Научная статья на тему 'Ազգ-պետության գաղափարախոսական հիմքերը Եվ գործառական առանձնահատկությունները'

Ազգ-պետության գաղափարախոսական հիմքերը Եվ գործառական առանձնահատկությունները Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
395
68
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Дискуссия о свободе и равенстве продолжается на другом уровне – в споре демократии и либерализма. Существует принципиальное различие между этими идеологиями, опирающимися на две разные концепции отношений между человеком и обществом. Цель данной статьи – рассмотрение взаимодействия демократии, либерализма и национализма в контексте функциональных особенностей национального государства. Центральная идея работы – это утверждение, что в национальном государстве противоречия возникают в связи с отсутствием баланса и гармонии между демократическими, либеральными и национальными идеологиями.

Текст научной работы на тему «Ազգ-պետության գաղափարախոսական հիմքերը Եվ գործառական առանձնահատկությունները»

ԱԶԳ-ՊԵՏՈԻԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կարինե Հակոբյան*

Ազգ-պետության և նրա ֆիզիկական ու հոգևոր տիրույթում ձևավորված քաղաքական ազգի* 1 գործառական առանձնահատկությունները պայմանավորված են ժողովրդավարության, ազատականության և ազգայնականության փոխազդեցությունների բնույթով, իսկ դրանք, իրենց հերթին, որպես գաղափարախոսություններ և կառավարման համակարգի բաղադրիչներ, բխում են ազգ-պետության նպատակներից և բարձրագույն արժեքներից (հավասարություն, ազատություն, ազգային ինքնավարություն և ինքնության պահպանում): Որքան էլ համաշխարհայնացման (գլոբալացման) գործընթացների կողմնակիցները փորձում են ընդլայնել ժողովրդավարության գործառության շրջանակները, այդուհանդերձ, պատմական փաստերն ու ժամանակակից իրադարձությունները վկայում են, որ ազգ-պետությունից դուրս ժողովրդավարությունը կորցնում է կառավարման իր ներունակությունները: Անգլիացի հասարակագետ և փիլիսոփա Մայքլ Մանի կարծիքով' ժամանակակից ժողովրդավարությունը կարող է արդյունավետ գործել միայն ազգ-պետության շրջանակում: Նա գրում է.

* ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի հայցորդ, «Բարեփոխում» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ:

1 Քաղաքական ազգն ազգային ինքնորոշման իրավունքի հիման վրա քաղաքական ինքնավարություն ձեռք բերած (ազգ-պետություն) ժամանակակից ազգն է, որը քաղաքական սուբյեկտ է:

27

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

«Եվրամիությունն այսօր ավելի միտված է դեպի վարչարարությունը,

ռ

քան ժողովրդավարությունը: Կարո ղ է արդյոք ժամանակակից ժողովրդավարությունը վերահսկել Եվրամիության գործողությունները. իհարկե' ոչ, որովհետև այն ստեղծվել է ժամանակակից ազգ-պետու-թյան ձևաչափի մեջ և դրա գործառույթն է» [1, с. 399]: Այդ միտքն է զարգացնում նաև քաղաքագետ Սամուել Հանթինգթոնը նշելով, որ «ժամանակակից ժողովրդավարությունն» ընդհանրական հասկացություն չէ, այլ վերաբերում է միայն ազգ-պետությանը: Դրան պետք է ավելացնել, որ ազգ-պետություններում ժողովրդավարությունը հաստատվել է որպես իրավահաջորդ ռեժիմ [2, c. 25]: Այսինքն ժողովուրդները հավասարության և ազատության գաղափարներով տոգորված, ազգային ազատագրական պայքարի արդյունքում և ազգային ինքնորոշման իրավունքի հիման վրա հիմնադրել են ազգ-պետու-թյունները, իսկ այնուհետև որպես կառավարման համակարգ հաստատվել է ազատական-ժողովրդավարությունը:

Ժողովրդավարության հազարամյակների պատմությունը համընթաց և ներդաշնակ զարգացման ճանապարհ չէ, այլ հասարակության ու պետության միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերությունների, հասարակական ընդվզումների և պայքարի պատմություն: Պետք է նկատել, որ «հասարակական դաշինքն» ի սկզբանե խախտվել է ինչպես պետության կողմից, այնպես էլ հասարակության ներսում: Այդ առումով, ժողովրդավարությունը կարելի է համարել այն գործիքը, որի միջոցով փորձ է արվում իրագործել ազգ-պետության երկու գլխավոր գործառույթներից մեկը. հասարակության անվտանգության և բարեկեցության ապահովումը (մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների պաշտպանությունը և հիմնական պահանջմունքների բավարարումը): Մյուս գործառույթն ազգային ինքնավարության և ազգային ինքնության պահպանումն է (ազգային գաղափարախոսության և մշակութային քաղաքականության միջոցով):

28

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԿՀակոբյան

Լուսավորական և ռոմանտիզմի փիլիսոփայության, անգլիական և ֆրանսիական հեղափոխությունների և նոր ձևավորվող արդյունաբերական հասարակության ժամանակաշրջանից մինչև այսօր ժողովրդավարացման գործընթացը վերելքների և անկումների երկարատև ճանապարհ է անցել: Հանթինգթոնի դասակարգմամբ ժողովրդավարացման «առաջին ալիքը» (1828-1926) եղել է ամենից տևականը, գրեթե մեկ դար, որին, սակայն, հաջորդել են ժողովրդավարացման նահանջի տարիները (1922-1942): Այնուհետև «երկրորդ ալիքը» (1943-1962) տևում է ավելի կարճ, և դարձյալ այդ ժամանակահատվածին հաջորդում են նահանջի տարիները: Քսաներորդ դարի ավարտը նշանավորվում է երրորդ հուժկու «ալիքով», որն արդեն կրում է համաշխարհային բնույթ (1974-1990): Ընդամենը տասնհինգ տարվա ընթացքում, մինչև 1991 թվականը ժողովրդավարությունը հաստատվում է Հարավային Եվրոպայում, Լատինական Ամերիկա-յում, հասնում է Ասիա և կարողանում Սովետական Միությունում փլուզել սոցիալիստական կարգերը: Այդուհանդերձ, ժողովրդավարացման «երրորդ ալիքը», որն ըստ էության որպես անավարտ ծրագիր շարունակվում է առայսօր, հեղինակին լավատեսության առիթ չի տալիս, քանի որ գործընթացներին զուգընթաց ուժեղանում են հակազդեցությունը և ժողովրդավարական գաղափարների նկատմամբ դիմադրությունը [2, c. 26]: Ինչպես յուրաքանչյուր կիսատ թողնված գործ, այնպես էլ թերի ժողովրդավարությունը ենթակա է տարաբնույթ շեղումների և կարող է բազմաթիվ արատավոր երևույթների սկզբնապատճառ դառնալ: Իսկ ժողովրդավարությունը թերի է, երբ ձևավորված չէ քաղաքացիական հասարակությունը, չկա անկախ մամուլ, տարանջատված չեն իշխանության գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերը և չկա իշխանությանը հակակշիռ և վերահսկո-ղական գործառույթներ ունեցող քաղաքական ընդդիմություն: Դեռևս Արիստոտելը որպես կառավարման հիմնական ձևեր նշում էր մո-

29

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

նարխիան, արիստոկրատիան և պոլիտիան, իսկ շեղումներ էր համարում տիրանիան, օլիգարխիան և դեմոկրատիան: Սակայն կան պատմական փաստեր, որոնք վկայում են ժողովրդավարական հաջող կառավարման մասին, ինչպես անտիկ, այնպես էլ ավելի վաղ ժամանակաշրջանում: Այս առումով տեղին է հիշել շումերական էպոսը (մ.թ.ա 2800թ.), որում Գիլգամեշը անմահության գաղտնիքը որոնելու նպատակով գնում է Արարտու երկիր (աշխարհագրորեն համապատասխանում է պատմական Հայաստանի տարածքին) և վերադառնալով պատմում է, որ այդ երկրում թագավորը, որը նաև ժողովրդի հոգևոր առաջնորդն է, ընտրվում է չորս տարով և նրա իշխանությունը սահմանափակված է ավագանու կողմից (նույնպես ընտրված): Իսկ Սենեկան իր նամակներից մեկում, անդրադառնալով ժողովրդավարության գաղափարին, հիշում է «ոսկե դարը», երբ «ղեկավարել են իմաստունները, և երբ ղեկավարել չէր նշանակում իշխել, այլ նշանակում էր կատարել պարտականություն: Ոչ ոք չէր փորձում իշխանություն բանեցնել նրանց նկատմամբ, ովքեր իրեն շնորհել էին այդ իշխանությունը» [3, с. 242]: Եթե դեռևս հազարամյակներ առաջ հնարավոր է եղել ժողովրդավարական եղանակով կառավարել այնպես, որ այդ ժամանակաշրջանը համարվել է «ոսկե

ռ ռ

դար», ապա ինչո ւ այսօր դա հնարավոր չէ իրականացնել. որո նք են

ռ

արգելքները: Ինչո ւ մի գաղափարախոսություն, որը, թվում է, մարմնավորում է մարդու և ժողովուրդների լավագույն իղձերը, այդքան դժվարությամբ է հարթում իր ուղին: Ժողովրդավարացման բնույթը և նրանում տեղ գտած շեղումների պատճառները բացահայտելու համար նախևառաջ անհրաժեշտ է վերլուծել և փորձել հասկանալ «մեծամասնության» և «փոքրամասնության» միջև (ոչ միայն քաղաքական առումով) գոյություն ունեցող հակասությունների բնույթը և պատճառները: Գործառական մոտեցմամբ' ժողովրդավարությունը մեծամասնության կամքի իրագործումն է' փոքրամասնության իրավունք-

30

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԿՀակոբյան

ները հաշվի առնելով: Գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի կարծիքով ժողովրդավարության ուսումնասիրության բնագավառում այսօր դեռևս բանավեճի թեմա է, թե ինչպես համատեղել ազատությունն ու հավասարությունը, մեծամասնության և փոքրամասնության իրավունքներն ու շահերը, ազգային համաձայնությունը և բազմամշակութայնությունը: Հաբերմասի կարծիքով ազատականներն իրավական դաշտում կարևորում և ինստիտուցիոնալացնում են բոլորի համար հավասար ազատությունները: Նրանց համար մարդու իրավունքը գերակա արժեք է ժողովրդավարության նկատմամբ, ինչպես նաև սահմանադրությունն առաջնահերթ է ժողովրդի հավաքական կամքի նկատմամբ: Մյուս կողմից էգալիտարները (հավասարա-պաշտները) գտնում են, որ ազատ և հավասար մարդկանց հավաքականությունն է, որ ձևավորում է ինքնավար կամք, և մարդու իրավունքները պետք է ենթակա լինեն ժողովրդի այդ ինքնավար և հավաքական կամքին [4, с. 33]: Դեռևս 18-րդ դարի կեսերին Ժան-Ժակ Ռուսոն նշում է, որ օրենսդիր մարմինը ենթակա է ժողովրդի օրինաստեղծ կամքին: Նա օրենքները ստորաբաժանում է չորս խմբի. քաղաքական, որոնցով կարգավորվում են պետության կամ ամբողջի և ժողովրդի հարաբերությունները, քաղաքացիական, որոնցով պետությունը պաշտպանում է իր անդամների իրավունքներն ու ազատությունները, այնուհետև դրանց ածանցյալ' քրեական օրենսդրությունը և, վերջապես, չորրորդը, որը Ռուսոն ամենից ավելի է կարևորում և համարում է պետության իրական սահմանադրությունը. դա այն է, ինչը գտնվում է քաղաքացիների հոգում [5, էջ 129-130]: Խոսքը վերաբերում է ազգային սովորույթներին և բարոյական նորմերին, այսպես կոչված չգրված օրենքներին, որոնք որոշիչ նշանակություն ունեն օրենսդրության ձևավորման գործում: Եթե ժողովուրդն է որոշում երկրի օրենսդրությունը, ուրեմն օրենքները բխում են ժողովրդի և յուրաքանչյուր քաղաքացու շահերից: Բայց դա հնարավոր է միայն

31

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

այն դեպքում, երբ հասարակության մեջ կա ազգային և քաղաքացիական համաձայնություն: Սակայն խնդիրը հենց այդ համաձայնության պակասն է: Ըստ էության, եթե կա սոցիալական համերաշխություն, օրենքներն ինքնըստինքյան կբխեն հասարակության յուրաքանչյուր անդամի շահերից, և հետևաբար ազատական և ժողովրդավարական սկզբունքների միջև հակասություն չի առաջանա: Սակայն չպետք է մոռանալ, որ ազատականությունը ոչ թե ազգային համաձայնության և սոցիալական համերաշխության, այլ մրցակցության գաղափարախոսություն է: Իսկ մրցակցության մեջ բարոյական նորմերով առաջնորդվելու համար անհրաժեշտ են անձնական շահին հակակշիռ ուժեղ հասարակական լծակներ: Հետևաբար, ժողովրդի «օրենսդիր կամքը» փաստացիորեն մնում է բարի, սակայն անիրագործելի ցանկություն: Այս հարցերի շուրջ անդրադառնալով Իմանուիլ Կանտի հայացքներին Հաբերմասը նկատում է, որ դրանցում ամենից կարևորը մարդու իրավունքների (ազատականության) և ժողովրդի իրավունքների (ժողովրդավարության) համատեղելիության հնարավորության գաղափարն է: Քաղաքացիների հավաքական կամքը կարող է դրսևորվել միայն համընդհանուր շահերից բխող օրենսդրությամբ, և այն միայն այնպիսի որոշումներ պետք է կայացնի, որոնք կերաշխավորեն հավասար ազատություններ բոլորին: Համաձայն այդ հայեցակարգի' ինքնավար ժողովրդավարական պետությունը պետք է միաժամանակ և ընդհանուր' հասարակական, ազգային շահերի պաշտպանը լինի, և մարդու իրավունքների [4, с. 34]: Անշուշտ, անհատի իրավունքների ու ազատությունների և ազգային շահի կամ «հավաքական կամքի» միջև գոյություն ունեցող հակասությունը ժո-ղովրդավարացման ճանապարհին և քաղաքական ազգի արդյունավետ գործառության մեջ կարևոր խոչընդոտ է: Եվ իհարկե, կենսական հարցերի շուրջ ազգային համաձայնությունը ժողովրդավարության հաստատման և ամրապնդման կարևոր պայմաններից մեկն է: Ուշա-

32

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԿՀակոբյան

գրավ է ամերիկացի հասարակագետ և տնտեսագետ Յոզեֆ Շումպե-տերի դիտարկումը ժողովրդավարության և ազգային համաձայնության կապի վերաբերյալ: Նրա կարծիքով կառավարման ժողովրդավարական եղանակը երբեք չի կարող ամբողջ թափով աշխատել, եթե ազգի ներսում առաջնահերթ հարցերի վերաբերյալ կա տարաձայնություն [6, с. 147]: Սովորաբար ազգերը հասնում են ներքին համերաշխության և համաձայնության երկարատև, համատեղ կյանքի և պայքարի արդյունքում: Էթնիկ, մշակութային ազգերի պարագայում համախմբման գործոն են հանդիսացել ընդհանուր պատմությունը, լեզուն, մշակույթը, իսկ նոր ժամանակներում կազմավորված ժամանակակից ազգերի դեպքում սոցիոմշակութային բաղադրիչին գումարվում և կարևոր նշանակություն է ձեռք բերում քաղաքական, քաղաքացիական մշակույթը: Ցանկացած դեպքում ակնհայտ է, որ ժողովրդավարության ամրապնդման համար անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունն առաջնորդվի բոլորի համար ընդհանուր արժեքային համակարգով և ունենա ընդհանուր նպատակ: Երբ արժեքների շուրջ չկա համաձայնություն, ժողովրդավարությունը վտանգված է: Հասարակագետ Մայքլ Լինդի կարծիքով բազմազգ պետությունը և ժողովրդավարությունն ուղղակի անհամատեղելի են, և բոլոր այն պետությունները, որոնք փորձում են համատեղել այդ երկու երևույթները, շատ արագ համոզվում են, որ դա անհնարին է [7, с. 87-100]: Սակայն, եթե ժողովրդավարացման հաջողության համար կարևոր գործոն են ազգային միասնությունն ու համաձայնությունը, ապա ազգային համախմբման համար կարևոր նախապայման են սոցիալական արդարությունը և ապահովությունը: Երկրներում, որտեղ կա սոցիալական բևեռացում, խոցելի է դառնում ազգային համախմբվածությունը, և ժողովրդավարական գործընթացները բախվում են անհաղթահարելի արգելքների: Ժողովրդավարության և ազատականության փոխազդեցությունների բնույթին անդրադարձել է նաև գերմանացի քաղաքա-

33

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

գետ Ֆիլիպ Շմիտերը, որի կարծիքով «ազատականությունը որպես ազատության հայեցակարգ և քաղաքական տնտեսության ուսմունք, թեև շատ երկրներում առաջացել է ժողովրդավարության հետ միաժամանակ, բայց որևէ կապ դրա հետ չունի» [8, с. 11]։ Ազատականության և ժողովրդավարության անհամատեղելիության հիմքում գործողության սուբյեկտի տարբերությունն է. ազատականության համար այդ սուբյեկտն անհատն է, իսկ ժողովրդավարության համար' ժողովուրդը: Իսկ գերմանացի իրավաբան և փիլիսոփա Կարլ Շմիդտի կարծիքով միավորվելով ժողովրդավարությանը, ազատականությունը դավաճանել է ինքն իրեն և դրանով իսկ պարտվել է: Ըստ Շմիդտի' ազատականները կապվել են բացարձակ ոչ ազատական և ըստ էության դեպի միատարր իշխանության տանող ժողովրդավարական ուժերի հետ: Նրա կարծիքով հավասարությունը և հասարակության միատարրությունը ժողովրդավարության անհրաժեշտ նախապայմաններն են, իսկ միատարրություն' նշանակում է պատկա-նել նույն ազգին և ունենալ իրավունքներ' որպես տվյալ ազգ-պետու-թյան քաղաքացի: Գիտնականը նաև նշում է, որ միատարրությունը ժողովրդավարության պայմաններում իրավունքներով օժտում է ազգին և ոչ թե մարդկությանը [9]: Ժողովրդավարությունը, փաստորեն, օժանդակում է ազգային հավաքականության ձևավորմանը և արդյունավետ գործում է միատարր ազգ-պետության պայմաններում, իսկ ազատականությունը, հակառակը' նպաստում է ազգային տարանջատմանը և համաշխարհայնացման գործընթացներին: Եվ սակայն Շմիդտի այն դիտարկումը, թե ազատականության և ժողովրդավարության միջև պայքարում պարտվում է ազատականությունը, համոզիչ չէ: Բազմաթիվ օրինակները վկայում են հակառակի մասին, երբ տուժում է ժողովրդավարությունը: Իսկ ընդհանրապես, երկար ժամանակահատվածի մեջ, երբ չկա վերոնշյալ ազգային համաձայնությունը, պարտվում են երկուսն էլ: Հավասարության և ազատու-

34

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԿՀակոբյան

թյան համատեղելիության հարց կարող էր չառաջանալ, եթե ժամանակի ընթացքում հավասարության գաղափարը, որի վրա խարսխված է ժողովրդավարությունը, չկորցներ առաջնահերթ նշանակությունը, որով, ի դեպ, պայմանավորված էին ժողովրդավարացման «առաջին ալիքի» հաջողությունն ու երկարատևությունը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի ազգ-պետությունների և հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացումը բոլոր ասպարեզներում:

19-րդ դարի 30-ական թթ. ֆրանսիացի նշանավոր քաղաքագետ և փիլիսոփա Ալեքսիս դե Տոկվիլը «Ժողովրդավարությունը Ամերի-կայում» գրքում գրում է. «Այլևս դժվար չէ եզրակացնել, թե ինչ ահռելի ազդեցություն ունի այդ առաջնահերթ գաղափարը (հավասարությունը) հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Այն ուղղորդում է հասարակական կարծիքը և երկրի օրենսդրությունը, այն ստիպում է նրանց, ովքեր ղեկավարում են երկիրը, ընդունել լրիվ նոր բարոյական նորմեր, իսկ նրանց, ովքեր ղեկավարվում են' նոր կենսակերպ: Այնուհետև, հավասարության սկզբունքի ազդեցության շրջանակն ընդլայնվելով ընդգրկում է քաղաքական բարքերն ու իրավական նորմերը, տարածվում է ոչ միայն կառավարման համակարգի, այլև ամբողջ հասարակության վրա' ձևավորելով կարծիք, վերաբերմունք, որոշակի զգացմունքներ, սովորույթներ: Ավելին, այդ գերակա գաղափարն ամեն ինչ անուղղակիորեն ձևափոխում և համապատասխանեցնում է իրեն» [10, с. 1]: Ժամանակակից քաղաքական իրադարձությունները փաստում են, որ հավասարության և ազատության կամ ժողովրդավարության և ազատականության միջև երկարատև պայքարում հավասարության գաղափարն աստիճանաբար ավելի նսե-մացվում է, և ժողովրդավարությունը զիջում է դիրքերը: Երբ ազգ-պե-տության գաղափարական հենասյուների միջև, որոնք առնվազն երեքն են (ժողովրդավարություն, ազատականություն, ազգայնականություն) բացակայում է համաձայնությունը' դրանցից որևէ մեկի գե-

35

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

րակայության պատճառով, խախտվում են համակարգի հավասարակշռությունը և արդյունավետ գործառությունը: Օրինակ, երբ Հայաստանի անկախ պետականության հաստատման առաջին տարիներին քաղաքական ղեկավար ուժերը հրաժարվեցին ազգային գաղափարախոսությունից, որի շնորհիվ իրենք եկել էին իշխանության, և այն չընդունեցին որպես պետական քաղաքականության բաղադրիչ, դա խախտեց ազատականության և ժողովրդավարության միջև հավասարակշռությունը, քանի որ ազգայնականությունը ժողովրդավարության համար հենարան էր' ազատականության հետ հավասարակշիռ փոխհարաբերություններ պահպանելու համար: Ասվածի ապացույցը պատմական փաստերը և ժամանակակից գործընթացներն են Արևեյյան Եվրոպայում և հետխորհրդային հանրապետություններում, այդ թվում Հայաստանի Հանրապետությունում, որտեղ կառավարման ժողովրդավարական եղանակը ենթարկվեց տարաբնույթ ձևախեղումների: Դրան գումարվում է քաղաքացիական վերահսկողության լծակների բացակայությունը, որի պատճառով Հայաստանի Հանրապետությունում, որը սոցիալիզմից կտրուկ անցում էր կատարել կապիտալիզմի, կապիտալի նախնական կուտակման գործընթացը տեղի ունեցավ հանրային, պետական ունեցվածքի և հողի ու բնական պաշարների ոչ թափանցիկ և անարդար սեփականաշնորհման միջոցով: Ազատական գաղափարախոսության մակերեսային ընկալման և ոչ նպատակային կիրառման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կառավարման համակարգի ձևավորումը շեղվեց տրամաբանական ընթացքից, որն իր արտացոլումը գտավ նաև սահմանադրության և օրենսդրության մեջ (ՀՀ Սահմանադրության մեջ բացակայում է հանրաքվեների միջոցով անմիջական ժողովրդավարության հնարավորությունը, հստակ տարանջատված չեն գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները, բացակայում են ազգային և սոցիալական պետություն կառուցելու

36

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԿՀակոբյան

երաշխիքները և օրենսդրական հիմքերը) [11]: Տնտեսության մեջ ծայրահեղ ազատականության դրսևորումները և դրանից առաջացած սոցիալական բևեռացումը խափանեցին ժողովրդավարության ամրապնդման համար անհրաժեշտ սոցիալական համերաշխության և արդարության միջավայրի, քաղաքացիական հասարակության և արդյունավետ գործող կառավարման համակարգի ձևավորման գործընթացը: Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունում թեև առկա էր ժողովրդավարության հաջողության առաջնահերթ նախապայմանը' բնակչության ազգային միատարրությունը, սակայն քաղաքականության մեջ այն դադարեց գործոն լինելուց, երբ ժողովրդավարությունը ստորադասվեց ազատականությանը: Ազատականությունը, թերևս, միակ գաղափարախոսությունն էր, որ Հայաստանի նորանկախ Հանրապետության իշխանությունների կողմից ընդունվել էր անվերապահորեն և դրվել էր ոչ միայն երկրի տնտեսական զարգացման հայեցակարգի, այլև հասարակական հարաբերությունների հիմքում' խեղաթյուրելով և նսեմացնելով ժողովրդավարության էությունը հանդիսացող հավասարության գաղափարը:

Ազատականության հիմքում «մրցակցող անհատականությունների մշակույթն» է, որն ապահովում է տնտեսական առաջընթաց, իսկ «հավաքական կյանքի մշակույթը», որը բնորոշ է ժողովրդավարությանը, նպաստում է «կարգին ու կարգավորվածությանը,- նշում է փիլիսոփա Էդուարդ Հարությունյանը,- վերոնշյալ երկու իրարամերժ, բայց փոխլրացնող մշակույթները համարվում են ժամանակակից հասարակության հիմնական համակարգաստեղծ գործոնները» [12, էջ 75-76]: «Իրարամերժ, բայց փոխլրացնող մշակույթների»' ժողովրդավարության և ազատականության միջև հակասություններն ավելի խորանում են, երբ անձի ազատության և հանրային շահի սահմանը որոշող ուղեցույցները չեն հենվում բարոյական հաստատուն արժեհամա-կարգի վրա: Պետք է նկատել, որ ժամանակի և տարածության մեջ

37

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

անձի ազատության հասարակական և փիլիսոփայական ըմբռնումը տարբեր է եղել: Ազատականության գաղափարախոսության հայտնի դեմքերից մեկը' անգլիացի փիլիսոփա Ջոն Միլը, 19-րդ դարի կեսերին նշում էր «մեծամասնության» բռնատիրության վտանգների մասին: Նրա կարծիքով հասարակությունն ինքնին բռնություն է' հավաքականության բռնությունն անհատի նկատմամբ: Միևնույն ժամանակ, նա կարևորություն է տալիս սահմանին, որտեղ վերջանում է մեկ անձի ազատությունը և սկսվում է մյուսինը' առանձնապես կարևորելով նրանց իրավունքները, ովքեր ունեն պաշտպանության կարիք [13, p. 4-6]: Անշուշտ, անհատի և հասարակության փոխհարաբերությունները պայմանավորված են առաջին հերթին հասարակության բնույթով: Քաղաքացիական հասարակության առանձնահատկությունն այն է, որ անձը կարևորվում է որպես քաղաքացի, որն ունի իրավունքներ և պարտականություններ և մասնակից է երկրի կառավարմանը: Ի տարբերություն անձի, որի ազատություններն ու շահերը կարող են հակասել հանրային, ազգային շահերին, քաղաքացու և հասարակության շահերը լրացնում են միմյանց: Սակայն ազատականության սուբյեկտը անձն է կամ անհատը և ոչ թե քաղաքացին: Այս առնչությամբ ուշադրության է արժանի հասարակագետ Գագիկ Սողոմոնյանի «Անհատն ընդդեմ քաղաքացու» հոդվածը, որտեղ որպես անհատի և հասարակության միջև գոյություն ունեցող հակասության լուծման բանալի կարևորվում է քաղաքացու գործոնը: Հակասությունը վերանում է, երբ անհատը դառնում է քաղաքացի: «Առանց անկախ հասարակության անկախ մարդիկ չեն լինում,- գրում է գիտնականը: Հասարակության անկախությունը պահանջում է գիտակցական և մշտապես ու խորությամբ գիտակցվող ինքնորոշում: Այդպիսի հասարակությունը միայն իր բոլոր անդամների ընդհանուր ու նպատակասլաց ջանքերի վարձատրյալ արդյունքը կարող է լինել»: Եթե ազատությունը, որը համարվում է ազատականության գլխավոր

38

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԿՀակոբյան

առանձնահատկությունը, առաջնահերթ կարևորություն ունի մարդու համար, ապա նույնքան առաջնային պետք է համարվի հավասարությունը, որը ժողովրդավարության հատկանիշն է: Ժողովրդավարությունը չի մերժում ազատությունը, այլ հակառակը' «հավաքական կամքը» կապված է ազատ քաղաքացիների կամքի ազատ արտահայտման հետ. ընտրությունների միջոցով քաղաքացու կամքի արտահայտումը և, ընդհանրապես, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ժողովրդավարության գլխավոր առանձնահատկություններն են: Սակայն ազատականությունը մերժում է հավասարության գաղափարը: Հավասարությունը երբեք չի եղել ազատականության հատկանիշ: Հետևաբար, «ազատությունը» և «հավասարությունը» հայտնվում են անհավասար պայմաններում, որտեղ ազատությունն ընդունելի է ինչպես ժողովրդավարության, այնպես էլ ազատականության, իսկ «հավասարությունը»' միայն ժողովրդավարության կողմից: Երբ այդ երկու տարբեր գաղափարախոսությունները' ժողովրդավարությունը, որտեղ ժողովրդի կամքն է առաջնային, և ազատականությունը, որտեղ անհատի շահն է գերակա, միավորվում են մեկ' «ազատական ժողովրդավարություն» արհեստածին հասկացության մեջ, խնդիրը, քողարկվելով, խորանում է:

Խորհրդային Միության փլուզումը և խորհրդային ճամբարի երկրներում սոցիալիստական հասարակարգի պարտությունը, թվում է, պետք է նշանավորեր ազատականության համընդհանուր հաղթանակը [14, с. 4], երբ աշխարհում այլևս ոչինչ ազատականությանը չէր խանգարում հաստատվելու և ապացուցելու իր ճշմարտացիությունը: Տեղի ունեցող հասարակական և քաղաքական փոփոխություններն առիթ են հանդիսանում նորովի անդրադառնալու հե-գեյյան «պատմության ավարտի» թեմային: Այդ տարիներին Ֆրենսիս Ֆուկույաման կանխատեսում է մեկ ներդաշնակ, սակայն բավական «տխուր» հասարակության գոյության հնարավորությունը: «Մենք,

39

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

հնարավոր է, դառնում ենք «պատմության ավարտի» ականատեսը, որը նշանակում է մարդկության զարգացման գաղափարախոսական ժամանակաշրջանի ավարտ և արևմտյան ազատական-ժողովրդա-վարության համընդհանուր հաստատում»,- գրում է նա: Միևնույն ժամանակ, միմյանց հաջորդող տնտեսական և առաջին հերթին բարոյական ճգնաժամերը ցույց են տալիս, որ ազատական-ժողո-վրդավարությունը մարդկության և ազգերի համար ապահով ապագա կերտելու այնքան էլ հուսալի գործիք չէ, իսկ «հետմոդեռն» հասկացության առաջացումը և փիլիսոփայական տեսության զարգացումը վկայում են, որ ժամանակակից քաղաքակրթությունը, միգուցե, անցել է իր սահմանագիծը: Երբ վերացավ սոցիալիզմի կերպարով «արտաքին թշնամին», ավելի անկաշկանդ սկսեցին բացահայտվել ազատականության և կապիտալիզմի ներքին հակասությունները: Դեռևս 20-րդ դարի 40-ական թթ. Շումպետերը, որը հայտնի էր իր ազատական հայացքներով, «Կապիտալիզմ, սոցիալիզմ, ժողովրդավարություն» գրքում կապիտալիզմի փլուզումը համարում է անխուսափելի, որովհետև այն իր նկատմամբ առաջացնում է համընդհանուր թշնամանք [6, с. 61]: Ներկա հասարակական և քաղաքական իրադարձությունների համապատկերում կապիտալիզմի ապագայի նկատմամբ Շում-պետերի հոռետեսությունն ընկալվում է բավական արդիական: Կապիտալիզմի գլխավոր արժանիքը նա համարում է մարդկանց նախա-ձեռնողականության խթանումը նշելով, սակայն, որ կապիտալիզմի ինքնաոչնչացման հակումը կլանում և վերացնում է նաև այդ արժանիքը: Որպես ապացույց նա նշում է ընտանեկան փոքր ձեռնարկությունների խոշորներին կուլ գնալու փաստը: Եվ երբ արդեն խոցելի է դառնում «սրբություն սրբոց» սեփականության իրավունքը, ազատականությունն, այլևս չունենալով բարոյական հենարան, զրկվում է իր գլխավոր գործառույթից: Դա նշանակում է, որ կապիտալիզմը հրաժարվում է իր որդեգրած բարոյական սկզբունքների մի մասից' դրա-

40

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԿՀակոբյան

նով իսկ առաջացնելով հակաազատական հասարակական միջավայր [6, c. 142]: «Ազատ շուկայական» կամ «բնական ազատության» պայմաններում, երբ ուժեղը հաղթում է թույլին, պետք է օրինաչափ համարել, որ խոշոր բիզնեսը պետք է հաղթի փոքրին, հզոր պետությունը' թույլ պետությանը, կապիտալիզմը վերաճի իմպերիալիզմի և այլն: Այս առնչությամբ ուշադրության է արժանի 19-րդ դարի հայտնի տնտեսագետ, փիլիսոփա Ֆրիդրիխ Լիստի տեսությունը, որտեղ նա հիմնավոր փաստարկներով մերժում է տնտեսական հարաբերություններում ընդունված ազատական դրույթը, որ «բացը» բարիք է, իսկ «փակը»' չարիք: Նա ապացուցում է, որ ազատ շուկայական տնտեսության «բաց» հարաբերություններում շահում է կողմերից մեկը, այն, որն ունի շուկայական տնտեսության ավանդույթների վրա կառուցված կայուն և արդեն զարգացած համակարգ: Նա գտնում է, որ ազատ շուկան միջազգային առումով ձեռնտու է միայն այդ ասպարեզում առաջատարներին, իսկ մյուսներն այլ ճանապարհ, տնտեսական «բաց» հարաբերություններում կուլ գնալուց բացի, չունեն: Սակայն, միևնույն ժամանակ, գիտնականը, դեմ լինելով մեկուսացմանը, կարևորում է տնտեսական բաց հարաբերությունները հավասարների միջև: Նա նաև առաջարկում է միջազգային ազնիվ հարաբերություններ, երբ հզոր տերությունները բարեգործ չեն ձևանում փոքրերին ոչնչացնելիս, իսկ փոքրերը կարողանում են միավորվել' ստեղծելով «մեծ տարածությունների ավտարկիա» [15]։ Ազատականությունն իրավամբ անվանում են «կապիտալի կուսակցություն» [16, с. 189]։ Ֆինանսական կապիտալը, որն ազատ է տեղաշարժման մեջ, թվում է պետք է հայրենիք չունենա: Սակայն դա բավական հարաբերական և խաբուսիկ պատկերացում է մի նյութական երևույթի մասին, որը կուտակման հակում ունի: Միևնույն ժամանակ, «հայրենիքը» նույնպես, որպես ներկա իրողություն, որպես պետություն' իր ֆիզիկական տարածքով, չի կարող գոյություն ունենալ առանց կապի-

41

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

տալի: Հայտնի է նաև, որ ազատ շուկայական տնտեսության պայմաններում կապիտալին բնորոշ է պրոգրեսիվ աճը: Հետևաբար, կապիտալի համար ինքնըստինքյան հայրենիք են դառնում հարուստ երկրները: Միջազգային տնտեսական հարաբերություններում տեղի է ունենում կապիտալի բևեռացում, որը «նպաստում» է մոլորակի սոցիալական բևեռացմանը: Հետևաբար, կարելի է եզրահանգել, որ ազգ-պետության գաղափարական հենասյուներից մեկը' ազատականությունը, երբ չի հավասարակշռվում մյուս երկու հենասյուների' ժողովրդավարության և ազգայնականության հետ, ունենում է ծայրահեղ դրսևորումներ' առաջացնելով տնտեսական ճգնաժամեր և սոցիալական լարվածության մթնոլորտ, որն իր հերթին մասնատում է ազգը և ստեղծում անհաղթահարելի խոչընդոտներ ազգ-պետության զարգացման ճանապարհին:

Ի տարբերություն ժողովրդավարության, որը, լինելով ազգ-պետության կառավարման համակարգ, պիտանի չէ անդրազգային կառույցներում և դժվար է հարմարվում համաշխարհայնացման պայմաններին, ազատականության և համաշխարհայնացման ժամանակակից միտումների միջև հակասություն չկա: Հակառակը, հակադրվելով ժողովրդավարությանը ազատականությունը նպաստում է մշակութային և տնտեսական համաշխարհայնացման գործընթացներին: Սակայն որոշակի հակասություն, այդուհանդերձ, առկա է ազատականության և ներկայիս հետարդյունաբերական հասարակության և «հետմոդեռնի» փիլիսոփայության միջև: Ազատական գաղափարախոսությանը բնորոշ է անհատապաշտությունը (ինդիվիդուալիզմը), իսկ հետարդյունաբերական, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական հասարակությանը հատուկ է զանգվածային սոցիոմշակույթը, որտեղ մարդու' որպես անհատի, իրավունքներին և ազատություններին տեղ չի հատկացվում: Ինչպես նկատում է ֆրանսիացի փիլիսոփա Ժան Բոդրիյարը, «զանգվածի գործառույթը հիշեցնում է ահռելի,

42

■<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

ԿՀակոբյան

մութ անդունդ, որն անխնա կլանում և խեղում է իր մեջ իրեն մոտեցող էներգիայի և լույսի բոլոր շողարձակումները» [17, с. 14]։ Փաստորեն, ժամանակակից «փոփ արթի», «թոք շոուների», «վիրտուալ հաղորդակցման ցանցերի» քաղաքակրթությունն առաջարկում է մի գաղափարախոսություն, որի առանցքում զանգվածն է, ապազգային հասարակությունը և, հետևաբար, ազատության բացակայությունը, քանի որ զանգվածը չի կարող լինել ազատ կամ անազատ' նրա առանձնահատկությունը հատկանիշներից զուրկ լինելն է: Եվ հենց անհատի դերի կարևորման առումով' ներկայիս «հետմոդեռնի» փիլիսոփայության և ազատական գաղափարախոսության միջև կա էական տարբերություն և անհամապատասխանություն: Ընդհանրապես, «հետմոդեռնը» և ազգ-պետությունն անհամատեղելի են: «Հետ-մոդեռնը», որը «մոդեռնի» մերժումն է, բնականաբար, մերժում է դրան առնչվող ցանկացած երևույթ, ներառյալ' ազգ-պետությունը:

Քաղաքական փիլիսոփայության մեջ այսօր ավելի քան արդիական է կառավարման նոր, արդյունավետ ուղիների որոնման թեման: Թերևս, պետք է համաձայնել անգլիացի փիլիսոփա Էրիկ Հոբսբաումի հետ, որը համոզված է, որ 21-րդ դարի քաղաքական, հասարակական, տնտեսական ճգնաժամերն այլևս հնարավոր չէ հաղթահարել զուտ ազատ շուկայական հարաբերություններով և զուտ ազատական ժողովրդավարությամբ, և որ անհրաժեշտ է ստեղծել հանրայինի և մասնավորի, պետական միջամտության, վերահսկողության և ազատության նոր համադրություն [18]։ Ժողովրդավարության և ազատականության միջև առաջացած բազմաթիվ անլուծելի թվացող խնդիրները, որոնք արգելքներ են առաջացնում քաղաքական ազգի գործառության մեջ, ի վերջո կարող են հանգուցալուծվել: Աշխարհն այսօր տնտեսական և մշակութային համաշխարհայնացմանը զուգընթաց ազգային ինքնությամբ պետությունների կազմավորման մի նոր ժամանակաշրջան է մուտք գործում: Ազգային ինքնորոշման

43

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

իրավունքը երկարատև դադարից հետո իր երկրորդ շնչառությունն է կարծես ստանում: Իսկ, ինչպես արդեն նշել ենք, ազգային համաձայնությամբ ազգ-պետության (քաղաքական-քաղաքացիական ազգի) մեջ ժողովրդավարության և ազատականության նպատակների և գործառույթների միջև հակասություններ չեն առաջանում, որովհետև իրականում մարդու իրավունքն ու ազատությունները, քաղաքացու անձնական շահը և ազգային ու պետական շահը ոչ թե միմյանց հակադիր են, այլ պայմանավորված են միմյանցով: Ընդհանրապես, փիլիսոփայական տեսանկյունից մասի և ամբողջի միջև հակասություն չի կարող առաջանալ: Ուժեղ, զարգացած, ժողովրդավարական պետություն ունենալը, ինչպես նաև ազգային ինքնության պահպանումը յուրաքանչյուր քաղաքացու անձնական շահն է, ինչպես նաև արժանապատիվ, ազատ քաղաքացիներից բաղկացած հասարակությունը յուրաքանչյուր պետության հարստությունն է' նրա մարդկային ու սոցիալական կապիտալը: Հասարակական համակարգի հավասարակշռությունը պահպանելու և համընդհանուր բարօրության երկիր ունենալու համար, թերևս, անհրաժեշտ է առաջնորդվել ժամանակի քննությունը հանձնած «ոսկե միջինի օրենքով»: Ինչպես արդեն նշել ենք, ժողովրդավարության և ազատականության համատեղելիության և համակարգային հավասարակշռության կարելի է հասնել ազգային միասնության պայմաններում, որի համար անհրաժեշտ է առնվազն ազգ-պետության (քաղաքական ազգի) գործառության մյուս գործոնի' ազգային մշակույթի և քրիստոնեական բարոյականության վրա խարսխված ազգային գաղափարախոսության առկայությունը:

Հունիս, 2013թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Манн М, Нации-государства в Европе и на других континентах//Нации и национализм, М.

2. Хантингтон С., Третья волна. Демократизация в конце XX века / М., 2003.

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (51), 2013թ.

Կ.Հակոբյաե

3. Луций Анней Сенека, Нравственные письма к Луцилию, Кемеровское книжное изд., 1986.

4. Хабермас Ю, Демократия. Разум. Нравственность: Лекции и интервью, М., 1992.

5. Ռուսո Ժան-ժակ, Հասարակական դաշինքի մասին, Ե., 2000:

6. Шумпетер Й, Капитализм, социализм и демократия, М., Экономика, 1995.

7. Линд М,В защиту либерального национализма/ZForeign Affairs, 1994, №3.

8. Шмиттер Ф, Более либеральная, предлиберальная или постлиберальная? http://old.russ.ru/journal/predely/97-10-28/shmitter.htm].

9. Шмитт К. //www.litres.ru/karl-shmitt/gosudarstvo-i-politicheskaya-forma/

10. Токвиль Алексис де, Демократия в Америке , Книга первая, М., 1992.

11. ՀՀ Սահմանադրություն, 2005//www.parliament.am/:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

12. Հարությունյան Է., Ազգային ինքնություն և կյանքի մշակույթ, Ե., 2004:

13. MillJ, On Liberty, Dover Thrift Editions, UK, 2002.

14. Фукуяма Ф, Конец истории и последний человек, изд. АСТ, 2004.

15. Лист Ф, Национальная система политической экономии //Национальность и экономия наций// www.economics.kiev.ua

16. Мизес Людвиг фон, Либерализм, М., 2007.

17. Бодрийар Ж, В тени молчаливого большинства, или конец социального, Екатеринбург, 2000.

18. Хобсбаум Э. Капиталисты перестали бояться// “Гардиан” 16 января 2011,

http://www.guardian.co.uk/books/2011/jan/16/eric-hobsbawm-tristram-hunt-marx.

ИДЕОЛОГИЧЕСКИЕ ОСНОВЫ И ФУНКЦИОНАЛЬНЫЕ ОСОБЕННОСТИ НАЦИОНАЛЬНОГО ГОСУДАРСТВА

Карине Акопян

Резюме

Дискуссия о свободе и равенстве продолжается на другом уровне - в споре демократии и либерализма. Существует принципиальное различие между этими идеологиями, опирающимися на две разные концепции отношений между человеком и обществом. Цель данной статьи - рассмотрение взаимодействия демократии, либерализма и национализма в контексте функциональных особенностей национального государства. Центральная идея работы - это утверждение, что в национальном государстве противоречия возникают в связи с отсутствием баланса и гармонии между демократическими, либеральными и национальными идеологиями.

45

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.