Научная статья на тему 'Գաղափարախոսություն Եվ տեղեկատվական անվտանգություն'

Գաղափարախոսություն Եվ տեղեկատվական անվտանգություն Текст научной статьи по специальности «Философия, этика, религиоведение»

CC BY
152
39
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по философии, этике, религиоведению, автор научной работы — Գագիկ Հարությունյան

Հոդվածում ցույց է տրված, որ ներկայիս համակարգային ճգնաժամի հետևան-քով ազատական հայեցակարգերը կորցնում են իրենց մենատիրական դիրքերը։Իրենց հերթին` հանրությունների մրցունակությունը ազգային անվտանգու-թյան մակարդակը պայմանավորվում են բազմագաղափարախոսական համա-կարգ ձևավորելու ունակությամբ, որում համաչափ ներկայացված են ունի-վերսալ ազգային-պահպանողական գաղափարախոսությունները։ Համաձայններկայացված տեսակետի, ազգային-պահպանողական գաղափարախոսու-թյունը կարելի է նույնացնել տվյալ հանրության տեղեկատվական անվտան-գության հասկացության հետ։ Այդ համատեքստում առանձնահատուկ պետք էկարևորել գաղափարախոսական բնույթի կրիտիկական ենթակառուցվածքներիսահմանումը պահպանումը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Из сравнительного анализа следует, что наиболее конкурентоспособными оказываются те общества представители различных цивилизаций, которые обладают ресурсами для формирования полиидеологических систем, в которых гармонично представлены как универсальные (либерального и социалистического толка), так и национально-консервативные концепты. Представляется, что подобная полиидеологическая система по своему динамическому содержанию практически совпадает с понятием национальной безопасности (НБ). Вместе с тем важнейшая составляющая НБ контентный сегмент информационной безопасности (ИБ) по своей сути адекватна национально-консервативным представлениям данного общества. Это обстоятельство подсказывает, что в системе ИБ следует выделять те важнейшие «критические инфраструктуры», которые определяют безопасность системы в целом.

Текст научной работы на тему «Գաղափարախոսություն Եվ տեղեկատվական անվտանգություն»

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Գացիկ Հարությունյան

Հոդվածում ցույց է տրված, որ ներկայիս համակարգային ճգնաժամի հետևանքով ազատական հայեցակարգերը կորցնում են իրենց մենատիրական դիրքերը։ Իրենց հերթին' հանրությունների մրցունակությունը և ազգային անվտանգության մակարդակը պայմանավորվում են բազմագաղափարախոսական համակարգ ձևավորելու ունակությամբ, որում համաչափ ներկայացված են ունիվերսալ և ազգային-պահպանողական գաղափարախոսությունները։ Համաձայն ներկայացված տեսակետի, ազգային-պահպանողական գաղափարախոսությունը կարելի է նույնացնել տվյալ հանրության տեղեկատվական անվտանգության հասկացության հետ։ Այդ համատեքստում առանձնահատուկ պետք է կարևորել գաղափարախոսական բնույթի կրիտիկական ենթակաոուցվածքների սահմանումը և պահպանումը:

Արդի ճգնաժամը երբեմն ներկայացվում է որպես զուտ ֆինանսավարկային ոլորտում կատարված սխալների հետևանք: Սակայն նման մեկնաբանումը պարզունակ է, և տնտեսական խնդիրներն ընդամենը գործընթացների պատ-ճաոահետևանքային համալիրի մասն են հանդիսանում: Մասնավորապես, բազմաբևեռ աշխարհակարգի կայացումը վկայում է ոչ միայն քաղաքական և տնտեսական ոլորտներում ամերիկյան մենատիրության ավարտի մասին: Տոտալիտար միտումներ ձեռք բերած ազատական գաղափարախոսությունը, որի վրա է հենված սպառողական հասարակության արժեքային համակարգը, այսօր նույնպես կորցնում է գերակայող դիրքերը (ւռե'ս, օրինակ, [1]): Դա նշանակում է, որ փոփոխություններն ընթանում են առաջին հերթին հանրային գիտակցությունում և հոգեբանությունում, այսինքն' գաղափարախոսական ոլորտում նույնպես հաստատվում են նոր տիպի, յուրովի բազմաբևեռ, մոտեցումներ: Նման հայեցակարգային զարգացումներն ընդհանրացնում են ազգային անվտանգության և գաղափարախոսական համակարգերը: 3

3

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

1. Բազմագաղափարախոսությահ ձևավորում

Ինչպես հայտեի է, այսօր արևմտյան (հատկապես ամերիկյան) հանրությանը բնորոշ ազատականության հիմնադրույթները և դրանց հետ միասնություն կազմող տնտեսվարման ձևերը զիջում են իրենց մենատիրական դիրքերը: Դրա մասնավոր վկայություններն են պետության դերակատարման և միջամտության զգալի աճը շուկայի կարգավորման խնդիրներում, որի արտահայտություններն են սնանկացած խոշորագույն կորպորացիաների ազգայնա-ցումը, մասնավոր ընկերություններին պետական խոշոր սուբսիդիաների տրամադրումը և այլն: Հատկանշական է, որ տնտեսագիտական հանրությունն այսօր սկսել է վերընթերցել Կարլ Մարքսի կարծես թե մոռացության մատնված «Կապիտալը», որը մի շարք երկրներում վերահրատարակվել է աննախադեպ մեծ տպաքանակներով: Կան բոլոր հիմքերը փաստելու, որ արդի զարգացումների թելադրանքով ավանդաբար ազատական համարվող երկր-ներում ընթանում է սոցիալիստական գաղափարների լեգիտիմացում:

Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակը տարբերվում է նախորդ դարի 90-ակաեեերիե կատարվածից, երբ գաղափարախոսական ճգնաժամը որպես առաջնային գործոն, հանգեցրեց խորհրդային համակարգի փլուզմանը: Այն տարիներին փորձ կատարվեց «օրենքից դուրս» հայտարարել սոցիալիս-տական-կոմունիստական գաղափարները, սակայն ներկայիս գաղափարախո-սական վերագնահատումները չեն ենթադրում մոռացության մատնել ազատականության դասականներին: Այսօր խնդիրները լուծելու համար կիրառվում է ցանկացած գաղափարական-տնտեսական մոդել կամ մեթոդ, միայն թե այն արդյունավետ լինի: Այլ խոսքերով' գործում է հետևյալ հանրահայտ սկզբունքը. սիրախնդիրները լուծելու համար լավ են բոլոր մեթոդները, բացի վատերից»: Արդյունքում' ձևավորվում են «բազմագաղափարախոսական» հանրություններ [2], որտեղ որոշակի բաժնեմասերով գործում են ինչպես ունիվերսալ սոցիալիստական և ազատական1, այնպես էլ ազգային-քաղաքակրթական ու պահպանողական պատկերացումները: Նկատենք նաև, որ ունիվերսալ գաղափարախոսությունները նույնպես որոշակի էվոլյուցիա են ապրել և կորցրել են նախկինի իրենց միանշանակ, առարկում չընդունող դիրքորոշումները1 2 * 4 (դա հատկապես բնորոշ էր, օրինակ, տոտալիտար-կոմունիստական կամ վուլ-գար-ազատական կոեցեպտեերիե): Ի լրումն, 90-ականներից, այսպես կոչված

1 Անշուշտ, ենթադրվում է, որ ունիվերսալ համարվող այդ ուղղությունները ներառում են տվյալ հանրությանը բնորոշ ազգային-քաղաքակրթական առանձնահատկություններ:

2 Գաղափարախոսություն եզրին, որը եվրոպական ավանդույթում շրջանառության մեջ դրեց Անտուան

Դեստյուտ դը Տրասին («Элементы идеологии»,1801), առայսօր տրվել են բազմաթիվ, հաճախ միմյանց փոխլրացնող սահմանումներ: Նման իրադրությունը բարդ և էվոլյուցիա ապրող հասկացությունների պարագայում բնականոն է, և այս հոդվածում, կախված շարադրանքի ենթատեքստից, համապատասխանաբար կօգտագործենք այս կամ այն հասկացության տարբեր սահմանումները:

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Գ.Հարություեյաե

պոստմոդեռեիզմի համատեքստում, ըեթաեում եե տարբեր գաղափարախոսությունների յուրահատուկ խաչաձևումեեր: Օրիեակ, Մեծ Բրիտաեիայում «եեոլեյբորիստեերը» եերկայացեում եե «լիբերալ-սոցիալիստակաե» ուղղու-թյուեը [3]: Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմում կարևոր դերակատարում ստացաե «եեոկոեսերվատորեերը», որոեց գաղափարակաե ակուեքեերում, համաձայե որոշ հետազոտողեերի, եշմարվում եե «տրոցկիստակաե» մոտե-ցումեեր և այլե: Որպես հետևաեք' աճում է տարբեր աշխարհայացքեերի հա-մատեղելիություեը, ձևավորվում է բազմակոմպոեեետ, բայց ըեդհաերակաեի ձգտող գաղափարախոսակաե դաշտ1: Գաղափարակաե եմաե ձևաչափը մեծացեում և, գլխավորը, բազմակողմաեի է դարձեում տվյալ հաերությաե հայեցակարգայիե ռեսուրսեերը, իեչը թույլ է տալիս առավել ադեկվատ ար-ձագաեքել մարտահրավերեերիե և ի շահ օգտագործել աեբարեեպաստ իրա-վիճակեերը: Ակեհայտ է, որ կազմակերպմաե եմաե տեխեոլոգիաեեր կիրառող հաերություեե էապես բարձրացեում է հեարավորություեեերե աշխարհա-քաղաքակաեությաե, աշխարհատետեսությաե և այլ ոլորտեերում:

2 Գաղափարախոսություե և ազգայիե աեվտաեգություե

Փորձեեք համառոտակի և սխեմատիկ համեմատել ու գեահատել որոշ հաե-րություեեերի ազգայիե աեվտաեգությաե2 (ԱԱ) համակարգի արդյուեավետու-թյուեը կախված այդ հաերություեեերի գաղափարախոսակաե դաշտի բեութագրից:

Աեգլո-ամերիկյաե տեխեոլոգիաեեր. Վերոեշյալի համատեքստում ամե-եաարդյուեավետը, թերևս, պետք է համարել Մեծ Բրիտաեիայի փորձը, որը եերդրվել է եաև մեացյալ աեգլիախոս երկրեերում: Այդ երկրեերի հաերու-թյուեեերիե բեորոշ է գաղափարախոսակաե լայեախոհություե. կոեսերվատիվ (ազգայիե-պահպաեողակաե) և լեյբորիստակաե (սոցիալիստակաե ուղղվա-ծություե) գաղափարեերի կրողեերը մշակել եե միմյաեց փոխլրացեող մեխա-եիզմեեր և համատեղ եե գործում ազատակաե գաղափարախոսակաե դաշտում (վերջիես, իեչպես հայտեի է, եույեպես հարազատ է աեգլոսաքսոեյաե հոգեկերտվածքիե): Այս գործոեով է, որ պետք է պայմաեավորել բրիտաեակաե կայսրությաե3 ռազմավարակաե խոշոր ձեռքբերումեերը և այե փաստը, որ վերջիե մի քաեի հարյուր տարում այդ քաղաքակրթություեը կարողաեում է պահպաեել համաշխարհայիե առաջատարի կարգավիճակը: 1 2 3 * 5

1 Նմաե գործըեթացեերը, ըստ մեզ, «պոստմոդեռեիստակաե» դարաշրջաեիե հատուկ ամեեաթողությաե դրսևորում չեե, և դրաեք պետք է դիտարկել որպես լավ մշակված քաղաքակաե տեխեոլոգիաեերի կիրառում:

2 Պետք է հաշվի առեել, որ այս հասկացություեը եերառում է ոչ միայե զուտ պաշտպաեակաե, այլև էքսպաե-սիա իրագործելու գործառույթեերը:

3 Ըեդուեված է համարել, որ Միացյալ Նահաեգեերը Բրիտաեակաե կայսրությաե իրավահաջորդե ու

ժառաեգորդե է:

5

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Հատկանշական է, որ ԱՄՆ-ը, փոխառելով բրիտաեակաեից քաղաքական տրամաբանությունը, իր պատմական զարգացման յուրահատկության պատճառով, անտեսել է սոցիալիստական թեքում ունեցող քաղաքական ուժի կարևորությունը: Արդյունքում' Միացյալ Նահանգներում ազատականության և սպառողականության ծայրահեղ կուլտիվացիան լուրջ խնդիրներ է առաջացրել, որի հետևանքով էլ այդ տերությունը սկսել է զիջել համաշխարհային առաջատարի դիրքերը: Գաղափարախոսական թերացումների առկայությունը կարծես թե ընկալվել է ամերիկյան ընտրանու կողմից, և դրանով պետք է պայմանավորել ամերիկյան հանրությունում ընթացող սոցիալիստական հիմնադրույթների լեգիտիմացումը և ընդհանուր զսպվածության մեխանիզմների առաջացումը (տես, օրինակ, [4]):

Մայրցամաքային Եւխոպա. Հատկանշական է, որ անգլո-ամերիկյան գաղափարախոսական միտումները զգալիորեն տարբերվում են այդ ոլորտում եվրոպական երկրներում առկա իրողություններից: Մայրցամաքային Եվրո-պայում ավանդաբար առկա են զարգացած ունիվերսալ (ազատական և ձախ) ուղղությունները (տե'ս, օրինակ, [5]), սակայն դեռևս բացակայում են, հասկանալի պատճառներով, համաեվրոպական ազգային-պահպանողական մոտեցումները: Ավելին, եվրոպական երկրների ազգայնական կուսակցությունները հաճախ հանդես են գալիս ԵՄ ինտեգրացիոն նախագծերի դեմ: Այդ հանգամանքով է պայմանավորված, որ ԵՄ-ը, ունենալով գրեթե նույնքան տնտեսական ներուժ, որքան ԱՄՆ-ը, ռազմական հզորության և աշխարհաքաղա-քական ազդեցության համատեքստում ադեկվատ չէ իր այդ ներուժին:

Բարեփոխումներ ըստ Դեն Սյաոպինի. Գաղափարախոսական տեսանկյունից հատուկ ուշադրության է արժանի «չինական հրաշքի» երևույթը: Ընդամենը երկու տասնամյակ առաջ Չինաստանը խրված էր բազմաթիվ և տարաբնույթ հիմնախնդիրների մեջ: Նման իրավիճակ էր նաև միագաղափարա-խոսական ԽՍՀՄ-ում, որը չկարողացավ ադեկվատ լինել մարտահրավերներին և փլուզվեց: Իրադրությունը Չինաստանում կտրուկ փոխվեց նախորդ դարի վերջին, երբ Դեն Սյաոպինի բարեփոխումների շնորհիվ ձևավորվեց բազ-մագաղափարախոսական դաշտ, ուր գործում են ոչ միայն սոցիալիստական1, այլև ազգային-պահպանողական (կոնֆուցիոնիստական) և ազատական կոն-ցեպտները: Այսօր ՉժՀ-ն հիմնավորված հավակնում է ստանձնելու գլոբալ առաջատարի դերը, իսկ նրա արագ հզորացման օրինակը վկայում է գաղա-փարախոսական տեխնոլոգիաների արդյունավետության մասին:

1 Հարկ է նշել, որ սոցիալիստական բնույթի գաղափարախոսության հիմունքները Չինաստանում ձևավորվել են ոչ թե 19—20—րդ դարերում (ինչպես դա տեղի է ունեցել Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում), այլ մ.թ.ա. 5-րդ դարում: Այդ ուսմունքի հեղինակն է փիլիսոփա և մտածող Մո Ցզին (տե ս, օրինակ, [6]):

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

ԳՀարություեյաե

Գաղափարախոսական հեղափոխություններ Ռուսաստանում. Ազգայնական և ազատական գաղափարներ կրողների հետ միասին' ռուսական հանրության մի զգալի հատվածի հոգեկերտվածքին հարազատ են սոցիալիստական պատկերացումները (այս վերջինի ազգային-գաղափարական հենքն ընդունված է համարել ռուսական գյուղական համայնքների ավանդական կացութաձևը)։ Հայտնի է, որ ռուսաստանյան իրականությունում գաղափարական հակասությունները հանգեցրել են հեղափոխությունների (1917թ. սոցիալիստական, 1991թ. ազատական), դրանցից բխող բացասական հետևանքներով և որևէ մեկ տեսանկյունի գերակայության արհեստական հաստատումով։ Արդյունքում' համաշխարհային առաջատար լինելու նախապայմաններ և հավակնություններ ունեցող Ռուսաստանը վերջին հարյուրամյակում պարբերաբար հայտնվում է դժվար կացություններում։ Ելնելով այդ նկատառումներից' ներկայիս ռուսաստանյան իշխանությունները փորձում են ինչ-որ կերպ համատեղել տարբեր գաղափարական հոսանքները։ Բոլոր պարագաներում պետք է փաստել, որ գաղափարախոսական ոլորտի անբարենպաստ իրողություններն էական ազդեցություն են թողել ռուսական-սլա-վոնական աշխարհի զարգացման վրա։

Իսլամ և ազատականություն. Իսլամական աշխարհի ներկայիս ընդհանրական իրավիճակը զգալիորեն պայմանավորված է գաղափարախոսական դաշտում կրոնական պահպանողականության գերակայությամբ։ Հատկանշական է, որ այն երկրները, որոնք կարողացել են համատեղել կրոնական ավանդականությունը (որը պարունակում է, մասնավորապես, նաև սոցիալական արդարության վերաբերյալ որոշակի պատկերացումներ) և ազատական ու զուտ ազգային մոտեցումները, էապես բարելավել են իրենց կարգավիճակը միջազգային հանրությունում։ Նման պետությունների շարքում, Մյանմայի և Ինդոնեզիայի կողքին, առանձնահատուկ ուշադրության է արժանի Իրանը, որտեղ կարծես թե հաջողվել է բավարար չափով ինտեգրել արմատական իսլամը, իրանական ազգային-քաղաքակրթական ավանդույթները և ժողովրդավարական ազատականության տարրերը։ Արդյունքում' Իրանը վերածվել է տարածաշրջանային առաջատարի և ամենադինամիկ և համակողմանի զարգացող երկներից մեկն է միջազգային ասպարեզում։ Նկատենք, որ իսլամական երկրների անբավարար մրցունակության պատճառը երբեմն համարվում է մտավոր (ինտելեկտուալ) ռեսուրսների որոշակի պակասը։ Հատկանշական է, որ Իրանը սեփական հրթիռով տիեզերք է բաց թողել արբանյակ, իսկ նանո-տեխնոլոգիաների ոլորտում այսօր իրանցի գիտնականներին արվող հղումները գրավում են աշխարհում 25-րդ տեղը, և այդ առումով Իրանը միակ իսլամական երկիրն է (տես, օրինակ, [7]).

7

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

3. Ազգային գաղափարախոսություն և տեղեկատվական անվտանգություն

Վերոնշյալից հետևում է, որ գաղափարախոսական դաշտի համաչափությունը կանխորոշում է հանրության ազգային ռազմավարության արդյունավետությունը։ Պատահական չէ, որ համաձայն արդի հասարակագիտական պատկերացումների, գաղափարախոսությունը սահմանվում է որպես «հրահանգների համալիր, որն ապահովում է գործընթացների ամենաարդյունավետ ռեժիմը և փոխկապակցվածությունը»1։ Դինամիզմ պարունակող Վյաչեսլավ Յանկոյի այս ձևակերպումը, ըստ ամենայնի, սահմանում է նաև ազգային անվտանգության համար։ Այսինքն' արդի իրողություններում պետության և հանրության կողմից ձևավորված ընդհանրական գաղափարախոսության և ԱԱ նպատակներն ու հիմնախնդիրները, այդ նպատակներին հասնելու և այդ հիմնախնդիր-ները լուծելու մեթոդները, փաստորեն, միաձուլված են։

Ինչպես գաղափարախոսական, այնպես էլ ԱԱ ոլորտում համակարգի արդյունավետությունը ենթադրում է մարդկային կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառների փոխկապվածություն։ Այդ համատեքստում հատկանշական է ԱԱ կարևորագույն բաղադրիչ հանդիսացող տեղեկատվական անվտանգությունը (ՏԱ), որը ներառում է հանրության մտավոր և հոգևոր ոլորտում ընթացող գործառույթները, անմիջականորեն առնչվում է ընդհանրական գաղափարախոսության մաս կազմող ազգային-պահպանողական գաղափարախոսության հետ։

Տեղեկատվական անվտանգության և ազգային-պահպանողական գաղափարախոսության միասնականությունը. Համաձայն դասական ձևակերպման, մտավոր-հոգևոր գործընթացների և պատկերացումների ոլորտն ընդգր-կող ազգային-պահպանողական գաղափարախոսությունն այն տեսակետների և ազգային արժեքների համակարգն է, որում գիտակցվում ու գնահատվում է մարդկանց վերաբերմունքը միմյանց և իրականության նկատմամբ։ Իր հերթին' գաղափարախոսությունն իրական գործոն կարելի է համարել միայն այն պարագայում, երբ այն վերածվում է հանրային գիտակցության բաղադրամասի, իսկ դա հնարավոր է իրագործել միայն տեղեկատվական տեխնոլոգիաների (լայն մեկնաբանելով այս եզրը և դրա տակ չհասկանալով միայն պարզունակ քարոզչությունը) միջոցներով։ Այլ խոսքերով' ազգային գաղափարախոսությունը, վերջինիս անհրաժեշտության գիտակցման դեպքում, պետք է հանդիսանա տեղեկատվական դաշտի առաջնային և հիմնական բաղադրամասը։ Այստեղից հետևում է, որ տեղեկատվական-հոգեբանական (ոչ տեխնիկական) անվտանգության հիմնական խնդիրներ են.

1 Янко В.А., http://yanko.lib.ru

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Գ.Հարություեյաե

• Ազգայիե-պահպաեողակաե գաղափարախոսության ներդրումը ներքին տեղեկատվական դաշտում:

• Այդ գաղափարախոսության հիմեադրույթեերի պաշտպանությունը արտաքին և ներքին խեղաթյուրումներից:

• Ազգային շահերի համատեքստում գաղափարական կոեցեպտեերի տարածումը արտաքին տեղեկատվական դաշտում:

Այսպիսով, եթե հանրության ընդհանրական գաղափարախոսությունը և ԱԱ ընդհանրական հիմեադրույթեերը համընկնում եե, ապա գաղափարախոսության ազգայիե-պահպաեողակաե բաղադրիչն իր հերթին անմիջականորեն կապակցված է ՏԱ (ոչ տեխնիկական) հիմեախեդիրեերի հետ, և այդ երկու հասկացությունների գործառույթները համընկնում եե: Այսինքն' այդ հասկացությունները միասնաբար նույնպես կարելի է սահմաեել որպես հրահանգների համալիր, որն ապահովում է տեղեկատվական գործընթացների (այս եզրի լայն մեկնաբանության պարագայում) ամեեաարդյուեավետ ռեժիմն ու փոխ-կապակցվածություեը:

ՏԱ բովանդակային հատվածում «կրիտիկական ենթակաոուցվածքների» աոկայությունը ն դրանց պաշտպանության անհրաժեշտությունը. Որոշ առաջատար պետություններում (հատկապես Միացյալ Նահանգներում) տեղեկատվական ոլորտի տեխնիկական հատվածի առաջնահերթ խնդիր է համարվում, այսպես կոչված, կրիտիկական եեթակառուցվածքեերի կառավարման, կոմուեիկացիոե-տեղեկատվակաե, էեերգա- և ջրամատակարարման, ոստի-կաեակաե-փրկարարակաե, ֆինանսական և այլ համակարգերի, տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովումը: Կարծում ենք, որ նման «կրիտիկական եեթակառուցվածքեերը» բնորոշ եե և խիստ կարևոր եաև ՏԱ բովանդակային, այսինքն գաղափարախոսության ազգայիե-պահպաեողակաե հատվածի համար. պատահական չէ, որ ամերիկյան փորձագետները ԱԱ հիմնական խնդիրն եե համարում ազգային արժեքների պաշտպանությունը: Գործնական հարթությունում դա նշանակում է, որ ազգային արժե-քայիե համակարգում պետք է ընտրվեն և հատուկ պաշտպանության առարկա դարձվեն այն հիմեադրույթեերը, որոնց խեղաթյուրումը կարող է հանգեցնել ազգային բարոյալքման և կազմալուծման:

Միևնույն ժամանակ, այս ամենից հետևում է, որ լիարժեք ՏԱ համակարգի ձևավորումն անհնար է առանց համապատասխան գաղափարական հիմեադրույթեերի առկայության: Սակայն դա չի նշանակում, որ ՏԱ համակարգի ձևավորումը պետք է իրագործվի միայն այդ հիմեադրույթեերի հստակեցումից հետո: Ինչպես արդեն նշել ենք վերը, տեղեկատվական անվտանգությունը, փաստորեն, նույնացվում է ազգայիե-պահպաեողակաե գաղափարախոսու-

9

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

թյաե հետ, և ՏԱ հայեցակարգայիե մշակումները պետք է որ եպաստեե գաղա-փարախոսակաե համալիր մոտեցումեերի ձևավորմաեը: Մասեավորապես, եույե ՏԱ կոեցեպտեերից պետք է որոշել և առաեձեացեել կրիտիկակաե եշա-եակություե ուեեցող հիմեադրույթեերը:

Հայիս, 2009թ.

Աղբյուրեեր և գրակաեություե

1. ОлегВахинский, Homo economicus должен умереть, Эксперт, #17-18, с. 56, 2009.

2. Գագիկ Տեր-Հարոտյուեյաե, Բազմագաղափարախոսակաե հաերություեեերի ձևավորումը, Հաերապետակաե, #11, էջ 1, 2008:

3. Алексей Громыко, Конец идеологии или контуры новой «большой идеи»? http:// www.ieras.ru/gromyko_ar5.htm; Алексей Громыко, “Третий путь” - что дальше?, Современная Европа, выпуск 2, 2006, с. 62; Носов М.Г. , Глобальные аспекты трансатлантических отношений, Современная Европа, выпуск 2, 2006, с. 31.

4. Чез Фримен, Быть скромнее, Россия в глобальной политике, т. 7, #2, с. 60, 2009.

5. Борис Кагарлицкий, Политология революции, Москва, Алгоритм, 2007.

6. Титаренко М.П, Древнекитайский философ Мо - Ди, его школа и учение, Изд-во “Наука”, М-ва, 1985.

7. Елена Шварц, Иранский парадокс. Станет ли Исламская Республика сильным игроком XXI века?, Политический класс, #52, 2009.

ИДЕОЛОГИЯ И ИНФОРМАЦИОННАЯ БЕЗОПАСНОСТЬ

Гагик Арутюнян

Резюме

Из сравнительного анализа следует, что наиболее конкурентоспособными оказываются те общества - представители различных цивилизаций, которые обладают ресурсами для формирования полиидеологических систем, в которых гармонично представлены как универсальные (либерального и социалистического толка), так и национально-консервативные концепты. Представляется, что подобная полиидеологическая система по своему динамическому содержанию практически совпадает с понятием национальной безопасности (НБ). Вместе с тем важнейшая составляющая НБ - контентный сегмент информационной безопасности (ИБ) - по своей сути адекватна национально-консервативным представлениям данного общества. Это обстоятельство подсказывает, что в системе ИБ следует выделять те важнейшие «критические инфраструктуры», которые определяют безопасность системы в целом.

10

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.