Научная статья на тему 'Ֆինանսական համակարգը Եվ ֆինանսական բարեփոխումները ԱՊՀ երկրներում'

Ֆինանսական համակարգը Եվ ֆինանսական բարեփոխումները ԱՊՀ երկրներում Текст научной статьи по специальности «Прочие сельскохозяйственные науки»

CC BY
1445
146
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по прочим сельскохозяйственным наукам, автор научной работы — Տիգրան Սարգսյաե

Ֆիևաևսակաև համակարգի ֆիեաեսակաե միջնորդի գործառույթի իրականացումը հասարակության յուրաքանչյուր անդամի, անկախ կյանքի որոշակի փուլում նրա ունեցած եկամուտներից, մեծ հնարավորություն է տալիս ապահովել արժանավայել գոյություն կյանքի ողջ ընթացքում։ Ֆինանսական ռեսուրսների նկատմամբ իրավունքը թույլ է տայիս ձեռք բերել բնակարան, կրթություն ստանալ և սկսել կամ ընդլայնել սեփական բիզնեսը: Մյուս կողմից ֆինանսական ինստիտուտների բազմազանությունը և կայունությունը հնարավորություն են տալիս կյանքի ընթացքում կուտակած խնայողությունները պահպանել արժեզրկումից և ապահովել նրանց եկամտաբերությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Благоприятная экономическая конъюнктура, макроэкономическая стабильность и экономический рост, характерные для всех стран СНГ в последние годы, обеспечивают благоприятные условия для осуществления прорыва в развитии финансовых систем и достижения в короткие сроки показателей, сопоставимых с показателями финансовых систем Восточной Европы. Именно в этот период должны наиболее интенсивно осуществляться реформы финансового сектора экономики. Те страны, которым удастся грамотно использовать конкурентные преимущества, обеспечить системный подход и высокий уровень профессионализма, добьются максимальных результатов в реформировании и развитии финансовых систем.

Текст научной работы на тему «Ֆինանսական համակարգը Եվ ֆինանսական բարեփոխումները ԱՊՀ երկրներում»

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Տիգրան Սարգսյաե

Ֆիևաևսակաև համակարգի ֆիեաեսակաե միջնորդի գործառույթի իրականացումը հասարակության յուրաքանչյուր անդամի, անկախ կյանքի որոշակի փուլում նրա ունեցած եկամուտներից, մեծ հնարավորություն է տալիս ապահովել արժանավայել գոյություն կյանքի ողջ ընթացքում։ Ֆինանսական ռեսուրսների նկատմամբ իրավունքը թույլ է տայիս ձեռք բերել բնակարան, կրթություն ստանալ և սկսել կամ ընդլայնել սեփական բիզնեսը: Մյուս կողմից ֆինանսական ինստիտուտների բազմազանությունը և կայունությունը հնարավորություն են տալիս կյանքի ընթացքում կուտակած խնայողությունները պահպանել արժեզրկումից և ապահովել նրանց եկամտաբերությունը:

Ներածություն

Վերջին մի քանի տարիներին ԱՊՀ երկրների մեծամասնությունում նկատվել է տնտեսական աճի բարձր մակարդակ, որն ուղեկցվել է մակրոտնտեսական իրավիճակի կայունացմամբ և բարձր արտադրողականությամբ, ուստի և բնակչության բարեկեցության բարելավմամբ, ինչն ապահովում է նպաստավոր միջավայր ֆինանսական հատվածի բարեփոխման տեմպերի արագացման և ֆինանսական շուկայում մարդկանց առավելագույն ներգրավվածության ապահովման համար: Մյուս կողմից ֆինանսական միջնորդության և նոր ներդրումների ներգրավման մակարդակից էլ հետագայում ավելի շատ կախված կլինի տնտեսական աճը: Այս առումով, ԱՊՀ երկրների համար առավել հրատապ է դառնում տնտեսության ֆինանսական հատվածի հուսալիության բարձրացման և բարեփոխման տեմպերի արագացման խնդիրը:

Ակնհայտ է, որ ԱՊՀ տարբեր երկրներ գտնվում են ֆինանսական համակարգի զարգացման տարբեր փուլերում և առաջ են ընթանում տարբեր տեմպերով: Դա ամենից առաջ կապված է յուրաքանչյուր, առանձին վերցրած, երկրի սոցիոմշակութային, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական պայմանների հետ: Խոսքը տարածաշրջաններում քաղաքական կայունության, բնական և նյութատեխնիկական ռեսուրսների առկայության, հարևան երկրների տարածքային դիրքի և բարեկեցության մասին է: Միաժամանակ, դա կապված է նաև բարեփոխումների իրականացման տեմպի հետ, այդ թվում և ֆինանսական հատվածում: Առաջին 15 տարիների փորձը

3

Տ.Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

պարզ ցույց է տալիս, որ առավել մեծ հաջողությունների հասնում եե այն երկրեերը, որտեղ բարեփոխումներն ավելի արագ են իրականացվում: Չնայած էական տարբերություններին գրեթե բոլոր երկրներում նկատվում է ֆինանսական հատվածի զարգացման միասնական միտում:

ռ

Ի նչ հիմնախնդիրներ են առաջանում ֆինանսական համակարգե-

ռ

րում զարգացման տարբեր փուլերում, ի նչ հիմնական գործոններից են

ռ

կախված առաջընթացի տեմպերը, ի նչ որոշումներ են հաջողությամբ

ռ

իրականացվել որոշ երկրներում և ինչ սխալներ են թույլ տրվել. բարենորոգիչները պետք է ստանան այս հարցերի պատասխանները, որպեսզի միջոցներ ձեռնարկեն ֆինանսական միջնորդության հետագա խորացման և միջազգային ֆինանսական շուկաներում ազգային ֆինանսական ինստիտուտների ներառման ու մրցակցության ապահովման համար:

Հոդվածում փորձ է արվում ընդհանրացնել ԱՊՀ երկրների ֆինանսական համակարգերի զարգացման և բարեփոխման փորձը:

1. ԱՊՀ երկրների ֆինանսական համակարգերը

Զարգացած տնտեսություն ունեցող երկրների ֆինանսական համակարգերի պատմությունը վկայում է, որ ֆինանսական միջնորդությունը խորանում է փուլ առ փուլ, ընդ որում յուրաքանչյուր փուլ աչքի է ընկնում ֆինանսական համակարգի այս կամ այն գործառույթի և ինստիտուտի գերիշխման հետ կապված առանձնահատկություններով:

Առաջին փուլը կապված է ֆինանսական համակարգի դրամական գործառույթների առաջնահերթության հետ: Դրանք հիմնականում հետևյալն են. վճարահաշվային հարաբերությունների զարգացումը, բնակչության միջոցների որպես բանկային դեպոզիտներ ներգրավումը, կարճաժամկետ (ամենից հաճախ առևտրային-կոմերցիոն գործառնությունների) վարկավորումը: Առաջին փուլում ֆինանսական համակարգը, որպես կանոն, ներկայացված է բանկային և այլ վարկային կազմակերպություններով:

Երկրորդ փուլում ենթադրվում է ֆինանսական համակարգի դրամական գործառույթի համահարթում և կուտակման գործառույթի ակտիվ զարգացում: Այս վերջինը նշանակում է ֆինանսական ինստիտուտների խոշորացում, ռեսուրսների բաշխում և վերաբաշխում, այդ թվում և մանր սեփականատերերի ներգրավում, ապահովագրության և կենսաթոշակային ապահովման երաշխավորված պարտավորությունների համակարգի ստեղծում, ինչպես նաև շուկան ստույգ տեղեկատվությամբ ապահովելու պայմանների ստեղծում: Երկրորդ փուլում որպես հիմնական ինստիտուտներ հանդես են գալիս բանկերը, վարկային այլ կազմակերպություններ, ապահովագրական ընկերությունները և կենսաթոշակային ֆոնդերը: Այս

4

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

փուլում ենթադրվում է նաև ֆինանսական շուկայի ենթակաոուցվածքի ակտիվ զարգացում:

Երրորդ փուլում գերիշխում է ֆինանսական համակարգի ներդրու-մային գործառույթը: Այս փուլում գործադրվում են ռեսուրսների վերաբաշխման շուկայական բոլոր մեխանիզմները, այդ թվում ակտիվանում են ֆոնդային շուկաները, ինովացիոն գործիքները և ֆինանսական միջնորդավորման այլ ինստիտուտները: Ֆինանսական համակարգը պետք է ներկայացված լինի բոլոր ինստիտուտներով, ներառյալ ներդրումային ընկերությունները, մասնավոր կենսաթոշակային, փոխադարձ, վենչուրային և այլ ֆոնդերը, որոնք ներդրումային գործունեություն են իրականացնում:

Երրորդ փուլի ավարտին պետք է ակնհայտ դառնա մրցակցությունը ֆինանսական շուկայում, որն ապահովելու է ֆինանսական համակարգի կառուցվածքի օպտիմալացումը և առանձին ինստիտուտների գործառույթների վերաբաշխումը կախված ազգային պայմաններից: Իսկ ֆինանսական համակարգերի գործունեությունը բնութագրող հարաբերական քանակական ցուցանիշները պետք է համադրվեն զարգացած երկրների ֆինանսական համակարգերի ցուցանիշների հետ:

Ավելի հանգամանորեն դիտարկենք ԱՊՀ երկրների ֆինանսական համակարգերին վերաբերող փուլերը և փորձենք որոշել, թե որ փուլում և ինչ հիմնախնդիրների, խոչընդոտների ու անհրաժեշտ լուծումների հետ կապված կարող են առաջ ընթանալ այս երկրները ազգային ֆինանսական համակարգերի զարգացման գործում: Ֆինանսական համակարգերի զարգացման փուլերի բաժանումը պայմանական է և նպատակ ունի ուրվագծել միայն զարգացման հիմնական միտումը: Ընդ որում, եթե որոշ խնդիրներ միայն նոր են սկսել իրականացվել մի փուլում և դեռ չեն ավարտվել ամբողջությամբ (ելնելով ծավալներից, քաղաքական իրավիճակից և այլն), ապա դա դեռ չի նշանակում, թե երկրի ֆինանսական համակարգը հաջորդ փուլին չի հասել:

1.1. Առաջին փուլ, ֆինանսական համակարգերի կայացումը

Խորհրդային Միության փլուզումից հետո Միության բոլոր երկրների ֆինանսական համակարգերը գրեթե կաթվածահար եղան, և իշխանություններն ստիպված էին շուտափույթ կերպով մտցնել ազգային արժույթներ, զրոյական կետից ստեղծել տնտեսավարման շուկայական մոդելին հատուկ ինստիտուտներ:

Մակրոտնտեսական իրավիճակն անկայուն էր, և ֆինանսական իշխանությունները հիմնականում զբաղված էին սղաճի մակարդակի իջեցման և արժութային փոխարժեքների կայունացման հարցերով, ինչն էապես

5

ՏՍարգսյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

արգելակում էր ֆինանսական համակարգի բարենորոգման գործընթացը:

Ֆինանսական համակարգը ձևավորվում էր քաոսայնորեն, ֆինանսական և բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության հիմքերի ստեղծման պայմաններում։

Այս շրջանում բոլոր երկրներում հիմնադրվեց երկմակարդակ բանկային համակարգ, որը ներկայացված էր կենտրոնական (ազգային) բանկերով, խոշոր պետական կամ հապճեպ սեփականաշնորհված նախկին պետական բանկերով և մեծ թվով փոքր բանկերով (տե ս Աղյուսակ 1)։ Տասնյակ, որոշ երկրներում նույնիսկ հարյուրավոր մանր բանկերի ստեղծմանը հանգեցրեց կոոպերատիվ շարժումը, որն առաջ էր եկել դեռևս մինչև Միության վերջնական փլուզումը, ընդ որում այդ շրջանում բանկերի կապիտալի վերաբերյալ պահանջներ գրեթե չէին ներկայացվում։

Բանկերի քանակը ԱՊՀ որոշ երկրներում

Աղյուսակ 1

Հայաս- տան Ռուսաս- տան Ղազախ- ստան Վրաս- տան Ուկրա- ինա Ադրբե- ջան Ուզբեկ- ստան Տաջիկ- ստան

Բանկերի քանակը

1996 31 2029 101 61 229 136 23

1999 32 1349 55 36 161 70 34 20

2000 31 1311 48 30 154 59 35 17

2001 30 1319 44 27 152 53 35 17

2002 20 1329 38 25 157 46 38 17

2003 20 1277 36 24 156 46 35 14

2004 21 1299 35 21 160 44 12

Առևտրային բանկերի ակտիվների բաժինը ս. ետսեփակ անության մեջ

1996- 1999 3.2-3-5 41.9 (1998г) 28,4-19,9 0 12.5 77,6-82.5 տ/չ 5.3-6.9

2000 3.8 տ/չ 1.9 0 11.9 60.4 տ/չ 6.8

2001 0 տ/չ 3.5 0 11.8 տ/չ տ/չ 4.8

2002 0 տ/չ տ/չ 0 տ/չ 62 տ/չ 4.5

2003 0 36 տ/չ 0 տ/չ տ/չ տ/չ տ/չ

Բանկային համակարգի կայացումը համընկավ անցման շրջանի սկզբի հետ, դա այն փուլն էր, երբ տեղի էր ունենում կապիտալի կուտակում, և շատ սեփականատերեր բանկերն օգտագործում էին որպես արագ հարստացման գործիք։

Բանկերի հիմնական գործառույթներն էին հաշվեվճարային ծառայությունների տրամադրումը, առևտրա-կոմերցիոն գործառնությունների, ինչ-

1 Աղյուսակներում ներկայացված տվյալների աղբյուրները ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերի կայքէջեր, FSAP, IFS, IMF հաշվետվություններ (country report), Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի Դաշնության պետությունների բանկային վերահսկողության տարածաշրջանային խմբի տեղեկագիր (N8, 9)։

6

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

պես նաև բանկերի հետ կապված կամ պետական կառույցների կողմից հովանավորվող անձանց վարկավորումը, արժութային շուկայում սպեկուլյատիվ գործառնությունների իրականացումը։

Բանկերը մշտապես խնդիրներ ունեն լիկվիդայնության հետ կապված, ինչն էլ միջբանկային շուկաների կազմավորման խթան հանդիսացավ։ 1990-ական թթ. կեսերին գրեթե բոլոր երկրներում սկսեց կիրառվել կարճաժամկետ փոխառությունների թողարկման միջոցով ներքին պետական պարտքի ձևավորման գործելակերպը։ Այդ ժամանակ էլ սկզբունքորեն դրվեց ԱՊՀ երկրների դրամական շուկաների ձևավորման հիմքը։

Կապիտալի շուկայի ձևավորումը գրեթե բոլոր երկրներում կապվում էր տնտեսության իրական հատվածի մեծաքանակ ձեռնարկությունների բաժնետիրացման ճանապարհով իրականացվող պետական գույքի սեփա-կանաշնորհման հետ։ Այս գործընթացն իրական արդյունք չտվեց, և 1990-ական թթ. վերջին կապիտալի շուկաներն այդպես էլ մնացին սաղմնային վիճակում։ Բացառություն էր միայն Ռուսաստանը, չնայած այստեղ էլ կապիտալի շուկան ներկայացված էր հիմնականում վառելանյութ արդյունահանող ընկերությունների բաժնետոմսերով, իսկ շուկայի մասնակիցներն էին միայն խոշոր ներդրողները (չնայած ծավալներին շուկան չուներ և այսօր էլ չունի զանգվածային բնույթ)։

Այս շրջանում էին դրվում ֆինանսական համակարգի կարգավորման և վերահսկողության հիմքերը։ Կարգավորող մարմինները չունեին ֆինանսական գործունեության կարգավորման փորձ և մասնագիտական հմտություններ։ Թեև գրեթե բոլոր երկրները հայտարարեցին, թե կողմնակից են Բանկային վերահսկողության Բազելի կոմիտեի մշակած արդյունավետ բանկային վերահսկողության հիմնական սկզբունքներին, այս փաստաթղթում ամրագրված նորմերը կարգավորող մարմիններից պահանջում էին դեռևս 1990-ական թթ. սկզբին ընդունված ազգային օրենսդրությունների ճշգրտում և ներքին լուրջ վերակառուցումներ։

Պատկերը փոքր-ինչ փոխվեց 1990-ական թթ. վերջին, երբ ռուսաստա-նյան ճգնաժամի հետևանքների վերացումից հետո ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում, ինչպես երևում է Հավելվածի Աղյուսակ 1-ում, ապահովվեց մակրոտնտեսական կայունություն։ Տոկոսադրույքները կտրուկ նվազում էին, իսկ տնտեսական աճի բարձր տեմպն ապահովում էր բնակչության եկամուտների մակարդակի բարձրացումը։ Այլ խոսքով բարենպաստ միջավայր էր ստեղծվել ֆինանսական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար։ Առաջին փուլում ֆինանսական ինստիտուտների գործունեությունը կարգավորող և դրանց զարգացման համար պատասխանատու մարմինների հիմնական խնդիրներն էին.

7

Տ.Սարգսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

• օրենսդրության կատարելագործումը, որը կապահովեր որակապես նոր մոտեցումների օգտագործումը բանկերի կապիտալի համարժեքության գնահատականի հանդեպ,

• բանկային համակարգի «մաքրումը» ոչ կենսունակ վարկային կազմակերպություններից և ֆինանսական համակարգի հանդեպ վստահության բարձրացումը,

• այս հարցադրումները կապված էին մի քանի գործոնների հետ, որոնք խոչընդոտում էին ֆինանսական համակարգի հետագա զարգացմանը,

• սնանկացումների մեծ թիվը մշտապես թուլացնում էր բանկային համակարգի նկատմամբ վստահությունը և խոչընդոտում ռեսուրսների կուտակմանը,

• վարկավորման ծավալների ավելացումը չէր ապահովում նրանց որակական աճը։ Իրականում, բանկերում անհուսալի վարկերի չափը հասնում էր ծայրահեղ չափերի, ինչը կարող էր կաթվածահար անել ազգային բանկային համակարգերը (այն երկրներում, որտեղ «մաքրման» գործընթացը դեռ չի ավարտվել, այդ սպառնալիքը առկա է նաև այսօր),

• բանկային շուկայում ստեղծվել էր անառողջ մրցակցության իրավիճակ, ինչը նպաստում էր տոկոսադրույքների մակարդակի անհամար-ժեք բարձրացմանը և այլն։

Բանկային համակարգերի «մաքրումը» հնարավոր դարձավ երկու միջոցով։ Առաջինը վերաբերում էր շուկային։ ԱՊՀ որոշ երկրների համար այդպիսի ցնցում էր 1998թ. ռուսաստանյան ճգնաժամը, որը ոչ կենսունակ բանկերի մեծամասնությունից բանկային համակարգի ինքնամաքրվելու շարժառիթ հանդիսացավ։ Օրինակ, Ռուսաստանում 1996թ. 2029 բանկերի թիվը կրճատվեց մինչև 1329-ի 2002թ., Ղազախստանում 1996թ. 101 բանկից 36-ի 2003թ., Վրաստանում 1996թ. 61-ից 25-ի 2002թ.։

Երկրորդ միջոցը էվոլյուցիոնն էր։ Այն երկրներում, որոնց ֆինանսական շուկաները փոքր էին և քիչ էին ինտեգրված ռուսականին, ռուսաստա-նյան ֆինանսական ճգնաժամը չհանգեցրեց ազգային շուկաների ճգնաժամի, չնայած հանգեցրեց լուրջ հետևանքների։ Այն երկրներում, որտեղ կարգավորող մարմիններն արդեն բավականաչափ մասնագիտական պատ-րաստվածություն և օրենսդրորեն ամրագրված լիազորություններ ունեին բանկերը սնանկ ճանաչելու, իրականացվեցին ոչ կենսունակ բանկերից ֆինանսական համակարգը «մաքրելու» միջոցառումներ (օրինակ Հայաստանում, Ղրղըզստանում)։ Որոշ երկրներում (օրինակ Ուզբեկստան, Թուրքմենստան) այս գործընթացը դեռ առջևում է։

Հաճախ վերահսկիչ մարմինների համար բանկային համակարգը

8

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

մաքրելու միջոցառումների անցկացման հիմնական խոչընդոտներից մեկն է դատաիրավական համակարգի, ինչպես և ԱՊՀ երկրների բանկային օրենսդրության անկատարությունը։ Առանց դատարանի որոշման բանկերի սնանկացման գործընթացն սկսելու ԿԲ իրավունքի բացակայությունը հանգեցնում է նրան, որ այդ գործընթացը ձգվում է անթույլատրելիորեն երկար։ Արդյունքում սնանկացման ընթացակարգի սկսման պահին բանկում վարկատուների օրինական պահանջների բավարարման համար անհրաժեշտ ակտիվներ գործնականում չեն լինում, ինչն, ի վերջո, հանգեցնում է վստահության կորստի ինչպես բանկային համակարգի, այնպես էլ վերահսկող մարմինների նկատմամբ։

Բանկային համակարգի առողջացումը, մակրոտնտեսական կայունացումը և բանկային գործունեության վերահսկողության որակի բարձրացումն էականորեն բարելավեցին ԱՊՀ շատ երկրների ֆինանսական համակարգերի որակական չափորոշիչները։ Հաշվեվճարային համակարգերն սկսեցին զարգանալ ավելի արագ տեմպերով, բնակչության եկամուտների բարելավումը թույլ տվեց ներդնել հաճախորդների քարտային սպասարկման համակարգեր, Ինտերնետի զարգացմանը զուգահեռ սկսեցին կիրառվել հաճախորդների սպասարկման համակարգչային տեխնոլոգիաներ։ Արդեն իրողություն է հաճախորդների հեռահար սպասարկումը։ Բանկային վերահսկողության ուժեղացմամբ զգալիորեն կրճատվել է ժամկետանց վարկերի մաս-նաբաժինը, սկսել է կրճատվել վարկերի տոկոսադրույքը, ինչը հանգեցրել է վարկավորման որոշ ընդլայնմանը և հատկապես սպառողական վարկավորման բուռն զարգացմանը։ Միևնույն ժամանակ, որոշ երկրներում պահպանվում է տոկոսային մարժայի բարձր մակարդակի խնդիրը։ Դա բացատրվում է բանկային համակարգում մրցակցության դեռևս անբավարար մակարդակով, ինչը երևում է Աղյուսակ 2-ից: Բանկերը միմյանց միջև բաշխում են շուկայի որոշակի հատվածներ կամ խոշոր հաճախորդների ըստ էության գրավելով մենաշնորհային դիրք։ Դրան նպաստում է նաև մրցակցության բացակայությունը տնտեսության իրական հատվածում։

Երրորդ հազարամյակի սկզբին արդեն կարելի էր խոսել ԱՊՀ շատ երկրներում ֆինանսական համակարգերի զարգացման առաջին փուլի ավարտման մասին։ Ամենաքիչ հաջողությունների, թերևս, հասել են Տաջիկստանը և Ուզբեկստանը, որտեղ բարենորոգումներն իրականացվում են շատ դանդաղ տեմպերով, և դեռ առջևում է բանկային համակարգերի «մաքրման» գործընթացը։

Որոշ երկրներում, օրինակ Ռուսաստանում և Ուկրաինայում, «մաքրման» գործընթացը դեռ չի ավարտվել։ Ռուսաստանի փորձը ցույց է տալիս, որ բանկային համակարգի «մաքրման» հետ կապված բարեփոխումների

9

Տ.Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

իրականացումը հանդիպում է լուրջ դիմակայության, ընդ որում հաճախ ազդեցիկ շրջանակներն աջակցություն են ցուցաբերում ոչ կենսունակ բանկերին, ինչն էապես բարդացնում է վերահսկիչ մարմինների խնդիրը։

Աղյուսակ 2

Միջին տոկոսային մարժան ըստ բանկային համակարգերի

Հայաս- տան Ռուսաս- տան Ղազախ-ստան Վրաս- տան Ուկրաի- նա Ղրղըզս- տան Ադրբեջան

Տոկոսա յին մարժա

1999 11.5 26.0 տ/չ 18.8 34.2 25.3 7.4

2000 13.5 17.9 տ/չ 22.6 27.8 33.5 6.8

2001 11.8 13.5 12.3 19.5 21.3 24.8 11.3

2002 11.5 10.8 9.3 22.0 17.4 18.9 8.7

2003 14.0 8.5 7.6 23.0 10.9 14.2 5.9

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2004 13.7 7.6 տ/չ 24.0 9.6 22.6 6.5

12 Երկրորդ փուլ, ֆինանսական համակարգերի ընդլայնումը

Բանկային համակարգի զտումը ոչ կենսունակ բանկերից ֆինանսական համակարգի լիարժեք գործառնության անհրաժեշտ, բայց բավարար պայման չէ։ ԱՊՀ երկրների ֆինանսական համակարգերն իրականում ներկայացված են դեռևս անբավարար չափով կապիտալացված բանկերի մեծ քանակությամբ։ Փաստորեն, ֆինանսական համակարգերը կատարել են միայն դրամական գործառույթ, այն էլ ոչ լրիվ չափով։ Այսպես, տնտեսության վարկավորումը բոլոր երկրներում գտնվել և այսօր էլ գտնվում է ցածր մակարդակի վրա։

Որոշ երկրների ցուցանիշներն առաջին հայացքից վկայում են տնտեսության վարկավորման հարաբերականորեն ավելի բարձր մակարդակի մասին։ Մեր կարծիքով այդ ցուցանիշներն արտացոլում են վարկավորման իրական պատկերը միայն այն երկրներում, որոնցում բանկային համակարգի «մաքրման» գործընթացն ավարտվել է և իրականացվում է կոշտ բանկային վերահսկողություն, որը բացառում է «պղպջակների» առաջացման հնարավորությունը, ակտիվների դասակարգումն իրականացվում է ելնելով վարկային ռիսկի իրական գնահատականներից, և բանկերի հաշվեկշիռներում չկան անհուսալի, բազմակի վերակառուցված վարկեր։

Բանկային համակարգերն իրենք հայտնվեցին ինստիտուցիոնալ ծուղակում և երկրների մեծամասնությունում զրկվեցին հետագա զարգացման սկզբունքային հնարավորությունից, քանի որ չկարողացան ստանձնել իրենց ոչ բնորոշ գործառույթներ (օրինակ «երկար փողերի» կուտակում, ներդրումային ֆինանսավորում), իսկ ոչ բանկային ֆինանսական ինստիտուտները երկրների մեծամասնությունում մինչև օրս գտնվում են սաղմ-

10

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

նային վիճակում: Վերջին ժամանակներս բանկերում սկսել է ի հայտ գալ արտասահմանյան թղթակցային հաշիվներում ռեսուրսների կուտակման կամ արտասահմանյան նախագծերի ֆինանսավորման միտում։ Դա կապված է ինչպես ազգային շուկաներում բարձրլիկվիդային եկամտաբեր գործիքների բացակայության, այնպես էլ տնտեսության վարկավորման տեմպերի դանդաղման հետ, ինչը պայմանավորված է մրցակցության ցածր մակարդակով, բարեփոխումների դանդաղ տեմպերով և իրական հատվածում բարձր ռիսկերով։ Այս ամենը ուժեղ վերահսկողության պայմաններում բանկերին հարկադրում է դիմել նման քայլերի։ Դա բացատրվում է նաև բնակչության ու տնտեսվարող սուբյեկտների կարճաժամկետ ֆինանսական ռեսուրսներից դեպի երկարաժամկետ ռեսուրսներ աստիճանաբար փոխվող պահանջարկով։

Աղյոաակ 3

Ֆինանսական միջնորդության հիմնական ցուցաեիջները ԱՊՀ երկրներում

2003 Նպա- տա- կային ցու֊ց.* Հա- յաս- տան Ռու- սաս- տան Ուկ- րա- ինա Ղա- զախ- ստան Վրաս տան Մոլ- դովա Ղըր ղըզս տան Ուզ- բեկ- ստան Ադր- բե- ջան Տաջիկ ստան

Դեպոզիտների հարաբերությունը ՀՆԱ-ին, % 93.0 8.9 15.0 25.9 17.5 7.8 19.7 (2002) 6.5 49.5 8.7 5.3

Վարկերի հարաբե- թոժյունը ՀՆԱ-ին, % 123.1 6.5 22.7 30.1 25.5 9.3 17.2 (2002) 4.8 13.1 7.0 14.3

2004

Դեպոզիտների հա-րաբերու-թյունը ՀՆԱ-ին, % 9.9 15.6 24.1 21.5 9.1 25.1 8.8 Н/Д 12.3 4.2

Վարկերի հարաբե- թոժյունը ՀՆԱ-ին, % 7.5 23.8 27.2 29.9 10.8 23.1 7.1 Н/д 11.0 17.4

* Գերմանիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի ցուցանիշների միջին մեծությունը:

Անցումային տնտեսությամբ երկրներում, բնակչության եկամուտների ավելացմանը նպաստող մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի պայմաններում, այնպիսի ֆինանսական գործիքի ներդրմամբ, ինչպի-սին հիպոթեկն է, և կենսաթոշակային բարենորոգման անցկացմամբ, կենսաթոշակային ապահովման կուտակման համակարգի ներդրմամբ ստեղծվում է մի միջավայր, որում բնակչությունը և տնտեսվարող սուբյեկտները երկարաժամկետ պլանավորման և իրենց բարեկեցության կանխատեսման

11

Տ.Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

հնարավորություն եե ունենում: Սրա հետ կապված փոխվում է նաև տնտեսական որոշումների ընդունման հոգեբանությունը. ապագայի ծախսերը վերաբաշխվում են ներկայում և հակառակը։ Այսինքն մարդիկ հասկանում են, որ, մի կողմից ապառիկով ապրելն այսօր արդեն զգալի առավելություններ է տալիս բարիքներ ստանալու, որոնց համար կարելի է աշխատել վաղը, մյուս կողմից կենսաթոշակային ապահովման կուտակման համակարգի պայմաններում այսօր վաստակած միջոցները բարեկեցություն են ապահովում կյանքի վերջում։ Այսպիսով, փոխվում է քաղաքացիների մենթալիտետը. առաջանում է երկարատև վարկավորման, հուսալի ներ-դրումային գործիքների բարձր պահանջարկ։ Բնակչության լայն շերտերի ներգրավելով ֆինանսական միջնորդության գործընթացում ֆինանսական համակարգի բարեփոխման համար պատասխանատու մարմինները լուրջ աջակցություն են ստանում նրանց կողմից, քանի որ բնակչությունն սկսում է հանդես գալ որպես ֆինանսական բարեփոխումների շուտափույթ անցկացման կողմնակից դրանով իսկ թեթևացնելով դրանց անցկացումը պատասխանատու մարմինների կողմից։

Ստեղծված իրավիճակի հաղթահարումը կապված էր այն հիմնա-խնդիրների հետ, որոնք պետք է լուծվեին զարգացման երկրորդ փուլում (իսկ շատ երկրներում դրանք դեռևս սպասում են իրենց լուծմանը)։

1. Հիմնախնդիրների առաջին խմբում ներբանկային համակարգի խնդիրներն են, որոնք արգելակում են նրա կողմից ավանդական ֆի-եաեսամիջեորդակաե (դրամական) գործառույթի կատարումը։ Դրանց թվում են կորպորատիվ կառավարման, բանկային ինստիտուտների նկատմամբ ներդրողների և այլ շահագրգիռ անձանց վստահության ցածր մակարդակը, կապիտալի համարժեքության, ստանդարտացման և բանկերում ռիսկերի կառավարման անբավարար իրական մակարդակը։

2. Հիմնախնդիրների երկրորդ խումբը կապված է ներդրումային, երկարաժամկետ ռեսուրսների կուտակումն ապահովող ոչբանկային ֆինանսական ինստիտուտների, ինչպես նաև վարկավորման զարգացմանը (կուտակման գործառույթին) նպաստող երաշխավորված պար-տավորությունների համակարգի թերզարգացածության, հաճախ նաև բացակայության հետ։ Այսպես, օրինակ, հիպոթեկային վարկավորման առաջանցիկ զարգացման համար անհրաժեշտ են, մի կողմից հուսալի ապահովագրական ընկերություններ, որոնք կզբաղվեն գույքի և կյանքի ապահովագրությամբ, մյուս կողմից ներդրումային ընկերություններ, կենսաթոշակային ֆոնդեր, որոնք կապահովեն հիպոթե-կային արժեթղթերի պահանջարկը։

12

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Տ.Սարգսյաև

Նշված հիմևախևդիրևերի կողքին ԱՊՀ շատ երկրևերի համար հրատապ է մնում ֆինանսական շուկայի համարժեք շուկայական ենթակաոուցվածքի ձևավորման հարցը:

Հիմնախնդիրների յուրաքանչյուր խումբը դիտարկենք աոանձին և կանգ առնենք մի քանի կարևոր հարցերի վրա, որոնց լուծման ճշտության շուրջ բանավեճերը ձգվեցին մի քանի տարի:

1. Բանկային համակարգի զարգացման ներքին հիմնախնդիրներ.-

Աոաջին խմբի հիմնախնդիրները լուծելու համար բանկային համակարգի զարգացման երկրորդ փուլում կարևորվում են բանկերի կապիտալացման մակարդակի բարձրացումը, բնակչության և ներդրողների (այդ թվում և օտարերկրյա) վստահության ապահովումը, ռիսկերի կառավարման, վերահսկողության որակի բարձրացումը:

Բանկերի ցածր կապիտալացումը խոչընդոտում է նրանց ֆունկցիոնալ զարգացմանը, սահմանափակում նոր, այդ թվում և կառավարչական տեխնոլոգիաների, ժամանակակից բանկային ծառայությունների ներդրումը, բարձրացնում է բանկային գործունեության և ֆինանսական շուկայում մրցակցության ուժեղացման հետ կապված ռիսկերը:

Աղյուսակ 4

Բանկային համակարգի կապիտալացման մակայւդակը ԱՊՀոյւոշ երկրներում

Հայաս- տան Ռուսաս- տան Ղազախ- ստան Վրաս- տան Ուկրա- ինա Ղրղըզ- ստան Տաջիկստան

Բանկերի կապիտալի մասնաբաժինը ՀՆԱ-ում (%)

2003 3.3 6.3 5.3 4.4 5.4 2.4(2002) 1.5

2004 3.4 5.6 4.9 3.7 5.3 2.9 տ/չ

Օտարերկրյա ներդրողների մասնակցության բաժինը բանկեր 1 կապիտալում (%)

2003 47 7.5 21 13 տ/չ 29 26,6

2004 52.6 6.2 տ/չ 33.2 14.0 տ/չ տ/չ

Աղյուսակ 5

Բանկային համակարգի կապիտալացման մակարդակը Բալթյան և Արևելյան Եւխոպայի ոյւոշ երկրներում

Չեխիա Լեհաստան Սլովենիա Լատվիա Լիտվա

Բանկերի կապիտալի մասնաբաժինը ՀՆԱ-ում (%)

2003 12.2 10.9 8.0 8.0 4.2

2004 11.7 12.5 8.1 8.8 4.5

13

Տ.Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

Բանկերի ցածր կապիտալացման հիմնական պատճառն այն է, որ սեփականատերերը չեն ցանկանում միաձուլվել և միավորվել, ինչն էականորեն սահմանափակում է բանկի օպերատիվ գործունեության վերահսկողությունն իրականացնելու և սեփական փոխկապակցված բիզնեսները վարկավորելու նրանց հնարավորությունները։ Մյուս կողմից բանկերի կապիտալում օտարերկրյա ներդրումները դեռևս այնքան էլ էական մաս չեն կազմում, ինչը դանդաղեցնում է միջազգային շուկաներում ազգային ֆինանսական համակարգերի սերտաճումը և ֆինանսական համակարգերի արագ զարգացման ապահովումը։ ԱՊՀ երկրներն այս հիմնախնդիրները լուծելու տարբեր մոտեցումներ են կիրառում։ Հիմնական գործիքներից մեկը, որը կիրառվում է երկրների մեծամասնությունում, բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն նորմատիվային շեմի (ԱՊՀ երկրների մեծ մասում այդ գումարը համարժեք է $5 մլն-ին) փուլային ներդրումն է։ Որոշ երկրներ բանկային կապիտալին մասնակցության վարչական սահմանափակումներ են մտցնում։ Այսպես, օրինակ, Վրաստանում մտցվել է սահմանափակում, որի համաձայն մեկ բաժնետիրոջ առավելագույն մասնակցությունը բանկային կապիտալում կազմում է ընդհանուր կապիտալի մինչև 25%-ը։ Ղազախստանում նախատեսված է, բանկային ինստիտուտում լուրջ խնդիրներ առաջանալու պարագայում, բանկային կապիտալում զգալի մասնակցություն ունենալու թույլտվությունը չեղյալացնելու հնարավորություն։ Ռուսաստանում քննարկվում են սեփականատերերի ֆիդուցիար պատասխանատվության օրենսդրական ամրագրման հարցերը, ինչպես նաև սահմանվում են իրական սեփականատերերի մասին տեղեկատվության բացահայտման վերաբերյալ խիստ պահանջներ։

Մեր կարծիքով, բանկերի կապիտալացման առավել արդյունավետ, բայց նաև առավել բարդ մեխանիզմը կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումն է, ընդ որում կարևոր նորմերի օրենսդրական ամրագր-մամբ։ Խոսքը մինորիտար սեփականատերերի իրավունքների պաշտպանության, ռազմավարական զարգացման համար տնօրենների խորհուրդնե-րի պատասխանատվության բարձրացման, օպերատիվ կառավարման մեջ սեփականատերերի միջամտության սահմանափակման, բանկերի թափանցիկության մակարդակի բարձրացման, վերահսկողության և աուդիտի գործառույթների ուժեղացման և, վերջապես, իրենց ընդունած որոշումների համար բոլոր մակարդակների կառավարման մարմինների ֆիդուցիար պատասխանատվության նորմերի ներդրման մասին է։

Կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումն ապահովում է սեփականատերերի միայն շուկայական նպատակները. շահաբաժինների ստացում և բանկի կապիտալի շուկայական արժեքի բարձրացում։ Կորպո-

14

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

րատիվ կառավարման սկզբունքների ներդրումն իրականացվում է ԱՊՀ շատ երկրներում, բայց այդ գործընթացը ձգձգվում է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության, բանկային ինստիտուտների ուժեղ դիմակայության և քաղաքական լոբբինգի հետ կապված։ Եթե ուզում ենք, որ ֆինանսական միջնորդությունը զարգանա, կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումն ուղղակի անհրաժեշտ է (կորպորատիվ կառավարման մշակույթի ձևավորում)։ ԱՊՀ գրեթե բոլոր երկրների բանկային համակարգերի տարբերակիչ առանձնահատկություններից մեկը բանկային կապիտալում ինստիտուցիոնալ օտարերկրյա ներդրողների զգալի մասնակցության բացակայության փաստն է։ Արևելյան Եվրոպայի փորձը ցույց տվեց, որ բանկերում մասնակցության խոշոր մասնաբաժինների վաճառքը միջազգային ֆինանսական ինստիտուտներին/ռազմավարական ներդրողներին բանկային հատվածում բարեփոխումների անցկացման անհրաժեշտ պայման է։ Օտարերկրյա նոր ինստիտուցիոնալ սեփականատերերը կարող են ապահովել ազգային ֆինանսական ինստիտուտների անխոցելիությունը խոշոր վարկատուների և քաղաքական ազդեցությունների հանդեպ։ Կապիտալից բացի, նոր սեփականատերերը ներդնում են կառավարման նոր համակարգեր և նոու-հաու, հատկապես ռիսկերի կառավարման ոլորտում։ Կորպորատիվ կառավարման հարցերը պետական մարմինների ազդեցության ոլորտից տեղափոխվում են ռազմավարական ներդրողների գլխավոր գրասենյակներ։

ռ

Ինչո ւ այս գործընթացները տեղի չեն ունենում (կամ դանդաղ են ընթանում) ԱՊՀ երկրներում։

Զարգացման առաջին փուլում երկյուղ կար, որ միջազգային օտարերկրյա ներդրողները կզավթեն ազգային շուկաները. անհանգստանում էին և պետական իշխանությունները, և ազգային առևտրային բանկերը։ Այսպես, Ղազախստանում, օրենքի համաձայն, օտարերկրյա մասնակցությամբ բանկերի կապիտալի ընդհանուր մասնաբաժինը չպետք է գերազանցի ազգային բանկային համակարգի ամբողջ կապիտալի 50%-ը։ Ռուսաստանը միայն 2002թ. չեղյալ հայտարարեց բանկային համակարգում ուղղակի օտարերկրյա մասնակցության ամբողջ մասնաբաժնի 12% սահմանաչափը։

Շատ երկրներ սկզբից ևեթ բանկային կապիտալում օտարերկրյա ներդրողների մասնակցության որևէ սահմանափակում չմտցրին։ ԱՊՀ այնպիսի երկրների, ինչպիսիք են Վրաստանը, Հայաստանը (2003թ. օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը կազմում էր 45.3%), ինչպես նաև Բալթյան երկրների փորձը ցույց է տալիս, որ ազգային ֆինանսական շուկա թափանցելու լիակատար ազատականացման պարագայում անգամ կապիտալի զգալի հոսքն սկսվում է ոչ թե կապիտալի ներհոսքի սահմանափակումները

15

Տ.Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

հանելու հետ կապված, այլ միայն համակարգի զարգացածության, ապահովագրական ռիսկի ցածր մակարդակի, ինչպես նաև բազմաթիվ այլ օբյեկտիվ գործոնների պայմաններում։ Մակրոտնտեսական կայունությունն ու տնտեսական աճի բարձր տեմպերը օտարերկրյա ներդրողների գրավելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են։ Իշխանությունները պետք է զգալի ջանքեր գործադրեն օտարերկրյա ներդրողներին գրավելու բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Դրանց թվում կարևոր են կորպո-րատիվ կառավարման սկզբունքների ներդրումը, կոռուպցիայի մակարդակի իջեցումը, մրցակցային միջավայրի ստեղծումը, բանկային ոլորտում հո-վանավորչության վերացումը և, որ ամենագլխավորն է, մասնավոր սեփականության իրական պաշտպանությունը։ Որոշ երկրներում ֆինանսական համակարգի ակտիվների մեծ մասը դեռևս պետության սեփականությունն են, ինչը բանկային շուկայում մրցակցության լուրջ խնդիրներ է առաջացնում։ Պետական մասնակցությամբ բանկերը, էական արտոնություններ ստանալով պետական մարմինների կողմից, հայտնվում են այլ կարգավորող դաշտում, ինչը չի նպաստում ռիսկերի կառավարման նրանց համակարգերի բարելավմանը և համակարգային ռիսկեր է ստեղծում ամբողջ ֆինանսական համակարգի համար։ Մյուս կողմից բանկային բիզնեսում պետության մասնակցությունը լուրջ աղճատումներ է մտցնում շուկայական հարաբերություններում արտոնությունների տրամադրման ճանապարհով։ Միևնույն ժամանակ, բնակչությունն ավելի շատ վստահում է պետական բանկերին (չնայած ԽՍՀՄ Խնայբանկի դեֆոլտին), քանի որ նրանց սնանկացման դեպքում պետությունն ստանձնում է կորուստների պատասխանատվությունը։ Այս իրավիճակը հանգեցնում է ռեսուրսների զգալի թանկացման ոչ պետական առևտրային բանկերի համար կառուցվածքային լուրջ խեղաթյուրումներ առաջացնելով։ Այս իրավիճակում հայտնված երկրները պետք է լուծեն այս խնդիրը, այլապես կասկածի տակ կարող է դրվել անցկացվող բարեփոխումների արդյունավետությունն ընդհանրապես։ Պետական բանկերի փոխանցումը տեղական ներդրողներին, իր հերթին, լուրջ թերություններ ունի։ Ազգային ներդրողները բավականաչափ փորձ, գիտելիքներ և հմտություններ չունեն։ Երբ պետական բանկերը դրվում են վերջիններիս տրամադրության տակ, նրանք բավական շատ ուժ ու ռեսուրսներ են ծախսում այն խնդիրների վրա, որոնք կապված են բանկային բիզնեսի գրագետ կազմակերպման հետ, իսկ դա զգալիորեն դանդաղեցնում է ֆինանսական հատվածի աճի ու զարգացման տեմպերը։

Օրինաչափ է, որ բանկային համակարգի «մաքրման» գործընթացի իրականացմանը զուգահեռ էապես նվազեց ԱՊՀ բնակչության վստահությունը։ Դրա վերականգնման համար ԱՊՀ երկրներն սկսեցին ներդնել

16

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

դեպոզիտների ապահովագրման համակարգեր (տե ս Աղյուսակ 6): Որոշ երկրներ այդ համակարգերի ներդրումը խիստ հապճեպ իրականացրին, որը ներկայումս որոշ խնդիրներ է ստեղծում վերահսկիչ մարմինների համար կապված անվճարունակ բանկերի լուծարման հետ, քանի որ ապահովագրական համակարգի միջոցների անբավարարության պայմաններում առաջ է գալիս ավանդների փոխհատուցման խնդիրը (օրինակ Ուկրաինան): Որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Հայաստանը (ենթադրվում է և Վրաստանը), ապահովագրական համակարգի ներմուծումը կապեցին ընդհանուր կապիտալը $5 մլն-ի մասին պահանջը գործողության մեջ մտցնելու հետ, հույս ունենալով, որ այդ ընթացքում բանկային համակարգում թույլ բանկեր չեն մնա: Իսկ Ռուսաստանն, օրինակ, համակարգ մտնելու իրավունքի սահմանափակումներ կիրառեց սահմանելով բանկերի ընտրման կոշտ չափանիշներ:

Աղյուսակ 6

Դեպոզիտների ապահովագրման համակարգերի առկայությունը ԱՊՀ երկրներում

2004 Հա- յաս- տան Ռու- սաս- տան Ղա- զախ- ստան Վրաս տան Ուկ- րա- ինա Թուրք -մեն-ստան Ուզ- բեկ- ստան Ղրղըզ֊ ստան Մոլ- դո- վա Ադր բե- ջան Տա- ջիկ- ստան

Դեպո- фш- ների ապա- հովա- գրման համա- կար- գերը + + + հր. + ծր. + ծր.

Ներդրողների (հատկապես օտարերկրյա ինստիտուցիոնալ) գրավմանը նպաստում է բանկային գործունեության ստանդարտների համապատասխանեցումը միջազգայինին: Կարևոր է Ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) ներդրումը, որն ուղղված է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկաներում օտարերկրյա ներդրողների և գործընկերների տեսանկյունից բանկերի իրական վիճակի գնահատման հնարավորության և թափանցիկության ապահովմանը: ԱՊՀ գրեթե բոլոր երկրներն սկսել են ՖՀՄՍ ներդրման գործընթացը, իսկ Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, օրինակ, այն ավարտվել է դեռևս 1990-ական թթ. վերջին: 2003թ. դեկտեմբերին Ռուսաստանի ԿԲ-ն ձեռնամուխ եղավ ՖՀՄՍ-ին ռուսաստանյան բանկերի անցման իրականացմանը:

ԱՊՀ երկրների բանկային համակարգերի զարգացման երկու փոխկապակցված ներքին հիմնախնդիրներն են ռիսկերի կառավարման և վերահսկողության ցածր որակները: Մեր կարծիքով, այս խնդիրներն ավելի հաջող

17

Տ.Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

կերպով լուծվել եե Ղազախստաեում և Հայաստանում: Այդ երկու գործընթացները պետք է տեղի ունենան զուգահեռաբար. մի կողմից վերափոխվում է բանկային վերահսկողությունը անցնելով ռիսկերի կառավարման գնահատման վրա հիմնված վերահսկողության համակարգին ու այն առավելագույնս մոտեցնելով բանկային վերահսկողության բազելյան սկզբունքներին, և, միևնույն ժամանակ, մշտապես բարձրացվում են ռիսկերի կառավարման որակին և ներքին վերահսկողության համակարգերին ներկայացվող պահանջներն այն բանկերում, որոնք բավական փորձ ու գիտելիքներ չունեն այդ ոլորտում: Բանկերից պահանջվում է առավելագույնս կանոնակարգել կառավարչական և գործառնական բոլոր գործընթացները, ինչպես նաև ներդնել ներքին վերահսկողության արդյունավետ համակարգեր:

Բանկային հատվածի բարենորոգումների անցկացման ժամանակ, մասնավորապես դա վերաբերում է ռիսկերի կառավարման համակարգերի ներդրմանը, առավել ցավագին են հանդիսանում վարկային ռիսկերի կառավարման հետ կապված բարեփոխումները: Նման բան տեղի է ունենում անկախ բանկերի վերահսկիչ մարմինների պահանջներից, որոնցում սեփականության էական մասնաբաժինը ինստիտուցիոնալ օտարերկրյա նե^^^երինն է, այն է կտրուկ բարձրանում են փոխառուներին (ձեռնարկություններին և կազմակերպություններին) ներկայացվող պահանջները: Բանկերը փոխառուներից պահանջում են բաց տեղեկատվություն, հաշվապահական հաշվետվության ստույգություն, հիմնավորված բիզնես-ծրագիր անկախ գրավի առկայությունից և արժեքից: Հաճախ փոխառուներն ի վիճակի չեն լինում ապահովել այս պահանջները: Արդյունքում նկատվում է վարկավորման որոշ «նեղացում», չնայած վերադարձելիությունը կտրուկ բարձրանում է: Դա կապված է նաև հարկային ոլորտում առկա խնդիրների, որոշ պետական մարմինների կոռումպացման բարձր աստիճանի և անարդար հարկման հետ (նման իրավիճակ է առաջանում, երբ մի ոլորտի ձեռնարկությունների որոշակի մասն աշխատում է լեգալ դաշտում, իսկ մի մասը խուսափում է օրինական հարկերից, և արդյունքում մրցակցության անիրավահավասար պայմաններ են ստեղծվում, որոնք շատ ձեռնարկությունների հարկադրում են գործել «ստվերում»):

ԱՊՀ շատ երկրների համար վարկավորման էական խոչընդոտ է գրավի իրավունքը: Շատ երկրների օրենսդրությունները չարդարացված կերպով պաշտպանում են փոխառուների իրավունքները ի վնաս վարկատուների իրավունքների, սպառնալիքի տակ դնելով նաև բանկերի ավանդատուների միջոցները: Հիմնականում խնդիրները կապված են գրավի իրացման և գրավադրված գույքի սեփականության իրավունքը վարկատուին փոխանցելու հետ: Ըստ որոշ գնահատականների այդ ընթացակարգը

18

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

կարող է տևել մինչև երեք տարի և կարող է ընդհանրապես զրկել վարկատուին պահանջելու իրավունքից։

2. Ոչբանկայիե ֆինանսական ինստիտուտների և շուկայական ենթակաոուցվածքների զարգացման հիմնախնւյիրները.-Ոչբանկային ֆինանսական ինստիտուտների թերզարգացածությունն ԱՊՀ երկրների համար ակնհայտ էր երկրորդ փուլի սկզբին, ինչը հիմնականում կապված էր երկու պատճառների հետ, որոնք են.

• բնակչության եկամուտների ցածր մակարդակը և ոչբանկային ֆինանսական հատվածի ծառայությունների նկատմամբ վճարունակ պահանջարկի բացակայությունը,

• ֆինանսական շուկայի այդ հատվածներում անցկացվող բարեփոխումների տեմպերը:

Աղյուսակ 7

Ոչբանկային ֆինանսական կազմակերպությունների թիվը

2003 Հայաս- տան Ռուսաս- տան Ղազախ ստան Վրաս- տան Ուկրա- ինա Ղրղըզստան

Ապահովագրական ընկերությունների թիվը 22 1397 32 22 338 (2002) 16

Կենսաթոշակային կուտակման ֆոնդերի թիվը 0 284 16 3 2

Վերջին մի քանի տարիներին կայուն տնտեսական աճի առկայության և բնակչության եկամուտների ավելացման պայմաններում որոշ երկրներ որոշում են կայացրել ապահովագրության պարտադիր տեսակների ներդրման մասին: Այս որոշումը էական խթան հանդիսացավ ապահովագրական բիզնեսի զարգացման համար: Խոսքն այստեղ հիմնականում այնպիսի երկրների մասին է, ինչպիսիք են Ռուսաստանը, Ուկրաինան և Ղազախստանը: Այս երկրների համար էական առաջընթաց քայլեր էին կենսաթոշակային բարեփոխման անցկացումն ու կենսաթոշակային ապահովման բազմամա-կարդակ համակարգի ներդրումը: Առավել արմատական բարեփոխումներ անցկացվեցին Ղազախստանում, ուր մտցվել է պարտադիր կենսաթոշակային կուտակման համակարգ: Դա ապահովեց այնպիսի ֆինանսական ինստիտուտների ստեղծումը, ինչպիսիք են կառավարող ընկերությունները, կենսաթոշակային ֆոնդերը: Նման ինստիտուտների գործունեության ակտիվացումն, իր հերթին, առաջ բերեց ներդրումային պահանջարկ բարձր-լիկվիդային և բարձրհուսալի ակտիվների նկատմամբ, ինչը նպաստեց այդ երկրներում ֆինանսական շուկայի նոր գործիքների զարգացմանը:

19

Տ.Սարգսյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Աղյուսակ 8

Ոչբաևկայիև ֆինանսական կազմակերպությունների միջնորդության ցուցանիջները

Հայաստան Ղազախստան Ռուսաստան Ուկրաինա

2002 2003 2002 2003 2002 2003 2002 2003

Ապահովագր. ընկ. ակտիվների հարաբերությունը ՀՆԱ-ին 0.29 0.27 0.64 0.49 1.19 2.44

Կենսաթ. ֆոնդերի ակտիվների հարաբերությունը ՀՆԱ-ին 7.7 8.8 տ/չ տ/չ տ/չ տ/չ

Ֆինանսական շուկայի զարգացման կարևոր քայլերից մեկն է նաև հիպոթեկի զարգացումը հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ղազախստանը և Ռուսաստանը։ Այս երկրների հիպոթեկային շուկաների զարգացմանը նպաստել է հիպոթեկի և գրավի մասին օրենսդրության կատարելագործումը, ինչպես նաև երկրորդային օպերատորների ստեղծումը, որոնք ապահովում են հիպոթեկային արժեթղթերի թողարկումն ու բաշխումը և որոնք բանկային համակարգին մատակարարում են երկարաժամկետ ռեսուրսներ։ Բնականաբար, նոր ներդրումային գործիքների ի հայտ գալով ավելի ակտիվացան նաև բորսային սակարկությունները, ինչը նպաստեց արժեթղթերի շուկաների աշխուժացմանը։ Մյուս երկրներում ոչբանկային ֆինանսական ինստիտուտների զարգացումը մոտ ապագայի հարց է։

3 Ֆինանսական շուկայի ենթակաոուցվածքի զարգացումը.- Վերջին մի քանի տարիների տնտեսության առաջընթաց զարգացումը ձևավորում է շուկայի մասնակիցների կայուն ակնկալիքներ, ինչը հանգեցնում է բանկային գործառնությունների աստիճանական արագացմանը, ինչպես նաև պետական, իսկ որոշ երկրներում նաև կորպորատիվ պարտատոմսերի (ՊԿՊ) դյուրացիայի և եկամտաբերության նվազման։ Մշտապես աճում է ներքին պետական պարտքի շուկայի նշանակալիությունը, որը միայն ոչռիսկային փոխառությունների արժեքի ինդիկատորի դեր է կատարում, այլ նաև արժեքի կողմնորոշիչ է ծառայում կորպորատիվ պարտատոմսերի համար։

Հիպոթեկը կարևոր դեր ունի պարտատոմսերի շուկայի զարգացման մեջ։ Հիպոթեկային ծախսով պարտատոմսերի թողարկումն ապահովող նախագծերի իրականացումն օգնում է ստեղծել արժեթղթերի շուկայում վերա-ֆինանսավորվող հիպոթեկային վարկերի շուկա և բնակչության համար ավելի մատչելի դարձնել բնակարանի ձեռքբերումը (Ղազախստանի փորձը)։

ԱՊՀ երկրներում աստիճանաբար զարգանում է ֆինանսական (այդ թվում և ֆոնդային) շուկայի տեխնոլոգիական ենթակառուցվածքը, ինչը թույլ է տալիս նվազեցնել տրանզակցիոն ծախսերը և հեշտացնել մանր ներդրող-

20

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

ների մուտքը շուկա: Սա հատկապես կարևոր է բնակչության պոտենցիալ ամենազանգվածային ներդրողի եկամուտների աճի պարագայում։

Աղյուսակ 9

ՊԿՊ տարեկան միջին կշռված եկամտաբերության տւվալեերը ԱՊՀ երկբներում

Հայաս- տան Ռուսաս տան Ղազախ- ստան Վրաս- տան Ուկրա- ինա Ղրղըզ- ստան Ադրբեջան

1996-99 44-55 86- 28.9-15.2 40.1-47.2 12.2-18.3

2000 24.4 12.1 6.6 48.9 32.3 16.7

2001 20.59 12.5 5.3 29.9 29.0 19.1 16.5

2002 14.75 12.7 5.2 43.4 15.5 10.2 14.1

2003 11.91 5.4 5.9 44.3 7.2 8.0

2004 5.63 4.3 5.9 21.7 4.7 7.6

Այսպիսով, տարբեր երկրներ վերոնշյալ հիմնախնդիրների լուծման տարբեր մոտեցումներ են կիրառել: Առավել մեծ հաջողությունների են հասել այն երկրները, որոնք կիրառել են դրանց լուծման համակարգային մոտեցում։

Այս առումով առավել հետաքրքրական է Ղազախստանի փորձը, որի ֆինանսական համակարգը, արևմտյան շատ փորձագետների գնահատականներով, զարգացման առաջանցիկ տեմպեր ունի ԱՊՀ մյուս երկրների համեմատ: Այսպես, ՀՆԱ-ում վարկերի մասնաբաժինը 2003թ. կազմել է 25,5%, այն ժամանակ, երբ այդ ցուցանիշը ԱՊՀ մնացած երկրներում միջինը չի գերազանցել 13,3%-ը, իսկ դեպոզիտների մասնաբաժինը ՀՆԱ-ում այդ երկրում կազմել է 17,5% ԱՊՀ մյուս երկրների 11,6%-ի դիմաց:

Ղազախստանում նշյալ հիմնախնդիրները լուծելու մոտեցման էությունն այն էր, որ ֆինանսական համակարգի զարգացումը կարգավորող և այդ զարգացման համար պատասխանատու բոլոր մարմինները նախևա-ռաջ միավորվեցին մի կառույցի (այն է ԿԲ-ի) շրջանակներում: Դա նախ ապահովում էր ֆինանսական շուկայի զարգացման միասնական մոտեցում և միասնական ռազմավարության մշակում: Երկրորդ ապահովվում էր այն սխալների բացառման հնարավորությունը, որոնք թույլ էին տրվել բանկային համակարգի կայացման գործընթացում: Զուգահեռաբար սկսեցին իրականացվել ֆինանսական համակարգի կուտակման գործառույթների զարգացման բարեփոխումները, ընդ որում ապահովվում էին դրանց փոխլրացյալությունն ու փոխկախվածությունը:

Ընդհանրացնելով ԱՊՀ երկրների փորձը կարելի է հետևություն անել, որ այն երկրները, որոնց հաջողվեց համակարգային մոտեցում ցուցաբերել ֆինանսական հատվածի զարգացման խնդիրներին, ձևավորել են առավելագույն քանակության գործառույթների իրականացման միջավայր, որոնք գերիշխող են երկրորդ փուլում:

21

ՏՍարգպան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

Աղյուսակ 10

Ֆիևաևսակաև միջնորդության մակարդակը բնութագրող որոշ ցուցանիշներ

2003 со £ 3 £ в Շ ԻՕ £ * Ъ֊ С' Հայաստան Ռուսաստան Ուկրաինա р Е -ռ Е ՜Տ՜ С Տ Е С" А ■3 Շ շ Տ Շ O' Մոլդովա -3 -3 гз -Q Շ Տ Շ O' Տ 13 гг х“ շ Տ Շ O' Ադրբեջան Տաջիկստան

Բանկ. համակարգի ակտիվների հարաբ. ՀՆԱ նկատմամբ, % 18.1 41.9 44.5 40.1 16.4 35.1 (2002) 10.4 (2002) 45.7 14.9 14.3

Բնակչ. մեկ շնչին ընկնող վարկերի ծավալը, $ 39,639 57.0 684.8 279.2 500.6 79.7 99.4 17.9 50.1 57.7 34.1

Բնակչ. մեկ շնչին ընկնող դեպոզիտ- ների ծավալը, $ 29,723 77.6 452.8 239.8 324.4 67.0 106.9 24.1 189.3 74.9 12.4

* Գերմանիայի, Նիդեռլանդների և Ֆրանսիայի ցուցանիշների միջին մեծությունը

2004 Հայաստան Ռուսաստան Ուկրաինա p E -ռ E ՜Տ՜ C Տ E E" A -3 Շ շ Տ Շ O' Մոլդովա s’ ГЗ -Q Շ Տ Շ O' Տ 13 гг х“ շ Տ Շ O' Ադրբեջան Տաջիկստան

Բանկ. համակարգի ակտիվների հարաբ. ՀՆԱ նկատմամբ, % 19.2 39.4 41.1 48.1 17.0 41.6 18.8 20.0

Բնակչ. մեկ շնչին ընկնող վարկերի ծավալը, $ 91.3 996.8 374.8 850.7 127.7 140.7 30.8 112.6 54.8

Բնակչ. մեկ շնչին ընկնող դեպոզիտների ծավալը, $ 120.1 652.9 333.2 620.7 108.3 152.5 38.4 125.6 13.2

Այսպիսով, ֆինանսական համակարգի զարգացման երկրորդ փուլի հիմնական խնդիրը ֆինանսական համակարգի երկրորդ գործառույթի ակտիվացումն է, որը մենք պայմանականորեն անվանել ենք «կուտակման»։

22

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

ԱՊՀ բոլոր երկրների համար երկրորդ փուլի արդյունքը պետք է դառնա, նախևառաջ, ֆինանսական համակարգի քանակական և որակական պարամետրերի աճը։ Ֆինանսական հատվածի ընդհանուր ծավալը պետք է ապահովի այնպիսի ցուցանիշներ, որոնք համադրելի լինեն Արևմտյան Եվրոպայի երկրների ֆինանսական հատվածների ծավալների հետ։ Ֆինանսական ինստիտուտների քանակի և կապիտալացման ավելացման ֆոնին կմեծանան նրանց գործունեության ծավալները, կկայունանա ֆինանսական դրությունը։ Զգալիորեն կմեծանա ֆիզիկական անձանց բանկերի ավանդատուների ու փոխառուների, ոչբանկային ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների թիվը։ Այս նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը բաժնետոմսերի խոշոր մասնաբաժինների վաճառքն է խոշոր արտերկրյա բանկերին կամ նրանց ներգրավումը ազգային շուկա։ Այսօր դժվար է համոզված ասել, թե երկրներից որևէ մեկը հասել է երկրորդ փուլի ավարտին։

1.3. Երրորդ փուլ ' ֆինանսական համակարգերի զարգացումը

ԱՊՀ երկրների ֆինանսական համակարգերի զարգացման երրորդ փուլը պայմանավորված է ֆինանսական համակարգի ներդրումային գործառույթի գերակայությամբ։ Այս փուլի էությունն այն է, որ զարգանա բանկային համակարգին այլընտրանքային մի ուղղություն, որի դեպքում խնայողությունները փոխակերպվում են ներդրումների և կապիտալը պակաս արդյունավետ ձեռնարկություններից ու ճյուղերից հոսում է դեպի առավել արդյունավետները, այդ թվում և նորարարական բաղադրիչի զարգացմանը, ինչը կապահովի առաջանցիկ տնտեսական աճ և մրցակցություն զարգացած տնտեսությամբ երկրների հետ։

Ակնհայտ է, որ եթե վերջին տարիներին ԱՊՀ գրեթե բոլոր երկրների տնտեսական աճն ապահովվել է հիմնականում տնտեսության վերականգնման գործընթացների, ներմուծմանը փոխարինող, իսկ որոշ երկրնե-րում վառելիքահումքային ճյուղերի զարգացման հաշվին, ապա կայուն տնտեսական աճի հետագա ապահովումը հնարավոր կլինի միայն ի հաշիվ ՀՆԱ որակական բաղադրիչի աճի։

Ակնհայտ է նաև, որ ՀՆԱ որակական բաղադրիչի աճը հնարավոր է ապահովել ի հաշիվ գիտատար, բարձրտեխնոլոգիական, համաշխարհային շուկայում մրցունակ ճյուղերի զարգացման (ստեղծագործական տնտեսություն)։ Բնական է, որ այս ճյուղերի առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև ավանդական ճյուղերի մրցունակությունը պահանջում են լուրջ կապիտալ ներդրումներ և ռիսկային ներդրումային ֆինանսական ռեսուրսներ։ Առաջադրված խնդիրների հետ կապված ֆինանսական համակարգի

23

Տ.Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

զարգացման տեսակետից ԱՊՀ երկրեերի համար առավել հրատապ կդառնան հետևյալ հիմեախեդիրեերը: Նախ կառուցվածքային բարեփոխումները տնտեսության իրական հատվածում հետ եե մնում. միայն դրանք կարող եե ապահովել շուկայում աշխատող հուսալի (կորպորատիվ կառավարման անհրաժեշտ մակարդակով), տեղեկատվակաե-թափաեցիկ էմի-տեետեերի և ներդրողների թվի ավելացումը:

Ֆինանսական հատվածի զարգացման հիմնական խոչընդոտ է դառնում իրապես բաց բաժնետիրական ընկերությունների բացակայությունը: Ձեռնարկությունների կապիտալացման մակարդակը, ձեռնարկությունների քանակը, որոնց բաժնետոմսերը գեաեշվում եե ֆոնդային բորսաներում, կորպորատիվ արժեթղթերի մասեաբաժիեը ֆինանսական շուկայում. ահա այն հիմնական ցուցաեիշեերը, որոնցով կարելի է գեահատել ֆինանսական միջնորդության զարգացումը երրորդ փուլում: Կորպորատիվ կանոեներով աշխատող իրական բաժնետիրական ընկերությունների և ձեռնարկությունների ի հայտ գալն անխուսափելիորեն կհաեգեցեի նոր ֆինանսական գործիքների առաջացմանը (բոեդեր, մուրհակներ, տարբեր տեսակի դերի-վատիվեեր և այլն):

Ակնհայտ եե եաև հարկային վարչարարության հետ կապված հարկային բարեփոխումների անբավարար տեմպերից ծագող հիմեախեդիրեե-րը: Հաճախ ձեռնարկությունների տնտեսական գործունեության իրական արդյունքները ոչ մի կերպ կապված չեն դրանց հարկային պարտավորու-թյուեեերի հետ, ինչը խոչընդոտում է տնտեսության ստվերային հատվածի կրճատմանը:

Հատուկ ուշադրության է արժանի այն, որ անհրաժեշտ է անցկացնել այն ձեռնարկությունների լուծարման բաց գործընթացները, որոնք ունեն չկատարված ֆինանսական պարտավորություեեեր պետության կամ տետեսվարող սուբյեկտների առջև, հրապարակել խոշոր հարկատուների ցուցակները կամ ժամկետանց խոշոր պարտավորություեեեր ունեցող փո-խառուեերի, հարկերը չվճարողների սև ցուցակները: Հրապարակային նման միջոցառումները դրական լուրջ ազդեցություն եե ունենում բիզեես-կարգապահությաե (շուկայական կարգապահության) վրա էապես մեծացնելով ձեռնարկատերերի պատասխանատվությունը:

Այսպիսով, ԱՊՀ երկրեերի ֆինանսական շուկաների համար լուծում պահանջող լուրջ հիմեախեդիր եե մնում հուսալի էմիտեետեերի բացակայությունը և կազմակերպված շուկայում բաժնետոմսերի առաջնային բաշխման փոքր քանակությունը, ինչը մշտապես կարգելակի նոր ներդրումների հոսքը:

Երկրորդ երրորդ փուլում առաջ է գալիս եերդրումայիե նախագծերի

24

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

Տ.Սարգսյաև

ֆինանսավորման անհրաժեշտությունը կապված նոր մշակումների ու գիտական նախագծերի հետ, ինչը կպահանջի այնպիսի ինստիտուտների ստեղծում կամ դրանց գործունեության ակտիվացում, ինչպիսիք են վենչու-րային ֆոնդերը, ներդրումային ընկերությունները, որոնք կիրականացնեն նախագծերի ֆինանսավորումը։

Այս առնչությամբ հրատապ է դառնում ֆինանսավորման բարձր ռիսկի հետ կապված որակապես նոր հարաբերություններ կարգավորող նոր օրենսդրական դաշտի ձևավորումը, ինչը, իր հերթին, կպահանջի խելամիտ հարկային քաղաքականության անցկացում։ Բնականաբար, առաջանում է նաև միանգամայն նոր մոտեցումների անհրաժեշտություն նորարարական նախագծերի հետ կապված ֆինանսավորման և ռիսկերի գնահատման մեխանիզմների նկատմամբ։

Երրորդ փուլում հատուկ կարևորություն է ձեռք բերում ֆինանսական և իրական հատվածի բարեփոխումների սինքրոնացումը։ Վերոնշյալ հիմ-նախնդիրների վերացմանը կնպաստի առանցքային երկու փոխկապակցված խնդիրների լուծումը, այն է մրցակցային միջավայրի ստեղծում և մասնավոր սեփականության պաշտպանություն։ Մենաշնորհային դիրք ունեցող ձեռնարկությունների առկայությունը հաճախ պայմանավորված է օրենսդրական և ինստիտուցիոնալ մշակույթով, որը չի պաշտպանում մանր ու միջին ձեռնարկությունների շահերը և ստեղծում է ոչմրցակցային միջավայր։ Մրցակցության բացակայությունն արգելակում է ֆինանսական հատվածի, ինստիտուտների և գործիքների զարգացումը, քանի որ սկզբից ևեթ վերացնում է դրանց առաջացման անհրաժեշտությունը։ Գերշահույթ ստանալով մենատերերը կորցնում են ֆինանսական գործիքների օգտագործման բնական ազդակները, որոնք թույլ կտային ավելացնել դրանց եկամտաբերությունը։

Երրորդ փուլում կպահանջվեն օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների ներգրավման առավելագույն ջանքեր, ընդ որում այս փուլում դոնոր երկրների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությունն ու ծրագրերը պետք է ուղղված լինեն այդ խնդրի լուծմանը։

Հետևություններ

Ընդհանրացնելով վերն ասվածը հանգում ենք հետևյալ հիմնական եզրակացություններին, որոնք, հնարավոր է, օգտակար կլինեն ԱՊՀ երկր-ների ազգային ֆինանսական համակարգերի բարենորոգիչների համար։

Առանցքային սխալները.

• Բարեփոխումների դանդաղ տեմպերը, հստակ առանձնացված սուբյեկտների բացակայությունը, որոնք պատասխանատու են ֆինան-

25

Տ.Սարգսյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

սակաե և իրական հատվածի բարեփոխման համար:

• Ֆինանսական բարեփոխումների ամբողջական տեսլականի և դրանց նկատմամբ համալիր մոտեցման բացակայությունը։

• Պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակը, հատկապես առաջին փուլում, որի պատճառով բացակայում են ֆինանսական ինստիտուտների նվազագույն կապիտալին ներկայացվող պահանջները, վերահսկողության արդյունավետ մեթոդները, ինչպես նաև սնանկության ճանաչման հստակ ընթացակարգերը։

• Օտարերկրյա ինստիտուցիոնալ ներդրողների ազգային շուկաներ մտնելու իրավունքի սահմանափակումը և նրանց դերի թերագնահատումը։

• Իրական բաժնետիրական ընկերությունների բացակայությունը սե-փականաշնորհումն իրականացնելիս թույլ տրված սխալների պատճառով։

Հաջողության գործոնները.

• Մակրոտնտեսական կայունությունը, սղաճի տեմպերի կանխատեսե-լիությունը և կառավարման պետական ֆինանսական մարմինների տրամաբանության հասկանալիությունը։

• Մասնավոր սեփականության իրական պաշտպանությունը, առաջին հերթին, մանր ու միջին բիզնեսում և մրցակցության խթանումը։ Մրցակցության բացակայությունը խոչընդոտում է ֆինանսական շուկայի հատվածների միջև կապիտալի տեղաշարժին և ֆինանսական գործիքների զարգացմանը։

• Բարենորոգիչների թիմի առկայությունը ֆինանսական հատվածի զարգացման համար պատասխանատու իշխանական մարմինների միջև լիազորությունների և պատասխանատվության խիստ սահմա-նազատմամբ։

• Ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների ներգրավվա-ծության ապահովումը բարեփոխումների կոնկրետ ուղղությունների մշակմանն ու իրականացմանը։

• Ֆինանսական միջնորդության գործընթացին ներգրավվածների թվի ավելացումը, ինչը փոխում է հասարակության մենթալիտետը և հեշտացնում բարեփոխումների անցկացումը։ Նախագծերի, այդ թվում և պետության մասնակցությամբ, իրականացումը, որոնք ապահովում են բնակչության լայն շերտերի ներգրավվածությունը, մեծացնում վստահությունը, շուկայական կարգապահությունը, ֆինանսական ինստիտուտների թափանցիկությունը և այլն։

26

<21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգսյան

• Կորպորատիվ կառավարման մշակույթի ներդրումը ձեռներեցության բոլոր ոլորտներում սկսած ֆինանսական հատվածից մինչև իրականը։

• Բարեփոխումների անցկացման հաջողության գրավականներն են. կանոնների և ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, ներդրողների ներգրավումը, որոնք կբերեն նոր բիզնես-մշակույթ և շուկայում նոր բիզ-նես-կարգապահության ազդակ կհանդիսանան, ընդ որում սահմա-նափակելով քաղաքական ազդեցությունը։

Յուրաքանչյուր փուլում անհրաժեշտ է որոշել գերակա խնդիրների ամբողջությունը. առանց դրանց իրականացման հետագա զարգացումը զգալիորեն կարգելակվի։ Առաջին փուլի համար այդ խնդիրը ֆինանսական (բանկային) համակարգի մաքրումն է ոչ կենսունակ ինստիտուտներից (բանկերից) և ավանդական ֆինանսամիջնորդական գործառույթի խորացումը։ Երկրորդ փուլի խնդիրներն են ֆինանսական գործունեության միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը, վերահսկողության ուժեղացումը, ոչբանկային ֆինանսական ինստիտուտների, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը։ Երրորդ փուլի համար անհրաժեշտ է ավելացնել ուղղակի և պորտֆելային ներդրումների ծավալը տնտեսության իրական հատվածում ֆինանսական գործիքների առավելագույնս լայն համախմբի օգտագործմամբ, ներդնել կորպորատիվ կառավարման նորմերը տնտեսության բոլոր հատվածներում։ Երրորդ փուլում առանցքային են համարվում կառուցվածքային բարեփոխումները տնտեսության իրական հատվածում, որոնց հաջող իրականացումից ուղղակիորեն կախված կլինեն ԱՊՀ երկրների ֆինանսական համակարգերի կացությունն ու զարգացման տեմպերը։ Երրորդ փուլում հրատապ կդառնա պետական մարմինների միջև լիազորությունների բաժանման հարցը. որ մարմինն ինչ գործառույթներ է իրականացնում, որտեղ սահմանազատում մտցնել կառավարության կարգավորող մարմինների միջև, ինչպես լուծել նրանց գործունեության համակարգման հարցերը։ Այստեղ ունիվերսալ լուծում չկա։ Այն մեծ չափով կախված է քաղաքական ուժերի դասավորությունից, կառավարությունը փոխելու հաճախականությունից, այն բանից, թե կան, արդյոք, իշխանությունում բարեփոխիչներ, ովքեր պատրաստ են ստանձնել պատասխանատվությունը և հետևողականորեն անցկացնել բարեփոխումները։ Այն երկրներում, որոնցում կենտրոնական բանկերը կայուն են, նպատակահարմար է ֆինանսական շուկաների բարեփոխման գործառույթները դնել նրանց վրա։ Ընդհանուր գաղափարախոսությունը, զարգացման ընդհանուր ուղղություններն ու սկզբունքները պետք է ամրագրվեն օրենքներում, իսկ

27

ՏՍարգսյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

կարգավորումը պետք է իրականացնեն տվյալ ոլորտի համար պատասխանատու մարմինները:

Վերջին տարիներին ԱՊՀ բոլոր երկրների համար բնութագրական բարենպաստ տնտեսական կոնյունկտուրան, մակրոտնտեսական կայունությունը և տնտեսական աճը նպաստավոր պայմաններ են ապահովում ֆինանսական համակարգերի զարգացման մեջ բեկում մտցնելու և կարճ ժամկետում Արևելյան Եվրոպայի ֆինանսական համակարգերին համադրելի ցուցանիշների հասնելու համար։ Հենց այս ժամանակաընթացքում առավել ինտենսիվորեն պետք է իրականացվեն տնտեսության ֆինանսական հատվածի բարեփոխումները։ Այն երկրները, որոնց կհաջողվի ճիշտ օգտագործել մրցակցային առավելությունները, ապահովել համակարգային մոտեցում և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ, կհասնեն ֆինանսական հատվածների բարեփոխման ու զարգացման առավելագույն արդյունքների։

Հունվար, 2006թ.

Հավելված

Աղյուսակ 1

ԱՊՀորոշ երկրների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները

Ցուցանիշ- ներ Հայաս տան Ռուսա ստան Ղա- զախ- ստան Ուկ- րաի- նա Վրաս- տան Ղրղըզ ստան Ադրբե- ջան Տաջիկս- տան

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՀՆԱ աճ

1998 107.3 94,7 98,1 98,1 103,1 101.8 տ/չ 105,3

1999 103.3 106,4 102,7 99,8 102,9 103.6 տ/չ 103,7

2000 105.9 110,0 109,8 105,9 101,8 105.0 տ/չ 108,3

2001 109.6 105,1 113,5 109,2 104,8 105.3 109.9 110,2

2002 112.9 104,7 109,8 104,8 105,5 99.5 110.6 109,5

2003 113.9 107,3 109,2 108,5 108,6 106.7 111.2 110,2

2004 110.1 107.1 109.4 112 108.4 107.1 110.2 110.6

Սղաճի մակարդակ

1998 98.7 184.4 101.9 120.0 110.7 99.3 102.7

1999 102.0 136.5 117.8 119.2 110.9 135.9 91.4 130.1

2000 100.4 120.2 109.8 125.8 104.6 118.7 101.8 160.6

2001 102.9 118.8 106.6 106.1 103.8 106.9 101.6 112.5

2002 102.0 115.1 106.7 99.4 105.5 102.3 102.8 114.5

2003 108.6 112.0 107.0 108.2 107.0 103.8 99.3 113.7

2004 102 111.7 106.7 112.3 107.5 102.8 110.4 105.7

Վարկերի տոկոսադրույքներ

1998 48.5 41.8 54.5 46.0 73.4 50.9

1999 38.9 39.7 55.0 33.4 60.9 19.5 26.2

2000 31.6 24.4 41.5 32.8 51.9 19.7 25.6

28

21-րդ ԴԱՐ»,թիվ 1 (11), 2006թ.

ՏՍարգպան

Ցուցանիշ -ներ Հայաս- տան Ռուսաս տան Ղազախ ստան Ուկ- րաի- նա Վրաս- տան Ղրղըզ- ստան Ադր- բե- ջան Տաջիկ- ստան

2001 26.7 17.9 16.1 32.3 27.3 37.3 19.7 21.1

2002 21.1 15.7 13.4 25.4 31.8 24.8 17.4 14.2

2003 20.8 13.0 12.8 17.9 32.3 19.1 15.5 16.6

2004 18.6 11.4 - 17.4 31.2 29.3 15.7 20.3

Դեպոզիտների տոկոսադրույքներ

1998 24.9 17.1 3.8 22.3 17.0 35.8 տ/չ 9.8

1999 27.4 13.7 4.8 20.7 14.6 35.6 12.1 5.2

2000 18.1 6.5 4.5 13.7 10.2 18.4 12.9 1.3

2001 14.9 4.9 3.8 11.0 7.8 12.5 8.5 5.2

2002 9.6 5.0 4.1 7.9 9.8 5.9 8.7 9.2

2003 6.9 4.5 4.4 7.0 9.3 5.0 9.5 9.7

2004 4.9 3.8 - 7.8 7.2 6.7 9.2 9.8

Հարկերը ՀՆԱ-ում

1998 17.0 9.2 11.2 6.9 տ/չ տ/չ 10.9

1999 19.3 10.6 6.8 17.6 13.8 տ/չ տ/չ 11.7

2000 18.0 13.2 10.5 22.8 14.2 տ/չ տ/չ 11.4

2001 17.7 16.2 10.3 22.1 14.3 տ/չ տ/չ 12.5

2002 17.2 15.6 տ/չ տ/չ 14.5 տ/չ տ/չ տ/չ

2003 17.5 տ/չ տ/չ տ/չ տ/չ տ/չ տ/չ տ/չ

2004

Բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, $

1998 498.7 1844.2 1320.7 829.0 685.8 225.4 528.4

1999 485.5 1339.4 1112.0 630.4 596.4 279.6 594.1 171.0

2000 502.6 1783.6 1171.4 629.2 647.2 314.7 683.2 155.4

2001 557.3 2116.2 1374.2 771.4 695.9 327.7 752.7 165.8

2002 740.3 2398.6 1532.6 847.7 737.4 372.3 857.9 183.7

2003 873.6 3021.2 1961.6 927.3 855.9 372.2 տ/չ 235.9

2004 1 106,7 4 038,8 2 725,2 1 366,2 1 202,9 տ/չ 1 041,0 -

29

ՏՍարգսյան

21-րդ ԴԱՐ», թիվ 1 (11), 2006թ.

ФИНАНСОВЫЕ СИСТЕМЫ И ФИНАНСОВЫЕ РЕФОРМЫ В СТРАНАХ СНГ

Тигран Саркисян

Резюме

Благоприятная экономическая конъюнктура, макроэкономическая стабильность и экономический рост, характерные для всех стран СНГ в последние годы, обеспечивают благоприятные условия для осуществления прорыва в развитии финансовых систем и достижения в короткие сроки показателей, сопоставимых с показателями финансовых систем Восточной Европы. Именно в этот период должны наиболее интенсивно осуществляться реформы финансового сектора экономики. Те страны, которым удастся грамотно использовать конкурентные преимущества, обеспечить системный подход и высокий уровень профессионализма, добьются максимальных результатов в реформировании и развитии финансовых систем.

30

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.