Научная статья на тему 'Հայաստանի տնտեսության արդիականացման ֆինանսավորման աղբյուրները'

Հայաստանի տնտեսության արդիականացման ֆինանսավորման աղբյուրները Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
357
59
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Задачей данной работы является анализ макроэкономических пропорций для определения возможностей увеличения финансирования модернизации экономики Армении и источников средств для увеличения сбережений и накоплений. В статье рассматривается стратегия развития, нацеленная на модернизацию экономики, которая предполагает решение многих проблем, объединенных в три основные группы. Это макроэкономические проблемы, связанные с производством ВВП и использованием ресурсов экономики на накопление капитала, проблемы, связанные с мотивацией предпринимателей в развитии и обновлении производства, и институциональные проблемы, призванные обеспечить благоприятные условия для развития бизнеса. Обосновывается необходимость основного выбора: либо нужно взять курс на новую экономическую модель развития, базирующуюся на модернизации экономики и переходе на инновационные рельсы, либо стремиться поддерживать и увеличивать относительно небольшое социальное благополучие на основе постепенного обновления и увеличения имеющегося производственного потенциала и использования доходов от реализации сырьевых ресурсов.

Текст научной работы на тему «Հայաստանի տնտեսության արդիականացման ֆինանսավորման աղբյուրները»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Աշոտ Թևիկյան'

2012թ. հունիսին 2,2, կառավարությունը 22 Ազգային ժողով ներկայացրած և նրա հաստատած ծրագրով սկսել է իրականացնել բարեփոխումների փաթեթ, որտեղ, որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայմաններ, արտացոլված են հետևյալ երեք գերակայությունները' տնտեսության մրցունակության բարձրացում, մարդկային կապիտալի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում: 22 կառավարությունն ակնկալում է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված (էնդոգեն) զարգացումը կունենա 2այաստանի տնտեսական աճի ապահովման առաջնային դերակատարում:

Այդ ռազմավարության շրջանակում ենթադրվող տնտեսության արդիականացման, գիտության ոլորտի զարգացման (այսուհետ ՝ տնտեսության արդիականացում) ուղղությունները պահանջում են լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք կարելի է միավորել երեք խմբում.

• մակրոտնտեսական' կապված 2ՆԱ արտադրության և տնտեսության ռեսուրսների օգտագորման հետ, ուղղված հիմնական *

* 2ՊՏ2 տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոն, Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի կառավարման ամբիոն, տ.գ.թ.:

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԱԹեիկյան

կապիտալի համախառն կուտակմանը1,

• ձեռներեցային շարժառիթներ, որոնք ենթադրում են արտադրության զարգացում և նորացում,

• ինստիտուցիոնալ, երբ նախատեսվում է ապահովել բիզնեսի զարգացման նպաստավոր պայմաններ:

Մեր նպատակն է մակրոտնտեսական համամասնությունների վերլուծության հիման վրա պարզել հնարավոր ֆինանսավորման ծավալները' Հայաստանի տնտեսության արդիականացմանն ուղղված կուտակման և համապատասխան ներդրումային քաղաքականության իրականացման համար:

Նման տնտեսական քաղաքականությանը նպաստելու են ՀՀ կառավարության ընդունած մի շարք որոշումներ, այդ թվում «Ինո-վացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգը» (17.02.2011թ. ՀՀ կառավարության N 6 արձանագրային որոշումը), որտեղ ներկայացված են նորարարության ազգային համակարգի ձևավորման ռազմավարական խնդիրները մինչև 2020թ., ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերը, «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» (ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 27-ի նիստի N 20 արձանագրային որոշումը):

«Ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգով» կառավարությունը 2012-2017թթ. նպատակ ունի ապահովել.

• զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպեր' համախառն ներքին արդյունքի 5-7% աճի միջոցով,

• ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպեր,

1 Հիմնական կապիտալի համախառն կուտակումը (Gross Fixed Capital Formation) ռեզիդենտների կողմից ապագայում նոր եկամտի ստեղծման համար միջոցների ներդրումն է հիմնական կապիտալի օբյեկտներում' արտադրությունում դրանք օգտագործելու ճանապարհով։

79

ԱԹնիկյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

• նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,

• աղքատության կրճատում 8-10 տոկոսային կետով,

• 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում ոչ գյուղատնտեսության մեջ զբաղվածների թվի ավելացում 30-50 հազարով:

Հիմնախնդիրն այն է, որպեսզի Հայաստանի ազգաբնակչության կենսամակարդակն աստիճանաբար մոտենա զարգացած պետությունների բնակչության կենսամակարդակին: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ազգային հարստության մոտավորապես նույն մեծությունը ե որակը ե առաջին հերթին մեկ շնչին ընկնող վերարտադրվող կապիտալը1: Դրա լուծումը պայմանավորված է համախառն կուտակման բացարձակ մեծության ե ՀՆԱ ընդհանուր աճով ու նրա այն մասի ավելացմամբ, որն ուղղվում է կապիտալի համախառն կուտակմանը:

Որպես տնտեսության զարգացման ֆինանավորման աղբյուր որոշիչ ե վճռական է կուտակման ե խնայողության նորմը1 2, քանի որ ով խնայում է, նա էլ ունի ներդրման հնարավորություն: Շրջանցել նման մոտեցումը մի քանի արտասահմանյան ձեռնարկությունների համար հատուկ պայմաններ ստեղծելով, ճիշտ չէ. պետությունը դրանից չի շահում: Հայաստանի պարագայում տնտեսության արդիականացման առավել իրական ուղին ենթադրում է ՀՆԱ կառուցվածքում ունենալ կապիտալի կուտակման այնպիսի բաժին, որը թույլ

1 Ազգային հարստություն — այն ամենը, ինչին տիրապետում է ազգը. նյութական բարիքները, բոլոր բնական ռեսուրսները, մթնոլորտը, արվեստի ստեղծագործությունները ե այլն:

Վերարտադրվող կապիտալ — արտադրված ակտիվներ, այդ թվում' տնտեսության հիմնական ֆոնդեր, ֆինանսական ու նյութական ակտիվներ ե մտավոր սեփականություն:

2 Կուտակման նորմ — միջոցների մաս, պետության կողմից որպես ներդրում դիտարկվող, որոնք ուղղվում են ապագա նպատակներին հասնելու համար:

Խնայողության նորմ— տնօրինվող անձնական եկամուտի մաս, որը մնում է սեփականատիրոջ մոտ ե օգտագործվում է կուտակման ե պարտքի մարման համար:

80

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԱԹեիկյան

կտա հասնել զարգացած պետություններում մեկ շնչին ընկնող կուտակված կապիտալի և ազգային հարստության մեծություններին: Կուտակման ցածր նորմը ներդրումային մթնոլորտի վերջնական դատավճիռն է:

Ընդ որում կուտակումները պետք է վերամշակվեն, այլ ոչ թե դուրս հանվեն երկրից կամ օգտագործվեն զուտ անձնական հարստությունն էլ ավելի մեծացնելու համար: Այսինքն կուտակումներն իրոք կծառայեն ներդրումների իրականացմանը, եթե սեփական կապիտալի նկատմամբ ձևավորված է բարենպաստ մթնոլորտ: Դրանից ելնելով անհրաժեշտ է կարգավորել ներդրումային գործընթացի ամբողջ շղթան, մեծացնել ներքին շուկան, խթանել արտահանումը, առաջին հերթին վերամշակող արդյունաբերության և գիտելիքահեն արտադրության արտադրանքի հաշվին1: Հիմնախնդիրը քաղաքական որոշում ընդունելն է' կամ ընտրել տնտեսական զարգացման նոր մոդել' հիմնված տնտեսության արդիականացման վրա, կամ ձգտել պահպանել և աստիճանաբար ավելացնել ոչ այնքան մեծ սոցիալական բարեկեցությունը:

Այժմ Հայաստանում, ներդրումներ իրականացնելու տեսակետից, սոցիալ-տնտեսական զարգացման և ֆինանսական նախագծերի մշակումները բխում են կոնսոլիդացված բյուջեի ձևավորման խնդրից: Առաջնությունը տրվում է առաջիկա տարվա կամ երեք տարվա ծախսերի կտրվածքով հավասարակշռված բյուջեի ապահովմանը: Նման մոտեցման դեպքում կարևոր նախագծերով նախատեսված ծախսերը տնտեսության համար, անկասկած, շահավետ են, սակայն պահանջում են իրականացման երկար ժամանակահատված և անխուսափելիորեն դիտարկվում են որպես բյուջեն ծանրաբեռնող ծախսեր: Դա կանխորոշում է, առաջին հերթին, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սոցիալ-տնտեսական զարգացման հիմնա-

1 2011թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության հավանությունն է ստացել Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը։

81

ԱԹեիկյան

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

խնդիրների նկատմամբ կոնյունկտուրային մոտեցում (կան, իհարկե, հետաքրքիր նախագծեր, օրինակ' Գյումրու տեխնոպարկը, Ա.Ի. Ալի-խանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամի հիման վրա ստեղծվող միջուկային բժշկության կենտրոնը): Մեր պատկերացմամբ, տնտեսական կանխատեսումները ե բյուջեի ձեա-վորումը պետք է համապատասխանեն հեռանկարային հայեցակարգին ե ռազմավարությանը ներառելով ֆինանսավորման աղբյուրների սահմանումը: Օրինակ, «Ինովացիոն տնտեսության ձեավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգ»-ում, որպես ֆինանսավորման հնարավոր ենթակառուցվածքներ, ուղղակի թվարկված են Վենչուրային հիմնադրամը ե Գաղափարների ե նորարարությունների համաֆինանսավորման դրամաշնորհը: Նման թվարկումը ոչ մի բան չի պարզեցնում ֆինանսավորման աղբյուրների հետ կապված, անգամ հայեցակարգային շարադրման պայմաններում:

1. Համախառն կուտակում

Շուկայի հիմնական կարգավորիչներն են պահանջարկը ե առաջարկը: Դրանք են կանխորոշում արտադրության աճի ե վերջնական սպառման վրա օգտագործվող ՀՆԱ, կապիտալի կուտակման ե զուտ արտահանման միջե պատճառահետեանքային կապը, որն, իր հերթին, անդրադառնում է տնտեսական աճի տեմպի վրա: Իսկ ավելի մանրամասն, մի կողմից բարձր պահանջարկը (շուկայի տարողություն) դրդում է արտադրողներին ներդրումների իրականացման դրանով իսկ ընդարձակելով արտադրությունը, համապատասխանաբար ավելացնելով եկամուտները, ներքին կուտակման աղբյուրները, բյուջեի եկամտային բազան ե նվազեցնելով արտաքին շուկայից ու արտասահմանյան վարկերից կախվածությունը (խոսքը վերաբերում է բուրգային ֆինանսական կախվածությանը): Որքան ավելի մեծ են եկամուտները, այնքան մեծ են խնայողությունները ե ներդրումների

82

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԱԹեիկյան

հնարավորությունը: Մյուս կողմից որքան մեծ են ներդրումները, այնքան մեծ են արտադրության հնարավորությունները: Դա թույլ է տալիս ավելի շատ խնայել ե սահմանափակել սպառումը խնայողություններն առավելագույն ձեով օգտագործելով ներդրումների վրա: Ցանկացած դեպքում, մեր կարգախոսն է. սոցիալ-տետեսակաե քաղաքականության կենտրոնում պետք է լինի մարդն իր պահանջարկներով: Այստեղից էլ հետեում է, որ ներդրումների հանդեպ պահանջարկը պետք է ուղղված լինի մարդկային կապիտալի զարգացման, ազգաբնակչության կյանքի որակի ե մակարդակի հիմնախնդիրնե-րին: Բայց նկարագրված գործընթացն այնքան էլ սահուն չի անցնում: Այսպես, ներդրումների հաշվին ավելի կատարյալ տեխնոլոգիաների անցնելու ընթացքում առաջացող բարդությունները պայմանավորված են նրանով, որ ոչ միայն առկա է տեխնոլոգիաների ե ներդրողների քանակական պակաս, այլե սպառողը հնարավորություն չունի վճարել ավելի բարձր գին ավելի որակյալ ապրանքի համար:

1990-ականն թթ. կեսից հետո ՀՆԱ կազմող կապիտալի համախառն կուտակման մասը սկսեց բարձրանալ (Աղյուսակ 1)1:

1996թ. համախառն կուտակման, այդ թվում նաե հիմնական կապիտալի մասը ՀՆԱ-ում կազմել է 19.4% ու 17.4%, իսկ 2011թ. 31.8% ու 31.2%: Այսպիսով, հիմնական կապիտալի «մսխման» միտումից գրանցվել է անցում դեպի նրա ավելացումը ՀՆԱ-ում: Ստեղծվում էին ներդրումների դերը մեծացնելու նախադրյալներ' որպես տնտեսական աճի գործոն: Սակայն զուտ արտահանումը մնում էր բացասական. փաստացի ներքին շուկայի զարգացումն օգուտ բերեց ավելի շուտ արտասահմանյան ձեռնարկություններին:

Որոշ պարզաբանումներ. ՀՆԱ կառուցվածքում վերջնական սպառման ե կուտակման մեծությունները կախված են տնտեսական պարբերաշրջանի (ցիկլ) փուլերից: Ճգնաժամի դեպքում համախառն

1 ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն 2011:

83

ԱԹեիկյան

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

պահանջարկը սեղմվում է, ընդ որում ներդրումների կրճատման պատճառով դրանում կապիտալի կուտակման մասը փոքրանում է, իսկ վերջնական սպառումը' ավելանում:

Աղյուսակ 1

ՀՆԱ կաոուցվածքի փոփոխությունը 1996-2011թթ.

(մըըդ դրամ, ընթացիկ գներով)

Ցուցանիշներ 1996թ. 2005թ. 2011թ.

ՀՆԱ / GDP 681.2 2,242.9 3,776.4

Վերջնական սպառմանն ուղղվող ծախսեր / Final consumption expenditures 738.3 1,883.0 3,555.7

Վերջնական սպառմանն ուղղվող ծախսերը ՀՆԱ-ում (%) - 84.0 94.2

Համախառն կուտակում / Gross capital formation 132.3 683.3 1,201.1

Համախառն կուտակումը ՀՆԱ-ում (%) 19.4 30.5 31.8

այդ թվում հիմնական կապիտալի համախառն կուտակում / Gross fixed capital formation 118.3 668.3 1,181.2

հիմնական կապիտալի համախառն կուտակումը ՀՆԱ-ում (%) 17.4 29.8 31.2

Համախառն խնայողություն / Gross savings 10.7 660.2 737.7

Համախառն խնայողությունը ՀՆԱ-ում (%) 1.6 29.4 19.5

2. Տնտեսության այւդիականացման համար կասցիտայի փաստացի ե անհրաժեշտ կուտակման ծավաւեերը

Կապիտալի կուտակման փաստացի ծավալները: Ընդհանուր առ-մամբ, կապիտալի համախառն կուտակման բաժինը ՀՆԱ-ում զարգացած պետության դեպքում կազմում է մոտ 20, զարգացողի դեպքում' 20-ից ավելի, իսկ արագ զարգացողի դեպքում' մոտ 25%:

2007-2011 թթ. Հայաստանը համախառն կուտակման վրա ծախսել է ՀՆԱ 31.0%-ը1: Առաջին հայացքից թվում է, թե դա բարձր է, քան

1 Ընթացիկ գներով, World Bank, http://data.worldbank.org/country/armenia,

http://data.worldbank.org/indicator/NE.GDI.TOTL.ZS/countries, http://www.tradingeconomics.com/ armenia/gross-fixed-capital-formation-private-sector-current-lcu-wb-data.html

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԱԹնիկյան

զարգացած պետություններում: Սակայն Հայաստանի տվյալները հաշվարկված են ազգային արժույթով (դրամով), իսկ զարգացած պետությունների դեպքում' ԱՄՆ դոլարով, ե դրանով պայմանավորված ազգային արժույթով տվյալների ուղղակի համադրումը ԱՄՆ դոլարով ներկայացված տվյալներին կոռեկտ չէ վերջնական սպառման ե ներ-դրումային ապրանքների գների միջե տարբեր հարաբերակցությունների պատճառով: Ուստի, միջազգային գործելակերպում ընդունված է առանձին տնտեսական ցուցանիշների համադրման ժամանակ կիրառել Գնման հնարավորությունների պարիտետ (ԳՀՊ) հասկացությունը1: Որոշ պատկերացում ունենալու համար ներկայացնենք ԳՀՊ-ով հաշվարկված եվրոպական տարածաշրջանին ե Հայաստանին վերաբերող 2008թ. տվյալները (Աղյուսակ 2).

Աղյուսակ 2

Պետություններ g К B, 3 C, 6 Яе ht 1 £ Й Ъ р | $ S . Й 3 Я й й^, Ч; Հ s р tP % Ւէ н£Г 3 з" - 3 33 Й юй^ II ճ з" 8 teS 33 Գների համադրելի մակարդակ**, %

ՏՀԶԿ 1,06 41157,4 34343 100 100

Եվրագոտի 0,890 10393,4 31696 92 108

ԵՄ 0,780 16010,3 32103 94 108

Հայաստան 156 22,8 7052 21 48

* Տնտեսական համագործակցության ե զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ - Organisation for Economic Cooperation and Development, OECD), սոցիալ-տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով հիմնված կազմակերպություն է, որի անդամ է 34 զարգացած պետություն:

** Գների համադրելի մակարդակ - ԳՀՊ հարաբերությունն արժույթի փոխարժեքին:

1 Միջազգային համադրման հիմքում դրված է գնման հնարավորությունների պարիտետը (ԳՀՊ, purchasing power parity). արժույթի այն քանակն է, որն անհրաժեշտ է որոշ ստանդարտ ապրանքների ե ծառայությունների գնման համար ընտրված բազային պետության մեկ դրամական միավորի միջոցով: ԳՀՊ հիման վրա գնահատականներն ավելի առարկայական են ե արտահայտում են պետության զարգացման մակարդակը միասնական արժույթի հիման վրա: Հայաստանը 2001թ. ըստ ԳՀՊ-ի զբաղեցնում էր 133-րդ տեղը:

85

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

Հայաստանում 2007-2011թթ. հիմնական կապիտալի համախառն կուտակումն ըստ ԳՀՊ-ի ազգային դրամական միավորով $1-ի նկատմամբ կազմել է մոտ 197.5 դրամ, իսկ վերջնական սպառումը մոտ 218.6 դրամ: Ելնելով ՀՆԱ միջազգային համադրումների գնահատականից Հայաստանում 2007-2011 թթ. հիմնական կապիտալի համախառն կուտակման մասը ՀՆԱ-ում ԱՄՆ դոլարով կազմել էր 18%: Ընդունելով, որ կապիտալի համախառն կուտակման և համախառն խնայողությունների միջև հարաբերակցությունը դոլարային գնահատ-մամբ նույնն է, ինչ ազգային արժույթով (1.6), կարելի է համարել, որ խնայողությունները Հայաստանում ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել են մոտավորապես 13-14%: Համադրելի գնահատականով Հայաստանը հետ է մնում ՏՀԶԿ պետություններից ՀՆԱ խնայողության մասով մոտավորապես 5, իսկ կուտակման մասով 4 տոկոսային կետով: Այսպիսի նկատելի տարբերությունը խնայողության և կուտակման ու համապատասխանաբար ներդրումների միջև պայմանավորված է տարբեր պատճառներով, այդ թվում' կապիտալի արտահոսքով:

Նման պարագայում, ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակներում պետք է առաջ քաշվի հետևյալ նպատակը. հասնել և գերազանցել զարգացած պետություններում ձևավորված խնայողության և կապիտալի կուտակման նորմը: Միայն այդ դեպքում կարելի է հուսալ, որ Հայաստանի և այդ պետությունների միջև տնտեսական զարգացման նկատելի ճեղքվածքը կկրճատվի:

Սակայն պետք է գիտակցել, որ խնդրի նման ձևակերպման պայմաններում կուտակման նորմի բարձրացումը կուղեկցվի սպառ-

ռ

ման նվազեցմամբ: Ի նչ անել, որ այն իրականացվի առանց սպառման կորուստի հաշվի առնելով Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական վիճակը: Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ՀՆԱ հավելաճը պայմանավորված լինի կուտակման նորմի աստիճանական ավելաց-

86

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԱԹեիկյան

մամբ, որն իր հերթին կարող է կուտակման ընդհանուր մեծությունը ՀՆԱ-ում հասցնել մինչ պահանջվող չափին (համադրելի գներով մոտ լինեն զարգացած պետությունների մեկ շնչին ընկնող մակարդակին)' միաժամանակ ավելացնելով վերջնական սպառումը ե մեկ շնչին ընկնող նրա մեծությունը: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է պար-զել, թե ինչպիսին պետք է լինեն վերջնական սպառման, կուտակման ե դրանց աճի տեմպի հարաբերակցությունները: Վերջնական սպառման աճի տեմպի սահմանումն այն հարցն է, որը պահանջում է քաղաքական որոշում ընդունել: Սակայն, մինչ այդ, նպատակահարմար կլիներ որոշակի պատկերացում կազմել այն միջոցների հնարավոր ծավալների մասին, որոնք, սպառման աճի տեմպի նվազման դեպքում, կարող են ուղղվել կուտակմանը: Նման ծավալները որոշվում են ՀՆԱ հավելաճով ե վերջնական սպառման հավելաճի մեծության ե խնայողության ավելացման վրա նրա բաշխվածությամբ, որն օգտագործվում է կապիտալի կուտակման համար:

Որպեսզի Հայաստանում համադրելի ԳՀՊ-ով մեկ շնչի հաշվով համախառն կուտակումը հավասար լինի ՏՀԶԿ պետությունների միջինին, այն ազգային արժույթով պետք է կազմի ՀՆԱ 40%-ը, բայց փաստացի 31.8% է: Դա բավական բարդ է:

Տնտեսության արդիականացումը, միանշանակ, պետք է իրականացվի փուլ առ փուլ: Նախ պետք է, որ ՀՆԱ կուտակման մասնա-բաժինը հավասարվի ե գերազանցի զարգացած պետությունների մակարդակը, դա թույլ կտա անցնել երկրորդ փուլ' հավասարվել նրանց մեկ շնչին ընկնող կուտակման մեծությամբ: Միայն դրանից հետո հնարավոր կդառնա անցնել հաջորդ հարցադրմանը' հասնել զարգացած պետությունների մեկ շնչին ընկնող կուտակված ազգային հարստության մակարդակին:

Քանի որ հնարավոր չէ միաժամանակ առաջնություն տալ ե իրական եկամուտներին, ե՛ կապիտալի կուտակմանը, պետք է որոշ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

87

ԱԹեիկյան

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ժամանակով սահմանափակել վերջնական սպառման աճը, ե երբ կուտակման կապիտալը հասցվի պահանջվող մակարդակին, նոր վերսկսել սպառման աճն ավելի մեծ չափով: Խոսքը վերաբերում է միայն բնակչության իրական եկամուտների աճի տեմպերի փոփոխմանը: Կենսապահովման աճի դանդաղումը բացասականորեն կընդունվի բնակչության կողմից ե կարող է դրդել անկանխատեսելի սոցիալական հետեանքների: Արդիականացման գործընթացը ժամա-նակատարր է:

3. Խնայողությունը ե դրա օգտագործումը կուտակման նպատակով

Կուտակման ֆինանսական պոտենցիալը ձեավորվում է խնայողության ե կապիտալի փոխանցումների (տրանսֆերտ) տարբերությունից (սալդո): Այդ պոտենցիալը տարիներ շարունակ ամբողջովին չէր օգտագործվում: Հայաստանի պայմաններում այն կարող է դառնալ լրացուցիչ ե միաժամանակ էական ֆինանսավորման աղբյուր: Սակայն, ինչպես հետեում է ՀՀ 2013-2015թթ. պետական միջնաժամկետ ծախսերից (2012թ., N 730 որոշում), կուտակման նորմի էական ավելացում մոտակա տարիներին չի սպասվում (Աղյուսակ 3):

Ավելին, կանխատեսվում են կապիտալի համախառն կուտակման ե սպառման աճի տեմպերի ե, համապատասխանաբար, ՀՆԱ-ում դրանց կշռի նվազման միտումներ: Այդ հարաբերակցություններին համապատասխանում են ՀՆԱ ե ներդրումների աճի ցածր տեմպերը: Փաստացի, 2013-2015թթ. չի կանխատեսվում համախառն կապիտալի ավելացում այն ծավալով, որը թույլ կտա հուսալ էական առաջխաղացում արտադրության արդիականացման գործում: Չնայած միջնաժամկետ ծախսային ծրագրում ներկայացված չեն խնայողության նորմի ցուցանիշները, ակնհայտ է, որ սպասվում է նաե նրա նվազման միտում: Այսինքն առաջիկա տարիներին առաջանալու են

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

Ա.Թեիկյան

կուտակման ֆինանսավորման աղբյուրների հետ կապված բարդ խնդիրներ: Կուտակման համար պահանջվող միջոցների պակասը պայմանավորված է ՀՆԱ առյուծի բաժին կազմող սպառման ծավալով, որը բավարար չափով ապահովված չէ արտադրության աճով: Անկասկած, տնտեսության արդիականացման համար կուտակման ծավալներին ուղղվող ներքին ռեսուրսները չեն բավարարի:

Աղյուսակ 3

Մակրոտնտեսական ցուցանիշներ

Ցուցանիշներ 2006 2008 2010 2013 2014 2015

փաստ. փաստ. փաստ. Շ ր Շ ր Շ ր

Անվանական ՀՆԱ, մլրդ դրամ 2,656.0 3,568.0 3,460.2 4,537.5 4,865.8 5,216.3

Իրական ՀՆԱ ինդեքս 113.2 106.9 102.2 103.8 103.5 103.5

Արդյունաբերության աճ -2.5 2.1 9.2 4.6 4.4 4.4

ՀՆԱ ծախսային կոմպոնենտների իրական աճերը

Կապիտալի համախառն կուտակում 32.2 12.6 0.5 3.4 3.0 2.7

Ծախսային բաղադրիչների տեսակարար կշիոը ՀՆԱ կազմում

Սպառում 82.3 81.8 95.0 91.5 90.7 90.1

Ներդրում 35.9 40.9 32.8 27.4 27.1 26.8

4. Կապիտաի կուտակման համար նախատեսված աղբյուրները

Հետեաբար, որպես վերջնական սպառման ե կապիտալի կուտակման միջե հարաբերությունների փոփոխության հիմնական ձե պետք է նախատեսել ՀՆԱ հավելաճի ռացիոնալ օգտագործումը, որը կարտահայտի տնտեսության եկամուտների հավելաճի միտումը: Այն

89

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

պետք է ուղեկցվի պետության գործադիր մարմինների, ձեռներեցների ե տնային տնտեսությունների գործունեության մոտիվացիայի բարձրացման քայլերով: Դա ենթադրում է արտադրության արդիականացմանն ուղղված այնպիսի երկարաժամկետ ֆինանսատնտեսական քաղաքականություն, որի արդյունքում ՀՆԱ ե ազգային հավել-աճի բաշխումը միաժամանակ կավելացնի.

• պետական ֆինանսների մուտքերը անվանական ու իրական արտահայտությամբ ե նրանց բաժինը ՀՆԱ-ում, արտադրությունում բյուջետային միջոցները որպես նեդրումներ օգտագործելու մտադրությամբ,

• միջոցների ծավալը ե բաժնեմասը, որոնք մնում են ձեռնարկությունների տնօրինման տակ այն պայմանով, որ դրանք կօգտագործվեն արտադրության զարգացման նպատակով,

• միջոցների ծավալը, որ մնում է տնային տնտեսություններում մեկ շնչի հաշվարկով նպատակ ունենալով մեծացնել տնային տնտեսությունների իրական եկամուտները ե մեկ անձի համար հաշվարկված իրական տնօրինվող եկամուտները:

Նկատի ունենալով նշված դրույթները կուտակման ավելացման համար որպես աղբյուր կարող են հանդիսանալ.

• արտադրության աճը, որն ավելացնում է տնտեսության ե վերջնական սպառման առկա ռեսուրսները,

• խնայողությունների ե վերջնական սպառման միջե հարաբերությունների փոփոխությունը' վերջնական սպառման աճի տեմպի նվազման հաշվին,

• խնայողությունների ե վերջնական սպառման հարաբերությունների փոփոխությունը հօգուտ խնայողության ե կապիտալի համախառն կուտակման հարաբերակցության դրա համար ավելացնելով ներդրումներին ուղղվող ձեռնարկությունների

90

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԱԹեիկյան

զուտ շահույթի բաժնեմասն ի հաշիվ այն բաժնեմասի, որ օգտագործվում է ձեռնարկությունների սեփականատերերի կողմից սեփական նպատակների համար,

• խնայողությունների ե կապիտալի կուտակման հարաբերությունների փոփոխությունը կուտակման նորմը հասցնելով խնայողության նորմին,

• ռեզիդենտների կողմից իրականացվող արտասահմանյան ներդրումների կրճատումը' այդ ներդրումներն ուղղելով ազգային արտադրություն,

• արտասահմանյան ներդրումները,

• պետության ե մասնավոր սեկտորի արտաքին փոխառությունները պայմանով, որ դրանք կօգտագործվեն արտադրության զարգացման համար:

Մի փոքր հանգամանալի ներկայացնենք վերը նշված աղբյուրներից առաջին երեքը:

Արտադրության աճի ազդեցությունը կապիտալի կուտակման վրա.- Ակնհայտ է, որ արտադրության զարգացման կարեոր շարժիչը ներքին պահանջարկն է: Նման զարգացումը պարտադրում է, որպեսզի բարձրացվի արտադրության արդյունավետությունը, իսկ դա հնարավոր է արտադրության արդիականացմամբ, ինչն ուղեկցվում է ծախսերի նվազեցմամբ, աշխատանքի արտադրողականության, կապիտալի ե տնտեսության համախառն եկամուտի որպես ներդրումների հիմնական աղբյուրի, բարձրացմամբ: Այդ խնդիրների լուծումը պահանջում է այնպիսի տնտեսական մեխանիզմների կիրառում, որոնք ձեռներեցներին մղում են արտադրության զարգացման, ներդրումների փոխհատուցման ժամկետների ե ծախսերի նվազման: Այսինքն Հայաստանում պետք է ձեռնտու լինի արտադրության զարգացման միջոցով ապրանքի արտադրությունը ե շահույթի ձեռքբե-

91

ԱԹեիկյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

րումը: Եվ հավանաբար նոր հզորությունների գործարկումը պետք է ավելի եկամտաբեր լինի, քան հին սարքավորումների օգտագործումը: Փաստացի, իրավիճակը հակառակն է, ե եթե այն պահպանվի, ուրեմն արդիականացման ճանապարհը փակ է:

Եվ կարեորագույն խնդիր է' բաց չթողնել համաշխարհային տնտեսության նոր վերելքը, մասնավորապես զարգացած պետություններում, որն առաջին հերթին կապված կլինի նորագույն հայտնագործությունների ե դրանց լայն օգտագործման հետ: Դրա համար անհրաժեշտ է արագ ե արդյունավետ իրականացնել տնտեսության արդիականացումը: Խոսքը միայն այն մասին չէ, որ անհրաժեշտ է որոշ ապրանքներ արտադրել գնված սարքավորումներով, այլ որ հարկավոր է ինքնուրույն զարգացնել համապատասխան ճյուղերը: Տեխնոլոգիական հագեցվածությամբ առաջատար լինելու համար պետք է ինքնուրույն ստեղծել ե արտադրել նորը:

Հնարավոր է, որ խնդիրը լուծվի որոշակի տնտեսական աճի պարագայում. օրինակ, կարելի է հուսալ տարեկան 4-5% արտադրության հավելաճ, ՀՆԱ 4% աճ ե զարգացած պետությունների համեմատ' 2%-ով արտադրության աճի տեմպի գերազանցում: Այս դեպքում, պահպանելով կուտակման նորմը, հնարավոր է աստիճանաբար մոտենալ նրանց մեկ շնչին ընկնող հիմնական կապիտալի կուտակման մեծությանը: Եվ չնայած առկա արտադրության ե կուտակման բացարձակ մեծությունների ենթադրվող աճի տեմպին, կշարունակվի զարգացած պետությունների ե Հայաստանի միջե մեկ շնչին ընկնող հիմնական կապիտալի կուտակման մեծության ճեղքվածքի ընդլայնումը: Այդ դեպքում տնտեսության արդիականացման հիմնա-խնդիրը տեղափոխվում է այսպես կոչված «երկարատե» լուծում պահանջող խնդիրների շարքը: Միայն արտադրության աճի տեմպի բարձրացման հաշվին արդիականացման խնդիրը լուծում չի ստանա: Դրանով է պայմանավորված խնայողության ե կապիտալի կուտակ-

92

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԱԹեիկյան

ման նորմերի ավելացման անհրաժեշտությունը որպես ներդրումների ընդարձակման աղբյուր:

Խնայողությունների ե վերջնական սպառման միջև հարաբերությունների փոփոխությունը' վերջնական սպառման աճի տեմպի նվազման և ՀՆԱ խնայողության նորմի ավելացման հաշվին.- Որպեսզի կապիտալի համախառն կուտակումն ազգային արժույթով կազմի ՀՆԱ 40%-ը, այսինքն համադրվի ՏՀԶԿ պետությունների մակարդակին, համախառն խնայողությունը պետք է կազմի 25% կամ մոտ լինի դրան:

Կրկին անդրադառնանք մեխանիզմների կիրառմանը: Քանի որ ՀՆԱ-ն բաժանվում է խնայողության և վերջնական սպառման, ապա խնայողության ավելացումը համապատասխանաբար բերում է վերջնական սպառման փոփոխության: Ավելացնելով խնայողության նորմը և այն բաժանելով մի քանի տարիների վրա մենք կհասցնենք խնայողությունն անհրաժեշտ մակարդակի, ապահովելով միաժամանակ վերջնական սպառման տարեկան ավելի բարձր հավելաճ փաստացի ձևավորված հավելաճի նկատմամբ:

Այդ մոտեցումը հիմնված է ՀՆԱ-ի, խնայողության և համախառն կուտակման միջև հարաբերությունների վրա, որին հետևելով պետք է ձևավորել հիմնական տնտեսական հարաբերությունները: Կարևոր է, որ վերջնական սպառման հավելաճի ժամանակավոր կորուստը գերազանցվի հետագայում, կուտակման և դրա հետ կապված արտադրության և տնտեսության եկամուտի ընդհանուր ծավալի աճի արդյունքում:

Թվարկենք խնայողությունների ավելացման և վերջնական սպառման աճի տեմպի կրճատման հնարավոր ուղղությունները.

• խնայողությունների ավելացում և վերջնական սպառման նվազում ի հաշիվ ավելի բարձր եկամուտ ունեցող բնակչության լրացուցիչ հարկադրման,

93

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

• խնայողությունների ե վերջնական սպառման միջե հարաբերության փոփոխում հօգուտ խնայողության ե կապիտալի համախառն կուտակման մեծացնելով ամորտիզացիայի դերը որպես ներդրման միջոցների աղբյուր,

• նկատի ունենալով բնակչության սոցիալական տարբեր խմբերի միջե առկա եկամուտների մեծ տարբերությունը զգալի ծանրաբեռնվածությունը պետք է ընկնի ավելի բարձր եկամուտ ունեցող խմբի վրա

• օֆշորների հետ պայքարը,

• բնակչության եկամուտների աճի ծավալների սահմանափակումը:

5. Մտորումներ երկարատև զարգացման ֆինանսավորման մասին

Տնտեսական զարգացման խնդիրներն ավելի արագ ե արդյունավետ լուծելու մասին մեր եզրահանգումները վերաբերում են Հայաստանի տնտեսությունում ստեղծված վերարտադրության վիճակին ու առկա զարգացման միտումներին, տնտեսության եկամուտներին ե վերջնական սպառմանը, խնայողության ե կապիտալի կուտակման բաշխմանը ե դրա օգտագործմանը:

2000-2008թթ. տնտեսական աճի պայմաններում հնարավոր էր տնտեսական զարգացման երկու ճանապարհ: Առաջինը հումքի վաճառքից, տրանսֆերտային մուտքերից ե չաշխատող արտադրահզո-րությունների շահագործումից ստացվելիք լրացուցիչ եկամուտների ուղղորդումն էր հիմնականում ազգաբնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այն թելադրված էր 1990-ականների առաջին կեսին ազգաբնակչության կտրուկ աղքատացումը հաղթահարելու պահանջով: Միաժամանակ, մարվում էր սոցիալական դժգոհությու-նը բարեփոխումների հանդեպ, որոնք բնակչության կողմից դիտվում էին որպես ստեղծված ծանր կացության հիմնական պատճառներից

94

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԱԹեիկյան

մեկը: Երկրորդն ուղղված էր առկա ռեսուրսները տնտեսության արդիականացման նպատակներին ծառայեցնելուն, ինչը ենթադրում էր կուտակման կապիտալի ծավալների ավելացում, արտադրական սարքավորումների արդիականացում ե մշակող արդյունաբերության զարգացում: Այս դեպքում առավելությունները կարելի էր ակնկալել հեռանկարում: Իսկ կարճաժամկետ ե միջնաժամկետ հատվածում, ռեսուրսների սահմանափակ լինելու պայմաններում, պարտադրված պետք էր զսպել սպառման տեմպի բարձրացումը: Իրականում իրագործվեց առաջին տարբերակը:

2009—2010թթ. ճգնաժամի ե հետճգնաժամային փուլում Հայաս-

\ ռ

տանի առջե կանգնած են նույն հիմնախնդիրները, այսինքն ո ր ռազմավարությանը տալ առաջնահերթությունը' տնտեսության արդիա-

ռ ռ

կանացմանը ե նորարարության զարգացմա նը, թե վերջնական սպառման ավելացմանը, մեծ զանգված կազմող ե չքավորության մեջ գտնվող բնակչության խնդիրների լուծմանը, ցածր աշխատավարձերին ե այլ սոցիալական խնդիրներին: Էական ծախսեր է պահանջում նաե բանակի արդիականացման ծրագիրը:

Ինչպես նշել ենք, պետական մակարդակով հայտարարվել է տնտեսության արդիականացման ե ինովացիոն համակարգի ձեա-վորման ծրագրերի իրագործման մասին: Գտնում ենք, որ ծրագրերով նախատեսված իրականացման մոդելները հստակեցման, որոշ դեպքերում վերանայման կարիք ունեն այն առումով, որ դրանց զորավիգ կանգնեն ֆինանսավորման իրական ու կայուն աղբյուրները, առկա եկամուտների ռացիոնալ օգտագործումը: Անհրաժեշտ է առավել արդյունավետ օգտագործել ներդրումային միջոցները, աշխատուժն ու ուղղակի արտասահմանյան ներդրումները:

Լուրջ մտահոգության առիթ է տալիս համադրելի գներով հաշվարկված մեկ շնչին ընկնող հիմնական կապիտալի կուտակումը 2007-2011 թթ., որը փոքր է ինչպես միջին համաշխարհային, այնպես

95

ԱԹեիկյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

էլ ՏՀԶԿ մակարդակից: Այն ուղղակի նշանակում է, որ Հայաստանը հետ է մնում հիմնական կապիտալի զինվածությամբ ոչ միայն զարգացած պետություններից, այլ նաե համաշխարհային միջին մակարդակից: Համաշխարհային միջին մակարդակին հասնելը, խնայողությունների ավելի ամբողջական օգտագործման դեպքում, խնդիր չէ: Ավելի բարդ խնդիր է զարգացած պետությունների հետ առկա ճեղքվածքի կրճատումը: Դա պահանջում է կուտակման այնպիսի մակարդակ, որը ներկա պահին անիրական է: Նման վիճակից դուրս գալու համար պետք է փոխել վերարտադրության գործընթացի բնույթը, որի նպատակով պահանջվում է փոխել ՀՆԱ առկա կառուցվածքը, ավելացնել կուտակման կապիտալի բաժինը, փոխել արտադրության ե կուտակման կառուցվածքը, կողմնորոշել այն մարդկային կապիտալի զարգացմանը ե հիմնական կապիտալի արդիականացմանը: Տնտեսական աճին ե տնտեսության արդիականացմանը զուգընթաց, սպառումն ավելացնելու հետ առնչվող խնդիրների լուծումը պահանջում է ձեավորված համաչափությունների, հայեցակարգերի կազմավորման, տնտեսության երկարաժամկետ ռազմավարական զարգացման ե տնտեսական քաղաքականության վերիմաստավորում: Պետք է սահմանել, թե ինչպիսին պետք է լինեն վերջնական սպառման, կուտակման ե աճի տեմպի միջե համաչափությունները նկատի ունենալով կապիտալի արագ կուտակումը' բնակչության իրական եկամուտների աճի պայմանում: Ճգնաժամից դուրս գալու գործողությունների ծանրաբեռնվածությունը ե աշխատանքների ուղղվածությունը հետճգնաժամային փուլում պետք է տեղափոխել արտադրության զարգացման ոլորտ: Այլապես տնտեսությունը կհայտնվի փակուղում հիմնական կապիտալի շարունակական հնացման ե տեխնոլոգիական հետամնացության հետ միասին:

Ի վերջո, պահանջվում է սահմանել տնօրինվող ազգային եկա-մուտի բաշխման համաչափությունները երեք հիմնական ուղղու-

96

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԱԹեիկյան

թյամբ նպատակ ունենալով ապահովել իրական աշխատավարձի ե թոշակների աճը, հիմնական կապիտալի արդիականացումը ե դրա ավելացումը: Պետք է ավելացնել միջոցների այն բաժինը, որն ուղղվելու է հիմնական կապիտալի վերարտադրությանը նպատակ ունենալով նվազագույնի հասցնել մեկ շնչին ընկնող հիմնական կապիտալի ճեղքվածքը զարգացած պետությունների համեմատ, իսկ վերջնական սպառման միջոցները անհրաժեշտ է կրճատել ապահովելով վերջնական սպառման աճն իրական արտահայտությամբ:

Կուտակման ե սպառման համաչափությունների փոփոխությանը զուգընթաց անհրաժեշտ է փոխել ըստ գործունեության ուղղության բաշխվող ե կուտակմանն ուղղվող միջոցների համաչափությունները: Պետք է ուշադրություն դարձնել վերամշակող արդյունաբերության զարգացմանը, առաջին հերթին մեքենաշինությանը, գերակա ուղղություն ունեցող ինովացիոն արտադրություններին ե գյուղատնտեսությանը ավելացնելով դրանցում կուտակման աղբյուրները ե պետական ռեսուրսները: Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, նրա հետ առնչվող ճյուղերին, ապա դրանցից միջոցների շեղումը կբերի պետության համար եկամուտների ե որոշակի միջոցների կորստի, որոնք անհրաժեշտ են այդ ճյուղերի արտադրության պահպանման համար: Սակայն նրանց գործառույթներում ռեսուրսների հիմնական մասն ուղղվում է ոչ պրոֆիլային, ոչ արտադրական բնույթի ակտիվներ գնելուն, մեծ չափի վճարումներ են տրվում դրանց սեփականատերերին: Ուստի, ուղղակի անհրաժեշտ է եկամուտների մի մասն օգտագործել արտադրության զարգացման նպատակով ապահովելով տեխնիկական վերազինումը ե տնտեսության կառուցվածքի փոփոխությունը:

Տնտեսության արդիականացումը համակարգային գործընթաց

է.- Արդիականացման ե նորարարության քաղաքականության հաջողությունը հիմնականում պայմանավորված է տնտեսական զարգաց-

97

ԱԹեիկյան

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ման պետական քաղաքականությամբ, նախանշված առաջնությունների ե նպատակների հիմնավոր ընտրությամբ: Իրականացվող գործառնական քայլերի կարեոր բաղադրիչներն են պետական վարկերը, պետական-մասնավոր համագործակցությունը, սուբսիդիաները, հարկային արտոնությունները, պետական գնումների համակարգը: Որպես զարգացման ազդեցիկ ուժ անհրաժեշտ է մեծացնել ե ընդար-ձակել ներքին պահանջարկն ազգային արտադրողների հանդեպ, ավելի մեծ չափով հիմնվել ներքին ուժերի ե հնարավորությունների վրա, զարգացնել վերամշակող արդյունաբերությունը ե դրա արտադրանքի արտահանումը:

Տնտեսության արդիականացման հիմնախնդիրը սերտ կապված է պետության արդիականացման հիմնախնդրի հետ ե նրա կարեոր մասն է: Այն ենթադրում է քաղաքական կայունություն ե տնտեսության զարգացման համապատասխան միջավայրի ստեղծում, կառուցվածքային բարեփոխումների իրականացում: Նման խնդիրների լուծումը պահանջում է ռեսուրսների մոբիլիզացում ե այնպիսի պայմանների ձեավորում, որոնց դեպքում մասնավոր հատվածը շահագրգռված կլինի իր գործառույթները համապատասխանեցնել նշված նպատակներին: Դրա համար պետք է խթանել ներդրումային ե նորարարության գործունեությունը, սահմանափակել այն հնարավորությունը, երբ մենաշնորհային դիրքի հաշվին ձեռք է բերվում գերշահույթ, կարտելային պայմանավորվածությունների միջոցով խիստ բարձրացվում են գները, ավելի արդյունավետ պայքարել այն իրավաբանական անձանց դեմ, որոնք խուսափում են հարկերի վճարումներից, բացառել գործարարների ե գործադիր մարմինների միջե կոռուպցիոն գործարքների հնարավորությունը: Դատական համակարգի բարեփոխումները պետք է ապահովեն իրավունքի գերակայությունը:

Դեկտեմբեր, 2012թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

98

■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (47), 2013թ.

ԱԹեիկան

ИСТОЧНИКИ ФИНАНСИРОВАНИЯ МОДЕРНИЗАЦИИ ЭКОНОМИКИ АРМЕНИИ

Ашот Тевикян

Резюме

Задачей данной работы является анализ макроэкономических пропорций для определения возможностей увеличения финансирования модернизации экономики Армении и источников средств для увеличения сбережений и накоплений. В статье рассматривается стратегия развития, нацеленная на модернизацию экономики, которая предполагает решение многих проблем, объединенных в три основные группы. Это макроэкономические проблемы, связанные с производством ВВП и использованием ресурсов экономики на накопление капитала, проблемы, связанные с мотивацией предпринимателей в развитии и обновлении производства, и институциональные проблемы, призванные обеспечить благоприятные условия для развития бизнеса. Обосновывается необходимость основного выбора: либо нужно взять курс на новую экономическую модель развития, базирующуюся на модернизации экономики и переходе на инновационные рельсы, либо стремиться поддерживать и увеличивать относительно небольшое социальное благополучие на основе постепенного обновления и увеличения имеющегося производственного потенциала и использования доходов от реализации сырьевых ресурсов.

99

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.