Научная статья на тему '«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՍԼԱՄԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ․ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ՎԵՐԱԴԱՐՁԸ»'

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՍԼԱՄԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ․ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ՎԵՐԱԴԱՐՁԸ» Текст научной статьи по специальности «Прочие гуманитарные науки»

CC BY
2
1
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ազգային տեսակետ / Նեջմեթթին Էրբաքան / Կրկին բարօրություն կուսակցություն / քաղաքական իսլամ / իսլամ և ազգայնականություն / Ֆաթիհ Էրբաքան / նեոօսմանիզմ / National Outlook / Necmettin Erbakan / New Welfare Party / political Islam / Islam and nationalism / Fatih Erbakan / neoottomanism

Аннотация научной статьи по прочим гуманитарным наукам, автор научной работы — Գոռ Հովհաննիսյան

Հոդվածի նպատակն է համապարփակ վերլուծության ենթարկել Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի հիմնադրած «Ազգային տեսակետի» շարժման գաղափարները կրող, վերջինիս որդու՝ Ֆաթիհ Էրբաքանի կողմից հիմնադրված Կրկին բարօրություն (ԿԲԿ, Yeniden Refah Partisi) կուսակցությունը։ ԶԼՄ-ների մշտադիտարկման, պատմահամեմատական մեթոդների կիրառմամբ ուսումնասիրելով բուն շարժման պատմությունը, ԿԲԿ հիմնադրումը, գաղափարախոսական սկզբունքները և կուսակցության անցած ճանապարհը՝ նպատակ ունենք ուրվագծելու, թե ինչպես է ԿԲԿ-ն իրեն դիրքավորում որպես Ն․ Էրբաքանի քաղաքական և գաղափարական ժառանգության իրավահաջորդ: Հոդվածում ուսումնասիրվում են կուսակցության ռազմավարությունները՝ այդ թվում ազգայնամոլական և իսլամական հռետորաբանության կիրառումը, հակաարևմտյան, հակահրեական և հակահայկական հռետորաբանությունը, ինչպես նաև ընտրական արդյունքները և կուսակցության դերը ներկայիս Թուրքիայի քաղաքական դաշտում։ Բացի այդ, հոդվածը նպատակ ունի գնահատելու ԲԿԿ-ի և նրա առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի հեռանկարները քաղաքական ասպարեզում՝ հաշվի առնելով կուսակցության ներուժը, քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու հնարավորությունըմ, ինչպես նաև արտաքին ու ներքին գործոններով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու կարողությունը։ Հատկանշական է, որ սույն հոդվածը 2024թ․ ՏԻՄ ընտրություններից հետո ԿԲԿ գործունեության մանրամասն վերլուծության առաջին փորձն է ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանուր գիտական միջավայրում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

DEVELOPMENT TRENDS OF "POLITICAL ISLAM" IN TURKEY IN THE 21ST CENTURY: NEW WELFARE PARTY

The aim of the article is to comprehensively analyze the New Welfare Party (Yeniden Refah Partisi YRP) party, founded by Fatih Erbakan carrying the ideas of the "National Outlook" movement established by the latter’s father, former Prime Minister of Turkey, Necmettin Erbakan. Studying the history of the movement itself, the founding of the YRP, the ideological principles and the path of the party through the use of media monitoring and historical comparative methods, we aim to outline how the YRP positions itself as the successor to N. Erbakan's political and ideological legacy. The article examines the party's strategies, including the use of nationalist and Islamic rhetoric, anti-Western, anti-Jewish, and anti-Armenian rhetoric, as well as election results and the party's role in the current political landscape of Turkey. In addition, the article aims to evaluate the prospects of the YRP and its leader Fatih Erbakan in the political arena, taking into account the party's potential, the ability to influence political processes, as well as the ability to face challenges caused by external and internal factors. It is noteworthy that this article is the first attempt at a detailed analysis of the activities of the YRP after the local government elections in 2024, not only in Armenia, but also in the general scientific environment.

Текст научной работы на тему ««ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՍԼԱՄԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ․ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ՎԵՐԱԴԱՐՁԸ»»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ORIENTAL STUDIES,

ВОСТОКОВЕДЕНИЕ

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՍԼԱՄԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ․

ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ «ՎԵՐԱԴԱՐՁԸ»

ՀՏԴ 329

DOI: 10.52063/25792652-2024.3.22-116

ԳՈՌ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի

թյուրքագիտության ամբիոնի ասպիրանտ և դասախոս,

ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն

[email protected]

ORCID: 0009-0005-6230-9446

Հոդվածի նպատակն է համապարփակ վերլուծության ենթարկել

Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի հիմնադրած

«Ազգային տեսակետի» շարժման գաղափարները կրող, վերջինիս որդու՝

Ֆաթիհ Էրբաքանի կողմից հիմնադրված Կրկին բարօրություն (ԿԲԿ, Yeniden

Refah Partisi) կուսակցությունը։

ԶԼՄ-ների մշտադիտարկման, պատմահամեմատական մեթոդների

կիրառմամբ

ուսումնասիրելով

բուն

շարժման

պատմությունը,

ԿԲԿ

հիմնադրումը, գաղափարախոսական սկզբունքները և կուսակցության անցած

ճանապարհը՝ նպատակ ունենք ուրվագծելու, թե ինչպես է ԿԲԿ-ն իրեն

դիրքավորում որպես Ն․ Էրբաքանի քաղաքական և գաղափարական

ժառանգության իրավահաջորդ:

Հոդվածում ուսումնասիրվում են կուսակցության ռազմավարությունները՝ այդ թվում ազգայնամոլական և իսլամական հռետորաբանության

կիրառումը,

հակաարևմտյան,

հակահրեական

և

հակահայկական

հռետորաբանությունը,

ինչպես

նաև

ընտրական

արդյունքները

և

կուսակցության դերը ներկայիս Թուրքիայի քաղաքական դաշտում։

Բացի այդ, հոդվածը նպատակ ունի գնահատելու ԲԿԿ-ի և նրա

առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի հեռանկարները քաղաքական ասպարեզում՝

հաշվի առնելով կուսակցության ներուժը, քաղաքական գործընթացների վրա

ազդեցություն ունենալու հնարավորությունըմ, ինչպես նաև արտաքին ու

ներքին գործոններով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու

կարողությունը։ Հատկանշական է, որ սույն հոդվածը 2024թ ․ ՏԻՄ

ընտրություններից հետո ԿԲԿ գործունեության մանրամասն վերլուծության

առաջին փորձն է ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանուր գիտական

միջավայրում։

 Հոդվածը ներկայացվել է 09.08.2024թ., գրախոսվել` 21.08.2024թ., տպագրության

ընդունվել` 31.10.2024թ.:

116

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

Հիմնաբառեր՝

ազգային տեսակետ, Նեջմեթթին Էրբաքան, Կրկին

բարօրություն կուսակցություն, քաղաքական իսլամ, իսլամ և ազգայնականություն,

Ֆաթիհ Էրբաքան, նեոօսմանիզմ:

Նախաբան

«Ազգային տեսակետ» (թրք․՝ Milli Görüş) անվանումը ստացած շարժումը 1960ականներին իր հիմնադրումից ի վեր լրջագույն ազդեցություն է ունեցել Թուրքիայի

ընդհանուր քաղաքական դաշտի և ներքաղաքական զարգացումների վրա։

Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի կողմից հիմնադրված և

ղեկավարվող

շարժումն

իր

բնույթով

հակազդեցություն

էր

Թուրքիայի

Հանրապետության ստեղծումից ի վեր քեմալական բարեփոխումների արդյունքում

հաստատված աշխարհիկության (laicism) հայեցակարգի և դեպի արևմուտք ուղղված

արտաքին քաղաքականության դրույթներին։ «Ազգային տեսակետ»-ի շարժումը 1950

թ․ իշխանության եկած և 1960 թ․ ռազմական հեղաշրջման միջոցով իշխանությունից

հեռացված Ժողովրդավարական կուսակցության (ԺԿ) սկիզբ դրած քաղաքական

իսլամի կամ իսլամի քաղաքականացման շարունակությունն էր՝ արդեն դոկտրինի

տեսքով։

1960-ականների ընդհանուր ներքաղաքական իրավիճակը, իսլամի աճող դերն

ու ամրապնդվող դիրքերը հանգեցրին քաղաքական իսլամի գաղափարախոսության

դոկտրինացմանը, որի հիմնական առաջ մղող ուժը «Ազգային տեսակետն» էր և նրա

հռչակած հավատարմությունը պահպանողական, իսլամական արժեքներին 1։ Այստեղ

Milli (ազգային) բառն ավելի շատ վերաբերում է ոչ թե բառարանային «ազգ» (nation)

տերմինին, այլ կրոնին։ Կոնտեքստի առավել ճշգրիտ բացատրության համար տեղին է

մեջբերել թուրք պատմաբան Իլբեր Օրթայլիի հետևյալ միտքը․ «Ազգ (Millet) բառն

արամեերեն և եբրայերեն է, ավելի ուշ անցել է արաբերենին։ Նշանակում է «խոսք»։

Իսկ խոսքը հենց ինքն Ալլահն է։ Այստեղից ծագող ազգային (milli) բառը թուրքական

քաղաքական պատմության մեջ ճիշտ են օգտագործել միայն Նեջմեթթին Էրբաքանն

ու իր կուսակցությունը։ Բառը որևէ կապ չունի ազգ, nation եզրույթի հետ։ Այն հենց

ումման2 է, բոլոր նրանք, ովքեր հավաքվում են խոսքի շուրջ» (Engin 31):

«Ազգային տեսակետը» ժամանակի ընթացքում դարձավ հավաքական անուն

բոլոր այն շարժումների և կուսակցությունների համար, որոնք, ըստ թուրք

քաղաքագետ Ահմեթ Յըլդըզի, «աջակցում են իսլամական ավանդույթներ

արտահայտող քաղաքական կուսակցությունների կրոնական օրակարգին» (Yıldız

188)։ «Ազգային տեսակետի» հիմնական գաղափարը թուրք հասարակության մեջ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

իսլամի որոշիչ դերի վերածնումն է՝ որպես թուրքական ազգային գաղափարի կամ

ազգային ինքնության անբաժանելի մաս։ Այն պարունակում է նաև տնտեսական,

հասարակական, արտաքին քաղաքական հստակ տարրեր։

«Ազգային տեսակետը» տնտեսական անկախությանն ու տեխնոլոգիական

առաջընթացի հետ մեկտեղ որպես հասարակության զարգացման բանալի

նախանշում է հոգևոր և բարոյական աճը։ Շարժումը որպես նպատակ է սահմանում

«արդար տնտեսական» կարգը՝ ժխտելով տոկոսադրույքային բանկային համակարգը

և առաջարկելով միջոցների արդար բաշխում։ «Ազգային տեսակետը» դեմ է

արևմտականության և աշխարհիկության գաղափարներին՝ դիտելով դրանք որպես

սպառնալիքներ թուրքական ինքնությանը։

1 Ազգային տեսակետի մասին ավելի մանրամասն տեղեկության համար տե՛ս, Erbakan

N., Milli Görüş, Dergah Yayınları, İstanbul, 1975.

2 Ումմա նշանակում է իսլամական համայնք։

117

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

Շարժման կազմավորումն ու դրսևորումները

«Ազգային տեսակետի» շարժման ծավալման համատեքստում առաջին լուրջ

քայլը Էրբաքանի կողմից 1970թ․ Թուրքիայի առաջին իսլամամետ կուսակցության՝

Ազգային կարգի կուսակցության (ԱԿԿ, Milli Nizam Partisi) ստեղծումն էր։

Կուսակցության գործունեությունը 1971 թ․ արգելվեց․ այն չհասցրեց մասնակցել որևէ

քաղաքական գործընթացի, սակայն կարողացավ իր շուրջը համախմբել ընտրողների

զանգված՝ ճանապարհ բացելով շարժման հետագա զարգացման համար։ ԱԿԿ-ի

փակվելուց հետո Էրբաքանն ու կողմնակիցները 1972 թ․ հիմնադրեցին «Ազգային

փրկության» կուսակցությունը (ԱՓԿ, Milli Selamet Partisi), որն էլ դարձավ «Ազգային

տեսակետի» շարժիչ ուժը 1970-ականների ընթացքում՝ ստանալով զգալի

աջակցություն հատկապես գյուղաբնակ, պահպանողական շրջանակներից։

1973

թ․

խորհրդարանական

ընտրությունների

ընթացքում

ԱՓԿ-ի

հաջողությունը պատմական շրջափուլ բացեց «Ազգային տեսակետի» համար։

Կուսակցությունը ստացավ քվեների 12%-ը և դարձավ կոալիցիոն կառավարության

անդամ՝ ստանալով լայն հնարավորություններ իրենց գաղափարների տարածման

համար։ Կոալիցիոն կառավարության կազմում Էրբաքանը զբաղեցնում էր

փոխվարչապետի պաշտոնը՝ ձեռնարկելով հասարակության մեջ իսլամական

արժեքների տարածմանն ուղղված քայլեր։ Կուսակցության ազդեցության աճը

շարունակվեց մինչև 1980 թ․ ռազմական հեղաշրջումը, որի արդյունքում ԱՓԿ

գործունեությունն արգելվեց, իսկ Էրբաքանի հանդեպ կիրառվեց քաղաքականությամբ

զբաղվելու արգելք։

1983 թ․ հիմնադրվեց «Ազգային տեսակետի» թվով երրորդ՝ Բարօրություն

կուսակցությունը (ԲԿ, Refah Partisi), որը շարունակեց իր երկու «նախորդների»

սկսած գիծը։ Կուսակցությունը դե ֆակտո ղեկավարը Նեջմեթթին Էրբաքանն էր՝

չնայած գործող իրավական արգելքին։ 1987 թ․ անցկացված հանրաքվեի արդյունքում

Էրբաքանի հանդեպ կիրառված քաղաքականությամբ զբաղվելու արգելքը վերացվեց,

ինչից հետո վերջինս ստանձնեց ԲԿ արդեն դե յուրե ղեկավարի պաշտոնը։ 1995 թ․

խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲԿ-ն կարողացավ ստանալ

ամենաշատ քվեները՝ 20%, և «Ճշմարիտ ուղի» կուսակցության հետ կազմել

կոալիցիոն կառավարություն, որի վարչապետը դարձավ հենց Էրբաքանը։ 1996 թ․

Էրբաքանի վարչապետության շրջանը «Ազգային տեսակետի» շարժման քաղաքական

ազդեցության բարձրակետն էր։ «Ազգային տեսակետը» ոչ միայն մեծամասնություն էր

օրենսդիր և գործադիր իշխանություններում, այլև իր ձեռքում էր կենտրոնացրել

երկրի խոշորագույն քաղաքների՝ Ստամբուլի և Անկարայի կառավարումը։ Օրենսդիր

և գործադիր իշխանության ներկայացուցիչներն աչքի էին ընկնում հակաաշխարհիկ,

իսլամական հռետորաբանությամբ և ծրագրերով։ Վարչապետ Էրբաքանը խոսում էր

«իսլամական ումմայի համախմբման» և արևմուտքի հետ հարաբերությունների

վերանայման անհրաժեշտության մասին։ Սակայն այս շրջանն ընդհատվեց 1997 թ․

փետրվարի 28-ին տեղի ունեցած «պոստ-մոդեռնիստական» հեղաշրջումով, երբ

զինվորականության կողմից ներկայացված վերջնագրի ու ճնշումների պայմաններում

Էրբաքանը հրաժարական տվեց, ինչին էլ հետևեց 1998 թ․ սահմանադրական

դատարանի կողմից հակաաշխարհիկ գործունեության պատճառաբանությամբ ԲԿ-ի

արգելումը։ Դրանից հետո փակված կուսակցության Էրբաքանի գաղափարակիրները

հիմնեցին «Առաքինություն» կուսակցությունը (ԱԿ, Fazilet Partisi), որը ևս կարճ կյանք

ունեցավ և 2001 թ․ արգելվեց։

Ի վերջո, չդադարող ճնշումների պայմաններում «Ազգային տեսակետի»

շարժումը

պառակտվեց

երկու

հատվածի՝

պահպանողականների

և

բարեփոխականների։ Վերջիններս, ելնելով ԱԿԿ, ԱՓԿ և ԲԿ ճակատագրերից, պնդում

118

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

էին, որ գաղափարախոսությունը պետք է ավելի ճկուն լինի և զերծ մնա

ծայրահեղականությունից՝ ավելի ընդունելի դառնալով բանակի ու աշխարհիկ

քեմալականների համար, իսկ պահպանողականների թևը որևէ փոփոխություն

անհրաժեշտություն չէր տեսնում։ Բարեփոխականների թևը՝ Աբդուլլահ Գյուլի և

Ռեջեփ Թայյիփ Էրդողանի գլխավորությամբ, գոնե արտաքուստ, հրաժարվեց

դասական «Ազգային տեսակետի» գաղափարախոսությունից և ընդունեց ավելի

չափավոր

դիրքորոշում՝

հիմնադրելով

«Արդարություն

և

ցարգացում»

կուսակցությունը (ԱԶԿ, Adalet ve Kalkınma Partisi), որն արդեն 22 տարի է Թուրքիայի

իշխող ուժն է։ Իսկ պահպանողականների թևը հիմնադրեց «Երջանկություն»

կուսակցությունը (ԵԿ, Saadet Partisi), որը դարձավ «Ազգային տեսակետի»

կուսակցություններից թվով հինգերորդը։ ԵԿ-ն, ի տարբերություն իր «նախորդ»

կուսակցությունների, մինչ օրս չի կարողացել որևէ լուրջ հաջողությունների հասնել

քաղաքական դաշտում՝ պարարտ դաշտ թողնելով «Ազգային տեսակետի» ծիրում

գործող

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

նոր,

ավելի

հավակնոտ

ուժի

գործունեության

համար։

«Ազգային տեսակետի» շարժումը 2002 թ․ հետո

«Ազգային տեսակետի» շարժման պառակտումից հետո պահպանողական և

իսլամամետ ընտրողների ճնշող մեծամասնությունը իրենց ձայնը տվեցին ԱԶԿ-ին։

2002 թ․ ընտրությունների ժամանակ ԵԿ-ն ստացավ քվեների ընդամենը 2․48%-ը (3

Kasım 2002 Milletvekili Genel Seçimi sonuçları)՝ չկարողանալով հաղթահարել

խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 10%-ի շեմը։ «Ազգային տեսակետի»

շարժումը այսպիսով իր տեղը զիջեց ԱԶԿ-ի հռչակած «պահպանողական

ժողովրդավարության» (Cagaptay 83) գաղափարին։ 2007 թ․ ԵԿ-ն ստացավ ձայների

2%-ը (2007 Genel Seçim Sonuçları), 2011 թ․՝ 1.25% (2011 Genel Seçim Sonuçları), իսկ

2015 թ․՝ 2․1% (1 Kasım 2015 Genel Seçim Sonuçları)։ 2018 թ․ խորհրդարանական

ընտրություններին ընդառաջ ԵԿ-ն անդամակցեց «Հանրապետական Ժողովրդական»

կուսակցության գլխավորած «Ազգ» դաշինքին։ Ի վերջո, ԵԿ պատգամավորական

երկու թեկնածու՝ Ջիհանգիր Իսլամն ու Աբդուլքադիր Քարադումանը կարողացան

ՀԺԿ ցուցակով խորհրդարան մտնել՝ դառնալով ԵԿ-ի պատմության առաջին

պատգամավորները (Saadet Partisi milletvekilleri Cihangir İslam ve Abdulkadir

Karaduman TBMM'de yemin etti)։ Իսլամամետ, հակաարևմտյան շարժման

ներկայացուցիչ ԵԿ-ի և Թուրքիայի պատմության մեջ արևմտականության ու

աշխարհիկության գաղափարախոսության հիմնադիր ու կրող ՀԺԿ-ի միջև դաշինքը

ուսումնասիրողների կողմից որակվում էր որպես «քաղաքականապես անհնար»

(Akkır)։

ԵԿ-ի

քաղաքական

պասիվությունը,

ինչպես

նաև

շարունակական

անհաջողությունները առաջացրին ներկուսակցական բևեռացում՝ էլ ավելի

պառակտելով «Ազգային տեսակետի» շարժումը։ ԵԿ-ի հիմնադրումից հետո

կուսակցության ղեկավարությունը ստանձնեց Ռեջայի Քութանը՝ հաշվի առնելով

Էրբաքանի հանդեպ կիրառված արգելքը։ 2008 թ․ Քութանին հաջորդեց Նուման

Քուրթուլմուշը, որը պաշտոնավարեց մինչև 2010 թ․ հոկտեմբեր։ 2010 թ․

հոկտեմբերին ԵԿ նախագահ ընտրվեց Էրբաքանը։ 2011 թ․ փետրվարին Էրբաքանի

մահից հետո կուսակցության ղեակավարությունն անցավ Մուստաֆա Քամալաքին։

Նեջմեթթին Էրբաքանի որդին՝ Ֆաթիհ Էրբաքանը, լինելով «Նեջմեթթին Էրբաքան

հիմնադրամի» նախագահն ու ԵԿ նախագահի խորհրդականը, Եկ հիմնադրման

առաջին տարիներից ի վեր ակտիվորեն ներգրավված էր երիտասարդական

կառույցների աշխատանքում։ 2014 թ․ կուսակցության ղեկավարի ընտրություններից

119

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

առաջ վերջինս առաջադրեց սեփական թեկնածությունը։ 2014 թ․ մայիսին կայացած

համագումարի ընթացքում ԵԿ ղեկավար վերընտրվեց կուսակցության գործող

նախագահ Քամալաքը՝ 656 ձայնով։ Էրբաքան կրտսերը երկրորդն էր՝ 212 ձայնով

(Fatih Erbakan'la yarışan Mustafa Kamalak yeniden Saadet Partisi lideri)։

Կուսակցության ներսում սկսված պայքարի արդյունքում Ֆաթիհ Էրբաքանը լքեց ԵԿն։ 2019 թ․ լրագրող Քեմալ Օզթյուրքին տված հարցազրույցի ընթացքում Էրբաքանը

որպես կուսակցությունից դուրս գալու պատճառներ՝ նշեց իր և իր աջակիցների

հանդեպ ճնշումները, ինչպես նաև ԵԿ-ի՝ «Ազգային տեսակետի» ճանապարհից

շեղվելու և դրան հակասող քայլեր կատարելու հանգամանքը (Saadet Partisi’nden

neden ayrıldım?)։

1979 թ․ ծնված Էրբաքանը, որն ավարտել է Բաշքենթի համալսարանի

ճարտարագիտության ֆակուլտետը և ունի գիտությունների թեկնածուի կոչում,

քաղաքական դաշտում հատկապես ակտիվացավ 2016 թ․ հուլիսի 15-ին Թուրքիայում

տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ կատարվածի մեջ մեղադրելով

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությանը և «համաշխարհային

սիոնիզմին» (Fatih Erbakan'dan FETÖ için çok çarpıcı tespitler)։ Արդեն 2017 թ․

հունիսին Էրբաքանը ակնարկեց նոր կուսակցության ստեղծման մասին՝ նշելով, որ

«քանի որ ԵԿ-ն հեռացել է «Ազգային տեսակետի» շահերից, մենք մեր ձեռքը կդնենք

քարի տակ՝ հանուն մեր դատի շարունակության» (Fatih Erbakan'dan yeni parti

açıklaması)։ Հոկտեմբերին էլ վերջինս հայտարարեց․ «Մենք ստացանք մեր աբդեսթը 1

և ճանապարհ ենք ընկնում» (Fatih Erbakan parti kuruyor)։

2018 թ․ նոյեմբերի 23-ին Անկարայի Հաջը Բայրամ մզկիթի դիմաց ուրբաթօրյա

նամազից հետո հրավիրված հանդիպման ժամանակ Ֆաթիհ Էրբաքանը հայտարարեց

«Ազգային տեսակետի» «Կրկին բարօրություն» կուսակցություն անվանումով (ԿԲԿ,

Yeniden Refah Partisi) նոր կուսակցություն հիմնելու մասին։ Ելույթից առաջ մզկիթի

իմամը աղոթք կարդաց, Էրբաքանն իր ելույթը սկսեց արաբերեն ողջույնով (Yeniden

Refah Partisi Kuruluşu - Hacı Bayram Veli Camii): Հատկանշական է, որ Էրբաքանին

ուղեկցում էր օսմանյան սուլթանական դինաստիայի ներկայացուցիչ Աբդուլհամիդ

Քայըհան Օսմանօղուն (Yeniden Refah Partisi Kuruluşu - Hacı Bayram Veli Camii)։

Նեոօսմանականության և իսլամականության գաղափարախոսության կրող

նորաստեղծ կուսակցությունը կարող էր այընտրանք ներկայացնել ոչ միայն ԵԿ-ին, այլ

նաև ԱԶԿ-ին՝ հաշվի առնելով կուսակցությունների միջև գաղափարական

նմանությունները։ Այս առումով հատկանշական է, որ կուսակցության ղեկավարի

պաշտոնում իր առաջին հարցազրույցներից մեկում Էրբաքանը իշխող ուժի

վերաբերյալ մի շարք զգուշավոր հայտարարություններ արեց՝ նշելով, որ «իրենք

դառնալու են կառուցողական ընդդիմություն» և իր գոհունակությունը հայտնելով որոշ

համայնքների ԱԶԿ-ական ղեկավարների աշխատանքի կապակցությամբ (Fatih

Erbakan "yapıcı" muhalefet yapacak: Faydalı işlere teşekkür etmek vazifemiz)։

ԿԲԿ գործունեության առաջին տարիները

Չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունը հիմնադրվել էր հենց 2019 թ․

մարտի

31-ին

կայանալիք

տեղական

ինքնակառավարման

մարմինների

ընտրությունների

նախօրեին,

ԿԲԿ-ն

չմասնակցեց

ընտրություններին՝

իր

աջակցությունը հայտնելով ԱԶԿ գլխավորած «Հանրապետություն» դաշինքին (31

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

MART YEREL SEÇİMLERİ AÇIKLAMASI)։ ԿԲԿ-ն այս շրջանում կենտրոնացավ

կուսակցությունը զարգացնելու, նոր անդամներ ներգրավելու և քաղաքական

1

Ըստ իսլամական կարգի՝ աղոթքից առաջ պարտադիր

արարողություն, որի ժամանակ լվանում են երեսը, ոտքերն ու ձեռքերը։

120

արվող

լվացման

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

դաշտում որպես «Ազգային տեսակետի» շարժման ներկայացուցիչ-ուժ ամրապնդվելու

վրա։

2019 թ․ ԿԲԿ-ն դատական գործընթաց սկսեց ԵԿ-ի դեմ՝ նպատակ ունենալով

վերջինիս հանել Անկարայի Չանքայա թաղամասում գտնվող կենտրոնական

գրասենյակից, որն ավանդաբար եղել է «Ազգային տեսակետի» բոլոր

կուսակցությունների գրասենյակը։ Ի վերջո, ապրիլին դատարանը «վարձակալության

պայմանների խախտելու» պատճառաբանությամբ կարգադրեց ԵԿ-ին լքել շենքը, իսկ

շենքի նոր վարձակալը դարձավ ԿԲԿ-ն (Şahin)՝ տոնելով առաջին խորհրդանշական

հաղթանակը ԵԿ-ի հանդեպ։

2019 թ․ նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ կուսակցության առաջին

համագումարը, որն անցկացվում էր Անկարայի մարզադաշտում։ Դահլիճում կողք

կողքի կախված էին Աթաթյուրքի, Նեջմեթթին Էրբաքանի և Ֆաթիհ Էրբաքանի

դիմանկարները։ Էրբաքանը դահլիճ մտավ «մոջահեդ1 Էրբաքան» վանկարկումների

ներքո (Yeniden Refah Partisi 1. Olağan Büyük Kongresi 32:44), իսկ համագումարի

վարողը Էրբաքանին բնորոշեց որպես «Ազգային տեսակետի առաջնորդ» (Yeniden

Refah Partisi 1. Olağan Büyük Kongresi, 33:10), «ումմայի հույս» (Yeniden Refah Partisi

1. Olağan Büyük Kongresi, 26:25), «Այա Սոֆիայի շղթաները կոտրող» (Yeniden Refah

Partisi 1. Olağan Büyük Kongresi, 39:35) և «Ալ-Աքսայի մզկիթը սիոնիստական աղետից

փրկող» (Yeniden Refah Partisi 1. Olağan Büyük Kongresi, 39:40)։

Կուսակցության գործունեության առաջին տարիներին Ֆաթիհ Էրբաքանն իր

ուշադրությունը կենտրոնացրեց կուսակցության գաղափարախոսական հղկման վրա՝

ժամանակի ընթացքում հարցազրույցների ու հայտարարությունների միջոցով ավելի

շատ բացահայտելով տարատեսակ խնդիրների շուրջ իրենց տեսակետը։

Վերլուծելով Էրբաքանի հայտարարություններն ու քայլերը՝ կուսակցության

գաղափարախոսական հիմքը կարող ենք բաժանել երեք պայմանական հատվածի․

1. Իսլամականություն-հակաաշխարհիկություն․

լինելով

«Ազգային

տեսակետի» շարժման կուսակցություն՝ ԿԲԿ գաղափարական կորիզը հենց

իսլամականությունն

ու

հակաաշխարհիկությունն

է։

Հակաաշխարհիկ

հայտարարությունների համատեքստում Էրբաքանը, խոսելով Մուստաֆա Քեմալ

Աթաթյուրքի մասին, ավելի զգուշավոր էր արտահայտվում՝ նշելով, որ Աթաթյուրքը

դեռ 100 տարի առաջ գործում էր «Ազգային տեսակետի» շարժմանը

համապատասխան (22/40 • Atatürk devrimlerine karşı mısınız?)։

2. Ազգայնականություն–նեոօսմանիզմ․«Ազգային տեսակետի» գաղափարախոսության մեջ զգալի տեղ է զբաղեցնում ազգայնականությունը և հատկապես

նեոօսմանականությունը։

Ի

սկզբանե

օսմանյան

անցյալի

ոգեկոչումը

հակազդեցություն էր քեմալական կարգերին և գաղափարներին։ Այն նաև որոշակի

նոստալգիկ զգացումներ է առաջացնում բնակչությանն պահպանողական զանգվածի

մեջ, ինչը նպաստում է «Ազգային տեսակետի» կուսակցությունների ազդեցության

աճին։ Ինչպես նշեցինք վերևում, կուսակցության հիմնադիրների կազմում կային նաև

սուլթանական Օսմանօղլուների դինաստիայի անդամներ։ Էրբաքանը իր խոսքում

մշտապես հղումներ է կատարում օսմանյան անցյալին՝ նշելով, որ «իրենց դատը

սուլթան Ֆաթիհ Մեհմեդի դատն է» (DR. FATİH ERBAKAN: DAVAMIZ; SULTAN FATİH'

İN DAVASIDIR ..)։ Մի ուրիշ առիթով էլ Էրբաքանը նշել էր, որ իշխանության գալու

դեպքում օսմանյան վերջին սուլթան Մեհմեդ Վահիդեդդինի գերեզմանը

տեղափոխելու են Թուրքիա (21/40 • Yeniden Refah Partisi son padişah Vahdettin'in

mezarını Türkiye'ye getirmek istiyor?)։ ԿԲԿ որոշ անդամներ հայտարարություններ են

անում խալիֆայության վերադարձի մասին (Fatih Erbakan'ın Partisi Hilafet Rüyasında),

1 Իսլամում սրբազան պատերազմի՝ ջիհադի մասնակից, արաբերեն բառացի՝ «ճիգեր

կատարող մարտիկ»։

121

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

իսկ արդեն 2024 թ․ ԿԲԿ հանրահավաքներից մեկի ժամանակ բեմի վրա կախված էր

Աբդուլ Համիդ II-ի դիմանկարը (Ey Siyonistler! Yeniden Büyük Türkiye'yi ve İslam

Birliğini mutlaka kuracağız! 00:03)։

3. Հակաարևմտականություն․ ԿԲԿ-ն շարունակեց «Ազգային տեսակետի»

բոլոր ուժերին բնորոշ հակաարևմտականության հռետորաբանությունը, որը

հիմնավորվում է Թուրքիայի և Արևմուտքի միջև մշակութային ու կրոնական

տարբերություններով, ինչպես նաև տնտեսական և աշխարհաքաղաքական

անկախության ձգտումներով։ Ֆաթիհ Էրբաքանը հենց սկզբից աչքի է ընկել ՆԱՏՕ-ի

հասցեին խիստ քննադատությամբ՝ պնդելով, որ այն սպասարկում է միայն ԱՄՆ-ի

շահերը (NATO ile ilgili açıklamamız)։ Նա նշում է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի «այսպես

կոչված» դաշնակիցն է և չի կարող լինել իրական դաշնակից (Dr. Fatih Erbakan:

Amerika bizim sözde stratejik ortağımızdır. Amerika'dan ortak olmaz) ։ Էրբաքանը նաև

հայտարարել էր, որ իշխանության գալու դեպքում կփակեն Ինջիրլիք գյուղում գտնվող

ՆԱՏՕ-ի ռազմաբազան (23/40 • İktidara gelirseniz İncirlik Üssü'nü kapatır mısınız?) ։

Հակաարևմտականությանը զուգահեռ Էրբաքանը հանդես է գալիս նաև

հակահրեական ակտիվ հռետորաբանությամբ։

Կուսակցության այլատյաց հռետորաբանության մեջ հարկ ենք համարել

առանձնացնել

նաև

հակահայկական

քայլերը,

հայտարարություններն

ու

գաղափարները, որոնք

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

պետք է դիտարկել թուրքական ազգայնամոլության

համատեքստում։ Հայտարարությունների թեմաներն առնչվում են պատմական

որոշակի իրողությունների՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության ժխտմանը՝

ներկայացնելով հայերին որպես հակառակորդ ազգ՝ ազգայնական հասարակության

մեջ հավելյալ ազդեցություն ձեռք բերելու համար։ Բացի այդ, ԿԲԿ-ն հանդես է գալիս

Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի շահերի պաշտպանության օգտին՝ շեշտը դնելով ոչ

միայն թյուրքականության, այլև իսլամի վրա։

ԿԲԿ հակահայկական հռետորաբանությունը հատկապես ակտիվացավ 2020

թվականից հետո։ 2020 թ․ հուլիսին Տավուշի մարզի սահմանային գոտում

մարտական գործողություններից հետո Էրբաքանը հայտարարեց, որ «ընկեր և եղբայր

Ադրբեջանի կողքին է»՝ մեղադրելով Հայաստանին և «նրա հետևում կանգնած

ուժերին» (Fatih Erbakan'dan Ermenistan'ın Azerbaycan'a yönelik saldırılarına ilişkin

açıklama)։ 2020 թ․ սեպտեմբերի 30-ին՝ 44-օրյա պատերազմի սկզբից 3 օր անց,

Էրբաքանն այցելեց Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատուն, որտեղ աջակցություն

հայտնեց Ադրբեջանին՝ նշելով, որ «մուսուլման բոլոր երկրները պետք է աջակցեն

Ադրբեջանին» (GENEL BAŞKANIMIZ'DAN AZERBAYCAN ANKARA BÜYÜKELÇİSİ'NE

ANLAMLI ZİYARET)։ Էրբաքանը Ադրբեջանին աջակցություն հայտնեց նաև

հոկտեմբերի 4-ին ԿԲԿ Իգդիրում կայացած համագումարի ընթացքում՝

սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին (Yeniden Refah Partisi Genel

Başkanı Erbakan'dan Ermenistan'a: Azerbaycan'ın Karabağ topraklarından çık)։ 2021 թ․

ապրիլին՝ Ֆաթիհ Էրբաքանը քննադատեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ «Հայոց

ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու համար՝ թուրքերի հասցեին նման

մեղադրանքները որակելով «լկտիություն» (Fatih Erbakan'dan Meclis'e ABD çağrısı:

'Kızılderili soykırımı' kararı alalım)։

ԿԲԿ մասնակցությունը 2023 թ․ խորհրդարանական և

2024 թ․ ՏԻՄ ընտրություններին

2021 թ․ սկսած ԿԲԿ-ն սկսեց նախապատրաստվել 2023 թ․ կայանալիք

խորհրդարանական

ընտրություններին՝

ակնարկելով

ԱԶԿ

գլխավորած

«Հանրապետություն» և ՀԺԿ գլխավորած «Ազգ» դաշինքներին զուգահեռ երրորդ

դաշինք կազմելու հնարավորության մասին (Yeniden Refah Partisi Genel Başkanı Fatih

122

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

Erbakan'dan "üçüncü ittifak" açıklaması: Görüşmeler yapıyoruz)։ Ամիսներ անց

Էրբաքանը հայտարարեց, որ նման դաշինք կարող է կազմվել «Լավ» կուսակցության

(İyi parti) առաջնորդությամբ՝ միևնույն ժամանակ նշելով, որ իրենք ավելի շատ

կցանկանան միայնակ մասնակցել ընտրություններին (Fatih Erbakan, İYİ Parti

liderliğinde üçüncü ittifak önerdi: 'Millet bizi mevcut hiçbir ittifaka yakıştırmıyor’)։

Հետագա ամիսներին Էրբաքանը աստիճանաբար ավելի քննադատական

մոտեցում էր ցուցաբերում իշխանությունների հասցեին՝ հանդես գալով առավել սուր

հայտարարություններով։ ԿԲԿ համար առաջին ընտրություններին ընդառաջ

հռետորաբանության նման խստացումը կարող ենք պայմանավորել ԿԲԿ-ի և ԱԶԿ-ի

ընտրազանգվածի գաղափարական նմանություններով և սեփական կուսակցության

օգտին ձայներ ապահովելու պարզ հաշվարկով։ 2022 թ․ փետրվարին Gazete Duvar

լրատվամիջոցին իր հարցազրույցի ժամանակ Էրբաքանը հայտարարեց, որ ԱԶԿ

գլխավորած

«Հանրապետություն»

դաշինքին

ԿԲԿ

մասնակցության

հավանականությունը 1%-ից էլ ցածր է՝ նշելով, որ «չեն ցանկանում վերջին

վայրկյանին դառնալ 20 տարվա մեղքի գործընկերը» (Fatih Erbakan: 20 senenin

günahına son dakika ortak olmak bizim açımızdan çok uygun değil)։ Խոսելով

ընտրություններում ԱԶԿ նախագահի թեկնածու Էրդողանի և նրա հիմնական

մրցակցի՝ ՀԺԿ թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի՝ երկրորդ փուլ անցնելու

հավանականության մասին՝ Էրբաքանը հայտարարում էր, որ որևէ կողմի

աջակցություն չեն ցույց տալու (Fatih Erbakan: Çok büyük tepki oldu, Erdoğan'a destek

olmayacağız)։ Էրբաքանը նաև հրապարակայնորեն քննադատում էր Էրդողանին

Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու համար (One minute Sayın

Erdoğan!) ։

2023 թ․ ընտրություններին ընդառաջ ԿԲԿ-ն հրապարակել էր իր

նախընտրական ծրագիրը (2023 Genel Seçimleri Beyannamemiz), որն իր բնույթով

պոպուլիստական էր և համապատասխանում էր կուսակցության պահպանողականիսլամամետ գաղափարներին։ Ծրագրի մեջ մեծ տեղ էր հատկացված տնտեսական,

գյուղատնտեսական և արդյունաբերական բարեփոխումների ծրագրերին և

խոստումներին։ Հանրային ոլորտի փոփոխությունների շարքում էին նաև ԼԳԲՏ

համայնքի կազմակերպությունների արգելումն ու կանանց նկատմամբ բռնության և

ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից

(«Ստամբուլյան կոնվենցիա») դուրս գալը։ Առանձին բաժին էր հատկացված

երիտասարդությանը․

նախատեսվում

էր

ստեղծել

երիտասարդության

նախարարություն։ Ծրագրում առկա էին նաև ընտանիքի ու կնոջ դերի

ամրապնդմանն ուղղված քայլեր։ Հատկապես հետաքրքիր էր կրթական

քաղաքականությանն առնչվող հատվածը, որտեղ նշված էր, որ ԿԲԿ իշխանության

օրոք Թուրքիան դուրս կգա Ֆուլբրայթի միջազգային կրթական ծրագրից, կներդրվեն

Ղուրանի 12-ամսյա դասընթացներ, իսկ դպրոցներում իսլամի վերաբերյալ

կամընտրական

առարկաները

կդառնան

պարտադիր։

Արտաքին

քաղաքականությանն առնչվող հատվածում էլ խոսվում էր դեռ ավագ Էրբաքանի

կողմից հիմնադրված ու իսլամադավան խոշոր 8 երկրները միավորող D-8

կազմակերպության ընդլայման և D-60-ի ստեղծման, թյուրքական պետությունների

միջև

համագործակցության

խորացման,

պաղեստինյան

հակամարտության

համատեքստում պաղեստինցիների ինքնորոշման իրավունքի ճանաչման և

հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի մասին։ Պաշտպանությանն առնչվող

հատվածում նշվում էր D-8 կազմակերպության անդամն երկրների և թյուրքական այլ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

երկրների հետ պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման մասին

ծրագրերի մասին։

2023 թ․ նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո՝ մարտի 20-ին,

Էրբաքանը հայտարարեց, որ ԿԲԿ-ն որևէ դաշինքի մաս չի կազմելու և

123

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

ընտրություններին մասնակցելու է որպես առանձին ուժ։ Վերջինս նաև հավելեց, որ

կուսակցության նախագահի թեկնածուն ինքն է (Fatih Erbakan: Hiçbir ittifaka dahil

olmayacağız)։ Սակայն օրեր անց՝ մարտի 24-ին, Էրբաքանը հայտարարեց, որ

անձամբ նախագահ Էրդողանից ստանալով իրենց համար կարևոր մի շարք կետերի

իրագործման

վերաբերյալ

երաշխիքներ՝

միանում

է

ԱԶԿ

գլխավորած

«Հանրապետություն» դաշինքին՝ ընտրություններին մասնակցելով սեփական

կուսակցության տարբերանշանի ներքո (Fatih Erbakan adaylıktan çekildi)։

Խորհրդարանական և նախագահական ընտրությունների ընթացքում ԿԲԿ-ի՝

ԱԶԿ ղեկավարած դաշինքին միանալու քայլը կարող ենք բացատրել երկու

հանգամանքով․

1. 2023 թ․ ընտրությունները լինելու էին ԿԲԿ առաջին ընտրությունները, և ըստ

էության՝ առաջին լուրջ փորձությունը, և ձախողումը կարող էր շատ արագ փակել

Ֆաթիհ Էրբաքանի քաղաքական կարիերայի էջը՝ այդպիսով շարունակելով

Թուրքիայում ձևավորված ավանդույթը, որի համաձայն՝ հաջողակ քաղաքական

գործիչների որդիների քաղաքական փորձերն ավարտվում են անհաջողությամբ կամ

մասնակի հաջողությամբ (Իսմեթ Ինոնյուի որդի Էրդալ Ինոնյու, Ադնան Մենդերեսի

որդի Յուքսել Մենդերես, Ալփարսլան Թյուրքեշի որդի Թուղրուլ Թյուրքեշ)։ Էրբաքանը

«ապահով խաղ» խաղաց՝ ընդգրկվելով ընտրություններում ֆավորիտ դաշինքի

կազմում՝ հաշվի առնելով նաև դաշինքի անդամների հետ գաղափարական

ընդհանրությունները։

2. ԿԲԿ-ն չէր կարող համագործակցել ՀԺԿ ղեկավարած «Ազգ» դաշինքի հետ մի

քանի պատճառներով։ «Ազգային տեսակետի» գաղափարախոսության կարևորագույն

հիմքերից են իսլամն ու հակաաշխարհիկությունը, իսկ ՀԺԿ-ն աշխարհիկության

ջատագով կուսակցություն է։ ԿԲԿ-ի անդամների և անձամբ Ֆաթիհ Էրբաքանի

հռետորաբանության մեջ զգալի տեղ են կազմում ՀԺԿ-ի դեմ հայտարարությունները՝

կապված հատկապես 1997 թ․ փետրվարի 28-ի պոստմոդերնիստական հեղաշրջման

հետ, ինչը ևս անհնար էր դարձնում համագործակցությունը։ ՀԺԿ դաշինքի մեջ էր նաև

ԵԿ-ն, որը ԿԲԿ-ի հիմնական քաղաքական մրցակիցն է, որից ԿԲԿ-ն ամեն կերպ

փորձում է տարբերվել և տարանջատվել։ «Ազգ» դաշինքին հարելը նաև կվերացներ

ԿԲԿ-ի՝ նույն գաղափարախոսկաան դաշտում, սակայն, այնուամենայնիվ, ԱԶԿ-ին

այընտրանք հանդիսանալու հանգամանքը։ Դեռ 2020 թ․ Էրբաքանն ինքն էր

խոստովանել, որ իրենց նոր անդամների 60%-ը ԱԶԿ նախկին անդամներ են (29/40 •

Oyunuz Saadet Partisi'nden fazla mı?)։

2023 թ․ մայիսի 14-ին կայացած ընտրությունների արդյունքում ԿԲԿ-ն ստացավ

քվեների 2.79%-ը (1.527.048 ձայն)՝ ձեռք բերելով խորհրդարանական 5 մանդատ։

ԿԲԿ-ն զգալի տոկոսներ ստացավ առավել պահպանողական նահանգներում՝

Մալաթիա՝ 9%, Քյութահիա՝ 7%, 5-ական տոկոս էլ Քոջաելիից, Քահրամանմարաշից և

Քոնյայից

(YRP

SEÇİM

SONUÇLARI)։

Ընտրություններին

հետևած

իր

հայտարարության մեջ Ֆաթիհ Էրբաքանը նշեց, որ «21 տարի անց ազգային

տեսակետը նորից խորհրդարանում է» (21 yıl aradan sonra Milli Görüş’ü Meclis’e

taşıyan milletimize teşekkür ediyorum!)։

Խորհրդարանում ԿԲԿ-ն հատկապես ակտիվ է իսլամական բաղադրիչ ունեցող

ներքին և արտաքին խնդիրների վերաբերյալ քննարկումներում։ Խորհրդարանում

կուսակցության առաջին մամլո ասուլիսները վերաբերում էին Երուսաղեմում

պաղեստինցիների հանդեպ ճնշումներին (Kudüs | Mescîd-i Aksa | İsrail - Yeniden

Refah Partimizin İlk TBMM Basın Toplantısı), Սուդանում քաղաքացիական

պատերազմին (Basın Açıklaması | Sudan İç Savaşı ve Muhtemel Sonuçları - Doğan

Bekin) և Շվեդիայում Ղուրանը այրելու դեպքին (İsveç'teki Kur'an Yakma Eylemi Kabul

Edilemez ! Doğan Bekin - TBMM BASIN AÇIKLAMASI)։ Խորհրդարանում Էրբաքանը

հատկապես ակտիվ ելույթներ է ունենում 2023 թ․ հոկտեմբերին Իսրայելում սկսված

պատերազմից հետո՝ կոչ անելով «հետ կանչել Իսրայելում Թուրքիայի դեսպանին,

124

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

անցանկալի անձ հայտարարել և Թուրքիայից վռնդել Իսրայելի դեսպանին, փակել

Ինջիրլիքի ռազմաբազան» և այլն (Genel Başkanımız Dr. Fatih Erbakan TBMM Genel

Kurulunda Konuşmalarını Gerçekleştiriyor)։

Խորհրդարանում աշխատանքները սկսելուն զուգահեռ՝ ԿԲԿ-ն սկսեց

պատրաստվել 2024 թ․ մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման

մարմինների ընտրություններին՝ հայտարարելով, որ ընտրություններին մասնակցելու

են միայնակ և միայն որոշ համայնքներում են դիտարկելու դաշինքի

հնարավորությունը (Yeniden Refah Partisi'nden ittifak açıklaması)։ Արդեն 2023 թ․

սեպտեմբերին Էրբաքանն իր ելույթներում հիշեցնում էր 1994 թ․ ՏԻՄ

ընտրություններում ԲԿ հաջողությունը՝ նշելով, որ կրկնելու են այն (Genel Başkanımız

Dr. Fatih Erbakan Milli Görüş Belediyeciliğini Anlattı!) ։

ԿԲԿ նախընտրական ծրագիրն իր բնույթով պոպուլիստական էր և լի էր ԲԿ-ի ու

«Ազգային տեսակետի» նախորդ կուսակցությունների հետ զուգահեռներով։ Ծրագրի

առաջին նախադասությունն ուղիղ մեջբերում էր 1974 թ․ ՏԻՄ ընտրություններին ԱՓԿ

ծրագրում

Էրբաքանի

խոսքից․

«Ազգային

տեսակետի

համայնքապետը

անհրաժեշտության դեպքում պետք է պատիվ համարի աղքատի բեռը կրելը»։ Ծրագրի

նախաբանը լի էր իսլամական մեկնաբանություններով։ Նախաբանում տեղ էր գտել

«ծառայել ժողովրդին նշանակում է ծառայել Աստծուն» արտահայտությունը, որն

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

իսլամական քաղաքական ուժերի ամենահայտնի կարգախոսներից է։ Ծրագրում

նշվում էր, որ ԿԲԿ համայնքապետերը աշխատելու են «ոչ թե հանուն գումարի կամ

պաշտոնի, այլ հանուն բարձրյալի» (YENİDEN REFAH PARTİSİ 2024 SEÇİM

BEYANNAMESİ)։

ԿԲԿ-ն իր նախընտրական ծրագրում խոսում էր «բարոյական համայնքային

կառավարման մոդելի» մասին՝ հատկապես ուշադրություն դարձնելով երեխաներին,

երիտասարդներին, կանանց, ծերերին և հաշմանդամներին ուղղված ծրագրերին։

Ծրագրում նաև կային կետեր՝ ուղղված հասարակության «ճնշված» ու աղքատ

հատվածներին (YENİDEN REFAH PARTİSİ 2024 SEÇİM BEYANNAMESİ)։

2024 թ․ փետրվարին Էրբաքանը ևս մեկ անգամ հաստատեց, որ

ընտրություններին մասնակցելու են առանց դաշինքի՝ թեկնածուներ առաջադրելով

նաև Ստամբուլում, Իզմիրում և Անկարայում։ Հատկանշական է, որ այդ օրերին ԱԶԿ

նախաձեռնությամբ երկու կուսակցությունների միջև սկսվել էին դաշինքի վերաբերյալ

բանակցություններ, որոնք, սակայն, անհաջողությամբ էին ավարտվել (Yeniden Refah

Partisi 3 büyük ilde aday çıkaracağını açıkladı, Fatih Erbakan 'Teşkilatımızın yüzde 95'i

ittifak istemiyor' dedi)։ Ընտրություններից օրեր առաջ Էրբաքանն արդեն բացահայտ

քննադատություն էր հնչեցնում ԱԶԿ հասցեին՝ նշելով, որ «մենք չենք ձեզ

պարտության տանում, ձեզ պարտության են տանում Իսրայելի հետ շարունակվող

առևտուրը, ձեր կառուցած տնտեսությունը, ցածր թոշակները» (Fatih Erbakan: Size

biz kaybettirmiyoruz, size kaybettiren İsrail ile ticarete devam etmeniz)։

Ընտրություններից 3 օր առաջ՝ մարտի 28-ին, Էրբաքանը հայտարարեց, որ

պատրաստ է հետ կանչել Ստամբուլում իրենց թեկնածուին ԱԶԿ կողմից 3 պահանջի

կատարման դեպքում․ Իսրայելի հետ առևտրի դադարեցում, Մալաթիայում

«Իսրայելին պաշտպանելու համար կառուցված» Քյուրեջիքի օդային ռազմաբազայի

փակում և թոշակառուների թոշակի բարձրացում (Erbakan'dan AKP'ye üç şart:

Yapılırsa İstanbul adayımızı seçimden çekmeye hazırız)։ Հատկանշական է, որ այս

պահանջները, բացառությամբ վերջին կետի, կապ չունեին բուն ՏԻՄ-երի և

ընտրությունների հետ։ Մեր դիտարկմամբ՝ դրանք հետապնդում էին հետևյալ երկու

նպատակները․ մատնանշել Իսրայելի հարցում ԿԲԿ և ԱԶԿ միջև դիրքորոշումների

տարբերությունները՝ ցույց տալով, որ ԿԲԿ-ն պատրաստ է «զոհել» Ստամբուլում իր

հնարավորությունները հանուն իր գաղափարների, և ցույց տալ, որ ԿԲԿ-ն արդեն

այնքան ուժեղ է, որ կարող է նման պահանջներ ներկայացնել մոտ քառորդ դար

երկիրը ղեկավարող ուժին։

125

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

2024 թ․ մարտի 31-ին ԿԲԿ-ն կարողացավ գրանցել աննախադեպ

հաջողություն՝ ստանալով քվեների 6.20%-ը՝ դառնալով երրորդ ամենաշատ քվեներ

ստացած կուսակցությունը։ ԿԲԿ-ն հաղթեց 1 խոշոր քաղաքում (Շանլըուրֆա), 1

քաղաքում (Յոզգաթ), 39 գավառում և 19 համայնքում (Yeniden Refah (YRP) yerel

seçimde ne kadar oy aldı, kaç belediye kazandı?)։ 1 տարվա ընթացքում ԿԲԿ-ն

կարողացավ եռապատկել իր քվեների քանակը։ Որոշ ուսումնասիրողներ պնդում են,

որ ԿԲԿ հաջողության մեջ լուրջ դեր խաղաց քարոզարշավի հիմքում Գազայի

իրավիճակը և տնտեսական խնդիրները դնելը (Le Yeniden Refah, les islamistes qui

dérangent Erdogan)։

Վերլուծելով 2023-2024 թթ․ ԿԲԿ ընտրական հաջողությունները՝ կարող ենք

դրանք պայմանավորել մի քանի հանգամանքով․

«Ազգային տեսակետի» ժառանգություն․ ԿԲԿ-ն հստակ շեշտում է, որ

«Ազգային տեսակետի» շարժման և դրա հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանի

գաղափարների

շարունակողն

ու

ժառանգն

է։

«Ազգային

տեսակետը»

պահպանողական հայացքներ ունեցող ընտրողների մի մասի մեջ առաջացնում է

նոստալգիկ զգացումներ՝ կապված շարժման՝ անցյալում գրանցած հաջողությունների,

քաղաքական

իսլամի,

արդարության

և

տնտեսական

անկախության

հռետորաբանության հետ։

ԿԲԿ-ին

հաջողվել

է

արդիականացնել

«Ազգային

տեսակետի»

գաղափարախոսությունը՝ միաձուլելով դրա ավանդական արժեքները ժամանակակից

քաղաքական, տնտեսական և հասարակական տարրերին։ Կուսակցությունն իր

ծրագրերում զգալի տեղ է հատկացնում տեխնոլոգիական զարգացման և

օտարերկրյա ներդրումներից կախվածություն չունենալու համոզմունքին՝ առաջ

քաշելով տեխնոլոգիական ազգայնացման գաղափարը։ «Ազգային տեսակետի»

հիմնական սկզբունքներից մեկի՝ տնտեսական ազատության գաղափարի հիմքում

ԿԲԿ-ն

դրել

է

հենց

տեխնոլոգիական

առաջընթացը։

ԿԲԿ-ն իր քարոզչության շրջանակներում անդրադառում է նաև շրջակա միջավայրի,

կրթության և ազատությունների խնդրին՝ ընդգծելով երիտասարդության կողմից

կարևորվող, բայց քաղաքական շատ ուժերի կողմից բավարար ուշադրության

չարժանացող հարցերը։ Ավանդույթի և արդիականացման միաձուլումը թույլ է տալիս

ԿԲԿ-ին պահպանելու «Ազգային տեսակետի» հիմնաքարային սկզբունքները՝

միաժամանակ «համապատասխանեցնելով» գաղափարախոսությունը թուրքական

ժամանակակից քաղաքական լանդշաֆտին։

Ֆաթիհ Էրբաքանի առաջնորդություն․ Ֆաթիհ Էրբաքանը, հանդիսանալով

Նեջմեթթին Էրբաքանի որդին, անգնահատելի դեր ունի կուսակցության հաջողության

մեջ։ Վերջինս կարողանում է կապիտալիզացնել իր հոր կերպարն ու ժառանգությունը՝

առաջարկելով ավելի երիտասարդ ու դինամիկ մոտեցում։ Էրբաքանի հռետորական

հմտություններն իր հերթին թույլ են տալիս նրան խոսել հասարակության տարբեր

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

խմբերի հետ։

Համայնքային մոբիլիզացիա․ ԿԲԿ-ն բավականին արդյունավետ է գործում

իր տարածքային կազմակերպությունների միջոցով՝ իր առջև որպես օրինակ

ունենալով 1990-ականների ԲԿ-ն։

Պահպանողական

և

իսլամամետ

զանգվածների

հրապուրում․

Կուսակցության պահպանողական և իսլամամետ կեցվածքը գրավիչ է Թուրքիայի

հասարակության զգալի հատվածի համար։ Կենտրոնանալով ավանդական

արժեքների, իսլամական սկզբունքների և դրանց վրա հիմնված հասարակական

արդարության գաղափարների վրա՝ ԿԲԿ-ն կարողանում է հրապուրել այն

ընտրողներին, որոնք չեն տեսնում այս հարցերի հանդեպ բավարար ուշադրություն այլ

ուժերի՝ այդ թվում՝ ԱԶԿ-ի կողմից։ Այս առումով կարելի է հիշատակել Իսրայելի

հանդեպ կուսակցության և անձամբ Էրբաքանի հռետորաբանությունը։ Չլինելով

իշխանություն և չունենալով որևէ կաշկանդող հանգամանք՝ նա կարողանում էր իր

126

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

հակաիսրայելական հռետորաբանությամբ ստվերել նույնիսկ Էրդողանին՝ միևնույն

ժամանակ քննադատելով վերջինիս Իսրայելի հետ առևտուրը չդադարեցնելու համար։

Այլընտրանք ԱԶԿ-ին․ ԿԲԿ ընտրողների և հավանական ընտրողների

կազմում զգալի քանակ ունեն ԱԶԿ-ի նախկին ընտրողները։ Այն անձինք, որոնք կիսում

են կուսակցության գաղափարները, սակայն առկա տնտեսական, հասարակական

իրավիճակի բերումով դժգոհ են ԱԶԿ-ից, որպես երկրորդ տարբերակ տեսնում են

հենց ԿԲԿ-ին, որը կարողացել է իրեն դրսևորել իբրև վստահելի այլընտրանք։ Այս

առումով կարող ենք նշել, որ ԿԲԿ-ն կարողացել է ստանձնել այն դերը, որը փորձել էին

վերցնել նախկին ԱԶԿ-ական Ալի Բաբաջանի հիմնադրած «Ժողովրդավարության և

զարգացման» կուսակցությունն ու ԱԶԿ նախկին ղեկավար, նախկին վարչապետ

Ահմեդ Դավութօղլուի հիմնադրած «Ապագա» կուսակցությունը։ Վերոնշյալ երկու

ուժերն էլ ԱԶԿ-ի դեմ պայքարի շրջանակներում համագործակցում են «հակառակ

բևեռի»՝ ՀԺԿ-ի հետ, այդպիսով կորցնելով ԱԶԿ-ական ընտրողներին իրենց կողմը

գրավելու հնարավորությունը։ Հատկանշական է, որ իր տարբերություն Բաբաջանի և

Դավութօղլուի՝ Էրբաքանն ԱԶԿ-ին ուղղված իր քննադատությունների մեջ ավելի

չափավոր է՝ աշխատելով թիրախում պահել կուսակցությանը և ոչ երբեք Էրդողանին՝

հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրողների զգալի հատվածն աջակցում է հենց

Էրդողանի անձին, այլ ոչ թե ընդհանուր կուսակցությանը։ Նշվածի ապացույցն են 2023

թ․ նախագահական ընտրությունների և 2024 թ․ ՏԻՄ ընտրությունների ժամանակ

ԱԶԿ ստացած քվեների տարբերությունները՝ 52,18% և 35.49%։

Կարևոր խնդիրների հասցեագրում․ ԿԲԿ-ն իր կարճատև գործունեության

ընթացքում կարողացել է մատնանշել երկրի հիմնական խնդիրները և առաջարկել

դրանց լուծման սեփական տարբերակները։ Էրբաքանը հատկապես խոսում է

տնտեսական խնդիրների մասին՝ առաջարկելով կոնկրետ լուծումներ և քայլեր։

ԶԼՄ-ների

և

հաղորդակցության

միջոցների

արդյունավետ

օգտագործում․ Կուսակցությունն առաջին տարիներից ի վեր ակտիվորեն

օգտագործում է փոքր, մեծ և միջին ԶԼՄ-ների հարթակները՝ իրենց գաղափարներն ու

հայացքներն ավելի հանրային դարձնելու համար։ Հատկապես մեծ կարևորություն է

տրվում համացանցին, որտեղ կուսակցությունը վարում է բարձր ակտիվությամբ աչքի

ընկնող օգտահաշիվներ՝ ավելի ու ավելի լսելի դարձնելով իրենց գաղափարները։

Կուսակցության բոլոր կարևոր իրադարձությունները, ելույթներն ու հարցազրույցները

սոցիալական մեդիայով լայն տարածում են գտնում։ Հատկապես ակտիվ է

կուսակցության youtube-յան էջը, որը 2024 թ․ հունիսի դրությամբ ունի ավելի քան

70,000 հետևորդ և 1,300-ից ավելի տեսանյութ։ ԿԲԿ-ն հատկապես նախընտրական

շրջանում այլ կուսակցություններից էականորեն տարբերվող համացանցային արշավ

էր վարում՝ բացի ավանդական ելույթներից, տեսանյութերից և երգերից տեղադրելով

նաև երիտասարդներին ավելի հասու և նրանց համար գրավիչ ռեփ ժանրի երգեր,

կարճ, դինամիկ տեսանյութեր՝ հավատարիմ համացանցային «նոր օրենքներին»։

Ամփոփելով

ԿԲԿ

գործունեության

և

վերջին

հաջողությունների

ուսումնասիրությունը՝ կարող ենք նշել, որ կուսակցությունն գալիք շրջանում ունի

Թուրքիայի քաղաքական դաշտում առաջատար խաղացողներից մեկը դառնալու

իրական

ներուժ։

Կուսակցության

առաջնորդ

Ֆաթիհ

Էրբաքանի

աճող

հեղինակությունը և ընտրազանգվածի թվի աճը դարձնում են ԿԲԿ-ն ցանկալի

գործընկեր ավելի խոշոր ուժերի՝ այդ թվում՝ ԱԶԿ-ի համար։ 2024 թ․ ընտրական

հաջողության արդյունքում ԿԲԿ-ն ունի իրական հնարավորություն մի շարք

համայքներում՝ հատկապես Շանլըուրֆայում և Յոզգաթում, ընտրողներին իր

աշխատանքը ցույց տալու։ Արդյունավետ համայնքային կառավարման, ինչպես նաև

կուսակցության ընդլայման, նոր, փորձառու գործիչների ներգրավման դեպքում ԿԲԿ-ն

ունի իրատեսական հնարավորություններ 2028 թ․ կայանալիք խորհրդարանական

ընտրություններին միայնակ ավելի լայն կազմով խորհրդարան մտնելու և նույնիսկ

127

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

իշխանության մաս կազմելու։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԱԶԿ

առաջնորդ Էրդողանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի գալիք

ընտրություններին՝ ելնելով իր տարիքից, ԿԲԿ-ի և անձամբ Ֆաթիհ Էրբաքանի

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

հնարավորություններն ավելի են մեծանում։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Cagaptay, Soner. The New Sultan: Erdogan and the Crisis of Modern Turkey.

Bloomsbury Academic, 2020.

2. Yıldız, Ahmet, “Politico-Religious Discourse of Political Islam in Turkey: The

Parties of National Outlook”. The Muslim World, v. 93, no 2., 2003, p. 187-209,

https://doi.org/10.1111/1478-1913.00020.

3. Le Yeniden Refah, “les islamistes qui dérangent Erdogan, L’Orient-Le Jour”.

01.04.2024,

https://www.lorientlejour.com/article/1408883/turquie-le-yeniden-refah-lesislamistes-qui-derengent-erdogan-encadre.html։ Accessed: 24․05․2024. (In Turkish)

4. “1 Kasım 2015 Genel Seçim Sonuçları” [Results of the General Elections of 1

November

2015].

Haberler,

02.11.2015,

https://www.haberler.com/secim/2015/. Accessed: 23․05․2024. (In Turkish)

5. “3 Kasım 2002 Milletvekili Genel Seçimi sonuçları ” [Results of the General

Elections

of

3

November

2002].

TBMM

Bülteni,

2002,

https://www5.tbmm.gov.tr/eyayin/GAZETELER/WEB/MECLIS%20BULTENI/2469_2002_

0000_0093_0000/0002.pdf. Accessed: 23․05․2024. (In Turkish)

6. “21 yıl aradan sonra Milli Görüş’ü Meclis’e taşıyan milletimize teşekkür ediyorum!”

[I thank our nation, who carried the National Outlook to the Parliament after 21 years].

Yeniden Refah Partisi, 15.05.2023, https://yenidenrefahpartisi.org.tr/page/21-yil-aradansonra-milli-gorus-u-meclis-e-tasiyan-milletimize-tesekkur-ediyorum-/2560.

Accessed:

24․05․2024. (In Turkish)

7. “Yeniden Refah Partisi son padişah Vahdettin'in mezarını Türkiye'ye getirmek

istiyor?” [Does the New Welfare Party want to bring Vahdettin’s grave to Turkey?].

YouTube,

uploaded

by

Yeniden

Refah

Partisi,

21/40,

12.09.2020,

https://www.youtube.com/watch?v=JCt_94tKv9E. Accessed: 24․05․2024. (In Turkish)

8. “Atatürk devrimlerine karşı mısınız?” [Are you against Ataturk’s reforms?].

YouTube,

uploaded

by

Yeniden

Refah

Partisi,

22/40,

11.09.2020,

https://www.youtube.com/watch?v=dBqovby7wVY. Accessed: 24․05․2024. (In Turkish)

9. “İktidara gelirseniz İncirlik Üssü'nü kapatır mısınız?” [Will you close the Incirlik

base if you come to power?]. YouTube, uploaded by Yeniden Refah Partisi, 23/40,

12.09.2020 https://www.youtube.com/watch?v=msGkNXCrFjU. Accessed: 24․05․2024. (In

Turkish)

10. “Oyunuz Saadet Partisi'nden fazla mı?” [Are your votes more than those of

Felicity Party’s?]. YouTube, uploaded by Yeniden Refah Partisi, 29/40, 11.09.2020,

https://www.youtube.com/watch?v=71Os84J14Do. Accessed: 24․05․2024. (In Turkish)

11. Yeniden Refah Partisi. “31 MART YEREL SEÇİMLERİ AÇIKLAMASI” [New

Welfare Party. “Announcement regarding the 31 March local elections”]. 26.03.2019,

https://yenidenrefahpartisi.org.tr/page/31-mart-yerel-secimleri-aciklamasi/1080.

Accessed: 24․05․2024. (In Turkish)

12. “2007 Genel Seçim Sonuçlari” [Results of 2007 General Elections]. Haberler,

2007, https://www.haberler.com/secim/2007/. Accessed: 23․05․2024. (In Turkish)

13. “2011 Genel Seçim Sonuçlari” [Results of 2011 General Elections]. Haberler,

2011, https://www.haberler.com/secim/2011/. Accessed: 23․05․2024. (In Turkish)

128

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

14. Yeniden Refah Partisi. “2023 Genel Seçimleri Beyannamemiz” [New Welfare

Party. Our General Manifesto for 2023 General Elections]. 13․04․2023,

https://yenidenrefahpartisi.org.tr/page/2023-genel-secimleri-beyannamemiz/2501.

Accessed: 24․05․2024. (In Turkish)

15. Akkır, Ramazan. “16. CHP İttifakında Saadet’in Misyonu” [Felicity Party’s mission

in the 16th coalition of CHP]. Kriter Dergi, 02.06.2018, https://kriterdergi.com/siyaset/chpittifakinda-saadetin-misyonu. Accessed: 24․05․2024. (In Turkish)

16. Basın Açıklaması. “Sudan İç Savaşı ve Muhtemel Sonuçları - Doğan Bekin”

[Media Announcement. “Civil War in Sudan and possible consequences”]. YouTube,

uploaded

by

Yeniden

Refah

Partisi,

23.06.2023,

https://www.youtube.com/watch?v=DCTFu4R2rmM. Accessed: 24․05․2024. (In Turkish)

17. Dr. Fatih Erbakan. “Amerika bizim sözde stratejik ortağımızdır. Amerika'dan ortak

olmaz” [Dr. Fatih Erbakan. “America is our so-called partner. America can’t be a partner].

YouTube,

uploaded

by

Yeniden

Refah

Partisi,

02.06.2021,

https://www.youtube.com/watch?v=P5mWPYmgy1o. Accessed: 24․05․2024. (In Turkish)

18. Dr. Fatih Erbakan. “DAVAMIZ; SULTAN FATİH' İN DAVASIDIR” [Dr. Fatih

Erbakan. “Our cause is the cause of Sultan Fatih”]. YouTube, uploaded by E TV,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

18.12.2018, https://www.youtube.com/watch?v=AipQCphgTTk. Accessed: 24․05․2024. (In

Turkish)

19. Yeniden Refah Partisi. “Ey Siyonistler! Yeniden Büyük Türkiye'yi ve İslam Birliğini

mutlaka kuracağız!” [New Welfare Party. “Hey zionists! We will certainly build the Great

Turkey

and

the

Islamic

Union

again”].

YouTube,

09.06.2024,

https://www.youtube.com/watch?v=B2W1_WrK14g. Accessed: 24․05․2024. (In Turkish)

20. Engin, Recep Taha. Milli Görüş Hareketi ve Söylevleri. Yayınlanmamış Yüksek

Lisans Tezi [National Outlook Movement and Rhetoric. Unpublished Master’s Thesis].

İstanbul Sebahattin Zaim Üniversitesi, Sosyal Bilimler Enstitüsü, İstanbul, 2019. (In

Turkish)

21. “Erbakan'dan AKP'ye üç şart: Yapılırsa İstanbul adayımızı seçimden çekmeye

hazırız” [Three conditions from Erbakan to AKP: If they are met, we are ready to recall

our Istanbul candidate]. T24, 28.03.2024, https://t24.com.tr/haber/erbakan-dan-akp-yeuc-sart-yapilirsa-istanbul-adayimizi-secimden-cekmeye-haziriz,1158152.

Accessed:

24․05․2024. (In Turkish)

22. Fatih Erbakan. “20 senenin günahına son dakika ortak olmak bizim açımızdan

çok uygun değil” [Fatih Erbakan. “It’s not very comfortable for us to become a last-minute

partner

to

the

crime

of

20

years”].

Gazete

Duvar,

14.02.2022

https://www.gazeteduvar.com.tr/fatih-erbakan-20-senenin-gunahina-son-dakika-ortakolmak-bizim-acimizdan-cok-uygun-degil-haber-1553074. Accessed: 24․05․2024. (In

Turkish)

23. Fatih Erbakan adaylıktan çekildi [Fatih Erbakan withdrew his candidature],

IndyTurk,

24.03.2023,

https://www.indyturk.com/node/618836/siyaset/fatih-erbakanadaylıktan-çekildi. Accessed: 24․05․2024. (In Turkish)

24. Fatih Erbakan. “Çok büyük tepki oldu, Erdoğan'a destek olmayacağız” [Fatih

Erbakan. “There was a big reaction. We won’t support Erdogan”]. Birgun, 24.05.2022.

https://www.birgun.net/haber/fatih-erbakan-cok-buyuk-tepki-oldu-erdogan-a-destekolmayacagiz-389043. Accessed: 24․05․2024. (In Turkish)

25. “Fatih Erbakan'dan FETÖ için çok çarpıcı tespitler” [Dramatic observations

regarding

FETO

from

Fatih

Erbakan].

Haberturk,

24.08.2016,

https://www.haberturk.com/gundem/haber/1286662-fatih-erbakandan-feto-icin-cokcarpici-tespitler. Accessed: 24․05․2024. (In Turkish)

26. “Fatih Erbakan'dan Meclis'e ABD çağrısı: 'Kızılderili soykırımı' kararı alalım” [Fatih

Erbakan's US announcement to the Parliament: Let's decide on 'Indian genocide'].

129

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

IndyTurk, 25.04.2021, https://www.indyturk.com/node/350231/siyaset/fatih-erbakandanmeclise-abd-%C3%A7a%C4%9Fr%C4%B1s%C4%B1-k%C4%B1z%C4%B1lderilisoyk%C4%B1r%C4%B1m%C4%B1-karar%C4%B1-alal%C4%B1m.

Accessed:

24․05․2024. (In Turkish)

27. Fatih Erbakan. “Hiçbir ittifaka dahil olmayacağız” [Fatih Erbakan. “We will not be

involved

in

any

alliance”].

TRT

Haber,

20.03.2023,

https://www.trthaber.com/haber/gundem/fatih-erbakan-hicbir-ittifaka-dahil-olmayacagiz754463.html. Accessed: 24․05․2024. (In Turkish)

28. Fatih Erbakan. “İYİ Parti liderliğinde üçüncü ittifak önerdi: 'Millet bizi mevcut hiçbir

ittifaka yakıştırmıyor'” [Fatih Erbakan. “İYİ Party proposed a third alliance under it's

leadership: The nation does not align us with any existing alliance]. BBC, 25.11.2021,

https://www.bbc.com/turkce/haberler-turkiye-59419612, Accessed: 24․05․2024. (In

Turkish)

29. “Fatih Erbakan'la yarışan Mustafa Kamalak yeniden Saadet Partisi lideri”

[Mustafa Kamalak, who competed with Fatih Erbakan, became the leader of the Felicity

Party

again.].

T24,

04.05.2014,

https://t24.com.tr/haber/fatih-erbakanla-yarisan-mustafa-kamalak-yeniden-saadet-partisilideri,257574. Accessed: 24․05․2024. (In Turkish)

30. “Fatih Erbakan'ın Partisi Hilafet Rüyasında” [“Fatih Erbakan's Party Dreams of the

Caliphate”]. Medya Faresi, 03.03.2021, https://www.medyafaresi.com/haber/fatiherbakanin-partisinden-hilafet-ilani-hayali/956810. Accessed: 24․05․2024. (In Turkish)

31. “Fatih Erbakan parti kuruyor” [“Fatih Erbakan is forming a party”]. Politik Yol,

29.10.2017, https://www.politikyol.com/fatih-erbakan-parti-kuruyor. Accessed: 24․05․2024.

(In Turkish)

32. Fatih Erbakan. “Size biz kaybettirmiyoruz, size kaybettiren İsrail ile ticarete

devam etmeniz” [Fatih Erbakan. “We are not making you lose; it is your continuing trade

with

Israel

that

makes

you

lose].

Indy

Turk,

22.03.2024,

https://www.indyturk.com/node/709861/siyaset/fatih-erbakan-size-biz-kaybettirmiyoruzsize-kaybettiren-ı̇ srail-ile-ticarete. Accessed: 24․05․2024. (In Turkish)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

33. Fatih Erbakan. “yapıcı" muhalefet yapacak: Faydalı işlere teşekkür etmek

vazifemiz” [Fatih Erbakan will be a “constructive” opposition: It is our duty to say thank

you

for

useful

work].

Indy

Turk,

29.12.2018,

https://www.indyturk.com/node/3931/siyaset/fatih-erbakan-yapıcı-muhalefet-yapacakfaydalı-işlere-teşekkür-etmek-vazifemiz. Accessed: 24․05․2024. (In Turkish)

34. “Fatih Erbakan'dan yeni parti açıklaması” [“New Party Statement from Fatih

Erbakan”],

Karamanin

Sesi,

10.06.2017,

https://www.karamaninsesi.com/fatih-erbakandan-yeni-parti-aciklamasi-h25609.html.

Accessed: 24․05․2024. (In Turkish)

35. Yeniden Refah Partisi. “GENEL BAŞKANIMIZ'DAN AZERBAYCAN ANKARA

BÜYÜKELÇİSİ'NE ANLAMLI ZİYARET” [New Welfare Party: “MEANINGFUL VISIT

FROM OUR CHAIRMAN TO THE AMBASSADOR OF AZERBAIJAN IN ANKARA”].

30.09.2020 https://yenidenrefahpartisi.org.tr/page/genel-baskanimiz-39-dan-azerbaycanankara-buyukelcisi-39-ne-anlamli-ziyaret/1510. Accessed: 24․05․2024. (In Turkish)

36. Yeniden Refah Partisi. “Genel Başkanımız Dr. Fatih Erbakan Milli Görüş

Belediyeciliğini Anlattı!” “New Welfare Party. “Our Chairman Dr. Fatih Erbakan Explained

National

Outlook

Municipalism!”.

22.09.2023,

https://yenidenrefahpartisi.org.tr/page/genel-baskanimiz-dr-fatih-erbakan-milli-gorusbelediyeciligini-anlatti-/2647. Accessed: 24․05․2024. (In Turkish)

37. Yeniden Refah Partisi. “Dr. Fatih Erbakan TBMM Genel Kurulunda Konuşmalarını

Gerçekleştiriyor” [New Welfare Party. “Dr. Fatih Erbakan Gives His Speech at the

130

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

General Assembly of the Turkish Grand National Assembly”]. YouTube, 19.10.2023,

https://www.youtube.com/watch?v=wqgIynkLPVo. Accessed: 24․05․2024. (In Turkish)

38. Yeniden Refah Partisi. “İsveç'teki Kur'an Yakma Eylemi Kabul Edilemez ! Doğan

Bekin - TBMM BASIN AÇIKLAMASI” [New Welfare Party. “The Quran Burning Action in

Sweden is Unacceptable! Doğan Bekin - GNAT PRESS RELEASE”]. YouTube,

03.07.2023, https://www.youtube.com/watch?v=MELVAsBYv9w. Accessed: 24․05․2024.

(In Turkish)

39. Yeniden Refah Partisi. “Kudüs | Mescîd-i Aksa | İsrail - Yeniden Refah Partimizin

İlk TBMM Basın Toplantısı” [New Welfare Party . “Jerusalem | Al-Aqsa Mosque | Israel First Grand National Assembly Press Conference of Our New Welfare Party”]. YouTube,

23.06.2023, https://www.youtube.com/watch?v=Ur8JFaQKmkA. Accessed: 24․05․2024.

(In Turkish)

40. Fatih Erbakan. “NATO ile ilgili açıklamamız” [Fatih Erbakan. “Our announcement

regarding

NATO”].

Facebook,

16.10.2019.

https://www.facebook.com/fatiherbakan/videos/nato-ile-ilgiliaçıklamamız/673146646502115/?_rdr. Accessed: 24․05․2024. (In Turkish)

41. Fatih Erbakan. “One minute Sayın Erdoğan!” [Fatih Erbakan: “One minute, Mr.

Erdogan”]. Facebook, 22.08.2022, https://www.facebook.com/erbakanfatih/videos/oneminute-sayın-erdoğan/1481068692358515/?locale=ms_MY. Accessed: 24․05․2024. (In

Turkish)

42. Kemal Öztürk. “Saadet Partisi’nden neden ayrıldım?” [Kemal Ozturk. “Why did I

leave

the

Felicity

Party?”].

YouTube,

03.12.2019,

https://www.youtube.com/watch?v=P3ZtszbN1Yk. Accessed: 24․05․2024. (In Turkish)

43. “Saadet Partisi milletvekilleri Cihangir İslam ve Abdulkadir Karaduman TBMM'de

yemin etti” [“Felicity Party parliamentarians Cihangir İslam and Abdulkadir Karaduman

took the oath in the Turkish Grand National Assembly”]. Milli Gazete, 07.07.2018,

https://www.milligazete.com.tr/haber/1652637/saadet-partisi-milletvekilleri-cihangir-islamve-abdulkadir-karaduman-tbmmde-yemin-etti. Accessed: 23․05․2024. (In Turkish)

44. Şahin, Sefa. “Saadet Partisi genel merkez binası tahliye ediliyor” [“Felicity Party

headquarters

building

is

being

evicted”].

Anadolu

Ajansı,

11.04.2019,

https://www.aa.com.tr/tr/politika/saadet-partisi-genel-merkez-binasi-tahliyeediliyor/1449098. Accessed: 24․05․2024. (In Turkish)

45. Turapoğlu, Zehra Aydın. “Fatih Erbakan'dan Ermenistan'ın Azerbaycan'a yönelik

saldırılarına ilişkin açıklama” [Announcement by Fatih Erbakan regarding Armenia’s

attacks

against

Azerbaijan].

Anadolu

Ajansı,

16.07.2020,

https://www.aa.com.tr/tr/politika/fatih-erbakandan-ermenistanin-azerbaycana-yoneliksaldirilarina-iliskin-aciklama/1912483. Accessed: 24․05․2024. (In Turkish)

46. Yeniden Refah Partisi. “1. Olağan Büyük Kongresi” [New Welfare Party. “1st

Regular

Grand

Congress”].

YouTube,

17.11.2019,

https://www.youtube.com/watch?v=qUAEr0uJgHw. Accessed: 24․05․2024. (In Turkish)

47. “Yeniden Refah Partisi 3 büyük ilde aday çıkaracağını açıkladı, Fatih Erbakan

'Teşkilatımızın yüzde 95'i ittifak istemiyor' dedi” [“The New Welfare Party announced that

it will nominate candidates in 3 major provinces, Fatih Erbakan said, '95 percent of our

organization

does

not

want

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

an

alliance’”].

BBC,

02.02.2024,

https://www.bbc.com/turkce/articles/cl75q2rjjxzo. Accessed: 24․05․2024. (In Turkish)

48. Yeniden Refah Partisi. “YENİDEN REFAH PARTİSİ 2024 SEÇİM

BEYANNAMESİ” [New Welfare Party. “New Welfare Party 2024 Election Manifesto”].

20.03.2024,

https://yenidenrefahpartisi.org.tr/page/yeniden-refah-partisi-2024-secimbeyannamesi/2760. Accessed: 24․05․2024. (In Turkish)

49. Yeniden Refah Partisi. “Genel Başkanı Erbakan'dan Ermenistan'a: Azerbaycan'ın

Karabağ topraklarından çık” [New Welfare Party. “Chairman Erbakan to Armenia: Get out

131

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

of

Azerbaijan’s

Karabakh

lands”].

Indy

Turk,

04.10.2020,

https://www.indyturk.com/node/253616/haber/yeniden-refah-partisi-genelba%C5%9Fkan%C4%B1-erbakandan-ermenistana%C2%A0azerbaycan%C4%B1nkaraba%C4%9F. Accessed: 24․05․2024. (In Turkish)

50. Yeniden Refah Partisi. “Genel Başkanı Fatih Erbakan'dan "üçüncü ittifak"

açıklaması: Görüşmeler yapıyoruz” [New Welfare Party. “Statement from Chairman Fatih

Erbakan on the “third alliance”: We are holding talks.”]. Indy Turk, 27.01.2021,

https://www.indyturk.com/node/306921/siyaset/yeniden-refah-partisi-genel-başkanı-fatiherbakandan-üçüncü-ittifak-açıklaması. Accessed: 24․05․2024. (In Turkish)

51. Yeniden Refah Partisi. “Kuruluşu - Hacı Bayram Veli Camii” [New Welfare Party.

“Establishment

Hacı

Bayram

Veli

Mosque].

YouTube,

25.11.2018,

https://www.youtube.com/watch?v=jfmUExqpUh8. Accessed: 24․05․2024. (In Turkish)

52. “Yeniden Refah Partisi'nden ittifak açıklaması” [“Alliance Statement from the New

Welfare

Party”]. NTV,

19.09.2023 https://www.ntv.com.tr/turkiye/yeniden-refahpartisinden-ittifak-aciklamasi,eCE4i1zJJ0my_Yk4Gw-lGg. Accessed: 24․05․2024. (In

Turkish)

53. “Yeniden Refah (YRP) yerel seçimde ne kadar oy aldı, kaç belediye kazandı?”

[“How many votes did New Welfare Party (YRP) receive in the local elections, how many

municipalities did it win?”]. Sozcu, 01.04.2024, https://www.sozcu.com.tr/yeniden-refahyrp-yerel-secimde-ne-kadar-oy-aldi-kac-belediye-kazandi-p35840. Accessed: 24․05․2024.

(In Turkish)

54. “YRP SEÇİM SONUÇLARI” [YRP ELECTION RESULTS]. Sozcu, 17.05.2023,

https://secim.sozcu.com.tr/secim2023mayis14/yeniden-refah-partisi-secim-sonuclari.

Accessed: 24․05․2024. (In Turkish)

DEVELOPMENT TRENDS OF "POLITICAL ISLAM" IN TURKEY

IN THE 21ST CENTURY: NEW WELFARE PARTY

GOR HOVHANNISYAN

Yerevan State University,

Faculty of Oriental Studies, Chair of Turkic Studies,

Ph.D. Student and Lecturer,

Yerevan, Republic of Armenia

The aim of the article is to comprehensively analyze the New Welfare Party

(Yeniden Refah Partisi - YRP) party, founded by Fatih Erbakan carrying the ideas of the

"National Outlook" movement established by the latter’s father, former Prime Minister of

Turkey, Necmettin Erbakan. Studying the history of the movement itself, the founding of

the YRP, the ideological principles and the path of the party through the use of media

monitoring and historical comparative methods, we aim to outline how the YRP positions

itself as the successor to N. Erbakan's political and ideological legacy.

The article examines the party's strategies, including the use of nationalist and

Islamic rhetoric, anti-Western, anti-Jewish, and anti-Armenian rhetoric, as well as election

results and the party's role in the current political landscape of Turkey.

In addition, the article aims to evaluate the prospects of the YRP and its leader

Fatih Erbakan in the political arena, taking into account the party's potential, the ability to

influence political processes, as well as the ability to face challenges caused by external

132

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

НАУЧНЫЙ АРЦАХ

№ 3 (22), 2024

and internal factors. It is noteworthy that this article is the first attempt at a detailed

analysis of the activities of the YRP after the local government elections in 2024, not only

in Armenia, but also in the general scientific environment.

Keywords: National Outlook, Necmettin Erbakan, New Welfare Party, political

Islam, Islam and nationalism, Fatih Erbakan, neoottomanism.

ТЕНДЕНЦИИ РАЗВИТИЯ «ПОЛИТИЧЕСКОГО ИСЛАМА» В ТУРЦИИ В 21

ВЕКЕ: НОВАЯ ПАРТИЯ БЛАГОДЕНСТВИЯ

ГОР ОГАНЕСЯН

аспирант и преподаватель кафедры тюркологии

факультета востоковедения

Ереванского государственного университета,

г. Ереван, Республика Армения

Цель статьи ̶ всесторонне проанализировать Новую Партию Благоденствия

(Yeniden Refah Partisi, YRP), основанную Фатихом Эрбаканом и несущую идеи

движения «Национальное видение», созданную отцом последнего, бывшим

премьер-министром Турции Неджметтином Эрбаканом. Изучая историю самого

движения, основания YRP, идеологические принципы и путь партии посредством

медиа-мониторинга и использования сравнительно-исторического метода, мы

стремимся очертить, каким образом YRP позиционирует себя как партиюпреемницу политического и идеологического наследия Н. Эрбакана.

В статье рассматриваются стратегии партии, в том числе, использование

националистической и исламской риторики, антизападной, антиеврейской и

антиармянской риторики, а также результаты выборов и роль партии в

современном политическом ландшафте Турции.

Кроме того, в статье ставится задача оценить перспективы YRP и ее лидера

Фатиха Эрбакана на политической арене с учетом потенциала партии, способности

влиять на политические процессы, а также способности противостоять вызовам,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

вызванным внешними и внутренними факторами. Примечательно, что данная

статья является первой попыткой не только в Армении, но и в общенаучной среде

сделать детальный анализ деятельности ПСР после выборов в местные органы

власти 2024 года.

Ключевые слова: Национальное Видение, Неджметтин Эрбакан, Новая

Партия Благоденствия, политический ислам, ислам и национализм, Фатих

Эрбакан, неоосманизм.

133

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.