ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, JURISPRUDENCE, ЮРИСПРУДЕНЦИЯ
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ' ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ*
ԼՈՒՍԻՆԵ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության և օրենսդրության կատարելագործման բաժնի առաջատար մասնագետ,ԱԵԳՄՄանդամ, ք.Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ barkhudaryan. [email protected]
Հոդվածի նպատակն է բացահայտել իրավական ակտիվության դերակատարությունն Արցախի Հանրապետության' որպես իրավական պետության կայացման գործում:
Հետազոտության իրականացման ընթացքում կիրառվել են համագիտական և հատուկ մեթոդները:
Հետազոտության ընթացքում բացահայտվել են իրավական ակտիվությունը խթանող գործոնները և ուղղությունները:
Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ իրավական ակտիվությունը նախևառաջ ենթադրում է անհատի իրավական կարգավիճակի բոլոր տարրերի օգտագործում: Բացի այդ, այն ներառում է իրավաչափ գործողություններ, որոնք կոչված են վերափոխելու, զարգացնելու ինչպես սեփական իրավական կարգավիճակը, այնպես էլ իրավական համակարգն ամբողջությամբ:
Անհատի իրավական ակտիվությունն իրավական պետության կառուցման ու գործունեության կարևոր նախադրյալներից է, քանի որ մարդու ու քաղաքացու իրավունքների և ազատությունների լրիվ ծավալով պաշտպանությունը, պետության և անհատի փոխադարձ պատասխանատվությունը, օրինականությունը, իրավակարգը, իրավական պետականության ամրապնդումը, քաղաքացիական հասարակության կատարելագործումը, ժողովրդավարության զարգացումն ուղղակիորեն բխում են անհատի դրական իրավական ակտիվությունից:
Հոդվածում նշված առաջարկություններն իրագործելու դեպքում հնարավոր կլինի կայուն հիմք ստեղծել Արցախի Հանրապետության' որպես իրավական պետության կայացման համար:
Հիմնաբառեր՝ իրավական ակտիվություն, իրավական պետություն, Սահմանադրություն, քաղաքացիական հասարակություն, նախաձեռնողականություն, իրավագիտակցություն, անհատ, քաղաքացի:
«Անհատի իրավական ակտիվություն» հասկացությունն իրավաբանական գիտությունում նորություն չէ, բայցևայնպես քիչ հետազոտված է: Մինչ օրս չկա
* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:
է 28.09.2019թ., գրախոսվել' 30.10.2019թ., տպագրության
294
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
միասնական մոտեցում այս հասկացության վերաբերմամբ, հստակ բացահայտված չէ նրա դերակատարությունն իրավական պետության կառուցման գործում: Բայց չէ՞ որ հենց ակտիվ անհատն է հանդիսանում քաղաքացիական հասարակության հիմքը, իրավական պետության կառուցման ու արդյունավետ գործունեության հենասյունը:
Հասարակության ու պետության սոցիալ-իրավական կյանքում ակտիվ մասնակցություն ունեցող քաղաքացիների առկայությունն իրավական պետության կառուցման կարևոր նախադրյալներից է: Անհատի իրավական ակտիվությունից է կախված իրավական համակարգի գործունեությունը, նրա բոլոր օղակների աշխատանքը, լայն իմաստով՝ քաղաքացիական հասարակության արագացված զարգացումը466:
Արցախի Հանրապետության՝ որպես իրավական ու ժողովրդավարական պետության կառուցումն անհնար է առանց ակտիվ քաղաքացիների: Մեր
հասարակությունն ունի նախաձեռնող, իրենց իրավունքներն ակտիվ իրականացնող և պարտականությունները կատարող քաղաքացիների կարիք:
Անհատի ակտիվությունը (լատիներեն «activus»՝ ակտիվ) մարդու ակտիվ վերաբերմունքն է կյանքի նկատմամբ, որն արտահայտվում է մարդու ստեղծագործ գործունեության, կամային գործողությունների, շփումների մեջ: Ակտիվությունը մի կողմից՝ կարելի է դիտարկել որպես մարդկային գործունեության նախադրյալ, մյուս կողմից՝ որպես սուբյեկտի՝ սոցիալական հարաբերություններում որոշակի խնդիրների լուծմանն ուղղված վարքագիծ:
Անհատի իրավական ակտիվությունը համակարգային անհատական որակ է, որում արտացոլվում է անհատի՝ հասարակության, իրավական համակարգի հետ փոխկապակցվածության խորությունն ու ամբողջականությունը, անհատի՝ իրավունքի սուբյեկտի վերածվելու կարողությունը:
Իրավական ակտիվության բնույթի ու սոցիալական ուղղվածության վերաբերյալ իրավաբանական գրականության մեջ ձևավորվել է երկու մոտեցում: Առաջին մոտեցման կողմնակիցները (Ի.Պոկրովսկի, Ս.Կոժևնիկով, Ն.Մատուզով և այլք) իրավական ակտիվությունը մեկնաբանում են որպես սուբյեկտի դրական, իրավաչափ, հասարակայնորեն օգտակար և պետության ու հասարակության կողմից հաստատված գործունեությունն իրավական ոլորտում467: Երկրորդ մոտեցման համաձայն՝ իրավական ակտիվությունը կարող է լինել նաև բացասական, հակաիրավական (Մ.Օրզիկ468, Յու. Օբորոտով469, Վ.Զատոնսկի470): Այսպես, օրինակ, Մ.Օրզիկը հավաստիացնում է, որ «իրավական ակտիվությունն իր մեջ ներառում է ոչ միայն իրավունքի պահանջների կենսագործմանն ուղղված գործողություններ, այլև օրենքին չհամապատասխանող գործունեություն»471:
Այսպիսով, ներկայումս «իրավական ակտիվություն» հասկացությունը
դիտարկվում է երկու տեսանկյունից՝ որպես իրավաչափ վարքագծի ձև ու տեսակ: Որպես իրավաչափ վարքագծի ձև՝ իրավական ակտիվությունն «օգտագործում»
466 Матузов Н.И., Правовая система и личность. Саратов, 1987, է ջ 6:
467 Покровский И. Ф., О правовой активности личности и формировании ее правосознания // Вестник. 1971. №17, է ջ 143-147: Кожевников С. Н. Правовая активность: Понятие и сущность// Правоведение. 1979. №4, էջ 33-39: Матузов Н. И. Правовая система и личность. Саратов, 1986, стр. 6.
468 Орзих М. Ф., Личность и право. М., 1975, стр. 26.
469 Оборотов Ю. Н., Основные вопросы теории правовой активности личности социалистического общества: автореф. дис. ... канд. юр. наук. Киев, 1979, стр 51.
470 Затонский В. А., Сильное государство и ак-тивная личность: теоретико-правовой аспект. Саратов, 2005, стр 216.
471 Орзих М. Ф., Личность и право. М., 1975, стр 26.
295
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
հասկացության համարժեքն է, իսկ որպես տեսակ' օգտագործման բովանդակությունն է' որպես իրավունքի կենսագործման ձև472:
Իրավական պետությունում իրավական ակտիվությունը զարգանում է մի շարք գործոնների շնորհիվ, մասնավորապես՝ իրավական դաստիարակության,
իրավագիտակցության և իրավական մշակույթի միջոցով:
Իրավական դաստիարակության միջոցով անհատն ունենում է իրավական պահանջմունքներ, որոնք որոշ չափով կանխորոշում են համապատասխան գործողությունների ու արարքների ընտրությունը: Իրավական պահանջմունքն ակտիվացնում է սուբյեկտին, դրդում է գնահատել իրավական իրականությունը, պարբերաբար ուշադրություն դարձնել իրավական երևույթներին ու առարկաներին, որոնք նպաստում են այդ պահանջմունքների բավարարմանը: Այդ համատեքստում ձևավորվում է շահը՝ իրավաչափ վարքագծի կարևորագույն բաղադրատարրը:
Իրավագիտակցությունն ու իրավական մշակույթը ևս սերտ փոխկապակցված են իրավական ակտիվության հետ: Իրավական մշակույթը ոչ միայն
իրավամտածողության բարձր մակարդակն է, այլև իրավաբանական գործունեության բարձր որակը:
Իրավական ակտիվության առանձնահատկությունն այն է, որ ծագում է իրավունքի դրական ազդեցության հիման վրա և ուղղված է նրա անհատական ու ստեղծագործ իրագործմանը: Հենց իրավական ակտիվության մեջ է արտահայտվում քաղաքացիական հասուն գիտակցությունը, իրավագիտակցության բարձր մակարդակը473:
Իրավական ակտիվությունն անհրաժեշտ է դիտարկել որպես անհատների՝ իրավունքի ոլորտում արդյունավետ գործունեություն, որը համակցում է ինչպես դրական (պետության ու հասարակության կողմից ընդունված), այնպես էլ բացասական (պետության ու հասարակության կողմից բացասականորեն ընկալվող) գործոններ:
Անհատի իրավական ակտիվությունն առանձնանում է մի շարք հատկանիշներով.
1. Անհատի իրավական ակտիվությունն արտահայտվում է
գործողություններով, այսինքն՝ ակտիվության էությունը հենց գործողության, մարդու ակտիվ վարքագծի մեջ է:
2. Գործողություններն իրականացվում են ազատ անձանց կողմից: Ազատությունն այս պարագայում դիտարկվում է որպես «այն բանի երաշխիք, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է անել ինչ-որ բան առանց ուրիշների միջամտության՝ վերջիններիս կողմից արգելելու կամ հարկադրվելու»474:
3. Այդ գործողությունները տեղի են ունենում իրավունքի ոլորտում, ուստի կարող են կրել ինչպես իրավաչափ, այնպես էլ հակաիրավական բնույթ: Հակաիրավական վարքագիծը ևս իրավական վարքագիծ է (բայց ոչ իրավաչափ), ուստի հակաիրավական բնույթը նրա բաղադրիչներից է:
4. Իրավական ակտիվությունն արտահայտում է անհատի՝ իրավունքի հետ հարաբերակցվելու հոգեբանական պատրաստվածությունը, ինչի շրջանակներում յուրաքանչյուրը պետք է ունենա իրավունքի բարձր նշանակության վերաբերյալ կայուն համոզմունք:
5. Անհատի իրավական ակտիվությունը ձևավորվում է տեղեկատվության հիման վրա, որը վերջինս ստանում է որպես իրավունքի սուբյեկտ:
472 Горовенко В. В., Методология правовой активности: К постановке проблемы, Юридическая наука и правоохранительная практика, 1 (19), 2012, стр 12.
473 Мечетина Т. А., Рыбаков В. А., О понятии и содержании социально - правовой и гражданско-правовой активности, стр 97.
474 Арон Р. Эссе о свободах/ пер. с фр. Н.А. Руткевич. М., 2005, стр 162.
296
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
6. Իրավական ակտիվությունն իր կենսագործունեության ընթացքում որպես ուղենիշ պիտի ունենա համամարդկային արժեքները և գործի՝ ի շահ նրա սուբյեկտների: Իրավական ակտիվությունն անհնար է առանց սուբյեկտների. իրավական ակտիվությունը հնարավոր է այնտեղ, որտեղ առկա է անհատը և կան ակտիվ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտ պայմաններ:
7. Անհատների իրավական ակտիվությունը որոշվում է նրանց արժեհամակարգային հատկանիշներով. անհատները գիտակցում են իրավունքի արժեքը, ընտրում են վարքագծի թույլատրելի կանոնը՝ այդ կերպ ձևավորելով վերաբերմունք օրենքի նկատմամբ:
8. Անհատի իրավական ակտիվությունը սերտ փոխկպակցված է նրա իրավագիտակցությանը:
Իրավական ակտիվությունը դրսևորվում է մի շարք ուղղություններով.
1. գործունակ օրենսդիր կառույցների ձևավորում, որոնք արտացոլում են հասարակության բոլոր անդամների շահերը,
2. իրավաբանական նորմերի համակարգի զարգացմանն ուղղված գործունեություն,
3. պետական կառույցների գործունեության օրինականության պահանջ,
4. սահմանադրականության սկզբունքի կյանքի կոչում,
5. ակտիվ իրավաչափ վարքագիծ,
6. անհանդուրժողական վերաբերմունք իրավախախտումների նկատմամբ,
7. քաղաքացիական հասարակության բոլոր կառույցների փոխհամաձայնեցված գործունեություն և այլն:
Անհատի իրավական ակտիվությունը դիտարկելով որպես անհատի' պետության ու հասարակության կողմից ինչպես դրական, այնպես էլ բացասական ընկալվող գործունեություն (կախված իրավական հետևանքներից)՝ անհրաժեշտ է առանձնացնել իրավական ակտիվության դրական ու բացասական տեսակները475:
Անհատի դրական իրավական ակտիվությունն իրավունքի՝ առանց խորն ու համակողմանի գիտակցման ենթակայությունը չէ, այլ իրավունքի սուբյեկտի գիտակցական, նախաձեռնողական, իրավաչափ գործունեությունն է, որն ուղղված է իրավունքների արդյունավետ օգտագործմանը, պարտականությունների կատարմանը, օրենքով պաշտպանվող պետական, հասարակական և այլ անձնական շահերի կենսագործմանը:
Անհատի իրավական ակտիվությունն իրավական պետության կառուցման ու կայացման ամենակարևոր ու անհրաժեշտ պայմաններից է, ինչն արտահայտվում է հետևյալում.
Առաջին. իրավական պետության ձևավորման համար անհրաժեշտ է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը պետական կյանքի կազմակերպմանը:
Իշխանության կարևորագույն գործառույթը օրինաստեղծությունն է:
Օրինաստեղծությունն ամբողջությամբ կանխորոշում է պետության և նրա բաղադրիչների գործունեությունը, կարգավորում է ոչ միայն առանձին անձանց ու խմբերի հարաբերակցությունը, այլև պետության վերաբերմունքը քաղաքացիների, ամբողջ հասարակության նկատմամբ, ինչպես նաև բոլոր պետական կառույցների
Հատկանշական է, որ իրավաչափ վարքագիծը միշտ չէ դիտարկվում որպես սոցիալ-օգտակար վարքագիծ: Այսպես, օրինակ, Արցախի Հանրապետության Սահմանադրության 58-րդ հոդվածով ամրագրված և աշխատանքային օրենսգրքով մանրամասնված գործադուլի իրավունքը կենսագործելու ժամանակ կարող են կաթվածահար լինել հասարակական կյանքի մի շարք ոլորտներ: Ուստի իրավական պետության տեսանկյունից առանձնակի կարևորություն է ներկայացնում դրական իրավական ակտիվությունը, քանզի անհատը գործում է իր իրավաչափ գործողությունների անհրաժեշտության, նպատակահարմարության և սոցիալական
նշանակության հիման վրա:
297
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
գործունեությունը: Ակնհայտ է, որ անհատի ազատության դեպքում նրա իրավական ակտիվությունը դրսևորվում է օրենսդրությամբ ամրագրված այս կամ այն նորմի կամ կանոնի ձևավորման մեջ, որոնք նրան կկապեն կամ կպարտավորեցնեն:
Այսպես, Արցախի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն երկուսուկես տոկոսը ունի Ազգային ժողովին քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ առաջարկելու իրավունք: Ավելին, Արցախի
Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրությունը և Սահմանադրության 1 -3-րդ, 6-րդ, 9-րդ և 11-րդ գլուխներում, ինչպես նաև Սահմանադրության 87-90-րդ, 92-94-րդ, 96-րդ, 106-րդ
հոդվածներում,107-րդ հոդվածի 1-ին մասում, 108-րդ հոդվածի 1-ին մասում, 109-րդ, 121-րդ, 131-րդ, 132-րդ և 175-րդ հոդվածներում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, հանրապետության նախագահը կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն տասը տոկոսը476:
Իրավական ակտիվություն ցուցաբերելով՝ անհատը ժողովրդական ներկայացուցչության միջոցով ազդում է օրինաստեղծության ողջ գործընթացի վրա477: Իրավական պետությունում պետական գործառույթների ճիշտ կենսագործումը պայմանավորված է քաղաքացիներից յուրաքանչյուրի և ամբողջ հասարակության իրավական ակտիվությամբ: Առանց իրավական կարգի ու պետական շահերի նկատմամբ գիտակցված-ակտիվ վերաբերմունքի անհնար է պատկերացնել ժամանակակից իրավական պետությունը: Իրավական պետության կայուն
զարգացումը հնարավոր է միայն անհատի բարձր իրավական մշակույթի, իրավագիտակցության և իրավական ակտիվության դեպքում:
Երկրորդ. իրավական պետության կառուցումն անհնար է առանց զարգացած քաղաքացիական հասարակության առկայության ու գործունեության, որի հիմքը գիտակցված ակտիվ գործունեության ունակ, սոցիալ-տնտեսական, քաղաքական-իրավական և այլ խնդիրները պրագմատիկ լուծող անհատն է:
Ոչինչ այնքան չի արժևորում անհատին, որքան կենսական ակտիվ կեցվածքը, հասարակական պարտքի նկատմամբ գիտակցված վերաբերմունքը:
Քաղաքացիների իրավական ակտիվության մակարդակի հիման վրա կարելի է պատկերացում կազմել քաղաքացիական հասարակության «որակի» մասին: Որքան շատ քաղաքացիներ են դրսևորում իրավական ակտիվություն՝ ուղղված նախևառաջ հասարակական շահերի պաշտպանությանը, այնքան կյանքի ավելի շատ պահանջմունքների է համապատասխանում քաղաքացիական հասարակությունը, որն ունակ է ապահովելու կյանքի կայուն ու անվտանգ պայմաններ, իրավական ակտիվության դրսևորում կյանքի բոլոր բնագավաներում:
Քաղաքացիական հասարակության կառույցները, ինչպիսիք են՝ հասարակական կազմակերպությունները, քաղաքական կուսակցությունները, շարժումները և այլն, ձևավորվում են նախաձեռնողականության հիման վրա, որն իրավական ակտիվության կարևոր բաղադրատարրերից է:
476 Ուշագրավ է այն փաստը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները կյանքի են կոչել Արցախի Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքը՝ ձևավորելով նախաձեռնող խումբ և պահպանելով «Հանրաքվեի մասին» օրենքով ամրագրված պահանջները. նախաձեռնել են ստորագրահավաք՝ միտված Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուն:
477 Անհատի իրավական ակտիվություն դրսևորելու կարևոր ձևերից է նաև համընդհանուր հավասար ընտրություններին մասնակցելը:
298
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
Նախաձեռնողականությունը շատ հաճախ դիտարկվում է որպես «ակտիվ գործունեության (մասնավորապես իրավական ակտիվության) էական հատկանիշ»478: Նախաձեռնողականություն ասելով հասկանում ենք ստեղծագործ, ինքնուրույն, ազատ-կամային գործունեություն, որն ուղղված է հասարակական կարևոր նախագծերի, առաջարկությունների հայեցակարգերի մշակմանը, նախագծմանը, հրապարակայնեցմանը, իրականացմանը:
Իրավական ակտիվության հիմնական գործառույթը հասարակության ու պետության ամրապնդումը, պահպանումը և անընդհատ զարգացումն է, յուրաքանչյուր անհատի և ամբողջ հասարակության պահանջմունքների բավարարումն է: Նախաձեռնողականությունը դրական իրավական ակտիվության դրսևորման յուրահատուկ ձևերից է:
Իրավական կյանքում նախաձեռնողականությունն արտահայտվում է
սուբյեկտների իրավական ակտիվության մեջ, որոնք ունեն հնարավորություն և, որպես կանոն, օգտվում են այդ հնարավորությունից՝ կյանքի կոչելով իրավունքները և պարտականությունները:
Արցախի Հանրապետությունում գործում են բազմաթիվ նորմատիվ իրավական ակտեր, որոնք Արցախի Հանրապետության քաղաքացիներին ընձեռնում են բոլոր հնարավորությունները՝ նախաձեռնող վարքագիծ դրսևորելու համար:
Այսպես, օրինակ, Արցախի Հանրապետութւան Սահմանադրության 45-րդ 1ւ 46-րո հոդվածները սահմանում են մհամոոումնեոհ աոատութտւն և.
համաաատասԽանաըաո. ևուսաևօուԹտւև ստեղծելու և ևուսաևօութւանն
անդամագրվելու իրավունք: Միավորումների, կուսակցությունների ստեղծման ու գործունեության կարգը սահմանվում են համապատասխանաբար «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքներով: Վերոգրյալից պարզ է դառնում, որ մեր երկրում ստեղծված են բոլոր պայմանները հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների ձևավորման ու գործունեության համար: Անհրաժեշտ է միայն ակտիվ անհատների, քաղաքացիների առկայություն, որոնք կյանքի կկոչեն սահմանադրական իրավունքը: Ուշագրավ է այն փաստը, որ վերջին ժամանակաշրջանում նկատվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ակտիվություն, որոնք, օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված իրավունքից, կազմավորում են հասարակական կազմակերպություններ,
կուսակցություններ, որոնք ակտիվ մասնակցություն են ունենում ինչպես հասարակական, այնպես էլ պետական կյանքում:
Արցախի Հանրապետության Սահմանադրության 53-րդ հոդվածը սահմանում է հանրագիր ներկայացնելու իրավունքը479: Հանրագիր ներկայացնելու իրավունքը
478 Матузова Н.И. [и др.], Правовая жизнь в современной России: теоретикометодологический аспект/ Саратов, 2005, стр 379-380.
479 Յուրաքանչյուր ոք ունի անհատապես կամ այլոց հետ մեկտեղ պետական և տեղական
ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հանրագիր ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք: Մանրամասները
սահմանվում են օրենքով: (Արցախի Հանրապետության Սահմանադրություն, ԼՂՀՊՏ
2017.02.28/04(318) «Հանագրերի մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի համաձայն' հանրագիրն Արցախի Հանրապետության Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրությունը կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդումը կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական ու հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկությունն է: /http://minjustnkr.am/nkr/documents/Hanragreri%20-Hyup-tex-
AH%20orenqneri-naxagceri-patet.pdf:
299
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
նպատակ է հետապնդում հնարավորինս օգտագործել քաղաքացիական հասարակության ներուժը, ապահովել պետական իշխանության և հանրության ներկայացուցիչների միջև կայուն հաղորդակցությունը480: Արցախի
Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի բազմազանությունը վկայում է, որ օրենսդիրը համաձայն է այն գաղափարի հետ, որ քաղաքացիների իրավական ակտիվության բարձր մակարդակը նպաստում է իրավաստեղծության որակի կատարելագործմանը, իրավունքի նորմերի կենսագործմանը, սահմանափակում է պետական իշխանության կամայականությունը481:
Այսպես, նախաձեռնողականությունը նախաձեռնողական գործունեության, դրական իրավական ակտիվության ամենակարևոր տարրերից է, քանզի հասարակությունն առաջ է շարժվում նախաձեռնությունների, նորարարությունների շնորհիվ482:
Երրորդ. անհատի իրավական ակտիվությունը հանդիսանում է մարդու և քաղաքացու իրավունքների՝ պետության իրավունքների նկատմամբ առաջնահերթ լինելու երաշխավոր՝ այդ կերպ երաշխավորելով իրավական պետության կարևորագույն սկզբունքի կյանքի կոչումը, այն է՝ մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների առավելագույն ապահովումը: Պետությունը (պետական իշխանությունը) ինքն իրեն չի սահմանափակում, դա կարող է անել միայն մի ուրիշ իշխանություն՝ անհատի իշխանությունը, քաղաքացիական հասարակության կամքը: Իրավական ոլորտում իրավական ակտիվություն ցուցաբերելու
անհրաժեշտության գիտակցումը, սոցիալ-իրավական մշակույթի բարձրացումը կնպաստեն իրավական պետության կարևորագույն սկզբունքների կյանքի կոչմանը:
Չորրորդ. իրավական պետության կառուցման կարևոր տարրերից է պետության ու անհատի փոխադարձ պատասխանատվությունը: Հենց անհատի իրավական ակտիվությունն է ապահովում իշխող սուբյեկտի պատասխանատվության անխուսափելիությունն այն դեպքում, երբ խախտվում են վարքագծի համապարտադիր կանոնները:
Հինգերորդ. իրավական պետությանը ներհատուկ են օրինականությունն ու իրավակարգը: Այն դեպքերում, երբ քաղաքացիներն անտարբեր չեն մնում օրենքի, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների խախտման նկատմամբ, դրսևորում են իրավական ակտիվություն. պաշտպանում են իրենց իրավունքներն ու շահերը, օգտվում են օրենսրդրությամբ երաշխավորված պաշտպանության բոլոր եղանակներից ու միջոցներից, պատրաստակամություն են հայտնում
իրավախախտումները բացահայտելու հարցում, իրավակարգն ու օրինականությունը գտնվում են պատշաճ մակարդակի վրա, այսինքն՝ երաշխավորվում է իրավունքի և օրենքի գերակայությունը:
Իրավական ակտիվությունն է կանխորոշում իրավական պետության սոցիալական, իրավական, տնտեսական զարգացումը: Այսպես, օրինակ, ցուցաբերոլով ակտիվություն ընտրությունների ժամանակ՝ քաղաքացիները մասնակցում են իշխանությունների ձևավորման գործընթացին, աջակցում են այն թեկնածուներին, որոնց ծրագրերը կոչված են ապահովելու ավելի բարենպաստ կյանք:
Քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը պայմանավորված է քաղաքացիների գրագիտությունից, իրավագիտակցությունից, սոցիալական ու
480 Հանրագիրը միջոց է պարտադրելու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց՝ հաշվի առնելու հասարակության կարծիքը, միջոցներ ձեռնարկելու հասարակության անդամների կողմից բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ:
481 Тепляшин И.В. Правовая активность российских граждан: перспективы исследования категории // Российский юридический журнал. 2010. N 5, стр 40-49.
482 Арон Р. Эссе о свободах/ пер. с фр. Н.А. Рут-кевич. М., 2005, стр 162.
300
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
իրավական ակտիվությունից: Միայն անհատի սոցիալական-իրավական ակտիվության վրա հիմնված առողջ քաղաքացիական հասարակության միջոցով է հնարավոր իրավական պետությունում ապահովել ժողովրդավարության, իրավակարգի, օրինականության զարգացում:
Անհատի իրավական ակտիվության ցուցանիշներից են
նախաձեռնողականությունը, նպատակաուղղվածությունը, կազմակերպվածությունը, գործունեության արդյունավետությունը, ուժեղ, կայուն, այլ ոչ թե իրավիճակային ձգտումը' ազդելու սոցիալական գործընթացների ու հասարակական գործերի վրա:
Իրավաբանական գրականությունում անհատի իրավական ակտիվությունը դիտարկվում է որպես իրավական նորմերին համապատասխանող իրավական գործունեության մակարդակ, որը կարևոր դերակատարություն ունի անհատների իրավագիտակցության ձևավորման գործընթացում:
Անհատի իրավական ակտիվությունը բարդ երևույթ է, որի բոլոր տարրերը սերտ փոխկապակցված են և ամբողջական: Անհատի իրավական ակտիվության տարրերից համակարգաստեղծ են իրավական գիտելիքները (իրավական իրազեկվածություն), իրավունքի նկատմամբ վերաբերմունքը (գնահատականներ, համոզմունքներ), իրավակարգավորումները և իրավական վարքագիծը:
Մարդու պահանջմունքների, շահերի, արժեքների վրա հիմնվում է իրավունքի ոլորտում նրա վարքագիծը, իսկ տեղեկատվական ու գնահատողական հատկանիշների հիման վրա կանխորոշվում է իրավագիտակցության կամային հատկանիշը:
Իրավագիտակցությունը սերտ փոխկապակցված է իրավական ակտիվության հետ: Իրավագիտակցությունն իրավական նորմերի կենսագործմանն ուղղված անհատի լիակատար ներքին պատրաստվածության աղբյուրն է483:
Անհատի իրավական ակտիվությունն իրավագիտակցության բարձր
մակարդակի արդյունքն է, ինչի պատճառով մի շարք մասնագետներ այն դիտարկում են որպես երևույթ, որն «անցնում է օրենքի սովորական պահանջը»484:
Անհատի իրավական ակտիվությունն անհրաժեշտ է դիտարկել որպես կրթական, ինչպես նաև նրանց բարոյական հասունացման հետ կապված իրավահարաբերությունների ուսուցման բնագավառում իրավաչափ վարքագծի և գործունեության որոշակի մակարդակ:
Անհատի իրավական ակտիվությունն արտահայտվում է իրավունքի բնագավառում պետության ու հասարակության կողմից ընդունված դրական գործունեության մեջ: Դա նախևառաջ անհատի նախաձեռնողական վարքագիծն է, ինչը պայմանավորված է նրա իրավագիտակցության բարձր մակարդակով, իրավական համոզվածությամբ:
Անհատի իրավական ակտիվության ձևավորման հենասյունը իրավունքի բնագավառում ճանաչողական ակտիվությունն է: Վերջինս բխում է անհատի «իրավական շահերից» ու ստացած գիտելիքներից485: Անհատների ճանաչողական ակտիվությունը նրանց իրավագիտակցության ձևավորման կարևոր նախադրյալներից է: Բայց ինչպիսի՞ միջոցներ պիտի ձեռնարկվեն, որպեսզի անհատի վարքագիծը լինի ոչ միայն իրավաչափ, այլև ակտիվ: Մեր կարծիքով' անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել իրավունքի ճանաչման ներքին պահանջմունքների համակարգի և ակտիվ իրավական վարքագծի ձևավորման վրա:
483 Тепляшин И. В. Становление российской правовой государственности и правовая активность граждан/ И. В. Тепляшин // Журнал российского права. – 2002. – № 1, стр 26-27.
484 Современный воспитательный процесс: состояние и проблемы. Материалы круглого стола // Социологические исследования. 2005 №.4.
485 Щукина Г. И. Активизация познавательной деятельности учащихся в учебном процессе, М.: Просвещение, 1979.
301
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
Իրավունքի' որպես սոցիալական արժեքի գիտակցված պահանջարկը դրսևորվում է որպես սուբյեկտիվ վիճակ, որը կարգավորում է անհատների վարքագիծը, կանխորոշում է մտածելու ու կամքի ուղղությունը:
Պահանջարկն անհատի վարքագծի սկզբնաղբյուրն է, ինչի պատճառով էլ այն ոչ միայն նախորդում է շահին, այլև առաջացնում է այն, քանզի առանց պահանջարկի շահ չի կարող առաջանալ, և հենց պահանջարկն է հիմնավորում շահի բովանդակությունը: Շահը դիտարկվում է որպես «անհատների գործունեության օբյեկտիվ հիմնավորվածության միասնություն և դրա արտացոլում ձգտումներում ու արաքներում»486:
Անհատների իրավական ակտիվությունն իրավունքի ոլորտում նրանց կամավոր, ստեղծագործ գործունեությունն է487: Անհատների իրավական ակտիվության համար հիմք կարող է լինել իրավունքի արժեքի, սուբյեկտի օրինական շահերի պաշտպանության արդյունավետության' նրանց ներքին համոզմունքը:
Անհատների իրավական ակտիվությունը նրանց իրավագիտակցության բարձր մակարդակի հետևանք է, ուստի այն կարելի է դիտարկել որպես պրակտիկ գործունեության անհատների պատրաստվածություն (օրինակ՝ սեփական շահերի պաշտպանությունը, սեփական կարծիքի արտահայտում, որը հաշվի է առնվում իրավակիրառ սուբյեկտի կողմից իրավական խնդիրների առաջացման դեպքում), որի արդյունքը իրավական փորձառությունն է488:
Անհատների իրավական ակտիվությունը դրսևորվում է նրանց գործունեության մեջ՝ դառնալով նրանց իրավական մշակույթի անքակտելի բաղադրիչը: Անհատների իրավական ակտիվության սահմանները կանխորոշված են նրանց իրավասուբյեկտության սահմաններով:
Անհատների գործունեության տիրապետող տեսակը իրավական բնույթի կրթական գործունեությունն է, ինչն էլ համարվում է իրավական գործունեության տարատեսակ: Անհատները մասնակցում են իրավաբանական նշանակություն ունեցող տարաբնույթ գործողությունների՝ դառնալով ընտանեկան, քաղաքացիական, վարչական, աշխատանքային և այլ իրավահարաբերությունների մասնակիցներ489:
Անհատների իրավական ակտիվության տարատեսակ է տեղեկատվական-իրավական գործունեությունը, որին նրանք ակտիվ մասնակցում են490:
Անհատների իրավական ակտիվությունը սերտ կապված է իրավագիտակցության հետ, ինչն արտահայտվում է անհատների կողմից սեփական վարքագիծը ծրագրավորելու գիտակցված հնարավորությամբ, ինչն էլ հիմք է կայուն վարքագծի ձևավորման համար, և սեփական վարքագիծը կառավարելու հնարավորություն է ընձեռնում:
Անհատների իրավական ակտիվությունը դրսևորվում է սպառողների շահերի պաշտպանության բնագավառում: Այսպես, Արցախի Հանրապետությունում գործում է
486 Покровский И. Ф., Формирование правосознания личности. Л., 1972:
487 Батурин Ф. А., Социальная активность трудящихся: сущность и управление. Новосибирск: Наука, 1986, стр 64: Чефранов В. А. Правовое сознание как разновидность социального отражения. Киев, 1986, стр 202:
488 Сабиненов С. И., О правовой активности личности при социализме // Актуальные проблемы теории социалистического государства и права. М., 1974:
489 Իրավաբանական գրականության մեջ առանձնանում են իրավական գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են, նյութաիրավական, դատավարաիրավական, միջազգային-իրավական, հանրային-իրավական, մասնավոր իրավական. մասնավորապես՝ Шагаева Р. В. Правовая деятельность и ее разновидности в современном российском обществе // Журнал российского права. 2004. №10, է ջ 93: Фаткуллин Ф. Н. Проблемы общей теории социалистической правовой надстройки. Казань, 1980, стр 85-86:
490 Морозов А.В., Система правовой информатизации Минюста России. М., 1999:
302
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը, որը կարևոր երաշխիք է Արցախի Հանրապետության սպառողների շահերի պաշտպանության գործում: Հատկանշական է, որ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության կազմում գործում է շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը491:
Անհատների իրավական վարքագիծը կարելի է դիտարկել որպես սուբյեկտի՝ իրավունքի նորմերի պահանջների գիտակցված կատարմանն ուղղված գործունեություն: Իրավունքի նորմը անհատների վարքագծի արտաքին
կարգավորիչներից է: Կամային ակտիվություն առաջացնելու համար այդ նորմը պետք է արտացոլվի նրա գիտակցության մեջ, վերածվի անհատների կողմից իրենց գործողությունները գնահատելու ներքին չափանիշի և հետո միայն արտահայտվի իրավական գործողություններում: Սեփական պահանջմունքները գիտակցելու,
շահերը, նպատակները կոնկրետացնելու միջոցով անհատներն իրենց գիտակցության մեջ նախանշում են ապագա ցանկայի ու պարտադիր վարքագծի մոդելը: Այդ ծրագիր-մոդելները կարևոր նշանակություն ունեն վարքագծի տեսլականի համար:
Անհատների իրավական ակտիվությունը վերջիններիս իրավական վարքագծի հատկանիշներից է, որը համապատասխանում է իրավունքի ոգուն ու իմաստին, դիտարկվում է որպես իրավագիտակցության ձևավորման կարևոր նախադրյալ' հնարավորություն ընձեռելով ոչ միայն յուրացնելու իրավական տեղեկատվությունը, այլև իրացնելու այն իրական կյանքում:
Ներկայումս օրենսդրության մեջ ամրագրված հավասարության,
ժողովրդավարության, ընտրության ազատության սկզբունքները, որոնց իրացման շրջանակներում արտահայտվում է անհատների իրավական ակտիվությունը, ցավոք սրտի, ոչ միշտ են կյանքի կոչվում վերջիններիս կողմից: Մեր կարծիքով' առկա է համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման անհրաժեշտություն:
Օրենսդրության կատարելագործման առաջնային ուղղություններից պետք է լինի այնպիսի իրավական ակտերի մշակումն ու ընդունումը, որոնք ունակ լինեն խթանելու անհատների իրավական ակտվությունը: Անհրաժեշտ է մշակել ու կյանքի կոչել անհատների իրավական ակտվությունը խթանող համապատասխան հայեցակարգեր, ծրագրեր492:
491 Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների
նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՜ մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման, սպառողների իրավունքների պաշտպանության
բնագավառներում՜ հանդես գալով Արցախի Հանրապետության անունից:
492 Այս պարագայում կարճ ժամկետում հաջողության հասնելու համար առավել նպատակահարմար է առկա հիմնախնդրի լուծման հնարավոր լուծումները վերածել «պիլոտային» ծրագրերի, փորձարկել դրանք Արցախի Հանրապետության քաղաքային ու գյուղական համայնքներում, իրականացնել մշտադիտարկում, հետազոտել ծրագրի արդյունքները' առանձնակի ուշադրություն դարձնելով ծրագրի մշակման ընթացքում չհաշվարկված երևույթներին, այնուհետև առավել արդյունավետ ծրագիրը վերածել պետական քաղաքականության:
303
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
Ցավայի է, բայց և փաստ, որ հասարակության անդամները ներկայումս բաժանվում են երկու խմբի' ակտիվ ու պասիվ: Պասիվ անհատներին ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է շահագրգռել նրանց: Այդ պարագայում որպես սկզբնական օղակ պետք է դիտարկվեն հանրակրթական ուսումնական հաստատությունները, այնուհետև բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները: Հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսումնական տարվա ամբողջ ընթացքում պետք է կազմակերպվեն աշակերտների և ուսանողների ակտիվությունը խթանող միջոցառումներ, մասնավորապես՝ բրեյն-ռինգներ, օլիմպիադաներ, կլոր սեղաններ, տարաբնույթ թեմաներով ընթերցումներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս թե' աշակերտները, թե' ուսանողներն օգտվում են համացանցից, նպատակահարմար է ակտիվություն դրսևորելու հարթակ ստեղծել նաև համացանցում: Կարելի է օգտագործել հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կայքէջերը, տարբեր առաջադրանքներ տեղադրել կայքէջերում, կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ և այլն:
Ինչ վերաբերում է պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, ապա նրանք ևս պիտի շահագրգռված լինեն անհատների իրավական ակտիվությամբ: Ընդ որում, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց լիազորությունների և իրավասությունների շրջանակներում պետք է իրականացնեն ինչպես ամբողջ պետության, այնպես էլ իրենց համակարգում աշխատողների իրավական ակտիվությունը խթանող միջոցառումներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատողներին իրենց ստեղծագործ մտածելակերպով առաջադրելու ինչպես պետության, այնպես էլ համակարգի առջև դրված խնդիրների լուծումներ:
Այսպիսով' անհատների իրավական ակտիվությունն Արցախի
Հանրապետության՝ որպես իրավական ու ժողովրդավարական պետության կառուցման և գործունեության կազմակերպման անհրաժեշտ պայմաններից է:
Անհատների իրավական ակտիվությունն անհատների իրավաչափ,
հասարակայնորեն օգտակար և պետության ու հասարակության կողմից հաստատված գործունեությունն է իրավական ոլորտում: Անհատների իրավական ակտիվությունն իրավագիտակցության բարձր մակարդակի արդյունքն է, որն արտահայտվում է անհատների կողմից սեփական վարքագիծը ծրագրավորելու գիտակցված հնարավորությամբ, ինչն էլ հիմք է կայուն վարքագծի ձևավորման համար և սեփական վարքագիծը կառավարելու հնարավորություն է ընձեռնում:
LEGAL ACTIVITY AND ITS ROLE IN THE FORMATION OF THE REPUBLIC OF
ARTSAKH AS A LEGAL STATE
LUSINE BARKHUDARYAN
Leading Specialist of the Department of Examination of Legal Acts and Improving Legislation of the Staff of the Ministry ofJustice of the Republic of Artsakh, Member of UYSSA, Stepanakert, Republic of Artsakh (NKR),
The purpose of the article is to reveal the role of legal activity in the formation of the Republic of Artsakh as a legal state.
In the course of the study scientific and special methods were applied.
The study identified factors and areas that stimulate legal activity.
As a result of the study, the following conclusion was formed: legal activity, first of all, involves the use of all elements of a person’s legal status. In addition, legal activity includes
304
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019
legitimate actions aimed at transforming, developing both the legal status of the individual and the legal system as a whole.
The legal activity of the individual is one of the most important prerequisites for the construction and functioning of the legal state, since the full protection of the rights and freedoms of human and citizen, the mutual responsibility of the state and the individual, legality, the rule of law, the strengthening of legal statehood, the improvement of civil society, and the development of democracy are directly related to positive legal activity of persons.
With the implementation of the proposals made in the article, it will be possible to create a solid foundation for the establishment of the Republic of Artsakh as a state of law.
Key words: legal activity, legal state, Constitution, civil society, initiative, legal consciousness, personality, citizen.
ПРАВОВАЯ АКТИВНОСТЬ И ЕЕ РОЛЬ В СТАНОВЛЕНИИ РЕСПУБЛИКИ АРЦАХ КАК ПРАВОВОГО ГОСУДАРСТВА
ЛУСИНЕ БАРХУДАРЯН
Ведущий специалист отдела экспертизы правовых актов и совершенствования законодательства аппарата министерства юстиции Республики Арцах, член ОМУСА г.Степанакерт, Республика Арцах (НКР)
Цель статьи - раскрыть роль правовой активности в становлении Республики Арцах как правового государства.
В ходе исследования были применены научные и специальные методы, выявлены факторы и направления, стимулирующие правовую активность.
В результате исследования было сформировано следующее заключение: правовая активность прежде всего предполагает использование всех элементов правового статуса личности. Кроме того, правовая активность включает в себя правомерные действия, направленные на преобразование, развитие как правового статуса личности, так и правовой системы в целом.
Правовая активность личности является одной из важнейших предпосылок построения и функционирования правового государства, поскольку полная защита прав и свобод человека и гражданина, взаимная ответственность государства и личности, законность, правопорядок, укрепление правовой государственности, совершенствование гражданского общества, развитие демократии напрямую связаны с позитивной правовой активностью личности.
При осуществлении предложений, приведенных в статье, станет возможным создать прочную основу для становления Республики Арцах как правового государства.
Ключевые слова: правовая активность, правовое государство, Конституция, гражданское общество, инициативность, правовое сознание, личность, гражданин.
305