Научная статья на тему 'Հայրենադարձության Եվ աբսորբցիայի իսրայելական փորձից'

Հայրենադարձության Եվ աբսորբցիայի իսրայելական փորձից Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
255
44
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Հարություն Մայաւթյաե

Հայաստանում ներկայում տարբեր ձևաչափերով քննարկվում են հայրենադար-ձության խնդիրները։ Այդ տեսանկյունից մեծապես կարևորվում է օտարներիփորձը։ Որպես այդպիսին հատկապես արժեքավոր է հայրենադարձության ևաբսորբցիայի տասնամյակների ավանդույթ ունեցող Իսրայել պետության փոր-ձառությունը։ Հոդվածում մանրամասնորեն դիտարկված են ներգաղթի գործիկազմակերպմանն ուղղված Հրեական գործակալության (Սոխնուտ) ձևավորու-մը, կառուցվածքը, գործելակերպը, գործունեության հիմնական արդյունքները։Քննվում են նաև աբսորբցիայի իրականացմանն ուղղված տարաբնույթ կրթա-կան, տեղեկատվական, ֆինանսական, տնտեսական, հոգեբանական օժանդա-կության ծրագրերը, դրանց արդյունավետությունը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В настоящее время в Армении в разных форматах обсуждаются проблемы репатриации. В этом смысле весьма важное значение придается опыту других народов. Особенно ценен опыт Государства Израиль, имеющего многолетнюю традицию организации репатриации и абсорбции. В статье подробно рассматриваются формирование, структура, образ действий, основные результаты деятельности Еврейского агентства (Сохнут), занимающегося организацией репатриации. Исследуются также направленные на абсорбцию различные программы образовательной, информационной, финансовой, экономической, психологической помощи и содействия, их эффективность.

Текст научной работы на тему «Հայրենադարձության Եվ աբսորբցիայի իսրայելական փորձից»

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԲՍՈՐԲՑԻԱՅԻ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ

Հարություն Մայաւթյաե

Հայաստանում ներկայում տարբեր ձևաչափերով քննարկվում են հայրենադարձության խնդիրները: Այդ տեսանկյունից մեծապես կարևորվում է օտարների փորձը: Որպես այդպիսին հատկապես արժեքավոր է հայրենադարձության և աբսորբցիայի տասնամյակների ավանդույթ ունեցող Իսրայել պետության փորձառությունը։ Հոդվածում մանրամասնորեն դիտարկված են ներգաղթի գործի կազմակերպմանն ուղղված Հրեական գործակալության (Սոխնուտ) ձևավորումը, կառուցվածքը, գործելակերպը, գործունեության հիմնական արդյունքները։ Քննվում են նաև աբսորբցիայի իրականացմանն ուղղված տարաբնույթ կրթական, տեղեկատվական, ֆինանսական, տնտեսական, հոգեբանական օժանդակության ծրագրերը, դրանց արդյունավետությունը։

I

Իսրայել պետության ստեղծումից առաջ և հետո բազմաթիվ տասնամյակների ընթացքում այդ երկրի գաղափարախոսական, քաղաքական և սոցիալական զարգացման հիմքում դրված է «ողջ աշխարհի հրեաների հավաքման» հայեցակարգը։ Իսրայելական հասարակությունը ձևավորվել ու շարունակում է ձևավորվել որպես արդյունք պատմության մեջ աննախադեպ մի իրողության աշխարհի բոլոր մայրցամաքներից հարյուր հազարավոր մարդկանց հայրենադարձության։ Իսրայել պետության գոյության ողջ ընթացքում նրա կառավարությունն ու հասարակությունը ստիպված են գործ ունենալ ներգաղթյալների անընդհատ հոսքի և հասարակության մեջ նրանց ինտեգրման հետ։ Ներգաղթյալների մղումները, ազգային և հասարակական նպատակների շուրջ նրանց հայացքներն իրենց կնիքն են դրոշմել պետության ընդհանուր նկարագրի վրա։ Ընդ որում, ներգաղթյալների բազմահազարանոց խմբերը, պահպանելով հանդերձ հավատարմությունն ընդհանուր կրոնամշակութային ավանդույթին, միևնույն ժամանակ իրենց մեջ կրում էին այն ժողովուրդների կենսակերպի և մշակույթի բազմաթիվ տարրեր, ում մեջ նրանք դարեր շարունակ ապրել են մինչև հայրենադարձությունը։ Հետազոտողների համոզմամբ, չնայած հայրենադարձությունն Իսրայել իրականացվում էր միասնական

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Հ. Մարության

ազգային հատկանիշի հենքով, այնուամենայնիվ, «ձուլման կաթսայի» ասիմի-լացիոն սկզբունքով բնակչության էթնիկական, լեզվական, մշակութային և դավանական միասեռության հասնելը, մեկ միասնական ազգության կերտումը բավական բարդ խնդիր էր, իսկ որոշ հետազոտողների կարծիքով այն այնպես էլ չկայացավ։

Ի տարբերություն զանգվածային ներգաղթ ունեցող այլ երկրների, որտեղ ներգաղթող փոքրամասնությունը հարմարվում է բնիկ մեծամասնության կենսաձևին, Իսրայելում, փաստորեն, երբեք գոյություն չի ունեցել բնիկ բնակչության կայուն մեծամասնություն։ Նման պայմաններում ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ թե ներգաղթյալների հարմարմանը մի ինչ-որ ընդհանրական կենսաձևի, այլ մշակութային փոխազդեցության մասին, որի ընթացքում նոր հայրենադարձները ոչ միայն յուրացնում են իրենց երկիր ժամանելու պահին առկա կենսաձևը, այլև իրենց ներգրավմամբ իսրայելական հասարակության մեջ ազդում են վերջինիս բնույթի վրա [1, с. 8-9]։

II

Համառոտ ներկայացնենք հայրենադարձության գործընթացը։ Նկատենք, որ «ներգաղթ», «հայրենադարձություն» եզրերին որպես հոմանիշ հրեաներն օգտագործում են «ալիյա» բառը, որը եբրայերեն լեզվում նշանակում է «վերելք», «վեր բարձրանալ» և օգտագործվում է մատնանշելու համար հրեաների ներգաղթը Պաղեստին և Իսրայել։ Այն լայն առումով հրեական մշակութային կոն-ցեպտ է, հայացքների հիմնարար համակարգ է սիոնիզմի տեսության մեջ։ Ալիյան այս համատեքստում ունի ինչպես ֆիզիկական, նույնպես և հոգևոր իմաստ. մասնավորապես, բոլոր հրեաները կրթված են այն հավատով, որ այս «վերելքը» հուդաիզմի էական մասն է կազմում։ Շատ հրեաներ դիտում են ալիյան իբրև վերադարձ դեպի Ավետյաց երկիր, որպես Աստծո աստվածաշնչային խոստման որ տրվել էր եբրայական նահապետեր Աբրահամին, Իսա-հակին ու Հակոբին, իրականացում նրանց ժառանգների նկատմամբ1։

1948թ. մայիսի 14-ին հռչակվեց Իսրայել պետությունը։ Հռչակագրում, մասնավորապես, նշվում էր, որ «Իսրայել պետությունը բաց է լինելու հրեական ներգաղթի և բոլոր փախստականների ի մի բերման համար»։ Սրան հետևեց 1950թ. ընդունված «Վերադարձի մասին օրենքը», որն ամեն հրեա անհատի ավտոմատ իրավունք էր վերապահում ներգաղթել Իսրայել և դառնալ պետության լիիրավ քաղաքացի1 2։ Հաջորդող զանգվածային ներգաղթի ժամանակ շուրջ 690 հազ. հրեաներ ժամանեցին Իսրայել։ Արդյունքում 1951թ.

1 Մանրամասն տե ս, օրինակ, http://www.jewishagency.org/JewishAgency/English/Aliyah/:

2 Մանրամասն տե ս http://www.sohnut.lv/index.php?mode=sections&id=4։ Տե ս նաև [2, с. 104-115]։

89

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

ներգաղթողների թիվն ավելի քան կրկեապատկեց երկրի 1948թ. առկա հրեա բնակչության թվաքանակը։ Ներգաղթողները հիմնականում Հոլոքոստը վերապրողներն էին, որոնք տեղավորված էին Գերմանիայում, Ավստրիայում և Իտալիայում ստեղծված հատուկ ճամբարներում, Բուլղարիայի և Լեհաստանի հրեական համայնքի մեծամասնությունը, Ռումինիայի հրեաների մեկ երրորդը, Լիբիայի, Եմենի և Իրաքի գրեթե ողջ հրեական համայնքը։

1952-1964թթ. ընթացքում շուրջ 240 հազ. հրեաներ Հյուսիսային Աֆրի-կայից ներգաղթեցին Իսրայել։ Մեծ քանակությամբ հրեա ներգաղթողներ եկան արաբական և Միջին Արևելքի երկրներից։ Այսպես, 1951թ. շուրջ 114 հազ. հրեաներ «Էզրա» և «Նեհեմիա» գործողությունների արդյունքում տեղափոխվեցին Իսրայել միայն Իրաքից։ Նույն թվականին 32 հազ. հրեաներ ներգաղթեցին Լիբիայից։ 1985թ. օգոստոսին իրականացվեց «Մովսես» գործողությունը, երբ ընդամենը վեց շաբաթվա ընթացքում, 6500-8000 եթովպական հրեաներ տեղափոխվեցին Իսրայել։ 1991թ. մայիսին եթովպական ծագմամբ հրեաներին (ֆա-լաշներ) փրկելու նպատակով իրականացվեց «Սողոմոն» գործողությունը։ Ընդամենը երեսուն ժամվա մեջ, 41 օդանավային թռիչքների իրականացման շնորհիվ, 14325 հրեաներ Ադիս Աբեբայից տեղափոխվեցին Իսրայել։ Այդ ժամանակներից սկսած եթովպական հրեաները շարունակում են ներգաղթել Իսրայել եթովպական ծագմամբ հրեաների թիվը հասցնելով մինչև 100 հազարի։

Շուրջ 30 հազ. իրանյան հրեաներ ներգաղթեցին Իսրայել իսլամական հեղափոխությունից հետո, չնայած այն հանգամանքին, որ նրանց մեծագույն մասն, այնուամենայնիվ, գերադասեց բնակություն հաստատել ԱՄՆ-ում։

Զանգվածային արտագաղթը ցանկալի չէր խորհրդային վարչակարգի համար։ «Երկաթե վարագույրից» դուրս գալու գրեթե միակ ընդունելի միջոցն ընտանիքների միավորման թեզն էր և այդ նպատակով ազգականների ուղարկած հրավերի առկայությունը։ Հաճախ, սակայն, դա էլ չէր օգնում։ 1960-1970թթ. ընթացքում ԽՍՀՄ իշխանությունները թույլ տվեցին արտագաղթել միայն 4000 հրեաների։ Արտաքին տարաբնույթ ճնշումներին տեղիք տալով, նաև ժողովրդավարական վերափոխումների արդյունքում, ԽՍՀՄ-ից արտագաղթի քվոտան մեծացվեց, և 1980-ական թթ. երկիրը լքեցին շուրջ 250 հազ. հրեաներ։ Սակայն նրանցից շատերը, ում թույլատրված էր գնալ Իսրայել, ընտրեցին այլ երկիր գերազանցապես ԱՄՆ, գնալու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, շուրջ 140 հազ. հրեաներ արտագաղթեցին Իսրայել։ 1989թ. ԽՍՀՄ-ից դուրս գալ թույլատրվեց 71 հազ. հրեայի, որոնցից միայն 12 հազարն արտագաղթեց Իսրայել։ 1990թ. Իսրայել արտագաղթեցին շուրջ 190 հազ. հրեաներ, 1991թ. 150 հազ.։ Իրավիճակի կայունացումը բերեց արտագաղթի ծավալների նվազեցմանը, և հրեաների տարեկան արտահոսքը նախկին ԽՍՀՄ տարածքից իջավ մինչև 70 հազ. մարդու։ Ընդհանուր առմամբ, 1989-

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Հ. Մարության

1999թթ. ներառյալ շուրջ 770 հազ. հրեաներ Իսրայել արտագաղթեցին ԽՍՀՄ-ից ու նրա փլուզումից հետո ձևավորված նորանկախ երկրներից։

Եթե զանգվածային ներգաղթը Իսրայել տեղի էր ունենում հիմնականում դժվար կացության մեջ գտնվող պետություններից, ապա «ազատ աշխարհի» երկրներից պարբերաբար ներգաղթում էին անհատ մարդիկ։ Նրանց մեծ մասի համար նման քայլի դիմելու դրդապատճառներն ավելի շատ իդեալիստական էին։ Այս ալիյան հատկապես ուժեղացավ 1967թ. Վեցօրյա հաղթական պատերազմից հետո, ինչը հրեական սփյուռքում բերեց ինքնագիտակցության մեծ աճի։ Միայն հաջորդող երեք տարիների ընթացքում շուրջ 24 հազ. հրեաներ եկան Իսրայել Արևմտյան Եվրոպայից և շուրջ 18 հազար ԱՄՆ-ից (Հյուսիսային Ամերիկայից այսօր շուրջ 110 հազ. ներգաղթողներ կան Իսրայելում)։ 2000-2005թթ. ավելի քան 11 հազ. հրեաներ կատարեցին ալիյա Ֆրանսիայից, իսկ 2007թ. ընթացքում շուրջ 3000 [3]։

2007թ. սկզբին իսրայելական թերթերից մեկը գրեց, որ 2006թ. միայն 19264 մարդ են ներգաղթել Իսրայել, ինչը 9%-ով ցածր է, քան 2005թ.։ Նշվում էր, որ 1988-ից ի վեր դա ներգաղթողների ամենափոքր գրանցված քանակությունն է [4]։ Մեկ այլ պարբերական նշում է, որ 2007թ. սպասվում է, որ կներգաղթի շուրջ 14400 մարդ, մինչդեռ ակնկալվում է, որ կարտագաղթի 20000 մարդ։ Jerusalem Post-ը 2007թ. սեպտեմբերի 17-ի համարում նշում է, որ առաջին անգամ վերջին 20 տարվա մեջ Իսրայելը, թերևս, կունենա բացասական սալդո բնակչության ներգաղթ-արտագաղթի առումով, մի բան, որ գրանցված չէր 1984-ից ի վեր։ 2008թ. դեկտեմբերին նշվում էր, որ տարվա ընթացքում Իսրայել է ներգաղթել 16500 հրեա, ինչը 16%-ով ցածր է 2007թ. ցուցանիշից։ Սակայն Հրեական գործակալության ալիյայի բաժնի ղեկավար Էլի Քոհենի (Eli Cohen) կարծիքով, 2009թ. սպասվում է ներգաղթողների թվաքանակի էական աճ [5]։

Ш

Զանգվածային ներգաղթի կամ հայրենադարձության կազմակերպումը բարդ խնդիր է ոչ միայն և ոչ այնքան մարդկանց խմբերի տեղափոխման բուն գործընթացի մասշտաբների առումով, այլ նաև այն պատճառով, որ պահանջում է հարցի խոր իմացություն, նախապատրաստական հսկայածավալ աշխատանքների իրականացում, բարձր մակարդակի կազմակերպվածություն, ինչպես նաև տարիների քրտնաջան աշխատանք արդեն բնակության նոր վայրերում նորեկ բնակչությանը նոր հայրենիքի իրողություններին ծանոթացնելու,

ռ

ճիշտ խորհուրդներ տալու և ուղղորդելու հարցերում։ Արդ, ի նչ կառուցվածք, գործառույթներ, աշխատաոճ ուներ վերը նկարագրած գործը ղեկավարող և ուղղորդող կազմակերպությունը կամ կազմակերպությունները։ Նկատենք, որ հայրենադարձության և աբսորբցիայի կազմակերպման գործում այսօր առկա

91

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

վիճակը ձևավորվել է տասնամյակների ընթացքում, ինչի համառոտ պատմությունն առաջարկվում է ստորև։ Նկատենք նաև, որ ներգաղթյալների ընդունման և աբսորբցիայի հարցն այն քիչ քաղաքական հարցերից է, որոնց նկատմամբ Իսրայել պետության ներսում միշտ էլ առկա է եղել կոնսենսուս։

«Սոխնուտ» (Sohnut) կամ «Հրեական գործակալություն Իսրայելի համար» (The Jewish Agency for Israel) կազմակերպությունն այսօր ոչ պետական, ոչ կառավարական, ոչ առևտրային միջազգային հրեական կազմակերպություն է, որի կենտրոնական նստավայրը տեղակայված է Իսրայելում։ Այն գործում է ինչպես անմիջականորեն, նույնպես և աշխարհի 58 երկրներում գտնվող իր ներկայացուցիչների ցանցի միջոցով։ Հրեական գործակալության ղեկավար մարմինների կազմում մտնում են ինչպես իսրայելցիներ, այնպես էլ սփյուռքում բնակվող, տարբեր քաղաքական և կրոնական հոսանքների պատկանող հրեաներ։

Հրեական գործակալության անվանումն ու հիմնական գործառույթներն առաջին անգամ հաստատվել են Պաղեստինի բրիտանական մանդատով1։ Կազմակերպության խնդիրների մեջ էր մտնում համագործակցությունը կառավարության հետ բոլոր այն հարցերում, որոնք այս կամ այն կերպ վերաբերելու էին հրեական ազգային օջախի ստեղծմանը, տարածքների հրեաներով բնակեցմանը։ Որպես Հրեական գործակալություն Ազգերի լիգայի մանդատով (1922թ.) ճանաչվեց Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը։ Սակայն կային զգալի թվով հրեաներ, որոնք չէին ընդունում սիոնիստական գաղափարախոսությունը և, գործի հաջողության ապահովման համար, անհրաժեշտ էր նկատվում նրանց ներկայացուցիչներին ևս ընդգրկել Հրեական գործակալության ղեկավարության մեջ։ 1923թ. Համաշխարհային սիոնիստական կազմակերպության ղեկավար Խաիմ Վեյցմանին հանձնարարվեց ստեղծել նման ներկայացուցչական մարմին։ Այդ կազմակերպության և հայտնի ոչ սիոնիստ հրեա հասարակական գործիչների միջև բանակցությունները Հրեական գործակալության ծրագրային խնդիրների շուրջ, տևեցին վեց տարի։ Հրեական գործակալության հիմնադիր նիստը տեղի ունեցավ 1929թ. Ցյուրի-խում։ Պատգամավորների կեսն ընտրվել էր 16-րդ Սիոնիստական կոնգրեսի կողմից, մյուս կեսը ներկայացնում էին 26 երկրների ոչ սիոնիստական կազմակերպությունները։ Որպես ոչ սիոնիստներ Հրեական գործակալության մեջ մտան այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք էին Ալբերտ Էյնշտեյնը, դրամատուրգ և վիպասան Աշ Շալոմը, հետագայում Ֆրանսիայի վարչապետ, Սոցիալիստական ինտերնացիոնալի առաջնորդներից Լեոն Բլյումը, բրիտանացի պետական և քաղաքական գործիչ, Պաղեստինի առաջին բարձրագույն կոմի-

1 Մանրամասն տե ս http://www.jewishagency.org/ վեբկայքի տարբեր էջերը։

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Հ. Մարության

սար (1920-25) Հերբերտ Լուի Սեմյուելը, բրիտանացի քաղաքական գործիչ և արդյունաբերող, Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը Ալֆրեդ Մոնդը և ուրիշներ։ Համաձայն Հրեական գործակալության կանոնադրության, սիոնիստներին և ոչ սիոնիստներին ապահովվում էր լիակատար իրավահավասարություն կազմակերպության երեք ղեկավար մարմիններում խորհրդում, վարչական և գործադիր կոմիտեներում։ Հրեական գործակալության նախագահը դառնում էր Համաշխարհային սիոնիստական կազմակերպության նախագահ։ Գործնականում Հրեական գործակալությունը շուտով դարձավ Համաշխարհային հրեական կազմակերպության գործադիր մարմինը։ Հրեական գործակալության կենտրոնական բյուրոն տեղակայված էր Երուսաղեմում, որտեղ էր գտնվում նաև երկու գործադիր կոմիտեներից մեկը, իսկ մյուսը գործում էր Լոնդոնում։

Երուսաղեմում գտնվող կոմիտեի հիմնական խնդիրները կայանում էին դեպի Էրեց-Իսրայել հրեաների ներգաղթ կազմակերպելու, տեղացի բնակչության հետ նրանց ինտեգրման և հրեական ազգային տնտեսության զարգացմանն օժանդակելու մեջ և այլն։ Լոնդոնյան գործադիր մարմինը կապեր էր պահում մեծբրիտանական Գաղութների նախարարության և ԱԳՆ-ի հետ։ Հրեական գործակալության ներկայացուցիչը ներկա էր լինում Ազգերի լիգայի ենթամանդատային տարածքների գծով մշտական կոմիտեի այն նիստերին, որտեղ քննարկվում էին Պաղեստինին վերաբերող հարցեր։ Հիտլերի իշխանության գալուց հետո Հրեական գործակալությունը սկսեց ակտիվորեն պայքարել հանուն այն բանի, որ օրինական ճանապարհով թույլատրվի Գերմանիայի հազարավոր հրեաների ու նրանց ունեցվածքի մուտքը, տեղափոխումը Էրեց-Իսրայել։ Սակայն երբ 1942թ. մայիսին Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունն ընդունեց Բիլթմորյան ծրագիրը, որտեղ կոչ էր արվում Պաղեստինում ստեղծել հրեական պետություն, ոչ սիոնիստների մասնակցությունը Հրեական գործակալության աշխատանքներին ամբողջովին դադարեցվեց, քանի որ վերջինիս գործունեությունը նույնացվում էր Սիոնիստական կազմակերպության քաղաքականության հետ։ Բրիտանական մանդատին հակառակվելու արդյունքում 1946թ. Հրեական գործակալության գործադիր կոմիտեի անդամները ձերբակալվեցին, և գործակալության ակտիվության կենտրոնը տեղափոխվեց Նյու Յորք։ Այստեղ նրանց հաջողվեց Պաղեստինի հարցով քննարկումների ժամանակ հասնել նրան, որ 1947թ. նոյեմբերի 29-ին Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան որոշում ընդունի Պաղեստինի բաժանման մասին։ Սրան հաջորդած անցումային շրջանում Հրեական գործակալությունը ձևավորեց մարմիններ, որոնք 1948թ. մայի-

93

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

սի 14-իե Իսրայելի անկախության հռչակագրի ընդունումից անմիջապես հետո դարձան նորաստեղծ պետության օրենսդիր մարմինը և ժամանակավոր կառավարությունը, իսկ գործակալության անդամները զբաղեցրին նախարարական աթոռներ, այլ պաշտոններ։

Այդպիսով էր, որ իրականացվեց Հրեական գործակալության քաղաքական գործառույթների փոխանցումը պետությանը։ 1948թ. օգոստոսին Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գլխավոր խորհուրդը Հրեական գործակալության վրա դրեց այդուհետ ևս զբաղվելու ալիյայի և հայրենադարձների ինտեգրման, ինչպես նաև համաշխարհային հրեության Իսրայել պետությանն օժանդակելու հարցերով։ 1949թ. Հրեական կոնգրեսում ստեղծվեցին կրթության և մշակույթի բաժիններ սփյուռքում բնակվող հրեաների համար։ Մինչ այս, 1940թ. ստեղծվել էր երիտասարդների հարցերով զբաղվող բաժինը։ Հրեական գործակալության մասին օրենքն ընդունվեց Իսրայելի Կնեսետի կողմից 1952թ. նոյեմբերի 24-ին։ Իսկ 1954թ. հուլիսի 26-ին կնքվեց համաձայնություն Իսրայելի կառավարության և Համաշխարհային հրեական կազմակերպության միջև, որը կարգավորում է այդ կազմակերպության և Հրեական գործակալության գործառույթներն ու տեղը Իսրայել պետությունում։

1967թ. Վեցօրյա պատերազմին հաջորդած ազգային ինքնագիտակցության վերելքը վերստին այժմեական դարձրեց Հրեական գործակալության գործունեության մեջ ոչ սիոնիստների մասնակցության հարցը։ 27-րդ Սիոնիստական կոնգրեսը (Երուսաղեմ, 1968թ. հունիս) հավանություն տվեց Հրեական գործակալության վերակազմակերպման ծրագրին։ 1970թ. օգոստոսին Երու-սաղեմում ստորագրվեց պայմանագիր Հրեական գործակալության կառուցվածքի փոփոխության մասին, իսկ 1971թ. հունիսին կայացավ վերակազմավորված ու ընդլայնված Հրեական գործակալության հիմնադիր նիստը։ Նոր կանոնադրությամբ Հրեական գործակալության բարձրագույն մարմինը Ասամբլեան է, որի անդամների 50%-ը ընտրվում է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության կողմից, տեղերի 30%-ը տրված է նվիրատվությունների հավաքմամբ զբաղվող «United Jewish Appeal» ամերիկյան բարեգործական հասարակական կազմակերպությանը (հիմնվել է 1939թ.), 20%-ը «Կերեն խա-իեսոդ» կազմակերպությանը, որը Համաշխարհային սիոնիստական կազմակերպության և Հրեական գործակալության գլխավոր ֆինանսավորող մարմինն է (հիմնվել է 1920թ.)։ Նույն համամասնությամբ Ասամբլեան ընտրում է 40 հոգուց բաղկացած Գործադիր մարմին, որը հավաքվում է տարին մի քանի անգամ և ղեկավարում է Հրեական գործակալության աշխատանքը։ Գործադիր մարմինն է որոշում բյուջետային և այլ հանձնաժողովների կազմը, ինչպես նաև ընտրում է Հրեական գործակալության վարչություն ընթացիկ աշխատանքների ղեկավարման համար։ Հրեական գործակալության Ասամբ-

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Հ. Մարության

լեայում և նրա գործադիր կոմիտեում, որպես Համաշխարհային սիոնիստական կազմակերպության անդամներ, մասնակցում են նրա կազմում գտնվող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հրեական գործակալության և Իսրայել պետության միջև համագործակցության գործը կարգավորում է Կոորդինացիոն կենտրոնը' ստեղծված դեռևս 1955թ. Հրեական գործակալության և կառավարության ներկայացուցիչներից։ Վարչության գործունեությունն ստուգվում է Վերահսկիչի կողմից, որն ընտրվում է Ասամբլեայի կողմից։ Հրեական գործակալության վարչությունը բաժանված է գանձապահականի, ալիյայի և աբսորբցիայի, գյուղական բնակության և երիտասարդական ալիյայի բաժինների։

Հրեական գործակալության ալիյայի բաժնում կենտրոնացած են հայրենադարձության կազմակերպման բոլոր ծառայությունները, ինչպես նաև այսպես կոչված աբսորբցիայի կենտրոնները, որոնցով անցել են տասնյակ հազարավոր հայրենադարձներ։ Հրեական գործակալության պարտականությունների մեջ է մտնում հայրենադարձներին ու նրանց ուղեբեռը երկիր հասցնելը, իրավաբանական խորհրդատվության, ժամանակավոր կացարանի տրամադ-րումը, օժանդակությունը իվրիտ սովորելու հարցում և դրամական օգնության տրամադրումը։ Երիտասարդական ալիյայի բաժինը բազում տարիներ շարունակ զբաղվում է երեխաների ու երիտասարդների տեղավորման հարցերով։ Հրեական գործակալության ներկայացուցիչները գտնվում են աշխարհի բոլոր խոշոր հրեական կենտրոններում, ուր նրանք կազմակերպում են իվրիտի ուսումնասիրման խմբեր, համապատասխան տեղեկատվություն են տրամադրում պոտենցիալ հայրենադարձներին, ինչպես նաև անհրաժեշտ (այդ թվում և դրամական) օգնություն Իսրայել ներգաղթելու համար։ Ալիյայի խթանմանն ուղղված գործունեությունը Հրեական գործակալության գործունեության առաջնային ուղղություններից մեկն է [6, с. 72-89]։

1968թ. ձևավորված Աբսորբցիայի նախարարության (Ministry of Immigrant Absorption) կենտրոնական ապարատի բաժինները կարելի է բաժանել երկու խմբի։ Առաջինի մեջ են մտնում աբսորբցիայի ծրագրերը մշակող 11 բաժինները, որոնց խնդիրների մեջ է հայրենադարձներին բնակարանով ապահովելը, առաջնային դրամական օգնության տրամադրումը, նրանց և պոտենցիալ աշխատատեղեր ունեցող հաստատությունների հետ կապերի հաստատումը, դրանց գործունեության համակարգումը հայրենադարձների աբսորբցիայի ուղղությամբ և այլն։ Նախարարության ղեկավարությունը նախարարի գլխավորությամբ ձևակերպում է աբսորբցիայի իրականացման գլխավոր քաղաքականությունը, որի մանրամասն մշակումն արդեն իրականացվում է պլանավորման ու հետազոտման բաժինների կողմից։ Այդ քաղաքականության իրագործումը դրված է նախարարության շրջանային և տեղական բաժանմունքների,

95

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

ինչպես նաև բնակարանով ապահովման ու աշխատանքի տեղավորման, սոցիալական աբսորբցիայի, ուսանողների գործերով վարչության, գիտնականների աբսորբցիայի կենտրոնի վրա։ Տեղեկատվության բաժինը պատասխանատու է հայրենադարձներին տեղյակ պահելու այն ինֆորմացիայի մասին, որը նրանց անհրաժեշտ է իսրայելական հասարակության մեջ կենցաղային, աշխատանքային և սոցիալ-մշակութային աբսորբցիայի գործընթացի համար1։

IV

Բուն աբսորբցիայի գործընթացի իրականացման մեջ, ինչպես հուշում է համացանցային տեղեկատվության և որոշ հետազոտությունների վերլուծությունը, առանձնանում են մի քանի հիմնական գործիքներ։

Դրանց թվում կարևորագույնը, թերևս, ամենատարբեր միջոցների, այդ թվում' և հրապուրանքի, և , փաստորեն, պարտադրանքի կիրառմամբ, հայրենադարձներին իվրիտի սովորեցումն է։ Հիշենք, որ ընդամենը 100-120 տարի առաջ այն չուներ ամենօրյա շփման լեզվի կարգավիճակ աշխարհի հրեական և ոչ մի համայնքում [7, с. 182-197]։

Աբսորբցիայի համար կարևորագույն դրական գործոն է Իսրայել ժամանող գրեթե բոլոր երիտասարդ, երկու սեռերի ներգաղթյալների բանակային ծառայությունը, քանի որ բանակը երևի թե միակ ընդհանուր սոցիալական ինստիտուտն է, որի միջով անցնում են երկրի գրեթե բոլոր քաղաքացիները։

Շատ կարևոր գործոն է յուրատեսակ, տարբեր հրեական համայնքների համար ընդհանուր բնույթ կրող «կոլեկտիվ հիշողության պանթեոնի» ստեղծումը։ Սրանով է հենց պայմանավորված ներգաղթի գործընթացում քաղաքական և գաղափարախոսական դրդապատճառների գերակշռությունը, գործընթացի զանգվածային լինելու հանգամանքը [1, с. 11-12]։

Աբսորբցիայի մեխը, մեր կարծիքով, մանրամասնորեն մշակված զանազան ծրագրերի իրագործումներն են։ Կարող է տարօրինակ թվալ, սակայն պոտենցիալ ներգաղթյալների համար դրանք սկսվում են դեռևս Իսրայել չմտած։ Այսպես, հրեական համայնքներ ունեցող բազմաթիվ երկրներում գործում են պատանեկան և ուսանողական ակումբներ, երիտասարդական ամառային և ձմեռային ճամբարներ. Ռուսաստանում, օրինակ, 2001 և 2002թթ. դրանց մասնակցել են ավելի քան 10 հազարական պատանիներ1 2։ Գործում են նաև մեծ քանակությամբ համալսարանական ուլպաններ իվրիտի ուսուցման կենտրոններ, ուր նաև տեղեկատվություն է մատուցվում Իսրայելի ու հու-

1 Նախարարության կառուցվածքի և գործառույթների մասին մանրամասն տե ս http://www.moia.gov.il/ կայքէջի համապատասխան բաժինները։

2 Հմմտ. օրինակ, Ուկրաինայի Օդեսա քաղաքում 1999թ. գործող Սոխնուտի երիտասարդական ճամբարի հետ։ Տե ս http://www.delphistyle.com/gallery1/slideshow.php?set_albumName=summer_99

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Հ. Մարության

դայիզմի մասին նույնպես: Այսպես, 2001թ. Ռուսաստանում դրանցում սովորում էր 15400 մարդ, 2002թ. 14200 մարդ: Հրեական գործակալությունը իսրայելական Բաց համալսարանի հետ համատեղ, ԱՊՀ և Բալթյան երկրներում իրականացնում է հեռակա ուսուցման ծրագիր։ 2002թ. այդ ծրագրի շրջանակներում Ռուսաստանում սովորում էր 1500 հոգի, Ուկրաինայում 1600, Բալթյան երկրներում 230, Բելառուսում 220, միջինասիական և անդրկովկա-սյան պետություններում 650 և այլն։ ԱՊՀ տարածքում մեծ քանակությամբ մարդիկ մասնակցում են Հրեական գործակալության կազմակերպած «Հրեական ինքնագիտակցություն» ծրագրի աշխատանքներին1։ Այսպես, 2001թ. Ռուսաստանում այդ ծրագրում ընդգրկված էին 13 հազ. մարդ, 2002թ. 20 հազ. մարդ, Ուկրաինայում 2001թ. շուրջ 9 հազ. մարդ, 2002թ. ավելի քան 10 հազ. հոգի, Բելառուսում 2001թ. 650 հոգի, 2002թ. 2200 և այլն։

Մի շարք ծրագրեր ուղղված են հրեական սփյուռքի երիտասարդությանը հրեական կրթություն ստանալու համար հնարավորությունների ստեղծմանը։ Այսպես, ծրագրերից մեկը ԱՊՀ և Բալթյան երկրների հրեա 15-16 տարեկան պատանիներին հնարավորություն է ընձեռում դպրոցի վերջին երեք տարիները (10-12-րդ դասարաններ) սովորել իսրայելական դպրոցում ու այդտեղից էլ ստանալ միջնակարգ կրթության վկայական։ Մեկ այլ ուսումնական ծրագիր СЭЛА, ուղղված է ԱՊՀ և այլ երկրների դպրոցների 16-22 տարեկան շրջանավարտներին վերապատրաստելուն Իսրայելի քոլեջներ և համալսարաններ ընդունվելու համար։ Դասընթացներում մեծ տեղ է հատկացվում իվրիտին, անգլերենին, մաթեմատիկային, Իսրայելի մասին դասախոսություններին, հրեից պատմության և հրեա ժողովրդի ավանդույթների շուրջ սեմինարներին, համակարգչային գիտելիքներին։ Տևողությունը 1 ակադեմիական տարի է, որից առաջին երեք ամսվա ծախսերը ծրագիրը վերցնում է իր վրա։ Երեխաները բնակվում են միասին, մեկ կամ երկու սենյականոց բաժանմունքներում։ Ինչպես և մյուս ծրագրերի պարագայում է, սա ևս շարադրված է բավական հստակ, հարցերի տեղիք չի տալիս1 2։

Իսրայելում գործող մեկ այլ ծրագիր նախապատրաստում է 16-20 տարեկաններին իսրայելական բուհեր ընդունվելու համար։ Նշված երկու ծրագրերի շրջանակներում 2001թ. Իսրայելում նախապատրաստվում էին 1670 երիտասարդներ Ռուսաստանից, 2002թ. 1075 հոգի։

Հրեական գործակալությունն իր աշխատանքների կազմակերպման մեջ մեծ տեղ ու դեր է տալիս գործի տեղեկատվական առաջադեմ տեխնոլոգիաների, մասնավորապես համացանցի լայնամասշտաբ կիրառմանը։ Գործում են

1 Մանրամասն տե ս http://www.sohnut.md/education/evr_sam.htm

2 Մանրամասն տե'ս http://www.jafi.ru/JewishAgency/Russian/Aliyah/MOLODEGE+I+STUDENTI/

MOLODEGNIE+UCHEBNIE+PROGRAMI/___________+-+_________+_+__________+_+___+_+_______+65.htm

97

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

բազմաթիվ ու բազմապիսի վեբկայքեր, որոնցից կարելի է ստանալ ցանկացած և մանրամասնորեն մշակված տեղեկատվություն թե' ներգաղթի կազմակերպման, թե' աբսորբցիայի գործընթացին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող երևույթների մասին։ Այսպես, օրինակ, եթե փորձում ես պարզել, թե որտեղ, ինչ պայմաններում և ինչ հիմունքներով կարող են միջնակարգ կրթությունն ավարտել և հասունության ատեստատ ստանալ սփյուռքի հրեա պատանիներն ու աղջիկները, քեզ առաջարկվում է NAALE ծրագիրը1։ Մանրամասնորեն գրված է ամեն ինչ կենցաղի կազմակերպումից մինչև ուսումնական առարկաների թվարկումը, նշված են այդ ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցներն իրենց հասցեներով ու վեբկայքերով, ուր նշված է հստակ ու մանրամասն տեղեկատվություն դրանց մասին, ընդ որում, առնվազն հինգ լեզուներով1 2։ Նկատենք, որ արդեն իսկ աշխատանքի կազմակերպական նման մակարդակի առկայությունը, դրա ապահովումը մշտապես թարմացվող տեղեկատվությամբ հստակորեն դրված հարցադրումների շուրջ վկայում են գործի հաջողության մեջ շահագրգռվածության բարձր տոկոսի մասին։

Եվ կամ «Միասին տանը» ծրագիրը, որն անմիջականորեն ուղղված է ինտեգրման և աբսորբցիայի գործընթացի իրականացմանը և խնդիր է դնում օժանդակել նորեկներին, որոնք ցանկանում են շփվել իսրայելցի հնաբնակների հետ, ծանոթանալ նրանց փորձառությանը, իմանալ, թե ինչպես են ուրիշները լուծել իրենց առջև ներկայում ծառացող խնդիրները, ցանկանում են ընդ-լայնել ծանոթությունների շրջանակը և այլն։ Կամ էլ թե չէ մարդիկ, որոնք արդեն որոշ ժամանակ բնակվում են Իսրայելում և կուզենային իրենց փորձառությամբ կիսվել նորեկների հետ, ովքեր ցանկանում են այդ կերպ ներազդել Իսրայելում ձևավորվող հասարակական իրավիճակին, կամ ովքեր ուրիշներին օժանդակելը, փոխադարձ օգնությունը դիտում են որպես երկրի, քաղաքի ծաղկման նախադրյալ և այլն, նույնպես առաջարկում են իրենց ծառայությունն այդ ծրագրին։ Վերջինիս իրագործումը ներառում է համատեղ ուղևորությունների, խնջույքների, երեկույթների կազմակերպում, դասախոսություն-ների ունկնդրում և այլն։ Այդ ծրագրին անդամագրվելով՝ մարդիկ ձեռք են բերում նոր ծանոթություններ ու կապեր, այսինքն' այն ուղղակիորեն ուղղված է սոցիալացման իրականացմանը։ Այս և նման այլ ծրագրերով, փաստորեն, աբսորբցիայի գործընթացի իրականացմանն ուղղակիորեն մասնակցելու

1 Մանրամասն տե'ս http://www.jafi.ru/JewishAgency/Russian/Aliyah/MOLODEGE+I+STUDENTI/ MOLODEG-

NIE+UCHEBNIE+PROGRAMI/_________+-+________+________+_+______+_______+__________+_____+64.htm

2008թ. դեկտեմբերի կեսերի տվյալներով, Հրեական գործակալությունը ժամանակավորապես սառեցրել է NAALE ծրագիրը ֆինանսական դժվարությունների պատճառով։ Danny Adino Ababa. Jewish Agency Freezes Youth Aliyah Program. – Israel Jewish Scene, December 12, 2008, from http://www.ynet.co.il/english/ articles/0,7340,L-3636972,00.html

2 Մանրամասն տե'ս http://www.jafi.ru/JewishAgency/Russian/Aliyah/MOLODEGE+I+STUDENTI/ MOLODEG-NIE+UCHEBNIE+PROGRAMI/Naale+Scholls+List.htm

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Հ. Մարության

հնարավորություն է ընձեռվում պետության փոքրից մինչև տարիքով մեծ բոլոր քաղաքացիներին։ Նման համատեղ գործունեությունը, հայրենասիրական գործընթացին մասնակցության փաստն ինքնին մեծապես նպաստում է ամուր հրեական ինքնության ձևավորմանը, տարբեր մարդկանց միջև կապերի ամրապնդմանը1։

Մեկ այլ ծրագիր։ Իսրայելի հրեական գործակալությունը Երուսաղեմում բացել է աշխարհի հրեական համայնքների հետ կապի կենտրոն։ Հաստատության աշխատանքը հենված է նորագույն տեխնոլոգիաների կիրառման վրա, աշխատակցում են պրոֆեսիոնալ խորհրդատուներ, որոնք տեղեկատվություն են տրամադրում վեց լեզուներով։ Կենտրոնն աշխատում է օրուգիշեր և շաբաթական վեց օր։ Այս գլոբալ կենտրոնի նպատակն է Իսրայելը դարձնել ավելի մոտիկ և մատչելի, ապահովել օբյեկտիվ ու հստակ տեղեկատվություն, ամրա-պնդել ու զարգացնել Իսրայելի կապն աշխարհի հրեական համայնքների հետ։ Կենտրոնը տրամադրում է տեղեկատվություն և պարզաբանումներ Իսրայելի հետ կապված խնդիրների լայն շրջանակի շուրջ, մասնավորապես տուրիզմին, տարաբնույթ ծրագրերին, բարձրագույն կրթությանը, Իսրայելում աշխատելու և ապրելու փորձառությանը, հայրենադարձությանն ուղեկցող օժանդակության խնդիրներին, աշխատանքի տեղավորման, բնակարանի հնարավորությունների ու շատ այլ հարցերին առնչվող։ Գործում է անվճար հեռախոսային ծառայություն աշխարհի բազմաթիվ երկրներից, էլեկտրոնային փոստ և ֆաքս։ Իսկ եթե մի ինչ-որ վայրից անվճար հեռախոսակապը չի գործում, մարդիկ կարող են զանգահարել, թողնել իրենց հեռախոսահամարը, ու նրանց հետ կզանգահարի կենտրոնի աշխատակիցը 24 ժամվա ընթացքում1 2։

Մեկ այլ ծրագիր «Առաջին տունը Հայրենիքում», արդեն 20 տարի շարունակ ամենահարմարավետ ու հաջողակ ադապտացիոն ծրագրի համարում ունի։ Հազարավոր ընտանիքներ, որոնք Իսրայել են եկել ու սկզբից ևեթ օգտվել են այս ծրագրից, այսինքն սկսել են իրենց ճանապարհը կիբուցներում, այսօր եթե անգամ այնտեղ չեն բնակվում, դրանք համարում են իրենց տունը։ Կիբու-ցը գյուղական վայրում գտնվող բնակավայր է, ըստ էության' կոմունա, որը գործում է տնտեսության համատեղ վարման սկզբունքով, ընդ որում' ոչ թե գյուղատնտեսության բնագավառում, ինչպես նախկինում էր, այլ առավելապես արդյունաբերական, տուրիստական և գիտահետազոտական ոլորտներում։ Այս ծրագրով Իսրայել եկածներին հնարավորություն է ընձեռվում բնակվել կիբուցում մեկ տարի ու երկարացնել դրանում բնակվելը ևս մեկ տարով։ Փորձը ցույց է տալիս, որ ընտանիքների առնվազն 50%-ը գերադասում է ևս

1 Մանրամասն տե ս http://www.jewishagency.org/JewishAgency/Russian/Aliyah/Babayit+Beyachad

2 Մանրամասն տե ս http://www.jewishagency.org/JewishAgency/Russian/Home/Contacts/GC/

99

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

մեկ տարի մնալը: Հայրենադարձներին տրամադրվում է բնակարան, որտեղ առկա են անհրաժեշտ կահույք, սառնարան, գազօջախ և այլն։ Բնակվարձը տատանվում է' կախված բնակարանի չափերից, տեղից, ինչպես նաև նրանից, թե ինչ է ընդգրկված ամսական վարձի մեջ (ջուր, գազ, երբեմն նաև էլեկտրականություն)։ Բոլոր հայրենադարձներին Իսրայել ժամանելուն պես, դիմավորում է Ծրագրի համակարգողը, տեղավորում է նախապատրաստված բնակարանում և օգնում բոլոր ձևակերպումների իրականացման մեջ։ Հայրենադարձները Աբսորբցիայի նախարարությունից ստանում են որոշակի գումարներ, որից վճարում են բնակարանի, կոմունալ ծառայությունների, լվացքատան, մանկապարտեզի և դպրոցահասակ երեխաների արտադասարանային խմբակների վարձը։ Ծախսերի խելամիտ պլանավորման պարագայում հայրենադարձների մոտ մնում են որոշակի խնայողություններ։ Այսպիսով, ծրագիրը հայրենադարձների ուսերի վրայից հանում է կենցաղային հոգսերի զգալի մասը, հնարավորություն ստեղծելով ավելի շատ ժամանակ հատկացնել իվ-րիտ սովորելուն և ադապտացմանը։ Ընդ որում, իվրիտի սովորելը տեղի է ունենում ոչ միայն դասարաններում, այլ նաև ամբողջ օրվա ընթացքում լեզվական միջավայրի մեջ խորասուզվելու ճանապարհով։ Կիբուցների մանկական հաստատությունները գործում են մինչև ժամը 16-ը, այդ թվում նաև արձակուրդների օրերին, դրանք նույնպես սուբսիդավորվում են պետության կողմից։ Ծրագրին մասնակցությամբ 14 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաներին հնարավորություն է տրվում ապրել ու սովորել գիշերօթիկ դպրոցներում պետության հաշվին։ Եվ ամենակարևորը ծրագիրը եզակի հնարավորություն է ընձեռում նորեկներին նոր երկրում իրենց միայնակ չզգալու և նոր ծանոթներ ու բարեկամներ ձեռք բերելու գործում։ Ուլպաններում համապատասխան կուրսեր անցնելուց հետո ծրագրի մասնակիցներին առաջարկվում է կամ մասնակցել մասնագիտական կուրսերին, կամ աշխատանքի ընդունվել։ Կիբուցների մեծամասնությունում կան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք աշխատանք են առաջարկում հայրենադարձներին։ Բացի այդ, համակարգողներն օգնում են հայրենադարձներին աշխատանք գտնել տվյալ շրջանի տարածքում։ Բոլոր կիբուցներում կան փոքր շուկաներ, որտեղից կարելի է ձեռք բերել ամենօրյա կյանքի համար անհրաժեշտ բոլոր մթերքները։ Որոշ կիբուցներում կան նաև ճաշարաններ։ Կիբուցներում կան նաև բուժհիմնարկներ, ուր ընդունում են տնային բժիշկներ ու բուժքույրեր։ Մասնագիտական բժշկական ընդունելությունն իրականացվում է տարածաշրջա-նային կամ քաղաքային պոլիկլինիկաներում։ Առաջին տարվա ընթացքում բուժսպասարկումն անվճար է1։

1 Մանրամասն տե ս http://www.jafi.ru/JewishAgency/Russian/Aliyah/Kibbutzim/1/bait1+prog+gnrl

100

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Հ. Մարության

Այսպիսով, ինչպես տեսանք, հայրենադարձության և աբսորբցիայի գործն Իսրայելում գտնվում է բարձր մակարդակի վրա, և տասնամյակներ շարունակ արվում է ամեն ինչ այդ նշաձողը պահպանելու համար։ Դրա վկայություններից մեկն էլ, ի պատիվ Իսրայել պետության գոյության 60 տարիների ընթացքում ավելի քան 3 մլն հայրենադարձների աբսորբցիայի, 2008թ. մայիսի 5-ը Ալիյայի (հայրենադարձության) միջազգային օր (International Aliyah Day) հռչակելն ու մեծ շուքով տոնելն էր1։ Կարծում ենք, որ նման օրվա հռչակումը հայոց պարագայում թույլ կտա ոչ միայն գնահատել քսաներորդ դարի ընթացքում շուրջ քառորդ միլիոն հայրենադարձների ներդրումը հայաստանյան տնտեսության և մշակույթի մեջ, այլ նաև հնարավորություն կընձեռի պարբերաբար անդրադառնալ հայրենադարձության տարաբնույթ խնդիրներին։

Դեկտեմբեր, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Эпштейн А., Казакова Н, Томилин А, Социологический анализ интеграции различных волн иммигрантов в израильском обществе: от прошлого — к настоящему. — В сб.: “Миграционные процессы и их влияние на израильское общество” (под ред. Эпштейна А. Д. и Федорченко А. В.), М., 2000.

2. Масюкова И, Закон о возвращении: израильское общество и русскоязычная иммиграция в 90-х годах. - В сб.: “Миграционные процессы и их влияние на израильское общество”, М., 2000.

3. Մարության Հ, Հրեական հայրենադարձության փորձից. Ալիյա. 1., «Գլոբուս» վերլուծական տեղեկագիր, 2007, թիվ 13, էջ 31-34, նաև http://www.noravank.am/am/? page=analitics&nid=821: Մարության Հ, Հրեական հայրենադարձության փորձից. Ալիյա. 2, «Գլոբուս» վերլուծական տեղեկագիր, 2007, թիվ 14, էջ 27-29։

4. Moti Bassok, Aliyah sees 9% dip from 2005. http://www.haaretz.com/hasen/spages/ 828415.html

5. Aliyah down 16 percent. — JTA The Global News Service of the Jewish People, December 22, 2008. http://jta.org/news/artide/2008/12/22/1001745/2008-aliyah-down-16:Տե'ս նաև Recent Aliyah Statistics and Trends: Director General Reports, http://www.60israel.org/ JewishAgency/English/Aliyah/About+Us/AIiyah+Statistics+and+Trends/։

6. Семенченко Н, Некоторые аспекты израильской политики абсорбции: от прошлого — к настоящему. - В сб.: “Миграционные процессы и их влияние на израильское общество”, М., 2000.

7. Котик-Фридгут Б., Динамика языковой ситуации и языковой политики в Израиле. -В сб.: “Миграционные процессы и их влияние на израильское общество”, М., 2000.

1 Ezra HaLevi. Monday Declared “International Aliyah Day”. http://www.israelnationalnews.com/ News/

News.aspx/126054 Տե ս նաև Jewish Agency, Israel Immigrant Ministry Celebrate Aliyah Day 2008.

http://www.israelnewsagency.com/jewishagencyisraelaliyahday2008immigrationisrael60birth da-

yujcnfesh48050408.html

101

Հ. Մարությաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

ИЗ ИЗРАИЛЬСКОГО ОПЫТА РЕПАТРИАЦИИ И АБСОРБЦИИ

Арутюн Марутян

Резюме

В настоящее время в Армении в разных форматах обсуждаются проблемы репатриации. В этом смысле весьма важное значение придается опыту других народов. Особенно ценен опыт Государства Израиль, имеющего многолетнюю традицию организации репатриации и абсорбции. В статье подробно рассматриваются формирование, структура, образ действий, основные результаты деятельности Еврейского агентства (Сохнут), занимающегося организацией репатриации. Исследуются также направленные на абсорбцию различные программы образовательной, информационной, финансовой, экономической, психологической помощи и содействия, их эффективность.

102

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.