Научная статья на тему 'ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԻՏԱՅԻ ՈՐԱԿԻ ՉԱՓՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՑՈՒՑԻՉԸ'

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԻՏԱՅԻ ՈՐԱԿԻ ՉԱՓՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՑՈՒՑԻՉԸ Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
14
7
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
էլիտայի որակի գլոբալ ցուցիչ (ինդեքս) / պետություն / արդիականացում / արժեք / արժեք ստեղծելու բարոմետր / քաղաքատնտեսություն / հանրային (պետական) կառավարում / որակյալ էլիտա / պետությունների վարկանշային սանդղակ / ինստիտուտներ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Ալթունյան Կատերինա

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ու համակողմանիորեն ներկայացնել քաղաքագիտական խոսույթում ներդրված գլոբալ նոր ֆենոմենը, որը կոչվում է էլիտայի որակի ցուցիչ (ինդեքս): Հաշվի առնելով, որ պետության զարգացման հնարավորությունները գնահատելու գլոբալ ցուցիչը ոչ պատահականորեն ներկայացվեց համավարակով համակված աշխարհին, կարծում ենք, որ այն ազդարարեց որոշակի նոր իրողությունների մասին: Ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդելու, որ համավարակն ու աշխարհաքաղաքական ցնցումները, գլոբալ մարտահրավերներին դիմակայելու նպատակով ազդարարում են նոր որակի էլիտաների ձևավորման անհրաժեշտության մասին: Ըստ այդմ, սույն գիտական վերլուծության առանցքում դրված խնդիրն է էլիտայի տիպերի ու դրանց դերի վերաարժևորման, ինչպես նաև էլիտայի գործունակության մոդելի փոփոխության ուսումնասիրությունը պետության քաղաքատնտեսական չափումների համատեքստում: Հավելենք նաև, որ հոդվածում գիտական ապարատի միջոցով ու մեթոդաբանական գործիքակազմով փորձ է արվել բացատրել էլիտայի որակի գլոբալ ցուցիչը՝ հիմնվելով պետությունների վարկանշային սանդղակի տարբեր առանցքների վրա: Ուսումնասիրությունը կատարվել է 2020 թվականից հրապարակվող էլիտայի որակի գլոբալ ցուցիչի ամենամյա զեկույցներում ամփոփված տվյալների, պետության ներուժը և էլիտայի որակական հատկանիշները համադրող բազմաշերտ չափանիշների հենքի վրա: Կատարված ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է, որ պետության զարգացման հնարավորություններն ընդլայնելու նպատակով ձևավորվող էլիտաները գործում են արժեքներ ստեղծելու, արդյունահանելու և բաշխելու մոդելով, ինչը դրանց ռազմավարական նշանակություն է տալիս:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

GLOBAL INDEX FOR MEASURING STATE DEVELOPMENT OPPORTUNITIES AND ELITE QUALITY

The purpose of the article is to study the new global phenomenon called the elite quality indicator (index). The global index for assessing the state's development opportunities was not accidentally presented to the world overwhelmed by the pandemic. The current study allows us to claim that the pandemic and geopolitical upheavals are signals of necesity to form new quality elite in order to face global challenges. Accordingly, the main task of this scientific analysis is the re-evaluation of elite types and its role, as well as the study of the change of the elite's performance (functionality) model in the context of the political and economic dimensions of the state. Additionally, an attempt was made to explain the global quality indicator of the elite based on different axes of the rating scale of the states using scientific apparatus and methodological tools. The study was carried out on the basis of the data summarized in the annual reports of the global elite quality index published since 2020 and multi-layered criteria combining the potential of the state and the quality characteristics of the elite. Based on the results of conducted study, it is concluded that the elites are forming in order to expand the state's development opportunities within the model of creating, extracting and distributing values, which gives them strategic importance.

Текст научной работы на тему «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԻՏԱՅԻ ՈՐԱԿԻ ՉԱՓՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՑՈՒՑԻՉԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ POLITICAL SCIENCE, INTERNATIONAL RELATIONS ПОЛИТОЛОГИЯ, МЕЖДУНАРОДНЫЕ ОТНОШЕНИЯ

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԻՏԱՅԻ ՈՐԱԿԻ ՉԱՓՄԱՆ ԳԼՈԲԱԼ ՑՈՒՑԻՉԸ*

ՀՏԴ 352.075 (479.25) 10.52063/25792652-2022.3.14-68

ԿԱՏԵՐԻՆԱ ԱԼԹՈՒՆՅԱՆ

Երևանի պետական համալսարանի հանրային կառավարման ամբիոնի դոցենտ, քաղաքական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն katya. altunyan@ysu.am

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ու համակողմանիորեն ներկայացնել քաղաքագիտական խոսույթում ներդրված գլոբալ նոր ֆենոմենը, որը կոչվում է էլիտայի որակի ցուցիչ (ինդեքս): Հաշվի առնելով, որ պետության զարգացման հնարավորությունները գնահատելու գլոբալ ցուցիչը ոչ պատահականորեն ներկայացվեց համավարակով համակված աշխարհին, կարծում ենք, որ այն ազդարարեց որոշակի նոր իրողությունների մասին:

Ուսումնասիրությունը թույլ է տալիս պնդելու, որ համավարակն ու աշ-խարհաքաղաքական ցնցումները, գլոբալ մարտահրավերներին դիմակայելու նպատակով ազդարարում են նոր որակի էլիտաների ձևավորման անհրաժեշտության մասին: Ըստ այդմ, սույն գիտական վերլուծության առանցքում դրված խնդիրն է էլիտայի տիպերի ու դրանց դերի վերաարժևորման, ինչպես նաև էլիտայի գործունակության մոդելի փոփոխության ուսումնասիրությունը պետության քաղաքատնտեսական չափումների համատեքստում: Հավելենք նաև, որ հոդվածում գիտական ապարատի միջոցով ու մեթոդաբանական գործիքակազմով փորձ է արվել բացատրել էլիտայի որակի գլոբալ ցուցիչը՝ հիմնվելով պետությունների վարկանշային սանդղակի տարբեր առանցքների վրա:

Ուսումնասիրությունը կատարվել է 2020 թվականից հրապարակվող էլիտայի որակի գլոբալ ցուցիչի ամենամյա զեկույցներում ամփոփված տվյալների, պետության ներուժը և էլիտայի որակական հատկանիշները համադրող բազմաշերտ չափանիշների հենքի վրա:

Կատարված ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է, որ պետության զարգացման հնարավորություններն ընդլայնելու նպատակով ձևավորվող էլիտաները գործում են արժեքներ ստեղծելու, արդյունահանելու և բաշխելու մոդելով, ինչը դրանց ռազմավարական նշանակություն է տալիս:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.10.2022թ.:

է 15.08.2022թ., գրախոսվել'

18.09.2022թ., տպագրության

68

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Հիմնաբառեր' էլիտայի որակի գլոբալ ցուցիչ (ինդեքս), պետություն, արդիականացում, արժեք, արժեք ստեղծելու բարոմետր, քաղաքատնտեսություն, հանրային (պետական) կառավարում, որակյալ էլիտա, պետությունների վարկանշային սանդղակ, ինստիտուտներ:

Նախաբան

Պետության արդյունավետ կառավարման և իշխանության իրացման արդի խնդիրների համատեքստում լայնորեն ընդլայնվում է էլիտաների ուսումնասիրության գործիքակազմը: Նման գործիք է հարաբերականորեն վերջերս քաղաքագիտական խոսույթ ներդրված «էլիտայի որակի գլոբալ ցուցիչը», որն առաջին անգամ վերլուծեց համավարակի պատճառով պետությունների տնտեսական ակտիվության անկման ու սոցիալ-քաղաքական կյանքի ամայացման պատճառները ողջ աշխարհում: Ինչպես աշխարհի գրեթե բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) տնտեսական ու քաղաքական գործընթացների վրա ազդելու էլիտաների հնարավորությունների անհավասարությունը դառնում է ավելի խորը և ակնբախ: Հայաստանի' իբրև զարգացող պետության արդիականացման' սկզբից ի վեր կայուն քաղաքական համակարգ ու տնտեսական զարգացման ռազմավարական մոդել ունենալու խնդիրները մնում են այժմեական: Այդ խնդիրների համատեքստում էլ կարևորել ենք պետության զարգացման հնարավորությունների ու էլիտայի որակի գլոբալ ցուցիչի էությանն անդրադարձը՝ հիմնավորելով դրանց փոխկապվածության մասին թեզը:

Պետության զարգացման հնարավորությունների և որակյալ էլիտայի միջև փոխկապվածության մասին գրել է ավելի վաղ անցումագիտության տեսաբան Ա. Պշևորսկին՝ կիրառելով «տնտեսական բարեփոխումների քաղաքական շարժընթաց» հասկացությունը (Пшеворский 15-18): Տեսաբանը նշում է, որ պետության արդիականացման սկզբնական փուլում հատկապես չափազանց կարևոր է էլիտաների համախմբում, ընդհանուր արժեհամակարգ ունենալը, որը մեծ հաշվով նշանակում է ունենալ որակյալ էլիտա: Վերոնշյալի առումով տնտեսական

բարեփոխումների քաղաքական շարժընթացը ՀՀ-ում անգամ ոչ խորքային վերլուծության պարագայում փաստում է, որ պետությունն անցել է համակարգային անկայունության բազմաշերտ փուլերով: Այդ փուլերի ընթացքում ՀՀ էլիտային չի հաջողվել պետության տնտեսական համակարգը, սեփականության ձևերը, ռեսուրսների բաշխման կառուցակարգերն ու զարգացման ռազմավարությունները գործարկել ի շահ հասարակության բոլոր անդամների կյանքի բարելավման: Այդ գործընթացն ավելի նմանվել է քաղաքական ու տնտեսական ինքնակարգավորվող համակարգի, որը պարբերաբար ընկնում է ծայրահեղությունների մեջ (Ալթունյան 146):

Գլոբալ ցուցիչի քաղաքատնտեսական բնույթը

Պետության զարգացման հնարավորությունները չափող էլիտայի որակի գլոբալ ցուցիչն ունի քաղաքատնտեսական չափումներ, որոնք բաժանվում են ենթացուցիչների (ավելի մանրամասն տե'ս Գծապատկեր 1), իսկ վերջիններս էլ վերլուծվում են բազում հենասյուների (անգլ. pillars) հիման վրա: Գծապատկերում նշված քաղաքական չափումը ընդհանուր առմամբ վերաբերում է քաղաքական իշխանության բնույթի, էլիտայի անդամների արժեբանական հիմքերի, նրանց բանիմացության ու կառավարչական հմտությունների տիրապետման և այլ հատկանիշների գնահատմանը:

69

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Գծապատկեր 1. Գլոբալ ցուցիչի կառուցվածքը. Ենթացուցիչների մատրիցա

Գլոբալացվող աշխարհում վերոթվարկյալ հատկանիշների արժևորումը պայմանավորված է պատասխանատու կառավարման անհրաժեշտությամբ: Նման մի պնդում է առաջ քաշել արդի հանրային (պետական) կառավարման համակարգի հիմնադիր-տեսաբան Փ.Դրաքերը: Գլոբալացման պայմաններում ազգային պետության մակարդակում գործառնող որակյալ էլիտա ասելով՝ Փ.Դրաքերը բառացիորեն նկատի ունի պատասխանատու գործերը հաջողությամբ կատարելու համար գիտելիք, արժեքաբանություն և փորձ ունեցող մարդկանց խումբը (Drucker 146): Բացի քաղաքականից, վերոնշյալ գծապատկերում նշվում է նաև տնտեսական չափումը, որն առաջին հերթին ենթադրում է պետության տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, ձեռնարկատիրական միջավայրը լավարկելու, հանրային ծառայությունների հասանելիությունն ապահովելու և ընդլայնելու, բնակչության կենսամակարդակն ու հանրային (պետական) ռեսուրսներն ավելացնելու հնարավարությունների գնահատում: Եվ ուրեմն գծապատկերի բովանդակությունից ուղղակիորեն հետևում է, որ բարձրորակ էլիտային հատկանշական է պետության զարգացման հնարավորությունները կամ այսպես կոչված «քաղաքատնտեսական կարկանդակը» մեծացնելու իմացություններին ու կարողություններին տիրապետելը: Շարունակելով նախորդ միտքը՝ հարկ է նշել, որ քննարկվող գլոբալ ցուցիչը պետության զարգացման հնարավորությունները վերլուծող և այլ միջազգային ցուցիչների համեմատությամբ տարբերվում է իր հսկայածավալ ու բազմատեսակ տվյալների համակցվածությամբ: Ըստ այդմ, ի սկզբանե պետությունների

վարկանիշային ցուցակը կազմվել է միջազգային կազմակերպությունների ու ազգային ինստիտուտների տրամադրած կումոդյատիվ տվյալների լայն հենքի հիման վրա, որոնք պետության քաղաքատնտեսական ներուժի գնահատման բարդ պատկեր են ստեղծում (“Elite Quality Report - 2020” 3): Թեև գլոբալ ցուցիչն իրենից ներկայացնում է բազմաշերտ տվյալների բարդ համակարգ, այդուհանդերձ, այն բավական լուրջ գիտական հենքի վրա է նախագծվել: Այս իմաստով, Սբ. Գալլենի համալսարանի (Universitat St. Gallen) հետազոտական խումբը գլոբալ մարտահրավերների լույսի ներքո գիտականորեն հիմնավորել է էլիտայի վերարժևորված ընկալումների տարածման անհրաժեշտությունն ու «էլիտա» եզրույթի արդի սահմանումը:

70

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Էլիտայի վերարժևորումն ու արդի սահմանումը

Գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար պետության զարգացման քաղաքատնտեսական հնարավորությունները մեծացնելու կարևոր պայման է էլիտաների գործառնության մոդելի ու կառուցակարգերի փոփոխությունը: Տևական ժամանակ գործարկվող «բիզնես-մոդելն» առաջարկվում է փոխարինել «արժեքներ արարող մոդելով»: Որդեգրել վերջին մոդելը՝ նշանակում է միավորել համակարգի բիզնես, կրթական ու քաղաքական տարրերը՝ հիմնավորելով, որ պետության զարգացման շարժընթացը որոշում են հենց այս երեք բաղադրիչները: Այդ մոդելով առաջնորդվող էլիտայի գործունակության նպատակը արժեքներ ստեղծելն ու բաշխելն է: Վերջինով պայմանավորված՝ վերարժևորվում է էլիտայի վարքը, մասնավորապես էլիտայի կազմում ընդգրկված մարդկանց առաջնորդելու կառուցակարգերը, մարտահրավերներին դիմակայելու, ինստիտուտներն ու օրենքները հարգելու, ինչպես նաև դրանց տառին ու ոգուն համահունչ գործելու հատկանիշներին տիրապետելը:

Եվ ուրեմն պետության զարգացման հնարավորությունների ավելացմանը միտված մոդելի գործարկման և արժեքներ ստեղծելու հիմքերով էլիտայի կարողությունները գնահատելու արդյունքում գլոբալ ցուցիչի շրջանակներում վերհանվել են չորս՝ «մրցունակ» (competitive), «տեղեկացված» (enlightened), «ինքնաբավ» (rentier), «մարտնչող» (striving) տեսակի էլիտաներ (“Elite Quality Report-2021” 32): «Մրցունակ էլիտաները» ձևավորվում են տնտեսական առումով ազատ շուկայի պայմաններում, իսկ քաղաքական առումով՝ ընտրապայքարի շրջափուլերով: Այդ կերպ, դրանց բնութագրող հատկանիշներն են արժեքներ ստեղծելու և բաշխելու, հանրային եկամուտներն ավելացնելու, տնտեսական աճը խթանելու և այլ կարողությունները: «Տեղեկացված էլիտաները» գերիշխող են հանրային (պետական) կառավարման համակարգերում իրենց բարձր

տեղեկացվածության շնորհիվ, ինչը սակայն չի բացառում նրանց մոտ արժեք ստեղծելու միտվածությունը: Այդուհանդերձ, իրենց ձևավորած կոալիցիաների

շնորհիվ երկրորդ տեսակի էլիտաները կարողանում են շահավետ ռենտաներ ստանալ տարբեր միջոցներով՝ վերածվելով արտոնյալ խավի: Էլիտաների երրորդ տեսակը կոչվում է «ռանտյե», որոնք հակված են շահութաբեր ինստիտուտներ, բայց ոչ երբեք՝ արժեքներ ստեղծելու: Ռանտյե էլիտաները օգտագործում են իշխանությունը

արտոնյալ ծառայություններ ու խոշոր եկամուտներ ստանալու համար, այլ կերպ ասած՝ մշտապես փնտրում են ռենտա: Ընդ որում, դրանք զրկում են իշխանության լծակներ չունեցող հասարակության մյուս հատվածներին ազդեցության լծակներից: Վերջին տեսակը «մարտնչողն» է, որոնք հանդիպում են անկայուն պետական համակարգերում: Այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ էլիտաները ամենևին արժեքների տիրույթում չէ, որ մարտնչում են, այլ մարտնչում են ռենտա ստանալու համար: «Լևիաթան» չունեցող նմանատիպ պետություններում փաստացի փառամոլ (ամբիցիոզ) էլիտաները կատաղի պայքարի մեջ են մտնում միմյանց հետ՝ հետապնդելով սեփական շահերի պաշտպանությունը: Ընդհանրացնելով կարող ենք նշել, որ պետության զարգացման հնարավորություններն ավելացնելու և արժեքներ ստեղծելու չափանիշներով որակապես բարձր են գնահատվում «մրցունակ էլիտաները»: Վերջինս հիմնավորելու է գալիս նաև էլիտայի այն սահմանումը, որը ձևակերպել է միջազգային փորձագիտական խումբը էլիտայի որակի գլոբալ ցուցիչի էության մեջ:

Դասական ու ժամանակակից հայեցակարգերում էլիտայի սահմանումը բխում է հանրային (պետական) կյանքի պատասխանատու սուբյեկտ լինելու փաստից, ապա լրամշակվում որոշումներ ընդունելու, ռեսուրսներն արդյունավետ տնօրինելու և իշխանությունն իրացնելու նորմատիվ իրավական կողմերով (Ալթունյան 135-143): Գլոբալ ցուցիչը արժևորում է էլիտան գերազանցապես իբրև հանրային (պետական) ռեսուրսներն ավելացնելու կարողությամբ օժտված մարդկանց խումբ: 2020

71

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

թվականին պաշտոնական հարթակում էլիտան սահմանվել է հետևյալ կերպ. «...հասարակության մարդկային, ֆինանսական ու կապիտալների այլ ձևերը կոորդինացնելու և ավելացնելու կարողություններ ունեցող մարդկանց ընդհանրությունը կոչվում է էլիտա» (“What are Elites?”): Հատկանշականն այս սահմանման և էլիտայի որակի գլոբալ ցուցիչի տրամաբանության մեջ այն է, որ էլիտան բացառապես չի նույնացվում հասարակության կազմակերպված

փոքրամասնության հետ: Ինչպես իրավացիորեն նշել են Շվեդիայի Գուտենբերգի համալսարանի պրոֆեսորներ Կ. Դոսթրոմն ու Լ. Վանգնեուրդն իրենց որակական հետազոտություններում, էլիտայի արդի սահմանման առանձնահատկությունն այն է, որ դրա որակը նույնացվում է արժեք ստեղծելու և այն հանրայնորեն տարածելու ցանկության ու կարողունակության հետ (Dahlstrom and Wangnerud 5): Ըստ հեղինակների' կազմակերպված փոքրամասնությունն էլիտա չէ, քանի որ նման փոքրամասնություններ կարող են կենսագործունեություն ծավալել պետության ու հասարակության կենսագործունեության տարբեր ոլորտներում: Լրացնելով այս միտքը' հետաքիքիր է մեջբերել «Սկոլկովո» բիզնես-դպրոցի նախագահ Ա.Շարոնովի և «Նոր տնտեսական դպրոցի» ռեկտոր Ռ. Ենիկոլպովի միտքն առ այն, որ պետության ու հասարակության կազմակերպված խմբերը, անշուշտ, ի վիճակի են հարստություն կուտակել, շահութաբեր ինստիտուտներ ստեղծել, բայց արժեքներ ստեղծելու հարցում դրանք թույլ են (“Индекс качества элит”): Ի վերջո, կա ևս մի կարևոր հարցադրում, թե ինչու կազմակերպված խմբերը չեն կարող էլիտա համարվել: Վերոգրյալի վերաբերյալ ուշագրավ հարցադրում է առաջ քաշել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Տ. Աճեմօղլուն' «արդյո՞ք շահութաբեր ինստիտուտներ ստեղծելով, հասարակության կազմակերպված փոքրամասնությունները խթանում են պետության զարգացումը, թե՞ ոչ» (Acemoglu and Robinson 15-16): Աճեմօղլուն հանգում է այն եզրակացության, որ նույնիսկ եթե դրանք խթանում են պետության զարգացումը, նման կազմակերպված խմբերին բարձրորակ էլիտա անվանել չի կարելի: Բարձրորակ էլիտաները պետք է արարել իմանան, և ոչ թե կուտակել:

Կարևորելով վերոնշյալ շեշտադրումները' էլիտայի որակի հետազոտության արդյունքում տեսանելի է դառնում ևս մի հետաքրքիր իրողություն: Այդ իրողությունն այն է, որ բարձրորակ էլիտայի առկայությունը ենթադրում է որակի մասին հանրային ընկալումների ու փաստացի տարվող քաղաքականության արդյունքների համակցում (“Decentralized Governance” 15-20): Գլոբալ ցուցիչի ամենամյա զեկույցներում պետությունների վարկանշային սանդղակում առավել ցածր ցուցանիշներ ունեն, օրինակ, այն պետությունները, որտեղ համավարակի դեմ վարած քաղաքականությունը գնահատվել է որպես ռեսուրսավատնող ու ոչ արդյունավետ: Տրված հանրային ու պաշտոնական կարծիքների համակցման հիման վրա (այդուհանդերձ, ոչ միայն այդ պատճառով) հրաժարականներ տվեցին առաջանցիկ պետությունների կառավարությունները, մասնավորապես Ճապոնիայում, Միացյալ Թագավորությունում և այլուր: Այսպես' Ճապոնիայում սկսված տնտեսական ռեցեսիայի պատճառով հրաժարական տվեց երկար տարիներ պաշտոնավարող վարչապետ Սինձո Աբեն և նրա կառավարությունը (“Синдзо Абе”): Ավելի ուշ հանրային և քաղաքական շրջանակների անվստահության, համավարակի դեմ տարվող քաղաքականության ձախողման, բրիտանական օրենքները չհարգելու և այլ հիմքերով հրաժարական տվեց Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը (“UK Prime Minister”): Այս և մի շարք այլ օրինակների ուսումնասիրությունը վերհանում է այն իրողությունը, որ համավարակով պայմանավորված մարդկային ու նյութական կորուստները համեմատաբար քիչ են եղել այն պետություններում, որոնք' ա) ունեցել են քաղաքական գլոբալացման բարձր մակարդակ, բ) ցանցային ու թվայնացված համակարգ, գ) ռեսուրսները կոորդինացնելու կարողություններ, դ) արժեքների կայուն ու ներառական համակարգ և այլն: Վերոնշյալից ուղղակիորեն հետևում է, որ առաջանցիկ պետություններում արմատավորված է արժեհամակարգ, ըստ որի

72

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

քաղաքական-կառավարչական էլիտան մարմնավորում է պետությունը' կրելով պատասխանատվություն զարգացման արժեքաբանության ձևավորման և ապագա սերունդների բարեկեցության ապահովման համար տնտեսական խոշոր ծրագրերի, քաղաքականությունների իրականացման համար:

Առանձնակի կարևորելով էլիտայի՝ պետության ռազմավարական նպատակների ու շահերի պաշտպանության առաքելությունը՝ 2022 թվականին գլոբալ ցուցիչի վերլուծության շրջանակներում ներդրվել է ապագա սերունդների համար արժեքներ ստեղծելու կարողությամբ օժտված էլիտայի որակը գնահատող բարոմետրը (անգլ. NextGen Value Creation Barometer): Վերջինս սահմանում է, որ ներկայի կարիքները բավարարելու հետ մեկտեղ էլիտան պետք է հոգա ապագա սերունդների ժառանգության մասին: Դրա հնարավորությունը հիմնավորվում է կայուն արժեքների ստեղծման համակարգի միջոցով, որը ենթադրում է կրթական համակարգի զարգացում, տեխնոլոգիական առաջընթաց, խաղաղություն և բարենպաստ կենսապայմաններ ապագա սերունդների համար (“Elite Quality Report 2022” 4-8): Վերը նշված Բարոմետրի վերլուծության հիմքում դրվել են հինգ կարգախմբեր, որոնք են՝ ա) կայունությունը և բնական կապիտալը (Sustainable and Natural Capital), բ) անաչառ հնարավորությունները (Equitable Opportunities), գ) կրթությունն ու մարդկային կապիտալը (Education and Human Capital), դ) առողջությունն ու բարեկեցությունը (Health and Well-Being), ե) նորարարությունն ու տեխնոլոգիաները (Innovation and Technology): Ընդհանուր առմամբ վերլուծելով Բարոմետրի կատեգորիաների էությունն ու դրանցով կազմված պետությունների վարկանշային ցուցակը՝ պարզ է դառնում, որ փոքր քաղաքատնտեսություններն ավելի շատ են կարևորում սերունդների ապագան, քան խոշորները: Այսպես՝ առաջատար տասը պետությունների շարքում միայն Միացյալ Թագավորությունն ու Ավստրալիան են, որ ունեն խոշոր քաղաքատնտեսություններ (ավելի մանրամասն տե'ս աղյուսակ 1): Մյուսները համեմատաբար փոքր քաղաքատնտեսական համակարգ ունեցող պետություններ են:

Աղյուսակ 1. Առաջատար պետությունների ցանկն ըստ հաջորդ սերունդների համար արժեք ստեղծեւու բարոմետրի

Երկիր Բարոմետրի վարկա-նշային սանդղակ Կայունություն ու բնական կապիտաւ Անաչառ հնարավո- րություններ Կրթութ-յուն ու մարդկային կապիտաւ Առողջություն ու բարեկե-ցություն Նորարա-րություն ու տեխնոլոգիա

Շվեդիա 1 7 22 4 58 1

Նոր Ձեւանդիա 2 34 5 3 10 24

Դանիա 3 16 4 8 78 9

Շվեւցարիա 4 9 30 12 40 6

Իսրա|ե| 5 54 23 23 3 2

Նիդեռւանդներ 6 30 8 7 38 12

Միացա Թագավորութ. 7 15 36 11 63 4

Ֆին!անդիա 8 21 45 1 67 5

Ավստրիա 9 51 15 5 34 15

Սինցապուո 10 10 128 22 2 13

Բարոմետրի վարկանշային ցուցակում հայ հանրությանը հետաքրքիր է նաև Հվ. Կովկասի երեք պետությունների դիրքային հորիզոնականն ու տվյալների պատկերը: Հայաստանը զբաղեցնում է 75-րդ հորիզոնականը և համարվում է առաջատարը տարածաշրջանի պետությունների շարքում (“Elite Quality Report 2022” 6): Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը զբաղեցնում է 85-րդ, իսկ Վրաստանը՝ 89-րդ հորիզոնականները (ավելի մանրամասն տեն աղյուսակ 2):

Աղյուսակ 2. Հվ. Կովկասի երեք պետություններն ըստ հաջորդ սերունդների համար արժեք ստեղծեւու բարոմետրի

Երկիր Բարոմետրի վարկա-նշային սանդղակ Կայու-նություն ու բնական կապիտաւ Անաչառ հնարավորություններ Կրթություն ու մարդկային կապիտաւ Առող-ջություն ու բարեկե-ցություն Նորարարություն ու տեխնոլոգիա

Հայաստան 75 50 137 70 45 83

ԱդրԸեջան 85 107 62 136 56 70

Վրաստան 89 115 135 71 54 77

73

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

Ինչպես տեսնում ենք, քաղաքատնտեսության համատեքստում տարբերակվում են բարձրորակ ու ցածրորակ էլիտաները: Առաջիններն արարում են պետության ու հասարակության համար, մինչդեռ երկրորդներն օգտվում են պետության ռեսուրսներից, արժեքներ ու հնարավորություններ չեն ստեղծում: Այդուհանդերձ, բարձր ու ցածր մակարդակների միջև կա նաև միջին մակարդակը, որը գլոբալ ցուցիչի նախագծման ընթացքում չէր կարող հաշվի չառնվել: Ըստ այդմ, որակական առումով էլիտաները լինում են հինգ՝ ա) ամենաբարձր որակի (very high quality elites), բ) բարձր որակի (high quality elites), գ) որակյալ (quality elites), դ) միջին որակի (middle quality elites), ե) հետադիմական (lagging elites) տեսակների (“Elite Quality Report 2021” 21): Էլիտաների որակական գնահատումն իրականացվում է իշխանություն-արժեք առանցքում, սակայն էլիտայի/պետության որակական գնահատումն իրականացվում է 101 չափանիշներով՝ սկսած ինստիտուտների կայացումից մինչև ճգնաժամերի կառավարում, ռեսուրսների բաշխում ու վերաբաշխում: Կողք-կողքի դնելով 2021 և 2022 թվականներին աշխարհի հարյուր հիսունմեկ պետությունների շրջանում անցկացված ուսումնասիրության արդյունքները՝ հարկ է նկատել, որ գլոբալ ցուցիչը հրապարակելուց ի վեր ամենաբարձր որակի էլիտաներ ունեցող պետությունների ցանկում եղել և մնում են Սինգապուրը, Շվեյցարիան, Ավստրալիան, Իսրայելը, Նիդեռլանդները, Շվեդիան, Կանադան, Միացյալ Թագավորությունը և այլն: Ընդգծենք, որ վերոնշյալ որոշ պետություններ բարելավել են իրենց դիրքերը, մյուսները՝ հակառակը: Այսպես օրինակ՝ Միացյալ Թագավորությունը, որպես ամենաբարձր որակի էլիտա ունեցող պետություն, 2022 թ. զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը, մինչդեռ 2021թ.-ին երրորդ տեղում էր: Փոխարենը Կանադան, որ 2021 թ. զբաղեցնում էր տասնմեկերորդ տեղը, 2022 թ. յոթերորդ տեղում է (փաստացի բարձր որակի մակարդակից անցնելով ամենաբարձր մակարդակին): Բարձր որակի էլիտաներ ունեցող պետություններից առաջատարներն են Գերմանիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Իռլանդիան և այլն: Նկատենք, որ պետությունների ամենամեծ խմբերը կազմում են որակյալ ու միջին որակի էլիտաներ ունեցող պետությունները: Դրանցում ներառված են հիմնականում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ԵԱՏՄ որոշ պետություններ: 2021 թ. վիճակագրությամբ, Հվ. Կովկասի տարածաշրջանի պետությունների շարքում Հայաստանը միջին որակի էլիտա ունեցող պետությունների սանդղակում է: 2022 թ. գլոբալ ցուցիչի մասին զեկույցից պարզ է դառնում, որ Վրաստանը նախորդ տարվա համեմատ հետընթաց է գրանցել՝ որակյալ էլիտաների մակարդակից անցնելով միջին որակի մակարդակ և հայտնվել Հայաստանի կողքին (“Elite Quality Report 2022” 45): Ինչ վերաբերում է հետադիմական էլիտաներ ունեցող պետություններին, ապա դրանց մեջ են Աֆրիկյան մայրցամաքի պետությունները, Վենեսուելան, Բոսնյա և Հերցեգովինան, Թունիսը և այլն:

Եզրակացություն

Ամփոփելով ուսումնասիրությունը՝ հանգում ենք հետևյալ եզրակացություններին.

• Էլիտայի որակի գլոբալ ցուցիչը ցույց է տալիս, թե էլիտայի գործունեությունն ինչպես է ազդում պետության զարգացման հնարավորությունների վրա: Քաղաքատնտեսությունը, ինչպես դասական տնտեսագիտությունն է պնդում, դրել է արժեքի աշխատանքային տեսության հիմքերը: Ըստ այդմ, բարձրորակ էլիտաները որոշվում են իրենց արժեքներ ստեղծելու, դրանք արդյունահանելու և վերաբաշխելու ռեսուրսներով: Առավել արժեքավոր չափանիշներով, այն է՝ գիտելիքներով, ազդեցիկ, արարչագործ լինելու և այլն, էլիտաները ստանում են ամենաբարձր ցուցանիշները: Շատ կարևոր է հասկանալ, թե էլիտան/պետությունը քաղաքատնտեսության առումով ինչ ներդրում է ունենում զարգացման հնարավորություններն ավելացնելու

74

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

տեսանկյունից:

• Պետության զարգացման հնարավորություններն ընդլայնելու նպատակով ձևավորվող էլիտաները գործում են արժեքներ արարելու մոդելով, ինչը դրանց հաղորդում է ռազմավարական նշանակություն: Քանի որ քաղաքական-

կառավարչական էլիտան բացառիկ դեր է խաղում ռազմավարական տեսլականի ձևակերպման ու ինստիտուցիոնալացման գործում, էլիտան ինքը պետք է նախ կրի, ապա արարի պետության զարգացման հնարավորությունները մեծացնող արժեքներ: Այս առումով 2022 թվականին գլոբալ ցուցիչի շրջանակներում ներդրված առանձին՝ սերունդների համար արժեք ստեղծելու մասին բարոմետրը կոչված է խրախուսելու մի արժեհամակարգի ձևավորմանը, ըստ որի՝ «ծառը պետք է տնկվի և ջրվի» անկախ այն հանագամանքից՝ կտեսնես դրա փթթելը, թե՝ ոչ: Ավելին՝ իբրև զարգացման գործընթացների կարևորագույն սիներգետիկ ուժ՝ էլիտան կոչված է ապահովելու տեսլականի գիտական հենքն ու «հնարավորությունների պատուհան» ապագա սերունդների համար:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ալթունյան, Կատերինա. Քաղաքական ընտրանու հավաքագրման ձևաչափը, «Հանրային կառավարում» գիտական հանդես, 1/2020, ՀՀ ՊԿԱ, Երևան, 2020:

2. Ալթունյան, Կատերինա. Շրջապտույտը' քաղաքական էլիտայի

արդիականացման պայման, Լրատու - Մեսրոպ Մաշտոց համալսարան, «Լիմուշ» հրատարակչություն, Երևան, 2021-2 (26), 2021:

3. Индекс качества элит: как они влияют на экономическое и политическое развитие? 02 сентября 2020 https://www.skolkovo.ru/expert-opinions/indeks-kachestva-elit-kak-oni-vlivavut-na-ekonomicheskoe-i-politicheskoe-razvitie/ Доступно: 12.08.2022.

4. Пшеворский, Адам. Демократия и рынок. Политические и экономические реформы в Восточной Европе и Латинской Америке, /пер. с анг. под ред. проф. Бажанова А.В./, «Российская политическая энциклопедия» (РОССПЭН), 2000.

5. Синдзо Абэ: экс-премьер Японии, который 27 раз обсуждал с Путиным Курилы, 8 июля 2022, https://www.bbc.com/russian/features-62093514 Доступно: 12.08.2022.

6. Acemoglu, Daron and Robinson J. Why Nations Fail: The Origins of Power, Prosperity and Poverty, “Crown” Publishers, New York, 2012.

7. Decentralized Governance, Development Programmes and Elite Capture, /ed by Rajasekhar, Devendra Babu, Manjula/, “Springer” publ., Singapore, 2018.

8. Drucker, Peter. Management Challenges for the 21st Century, publ. by “ H arperBusiness”, New York, 2001.

9. Elites, Institutions and the Quality of Government, /ed. by Carl Dahlstrom and Lena Wangnerud/, “Springer”, P algrave Macmillan; 1st ed., New York, 2015.

10. Elite Quality Report, 2020: 32 Country Scores and Global Rank. Value Creation in Societies: Global Metrics for Long-Term Economic and Human Development, The Foundation for Value Creation, St.Gallen, Switzerland, publ. by Seismo Press AG, Zurich and Geneva, 2020.

11. Elite Quality Report, 2021: Country Scores and Global Rankings. Sustainable Value Creation – Fundamental Issues for Society Global Metrics for Long-Term Economic and Human Development, The Foundation for Value Creation, St.Gallen, Switzerland, publ. by Seismo Press AG, Zurich and Geneva, 2021.

12. Elite Quality Report 2022: Country Scores and Global Rankings: Sustainable Value Creation. Global Metrics for Long-Term Economic and Human Development, The Foundation for Value Creation, St.Gallen, Switzerland, publ. by Seismo Press AG, Zurich and Geneva, 2022.

75

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

13. UK Prime Minister Boris Johnson faces leadership crisis over 'partygate', 19/01/2022, https://www.france24.com/en/europe/20220119-uk-prime-minister-boris-iohnson-faces-leadership-crisis-over-partygate Available: 12.08.2022.

14. What are Elites? Why Elite Matter? How do we Measure Elites? Measuring Elite Quality: Country Scores & Global Rank https://elitequality.org/ Available: 12.08.2022.

WORKS CITED

1. Altunyan, Katerina. “Qaxaqakan entranu havaqagrman dzevachape”, H anrayin Karavarum H andes 1/2020, Yerevan, [“The Model of Political Elite Recruitment”, Public Administration Scientific Journal 1/2020, Yerevan], 2020. (in Armenian)

2. Altunyan, Katerina. “Shrjaptuyte qaxaqakan elitayi ardiakanacman payman”, Lratu Mesrop Mashtots H amalsaran, “Limush”, 2021-2 (26), Yerevan [“Circulation as a Condition for the Political Elite Modernization”, Bulletin of Mesrop Mashtots University, “Limush” publ., 2021-2 (26), Yerevan], 2021. (in Armenian)

3. “Indeks kachestva elit: Kak oni vliyayut na ekonomicheskoe i politicheskoe

razvitie?”, Sentyabr 02, 2020 https://www.skolkovo.ru/expert-opinions/indeks-kachestva-elit-kak-oni-vlivavut-na-ekonomicheskoe-i-politicheskoe-razvitie/ Dostupno 02.08.2022 [“Elite Quality Index: H ow do They Impact on Economic and Political Development”, September 2, 2020, https://www.skolkovo.ru/expert-opinions/indeks-kachestva-elit-kak-oni-vlivavut-na-ekonomicheskoe-i-politicheskoe-razvitie/ Available: 12.08.2022]. (in

Russian)

4. Pshevorski, Adam. “Demokratia i rinok. P oliticheskie i economicheskie reformi v Vostochnoy Evrope i Latinskoy Amerike”, perevod s angl. prof. Bajanova A.V., Rossiyskaya politicheskaya enciklopedia (ROSSPEN), 2000 [“Democracy and Market: Political and Economic Reforms in the Eastern Europe and Latin America”, (ROSS PEN), 2000]. (in Russian)

5. “Sindzo Abe. Eks premier Yaponii, kotoriy 27 raz obsujdal s Putinim Kurili”, 8

lyulya 2022 https://www.bbc.com/russian/features-62093514 Dostupno 12.08.2022 [“Shinzo Abe: Prime Minister of Japan, Who Met 27 times with Putin on the Issue of Kuril”, July 8, 2022 https://www.bbc.com/russian/features-62093514 Available:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

12.08.2022] (in Russian)

GLOBAL INDEX FOR MEASURING STATE DEVELOPMENT OPPORTUNITIES AND ELITE QUALITY

KATERINA ALTUNYAN

Yerevan State University, Chair of Public Administration,

Ph.D. in Political Sciences, Associate Professor,

Yerevan, The Republic of Armenia

The purpose of the article is to study the new global phenomenon called the elite quality indicator (index). The global index for assessing the state's development opportunities was not accidentally presented to the world overwhelmed by the pandemic.

The current study allows us to claim that the pandemic and geopolitical upheavals are signals of necesity to form new quality elite in order to face global challenges. Accordingly, the main task of this scientific analysis is the re-evaluation of elite types and its role, as well as the study of the change of the elite's performance (functionality) model in the context of the political and economic dimensions of the state. Additionally, an attempt was made to explain the global quality indicator of the elite based on different axes of the rating scale of the states using scientific apparatus and methodological tools.

76

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022

The study was carried out on the basis of the data summarized in the annual reports of the global elite quality index published since 2020 and multi-layered criteria combining the potential of the state and the quality characteristics of the elite.

Based on the results of conducted study, it is concluded that the elites are forming in order to expand the state's development opportunities within the model of creating, extracting and distributing values, which gives them strategic importance.

Keywords: global elite quality index (index), state, modernization, value, value creation barometer, political economy, public (state) administration, quality elite, rating scale of states, institutions.

глобальный индекс для измерения возможностей развития

ГОСУДАРСТВА И КАЧЕСТВА ЭЛИТЫ КАТЕРИНА АЛТУНЯН

доцент кафедры государственного управления Ереванского государственного университета, кандидат политических наук, г. Ереван, Республика Армения

Цель данной статьи - изучить и всесторонне представить новое глобальное явление, которое получило название показателя (индекса) качества элиты. Учитывая, что глобальный индикатор оценки возможностей развития государства не случайно был представлен миру во время пандемии, полагаем, что он сигнализировал о неких новых реалиях.

Исследование позволяет утверждать, что пандемия и геополитические потрясения сигнализируют о необходимости формирования элит нового качества для противостояния глобальным вызовам. Соответственно, основной задачей данного научного анализа является переоценка типов элиты и ее роли, а также изучение изменения модели производительности (функциональности) элиты в контексте политического и экономического измерений государства. В статье предпринята также попытка объяснить глобальный показатель качества элиты на основе разных осей рейтинговой шкалы государств с использованием научного аппарата и методологического инструментария.

Исследование проведено на основе данных, обобщающих ежегодные отчеты глобального индекса качества элиты, публикуемых с 2020 г., на основе критериев, объединяющих потенциал государства и качественные характеристики элит.

По результатам проведенного исследования делается вывод, что элиты формируются с целью расширения возможностей развития государства в рамках модели создания, извлечения и распределения ценностей, что придает им стратегическое значение.

Ключевые слова: глобальный индекс качества элиты (индекс), государство, модернизация, стоимость, барометр создания стоимости, политическая экономия, общественное (государственное) управление, качественная элита, рейтинговая шкала государств, институты.

77

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.