ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
էթնիկ լոբբինգը, որպես անդրազգային դերակատար.
ՍՓՅՈՒՌՔՅԱՆ ԷԼԻՏԱՆԵՐԻ ԵՐԿՎՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ*
ՀՏԴ 327.8 10.52063/25792652-2022.3.14-88
ԳԵՎՈՐԳ ՂՈՒԿԱՍՅԱՆ
«Հայ դատ» հիմնադրամի ծրագրերի պատասխանատու, Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Սույն աշխատանքի նպատակն է բացահայտել սփյուռքի, մասնավորապես դրա քաղաքական գործունեության հիմնական գործառնողի' էթնիկ լոբբինգի ինստիտուտի անդրազգային բազմաշերտ քաղաքական դերակատարումը, որը ենթադրում է հայրենիք-ընդունող պետություն երկճյուղած փոխհարաբերություններ:
Հոդվածում խնդիր է դրվել արդի միջազգային հարաբերություններում հասկանալ էթնիկ լոբբինգի տեղն ու դերը ՝ իբրև անդրազգային քաղաքական գործոն։
Հետազոտության նպատակին ու առաջադրված խնդիրների լուծմանը հասնելու համար կիրառվել են գիտական վերլուծության պատմահամեմատական, կառուցվածքագործառնական ու վարքաբանական մեթոդները։
Եզրահանգվել է, որ Էթնիկ լոբբիստական խմբերի գործունեությունը միտված է ոչ միայն հայրենի պետությանն օժանդակությանը, այլև հայրենի պետության վրա ազդեցությանը։ Դրան զուգահեռ էթնիկ լոբբիստական խմբերը նաև կարող են հակադարձ ազդեցության ենթարկվել և' հայրենի պետության և' ընդունող պետության կողմից: Այդ համատեքստում,
այդուհանդերձ, լոբբիստական խմբերը փորձում են պահպանել իրենց համեմատաբար անկախ դերակատարումը։
Էթնիկ լոբբինգի ինստիտուտը հանդես է գալիս իբրև քաղաքական գործընթացի մակրո մակարդակի դերակատար, ինչն ամրապնդվում և զարգանում է անդրազգային քաղաքական կազմավորումների աճող ազդեցության, գլոբալիզացիայի և տեղեկատվահաղորդակցական հնարավորությունների ընդլայնման պարագայում։
Էթնիկ լոբբինգը, որպես սփյուռքի քաղաքական գործունեության հիմնական գործառնող, առնչվում է սփյուռքյան էլիտաների երկվության մարտահրավերներին։ Նմանօրինակ մոտեցումը, ի թիվս այլնի, հիմնավորված է Ս. Հանթինգթոնի այն պնդմամբ, որ «երկքաղաքացիությունը լեգիտիմացնում է երկակի ինքնությունը և երկակի հավատարմությունը»:
Սփյուռքյան էլիտաների ինքնության երկվությունը անխուսափելի մարտահրավեր է, որի հաղթահարումը հնարավոր է երկու ինքնությունների ոչ թե դիխոտոմիայի, այլ կոնվերգենցիայի միջոցով, ինչը հնարավորություն կտա հավասարապես բավարարել երկու ինքնությունների պահանջմունքները և սպասարկել դրանք՝ չօտարվելով ոչ հայրենի և ոչ ընդունող պետություններից։
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 30.10.2022թ.:
է 06.10.2022թ., գրախոսվել' 08.10.2022թ.,
տպագրության
88
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 3(14), 2022
Հիմնաբառեր' լոբբինգ, էթնիկ լոբբինգ, անդրազգային դերակատարներ, հաղորդակցություն, ճնշման խմբեր, հակամարտություններ, սփյուռք, սփյուռքյան էլիտա, էլիտաների երկվություն։
Մուտք
Արդի տուրբուլենտ քաղաքական գործընթացներում, միգրացիոն անկառավարելի հոսքերի և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների սրընթաց աճի պայմաններում մեծացել է սփյուռքի՝ որպես քաղաքական ինստիտուտի դերակատարումը: Այն ակնառու դրսևորվում է հայրենիք-ընդունող պետություն փոխհարաբերություններում։ Սփյուռքերն աստիճանաբար տեղ ու դեր են ստանձնում գլոբալ կառավարման համակարգում։
Քաղաքական գործընթացներում սփյուռքերի տեղի ու դերի հստակեցմանը նպաստելով՝ անդրազգային քաղաքական կառույցները իրենց դրսևորում են որպես ինքնուրույն խաղացողներ՝ ազդելով պետությունների վրա: Քաղաքական գիտության մեջ ձևավորված մոտեցումն առ այն, որ դրանց գործունեության ուղղությունը հիմնականում միակողմանի է և չունի հակադարձ-միջնորդավորված ազդեցություն (H aGel, Peter, Pauline Peretz, 467-493), վիճարկելի է, քանի որ արդի տուրբուլենտ քաղաքական զարգացումներում աներկբա է անդրազգային քաղաքական դերակատարների բազմաշերտ փոխազդեցությունը։
Սույն աշխատանքի նպատակն է բացահայտել սփյուռքի, մասնավորապես դրա քաղաքական գործունեության հիմնական գործառնողի' էթնիկ լոբբինգի ինստիտուտի անդրազգային բազմաշերտ քաղաքական դերակատարումը, որը ենթադրում է հայրենիք-ընդունող պետություն երկճյուղած փոխհարաբերություններ:
Այս պնդմամբ նպատակ ունենք հիմնավորել, որ էթնիկ լոբբինգի ինստիտուտի գործունեությունը միտված է ոչ միայն ընդունող պետության հետ հարաբերությունների զարգացմանը, այլև լոբբինգի միջոցով ազդել նաև հայրենի պետության վրա, ինչպես նաև հակադարձ ազդեցության ենթարկվել և' հայրենի պետության և' ընդունող պետության կողմից: Այդ համատեքստում, այդուհանդերձ, լոբբիստական խմբերը փորձում են պահպանել իրենց համեմատաբար անկախ դերակատարումը: Իր հերթին հայրենի երկրների կառավարող վերնախավը, որպես պետական իշխանության կրող և քաղաքականության պետականակենտրոն մոդելի կողմնակից, փորձում է օգտվել ստեղծված երկվությունից, ինչպես ազդել, այնպես էլ
փոխհարաբերվել անդրազգային քաղաքական դերակատարների հետ: Վերջիններս էլ, առաջնորդվելով քաղաքականության «քաղաքացիական» կողմնորոշիչով, կամ «քաղաքականություն ոչ թե պետության ներսում, այլ ժողովրդի ներսում» (Yossi, Sham 7) սկզբունքով (հայրենի պետության հետ հարաբերություններում) փորձում են պահպանել իրենց ուրույն անկախ դերակատարությունը: Իրենց հերթին ընդունող պետությունները ևս փորձում են քաղաքականապես ազդել էթնիկ լոբբիստական կազմակերպությունների վրա' այդպիսով սփյուռքյան էլիտաներին կանգնեցնելով ինքնության երկվության մարտահրավերի առաջ: Ինչպես իրավացիորեն նկատել է Յ. Շեյնը. «Ազգային պետության գաղափարը, անգամ հաջողությամբ իրացվելիս, ի վիճակի չէ դիմացկուն կայունություն ապահովել ինչպես միջազգային, այնպես էլ ներազգային մակարդակում: Ազգային պետությունների աշխարհակարգը կարծես թե ի վիճակի չէ կանխելու քաղաքացիություն չունեցող փոքրամասնությունների կամ անընդհատ առաջացող էթնիկ շրջանակների շարունակական ընդվզումը: Այս էթնիկ պատկանելությունը հավերժ պահանջում է նոր միջոցներ' արտահայտելու իրենց ազգային ձգտումը, որպես անկախ քաղաքական սուբյեկտներ' ազգային պետությունների առկայությունից անկախ (Yossi, Sham 28)»:
Էթնիկ լոբբինգի ինստիտուտը իր բազմաշերտ ու բազմավեկտոր ազդեցությամբ հայրենի և ընդունող պետությունների համար և' հնարավորություն է, և'
89
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
մարտահրավեր: Այսպիսով' կարող ենք փաստարկել, որ էթնիկ լոբբինգը, որպես սփյուռքի քաղաքական գործունեության հիմնական գործառնող, առնչվում է սփյուռքյան էլիտաների երկվության մարտահրավերներին։ Նմանօրինակ մոտեցումը հիմնավորենք Ս. Հանթինգթոնի այն պնդմամբ, որ
«երկքաղաքացիությունը լեգիտիմացնում է երկակի ինքնությունը և երկակի հավատարմությունը»: Հանթինգթոնը նաև նկատում է, որ «Ժողովրդավարության կենսունակությունը կախված է նրանից, թե որքանով են նրա քաղաքացիները հետաքրքրված քաղաքացիական միավորումներով, հասարակական կյանքով և քաղաքականությամբ» (Huntington, Samuel 212):
Ելակետ ընդունելով հանթինգթոնյան մոտեցումը' տեղին է նշել, Պ. Հեգելի ու Փ. Պերեցի այն նկատառումը, որ անդրազգային քաղաքական դերակատարների ազդեցության մեծացումը պայմանավորված է հենց քաղաքացիական
հասարակության տարաբնույթ ինստիտուտների' ոչ կառավարական
կազմակերպությունների (NGO), ինչպես նաև այսպես կոչված կառավարական հասարակական կազմակերպությունների (Governmentally Organaized NGOs-GONGO), կառավարական ուղղորդմամբ և նախաձեռնությամբ ձևավորված հասարակական կազմակերպությունների (Governmentally Regulated and Initiated NGOs-GRINGO) և մանիպուլացված հասարակական կազմակերպությունների (MANNGOs) գործունեությամբ (H aGel, Peter, Pauline Peretz 467-493): Դրանով է պայմանավորված այն, որ հիմնականում հենց քաղաքացիական կազմակերպություններն են հանդիսանում էթնիկ լոբբիստական կառույցների համար կազմակերպաիրավական գործունեության հիմնական ձև: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ ոչ համայնքային կազմակերպության նույնականացումը որպես լոբբիստական որոշակի դժվարություններ է ենթադրում ընդունող պետության հետ հարաբերություններում' բացառությամբ սահմանափակ թվով երկրների, որտեղ լոբբինգը քաղաքական մշակույթի անբաժան մաս է: Տարբեր երկրների ներքին օրենսդրաիրավական կարգավորումները և քաղաքական մշակույթը յուրահատուկ պայմաններ են ստեղծում լոբբիստական խմբերի գործունեության համար: Հետևապես կարևոր հանգամանք է սփյուռքի համայնքային կազմակերպությունների' ընդունող երկրներում հիմնադրված լինելու փաստը' որպես այդ երկրի քաղաքացիների կողմից հիմնադրված քաղաքացիական հասարակության ինստիտուտներ (grassroots organization): Այս դեպքում էթնիկ լոբբինգ իրականացնող կազմակերպությունները չեն ընկալվում որպես ընդունող պետության տարածքում բացառապես հայրենի պետության շահերը սպասարկող, կամ վերջինիս կողմից հիմնադրված միավորներ և օգտվում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օրենսդրաիրավական երաշխիքներից:
Դեռևս Վեսթֆայյան համակարգով պետությանը տրված է ազգային շահը ձևավորոլու, մշակելու և իրականացնելու արտոնություն, ինչպես նաև վերապահված է ներկայացնելու միայն իր սահմաններում ապրող մարդկանց շահերը: Հաճախ պետություններն իրենց սփյուռքերին դիտում են որպես ներքին քաղաքականության մաս: Ընդունելով այս մոտեցումը' ավելացնենք, որ սփյուռքը, որպես այդպիսին, նաև հանրային քաղաքականության կազմակերպման և արդյունքի գրանցման գործոն է: Նմանօրինակ մոտեցմամբ սփյուռքյան համայնքները հայրենի պետությունների վրա ազդելու կամ վերջիններիս կողմից ազդվելու առավել մեծ հավանականություն են ձեռք բերում: Փոխադարձ ազդեցության այս համամասնությունը կախված է հայրենի պետության և սփյուռքյան կազմակերպական միավորումների ֆինանսատնտեսական ու հասարակական-քաղաքական հնարավորություններից:
Ամեն դեպքում սփյուռքի կողմից հայրենիքի շահերի պաշտպանությունը ներառում է հանրային քաղաքականության գործիքակազմը: Սփյուռքյան
լոբբիստական կառույցները ներկայացնում են հայրենի շահի իրենց «տարբերակը», որը կարող է տարբերվել պետության դիրքորոշումից' առաջացնելով փոխադարձ
90
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
ազդեցություններ: Փոխադարձ ազդեցության աստիճանը կախված է նաև հայրենիք-սփյուռք հարաբերությունների որակից, երկուստեք քաղաքական վերնախավերի, սփյուռքյան կազմակերպությունների և կուսակցությունների՝ հայրենիքում
հաստատված լինելու չափից, պետական քաղաքականության մեջ սփյուռքի ներգրավվածության աստիճանից, պետության անվտանգային համակարգում սփյուռքյան կառույցների դերից, հայրենիք-ընդունող պետություն միջպետական հարաբերությունների որակից և այլն։
Ստորև դիտարկենք սփյուռքյան կազմակերպությունների
դերակատարությունը։ Հայկական, հրեական և այլ սփյուռքերի քաղաքական գործունեությունը թույլ է տալիս ենթադրել, որ երբ գոյություն ունեն ակտիվ սփյուռքեր, դրանք չեն կարող պարզապես դիտարկվել որպես «տնային ընտրողներ» իրենց ընդունող պետության տարածքում։ Նրանք հակամարտությունների կարգավորման գործընթացում պետք է ճանաչվեն որպես անկախ դերակատարներ: Այդ սփյուռքները կարծես իրենց հայրենիքի ղեկավարների համար խաղաղ բանակցությունները վերածել են երեք մակարդակ ունեցող գործընթացի, որոնցից մեկը հենց իրենք են: Ընդունող պետությունները և երրորդ կողմերը գիտակցում են սփյուռքի՝ որպես քաղաքական դերակատարների անկախ բնույթը հայրենի հակամարտություններում և փորձում են համապատասխանաբար ազդել դրանց վրա:
Սույն աշխատանքի առջև դրված խնդիրների լուծման համար առաջարկում ենք էթնիկ լոբբինգ-հայրենի պետություն-ընդունող պետություն փոխազդեցության շղթայի յուրաքանչյուր օղակին անդրադառնալ առանձնաբար։
Էթնիկ լոբբինգի բնույթը և ազդեցությունն ընդունող պետության վրա
Էթնիկ լոբբինգը լոբբինգի ինստիտուտի կառուցվածքային մաս է։ Երևույթի վերաբերյալ քաղաքական գիտության մեջ առկա են տասնյակ սահմանումներ՝ ինչպես լոբբինգի ընդհանուր ինստիտուտի, այնպես էլ դրա տարատեսակ էթնիկ լոբբինգի վերաբերյալ (Lyon, Thomas P., John W. Maxwell)։ Լոբբինգի վերաբերյալ գիտական առաջնային ուսումնասիրություններ են կատարել Կ. Բեյմեն, Լ. Միլբրաֆը, ավելի ուշ շարունակեցին Վ. Շենդելենը, Պ. Կոպլը և ուրիշներ։ Ըստ Կ. Բեյմեի՝ լոբբինգ նշանակում է «քաղաքական և բյուրոկրատական հնարավորություններում սոցիալական խմբերի, պալատական շրջանակների և ընկերությունների բազմազան բուռն գործունեություն» (Charrad, Kristina 2-3) ։ Լ. Միլբրաֆը դեռևս 1960 թ. սահմանեց. «Հաղորդակցությունը միակ միջոցն է՝ ազդելու կամ փոխելու ընկալումը: Լոբբինգը, հետևաբար, ամբողջությամբ հաղորդակցական գործընթաց է» (Milbrath, Lester 32-53)։ Ըստ Վ. Շենդելենի՝ «Լոբբինգը նվազագույնը հանրային իշխանությունների հետ տեղեկատվության ոչ պաշտոնական փոխանակումն է՝ մի կողմից, մյուս կողմից՝ առավելագույնը՝ ոչ պաշտոնական փորձ՝ ազդելու պետական իշխանությունների վրա» (Charrad, Kristina 2-3)։
Ավելի ուշ Պ. Կոպլն առաջարկեց նախորդների համեմատ առավել համընդգրկուն սահմանում. «Լոբբինգը շահագրգիռ ներկայացուցիչների միջոցով պետական մարմինների օրենսդրական-վարչական որոշումների փորձն է կամ հաջող ազդեցությունը»: Ազդեցությունը նախատեսում ու ենթադրում է կապի նպատակային օգտագործում օրենսդիր կամ գործադիր մարմինների հետ հարաբերություններում (Koeppl, Peter 69-80)։
Ինչ վերաբերում է Էթնիկ լոբբինգին, ապա այն ըստ էության արտահայտվում է ընդունող պետության պետական և տարածքային իշխանության թևերի և հասարակության հետ կատարվող նպատակադրված աշխատանքով, ինչը ենթադրում է հայրենի պետության, ժողովրդի կամ համայնքի համար նպաստավոր որոշումների ընդունում։ Հատկանշական է արդի միջազգային հարաբերություններում սփյուռքերի
91
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
ազդեցության վերաբերյալ Ս. Հանթինգթոնի այն նկատառումը, որ «հայրենի կառավարությունների հետ սփյուռքերի մոտ հարաբերությունները և
համագործակցությունը ժամանակակից միջազգային հարաբերությունների
առանցքային երևույթներից մեկն է» (H untington, Samuel 277): Ի շահ հայրենի ժողովրդի' սփյուռքի քաղաքական գործունեության համար հաճախ նույնիսկ նշանակություն չի ունենում հայրենիքի' անկախ պետականություն ունենալ-չունենալու հանգամանքը: Ավելին' սփյուռքյան քաղաքական էլիտան կարող է գոյություն ունենալ բնիկ ժողովրդի տեղահանություններից հետո և նույնիսկ դառնալ անկախության վերականգնման միջազգային պայքարի շարժիչ ուժ և հայրենի քաղաքական գործընթացներում կենտրոնական դեր զբաղեցնել արդեն անկախությունից հետո (Tololyan, Khachig): Այս ֆենոմենը բացատրելի է սփյուռքյան ղեկավարության' հայրենի երկրի քաղաքական վերնախավից տարբեր դիրքորոշումների առկայությամբ և հայրենի շահի տարընկալմամբ, ինչով էլ արտահայտվում է քաղաքական գործընթացում էթնիկ լոբբիստական կառույցների անկախությունը կամ անկախության ձգտումը:
Անկախության ձգտումը էթնիկ լոբբիստական կազմակերպությունների գործունեության մարտահրավերներից է, քանի որ վերջիններս, բացի հայրենի պետությունների կողմից, ճնշումների են ենթարկվում նաև ընդունող պետությունների կողմից: Երկու բևեռներն էլ ըստ էության փորձում են լոբբիստական խմբերին պահել սեփական արտաքին քաղաքական ուղեծրում: Հետևապես դիվերսիֆիկացված և անկախ քաղաքական գործունեության ձգտումը կենսական անհրաժեշտություն է ստանում էթնիկ լոբբիստական կազմակերպությունների գործունեության
պահպանման և իմաստավորման համար: Ասվածը, սակայն, կասկածի տակ չի դնում էթնիկ լոբբիստական կազմակերպությունների համագործակցությունը ինչպես ընդունող, այնպես էլ հայրենի պետությունների հետ, ինչին էլ վերաբերում էր Հանթինգթոնի' վերը հիշատակված պնդումը: Միգրացիոն հոսքերից բացի,
միջազգային հարաբերություններում սփյուռքերի դերի բարձրացման պատճառ է նաև տնտեսական գլոբալիզացիան, գլոբալ հաղորդակցությունների և փոխադրումների զարգացումը: Սրանք հնարավորություն են տալիս սփյուռքերին տնտեսապես, սոցիալականորեն և քաղաքականապես սերտ կապի մեջ մնալ իրենց հայրենի կառավարությունների ու հասարակությունների հետ:
Էթնիկ լոբբիստական կառույցներ ձևավորած սփյուռքերն առաջին հերթին ազդում են հենց ընդունող երկրի արտաքին, երբեմն նաև ներքին քաղաքական գործընթացների վրա, հիմնականում ժողովրդավարական հասարակություններում: Այս երևույթը լավագույնս դրսևորվում է Միացյալ Նահանգներում, որտեղ լոբինգը քաղաքական մշակույթի ուրույն մաս է, և ինչպես պնդում են մի շարք հայտնի հեղինակներ, օրինակ' Սամուել Հանթինգթոնը, տարբեր էթնիկ լոբբիները բերել են ամերիկյան արտաքին քաղաքականության ուժի մասնատմանը: Հանթինգթոնը նույնպես բացասաբար է դիտարկում սփյուռքի ազդեցությունը ընդունող պետության արտաքին քաղաքականության վրա' նշելով դեպքեր, երբ սփյուռքները, որոնք աջակցում են իրենց հայրենի կառավարություններին, Միացյալ Նահանգների դեմ, դառնում են հետախուզական աղբյուրներ և ամերիկյան ընտրական գործընթացում կոռուպցիոն ազդեցություն են գործում: Ինչպես առևտրային շահերի դեպքում, ամերիկյան ազգային շահերն ավելի ու ավելի են քայքայվում ԱՄՆ արտաքին քաղաքականության հետևանքով, որը առաջնորդվում է էթնիկ լոբբիստական խմբերի շահերով (Huntington, Samuel 278-288):
Ընդունող պետության համար իրական մարտահրավեր է հայրենի պետության կողմից սփյուռքյան համայնքերի հնարավորությունների օգտագործումը արտաքին հետախուզության շրջանակներում: «Լրտեսությունը,- նկատել է սենատոր Դենիել Պատրիկ Մոյնիհանը,- գրեթե միշտ կապված է սփյուռքի քաղաքականության հետ», և ինչպես 1996 թվականին Պաշտպանության նախարարությունը հայտնել է Կոնգրեսին,
92
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
«շատ օտարերկրյա հետախուզական գործակալություններ փորձում են շահագործել ամերիկացիների էթնիկ կամ կրոնական կապերը»: Թոնի Սմիթը պնդում է, որ ամերիկյան սփյուռքների «կազմակերպված ղեկավարությունը» գտնվում է «օտարերկրյա կառավարությունների ուժեղ ազդեցության տակ՝ ընդունելու այնպիսի դիրքորոշումներ, որոնք կարող են հակասել տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությանը կամ շահերին։ Սփյուռքները կարող են ազդեցություն ունենալ Կոնգրեսում, քանի որ նրանք կարող են ազդել Կոնգրեսի ընտրությունների վրա՝ փող և կամավորներ տրամադրելով իրենց ընկերներին և եռանդուն քարոզչություն իրականացնելով նրանց դեմ, ովքեր դեմ են իրենց քաղաքականությանը (Huntington, Samuel 278):
Այն տեսակետը, թե էթնիկ լոբբին և անդրազգային կապերը սպառնում են պետությունների ներդաշնակությանը, արտաքին քաղաքականությանը և ազգային անվտանգությանը, վիճարկելի է, քանի որ էթնիկ լոբբիները համարվում են արևմտյան բազմակարծության մաս կամ որպես հակակշիռ՝ ավանդական քաղաքական էլիտաներին:
Ընդունող երկիր-էթնիկ փոքրամասնություն հարաբերություններում առկա խնդիրները կարող են դուրս գալ զուտ պետական համակարգի հետ հարաբերությունների ոլորտից և առնչվել ընդունող հասարակություններին: Ինչպես նշում է Շեյնը. «Իրենց ընդունող պետության լիբերալ «էթոսը» համադրելով համայնքի էթնոֆոկալ ընկալման հետ՝ էթնիկ խմբերը կարող են մարտահրավեր առաջացնել իրենց հյուրընկալող երկրների էթնոֆոկալ ինքնության համար: Այս երևույթի վերջին օրինակները ինքնության և քաղաքացիության վերաբերյալ վեճերն են Գերմանիայում և Ֆրանսիայում» (Yossi, Sham 20):
Առհասարակ կարելի է եզրահանգել, որ սփյուռքի կողմից էթնիկ լոբբիստական կազմակերպությունների ստեղծումը նպատակ է հետապնդում հայրենի պետության/ժողովրդի կյանքում մեծացնել սփյուռքի դերակատարությունը և այդպիսով նպաստել համազգային խնդիրների լուծմանը:
Էթնիկ լոբբինգի ազդեցությունն ու նշանակությունը հայրենի պետության վրա
Ընդհանուր առմամբ հայրենիք-սփյուռք հարաբերությունները զարգանում են հիմնական երեք ուղղություններով։ Կառավարություններն ավելի ու ավելի են դիտարկում իրենց սփյուռքը ոչ թե զուտ որպես պատմազգային արտացոլում, այլ որպես օժանդակության կարևոր հնարավորություն: Երկրորդ' սփյուռքներն
ապահովում են շարունակական տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական ներդրումներ իրենց հայրենիքներում: Երրորդ՝ սփյուռքները և
հայրենիքի կառավարությունները գնալով ավելի են համագործակցում հայրենի երկրի և կառավարության շահերը հյուրընկալ երկրներում առաջ մղելու համար:
Յ. Շեյնը նույնպես առանձնացնում է ազդեցության երեք մակարդակներ' նկատելով, որ հայրենիքի արտաքին քաղաքականության վրա սփյուռքի ազդեցության չափը որոշվում է հայրենիքի և սփյուռքի միջև ուժի հավասարակշռությունը կազմող երեք բաղադրիչներով' հայրենի երկրի ներքին քաղաքականության կազմաձևում, ազդեցություն հայրենի պետության արտաքին քաղաքական վարքի վրա, ազգային հավաքականության ներառականության ձևավորում (Yossi, Shain 6-7, 53) :
Լինելով հայրենի, հատկապես նորանկախ պետությունների արտասահմանյան հիմնական դոնորը' սփյուռքյան կառույցները հայրենի պետություններից առավել մասնակցայնություն են պահանջում: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ
հայկական սփյուռքի հետազոտող, ականավոր սփյուռքագետ Խ. Թոլոյյանը կարծիք է
93
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
հայտնել, որ «Նրանք (Հայաստանի իշխանությունները-ԳՂ) սփյուռքահայերից ծառայություն և փող են ուզում, ոչ թե մտքեր կամ կարծիքներ» (Yossi, Sham 104) :
Հայրենի պետության վրա սփյուռքի ազդեցության ոլորտներից մեկն էլ սփյուռքյան էլիտայի ուղղակի ներգրավումն է հայրենի պետությունում որոշումների կայացման գործընթացում: Այս ֆենոմենը մասնավորապես դրսևորվեց
հետխորհրդային երկրներում: Արևեսան Եվրոպայում, Լիտվայում, Լատվիայում, Չեխիայում և Լեհաստանում նախագահների տեսքով, Հարավսլավիայում վարչապետի, Հայաստանում' արտաքին գործերի առաջին նախարարի միջոցով սփյուռքյան կառույցներն ազդեցություն էին պահպանում իրենց հայրենի պետությունների վրա: Հատկանշական է Զիգնեբ Բժեժինսկու այն միտքը, թե «Լեհաստանի նախագահությունը ստանձնելու առաջարկն իրեն ստիպեց քննել իր անձնական ինքնությունը և եզրակացնել, որ թեև ինքը պատմականորեն և մշակութայնապես լեհ է, բայց քաղաքականապես ամերիկացի է» (H untington, Samuel 284) :
Էթնիկ լոբբինգը, որպես սփյուռքի քաղաքական գործունեության հիմնական ինստիտուտ, հայրենի պետության վրա ազդում է վերջինիս համար միջազգային լոբբինգի իրականացման, հակամարտությունների կարգավորման գործընթացում ներգրավվածության, հայրենիք ուղղվող ֆինանսական միջոցների, հայրենի պետությունների ժողովրդավարացման, քաղաքացիական հասարակության
կայացման, պետության արդիականացման1 և այլ ճանապարհներով, որոնց առանձնաբար կանդրադառնանք ստորև:
Էթնիկ լոբբինգ
Էթնիկ լոբբինգը, որպես սփյուռքի քաղաքական գործունեության հիմնական գործառնող, շարունակում է մնալ հայրենի պետություններին սփյուռքյան քաղաքատնտեսական օժանդակության գլխավոր ուղին, ինչը միաժամանակ ազդեցության կարևոր գործիք է այլ պետությունների կառավարությունների հետ հարաբերություններում:
Սփյուռքյան կառույցները կարող են վերաճել էթնիկ լոբբինգ իրականացնող կազմակերպությունների հիմնականում ազատական բնույթ ունեցող
ժողովրդավարական երկրներում, որտեղ խրախուսվում է բազմամշակութայնությունը և կարևորվում քաղաքացիության ինստիտուտը' անկախ ազգությունից: Որպես կանոն, էթնիկ լոբբիստական խմբերն էլ ներքին բազմամշակութայնությունը արտաքին քաղաքականության մեջ պրոյեկտելու ջատագովներ են (Smith, Tony): Նրանք ունակ են ժողովրդավարացնելու ավտորիտար հայրենիքների վարչակարգերը (Weiner, Myron) և համաշխարհային տնտեսության մեջ հայրենի տնտեսություններին աջակցող ֆինանսական ուժ են (Naim, Moises): Վերջապես, էթնիկ լոբբիստական կառույցների տիրապետող սփյուռքերն ավելի ընդունակ են խթանել անդրազգային կապերը, կամուրջ հանդիսանալ կամ միջնորդ լինել հայրենի և ընդունող պետությունների միջպետական հարաբերություններում: Իբրև քաղաքական
դերակատարներ՝ նրանք ունակ են նույնիսկ միմյանց կապել հայրենի պետության միջազգային և ներքին քաղաքականության ոլորտները:
Դեռևս 2000թ. Համաշխարհային բանկի կողմից կատարված հետազոտության արդյունքներով եզրակացվել է, որ հակամարտությանը հաջորդող 5 տարի անց դրա վերսկսման ռիսկը վեց անգամ ավելի մեծ է այն հասարակություններում, որոնք Ամերիկայում ունեն խոշոր սփյուռքեր, քան այն հասարակություններում, որոնք չունեն 1
1 Քաղաքական զարգացման և արդիականացման գործընթացում էթնիկ լոբբինգի դերակատարության մասին առավել մանրամասն տե'ս Մարգարյան Մ., Ղուկասյան Գ., «Էթնիկ լոբբինգի ինստիտուտը, որպես ՀՀ քաղաքական զարգացման և արդիականացման դերակատար», ՎԷՄ 3 (75), Երևան 2021, էջ 241-262:
94
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
ամերիկյան սփյուռքեր (Yossi, Shain 127) : Սա միջազգային հարաբերություններում էթնիկ լոբբիստական խմբերի ազդեցության վերաբերյալ շատ կարևոր ցուցիչ է, ինչի տարբեր դրևսորումներին կանդրադառնանք ստորև՝ խուսափելով լոբբինգի ինստիտուտին և դրա առանձին ենթատեսակ հանդիսացող էթնիկ լոբբինգի վերաբերյալ կառուցվածքային և գործառնական դատաղություններից՝ առավել կենտրոնանալով միջազգային հարաբերություններում նրանց ազդեցության և դրա հիմնական ուղղությունների վրա։
Հայրենիք-սփյուռք քաղաքական հարաբերություններում Շեյնն առաջարկում է դիտարկել չորս չափորոշիչներ, որոնց հանրագումարը, ըստ հետազոտողի, պայմանավորում է այդ հարաբերությունների բնույթը. 1. հայրենի
պետության/հասարակության թափանցելիություն, 2. հայրենիքի կողմից սփյուռքի ընկալում և հակառակը, 3. սփյուռքի և հայրենի պետության միջև ուժերի հավասարակշռություն, 4. հայրենի պետության արտաքին քաղաքականության շուրջ սփյուռքյան համախմբվածություն (Yossi, Shain 130)։ Ինչ վերաբերում է հայրենի պետության արտաքին քաղաքական կյանքում սփյուռքյան ներգրավվածությանը՝ Շեյնն առանձնացնում է միջազգային հարաբերություններում սփյուռքյան ակտիվության երեք տիպեր/մակարդակնար։ Հաշվի առնելով գիտական
գրականության մեջ սփյուռքերի քաղաքական ազդեցության ուսումնասիրությունների խիստ սակավությունը՝ Շեյնի առաջարկած տիպաբանությանն անդրադառնանք ստորև։
Առաջին մակարդակում հեղինակն անդրադառնում է «պասիվ դերակատար» սփյուռքերին։ Դրանք այն սփյուռքերն են, որոնք միջազգային հարաբերություններում ներգրավվում են իրենց կամքից անկախ և ոչ որպես հետևանք իրենց գործունեության։ Սփյուռքյան միջազգային դերակատարության այս տիպի համար առկա են չորս պատճառներ. 1. սփյուռքերն արտաքին (հայրենի պետության) օժանդակության կարիք ունեն իրենց ընդունող երկրներին դիմակայելու համար, 2. հայրենի պետությունները կարող են ձգտել ներկայացնել պետությունից դուրս բնակվող իրենց հայրենակիցներին՝ երբեմն նույնիսկ անկախ վերջիններիս նման հակվածությունից։ Միևնույն ժամանակ այս մոտեցումը հայրենի պետությունների կողմից կարող է նպատակ հետապնդել հյուրընկալ պետությունների վրա քաղաքական լծակներ ձեռք բերելու համար, 3. սփյուռքերը չեն կարողանում վերահսկել իրենց կարգավիճակը՝ որպես հյուրընկալ երկրի լիարժեք մաս և այդպիսով ներգրավվում են հայրենիքի միջազգային գործերում, 4. սփյուռքերի մշակութային-քաղաքական և խորհրդանշական ընկալումն է, ինչի լավագույն դրսևորումը Գերմանիայում հրեական սփյուռքի դերակատարությունն է գերմանահրեական հարաբերություններում։
Միջազգային հարաբերություններում սփյուռքերի դրսևորման՝ Շեյնի
առաջարկած երկրորդ տիպը վերաբերում է սփյուռքերի ակտիվ ազդեցությանն ընդունող պետությունների արտաքին քաղաքականության վրա, ինչին արդեն անդրադարձել ենք սույն աշխատանքի համապատասխան հատվածում։
Երրորդ տիպը սփյուռքերի ազդեցությունն է հայրենի պետության արտաքին քաղաքականության վրա, երբ սփյուռքերն իրենց քաղաքական ու տնտեսական կապիտալով, ինչպես նաև ազգային ինքնության յուրովի ընկալմամբ էական ազդեցություն են ունենում հայրենի պետությունների արտաքին քաղաքականության վրա (Yossi, Shain 131-133) ։
Ակադեմիական քննարկման մեկ այլ խնդիր է նախադրյալների ու դրդապատճառների այն համախումբը, ինչը հնարավորություն է ստեղծում և մղում սփյուռքերին իրականացնելու էթնիկ լոբբիստական գործողություններ: Նման գործողությունների համար հիմնական նախադրյալը հյուրընկալ պետության ժողովրդավարական բնույթն է, իսկ դրդապատճառները հիմնված են լինում
95
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
ազգային ինքնության, դրա ընկալման, մեկնաբանման և ըստ այդմ հայրենիքին օժանդակության վրա։
Հայրենի պետության արտաքին քաղաքականության ազդեցությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ դրանից դուրս ապրող հայրենակից-ժողովրդի վրա, արտաքին քաղաքականության առանցքային ազդեցությունը հայրենիքի ապագայի վրա, միջպետական հարաբերությունների համատեքստում սփյուռքյան առանձին համայնքների վրա հայրենի պետության արտաքին քաղաքականության ուղղակի ազդեցությունը, ինչպես նաև սփյուռքյան կազմակերպությունների նեղ-
կազմակերպական շահերի վրա հայրենի պետության արտաքին քաղաքականության ազդեցությունը մասնավոր դրդապատճառներ են սփյուռքյան համայնքների կողմից էթնիկ լոբբիստական կառույցների ձևավորման և միջազգային
հարաբերություններում ուրույն դերակատարության համար։
Հակամարտությունների կարգավորման գործընթաց
Հայրենի պետությունների՝ միջէթնիկ հակամարտությունների մեջ ներառված լինելու հանգամանքն էական ազդեցություն ունի հայրենիք-սփյուռք-ընդունող պետություն հարաբերությունների վրա։ Թեև սփյուռքերի քաղաքական
դերակատարության վերաբերյալ մեծածավալ աշխատանքների առկայությանը, միջէթնիկ հակամարտություններում սփյուռքերի ընդգրկվածության վերաբերյալ մասնավոր աշխատանքները սակավաթիվ են։ Այս խնդրում կարևոր է ուշադրություն դարձնել այն ֆենոմենին, որ անդրադառնալով հայրենի պետության միջէթնիկ հակամարտությանը՝ սփյուռքերը որպես կանոն ձևավորում և առաջ են տանում սեփական քաղաքական տեսլականն ու օրակարգը, որը նաև բխում է սփյուռքյան համայնքների ինքնության պահպանության շահերից և օգնում է համայնքի համախմբվածության բարձրացմանը։
Հակամարտությունների կարգավորման վերաբերյալ հայրենի պետության և էթնիկ լոբբիստական խմբերի դիրքորոշումների տարբերությունը կարող է բացատրվել նաև այն հանգամանքով, որ միջազգային հարաբերությունների կարգավորումներով պետությունները կաշկանդված են ազգային շահի լավագույնս արտահայտման տեսանկյունից, մինչդեռ էթնիկ լոբբիստական խմբերը կաշկանդված չեն աշխարհակարգի պարտադրած սահմանափակումներով։ Մասնավորապես, հաճախակի են դեպքերը, երբ հայրենի պետության և սփյուռքյան համայքների միջև վեճեր են առաջանում ոչ միայն ազգային ինքնության սահմանման, այլ նաև հայրենիքի տարածքային սահմանների տեսլականի շուրջ, որոնք որոշակի ազդեցություն են ունենում միջպետական հակամարտությունների կարգավորման գործընթացի վրա՝ որպես կանոն երկարացնելով այդ ընթացքը։ Համեմատության մեջ եթե դիտենք, սփյուռքերը սովորաբար ավելի մաքսիմալիստական են լինում, քան հայրենի պետության քաղաքական վերնախավը։
Հատկապես հրեական և հայկական սփյուռքերի օրինակով ակնհայտ է, որ համապատասխանաբար իսրայելապաղեստինյան և ղարաբաղաադրբեջանական հակամարտությունների կարգավորման գործընթացում երկու սփյուռքերն էլ հանդես են գալիս որպես ինքնուրույն խաղացողներ, որոնց քաղաքական գործունեությունը զուգահեռ է ընթանում հայրենի պետությունների պետական քաղաքականությանը։ Մասնավորապես 1992թ. օգոստոսի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ենթաբաժինը (հայտնի որպես 907-րդ բանաձև), որով արգելվում էր Ադրբեջանին ամերիկյան ուղղակի ֆինանսական աջակցությունը, Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքում Ամերիկայի հայկական սփյուռքում ձևավորված քաղաքական օրակարգ էր, որն իրացվեց Ամերիկայի հայ համայնքի և դրա լոբբիստական կառույցների գործունեությամբ, և որտեղ Հայաստանը որպես այդպիսին մասնակցություն չուներ։
96
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
Միջպետական հակամարտություններում էթնիկ լոբբիստական կազմակերպությունների քաղաքական վարքն ու դրա ազդեցությունը ցույց են տալիս, որ հակամարտությունների լուծումը հաճախ ոչ թե պարզապես երկու, այլ երեք մակարդակ ունեցող գործընթաց է, որտեղ սփյուռքը դառնում է հայրենիքի ղեկավարների, իրենց հայրենիքի հակառակորդների, իրենց հյուրընկալող պետությունների կառավարությունների խաղաղության գործընթացի դերակատար։ Այս դեպքում ևս սփյուռքերը փորձում են հանդես գալ որպես ուրույն քաղաքական դերակատարներ՝ չնույնանալով հայրենի պետության հետ և ապահովելով դիվանագիտական մանևրողականություն։
Բանավեճն այն մասին, թե արդյոք սփյուռքյան շրջանակներն իրավունք ունեն հրապարակավ դեմ արտահայտվել հայրենի կառավարությունների պաշտոնական դիրքորոշմանը՝ կապված պատերազմի կամ արտաքին թշնամիների հետ խաղաղության գործարքի գնալու շուրջ, բավական վիճելի է: Բենեդիկտ Անդերսոնի դիտարկմամբ՝ չնայած սփյուռքերն իրենց հայրենի պետությունների համար «գայթակղիչ են համարում ինքնության քաղաքականություն վարելը»,
«քաղաքացիություն չունեցող այս մասնակցությունն անխուսափելիորեն
պատասխանատվություն չի կրում իր կողմից իրականացվող հեռահար քաղաքականության համար» (Anderson, Benedict 3-13):
Թեև օրինաչափորեն առկա երկուստեք խնդիրներին, սփյուռքերը, որպես կանոն, հայրենի պետությունների համար շարունակում են մնալ միջազգային հարաբերություններում վստահելի գործընկերներ։ Ընդ որում, այդ գործընկերության մեջ սփյուռքյան համայնքների պահանջը դրսևորվում է ազգային ինքնության ամրապնդման, հայրենի պետության գործերում սփյուռքյան մասնակցայնության մեծացման և այլնի տեսքով, ինչը հայրենի պետության համար առավել նպաստավոր է, քան տարաբնույթ այլ շահերի վրա հիմնված միջպետական համագործակցությունները։ Հայրենիք-սփյուռք հարաբերությունները առավել են սերտանում, իսկ առկա խնդիրների վրայից ուշադրությունն առժամանակ վերացարկվում է, երբ հակամարտությունները սրվում են և հայրենիքների համար առաջանում է գոյութենական վտանգ։ Այդ պարագաներում սփյուռքյան աջակցությունը կարող է կարևոր նշանակություն ունենալ հայրենիքի բարեկեցության և նրա գոյության համար, ապահովել ռեսուրսների և զենքի փրկարար օղակ, ծառայել որպես կամավորականների աղբյուր, հանդես գալ որպես քարոզչական հարթակ, լոբբինգով ազդել ընդունող կառավարությունների և միջազգային այլ խաղացողների վրա:
Լինելով շատ ավելի հարուստ, քան իրենց հարազատ երկրներում բնակվող բնակչությունն է, սփյուռքերն ավելի լավ են կարողանում ֆինանսավորել հակամարտություններում ներառված հայրենի պետությունների կարիքները: Ուշագրավ է Փոլ Քոյլերի այն դիտարկումը, որ միջազգային կայունության տեսանկյունից, «քաղաքացիական պատերազմները զսպելու համաշխարհային ջանքերը պետք է կենտրոնանան ոչ միայն սոսկ ապստամբության հիմնավորվածությունը նվազեցնելու վրա», այլ նաև «հարուստ պետությունների կառավարությունները պետք է օրինական սահմաններում պահեն սփյուռքյան կազմակերպությունների վարքագիծը» (Yossi, Shain 115):
Հայրենի պետության ներգրավվածությամբ հակամարտություններում սփյուռքի քաղաքական վարքը որոշվում է հայրենիքի ներսում և դրսում սփյուռքի հետաքրքրությունների և մտահոգությունների փոխկապակցվածությամբ։ Հիմնական գործոնն իհարկե ինքնության պահպանման մտահոգությունն է, իսկ արտաքին վտանգը ինքնության պահպանման կարևոր խթան է հանդիսանում։ Այլ մտահոգությունների շարքին կարելի է դասել, օրինակ, սփյուռքյան
կազմակերպությունների քաղաքական հետաքրքրությունները հատկապես հայրենի կառավարությունների հետ հարաբերություններում, ինչպես նաև
97
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
հակամարտությունների ազդեցությունը սփյուռքյան ֆինանսական միջոցների գոյացման վրա:
Այսպիսով' միջպետական հակամարտությունների լուծման ժամանակ հայրենի պետությունները կարող են դիմել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազգակցական դերակատարներին, որոնք կարող են նպաստել կամ խոչընդոտել հակամարտության քաղաքական կարգավորմանը, և որոնք հետաքրքրություն ունեն հակամարտության և դրա արդյունքների նկատմամբ:
Ակնհայտ է, որ սփյուռքի դերը հակամարտությունների շարունակականության և հակամարտությունների լուծման գործում կարող է այնքան հզոր լինել, որ հայրենիքի ղեկավարները չկարողանան անտեսել նրանց: Ավելին՝ պետք է լրջորեն դիտարկել այն տեսակետը, որ սփյուռքը և դրա ղեկավարները պարզապես անփույթ ազգայնականներ չեն, նրանք կարող են առավել նպաստավոր դիտանկյունից տեսնել հակամարտության բազմաբնույթ ծալքերը հենց իրենց հեռավորության և միջազգային ներգրավվածության շնորհիվ:
Սփյուռքյան ֆինանսական հոսքեր
Հայրենիք ուղղվող սփյուռքյան ֆինանսական հոսքերը էական նշանակություն ունեն և' հայրենի, և' ընդունող երկրներում, ինչպես նաև ընդհանրապես միջազգային հարաբերություններում՝ տնտեսական, քաղաքական և սոցիալ-մշակութային զարգացումների առումով։ Գլոբալիզացիայի և հետարդյունաբերական
տեխնոլոգիաների արդի աճի պայմաններում, այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են հուզականորեն և քաղաքականապես նվիրված մնալ իրենց հայրենակիցների համայնքային կյանքին ու կացությանը։ Հայրենիքի հանդեպ սփյուռքի կապը շարունակում է մնալ միջազգային հարաբերությունների առանցքային գործոններից մեկը։ Այն սովորաբար արտահայտվում է բացահայտ, հիմնականում ժամանակակից լիբերալ պետություններում, որտեղ հավատարմությունը և' ծագման, և' ընդունող երկրի նկատմամբ հաջողությամբ համատեղվում են: Ինչպես կտեսնենք սույն աշխատանքի վերջին բաժնում, աշխարհն ավելի հյուրընկալ է դարձել «բազմակի-հավատարմությունների հանդեպ»։ Հայրենի երկրները, որոնք նախկինում սահմանափակում էին իրենց ազգականներին՝ ունենալ միայն մեկ քաղաքացիություն, այժմ երկքաղաքացիության հնարավորություն են տալիս։ Դրանով հյուրընկալ երկրները նաև իրենց սփյուռքերին հնարավորություն են տվել լայնորեն պահպանել տնտեսական ու քաղաքական կապերը հայրենի երկրներում։ Ավելին՝ «երբ միջազգային ֆինանսական շուկաների սահմանափակումների վերացումը զուգորդվում է նոր տեխնոլոգիաների զարգացմամբ, «փողը տուն ուղարկելն» ավելի հեշտ և ավելի էժան է, քան երբևէ» (Naim, Moises 95-97)։ Հետևաբար սփյուռքյան ֆինանսական հոսքերը հայրենի երկրների համար դառնում են տնտեսական կարևոր ներուժ։
Շեյնն առանձնացնում է սփյուռքյան համայնքներին առնչվող ֆինանսական փոխանցումների երեք մակարդակներ՝ 1. էթնիկ համայնքներից ֆինանսական փոխանցումներ դեպի հայրենիք, 2. փոխանցումներ հայրենիքից դեպի հյուրընկալ պետության էթնիկ համայնքներ, 3. ցանցային փոխանցումներ սփյուռքերի ներսում։ Մեզ հետաքրքրող առաջին կետը հեղինակն անվանում է ներէթնիկ-միջպետական փոխանցումներ (Yossi, Shain 36):
Հայրենիք ուղարկվող սփյուռքյան ֆինանսական միջոցները խթանվում են նաև այն պատճառով, որ սփյուռքերը ձգտում են իրենց զգալ որպես հայրենիքի մի մաս և հայրենիքի հետ հարաբերություններում վանել երկվության զգացումը։
Նկատենք, որ հայրենի պետության վրա սփյուռքյան տնտեսական ազդեցությունը պետք է տարանջատել էթնիկ լոբբինգի ֆինանսական
98
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
ազդեցությունից, կամ վերջինս դիտել իբրև առաջինի ենթատեսակ: Ըստ այդմ առաջարկում ենք առանձնացնել էթնիկ լոբբինգի դերակատարության երկու մակարդակ՝ 1. այլ պետությունների և հայրենի երկրների հետ ֆինանսական կապերի ուժեղացում, օժանդակությունների, հատկացումների, գործարար շրջանակների ներգրավում, 2. սփյուռքյան համայնքներում էթնիկ լոբբինգ իրականացնող խմբերի ազդեցությունների օգտագործում՝ ուղղակի սփյուռքյան ներգրավումների համար, որոնք հիմնականում ունեն եռամաս կառուցվածք՝ սփյուռքին կապակցված ներդրողներ, սփյուռքին կապակցված կազմակերպությունների ներդրումներ, սփյուռքին կապակցված արտաքին ուղղակի ներդրումներ: Մասնավորապես, ԱՄՆ-ում ամենաակտիվ հայկական և հրեական էթնիկ լոբբիստական խմբերի գործունեության արդյունք է այն հանգամանքը, որ գոնե մինչև 2000-ականների սկիզբը, Հայաստանն ու Իսրայելը մեկ շնչի բաժնով ԱՄՆ ամենամեծ արտաքին օժանդակություն ստացող երկրներն էին։ Նման ֆինանսական օժանդակությունները հնարավոր է լինում ստանալ նաև սփյուռքյան գործիչների՝ խոշոր կորպորացիաների որոշումների կայացման մարմիններում ներգրավված լինելու արդյունքում։
Հայրենիքի վրա սփյուռքյան ֆինանսաքաղաքական ազդեցության
ամենաազդեցիկ ոլորտը հատուկ սփյուռքերի համար նախատեսված պետական պարտատոմսերի (diaspora bonds) թողարկումն է։ Այս գործընթացի
նախաձեռնությունը սակայն, որպես կանոն, գալիս է հենց հայրենի պետություններից, որոնք հրատապ կամ հատուկ ֆինանսական օժանդակություն ստանալու համար դիմում են իրենց սփյուռքերին։
Սփյուռքի պարտատոմսերի ֆենոմենը հարուստ պատմություն ունի։ Դրանք գալիս են 1930-ական թթ.-ից՝ Ճապոնիայի և Չինաստանի կողմից արտասահմանում առաջարկվող պարտատոմսերից, ապա շարունակվում են Իսրայելի կողմից 1951թ. առաջարկվող պարտատոմսերով և դարավերջին հասնում են հնդկական պարտատոմսերին: Սփյուռքյան պարտատոմսեր են թողարկել նաև Բանգլադեշը, Ֆիլիպինները, Մեքսիկան, ինչպես նաև Աֆրիկայի, Կենտրոնական և Հարավամերիկյան Ասիայի, Եվրոպայի շատ այլ երկրներ: Քանի որ սփյուռքի պարտատոմսերը բարձրացնում են օրենքի ընտրության, իրավասության, երկակի հավատարմության և քաղաքացիության հարցեր, դրանք բյուրեղացնում են սփյուռքերի կողմից բարձրացված որոշ իրավական խնդիրներ: Ա. Չենդերը նույնիսկ առաջարկում է սփյուռքյան պարտատոմսերի ակադեմիական ուսումնասիրությունը առհասարակ օգտագործել որպես սփյուռքյան մոդելների հետազոտությունների համար։ Հեղինակը, ընդգծելով խնդրի իրավական վերլուծության կարևորությունը, սփյուռքի պարտատոմսերը ներկայացնում է որպես կարևոր մեխանիզմ, որով ֆինանսական խնդիրներ ունեցող ժողովուրդները կարող են օգտվել իրենց համեմատաբար հարուստ սփյուռքների հնարավորություններից (Chander, Anupam 1013-1014):
Այդպես, 1998թ. Հնդկաստանի կառավարության կողմից թվով 5 միջուկային զենքերի փորձարկմանը հետևեց այդ երկրի նկատմամբ ԱՄՆ գլխավորած միջազգային պատժամիջոցների արշավը, ինչի արդյունքում հնդկական տնտեսության վիճակը էականորեն վատթարացավ։ Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար հնդկական կառավարությունը թողարկեց «վերածնվող Հնդկաստան» անվանումը կրող պետական պարտատոմսեր, որոնք հատուկ նախատեսված էին Եվրոպայի և Միացյալ նահանգների հնդկական սփյուռքերի համար։ Արդյունքում հավաքվեց ավելի քան 4 մլրդ դոլար, ինչը մեղմացուցիչ նշանակություն ունեցավ տնտեսական ճգնաժամի համար (Chander, Anupam 1013-1014):
Լիովին հաջողված էր նաև Իսրայելական Պետության՝ 1950-ական թթ. պարտատոմսային քաղաքականությունը՝ վարչապետ Դավիթ բեն Գուրիոնի առաջնորդությամբ։ Իսրայելի անկախությունն ու ինքնիշխանությունը բարձրացնելու համար 1950թ. սեպտեմբերի 3-ին վարչապետը ամերիկահրեական առաջնորդներին և
99
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
իսրայելցի ղեկավարներին ներկայացրեց կառավարության պարտատոմսային քաղաքականությունը, որը Կնեսեթի կողմից օրենսդրական ուժ ստանալուց հետո,մեկնարկեց 1951թ. մայիսին։ Վաճառքի արդյունքը 52 մլն դոլար էր։ Մինչև 1967 թ. Ամերիկայի կողմից գնվել էր 850 միլիոն դոլարի պարտատոմս, իսկ Ամերիկայի հրեական համայնքը «Միացյալ հրեական կոչ» կազմակերպության միջոցով գնել էր 1 մլրդ դոլարի պարտատոմս (Yossi, Shain 56):
Այսպիսով՝ ակնհայտ է, որ հայրենիք ուղղվող սփյուռքյան ֆինանսական միջոցները էական ազդեցություն կարող են ունենալ ազգային ինքնության զարգացման և հայրենի պետության անկախության ու ինքնիշխանության բարձրացման և միջազգային հարաբերությունների խթանման առումով։ Այս դեպքում սփյուռքյան ֆինանսական հոսքերը նաև հանդիսանում են միջազգային հարաբերությունների որոշակի գործոն։
Սփյուռքյան ֆինանսական հոսքերը իրենց բնույթով գլոբալիստական ֆենոմեն են, սակայն հաճախ հակառակ ազդեցություն են ունենում հայրենի պետությունների վրա՝ խթանելով ազգային ինքնության զարթոնք՝ դրանով իսկ փաստելով սփյուռքի կայուն դերն ու ազդեցությունը ազգային պետության պետական կառավարման համակարգում։
ժողովրդավարացում, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին օժանդակություն
Հայրենի պետության վրա սփյուռքյան քաղաքական ազդեցության գործոններից մեկն էլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով հայրենի պետության հասարակության վրա ազդեցության փորձերն են՝ վերջինիս շրջանում սփյուռքյան տրամադրություններ և հույզեր գեներացնելու համար։ Այս գործընթացը մեծամասամբ իրականացվում է սփյուռքյան ֆինանսական միջոցների և մարդկային ներուժի՝ դեպի հայրենիք ուղորդմամբ։ Մանավանդ քաղաքական ներկա զարգացումներում, երբ քաղաքացիական հասարակության ինստիտուտները հաճախ մարտահրավեր են նետում պետական կոնտրոնաձիգ կառավարման համակարգին, քաղաքացիական հասարակության միջոցով սփյուռքյան ազդեցության ընդլայնման գործընթացը զարգացման միտում ունի։ Առհասարակ պետք է նկատել, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները էթնիկ լոբբիստական
կազմակերպությունների կողմից կազմակերպաիրավական գործունեության
հնարավորություններ են հանդիսանում և' ընդունող երկրում, և' հայրենի պետությունում։ Դրանով էթնիկ լոբբինգն իրեն լիարժեքորեն դրևսրում է որպես հանրային քաղաքականության անբաժան մաս։
Սփյուռքյան համայնքների տարածումը արևմտյան ժողովրդավարական երկրներում նրանց դարձնում է ժողովրդավարացման պոտենցիալ գործակալներ: Եթե սփյուռքի համայնքներն արևմտյան հասարակություններում սոցիալիզացվեն ժողովրդավարական արժեքներով, ապա նրանցից կարելի է ակնկալել, որ կփորձեն նույն արժեքներն արտահանել իրենց հայրենի երկրներ, ժողովրդավարացնել դրանք: Այնուամենայնիվ, այդ գործընթացը բազմաբովանդակ է: Որոշ սփյուռքներ խիստ ազգայնական են, մյուսները համակրանք ունեն ոչ լիբերալ ռեժիմների նկատմամբ, ոմանք լիբերալ ժողովրդավարության վճռական կողմնակիցներ են, իսկ մյուսները լուռ աջակցում են ընտրական բազմակարծությանը, բայց ոչ լիբերալիզմին (Koinova, Maria 42):
Սփյուռքերը կարող են միջոցներ փոխանցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և դառնալ կարևոր գործոններ իրենց հայրենիքում ժողովրդավարական քաղաքական արշավներ վարելու համար։
100
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
Հայրենի պետության ազդեցությունը էթնիկ լոբբինգի ինստիտուտի վրա
Հայրենի պետությունների ազդեցությունը ընդհանրապես սփյուռքերի վրա որպես այդպիսին ավելի մեծ է, քան սփյուռքի' էթնիկ լոբբինգ իրականացնող կազմակերպությունների վրա, քանի որ վերջիններիս ունեն իրենց քաղաքական օրակարգն ու ռազմավարական նպատակները, որոնք կարող են տարբերվել հայրենի երկրի կառավարության քաղաքականությունից։ Օրինակ՝ սփյուռքի վրա հայրենի պետության ազդեցության գործիք կարող է լինել սփյուռքյան
կազմակերպություններին խրախուսումը՝ հայրենի երկրի հետ կապերը պահպանելու, դրամական փոխանցումներ ապահովելու կամ հյուրընկալ պետության քաղաքացիներ դառնալու առումով։ Նման գործողությունները որքան էլ ազդեցություն ունենան սփյուռքյան համայնքի վրա, այնուամենայնիվ նույն արդյունքը չեն կարող ունենալ էթնիկ լոբբինգի վրա։
Որոշ դեպքերում, ինչպես Չինաստանի, Մեքսիկայի և Հնդկաստանի՝ հայրենիքի կառավարությունները խթանում են տնտեսության ազատական զարգացումը և ձգտում ավելի ներգրավվել համաշխարհային տնտեսության մեջ։ Այս ամենը մեծացնում է իրենց սփյուռքի կարևորությունը և ստեղծում մերձեցում՝ սփյուռքների և հայրենիքների միջև ձևավորելով տնտեսական առարկայական շահ (Huntington, Samuel 277-278):
Էթնիկ լոբբինգի ինստիտուտի վրա ընդունող պետության ազդեցությունը որպես սփյուռքյան էլիտաների երկվության մարտահրավեր
Էթնիկ համայնքների ազդեցությամբ, ի շահ վերջիններիս, հայրենի երկրների ընդունված որոշումները մղում են ընդունող պետություններին նույն խողովակով փորձել ազդեցություն ունենալ այլ պետությունների վրա։ Մասնավորապես, ինչպես նկատեցինք սույն աշխատանքի համապատասխան բաժնում, արտաքին ուղղակի ֆինանսական աջակցության մասով, շնորհիվ հայկական ու հրեական համայնքների, Հայաստանն ու Իսրայելը բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ծավալով ամերիկյան օժանդակության խոշորագույն շահառուներն են։ Տրամաբանական է, որ նմանաբնույթ օժանդակությունների, առավել ևս քաղաքական օժանդակությունների պարագայում ընդունող պետությունը պետք է փորձի մեծացնել իր ազդեցությունը այլ պետությունների վրա, նաև համայնքային ղեկավարության ճանապարհով։ Պատահական չէ նաև այն, որ միջազգային առաջնորդների ելույթներում պարբերաբար հիշատակվում է այս կամ այն համայնքի դերն ու ստեղծագործ պատմությունը ընդունող երկրում։ Նման բնույթի ելույթները կամ հրապարակային տեքստերը շատ են վերաբերում Հայաստանին, Իսրայելին և այլ երկրների, որոնց սփյուռքները ընդունող պետություններում աչքի են ընկնում կայացվածության բարձր մակարդակով։
Գ. Շեֆերը սփյուռքներում առանձնացնում է մասնակցայնության հետևյալ խմբերը՝ առանցքային, մարգինալ և քնած (Sheffer, Gabriel 100), իր հերթին Յ. Շեյնն առանձնացնում է հիմնական անդամներ, պասիվ անդամներ և լուռ անդամներ (Yossi, Shain 130): Հստակ է, որ էթնիկ լոբբինգի պարագայում գործ ունենք սփյուռքյան առանցքային կամ հիմնական անդամների հետ, որոնք էլ ձևավորում եմ սփյուռքյան էլիտա կոչվածը։ Այսպիսով՝ եզրահանգենք, որ էթնիկ լոբբինգ իրականացնող անձանց պարագայում գործ ունենք սփյուռքյան էլիտաների հետ, որոնց երկվության մարտահրավերը կքննարկենք ստորև։
Սփյուռքը հաճախ հանդես է գալիս, որպես պատկանելիության էականացման այլընտրանք, այն նաև հնարավորություն է տալիս ապատարածականացնել ինքնությունը (Brubaker, Rogers 12):
101
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
Ասվածը առավել խիստ է արտացոլվում սփյուռքյան էլիտաների պարագայում' վերջինիս կանգնեցնելով ինքնության երկվության մարտահրավերի առաջ, ինչն էլ նախ և առաջ պայմանավորվում է երկակի քաղաքացիության (dual citizenship) հանգամանքով, քանի որ քաղաքացիության բնորոշ կարգավիճակը քայքայվել է քաղաքացիների և ոչ քաղաքացիների իրավունքների ու արտոնությունների ընդլայնման պարագայում։ Քաղաքացիությունը ոչ թե պետության կողմից անհատներին շնորհվող ազգային կարգավիճակ է, այլ անդրազգային իրավունք։ Բացի այդ, էլիտաներն ունեն ավելի մեծ անդրազգային հետաքրքրություններ, քան ոչ էլիտաները։ Այս հանգամանքը նույնպես կարող է ազեցություն ունենալ էլիտաների ազգային հանձնառությունների և հետաքրքրությունների վրա։ Որոշակի
վերապահումներով կարելի է համաձայնել Հանթինգթոնի այն պնդմանը, որ «անդրազգային ինստիտուտներում և ցանցերում ներգրավվածությունը ոչ միայն ձևավորում է համաշխարհային վերնախավը, այլև կարևոր է ազգերի ներսում էլիտար կարգավիճակ ձեռք բերելու համար: Ինչ-որ մեկը, ում հավատարմությունը,
ինքնությունը զուտ ազգային է, ավելի քիչ հավանական է, որ բարձրանա բիզնեսում, ակադեմիական կյանքում, լրատվամիջոցներում, մասնագիտություններում, քան մեկը, ով անցնում է այս սահմանները»։
Երկակի քաղաքացիությունը համատեղ ծառայում է այն երկրների շահերին, որոնց հետ քաղաքացիաիրավական հարաբերություններով անհատները կապված են: Այն լեգիտիմացնում է երկակի ինքնությունը և երկակի լոյալությունը։
Քաղաքացիությունը քիչ կարևորություն է տալիս ինքնությանն ու ավելի կարևորում «հանրային ծառայությունը»։ Երկքաղաքացիությունն ունի նաև ավելի գործնական հետևանքներ։ Այն խրախուսում է պահպանել և, հնարավոր է, ընդլայնել իրենց պարտավորությունները և ներգրավվածությունը հայրենի երկրներում: Դրանց թվում են տասնյակ միլիարդավոր դոլարների տրանսֆերները, որոնք նրանցից գնում են հարազատներին, բնակավայրերը, բիզնեսները, զարգացման ծրագրերը և այլն: Հանթինգթոնը, ի թիվս այլնի, նաև էթնիկ լոբբինգի իրականացման հնարավորությունն է համարում երկքաղաքացիության աճը (Huntington, Samuel 205213)։
Եզրակացություն
Էթնիկ լոբբինգը արդի քաղաքական գործընթացներում սփյուռքի քաղաքական գործունեության գործառնողն է, այդպիսով այն հանդես է գալիս իբրև քաղաքական գործընթացի մակրո մակարդակի դերակատար, ինչն ամրապնդվում և զարգանում է անդրազգային քաղաքական կազմավորումների աճող ազդեցության, գլոբալիզացիայի և տեղեկատվահաղորդակցական հնարավորությունների ընդլայնման պարագայում։ Հայրենի պետությունների՝ սփյուռքյան համայնքներին քաղաքականապես
ապավինելու միտումները շարունակական աճ են գրանցում, զուգահեռաբար աճում են ընդունող պետությունների հետաքրքրությունները՝ էթնիկ համայնքների միջոցով վերջիններիս հայրենի կառավարությունների վրա ազդեցություն գործելու համար։ Հայրենի պետությունները հաճախ միջամտում են այլ պետությունների ներքին գործերին՝ փորձելով վերջիններիս տարածքում ունենալ կայուն, կազմակերպված ու քաղաքական կշիռ ունեցող համայնքներ։ Այսպիսով՝ միջազգային հարաբերությունների սփյուռքյան ոլորտը բավական բազմաշերտ տարածություն է, որտեղ խաչաձևվում են պետությունների ներքին ու արտաքին շահերը։
Այնուամենայնիվ, անկախ քաղաքակրթական միջավայրից, ընունող պետության հասարակական-քաղաքական հարաբերություններից և քաղաքական մշակույթից՝ էթնիկ համայնքները պահպանում են հավաքական ինքնության օբյեկտիվ բաղադրիչներ՝ ընդհանուր պատմություն, հիշողություն, և ամենակարևորը՝
102
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
հայրենիքի օբյեկտիվ իրականություն: Հայրենիքը ծառայում է որպես ընդհանուր ազգային ինքնության ֆիզիկական մարմնավորում, և նրա քաղաքական ու տարածքային ճակատագիրը խոր ազդեցություն ունի սփյուռքի սուբյեկտիվ ինքնության վրա: Այսպիսով՝ և' սուբյեկտիվ, և' օբյեկտիվ գործոնները համատեղվում են ազգային ինքնության և անդրազգային համայնքային քաղաքականության ձևավորման համար։
Հետաքրքիր է, որ ինքնության երկվության զգացումի վանումը գլխավորապես դրսևորվում է հայրենի պետությունների հետ հարաբերություններում, մինչդեռ ընդունող երկրի հետ հարաբերություններում այն կամ չի դրսևորվում, կամ հակառակ դրսևորումն է ունենում։
Սփյուռքյան էլիտաների ինքնության երկվությունը անխուսափելի մարտահրավեր է, որի հաղթահարումը հնարավոր է երկու ինքնությունների ոչ թե դիխոտոմիայի, այլ կոնվերգենցիայի միջոցով, ինչը հնարավորություն կտա հավասարապես բավարարել երկու ինքնությունների պահանջմունքները և սպասարկել դրանք՝ չօտարվեով ոչ հայրենի և ոչ ընդունող պետություններից։
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. H aGel, P eter, Pauline P eretz “States and Transnational Actors: Who’s Influencing Whom?” A Case Study in Jewish Diaspora Politics during the Cold War, European Journal of International Relations Copyright, 2005, Vol. 11(4): 467-493.
2. Yossi, Shain Kinship and Diasporas in International affairs, The University of Michigan, 2007.
3. Huntington, Samuel Who are we?, New York, 2005.
4. Lyon, Thomas P., John W. Maxwell, “Astroturf: Interest Group Lobbying and Corporate Strategy”. Journal of Economics & Management Strategy, Volume 13, Number 4, 2004.
5. Charrad, Kristina, Lobbying the European Union, Munster, 2009.
6. Milbrath, Lester, Lobbying as a Communication Process, Public Opinion Quarterly 24(1).
7. Koeppl, Peter, ‘‘The Acceptance, Relevance and Dominance of Lobbying the EU Commission-A first-time survey of the EU Commission’s civil servants’’. In: Journal of Public Affairs vol.1 (N.1).
8. Tololyan, Khachig, “Exile Governments in the Armenian Polity”, Yossi Shain, ed., Governments-in-exile in Contemporary World Politics, New York: Routledge, 1991.
9. Smith, Tony, “Foreign Attachments: The Power of Ethnic Groups in The Making of American Foreign Policy”, H arvard University Press, 2002.
10. Weiner, Myron, “International Migration and Security+ Boulder”, Colo+: Westview Press, 1993.
11. Naim, Moises, “The New Diaspora” Foreign Polity (July-August 2002), 95.
12. Anderson, Benedict, “The New World Disorder,” New Left Review 193, 1992.
13. Chander, Anupam., “Diaspora Bonds”, New York University Law Review 76.
14. Koinova, Maria, “Diasporas and Democratization in the Post-communist World”, Communist and Post-Communist Studies 42 (2009).
15. Sheffer, Gabriel, Diaspora Politics at Home Abroad, 2003.
16. Brubaker, Rogers, The “Diaspora” Diaspora, Ethnic and Racial Studies, vol. 28 No. 1 January 2005.
103
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
ETHNIC LOBBYING AS A TRANSNATIONAL ACTOR: THE CHALLENGE OF THE
DUALITY OF DIASPORA ELITES
GEVORG GHUKASYAN
«Armenian Cause» Foundation, Project manager;
Public Administration Academy of the Republic of Armenia,
Ph.D. Student,
Yerevan, The Republic of Armenia
The purpose of this work is to reveal the transnational multi-layered political role of the diaspora, particularly the main actor of its political activity - the institution of ethnic lobbying, which implies dual relations between the homeland and the host state.
The article aims to understand the place and role of ethnic lobbying as a transnational political factor in modern international relations.
Historical-comparative, structural-operational and behavioral methods of scientific analysis were used to achieve the goal of the research and the solution of the set problems.
It was concluded that, the activity of ethnic lobby groups is aimed not only at supporting the homeland, but also at influencing. In addition, ethnic lobby groups can also be adversely affected by both the home state and the host state. In that context, however, lobby groups try to maintain their relatively independent role.
The Non-Ethnic Lobbying Institute acts as a macro-level actor of the political process, which is strengthened and developed in the context of the growing influence of transnational political organizations, globalization and the expansion of information communication opportunities.
Ethnic lobbying, as the main actor of the diaspora's political activity, is related to the dualistic challenges of the diaspora elites. A similar approach, among others, is justified by S. Huntington, according whom "dual citizenship legitimizes dual identities and dual loyalties."
The duality of the identity of the Diaspora elites is an unavoidable challenge. The overcoming of that challenge is possible not through the dichotomy, but through the convergence of the two identities, which will make it possible to equally satisfy the demands of both identities and serve them, without alienating them from the non-native and non-host states.
Keywords: Lobbying, ethnic lobbying, transnational actors, communication, pressure groups, conflicts, diaspora, diaspora elite, duality of elites.
ЭТНИЧЕСКИМ ЛОББИЗМ КАК ТРАНСНАЦИОНАЛЬНЫМ АКТОР: ПРОБЛЕМА ДВОЙСТВЕННОСТИ ЭЛИТ ДИАСПОРЫ
ГЕВОРГ ГУКАСЯН
руководитель проекта Фонда «Ай Дат», аспирант Академии государственного управления Республики Армении, г. Ереван, Республика Армения
Целью данной работы является выявление транснациональной многослойной политической роли диаспоры, в частности, основного актора ее политической деятельности, института этнического лоббирования,
104
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(14), 2022
предполагающего параллельные отношения между родиной и принимающим государством.
В статье была поставлена задача понять место и роль этнического лобби в современных международных отношениях как транснационального политического фактора.
Для достижения цели исследования и решения поставленных задач применялись историко-сравнительные, структурно-практические и поведенческие методы научного анализа.
Соответственно, деятельность этнических лоббистских групп направлена не только на поддержку родного государства, но и влияние на него. Кроме того, этнические лоббистские группы также могут подвергаться противоречщему друг другу влиянию как со стороны родного государства, так и принимающего. Тем не менее, в этом контексте лоббистские группы пытаются сохранить свою относительно независимую роль.
В статье сделан вывод о том, что Институт неэтнического лоббирования выступает актором макроуровня политического процесса, который укрепляется и развивается в условиях роста влияния транснациональных политических организаций, в условиях глобализации и расширения информационнокоммуникационных возможностей. Этническое лоббирование как основной актер политической деятельности диаспоры связан с дуалистическими вызовами диаспоральных элит. Подобный подход, среди прочих других, обоснован, по словам С. Хантингтона, тем, что «двойное гражданство узаконивает двойную идентичность и двойную лояльность».
Двойственность идентичностей диаспоральных элит – неизбежный вызов, преодоление которого возможно не через дихотомию, а через сближение двух идентичностей, что позволит в равной степени удовлетворять запросы обеих идентичностей и служить им, не отчуждаясь ни от родного, ни от принимающего государств.
Ключевые слова: лоббирование, этническое лоббирование,
транснациональные акторы, коммуникации, группы давления, конфликты диаспора, диаспоральная элита, дуальность элит.
105