Научная статья на тему 'ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏ (հայեցակարգային մոտեցումներ)'

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏ (հայեցակարգային մոտեցումներ) Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
343
82
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ժողովրդագրություն / զարգացման ռազմավարություն / կրիտիկա- կան ոլորտ / կրիտիկական ենթակառուցվածքներ / տեխնոլոգիաներ

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Գագիկ Հարությունյան

Ժողովրդագրական ոլորտում տիրող ծանր իրավիճակը պետք է գնահատել որպես ՀՀազգային անվտանգությանն ուղղված առաջնային մարտահրավեր, և այդ ոլորտինպետք է շնորհել «կրիտիկականի» կարգավիճակ։ Արտագաղթի մեղմացումը և ժողո-վրդագրական վիճակի բարելավումը հնարավոր են միայն զարգացման ռազմավա-րության համատեքստում՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիական բնույթի«կրիտիկական ենթակառուցվածքների» կայացմանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DEMOGRAPHY AS A CRITICAL AREA

The dire demographic situation in RoA should be perceived as a primary challenge to national security and a status of “critical” must be ascribed to this area. Alleviating migration and improving the demographic situation is possible only with special attention focused on establishment of technological “critical infrastructures” in the context of the development strategy.

Текст научной работы на тему «ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏ (հայեցակարգային մոտեցումներ)»

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏ (հայեցակարգային մոտեցումներ)

Գացիկ Հարությունյան'*

Բանալի բաոեր ժողովրդագրություն, զարգացման ռազմավարություն, կրիտիկական ոլորտ, կրիտիկական ենթակաոուցվածքներ, տեխնոլոգիաներ։

Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ փլուզումից հետո ՀՀ բնակչության թիվը նվազել է շուրջ 500 հազարով և ներկայումս կազմում է մոտ 3 մլն1։ Այս իրողությունն ավելի քան մտահոգիչ է, և այն պետք է ընդունել որպես Հայաստանին ուղղված ներքին մարտահրավերներից, թերևս, ամենագլխավորը։ Ի թիվս այլ հանգամանքների (որոնց կարևորությունը նույնպես չպետք է անտեսել), բնակչության նվազումն, առաջին հերթին, պայմանավորված է արտագաղթով։ Երևույթի պատճառները բազմաբնույթ են, սակայն որոշիչը սոցիալ-տնտեսական իրավիճակն է. ՀՀ-ում մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշն աշխարհում, համաձայն միջազգային կառույցների կողմից հրապարակված տարբեր վարկանիշային ցուցակների, 115-րդ հորիզոնականից ցածր է* 1 2։ Նման իրավիճակը պայմանավորված է պատճառահե-տևանքային փոխադարձ կապի մեջ գտնվող բազմաբնույթ գործոններով ԽՍՀՄ փլուզումը և պատերազմական կամ կիսապատերազմական իրողության պահպանումն առայսօր, մտավոր ռեսուրսների նվազումը, որի հետևանքով, մասնավորապես, ձևավորվել է ոչ այնքան արդյունավետ տնտեսական և կառավարման համակարգ։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև տեղեկատվական քաղաքականության թերացումները, որոնք նպաստում են բարոյահոգեբանական իրավիճակի վատթարացմանը և այլն...

Վերոնշյալ հիմնախնդիրների գենեզիսի վերհանումը և դրանց փորձագիտական համալիր գնահատականներ տալը խիստ ակտուալ խնդիրներ են,

՚ «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն։

1 Տե ս, օրինակ, http://countrymeters.info/ru/Armenia 2014- 2973000

2 Տե ս, օրինակ, http://worldgeo.ru/lists/?id=29&page=4

5

ԳՀարությունյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

քանի որ նման գնահատականների բացակայությունը սկզբունքորեն դժվարացնում է իրականության ադեկվատ ըմբռնումը ու համապատասխան արձագանքումը։ Կասկած չի հարուցում, որ ստեղծված իրավիճակում հանրապետությունում ընդունված գծային կամ այլ կերպ անվանվող «կայուն զարգացման» կամ «ծառայությունների մատուցման հասարակության» մոդելները, ինչպես վկայում է Երրորդ Հանրապետության մոտ 25-ամյա փորձը, չեն կարող լուծել կուտակված խնդիրները։ Իրենց հերթին, ոչ գծային մեթոդները ենթադրում են համա-կարգային-գաղափարախոսական վերակառուցում, որի համար այսօր, ցավոք, անհրաժեշտ նախադրյալներ չկան։

Ակնհայտ է, որ վերոնշյալ հիմնախնդիրներին հիմնավորված և կիրառական լուծումներ տալը ենթադրում է համալիր հետազոտություններ և քննարկումներ որոշումներ ընդունողների, փորձագետների և հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հետևաբար, հոդվածում առաջարկվող հայեցա-կարգային թեզերը, որոնցում ժողովրդագրական խնդիրների լուծումը գլխավորապես պատկերացվում է մտավոր ռեսուրսների զարգացման համատեքստում, ինչ-որ առումով միջանկյալ բնույթ են կրում։

Միևնույն ժամանակ, ինչպիսին էլ որ լինեն վերոնշյալ հետազոտությունները և վարկածները, որպես նախնական քայլ պետք է փորձել հստակեցնել մեր իրողությունները բնութագրող և տեղեկատվական տարածքում կիրառվող հասկացությունների բովանդակությունը, ըմբռնել ընդունված եզրաբանության իմաստը կամ, այլ խոսքերով, փորձել ճշգրտել մեր հանրության «տեղեկատվական կոորդինատները»։ Մասնավորապես, ինչպես հայտնի է, տեղեկատվական տարածքում շրջանառվող հասկացությունները և դրանց տրվող մեկնաբանու-թյունները ոչ միայն որոշակի չափով ձևավորում են ներկան, այլև ուրվագծում են ապագան [1]։

1.1. «Ապաիեդուստրիալացված.» և «քվազիտեղեկաւովակաե» հանրություն

Հայաստանի ներկա տնտեսական իրավիճակն առայսօր սահմանվում է որպես «անցումային փուլ», և ընդունվող սոցիալ-տնտեսական որոշումները հաճախ ենթարկվում են այդ հասկացության տրամաբանությանը։ Մինչդեռ, սա ճշգրիտ բնութագրում չի կարող լինել առնվազն այն պատճառով, որ համապատասխան «անցումային բարեփոխումներն» իրականանում են արդեն մոտ քառորդ դար,

6

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԳՀարո ւթյու նյան

իսկ «անցումային» եզրը պարունակում է ժամանակահատվածի տևողության սահմանափակումներ: Երբեմն կիրառվում է նաև կրկին ոչ այնքան հիմնավորված և ավելի շուտ գովազդային բնույթ կրող «զարգացող տնտեսություն» եզրը, որը նույնպես ադեկվատ չէ իրողություններին հաշվի առնելով վերը նշված մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշները, որոնք վերջին տարիներին բարելավման միտում չեն ցուցաբերում։

Ըստ մեր մոտեցման, Հայաստանը ներկա տնտեսական իրավիճակի առումով կարելի է բնութագրել որպես «ապաինդուստրիալացված» երկիր. բավական է նշել, որ համաձայն տարբեր աղբյուրների, ՀՀ ՀՆԱ-ում արդյունաբերության չափաբաժինը 40%-ից իջել է մինչև 20%, իսկ այս վերջին մասնաբաժնում նկատելիորեն նվազել է բարձրտեխնոլոգիական արտադրանքը։ Այս երևույթը բնորոշ է նաև հետխորհրդային մի շարք այլ երկրների, որտեղ կազմալուծվեց ոչ այնքան մրցունակ և չդիվերսիֆիկացված արդյունաբերական համալիրը, սակայն լիարժեք նորը չստեղծվեց։ Այս առումով բացառություն է Բելառուսը, որտեղ հաջողվեց որոշ չափով կիրառել տնտեսության «չինական մոդելը», սակայն առանց վերջինիս բնորոշ գաղափարախոսական և մերիտոկրատական բովանդակության (տես, օրինակ [2])։ Արևմտյան պատժամիջոցներից հետո վերին-դուստրիալացման քաղաքականություն են փորձում իրականացնել նաև ՌԴ-ում, որտեղ ակտուալացվել է ռազմարդյունաբերական համալիրի ինքնաբավ լինելու խնդիրը։ «Ա՜պաինդուստրիալացված» հասկացությունը թույլ է տալիս ճշգրտել նաև հայկական հանրության «զարգացածության կարգավիճակի» կոորդինատները։ Լրատվական դաշտում հանդիպում ենք «ՀՀ հանրությունը դասվում է «պոստինդուստրիալ» կամ «տեղեկատվական» երկրների շարքին» ձևակերպմանը։ Նշենք, որ նման ձևակերպումը, եթե ելնենք օգտագործված եզրերից, ենթադրում է, թե հանրությունում գերակայում է նոր գիտելիքների տեղեկատվության արտադրումը։ Նկատենք, որ բնականոն զարգացման պարագայում նման սահմանումն, անշուշտ, արդարացված կլիներ, քանի որ անգամ այսօր ՀՀ-ն գիտատեխնիկական ակտիվության վարկանիշով աշխարհում գրավում է 75-րդ տեղը1 (Քուվեյթից հետո և Եթովպիայից առաջ)։ Սակայն դա ավելի շատ պայմանավորված է խորհրդային տարիներին զարգացած գիտակրթական-տեխ-նոլոգիական համակարգի դեռևս պահպանված որոշ ավանդույթներով, քան նոր * 7

1 Рейтинг стран по уровню научно-исследовательской активности, http://gtmarket.ru/ratings/scientific-and-technical-activity/info.

7

ԳՀարությունյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ձեռքբերումներով: Այսպիսով, ցավով կարելի է փաստել, որ ներկա իրավիճակում ՀՀ-ում իրականացվում է ավելի շատ արդեն հայտնի տեղեկատվության «բազմացում», քան նորի ստեղծում: Նման իրավիճակը, հաշվի առնելով այն, որ հանրությունը կորցրել է իր «ինդուստրիալ» կարգավիճակը, այսինքն չի կարող կոչվել «պոստինդուստրիալ», թույլ է տալիս այսօր հասարակությունը սահմանել որպես «թվացյալ տեղեկատվական» կամ քյ/ազիտեղեկատվական» [3]։

Տնտեսության և հանրության կարգավիճակները բնութագրող վերոնշյալ «պատրանքային» հասկացությունները, որոնք հիշեցնում են կոմունիստական դարաշրջանում տարածված «միֆոլոգեմները», ակնհայտորեն չեն նպաստում իրողությունների ադեկվատ ընկալմանը և, ընդհանուր առմամբ, համապատասխան որոշումների ընդունմանը: «Միֆոլոգեմներով» են պայմանավորված նաև տեսակետներն այն մասին, թե այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում ժողովրդագրական առումով, համահունչ է համաշխարհային «թրենդներին», պայմանավորված է «մարդու իրավունքների շրջանակներում տեղաշարժվելու իրավունքով», և այդպիսով, չպետք է առանձնապես մտահոգվել արտագաղթի իրողությունով: Միանգամայն այլ հետևության կարելի է գալ, եթե փորձենք ժողովրդագրության խնդիրների համատեքստում հստակեցնել մեր աշխարհաքաղաքական իրողությունները և կոորդինատները:

1.2. Հայաստանի «աշխայւհաքաղաքական կոոյպիեատները» և ժռղախղագրական խնդիրները

Ժողովրդագրական հիմնախնդիրների կարևորության տեսանկյունից Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն են ձեռք բերել ներկայիս ռազմաքաղաքական իրողությունները: Փորձենք համառոտ դիտարկել այս խնդիրը:

Ադրբեջանի և ԼՂՀ-ի հետ կապված հայտնի զարգացումների արդյունքում Հայաստանը գտնվում է կիսապատերազմական իրավիճակում: Դրան զուգահեռ մեր հարևանությամբ գտնվող Մերձավոր Արևելքում, համաձայն զարգացումների տրամաբանության, որոնք ամրապնդվում են անգամ ԱՄՆ բարձրագույն ղեկավարության կանխատեսումներով, տուրբուլիզացված պատերազմական իրավիճակը դեռևս բավական երկար է տիրելու1: Այդ տարածաշրջանում * 8

1 Համաձայն ԱՄՆ նախագահի հայտնի հայտարարության, իսլամիստների դեմ մղվող պատերազմը տևելու է նվազագույնը երեք տարի, ntv.ru>novosti/1222701: Մանրամասն տե ս ԳՀարությունյան, «ԵՏՄ և ՀՀ. հնարավոր սցենարներ», Գլոբուս #11/12, էջ 3, 2014:

8

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԳՀարո ւթյու նյան

ընթացող ռազմական գործողությունները, որոշ սցենարների համաձայն, կարող են տեղափոխվել նաև կովկասյան տարածաշրջան։ Ի լրումն, այսօր պատերազմական բնույթ են կրում նաև ռուս-ուկրաինական հարաբերությունները։ Նկատենք նաև, որ վերլուծաբանական հանրությունում ընդունված է այն մոտեցումը, թե ներկայիս զարգացումները կարող են տարածվել նաև ողջ գլոբալ հարթությունում [4]։ Այսինքն կարելի է փաստել, որ ռազմաքաղաքական առումով Հայաստանը, ըստ ամենայնի, գտնվում է խիստ «ռիսկային գոտում», ինչը ենթադրում է, նվազագույնը, կանոնավոր և մարտունակ բանակի առկայություն [5, 6]։ Վերջինս էլ, ինչպես քաջ հայտնի է, իր հերթին, ուղղակիորեն պայմանավորված է երկրի բնակչության թվով։

Հատկանշական է, որ այն պարագայում, երբ տարբեր միջազգային կազմակերպությունների կանխատեսումներով երկրագնդի բնակչությունը տեսանելի ապագայում' 2030թ., աճելու է մոտ 1.2 մլրդ-ով և կազմելու է շուրջ 8.3 մլրդ1, ՀՀ բնակչությունը նվազելու է. ՄԱԿ 2012թ. կանխատեսումներով Հայաստանի մշտական բնակչությունը 2030թ. կազմելու է 2.81 մլն մարդ: Սակայն այդ կանխատեսումը հիմնված է այն ենթադրության վրա, թե արտագաղթը 2010-2020թթ. կազմելու է տարեկան 10.000, իսկ 2020-2030թթ. տարեկան 5.000 անձ։ Մինչդեռ, 2010-2013թթ. ընթացքում Հայաստանից արտագաղթը կազմել է միջինը 40.000 անձ: Համաձայն ոլորտի փորձագետ Սամվել Մանուկյանի գնահատականների, ՄԱԿ միգրացիոն գնահատականների համապատասխան մոդիֆիկացում կատարելու պարագայում ՀՀ բնակչությունը (որն, ի դեպ, հաշվի առնելով արտագնա աշխատանքների գործոնը, ավելի քիչ է մշտապես գրանցված բնակչությունից մոտ 200.000 անձով) 2030թ. կարող է, որոշ սցենարներում, կազմել ընդամենը 2 մլն (տե ս սույն համարում Սամվել Մանուկյանի «Արդյունաբերական զարգացումը որպես Հայաստանում ժողովրդագրական վիճակի և դրա միտումների բարելավման գործոն» հոդվածը և «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված հետազոտական ծրագիր» հետազոտության 2-րդ Գլուխը)։

Ակնհայտ է, որ նման ցուցանիշը բավարար չէ ռազմական իրավիճակներին հարիր զինուժի ձևավորման և հետևաբար գոյատևման համար։ Այստեղ խիստ կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ, չնայած հարևան Ադրբեջանում * 9

1 http://eurasian-defence.ru/sites/default/files/DS/Documents/global-trends-2030-rus.pdf

9

ԳՀարություհյահ

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

կատարվող վիճակագրական տվյալների զեղծարարությանը, այդ երկրում ժողովրդագրական իրավիճակը, բոլոր դեպքերում, անհամեմատ ավելի բարվոք է, և բնակչության թիվը տեսանելի ապագայում կարող է գերազանցել 8 մլն-ը [7]։

Այսպիսով, պետք է ընդունել, որ հայաստանյան աշխարհաքաղաքական իրողությունների տրամաբանությունը թելադրում է աոաջեայիե տեղ տրամադրել ժողովրդագրական խնդիրներին ազգային անվտանգության (ԱԱ) տեսանկյունից: Ակնհայտ է, որ այս առումով հայկական իրողությունները սկզբունքորեն տարբերվում են, մասնավորապես, եվրոպական պետություններում առկա իրողություններից: Այդ երկրներում, անշուշտ, ծնելիության նվազման, ծերացման և հատկապես ի հաշիվ աֆրոասիական միգրանտների բնակչության կազմի փոփոխման, ինչպես նաև ժողովրդագրական այլ խնդիրները նույնպես կարևոր նշանակություն ունեն ազգային անվտանգության համատեքստում, սակայն դեռևս չեն կրում այն աստիճանի կրիտիկական բնույթ, ինչպիսին առկա է ՀՀ-ում: Այս ամենից հետևում է, որ ժողովրդագրական հետազոտություններում ընդունված միջազգային փորձի և մեթոդաբանության կիրառումը հայկական իրողությունների պարագայում, անշուշտ, անհրաժեշտ է, բայց բավարար չէ: Ըստ մեզ, ինչպես արդեն նշել ենք վերը, Հայաստանին վերաբերող ժողովրդագրական հետազոտություններում պետք է առաջին հերթին կիրառվեն ԱԱ ոլորտում ընդունված մեթոդաբանությունները և համապատասխան եզրաբանությունը:

1.3. « Կրիտիկական) պորտներ և ենթակաոուցվածքներ

Ելնելով վերոնշյալից Հայաստանից արտագաղթի գործընթացը ԱԱտեսանկյու-նից կարևորելու, ինչպես նաև այդ երևույթի նվազեցմանն ուղղված արդյունավետ մեթոդաբանություն և գործիքաշար ստեղծելու համար նպատակահարմար է ժողովրդագրության բնագավառում ներմուծել «կրիտիկական ենթակառուց-վածքներ» (ԿԵ) հասկացությունը, որը հիմնարար նշանակություն ունի ԱԱոլոր-տում: Այս հասկացությունն առաջին անգամ1 օգտագործվել է ամերիկյան RAND «ուղեղային կենտրոնի» փորձագետների կողմից, տեղեկատվական անվտանգության համատեքստում [8]: Եզրով հասկացվում է «ֆիզիկական կամ վիրտուալ համակարգերի և միջոցների այն ամբողջությունը, որոնք պետության համար կարևոր են այն չափով, որ նրանց շարքից դուրս գալը կամ ոչնչացումը կարող է 1

1 Նկատենք, որ եթե ոչ «ԿԵ»-ների, ապա առնվազն «կրիտիկական կետերի» գաղափարախոսությունը շրջանառվում է վաղ ժամանակներից. հիշենք «աքիլեսյան գարշապար» արտահայտությունը:

10

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԳՀարո ւթյու նյան

Աղյուսակ 1

ԱՄՆ պաշտպանության ենթակա կրիտիկական ենթակաոուցվածքների և հիմնական ֆոնդերի քանակական բնութագրիչները

Բնագավառի անվանումը Կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները և հիմնական ֆոնդերը Քանակը

Գյուղատնտեսություն և սննդամթերք Ֆերմաներ 1,912,000

Սննդամթերքի արտադրության ձեռնարկություններ 87,000

Ջրային ռեսուրսներ Դաշնային ջրամբարներ 1,800

Մունիցիպալ ջրատարներ 1,600

Ջրապատնեշներ 80,000

Հանրային առողջապահություն Գրանցված հիվանդանոցներ 5,800

Սպասարկում արտակարգ իրադրություններում Բնակավայրեր 87,000

Արդյունաբերության հենքի պաշտպանություն Ֆիրմաներ և ձեռնարկություններ 250,000

Էներգետիկա Էլեկտրակայաններ 2,800

Ավիացիա Հանրային օդանավակայաններ 5,000

Մարդատար երկաթուղիներ Հիմնական երկաթուղիները 120,000 մղոն

Ավտոմոբիլային ճանապարհներ, ավտոմոբիլային տրանսպորտ Ճանապարհային կամուրջներ 590,000

Նավթագազային կառույցներ Նավթամուղներ 2,000,000 մղոն

Նավթի և գազի հանքեր 300,000

Ծովային տրանսպորտ Ծովեզրի և կղզիների նավահանգիստներ 300

Քաղաքացիների զանգվածային փոխադրում Տրանսպորտային ընկերություններ 500

Բանկեր և ֆինանսական համակարգ Ֆինանսական ինստիտուտներ 26,000

Քիմիական և այլ վտանգավոր նյութեր Քիմիական արտադրություն 66,000

Ազգային հուշարձաններ և նկարներ Պատմական կառույցներ 5,800

Ատոմային էլեկտրակայաններ Կոմերցիոն ատոմային էլեկտրակայաններ 104

Կառավարության սպասարկում Կառավարությանը պատկանող միջոցներ 3,000

հանգեցնել աղետալի հետևանքների պաշտպանության, տնտեսության, առողջապահության և ազգային անվտանգության ոլորտներում»: Այս խնդիրը հատ- 11

11

Գ. Հարությունյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

կապես ակտուալացվել է 2001թ. սեպտեմբերի ահաբեկչական գործողություններից հետո (տե ս Միացյալ Նահանգների «USA PATRIOTAct»2001թ. օրենքը1)։

Նշենք, որ այսօր ԱՄՆ-ում, հատուկ մշակված վերլուծաբանական մեթոդաբանության հիման վրա, ԿԵ կարգավիճակ է տրվել ամենազանազան ոլորտներին պատկանող մի քանի միլիոն օբյեկտի (որոնց մի մասը ընդհանրական ձևով ներկայացված է Աղյուսակ 1-ում), և այդ համատեքստում ընդունվել են շուրջ 10 հատուկ օրենք, կառավարական և գերատեսչական դիրեկտիվներ [9]։

ԿԵ-իե վերաբերող հայեցակարգը ենթադրում է առանձնակի ուշադրություն այդ կառույցների նկատմամբ և դրանց անվտանգության ապահովում համապատասխան կազմակերպչական, նյութական, տեխնիկական և այլ միջոցներով1 2: Ի դեպ, նշենք, որ ՀՀ-ում ընդհանրապես հրատապ է ԿԵ կառույցների գույքագրման և վերահսկման խնդիրը, ինչպես որ դա արվում է այսօր ոչ միայն ԱՄՆ-ում, այլև այլ առաջատար երկրներում, օրինակ Իսրայելում և Ռուսաստանում:

Միևնույն ժամանակ, ըստ մեզ, նպատակահարմար է կրիտիկականի կարգավիճակ շնորհել ոչ միայն ոլորտի առանձին օբյեկտներին, այլև, արտակարգ իրավիճակներում, ընդհանրապես ոլորտին, ինչպես արվել է մեր կողմից տեղեկատվական անվտանգության որոշ հիմնախնդիրների առիթով (տե ս [10]): Այս տրամաբանությունից ելնելով Հայաստանում ԱԱ համատեքստում կրիտիկականի կարգավիճակ պետք է տրվի ընդհանրապես ժողովրդագրական գործընթացների ոլորտին: Անշուշտ, նման մոտեցումն էլ ավելի է ակտուալացնում կրիտիկական ոլորտում այն կոնկրետ «ԿԵ»-ների առանձնացումն ու բացահայտումը, որոնց գործունեության անտեսումը որակապես մեծացնում, իսկ բարելավումը և խթանումը էապես նվազեցնում են արտագաղթի ներկա տեմպերը:

Նկատենք, որ որոշ առաջատար երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, ժողովրդագրական ոլորտի իրադրությունը պայմանավորող կառույցները ԿԵ-ների ցուցակում չեն ներգրավվել, քանի որ ոլորտը չի գտնվում կրիտիկական վիճակում: Սակայն դա ամենևին չի նշանակում, թե ոլորտին անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում: Օրինակ, ժողովրդագրական խնդիրները համալիր լուծում են գտել Իսրայելում (տե ս սույն համարում Կարեն Վերանյանի «Հայրե-

1 http://www.justice.gov/archive/U/highlights.htm

2 А.Кондратьев, «Современные тенденции в исследовании критической инфраструктуры в зарубежных CTpaHax,http://pentagonus.ru/publ/sovremennye_tendencii_v_issledovanii_kriticheskoj_ mfrastmktury_v_zambezhnoj_stranakh_2012/19-1-0-2082.

12

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԳՀարո ւթյու նյան

նադարձության կազմակերպման իսրայելական փորձը» հոդվածը), որտեղ ոլորտին ավանդաբար մեծ ուշադրություն է դարձվում և որի տնտեսական զարգացման բարձր մակարդակը թույլ է տալիս իրագործել, մասնավորապես, մասշտաբային հայրենադարձության ծրագրեր։ Այս վերջին հանգամանքը նույնպես հրատապ է Հայաստանի պարագայում, սակայն պետք է հաշվի առնել, որ առայժմ, ցավոք, ՀՀ-ն դեռևս գրավիչ չէ պոտենցիալ ներգաղթողների համար։

Հատկանշական է, որ նախորդ դարի 20-ական թվականներին, երբ Հայաստանը գտնվում էր ծանր իրավիճակում, սոցիալ-տնտեսական, այդ թվում ժողովրդագրական հիմնախնդիրները լուծելու համար որդեգրվել էր զարգացման ռազմավարություն, որի կարևորագույն և որոշիչ բաղադրիչներից էր երկրի մարդկային կապիտալի և մտավոր ներուժի մակարդակների բարձրացումը (տե ս սույն համարում Ավագ Հարությունյանի «Ալեքսանդր Մյասնիկյանը և Երկրորդ Հանրապետության կայացումը» հոդվածը)։ Ուշագրավ է, որ արդի դարաշրջանում ժողովրդագրական խնդիրների լուծումը նույնպես սերտաճած է զարգացմանռազմավարության հետ, որի հենքը մարդկային կապիտալը և մտավոր ներուժն են (տե ս սույն համարում Սևակ Սարուխանյանի «Արդիականացումը, գիտությունը, գիտելիքը, մարդկային կապիտալը և ժողովրդագրության խնդիրների լուծումը. տարածաշրջանային երկրների փորձը» հոդվածը)։ Նման տեսական բնույթի մոտեցումներ ժամանակին արտահայտվել են նաև մեր կողմից [11]։

Թերևս, կասկած չի հարուցում, որ առանց անհրաժեշտ զարգացման մակարդակ ունեցող մարդկային ռեսուրսների անհնարին է ձևավորել, մասնավորապես, երկրի տեխնոլոգիական ոլորտը, այն է ոչ միայն «նյութականացված» (սարքեր և այլ ապրանքներ), այլև «նյութականացված» (ծրագրային կամ տեսական մշակումներ) արտադրանք թողարկող բնագավառների համախումբը։ Հատուկ նշենք, որ տեխնոլոգիական ոլորտին են պատկանում նաև հումանիտար ոլորտի, հատկապես «ուղեղային կենտրոնների» կամ, այսպես կոչված, think-tank-այիե բնույթի կառույցները, որոնք կարող են մշակել քաղաքական, հասարակական և այլ բնույթի տեխնոլոգիաներ ու նպաստել դրանց իրագործմանը (տե ս, օրինակ, [12])։

Վերոնշյալ դիտարկումներից հետևում է, որ տեխնոլոգիական բնույթի և դրանք «սնող» գիտական հաստատությունները պետք է դասվեն կրիտիկական կառույցների շարքում և արժանանան հատուկ պետական ուշադրության։

13

ԳՀարությունյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

Միևնույն ժամանակ, կարելի է փաստել, որ առանց տեխնոլոգիական զարգացման արդի ժամանակաշրջանում անհնար է պատկերացնել երկրի սոցիալ-տնտեսական և, մասնավորապես, ԿԵ կառույցների զարգացումը, ինչն էլ, իր հերթին, ժողովրդագրական իրավիճակի բարելավման նախապայման է հանդիսանում։

1.4. Զարգացման ռազմավարության նախադրյալները

Հարկ է շեշտել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը գործնական հարթությունում նույնպես կարիք ունի մոտեցումների հիմնավորման և օպտիմա-լացման։ Այս համատեքստում հարկ է նշել, որ

1. Հայկական հանրության պատմական կենսափորձը և հատկապես Երկրորդ Հանրապետությունում ձևավորված գիտական և արտադրական ավանդույթները (որոնք մասամբ պահպանվել են1 վկայում են այն մասին, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար առկա են որոշակի նախադրյալներ։

2. Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Հայաստանում առկա տնտեսական ռեսուրսների սակավությունը ներկա փուլում տեխնոլոգիական զարգացումը դժվար է պատկերացնել ծավալուն և երկարատև նախագծերի միջոցով։ Հետևապես, նախատեսվող տեխնոլոգիական նախագծերի արդյունքները պետք է տեսանելի լինեն արդեն մարտավարական հեռանկարում։ Նման իրատեսական մոտեցումները, ի լրումն այլ հանգամանքների, այդ ծրագրերը գրավիչ կդարձնեն գործադիր իշխանությունների և բիզնես ոլորտի համար։

3. Ներկայացված խնդրում նաև խիստ կարևոր է, որպեսզի ստեղծվող տեխնոլոգիական կառույցների գործունեության «կոդում» դրված լինեն ինքնազարգացման և բազմացման «մուլտիպէիկացիայի» ն «ճյուղավորման»

մեխանիզմները։ Ավելին, պետք է ձգտել, որպեսզի բարելավվող կամ ձևավորվող ոլորտային կառույցներն իրենց զարգացման որոշակի փուլից հետո ի վիճակի լինեն կատարել սոցիալ-տնտեսական և մտավոր-հոգեբա-նական առաջատարի «լոկոմոտիվի» դեր և այդպիսով ստեղծեն նախադրյալներ հանրապետության ոչ գծային զարգացման համար։ 1

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

1 «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված հետազոտական ծրագիր» հետազոտություն։

14

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԳՀարո ւթյու նյան

Վերոնշյալ մոտեցումների «կոռեկտության» չափանիշ կարող են հանդիսանալ, այսպես կոչված, «պիլոտային» միկրոծրագրերի իրագործումը («ակտիվ կենտրոնների» ձևավորումը) և դրանց արդյունքների համալիր վերլուծությունը ներկայացված թեզերի համատեքստում։

1.5. Կիրառական տեսանկյունից տեխնոլոգիական ոլորտի դասակարգումն ըստ սույն հետազոտության փողային կատարման նպատակահարմայաւթյան

Միևնույն ժամանակ, 1.3 ենթաբաժնում նշված տեխնոլոգիական ոլորտի երեք բաղադրիչները «նյութականացված», «չնյութականացված» և հումանիտար բնագավառները, նույնպես կարիք ունեն առաջնահերթության տեսանկյունից որոշակի դասակարգման: Ակնհայտ է, որ զարգացման ընդհանուր ռազմավարության տրամաբանությունը թելադրում է, որպեսզի նշված բնագավառները զարգանան զուգահեռաբար և միմյանց փոխլրացնեն: Սակայն, ելնելով նշված հանգամանքներից, մարտավարական հարթությունում անհրաժեշտ է ընտրել այն բնագավառը, որին պետք է տալ աnաջնայնաւթյnւն ներկա պայմաններում աշխատանքն սկսեյիա Այս տեսանկյունից պետք է հաշվի առնել հետնյալ հանգամանքները

• «Հումանիտար» տեխնոլոգիաներն այն ոլորտն են, որտեղ կատարվող մշակումներն են, որ կարող են հենք հանդիսանալ տնտեսական վերելքի և ժողովրդագրության բարելավման համար: Սակայն այդ ոլորտում իրականացվող աշխատանքները և դրանցից ստացված օգուտները ներկա փուլում խիստ դժվար է ներկայացնել այնպիսի եզրաբանությամբ, որը գրավիչ լինի հանրության, քաղաքական ընտրանու և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համար: Ելնելով այս նկատառումներից «հումանիտար» ոլորտը ներկա փուլում նպատակահարմար չէ ներկայացնել որպես զարգացման ռազմավարության առաջնային խնդիր:

• «Չնյութականացված» (ծրագրային կամ տեսական մշակումներ իրականացնող) տեխնոլոգիաների այն հատվածը, որն առնչվում է համակարգչա-յին-տեղեկատվական բնագավառի հետ, այսօր ՀՀ-ում համեմատաբար բարվոք վիճակում է: Ի լրումն, այդ ոլորտի հանրությունը բավականաչափ կազմակերպված է և կարողանում է պաշտպանել իր շահերն ամենազա-նազան ատյաններում և հարթակներում: Այսինքն, չնայած առկա բազմաթիվ հիմնախնդիրներին, ոլորտը գոնե նվազագույն չափով կարողանում է

15

ԳՀարությունյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

իրականացնել իր զարգացման ռազմավարությունը: Դրանից հետևում է, որ առաջին փուլում այդ բնագավառի վրա շեշտադրումներ կատարելը կարող է ընկալվել որպես «հայտնի իրողությունների կրկնություն» և սուր չընկալվել հանրության ու «քաղաքական դասի» կողմից։

• «Նյութականացված» տեխնոլոգիաների ոլորտը, թերևս, ամենաանտեսվածն

է մեր հանրությունում և կարծես թե խորհրդանշում է երկրի «ապա-ինդուստրիալացված» լինելը։ Մինչդեռ, այդ ոլորտում ստացված արդյունքները (մասամբ օգտվելով ոլորտի ձևակերպումից), «շոշափելի» կարող են լինել հասարակության բոլոր շերտերի համար։ Ի լրումն, այդ ոլորտի կառույցներին բնորոշ են «մուլտիպլիկացիայի» և «ճյուղավորման» մեխանիզմները։ Այս նկատառումներից ելնելով նպատակահարմար ենք գտնում հենց այս ոլորտի բնագավառում սկսել գործնական աշխատանքները։

Միևնույն ժամանակ, գործնական քայլերին զուգընթաց անհրաժեշտ է մշակել բարձր տեխնոլոգիաների զարգացման միասնական քաղաքականություն, կազմավորել բարձր տեխնոլոգիաների ոլորտի կառույցների վերաբերյալ հատուկ մեթոդաբանությամբ մշակված տվյալների շտեմարան և ձևավորել բարձր տեխնոլոգիաների ոլորտի օպտիմալ գործունեությունն ապահովող օրենսդրական դաշտ։

Դեկտեմբեր, 2014թ.

16

«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ԳՀարո ւթյու նյան

Աղբյուրներ և գրականություն

1. Бикбов А.Т, Грамматика порядка: историческая социология понятий, которые меняют нашу реальность, М., Издательский дом Высшей школы экономики, 2014.

2. Гагик Арутюнян, «Распад «ситемы» и формирование будущего», «Нораванк», с. 97, 2011.

3. Gagik Harutyunyan, ««Homo Virtualicus» in the context of Post - Democracy and Information Security», 21st Century, # 1 (9), p. 4, 2011.

4. Василий Микрюков, «И не будет сражениям конца», НВО, #34 (823), 2014. Տե ս նաև «Глобальный контекст»,

http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=12901.

5. Gagik Harutyunyan, «Challenges to Armenia in the Globalizing World», 21st Century, #1(13), p. 4, 2013:

6. Gagik Terterov, «Some peculiarities of «Cold War 2»», 21st Century, #1 (15), p. 4, 2014.

7. Արա Մարջաեյաե, «Ադրբեջանական Հանրապետություն. «վիրտուալ» ժողովրդագրության առանձնահատկությունները», Երևան, «Նորավանք» ԳԿՀ, 2012, Ara Marjanyan «Virtual» Demographics of the Azerbaijani Republic», Yerevan, SEF «Noravank», 2012.

8. ThomasP. Rona, «Weapon Systems and Information War», Boeing Aerospace Co., Seattle, WA, 1976.

9. А.Баранник, С Клементьев, «Организация обеспечения безопасности критической инфраструктуры в США», Зарубежное военное обозрение, #8, с. 3, 2009.

10. Գազիկ Հարությունյան, Հայագիտությունը որպես «կրիտիկական ենթակաոուցվածք», 21-րդ ԴԱՐ, # 6, էջ 4, 2013:

11. Gagik Harutyunyan,«Strategy of development and geopolitical scenarios», «21st Century», #2 (8), p. 4, 2010.

12. Гагик Арутюнян, «Мозговые центры» и национальная безопасность, «21-й Век», #1(17), с. 3, 2011.

ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏ

Գազիկ Հարությունյան

Ամփոփագիր

Ժողովրդագրական ոլորտում տիրող ծանր իրավիճակը պետք է գնահատել որպես ՀՀ ազգային անվտանգությանն ուղղված առաջնային մարտահրավեր, և այդ ոլորտին պետք է շնորհել «կրիտիկականի» կարգավիճակ: Արտագաղթի մեղմացումը և ժողովրդագրական վիճակի բարելավումը հնարավոր են միայն զարգացման ռազմավարության համատեքստում հատուկ ուշադրություն դարձնելով տեխնոլոգիական բնույթի «կրիտիկական ենթակաոուցվածքների» կայացմանը:

17

ԳՀարությունյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.

ДЕМОГРАФИЯ КАК КРИТИЧЕСКАЯ СФЕРА Гагик Арутюнян

Резюме

Тяжелую ситуацию в демографической сфере нужно оценивать как приоритетный вызов, стоящий перед национальной безопасностью РА, и эту сферу нужно наделить статусом «критической». Уменьшение эмиграции и улучшение демографической ситуации возможно только в контексте стратегии развития, уделяющей особое внимание становлению «критических инфраструктур».

DEMOGRAPHY AS A CRITICAL AREA Gagik Harutyunyan

Resume

The dire demographic situation in RoA should be perceived as a primary challenge to national security and a status of “critical” must be ascribed to this area. Alleviating migration and improving the demographic situation is possible only with special attention focused on establishment of technological “critical infrastructures” in the context of the development strategy.

18

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.