Научная статья на тему 'Գերմանիայի ֆինանսական փոխհատուցումները հրեությանը. Ձեվավորումը, գործընթացը, ներկա վիճակը'

Գերմանիայի ֆինանսական փոխհատուցումները հրեությանը. Ձեվավորումը, գործընթացը, ներկա վիճակը Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
165
22
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Հարություն Մայւության

Հոդվածում, համացաևցայիև տվյալների հիմամբ, անդրադարձ է արված Երկրորդհամաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին Հոլոքոստի զոհերինԳերմանիայի և մի շարք այլ պետությունների ու կազմակերպությունների իրականացրած ֆինանսական փոխհատուցումներին, դրանց ձևավորմանը և ընթացքին։ Փոխհատուցումները հրեությանը տարաբնույթ ձևերով, շարունակումեն վճարվել մինչ օրս, ինչը, մասնավորապես, ցույց է տրված հավելվածում բերված Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների կոնֆերանսի(«Պահանջների կոնֆերանս») 2005թ. իրականացրած ֆինանսական գործունեությանհաշվեկշիռն արտացոլող նյութերի օրինակով։ Արվում են որոշ հետևություններ հրեից փորձը հայոց պահանջատիրության համատեքստում կիրառելու համար։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье сделана попытка отобразить формирование и процесс финансовых возмещений Германии и некоторых других государств и организаций жертвам Холокоста и их наследникам в последовавшие после Второй мировой войне годы. Возмещения еврейству продолжаются вплоть до настоящего времени, что, в частности, показано в приложении на примере материалов, отображающих баланс финансовой деятельности Конференции материальных требований еврейства к Германии за 2005г. Делаются некоторые выводы о возможностях применения еврейского опыта в контексте армянских требований к Турции.

Текст научной работы на тему «Գերմանիայի ֆինանսական փոխհատուցումները հրեությանը. Ձեվավորումը, գործընթացը, ներկա վիճակը»

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀՐԵՈՒԹՅԱՆԸ. ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ԳՈՐԾԸՆԹԱՑԸ, ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

Հարություն Մայւության

Հոդվածում, համացաևցայիև տվյալների հիմամբ, անդրադարձ է արված Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին Հոլոքոստի զոհերին Գերմանիայի և մի շարք այլ պետությունների ու կազմակերպությունների իրականացրած ֆինանսական փոխհատուցումներին, դրանց ձևավորմանը և ընթացքին։ Փոխհատուցումները հրեությանը տարաբնույթ ձևերով, շարունակում են վճարվել մինչ օրս, ինչը, մասնավորապես, ցույց է տրված հավելվածում բերված Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների կոնֆերանսի («Պահանջների կոնֆերանս») 2005թ. իրականացրած ֆինանսական գործունեության հաշվեկշիռն արտացոլող նյութերի օրինակով։ Արվում են որոշ հետևություններ հրեից փորձը հայոց պահանջատիրության համատեքստում կիրառելու համար։

I

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող ֆաշիստական Գերմանիայի կողմից իրականացվեց շուրջ 6 մլն եվրոպական հրեաների ցեղասպանությունը, որը պատմության մեջ մտավ Հոլոքոստ (ողջակիզում, եբրայերեն Հա-Շոա) ան-վամբ։ Պատերազմի ավարտին հաջորդեց Գերմանիայի օկուպացումը հաղթող տերությունների կողմից, կայացան մի շարք կոնֆերանսներ, ուր ի թիվս հետպատերազմյան Եվրոպային առնչվող բազմաթիվ վճիռների, կայացվեցին որոշումներ Գերմանիայի կողմից վճարվելիք ռազմատուգանքների ձևերի ու չափերի շուրջ։

Մինչև Իսրայել պետության ձևավորումը գերմանական կողմից փոխհատուցումների վճարման հարցը բարձրացվել է 1945թ. սեպտեմբերին չորս օկուպացիոն տերություններին Հրեական գործակալության (Jewish Agency)1 կողմից նրա նախագահ Խաիմ Վեյցմանի (Chaim Weizmann) (որը 1935-1946թթ.

1 Մանրամասն տե ս http://www.jewishagency.org/

135

Հ. Մարության

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

նաև Համաշխարհային սիոնիստական կազմակերպության - World Zionist Organization1 նախագահն էր) հղած հուշագրում, որտեղ պահանջ էր դրվում ընդգրկել այդ հարցը ռազմատուգանքի շուրջ Գերմանիայի հետ տարվող բանակցությունների օրակարգում։ Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող առաջին տարիներին, երբ դեռ խիստ թարմ էր Հոլոքոստի հիշողությունը և հրեաները չէին ցանկանում որևէ շփում ունենալ գերմանացիների հետ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Մ.Շարեթի' 1951թ. սկզբին Գերմանիային ուղղված պահանջը փոխհատուցել (շուրջ $1,5 մլրդ-ի չափով) նացիստական հետապնդումներից փրկված կես միլիոն հրեաների Իսրայելում վերաբնակեցման հետ կապված ծախսերը, կրկին հղված էր ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային։ Նշված գումարի չափը ձևավորվել էր այն հաշվարկից, որ մեկ ներգաղթողի լիարժեք ինտեգրմանն (աբսորբցիա) ուղղված գործունեությունն արժե $3000։ Հաշվվել էր նաև, որ $6 մլրդ արժողությամբ հրեական սեփականություն է թալանվել նացիստների կողմից, բայց նաև շեշտվում էր, որ գերմանացիները երբեք չեն կարողանա նյութական փոխհատուցում տալ իրենց այն արարքների համար, որոնց զոհ գնացին միլիոնավոր հրեաներ1 2:

ԽՍՀՄ-ն ընդհանրապես անպատասխան թողեց Մ.Շարեթի պահանջը, իսկ արևմտյան տերություններն այն վերահասցեագրեցին Գերմանիայի դաշ-նային հանրապետության կառավարությանը։ Վերջինիս ֆեդերալ կանցլեր Կոնրադ Ադենաուերի 1951թ. սեպտեմբերին արած պաշտոնական հայտարարության մեջ, որը պատգամավորները լսում էին հոտնկայս և որն արժանացավ խորհրդարանի պատգամավորական բոլոր խմբերի հավանությանը, ասվում էր, որ Գերմանիան պատրաստ է վճարել փոխհատուցումներ նացիստական հանցագործությունների համար3։ Սակայն հրեական ժողովրդի ներկայացուցիչներին ուղղված Ադենաուերի կոչին ԳՖՀ կառավարության հետ այս հարցի շուրջ բանակցություններ սկսելու մասին, Իսրայելի կառավարությունը սկզբում նույնիսկ չարձագանքեց։ Ճիշտ է, ի պատասխան այդ կոչին ընդամենը մեկ ամիս անց, 1951թ. հոկտեմբերին, Նաում Գոլդմանը, որը Հրեական գործակալության համանախագահն էր և Հրեական համաշխարհային կոնգրեսի (World Jewish Congress) նախագահը, Նյու Յորքում կազմակերպեց Արևմուտքի երկրներում գործող 23 հրեական ազգային և միջազգային կազմակերպությունների հավաքը։ Վերջինիս մասնակիցները պարզորոշ հասկանալ տվե-

1 Մանրամասն տե ս http://www.jewishagency.org/JewishAgency/English/Home/Jewish+Agency+Resources/ JAFI+WZO+Rel ated+Sites/WZO/, նաև http ://www.jewishvirtuallibrary.org/jsource/Zionism/wzo.html և այլն:

2 Մանրամասն տե ս http://www.claimscon.org/

3 Մանրամասն տե ս http://www.claimscon.org/?url=history Հրեաներին վերաբերող հատվածն ամբողջությամբ տե ս Ian S. Lustick, Negotiating Truth: The Holocaust, Lehavdel, and al-Nakba. http://arts.mcgill.ca/mepp/ new_prrn/res earch/papers/lustick.htm

136

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հ. Մարությաե

ցիե, որ խոսակցությունը կարող է գեալ միայն նյութական փոխհատուցումների շուրջ, ու այդպիսով հանդիպման արդյունքում ստեղծված կազմակերպությունը կոչվեց Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների կոնֆերանս կամ կրճատ «Պահանջների կոնֆերանս» (The Conference on Jewish Material Claims Against Germany – the Claims Conference): Այս նոր կոնֆերանսի Տնօրենների խորհուրդը բաղկացած էր հիմնադիր կազմակերպություններից յուրաքանչյուրի կողմից գործուղված երկուական անդամներից: Ինչպես նշված է նրանց հայտարարության մեջ, «Պահանջների կոնֆերանսը» խնդիր ունի բանակցել գերմանական կառավարության հետ ու ստեղծել Գերմանիայի կողմից Հոլոքոստի միջոցով անհատ հրեա մարդկանց և հրեա ժողովրդին պատճառած նյութական վնասների փոխհատուցումների ծրագիր»:

1951թ. դեկտեմբերին Ն.Գոլդմանը Կ.Ադենաուերի հետ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ հասավ պայմանավորվածության, որ Մ.Շարեթի ներկայացրած գումարը դառնալու է բանակցությունների առարկա: Սակայն կողմերի վերաբերմունքը բանակցություններին տարբեր էր:

Արևմտյան Գերմանիան' որպես Երրորդ ռեյխի փաստացի իրավահաջորդ, հրեաներին վճարվելիք փոխհատուցումների շուրջ տարվող բանակցությունների մեջ տեսնում էր կարևորագույն քայլ նացիստական անցյալի հաղթահարման ուղղությամբ և մտադիր էր նման կերպ գոնե մասամբ քավել գերմանական ժողովրդի մեղքը: Ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի, գումարները վճարվում էին Իսրայելին որպես փոխհատուցում Հոլոքոստի տարիներին հրեաների ստրկական աշխատանքի և նրանց նկատմամբ կիրառված հալածանքի, հետապնդումների, ինչպես նաև հրեական սեփականության դիմաց, որը գողացվել, թալանվել էր նացիստների կողմից: Միևնույն ժամանակ, Իսրայելում և աշխարհի այլ երկրներում գերմանացիների հետ որևէ բանակցություն վարելու հնարավորության, առավել ևս վարման հարցը առաջ բերեց բողոքի մեծ ալիք: Դրանում հրեաները տեսնում էին վիրավորանք ուղղված նացիստական ցեղասպանության զոհերի հիշատակին և աջակցություն մարդասպանների ռեաբիլիտացիային1: Ավելի պրագմատիկ էր Իսրայելի վարչապետ Դ. Բեն-Հուրիոնի (Ben-Gurion) դիրքորոշումը, որը մի քանի ամիս տևող տատանումներից հետո գերմանական փոխհատուցումների հարցը 1952թ. հունվարին դրեց Իսրայելի Կնեսետի օրակարգում: Իր որոշումը նա փաստարկում էր նրանով, որ չի կարելի թույլ տալ ոճրագործներին մնալ իրենց զոհերի ժառանգներ, և որ հրեական պետությունն իրավասու է Երրորդ ռեյխի իրավահաջորդներից պահանջելու միջոցներ, որոնք անհրաժեշտ էին թեթևացնել աբսորբցիայի գործընթացը նրանց համար, ովքեր փրկվել էին նացիստական ցեղասպանությունից: Ընդ որում' իսրայելական ղեկավարը նշում

1 Հմմտ. Илья Гирин, Vae victis или унижение? http://berkovich-zametki.com/2007/Zametki/Nomer3/Girin1. htm:

137

Հ. Մարության

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

էր, որ խոսքը բացառապես թալանված հրեական գույքի արժեքի փոխհատուցման, այլ ոչ թե «արյան դիմաց վճարվող փողերի» մասին է, և որ նյութական պահանջները չեն վերաբերում պատմա-բարոյական խնդիրներին, որոնք հավերժ կմնան չվճարված։ Եռօրյա բուռն քննարկումների արդյունքում, որոնք արտացոլում էին հրեական հասարակության մեջ այս հարցի շուրջ առկա սուր տարաձայնությունները, Բեն-Հուրիոնի առաջարկը, որը ենթադրում էր (չնայած բացեիբաց այդ մասին չասվեց և ոչ մի խոսք) Արևմտյան Գերմանիայի հետ ուղղակի բանակցություններ վարելու համաձայնություն, ընդունվեց Կնե-սետի կողմից ձայների 61 կողմ, 50 դեմ հարաբերակցությամբ։

Գերմանական փոխհատուցումների մասին բանակցությունները կայացան 1952թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին։ Դրանց արդյունքում 1952թ. սեպտեմբերի 10-ին Լյուքսեմբուրգում Կ.Ադենաուերի, Մ.Շոմետի և Ն.Գոլդմանի միջև կնքվեց համաձայնություն (պատմության մեջ հայտնի է իբրև «Լյուքսեմ-բուրգյան համաձայնություն»)1, ըստ որի Արևմտյան Գերմանիան պարտավորվեց 12-14 տարիների ընթացքում վճարել $845 մլն կամ 3 մլրդ մարկ (հրեական կողմը պահանջեց, որպեսզի $500 մլն-ը պարտավորվի վճարել Արևելյան Գերմանիան, սակայն մինչև Գերմանիայի վերամիավորումը, այդ պահանջը մնաց անպատասխան), որոնցից $110 մլն-ը նախատեսվում էր Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող կոնֆերանսին, ինչպես նաև ուղղակի փոխհատուցումների վճարումներ ընտրված անհատներին։ Գերմանիան մեկանգամյա փոխհատուցում էր վճարում 275 հազար վերապրողների։ Այսօր նրանց թիվը կազմում է 120 հազ. մարդ։

Արաբական երկրները սպառնում էին բոյկոտ հայտարարել Արևմտյան Գերմանիային, եթե այդ համաձայնությունը վավերացվեր Բունդեսթագի կողմից։ Սակայն այդ սպառնալիքը հետաձգեց համապատասխան որոշման ընդունումը ընդամենը կես տարով, և այն ուժի մեջ մտավ 1953թ. մարտի 27-ին։ Գերմանական խորհրդարանը 1953թ. սեպտեմբերին ընդունեց հատուկ օրենք գերմանական փոխհատուցումների մասին, որը հետագայում մի քանի անգամ ճշտվեց ու լրացվեց։ Իսրայելի կառավարությունն այդ գումարները ներդրեց երկրի ենթակառուցվածքների զարգացման մեջ, դրանք մեծ դեր ունեցան նոր պետության տնտեսության հիմնադրման և զարգացման համար։ Գումարներն օգտագործվում էին տնտեսության հիմնարար ճյուղերի գյուղատնտեսության, արդյունաբերության, տրանսպորտի և էլեկտրական ցանցերի զարգացման համար։ Ծրագրի իրականացումը հանձնարարվեց հատուկ ստեղծված Գերմանական փոխհատուցումների պետական ընկերությանը։ Ծրագրի շրջանակներում ԳՖՀ-ից Իսրայել էին փոխանցվում նաև անհրաժեշտ ապրանքներ ու ծառայություններ' ուղղված գլխավորապես գյուղատնտեսության մեքե-

1 Մանրամասն տե ս http://www.claimscon.org/index.asp?url=history2 Տե ս նաև Илья Гирин, նշվ. աշխ.։

138

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հ. Մարությաե

եայացմաեը, արդյունաբերության գիտատար ճյուղերի զարգացմանը և առևտրական նավատորմիղի ստեղծմանը։ Լյուքսեմբուրգյան համաձայնության (1953-65) գործողության ժամանակահատվածում, որը կետառկետ իրականացվեց ԳՖՀ-ի կողմից, գերմանական փոխհատուցումների հաշվին իրականացված մատակարարումները կազմեցին Իսրայելի ամենամյա ներմուծումների 12-20%-ը։

Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող կոնֆերանսը լյուքսեմբուրգյան համաձայնությամբ իրեն տրամադրված միջոցները (ԳՖՀ կառավարությունը 110 մլն-ին ավելացրեց $16 մլն դոլար) գլխավորապես օգտագործեց նացիստական ցեղասպանությունից փրկված և Իսրայելից դուրս եվրոպական բազմաթիվ երկրներում բնակվող Հոլոքոստը վերապրողներին օգնելու նպատակով։ (Փակագծերում նկատենք, որ Ծրագրի իրագործման ընթացքում բացարձակապես ոչինչ չհասավ Խորհրդային Միությունում և նրա արևելաեվրոպական դաշնակից երկրներում բնակվող հրեաներին, որոնք պակաս չէին տուժել նացիստական հետապնդումներից։) Այդ միջոցներից Կոնֆերանսը վճարեց շուրջ 50 հազ. հրեաների հայրենադարձության, համակենտրոնացման ճամբարների բազմահազար նախկին բանտարկյալներին տրամադրվող բուժօգնության, շուրջ 200 հազ. մարդկանց անհատական փոխհատուցման պահանջների բավարարմանն ուղղված իրավաբանական օգնության կազմակերպման համար, նացիստական օկուպացիայի ենթարկված եվրոպական երկրներում հրեական համայնքային կյանքի վերակենդանացմանն ուղղված ծախսերը և այլն։ Սրան զուգահեռ' իրականացվում էին խոշոր կրթական և մշակութային ծրագրեր, ինչպես, օրինակ, նացիզմի զոհերի բազմահազար ընտանիքների երեխաներն ապահովվում էին կրթաթոշակներով, 18 երկրներում հիմնվեցին 150 հրեական ուսումնական հաստատություններ, 13 լեզուներով հրատարակվեցին Հոլոքոստը վերապրած հեղինակների շուրջ 400 ստեղծագործություններ և այլն։ Այդ նույն աղբյուրից զգալի չափով ֆինանսավորվեցին նաև Յադ Վաշեմում և այլուր տարվող Հոլոքոստին նվիրված գիտական ուսումնասիրությունները, սկզբնական կապիտալ առանձնացվեց 1965թ.' Նյու Յորքում հիմնելու համար հրեական մշակույթի հուշային ֆոնդ և այլն։

1952թ. մարտին ԳՖՀ-ն վերցրեց նաև հրեա անհատներից պատերազմի ընթացքում թալանված, բռնագրավված գույքի վերադարձման պարտավորությունը, որն օրենսդրական ձևակերպումներ ստացավ 1953թ., ապա պարբերաբար լրացումներ ունեցավ 1956-1963թթ. ընթացքում և վերջնականապես ձևակերպվեց 1965թ. (Արևմտագերմանական փոխհատուցման օրենքներ - West German Indemnification Laws (BEG)1։ Համաձայն այդ օրենքների, անհատական

1 Մանրամասն տե ս http://www.claimscon.org/index.asp?url=germany/BEG

139

Հ. Մարության

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

փոխհատուցումներ վճարվեցին Իսրայելում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հարյուր հազարավոր հրեաների, իսկ ԳՖՀ ծախսերն այդ նպատակով հաշվվում էին միլիարդավոր գերմանական մարկեր։ Անհատական փոխհատուցումները (չնայած և հրեական պաշտոնական մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել) առ այսօր վճարվում են ոչ միայն ունեցվածքի, այլ նաև կյանքի կորստյան (զոհերի ժառանգներին), առողջությանը պատճառած վնասի, ազատության կորստի և նույնիսկ մասնագիտական ու տնտեսական առաջընթացին խոչընդոտելու համար։

1952թ. սեպտեմբերին Իսրայելի կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ իր ներկայացուցիչների ստորագրությունը գերմանական փոխհատուցումների համաձայնության ներքո բնավ չի նշանակում, թե իրենք հաշտվում են գերմանական ժողովրդի հետ կամ ճանաչում են որևիցե գերմանական պետության գոյությունը։ Սակայն միջպետական հարաբերությունների մակարդակում նման դիրքորոշման մնալն այն բանից հետո, երբ Իսրայելը գնաց շփումների ԳՖՀ-ի հետ փոխհատուցումների հարցում, բավական դժվար էր։ Տնտեսական կապերի առկայությունը, դրանց խորացումը, ինչպես նաև միջազգային իրադրությունը բերեցին նրան, որ 1965թ. երկու պետությունների միջև հաստատվեցին դիվանագիտական կապեր։

II

1990-ական թթ. հրեաները սկսեցին պահանջներ ներկայացնել Արևելյան Եվրոպայում իրենցից խլված-թալանված սեփականության դիմաց։ Բազմաթիվ խմբեր սկսեցին հետազոտել, թե ինչ է պատահել այն գումարներին, որոնք պահ են տրվել շվեյցարական բանկերին Շվեյցարիայից դուրս բնակվող հրեաների կողմից, որոնք հետագայում սպանվել են Հոլոքոստի տարիներին։ Ի լրումն' առանձին կազմակերպություններ, որոնցից շատերը հիմնավորված էին հենց Գերմանիայում, սկսեցին ճնշման ենթարկվել վերապրողների խմբերի կողմից իրենց բռնի կատարած աշխատանքի գումարները փոխհատուցելու պահանջով։ Դրանց թվում էին Deutsche Bank AG, Siemens AG, Bayerische Motoren Werke AG (BMW), Volkswagen AG, Adam Opel GmbH-ն: Ի պատասխան, 1999թ. սկզբին գերմանական կառավարությունը հայտարարեց այդ ընկերություններից վերցրած գումարներով դրամական ֆոնդի ստեղծման մասին օգնելու համար Հոլոքոստը վերապրածներին։ Նման մի ֆոնդ ստեղծվեց նաև Շվեյցարիայում, ապա և Հունգարիայում, որոնց նպատակն էր փոխհատուցել Հոլոքոստի զոհերին և նրանց ժառանգներին։

1990-ական թթ. վերջերին տեղի ունեցան քննարկումներ ապահովագրական այն ընկերություններում, որոնք ապահովագրել էին հրեաներին պատերազմից առաջ և որոնք հետագայում սպանվեցին նացիստների կողմից։ Այդ

140

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հ. Մարությաե

ընկերությունների թվում էին Alliance-ը, AXA-ե, Assicurazioni Generali-ե Zurich Financial Services Group-ը, Winterhur-ը, Baloise Insurance Group-ը: Յադ Վաշեմի հետազոտությունների շնորհիվ ճշտվում էին Հոլոքոստի զոհերի մասին տեղեկությունները, իսկ ԱՄՆ նախկին պետքարտուղար Լոուրենս Իգլբերգերի (Lawrence Eagleburger) նախագահությամբ ստեղծված միջազգային հանձնաժողովը փորձում էր ճշտել ապահովագրված, ապա և Հոլոքոստի տարիներին զոհված մարդկանց անունները: Ստեղծվեց Համաշխարհային հրեական փոխհատուցման կազմակերպություն, որը պետք է համակարգեր այս ջանքերը: Որպես հրեական ծագմամբ ԱՄՆ քաղաքացիների շահերի ներկայացուցիչ, ԱՄՆ Արտաքին փոխհատուցումների պահանջի լուծման հանձնաժողովը (US Foreign Claims Settlement Commission)1 1998 և 1999թթ. գերմանական կառավարության հետ հասավ համաձայնության համապատասխան վճարումներով փոխհատուցելու համար Հոլոքոստի այն զոհերին, որոնք ներգաղթել էին ԱՄՆ պատերազմից հետո:

Ш

Ինչպես վերը նշել էինք, դեռևս 1952թ. տարվող բանակցությունների ժամանակ Արևմտյան Գերմանիան սկզբունքորեն ճանաչեց իր պարտավորությունները' փոխհատուցումներ վճարելու Հոլոքոստը վերապրողներին: Մինչդեռ Արևելյան Գերմանիան, չնայած Պահանջների կոնֆերանսի բազմաթիվ ջանքերի, վճռականորեն մերժում էր վերցնել որևիցե նման պարտավորություն: 1990թ., երբ Արևմտյան և Արևելյան Գերմանիաները բանակցում էին իրենց միավորման համաձայնության շուրջ, Պահանջների կոնֆերանսը հարց բարձրացրեց, որպեսզի միավորված Գերմանիան կատարի իր պարտավորությունները և փոխհատուցումներ վճարի Հոլոքոստի այն վերապրողներին, որոնք մինչ այդ ստացել էին փոխհատուցում կամ շատ քիչ չափով, կամ ընդհանրապես չէին ստացել:

ԱՄՆ կառավարության ակտիվ օժանդակության շնորհիվ, Պահանջների կոնֆերանսը ինտենսիվ բանակցություններ սկսեց Գերմանիայի կառավարության հետ: Արդյունքում' 1990թ. հոկտեմբերի 3-ի Գերմանիայի վերամիավորման պայմանագրի իրագործման համաձայնագրի 2-րդ հոդվածում (Article 2 of the Implementation Agreement to the German Unification Treaty of October 3, 1990) ձևակերպվեց հետագայում վճարվելիք փոխհատուցումների մասին խոստում, որը հնչում է հետևյալ կերպ. «Դաշնային կառավարությունը պատրաստ է, ի շարունակություն ԳՖՀ քաղաքականության, համաձայնության գալ Պահանջների կոնֆերանսի հետ' հատկացնելու լրացուցիչ ֆոնդեր վճարումներ կատարելու համար այն զրկանքների դիմաց, որ կրել են հետապնդում- 1

1 Մանրամասն տե ս http://www.usdoj.gov/fcsc/holocaustclaims.htm

2 Մանրամասն տե 'ս http://www.claimscon.org/?url=article2/overview%206

141

Հ. Մարության

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

ների ենթարկվածներից նրանք, ովքեր մինչև այժմ, համաձայն ԳՖՀ օրենսդրությամբ ընդունված որոշումների, կամ բնավ չեն ստացել, կամ ստացել են նվազագույն փոխհատուցումներ»։

Այս համաձայնությունը, որը հայտնի է իբրև Ֆոնդի հոդված 2 (Article 2 Fund), հետևանք էր ընդհանուր առմամբ ավելի քան 16 ամիս շարունակվող դժվարին բանակցությունների։ Այս հոդվածի հիմամբ փոխհատուցումներն իրականացվում են ամենամսյա €270 վճարումների ձևով, որի չափն աճել է 2003թ. վարված բանակցություններից հետո։ Պահանջների կոնֆերանսը կառավարում է ֆոնդը' համաձայն գերմանական կառավարության սահմանած ձևի։

ռ

Արդ, որո նք են Ֆոնդի հոդված 2-ի հիմնական արդյունքները։ Արդեն 1990-ական թթ. կեսերին այդ հոդվածի կիրառման շնորհիվ թեթևացան համապատասխան ցուցակներում ընդգրկվելուն ուղղված պոտենցիալ պահանջատերերին ներկայացվող պահանջները (eligibility criteria), ինչի շնորհիվ լրացուցիչ 25 հազ. մարդ սկսեցին թոշակներ ստանալ։ Մինչ այդ բանակցությունները, հոդված 2-ը տարածվում էր միայն այն վերապրողների վրա, ովքեր բավարարում էին ֆոնդի կողմից առաջ քաշվող բոլոր չափանիշներին, այդ թվում և այն կետին, որ լրացուցիչ գումարներ ստանալու իրավունք ունեն նրանք, ում անհատական եկամուտները չեն գերազանցում տարեկան $16.000-ը, կամ այն ամուսնական զույգերը, ում եկամուտները չեն գերազանցում տարեկան $21.000-ը։ Այս սահմանափակումները բավական ազատականացվեցին, երբ Պահանջների կոնֆերանսը 70 տարեկան և ավելի մեծահասակների համար, ովքեր համապատասխանում էին ֆոնդի մյուս չափանիշներին, պահանջեց եկամուտների գումարները հաշվարկելուց բացառել սոցիալական ապահովության համար կատարվող վճարումները։

2000-2004թթ., շնորհիվ Պահանջների կոնֆերանսի կողմից տարվող բանակցությունների, տարեցտարի ընդլայնվեցին ամենամսյա լրավճարներ ստանալու իրավունք ունեցող անձանց (eligible applicants) ցուցակները' ի հաշիվ այն հրեաների, ովքեր բանտարկված են եղել հատուկ ավստրիական, ինչպես նաև նախկինում որպես այդպիսին չճանաչված ռումինական, հունգարական, բուլղարական ճամբարներում, կամ աշխատել են Հարավսլավիայում գտնվող պղնձահանքերում, կամ հունգարացիների համար Ուկրաինական ռազմաճակատում գործող աշխատանքային գումարտակներում, կամ Ռումի-նիայում գործող աշխատանքային գումարտակներում և այլն։ 2004թ. ձեռք բերվեց համաձայնություն, որպեսզի փոխհատուցումներ տրվեն պատերազմի տարիներին Բուլղարիայում բնակվող 18 տարեկանը լրացած այն հրեաներին, ովքեր ստիպված էին ունենալ կեղծ ինքնություն կամ այլ կեղծ փաստաթղթեր և բնակվում էին ոչ լեգալ, ինչպես նաև համապատասխանում էին մի շարք այլ ցուցանիշների։ 2005թ. գերմանական կառավարությունը համաձայնվեց Հոլո-

142

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հ. Մարությաե

քոստը վերապրածների ցուցակում ըեդգրկել այն անձանց, ովքեր ամենաքիչը վեց ամիս ներկալված էին Հունգարիայում, Թունիսում, Մարոկոյում և Ալժի-րում գործող աշխատանքային ճամբարներում և համապատասխանում էին ցուցակում ընդգրկվելու համար անհրաժեշտ դիտվող մի շարք այլ ցուցանիշ-ների։ 2006թ. Պահանջների կոնֆերանսը բանակցում էր, որպեսզի ցանկում ընդգրկվեն նաև թունիսյան ներկալված անձանց համար նախատեսված երեք ճամբարներում մնացող հրեաներին, որոնք համապատասխանում էին անհրաժեշտ դիտվող մի շարք այլ ցուցանիշների։

IV

1998թ. Պահանջների կոնֆերանսը Գերմանական կառավարության հետ բանակցությունների արդյունքում ձեռք բերեց համաձայնություն, ըստ որի հիմնադրվեց Կենտրոնական և Արևելաեվրոպական հիմնադրամ (Central and Eastern European Fund - CEEF)1, որը պետք է փոխհատուցումներ վճարեր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, նաև նախկին ԽՍՀՄ այն հրեա բնակչությանը, որոնք ենթարկվել էին հալածանքների նացիստների կողմից։ Նախատեսվում էր փոխհատուցումներ ստանալու իրավունք ունեցողներին վճարել ամսական 250 գերմանական մարկ։ 1999թ. հունվարի 1-ից գերմանական կառավարությունը որոշեց նշված հիմնադրամին չորս տարի անընդմեջ հատկացնել 50-ական մլն գերմանական մարկ։ Պահանջների կոնֆերանսը հաշվարկեց, որ շուրջ 18 հազ. վերապրողներ կօգտվեն այդ հիմնադրամից, բայց առ այսօր բա-նակցում է, որպեսզի ազատականացվեն իրավունքների տրամադրման ցու-ցանիշները։ Ներկայումս վճարումները կազմում են ամսական €135 այն երկրների բնակիչների համար, որոնք Եվրամիության անդամ չեն և 2006-ից ի վեր (կրկին Պահանջների կոնֆերանսի բանակցությունների արդյունքում) ամսական €175 Եվրամիության նորանդամ երկրների (Չեխիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Հունգարիա, Լեհաստան, Սլովակիա, Սլովենիա) համապատասխան կատեգորիայի քաղաքացիների համար։ Պահանջների կոնֆերանսը շարունակում է բանակցությունները' ավելացնելու համար վճարների գումարների չափը։

V

Վերը հիշված Արևմտագերմանական փոխհատուցման օրենքների (BEG) պայմանները ենթադրում էին, որ ուղղակի փոխհատուցումների վճարումները սահմանափակվում էին նախկին գերմանական քաղաքացիների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Նաև նշեցինք, որ

1 Մանրամասն տե ս http://www.claimscon.org/?url=ceef/overview

143

Հ. Մարության

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

խորհրդային բլոկի երկրներում բնակվող Հոլոքոստը վերապրողները ոչ մի փոխհատուցում չէին ստացել։ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև լարվածության մեղմացման ժամանակաշրջանում բազմաթիվ վերապրողներ փախստականի կարգավիճակով, արտագաղթեցին Արևմուտք։ Սակայն նրանք շարունակում էին դուրս մնալ գերմանական փոխհատուցման ծրագրերից, քանի որ, ըստ Արևմտագերմանական փոխհատուցման օրենքների, փոխհատուցումներ ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակների կազմման վերջնաժամկետը սահմանված էր 1965-ը։

1975-ից Պահանջների կոնֆերանսը սկսեց բանակցությունների նոր փուլ' ուղղված խորհրդային ճամբարի երկրներից փախստականների փոխհատուցումներ ստանալու իրավունքի հաստատմանը' այդպիսով երկարացնելով վերոնշյալ ցուցակների կազմման վերջնաժամկետը։ Վերջապես, 1980թ. ԳՖՀ-ն ստեղծեց «Զրկանքների [ենթարկվածների] հիմնադրամը» (Hardship Fund)' 400 մլն գերմանական մարկ գումարով։ Նախատեսվում էր, որ այդ գումարներով Հոլոքոստը վերապրողներից յուրաքանչյուրին կտրվեն մեկանգա-մյա վճարումներ 5000 գերմանական մարկի (ներկայում €2556) չափով, որից 5%-ի չափով գումար առանձնացվելու էր դրամաշնորհների համար։ Գերմանական կառավարությունը ստեղծեց այս հիմնադրամն այն պայմանով, որ Պահանջների կոնֆերանսը (և ոչ գերմանական կառավարությունը) կիրակա-նացնի հիմնադրամի տնօրինումը և վճարների տրամադրումը։ Հաշվարկված է, որ Հոլոքոստի շուրջ 80 հազ. վերապրողներ կօգտվեն այս հիմնադրամի վճարումներից։ ԽՍՀՄ փլուզումից հետո ավելի շատ Հոլոքոստ վերապրողներ արտագաղթեցին Արևմուտք։ Համապատասխան բանակցություններից հետո Պահանջների կոնֆերանսը հասավ նրան, որ մինչև 1992թ. վերջը գերմանական կառավարությունը «Զրկանքների ենթարկվածների հիմնադրամին» լրացուցիչ տրամադրեց ևս 135 մլն գերմանական մարկ, ինչպես նաև 10 մլն գերմանական մարկ' կառուցվածքային բնույթ ունեցող դրամաշնորհների համար Իսրայել պետությանը։

«Զրկանքների ենթարկվածների հիմնադրամը» այսօր ևս շարունակում է ֆինանսական օժանդակություն տրամադրել նացիստական հալածանքների բազմաթիվ տարիքավոր զոհերի։ Նկատվում է, որ նացիզմի այն զոհերը, որոնք որոշակի արևմտյան երկրների քաղաքացիներ էին հալածանքների տարիներին և այն ժամանակներում, երբ ձեռք էին բերվում համաձայնություններ այդ երկրների և Գերմանիայի միջև, ներկայում չեն ստանում որևիցե վճարում «Զրկանքների ենթարկվածների հիմնադրամից»։ Գերմանական կառավարությունը ներկայում չի նախատեսում վճարումներ իրականացնել նման տիպի մարդկանց համար, ինչը, թերևս, գործունեության նոր դաշտ է բացում Պահանջների կոնֆերանսի համար։ 1

1 Մանրամասն տե ս http://www.claimscon.org/?url=hardship/overview

144

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հ. Մարությաե

VI

Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների մշտապես գործող մարմին Պահանջների կոնֆերանսը գործում է ավելի քան կես դար։ Առ այսօր էլ նրա գործունեության նպատակները նույնն են. ապահովել Հոլոքոստը վերապրողների և Հոլոքոստի զոհերի ժառանգների համար դրամական փոխհատուցումների ձևով իրականացվող վճարումները և խլվածի վերականգնումը (restitution): 1951թ. ի վեր Պահանջների կոնֆերանսը, համագործակցելով Իսրայել պետության հետ, բանակցել է և կազմակերպել վճարումների իրականացում Գերմանիայի, Ավստրիայի, այլ երկրների ինչպես կառավարությունների, այնպես էլ արտադրության առանձին ոլորտների կողմից, հետ է բերել չպահանջված գերմանական-հրեական սեփականությունը և ֆոնդավորել ծրագրեր' օժանդակելու համար նացիզմի կարիքավոր հրեա զոհերին։

Այս ընթացքում, որպես արդյունք Պահանջների կոնֆերանսի աշխատանքի, 75 երկրներում բնակվող ավելի քան 500 հազ. Հոլոքոստը վերապրողներ ստացել են փոխհատուցման վճարներ։ Այդ վճարումների գումարը կազմել է ավելի քան $60 մլրդ։ Պահանջների կոնֆերանսը տրամադրել է շուրջ $1 մլրդ այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են Հոլոքոստը վերապրողների սոցիալական պահանջների բավարարման հարցերով և ներգրավված են Շոային նվիրված հետազոտություններում, նրա մասին դասավանդե-լուն և փաստաթղթերի ուսումնասիրությանը։ Կոնֆերանսը նաև գումարներ է տրամադրել' վերականգնելու գերմանացիների կողմից ոչնչացված հրեական համայնքները և կազմակերպությունները։

Առ այսօր Պահանջների կոնֆերանսը շարունակում է գործել1: Մասնավորապես, շարունակվում են բանակցությունները Գերմանիայի և Ավստրիայի, ինչպես նաև առանձին արդյունաբերական կազմակերպությունների ու բանկերի ներկայացուցիչների հետ։ Պահանջների կոնֆերանսը շարունակում է կառավարել փոխհատուցման ծրագրերը և բաշխել վճարումները, նաև նացիստական հետապնդումների ենթարկված հրեաների ժառանգների երիտասարդ սերնդին օժանդակում է կազմակերպություններին տրվող դրամաշնորհների միջոցով, որոնք ձևավորվում են նախկին Արևելյան Գերմանիայում գտնվող հրեական չպահանջված սեփականության վաճառքի գումարներից։ 1

1 Մանրամասն տես http://www.claimscon.org/index.asp?url=news Տես նաև, օրինակ, "Holocaust ’2nd Generation’ Seeks German Reparations” (17 հուլիսի 2007թ.) նյութը. http://archive.newsmax.com/archives/ ic/2007/7/17/120230.shtml, ինչպես նաև Anshel Pfeffer, "Israel seeks fresh Holocaust reparations deal with Germany". http://www.haaretz.com/hasen/spages/922252.html Տե ս նաև 2007թ. նոյեմբերի 22-ին «Ասոշիեյթիդ պրես» գործակալության տարածած հաղորդագրությունը. “Germany Tells Israel: No More Holocaust Reparations". http://www.foxnews.com/story/0,2933,312579,00.html

145

Հ. Մարության

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

VII

Որոշ հետևություններ, որոնք կարող են օգտակար լինել նաև հայոց պահան-ջատիրության տեսանկյունից.

ա) ցեղասպանության պատճառած նյութական կորուստների համար փոխհատուցումների պահանջների ներկայացման և ստացման հարցը գործընթաց է, որը կարող է տևել տասնյակ տարիներ։ Հրեաների պարագայում այն շարունակվում է ավելի քան 55 տարի,

բ) ցեղասպանության պատճառած նյութական կորուստների փոխհատուցումը ոչ մի կապ չունի «արյան գնի» հետ, որը ենթակա չէ վճարման։ Փոխհատուցման փաստը չի նշանակում ցեղասպանությունն իրականացրած գաղափարախոսությունը կրող ժողովրդի ներկայացուցիչների ներում ցեղասպանությունը վերապրողների կամ ցեղասպանության ենթարկված ժողովրդի կողմից։ Երկու կողմերը կարող են ունենալ նորմալ միջպետական հարաբերություններ, միևնույն ժամանակ, նման հարաբերությունների առկայությունը կամ բացակայությունը չի կարող խոչընդոտ դիտվել փոխհատուցման գործընթացի ձևավորման համար։

Ցեղասպանության հարցերին նվիրված վերլուծական, քարոզչական աշխատանքներում առավելապես շեշտվում է ցեղասպանությունն իրականացրած կողմին առաջնորդող գաղափարախոսության պահը, քան թե ցեղասպանությունն իրականացրած կողմի էթնիկ պատկանելության գործոնը,

գ) ցեղասպանության պատճառած նյութական կորուստների նյութական փոխհատուցումների դրսևորումները տարաբնույթ են։ Դրանք կարող են լինել ինչպես դրամական ուղղակի և անուղղակի փոխհատուցումներ վերապրողներին ու զոհերի ժառանգներին (թե միանվագ, թե տարիներ ու տասնամյակներ շարունակվող), այնպես էլ նյութական փոխհատուցումներ (դրամի, ենթա-կառուցվածքների, դրամաշնորհների տրամադրման և այլ ձևերով) ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավահաջորդը հանդիսացող պետական միավորմանը,

դ) ցեղասպանության պատճառած նյութական կորուստների համար փոխհատուցումների պահանջների ներկայացման, ստացման ու բաշխման գործի իրականացման համար լավագույն ձևը միջազգային ոչ կառավարական կազմակերպության ստեղծումն է, որը կաշկանդված չէ շահառու հանդիսացող պետության օրենքներով։ Այդ մարմինը նաև հետազոտական-իրավական գործունեություն իրականացնող կառույց է, այն պետությունից ստանում է որոշակի իրավասություններ և գործում է դրանց շրջանակներում' միաժամանակ ներկայացնելով ցեղասպանության ենթարկված ժողովրդի աշխարհով մեկ սփռված ժառանգների շահերը,

ե) ցեղասպանության զոհեր դիտվում են ոչ միայն ցեղասպանության

146

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հ. Մարությաե

իրակաեացմաե տարիեերիե զոհվածները, այլև երաեք, ովքեր' (1) իրեեց բնակության վայրերից եեթարկվել եե բռեի տեղահաեմաե, (2) տարհաեվել եե համակեետրոեացմաե ճամբարեեր, (3) բռեի աշխատել եե հաեքերում, աշխա-տաեքայիե գումարտակեերում և այլուր, (4) եեթարկվել եե որոշակի բարոյա-կաե կամ այլ բեույթի զրկաեքեերի, հալածաեքեերի, (5) հեարավորություե չեե ուեեցել ստաեալ համապատասխաե կրթություե, զուրկ եե եղել մասեագիտա-կաե աճի հեարավորություեեերից և այլե,

զ) Գերմաեիայիե ուղղված հրեակաե եյութակաե պահաեջեերի մշտապես գործող մարմեի «Պահաեջեերի կոեֆերաեսի» գործուեեությաե փորձը կարոտ է շարուեակակաե ուսումեասիրությաե:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ապրիլ, 2008թ.

ФИНАНСОВЫЕ ВОЗМЕЩЕНИЯ ГЕРМАНИИ ЕВРЕЙСТВУ: ФОРМИРОВАНИЕ, ПРОЦЕСС, СОВРЕМЕННОЕ СОСТОЯНИЕ

Арутюн Марутян

Резюме

В статье сделана попытка отобразить формирование и процесс финансовых возмещений Германии и некоторых других государств и организаций жертвам Холокоста и их наследникам в последовавшие после Второй мировой войне годы. Возмещения еврейству продолжаются вплоть до настоящего времени, что, в частности, показано в приложении на примере материалов, отображающих баланс финансовой деятельности Конференции материальных требований еврейства к Германии за 2005г. Делаются некоторые выводы о возможностях применения еврейского опыта в контексте армянских требований к Турции.

147

Հ. Մարության

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հավելված

Պահանջների կոնֆերանսի 2005թ. ֆինանսական հաշվետվության ընդհանրական պատկեր (գումարները կլորացված են)1

2005թ. ֆինանսական տարվա եկամուտները

Աղյուսակ 1

Ուղղակի փոխհատուցումները վերապրողներին1 $368 մլն 50.6%

Սեփականությանն առնչվող եկամուտները11 $169 մլն 23.3%

Սոցիալական ապահովմանն ուղղված ծրագրերի իրագործում111 $49 մլն 6.7%

Վարչական ծախսերի փոխհատուցումների $15 մլն 2.0%

Տեխնիկական ծառայությունների իրագործման առնչությամբ արված ծախսերի փոխհատուցումներ $8 մլն 1.2%

Ար $20 մլն 2.8%

Հաշվեկշիռ $629 մլն

Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից բանկերում հաշիվ ունեցողներին ու ժառանգորդների վճարումների համար տրամադրվող միջոցներ^1 $80 մլն 11%

ICHEIG-ի կողմից ապահովագրական վկայագրեր ունեցողներին ու նրանց ժառանգորդների վճարումների համար տրամադրվող միջոցներ¥ա $17 մլն 2.4%

Ստացված միջոցների ընդհանուր գումարը $726 մլն

I. Վերապրողներին վճարվող ուղղակի փոխհատուցումները ձևավորվում են եկամուտների երեք հիմնական աղբյուրներից.

ա) Գերմանական կառավարությունը տրամադրում է ֆինանսավորում Ֆոնդի հոդված 2-ի (Article 2 Fund), Զրկանքների ենթարկվածների (Hardship Fund) և Կենտրոնական ու Արևելաեվրոպական (Central and Eastern European Fund) հիմնադրամների համար։ Անհատ վերապրողներին կատարվող վճարումները բավարարելուն ուղղված ա]ս ֆինանսավորումն իրականացվում է գերմանական կառավարության կողմից առաջ քաշված հատուկ պահանջների (specific criteria) բավարարման դեպքում, 1 2

1 Հավելվածում տեղ գտած նյութերը վերցված են http://www.claimscon.org/forms/Financial_Sum mary_05.pdf հասցեում տեղադրված “Summary of Financial Statements Year Ended December 31, 2005” փաստաթղթից: 2006 ֆինանսական տարվա արդյունքներն ամփոփված են հետևյալ համացանցային հասցեում. http:// www.claimscon.org/forms/Financial_Summary_06.pdf

2 ICHEIC-ը The International Commission on Holocaust Era Insurance Claims կազմակերպության անվան հապավումն է: Կազմակերպության մասին մանրամասն տե ս http://www.icheic.org/ 1998թ. ստեղծված կազմակերպության գործունեության արդյունքում մինչև 2007թ. ընկած ժամանակահատվածում $306.24 մլն է հատկացվել ավելի քան 48 հազար հայտատուների: Մանրամասն տե ս http://www.ichei c.org/pdf/stats-19mar07.pdf

148

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հ. Մարությաե

բ) Գերմանական հիմնադրամը (German Foundation) ստեղծված է 2000թ. օգոստոսին և գործում է գերմանական օրենսդրության հենքով։ Ըստ ա]դ օրենքների, «Պահանջների կոնֆերանսն» է ընտրված այն կազմակերպությունը, որն իրականացնելու է վճարումների բաշխումն այն հրեա անձանց, ովքեր ժամանակին ընդգրկված էին ստրկական և ստիպմամբ իրականացվող աշխատանքներում, ինչպես նաև բժշկական փորձարկումներում ներգրավված անձանց ու նրանց ժառանգներին: Այս անձինք պետք է համապատասխանեն գերմանական օրենսդրությամբ կարգավորվող և Գերմանական հիմնադրամով հաստատված հատուկ պահանջներին,

գ) «Շվեյցարական բանկերի համաձայնության» (The Swiss Banks Settlement) ստեղծման մասին փաստաթուղթը ստորագրվել է 1999թ. հունվարին մի խումբ շվեյցարական բանկերի կողմից, որոնք այս կամ այն կերպ առնչակցություն ունեին նացիզմի ժամանակաշրջանում բանկերի և այլ միավորումների գործողություններին: Գումարների տրամադրման ու բաժանման մասին որոշումն ընդունվել է դատարանի կողմից 2000թ. նոյեմբերին, ըստ որի Պահանջների կոնֆերանսն է տնօրինելու Փախստականների և առաջին աստիճանի ստրկական աշխատանքի (Refugee and Slave Labor Class I) խմբի մեջ մտնող անհատ վերապրողներին իրականացվող փոխհատուցումների բաշխումը համաձայն դատարանի կողմից մշակված ցուցանիշների:

Բոլոր այս դրամական միջոցներն ուղղակիորեն փոխանցվում են իրավասու անհատ վերապրողներին:

II. Սեփականությանն առնչվող եկամուտները (Income Regarding Property) վերաբերում են այն դրամական միջոցներին, որոնք ստեղծված են Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակերպության (Successor Organization) կողմից նախկին Արևելյան Գերմանիայում չպահանջված (unclaimed) հրեական սեփականության վերադարձի և վաճառքի կամ դրանց դիմաց փոխհատուցումների ստացման միջոցով: Այն ներառում է դրամական միջոցներ, ստեղծված. ա) նախնական իրավական վիճակի վերականգնման շնորհիվ գոյացած սեփականության վաճառքից կամ դրա համար վճարված փոխհատուցումներից, բ) հատուկ դեպքերից, գ) վարձավճարներից, ձևավորված Իրավահաջորդ կազմակերպության սեփականությունը մինչև դրա վաճառքը վարձով տալուց:

III. Սոցիալական ապահովմանն ուղղված ծրագրերի իրագործումը վերաբերում է այն գումարներին, որոնք Պահանջների կոնֆերանսը ստացել էր սոցիալական ապահովման դրամաշնորհների ֆինանսավորման համար Շվեյցարական բանկերի համաձայնության թալանված միջոցների խմբից (Swiss Banks Settlement Looted Assets Class), գերմանական կառավարությունից և հունգարական Gold Train Settlement-ից:

IV. Վարչական ծախսերի փոխհատուցումները վերաբերում են այն գումարներին, որոնք Պահանջների կոնֆերանսը ստանում է բազմաթիվ աղբյուրներից իբրև փոխհատուցում իրականացված վարչական ծախսերի: 1

1 Մանրամասն տե ս http://www.claimscon.org/index.asp?url=allocations/swiss

149

Հ. Մարության

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

V. Տեխնիկական ծառայությունների իրագործման առնչությամբ արված ծախսերի փոխհատուցումները վերաբերում են ա]ն ծախսերին, որոնք հետևել են Պահանջների կոնֆերանսի փոխհատուցումների ստացման մի քանի կոնկրետ ծրագրերի գործողություններին:

VI. <<Այլը» գլխավորապես բաղկացած է ներդրումների և ունեցվածքի վարձակալության շնորհիվ ձևավորված եկամուտներից:

VII. Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից բանկերում հաշիվ ունեցողների ու նրանց ժառանգների վճարումների համար տրամադրվող ֆինանսավորումը վերաբերում է այն դրամական միջոցներին, որոնք շնորհված են պահանջատերերին դատարանի կողմից Շվեյցարական բանկերի համաձայնության դեպոզիտ դրված միջոցների խմբից: Այս ծրագրի շրջանակներում Պահանջների կոնֆերանսը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում պահանջների բավարարմանն ուղղված դատական գործընթացների իրականացմանը: Միջոցները բաշխվել են Պահանջների կոնֆերանսի կողմից 2005թ.:

VIII. ICHEIC-ի (The International Commission on Holocaust Era Insurance Claims) դրամական միջոցները նախատեսված են ապահովագրության վկայական ունեցողներին և նրանց ժառանգներին իրականացվող վճարումներ կատարելու համար և վերաբերում են Հոլոքոստի ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների հանձնաժողովից անհատ պահանջատերերին իրականացվող հումանիտար վճարումներին: Պահանջների կոնֆերանսը տրամադրում է տեխնիկական աջակցություն պահանջների ներկայացմանն ու ստացմանն ուղեկցող [դատական] գործընթացների համար: Այս դրամական միջոցները բաշխվել են Պահանջների կոնֆերանսի կողմից 2005թ.:

150

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հ. Մարությաե

2005թ. ֆինանսական տարվա ծախսերը

Աղյուսակ 2

Վերապրողներին վճարվող ուղղակի փոխհատուցումներ։ $361 մլն 56.8%

Սեփականության ժառանգներ - Գուդվիլ հիմնադրամ11 $17 մլն 2.7%

Բաշխումներ111 $126 մլն 19.6%

Վարչակազմ1' $22 մլն 3.4%

Տեխնիկական ծառայությունների իրականացած $8 մլն 1.3%

Այլ" $6 մլն 0.9%

Ընդամենը $539 մլն

Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից բանկերում հաշիվ ունեցողների ու նրանց ժառանգների համար կատարվող վճարումներ'11 $80 մլն 12.6%

ICHEIC-ի վճարումներն ապահովագրության վկայականներ ունեցողներին ու նրանց ժառանգներին'VI11 $17 մլն 2.7%

Բաշխված միջոցների ընդհանուր գումարը $636 մլն

I. 2005թ. անհատ վերապրողներին հատկացվող վճարումները փոխհատուցման ծրագրերի համար կազմում էին մոտավորապես $361 մլն (56.8%)։ Որոշ սահմանափակ դեպքերում, ժառանգները նույնպես ստացել են փոխհատուցումներ։ Վճարումները կատարվել են ներքոբերյալ հիմնադրամների կամ ծրագրերի խողովակներով.

ա) Ֆոնդի հոդված 2։ Կարիքի մեջ ապրող Հոլոքոստը վերապրողներին (ոչ Արևելյան Եվրոպայում կամ նախկին ԽՍՀՄ-ում) վճարվող ամենամսյա թոշակներ -2005թ. վճարվել է $216 մլն (34%)։

բ) Զրկանքների ենթարկվածների հիմնադրամ (Hardship Fund): Մեկանգամյա վճարումներ նացիստական հալածանքների ենթարկված ա]ն հրեա զոհերին, որոնք չէին ստացել փոխհատուցումներ ըստ Արևմտագերմանական փոխհատուցման օրենքի (German Federal Indemnification Law) և ովքեր տառապել են առողջությանը հասցված վնասներից - 2005թ. վճարվել է $25 մլն (4%)։

գ) Կենտրոնական և Արևելաեվրոպական հիմնադրամ։ Ամենամսյա թոշակներ Արևելյան Եվրոպայում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում բնակվող Հոլո-քոստը վերապրողներին - 2005թ. վճարվել է $34 մլն (5.3%)։

դ) Գերմանական ֆոնդի ծրագիր նախկինում ստրկական և ստիպմամբ աշխատանք կատարողների համար։ Մեկանգամյա վճարումներ գերմանական կառավարությունից և արդյունաբերությունից ստրկական և ստիպմամբ աշխատանք կատարող հրեաներին - 2005թ. վճարվել է $72 մլն (11.3%)։

ե) Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից կատարվող վճարումների ծրագիր առաջին աստիճանի ստրկական աշխատանքի դիմաց։ Մեկանգամյա վճարումներ նախկինում ստրկական և ստիպմամբ աշխատանք կատարողներին որպես փոխհատուցում նացիստների ստրկական աշխատանքից ստացվող շահույթների (որոնք փոխանցվել էին շվեյցարական բանկերով) դիմաց - 2005թ. վճարվել է $6 մլն (0.9%)։

զ) Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից կատարվող վճարումների ծրագիր փախստականների դասի համար։ Մեկանգամյա վճարումներ հրեա այն

151

Հ. Մարության

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

փախստականներին, որոնք փախել էին Շվեյցարիա' խույս տալու համար նացիստական հետապնդումներից և որոնք հետ էին վերադարձվել սահմանին, վտարվել էին երկրից (Շվեյցարիայից) կամ ում նկատմամբ վատ էին վերաբերվել Շվե]ցարիա]ում մնալու ժամանակ - 2005թ. վճարվել է $109 հազ.:

է) Ծրագիր նախկինում ստրկական և ստիպմամբ աշխատանք կատարողների համար լրացուցիչ վճարումներ: Ավստրիական կառավարությունից ստացված միջոցներից կատարված մեկանգամյա վճարումներ հրեա նախկին աշխատողների համար -2005թ. վճարվել է $1 մլն (0.2%):

II. Գուդվիլ հիմնադրամը (Goodwill Fund թարգմանաբար «Բարի կամքի հիմնադրամ»)1 ստեղծվել է այն հրեա սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վճարելու համար միջոցներ տնտեսելու նպատակով, որոնք ժամանակին մինչև գերմանական կառավարության դրած ժամկետը, ըստ գերմանական օրենքների չէին լրացրել համապատասխան պահանջները (դիմումները):

Այս գումարը այն միջոցներն են, որոնք առանձնացվել էին նման պարտավորու-թյունները բավարարելու նպատակով: Գուդվիլ հիմնադրամի իրականացրած $17 մլն ծախսերը 2005թ. համար մաս են կազմում մոտավորապես $56 մլն հայտերի, որոնք հաստատված էին վճարելու համար 2005թ., այսինքն' 2005թ. Գուդվիլ հիմնադրամը պակաս է վճարել $39 մլն:

III. 2005թ. Պահանջների կոնֆերանսը բաշխեց մոտավորապես $127 մլն 39 երկրներում: Հաշվված չպահանջարկված գումարները, բաշխված գումարը կազմեցին մոտավորապես $126 մլն (19.6%): Այդ թվում.

ա) $84 մլն-ը բաշխվեց Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակերպության կողմից, որը զբաղվում է Արևելյան Գերմանիայում գտնվող չպահանջարկված հրեական սեփականության հետբերմամբ ու վաճառքով: Հաշվված չպահանջարկված գումարները, բաշխված գումարը կազմեցին $82 մլն: Այս բաշխումների 80%-ը նացիստական հալածանքների զոհ մեծահասակ, կարիքավոր հրեաների սոցիալական խնամքի ծրագրերի համար էր: Ծրագրերն ընդգրկում էին խնամքի տրամադրում տնային պայմաններում, շտապ օժանդակության դրամաշնորհների և մթերային ծանրոցների տրամադրում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, հիվանդների խնամքի իրականացում, օժանդակության տրամադրում մեծահասակների համար նախատեսվող ցերեկային կենտրոններին և այլն: Մնացած գումարները ծախսվում էին Հոլոքոստի ուսումնասիրության գործին օժանդակության, կրթության և փաստաթղթերի ստեղծման գործի համար:

Պահանջների կոնֆերանսը 2005թ. իրականացրեց նաև հետևյալ դրամական բաշխումները' ուղղված նացիզմի հրեա ազգության կարիքավոր զոհերի սոցիալական ապահովմանը,

բ) ICHEIC հումանիտար օժանդակության ծրագրից $22 մլն-ի վերաբաշխում 32 երկրներում իրականացվող ծրագրերին,

գ) գերմանական կառավարությունից բանակցությունների արդյունքում ստաց-

1 Մանրամասն աե ս http://www.claimscon.org/index.asp?url=goodwill_main

152

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հ. Մարությաե

ված $11 մլե-ի վերաբաշխում 17 երկրեերում իրականացվող ծրագրերին,

դ) Շվեյցարական բանկերի համաձայնության թալանված միջոցների խմբից $5 մլն-ի վերաբաշխում 26 երկրներում իրականացվող ծրագրերին,

ե) հունգարական Gold Train Settlement-ից $4 մլն-ի վերաբաշխում Հունգա-րիայում նացիստական հետապնդումների զոհերին։

IV. Վարչակազմ. Պահանջների կոնֆերանսի ծրագրերի վարչական ծախսերի նշանակալի մասը փոխհատուցվել է տարբեր աղբյուրներից։

V. Տեխնիկական ծառայությունների իրականացումը վերաբերում է ալն ծախսերին, որ կրել է Պահանջների կոնֆերանսը ICHEIC-ին տեխնիկական օժանդակություն տրամադրելու (որոնք գերազանցապես վերաբերում էին ապահովագրական պահանջների մեջ համապատասխան ճշգրտումներ կատարելու անհրաժեշտությանը) և դատարանին Շվեյցարական բանկերի համաձայնության հետ ունեցած խնդիրների (որոնք գերազանցապես վերաբերում էին «քնած» հաշիվներին) առիթով:

VI. «Այլը» գերազանցապես ձևավորված է վերադարձված սեփականության կառավարման, ինչպես նաև ընդհանրապես սեփականության վերադարձման ծրագրերի ուղղությամբ արվող ծախսերից:

VII. Շվեյցարական բանկերի համաձայնության կողմից բանկերում հաշիվ ունեցողների ու նրանց ժառանգորդների վճարումների համար տրամադրվող ֆինանսավորումը վերաբերում է այն դրամական միջոցներին, որոնք շնորհված են պահանջատերերին դատարանի կողմից Շվեյցարական բանկերի համաձայնության դեպոզիտ դրված միջոցների խմբից: Այս ծրագրի շրջանակներում Պահանջների կոնֆերանսը տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում պահանջների բավարարմանն ուղղված դատական գործընթացների իրականացմանը: Միջոցները բաշխվել են Պահանջների կոնֆերանսի կողմից 2005թ.: Այս բաշխումներն արտացոլված չեն Պահանջների կոնֆերանսի 2005թ. գործունեության հաշվեկշռում:

VIII. Ապահովագրության վկայականներ ունեցողներին և նրանց ժառանգներին տրամադրվող ICHEIC-ի դրամական միջոցները վերաբերում են Հոլոքոստի ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների հանձնաժողովից անհատ պահանջատերերին իրականացվող հումանիտար վճարումներին: Պահանջների կոնֆերանսը տրամադրում է տեխնիկական աջակցություն պահանջների ներկայացմանն ու ստացմանն ուղեկցող [դատական] գործընթացների համար: Այս վճարումներն արտացոլված չեն Պահանջների կոնֆերանսի 2005թ. գործունեության հաշվեկշռում:

153

Հ. Մարության

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

2005թ. պասիվները և ակտիվները

Աղյուսակ 3

Գուդվիլ հիմնադրամի հատկացումներ $253 մլն 28.1%

Գուդվիլ հիմնադրամի և այլ նպատակների համար նախանշված միջոցներո $47 մլն 5.2%

Վճարման ենթակա դրամաշնորհներ™ $238 մլն 26.5%

Ծրագրերի համար նախանշված միջոցներ™ $38 մլն 4.2%

Երկարատև կարիքների բավարարմանն ուղղված միջոցներ¥ $275 մլն 30.6%

Պայմանագրային պարտավորությունների համար նախանշված միջոցներ™ $20 մլն 2.2%

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ա^ $29 մլն 3.2%

Ընդամենը $900 մլն

I. Գուդվիլ հիմնադրամը ստեղծվել է ա]ն հրեա սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վճարելու համար միջոցներ տնտեսելու նպատակով, որոնք ժամանակին մինչև գերմանական կառավարության դրած ժամկետը, չէին լրացրել համապատասխան պահանջները (դիմումները) և այդպիսով այլևս, համաձայն գերմանական օրենքների, իրավունք չունեին ստանալ եկամուտներ:

II. 2005թ. Գուդվիլ հիմնադրամի և այլ նպատակների համար նախանշված միջոցները նախատեսվում են Գուդվիլ հիմնադրամին ներկայացված այն հայտերի համար, որոնց հաստատման գործընթացը դեռևս ավարտված չէ: Այն ներառում է այն հայտերը, որոնց կամ պահանջվող փաստաթղթային ձևակերպումները դեռևս ներկայացված չեն, կամ էլ հայտերի օրինականության առթիվ վերջնական որոշումը դեռ չի կայացվել:

III. Վճարման ենթակա դրամաշնորհները վերաբերում են այն միջոցներին, որոնք առ 2005թ. դեկտեմբերի 31-ը արդեն իսկ բաշխվել են, սակայն դեռևս չեն բաժանվել: Սրանք այն դրամաշնորհների ու ծրագրերի համար են, որոնք իրենց բնույթով իրականացվում են տարեցտարի կամ էլ թե չէ հիմնարար են, ուստի և ավարտին հասցնելու համար ժամանակ է պահանջվում: Պահանջների կոնֆերանսը, համաձայն իր հոգա-բարձուական պարտավորությունների, կազմակերպություններին գումարներ է բաց թողնում միայն այն պարագայում, երբ ներկայացվում են համապատասխան հաշվարկներ և հաշվետվություններ: Այս կետը ներառում է դրամաշնորհներ, որոնք տրվում են Գերմանական հիմնադրամի միջոցներից, ICHEIC-իցև Շվեյցարական բանկերի համաձայնությունից, ինչպես նաև Պահանջների կոնֆերանսի իրավահաջորդ կազմակերպու-թյունից: Այն ներառում է նաև անհատական փոխհատուցման ծրագրերի մեջ մտնող արդեն իսկ որոշակիացված իրավասու անձանց համար վճարման ենթակա միջոցներ, որոնց գումարները ստացվել են 2005թ. վերջին բաշխվելու համար 2006թ.:

154

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Հ. Մարությաե

IV. Ծրագրերի համար հայտարարված ա]ս կետը վերաբերում է ա]ե միջոցներին, որոնք ենթակա եե բաշխման 2006թ. ընթացքում սոցիալական ապահովության ծրագրերի (ինչպես, օրինակ, տնային պայմաններում իրականացվող խնամք կամ գործերի վարում, շտապ օժանդակության դրամաշնորհների և մթերային ծանրոցների տրամադրում, բժշկական սարքավորումների ձեռքբերում, հիվանդների խնամատարություն, մեծահասակների համար նախատեսվող ցերեկային կենտրոնների օժանդակություն, և այլն), ինչպես նաև այլ ծրագրերի համար, ինչպես նկարագրված է ամենամյա հաշվետվության մեջ:

V. 2000թ. Տնօրենների խորհուրդը նախանշեց որոշակի եկամուտներ հիմնելու համար նացիստական հալածանքների հրեա զոհերի երկարատև օժանդակությանը և Հոլոքոստից բխող այլ պահանջների բավարարմանն ուղղված հիմնադրամ, երբ Պահանջների կոնֆերանսի գործունեությունից ստացվող եկամուտները նշանակալիորեն կպակասեն: Այս որոշումը հենված էր Պլանավորող կոմիտեի տրամադրած խորհրդատվությանը, որը գտավ, որ սպասվում է, որ գալիք տարիներին նշանակալի չափով նացիզմի զոհեր ապրելու են աղքատ պայմաններում: Մանրամասները ներառված են տարեկան հաշվետվության մեջ, ինչպես նաև Պլանավորող կոմիտեի հաշվետվության մեջ, որը հասանելի է Պահանջների կոնֆերանսի վեբկայքում:

VI. Պայմանագրային պարտավորությունների համար նախանշված միջոցները ձևավորված են 2005թ. ստացված այն գումարներից, որոնք նախատեսված են վճարվելու անհատական փոխհատուցումների ծրագրերի շրջանակներում 2006թ., արդեն իսկ որոշակիացված անհատներին:

VII. «Այլը» ձևավորված է գլխավորապես ավելացած ծախսերից, այսինքն' 2005թ. համար նախատեսված այն ծախսերից, որոնք վճարվելու էին 2006թ. (մոտավորապես $14 մլն) և այն գումարներից, որոնք նախանշված են ապագա ծախքերի համար, այսինքն' միջոցներ, որոնք նախատեսված են որպես ծախսեր, որոնք տեղ են գտնելու 2006թ. և հետագա տարիներին (մոտավորապես $7 մլն):

155

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.