Научная статья на тему 'ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ'

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
20
6
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Ընտանեկան / ձեռնարկատիրություն / ինստիտուտ / գործունեություն / օրենսդրություն / սոցիալ-տնտեսական / ժառանգում / Family / entrepreneurship / institution / activity / legislation / socio-economic / inheritance

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Հայկ Մկրտչյան

Հոդվածի նպատակն է ներկայացնել ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության ինստիտուտի իրավական կարգավորման առկա վիճակը, քանի որ ներկայումս թե՛ քաղաքացիական, թե՛ ընտանեկան և թե՛ ձեռնարկատիրական իրավունքն անհրաժեշտություն ունի վերաիմաստավորման և զարգացման, ինչը ժամանակակից սոցիալ-տնտեսական գործոններին համընթաց շարժվելու հնարավորություն կտա։ Ընտանեկան ձեռնարկատիրության առկա իրավական կարգավորումը բավարար չէ պաշտպանելու և ապահովելու այդ իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքները և օրինական շահերը։ Հստակեցված չէ մասնակիցների շրջանակը դոկտրինալ և օրենսդրական մակարդակներով։ Առաջանում է հակասություն ժամանակակից սոցիալտնտեսական նորմերի և ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության միջև։ Նշված աշխատանքում փորձ է արվել ներկայացնելու այս ինստիտուտի կատարելագործման հետ կապված առաջարկություններ և բացահայտելու դրա առանձնահատկությունները, ինչը հնարավորություն կընձեռի առավել մատչելի պատկերացում կազմելու դրա մասին և կատարելագործելու օրենսդրությունը։ Աշխատանքի խնդիրներից են՝ 1. վեր հանել և հիմնավորել ընտանեկան ձեռնարկատիրությունը որպես սոցիալ-իրավական երևույթ, 2. ներկայացնել քաղաքացիական, ընտանեկան, ձեռնարկատիրական իրավունքների փոխկապակցվածությունը ընտանեկան ձեռնարկատիրության հետ, 3. առաջարկել ընտանեկան ձեռնարկատիրության տեսական մոդելը որպես ընտանեկան բիզնես, 4. վեր հանել նշված ոլորտում ժառանգման ինստիտուտի կիրառման առանձնահատկությունները։ Աշխատանքի ընթացքում կիրառվել են դիալեկտիկական, համակարգային, վերլուծական, սինթեզի, ձևական-իրավական և վիճակագրական մեթոդները: Դրանք հնարավորություն են տվել ուսումնասիրելու ընտանեկան ձեռնարկատիրության գործունեության ոլորտը, կարգավորիչ իրավական նորմերը, ինչպես նաև պրակտիկայի նյութերը: Աշխատանքում եզրահանգել ենք, որ ընտանեկան ձեռնարկատիրությունը ժամանակակից պայմաններում ոչ միայն ընտանիքի, այլև պետության տնտեսական շահերի հիմնասյուներից մեկն է: Պետության պատշաճ հսկողության ներքո չի գտնվում նշված ինստիտուտը, ինչպես օրինակ` տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների այլ տեսակներ: Այս իրավիճակը հանգեցնում է քննարկվող հասարակական հարաբերությունների իրավական դաշտից դուրս գտնվելուն և իրավակարգավորիչների բացակայությանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

FAMILY BUSINESS AS AN INDIPENDENT INSTITUTE OF ENTREPRENEURIAL ACTIVITY

The purpose of the article is to present the current state of legal regulation of the institution of family entrepreneurial activities, because currently, civil, family, and entrepreneurial law need to be reinterpreted and developed, which will enable them to move along with modern social and economic factors. The existing legal regulation of family entrepreneurship is not sufficient to protect and ensure the rights and legal interests of the participants of these legal relations. The range of participants on the doctrinal and legislative levels is not specified. A conflict emerges between modern economic and social norms and family entrepreneurship activities. In the mentioned work, an attempt was made to present recommendations related to the improvement of this institution and to identify its features, which will enable a more accessible understanding of it and improve the legislation. The issues of work are: 1. to highlight and justify family entrepreneurship, as a socio-legal phenomenon, 2. to present the correlation of civil, family, entrepreneurial rights with family entrepreneurship, 3. to propose the theoretical model of family entrepreneurship as a family business, 4. to highlight the features of the application of the institution of inheritance in the mentioned field. The work used dialectical, systematic, analytical and synthesizing, formal-legal and statistical methods. They provided an opportunity to study the field of family entrepreneurship activity, regulatory legal norms, as well as practice materials. In the work, we concluded that family entrepreneurship in modern conditions is one of the pillars of the economic interests not only of the family, but also the state. The following institution is not under the proper control of the state, as for example other types of economic associations and companies. This situation leads to the social relations under discussion being outside the legal framework and the absence of legal regulators.

Текст научной работы на тему «ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ»

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, JURISPRUDENCE, ЮРИСПРУДЕНЦИЯ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ *

ՀՏԴ 346.2 DOI: 10.52063/25792652-2023.4.19-8

ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն haykamkrtchyan@gmail. com ORCID ID: 0009-0002-3833-0243

Հոդվածի նպատակն է ներկայացնել ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության ինստիտուտի իրավական կարգավորման առկա վիճակը, քանի որ ներկայումս թե' քաղաքացիական, թե' ընտանեկան և թե' ձեռնարկատիրական իրավունքն անհրաժեշտություն ունի վերաիմաստավորման և զարգացման, ինչը ժամանակակից սոցիալ-տնտեսական գործոններին համընթաց շարժվելու հնարավորություն կտա։ Ընտանեկան ձեռնարկատիրության առկա իրավական կարգավորումը բավարար չէ պաշտպանելու և ապահովելու այդ իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքները և օրինական շահերը։

Հստակեցված չէ մասնակիցների շրջանակը դոկտրինալ և օրենսդրական մակարդակներով։ Առաջանում է հակասություն ժամանակակից սոցիալ-տնտեսական նորմերի և ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության միջև։ Նշված աշխատանքում փորձ է արվել ներկայացնելու այս ինստիտուտի կատարելագործման հետ կապված առաջարկություններ և բացահայտելու դրա առանձնահատկությունները, ինչը հնարավորություն կընձեռի առավել մատչելի պատկերացում կազմելու դրա մասին և կատարելագործելու օրենսդրությունը։

Աշխատանքի խնդիրներից են՝

1. վեր հանել և հիմնավորել ընտանեկան ձեռնարկատիրությունը որպես սոցիալ-իրավական երևույթ,

2. ներկայացնել քաղաքացիական, ընտանեկան, ձեռնարկատիրական իրավունքների փոխկապակցվածությունը ընտանեկան ձեռնարկատիրության հետ,

3. առաջարկել ընտանեկան ձեռնարկատիրության տեսական մոդելը որպես ընտանեկան բիզնես,

4. վեր հանել նշված ոլորտում ժառանգման ինստիտուտի կիրառման առանձնահատկությունները։

* Հոդվածը ներկայացվել է 26.10.2023թ., գրախոսվել' 11.12.2023թ., տպագրության ընդունվել' 30.12.2023թ.:

Աշխատանքի ընթացքում կիրառվել են դիալեկտիկական, համակարգային, վերլուծական, սինթեզի, ձևական-իրավական և վիճակագրական մեթոդները: Դրանք հնարավորություն են տվել ուսումնասիրելու ընտանեկան ձեռնարկատիրության գործունեության ոլորտը, կարգավորիչ իրավական նորմերը, ինչպես նաև պրակտիկայի նյութերը:

Աշխատանքում եզրահանգել ենք, որ ընտանեկան ձեռնարկատիրությունը ժամանակակից պայմաններում ոչ միայն ընտանիքի, այլև պետության տնտեսական շահերի հիմնասյուներից մեկն է: Պետության պատշաճ

հսկողության ներքո չի գտնվում նշված ինստիտուտը, ինչպես օրինակ' տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների այլ տեսակներ: Այս իրավիճակը հանգեցնում է քննարկվող հասարակական հարաբերությունների իրավական դաշտից դուրս գտնվելուն և իրավակարգավորիչների բացակայությանը:

Հիմնաբառեր' ընտանեկան, ձեռնարկատիրություն, ինստիտուտ, գործունեություն, օրենսդրություն, սոցիալ-տնտեսական, ժառանգում:

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ընտանեկան ձեռնարկատիրությունը գործարարական գործունեության իրականացման ամենաակտիվ և կայուն ձևերից մեկն է, որը հնարավորություն է տալիս արագ և արդյունավետ միավորելու և կառավարելու անհրաժեշտ ֆինանսական և արտադրական ռեսուրսները, լուծելու հասարակության

զբաղվածության խնդիրները, նպաստելու միջին խավի դերի բարձրացմանը, ընտանիքի նյութական ապահովությանը։ Ներկա ժամանակներում Հայաստանի Հանրապետությունում առավել տարածում է գտել գործարարական գործունեությունը, որն իրականացվում է ոչ թե մեկ անձի կողմից, այլ ընտանիքի անդամների հետ համագործակցության արդյունքում։

Այսպիսի իրավիճակում շատ դեպքերում ընտանեկան ձեռնարկատիրական գործունեությունը հստակ կարգավորման չի ենթարկված, և դրա վրա տարածվում են ձեռնարկատիրական գործունեության և քաղաքացիական օրենսդրության կանոնները, որոնք, սակայն, ամբողջությամբ և արդյունավետ չեն կարգավորում նշված ոլորտը։ Այն, կարծում ենք, երկար ժամանակ դարձել է ոչ թե միջանկյալ, այլ գործարարական գործունեության և իրավահարաբերությունների կարգավորման ինքնուրույն ինստիտուտ։

Օրենսդրության կատարելագործումը հնարավորություն կտա ոչ միայն արդյունավետ վերահսկելու և կարգավորելու այս ոլորտը, այլև հնարավորույթուն կընձեռի պետությանն աջակցելու ընտանեկան ձեռնարկատիրական

գործունեությանը որպես գործարարական գործունեության իրականացման ինքնուրույն եղանակ։

Միաժամանակ ընտանեկան ձեռնարկատիրության գործունեությունը

իրականացվում է առանց հստակ օրենսդրական կարգավորումների շրջանակներում, ինչն առաջացնում է իրավական անորոշություն՝ դրա կազմակերպման, մասնակիցների իրավական կարգավիճակի և պատասխանատվության, պետական միջոցների կիրառման և այլնի վերաբերյալ։ Ինչպես նշեցինք, նշված հարցի

իրավական կարգավորումն իրականացվում է տարբեր նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում առանց հաշվի առնելու դրա առանձնահատկությունները։

Այս ամենի հետ մեկտեղ հարկ է նշել, որ ընտանեկան ձեռնարկատիրությունն իր բնույթով ևս համեմատաբար նոր և դեռևս ձևավորվող դոկտրին է։ Դրա վերաբերյալ գիտական հիմնավորվածությունների բացակայությունը պայմանավորված է ոչ այնքան գիտական աշխատությունների բացակայությամբ, այլ դրա ոչ համակարգային բնույթով, առանձին հարցերի վերաբերյալ առկա քննարկումներով։ Ներկա

ժամանակահատվածում փորձ է արվում գտնելու ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության իրականացման արդյունավետ ձևերը, որոնք հնարավորություն կտան համադրելու ավանդական և նորարարական գաղափարները՝ լուծելու ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական խնդիրները։

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Ընտանեկան ձեռնարկատիրության հիմնախնդիրը պայմանավորված է նրանով, որ այն իրավագիտական նոր ուղղվածություն է։ Դա նաև պայմանավորված է նրանով, որ ընտանեկան, քաղաքացիական և ձեռնարկատիրական իրավունքներն անհրաժեշտ է վերաիմաստավորել և այն դրանց հետ մեկտեղ դիտարկել ընտանեկան ձեռնարկատիրության ազդեցությունը ֆինանսական և սոցիալական գործոններով։ Ներկա իրավական կարգավորումները բավարար չեն ամբողջապես վերահսկելու ընտանիքի անդամների՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու ընթացքում առաջացող իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։

Քննարկվող իրավահարաբերության սուբյեկտների (մասնակիցների) շրջանակը հստակեցված չէ ոչ դոկտրինալ, ոչ էլ օրենսդրական մակարդակով։ Արդյունքում առաջանում են հակասություններ քննարկվող ինստիտուտի և ժամանակակից սոցիալ-տնտեսական զարգացման միջև։

Ընտանեկան ձեռնարկատիրությունը՝ որպես ձեռնարկատիրական

գործունեության տեսակ, քննարկման առարկա է դարձել նաև գիտնականների կողմից (Охременко 72-75)։ Քննարկվող երևույթի քննարկման արդիականությունը պայմանավորված է նրանով, որ ընտանեկան ձեռնարկատիրության հիմքում առաջին հերթին ընկած են ընտանեկան հարաբերությունները, այսինքն՝ ընդհանուր հարաբերություններ, որոնք բնորոշ են մարդկությանը նրա ողջ պատմության ընթացքում։ Հարկ ենք համարում նշել, որ չնայած այն հանգամանքին, որ փոքր և միջին ձեռնարկատիրությունները, հատկապես՝ ընտանեկան ձեռնարկատիրությունը, թեկուզև համեստ դեր ունեն տնտեսական գործունեության մեջ, այնուամենայնիվ զգալի դերակատարում ունեն պետության տնտեսության զարգացման ոլորտում։ Համաշխարհային փորձի հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանեկան ձեռնարկատիրությունը նպաստում է 50% նոր աշխատատեղերի բացմանը (Шереметьва 93)։ Այդ հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ միջինում յուրաքանչյուր ձեռնարկատեր իր գործունեությունն իրականացնելիս ընտանեկան միջավայրում ներգրավում է այդ աշխատանքին միջինում ընտանիքի հինգ անդամ (Сенотрусова 105)։

Ընտանեկան ձեռնարկատիրությունը նաև նպաստում է փորձի և հմտությունների փոխանցումը գործարարական գործունեություն իրականացնելու համար։ Մի շարք դեպքերում այն հետագայում վերաճում է խոշոր ձեռնարկատիրության, օրինակ՝ BMW, Hyundai Motor, LG Group, Samsung, Siemens, L’Oreal, Michelin (Шипицина 633635) և այլն։ Գերմանիայում ընտանեկան ձեռնարկատիրության միայն մեկ երրորդն է շարունակում իր գործունեությունն այս ոլորտում, իսկ մյուս սերունդների դեպքում, օրինակ՝ երկրորդ, երրորդ, չորրորդ սերունդների դեպքում դա տատանվում է 3% շրջանակներում (Klein 157-181)։ Մեծ Բրիտանիայում ոչ պակաս քան 16% ընտանեկան ձեռնարկատիրություն գտնվել է նույն ընտանիքի անդամների վերահսկողության տակ։ Շվեդիայում 61% զբաղված են ընտանեկան

ձեռնարկատիրությամբ զբաղվելով։

Ռուսաստանի Դաշնությունում գոյություն ունեն ընտանեկան ձեռնարկատիրության տարբեր ձևեր, օրինակ՝ տուրիզմի և դրա հետ փոխկապակցված փոքր և միջին ձեռնարկատիրություն (Павлюченко, Баранец 135)։ Մեթոդական հիմքերի և

հստակ իրավական կարգավորումների բացակայության պատճառով հնարավոր չէ որոշել սուբյեկտների հստակ շրջանակը, որոնք պետք է ենթարկվեն հաշվառման և միայն առօրեական շփման և պրակտիկայի արդյունքների հիման վրա կարող ենք հետևություն անել, որ Հայաստանի Հանրապետության 80%-ը կազմում են փոքր և միջին ձեռնարկատիրությունները, մեծ մասամբ՝ ընտանեկան ձեռնարկատիրությունը (https://armstat.am)։ Ընտանեկան ձեռնարկատիրության կայունությունը

պայմանավորված է նաև նրանով, որ այն հնարավորություն է ստեղծում ընտանիքի բոլոր անդամների զբաղվածության ապահովման, աշխատանքի բաշխման, պետական ռեսուրսների նվազ օգտագործմամբ նոր աշխատատեղերի ստեղծման համար ։

Միաժամանակ, որպես կանոն, ընտանեկան ձեռնարկատիրության իրականացման համար պայմանները և հնարավորությունները սուղ են, և այն դառնում է խոցելի տնտեսական կամ քաղաքական այլ գործոնների ազդեցության հետևանքով։ Այդպիսի գործոններից է նաև պետական տարբեր սահմանափակումների կիրառումը, որը հաճախ պայմանավորված է մրցակցության անհնարին պայմանների ստեղծմամբ խոշոր կազմակերպությունների և ձեռնարկատերերի կողմից (Habberson 879-886)։

Ընտանեկան ձեռնարկատիրության զարգացումը ժամանակակից պայմաններում ուղեկցվում է սոցիալ-տնտեսական գործառույթների աճով, որոնց մեջ, ըստ իրականացված վերլուծության, կարելի է առանձնացնել՝

1. սոցիալ-տնտեսական հատուկ սուբյեկտի առաջացում, տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացում, ընտանիքի անդամների դրսևորման եղանակ, սոցիալական կարգավիճակի բարձրացում, մասամբ կամ ժամանակավոր զբաղվածության ապահովում, աղքատության դեմ պայքար, սպառողների շրջանակի ընդլայնում, ճկունություն,

2. իրավական կարգավորման հիմնական նպատակը ոչ թե պետք է ընդունվի

ընտանեկան հարաբերությունների համերաշխ գոյատևումը կամ ընտանիքի անդամների շահերը, այլ ընտանեկան ձեռնարկատիրության որպես

ձեռնարկատիրական գործունեության ուղղվածություն, որը հնարավորություն է ընձեռում դրանում ընդգրկելու հասարակության զգալի հատված։ Ընտանիքի անդամների բարեկեցության ապահովումը ձեռնարկատիրական գործունեության մեջ հետևանք է, այլ ոչ թե պատճառ։ Այս ամենի հետ մեկտեղ չպետք է աչքաթող անել բացասական հետևանքները, որոնք կարող են առաջանալ այստեղ առանց պատշաճ իրավական կարգավորման, օրինակ՝ անչափահասների ներգրավվում այնպիսի աշխատանքների մեջ, որոնք վտանգում են նրանց կյանքը, առողջությունը, կրթություն ստանալու իրավունքը, անվտանգության կանոնների խախտում, բժշկական և ապահովագրական երաշխիքների բացակայություն և այլն։

3. չգրանցված կամ օրինական ամուսնության բացակայությունը չպետք է խոչընդոտեն ընտանեկան ձեռնարկատիրական գործունեությանը, մասնավորապես այնպիսի անձանց համար, որոնք ձևականորեն գտնվում են ամուսնական, ֆիդուցիար հարաբերությունների մեջ՝չնայած այն հանգամանքին, որ նրանց հարաբերություններն իրավաբանորեն ձևակերպված չեն։

4. բարդություններից մեկն էլ այն է, որ առկա իրավական կարգավորումը պետք է կատարելագործվի՝ ներառելով ինչպես այն հարաբերությունները, որոնք առաջանում ընտանիքի անդամների միջև, այնպես էլ երրորդ անձանց միջև։

Ըստ Ա. Ն. Լավուշկինի և Վ. Վ. Իսմաիլովի՝ ներկայումս ընտանեկան ձեռնարկատիրությունը կարող է իրականացվել առևտրային կազմակերպություններ ստեղծելով կամ էլ անհատ ձեռնարկատեր գրանցվելու միջոցով (Левушкин, Измайлов 76)։ Նշված միավորումների իրավաբանական ամրագրման համար, կարծում ենք, առավել նպատակահարմար է հասարակ ընկերակցության պայմանագիրը, որն ուղղված է միավորելու մասնակիցների կապիտալը և ներուժը։ Միաժամանակ հնարավոր է օրինական եղանակով կազմակերպել ընտանեկան ձեռնարկատի-

րությունն այնպես, որ այդպիսի գործունեությամբ զբաղվել ցանկացող ընտանիքի անդամներից ոմանք գրանցվեն որպես անհատ ձեռնարկատեր։ Նման իրավիճակում ընտանիքի մյուս անդամները այդպիսի գործունեությանը կարող են մասնակցել միջնորդավորված եղանակով՝ առանց խախտելու օրենքի պահանջները։

Քննարկում

1. Ընտանեկան ձեռնարկատիրության հիմքում ընկած են ընտանեկան հարաբերությունները, որոնք նոր ուղղությունների ստեղծման և զարգացման շարժիչ են՝ սոցիալ-տնտեսական երևույթ։

2. Ընտանեկան ձեռնարկատիրությունը հնարավորություն է ընձեռում

ապահովելու հասարակությանը ճկուն զբաղվածությամբ, այդ թվում՝ առավել խոցելի խավի զբաղվածության ապահովում (երիտասարդներ, հաշմանդամներ,

թոշակառուներ և այլք)։

3. Ընտանեկան ձեռնարկատիրությունը ձեռնարկատիրական գործունեության ամենակայուն ձևերից մեկն է, որը հիմնվում է մեծ մասամբ ընտանեկան կապիտալի և հնարավորությունների օգտագործման վրա։

4. Տնտեսական խնդիրների լուծման հետ մեկտեղ այն կատարում է նաև սոցիալ-դաստիարակչական գործառույթ, ընտանիքի դերի բարձրացում։

5. Իրավական կարգավորման համակարգվածության տեսանկյունից

անհրաժեշտ է բնութագրել ընտանեկան ձեռնարկատիրությունը որպես մշտական և պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեություն, որը կատարվում է անձանց կողմից, որոնք կապված են միմյանց հետ ազգակցական կամ ընտանեկան կապով։ Նորարարությունը նաև այն է, որ այստեղ առաջարկվում է սահմանման համար դիտարկել ոչ թե տնտեսական և սոցիալական խնդիրները, այլ տվյալ նախաձեռնության հատկանիշները։

Եզրակացություն

Հետազոտության արդյունքում կատարված վերլուծությունները թույլ տվեցին առանձնացնել մի քանի կարևոր դրույթ՝

1. Ժամանակակից աշխարհում ընտանեկան ձեռնարկատիրությունը

շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ, բայց դրա հետ մեկտեղ զգալիորեն փոփոխվում են դրա իրականացման ձևերը։ Ձևափոխվում է դասական ընտանիքի հասկացությունը՝ հայրիշխանության միամանդատ ղեկավարումը փոխարինվում է ընտանիքի անդամների համագործակցության, կամարտահայտության արդյունքում առաջացող հասարակական

հարաբերությունների։

2. Սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում այն ձևավորում է հատուկ

սոցիալ-տնտեսական իրավահարաբերությունների սուբյեկտ, մեծացնում է

տնտեսական գործունեության արդյունավետությունը, ընտանիքի անդամների ինքնադրսևորման, սոցիալական կարգավիճակի բարձրացում, զբաղվածության և աշխատատեղերի ավելացում, աղքատության դեմ պայքար և այլն։

3. Ընտանեկան ձեռնարկատիրության իրավական կարգավորման նպատակը

պետք է լինի ոչ թե ընտանիքում համերաշխության պահպանումը, այլ նման գործունեության զարգացումը հնարավորություն կընձեռի ներգրավելու

հասարակության անդամների զբաղվածության ոլորտում, ընտանիքներին ընձեռել հնարավորություն ֆինանսական վիճակի բարելավում, խոցելի խավի եկամտի ավելացում։ Միաժամանակ պետք է սահմանվեն իրավական հստակ նորմեր, որոնք կնպաստեն անձանց ձեռնպահ լինել այնպիսի գործողություններ կատարելուն, որոնք

կոտնահարեն այլոց իրավունքները' անչափահասների ներգրավվում իրենց առողջության համար վնասակար աշխատանքներում, ուսման խանգարում, անվտանգության կանոնների խախտում, աշխատակիցների պարտադիր բժշկական և սոցիալական ապահովագրության բացակայություն։

4. Ուշադրություն է պետք դարձնել նաև ընտանեկան իրավունքի և ժառանգման ինստիտուտի միջև եղած բազմաբևեռույթանը, որն առկա է ընտանեկան ձեռնարկատիրության իրականացման ժամանակ։ Ընտանիքի անդամների լայն շրջանակը կարող է հակասության մեջ մտնել կտակարարի ընտանիքի անդամների շահերի հետ, ինչն էլ իր հերթին կարող է անհնարին դարձնել ընտանեկան ձեռնարկատիրության պահպանումը։ Սա ևս հիմնավորում է այն պնդումը, որ անհրաժեշտ են օրենսդրական հստակ մեխանիզմներ նշված ոլորտի կարգավորման համար։ Նշված հարցի կարգավորման համար առաջարկվում է մասնակիցների միջև կնքել նոր համաձայնագիր, որն ըստ էության կդառնա նախկին պայմանագրի տրանսֆորմացիա և դրա շնորհիվ հստակ կորոշվի գործունեության իրականացման հերթականությունը, կամ այլընտրանք առաջարկել՝ կորպորատիվ պայմանագրի կնքում։ Վերջինիս դեպքում ընտանեկան ձեռնարկատիրության վերափոխումը որևէ այլ ձեռնարկատիրական գործունեության չի խախտի ընտանիքի անդամների և ժառանգների իրավունքներն ու օրինական շահերը։

5. Ընտանեկան ձեռնարկատիրության ժամանակ կարևոր է նաև չմոռանալ այն մասնակիցների իրավունքների պաշտպանության մասին, որոնք այդ իրավահարաբերություններին մասնակցում են ոչ որպես անհատ ձեռնարկատեր, ոչ էլ որպես իրավաբանական անձ։ Տվյալ պարագայում խոսքն ընտանիքի այն անդամների մասին է, որոնք որևէ եղանակով ներգրավված չեն ձեռնարկատիրական գործունեության մեջ, սակայն որպես պարտավորություն կրող կարող են հանդես գալ, քանի որ նրանց ընտանիքի որևէ անդամ իրականացնում կամ իրականացրել է այդպիսի գործունեություն։ Օրինակ՝ երեխաներին, ամուսիններից որևէ մեկին, անաշխատունակներին գույքի բռնագրավման պահանջ ներկայացնելը, կարծում ենք, արդարացված չէ, քանի որ նրանք իրավահարաբերության մասնակից չեն։ Այդպիսի անձինք պետք է դիտարկվեն քաղաքացիաիրավական հարաբերությունների «թույլ» կողմ։

6. Ընտանեկան օրենսգիրքը լրացնել 24.1-րդ հոդվածով հետևյալ

խմբագրությամբ՝

Ամուսինների համատեղ սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման և օգտագործման կարգը և պայմանները ընտանեկան ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս սահմանվում են այդպիսի գործունեություն իրականցնելու համար կնքված համաձայնության հիման վրա, որի կարգը սահմանվում է քաղաքացիական օրենսգրքի 127.1-րդ հոդվածով։

7. Առաջարկում ենք քաղաքացիական օրենսգիրքը լրացնել ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ առանձին բաժնով (127.1-րդ հոդվածով) հետևյալ խմբագրությամբ։

Ընտանեկան ձեռնարկատիրական գործունեություն.

1. Քաղաքացիներն իրավունք ունեն իրականացնելու ընտանեկան ձեռնարկատիրություն իրավաբանական անձ ձևավորելու կամ ընտանիքի որևէ անդամի կամ նրանցից մի քանիսին անհատ ձեռնարկատեր գրանցելու միջոցով կամ որպես հարկ վճարողներ մասնագիտական գործունեություն իրականացնելու միջոցով։

2. Օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն իրավունք ունեն իրականացնելու ընտանեկան ձեռնարկատիրական գործունեություն՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու և անհատ ձեռնարկատեր գրանցվելու։

3. Ընտանեկան ձեռնարկատիրության մասնակիցներն այն քաղաքացիներն են, որոնք կապված են բարեկամական, ազգակցական կապով, համատեղ տնտեսություն

իրականացնողները, կամ այնպիսի անձինք, որոնք իրենց կապիտալները միացնելու արդյունքում հետապնդում են ստանալ շահույթ։

4. Ընտանեկան ձեռնարկատիրության մասնակիցներն իրավունք ունեն միմյանց

միջև կնքելու համաձայնություն որոշելու համար ընտանեկան ձեռնարկատիրության իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև նման գործունեության իրականացման հերթականությունը, գույքի օգտագործման պայմանները,

գործունեություն իրականացնելու համար ներդրված կամ այդ գործունեության ընթացքում ձեռք բերված սեփականության բաժանման հերթականությունը և կարգը, մասնակիցների կազմի փոփոխում, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության դադարման մասին որոշման կայացում։

5. Ընտանեկան ձեռնարկատիրության իրականացման համաձայնության

բացակայությունը չի զրկում այդ իրավահարաբերության մասնակցիներին զբաղվել նման գործունեությամբ՝ հենվելով այդպիսի գործունեության իրականացման օրենքով սահմանված ընդհանուր կանոնների վրա։

6. Ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության մասնակիցներն իրավունք ունեն պահանջելու կնքել համաձայնություն գործունեության իրականացման հերթականության և կարգի սահմանման համար, ինչպես նաև այն անձանցից, որոնք ցանկանում են միանալ նման գործունեությանը, եթե վերջիններս ի սկզբանե չեն հանդիսանում այդ համաձայնության կողմ։

7. Նման համաձայնության սահմանումը չի կարող սահմանափակել անձին դուրս գալ այդ իրավահարաբերությունների մասնակիցների կազմից։

8. Նշված հոդվածի դրույթների խախտմամբ կնքված համաձայնությունն անվավեր է։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Левушкин, Анатолий и Виталий Измайлов. Государственная политика в сфере семейного предпринимательства и его поддержка // Современный юрист. 2021, М., No 1 (34), стр. 76.

2. Охременко, Ирина. Социальные функции семейного бизнеса в современном обществе // Гуманитарные, социально-экономические и общественные науки. М., 2021. No 3, стр. 72-75.

3. Павлюченко, Виктория и Наталья Баранец. Инновационная модель организации малого семейного предприятия в системе курортного дела и туризма // Ученые записки Российского государственного социального университета. 2009, М., No 1 (64), стр.. 135.

4. Сенотрусова, Алена. Семейное предпринимательство как форма самозащитной поддержки // Социальная политика и социология. 2009, М., No 3 (45), стр. 105.

5. Шереметьева, Нина. Семейное предпринимательство как вектор социальноэкономического развития России // Современная наука: актуальные проблемы теории и практики. Серия: Экономика и право. 2021, М., No 1, стр.. 93.

6. Шипицина, Оксана. Перспективы и проблемы семейного предпринимательства: российская реальность // Фундаментальные исследованния. 2015, М., No 8-3, стр.. 633-635.

7. Habbershon Timothy. Commentary: A framework for managing the familiness and agency advantages in family businesses // Entrepreneurship: Theory & Practice. 2006. Vol. 30(6). P. 879-886.

8. Klein S. B. Family Business in Germany: Significance and Structure // Family Business Review. 2000. Vol. 13, no 3. P. 157-181.

WORK CITED

1. Levushkin Anatoliy I Vitaliy Izmaylov. Gosudarstvennaa politika v sfere semejnogo predprinimatel'stva i ego podderzka [State Policy in the Field of Family Entrepreneurship and its Support] // Sovremennyj Qrist. 2021. No 1 (34). C. 76., (In Russian)

2. Okhremenko Irina. Socialnye funkcii semejnogo biznesa v modernnom obsestve [Social Functions of Family Business in Modern Society] (// Gumanitarnye, socialno-ekonomiceskie i obsestvennye nauki. 2021. No 3. S. 72-75. In Russian)

3. PavlQcenko Viktoria I Natalya Baranec. Innovacionnaa model organizacii malogo semejnogo pretpriatia v sisteme kurortnogo dela i turizma [Innovative Model of Organizing a Small Family Enterprise in the System of Resort Business and Tourism]// Ucenye zapiski Rossijskogo gosudarstvennogo socialnogo universiteta. 2009. No 1 (64). S. 135. (In Russian)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

4. Senotrusova Alena. Semejnoe pretpriatie kako vektor socialno-ekonomiceskogo razvitia Rossii [Family Entrepreneurship as a Vector of Socio-Economic Development of Russia] // Sovremennaa nauka: aktualnye problemy teorii i praktiki. Seria, Ekonomika i pravo. 2021. No 1. S. 93. (In Russian)

5. Sheremetyeva Nina. Semejnoe predprinimatelstvo kak forma samozasitnoj podderzki [Family entrepreneurship as a form of self-protective support]// Socialnaa politika i sociologia. 2009. No 3 (45). S. 105. (In Russian)

6. Shipits’ina, Oksana. Perspektivi i problemy semejnogo predprinimatelstva [Prospects and Problems of Family Entrepreneurship: Russian Reality]. 2015. No 8-3. S. 633-635. (In Russian)

FAMILY BUSINESS AS AN INDIPENDENT INSTITUTE OF ENTREPRENEURIAL ACTIVITY

HAYK MKRTCHYAN

Eurasia international university, Chair of Law, Lecturer,

Ph.D. in Law

Yerevan, the Republic of Armenia

The purpose of the article is to present the current state of legal regulation of the institution of family entrepreneurial activities, because currently, civil, family, and entrepreneurial law need to be reinterpreted and developed, which will enable them to move along with modern social and economic factors. The existing legal regulation of family entrepreneurship is not sufficient to protect and ensure the rights and legal interests of the participants of these legal relations.

The range of participants on the doctrinal and legislative levels is not specified. A conflict emerges between modern economic and social norms and family entrepreneurship activities. In the mentioned work, an attempt was made to present recommendations related to the improvement of this institution and to identify its features, which will enable a more accessible understanding of it and improve the legislation.

The issues of work are:

1. to highlight and justify family entrepreneurship, as a socio-legal phenomenon,

2. to present the correlation of civil, family, entrepreneurial rights with family entrepreneurship,

3. to propose the theoretical model of family entrepreneurship as a family business,

4. to highlight the features of the application of the institution of inheritance in the mentioned field.

The work used dialectical, systematic, analytical and synthesizing, formal-legal and statistical methods. They provided an opportunity to study the field of family entrepreneurship activity, regulatory legal norms, as well as practice materials. In the work, we concluded that family entrepreneurship in modern conditions is one of the pillars of the economic interests not only of the family, but also the state. The following institution is not under the proper control of the state, as for example other types of economic associations and companies. This situation leads to the social relations under discussion being outside the legal framework and the absence of legal regulators.

Key words: family, entrepreneurship, institution, activity, legislation, socio-economic, inheritance.

СЕМЕЙНЫЙ БИЗНЕС КАК САМОСТОЯТЕЛЬНЫЙ ИНСТИТУТ ПРЕДПРИНИМАТЕЛЬСКОЙ ДЕЯТЕЛЬНОСТИ

АЙК МКРТЧЯН

преподаватель кафедры права международного университета Евразия, кандидат юридических наук г. Ереван, Республика Армения

Цель статьи представить современное состояние правового регулирования института семейной предпринимательской деятельности, поскольку в настоящее время гражданское, семейное и предпринимательское право нуждаются в переосмыслении и развитии, что позволит им идти в ногу с современными социальными и экономическими факторами. Существующее правовое регулирование семейного предпринимательства недостаточно для защиты и обеспечения прав и законных интересов участников этих правоотношений.

Круг участников на доктринальном и законодательном уровнях не уточняется. Возникает конфликт между современными экономическими и социальными нормами и семейной предпринимательской деятельностью. В указанной работе предпринята попытка представить рекомендации, связанные с совершенствованием этого института и выявить его особенности, которые позволят более полно понять его и усовершенствовать законодательство.

Среди проблем, поставленных в работы, можно отметить следующие:

1. выделить и обосновать семейное предпринимательство как социально-правовое явление,

2. представить соотношение гражданских, семейных, предпринимательских прав с семейным предпринимательством,

3. предложить теоретическую модель семейного предпринимательства как семейного бизнеса,

4. выделить особенности применения института наследства в указанной сфере.

В работе использовались диалектический, систематический, аналитический и синтезирующий, формально-юридический и статистический методы. Они предоставили возможность изучить сферу семейной предпринимательской деятельности, нормативноправовые нормы, а также практические материалы..

В результате ислледования мы пришли к выводу о том, что семейное предпринимательство в современных условиях является одной из опор экономических интересов не только семьи, но и государства. Указанный институт не находится под должным контролем государства, как, например, другие виды экономических объединений и компаний. Такая ситуация приводит к тому, что обсуждаемые общественные отношения находятся вне правового поля и в этой сфере отсутствуют правовые регуляторы.

Ключевые слова: семья, предпринимательство, институт, деятельность, законодательство, социально-экономический, наследовать.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.