Научная статья на тему 'ՀՀ պետական պաշտոնյաների էթիկայի կանոնները Եվ կիրարկումը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում'

ՀՀ պետական պաշտոնյաների էթիկայի կանոնները Եվ կիրարկումը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում Текст научной статьи по специальности «Право»

CC BY
414
215
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по праву, автор научной работы — Վաչե Քալաշան

Հոդվածում փորձ է արվել հանրային հարաբերություններում ֆորմալ ոչ ֆոր-մալ ինստիտուտների ներդաշնակման էությունը հիմնավորել էթիկայի կանոն-ների օրենսդրության հավասարակշռության միջոցով: Անդրադարձ է կատար-վել Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների շրջա-նակներում, մասնավորապես` Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմի-տեի կողմից առաջադրված հանրային ծառայողների մոդելային վարքականոնիտեղայնացման պարտավորությանը, պետական կառավարման համակարգումմիասնական վարքականոնի ընդունման հնարավոր ուղիներին կիրարկմանմեխանիզմներին: Առաջարկվել է ՀՀ Հանրային ծառայողի օրինակելի վարքա-կանոնի տարբերակ, որը խարսխված է մի կողմից` ՀՀ պետական կառավար-ման համակարգի յուրահատկությունների մյուս կողմից` ԵԽ կողմից առաջա-դրված հանրային ծառայողի մոդելային վարքականոնում ամրագրված դրույթ-ների վրա:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В предлагаемой статье обоснование сущности гармонизации формальных и неформальных аспектов общественных отношений сводится к установлению баланса между этическими нормами и законодательством. Обращаясь к международным обязательствам Республики Армения — в частности, к локализации образцовой модели этических норм государственных служащих, предложенного комитетом министров при Совете Европы (СЕ), рассмотрены возможные пути принятия и имплементации единых норм поведения в сфере системы государственного управления. В конечном итоге, предлагается образцовый вариант этических норм поведения государственных служащих, основанный, с одной стороны, на специфике системы государственного управления РА и основополагающих принципах модельных норм поведения предложенного со стороны СЕ — с другой.

Текст научной работы на тему «ՀՀ պետական պաշտոնյաների էթիկայի կանոնները Եվ կիրարկումը կոռուպցիայի կանխարգելման գործընթացում»

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԿԻՐԱՐԿՈՒՄԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Վաչե Քալաշան

Հոդվածում փորձ է արվել հանրային հարաբերություններում ֆորմալ և ոչ ֆորմալ ինստիտուտների ներդաշնակման էությունը հիմնավորել էթիկայի կանոնների և օրենսդրության հավասարակշռության միջոցով: Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների շրջանակներում, մասնավորապես' Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Նախարարների կոմիտեի կողմից առաջադրված հանրային ծառայողների մոդելային վարքականոնի տեղայնացման պարտավորությանը, պետական կառավարման համակարգում միասնական վարքականոնի ընդունման հնարավոր ուղիներին և կիրարկման մեխանիզմներին: Առաջարկվել է ՀՀ Հանրային ծառայողի օրինակելի վարքականոնի տարբերակ, որը խարսխված է մի կողմից' ՀՀ պետական կառավարման համակարգի յուրահատկությունների և մյուս կողմից' ԵԽ կողմից առաջադրված հանրային ծառայողի մոդելային վարքականոնում ամրագրված դրույթների վրա:

Ներածություն

ՀՀ Հակակոռուպցիոն ռազմավարության տեխնիկական առաջադրանքի 3-րդ գլխի 3.1 ենթակետի' «Կոռուպցիայի կանխարգելման միջոցները» բաժնում էթիկայի կանոնները և դրանց կիրարկման մեխանիզմները համարվում են ինքնահսկման միջոցներ և այդպիսով անուղղակիորեն կազմում են մոնիթո-րինգի համակարգի մի մասը: Ներկա դրությամբ, Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների համար էթիկայի կանոնները մշակվել և ընդունվել են ապակենտրոն սկզբունքին համաձայն' բաշխված լինելով ըստ տարաբնույթ հանրային ծառայությունների: Գոյություն ունեցող էթիկայի կանոններն ընդհանուր առմամբ ունեն քարոզչական բնույթ, իսկ որոշ դրույթներով էլ առնչվում են կարգապահական կանոնակարգմանը ենթակա նորմերին: Առկա էթիկայի կանոնակարգերը չեն շոշափում կոռուպցիոն ռիսկերին առնչվող պետական պաշտոնյաների վարքաբանությունը և չեն լրացնում օրենսդրությամբ կարգավորվող նորմատիվ, ֆորմալ, դաշտից դուրս գտնվող ոչ ֆորմալ փոխհարաբերություններն ինչպես հանրային ծառայությունների ներ-

103

Վ Քալաշյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

սում, այնպես էլ քաղաքացիների հետ ունեցած շփումներում: Այս փաստաթղթի հավելված 1-ում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություններում էթիկայի կանոնների և շահերի բախման առկա իրավիճակը: Նույն հավելվածում ներկայացված են հանրային ծառայողների վարքագծի կանոնների կիրարկման նպատակով էթիկայի հանձնաժողովների ստեղծման հետ կապված որոշակի նկատառումներ, որոնց համար իբրև մոդելային տարբերակ է ընդունվել ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ամրագրված էթիկայի հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունն ու նախկինում տեղ գտած փորձը:

Ամփոփելով տարաբնույթ պետական ծառայություններում ընդունված պետական պաշտոնյաների վարքագծի կամ էթիկայի կանոնների բովանդակային և կառուցվածքային վերլուծությունը, մասնավորապես' քաղաքացիական ծառայողի, դիվանագետի, համայնքային ծառայողի էթիկայի կանոնները և դատական ծառայողի, աուդիտի ու հարկային ծառայողի վարքագծի կանոնները, եզրակացվել է, որ անհրաժեշտ է մշակել և ներդնել նոր կանոնագրքեր (բացառությամբ դիվանագիտական ծառայության)' ապահովելու համար դրանց համադրելիությունը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված և GRECO մասնակից երկրներին առաջադրված «Հանրային ծառայողների վարքագծի կանոնների»1 մոդելային տարբերակի հետ: Այդ նպատակով այս փաստաթղթում պարզաբանվել են ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից ընդունված փաստաթղթի բովանդակային դրույթներն ու ինստի-տուցիոնալ առաջադրանքները և դրանց հիման վրա ներկայացվել է «ՀՀ Հանրային ծառայողի էթիկայի մոդելային կանոնների» նախագիծ (Հավելված 2): Փորձագիտական եզրակացության երկրորդ բաժնում պարզաբանվել է ՀՀ Հանրային ծառայողի մոդելային վարքականոնի բովանդակային էությունը:

1. Եվրոպայիխոյւհյւդի Նախարարների կոմիտեի կողմից առաջադրված Հանրային ծառայողների վարքագծի մոդելային կանոններն ու դրա կիրարկման երաշխավոյաւթյունները

Գիտակցելով, որ արդյունավետ գործող պետության հիմքը հուսալի պետական կառույցների ստեղծումն է, Հայաստանը 2004թ. հունվարին միացավ Եվրոպական «Անցումային տնտեսության հակակոռուպցիոն խումբ» կառույցին (GRECO): Չնայած գոյություն ունեին էթիկայի կանոնների եվրոպական մոդելներ, հասարակական գիտակցության բարձրացմանը զուգընթաց' էթիկական վարքի արժևորումը' որպես կոռուպցիայի կանխարգելման կարևորագույն միջոց, և եվրոպական պետությունների կողմից ընդունված պետական վար-

1 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի H. R (2000) 10 որոշման հավելված:

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Վ Քալաշյաե

չակաե օրենքի բոլոր օրինակները վկայում էիե, որ պետական մարմինների տարաբնույթ կատեգորիաների համար անհրաժեշտ է էթիկայի համընդհանուր կանոնների ամրագրում: Ելնելով այդ անհրաժեշտությունից' Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, նկատի ունենալով Հ. R (97) 24 որոշման' կոռուպցիայի դեմ պայքարի քսան ղեկավարող սկզբունքները, 2000թ. ընդունեց և իր որոշմամբ երաշխավորեց, որ անդամ պետությունների իշխանությունները ներքին օրենսդրությանը և հանրային ծառայողների սկզբունքներին համապատասխան, ընդունեն հանրային ծառայողների վարքագծի ազգային կանոններ' հիմնված այդ որոշմանը կցված պետական ծառայողների օրինակելի վարքականոնի վրա, իսկ որոշման կատարման վերահսկումը հանձնարարվեց Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբին (GRECO):

Հարկ է նշել, որ 2000թ. Եվրոպական խորհրդի ներկայացրած «Պետական պաշտոնյաների վարքի օրինակելի կանոնները» փաստաթուղթը, որը ՀՀ կառավարության կողմից ընդունվել է GRECO-ի առաջարկությունների շրջանակներում, միևնույն ժամանակ Եվրոպական հարևանության ծրագրի դրույթներով նույնպես կարևորում է ՀՀ քաղաքացիական ծառայությունում էթիկայի կանոնների խթանումը, իբրև հակակոռուպցիոն միջոցառում1:

Առաջադրված որոշումը կազմված է երեք մասից: Առաջին մասը կրում է հռչակագրային բնույթ և նկարագրում է ընդհանրական էթիկական չափորո-շիչներ ամրագրելու եվրոպական երկրների ձգտումները: Երկրորդ մասում ներկայացված են հանրային ծառայողների վարքագծի մոդելային կանոնները, իսկ երրորդ մասում, որ կոչվում է «Բացատրական հուշագիր», ներկայացված են ինչպես մոդելային վարքականոնի կիրարկման երաշխավորությունները, այնպես էլ դրա բովանդակային մեկնաբանությունները: Ելնելով այն հանգամանքից, որ երրորդ մասը կրում է խորհրդատվական բնույթ, առաջարկում ենք այն պաշտոնապես ընդունել իբրև ուղեցույց ու տեղական հանրային ծառայություններում պետական պաշտոնյաների վարքագծի կանոնները վերահսկող և ուղղորդող մարմինների (օր. Էթիկայի հանձնաժողովներ կամ Ոստիկանական ծառայության պարագայում' պատվո դատարաններ)1 2 խորհրդատվական գործառույթի ապահովմանն անհրաժեշտ գործիք: Չնայած ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից առաջադրված երաշխավորություններում ուղղակիորեն չի արծարծվում կանոնագրքի իրականացման ու վերահսկման նպատակով առանձնացված ստորաբաժանման ստեղծումը, սակայն էթիկայի կանոնների կիրարկումն ապահովող մարմինների առկայությունն ինքնին բխում է ԵԽ մոդելային վարքականոնի պահանջների կատարումն ու պատժամիջոց-

1 Եվրոպական հարևանության ծրագրի 5.5 դրույթ. ՀՀ կառավարությունը ստանձնել է ծրագրով նախատեսված երաշխավորությունները:

2 ՀՀ ՔԾԽ թիվ 1050-Ն որոշմամբ հաստատված Էթիկայի հանձնաժողովների կանոնադրությունը («Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 6-9 հ.):

105

Վ Քալաշյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

եերե ամրագրող 22-րդ հոդվածի դրույթներից, մասնավորապես' «Սույն Կանոնագիրքն ընդունվում է հանրային ծառայության համար պատասխանատու նախարարի կամ ղեկավարի հրամանով: Հանրային պաշտոնյան պարտավոր է իր գործունեության ընթացքում պահպանել սույն Կանոնագիրքը և տեղեկացված մնալ վերջինիս դրույթներին և դրանցում կատարվող բոլոր փոփոխություններին: Եթե հանրային ծառայողը վստահ չէ, թե ինչպես վարվել, նա պարտավոր է խորհուրդ ստանալու նպատակով դիմել համապատասխան անձանց» (հոդված 22, 1-ին կետ): Բացի նշված դրույթից, ԵԽ մոդելային կանոնագրքում առկա են մի շարք հոդվածներ, որոնք չեն կրում նորմատիվային բնույթ և որպես խորհրդատվական ուղենիշեր, մեր կողմից առանձնացվելով, ներառվել են սույն փաստաթղթի հավելված 1-ում ներկայացված էթիկայի հանձնաժողովների գործառույթներում:

Քանի որ, մնացած մասով, ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից ընդունված' հանրային ծառայողների մոդելային վարքականոնի հոդվածների բովանդակային բաշխվածությունը կրում է հախուռն (սպոնտան) բնույթ, մեր կողմից առաջարկվել է դրանք դասակարգել ըստ նորմատիվային երեք ուղղությունների' պատվիրակող, կանխարգելող ու խրախուսող, այնուհետև խմբավորելով ըստ գործառութային նույնական հատկանիշների ներկայացվել է «ՀՀ հանրային ծառայողների մոդելային վարքականոնի» նախագիծ (Հավելված 2): Նմանօրինակ մոտեցումը պայմանավորված է եղել նաև նրանով, որ GRECO-ի երաշխավորություններով անդամ պետությունների իշխանությունները պարտավորվում են ներքին օրենսդրությանը և հանրային ծառայողների սկզբունքներին համապատասխան ընդունել հանրային ծառայողների վարքագծի ազգային կանոններ' հիմնված Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի H. R (2000) 10 որոշմանը կցված հանրային ծառայողների օրինակելի վարքականոնի վրա:

Առաջարկվել է, որ պետական ծառայողների էթիկայի կանոնների մեծ մասը ներառեն հետևյալ յոթ կատեգորիաները'

1. Ֆունդամենտալ, հասկանալի սահմանափակումներ, օր.' շահերի բախում կամ պաշտոնեական դիրքով պայմանավորված արտոնությունների և ռեսուրսների' անձնական նպատակներով օգտագործելու անթույլատրելիություն: Ընդ որում' «Պաշտոնական դիրքի չարաշահումը անձնական շահերի ազդեցությունն է այն պարտականությունների վրա, որոնք հանրային ծառայողը պետք է կատարի օբյեկտիվ և նվիրվածությամբ»1:

2. Շահերի և ֆինանսական կարգավիճակի հայտարարագրում' «Հանրային ծառայողը, որն այնպիսի դիրք է գրավում, որտեղ իր անձնական

1 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի H. R (2000) 10 որոշմանը կից «Հանրային ծառայողների օրինակելի վարքականոն», հոդված 13, կետ 1:

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Վ Քալաշյաե

շահերը հնարավոր է, որ բախվեն իր պաշտոնական պարտականություններին, պետք է օրենքով նախատեսված կարգով հայտարարի մինչև նշանակումը և յուրաքանչյուր անգամ, երբ դրան նպաստող փոփոխություններ տեղի ունենան»1:

3. Խախտումների/անհամապատասխանության չափորոշիչների առաջացում, օր.' Հանրային ծառայողը չպետք է ներգրավված լինի որևէ գործունեության կամ պայմանավորվածության մեջ կամ ձեռք բերի որևէ դիրք կամ գործառույթ, լինի դա վճարովի թե ոչ, որն անհամատեղելի է իր պարտականությունների բարեխիղճ կատարման հետ: Երբ պարզ չէ, թե արդյոք գործողությունը համատեղելի է թե ոչ, հանրային ծառայողը պետք է խորհուրդ հարցնի իր վերադասից (մեր կողմից' կամ վարքականոնի կիրարկումը վերահսկող մարմնից, օր.' էթիկայի հանձնաժողովից)1 2:

4. Հետազոտական և խորհրդատվական իրավասություններով օժտված անաչառ հանձնաժողով:

5. Լրացուցիչ սահմանափակումներ (եկամտից դուրս, հետաշխատան-քային գործունեություն):

6. Քրեական պատժամիջոցներ և վարչական տույժեր:

7. Տուժողի/բողոքարկողի և աշխատողի ընթացակարգային պաշտպանություն:

2. ՀՀ Հանրային ծառայողի ւԽդերսյին վարքականռնի բովանդակային մեկնաբանությունները

Ստորև ներկայացված են հանրային ծառայողների էթիկայի կանոնները, որոնք մշակվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից առաջադրված հանրային ծառայողների մոդելային վարքականոնի հիման վրա: Այս կանոնները կրում են մոդելային բնույթ, և ուժի մեջ մտնելուց առաջ կառավարությունը պարտավոր է հանրային ծառայողներին տեղեկացնել դրանց պայմանների մասին3:

Վարքականոնը պետք է հանրային ծառայողի գործունեությունը կարգավորող պայմանների մաս կազմի այն պահից սկսած, երբ հաստատվում է, որ նա տեղեկացվել է Վարքականոնի մասին: Յուրաքանչյուր հանրային ծառայող պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վարքագծի պայմանները կյանքի կոչելու համար:

«ՀՀ Հանրային ծառայողի էթիկայի մոդելային կանոնները» ուղենիշային փաստաթուղթ է, որը հնարավորություն է ընձեռում աշխատակցին և քաղաքացուն կողմնորոշվել այնպիսի բարդ իրավիճակներում, որոնք չեն կարգավորվում օրենսդրական նորմերով: Հետևաբար, այդ կանոններն անընդհատ գտնվե-

1 Նույն տեղում, հոդված 14:

2 Նույն տեղում, հոդված 13:

3 Եվրոպայի խորհրդի Ննախարարների կոմիտեի H. R (2000) 10 որոշման դեկլարացիա:

107

Վ Քալաշյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

լու եե աշխատակազմերի ուշադրության ներքո: Կյանքով թելադրված նոր իրավիճակները նույնպես պետք է ներառվեն այդ փաստաթղթում: Այնպես որ, էթիկայի կանոններն անընդհատ լրամշակման և հղկման կարիք են ունենալու: Այդ գործընթացին մասնակից դարձնելով ողջ անձնակազմին' էթիկայի հանձնաժողովները կյանքի են կոչելու էթիկական վարքագիծը թե' պետական ծառայողների և թե' քաղաքացիների հետ նրանց փոխհարաբերություններում:

Ընդհանուր առմամբ, ներկայացված վարքականոնը բաղկացած է յոթ բաժիններից, որոնք թույլ են տալիս դասակարգել երեք հիմնական փոխհարաբերություններում առկա էթիկական նրբերանգները, դրանք են՝ քաղծա-ռայող-քաղծառայող (հորիզոնական), քաղծառայող-վերադաս (ուղղահայաց) և պետական մարմին-քաղաքացի փոխհարաբերությունները:

Առաջին բաժինը նախաբանն է, որտեղ հիմնավորվում է էթիկայի կանոնների գոյությունն ընդհանրապես և ցույց է տրվում, որ էթիկայի կանոնների պահպանման հիմնական գրավականը քաղաքացիական ծառայողի ընդունած երդումն է:

Երկրորդ բաժինը կոչվում է ծառայություն պետական շահերին, այն նախնական պատկերացում է տալիս պետություն-քաղաքացիական ծառայող փոխհարաբերության արժեքային բովանդակության մասին' հիմք ընդունելով պետական շահի առկայությունն ու գերակայությունը: Այս բաժինը կարևորվում է նաև նրանով, որ նույնիսկ համընդհանուր պետական շահի բացակայության դեպքում պետածառայական համակարգում նշված վարքագծի առկայությունը կարող է հանգեցնել պետական շահերի ձևավորմանը:

Երրորդ բաժինը կոչվում է ծառայություն հանրային շահերին, այն նկարագրում է հասարակության տարբեր խմբերի և քաղաքացիների հետ հարաբերության մեջ գտնվող պետական պաշտոնյաների վարքագծի ուղենիշերը' որպես հիմք ընդունելով արդարության և իրավահավասարության սկզբունքները: Հատկապես ընդգծված է պետության հանդեպ քաղաքացիների հավատի և վստահության կախվածությունը քաղաքացիական ծառայողների հոգատարության և նրբանկատության աստիճանից:

Չորրորդ բաժինը' բարոյական ընդհանուր սկզբունքների պահպանումը, ներկայացված է քաղաքացիական ծառայության մասնագիտական յուրահատկությունների լույսի ներքո: Ընդգծված է, որ քաղաքացիական ծառայողը, ղեկավարվելով հումանիզմի և արդարության սկզբունքներով, պետք է օժտված լինի պարտքի զգացումով և սեփական պարտականությունների կատարման պատասխանատվությամբ:

Հինգերորդ բաժինն արձանագրում է շահախնդիր գործողությունների անթույլատրելիությունը: Այստեղ նշվում են այն հնարավոր դեպքերը, որոնք կարող են հանգեցնել կոռուպցիայի և շահախնդիր հովանավորչության, ինչպես նաև ընդգծվում է նմանօրինակ վարքագծի անթույլատրելիությունը: Այս բաժնի արժեքային բովանդակությունը խարսխված է քաղաքացիական ծառայողի

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Վ Քալաշյաե

արտոնությունների և պարաավորություեեերի հավասարակշռության վրա:

Վեցերորդ բաժինը ծառայողական պարտականությունների կատարումը բնորոշող էթիկական նորմերի հավաքածու է: Այն անդրադառնում է պետական պաշտոնյայի պաշտոնի անձնագրից բխող պարտավորությունների կատարման անհրաժեշտությանը, այդ պարտականությունների կատարմանը աշխատանքային ժամանակի անմնացորդ նվիրաբերմանը, գործընկերների մասնագիտական կատարելագործմանը նպաստելուն և պաշտոնեական առաջխաղացումը բարոյական միջոցներով ապահովելուն: Այս բաժնի արժե-քային հիմնախարիսխը փոխօգնության և մրցակցության միջև հավասարա֊ կշnվшծությաե ապահովումն է:

Յոթերորդ բաժինը կոչվում է կոլեգիալ վարք, այստեղ ներկայացված են քաղաքացիական ծառայողի վարքագծի այն էթիկական նորմերը, որոնք օժանդակում են տվյալ պետական կառավարչական հիմնարկում կորպորատիվ շահի ձևավորմանը: Ընդգծված են աշխատակիցների հետ հնարավոր փոխ-շփումների կոռեկտությունը և կոլեկտիվի ավանդույթների պահպանումը: Այս բաժնի արժեքային բովանդակությունը խարսխված է մասի և ամբողջի միջև գոյություն ունեցող անքակտելի կապերի վրա:

Հոկտեմբեր, 2008թ.

ЭТИЧЕСКИЕ КАНОНЫ ГОССЛУЖАЩИХ РА И ИХ ПРИМЕНЕНИЕ В ПРОЦЕССЕ ПРЕДОТВРАЩЕНИЯ КОРРУПЦИИ

Баче Калашян

Резюме

В предлагаемой статье обоснование сущности гармонизации формальных и неформальных аспектов общественных отношений сводится к установлению баланса между этическими нормами и законодательством. Обращаясь к международным обязательствам Республики Армения — в частности, к локализации образцовой модели этических норм государственных служащих, предложенного комитетом министров при Совете Европы (СЕ), рассмотрены возможные пути принятия и имплементации единых норм поведения в сфере системы государственного управления. В конечном итоге, предлагается образцовый вариант этических норм поведения государственных служащих, основанный, с одной стороны, на специфике системы государственного управления РА и основополагающих принципах модельных норм поведения предложенного со стороны СЕ — с другой.

109

Վ Քալաշյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Հավելված 1

Նկատառումներ Պետական ծառայության համակարգում էթիկայի հանձնաժողովների վերաբերյալ

Առկա իրավիճակը

1. Ինչպիսի դեր է վերապահված էթիկայի հանձնաժողովներին քաղաքացիական ծառայողի վարքականոնի պահպանմանն ուղղված մոնիթորինգի կազմակերպման գործում:

Հանձնաժողովների հիմնական խնդիրն է'

• Քննության առնել իրեն ուղղված հարցերը

• Քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունել որոշումներ

• Համապատասխան մարմնում պարբերաբար անցկացնել սոցիոլոգիական հետազոտություններ և կատարել վերլուծություններ

• Խորհրդի և համապատասխան մարմնի աջակցությամբ անցկացնել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ

• Ընդունել շահերի հայտարարագրերը և հետևել դրանց պահպանմանը։

2. Ովքե ր են նախարարություններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների անդամները:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են '

• Խորհրդի երկու ներկայացուցիչներ

• Համապատասխան մարմնի երկու ներկայացուցիչ, որոնցից մեկը' քաղաքացիական ծառայող

• Տվյալ բնագավառի հասարակական միավորումների մեկ ներկայացուցիչ' խորհրդակցական ձայնի իրավունքով

• Հայ Առաքելական եկեղեցու մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ):

3. Ովքե ր և ինչպե ս կարող են դիմել էթիկայի հանձնաժողովներին այս կամ այն կոնկրետ դիպվածը քննարկելու համար:

Հանձնաժողով քննարկմանը հարցեր կարող են ներկայացնել '

• Քաղաքացիական ծառայության խորհուրդը

• Համապատասխան մարմնի ղեկավարը

• Համապատասխան մարմնի աշխատողները

• Հանձնաժողովի անդամները

• Հասարակական միավորումները

• Այլ ֆիզիկական և իրավաբանական անձինք

Հանձնաժողովի քննարկմանը հարցերը ներկայացվում են գրավոր դիմումով: Հանձնաժողովում գրավոր դիմումը պարտադիր ենթակա է քննության:

Հանձնաժողովում հարցերը ենթակա են քննարկման և որոշումների կայացման

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Վ Քալաշյաե

15-օրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում ա]դ ժամկետը Հանձնաժողովը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան մեկ շաբաթ:

4. Որն է էթիկայի հանձնաժողովի մանդատը, ինչպիսի որոշումներ այն կարող է կայացնել և արդյո ք կան ոլորտներ, որոնք գտնվում են հանձնաժողովի իրավասությունից դուրս:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Հանձնաժողովի որոշումները '

• Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ: Այդ որոշումները կարող են բովանդակել խրախուսող և կամ պարսավող գնահատական:

• Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց կամ փակ գաղտնի քվեարկությամբ' Հանձնաժողովի նիստին մասնակցած Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

• Հանձնաժողովի որոշումները, դրանք կայացնելուց հետո եռօրյա ժամկետում, տրամադրվում են այն անձին, ում ներկայացմամբ քննարկվել է հարցը և ում հետ կապված է հարցի քննությունը, շահագրգիռ այլ անձանց, համապատասխան մարմնին, Խորհրդին:

• Համապատասխան մարմինը և Խորհուրդը Հանձնաժողովի որոշումները քննարկելու և միջոցներ ձեռնարկելու մասին տեղեկացնում են հանձնաժողովին:

• Հանձնաժողովի որոշումները հրապարակվում են համապատասխան մարմնում:

• Հանձնաժողովը կարող է որոշումները հրապարակել մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

• Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

• Հանձնաժողովի իրավասությունից դուրս է քրեական, վարչական, կարգապահական և այլ իրավական պատասխանատվություն առաջացնող հարցերի քննարկումը:

Էթիկայի հանձնաժողովների զարգացման ուղենիշերը հակակոռուպցիոն ոազմավայաւթյան տեսանկյունից

Հայաստանի Հանրապետության պետական ծառայության համակարգում Էթիկայի հանձնաժողովների (ԷՀ) գործառնությունը ԵԽ Նախարարների կոմիտեի առաջադրած պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումները պետք է կատարվեն ՀՀ օրենսդրության շրջանակներում և ներդաշնակ լինեն ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական դաշտի հետ1, որոնք պայմանավորված են, մասնավորապես, «Քաղաքացիական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», այլ ծառայությունների մասին ՀՀ օրենքներով, «Քաղաքացիական ծառայությունում էթիկայի հանձնաժողովների օրինակելի կանոնադրությամբ» և այլն:

Ելնելով այն հանգամանքից, որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի (ը) ենթակետով Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից հաս- * 111

1 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի H. R (2000) 10 որոշման դեկլարացիա:

111

Վ Քալաշյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

տատված (31.05.2002թ. №3-Ն որոշում) էթիկայի կանոեների պահպանումը սահմանվում է իբրև քաղաքացիական ծառայողների հիմնական պարտականություններից մեկը, սակայն օրենքը դրույթներ չի պարունակում էթիկայի հանձնաժողովների (Հանձնաժողով) մասին, պետական կառավարման մարմիններում քաղաքացիական ծառայության հատվածի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, նախատեսված մարմիններում (համապատասխան մարմին), խորհրդակցական մարմնի ստեղծման օրենսդրորեն իրեն վերապահված լիազորությամբ' ՀՀ ՔԾԽ թիվ 1050-Ն որոշմամբ (1 դեկտեմբեր 2004թ.) հաստատել է Էթիկայի հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը:

Պետական ծառայության ամբողջական համակարգում ԷՀ ձևավորման աշխատանքները կանոնակարգելու նպատակով առաջարկվում է անդրադառնալ հետևյալ խնդիրներին'

• ՀՀ Պետական կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարների համաձայնությամբ' տեղերում համատեղ քննարկումներ կազմակերպել յուրաքանչյուր կառավարչական հիմնարկի անձնակազմի հետ տվյալ մարմնի յուրահատկություններից բխող էթիկական նորմերը բացահայտելու և դրանք «ՀՀ հանրային ծառայողի մոդելային վարքականոնում» ներառելով' տեղայնացնելու պետական կառավարչական հիմնարկներում:

• Յուրաքանչյուր կառավարչական հիմնարկում ԷՀ ձևավորման կարգի մշակման ընթացքում վերանայել դրանց ինստիտուցիոնալ լիազորությունները (խորհրդակցական մարմնից անցնել վերահսկող և սանկցիաներ կիրառող ինստիտուտի) և ֆունկցիոնալ ունակությունները (ընդլայնելով ԷՀ գործառութային ազդեցությունը' այն համապատասխանեցնել ԵԽ Նախարարների կոմիտեի առաջա-դրած երաշխավորություններին):

Այս սկզբունքների պարզաբանումից և պաշտոնական ճանաչումից հետո ԷՀ ձևավորման գործընթացը կարող է խարսխված լինել հետևյալ հիմնադրույթների վրա.

Էթիկայի հանձնաժողովի խնդիրները

1. Հանձնաժողովը պետք է նպաստի բարոյաէթիկական բնականոն մթնոլորտի ձևավորմանը և դրա հետագա ամրապնդմանը:

2. Հանձնաժողովը պետք է քննի այնպիսի հարցեր, որոնք կապված են քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնների խախտման, դրանց պահպանման, պահպանմանը խոչընդոտելու, ինչպես նաև այդ կանոնների կատարելագործման հետ, սակայն չեն առնչվում քրեական, վարչական և այլ իրավական պատասխանատվություն առաջացնող հարցերի հետ:

3. Անձնակազմերի ներկայացուցիչների համար պետք է հստակորեն սահմանվի Էթիկայի հանձնաժողովի կողմից քննվող հարցերի շրջանակը, այդ թվում' կարգապահական բնույթի այն հարցերը, որոնք պարզաբանված են ԵԽ Նախարարների կոմիտեի երաշխավորություններով:

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Վ Քալաշյաե

Էթիկայի հանձեաժողույի ցործառույյթւերը

1. Հանձնաժողովի որոշումներին պետք է տալ պարտադիր կատարման և պարտավորեցնող բնույթ, որը կպարունակի նաև խրախուսող և/կամ պարսավող գնահատական, ինչը կարող է հիմք հանդիսանալ հանրային ծառայողի նկատմամբ սանկցիաներ կիրառելիս:

2. Հանձնաժողովին պետք է հնարավորություն տալ կայացված որոշումները հրապարակելու մամուլով և զանգվածային լրատվության աղ միջոցներով:

3. Հանձնաժողովը պետք է իրավասու լինի նաև պարբերաբար անցկացնելու սոցիոլոգիական հետազոտութ]ուեեեր/մոեիթորիեգ, մասնավորապես' հանրային ծառայողների շահերի հայտարարությունների վերահսկման իմաստով, և քաղաքացիական ծառայության կազմակերպման, ու ղեկավարման մարմիններին ներկայացնի համապատասխան առաջարկություններ:

4. Հանձնաժողովը պետք է խորհրդատվություններ ներկայացնի հանրային ծառայողներին իրենց ամենօրյա աշխատանքում էթիկական ու մասնագիտական չափորոշիչների պահպանմանն ուղղված և ԵԽ Նախարարների կոմիտեի երաշխավորությունների1 կիրարկման նպատակով, մասնավորապես'

ա) եթե հանրային ծառայողը կասկածում է' ընդունել նվերը կամ հյուրընկալությունը, դիմում է ԷՀ խորհրդին,

բ) եթե հանրային ծառայողը ստանում է անհարկի օգուտ ձեռք բերելու առաջարկ, նրան պետք է ԷՀ-ի կողմից խորհրդատվության կարգով ներկայացվեն ձեռնարկվելիք հետևյալ գործողությունները'

• մերժել անհարկի օգուտը, ընդ որում' անհրաժեշտ չէ այն ընդունել հետագայում որպես ապացույց օգտագործելու նպատակով,

• փորձել պարզել առաջարկ ներկայացնողի ինքնությունը,

• խուսափել տևական շփումներից, սակայն հաշվի առնել, որ առաջարկի պատճառն իմանալը կարող է օգտակար լինել որպես ապացույց,

• եթե նվերը չի կարող մերժվել կամ վերադարձվել ուղարկողին, ապա այն պետք է պահպանել' հնարավորին չափ քիչ դիպչել դրան,

• հնարավորության դեպքում ապահովել վկաներ, ինչպիսիք են, օրինակ, մոտակայքում աշխատող գործընկերները,

• հնարավորին չափ շուտ կազմել փորձի վերաբերյալ գրավոր արձանագրություն, ցանկալի է' պաշտոնական գրառումների մատյանում,

• փորձի մասին հնարավորին չափ շուտ զեկուցել ղեկավարին կամ ուղղակիորեն' համապատասխան իրավապահ մարմնին,

• շարունակել բնականոն աշխատանքը, հատկապես այն խնդրի ուղղությամբ, որի առնչությամբ առաջարկվել է անհարկի օգուտը,

գ) եթե հանրային ծառայողը տատանվում է այնպիսի տեղեկատվության տրամադրման հարցում, որը նրան հայտնի տեղեկություններով կամ հավաստի հիմքերով կասկածի տեղիք է տալիս, կեղծ է կամ ապակողմնորոշող,

1 Ներկայացված խորհրդատվությունները համապատասխանում են ԵԽ Նախարարների կոմիտեի կողմից առաջադրված հանրային ծառայողի օրինակելի վարքականոնի 18, 19, 22-ի 4-րդ կետի երկրորդ մաս, 25-ի 2-րդ կետ և 28-ի 4-րդ կետով ամրագրված հոդվածներին:

113

Վ Քալաշյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

դ) եթե ա]լ հանրային ծառայողներին վերահսկող կամ կառավարող պաշտոնյան չի ձեռնարկում ողջամիտ քայլեր' իր հիմնարկի աշխատանքներում կան-խելու կոռուպցիան: Այդ քայլերը կարող են ներառել կանոնների և կանոնագրքերի կարևորության ընդգծումը և կիրարկումը, համապատասխան կրթության կամ վերապատրաստման իրականացումը, իր աշխատակիցների ֆինանսական կամ այլ դժվարություններին տեղեկացված լինելը և իր վարքով որպես անաչառության և ազնվության օրինակ ծառայելը,

ե) եթե այլ հանրային ծառայողների վերահսկող կամ կառավարող պաշտոնյան չի ապահովում նրանց կողմից հանրային ծառայողի վարքականոնի պահանջների կատարումը և խախտումների դեպքում համապատասխան կարգապահական վարույթի հարուցումը:

Էթիկայի հանձնաժողով ձևավորման և աշխատանքի ընթացակարգերը

1. Հանձնաժողովի կազմավորումը, կրելով պարտադիր բնույթ, թողնվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների հայեցողությանը:

2. Հանձնաժողովում կարող են ընդգրկվել խորհրդի, համապատասխան մարմնի, տվյալ բնագավառի հասարակական միավորումների և գիտական հաստատությունների հավասար թվով ներկայացուցիչներ, տվյալ պետական կառավարչական մարմնի անձնակազմի կողմից ուղիղ ընտրությունների ճանապարհով:

3. Հանձնաժողովի գործունեության ժամկետը կարելի է սահմանել մեկ տարի, իսկ նրա անդամների մասնակցությունը հասարակական հիմունքներով:

4. Հանձնաժողովի ծախսերի կատարումը կարող է իրականացվել օրենքով չարգելված միջոցներով:

5. Հանձնաժողովի քննարկմանը հարցեր ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը կարելի է չսահմանափակել:

6. Հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը հաստատվում են ՀՀ կառավարության կողմից, տվյալ մարմնի ներկայացմամբ:

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Վ Քալաշյաե

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայողի օրինակելի վարքականոն (նախագիծ)

Նախաբան

Պետական ծառայողների վարքականոնը համընդհանուր բարոյական սկզբունքների և դրանց վրա հիմնված պարտավորությունների ու պահանջների համակարգ է:

Բարոյական վարքականոնը սահմանում է հանրապետական, տեղական կառավարման, ինչպես նաև ինքնակառավարման մարմինների համակարգում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց բարոյական վարքի նորմերը: Վարքականոնի պայմանները չեն տարածվում հասարակության կողմից ընտրված ներկայացուցիչների, կառավարության անդամների և դատական գրասենյակների ղեկավարների վրա:

Պետական ծառայողի վարքականոնը կոչված է նպաստելու պետական հաստատությունների հանդեպ քաղաքացիների վստահության և պետության հեղինակության ամրապնդմանը, ապահովելու պետական կառուցվածքների համաձայնեցված և արդյունավետ գործողությունները նպատակ ունենալով հասարակությունում բարոյական մշակույթի անկմանը հակազդող միասնական բարոյաիրավական հիմքի ստեղծումը:

Հանրային ծառայողն օբյեկտիվորեն հանդես է գալիս թե' իբրև պաշտոնատար անձ, որը զբաղեցնում է որոշակի տեղ ծառայողական հիերարխիայում, թե' իբրև հասարակական գործիչ, որը ներազդում է սոցիալական և տնտեսական գործընթացների զարգացման վրա, թե' իբրև անձնակազմի ղեկավար, ինչպես նաև մասնավոր անձ: Տվյալ դերերը կարող են հակասել իրար որպես հետևանք առաջացնելով այնպիսի բարոյական երկընտրանքներ և բախումներ, որոնք ոչ միշտ են գտնում իրենց պարզ ու միանշանակ լուծումները:

Վարքականոնում հնարավոր չէ կանխատեսել պետական ծառայողի պրակտիկ գործունեության ընթացքում առաջացող բոլոր ելևէջները: Վարքականոնի նորմերը չեն փոխարինում անձնական բարոյական ընտրությանը, մարդու կողմնորոշումներին և համոզմունքներին, խղճին և պատասխանատվությանը:

Պետական ծառայությունն արտոնություն չէ: Հանրային ծառայողը, անցնելով պետական ծառայության, կամովին սահմանափակում էիր ազատության աստիճանը, մասնավորապես քննադատության, ձեռներեցության, ընտրական և արն:

Դա պայմանավորված է նրանով, որ պետական ծառայողի բարոյական նորմերն ավելի խիստ են, քանի որ պետական պաշտոնյաները, պետական մարմինների անձնակազմի և այլ կարգի պետական ծառայողներն օբյեկտիվորեն օժտված են ավելի մեծ իշխանությամբ և լիազորություններով: Ինստիտուցիոնալ իշխանությունը վճռական գործոն է հասարակության գործնական նպատակների և բարոյական իդեալների իրականացման մեջ: Պետական ծառայողի կարգավիճակի բարձրացմանը զուգահեռ՝ բարոյական պահանջները և պատասխանատվությունը խստանում ու մեծանում են:

115

Վ Քալաշյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

1. Ծառայություն պետական շահերին

1.1. Պետական ծառայությունը լիազորությունների իրականացում է, որի միջոցով պաշտոնատար անձը պետության անունից իրացնում է նրա գործառույթները:

Հասարակության, հայրենիքի և պետության շահերը պետական ծառայության պրոֆեսիոնալ գործունեության բարձրագույն չափանիշն ու վերջնական նպատակն են: Պետական ծառայողի բարոյական, քաղաքացիական և պրոֆեսիոնալ պարտքն է ղեկավարվել պետական շահերով, պաշտպանել դրանք գործնական որոշումների ընդունման և իրացման գործընթացում:

1.2. Հանրային ծառայողը պարտավոր է իր գործերով պահպանել և պաշտպա-նել երկրի Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության ալլ օրենքները, անհրաժեշտության դեպքում նպաստել դրանց կատարելագործմանը:

Հանրային ծառայողն իր առաջարկություններով, գործողություններով և որոշումներով պետք է ամրապնդի պետական իշխանության հեղինակությունը:

1.3. Հանրային ծառայողը պարտավոր է պահպանել լոյալության սկզբունքը

• իշխանության բոլոր ճյուղերի,

• պետական ինստիտուտների,

• իշխանության գլուխ կանգնած քաղաքական մեծամասնության,

• օրենքի շրջանակներում գործող ալլ քաղաքական և հասարակական միավորումների,

• ալլ պետական ծառայողների նկատմամբ:

1.4. Հանրային ծառայողը պետք է խուսափի պետական իշխանության հետ բախումների մեջ մտած անձանց հետ գործնական շփումներից:

1.5. Հանրային ծառայողը չպետք է ելույթ ունենա զանգվածային լրատվության միջոցներով, մասնակցի հարցազրույցների և ցանկացած ալլ եղանակներով արտահայտի կարծիք, որը սկզբունքորեն կարող է տարբերվել պետական քաղաքականությունից ամբողջությամբ կամ ալն պետական մարմնի քաղաքականությունից, որի շահերը նա ներկայացնում է իբրև պաշտոնատար անձ:

Հանրային ծառայողը պարտավոր է բանավիճել կոռեկտ ձևով առանց հեղինա-կազրկելու պետական ծառայությունը:

Հանրային ծառայողն իրավունք չունի

• պետական շահերը ստորադասել անհատների կամ խմբերի մասնավոր շահերին,

• գործել ի վնաս պետության ելնելով մասնավոր շահերից,

• կախվածության մեջ դնել ծառայողական պարտավորութլունների իրականացումն անձնական շահագրգռությունից:

1.6. Հանրային ծառայողը պետք է ձգտի պետական մարմիններում ազգային ոգու հաստատմանը և անձամբ չգործի քաղաքացիական զգացմունքները վիրավորող,

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Վ Քալաշյաե

պետական քաղաքականության մասին պատկերացումներն աղավաղող անազնիվ և անպատասխանատու արարքներ:

2. Ծառայություն հանրային շահերին

2.1. Հանրային ծառայողը պարտավոր է գործել' ելնելով ազգային շահերից ի բարօրություն Հա] պետականության:

2.2. Հանրային ծառայողը չպետք է օգտագործի իր ազդեցությունն ու իշխանությունը ի նպաստ միայն բարեկեցիկ սոցիալական խմբերի և նրանց մոտակա շրջապատի:

2.3. Պետական ծառայողի գործողությունները չեն կարող ուղղվել բնակչության սոցիալապես անպաշտպան խմբերի դեմ. նրանք ոչ մի պարագայում չպետք է ենթարկվեն խտրականության:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2.4. Տարբեր սոցիալական խմբերի շահերի բախումները պետական ծառայողի կողմից պետք է դիտարկվեն օրինական իրավունքների, սոցիալ-քաղաքական և տնտեսական նպատակահարմարության, հասարակական պատկերացումների ու արդարության և բարոյական արժեքների տեսանկյունից:

Առանձին դեպքերում անհրաժեշտ և արդարացված են պակաս բարեկեցիկ սոցիալ-տնտեսական սուբյեկտների և բնակչության կատեգորիաների օգտին կատարվող բախումների լուծումները, եթե դրանք չեն հակասում գործող օրենքներին:

2.5. Հանրային ծառայողը պետք է հարգի մարդու արժանապատվությունը, աջակցի սոցիալ-իրավական հավասարությանը:

3. Բայայական ընդհանուր սկզբունքների պահպանում

3.1. Հանրային ծառայողն իր գործունեության մեջ պետք է ղեկավարվի հումանիզմի, արդարության և ազնվության սկզբունքների վրա հիմնված բարոյական նորմերով:

3.2. Ազնվությունը և անշահախնդրությունը պետական ծառայությունում վարքի պարտադիր կանոններ են:

Պաշտոնատար անձի անկաշառությունը նրա ծառայողական գործունեության պարտադիր պայման է: Կոռումպացված պետական ծառայողը չի կարող շարունակել իր ծառայողական պարտականությունների կատարումը:

3.3. Պետական պաշտոնի ստանձնումը և պաշտոնի վարումը ենթադրում են պատասխանատվության և պարտքի բարձր զգացում: Հանրային ծառայողը պետք է կատարի հասարակության և օրենքի կողմից նրա վրա դրված պարտքը անձնական պատասխանատվության գերագույն զգացումով:

117

Վ Քալաշյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

4. Շահախնդիր ցործողոտթւեեերի անթույլատրեյիություևը

4.1. Հանրային ծառայողն իր գործունեության մեջ չպետք է առաջնորդվի անձնական և շահախնդրական հետաքրքրություններով:

4.2. Հանրային ծառայողն իր ծառայողական գործունեության ընթացքում չի կարող տալ իր պաշտոնական պարտականություններից զատ ոչ մի անձնական խոստում:

4.3. Հանրային ծառայողն իրավունք չունի անձամբ իր և իր ընտանիքի անդամների համար օգտագործելու որևէ բարիք կամ առավելություն, որոնք կարող են տրամադրված լինել իր ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով: Պաշտոնական դիրքի չարաշահումը ներառում է իր կամ իր ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին կամ երբևէ քաղաքական կամ գործնական հարաբերություններ ունեցած կազմակերպության անդամներին առավելություններ տալը: Ախ ներառում է նաև ֆինանսական կամ քաղաքացիական պարտավորվածությունները:

4.4. Հանրային ծառայողն իրավունք չունի անձնական ծախսումների ծածկման նպատակով օգտագործել պաշտոնական պարտականությունների համար նախատեսված միջոցները: Հանրային ծառայողը, որն այնպիսի դիրք է գրավում, որտեղ իր անձնական շահերը հնարավոր է, որ բախվեն իր պաշտոնական պարտականություններին, պետք է օրենքով նախատեսված կարգով հայտարարի մինչև նշանակումը և յուրաքանչյուր անգամ, երբ դրան նպաստող փոփոխություններ տեղի ունենան:

4.5. Հանրային ծառայողը չպետք է օգտագործի ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում խորհրդապահորեն ստացված որևէ տեղեկատվություն իբրև անձնական օգուտի աղբյուր:

• Հաշվի առնելով հանրային մարմիններին հասանելի տեղեկատվության մատչելիության վերաբերյալ ներպետական օրենսդրության պահանջները' հանրային ծառայողը պետք է տեղեկատվությունը բացահայտի միայն այն մարմնի նկատմամբ տարածվող կանոններին և պահանջներին համապատասխան, որտեղ ինքն աշխատում է:

• Հանրային ծառայողը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի' պաշտպա-նելու իր պատասխանատվության տակ գտնվող կամ իրեն հասանելի դարձած տեղեկատվության անվտանգությունը և գաղտնիությունը:

4.6. Անձնական ձեռքբերումների օրինականության նկատմամբ ցանկացած կասկած դիտվում է պետական ծառայողի դեմ բարոյական մեղադրանք և չպետք է անուշադրության մատնվի:

4.7. Պետական ծառայողի ստեղծագործական գործունեությունը չպետք է ազդի նրա առաջնահերթ և հիմնական պարտականությունների կատարման վրա:

Հայրենիքում դասավանդման համար վարձատրությունը չպետք է գերազանցի պե-

118

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Վ Քալաշյաե

տակաե ծառայողի պետական տարեկան աշխատավարձի սահմանված մակարդակը:

4.8. Հանրային ծառայողը կարող է ընդունել ընծաներ, վարձահատուցումներ և պարգևներ միայն հետևյալ պայմանների պահպանման դեպքում.

• վարձահատուցումն իրականացվում է պաշտոնապես և բացահայտ,

• պարգևատրությունը և խրախուսանքները պատշաճ ձևով հիմնավորված և բացատրված են,

• վերադաս ղեկավարությանը տեգյակ է պահվել ընծայի և վարձահատուցման

փաստի վերաբերյալ:

4.9. Բարոյապես անթույլատրելի է վերցնել ընծաներ իբրև շնորհակալություն պաշտոնական գործողությունների կատարման համար: Տվյալ դեպքում «ընծա» բառը պետք է հասկանալ ոչ միայն բուն իմաստով, այլև որևէ բանի համար վարձ, նվիրատվություն, փոխատվություն, դրամի փոխանցում, ծառայությունների մատուցում, ինչ-պեսև տրանսպորտային ծախսերի, հանգստի, զվարճությունների վճար:

4.10. Հանրային ծառայողը չի կարող ընդունել ընծաներ անձանցից, ովքեր ձգտում են հասնել պետական մարմնի աշխատակցի հետ պաշտոնական գործողությունների կամ գործնական հարաբերությունների հաստատմանը, անձանցից, որոնց շահերը կարող են մեծապես կախված լինել ընծա ստացող ծառայողի պաշտոնական պարտականությունների կատարումից կամ չկատարումից:

4.11. Հանրային ծառայողը ոչ ուղղակիորեն, ոչ էլ անուղղակիորեն չպետք է ներգրավված լինի որևիցե գործարարության մեջ, քանզի դա անհամատեղելի է ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման հետ:

Դա նշանակում է, որ պետական ծառայողն անձամբ չպետք է անդամակցի որևէ կոմերցիոն կազմակերպության (կորպորացիա, ֆիրմա և այլն), մատուցել նրանց մասնագիտական ծառայություններ, որոնց համար նախատեսված է դրամային փոխհատուցում, թույլ տա օգտագործել իր անունը մասնավոր կազմակերպություններին, զբաղվի գործունեությամբ, որը ենթադրում է վճարային խնամակալություն, չպետք է դրամական վարձահատուցման համար անդամակցի որևէ ասոցիացիայի, կորպորո-ցիայի և այլնի վարչությանը:

4.12. Պետական ծառայողին արտոնությունների տրամադրումն արդարացի է, եթե դրանք հստակորեն սահմանված են նորմատիվային դրույթներով, հրահանգներով։

4.13. Հանրային ծառայողը պարտավոր է խուսափել ցանկացած տեսակի հովա-նավորչությունից: Նա կարող է, պահանջել ըստ դատական կարգի կամ զանգվածային լրատվության միջոցներով կոռուպցիայի դեպքերի բացահայտ ճանաչումը:

Կոռուպցիայի դեպքերի բացահայտման գործում պետական ծառայողը չպետք է հաշվի առնի ծառայողական հիերարխիայի կամ կոլեգիալության սկզբունքները:

119

Վ Քալաշյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

5. Ծառայողական պարտականությունների կատարում

5.1. Հանրային ծառայողը պետք է ամբողջ աշխատանքային ժամանակը նվիրի բացառապես ծառայողական պարտականությունների կատարմանը, բոլոր ջանքերը գործադրի հստակ և արդյունավետ աշխատանքի համար:

5.2. Հանրային ծառայողը պարտավոր է գործերը տանել պրոֆեսիոնալ իրավասությամբ, արդյունավետությամբ, ձգտել մասնագիտական բարձրագույն մակարդակի և խթանել աշխատակիցների կատարելագործումը:

5.3. Հանրային ծառայողը կարող է և պարտավոր է պահանջել իր իրավասության տակ գտնվող հարցերի լուծման վերաբերյալ ամբողջական և ճշմարտացի տեղեկությունների տրամադրում: Նա պատասխանատվություն է կրում տվյալները թաքցնելու կամ կեղծարարության համար նաև այն դեպքում, եթե չի պնդել ամբողջական տեղեկատվություն ստանալու համար:

Հանրային ծառայողը պետք է հարգի և պահպանի պաշտոնական պարտականությունների իրականացման ընթացքում ստացած մասնագիտական տեղեկատվությունը:

5.4. Հանրային ծառայողը պետք է իր իրավասության շրջանակներում ժամանակին ընդունի հիմնավոր լուծումներ և դրանց համար անձնական պատասխանատվություն կրի:

Առաջացած նորմատիվային բախման դեպքում որոշման մշակման և ընդունման ընթացքում անհրաժեշտ է դիմել վերադաս ղեկավարին, ներկայացնել հայցը կոլեգիայի քննարկմանը, անցկացնել լրացուցիչ խորհրդատվություններ:

5.5. Հանրային ծառայողը պարտավոր է կատարել ղեկավարության կարգադրությունները, ծառայողական հրահանգները, ենթակաների և պետերի հարաբերություններում պահպանել հիերարխիայի սկզբունքը, ինչպես նաև այլ ձևական և նորմատիվային կանոնները:

5.6. Հանրային ծառայողը պետք է օգտագործի միայն օրինական և բարոյական միջոցներ ծառայողական առաջխաղացման համար:

Նա իրավունք ունի իմանալ, թե ինչ չափանիշերով է գնահատվելու նրա պրոֆեսիոնալ գործունեությունը:

Նա իրավունք ունի իր արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար արդարացի վարձահատուցման:

6. Կոլեգիալ վարք

6.1. Հանրային ծառայողը պետք է պահպանի հավասար և լավ կոլեգիալ հարաբերություններ, ձգտի համագործակցության, զարգացնի իր մեջ շփման կարողությունները և հմտությունները, մարդկանց հանդեպ բարյացակամությունն ու հարգանքը: Որոշակի անձանց կամ գործողությունների նկատմամբ անհանդուրժողականությունը

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.

Վ Քալաշյաե

պետք է արտահայտվի պատշաճ ձևով և լուրջ հիմքերի առկայության դեպքում: Անթույլատրելի եե կոպտություն, մարդկային արժանապատվության ստորացում, անտակտություն կամ որևէ մեկի հանդեպ գիտակցված խտրականացում:

6.2. Հանրային ծառայողը պահպանում է էթիկայի կանոնները: Նա հարգում է պաշտոնական վարքի կանոնները և կոլեկտիվի ավանդույթները, մասնակցում է կոլեկտիվ աշխատանքներին, ձգտում է ազնիվ և արդյունավետ համագործակցության:

6.3. Հանրային ծառայողը չպետք է որևէ ձևով և չափով իր իրավազոր տնտեսական, նյութական և ալլ պետական հնարավորությունները, աջակցություն ցուցաբերելու նպատակով, տրամադրի քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և ցանկացած ալլ քաղաքական ուժի բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

6.4. Բարոլական նորմերը թելադրում են, որ պետական ծառայողն իր քաղաքական կարիերան իրականացնի միայն զբաղեցրած պաշտոնից ազատվելուց հետո:

121

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.