Научная статья на тему 'ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ'

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
207
35
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ձեռնարկատիրություն / մասնավոր հատված / կազմակերպություն / մասնավորեցում / սկսնակ ձեռնարկատիրական գործունեություն / ՓՄՁ / արտադրողականություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Թարփոշյան Հակոբ

Սույն հոդվածի նպատակն է բացահայտել Հայաստանում ձեռնարկատիրության ոլորտում առկա հիմնախնդիրների հիմքերը և դրանց առաջացման պատմական պատճառները։ Առաջադրված խնդիրներն են վերլուծել Հայաստանում ձեռնարկատիրական ինստիտուտի ձևավորման հիմքերը, մասնավորապես գնահատել անկախության հռչակումից հետո ազատ շուկայական պայմանների ձևավորման ընթացքում ձեռնարկությունների ձևավորման գործընթացը և Խորհրդային միության ազդեցությունը ձեռնարկատիրական միջավայրի վրա։ Հոդվածի խնդիրն է նաև քանակական տվյալների միջոցով վերլուծել ձեռնարկատիրության ներկա վիճակը Հայաստանում և գնահատել ձեռնարկությունների համար առկա ինստիտուցիոնալ խոչընդոտները։ Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ խորհրդային միջավայրը թույլ ազդեցություն ունի այսօր Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի վրա։ Վերլուծության արդյունքում պարզ դարձավ նաև, որ Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման փուլում առկա են շատ ավելի խորքային, ինստիտուցիոնալ խոչընդոտներ, քան աշխարհում․ Հայաստանում ձեռնարկություններն ապահովում են արտադրողականության ցածր մակարդակը, ինչն իր հերթին հանգում է ցածր մրցունակ արտադրանքի թողարկմանը, երկարաժամկետ ներդրումների անկմանը, ինչն էլ հանդիսանում է արտադրողականության ցածր մակարդակի պատճառ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

AN OVERVIEW OF ARMENIAN ENTREPRENEURSHIP: ITS FORMATION AND DESCRIPTION

This article aims to reveal the sources of issues in the field of entrepreneurship in Armenia and the historical reasons for their emergence. The tasks consist, first of all, in analyzing the foundations for the creation of entrepreneurship in Armenia, specifically, during the period of the establishment of free market conditions and the impact of the Soviet Union on the business environment. This article aims also at providing a quantitative analysis of the current state of entrepreneurship in Armenia, as well as to identify the institutional barriers to entrepreneurship. The given study concluded that: Armenia's business environment is largely untouched by the Soviet era; In Armenia, there are far more institutional barriers for developing a business than in the world; Armenian enterprises are characterized by a low level of productivity, which in turn leads to a decrease in long-term investment, which is responsible for the low level of productivity.

Текст научной работы на тему «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ*

ՀՏԴ 338.2(479.25):334.72 DOI: 10.52063/25792652-2021.4-216

ՀԱԿՈԲ ԹԱՐՓՈՇՅԱՆ

«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվարական ծառայության խորհրդատու,

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի կառավարման ֆակուլտետի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն hakobtarDoshyan@Daara.am

Սույն հոդվածի նպատակն է բացահայտել Հայաստանում

ձեռնարկատիրության ոլորտում առկա հիմնախնդիրների հիմքերը և դրանց առաջացման պատմական պատճառները։

Առաջադրված խնդիրներն են վերլուծել Հայաստանում

ձեռնարկատիրական ինստիտուտի ձևավորման հիմքերը, մասնավորապես գնահատել անկախության հռչակումից հետո ազատ շուկայական պայմանների ձևավորման ընթացքում ձեռնարկությունների ձևավորման գործընթացը և Խորհրդային միության ազդեցությունը ձեռնարկատիրական միջավայրի վրա։ Հոդվածի խնդիրն է նաև քանակական տվյալների միջոցով վերլուծել ձեռնարկատիրության ներկա վիճակը Հայաստանում և գնահատել ձեռնարկությունների համար առկա ինստիտուցիոնալ խոչընդոտները։

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ խորհրդային միջավայրը թույլ ազդեցություն ունի այսօր Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի վրա։ Վերլուծության արդյունքում պարզ դարձավ նաև, որ Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման փուլում առկա են շատ ավելի խորքային, ինստիտուցիոնալ խոչընդոտներ, քան աշխարհում. Հայաստանում ձեռնարկություններն ապահովում են

արտադրողականության ցածր մակարդակը, ինչն իր հերթին հանգում է ցածր մրցունակ արտադրանքի թողարկմանը, երկարաժամկետ ներդրումների անկմանը, ինչն էլ հանդիսանում է արտադրողականության ցածր մակարդակի պատճառ։

Հիմնաբառեր' ձեռնարկատիրություն, մասնավոր հատված, կազմակերպություն, մասնավորեցում, սկսնակ ձեռնարկատիրական գործունեություն, ՓՄՁ, արտադրողականություն:

Ներածություն

Տնտեսության համակարգային ցնցումները' ինչպես, օրինակ, 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամը կամ 2020թ. կորոնավիրուսային համավարակը, բարդացնում են տնտեսական մեխանիզմների արդյունավետ աշխատանքը, մյուս կողմից աշխարհում բնակչության թվի ընթացիկ և կանխատեսվող աճը էլ ավելի է կարևորում ռեսուրսների արդյունավետ բաշխումը և օգտագործումը (United Nations 10)։

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 25.12.2021թ.:

է 23.11.2021թ., գրախոսվել' 24.11.2021թ.,

տպագրության

216

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործման նախապայմանը շուկայական տնտեսությունն է, քանի որ այն արտադրողներին տալիս է տնտեսական ազատություն և ապահովում է շուկայում մրցակցությունը։ Վերջինս արտադրողներին ստիպում է նվազեցնել ծախսերը՝ առավել որակյալ արտադրանք թողարկելու և մրցակիցներից էժան վաճառելու նպատակով: Սա հանգեցնում է սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և աշխատանքի արտադրողականության բարձրացմանը (Աղաջանյան 66)։

Ըստ էության, շուկայական տնտեսությունը կարելի է համարել քաղաքակրթության ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, ինչը, ի տարբերություն ավանդական, հրամայական կամ խառը տնտեսական համակարգերի, թույլ է տալիս ռեսուրսների ազատ հոսքը ոլորտների միջև (Benedict and al. 2)։ Ընդ որում, այդ հոսքերը որպես կանոն ունեն ցածր արդյունավետություն ունեցող ոլորտներից դեպի բարձր արդյունավետություն ունեցող ոլորտներ ուղղությունը։

Այս առումով բարիքներ ստեղծող տնտեսական գործակալների՝

ձեռնարկությունների դերը անգնահատելի է։ Ձեռնարկատիրությունը տնտեսական շարժիչի համար դառնում է կարևորագույն բաղադրիչներից մեկը, քանի որ տնտեսության մեջ բարիքների ստեղծման նպատակով արտադրական ռեսուրսների համակցությունը իրականացվում է առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ ձեռնարկությունների) միջոցով (Naude 17)։

Ձեռնարկատիրությունը շուկայական տնտեսության առանցքային

ինստիտուցիոնալ անկյունաքարն է, որը մեծապես նպաստում է տնտեսության աճին, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, աղքատության հաղթահարմանը և մի շարք այլ հիմնախնդիրների լուծմանը։

Ձեռնարկատիրական ինստիտուտը Հայաստանում

Հայաստանում ձեռնարկատիրական ինստիտուտի ձևավորման գործում շրջադարձային եղավ Խորհրդային Միության փլուզումն ու անկախության հռչակումը և դրան հաջորդած՝ համայնավարականից ազատ շուկայական տնտեսության անցումը։

Չնայած դրան' պետք է նկատել, որ Հայաստանում ձեռնարկատիրական ինստիտուտի ձևավորման արմատները սկիզբ են առնում ավելի վաղ շրջանում՝ դեռևս Խորհրդային Միության տարիներից։ 1987-88թթ.-ին ընդունվեց անհատ ձեռնարկատերերի և մասնավոր «կոոպերատիվների» մասին օրենսդրությունը (Duker 95-98), որը հնարավորություն էր տալիս ձեռնարկությունների տնօրեններին ու աշխատավորական կոլեկտիվներին ստանալ անկախություն պետությունից, իսկ իրականում ձեռնարկությունների սեփականատեր դառնալ։ 1990 թվականի օգոստոսին Խորհրդային կառավարությունն առաջին անգամ թույլ տվեց «ձեռնարկատերերին» վարձել և աշխատանքից ազատել աշխատողների (Joint Economic Committee 277)։

Բացի դրանից, մինչ այդ էլ, ինչպես Խորհրդային Միության մյուս հանրապետություններում, այնպես էլ Հայաստանում առկա էր ստվերային տնտեսություն' ապօրինի մասնավոր ձեռնարկատիրություն։ Տարբեր

գնահատականներով' դրա կշիռը հասնում էր շուրջ 20%-ի (Kim and al.17), ինչը նույնպես որոշակի հիմք դարձավ մասնավոր հատվածի ձևավորման համար։

Այնուամենայնիվ, ձեռնարկատիրության զարգացման իրական խթան հանդիսացավ ոչ թե ապօրինի ձեռնարկատիրությունը կամ Խորհրդային Հայաստանում վերջին տարիների «պերեստրոյկան», այլ դրան հաջորդած անկախության կարևորագույն բաղադրիչներից մեկը' մասնավորեցման գործընթացը։

Մասնավորեցումը կարելի է համարել պլանային տնտեսությունից շուկայական տնտեսությանն անցման ժամանակահատվածում իրականացվող կարևոր վերափոխումներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, որը, ըստ ՀՀ օրենսդրության,

217

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

սահմանվում է որպես «պետական գույքի նկատմամբ սեփականության կամ պետությանը պատկանող այլ գույքային իրավունքների փոխանցում մասնավորեցման սուբյեկտներին» (հոդված 3)։ Դրա առաջնային նպատակն էր ձեռնարկությունների կառավարումից պետության հեռացումը և մասնավոր ձեռնարկատիրության ստեղծումը։

Այսպես՝ ի տարբերություն մյուս հետխորհրդային պետությունների, որոնց մի մասը ընտրեց արմատական (Ռուսաստան, Ղրղզստան), որոշները՝ չափավոր արմատական (Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան), իսկ որոշները՝ հետաձգված (Ադրբեջան, Վրաստան, Տաջիկստան) վերափոխումների ուղին, Հայաստանը նախ՝ մինչև 1993թ.-ը, ընտրեց արմատական, իսկ հետո՝ դանդաղ տեմպով վերափոխումների ճանապարհը։

ՀՀ-ում մասնավորեցման կամ սեփականաշնորհման գործընթացն իրականացվեց երեք համապետական ծրագրերի միջոցով՝

1. հողի և գյուղատնտեսական տեխնիկայի մասնավորեցում,

2. բնակարանային ֆոնդի սեփականաշնորհում,

3. պետական գույքի մասնավորեցում:

Փաստորեն մասնավորեցման հիմքում դրվեցին գործընթացի հետևյալ հերթականությունը՝ հող, գյուղմթերք (հողի սեփականաշնորհում), մթերքի վաճառք (առևտրի օբյեկտների սեփականաշնորհում), մթերքների վերամշակում (սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ) և ապա՝ խոշոր արդյունաբերություն։

1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998

ա Մասնավորեցված փոքր օբյեկտների կշիռը, %

Մասնավորեցված միջին և խոշոր օբյեկտների կշիռը, %

Մասնավոր հատվածի կշռիը ՅՆԱ-ում, %

^^“Մասնավորեցումից եկամուտը (կուտակային, կշիռը ՅՆԱ-ի մեջ), աջ սանդղակ %

Նկար 1. Մասնավորեցման գործընթացը 1990-1998 թվականներին

(Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, [1998] 153)

Երկրում ձեռնարկատիրության ստեղծման համար հիմնական դերը ունեցող հենց վերջին փուլը, որը սկսվել է 1991 թվականին փոքր օբյեկտների մասնավորեցման գործընթացով, 1994 թվականից ուղեկցվել է նաև պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման գործընթացով՝ հիմք ընդունելով «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման և ապապետականացման մասին» ՀՀ օրենքը (Պետական գույքի կառավարման կոմիտե): Այդ ընթացքում էր, որ մասնավորեցվեցին տնտեսության համար առավել կարևոր և ահռելի ավելացված արժեք ստեղծող ընկերությունները։ Գործընթացի արդյունքում մասնավորեցման սկզբից մի քանի տարի անց՝ 1999թ.-ին, երկրի ՀՆԱ-ի կեսից ավելին՝ 60%, ստեղծում էին մասնավոր ձեռնարկությունները։ Այդ ժամանակ ԱՊՀ երկրներում մասնավոր ոլորտի բաժինը ՀՆԱ-ում բավականին տարբեր էր. Բելառուսում՝ 20%, Ղազախստանում՝ 55%,

218

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Ուկրանիայում' 55%, Ռուսաստանում' 70%: Վրաստանում ու Ղրղզստանում

ցուցանիշը հավասար էր Հայաստանի ցուցանիշին:

Նկար 2. ՀՆԱ-ում մասնավոր ոլորտի կշիռը, Հայաստանում, հետխորհրդային և այլ երկրներում, 1999թ. (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ, [2000] 9э)

Խորհրդային կապիտալի և ինստիտուցիոնալ սոցիալիստական համակարգի վրա հիմնված պետությունում տարիների ընթացքում ձևավորվեց ձեռնարկատիրական համակարգ։ Չնայած դրան՝ 2019-2020թթ.-ին իրականացված «GEM Հայաստան» զեկույցը հիմնականում հերքում է հիպոթեզը, ըստ որի՝ հետխորհրդային միջավայրը այժմ բացասաբար է անդրադառնում Հայաստանում ձեռնարկատիրության վրա: Որպես փաստարկ ներկայացվում է սկսնակ

ձեռնարկատիրության մակարդակով (մինչև 42 ամսի գործունեության փուլում գտնվող ձեռնարկություններով զբաղվողներ) Հայաստանի՝ 50 երկրի շարքում առաջատարներից մեկը լինելը և երիտասարդների առավել մեծ ներգրավվածությունը ձեռնարկատիրական գործունեության մեջ:

Այսպիսով՝ սկսնակ ձեռնարկատիրության մակարդակով Հայաստանը բավականին բարձր դիրքում է. յուրաքանչյուր 5-րդը ներգրավված է որևէ տեսակի սկսնակ ձեռնարկատիրական գործունեության մեջ (21.0%): Այդ ցուցանիշով

Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը 50 երկրի շարքում և 1 -ինն է Արևելյան Եվրոպայում:

Դրա հետ մեկտեղ, կայացած բիզնեսի ցուցանիշով (չափահաս բնակչության 7.8%) Հայաստանը միջին դիրքում է (23-րդը 50-ից): Սա ըստ էության փաստում է Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման փուլում ավելի շատ

ինստիտուցոնիալ խոչընդոտների առկայության մասին:

Իհարկե, այն, որ Հայաստանում շատերը սկսում են զբաղվել

ձեռնարկատիրությամբ, ունի դրական նախադրյալներ, ինչպիսին է, օրինակ, ավելի նպաստավոր արժեհամակարգը: Մասնավորապես՝ «բիզնեսը ցանկալի կարիերա է» և «բիզնեսի նպատակը սոցիալական խնդիրները լուծելն է» դրույթների հետ համաձայնողների կշռով Հայաստանը 4-րդն է 50 երկրների շարքում: Մյուս կողմից ծանրակշիռ են նաև բացասական նախադրյալները, օրինակ՝ հասարակության եկամուտների ցածր մակարդակը, ինչի մասին փաստում է կարիքից դրդված բիզնես

219

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

սկսելու ամենատարածված շարժառիթ լինելը: Ձեռնարկատերերի շուրջ 90%-ը համաձայն են պնդման հետ, որ ձեռնարկատիրությամբ զբաղվում են «ապրուստ վաստակելու նպատակով, որովհետև աշխատանք չկա», մինչդեռ նպատակասլաց դրդապատճառի՝ «աշխարհում մի բան փոխելու» ցանկությամբ բիզնես սկսելու ցուցանիշով Հայաստանը ամենացածր դիրքերում է (47-րդ՝ 50 երկրի շարքում)։

0% 5% 10% 15% 20% 25% 30%

21.0% !

9-1 %

՚ ՜ 15.4%

՚ ~ТЗ.З%

՚ 10.5%

՚9.3%

7.8% в.2%

5.8%

5.4%

9.1%

____! 12.1%

____, 10.7%

՚ 12.7%

9.1%

՚ 12.1%

____ւ I

____,9.5%

՜ ՚ 24.1%

՚ ՚ 17.8% 1

Նկար 3. Ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրական գործունեությունը (բնակչության %) ըստ երկրների/տարածաշրջանների (Ամերիա ՓԲԸ, GEM 65)

Աղյուսակ 1. Հայաստանի դիրքը 50 երկրի շարքում ըստ ձեռնարկատիրությամբ զբաղվելու շարժառիթների (Ամերիա ՓԲԸ, GEM 93)

Հայաստան ԱրԼւեսան Եվրոպա (8), միջին Բե լա ռուս Ռուսաստան Խորվաթիա Լատվիա Լեհաստան Ալովակիա Սլովեն իա հյուսիսային Մակեդոնիա ԱրԱմտյան Եվրոպա (13), միջին Մերձավոր Արևելք (7), միջին Իրան Իսրայել Հորդանան Աֆրիկա (4), միջին Արև-եսան Ասիա ԼՕվկիանիա (7), միջին Լատինական Ամերիկա և_ Կարիբյան... հյուսիսային Ամերիկա (2), միջին

Դրդապատճառներ դրույթին համաձայնած չափահասների % Հայաստանի դիրքը GEM 50 Արև. Եվրոպայի երկրի 9երկրների շարքում շարքում GEM 50 երկրի միջինը Համաշխարհայի ն միջինի հետ տարբերություն ը, տ.կ.

Փոփոխութուն 18.4% 47 9 46.2% -27.8

Հարստություն 51.5% 30 4 55.2% 1 -3.7

Ընտանիք 35.5% 21 4 35.6% -0.1

Ապրուստ 88.8% 8 1 63.4% 25.4

Հավանաբար նաև այս գործոնն է պատճառը, որ ի տարբերություն աշխարհի մի շարք այլ երկրների՝ Հայաստանում ձեռնարկատիրության կենտրոնացումը 2 հիմնական ճյուղում՝ գյուղատնտեսությունում և առևտրում, շատ ավելի բարձր է։ Ընդ որում, ամենացածր արտադրողականությունն ունեցող ճյուղի՝ գյուղատնտեսության մասնաբաժնով Հայաստանն առաջին տեղում է, իսկ ամենաբարձր

արտադրողականությունն ունեցող ճյուղի՝ բիզնես ծառայությունների մասնաբաժնով՝ վերջին տասնյակում։

220

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 4(11), 2021

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Հայաստան Արևելյան Եվրոպա (8), միջին Բելաոուս Ռուսաստան Խորվաթիա Լատվիա Լեհաստան Ալովակիա Սլովենիա Հյուսիսային Մակեդոնիա Արևմտյան Եվրոպա (13), միջին Մերձավոր Արևելք (7), միջին Իրան Իսրայել Հորդանան

I

I

I

I

I

I

Աֆրիկա (4}, միջին Արև-եսան Ասիա և. ՕվկիաՆիա (7), միջին

Լատինական Ամերիկա և Կարիբյան ավազան ...

հյուսիսային Ամերիկա (2ի միջին

■ Արդյունահանող ■ Տրանսֆորմատիվ ■ Սպառողական г- Բիզնես

Նկար 4. Ձեռնարկատիրության կառուցվածքն ըստ տնտեսական գործունեության տեսակների Հայաստանում և այլ

երկրներում/տարածաշրջաններում(Ամերիա ՓԲԸ, GEM 79)

Պաշտոնական վիճակագրությունը նույնպես ցույց է տալիս այս խնդիրը: ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված «Փոքր և միջին

ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի համաձայն՝ 2019թ.-ի ընթացքում ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարողների (մոտ 75.2 հազար) 62.5%-ը հանդիսանում են առևտրի ոլորտի ընկերություններ (ՀՀ ԱՎԿ ՓՄՁ 6)։ Հարկ է նշել, որ ըստ միջազգային

մեթոդաբանության գյուղատնտեսության ոլորտը ՓՄՁ վիճակագրության մեջ ներառված չէ, սակայն այս ոլորտում գործուներություն ծավալողների թիվը ամենամեծն է։

221

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Նկար 5. ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարողների բաշխումը տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 2-րդ խմբագրությամբ

Այս ձեռնարկությունների գերակշիռ մասը' 99.8%-ը, հանդիսանում են գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություններ կամ այլ կերպ ասած՝ ձեռնարկատիրության մասին խոսելիս խոսքը մեծամասամբ գնում է ՓՄՁ ոլորտի մասին։

Նկար 6. ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարողների քանակի բաշխումը ըստ չափերի (ՀՀ ԱՎԿ, ՓՄՁ 10)

Գերփոքր և փոքր ձեռնարկությունների գրեթե 2/3-ը հանդիսանում են առևտրի ոլորտի քիչ քանակով աշխատակից ունեցող ձեռնարկություններ։ Միջին և խոշոր չափի ձեռնարկությունների դեպքում դրանց քանակը զիջում է միայն մշակվող արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններին (28%-ը 21%-ի համեմատ)։

Տարօրինակ չէ ասել, որ ձեռնարկությունների կեսից ավելին գործում է Երևանում, քանի որ տնտեսությունն ունի մեծ կենտրոնացում դեպի մայրաքաղաք։ Բնակչության 36.8%-ը, իսկ ՀՆԱ-ի ավելի քան 54%-ը կենտրոնացած է մայրաքաղաքում։

Մարզերից քանակապես ամենաշատ ձեռնարկատիրական միավորներն ունի Կոտայքը (6 404), ընդ որում, բոլոր չորս չափի խմբերում:

Երևանը առաջատարն է ոչ միայն բացարձակ, այլ նաև հարաբերական ցուցանիշով։ 1000 բնակչի հաշվով ՓՄՁ-ների քանակով Երևանը գերազանցում է բոլոր մարզերին, ինչը վկայում է աշխարհագրորեն ձեռնարկատիրական տարբեր մակարդակի ակտիվության մասին:

Գյուղական համայնքներում աղքատությամբ և զբաղվածության ցածր մակարդակով պայմանավորված՝ բավականին զարգացած է գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող ձեռնարկատիրական գործունեությունը, ինչը չի

արտահայտվում ՓՄՁ պաշտոնական վիճակագրության մեջ։ Մասնավորապես՝ սկսնակ ձեռնարկատերերի մակարդակը գյուղական համայնքներում կազմում է 25.6%՝ Երևանի՝ 19.8%-ի համեմատ, իսկ կայացած ձեռնարկատերերի մակարդակը՝ 13.6%՝ Երևանի՝ 5.3%-ի համեմատ (Ամերիա ՓԲԸ 90): Այս ցուցանիշների և պաշտոնական վիճակագրության տարբերությունը փաստում է մարզերում գյուղատնտեսության բարձր դերի մասին, մինչդեռ վերջինս հանդիսանում է ցածր ավելացված արժեք ստեղծող գործունեություն, քանի որ մարզերում ստեղծվող բարիքը չի անցնում բավականաչափ վերամշակման և արտադրական փուլեր, ինչի հետևանքով դրա արժեքը մնում է ցածր։ Այլ կերպ ասած՝ գյուղացին իր կողմից աճեցված միրգը, օրինակ՝ խնձորը, հանձնում է սպառողին միայն մեկ ապրանքի տեսքով՝ որպես խնձոր, մինչդեռ դրա տեսակավորման արդյունքում ստացված տարբեր խմբերից կարելի է ստանալ ասենք՝ հյութ, պահածո կամ վալերիանաթթու։

222

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Այս խմբերի բացակայությամբ պայմանավորված' թե' մարզերի ձեռնարկությունների, թե' մարզերի դերը տնտեսության մեջ փոքրանում է։ Վերջնարդյունքում վերամշակման բացակայությունը բացասաբար է անդրադառնում երկրի

արտահանման զամբյուղի բազմազանության ու բարդության վրա։

о

;;24

Նկար 7. ՀՀ-ում տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսավարողների քանակը 1000 բնակչի հաշվով'ըստ մարզերի

Մյուս կողմից՝ Երևանում բարձր ավելացված արժեք ունեցող

ձեռնարկությունների կենտրոնացումը և Հայաստանի՝ փոքր չափեր ունենալը կարող է դառնալ նորարարական ձեռնարկատիրության էկոհամակարգի ստեղծման հնարավորություն։

Ընդհանուր մասնավոր հատվածի ձեռնարկությունների դերը տնտեսության մեջ հասկանալու համար դիտարկենք տնտեսության մի քանի առանցքային ցուցանիշների մեջ առևտրային բնույթի անկախ տնտեսական միավորների դերը։ Ձեռնարկությունների դերը զբաղվածների թվաքանակի մեջ 2019թ.-ին կազմում է 59.2%, իսկ համախառն ավելացված արժեքի (ՀԱԱ) մեջ՝ միայն 39.7%: Համեմատության համար նույն թվականին ՀԱԱ-ի մեջ առևտրային բնույթի ձեռնարկությունների կշիռը հարևան Վրաստանում (Վրաստանի վիճակագրական ծառայություն 48) մի փոքր պակաս է, քան Հայաստանում և կազմում է 37.9%:

223

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Նկար 8. Առևտրային բնույթի անկախ տնտեսական միավորների դերը տնտեսության մեջ 2019թ.-ին

Զբաղվածության մեջ խոշոր ձեռնարկությունների դերը կտրուկ ավելանում է, չնայած նրան, որ այս ձեռնարկություններն իրենց քանակով մեծապես զիջում են մյուսներին։ Սա, իհարկե, տրամաբանական է, քանի որ խոշոր ձեռնարկություններն ունեն ավելի մեծ թվով վարձու աշխատողներ (1 կազմակերպության հաշվով՝ խոշոր՝ 795, միջին՝ 97, փոքր՝ 19, գերփոքր՝ 1.1) և աշխատանքի ավելի բարձր արտադրողականություն:

շրջանառությունը 2019թ.-ին

224

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ՓՄՁ-ների շրջանում իրականացված հետազոտությունը փաստում է, որ 2018թ.-ին ներդրումներ են կատարել գերփոքրերի 37%-ը, փոքրերի 61%-ը և միջին չափի ձեռնարկությունների 87%-ը։ Չնայած 2012-ի համեմատությամբ ավելի շատ են ներդրում կատարած փոքր և միջին չափի ձեռնարկությունները, այնուհանդերձ, ի հաշիվ գերփոքրերի քանակի, ընդհանուր ՓՄՁ-ների մեջ ներդրում կատարած ձեռնարկությունների կշիռը նվազել է (Ամերիա ՓԲԸ, ՓՄՁ 67):

Ձեռնարկությունների շրջանում ներդրումների մասով մեկ այլ կարևոր խնդիր է ներդրումների որակը։ Իրականացված հետազոտությունները փաստում են, որ ՓՄՁ-ներն ավելի են կենտրոնացել կարճաժամկետ արդյունք ապահովող ներդրումների վրա. գերակշռել են պաշարների ավելացման ներդրումները' ի տարբերություն 5-6 տարի առաջվա, երբ ավելի շատ էին մեքենա/սարքավորումների ներդրումները (Ամերիա ՓԲԸ, ՓՄՁ 68):

Երկարաժամկետ ներդրումների ցածր մակարդակը կարող է լինել աշխատանքի ցածր արտադրողականության պատճառներից մեկը, քանի որ հենց երկարաժամկետ ներդրումներն են, որոնք ապահովում են արդյունավետության բարձրացում։

Աղյուսակ 2. Աշխատանքի արտադրողականություն' հաշվարկված տարեկան ՀԱԱ և փաստացի աշխատած միջին ժամերի հարաբերակցությունով' ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 2-րդ խմբագրության (NACE rev2) և ըստ չափերի, ժամ (ՀՀ ԱՎԿ, Աշխատանք 9)

Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 2-րդ խմբագրության (NACE rev2)

6.Հանքարդյուն.

Ընդամենը

այդ թվում'

գերփոքր և ՓՈՔՈ

միջին

խոշոր

C.Մշակող արդյուն.

5,284

Փ

5,399

ն.էլեկտր.գազ

20,923

12,394

184,274

£.Զրամատակար

| | 2,201

2,548

ԽՇինարար.

11,793

G.առևտուր

5,736

H.Փոխադրում.

10,068

3,046

19,694

1.Կաց.և սնունդ

□ 1,667

2,957

.Տեղեկատվ.

2,378

Լ.Անշարժ գույք

~4^546

8,808

(\/1.Մասնագիտ.

I I 2,047

3,408

Փ

1,338

N-Վարչ.

Q 1>759

4,805

Փ

1,398

Տ.այլ ծա ռայ

] 2,790

3,968

Ընդամենը

□> 488

■£>

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

5,829

3,159

Դիտարկված ձեռնարկությունների արտադրողականությունը, կամ որ նույնն է՝ դրանց կողմից 2019 թվականին ստեղծված ՀԱԱ-ն մեկ աշխատողի փաստացի աշխատած ժամերի հաշվով կազմել է մոտ 3 500 դրամ կամ մոտ $7.1: Համեմատության համար Տնտեսական համագործակցության և զարգացման

225

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

կազմակերպության անդամ երկրներում («OECD») այս ցուցանիշը տատանվում է $88.4-127.5-ի սահմաններում, իսկ օրինակ՝ հարևան Վրաստանում $2.6-ով ավելի բարձր է և կազմում է $9.7:

Արտադրողականության ցածր մակարդակից հանգում է ցածր մրցունակ արտադրանքի թողարկումը, քանի որ արտադրողականության ցածր մակարդակի պատճառով նույն արտադրանքը ստեղծելու համար Հայաստանում պահանջվում են առավել մեծ ռեսուրսներ, քան մրցակից երկրներում։ Դրա հետևանքով հայաստանյան արտադրանքը կորցնում է արտադրողականությունը թե' տեղական, թե հատկապես միջազգային շուկաներում։

Չնայած դրան՝ սկսնակ ձեռնարկատերերի գրեթե 1/3-ը ակնկալում է հասույթի մի մասը ստանալ արտաքին շուկաներից։

0% 10% 20% 30% 40% 50% 60%

Հայաստան ]_______ 31.9%

Աբևեսան Եվրոպա (8), միջին ՚ ՚ 33.8%

Բելառուս ՚ ՚____.____.__________! 50.8%

Ռուսաստան ւ________________ա 43.5%

Խորվաթիս ‘ ‘ 39.0% '

Լատվիա ^ _____37.6%

Լեհաստան ,___________, 37.1%

Ալովակիա ՚ ‘ ՜՜1 34.3%

Սլովենիա ՚ 18.2% 1

Հյուսիսային Մակեդոնիա 10.0%!

Արևմտյան Եվրոպա (13), միջին ,___r____r____38.9%

Լւերձավոր Արևեք(7), միջին ,___. 25.8%

Իրան 15.2%

Իսրայել ՚ ՚ 36.9%

Հորդանան 15.1% *

ԱֆրհԿա (4), միջին 12.1%

Արևեսան Ասիա ևՕվկիանիա (7), միջին ւ_17.4%

Լատինական Ամերիկա և Կարիբյան... ՚ 12.6%

Հյուսիսային Ամերիկա(2), միջին ՜ ' 31՜9%

Նկար 10. Արտադրանքն արտասահմանում իրացնել ակնկալող ձեռնարկությունների կշիռը (%)

Այս երևույթը, իհարկե, կարելի է բացատրել ԵԱՏՄ՝ հատկապես ՌԴ շուկային համեմատաբար հեշտ հասանելիությամբ։ Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ-ից ՌԴ արտահանումը կազմում է երկրի ողջ արտահանման մոտ %-ը, մինչդեռ առավել մրցունակ երկրներ արտահանումն ունի նվազման միտում: Նույն ցուցանիշը, օրինակ՝ ԵՄ երկրների դեպքում, 2017թ. 35%-ից 2020թ.-ին նվազել է 17%-ի (ՀՀ ԱՎԿ, Սոցիալ-տնտեսական):

Այսինքն' այս խնդրի հիմքում թերևս ամենաառանցքային գործոնը արտադրողականության ցածր մակարդակն է, ինչն ըստ էության պայմանավորված է երկարաժամկետ ներդրումների և հատկապես նորարարական ներդրումների պակասով (Hall 18):

226

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(11), 2021

Նորարարությա ն ցածր մակարդակ

Արտադրողակ

անության

ցածր

մակարդակ

Ցածր

շահութաբերու

թյուն

Քիչ մրցունակ արտադրանք

Նկար 11. Նորարարության, արտադրողականության և մրցունակության միջև կապ1

Եզրակացություն

Այսպիսով' Հայաստանում ձեռնարկատիրական ինստիտուտը ձևավորվել է Խորհրդային Հայաստանի կապիտալի մասնավորեցման և ինստիտուցիոնալ համակարգի հիման վրա, չնայած դրան՝ քանակական տվյալները փաստում են, որ հետխորհրդային միջավայրը բացասաբար չի անդրադառնում Հայաստանում ներկայիս ձեռնարկատիրության միջավայրի վրա։

Տվյալները փաստում են նաև, որ Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման փուլում առկա են շատ ավելի մեծ ինստիտուցիոնալ խոչընդոտներ, քան աշխարհում։ Դրա մասին փաստում է սկսնակ ձեռնարկատիրության ցուցանիշով բարձր (7-րդը 50-ից) և կայացած բիզնես ցուցանիշով միջին դիրքը (23-րդը 50-ից): Սա ըստ էության փաստում է Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման փուլում ավելի շատ ինստիտուցոնիալ խոչընդոտների առկայության մասին:

Հայաստանում մի շարք գործոններով, այդ թվում՝ կարճաժամկետ ներդրումների գերակայությունով պայմանավորված՝ ձեռնարկությունները ապահովում են ցածր արտադրողականության մակարդակ, ինչն իր հերթին հանգեցնում է ցածր մրցունակ արտադրանքի թողարկմանը։ Վերջինս էլ հետևանք է դառնում երկարաժամկետ ներդրումների ֆինանսավորման բացակայութան:

Օգտագործված գրականություն

1. Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսություն, 2009

2. Ամերիա ՓԲԸ 2019, «Փոքր և միջին ձեռնարկությունները Հայաստանում» 1

1 Գծապատկերը մշակվել է հեղինակի կողմից՝ գրականության ուսումնասիրության հիման վրա

227

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

3. Ամերիա ՓԲԸ 2020, «Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույց Հայաստան 2019/2020», https://ameriaadvisory.am/wp-content/uploads/2020/08/GEM-ArmenianFinal.pdf

4. ՀՀ ԱԺ 1997 դեկտեմբերի 17-ին ընդունված «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՕ-188 օրենք, Հոդված 3

5. ՀՀ ԱՎԿ, «Աշխատանքի շուկան Հայաստանում», 2020թ., 2021թ.

6. ՀՀ ԱՎԿ, «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում», 2020թ., 2021թ.

7. ՀՀ ԱՎԿ, «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» զեկույցներ՝ 2017 թ., 2018 թ., 2019 թ., 2020թ. https://www.armstat.am/am/?nid=81

8. Պետական գույքի կառավարման կոմիտեին Հեղինակի կողմից 18.08.2021թ. հարցմանը պատասխան գրություն

9. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), "Transition report",

1998

10. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), "Transition report",

1999

11. Վրաստանի վիճակագրական ծառայություն, «Բիզնես ոլորտը Վրաստանում»

2020թ., 2021թ.

12. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (OECD) տվյալների բազա, https://data.oecd.org/lprdty/gdp-per-hour-worked.htm

13. Benedict Afful Jr., "Fundamental concepts of an economy", 2006

14. Duker D. A., "Restructuring the Soviet Economy", London and New York: 1992, pp 95-98, ISBN 9780415067614

15. Hall B, H., "Innovation and Productivity", Blue Sky II Forum on "What Indicators for Science, Technology and Innovation Policies in the 21st Century?", Ottawa, Canada, 2527 Sept. 2006 https://www.nber.org/system/files/working_papers/w17178/w17178.pdf

16. Joint Economic Committee – US Congress, "Former Soviet Union in Transition" Washington: 199

17. Kim, Y. B. and Shida Y., "Shortages and the Informal Economy in the Soviet Republics: 1965-1989", The Institute of Economic Research, Hitotsubashi University, RRC Working Paper Series No. 43: 28, 2014, doi/abs/10.1111/ehr.12431

18. Naude, W., "Entrepreneurship and Economic Development: Theory, Evidence and Policy", IZA Discussion Paper No. 7507, 2010 http://ftp.iza.org/dp7507.pdf

19. United Nations, "International Resource Panel, Resource Efficiency: Potential and

Economic Implications",

2017,https://www.resourcepanel.org/sites/default/files/documents/document/media/resourc e_efficiency_report_march_2017_web_res.pdf

Works Cited

1. Axajanyan Hovsep, Tntesagitutyan tesutyun [Theory of Economics], 2009

2. Ameria PBE, Poqr yev mijin dzernarkutyunnere Hayastanum. [Small and medium enterprises in Armenia], 2019

3. Ameria PBE, Dzernarkatirutyan hamashkharhayin zekuyts, Hayastan 2019/2020 [Global Entrepreneurship Report Armenia 2019/2020], https://ameriaadvisory.am/wp-content/uploads/2020/08/GEM-ArmenianFinal.pdf

4. HH AJ 1997 dektemberi 17-in endunvac “Petakan guyki masin” HO 188 orenk hodvats 3 [Law 188 On State Property Privatization, Article 3]

5. HH AVK, Ashkhatanqi shukan Hayastanum [Labor Market in Armenia], 2020, 2021

6. HH AVK, Poqr yev mijin dzernarkutyunnere Hayastani Hanrapetutyunum [Small և medium enterprise in the Republic of Armenia], 2020, 2021

228

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

7. HH AVK, Hayastani Hanrapetutyunan social-tntesakan vijake [Socio-economic situation of RA], 2017, 2018, 2019, 2020, https://www.armstat.am/am/?nid=81

8. Petakan guyqi karavarman komitein hexinaki koxmic harcmane grutyun 18.08.2021t. [Response to the query of author to the State Property Management Committee on 18.08.2021]

9. Verakarucman yev zargacman bank (EBRD), [Transition report], 1998

10. Verakarucman yev zargacman bank (EBRD), [Transition report], 1999

11. Vrastani vichakagrakan tsarayutyun, Biznes volorte Vrastanum [Business sector in Georgia] 2020, 2021

12. Tntesakan hamagortsakcutyan yev zargacman kazmakerputyun (OECD) tvyalneri baza [Database], https://data.oecd.org/lprdty/gdp-per-hour-worked.htm

AN OVERVIEW OF ARMENIAN ENTREPRENEURSHIP:

ITS FORMATION AND DESCRIPTION

HAKOB TARPOSHYAN

Ameria CJSC, Management Consulting Service, Consultant;

Public Administration Academy of Republic of Armenia,

Faculty of Management, Ph.D. Student,

Yerevan, the Republic of Armenia

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

This article aims to reveal the sources of issues in the field of entrepreneurship in Armenia and the historical reasons for their emergence.

The tasks consist, first of all, in analyzing the foundations for the creation of entrepreneurship in Armenia, specifically, during the period of the establishment of free market conditions and the impact of the Soviet Union on the business environment. This article aims also at providing a quantitative analysis of the current state of entrepreneurship in Armenia, as well as to identify the institutional barriers to entrepreneurship.

The given study concluded that: Armenia's business environment is largely untouched by the Soviet era; In Armenia, there are far more institutional barriers for developing a business than in the world; Armenian enterprises are characterized by a low level of productivity, which in turn leads to a decrease in long-term investment, which is responsible for the low level of productivity.

Key words: Entrepreneurship, Private sector, Organization, Privatization, Startups, SMEs, Productivity.

229

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ОБЗОР ПРЕДПРИНИМАТЕЛЬСТВА В АРМЕНИИ:

ЕГО ФОРМИРОВАНИЕ И ОПИСАНИЕ

АКОБ ТАРПОШЯН

консультант службы управленческого консультирования ЗАО «Америя», аспирант факультета менеджмента Академии государственного управления РА, г. Ереван, Республика Армения

Данная статья призвана выявить источники проблем в сфере предпринимательства в Армении и исторические причины их возникновения.

Задачи состоят, прежде всего, в анализе основ для создания предпринимательской сферы в Армении, в частности, в оценке процесса создания предприятий во время формирования условий свободного рынка после провозглашения независимости. Задачи состоят также в том, чтобы проанализировать текущее состояние предпринимательства в Армении с помощью количественных данных, чтобы оценить существующие институциональные барьеры для предприятий.

В результате исследования было сформировано следующее заключение: бизнес-среда в Армении в значительной степени не пострадала в советскую эпоху; в Армении существует гораздо больше институциональных барьеров для развития бизнеса, чем в мире; предприятия в Армении обеспечивают низкий уровень производительности, что приводит к производству низкоконкурентной продукции, снижению долгосрочных инвестиций, что, в свою очередь, ведет к низкому уровню производительности.

Ключевые слова: предпринимательство, частный сектор, организация, приватизация, стартапы, МСП, производительность.

230

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.