Научная статья на тему 'Ազգերի կազմավորման հիմնախնդիրը'

Ազգերի կազմավորման հիմնախնդիրը Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
562
281
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ազգ / էթնոս / ազգ-պետություն / ազգայնականություն / ինքնավա- րություն / արդիականություն / քաղաքական ազգ

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Կարինե Հակոբյան

Հոդվածը նվիրված է ազգայնականության արդի արևմտյան հայեցակարգերի համա-դրմանը և ազգի ու ազգային ինքնության երկու տարբեր մոտեցումների առանձնա-հատկությունների վերլուծությանը։ 20-րդ դարավերջին սկսված փիլիսոփայական ևպատմական դիսկուրսը շարունակվում է նաև մեր օրերում։ Հոդվածում նորփաստարկների օգնությամբ հիմնավորվում է մոդեռնիստական տեսության կոնս-տրուկտիվիստական էությունը։ Մոդեռնիստների՝ ազգերի հին պատմությունըժխտելու միտումը դիտարկվում է արդի գլոբալիզացիոն գործընթացների և, մասնա-վորապես, նիհիլիզմի գաղափարախոսության համատեքստում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PROBLEM OF ETHNICITY FORMING

The paper analyzes the contemporary concepts of nations and nationalism. Philosophical and historiographical debates about ethnicity, nations and nationalism began in the late 20th century and continue to date. The article presents the critiques of modernist approach to nationalism and new arguments for the historical and cultural nature of nations. The modernist tendency of denying ancient history of nations is considered in the context of contemporary globalization processes and particularly, in the context of the ideology of nihilism.

Текст научной работы на тему «Ազգերի կազմավորման հիմնախնդիրը»

ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Կարինե Հակոբյան՛

Բանալի բաոեր ազգ, էթնոս, ազգ-պեաություև, ազգայնականություն, ինքնավարություն, արդիականություն, քաղաքական ազգ:

Ազգերի կազմավորման հարցի վերաբերյալ կան միմյանց հակադիր երկու մոտեցումներ ավանդական կամ մշակութային-պաամական և «մոդեռնիստական», քաղաքական, որը ձևավորվել է 20-րդ դարի 80-ական թթ.: Համաձայն ավանդական մոտեցման «ազգը» բնական և կենսաբանական արմատներ ունեցող սոցիոմշակութային երևույթ է, որի կազմավորումը կապված է հազարամյակներ առաջ գոյություն ունեցող պետությունների հետ: Իսկ ըստ «մոդեռնիստական» տեսության ազգերը սկսել են կազմավորվել «մոդեռնի» դարաշրջանում, մասնավորապես, Ֆրանսիական մեծ հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանում սոցիալ-տնտեսական և քաղաքական նոր հարաբերությունների արդյունքում: Եթե առաջին դեպքում ազգակերտման մեջ կարևորվում է մշակույթի դերը, ապա երկրորդ դեպքում մեծ նշանակություն է ձեռք բերում քաղաքական գործոնը, մասնավորապես քաղաքական վերնախավը և ազգայնականությունը:

«Մոդեռնիստական» տեսությունը, ձևավորվելով 20-րդ դարի վերջին, ունեցել է, սակայն, իր ակունքները: Այսպես, օրինակ, Ժան-Ժակ Ռուսոն, անդրադառնալով ազգերի կազմավորման մշակութային և քաղաքական եղանակների միջև գոյություն ունեցող տարբերությանը և մնալով Նոր ժամանակի գաղափարներին հավատարիմ, «ազգը» բնութագրում է որպես հասարակական դաշինքի և քաղաքական կամքի դրսևորում, որի գլխավոր նպատակն ազատության և արդարության ձեռքբերումն է: Ռուսոյի համոզմամբ «ազգ»

՚ ԵՊՀ սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի հայցորդ, «Բարեփոխում» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախագահ:

124

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Կ.Հակոբյան

կարող է համարվել այն ժողովուրդը, որն ունի սահմանադրություն: Ինչպես տեսնում ենք, Ռուսոյի հայեցողության մեջ «ազգ» հասկացությունն արդեն հանդես է գալիս որպես «պետության» հոմանիշ [1, էջ 66]։

Ազգերի ձևավորման քաղաքական ճանապարհը «մոդեռնիստական» տեսությունից դեռևս մեկ դար առաջ կարևորել է Էռնեստ Ռենանը Սորբոնի համալսարանում կարդացած իր «Ինչ է ազգը» հայտնի դասախոսության մեջ: Գիտնականն օգտագործելով «ժամանակակից ազգ» եզրույթը մատնանշում է ազգերի կազմավորման այն ձևերն ու ուղիները, որոնք բնորոշ են արդիականության (մոդեռնի) դարաշրջանում ձևավորված ազգերին: Ռենանը նշում է, որ հին ազգերը չեն ունեցել այն գործառույթներն ու հայրենիքի այն գաղափարը, որը բնորոշ է Ֆրանսիական հեղափոխությանը հաջորդած ժամանակաշրջանում ձևավորված եվրոպական ազգերին: Նա նաև նկատում է, որ ազգակերտման գործում որքան հիշողությունն է կարևոր, նույնքան էլ, և երբեմն ավելի' մոռացումը: Նրա համոզմամբ ազգային միասնությունը հաճախ իրականացել է ուժի գործադրմամբ, և Ֆրանսիայի հյուսիսային ու հարավային հատվածները միավորվել են գրեթե մեկ դար տևած բռնության և ահաբեկչության հետևանքով: Միևնույն ժամանակ, Ռենանն ազգային համախմբման համար կարևոր է համարում ընդհանուր նպատակի և ոգու գործոնը: «Մենք տեսնում ենք, թե ինչպես մեր օրերում Իտալիան իր պարտություններով միավորվեց, իսկ Թուրքիան ուժասպառ է եղել իր հաղթանակներով: Յուրաքանչյուր պարտություն Իտալիային առաջ է մղում, յուրաքանչյուր հաղթանակ կործանում է Թուրքիային, որովհետև Իտալիան ազգ է, իսկ Թուրքիան' ոչ» [2, с. 93]: Իսկ ինչ է, ի վերջո, ազգն ըստ Ռենանի: Զարգացնելով «ընդհանուր ոգու» գաղափարը նա գրում է. «Ազգը ոգի է և հոգևոր սկզբունք: Կան երկու գործոններ, որոնք, ըստ էության, կազմավորում են այդ ոգին, այդ ոգեղեն սկզբունքը. մեկն անցյալն է, մյուսն' ապագան, մեկը հիշողության միջոցով անցյալի հարուստ ժառանգությանը տեր լինելն է, մյուսն ընդհանուր համաձայնությունն է և միասին ապրելու, իրենց հասած անբաժան ժառանգությունից համատեղ օգտվելու և այն շարունակելու ցանկությունը [2, c. 100]: Ռենանն ազգերի ձևավորման գործում հավասարապես կարևորում է քաղաքական և մշակութային գործոնները և դրանք չի հակադրում մեկը մյուսին:

125

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Ազգակերտման մշակութային և քաղաքական գործոնները, որպես մեկ ամբողջության առանձին բաղադրիչներ, ներկայացված են գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Մեյնեքեի «Պատմականության (հիստորիցիզմ) առաջացումը» աշխատության մեջ, որում արդեն գործածվում է «քաղաքական ազգ» եզրույթը: Սակայն ազգերը բաժանելով երկու խմբի' մշակութային և քաղաքական, գիտնականն, այդուհանդերձ, գտնում է, որ դրանք իրականության մեջ անբաժան են և չեն կարող գոյություն ունենալ միմյանցից զատված [3, c. 11-18]։

20-րդ դարի 30-ական թվականների սկզբին ազգերի և ազգայնականության հարցերով սկսեցին զբաղվել նաև ամերիկացի գիտնականները: Այդ հիմնախնդիրների ակադեմիական ուսումնասիրության «հայրը» համարվում է Կարլթոն Հեյըսը։ Նրա կարծիքով' ժամանակակից կյանքում ազգայնականությունը երկու շատ հին երևույթների' հայրենասիրության և ազգային պատկանելության միասնությունն է: Միևնույն ժամանակ, Հեյըսն իր ուսումնասիրություններում արդեն նշում է ազգայնականության անցանկալի զարգացումների և անկանխատեսելի հետևանքների մասին: «Մենք, դժբախտաբար, ամբողջովին չգիտենք ազգայնականություն երևույթի բնույթը,- գրում է գիտնականը,- այլապես, կկարողանայինք ճիշտ հետևություններ անել» [4, p. 302]։

Հարկ է նկատել, որ ազգայնականության վերաբերյալ հասարակական բացասական կարծիքի ձևավորման գործում մեծ դեր են խաղացել ծայրահեղ դաժանությամբ հայտնի Առաջին համաշխարհային պատերազմը և, այնուհետև, 20-րդ դարի 30-ական թվականներին գլուխ բարձրացրած ֆաշիստական տրամադրությունները։ Սակայն, թերևս, կար մեկ այլ պատճառ ևս, որը Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գիտնականներին ստիպում էր վերանայել ազգայնականության նշանակությունը։ Դա համընդհանուր ընդունված արժեքները կասկածի ենթարկելու, դրանք վերանայելու և այնուհետև մերժելու այդ ժամանակաշրջանին բնորոշ մտայնությունն էր: Նիհիլիզմը, որն արդեն 19-րդ դարի վերջին իր տեսական մարմնավորման բարձրակետին էր հասել Նիցշեի աշխատություններում, 20–րդ դարի 30-ական թթ. ներթափանցել էր հասարակական և քաղաքական կյանքի բոլոր շերտերը: Այդ թվականներին ամերիկացի մեկ այլ գիտնական Հանս Կոնը, գրում է, որ «որոշ հասկացություններ անհրաժեշտ է ինչպես պատմական, այդպես էլ արդիական առումով վերիմաստավորել: Այդ հասկացությունների շարքում է ազգայնակա-

126

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Կ.Հակոբյան

էությունը, որը, մարդկության շահերից ելնելով, վերանայման կարիք ունի» [5, p. 355]։ Սակայն բանն այն է, որ ցանկացած երևույթ իր ծայրահեղ դրսևորման մեջ ունակ է ձևախեղվելու, և այդ առումով ազգայնականությունը բացառություն չէ։ Ազգայնականության (նացիոնալիզմ) ծայրահեղ դրսևորումներն են ազգայնամոլությունը (նացիզմ) և ցեղամոլությունը (ռասիզմ), որոնք, բնականաբար, ճիշտ չէ ազգայնականության հետ նույնացնելը:

1944թ. լույս է տեսնում ազգայնականության բնույթի և ծագման վերաբերյալ Կոնի առաջին աշխատությունը, իսկ 1955թ. հրատարակվում է նույնքան նշանակալի «Ազգայնականությունը. դրա իմաստն ու պատմությունը» գիրքը: Այս ուսումնասիրություններում Կոնը զարգացնում է «քաղաքացիական արևմուտքի» և «էթնիկ արևելքի», «արևմտյան և ոչ արևմտյան ազգայնականության» իր տեսությունը [6, p. 47-51]։ Կոնի համոզմամբ պետության լավագույն ձևը, երբ յուրաքանչյուր ազգ ունենում է իր սեփական պետությունը, համեմատաբար նոր ժամանակների երևույթ է: Ի տարբերություն Կարլթոն Հեյըսի, որն ազգայնականությունը դիտարկում է որպես քաղաքական կրոն, որի առաքելությունը «ոչ թե ժողովուրդներին միավորելն է, այլ տարանջատելը, ոչ թե քաղաքակրթություններ ստեղծելը, այլ' ոչնչացնելը», Կոնը պնդում է, որ ազգայնականությունը համատեղելի է ազատականության հետ, քանի որ այն օժանդակում է անձի ազատությանը և նպաստում է ազգերի միջև փոխհարաբերությունների հաստատմանը [7, p. 651]: Նրա կարծիքով ժամանակակից ազգայնականության ակունքները պետք է փնտրել հրեական և հունական քաղաքակրթությունների մեջ, որոնք նաև ժամանակակից արևմտյան քաղաքակրթության ակունքներն են: Կոնի կարծիքով թեև այդ ժողովուրդներին հայտնի չի եղել ազգային պետության գաղափարը, սակայն կան երեք հատկանիշներ, որոնք ժամանակակից ազգայնականությանը փոխանցվել են հրեաներից. առաջինը ընտրյալ ազգի գաղափարն է, երկրորդը ազգային հիշողության կարևորումն ու ապագայի հանդեպ լավատեսությունը և երրորդը' ազգային առաքելության գիտակցությունը [8, c. 2-3]:

Ազգերի կազմավորման հարցում հասարակական և քաղաքական գործոնները 20-րդ դարի 50-ական թթ. սկզբին կարևորել է ամերիկացի գիտնական Կարլ Դոյչը: Նրա հաղորդակցական (կոմունիկատիվ) տեսությունը մեծ նշանակություն է ունեցել ազգային ինքնության և ազգայնականության

127

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ուսումնասիրությունների բնագավառում «մոդեռնիստական» տեսության ձևավորման համար: «Ազգայնականությունը և սոցիալական հաղորդակցությունը» աշխատության մեջ գիտնականը փորձում է ազգային ինքնության հիմնախնդիրն ուսումնասիրել հասարակական հաղորդակցության և փոխ-լրացման (կոմպլեմենտարության) համատեքստում: Ազգերի կազմավորումը, նրա կարծիքով, կապված է «մոդեռնի» հասարակության մեջ տեղի ունեցող սոցիալական փոփոխությունների, մասնավորապես սոցիալական հաղորդակցության կարողությունների մեծացման և դրա շնորհիվ հասարակության համախմբվելու ավելի մեծ հնարավորությունների հետ: Դոյչի համոզմամբ դրանք այն հասարակական փոփոխություններն են, որոնք տեղի են ունեցել 19-րդ դարում և բնորոշ են ժամանակակից ազգերին [9, p. 4]:

Պետք է նկատել, որ Դոյչի սոցիալական հաղորդակցության տեսությունը հիմնավորված է թվում միայն ներհասարակական կամ ներազգային հարաբերությունների պարագայում, սակայն, երբ այն դիտարկում ենք միջազգային հարաբերություններում, ապա այն ազզակերւոման գործոն լինելուց փոխակերպվում է համաշխարհայնացման գործոնի խթանելով արդեն ոչ թե ազգային, այլ միջազգային մերձեցումն ու միավորումը:

Ազգերի և ազգայնականության վերաբերյալ գիտական բանավեճում երկու միմյանց հակադիր մոտեցումների միջև առկա սահմանագիծը ոչ միշտ է հստակ ընդգծված: Էլի Կեդուրիի «Ազգայնականություն» աշխատությունն այն ուսումնասիրություններից է, որ, թերևս, գտնվում է հենց այդ սահմանագծին: Ազգայնականության հիմքում, նրա համոզմամբ, ազգային ինքնությունն է, որի կրողը մարդն է: Նա քննադատում է ազգայնականության ծայրահեղ դրսևորումները և կարևորում է մշակույթի նշանակությունը: Հեղինակի կարծիքով անընդունելի է մշակույթները միմյանց խառնելը, որովհետև մշակույթի արժեքը նրա եզակիությունն ու ինքնատիպությունն է: Միևնույն ժամանակ, Կեդուրին նշում է, որ քաղաքական գործիչների կողմից ազգայինի գաղափարը կիրառվում է տարբեր կերպ, և հաճախ այն փոխակերպվում է ռասայական խտրականության գաղափարախոսության: Քննադատելով այդպիսի ազգայնականությունը' նա իր գրքում հատկացրել է առանձին գլուխներ Օսմանյան փլուզվող կայսրության մեջ հայության և Իրաքում հրեաների բնաջնջման թեմաներին [10, p. 78-90]: Կեդուրիի կարծիքով «ազգայնականությունն» աշխարհիկ երևույթ է և չի ներառում կրոնական ու հոգևոր գաղա-

128

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Կ.Հակոբյան

փարախոսությունները և շարժումները: Այդ առումով նա ազգայնականությունը համարում է «մոդեռնի» դարաշրջանին և ժամանակակից ազգային պետություններին բնորոշ երևույթ:

1983թ. հրատարակվում է Էռնեստ Գելների «Ազգերը և ազգայնականությունը» աշխատությունը և գրեթե միաժամանակ Բենեդիկտ Անդերսոնի, Էրիկ Հոբսբաումի ու Թերենս Ռեյնջերի նույն տեսակետները զարգացնող հետազոտությունները: Նոր հայեցակարգն արագ մեծ տարածում է ունենում ոչ միայն գիտության բնագավառում, այլև զանգվածային լրատվամիջոցների և կրթական ծրագրերի միջոցով լայն հասարակության շրջանում: Ընդհանուրը, որը միավորում է «մոդեռնիստական» հոսանքի ներկայացուցիչներին, այն է, որ նրանք բոլորն ազգերի կազմավորումը կապում են «մոդեռնի» դարաշրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունների հետ։ Բենեդիկտ Անդերսոնի բնորոշմամբ «ազգը երևակայական համայնք է [11, p. 3-5], որը ձևավորվում է քաղաքական վերնախավի և մտավորականության կողմից' օգտագործելով ազգայնականության հնարավորությունները: Այդ մոտեցման համաձայն ազգի անդամները համախմբված են ոչ թե կենսաբանորեն և պատմականորեն, այլ գիտակցաբար և քաղաքականապես:

Գելների համոզմամբ ազգային միավորմանը նպաստել են նոր զարգացող արդյունաբերական հարաբերությունները և, մասնավորապես, տպագրության գյուտի շնորհիվ գրագիտության ու մշակույթի տարածումը: Եթե համաձայնենք գիտնականի այն տեսակետի հետ, որ «ազգը», որպես մշակութային հավաքականություն, ձևավորվել է 18-րդ դարի վերջին [12, c. 146],

ռ

ապա հարց է առաջանում. ովքե ր են այդ դեպքում ստեղծել հին մշակույթ-

ռ

ները և քաղաքակրթությունները, ովքե ր են այդ մշակույթների հեղինակները։ Չէ որ մշակույթը և ազգը պայմանավորված են միմյանցով. մի հանգամանք, որը չի հերքում նաև Գելները։

Ակնհայտ է, որ Գելների և «մոդեռնիստական» հոսանքի մյուս ներկայացուցիչների թիրախը մշակութային ազգն է: Գելների նպատակը ոչ այնքան ժամանակակից ազգի քաղաքական-քաղաքացիական, ինչպես նաև տնտեսական նոր հատկանիշների բացահայտումն է, որքան ապացուցելը, որ ազգը հենց որպես սոցիոմշակութային հավաքականություն, «մոդեռնի» դարաշրջանի ծնունդ է։

129

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

«Մոդեռնիստական» հոսանքի մյուս անվանի ներկայացուցիչը' Էրիկ Հոբսբաումը, նույնպես համոզված է, որ ազգերը «մոդեռնի» դարաշրջանի ծնունդ են և մինչ այդ գոյություն ունեցած կրոնական, լեզվական և տարածքային հանրույթները չպետք է համարել ազգություն, որովհետև նրանց և «տարածքային քաղաքական կազմակերպության» միջև չի եղել այն սերտ կապը, որը համարվում է ազգի կարևոր ցուցանիշը։ Ըստ Հոբսբաումի տարածքային-ազգային պետությունները ստեղծվել են ազգայնականության շնորհիվ [13, p. 47]: Նա նշում է, որ միայն մի քանի պետությունների դեպքում կարելի է բացառություն անել. դրանք են Ռուսաստանը, Սերբիան, Անգլիան, Կաստիլիան, հնարավոր է նաև Ֆրանսիան և Իռլանդիան, որտեղ «հաստատուն տարածքային, քաղաքական կազմակերպությանը», այլ խոսքով «ազգային պետությանը» պատկանելության գիտակցումն ուժեղ է եղել: Նրա կարծիքով այդ կապի բացակայությունն է, որ ազգայնականներին դրդել է ստեղծել իրենց «երևակայական համայնքները»: «Եթե 19-րդ դարի սկիզբն առաջադիմական, ժողովրդավարական, զանգվածային և քաղաքական ազգայնականության ժամանակաշրջան էր,- գրում է Հոբսբաումը,- ապա 19-րդ դարի երկրորդ կեսից էթնոլեզվական ազգայնականության կողմից սկսվում է թշնամանք սերմանող «հորինված ավանդույթների» հեղեղը. դրոշներ, զինանշաններ, հիմներգեր, հուշակոթողներ, պատերազմում զոհվածների հիշատակի օրեր, շքերթներ և այլ ծիսակատարություններ, որոնց միջոցով բավարարվում են հասարակության նոր պահանջմունքները» [13, p. 102]:

«Մոդեռնիստական» հոսանքի այսպես կոչված «գործիքային» («ինստրումենտալ») ճյուղի ներկայացուցիչը Ջոն Բրոյլին է, որն ազգայնականությունը դիտարկում է որպես քաղաքական շահերի և հետաքրքրությունների սպասարկման միջոց: Իր «Ազգայնականությունը և պետությունը» գրքում նա փորձում է հիմնավորել այն դրույթը, որ ազգայնականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քաղաքական վերնախավի ձեռքին գործիք: Գրքի նախաբանում Բրոյլին գրում է. «Ազգայնականության մեջ կարևորելով մշակույթի, գաղափարախոսության, ինքնության և հասարակական խավերի դերը մենք անտեսում ենք ամենահիմնականը, այն, որ ազգայնականությունը նախ-ևառաջ քաղաքականություն է և այդ քաղաքականությունն իշխանության հասնելու համար է» [14, p. 1]։ Միևնույն ժամանակ, Բրոյլին ազգայնական

130

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Կ.Հակոբյան

գաղափարախոսությունը համարում է ազգի բարոյական ոգին բարձրացնելու կարևոր գործիք։ Արժևորելով ազգային խորհրդանիշների, սովորույթների և մշակույթի դերը նա նշում է, որ ներկայիս փոխակերպվող հասարակության մեջ «պանծալի անցյալը վերականգնելու գործում ոչ մի գաղափարախոսա-կան հոսանք իր ազդեցության ուժով չի կարող համեմատվել ազգայնական քարոզչության ազդեցության հետ» [14, p. 68]։

Ազգային ինքնության և ազգերի կազմավորման հարցերի շուրջ ծավալված գիտական բանավեճի մյուս թևը ավանդական հայեցակարգի կամ ազգերի պատմականության կողմնակիցները, հերքելով ազգերի կազմավորման «մոդեռնիստական-կոնստրուկտիվիստական» տեսությունը, հիմնականում նշում են, որ ազգն էթնոկենսաբանական արմատներ ունեցող սոցիոմշակու-թային երևույթ է: Այդ թևի ներկայացուցիչներն են այսօր Ջոն Արմսթրոնգը, Էնթոնի Սմիթը, Պիեր վան դեն Բերգը, Կլիֆորդ Գիրցը, Ջոն Հաթչինսոնը, Ադրիան Հասթինգսը, Սթիվեն Գրոսբին, Միրոսլավ Խրոխը և ուրիշներ: Էնթոնի Սմիթն իր «Էթնոսիմվոլիզմ և ազգայնականություն. մշակութային մոտեցում» գրքում այդ թևը մեկ բառով կոչում է «փրիմորդիալիզմ» (անգլերեն «prime rdial»' նախնադարյան բառից): Այնուհետև նշում է այդ ուղղության ճյուղավորումները, ինչպես, օրինակ' «փերենիալիստներին» («pere nial»' հավերժական), ովքեր շեշտում են ազգի շարունակականությունը և հարատև լինելը։ Ազգերի հարատևության կողմնակիցները գտնում են, որ ազգը որպես կեցություն առաջնային է և ազգայնականության սկզբնաղբյուրն է: Այն ինքն իրեն սիրելու, այսինքն ազգասիրության, ինչպես նաև ազգայնականության հեղինակն է: Իր հայտնի «Ազգերն ազգայնականությունից առաջ» գրքում Ջոն Արմսթրոնգը զարգացնում է ազգի շարունակականության և հավերժության գաղափարը որպես հին ազգերի օրինակներ նշելով հրեաներին և հայերին և չբացառելով այդ շարքում հույներին և պարսիկներին [15, p. 4-5]:

Ի տարբերություն «փերենիալիստների», «նոր փերենիալիստներն» ազգը համարում են պատմության ակունքներից եկող էթնոմշակութային երևույթ, սակայն ազգայնականությունը ոչ։ Նրանց համոզմամբ ազգայնականությունը, որն, առաջին հերթին, քաղաքականություն է և գաղափարախոսություն, բնորոշ է «մոդեռնի» դարաշրջանին։ Եվ այդուհանդերձ, նրանք նույնպես գտնում են, որ ինչպես ամեն երևույթի առաջացումը, այդպես էլ ազգերի

131

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ծագումը եղել է ի վերուստ կանխորոշված, և այն ենթակա չէ բացատրության, որովհետև առարկան ի զորու չէ հասկանալու իրեն ստեղծողին: Ազգի հարատևության մասին ուսմունքն առաջացել է մարդու և բնության փոխշաղկապ-վածության և մեկ ամբողջություն լինելու գաղափարից. ազգը հավերժական է այնքան, որքան ինքը բնությունը։ Այդ համատեքստում, բնականաբար, էթնոսի ձևավորման գործում կարևոր է համարվում տվյալ տեղանքի ազդեցությունը, ինչպես նաև «հայրենիք» հասկացության մեջ առանձնահատուկ կարևորվում է աշխարհագրական տեղանքի որպես տվյալ էթնոսի ծննդավայրի և բնակավայրի, գաղափարը։ Ազգերի բազմազանությունը կամ բազմամշա-կութային աշխարհի առկայությունը պայմանավորված է երկրագնդի աշխարհագրական և կենսաբանական բազմազանությամբ, որն առաջանում է նաև երկրագնդի տարբեր հատվածներում արևի ջերմության և լուսավորության տարբերություններից։ Երկրագնդի տարբեր տարածություններում ապրող էթնիկ հանրույթները հանդիսանում են այն բնական հումքը, որի հիման վրա, պետության առկայության պայմաններում, ձևավորվում են ազգերն իրենց ուրույն սոցիոմշակույթով։ Հետևաբար, էթնիկ բազմազանությունը, որ ազգային բազմազանության հիմքն է, բնությունից բխող, ի սկզբանե գոյություն ունեցող և հարատև երևույթ է: 18-րդ դարի վերջին այս հայեցակետը մենք տեսնում ենք Իոհան Հերդերի «Մարդկության պատմության փիլիսոփայության գաղափարներ» ծավալուն աշխատության մեջ: Նրա պատկերացմամբ ազգային պետությունը բնական երևույթ է, որը, մի կողմից, կապված է տեղանքի, մյուս կողմից' ընտանիքի հետ: Բնական պայմանների հետ կապված է նաև ժողովրդի ոգին: Հերդերը գրում է. «Երկրագնդի վրա ինչպես բույսերն են աճում և հասունանում իրենց համար նախատեսված տեղանքներում, այդպես էլ' կենդանական աշխարհն ու մարդիկ: Մարդու յուրաքանչյուր ցեղատեսակ կարող է բնականոն զարգանալ միայն երկրագնդի իր տեղանքի վրա» [16, с. 42]:

Աշխարհագրական դիրքի, տեղանքի և, ընդհանրապես, բնության ազդեցության' որպես էթնոսների առաջացման և ազգերի կազմավորման գործոնի, գաղափարը կարևոր տեղ ունի 20-րդ դարի երկրորդ կեսի ռուս պատմաբան և ազգագրագետ Լև Գումիլյովի աշխատություններում։ «Էթնոսը աշխարհագրական երևույթ է, որը կապված է լանդշաֆտի հետ,- գրում է գիտնականը:-

132

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Կ.Հակոբյան

Եվ քանի որ երկրագնդի վրա լանդշաֆտները տարբեր են, ուրեմն միմյանցից տարբերվում են նաև էթնոսները»: Նրա համոզմամբ «Էթնոսները կենսաֆիզիկական կազմավորումներ են, որոնք միշտ այս կամ այն սոցիալական կաղապարի մեջ են: Այդ պատճառով հարցադրումը, թե որն է առաջնահերթ

ռ ռ

կենսաբանակա նը, թե սոցիալականը, անհիմն է, քանի որ մեկն առանց մյուսի գոյություն չունի»: Ինչ վերաբերում է Էթնոսի ինքնությանը, ապա, Գումիլյովի կարծիքով, դրա չափորոշիչներն են ոչ թե լեզուն, պետականությունը, տնտեսությունը, այլ բնական ճանապարհով ձևավորված նրա վարքի կարծրատիպը։ Սակայն կենսամիջավայրը (բիոսֆերան) փակ համակարգ չէ, այն ստանում է էներգիա, ինչպես արևից, ընդերքից, այդպես էլ տիեզերքից լինելով գալակտիկայի մեկ մասնիկ [17, c. 13-19]։ Գումիլյովը էթնոգենեզի ասպարեզում համարվում է «պասիոնար» տեսության հեղինակը (լատիներեն պասիոե կիրք բառից): Գործողության մղող այդ էներգիան, ըստ Գումիլյովի, վերաբերում է իշխելու և նոր տարածքներ (ոչ միայն ֆիզիկական) գրավելու ձգտմանը: Նրա կարծիքով Ալեքսանդր Մակեդոնացին աշխարհը գրավելու իր ձգտման մեջ, անշուշտ, եզակի երևույթ չէր. Կոռնելիուս Սուլլան, Էռնան Կորտեսը, Նապոլեոնը վտանգում էին իրենց կյանքը ոչ միայն նյութական

\ ռ

հարստության համար: Բայց այդ դեպքում հանուն ինչի , հարցնում է գիտնականը [17, c. 2]։ Գումիլյովը գործողության մղող այդ շարժառիթին տալիս է լայն իմաստ այն կապելով էներգիայի ավելցուկի հետ:

Ազգերի կազմավորման և ազգային ինքնության հիմնախնդրի ուսումնասիրությունների բնագավառում կարևոր դերակատարում ունեցող մյուս գիտնականը Կլիֆորդ Գիրցն է, որի կարծիքով ազգի ինքնության մեջ առաջնայինը մշակույթն է: Դա այն առանձնահատուկ ինքնությունն է, որը հավաքականության կողմից ընդունված է և դրսևորվում է հանրայնորեն: Ազգային և անհատական հատկանիշները դիտարկելով ընդհանուր մշակույթի տեսանկյունից' նա եզրահանգում է, որ «մարդը կենդանի արարած է, որի վարքագիծն ամբողջովին պայմանավորված է նրա կենսափորձն իմաստավորող մշակութային այն ծրագրերով, ինչպիսիք են բառերի, ժեստերի, նկարների, երաժշտական հնչյունների և ցանկացած այլ' նյութական աշխարհի զգայական ընկալման և արտահայտման իմաստային խորհրդանիշների համակարգերը: Խորհրդանշական համակարգերի միջոցով մշակութային այդ

133

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

ծրագրերը կարգավորում և հաստատում են նաև նախնիներից ժառանգած կենսափորձը» [18, с. 55-56]։

«Էթնոխորհրդանշական» տեսության հեղինակ Էնթոնի Սմիթը նշում է, որ ազգը չի կարող լիովին ձևավորված համարվել, քանի դեռ այն իր ընդհանուր մշակույթով և պատմությամբ ձևավորված չէ որպես սոցիալական հավաքականություն: Նրա կարծիքով ազգայնականությունն առաջանում է, առաջին հերթին, ժողովրդի հայրենասիրության և ազգակցության զգացումի հիման վրա: Նրա համոզմամբ այդպիսի ազգերի օրինակ կարող են համարվել հրեաները և հայերը [19, pp. 8, 45]։

Հայ ժողովրդի մշակույթին և պատմությանն անդրադարձել է նաև Սթի-վեն Գրոսբին, որը զարգացնում է ժողովրդի և երկրի (հողի) կապի գաղափարը' տարածքային գործոնը դարձնելով հավաքական ինքնության և ազգային պատկանելության կարևոր բաղադրիչ: Գիտնականի համոզմամբ Հունաստանում և Արամեական քաղաք-թագավորություններում երկրամասի և ժողովրդի միասնության, միասնական հավատքի և օրենքների, ինչպես նաև կենտրոնացված ղեկավարության բացակայությունն այնպիսի փաստեր են, որոնք թույլ չեն տալիս այդ ժողովուրդներին համարել ազգություն: Մինչդեռ 4-րդ և 5-րդ դարերի քրիստոնեական Հայաստանը կազմավորված ազգի վառ օրինակ է, քանի որ այնտեղ առկա են բոլոր հատկանիշները, որոնք այսօր համարվում են ազգային առանձնահատկություններ տարածքային սահմանների առկայությունը, հայրենիքի գաղափարը, ընդհանուր լեզուն, մշակույթը և ազգակցության ու ազգային պատականելության զգացումը [20, pp. 33, 229-265]։

1990-ական թթ. վերջին «մոդեռնիստական» տեսությունը քննադատվել է նաև աստվածաբան և փիլիսոփա Ադրիան Հասթինգսի կողմից: Անգլիայի պատմական փաստերի հիման վրա նա փորձում է ապացուցել «մոդեռնիստների» տեսության անհիմն լինելը գտնելով, որ, օրինակ, անգլիական ազգայնականությունը գոյություն է ունեցել դեոևս 14-րդ դարում, երբ անգլիական վերնախավը հրաժարվեց լատիներենից' այն փոխարինելով անգլերենով: Այնուհետև նա նշում է, որ հայ ժողովուրդը և եթովպացիները, որպես մշակութային ազգեր, շատ ավելի վաղ են ձևավորվել, քան Արևմտյան Եվրոպայի ազգերը: Ազգակերտման գործում նա կարևորում է լեզվի և գրականության դերը [21, p. 42]։ Ազգերի ծագումը հնադարյան ժամանակաշրջանի հետ է

134

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Կ.Հակոբյան

կապում նաև Դորոն Մենդելսը: Նա նույնպես, ինչպես և ազգի վաղեմությունն ընդունող մյուս գիտնականները, «ազգերը' ազգայնականությունից առաջ» հայեցակետի կողմնակիցն է: Սակայն Մենդելսը ոչ միայն ազգն է համարում հնագույն ժամանակների երևույթ, այլև ազգայնականությունը: Նրա կարծիքով հին հրեաներն ունեցել են ազգայնական գաղափարախոսություն, որը դրսևորվել է հրեական պետությունը վերականգնելու ձգտման մեջ: Սակայն, հեղինակի կարծիքով, անտիկ շրջանի ազգայնականությունն, ի տարբերություն ժամանակակից ազգայնականության, ժողովրդի էթնիկ ինքնությունն արտահայտելու և պահպանելու միջոց է եղել [22, p. 13-14]։

Հայ ժամանակակից փիլիսոփայության մեջ «մոդեռնիստական» տեսությունը քննադատել է նաև Համլետ Գևորգյանն իր «Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ» գրքում: Նա գտնում է, որ եվրոպական ժամանակակից հասարակագիտական-քաղաքագիտական միտքը հաճախ, թեպետ և ոչ միշտ, գերագնահատել է պետության դերը ազգը բնորոշող հատկանիշների ձևավորման գործում: Անդրադառնալով պատմական ազգերի գոյության փաստին գիտնականը որպես ապացույց հղում է անում հայ ժողովրդի պատմությանը' նշելով, որ «հայ ժողովրդի պարագայում մենք կարիք չունենք վիճարկելու Հոբսբաումի (և արևմուտքի տեսաբանների գերակշիռ մասի) այն դրույթը, որ պետությունը վճռական դեր է կատարում (միջավայր և պայմաններ է ստեղծում) ազգի կազմավորման համար: Այս դեպքում ևս Հոբսբաումի պնդումը հայերի մասին չի դիմանում պատմական-փաստական քննադա-տության: Հայ ժողովրդի կազմավորման ավարտը և հայկական պետության առաջացումը պատմաբանները վերագրում են մ.թ.ա. 6-րդ դարին, Արարատյան թագավորության ժամանակաշրջանին» [23, էջ 22-23]։

Ամփոփելով ազգային ինքնության և ազգերի կազմավորման ժամանակաշրջանի շուրջ ծավալված գիտական բանավեճի երկու հակադիր տեսությունների ուսումնասիրությունը կարելի է նշել, որ նախորդ դարի 80-ական թթ. ձևավորված և այնուհետև լայն տարածում ստացած «մոդեռնիստական-կոնստրուկտիվիստական» տեսության հիմքում դրված խնդիրն, ըստ էության, արհեստածին է: Միայն հին քաղաքակրթությունների և մշակույթների գոյության փաստը բավարար պետք է լիներ, որպեսզի ազգերի հնադարյան ծագումը կասկածի ենթարկող հարց ընդհանրապես չառաջանար: Բանն այն է, որ

135

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

այն առանձնահատկությունը, որը Գելները վերագրում է, այսպես կոչված, «նոր ազգերին» նույն սոցիոմշակույթին պատկանելը կամ ընդհանրական մշակույթի առկայությունը (մայրենի լեզու, ընդհանուր հայրենիքի գաղափար և այլն ), բնորոշ են նաև հնադարյան ազգերին:

Ազգի և ազգայնականության փոխհարաբերության հիմնախնդրի և երկընտրանքի առնչությամբ պետք է նշել, որ «ազգերն ազգայնականությունից առաջ, թե' հակառակը», ի սկզբանե անպատասխան հարցադրում է: Ըստ էության, հոգին և մարմինը, կամ նյութը և գաղափարը, իսկ տվյալ դեպքում' ազգը և ազգայնականությունը միմյանցով պայմանավորված և միմյանց փոխակերպվող երևույթներ են: Գործառական փոխազդեցությունների մեջ են նաև հայրենասիրությունն ու ազգայնականությունը: Ազգային ինքնությունը պահպանելու և ազգի շարունակականությունն ապահովելու համար ազգ-պետությունը պետք է կարողանա դաստիարակել ազնիվ ու հայրենասեր սերունդ: Այդ գործում կարևոր դերակատարում ունի պետության կրթական և դաստիարակչական գործառույթը: Որքան էլ ազգայնականությունը պարուրված լինի քաղաքական և տնտեսական տարբեր շահերով և շահարկումներով, միևնույն է, նրա առանցքը մնում է ազգակցության և հայրենիքի հանդեպ սիրո զգացումը, առանց որի այն գոյություն ունենալ չի կարող: Հակիրճ սահմանմամբ' ազգայնականությունն ազգային շահի գերակայությունն է անձնական շահի նկատմամբ: Սակայն դա ոչ թե նշանակում է, որ ազգայնականը պետք է մերժի անձնական շահի գաղափարը և մարդու իրավունքները, այլ նշանակում է, որ նա ազգային շահը համարում է գերակա արժեք և այն դիտարկում է որպես անձնական շահի երաշխավոր (գարանտ): Դա նաև չի նշանակում, որ ազգայնականը պետք է ատի մյուս ազգերին: Պարզապես, այն ազգին, որին նա պատկանում է, սիրում է ավելի, քան մյուսներին: Ազգայնականությունը բազմագործառույթային երևույթ է, որում կարելի է առանձնացնել միմյանց փոխշաղկապված երեք հիմնական գործառույթներ. ազգայնականությունն առաջին հերթին զգացմունք է (ազգասիրություն, հայրենասիրություն), հասարակական գիտակցության բաղադրիչ, երկրորդ' գաղափարախոսություն և քաղաքական ծրագիր է, երրորդ' ազգային շարժում է: Այս գործառույթները փոխկապակցված են միմյանց, քանի որ, օրինակ, հայրենասիրությունը, որն առկա է ազգային գիտակցության մեջ, դրսևորվում է նաև

136

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Կ.Հակոբյան

գաղափարախոսության մեջ և անհրաժեշտ նախապայման է ազգային շարժումների առաջացման և հաջողության համար: Առանց հայրենասիրության ազգայնականությունը դառնում է ձև առանց բովանդակության: Եթե ազգը չլինի, ազգայնականությունը չի ունենա գործառույթ և կկորցնի իր իմաստը, քանի որ ազգայնականության գործառույթն ազգի վերարտադրության ապահովումն ու նրա մշակութային ինքնության և քաղաքական ինքնավարության պահպանությունն է: Երբ ազգ-պետության մեջ ազգայնականությունը, որպես պետական գաղափարախոսության բաղադրիչ, մերժվում է, խախտվում է ժողովրդավարության և ազատականության միջև հավասարակշռությունը: Առաջանում է անձնական և ազգային շահերի միջև բախում, ինչն, իր հերթին, խոչընդոտում է ազգ-պետության և նրանում ձևավորված քաղաքական ազգի արդյունավետ գործառությունն ու բնականոն զարգացումը խախտելով նաև մշակութային, քաղաքական և քաղաքացիական ոլորտների ներդաշնակությունը: Այդ առումով հայ ժամանակակից հասարակությունը կարելի է բնութագրել որպես ազգային ինքնորոշման սկզբունքի հիման վրա նոր կազմավորված, սակայն չամրապնդված քաղաքական ազգ, դեռևս դանդաղ ձևավորման ընթացքում գտնվող քաղաքացիական ազգ և պատմական հիշողությամբ գոյատևող մշակութային ազգ: Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հետխորհրդային տարածքի մյուս ազգային պետությունների և քաղաքական ազգերի ձևավորման ընթացքում առաջացած հակասությունները, թերևս, հնարավոր է հասկանալ և մեկնաբանել ժամանակակից համաշխարհայնացման գործընթացների և տեղի ունեցող հասարակական արագընթաց փոփոխությունների ու փոխակերպումների համատեքստում: Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև հետխորհրդային մյուս պետությունների սահմանադրությունները ստեղծվել են արևմտյան ազատական գաղափարախոսության սկզբունքների հիման վրա: Հայաստանի

Հանրապետության, որպես նոր կազմավորված ազգ-պետության, որդեգրած քաղաքականությունը, հիմնված լինելով ծայրահեղ ազատականության գաղափարի վրա, ազգի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքում աստիճանաբար նվազեցնում է պետության դերակատարումը: Եվ քանի որ պետությունը և մշակույթը (ազգը) պայմանավորված են միմյանցով' այդ գործընթացն իր բացասական անդրադարձն է ունենում նաև ազգային ինքնության

137

Կ.Հակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

պահպանության և վերարտադրության վրա: Միևնույն ժամանակ, ընտանիք հաստատությունը, որն ազգի վերարտադրության մյուս գլխավոր գործոնն է, նույնպես ենթարկվում է էական փոփոխությունների և կորցնում է իր նախկին իմաստը: Սոցիալական այս փոփոխություններով է հնարավոր բացատրել այն հանգամանքը, որ ազգերի կազմավորման մոդեռնիստական տեսությունն այսօր արդեն քննադատում են ոչ միայն ազգերի պատմականության կողմնակիցները, այլև, հակառակ տեսանկունից, համաշխարհայնացման գաղափարախոսները, ովքեր, անցնելով «մոդեռնիստներից» մեկ քայլ առաջ, մերժում են ոչ միայն պատմական ազգերի, այլև ընդհանրապես ազգերի, ներառյալ քաղաքական ազգերի գոյությունը:

Մարտ, 2015թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Ռուսո Ժան-ժակ, Հասարակական դաշինքի մասին, Ե., Աշոտ Բլբուլյան, 2000:

2. Ренан Э, Что такое нация? Собрание сочинений в 12-ти томах, т. 6, Киев, под ред. Михайловского, 1902.

3. Мейнеке Ф, Возникновение историзма, М., Росспэн, 2004.

4. Hayes C, The Historical Evolution of Modern Nationalism, N.Y., Published by Richard R. Smith Inc., 1931.

5. SnyderL, The New Nationalism, N.Y., Cornell U. Press, 1968.

6. Kohn H, The Idea of Nationalism: A Study in Its Origins and Background, N.J., New Brunswik, 2008.

7. Wolf K, Hans Kohn’s Liberal Nationalism: Ibe Historian as Prophet, //www. JSTOR.org/

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

8. Кон Г., Национализм: его смысл и история, М., 1955.

9. Deutsch K, Nationalism and Social Communication. An Inquiry into the Foundations of Nationality.,2-nd ed. Cambridge, Mass. and N.Y, 1966.

10. Kedourie E, Nationalism, Fourth expanded edition, Blackwell, Oxford, UK, 1993.

11. Anderson B, Imagined Communities: Reflections on the Origin and Spread of Nationalism, L., Verso, 1983.

12. Геллнер Э, Пришествие национализма. Нации и национализм, М., Праксис, 2002.

13. Hobsbawm E, Nations and Nationalism Since 1780, Cambridge, 1990.

14. Breuilly J, Nationalism and the State, second edition, Manchester University Press, 1993.

15. Armstrong J., Nations Before Nationalism, Chapel Hill Press, 1982.

16. Гердер И., Идеи к философии истории человечества, М., Наука, 1977.

17. Гумилев Л., Конец и вновь начало. Популярные лекции по народоведению, М., Наука, 1990.

18. Гирц К, Интерпретация культур, М., РОССПЭН, 2004.

19. Smith A.D., Ethno-Symbclism and Nationalism, A cultural approach, L., Routledge, 2009.

138

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

Կ.Հակոբյան

20. Grosby S, Religion and Nationality in Antiquity, European Journal of Sociology, 1991.

21. Hastings A, The Construction of Nationhood: Ethnicity, Religion and Nationalism, Cambridge University Press, 1997.

22. Mendels D, The Rise and Fall of Jewish Nationalism, N.Y., Doubleday, 1992.

23. Գևորգյան Հ, Ազգ, ազգային պետություն, ազգային մշակույթ, Ե. Նոյան տապան, 1997:

ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ

Կաբինն Հակոբյան

Ամփոփագիր

Հոդվածը նվիրված է ազգայնականության արդի արևմտյան հայեցակարգերի համադրմանը և ազգի ու ազգային ինքնության երկու տարբեր մոտեցումների առանձնահատկությունների վերլուծությանը: 20-րդ դարավերջին սկսված փիլիսոփայական և պատմական դիսկուրսը շարունակվում է նաև մեր օրերում: Հոդվածում նոր փաստարկների օգնությամբ հիմնավորվում է մոդեռնիստական տեսության կոնստրուկտիվիստական էությունը: Մոդեռնիստների ազգերի հին պատմությունը ժխտելու միտումը դիտարկվում է արդի գլոբալիզացիոն գործընթացների և, մասնավորապես, նիհիլիզմի գաղափարախոսության համատեքստում:

ПРОБЛЕМА ФОРМИРОВАНИЯ НАЦИЙ

Карине Акопян

Резюме

Статья посвящена сопоставлению современных западных концепций национализма и выявлению специфики двух разных подходов в изучении проблем нации и национальной идентичности. Философский и исторический дискурс, начавшийся в конце ХХ века, продолжается и в наши дни. В статье с помощью новых аргументов обосновывается конструктивисткая суть модернисткой теории. Стремление модернистов отрицать древнюю историю наций рассматривается в контексте современных глобализационных процессов и, в частности, идеологии нигилизма.

139

ԿՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (61), 2015թ.

THE PROBLEM OF ETHNICITY FORMING Karine Hakobyan

Resume

The paper analyzes the contemporary concepts of nations and nationalism. Philosophical and historiographical debates about ethnicity, nations and nationalism began in the late 20th century and continue to date. The article presents the critiques of modernist approach to nationalism and new arguments for the historical and cultural nature of nations. The modernist tendency of denying ancient history of nations is considered in the context of contemporary globalization processes and particularly, in the context of the ideology of nihilism.

140

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.