Научная статья на тему 'Հայագիտությունը որպես «Կրիտիկական ենթակառուցվածք»'

Հայագիտությունը որպես «Կրիտիկական ենթակառուցվածք» Текст научной статьи по специальности «Право»

CC BY
100
25
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Арменоведение – это академическая дисциплина, однако приобретенные в этой области знания редко применяются на практике, в особенности в целях обеспечения национальных интересов. Обусловлено это причинно-следственной моделью, присущей нашей научнообразовательной системе, в которой существует множество нерешенных проблем, которые, в свою очередь, отрицательно влияют на развитие политической мысли. В связи с этим стоит упомянуть о том, что Армения и Армянство вовлечены в информационные войны, основной целью которых является «уничтожение системы ценностей противника и внедрение своего собственного культурного кода в сознание его общества». Ясно, что формирование и сохранение национальной системы ценностей зависит от представлений и ориентации общества в отношении арменоведения (включая историю). Соответственно, хорошо развитое арменоведение является краеугольным камнем национальной безопасности, что приводит к необходимости классифицировать данную дисциплину как одну из «критических инфраструктур», защита которой является задачей первостепенной важности.

Текст научной работы на тему «Հայագիտությունը որպես «Կրիտիկական ենթակառուցվածք»»

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՈՈՒՑՎԱԾՔ»1

Գազիկ Հարությունյան՛

Հայագիտությունը, անշուշտ, լոկ ակադեմիական-հիմնարար գիտություն չէ։ Հայագիտության ճյուղավորումները պատմագիտությունը, գրականությունը, ճարտարապետությունը և այլն, մեր քաղաքակրթական ինքնության արտահայտումներն են, իսկ այդ արտահայտումներն, իրենց հերթին, նոր բովանդակություն են հաղորդել (և շարունակում են հաղորդել) մեր ինքնությանն ու արժեհամակարգին, այսինքն այն հասկացություններին, որոնք, ժամանակակից պատկերացումների համաձայն, ազգային անվտանգության համակարգի հենքն են հանդիսանում։ Այսպիսով, հայագիտությունը, ըստ էության, ազգ ձևավորող և պետականաստեղծ բնագավառ է։

Մինչդեռ պետք է ընդունել, որ հայագիտության նման մեկնաբանումը միշտ չէ, որ ադեկվատ է ընկալվում մեր հանրության կողմից և այդ ոլորտի կիրառական նշանակություն ունեցող դրույթներն ու արդյունքները հազվադեպ են օգտագործվում գործնական - քաղաքական խնդիրներում1 2։ Ի թիվս այլ հանգամանքների, դա պայմանա-

1 «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» Հայագիտական երկրորդ համաժողովում (17-19 հոկտեմբերի, 2013, Երևան) կարդացած զեկուցման հիման վրա։

՚ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն։

2 Հարությունյան Գ, Հայագիտության ազգային ռազմավարության որոշ դրույթներ, «Գլոբուս», #1(9), էջ 3, 2007։

5

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

վորված է նրանով, որ հայագիտությունը մեր գիտակրթական համակարգի մասն է կազմում, իսկ այդ համակարգն այսօր գտնվում է ոչ բարվոք վիճակում։ Ակնհայտ է, որ նման իրավիճակն անխուսափելիորեն անդրադառնում է նաև ազգային քաղաքական մտքի զարգացման վրա։ Այս պատճառահետևանքային օրինաչափությամբ պետք է բացատրել այն փաստը, որ առայսօր սակավ են միջդիսցիպլինար հետազոտությունները, որոնցում համադրվում և համատեղվում են հայագիտության (և ընդհանրապես գիտության այլ ճյուղերի) ու քաղաքականության ոլորտները։ Մինչդեռ դա թույլ կտար ոչ միայն բացա-հայտել այդ ոլորտների միջև առկա ընդհանրությունները, այլև մշակել դրանց փոխլրացման մեխանիզմները և կիրառական ձևաչափերը։

Նման հարցադրումը, հաշվի առնելով հայկական հանրությանը նետված մարտահրավերները (մեր երկու պետություններում կիսա-պատերազմական իրադրություն է, մերձավորարևելյան համայնքները հայտնի աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում կազմալուծման եզրին են կանգնած, խնդիրներ կան ընդհանուր առ-մամբ Սփյուռքում, քանի որ զուտ Ցեղասպանության միջազգային ընդունման վրա խարսխված ինքնության պահպանման մարտավարությունն արդի պայմաններում արդյունավետ չի գործում և չի երաշխավորում ազգային զարգացումը), ավելի քան հրատապ է։ Ելնելով վերոնշյալ իրողություններից ներկայացնենք որոշ դիտարկումներ նշված խնդիրների վերաբերյալ նախապես համառոտ ներկայացնելով ազգային անվտանգության վերաբերյալ արդի, էապես ընդլայնված պատկերացումներից մի քանիսը։

Անվտանգության բնագավառում այսօր առաջնային նշանակություն են ձեռք բերել հանրությունների հոգևոր-մտավոր ռեսուրսների ապահովության, արդյունավետ կազմակերպման և զարգացման խնդիրները։ Այդ համատեքստում փոխվել են նաև պատերազմի վերաբերյալ ավանդական մոտեցումները և սահմանումները. քաղաքա- 6

6

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԳՀարությունյան

կանությունն ու ռազմավարությունը ներկայում հիմնականում իրագործվում են այսպես կոչված «փափուկ ուժի» և դրա մաս կազմող «տեղեկատվական պատերազմների» միջոցով։ Այս առիթով նկատենք, որ հոգևոր-մշակութային խնդիրները ներգրավված են ազգային անվտանգության բաղադրամաս հանդիսացող տեղեկատվական անվտանգության ոլորտում, որը մեզնում երբեմն փոքր-ինչ պարզունակ է մեկնաբանվում և երբեմն ներկայացվում է զուտ որպես հայկական ու թուրք-ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ընթացող բանավեճեր որոշ քաղաքական-պատմական հարցերի շուրջ կամ էլ փոխադարձ հաքերային հարձակումներ։ Անշուշտ, նման գործողությունները, որոնք հանդիսանում են տեղեկատվական պատերազմների տարրեր, նույնպես անհրաժեշտ են, սակայն դրանք սահմանափակ մարտավարական նշանակություն և հետևանքներ ունեն։

Մինչդեռ հայտնի է, որ տեղեկատվական պատերազմների տեսությունը և կիրառվող մեթոդները վերջին շրջանում որակական էվոլյուցիա են ապրել։ Հատուկ ուշադրության են արժանի այսպես կոչված «երկրորդ սերնդի» ցանցային տեղեկատվական պատերազմները, որոնց գլխավոր նպատակը.

• հակառակորդի հասարակության սոցիալ-բարոյական հիմքերի և արժեհամակարգի կազմալուծումն է,

• մանիպուլյացիոն տեխնոլոգիաների միջոցով սեփական մշակութային կոդի ներմուծումն է հակառակորդի (իսկ երբեմն նաև դաշնակցի) հանրության գիտակցությունում։

Հայաստանը և Հայությունը հայտնի պատճառներով ներքաշված են նման տիպի պատերազմներում և այդ առումով գտնվում են ռիս-կային գոտում։ Ստեղծված պայմաններում մեր մտավոր-քաղաքա-կան ընտրանին պարտավոր է մշակել առկա մարտահրավերներին 7

7

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ադեկվատ ռազմավարություն, որում պետք է հաշվի առնվեն, մասնավորապես, հետևյալ հանգամանքները։

Անվտանգության դոկտրիններում, որպես կանոն, առանցքային է համարվում այսպես կոչված «կրիտիկական ենթակառուցվածքնե-րի» պաշտպանությունը, որոնց տակ հասկացվում են այն կարևորագույն ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական ու տեղեկատվական նշանակություն ունեցող կառույցները, որոնց խոցումը հանգեցնում է անվտանգության ողջ համակարգի փլուզմանը։ Ըստ մեզ, «կրիտիկական ենթակառուցվածքների» կարգավիճակ պետք է տրվի նաև հոգևոր-մտավոր զարգացումն ապահովող համակարգերին և կառույցներին, որոնց խաթարումը կարող է հանգեցնել հանրության բարոյալքմանը։ Նման մոտեցումն ինչ-որ չափով այսօր տարածում է գտնում, և համեմատաբար վերջերս հրապարակված Իսրայելի ռազմական դոկտրինում անվտանգության կրիտիկական ենթակառուց-վածքի կազմում առաջնային տեղեր են հատկացվել, օրինակ, ազգային խորհրդանիշներ համարվող կառույցներին, մասնավորապես Հոլոքոստի թանգարան Յադ Վաշեմին, հոգևոր տաճարներին և այլն1։ Կարծում ենք, որ նման մոտեցում անհրաժեշտ է կիրառել նաև Հայաստանի պարագայում, սակայն չսահմանափակվելով միայն նյութական կառույցներով։ Այս տեսանկյունից փորձենք համառոտ դիտարկել մի քանի հիմնախնդիրներ, որոնք մասնավորապես կապված են մեր արժեհամակարգի1 2 և նորագույն պատմության վերաբերյալ հանրային մեկնաբանումների հետ։

Հայտնի է, որ հանրության արժեքային համակարգը ստատիկ կատեգորիա չէ. այն փոփոխվում է կախված պատմա-ռազմաքաղա-քական, ինչպես նաև հասարակության էվոլյուցիոն կամ հեղափոխա-

1 Гриняев С, О взгляде на проблему безопасности критической инфраструктуры в государстве Израиль, http://www.csef.ru/index.php/ru/component/csef/project/-/-/-?id=3229.

2 Այս խնդիրը վերջին ժամանակահատվածում առանձնապես շատ է շահարկվում ՀՀ ին-տեգրացիոն կողմնորոշումների համատեքստում։

8

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԳՀարությունյան

կան զարգացումներից: Այսօր արժեհամակարգի վրա էապես ներգործում են տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներով լայնորեն սփռվող և նպատակաուղղված, և այսպես կոչված քաոտիկ տեղեկատվական հոսքերը, որոնք նկատելի չափով ձևավորում են գլոբալ հանրության մտածելակերպը, հոգեկերտվածքը և այդպիսով նաև արժեքային համակարգը։

Վերոնշյալ իրողությունները, բնականաբար, բնորոշ են նաև հայկական հանրությանը։ Ակնհայտ է, որ ուրույն քաղաքակրթական հատկանիշներով օժտված հայկական արժեհամակարգն այն հիմնասյուներից է, որոնց շնորհիվ պահպանվել է մեր ազգային-պատմական շարունակականությունը։ Միևնույն ժամանակ, այդ ոլորտի խնդիրներն ուսումնասիրելիս հարկ է, մասնավորապես, հաշվի առնել մեր վերջին մեկդարյա պատմության որոշ առանձնահատկությունները։

Ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի կորուստը խորապես ազդել են ողջ հայկական հանրության և հատկապես Սփյուռքի հոգեբանության և աշխարհընկալման վրա։ Հայության այս հատվածին բնորոշ է նաև մեկ այլ օրինաչափություն. արտերկրի համայնքները գտնվում են ոչ միայն զուտ ներազգային կամ գլոբալ, այլև իրենց բնակության երկրին հատուկ ազգային-քաղաքակրթական ներազդեցությունների տիրույթում։ Իր առանձնահատկություններն ունի նաև հայաստանաբնակ հանրությունը։ Վերջին երկու հարյուրամյակում տեղի ունեցած աշխարհաքաղաքական և հեղափոխական գործընթացների հետևանքով հայության այս հատվածը մի քանի անգամ փոխել է իր կեցության հասարակական-գաղափարախոսա-կան միջավայրը. բավական է հիշատակել պարսկական տիրապետությունը, Ռուսական կայսրությունը, Առաջին, Երկրորդ և վերջապես Երրորդ հանրապետությունները։ Արդյունքում հանրության արժեհամակարգում կատարվեցին զգալի, երբեմն հակասական, բովանդակային փոխակերպումներ։ 9

9

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Մասնավորապես, նախորդ դարի 20-30-ական թվականների բոլշևիկյան «տեռորից» հետո, ժամանակի ընթացքում Երկրորդ հանրապետության հանրությանը պարտադրված կոմունիստական հիմ-նադրույթները նկատելիորեն փոխակերպվեցին և հնարավորինս համատեղվեցին ազգային արժեհամակարգին հատուկ պատկերացումների հետ։ Սակայն ներկայում դրանց մի զգալի մասը հակասության մեջ է գտնվում ազատական գաղափարախոսության դրույթների հետ, որոնց ՀՀ- ում ահաբեկչությամբ (այս անգամ սոցիալ-տնտեսական բնույթի) ներմուծվելու փուլը կարելի է բնութագրել որպես «վուլգար ազատականության ժամանակաշրջան» և որն այս կամ այն չափով շարունակվում է մինչ օրս։ Այդ վերջին ժամանակահատվածը խիստ բացասական հետևանքներ ունեցավ 1965 թվականին Ցեղասպանության հետ կապված և դրան հաջորդած Դարաբաղյան շարժումների ընթացքում ձևավորված ազգային-գաղափարախոսական ընկալումների վրա։ Վերոնշյալ գործընթացների համախումբը Հայաստանում զգալի անորոշություններ է մտցրել արժեքների վերաբերյալ հանրային պատկերացումներում։

Նկատենք, որ հանրության արժեհամակարգի ուսումնասիրությունը համարվում է հրատապ խնդիր և, օրինակ, միջազգային World Values Survey (WVS)1 կազմակերպությունը լայնածավալ հետազոտություններ է իրականացնում ողջ աշխարհում։ Ստացված արդյունքները կիրառվում են և տնտեսական, և քաղաքական ռազմավարական որոշումներ ընդունելիս. մասնավորապես այսպես կոչված «գունավոր հեղափոխություններ» իրագործելու տեխնոլոգիաները խարսխված են տվյալ հանրության սոցիալ–հոգեբանական հատկանիշների իմացության վրա։ Այդ կազմակերպության Հայաստանում իրագործած ուսումնասիրությունների համաձայն ՀՀ բնակչությունը գտնվում է Հարավային Ասիայի և հետխորհրդային երկրների մշա-

1 Տես worldvaluessurvey.org

10

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԳՀարությունյան

կութային տիրույթում, որտեղ գերակայում են ավանդական և գոյապահպանական տիպի արժեքները։

Ներկայում Հայաստանում արժեհամակարգի ոլորտում հետազոտություններ են կատարում ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնում (ղեկավար Նարինե Խաչատրյան)։ Տեղեկատվական միջավայրի ազդեցություններն արժեհամակարգի վրա ուսումնասիրվում են նաև «Նորավանք» հիմնադրամում1։ Սակայն ակնհայտ է, որ կատարվող աշխատանքներն այս բնագավառում բավարար չեն և, առավել ևս, հեռու են կիրառական նշանակություն ձեռք բերելուց։ Այսինքն կարելի է ամրագրել, որ Հայաստանում և առավել ևս Սփյուռքում իշխող արժեհամակարգի վերաբերյալ պատկերացումներն ընդհանրական-զգացողական բնույթ են կրում և հեռու են գիտականորեն հիմնավորված լինելուց։ Առավել ևս դժվար է, կամ, թերևս, անհնարին պատասխանել այն հարցին, թե արժեքային ինչ ուղղվածությամբ է շարժվում հայկական հանրությունը, և ինչ վերափոխումներ կարող են սպասվել ապագայում։ Այս իրավիճակը քաղաքական-տեղեկատ-վական հարթությունում հաճախ տեղիք է տալիս հակասական մեկնաբանությունների, ինչն ամենևին չի նպաստում արդյունավետ ազգային անվտանգության համակարգի կայացմանը և համապատասխան քաղաքական ռազմավարության իրագործմանը1 2։

Պետք է հատուկ շեշտել, որ հայագիտության և քաղաքականության առնչությունների սերտացումն ու դրանց կիրառական հարթություն փոխադրելն անհնար է պատկերացնել առանց համապատասխան տեղեկատվական քաղաքականության, և սա վերաբերում է ոչ միայն արժեհամակարգի հետ կապված խնդիրներին։

1 Տե ս, օրինակ, Իդեոլոգեմները ՀՀ տեղեկատվական տարածքում, Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2013թ.։

2 Հարությունյան Գ, Ինտեգրացիայի որոշ հիմնախնդիրների մասին արժեքային համակարգի համատեքստում, Գլոբուս, #4(37), էջ 20, 2013։

11

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

Մասնավորապես, եթե ազգային անվտանգության տեսանկյունից դիտարկենք, թե ինչպես է լուսաբանվում հայրենական տեղեկատվական տարածքում մեր պատմության խորհրդային շրջանը, ապա կհամոզվենք, որ այստեղ առկա են լուրջ հիմնախնդիրներ, որոնք անմիջականորեն կապված են տեղեկատվական անվտանգության գլխավոր օրենքներից մեկի պատմության և ազգային հիշողության անխզելիության պահպանման հետ։ Հայտնի է, որ այն հանրությունները, որոնք կորցնում են պատմական հենքը, առավել շատ են ենթակա տեղեկատվա-հոգեբանական ազդեցություններին, ու այս առիթով տեղին է հիշել չինական այն ասացվածքը, թե «պատմության մոռացությունը դավաճանություն է»։

Տեղեկատվական տարածքում Երկրորդ հանրապետության վերաբերյալ հնչող մոտեցումները հիմնականում կրում են «ողբերգական» կամ «հեգնական» երանգ և հիշեցնում են բոլշևիկյան ոճը, երբ պախարակվում էր այն ամենը, ինչ կապված էր Առաջին հանրապետության հետ։ Թերևս, ճիշտ էր Կառլ Շմիդտը, երբ պնդում էր, թե «Մարքսիստական և լիբերալ գաղափարախոսական/տնտեսական դիվականացման (դեմոնիզմի) փիլիսոփայական պարադիգմերը նույնն են»։

Մինչդեռ Երկրորդ հանրապետության գնահատականի հարցում նման մոտեցումն օբյեկտիվ պատմության խեղաթյուրում է, քանի որ բացասական և ողբերգական շրջաններից բացի, Խորհրդային Հայաստանում ստեղծվել է հզոր գիտատեխնոլոգիական-արդյունաբերա-կան համակարգ, իսկ ժողովրդագրական աճի պայմաններում ձևավորվել է բարձր կրթական և բարոյական ցենզ ունեցող ստեղծագործ հանրություն. բավական է հիշել, որ նախորդ դարի 80-ականներին Հայաստանում աշխատում էր ավելի քան 30 հազար գիտաշխատող, ներկայումս այդ թիվը մոտ 6 հազար է, իսկ 1984թ. տնտեսությունում ներդրվել է շուրջ 200 հայտնագործություն1։

1 Арутюнян /.«Распад системы и формирование будущего», НОФ «Нораванк», Ереван, 2011.

12

<21֊րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

ԳՀարությունյան

Պետք է, թերևս, հստակ գիտակցել, որ ցանկացած երկրի պատմություն ոչ միայն նրա քաղաքական վարչակարգի, այլև, առաջին հերթին, այդ երկրի հասարակության և ժողովրդի պատմությունն է։ Այդ համատեքստում մենք պարտավոր ենք արձանագրել, որ հայաս-տանյան հանրությունն ավելի քան արժանապատիվ կերպով է տարել իրեն բաժին հասած քաղաքական-ռազմական և հեղափոխական փորձությունները։ Հանրահայտ մտավորական և քաղաքագետ Բորիս Կագարլիցկին, որն, ի դեպ, անցել է մորդովյան ճամբարների բովով, բավական դիպուկ է նկատել, որ խորհրդային պատմության թերագնահատումը առաջին հերթին դավաճանություն է խորհրդային համակարգի զոհերի հանդեպ։

Մենք խնդիր չենք դնում իդեալականացնելու մեր ոչ վաղ անցյալը, ինչպես և չի կարելի իդեալականացնել կամ դիվականացնել ցանկացած պատմական դարաշրջան։ Միևնույն ժամանակ, պետք է ամրագրել, որ Առաջին հանրապետությունը Երկրորդ հանրապետության, իսկ վերջինս էլ Երրորդ հանրապետության հենքն է, և այս հանգամանքը պետք է համապատասխան կերպով մեկնաբանվի ու լուսաբանվի։ Այլ մոտեցումները միայն խաթարում են ազգային անվտանգության համակարգը և ավելորդ պատանեկացնում ու հեղինակազրկում են մեր պետական-քաղաքական ինստիտուտները. բավական է ուշադրություն դարձնել, օրինակ, ժամանակին հայտնված «Հայկական բանակը 20 տարեկան է» պաստառներին այն պարագայում, երբ մեր բանակը հազարավոր տարիների պատմություն ունի։

Ներկայացված և նմանատիպ բազմաթիվ այլ խնդիրների կապակցությամբ, թերևս, անհրաժեշտ է ստեղծել քաղաքական-պետա-կան և ակադեմիական-փորձագիտական համատեղ հանձնաժողովներ, որոնք կքննարկեն և օպտիմալ լուծումներ կտան այս բնույթի հարցերին։

Հոկտեմբ՛եր, 2013թ.

13

ԳՀարո ւթյունյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (52), 2013թ.

АРМЕНОВЕДЕНИЕ КАК «КРИТИЧЕСКАЯ ИНФРАСТРУКТУРА»

Гагик Арутюнян

Резюме

Арменоведение - это академическая дисциплина, однако приобретенные в этой области знания редко применяются на практике, в особенности в целях обеспечения национальных интересов. Обусловлено это причинно-следственной моделью, присущей нашей научнообразовательной системе, в которой существует множество нерешенных проблем, которые, в свою очередь, отрицательно влияют на развитие политической мысли. В связи с этим стоит упомянуть о том, что Армения и Армянство вовлечены в информационные войны, основной целью которых является «уничтожение системы ценностей противника и внедрение своего собственного культурного кода в сознание его общества». Ясно, что формирование и сохранение национальной системы ценностей зависит от представлений и ориентации общества в отношении арменоведения (включая историю). Соответственно, хорошо развитое арменоведение является краеугольным камнем национальной безопасности, что приводит к необходимости классифицировать данную дисциплину как одну из «критических инфраструктур», защита которой является задачей первостепенной важности.

14

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.