Научная статья на тему 'Էթոկրատիան որպես պետականության հնարավոր ձեվ'

Էթոկրատիան որպես պետականության հնարավոր ձեվ Текст научной статьи по специальности «Право»

CC BY
109
26
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по праву, автор научной работы — 4աչե Քալաշյաե

Հոդվածում փորձ է արվել տեսականորեն տարանջատել առաքինություն, բարոյականություն և էթիկա հասկացություններն իրենց սահմանումների շրջանակներում: Արդյունքում գնահատվել է պետակաեաշիեարարությու- նում բարոյական բաղադրիչի դերակատարությունը և առաջադրվել են որա- կապես նոր պետական կերպի (Էթոկրատիա) սահմանումն ու դրա հաստատման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմնավորումը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассмотрены теоретические определения этики, морали и нравственности и на основе сопоставления выдвинут совершенно новый подход для их разграничения на понятийном уровне. Исходя из внутренней логики тройственной стратиграфии мораль-нравственность-этика, следует, что именно этика является разграничительной чертой между иррациональным (моралью) и рациональным (правом). Так как этические нормы проистекают из вышеописанной тройственной стратиграфии, то право является естественным, органически взаимосвязанным явлением, внешним продолжением внутреннего мира Человека. Исходя из механизмов соотношения мораль-нравственность-этика, был выдвинут качественно новый образ государственности (этократия). Доказательством возможности реализации этократии является тот факт, что институциональная форма государства образовывается внутренней логикой правопорядка, а правовая норма существует только благодаря его моральному, нравственному содержанию, несмотря на возникающее противоборство этих норм. Внедрение этических принципов в систему принятия решений в соответствии с нынешними реалиями возможно только при учете тех методов и инструментов, посредством которых государственная власть исполняет свою регулятивную функцию. Подосновой организации политической власти в режиме правового государства является учреждение системы государственной службы, при этом разграничивается не только непосредственная связь между политической конъюнктурой и аппаратом профессиональных госслужащих, но и компенсируются те центробежные тенденции, объективно возникающие при разделении властей. При обобщении особенностей функционального древа правового государства обосновывается необходимость разработки этического кодекса государственных служащих и создания в государственных органах общественных комитетов по этике, что не только является средством преодоления коррупции, но при сохранении тройственной стратиграфии мораль-нравственность-этика может стать путеводным направлением трансформации системы государственной службы в качественно новый инструмент принятия решений и образования системы обеспечения преемственности власти. Именно такую модель мы условно именовали «этократией», которая, по-нашему мнению, должна противостоять нарастающей силе администократии. Психологические принципы, исходящие из парадигмы «стимул-организм-реакция», позволяют учесть свойственные институту государственной службы характеристики при разработке этического кодекса государственного служащего. Таким образом, этический кодекс государственного служащего как система определенных нравственных стандартов предписывает конкретные нормы поведения особой социально-профессиональной группы, главная задача которой обеспечение реализации государственных функций. Так как служебное поведение по определению является контролируемым, то важнейшим условием эффективности функционирования этического кодекса является механизм его воплощения, способы контроля и санкции за нарушением его норм. В любом случае, администрация и, тем более, правовые органы не должны решать этические споры. Для этого могут быть созданы как общественные комитеты по этике, так и суды чести.

Текст научной работы на тему «Էթոկրատիան որպես պետականության հնարավոր ձեվ»

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Վ Քալաշյաե

ԷԹՈԿՐԱՏԻԱՆ ՈՐՊԵՍ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՁԵՎ

4աչե Քալաշյաե

Հոդվածում փորձ է արվել տեսականորեն տարանջատել առաքինություն, բարոյականություն և էթիկա հասկացություններն իրենց սահմանումների շրջանակներում: Արդյունքում գնահատվել է պետակաեաշիեարարությու-նում բարոյական բաղադրիչի դերակատարությունը և առաջադրվել են որա-կապես նոր պետական կերպի (Էթոկրատիա) սահմանումն ու դրա հաստատման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմնավորումը:

Ներածս տյուն

Պետական իրականությունը մշտնջենական ժառանգություն է, որ գալիս է անցյալից, իսկ պետական մտածողությունը, ձգտելով բացահայտել պետության էությունը, պատմական զարգացման ընթացքում չի սահմանափակվել ժամանակի որոշակի հատվածներով, այլ փորձել է թափանցել անցյալի խորքերը:

Հետադարձ հայացքն անցյալին մեզ բերում է այն համոզման, որ հասարակական հարաբերությունների ձևավորման չափանիշները բաժանվել են երկու տեսակի երկրային (ռացիոնալ) և տրանսցենդենտալ (իռացիոնալ): Առաջինի դեպքում հիմք էին ընդունվում կենսակերպը, առօրյա գործունեությունը, դրանց առանձնահատկություններն ու դրսևորումները և դրանց յուրացման ժամանակ առանձնակի ջանքեր չէին գործադրվում դրանք գերբնական չափանիշներով բացատրելու համար: Երկրորդի դեպքում առօրեականության հատվածայնության հաղթահարման և համերաշխության հասնելու համար դիմում էին վերերկրյա, բացարձակ, աստվածային հեղինակություններին, այլ խոսքով առաջին հերթին հոգևոր արժեքներին: Ըստ էության, նրանք ամբողջովին մեկուսացված չեն երկրային իրականությունից, այլ լրացնում են այն իմաստ և բովանդակություն հաղորդե-լով հասարակական կենցաղում հաստատված հարաբերություններին:

Մեր կարծիքով այս երկու մակարդակների ներդաշնակությունը ենթադրում է պետություն և պետականություն հասկացությունների տարբերակում: Այս պարագայում պետականությունը պետք է սահմանել որպես ինքնակազմակերպման զգացում հոգևոր հարթությունում, իսկ պետությունը որպես այդ զգացման իրականացում (պրոյեկցիա) երկրային իրականությունում: Այս առումով բնութագրական է ֆրանսիացի քաղաքագետ Ֆ.Ար-դանի սահմանումը. «Պետությունը միևնույն ժամանակ գաղափար է և

149

Վ Քալաշյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

փաստ, աբստրակցիա և կազմակերպություն, այն չունի որոշակի ռեալություն, այն չի կարելի շոշափել, բռնել, բայց նրա առկայությունն զգացվում է միշտ» [1]։ Այս մոտեցմամբ պարզ է դառնում, որ պետությունը պետականության արտացոլումն է, նրա երևութաբանական արտահայտությունը և վերջինիս նպատակը. ինքնակազմակերպման օպտիմալ միջոց պետք է լինի պետականակերտման ձևի պահպանումը հոգևոր, գիտակցական և ֆիզիկական մակարդակներում։ Ընդ որում նրա չափից ավելի թուլացումը կամ հզորացումը երեք մակարդակներից մեկում անխուսափելիորեն հանգեցնում է պետության նպատակային գործառույթների խեղաթյուրման խախտելով էություն-երևույթ կապը և, որպես հետևանք, իր դրսևորմամբ պետությունն օտարվում է հասարակությունից, երազանքից ու ակնկալիքից, որն ի սկզբա-նե կոչված էր մարմնավորել հավատարիմ մնալով Պետականության տաճարի իր կոչմանը։ Հետևաբար, պետության էությունը բնութագրվում է նրա հիմքում ընկած արժեհամակարգով որպես ապագայի մտովի պատկեր և ոչ թե կառավարման համակարգի մեխանիկական կառույց։

Մի կողմ թողնելով կառավարման համակարգի հարցը տեսնում ենք, որ ցանկացած հասարակարգ վաղ թե ուշ կազմալուծվում է, ինչի մասին վկայում է պետության պատմության մեջ հայտնի «ցիկլայնության» հայեցակարգը, որի համաձայն միապետությունը վաղ թե ուշ վերաճում է բռնապետության, արիստոկրատիան ամբոխապետության, դեմոկրատիան պոլի-տիայի [2, 3]։

Ելնելով «ցիկլայնության» տեսությունից պետության կատարելատիպի մոդելի հիմնախնդիրը միշտ գտնվում է հասարակական մտքի ուշադրության կենտրոնում։ Դեռևս անտիկ դարաշրջանում նման մոդելի կայացումը կապվում էր հայտնի քաղաքական վարչակարգերի համադրման հետ, փորձ էր արվում միապետության, արիստոկրատիայի և դեմոկրատիայի զուգակցմամբ գտնել կառավարման հաշվեկշռված մեխանիզմ։

Հետագայում «ցիկլայնության» տեսությունն իր շարունակությունը գտավ սոցիոլոգիայում։ Մասնավորապես իդեոցիոնալ, իդեալիստական և ռացիոնալ գերարժեքների պարբերական փոփոխությունները հաստատելիս այն նշանավորվում է նրանով, որ առանձնացնում է մարդու կենսագործունեության արտաքին կողմերը նրա ներաշխարհից և որպես այդ առանձնացման հետևանք նշում է երկու տեսակ նորմերի առաքինության և կառավարման իրավունքի մրցակցության սկիզբը, երբ իրավունքը կառավարում է կյանքի արտաքին, իսկ առաքինությունը ներքին կողմը։

Էթոկրատիա բառն առաջացել է հունական ethos (առաքինություն, բնավորություն) և kratos (իշխանություն) բառերից։ Եթե նկատի ունենանք վերն ասվածը, ապա, առաջին հերթին, պետականության այս ձևը պետք է

150

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Վ Քալաշյաև

դառնա պետության արժեքայիև հիմքը և միայն հետո իրականացվի իևստի-տուցիոևալ մակարդակում։ Էթոկրատիայի իրականացման հնարավորությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է բացահայտել առաքինություն-բարոյականություն-էթիկա հարաբերակցության մեխանիզմը, քանի որ պետության ինստիտուցիոնալ ձևը կազմավորվում է իրավակարգի ներքին տրամաբանությամբ, իսկ իրավական նորմը գոյություն ունի միայն նրա առաքինության, բարոյական բովանդակության շնորհիվ չնայած այդ նորմերի միջև առաջացող հակամարտությանը։

Աոաքիհություն-բայայականություն-էթիկա. շերտագրություն

Էթիկայի որպես միջանձնային հարաբերությունների հնարավոր կարգավորողներից մեկի, դերի հետ կապված հարցերն ուսումնասիրելիս պարզվում է, որ վերջինս հստակ ձևակերպում չունի, ուստի բավականաչափ հստակ չեն առաքինություն-բարոյականություն-էթիկա հասկացությունների սահմանազատումն ու դրանց փոխկապվածության աստիճանը: Հարցի գիտական մոտեցումների վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ հասկացությունների միջև առկա է հիերարխիկ կապ, որն արտահայտվում է ոչ թե նրանց մեկը մյուսի նկատմամբ ունեցած գերակայությամբ, այլ փոխպայմանավորվածությամբ: Այսպես, աշխատանքի մեթոդաբանության հիմք է ծառայել «մարդկային ոգու շարժումը առաքինության պրոտոֆենո-մեեից (կամ նախաառաքինությունից), որն ամփոփված է պաշտամունքի մեջ, առասպելում, կրոնում..., մշակույթի և սոցիալական նորմեր կրող առաքինության միջոցով դեպի առաքինության էպիֆեևոմեև, այսինքն նրա հեռացումը ժամանակակից տեղեկատվական քաղաքակրթությունից և վարվե-լակերպի ու իրավունքի նորմերից» [5]:

Ընդհանրացնելով առաքինության գոյություն ունեցող սահմանումները հանգում ենք այն եզրակացությանը, որ առաքինությունը գոյություն ունի որպես հոգևոր ոլորտում մարդուն ի սկզբանե տրված արժեքային նախադրյալների համախումբ, որոնց հիմքի վրա են կառուցվում Բարու և Չարի հասկացությունները, պատկերվում է ապագայի մտավոր սխեման: Այլ խոսքով առաքինությունը համապարփակ Սիրո, ազատություն հանուն ազատության սրբազան և պերմանենտ նախազգացումն է: Բարուց և Չաքից անդին գտնվող այդ նվիրական ներքին արժեքն էլ հենց ցանկացած սոցիալական հանրության կարևոր անփոփոխելին (ինվարիանտ) է:

Առաքինության սկզբունքների ազդեցությունն անձի վրա դրսևորվում է որպես կոլեկտիվ անգիտակցականի հետ հակադարձ կապ նախատիպե-րի և ավանդությունների միջոցով: Կ.Գ.Յունգի ուսումնասիրությունների շնորհիվ այն կայուն հոգեկան կառույցները, որոնք անհատական խորհր-

151

Վ Քալաշյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

դաեշակաե կառույցների միջոցով արտահայտում եե աշխարհակարգը, աեվաեվեցիե «եախատիպեր» (արխետիպ): Հետագայում Յուեգը դրանք ինքնություն բեորոշեց [6]:

Հիերարխիկ կապի հաջորդ աստիճանը նախորդի արտաքին դրսևորումն է գիտակցական մակարդակում: Բարոյականությունը Բարու և Չարի ընկալումն է, ներքին ազատության աստիճանը հոգեկան ոլորտում: Այսպի-սով, բարոյականությունը մարդու զգայական ռեակցիան է շրջապատող աշխարհի նկատմամբ և որպես այդ ռեակցիայի հետևանք կանխորոշում է անձի իրավիճակայիե շրջապատը տարածաժամանակային կոետիեուու-մում: Այս մեխանիզմն առավել մանրամասն պարզաբանվում է Ս.Լազարևի աշխատությունում [7]:

Բարոյական սկզբունքների ազդեցությունն անձի վրա սոցիումի հետ հետադարձ կապի ճանաչողական (կոգեիտիվ) դրսևորումն է ընդհանրապես մշակույթի միջոցով: Հետևաբար, մշակույթը Էության տեղեկատվական դրսևորումն է արտահայտված տվյալ սոցիումի խորհրդաեիշեերի համախմբում: Քանի որ հոգևոր էներգիան դրսևորվում է միայն խորհրդաեիշեերի միջոցով ֆիզիկական մակարդակում, ապա մշակույթի ամբողջականության չափանիշը առարկայորեն դրսևորվում է նրա «լեզվում», սիմվոլիկայում» [8, 9]:

Այս մոտեցման պարագայում, քանի որ ցանկացած համակարգ կազմավորվում է բաղադրիչների միջև հարաբերականորեն կայուն կապերի առաջացմամբ և ոչ թե դրանց մեխանիկական հանրագումարով, ապա մշակույթը հանդես է գալիս իբրև սոցիալական հասարակության հիմնական համակարգաստեղծ գործոն [10, 11]: Հետևաբար, որևէ համակարգի (այդ թվում և ազգային) անվտանգությունը հանգում է համակարգաստեղծ կապերի պահպանմանը արտաքին ազդեցությունների անվերջ քանակության առկայության պայմաններում: Այլ խոսքով ուրույն մշակույթի պահպանումը անվտանգության դոկտըինի գլխավոր սկզբունքն է:

Բարոյականության հաջորդ հիերարխիկ պրոյեկցիան դրսևորվում է ֆիզիկական մակարդակում վարքաձևի կարծրատիպով և սահմանվում է որպես վարքի էթիկական նորմ: Հետևաբար, էթիկան արխետիպաեերշեչա-կաեից բխող սոցիալ-ճանաչողականի նյութականացումն է:

Էթիկան է հենց իռացիոնալի (առաքինություն) և ռացիոնալի (իրավունք) սահմանազատիչ գիծը, և եթե էթիկայի նորմերը բխում եե վերը նկարագրված եռամաս շերտագրությունից, ապա իրավունքը բնական, օրգանապես փոխկապված երևույթ է, մարդու ներաշխարհի արտաքին շարունակությունը: Այս դրույթի հիմնավորումն է նաև այն, որ «էթիկայի ավանդույթը փիլիսոփայության մեջ, որպես հոգու փրկության անհատական ուղու ավանդույթ (ընդհանրական փրկության կրոնական ավանդույթին

152

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Վ Քալաշյաե

զուգահեռ), անտիկ աշխարհում սկսել է ձևավորվել աշխարհակարգի մասին տիեզերածին գաղափարների ուղղությամբ» [12]։ Իսկ աշխարհակարգի և աշխարհաստեղծման մասին տիեզերածիե գաղափարները ցանկացած բնական սոցիալական տեսակի հոգեբանական հաստատուններ են հանդիսանում, որոնք տարբերվում են սոսկ գաղափարախոսական դրսևորումներում քաղաքական այն գաղափարների և խորհրդանիշների աշխարհզգա-ցողության առանձնահատկությունների համաձայն, որոնք համապատասխանում են սոցիալական կարգի հաստատման սկզբունքների մասին նախատիպային պատկերացումներին: «Ընդ որում այդ սիմվոլիկան արխայիկ մշակութային ժառանգության մաս չի հանդիսանում, այն ավելի շուտ ակտուալ զանգվածային հաղորդակցության արդյունք է» [13]: Այս առումով, անկախ սոցիալական կարգի որոշակի ձևից, առաքինության, իրավունքի և պետական կարգի փոխլրացյալությունը երևում է վերոնշյալ եռամաս շերտագրության համապատասխան իմաստաբանության համանմանության մեջ: Մասնավորապես, իրավունքի իմաստաբանությունն արտահայտվում է իրավական նորմի եռամիասնական բնույթով (հիպոթեզ, դիսպոզիցիա և սանկցիա), իսկ պետական կարգի պարագայում իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) հաստատմամբ: Եռահամաչա-փության վրա հիմնված այս խորքային կապը կարելի է տեսնել նաև Պլատոնի իդեալական պետության տեսության մեջ, որը հենվում է էթիկական ռացիոնալիզմի սկզբունքի վրա: Ըստ այդ սկզբունքի համաչափության օրենքներով պետության կազմավորման համար անհրաժեշտ է փոխհաղորդել նվիրականը: Մեր կարծիքով հարցադրման այս ձևը մատնանշում է էթոկրատիայի ինստիտուցիոնալ իրականացման հնարավոր ուղիները, որոնց որոնմանն է նվիրված հետագա շարադրանքը:

Էթոկրատիայի իեստիlռոlցիnեալ իրականացման հնարավոյաւթյունները

Պետության սոցիալական էության դիտարկման ժամանակ պետության տեսությունը կարևոր տեղ է հատկացնում պետական իշխանության բնույթի հարցին: Ընդ որում առանձնացվում են ժամանակակից պետության չորս հիմնարար գործառույթներ. տնտեսական, սոցիալական, քաղաքական և գաղափարախոսական [14]: Այս բոլոր բաղադրիչները, սակայն, ինչ-որ չափով միահյուսվում են, և չի կարելի մի գործառույթի կիրառումը դիտարկել մյուսներից անկախ, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է պետական իշխանության այլասերման: Այսպես.

ա. տնտեսական բաղադրիչի գերակայության պարագայում պետական իշխանության միակ խնդիրը նյութական բարիքների բաշխումը կամ

153

Վ Քալաշյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

վերաբաշխումն է, արդյունքում հասարակությունը ձգտում է սպառողական կենսակերպի,

բ. սոցիալական բաղադրիչի գերակայության պարագայում պետական իշխանությունը կենտրոնանում է սպասարկումների ոլորտի պայմանների բարելավման վրա այդ ընթացքում հեռանալով իր կարգավորիչ նշանակությունից. այն «լուծվում» է հասարակության այլ կազմակերպական տարրերի մեջ,

գ. քաղաքական բաղադրիչի գերակայության պարագայում պետական իշխանությունը ուշադրությունը սևեռում է դասակարգերի և սոցիալական խավերի, ճնշման խմբերի հարաբերությունների կարգավորման վրա իշխանությունը պահպանելու նպատակով. արդյունքում այն վերածվում է ինքնանպատակի, իսկ քաղաքական իշխանությունը օլիգարխիայի,

դ. գաղափարախոսական բաղադրիչի գերակայության պարագայում պետական իշխանությունը նպաստում է մշակութային ժառանգության որակական բազմազանության առավելագույն ժխտմանը, ինչն իր հերթին հանգեցնում է համակարգաստեղծ կապերի փլուզմանը, արդյունքում հասարակությունը դառնում է անկայուն, ենթակա արտաքին ազդեցություններին։ Ի հետևանս պետական իշխանությունը վերաճում է ամբողջատիրության այս կամ այն տարատեսակի։

Մյուս կողմից վերոնշյալ ոլորտներից յուրաքանչյուրն ունի իր սեփական ներքին տրամաբանությունը և կազմակերպման առանձնահատկությունները։

Պետական իշխանության իրականացման ինքնատիպ մոտեցում է առաջարկում գերմանացի անտրոպոսոֆ Ռ.Շտայները։ Սոցիալական ոլորտը դիտարկելիս նա հենվում է երեք տեսակ տնտեսական, իրավական և հոգևոր օրինաչափությունների վրա։ Ընդունելով, որ այս երեք օրինաչափությունների փոխհարաբերություններով է միայն հնարավոր ստեղծել հասարակական կյանքի բոլոր ոլորտների առողջ կազմակերպման ազդակները, հեղինակն անում է հետևյալ եզրակացությունը. «Արդիականության սոցիալական պահանջները չհասկանալու ողբերգությունն այն է, որ հասարակության լայն շրջանակները ոչինչ չեն ուզում իմանալ այն ուժերի մասին, որոնք հոգեկան կյանքի խորքերից են, չեն ուզում տեսնել, թե ինչ է իրականում կատարվում մարդկանց հոգիներում» [15]։

Այսպիսով, պետության տեսության կարևորագույն գործնական խնդիրներից մեկն այն է, որպեսզի գտնվեն այնպիսի ուղիներ, միջոցներ ու ձևեր, որոնք թույլ կտան ներդաշնակորեն կազմակերպել հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները, ապահովել պետական կարգավորման անհրաժեշտ աստիճանի և յուրաքանչյուր ոլորտի օպտիմալ ինք-

154

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Վ Քալաշյաև

ևակարգավորմաև զուգակցումը: Կարգավորման և ինքնակարգավորման հարաբերակցությունը պետք է կապակցվի պետության նպատակային գործառույթի հետ, որն, իր հերթին, իմանենտ (ներակա) է աշխարհակարգի մասին հասարակության նախատիպային պատկերացումներում։ Ելնելով ասվածից կարելի է փաստել, որ պետության հոգևոր բաղադրիչի կազմավորումը հիմնված պետականակերտման ձևի բարոյական պատկերացումների վրա, կարևոր դեր է խաղում ինչպես կարգավորման և ինքնակարգավորման հաշվեկշռված հարաբերակցության հաստատման, այնպես էլ իշխանության հաջորդականության ապահովման համար։ Այս իրողությունը հաստատվում է նաև Ռուսաստանի պատմական անցյալով։ «Պետրոսի կողմից հիմնադրված և Ռուսական կայսրության քաղաքական կառուցվածք ներմուծված Սրբազան սինոդը, որը ղեկավարում էր աշխարհիկ անձ օբեր-դատախազը, և որը ներկայացնում էր պետությունը, ամրագրեց եկեղեցու այս տեղը ռուսական կյանքում յուրովի հոգևորականին վերածելով «կրոնի աստիճանավորի» ապահովելով պետական գաղափարախոսության հաջորդականությունը» [16]։ Սակայն որոշումների կայացման համակարգում արդի իրողություններին համապատասխան էթիկայի սկզբունքների ներդրումը հնարավոր է միայն այն մեթոդների և գործիքների հաշ-վառմամբ, որոնց միջոցով պետական իշխանությունն իրականացնում է իր կարգավորիչ գործառույթը։

Հասարակական հարաբերությունների բոլոր ոլորտների կարգավորման համար հասարակական իշխանությունը պետական կառավարման համակարգում հատուկ ապարատ ունի։ Ներկայացված դատողությունների համատեքստում հետաքրքիր է թվում պետական կառավարման այն ձևակերպումը, որ տրվել է ՄԱԿ փորձագետների երկրորդ խորհրդակցության ժամանակ, այն է պետական կառավարումը «պետական կազմակերպությունների միջոցով ազգային նպատակներին ու խնդիրներին հասնելու գործընթաց է, որն այժմ իրականացվում է պետական ծառայության ինստիտուտի կողմից [17]։ Հասարակական հարաբերությունների ձևերի բազմազանությունը թույլ է տալիս պետական ծառայությունը դիտարկել միաժամանակ որպես սոցիալական, իրավական, տնտեսական ու քաղաքական ինստիտուտ, որը ղեկավարվում է որոշակի սկզբունքներով։ Վերջիններիս թվում, մեր կարծիքով, համակարգային նշանակություն ունի պետական ծառայության հիերարխիկ կազմակերպման սկզբունքը, որով պայմանավորված է պետական կառավարման ապարատի կենտրոնացված ղեկավարման ձևը։ Այս պարագայում պետական ծառայությունը հանդես է գալիս որպես կենտրոնախույս միտումների «կոմպենսատոր», որոնք իրավական պետության պայմաններում օբյեկտիվորեն առաջանում են իշխանության երեք ճյուղերի

155

Վ Քալաշյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

բաժանման ժամանակ: Այս ամենն առավել մանրամասն և ամբողջությամբ լուսաբանված է «Պետական ծառայություն. տեսություն և կազմակերպում» գրքում [18]։ Այստեղ դիտարկվում են կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման հետ կապված հարցերը, որոշակի նշանակություն է տրվում պետական ծառայության կազմակերպման արժեքային հիմքերին։ Մեր կարծիքով, ցանկացած համակարգի արդյունավետությունը միջոց է նպատակաուղղված գործողությունների իրականացման համար, իսկ ինչ վերաբերում է պետական ծառայության համակարգին, ապա բարձր արդյունավետությունը, առանց բարոյական հիմնավորվածության, հղի է վարչակազմի կողմից քաղաքական իշխանության բռնազավթման վտանգով։ Հետևաբար, «պետական ծառայողների էթիկայի վարքականոնի մշակման և պետական մարմիններում էթիկայի հասարակական կոմիտեների ստեղծման անհրաժեշտության» գաղափարը միայն կոռուպցիայի հաղթահարման միջոց չէ [18]։ Առաքինություն-բարոյականություն-էթիկա եռամաս շերտագրության պահպանման պարագայում այն նաև կարող է պետական ծառայության համակարգը որոշումների ընդունման որակապես նոր գործիքի և իշխանության հաջորդականության ապահովման համակարգի կազմավորման ուղենիշ դառնալ։ Հենց այս ձևն էլ պայմանականորեն անվանել ենք «էթոկրատիա», որը, մեր կարծիքով, պետք է դիմակայի վարչարարական իշխանության (ադմինիստոկրատիա) հարաճուն ուժին։ «Ադմինիստոկրա-տիա» եզրը (լատ. վարչարարների իշխանություն) գիտության մեջ է մտցրել ամերիկյան գիտնական Գ.Ս.Քլեյրը բռնապետության նոր ձևը նշելու համար, որն իբր արդեն իր տիրապետության տակ է առել որոշ երկրների [19]։ Հոդվածի առաջին մասում բերված սահմանումների համատեքստում ադմի-նիստոկրատիան և կոռուպցիան քաղաքական իշխանության և ապաքաղա-քականացված պետական ծառայության դասական երկճյուղման (դիխոտո-միա) խախտման ուղղակի հետևանքն են. պատճառը առաքինություն-իրա-վունք փոխադարձ կապի աններդաշնակությունն է։ Այսինքն կարելի է ենթադրել, որ պետականակերտման առաքինի աշխարհզգացողությանը հակասող իրավական ակտերի ներգործությամբ ավանդութային նախադրյալները, հոգեբանորեն կայուն հաստատուններ լինելով, անցնում են ստվերային հարթություն ծնելով վարքի բացասական կարծրատիպեր։ Այլ խոսքերով կոռուպցիան կարելի է բնութագրել որպես սոցիալական համակարգի իմունային արձագանք պայմանավորված այնպիսի իրավական դաշտի ներգործությամբ, որը հակասում է սոցիալական կարգի հաստատման սկզբունքների մասին պետականակերտման ձևի նախատիպային պատկերացումներին։ Հետևաբար, էթիկայի վարքականոնի մշակումը և կոմիտեների ստեղծումը պետք է զուգակցվեն վարչական իրավունքի նորմատիվ

156

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Վ Քալաշյաև

դրույթների համապատասխան փոփոխությունների հետ: Մասնավորապես, «Պետական ծառայության մասին» օրենքում կարելի է մտցնել դրույթ պետական ծառայողների կողմից էթիկայի կանոնների պահանջների կատարման մասին։ Այսպիսով, ոչ թե նորմերը, այլ էթիկայի վարքականոնի առկայությունը կամրագրվի օրենքով։

Բնականաբար, «էթոկրատիայի» ներդրման հետ կապված նոր մոտեցումները մշակելիս պետք է հաշվի առնել պետական ծառայության առանձնահատկությունը ելնելով այն տեղից և դերից, որ վերջինս զբաղեցնում է պետական կառավարման համակարգում «որոշումների ընդունման» այն պարադիգմի շրջանակներում, որն առավել ընդհանուր հայեցա-կարգային է ճանաչվել վարչարարական-պետական կառավարման տեսությունում։ Այս առումով առավել ամբողջական է թվում պետական ծառայության սահմանումը որպես «պետական մարմինների լիազորությունների պրոֆեսիոնալ կիրառում պաշտոնատար անձանց կողմից» [19]։ Այլ խոսքով պետական ծառայությունն իրականացնում է նպատակաուղղված գործունեություն ծավալելու համար միավորված մարդկանց կայուն խումբ, որը կազմավորվում է որոշակի սկզբունքներով։ Սակայն մարդկանց կողմից իրագործվող իշխանական լիազորությունները կամային, մտավոր և զգայական գործընթացների ամբողջություն են, ինչը կարող է իրականացվել ինչպես օրինաչափորեն, ռացիոնալ, այնպես էլ իռացիոնալ։ Ուստի «վարչարարական-պետական կառավարումը որպես սուբյեկտիվ կատեգորիա, իշխանությունը կարող է փոխել դեպի լավ և վատ կողմեր։ Դա վիթխարի արարիչ և կործանիչ ուժ է» [20]։ Բայց նույնիսկ հոգեբանության մեջ պետական ծառայողի էթիկայի վարքականոնի «ազդակ-հակազդեցություն» նախնական պարադիգմը ժամանակի ընթացքում տեղը զիջել է «ազդակ-օրգանիզմ-հակազդեցությանը»։

Եզրակացություն

Պետական ծառայողի էթիկայի վարքականոնը, որպես որոշակի բարոյական չափորոշիչների համակարգ, սահմանում է հատուկ սոցիալ-պրոֆեսիոնալ խմբի (որի գլխավոր խնդիրն է պետական գործառույթների իրականացման ապահովումը) որոշակի նորմեր։

Պաշտոնատար անձի բարոյականությունը որպես վերոնշյալ եռամաս-նության բաղադրիչ, որոշվում է նաև հասարակական պահանջներով։ Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում էթիկայի կանոններին հետևելը նշանակում է վերահսկողության հատուկ ընթացակարգ և մեթոդներ, որոնք սահմանվում են նաև էթիկայի վարքականոնով։ Քանի որ, ըստ սահմանման, ծառայողական վարքը վերահսկելի է, ապա

157

Վ Քալաշյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

էթիկայի վարքակաեոեի գործառության արդյունավետության կարևորագույն պայման են դրա մարմնավորման մեխանիզմը, վերահսկողության եղանակները և նորմերի խախտումների համար նախատեսված պատժամիջոցները։ Համենայնդեպս, վարչակազմը և առավել ևս իրավական մարմինները չպետք է զբաղվեն էթիկական վեճերի լուծմամբ։ Դրա համար պետք է ստեղծվեն էթիկայի հասարակական կոմիտեներ և պատվո դատարաններ։

Կոմիտեների լիազորությունների ենթադրյալ ոլորտներ կարող են հանդիսանալ.

• պաշտոնեական զանցանքների և խախտումների հետ կապված հարցերը, որոնք չեն պատժվում քրեական, վարչական և քաղաքացիական օրենսդրությամբ, սակայն բացասաբար են անդրադառնում պետական իշխանության մարմինների գործառության վրա և/կամ հանգեցնում են քաղաքացիների, իրավաբանական անձանց իրավունքների անտեսմանը պետական ինստիտուտների լիազոր ներկայացուցիչների հետ նրանց հարաբերություններում,

• պետական ծառայողների կողմից ներքին կարգապահության խախտման, մասնագիտական թերացումների, ոչ պատշաճ ձևով պարտականությունները կատարելու հետ կապված հարցերը,

• ղեկավարության կողմից պետական ծառայողների իրավունքների ոտնահարման, կողմնապահությամբ պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու, պաշտոնի բարձրացման հետ կապված հարցերը,

• պետական ծառայողների պարտականությունների որոշման, քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների անտեսման, խախտումների հետ կապված հարցերը։

Բացի այս հիմնական հարցերից, կոմիտեների աշխատանքում կարող են ներառվել նաև պետծառայողների կողմից իրենց պարտականությունների պատշաճ կատարման և դրանց խախտման դեպքում նախատեսվող պատասխանատվության վերաբերյալ այլ հարցեր։

Կոմիտեների հիմնադրման և կանոնակարգի հաստատման համար անհրաժեշտ է որոշել

• կոմիտեի կազմը,

• անձանց և կազմակերպություններին, որոնք իրավասու են հարցեր ներկայացնել կոմիտեների քննարկմանը,

• հարցերի դիտարկման կարգը (ենթադրվում է հարցի նախնական ուսումնասիրում կոմիտեների անդամների կողմից անհատական կարգով, հարցի քննարկում և որոշման ընդունում),

• որոշումների ընդունումը և դրանց իրականացման կարգը,

158

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9) 2005թ.

Վ Քալաշյաե

• պարբերական հարցախույզի (աեաեուե մոեիթորիեգ) անցկացում պետական հաստատության ամբողջ անձնակազմի անդամների շրջանում «Պետական ծառայողի էթիկայի վարքակաեոեի» պահանջներին ծառայող գործուեեությաե համապատասխանության վերաբերյալ:

Այսպիսով, «Պետական ծառայողի էթիկայի վարքակաեոեը» և վարչա-կաե-եորմատիվ ակտը եույեը լինել չեե կարող: Հետևաբար, «պետական ծառայողին վարչական միջոցներով բարոյական պահանջներին հետևել հարկադրելու փորձը արժեզրկում է վարքակաեոեի իմաստը: Դրանում ընդգրկված դրույթների պարտադիր բնույթը հենվում է ծառայողների և պետության կամավոր համաձայեագիր-պայմաեագրի վրա» [21]:

Հուեիս, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Aidant Ph, Institutions politiques et droit constitutionnel, P., 1989, p. 16.

2. Мкртчян Л, «Восприятие государства в продолжительности веков», НАН РА, 1994.

3. Лосев А.Ф, «История античности эстетики (высокая классика), изд. Искусство, Москва, 1974.

4. Сорокин П, «Человек, цивилизация, общество», изд. Политическая литература, Москва, 1992.

5. Букреев В.И., Римская ИН, «Этика права», изд. Юрайт, Москва, 1998.

6. Юнг КГ, «Психология и алхомия», изд. Рефл-бук, Москва, 1997.

7. Лазарев С.Н, «Диагностика кармы» (книга шестая), Санкт-Петербург, 1996.

8. ОдайникВ., «Психология политики», изд. Ювента, Санкт-Петербург, 1996.

9. Геворкян ГА, «Национальная культура с точки зрения философии культуры», изд. НАН Армении, Ереван, 1992.

10. Татур В., «Тайны нового мышления», изд. Мир, Москва, 1990.

11. Николис Г., Пригожин И., «Познание сложного», изд. Мир, Москва, 1990.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

12. Василькова В.В, «Порядок и хаос в развитии социальных систем», изд. Лань, Санкт- Петербург, 1999.

13. Поцелуев С.П, «Символическая политика: Констелляция понятий для подхода к проблеме», журн. Полис, 5/1999.

14. Чиркин В.Е, «Государствоведение», изд. Юрист, Москва, 1999.

15. ШтайнерР, «Основные черты социального вопроса», изд. Ной, Ереван, 1992.

16. Сикевич З.В, «Социология и психология национальных отношений», изд. Михайлова В.А.,Санкт-Петербург, 1999.

17. Государственно-административная деятельность во втором десятелетии развития ООН», Нью-Йорк, 1971, с. 43.

18. «Государственная служба: теория и организация. Курс лекций», под ред. Е. В. Охотского, изд. Феникс, Ростов-на-Дону, 1998.

159

Վ Քալաշյաե

21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

19. Граждан ВД, «Государственная служба как профессиональная деятельность», изд. Квадрат, Воронеж, 1997.

20. Василенко И.А, «Административно-государственное управление в странах запада», изд. Логос, Москва, 2000.

21. Из материалов консультаций Е.В.Охотского, в рамках проекта разработки и внедрения «Этического кодекса государственного служащего» в Республике Армения.

ЭТОКРАТИЯ КАК ВОЗМОЖНАЯ ФОРМА ГОСУДАРСТВЕННОСТИ

Ваяв Калашян

Резюме

В статье рассмотрены теоретические определения этики, морали и нравственности и на основе сопоставления выдвинут совершенно новый подход для их разграничения на понятийном уровне. Исходя из внутренней логики тройственной стратиграфии мораль-нравственность-этика, следует, что именно этика является разграничительной чертой между иррациональным (моралью) и рациональным (правом). Так как этические нормы проистекают из вышеописанной тройственной стратиграфии, то право является естественным, органически взаимосвязанным явлением, внешним продолжением внутреннего мира Человека.

Исходя из механизмов соотношения мораль-нравственность-этика, был выдвинут качественно новый образ государственности (этократия). Доказательством возможности реализации этократии является тот факт, что институциональная форма государства образовывается внутренней логикой правопорядка, а правовая норма существует только благодаря его моральному, нравственному содержанию, несмотря на возникающее противоборство этих норм. Внедрение этических принципов в систему принятия решений в соответствии с нынешними реалиями возможно только при учете тех методов и инструментов, посредством которых государственная власть исполняет свою регулятивную функцию. Подосновой организации политической власти в режиме правового государства является учреждение системы государственной службы, при этом разграничивается не только непосредственная связь между политической конъюнктурой и аппаратом профессиональных госслужащих, но и компенсируются те центробежные тенденции, объективно возникающие при разделении властей.

160

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (9), 2005թ.

Վ Քալաշյաե

При обобщении особенностей функционального древа правового государства обосновывается необходимость разработки этического кодекса государственных служащих и создания в государственных органах общественных комитетов по этике, что не только является средством преодоления коррупции, но при сохранении тройственной стратиграфии мораль-нравствен-ность-этика может стать путеводным направлением трансформации системы государственной службы в качественно новый инструмент принятия решений и образования системы обеспечения преемственности власти. Именно такую модель мы условно именовали «этократией», которая, по-нашему мнению, должна противостоять нарастающей силе администократии.

Психологические принципы, исходящие из парадигмы «стимул-орга-низм-реакция», позволяют учесть свойственные институту государственной службы характеристики при разработке этического кодекса государственного служащего. Таким образом, этический кодекс государственного служащего как система определенных нравственных стандартов предписывает конкретные нормы поведения особой социально-профессиональной группы, главная задача которой - обеспечение реализации государственных функций. Так как служебное поведение по определению является контролируемым, то важнейшим условием эффективности функционирования этического кодекса является механизм его воплощения, способы контроля и санкции за нарушением его норм. В любом случае, администрация и, тем более, правовые органы не должны решать этические споры. Для этого могут быть созданы как общественные комитеты по этике, так и суды чести.

161

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.