Научная статья на тему 'Կրիտիկական ենթակառուցվածքներ Եվ գաղափարախոսություն'

Կրիտիկական ենթակառուցվածքներ Եվ գաղափարախոսություն Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
175
42
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
կրիտիկական ենթակառուցվածքներ / գաղափարախոսություն / տեղեկատվական անվտանգություն / «գաղափարախոսական տրիադա» / Հայկական հանրություն։

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Гагик Арутюнян

Հոդվածում հիմնավորվում է այն դրույթը, որ հանրության անվտանգությունն էապես պայմանավորված է տիրող գաղափարախոսական համակարգով, որն այդպիսով պետք է ընդունել որպես կրիտիկական ոլորտ, իսկ այդ համակարգի բաղկացուցիչ մասերը՝ որպես կրիտիկական ենթակառուցվածքներ։ Տարբեր երկրների քաղաքական փորձի համեմատական համառոտ վերլուծությունից հետևում է, որ ռազմաքաղաքական և տնտեսական առումով մրցունակ են այն հանրությունները, որոնք կարողացել են ազատական, սոցիալիստական և ազգային-պահպանողական գաղափարախոսությունների մտածված համադրման միջոցով ձևավորել «գաղափարախոսական տրիադա»։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

КРИТИЧЕСКИЕ ИНФРАСТРУКТУРЫ И ИДЕОЛОГИЯ

В статье обосновывается постулат о том, что безопасность общества существенно обусловлена господствующей идеологической системой, которую, таким образом, нужно признать критической сферой, а компоненты этой системы – критическими инфраструктурами. Из краткого сопоставительного анализа политического опыта разных стран следует, что в военно-политическом и экономическом плане конкурентоспособны те общества, которые сумели с помощью продуманного сочетания либеральной, социалистической и национальноконсервативной идеологий сформировать «идеологическую триаду».

Текст научной работы на тему «Կրիտիկական ենթակառուցվածքներ Եվ գաղափարախոսություն»

 ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈԻՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Գազիկ Հարությունյան’

Բանալի բաոեր կրիտիկական ենթակաոուցվածքներ, գաղափարախոսություն, տեղեկատվական անվտանգություն, «գաղափարախոսական տրիադա», Հայկական հանրություն:

Տեղեկատվական պատերազմներում անվտանգության խնդիրներն ակտուա-լացել են այդ պատերազմների ռազմավարության մշակմանը զուգահեռ: Դեռևս 1996թ. ԱՄՆ նախագահին կից ձևավորվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է զբաղվեր տեղեկատվական հատվածի կրիտիկական ենթակաոուցվածքների պաշտպանության խնդիրներով: Հանձնաժողովի երկամյա աշխատանքի արդյունքները թույլ տվեցին ի հայտ բերել ԱՄՆ տեղեկատվական անվտանգության խոցելի կառույցները և հիմք ծառայեցին, որպեսզի մշակվի այդ ոլորտում համապատասխան քաղաքականություն: Վերջինս ամրագրվեց նախագահական հրամանագրով, համաձայն որի ստեղծվեցին մի շարք ծրագրեր, որոնց նպատակն էր բարձրացնել տեղեկատվական անվտանգության մակարդակը քաղաքացիական և ռազմական կառավարման, կոմունիկացիոն-տեղեկատվական, ֆինանսական, էներգա- և ջրամատակարարման, ոստիկանական-փրկարարական և այլ համակարգերում: Իր հերթին, վերոնշյալ «կրիտիկական» ոլորտներում որոշվեցին այն «կրիտիկական ենթակառուցվածքները», որոնց խոցումը կամ վնասումն էապես կխաթարեր նրանց գործառույթները: Ներկայացված ոլորտների խնդիրները գլխավորապես վերաբերում են տեխնիկական-էլեկտրոնային-համակարգ-չային սարքերի անխափան գործունեության ապահովմանը:

Միևնույն ժամանակ, ինչպես հետևում է «երկրորդ և երրորդ սերնդի» տեղեկատվական պատերազմների, «գունավոր հեղափոխությունների», «կառավարելի քաոսի» և ընդհանրապես տոտալ հիբրիդային հակամարտությունների դոկտրիններից, ինֆոգեն մարտահրավերներն ուղղված են ոչ

’ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն:

միայն տեխնիկական-տեխնոլոգիական սարքերի, այլև անհատի, ազգի և հասարակության հոգևորի, մտավորի և հոգեկանի դեմ։ Այդ առումով տրամաբանական է, որպեսզի պաշտպանության մեխանիզմներ մշակվեն նաև այն ոլորտների և կառույցների համար, որոնք ապահովում են մարդկային գործունեության անվտանգությունը և հոգեմտավոր բնականոն զարգացումը։ Այստեղ նույնպես պետք է որոշվեն, թե որ ոլորտները և կառույցներն են կարևորագույնը, որպեսզի ստանան «կրիտիկականի» կարգավիճակ։ Դա դյուրին խնդիր չէ, քանի որ եթե տեխնիկական համակարգերը ենթարկվում են որոշակի օրենքների կամ բանաձևերի, ապա այս պարագայում պետք է հաշվի առնել ինչպես հասարակության առանձին ներկայացուցիչների, այնպես էլ ողջ հասարակության ազգային-քաղաքակրթական առանձնահատկությունները, արժեհամակարգը, հոգեկերտվածքը և խորքային յուրահատկությունները միաժամանակ հաշվի առնելով այլ հասարակությունների հետ ունեցած ընդհանրությունները։ Այս համատեքստում, թերևս, պատահական չէ, որ ամերիկյան փորձագետներն ազգային անվտանգության հիմնական խնդիրն են համարում ամերիկյան արժեքների պաշտպանությունը։

Այլ խոսքով «մարդկային-հասարակական» ոլորտում չեն կարող լինել ընդհանրական դեղատոմսեր. ամեն մի հանրություն ինքը պետք է ձգտի իմանալ և որոշել, թե որոնք են իր կրիտիկական ենթակառուցվածքները և ինչպես պետք է ապահովել դրանց անվտանգությունը։ Նման մոտեցումներն այսօր տարածում են գտնում. օրինակ, Իսրայելի ռազմական դոկտրի-նում որպես անվտանգության կրիտիկական ենթակառուցվածքներ են ընդունվել ազգային խորհրդանիշներ համարվող կառույցները, մասնավորապես Հոլոքոստի թանգարանը Յադ Վաշեմը, հոգևոր տաճարները և այլն1։

Նկատենք, որ եթե վերոնշյալ հարցերի հստակեցումների անհրաժեշտությունը վերաբերում է հանրության պաշտպանական համակարգին, ապա պատերազմները ենթադրում են նաև հարձակողական գործողություններ։ Այս դեպքում անհրաժեշտություն է ծագում բազմակողմանի գիտելիքներ և պատկերացումներ ունենալ նաև պայմանական հակառակորդի հասարակության անհրաժեշտ ցուցանիշների վերաբերյալ։ Տեղին է վերհիշել չինացի ստրատեգ Սուն Ցզիի հայտնի դրույթն այն մասին, թե հաղթանակի համար «պետք է իմանաս ինչպես քեզ, այնպես էլ թշնամուն»։

Միևնույն ժամանակ, կարևոր է այն հանգամանքը, որ բազմակենտ-րոն հակամարտությունների ներկա ժամանակաշրջանում տեղեկատվա-

1 Гриняев С, О взгляде на проблему безопасности критической инфраструктуры в государстве Израиль, http://www.csef.ru/index.php/ru/component/csef/project/-/-/-?id=3229.

կան պատերազմներն ընդունել են շարունակական բնույթ, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ինչպես պաշտպանվող, այնպես էլ հարձակվող կողմերի համար։ Մասնավորապես, պաշտպանվող կողմից, նման պատերազմում արդյունավետ դիմակայելու համար, այսօր պահանջվում է վարել տեղեկատվական-հասարակական բնույթի մոբիլիզացիոն քաղաքականություն։ Որպես նման քաղաքականության միջոց որոշ հետազոտողներ տեսնում են հասարակությունում կուռ և միաժամանակ արդիական ու ճկուն գաղափարախոսական համակարգի ձևավորումը։ Մասնավորապես, այս խնդրում որպես ելման կետ կարելի է ընդունել գաղափարախոսության արդի սահմանումը, համաձայն որի այն «հրահանգների համալիր է, որն ապահովում է գործընթացների ամենաարդյունավետ ռեժիմը և փոխկա-պակցվածությունը»1 2։

Վյաչեսլավ Յանկոյի խիստ դինամիկ, ալգորիթմ հանդիսացող այս սահմանումը, ըստ ամենայնի, կիրառելի է նաև ազգային և, մասնավորապես, տեղեկատվական անվտանգության խնդիրները դիտարկելիս։ Վերո-նշյալ հարցերն առավել հստակ քննարկելու համար անհրաժեշտ է համառոտ էքսկուրս կատարել, թե ինչ դերակատարում ունեն գաղափարախոսական հիմնադրույթները տարբեր երկրներում, և ինչպես են դրանք առնչվում տվյալ հանրությունների ազգային անվտանգության խնդիրներին։

Բազմագաղափարաիւոաււթյան ձևավորում. Գաղափարախոսություն եզրը 19-րդ դարի սկզբին շրջանառության մեջ է դրել փարիզյան էլիտար գիտական կենտրոնին Ինստիտուտին2 անդամակցող Անտուան Դեստյուտ դը Տրասին։ Ըստ դասական պատկերացումների գաղափարախոսությունը սահմանվում է որպես «հասարակությանը, անձին և մեզ շրջապատող աշխարհին ուղղված հայացքների համակարգ»։ Նման ձևակերպումը կարելի է համարել տեսական հենք վերը նշված Վ.Յանկոյի գործողություններ ենթադրող ալգորիթմի համար «հրահանգների համալիր, որն ապահովում է գործընթացների ամենաարդյունավետ ռեժիմը և փոխկապակցվածությունը»։

Ընդունված է համարել, որ գոյություն ունեն հիմնարար երկու ունիվերսալ գաղափարախոսություններ սոցիալիստական (գլխավոր դրույթը հասարակությունում սոցիալական հավասարության սկզբունքների գերակայությունն է) և ազատական (հենքում ընկած է անձի ազատության գե-

1 Янко В.А, http://yanko.lib.ru

2 Ինստիտուտ եզրն առաջացել է նշված ժամանակաշրջանում։ Ի դեպ, փարիզյան Ինստիտուտի անդամ էր նաև Նապոլեոն Բոնապարտը։

րակայությունը): Նման դասակարգումը պայմանավորված է նրանով, որ այդ երկու գաղափարախոսությունների բովանդակությունը կազմող սկզբունքներն այս կամ այն չափով կարող են օգտագործվել գրեթե բոլոր հանրությունների կողմից, անկախ նրանց էթնիկական, կրոնադավանական կամ, եթե ավելի ընդհանրական քաղաքակրթական պատկանելությունից։ Ի տարբերություն նշված երկուսի, ազգային-պահպանողական բնույթի գաղափարախոսությունները հենվում են կոնկրետ հանրությանը բնորոշ ազ-գային-քաղաքակրթական արժեքային համակարգի, ինքնության վերաբերյալ պատկերացումների և ավանդույթների վրա։ Նկատենք, որ առաջանում են նաև այսպես կոչված «հիբրիդային» գաղափարախոսություններ, որի օրինակն էր գերմանական նացիոնալ-սոցիալիզմը, որը կարելի է համարել ծայրահեղականացված ազգային-պահպանողական և սոցիալիստական մոտեցումների միաձուլում։

Ժամանակի ընթացքում գաղափարախոսությունները, չնայած դրանց հիմնարար դրույթների հարաբերական անփոփոխությանը, որոշակի զարգացումների են ենթարկվում: Երբեմն դա տալիս է դրական արդյունքներ, երբեմն ոչ այնքան։ Սակայն ամենամեծ փորձությունները սկիզբ են առնում այն ժամանակ, երբ հանրությունում որևէ գաղափարախոսություն երկարատև մենաշնորհ և բացարձակ գերակայություն է ձեռք բերում։ Որպես կանոն, դա ծանր հետևանքներ է ունենում տվյալ երկրի համար։ Այդ երևույթի դասական օրինակներն են նացիոնալ-սոցիալիզմի բացարձակ գերիշխումը Երրորդ ռեյխում կամ սոցիալիզմի մենատիրական-բյուրոկրատական մոդիֆիկացիայի հաստատումը Խորհրդային Միությունում։ Մինչդեռ պատմական փորձը վկայում է, որ այն հանրությունները, որոնք կարողանում են մտածված չափաբաժիններով համատեղ կիրառել ազատական, սոցիալիստական և ազգային-պահպանողական բնույթի գաղափարախոսությունները, զգալի զարգացում և առաջընթաց են ցուցաբերում։ Այս օրինաչափությանը ենթարկվող «բազմազաղափարախոսական» համակարգը ստացել է «զաղա֊ փարախոսական տրիադա» անվանումը [1]։ Նման տրիադան մեծացնում է հանրության տարաբնույթ և առաջին հերթին հոգևոր և մտավոր ռեսուրսները, իսկ քաղաքական համակարգը դարձնում է ավելի ճկուն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերություններում։ Բնականաբար, այս հանգամանքները բարձրացնում են ազգային և տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Հայտնի է նաև, որ գաղափարների վերածումը քաղաքական գաղափարախոսությունների գրեթե անհնար է առանց տեղեկատվական համալիր գործողությունների։ Իրենց հերթին, գաղափարախոսական դրույթ-

ները զգալիորեն պայմանավորում են հանրությունների տեղեկատվական տարածքի բովանդակությունը և այդպիսով իսկ նրա պաշտպանվածու-թյունն արտաքին տեղեկատվական միջամտություններից։

Վերոնշյալի համատեքստում փորձենք համառոտակի համեմատել ու գնահատել որոշ հանրությունների գործունեության արդյունավետությունը կախված այդ հանրությունների գաղափարախոսական - տեղեկատվական դաշտի բնութագրերից։

Անգլո-ամերիկյան տեխնոլոգիաներ. Արդյունավետ և մրցունակ «բազմազաղափարախոսական» համակարգի դասական արտահայտություն է բրիտանական մոդելը, որն այս կամ այն ձևաչափով ներդրվել է նաև մնացյալ անգլիախոս երկրներում։ Այդ երկրների հանրություններին բնորոշ է գաղափարախոսական լայնախոհություն. կոնսերվատիվ (ազգային-պահպանողական) և լեյբորիստական (սոցիալիստական ուղղվածություն) գաղափարների կրողները մշակել են միմյանց փոխլրացնող մեխանիզմներ և համատեղ գործում են ազատական գաղափարախոսական դաշտում, որը հարազատ է անգլոսաքսոնյան հոգեկերտվածքին։ Այս գործոնով է, որ պետք է պայմանավորել Բրիտանական կայսրության (ընդունված է համարել, որ Միացյալ Նահանգները Բրիտանական կայսրության իրավահաջորդն է) ռազմավարական ձեռքբերումները և այն փաստը, որ վերջին մի քանի հարյուր տարում այդ հանրությունը կարողանում է պահպանել առաջատարի կարգավիճակը։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ը, փոխառելով բրիտանական քաղաքական տրամաբանությունը, թերևս իր պատմական զարգացման յուրահատկության պատճառով անտեսել է սոցիալիստական տիպի գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժի կարևորությունը։ Արդյունքում' այդ երկրում ազատականության և սպառողականության բացարձակացումը լուրջ խնդիրներ է առաջացրել, որի հետևանքով էլ ԱՄՆ-ը սկսել է զիջել համաշխարհային առաջատարի դիրքերը։ Գաղափարախոսական թերացումների առկայությունը կարծես թե ընկալվել է ամերիկյան ընտրանու կողմից, և դրանով պետք է պայմանավորել, օրինակ, 2016թ. նախագահական ընտրությունների նախնական փուլում սոցիալիստական կողմնորոշումներ ունեցող Բերնի Սանդերսի մասնակցությունը։ Ավելին, տպավորություն է ձևավորվում, որ այդ ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը սկսել է պայքարել ազատականության ծայրահեղականացված դրույթների դեմ և այդ համատեքստում փոքր-ինչ հիշեցնում է խորհրդային առաջնորդ

Ն.Խրուշչովին, որն էապես բարեփոխեց տոտալիտար բնույթ ընդունած կոմունիստական համակարգը։

Չինական մոդել. Գաղափարախոսական տեսանկյունից հատուկ ուշադրության է արժանի «չինական հրաշքի» երևույթը։ Ընդամենը երեք տասնամյակ առաջ միագաղափարախոսական կոմունիստական Չինաստանը բոլոր չափանիշներով հեռու էր առաջատար երկրներից։ Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Մաո Ցզե Դունի նախկին համախոհ Դեն Սյաո Պինը, դառնալով ՉԺՀ փաստացի ղեկավարը, միակուսակցական համակարգում ներդրեց ազատականության և ազգային պահպանողական (կոնֆուցիոնիս-տական) գաղափարախոսությունների տարրերը։ Հատկանշական է, որ այդ ամենին զուգահեռ պահպանվեցին «ղեկավար» սոցիալիստական գաղափարախոսությունից բխող բոլոր առավելությունները։ Սակայն անգամ այդ ունիվերսալ ուսմունքում օգտագործվում են մ.թ.ա. V դարի փիլիսոփա և մտածող Մո Ցզիի դրույթները, որը համարվում է չինական սոցիալիզմի հիմնադիրը։ Այլ խոսքով սոցիալիզմն ադապտացվեց չինական ավանդույթներին և հոգեկերտվածքին։ Արդյունքում Չինաստանը դարձավ գերտերություն և առաջատար ինչպես տնտեսական, ռազմական, այնպես էլ տեխնոլոգիաների ոլորտներում։ ՉԺՀ ձեռքբերումները պայմանավորված են նաև նրանով, որ վարչաքաղաքական համակարգում գործում են մերի֊ տոկրատիայի1 սկզբունքները, համաձայն որոնց ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ և պատրաստված անձինք։

Իսլամ ն ազատականություն. Իսլամական աշխարհում նկատվում է կրոնական պահպանողական գաղափարների զարգացման միտում, որի ծայրահեղականացված արտահայտությունը հանդիսացավ Իսլամական պետությունը։ Հատկանշական է, որ այն երկրները, որոնք կարողացել են համատեղել կրոնական ավանդականությունը (որը պարունակում է նաև սոցիալական արդարության վերաբերյալ պատկերացումներ) և ազատական ու զուտ ազգային մոտեցումները, էապես բարելավել են իրենց կարգավիճակը միջազգային հանրությունում։ Նման պետությունների շարքում առանձնահատուկ ուշադրության է արժանի Իրանը, որտեղ հաջողվել է որոշակի համամասնությամբ ինտեգրել արմատական իսլամը, պարսկական ազգային-քաղաքակրթական ավանդույթները և ժողովրդավարության ու տնտեսական ազատականության տարրերը։ Արդյունքում' Իրանը վե-

1 Մերիտոկրատիա ( լատ. meritus արժանապատիվ) - արժանապատիվների իշխանություն։

րածվել է տարածաշրջանային առաջատարի և համակողմանի զարգացող երկրներից մեկն է միջազգային ասպարեզում։ Նկատենք, որ իսլամական որոշ երկրների անբավարար մրցունակությունը պայմանավորում են մտավոր (ինտելեկտուալ) ռեսուրսների որոշակի պակասով։ Մինչդեռ Իրանն իրականացնում է սեփական տիեզերական և միջուկային ծրագրերը, իսկ նանոտեխնոլոգիաների ոլորտում հասել է տպավորիչ արդյունքների։ Այս երկրում նույնպես փոքր-ինչ յուրովի կիրառվում են մերիտոկրա֊ տիկ սկզբունքները։ Մասնավորապես, պետական համակարգում կարևոր դերակատարում ունեն Փորձագետների խորհուրդը և Քաղաքական նպատակահարմարությունը որոշող խորհուրդը։ Նման բազմագաղափարա-խոսական համակարգը թույլ տվեց Իրանին դիմակայել տասնյակ տարիներ տևած արևմտյան պատժամիջոցներին (որոնք միայն 2015թ. փոքր-ինչ մեղմվեցին) և «գունավոր հեղափոխություն» իրագործելու փորձերին։

Մայրցամաքային Եվրոպա. Այստեղ ավանդաբար կարևորվում են ազատական և սոցիալիստական կուսակցությունները։ Վերջինների թիվն անցնում է մի քանի տասնյակից, և նրանց հաջողվել է հասնել սոցիալական բարեկեցության տպավորիչ արդյունքների։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ում, հասկանալի պատճառներով, դեռևս սակավ դերակատարում ունեն համա-եվրոպական ազգային-պահպանողական մոտեցումները։ Ավելին, եվրոպական երկրների ազգայնական կուսակցությունները, հատկապես միգ-րանտների խնդրի հետ կապված ճգնաժամի պայմաններում, հաճախ հանդես են գալիս ԵՄինտեգրացիոն նախագծերի դեմ։ Այդ հանգամանքով է պայմանավորված, որ ԵՄ-ը, ունենալով նույնքան տնտեսական ներուժ, որքան և ԱՄՆ-ը, իր ռազմաքաղաքական հզորությամբ և աշխարհաքաղա-քական ազդեցությամբ զգալի զիջում է վերջինիս։

Գաղափարախոսական հեղափոխություններ Ռուսաստանում. Ազգայնական և ազատական գաղափարներ կրողների հետ միասին' ռուսական հանրության մի զգալի հատվածի հոգեկերտվածքին հարազատ են սոցիալիստական պատկերացումները, որի հենքն ընդունված է համարել ռուսական գյուղական համայնքների ավանդական կացութաձևը։ Ինչպես հայտնի է, ռուսաստանյան իրականությունում գաղափարական հակասությունները հանգեցրել են հեղափոխությունների (1917թ. սոցիալիստական, 1991թ. ազատական), դրանցից բխող հետևանքներով և հաղթած գաղափարախոսության գերակայության հաստատումով։ Արդյունքում' համաշխար-

հային առաջատար լինելու նախապայմաններ և հավակնություններ ունեցող Ռուսաստանը վերջին հարյուրամյակում պարբերաբար հայտնվում է բարդ իրավիճակներում։ Ելնելով այդ նկատառումներից' ՌԴ արդի իշխանությունները փորձում են համատեղել տարբեր գաղափարական հոսանքները։ Այդ երկրում, բացի պահպանված կոմունիստական կուսակցությունից, գործում է նաև սոցիալիստական կողմնորոշումներ ունեցող «Արդարացի Ռուսաստան» (Справедливая Россия) կուսակցությունը, իսկ «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) կուսակցությունն իրեն համարում է պահպանողական։

Բոլոր պարագաներում, պետք է փաստել, որ գաղափարախոսական ոլորտի անբարենպաստ իրողություններն էական ազդեցություն են թողել ռուսական և այդ համատեքստում անգամ ողջ սլավոնական հանրության զարգացման վրա։

Իսրայելան փորձը. «Գաղափարախոսական տրիադան» արդյունավետ է գործում ոչ միայն խոշոր պետություններում։ Օրինակ, մշտական հակամարտության իրադրությունում գտնվող Իսրայելը, որի քաղաքական համակարգում «գաղափարախոսական տրիադան» ներկայացված է մտածված համամասնությամբ, իր ստեղծման առաջին տարիներին սահմանամերձ շրջաններում հիմնել է մոտ 200 կիբուց, որոնք գործում են առ այսօր։ Դրանք գյուղատնտեսական կոմունաներ են, որոնք կատարում են նաև մարտական սահմանապահ զորքերի գործառույթներ։ Միևնույն ժամանակ, կիբուցներում ունեցվածքն ընդհանուր է, կոլեկտիվ աշխատանքի արդյունքները բաշխվում են հավասարաչափ, ինչը հիշեցնում է խորհրդային ժամանակաշրջանի կոլտնտեսությունները։ Կիբուցները ստեղծվել են ազգային պահպանողական (երբեմն օրթոդոքսալ բնույթի) և սոցիալիստական ուղղվածություն ունեցող գաղափարախոսությունների յուրատեսակ միասնության արդյունքում։ Նման սիմբիոզն ապահովում է սահմանների պաշտպանների հայրենասիրական բարձր ոգին, որին մեծ չափով նպաստում է բոլորի հավասարության (այդ թվում նյութական) սոցիալիստական սկզբունքը, որն, ի լրումն, պարունակում է նաև կազմակերպչական-մոբիլիզացիոն գործոն։

Վերը բերված օրինակներից հետևում է, որ գաղափարախոսական դաշտի հնարավորինս ներդաշնակությունը և համաչափությունը կանխորոշում են հանրության ազգային ռազմավարության արդյունավետությունը։

Դա հիմք է տալիս համարելու, որ տվյալ երկրի գաղափարախոսական դաշտը և նրա ցուցանիշներն ազգային և տեղեկատվական անվտանգության համատեքստում անհրաժեշտ է ընդունել որպես առաջնային կրիտիկական ոլորտ։

Սակայն անվտանգությունը, ինչպես գիտենք, ստատիկ պաշտպանություն չէ, այլ ենթադրում է կառուցողական գործողությունների ռազմավարություն։ Հետևաբար, եթե այս կամ այն հանրության գաղափարախոսական դաշտը չի համապատասխանում անվտանգության պահանջներին և այդպիսով չի խթանում հասարակության հոգևոր-մտավոր և սոցիալ-տնտեսական զարգացումը, ապա պաշտպանության միակ ճանապարհը տեղեկատվական-հասարակական տեխնոլոգիաների միջոցով լիարժեք գաղափարախոսական դաշտի ձևավորումն է։

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ունիվերսալ գաղափարախոսությունների տեսական և գործնական կոնցեպտները զարգանում են միջազգային հանրության մի լայն հատվածում, ինչը թույլ է տալիս դրանց արդյունքներից օգտվել անգամ համապատասխան ռեսուրսներ չունեցող հասարակություններին։ Մինչդեռ իրադրությունն ազգային-պահպանողական գաղափարախոսության ոլորտում փոքր-ինչ այլ է, քանի որ տեսական և բովանդակային հարցերի լուծումը հիմնականում կոնկրետ հասարակության խնդիրն է։

Ինչպես նշել ենք, ազգային-պահպանողական բնույթի գաղափարախոսությունը (այսուհետ ԱՊԳ) հենվում է կոնկրետ հանրությանը բնորոշ ազգային-քաղաքակրթական-կրոնական արժեքային համակարգի, ինքնության վերաբերյալ պատկերացումների և պատմական ավանդույթների վրա։ ԱՊԳ֊ն, ինչպես և մնացյալ գաղափարախոսական ուղղությունները, վերածվում է ազդեցիկ գործոնի, երբ դառնում է հանրային գիտակցության բաղադրամաս, իսկ դա հնարավոր է իրագործել միայն տեղեկատվական միջոցներով։ Անշուշտ, այս հարցում առաջնային խնդիրը նման գաղափարախոսության հիմնական դրույթների մշակումն է։ Սակայն դա չի նշանակում, թե համապատասխան համակարգի ձևավորումը պետք է իրագործվի միայն ԱՊԳ հիմնադրույթների վերջնական հստակեցումից հետո. նման հիմնա-դրույթների ձևավորումը և զարգացումը ենթադրում են մշտական կատարելագործում և գործնականում դրանց արդյունավետության փորձարկում։ Այդպիսի մոտեցման պարագայում ներքին դաշտում տեղեկատվական-հոգեբա-նական գործողությունների հիմնական խնդիրները կարող են լինել.

• ԱՊԳ առանձին դրույթների ներդրումը հասարակության տեղեկատվական տարածքում:

• ԱՊԳ հիմնադրույթների պաշտպանությունն արտաքին և ներքին խեղաթյուրումներից:

• Ազգային շահերի համատեքստում ԱՊԳ կոնցեպտների տարածումն արտաքին տեղեկատվական դաշտում։

Միևնույն ժամանակ, ԱՊԳ֊ն, լինելով ՏԱ կրիտիկական ոլորտ հանդիսացող «գաղափարախոսական տրիադայի» բաղադրիչ, իր հերթին պետք է ընկալվի որպես «կրիտիկական ենթակառուցվածք», քանի որ իրականացնում է ազգային ինքնության և արժեքային համակարգի զարգացման ու պահպանման գործառույթներ։

Սակայն, ինչպես արդեն նշել ենք, հանրության արժեքային համակարգը ստատիկ կատեգորիա չէ. այն փոփոխվում է կախված պատմա-ռազմաքաղաքական, ինչպես նաև հասարակության էվոլյուցիոն կամ հեղափոխական զարգացումներից։ Այսօր ցանկացած հասարակության ար-ժեհամակարգի վրա էապես ներգործում են տեղեկատվական ինչպես նպա-տակաուղղված, այնպես էլ քաոտիկ տեղեկատվական հոսքերը, որոնք նկատելի չափով ձևավորում են գլոբալ հանրության մտածելակերպը, հոգե-կերտվածքը և այդպիսով նաև արժեքային համակարգը։ Այդ իրողությունները բնորոշ են նաև Հայկական հանրությանը։

Գաղափարախոսական խնդիրները Հայկական հանրությունում. Ակնհայտ է, որ ուրույն քաղաքակրթական հատկանիշներով օժտված հայկական արժեհամակարգն այն հիմնասյուներից է, որոնց շնորհիվ պահպանվել է մեր ազգային-պատմական շարունակականությունը։ Միևնույն ժամանակ, վերջին երկու հարյուրամյակում տեղի ունեցած աշխարհաքաղաքական և հեղափոխական գործընթացների հետևանքով Հայկական հանրությունը մի քանի անգամ փոխել է իր կեցության հասարակական-գաղափարախոսա-կան միջավայրը. բավական է հիշատակել պարսկական տիրապետությունը, Ռուսական կայսրությունը, Առաջին, Երկրորդ և վերջապես Երրորդ հանրապետությունները։ Արդյունքում հանրության արժեհամակարգում կատարվել են զգալի, երբեմն հակասական, բովանդակային փոխակերպումներ։

Միևնույն ժամանակ, նախորդ դարի 20-30-ական թվականների Երկրորդ հանրապետության հանրությանը պարտադրված կոմունիստական հիմնադրույթները նկատելիորեն փոխակերպվեցին և որքան հնարա-

վոր է համատեղվեցին ազգային արժեհամակարգին հատուկ պատկերացումների հետ: Սակայն ներկայում դրանց մի զգալի մասը հակասության մեջ է գտնվում մեր իրողություններում նկատելի վուլգարացված և պարզու-նակացված ազատական գաղափարախոսության դրույթների հետ։

Նկատենք, որ հանրության արժեհամակարգի ուսումնասիրությունը համարվում է հրատապ խնդիր։ Այդ համատեքստում միջազգային որոշ կազմակերպություններ լայնածավալ հետազոտություններ են իրականացնում ողջ աշխարհում։ Օրինակ, Աշխարհի արժեքների ուսումնասիրություն (World Values Survey)1 կազմակերպության իրագործած ուսումնասիրությունների համաձայն ՀՀ բնակչությունը գտնվում է Հարավային Ասիայի և հետխորհրդային երկրների մշակութային տիրույթում, որտեղ գերակայում են ավանդական և գոյապահպանական տիպի արժեքները։ Եվ այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Հայաստանի և Սփյուռքի բնակչության արժեհամակարգի վերաբերյալ պատկերացումները փոքր-ինչ ընդհանրական-զգացական բնույթ են կրում և միշտ չեն գիտականորեն հիմնավորված։

Մեկ անգամ ևս շեշտենք, որ ԱԳՊ և քաղաքականության առնչությունների սերտացումն ու դրանք կիրառական հարթություն փոխադրելն անհնար է պատկերացնել առանց համապատասխան տեղեկատվական քաղաքականության, և սա վերաբերում է ոչ միայն արժեհամակարգի հետ կապված խնդիրներին։ Մասնավորապես, եթե ՏԱ տեսանկյունից դիտար-կենք, թե ինչպես է լուսաբանվում հայրենական տեղեկատվական տարածքում մեր պատմության խորհրդային շրջանը, ապա կհամոզվենք, որ այստեղ առկա են հիմնախնդիրներ, որոնք կապված են տեղեկատվական անվտանգության հենասյուներից մեկի պատմական հիշողության պահպանման հետ։ Մինչդեռ այն հանրությունները, որոնք կորցնում են պատմական հենքը, առավել շատ են ենթակա տեղեկատվա–հոգեբանական ազդեցություններին, և այս առիթով տեղին է հիշել չինական ասացվածքը, թե «պատմությունը մոռանալը դավաճանություն է»։

Տեղեկատվական տարածքում Երկրորդ հանրապետությանը վերաբերող մոտեցումները հիմնականում կրում են «ողբերգական» կամ «հեգնական» երանգ և հիշեցնում են բոլշևիկյան ոճը, երբ պախարակվում էր այն ամենը, ինչ կապված էր Առաջին հանրապետության հետ։ Թերևս, ճիշտ էր փիլիսոփա Կառլ Շմիդտը, երբ պնդում էր, թե «Մարքսիստական և ազատական գաղափարախոսական/տնտեսական դիվականացման (դեմոնիզմի) փիլիսոփայական պարադիգմերը նույնն են»։

1 Տե ս worldvaluessurvey.org

Մինչդեռ Երկրորդ հանրապետության գնահատականի հարցում նման մոտեցումն օբյեկտիվ պատմության խեղաթյուրում է, քանի որ, ողբերգական իրողություններից բացի, այդ ժամանակահատվածում ստեղծվել է հզոր գիտատեխնոլոգիական-արդյունաբերական համակարգ, իսկ ժողովրդագրական աճի պայմաններում ձևավորվել է բարձր կրթական և բարոյական ցենզ ունեցող ստեղծագործ հանրություն։

Պետք է, թերևս, հստակ գիտակցել, որ ցանկացած երկրի պատմություն ոչ միայն նրա քաղաքական վարչակարգի, այլև, առաջին հերթին, այդ երկրի հասարակության և ժողովրդի պատմությունն է։ Այդ համատեքստում մենք պարտավոր ենք արձանագրել, որ հայաստանյան հանրությունն ավելի քան արժանապատիվ կերպով է տարել իրեն բաժին հասած քաղա-քական-ռազմական և հեղափոխական փորձությունները։ Խորհրդային շրջանի ականավոր այլախոհ մտավորական Բորիս Կագարլիցկին, որն, ի դեպ, անցել է բռնաճնշումների բովով, բավական դիպուկ է նկատել, որ խորհրդային պատմության թերագնահատումն առաջին հերթին դավաճանություն է խորհրդային համակարգի զոհերի հանդեպ [2]։

Մենք խնդիր չենք դնում իդեալականացնել մեր ոչ վաղ անցյալը, ինչպես և չի կարելի իդեալականացնել կամ դիվականացնել ցանկացած պատմական դարաշրջան։ Միևնույն ժամանակ, պետք է ամրագրել, որ Առաջին հանրապետությունը Երկրորդ հանրապետության, իսկ վերջինս էլ Երրորդ հանրապետության հենքն է, և այս շարունակականությունը պետք է համապատասխան կերպով մեկնաբանվի ու լուսաբանվի։

Ապրիշ, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Арутюнян Г., Распад «системы» и формирование будущего, НОФ «Нораванк», Ереван, 2011.

2. Кагарлицкий Б, Политология революции, Москва, Алгоритм, 2007.

ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՈՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Գազիկ Հարությունյան

Ամփոփագիր

Հոդվածում հիմնավորվում է այն դրույթը, որ հանրության անվտանգությունն էապես պայմանավորված է տիրող գաղափարախոսական համակարգով, որն

այդպիսով պետք է ընդունել որպես կրիտիկական ոլորտ, իսկ այդ համակարգի բաղկացուցիչ մասերը որպես կրիտիկական ենթակաոուցվածքներ։ Տարբեր երկրների քաղաքական փորձի համեմատական համառոտ վերլուծությունից հետևում է, որ ռազմաքաղաքական և տնտեսական առումով մրցունակ են այն հանրությունները, որոնք կարողացել են ազատական, սոցիալիստական և ազգային-պահպանողական գաղափարախոսությունների մտածված համադրման միջոցով ձևավորել «գաղափարախոսական տրիադա»:

КРИТИЧЕСКИЕ ИНФРАСТРУКТУРЫ И ИДЕОЛОГИЯ Гагик Арутюнян

Резюме

В статье обосновывается постулат о том, что безопасность общества существенно обусловлена господствующей идеологической системой, которую, таким образом, нужно признать критической сферой, а компоненты этой системы — критическими инфраструктурами. Из краткого сопоставительного анализа политического опыта разных стран следует, что в военно-политическом и экономическом плане конкурентоспособны те общества, которые сумели с помощью продуманного сочетания либеральной, социалистической и национальноконсервативной идеологий сформировать «идеологическую триаду».

CRITICAL INFRASTRUCTURES AND IDEOLOGY Gagik Harutyunyan

Resume

The article corroborates the concept that public safety is significantly determined by the prevalent ideological system, which should be considered as a critical area, while its components as critical infrastructures. A brief comparative analysis of various countries’ experience shows that the military-political and economic competitiveness is achieved by the countries that are able to form an “ideological triad” through combination of liberal, socialist and national-conservative ideologies.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.