Научная статья на тему 'Իսրայելի պաշտպանության բանակ. Հոգեվոր-բարոյական հիմնահարցեր'

Իսրայելի պաշտպանության բանակ. Հոգեվոր-բարոյական հիմնահարցեր Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
672
48
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
հոգևոր-բարոյական արժեքաբանություն / զինվորակա- նի վարքականոն / միջազգային իրավունք / հրեության ժառանգություն / կին զինվոր / հուդայականություն։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Կարեն Վերանյան

Բազմաթիվ են հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի նույնաց-ման հիշատակությունները և Հայաստանի ու Իսրայելի պետականու-թյան ստեղծման գործընթացների միջև անցկացվող զուգահեռական-ները։ Այս համատեքստում կարևոր են հայ զինվորականի հոգևոր-բարոյական արժեքաբանության ձևավորման գործընթացում հրեազինվորականության պատմության, բարոյահոգեբանական պատ-րաստվածության հարցերի լուսաբանումն ու առկա փորձի ուսում-նասիրումը։ Ինչպես Իսրայել պետությունում, այնպես էլ մեր պարա-գայում, երկրի ԶՈւ-ն, նրա բարձր մարտունակությունը պետությանանվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքն են։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ISRAEL DEFENSE FORCES: SPIRITUAL AND MORAL MATTERS

There are many references to similarities in the fates of Armenian and Jewish people and parallels drawn between establishment of statehoods of Armenia and Israel. In this respect, for the process of forming the spiritual and moral values of Armenian military personnel, it is important to examine the history, the matters of moral/psychological readiness of the Israeli military and to study their experiences. The armed forces of the country and their combat-readiness are the most critical guarantee for the national security of both State of Israel and Republic of Armenia.

Текст научной работы на тему «Իսրայելի պաշտպանության բանակ. Հոգեվոր-բարոյական հիմնահարցեր»

ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ. ՀՈԳԵՎՈՐ-ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

Կարեն Վերաեյաե'

Բանալի բաոեր հոգևոր-բարոյակաե արժեքաբաեություե, զինվորականի վարքականոն, միջազգային իրավունք, հրեության ժառանգություն, կին զինվոր, հուդայականություն:

Նախաբան

Բազմաթիվ են հիշատակությունները նվիրված հայ և հրեա ժողո-վուրդների ճակատագրերի նույնացմանը և, մասնավորապես, Հայաստանի ու Իսրայելի պետականության ստեղծման գործընթացների միջև զուգահեռականներին, երկու ժողովուրդների նկատմամբ իրագործված ցեղասպանությունների, ազգային ազատագրական պայքարի հարցերին:

Այս համատեքստում էապես կարևորում ենք հայ զինվորականի հոգևոր-բարոյական արժեքաբանության ձևավորման գործընթացում հրեա զինվորականության պատմության, բարոյահոգեբանական պատրաստվածության հարցերի լուսաբանումն ու առկա փորձի ուսումնասիրումը: Ինչպես Իսրայել պետությունում, որը շարունակ գտնվում է ռազմական սպառնալիքների ներքո, այնպես էլ մեր պարագայում, երկրի ԶՈւ-ն, նրա բարձր մարտունակությունը պետության անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքն են:

՚ «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ:

109

ԿՎերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

1. Հրեա զինվորականի վարքականոնը

Հրեա զինվորականի վարքականոնի ձևավորման գործընթացը

Հրեությունը հրեա զինվորականի կերպարը մշտապես ընկալել է որպես հրեական պետականության շարունակականության, հրեա ժողովրդի և նրա ժառանգության պաշտպանության առաջնակարգ երաշխիքներից մեկը։ Հատկապես պետականության բացակայության շրջանում էապես կարևորվել է հրեա զինվորականի բարոյահոգևոր բարձր պատրաստվածության հարցը որպես ազգային ինքնության պահպանման կարևորագույն բաղադրիչ։ Արդյունքում հրեության պատմության հաղթանակներն ու հերոսապատումները դարձել են այն արժեհամակարգային սկզբունքները, որոնք հետագայում հիմք են հանդիսացել հրեա զինվորի վարքականոնի ստեղծման համար։

Հրեա զինվորականի վարքականոնի շուրջ ձևավորված գաղա-փարախոսական, արժեհամակարգային ավանդական մոտեցումներն իրենց կիրառական գործածությունը ստացան Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ դրվեցին հրեական պետականության (Ազգային օջախ) ձևավորման հիմքերը1։ Հենց այդ ժամանակաշրջանի համատեքստում պետք է դիտարկել Իոսիֆ Տրումպելդորի կերպարը, որը զգալի ավանդ ունեցավ հրեա զինվորականի վարքականոնի գաղափարական և բարոյական նորմերի ձևավորման գործում։ Հրեության շրջանում հերոսացված Իոսիֆ Տրումպելդորը հստակ գիտակցում էր ժամանակաշրջանի թե աշխարհաքաղաքական, թե մասնավորապես մերձավորարևեյյան ռազմաքաղաքական բարդ իրադրությունում հրեական պետականության ստեղծման հարցում խիզախ, բարոյահոգեբանական բարձր արժեհամակարգ կրող հրեա զինվորականի անգնահատելի կարևորությունը։ Ի.Տրումպելդորն իր

1 1917թ. նոյեմբերի 2-ին Բալֆուրի հռչակագրով բրիտանական կառավարությունն իր աջակցությունն էր ցուցաբերում Պաղեստինում «Հրեա ժողովրդի համար ազգային օջախի» (Jewish National Home) ստեղծման գաղափարին։

110

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

«գերագույն նպատակին» հասնելու ճանապարհին բարձր էր գնահատում այսպես կոչված «ժողովրդի բանակի» ձևավորման գաղափարը, բանակ, որի զինվորականները կկարողանային իրենց հետևից տանել հրեա ժողովրդին, պաշտպանել նրան և իրենց պետականությունը, չխնայել սեփական կյանքը։

Ի.Տրումպելդորը հրեա զինվորականի վարքականոնի հիմքում տեսնում էր «ասպետական պատասխանատվության» բարոյական նորմը կամ արժեքային համակարգը։ Տրումպելդորի գաղափարական մոտեցման առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ նա խորթ էր համարում հրեա զինվորականի վարքականոնի հիմքում իրավական նորմերի ամրագրման հանգամանքը առաջնորդվելով հրեա զինվորականի ասպետական հոգեկերտվածքի ազգանվեր մղումներով։ Տեղին է հիշատակել Իոսիֆ Տրումպելդորի մահից առաջ ասած խոսքերը. «Երջանիկ է նա, ով զոհվում է հանուն հայրենիքի»1 * 111։

Տրումպելդորյան գաղափարական մոտեցումն ստացավ հրեական պետական հիմնադիր այրերի աջակցությունը (առաջին հերթին հարկ է նշել երկրի առաջին վարչապետ Դավիթ Բեն-Գուրիոնին)։ Հրեա զինվորականի վարքականոնի վերաբերյալ նրանց բարոյական պատկերացումները կենտրոնանում էին պետականակենտրոն գաղափարախոսության վրա, որի համաձայն հրեա զինվորականի և ընդհանրապես հրեայի արժեհամակարգի հիմքում պետք է դրված լինի ոչ այնքան ասպետական պատասխանատվության, որքան հրեական պետության, «բարձրագույն առաքելության» նկատմամբ վերջինիս անվերապահ ծառայության և հավատարմության զգացումը։ Այս համատեքստում, թերևս, տեղին է մեջբերել Դ.Բեն-Գուրիո-նին. «Իսրայելի պաշտպանության ուժերը նույնպես պետք է դառնան Իսրայելի երիտասարդության, երեխաների ու ներգաղթածների համար Սիոնիստական կրթական կենտրոն»։

1 Форум «Маханей Исраэль». Герои Израиля-Иосиф Трумпельдор,

http://eskinweb.narod.ru/heroes/trumpeldor.htm

111

4.Վերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Առաջին աշխարհամարտի տարիներին և մինչև 1948թ. Իսրայելի պետության հիմնադրումը, նաև դրան հաջորդած 4 տասնամյակների ընթացքում հրեության պետական-հասարակական տարբեր հատվածներում (Իսրայել, հրեական համայնքներ) հրեա զինվորականի վարքականոնի հայեցակարգային դրույթների ձևավորման գործընթացում զգալի ավանդ ունեցան այդ երկու մոտեցումները, որոնք տարբեր ժամանակագրական փուլերում ստացան նոր ձևակերպումներ։ Հրեա զինվորականի և ընդհանրապես հրեայի վարքականոնի հայեցակարգային հիմնադրույթների ձևավորման գործում զգալի է եղել նաև սիոնիստական գաղափարախոսության, ինչպես և հուդայականության կրոնաբարոյական գործոնների ազդեցությունը, որոնք թեև երբեմն հակասության մեջ էին մտնում միմյանց, ինչպես և վերը հիշատակված վարքականոնային գաղափարախոսական մոտեցումների հետ, այնուհանդերձ, ունեցել են զգալի դրական ավանդ հրեա զինվորականի վարքականոնի հայեցակարգի կայացման գործում։ Չպետք է անտեսել այն իրողությունը, որ յուրաքանչյուր հրեայի բարոյական, սոցիալ-կենցաղային կերտվածքում գերակշռում է հենց կրոնաբարոյական գործոնի ազդեցությունը, որը մեծապես պայմանավորում է նրա պետական, ազգային պատկանելությունն ու դրա գիտակցումը։ Ինչ վերաբերում է սիոնիստական գաղափարախոսությանը, ապա այն հիմնարար դերակատարում է ունեցել Իսրայելի պետականության կայացման, պետության հիմնադրման և նրա շարունակականության գործընթացում։

Հրեա զինվորականի վարքականոնի հայեցակարգային հիմնադրայյտները

Իսրայել պետության հիմնադրման տարիներին և հատկապես վերջին

տասնամյակներում, պայմանավորված արաբա-իսրայելական ռազմական բախումներով և պատերազմներով, կտրուկ աճել է հրեա զինվորականի դերը, ինչը նպաստել է վերջինիս վարքականոնի հայեցակարգային նորմերի զարգացման գործընթացին։

112

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԿՎերանյան

Հրեա զինվորականի վարքականոնի հայեցակարգային հիմնա-դրույթներն ամփոփ բնույթ ստացան միայն 1992թ.1, երբ մասնավորապես Իսրայելի պաշտպանության ուժերի (Israel Defense Forces-IDF) կողմից ներկայացվեց «Իսրայելի պաշտպանության ուժերի վարքա-կանոնը» (The IDF Code of Conduct)։ Վարքականոնում համադրված են տվյալ ուղղությամբ առկա միջազգային իրավունքը, հրեության ժառանգությունը, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության ուժերի ավանդական բարոյական վարքականոնը։ Նշենք, որ վարքականոնը բավական կարճ ժամանակահատվածում ստացավ լայն միջազգային հնչեղություն։ Ի հաստատումն հրեա զինվորականի վարքականոնի հայեցակարգային համակարգի արդյունավետության, նկատենք, որ հատկապես վերջին տասնամյակում Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում (մասնավորապես ահաբեկիչների դեմ մարտական գործողություններ վարելը քաղաքացիական բնակչության շրջանում) դիմել է հրեական փորձի օգնությանը, կիրառել Իսրայելի պաշտպանության ուժերի գիտահետազոտական, ուսումնակրթական կենտրոններում (Israel’s Judge Advocate General’s Office; The IDF School of Military Law) մշակված վարքականոնի համակարգչային, կոդավորված ծրագրի սկզբունքներն ու արժեքները1 2։ Ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով Իսրայելի պաշտպանության ուժերի վերը հիշատակված կենտրոնների շրջանակներում դեռևս 2003թ. մշակվել է նաև ահաբեկչության դեմ պայքարում հրեա զինվորականի վարքականոնի նոր մոդել-հայեցակարգը։

Իսրայել պետության և նրա ռազմական գերատեսչության կողմից հրեա զինվորականի վարքականոնի հայեցակարգային հիմնա-

1 “Israel Defense Forces”. http://enc.slider.com/Enc/Israel_Defense_Forces#Code_of_Conduct

2 Հայեցակարգային վարքականոնը եբրայերեն կոչվում էր Ruah Tzahal-The IDF Spirit. Վարքականոնի համակարգչային ծրագրի մաս են կազմում մինչև 4 րոպե տևողությամբ տեսաֆիլմերը, որոնք ունեն բարոյահոգեբանական, արժեքային տեսական և կիրառական ուսումնական նշանակություն։

113

ԿՎերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

հարցերին տրված բարձրագույն կարևորության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է Իսրայելի պաշտպանության ուժերի հայեցակարգի երկու հիմնական բաղադրիչներից մեկը ներկայացված «Էթիկա» (վարքականոն) խորագրի ներքո։ Մյուս բաղկացուցիչ մասը կրում է «Հիմնական հայեցակարգ» վերնագիրը։ Դատելով վարքականոնի հայեցակարգի «Իսրայելի պաշտպանության ուժերի ոգին» խորագրից դրա բովանդակությունը վերաբերում է ոչ միայն երկրի պաշտպանության ուժերի յուրաքանչյուր հրեա զինվորականի վարքականոնին, լինի շարքային, թե սպա, այլև Իսրայելի պաշտպանության ուժերի որպես ինստիտուցիոնալ համակարգի, բարոյա-արժեքաբանական նորմերին։ Դրանով է պայմանավորված այն փաստը, որ վարքականոնը ներկայացվում է Իսրայելի պաշտպանության ուժերի դերակատարման շեշտադրմամբ կարևորելով վարքականոնի ինստիտուցիոնալ-համակարգային գործոնի առաջնակարգությունը։

Վարքականոնի համաձայն «Իսրայելի պաշտպանության ուժերի նպատակն է Իսրայել պետության և նրա անկախության գոյության պաշտպանությունը, Իսրայելում բնականոն կյանքի խաթարմանն ուղղված բոլոր թշնամական ջանքերի չեզոքացումը։ Իսրայելի պաշտպանության զինվորները պարտավոր են մարտնչել, անվերապահորեն ներդնել իրենց ողջ ունակությունները և նույնիսկ զոհաբերել իրենց կյանքը հանուն Իսրայել պետության, նրա քաղաքացիների ու բնակիչների պաշտպանության: Իսրայելի պաշտպանության ուժերի զինվորները գործելու են Իսրայելի պաշտպանության ուժերի արժեքների և կանոնակարգի համաձայն հավատարիմ մնալով պետության օրենքներին և անհատի արժանապատվության նորմերին, հարգելով Իսրայել պետության որպես հրեական և ժողովրդավարական պետության, արժեքները»։ Իսրայելի պաշտպանության ուժերի կայացման առաջին քայլերից ռազմական բարձրագույն հրամանա-

114

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

տարությունը երկրի զինված ուժերի մարտունակության ու նրա գործառութային արդյունավետության հիմքում դիտարկում էր թվաքա-նակով ոչ այնքան մեծ, բայց շարժունակ (mobile forces) պաշտպանական ուժեր ստեղծելու անհրաժեշտության հիմնախնդիրը հիմնվելով յուրաքանչյուր հրեա զինվորականի վարքականոնի և բարձր պատ-րաստվածության գործոնների վրա։ Այստեղից էլ այն տեսակետի հաստատումը, ըստ որի վարքականոնում ռազմական ինստիտու-ցիոնալ արժեքաբանական համակարգի առաջնակարգության կողքին հրեա զինվորականի մարդկային արժանապատվությունը դրված է իրավակիրառական բարձրագույն մակարդակի վրա։

Համաձայն վարքականոնի հայեցակարգային փաստաթղթի «Իսրայելի պաշտպանության ուժերի ոգին», որպես հիմք, ընդունում է հետևյալ չորս հիմնասյուները.

• Իսրայելի պաշտպանության ուժերի ավանդույթները և նրա ռազմական ժառանգությունը,

• Իսրայել պետության, նրա ժողովրդավարական սկզբունքների, օրենքների և ինստիտուտների ավանդույթները,

• հրեության ավանդույթներն իր ողջ պատմության ընթացքում,

• համամարդկային բարոյական արժեքները հիմնված անհատի արժեքների և արժանապատվության վրա։

Հրեա զինվորականի վարքականոնի երեք հիմնարար արժեքներն են.

1. Պետության, նրա քաղաքացիների և բնակիչների պաշտպանությունը

2. Սերն առ Հայրենիք և հավատարմությունն առ պետություն

3. Մարդկային արժանապատվություն1։

1 Մարդկային արժանապատվության տակ հասկացվում է այն, որ Իսրայելի պաշտպանության ուժերը պարտավոր են պաշտպանել մարդու արժանապատվությունը հիմք ընդունելով այն, որ յուրաքանչյուր անհատ արժեք է ներկայացնում առանց ծագման, կրոնական, ազգային, գենդերային կամ զբաղեցրած դիրքի խտրականության։

115

Կ.Վերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Հրեա զինվորականի վարքականոնի հիմնարար արժեքներից զատ, փաստաթղթում առանձնացվում են նաև վարքականոնի արժեքները, որոնք ածանցվում են այդ հիմնարար արժեքներից. դրանք են

1. Նպատակային կամք առաքելությունների կատարման և հաղթանակի հասնելու համար

2. Պատասխանատվության զգացում (Իսրայելի պաշտպանության ուժերի զինվորականը պետության, նրա քաղաքացիների ու բնակիչների պաշտպանության ակտիվ մասնակից է

3. Զինվորականի կողմից վստահության զգացում

4. Անձնական օրինակի մատուցում (հրեա զինվորականը պետք է կատարի իր պարտականություններն այնպես, ինչպես ինքն է պահանջում գործընկերներից)

5. Մարդկային կյանք (մարտական գործողությունների ժամանակ հրեա զինվորականը պետք է վտանգի իր և իր գործընկերների կյանքը միայն այն չափով, որչափով որ պահանջում է իրենց վրա դրված առաքելության կատարման նպատակը)

6. Զենքի նպատակային գործադրում (Purity of arms). զինվորականը պետք է կիրառի իր զենքը միայն առաքելության կատարման նպատակով, զենք չկիրառի խաղաղ բնակչության նկատմամբ

7. Պրոֆեսիոնալիզմ

8. Կարգապահություն

9. Եղբայրություն կամ թիմային ոգի (Esprit de corps). եղբայրական վերաբերմունք գործընկերների նկատմամբ

10. Առաքելության գիտակցում (Sense of mission). Իսրայելի պաշտպանության ուժերի զինվորականը կառույցում իր ծառայությունը պետք է դիտի որպես առաքելություն, պատրաստ լինի զոհաբերել ամեն ինչ պետության, նրա քաղաքացիների ու բնակիչների պաշտպանության համար։

116

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

Հրեա զինվորականի վարքականոնի հայեցակարգային կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ չի գործում թշնամու կերպարի սերմանումը զինվորականության շրջանում, որը «փոխհատուցվում» է հայրենիքի հանդեպ սիրո ու հավատարմության զգացումով ու գիտակցումով։ Վարքականոնում բացակայում է նաև հերոսացման գործոնը, այն է հրեա զինվորականի արժեհամակարգում մարտական գործողություններին մասնակցությունը որպես այդպի-սին, չի դիտարկվում իբրև հերոսություն. բառացիորեն հերոսություն են հանդիսանում հրեա զինվորականի հայրենիքին նվիրվածության ու հավատարմության գիտակցումն ու զգացումը որպես արժեք։

Իսրայելի պաշտպանության ուժերի հայեցակարգի մյուս «Հիմնական հայեցակարգ» բաժնում նույնպես առանձնահատուկ շեշտվում են հրեա զինվորականության բարոյահոգեբանական պատ-րաստվածության հիմնահարցերը որպես Իսրայել պետության, նրա քաղաքացիների և բնակիչների պաշտպանության հիմնարար երաշխիք։ Այսպես, «Հիմնական հայեցակարգի» հիմնադրույթների շարքում տիպիկ օրինակ է առաջին կետը, ըստ որի «Իսրայելը չի կարող պարտություն կրել անգամ մեկ պատերազմում»։

2. Կնոջ դերն Իսրայեյի պաշտպանության բանակում Կնոջ դերը Իսրայեյի հասարակությունում

Իսրայելը դասվում է այն բացառիկ երկրների շարքին, որտեղ կինը, ընտանեկան շրջանակներից զատ, մեծապես ներգրավված է հասարակության գործունեության տարբեր ասպարեզներում։ Բազմիցս անդրադարձներ են եղել Իսրայելի հասարակական, սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական գործընթացներում հրեա կանանց կարևոր դերակատարմանը, որն արմատապես տարբերվում է այլ հասարակություններում կնոջ նկատմամբ ձևավորված ավանդական մոտեցումներից։ Իսրայելում և հրեության շրջանում կնոջ բարձր կարգավիճակը մեծա-

117

ԿՎերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

պես պայմանավորված է հրեական կրոնաբարոյական ավանդույթներով: Սիոնիստական շարժման պահպանողական շրջանակներում որոշ վերապահումներով են մոտենում այն տեսակետին, ըստ որի Աստվածաշունչն իր բնույթով և բովանդակությամբ հայրիշխանական է։ Աստվածաշնչյան հիմնականում Հին կտակարանի պատմություններում խոսվում է այնպիսի կանանց մասին (հիմնականում հրեա), որոնք առանցքային նշանակություն են ունեցել մարդկության, տվյալ դեպքում հրեության գոյապահպանման գործընթացում։ Բերվում է Սառայի օրինակը, որն անպտղության պատճառով որդի չէր պարգևում Աբրահամին։ Աստված խոստացավ սերունդ պարգևել նրանց նաև այն բանի շնորհիվ, որ փորձությունների ենթարկեց Սառային ստուգելու դժվար պահերին ամուսնու հանդեպ նրա նվիրվածությունն ու սերը դրանով իսկ խորապես կարևորելով կնոջ դերն իսրայելցիների գոյապահպանման գործում։ Հիշատակելի է աստվածաշնչյան մեկ այլ կնոջ Ռեբեկայի կերպարը, որին նույնպես բացահայտվեց Աստծո կամքը։ Ռեբեկան առաջին կինն էր, որն Աստծո կամոք ամուսին ընտրեց Իսահակին ընդդիմանալով հոր կամքին։ Հին կտակարանում խոսվում է նաև եգիպտական փարավոնի դստեր մասին, որն այդ շրջանում Եգիպտոսում հրեաների նկատմամբ սկսված հետապնդումների պատճառով մանկահասակ Մովսեսի փրկության նպատակով գաղտնի պահեց նրա հրեական ծագումը։ Աստված, որպես Մովսեսի փրկիչ, ընտրեց փարավոնի դստերը, որը հանդուրժողականություն ու հարգանք ցուցաբերեց մանկան հավատքին ընդդիմանալով իր և իր ժողովրդի դավանած հեթանոսությանը։ «Մովսեսի օրենքում», որը նա ստացավ Աստծո կողմից Սինա լեռան վրա, նույնպես արժևորվում էր կնոջ դերը. կանանց, տղամարդկանց հավասար, իրավունք էր վերապահվում զոհ մատուցել Աստծուն, նույնիսկ առանց տղամարդու մասնակցության։

Թալմուդը1 կնոջը վերաբերող հարցերում նույնպես առանձնա-

1 Հուդայականության կրոնաիրավական, բարոյական դրույթների շտեմարան։

118

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Կ.Վերանյան

նում է առաջադեմ մոտեցումներով. Թալմուդում կինը բնորոշվում է որպես ընտանիքի երջանկության և հաջողության պահապան. «Օրհնանքն իջնում է տան վրա միայն կնոջ շնորհիվ»։

Չնայած հուդայական արժեքներում հրեա կնոջը տրվող կարևորությանը, սկզբնական շրջանում երկար ժամանակ պահանջվեց հրեական էությամբ հայրիշխանական միջավայրում կնոջ կարգավիճակի շուրջ ավանդապահ կարծրատիպերի վերացման համար։ Միջնադարում հրեա առաջադեմ մտածողները լուրջ քայլեր ձեռնարկեցին հրեա կանանց դերի բարձրացման ուղղությամբ, որոնք, սակայն, մշտապես արժանանում էին ավանդապաշտների դիմադրությանը։ Հրեության ազգակերտման հարցում կանանց (տղամարդկանց հետ հավասար) պատասխանատվության և պարտականությունների ստանձնման գործընթացին մեծապես նպաստեց երկու կարևոր հանգամանք արևմտյան ֆեմինիստական գաղափարախոսությունը և սիոնիստական շարժումը, որոնց ազդեցությամբ լուրջ առաջընթաց արձանագրվեց։ Հրեությունում կնոջ նկատմամբ ավանդապաշտ կարծ-րատիպերը կոտրվեցին հատկապես 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կապված Պաղեստինում Հրեական ազգային օջախի ստեղծման հետ, երբ հրեա կանայք ակտիվ մասնակցություն ունեցան հրեական պետականության կայացման գործընթացին։ Անգնահատելի էր հրեա կանանց դերը Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների հետապնդումներից հազարավոր հրեաների փրկության հարցում։ Իսրայել պետության հիմնադրումից ի վեր հրեա կինն ակտիվորեն ներգրավվել է պետականաշինության կարևոր գործին։ Զգալի է նրանց ավանդն Իսրայելի ներքին և արտաքին քաղաքականությունում։ Ոչ պաշտոնական տվյալներով վերջին տասնամյակում երկրի դիվանագիտական գործունությունում ներգրավված կանանց մասնաբաժինը կազմում է 40-43%։ Կինն առանցքային նշանակություն ունի նաև հրեաների ազգային ինքնության տեսանկյունից։ Իսրայել

119

ԿՎերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

պետության հիմնադրումից երկու տարի անց 1950թ. ընդունված «Հրեաների հայրենադարձության մասին» օրենքում նշված է. «Հրեա է համարվում այն մարդը, որը ծնվել է հրեա կնոջից կամ ընդունել է հուդայականություն և չի դավանում այլ կրոն»1։

Կինն Իսրայեյի պաշտպանության բանակում

Հրեա ժողովրդի անվտանգության ապահովման հարցում հրեա կնոջ մասնակցության առաջին հիշատակումներին հանդիպում ենք դեռ Հին կտակարանում։ Աստվածաշնչյան «Իսրայելցի դատավորների գրքում» պատմվում է Դեբորա անունով հրեա կնոջ մասին (Ք.ա. մոտ 1200թ.), որը ներկայանում էր որպես ժողովրդի դատավոր, լուծում իր ժողովրդի ներկայացուցիչների դատական վեճերը, իսկ հետագայում նաև մարգարե, ժողովրդական և քաղաքական առաջնորդ («Դատավորների գրքում» Դեբորան դասվում է առավել հռչակավոր դատավորների շարքին)1 2։ Հետագայում, երբ քանանացիների թագավոր Յավինը սպառնում էր հրեա ժողովրդի անվտանգությանը, Դեբորան դարձավ իր ժողովրդի առաջնորդը և կոչ արեց պատերազմել թշնամու դեմ։ Դեբորան հրեական ցեղերից մեկի առաջնորդին «իսրայելցի դատավոր» Բարաքին հրամայեց զորք հավաքել և պատերազմել քանանացիների դեմ3։ Սակայն Բարաքը համաձայնեց պատերազմել միայն այն դեպքում, եթե Դեբորան իր ձեռքը վերցնի հրեական զորքի հրամանատարությունը, ինչը խոսում է Դեբորայի ժողովրդական հեղինակության մասին։ Դեբորան պատերազմում հանդես էր գալիս ոչ միայն որպես զորահրամանատար, այլև որպես հրեա ժողովրդի հոգևոր առաջնորդ։ Դեբորան պատերազմի ժամանակ իր հայտնի ելույթում ասել է. «Աստծո թշնամիներն իսրայելցիների թշնամիներն են և ընդ-

1 http://ru.wikipedia.org/wiki/%C7%E0%EA%EE%ED_%EE_%E2%EE%E7%E2%F0%E0%F9% E5%ED%E8%E8_(%C8%E7%F0%E0%E8%EB%FC)

2 http://cyclowiki.org/wiki/%D0%94%D0%B5%D0%B1%D0%BE%D1%80%D0%B0

3 http://www.eleven.co.il/article/11385

120

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

հակառակը, այդ պատճառով Աստված նրանց կողմն է»: Բավական խորհրդանշական է նաև Դեբորա անվան իմաստը. այն եբրայերենից թարգմանաբար նշանակում է «մեղու», իսկ մեղուն Հին Արևելքում համարվում էր ռազմական հզորության խորհրդանիշը։ Հնագույն եգիպտական և հունական գերեզմանաքարերի վրա պատկերված մեղուն խորհրդանշում է հոգու հավերժությունն ու մաքրությունը, ասել է թե Դեբորան մարմնավորում էր իր ժողովրդի հոգևոր ուժը։ Դե-բորայի պատմությունը ցույց է տալիս դեռևս հնագույն դարաշրջանում հրեա ժողովրդի կյանքում կնոջ ունեցած մեծ դերի մասին։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հրեա կանանց խիզախության բնորոշ օրինակ է նաև 66-73թթ. Մասադա ամրոցի ինքնապաշտպանությունը Հռոմեական կայսրության դեմ Հրեական մեծ ապստամբության տարիներին, որտեղ պաշարված շուրջ 967 հրեա ապստամբներ, կանայք, երեխաներ և տղամարդիկ ինքնասպանություն գործեցին գերադասելով զոհվել ազատ, քան ողջ մնալ գերեվարված հռոմեացիների կողմից։

Հրեաների ազգակերտման գործում տղամարդկանց հետ հավասար հրեա կանանց ակտիվ մասնակցության ջատագովներն էին հատկապես սիոնիստական շարժման հիմնադիր այրերը։ Սիոնիստ գաղափարախոսները գտնում էին, որ Իսրայել պետության հիմնադրման և համայն հրեության անվտանգության ապահովման հարցում իրենց ավանդը պետք է ունենան հասարակության բոլոր անդամները կին, թե տղամարդ։ Իսրայել պետության առաջին վարչապետ Դա-վիթ Բեն-Գուրիոնի խոսքերով, «Բանակում զինծառայությունը քաղաքացիական պարտքի կատարման բարձրագույն խորհրդանիշն է, և քանի դեռ կանայք ու տղամարդիկ հավասար չեն այդ պատվավոր պարտականության կատարման հարցում, չի կարելի խոսել կանանց իրական իրավահավասարության մասին»1։ Հրեա կանայք տղամարդկանց հետ կողք կողքի զգալի ներդրում են ունեցել 20-րդ դարա-

1 http://voennovosti.ru/20H/02/psixologicheskie-igry-ili-o-devushkax-v-izrailskoj-armii/

121

Կ.Վերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

սկզբին Պաղեստինում առաջին հրեական բնակավայրերի գոյապահ-պանման գործընթացում, մարտնչել են հրեական պետականության համար մղված պայքարում։ Կանայք կամավոր հիմունքներով ներգրավվել են հրեական այնպիսի ընդհատակյա ռազմական խմբավորումներում, ինչպիսիք են «Հագանա»-ն (որը հետագայում դարձավ Իսրայելի պաշտպանության բանակի հիմքը), «Լեհի»-ն և «Էցել»-ը կազմելով այդ կազմակերպություններում ներառված մարտիկների շուրջ 20%-ը։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Գերմանիայի դեմ պայքարին միացան շուրջ 6 հազար հրեա կանայք, որոնցից պետք է հիշատակել հերոս բանաստեղծուհի Հաննա Սենեշին (1921-1944թթ.)1։ 1930-ականներին Հունգարիայում սկսված հակասեմականության ալիքը Հ.Սենեշին ներգրավեց տեղի սիոնիստական երիտասարդական շարժմանը։ Հ.Սենեշը Բուդապեշտի այն հրեաներից է, որոնք ցանկանում էին իրենց կյանքը կապել Պաղեստինում ապագա Իսրայել պետության ստեղծման գործընթացի հետ։ 1939թ. սեպտեմբերին նրան հաջողվեց տեղափոխվել Պաղեստինում գործող Նահալալ հրեական գյուղատնտեսական բնակավայր։ Եվրոպայում նացիստների դեմ հրեաների դիմադրության կազմակերպման նպատակով «Հագանա»-ն նախաձեռնեց հատուկ վերապատրաստված մարտիկների հավաքագրումը նրանց ինքնաթիռներով Եվրոպա տե-ղափոխելու նպատակով։ 1942թ. Հ.Սենեշը համալրեց այդ կամավորների շարքերը որպես կապավոր, իսկ 1944թ. մարտին տեղափոխվեց նախկին Հարավսլավիայի պարտիզանական բազա։ Երեք ամիս անց, սակայն, 1944թ. հունիսի 9-ին, հունգարական սահմանը հատելիս, գերի ընկավ։ 1944թ. նոյեմբերի 7-ին, 5 ամիս տևած հարցաքննություններից և կտտանքներից հետո, որոնք այդպես էլ նրան չստիպեցին թշնամուն հայտնել ռադիոհաղորդչի գաղտնի կոդը, նա

1 http://www.eleven.co.il/article/13760

122

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Կ.Վերանյան

գնդակահարվեց: 1950թ. Սենեշի մասունքները տեղափոխվեցին Իսրայել և վերահանձնվեցին հողին Երուսաղեմի Հերցելի լեռան վրա։

Հաննա Սենեշի կերպարը մի քանի տասնամյակ Իսրայելում ընկալվում էր հրեության ամենաողբերգական էջերից մեկը։ Սակայն հետագա տարիներին, Իսրայելում և համայն հրեությունում հրեական հերոսապատումների հիման վրա ազգային կոլեկտիվ հիշողության վերականգնման քաղաքականության արդյունքում Հաննա Սենեշը դարձավ հրեության և Իսրայելի պաշտպանության բանակի ազգային խորհրդանիշը, իսկ նրա ողբերգական պատմությունը դարձավ հերոսապատում։ Հ.Սենեշի որպես հայրենանվեր հրեա կնոջ և հերոսուհու կերպարով են այսօր Իսրայելի պաշտպանության բանակում բարոյահոգևոր և ֆիզիկական ոգեշնչում ստանում հազարավոր հրեա կին զինծառայողներ։

Հրեական պետականության պաշտպանության գործընթացում հրեա կանանց անգնահատելի ավանդը շարունակվեց նաև Իսրայել պետության հիմնադրումից հետո։ 1948թ. մայիսի 16-ին հիմնվեց Իսրայելի պաշտպանության բանակի Կանանց կորպուսը, որի առաջին հրամանատարը դարձավ գնդապետ Շոշանա Գերշոնը1։ Կանանց կորպուսի հիմնական գործառույթներից էին երկրի ԶՈւ-ում հրեա կանանց զինծառայության կազմակերպումը, ուսուցումը, նրանց իրավունքների պաշտպանությունը և այլն։ 2001թ., սակայն, Կանանց կորպուսը լուծարվեց, փոխարենն ստեղծվեց Իսրայելի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի Կին զինծառայողների հարցերով խորհրդականի վարչությունը գեներալ-մայոր Սյուզի Յոգևի գլխավորությամբ։ Նախորդ ինստիտուտի համեմատ այս կառույցն օժտված էր առավել մեծ լիազորություններով, ինչը նույնպես վկայում է վերջին շրջանում Իսրայելի պաշտպանության բանակում և հասարակությունում կնոջ կարգավիճակի բարձրացման մասին։

1 http://www.calend.ru/event/5224/

123

ԿՎերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

«Զինծառայության մասին» օրենքի համաձայն, պարտադիր հիմունքներով զորակոչման ենթակա են 18 տարին լրացած, չամուսնացած և երեխաներ չունեցող բոլոր հրեա աղջիկները։ Հրեա կրոնավոր և այն կանայք, որոնց համար զինծառայությունը հակասում է իրենց բարոյական արժեքներին, անցնում են քաղաքացիական ծառայություն1։ Ի տարբերություն վերջինների, պարտադիր զինծառայություն անցած հրեա կանայք համեմատաբար հեշտ են ինտեգրվում երկրի հասարակական, սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում, քանզի Իսրայելում զինծառայությունը երկրի ԶՈւ-ում համարվում է կարևոր հենակետ յուրաքանչյուր քաղաքացու հետագա հասարակական առաջխաղացման համար։

Սկզբնական շրջանում Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց զինծառայությունը 22 ամիս էր, սակայն վերջին տարիներին այն մոտեցել է տղամարդկանց պարտադիր զինծառայության ժամկետին 3 տարի։ Սկզբնական շրջանում կանայք ծառայում էին հիմնականում սպասարկող-վարչարարական և մատակարարման ոլորտներում, սակայն հետագա տարիներին, երբ երկրի ԶՈւ-ում ներգրավված հրեա կին զինծառայողները լուրջ հաջողություններ և զգալի ներդրում ունեցան արաբական երկրների դեմ Իսրայելի մղած պատերազմներում, անհրաժեշտություն առաջացավ նրանց ներգրավել բանակի մարտականացված ստորաբաժանումներում ևս։ Իսրայելի ԶՈւ-ում կանանց ինտեգրման խորացմանը նպաստեց նաև այն, որ մեծացավ երկրի պաշտպանության համակարգում կամավոր ծառայել ցանկացող կանանց թվաքանակը։

1952թ. Իսրայելում ընդունված «Զինծառայության մասին» օրենքի համաձայն Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց զինծառայությունը սահմանափակվում էր երկու հիմնական կետով.

1 http://www.rg.ru/2013/03/26/israil.html

124

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

մարտական գործողություններ (հիմնականում հրեա կնոջ գերեվարումից խուսափելու պատճառաբանությամբ) և ֆիզիկական բարձր կարողություններ պահանջող առաջադրանքներ։ Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց ներգրավման հարցում լուրջ խթան հանդիսացավ 1955թ. Հացոր ավիաբազայում «Մոսկիտո» տեսակի ինքնաթիռի վթարը, երբ հրկիզվող ինքնաթիռից սերժանտ Էս-թեր Արդիտին, չնայած կյանքին սպառնացող վտանգին, ներս մտնելով այրվող ինքնաթիռ, կարողացավ փրկել անձնակազմի հրամանատար Յակով Թալմոնին, ինչից հետո, ընդամենը մի քանի վայրկյան անց, ինքնաթիռը պայթեց1։ Այդ սխրագործության համար Է.Արդիտին դարձավ Իսրայելի ԶՈւ առաջին հրեա կին զինծառայողը, որը պարգևատրվեց «Իտուր հա-մոֆետ» (Մատուցած գերազանց ծառայությունների համար) նշանակությամբ զինվորական երրորդ կարգի մեդալով, որը տրվում է «ընդօրինակման արժանի տղամարդկության ցուցաբերման համար»։

1995թ. Իսրայելի գերագույն դատարանը փոփոխություններ մտցրեց երկրի «Զինծառայության մասին» օրենքում, ինչը հնարավորություն ընձեռեց կանանց ծառայել նաև մարտական ստորաբաժանումներում, ինչպես նաև ուսանել օդաչուների և ծովային հրամանատարների սպայական ուսումնական հաստատություններում։ Արդյունքում 2001թ. լեյտենանտ Ռոնի Ցուկերմանը դարձավ ռմբակոծչի օդաչուի կոչում ստացած առաջին կին զինծառայողը2։ 2007թ. սեպտեմբերին երկրի ԶՈւ-ում ստեղծված կանանց հարցերով հատուկ հանձնաժողովի զեկույցում առաջարկվեց հրեա կանանց ընդգրկել զինվորական բոլոր ստորաբաժանումներում և զինծառայության հարցում առաջնորդվել ոչ թե սեռական պատկանելությամբ, այլ զինծառայողների որակական հատկանիշներով։

http://shaon.livejournal.com/82223.html

http://shaon.livejournal.com/82223.html

125

Կ.Վերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Մինչև 20-րդ դարի 90-ականների վերջերը լուրջ սահմանափակումներ էին գործում կանանց զինվորական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելու հարցում. այդ արգելքը վերացվեց միայն վերջին տասնամյակում, ինչն Իսրայելի պաշտպանության բանակում հրեա կանանց ներգրավվածության ընդլայնման նոր խթան հանդիսացավ։ Ներկայում Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների շուրջ 35%-ը կանայք են։ Վերջին երկու տարում Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում ԶՈւ մինչ այդ բացառապես տղամարդկանց համար նախատեսված մի շարք էլիտար դասընթացներում նաև կանանց ընդգրկելու համար։ Վերջերս ավարտվեց երկրի պաշտպանության բանակի պատմության մեջ կին դիպուկահարների պատրաստման առաջին դասընթացը։ Ընդ որում, կանայք կազմում էին դասընթացն անցած 16 շրջանավարտների մեծ մասը 13-ը։ Դասընթացը նախաձեռնվել էր 2004թ. հիմնված «Կարակալ» հետևակային գումարտակի շրջանակներում գերազանցապես հրեա կանանց մարտական պատրաստվածության ապահովման նպատակով։

Զգալի է հրեա կանանց ավանդը նաև Իսրայելի հատուկ ծառայությունների և հետախուզական գործունեության բնագավառներում։ Ներկայում կանայք կազմում են Իսրայելի հետախուզական մարմինների օպերատիվ ստորաբաժանումներում ներգրավված անձնակազմի ավելի քան 20%-ը1։ Ոլորտում առավել աչքի ընկած հրեա կանանցից են «Մոսադի» բարձրաստիճան հետախույզ, այդ կառույցի նախկին փոխհրամանատար Ալիզա Մագենը, Մալկա Բրավերմանը, որը «Հագանա»-ից համալրելով «Մոսադի» շարքերը հետագայում դարձավ հետախուզության վարչական կառավարման հրամանատար, «Մոսադի» գործակալ Յաել Պոզները1 2։ Թե Մալկա Բրավերմանը, թե Յաել Պոզները ակտիվ մասնակցություն են ունեցել

1 http://www.sem40.ru/index.php?newsid=203196

2 Նույն տեղում։

126

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

ռազմական հանցագործ Ադոլֆ Էյխմանի հայտնաբերման գործում. Մ.Բրավերմանը մշակել է Ադոլֆ Էյխմանի ձերբակալման գործողության կազմակերպչական նախագիծը։

3. Հրեա ռազմագերիների հիմնահարցն Իսրայելում

Երկուհազարամյա պետականության բացակայության պայմաններում հրեա ժողովուրդն իր գոյապահպանության հարցում մեծապես ապավինել է հրեա զինվորականությանը որպես իր անվտանգության ապահովման կարևոր երաշխիքի։ Հրեա ժողովուրդն արժևորել է հրեա զինվորականության շուրջ դարերի ընթացքում ձևավորված հերոսապատումներն ու հաղթանակները, յուրաքանչյուր հրեա զինվորին լինի շարքային, թե զորահրամանատար։ Հրեա զինվորի փառաբանման և մեծարման ավանդույթները պահպանվել և զարգացել են նաև մեր օրերում, երբ դրվեցին հրեական պետականության հիմքերը։ 20-րդ դարի սկզբներին հրեական պետականության կայացման և հատկապես 1948թ. Իսրայել պետության հիմնադրման գործում անգնահատելի էր հրեա զինվորականության դերը։ Գտնվելով անկայուն տարածաշրջանում և շրջապատված լինելով թշնամաբար տրամադրված հարևաններով, երբ ռազմական բախումներն ու ահաբեկչության սպառնալիքները դարձել են սովորական երևույթ, Իսրայել պետության ղեկավարությունը և համայն հրեությունը մեծ ուշադրություն են հատկացնում հրեա զինվորի բարոյահոգևոր պատրաստվածության խնդիրներին, արժևորում յուրաքանչյուր հրեա զինվորի դերը պետության անվտանգության ապահովման համատեքստում։

Իսրայել պետությունում և համայն հրեությունում հրեա զինվորի բարձր արժեվորման և նրա առանցքային դերակատարման թեմայի ուսումնասիրման շրջանակներում առանձնակի տեղ են զբաղեցնում գերեվարված հրեա զինվորականներին ու նրանց ազատ արձակմանը վերաբերող հարցերը:

127

ԿՎերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Հրեա ռազմագերիների հիմեախնդիրը հուդայականությռւնում

Գերեվարված հրեա զինվորի և գերությունից ազատման հիմնահարցը կարևոր տեղ է զբաղեցնում հուդայականությռւնում: Իսրայել պետությունում հրեա զինվորականի գերեվարման և նրա ազատման հիմ-նախնդիրն ասոցիացվում է հրեական կրոնադավանաբական նորմերի ու սկզբունքների հետ: Այն ուղղակի առնչություն ունի «Գեուլա» կամ «Ազատագրում» կոչվող բարեգթության ամենօրյա աղոթքի հետ, որով հրեաները շնորհակալություն են հայտնում Աստծուն Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից հրեաներին ստրկությունից փրկելու և ազատագրելու համար: Փաստորեն, Աստված հրեա ժողովրդին ներկայանում է ոչ թե որպես երկնքի և երկրի արարիչ, այլ որպես ազա-տագրիչ: Ինչպես արձանագրում են աստվածաբաններից շատերը, Եգիպտոսի ստրկացումից և գերությունից հրեա ժողովրդի ազատագրման իրողությունը հրեության ազգային ինքնության, հուդայակա-նության կրոնագաղափարական անկյունաքարերից մեկն է: Հետևաբար, հրեաների և առաջին հերթին հրեա զինվորականության գերությունից ազատման, փրկագնի վճարման հիմնախնդիրը, ասոցիացվե-լով եգիպտական գերեվարումից հրեա ժողովրդի ազատագրման հետ, նույնպես կարևոր տեղ է զբաղեցնում հրեական կրոնադավանաբանա-կան նորմերում և ազգային ինքնությունում:

«Միշնե Թորա»-ի (հրեական առաջին ամբողջական օրենսգիրքը, որը գրել է հրեա հայտնի փիլիսոփա, ռաբբի Ռամբամը) 7-րդ «Աղքատներին բարեգործություն անելու մասին» օրենքներում ասվում է. «Գերիների ազատագրումը նախորդում է աղքատների կերակրմանն ու հոգ տանելուն, և գոյություն չունի մեկ այլ պատվիրան, որն առավել կարևոր կլինի, քան գերիների ազատագրումը, քանզի գերին և քաղցած է, և պապակ, և մերկ, և իր կյանքը մշտապես վտանգի տակ է գտնվում: Նա, ով աչք է փակում գերիների ազատման վրա և խուսափում է դրանից, դրանով իսկ խախտում է Թորայի («Մովսեսի գրքերը»-Կ Վ) մեկնություններից ու գրություններից շատերը»:

128

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

Հրեության ազգային և կրոնադավանաբանական ավանդույթներում գերեվարված հրեաների (հատկապես զինվորների) ամեն գնով ազատագրման սկզբունքը դարերի ընթացքում անհրաժեշտություն առաջացրեց հրեական այլ իրավակրոնական մեկնաբանությունների համալրման համար։ Հիմնական պատճառն այն էր, որ գերեվարված հրեային ցանկացած փրկագնով ազատագրելու հրեության պատ-րաստակամությունը հանգեցրեց թշնամիների կողմից հրեաների առևանգման դեպքերի հաճախակիացմանն ու պահանջների առաջադրմանը։ Այդ պատճառով հնագույն ժամանակաշրջանում անհրաժեշտություն առաջացավ որոշակի սահմանափակումներ մտցնել գերեվարված հրեայի ազատագրման և փրկագնի հարցում, և առաջ եկավ «գերիներին ազատագրում են իրենց ունեցած գնի սահմաններում և ոչ ավելին» սկզբունքը, ինչը հիմնականում ուներ սոցիալ-տնտեսական շարժառիթ1։ Սակայն հետագայում միջնադարյան շրջանից սկսած, այդ սկզբունքի պաշտպանության ջատագովներն աստիճանաբար դիրքերը զիջեցին «գերեվարված հրեաներին ցանկացած գնով ազատագրելու» սկզբունքի կողմնակիցներին, որոնց համար գերության մեջ գտնվող հրեային զրկանքներից և տանջանքներից ազատելը համարվեց առաջնային և հրեական համայնքների անվտանգության ապահովման կարևոր նախապայման։ Այս միտումը դարերի ընթացքում այնքան արմատացավ հրեական կրոնադավանաբանական նորմերում և հրեության ազգային ինքնագիտակցությունում, որ նրանք սկսեցին առաջնորդվել «ազատում ցանկացած գնով և նույնիսկ ավելին» սկզբունքով։

Հուդայական կրոնագաղափարական մեկնաբանություններում եգիպտական ստրկության ու գերության շրջանը կարևորվում է նաև նրանով, որ այն ստիպեց հրեա ժողովրդին արժևորել անհատի և իր մերձավորի ազատության գաղափարը։ Պատահական չէ, որ Թորայի

1 http://www.threeda.ru/iudaizm/ponyatiya-v-iudaizme/plennyx-vykup.html

129

ԿՎերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

մերձավորին հարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատվիրաններում անպայման հիշատակվում է Եգիպտոսում հրեա ժողովրդի ստրկության և գերության հանգամանքը։ Այստեղից էլ բխում է հու-դայականությունում ամրագրված այն սկզբունքը, ըստ որի, փաստորեն, հրեա ժողովրդի «ազատագրումը» հաջողված է յուրաքանչյուր հրեայի իր մերձավորի ազատության բարձր արժևորումից և դրա կարևորության գիտակցումից ելնելով։ Ասել է թե հրեա ժողովրդի ազատագրումը ենթադրում է յուրաքանչյուր հրեա ռազմագերու ազատագրում։ Ուստի, տրամաբանված է հուդայականությունում հանդիպող յուրաքանչյուր հրեա ռազմագերու ցանկացած գնով ազատագրելու այն տարածված սկզբունքը, որի համաձայն քանի դեռ գոնե մեկ հրեա կգտնվի գերության մեջ, հրեական համայնքի և նրա անդամների անվտանգությունը կլինի սպառնալիքի ներքո։ Փաստացի, հրեական կրոնադավանաբանական մեկնություններում այդ մոտեցումը կարելի է բացատրել նաև հրեա ժողովրդի պատմության ողբերգական էջերի, այդ թվում և եգիպտական ստրկության ու գերության «կրկնման անթույլատրելիության» սկզբունքից ելնելով։

Հայտնի է, որ հուդայականությունում զգալի տեղ է հատկացվում սինագոգ կառուցելու նպատակով հավաքվող ֆինանսական միջոցների խնդրին, որն ամրագրված է առանձին կրոնաիրավական նորմերում, սակայն դրանից առավել կարևոր է համարվում հրեա ռազմագերիների ազատագրման հարցը։ Նրանց ազատագրման համար, ըստ հուդայականության, «պետք է անել ամեն բան, հավաքել բոլոր, նույնիսկ սինագոգ կառուցելու համար նախատեսված միջոցները («Միշնե-Թորա», Աղքատներին բարեգործություն կատարելու մասին օրենքները, 8։11)։

Ռազմագերիների ազատագրման մասին կրոնադավանաբանական օրենքն այն սակավաթիվ օրենքներից է, որոնք վերաբերում են կյանքի և մահվան խնդիրներին։ Այդ է պատճառը, որ հուդայականու-

130

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

թյունում և հրեական կրոնական օրենսդրությունում այն համարվում է գերակա այլ շատ օրենքների շարքում:

Հրեա ռազմագերիների ազատման խնդիրն Իսրայել պետությունում

Գերեվարված հրեա զինվորականի ազատագրման հիմնահարցն ավելի ակտուալ է Իսրայել պետության հիմնադրումից հետո դառնալով Իսրայելի հասարակության և համայն հրեության ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը։ 20-րդ դարի սկզբներին հրեական պետականության հիմնադրման տարիներին և հատկապես 1948թ. Իսրայել պետության ստեղծումից հետո, երբ էլ ավելի արժևորվեց հրեա զինվորականության դերը հրեության և պետականության անվտանգության ապահովման հարցում, գերությունից յուրաքանչյուր հրեա զինվորի ցանկացած գնով ազատագրման և հայրենիք վերադարձման հիմնահարցը դարձավ առավել քան կարևոր։ Արդյունքում ամրապնդվեցին հրեա զինվորականին ցանկացած գնով և անհրաժեշտության դեպքում «նույնիսկ ավելին» սկզբունքի և նրա համախոհների դիրքերը։ Դա են հաստատում Իսրայել պետության կողմից հրեա գերիների փոխանակման և հայրենիք վերադարձման բազմաթիվ դեպքերը։

Այսպես, Իսրայել պետության անկախության համար մղված պատերազմից անմիջապես հետո վերջինի ղեկավարությունն արաբական երկրների հետ իրականացրեց գերիների փոխանակում, որի արդյունքում իսրայելական կողմն ազատ արձակեց 6.306 արաբ ռազմագերիների 885 հրեա ռազմագերիների դիմաց։ Առավել տպավորիչ է 1956թ. Սինայի ռազմարշավից հետո իրականացված ռազմագերիների փոխանակման վիճակագրությունը, որի արդյունքում Իսրայելն ընդամենը 4 հրեա զինվորի դիմաց Եգիպտոսին հանձնեց շուրջ 5.500 եգիպտացի ռազմագերու։

131

4.Վերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Մեկ այլ օրինակ. 1967թ. վեցօրյա պատերազմից հետո իսրայելական կողմը 15 հրեա զինվորի ազատ արձակման համար գերությունից ազատեց և արաբական երկրներին հանձնեց իր գերեվարած բոլոր արաբ ռազմագերիներին։ Այդ ժամանակ Սիրիայի հետ ստորագրվեց նաև առանձին պայմանագիր, որի շրջանակներում Իսրայելն ազատ արձակեց 572 սիրիացի ռազմագերու գերեվարված հրեա օդաչուի և երկու հրեա զինվորի ու գերության ընթացքում մահացած մեկ այլ հրեայի ազատագրման դիմաց։ 1978թ. «Լիտանի» կոչվող ռազմական գործողությունից հետո Իսրայել պետությունը սկսեց ռազմագերիների փոխանակման գործարքներ իրականացնել նաև Լիբանանում տեղակայված ռազմականացված խմբավորումների հետ։ 1978թ. ապրիլի 5-ին կողմերի միջև ռազմական բախումների արդյունքում գերեվարված Աբրահամ Ամրամի ազատագրման դիմաց 1979թ. մարտի 14-ին իսրայելական կողմն ազատ արձակեց հակառակորդի 76 ռազմագերու։ 1982թ. սեպտեմբերին լիբանանյան առաջին պատերազմի արդյունքում ստորագրվեց «Ջիբրիլի առաջին գործարքը» (Ահմադ Ջիբրիլը Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ ահաբեկչական խմբավորման առաջնորդն է), երբ գերեվարվել էր 8 հրեա զինվորական։ 1983թ. նոյեմբերին ազատ արձակվեց գերեվարված 8 հրեա զինվորներից վեցը, որի դիմաց Իսրայելի ղեկավարությունն ազատ արձակեց հակառակորդի 4.700 և Իսրայելի բանտերում գտնվող ևս 65 ռազմագերու։ 1985թ. մայիսի 21-ին իրականացվեց «Ջիբրիլի երկրորդ գործարքը», որի արդյունքում ազատ արձակվեց 1150 ռազմագերի, որոնց դիմաց գերությունից փրկվեց 3 հրեա զինվոր, որոնցից երկուսը վերը հիշատակված երկու հրեա գերեվարված զինվորներն էին։

2004թ. Իսրայելն ազատ արձակեց հակառակորդի 450 ռազմագերու, որոնց դիմաց իսրայելական կողմը հայրենիք վերադարձրեց 3 հրեա գերեվարված զինվորների դիակները։ Իսկ 2008թ. հունիսի 1-ին

132

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

լիբանանյան կողմին հանձնվեց «Հիզբոլլահի» օգտին Իսրայելի դեմ իրականացված լրտեսության մեղադրանքով դատապարտված Նա-սիմ Նասերը, որի դիմաց Իսրայելը «Հիզբոլլահից» ստացավ 2006թ. ամռանը երկրորդ լիբանանյան պատերազմում զոհված հրեա զինվորների մասունքները։ 2006թ. հունիսի 25-ին պաղեստինյան «Համաս» խմբավորման զորայինները ներխուժեցին Իսրայել պետության տարածք (Քերեմ-Շալոն բնակավայրի մոտակայքում) և հանկարծակի հարձակվեցին մոտակա իսրայելական զորամասերից մեկի վրա, զոհվեց իսրայելցի 2 զինծառայող, 4-ը վիրավորվեց, գերի վերցվեց ավագ սերժանտ Գիլադ Շալիթը։ Իսրայելցի զինվորականի փոխանակման դիմաց «Համասի» ներկայացուցիչներն Իսրայելի ղեկավարությունից պահանջեցին Իսրայելի բանտերից ազատ արձակել մինչև 18 տարեկան կանանց և երեխաներին։ Երկու օր անց հունիսի 28-ին, Իսրայելը նախաձեռնեց «Ամառային անձրևներ» կամ «Գիլադ Շալիթի ազատագրման օպերացիա» կոչվող ռազմական գործողությունը ավագ սերժանտ Գիլադ Շալիթին գերությունից ազատելու նպատակով։ Իսրայելական կողմը կարողացավ ձերբակալել «Համաս» խմբավորման շուրջ 64 անդամի, այդ թվում և Պաղեստինի ազգային վարչության (ՊԱՎ) 8 նախարարի։ Իսրայելի և պաղեստինյան իշխանությունների միջև եգիպտական կողմի միջնորդությամբ բանակցություններում ՊԱՎ-ը պահանջում էր Իսրայելից ազատ արձակել 1.000 պաղեստինցի բանտարկյալի, ինչպես նաև մինչև 18 տարեկան կանանց և երեխաներին մինչև հուլիսի 4-ը, այլապես «իսրայելցի սերժանտի գործը կփակվի»։ Սակայն Էհուդ Օլմերթը մերժեց։ Գիլադ Շալիթի ազատագրման հարցում կողմերը համաձայնության եկան միայն 2011թ. հոկտեմբերի 11-ին, որի ազատման դիմաց իսրայելական կողմը պարտավորվեց ազատել 1027 ռազմագերու, որոնցից 400-ը համարվում էր ցմահ դատապարտված՝ ամենադաժան ահաբեկչությունների իրականացման մեղադրանքներով։

133

4.Վերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

2006թ. հուլիսի 12-ին սկսվեց լիբանանյան երկրորդ պատերազմը (հուլիս-օգոստոս), երբ «Հիզբոլլահի» զորայինները հրթիռա-ակա-նանետային հարձակումներ սկսեցին Իսրայելի հյուսիսում։ Սպանվեց 8 զինծառայող, 12-ը վիրավորվեց, գերի ընկավ 2 իսրայելցի զինծառայող (Էհուդ Գոլդվասեր և Էլդադ Ռեգև)։ Գերեվարված 2 իսրայելցի զինծառայողների ազատման համար «Հիզբոլլահ» խմբավորման ղեկավարները պահանջեցին Իսրայելի բանտերից ազատ արձակել 1.000 պաղեստինցի բանտարկյալների։ Սակայն հուլիսի 13-15-ը իսրայելական կողմը, ինչպես հայտարարեցին երկրի ռազմական տեսչության պատասխանատուները, նաև 2 գերի հրեա զինվորականների ազատման նպատակով, լայն ճակատով անցնում է հարձակման, օդային ռմբակոծություններ իրականացնում Բեյրութի, Տրիպոլիի, Սիդոնի, Բաալբեքի և այլ շրջանների ուղղություններով։

2008թ. հուլիսի 16-ին գերեվարումից երկու տարի անց, իսրայելցի զինծառայողներ Էհուդ Գոլդվասերի և Էլդադ Ռեգևի դիակները վերադարձվեցին Իսրայել։ Հրեա զինվորականները զոհվել էին 2006թ. հուլիսի 12-ին «Հիզբոլլահի» հարձակման ժամանակ, սակայն իսրայելցի զինվորների մասունքները գրոհայինները հավաքել էին հնարավոր փոխանակման նպատակով։ Այդ փոխանակման դիմաց իսրայելական կողմը բանտից ազատեց հայտնի լիբանանցի ահաբեկիչ Սամիր Կունտարին, որը 1979թ. դատապարտվել էր քառակի ցմահ բանտարկության հրեա ընտանիքի սպանության մեղադրանքով։ Բացի այդ, Իսրայելի ղեկավարությունը պարտավորվեց «Հիզ-բոլլահ» խմբավորմանը հանձնել պաղեստինցի և լիբանանցի գրոհայինների շուրջ 200 դի (օպերացիան կոչվում էր «Եվ վերադարձան որդիները»)1։

Հրեա զինվորականներ Էհուդ Գոլդվասերի և Էլդադ Ռեգևի մասունքների ինքնությունը հաստատելու նպատակով իսրայելական

1 http://jewish.kiev.ua/news/1678/

134

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

կողմի համապատասխան մասնագետները ԴՆԹ փորձաքննություն անցկացրին, որը հաստատեց զոհված հրեա զինվորների ինքնությունը։ Ի դեպ, մինչև իսրայելական կողմի ԴՆԹ փորձաքննության անցկացումը, նման հետազոտություն իրականացվեց նաև ՄԱԿ շրջանակներում, սակայն իսրայելական կողմը որոշ կասկածներ ուներ այդ փորձաքննության արդյունքների վերաբերյալ։

Անհայտ զինվորի խնդիրն Իսրայելում

Հուդայականությունում հրեաների ստրկության և ռազմագերիների ազատման հիմնահարցի ուսումնասիրությունում կարևորվում են հրեական անունների դերն ու նշանակությունը։ Հատկանշական է, որ եգիպտական ստրկությունից և գերությունից հրեա ժողովրդի ազատագրման կարևոր նախադրյալներից մեկն այն է, որ վերջինս ավանդաբար պահպանել է իր նախնիների անունները։ Թորայի հինգ գրքերից մեկը «Ազատագրման գիրքը», որը վերաբերում է Եգիպտոսից Մովսեսի առաջնորդությամբ հրեա ժողովրդի ազատագրման պատմությանը, կրում է «Շեմոթ» խորագիրը, որը եբրայարենից թարգմանաբար նշանակում է «Անուններ»։ Խնդիրն այն է, որ հու-դայականությունում հրեաների Աստվածը, որը կրում է տասնյակից ավելի անուններ, ներկայանում է նաև «Հա-Շեմ» անվամբ, որը եբրայերենից թարգմանաբար նշանակում է «Անունը» (որոշիչ հոդով)։ Աստծո անունը «Հաշեմ»-ով փոխարինելը բացատրվում է նրանով, որ հրեաները պատիվ ունեն ամեն առիթով Աստծո անունը չտալու և հիշատակելու նրան միայն աղոթքներում։ Համաձայն հրեա և այլ կրոնագետների ու աստվածաբանների մեկնաբանությունների Թորայի «Շեմոթ» գրքում հրեա ժողովրդի ներկայացուցիչներին «Անուններով, փաստացի Աստծո անունով կոչելու հանգամանքը միտված է ցույց տալու Բարձրագույնի և հրեա ժողովրդի միության կամ միասնության գաղափարը։

135

4.Վերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Այստեղից էլ ազգությամբ հրեայի անվան խորհրդանշական կարևորությունը, որը նույնպես ունի կրոնա-արժեքաբանական հիմքեր։ Անվան խորհրդանիշն առավել մեծ բարոյական և արժեքաբա-նական նշանակություն է ստանում հատկապես հրեա զինվորականության շրջանում։ Հրեությունում խիստ բացասաբար են մոտենում «անհայտ զինվոր», «անհայտ զինվորի գերեզման» հասկացություններին։ Խնդիրն այն է, որ զինվորականը, լինելով «անհայտ» և փաստորեն «անանուն», հակասում է հուդայականությունում «անվան» շուրջ գործող բարոյական սկզբունքներին և օտարվում է իր ինքնության արմատներից։ Խորհրդանշական է հրեա բանաստեղծ Յեհուդա Ամիխայի «Մենք չունենք անհայտ զինվորներ» բանաստեղծությունը, որտեղ ասվում է. «Մենք չունենք անհայտ զինվորներ, մենք չունենք անհայտ զինվորների շիրիմներ... և բոլոր զոհվածները վերադառնում են տուն, և նրանք բոլորն էլ ունեն անուններ»։ Մյուս կողմից, հրեությունում անհայտ հրեաներին և հատկապես անհայտ զինվորականներին «անվերապահորեն անվանակարգելու» հիմնախնդիրն ուղղակիորեն կապակցված է հրեության պատմության ողբերգական էջերի հետ։ Դրանով իսկ անհայտ զինվորների «բացահայտման» հարցը վերաբերում է հրեության ազգային հիշողության վերականգնմանը, երբ առաջնային նշանակություն են ստանում նացիստների դեմ պայքարած և վերջիններին զոհ գնացած յուրաքանչյուր հրեայի և նրա անվան հիշատակումն ու փառաբանումը։

Փետրվար, 2014թ.

136

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

4.Վերանյան

ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ. ՀՈԳԵ4ՈՐ-ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Կտրեն Վերաեյան

Ամփոփագիր

Բազմաթիվ են հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի նույնացման հիշատակությունները և Հայաստանի ու Իսրայելի պետականության ստեղծման գործընթացների միջև անցկացվող զուգահեռականները: Այս համատեքստում կարևոր են հայ զինվորականի հոգևոր-բարոյական արժեքաբանության ձևավորման գործընթացում հրեա զինվորականության պատմության, բարոյահոգեբանական պատ-րաստվածության հարցերի լուսաբանումն ու առկա փորձի ուսումնասիրումը: Ինչպես Իսրայել պետությունում, այնպես էլ մեր պարագայում, երկրի ԶՈւ-ն, նրա բարձր մարտունակությունը պետության անվտանգության ապահովման կարևորագույն երաշխիքն են:

АРМИЯ ОБОРОНЫ ИЗРАИЛЯ: ДУХОВНО-НРАВСТВЕННЫЕ ВОПРОСЫ

Карен Веранян

Резюме

Довольно часто упоминается сходство судеб армянского и еврейского народов, проводятся параллели между процессами создания государственности Арменией и Израилем. В этом контексте в процессе формирования духовно-нравственных ценностных установок становится важным освещение вопросов истории, духовно-психологической подготовки израильской армии и изучение существующего опыта. Как в государстве Израиль, так и в нашем случае, ВС страны, их высокая боеспособность - важнейшая гарантия обеспечения безопасности государства.

137

4.Վերանյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ISRAEL DEFENSE FORCES:

SPIRITUAL AND MORAL MATTERS

Karen Varanyan

Resume

There are many references to similarities in the fates of Armenian and Jewish people and parallels drawn between establishment of statehoods of Armenia and Israel. In this respect, for the process of forming the spiritual and moral values of Armenian military personnel, it is important to examine the history, the matters of moral/psychological readiness of the Israeli military and to study their experiences. The armed forces of the country and their combat-readiness are the most critical guarantee for the national security of both State of Israel and Republic of Armenia.

138

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.