Научная статья на тему 'ԵՐԵՎԱՆԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ'

ԵՐԵՎԱՆԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
72
12
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
սկզբնաղբյուրներ / Երևան / քաղաք / Հովհաննես Դրասխանակերտցի / ձևավորում / Ծիծեռնակաբերդ / բյուզանդական բանակ / Բագրատունիների դարաշրջան

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Եղիազարյան Արման

Հոդվածի նպատակը Բագրատունիների դարաշրջանում (IX-XI դդ.) Երևանի պատմության հիմնահարցերի ուսումնասիրությունն է: Խնդիր է դրվել քննության առնելու և ներկայացնելու Երևանի՝ որպես ավատատիրական քաղաք ձևավորվելու գործընթացի ժամանակն ու հանգամանքները: Խնդրի արդյունավետ իրականացման համար ի մի են բերվել և վերլուծվել Երևանի պատմության՝ խնդրո առարկա շրջանին վերաբերող ողջ աղբյուրային նյութը և թեմայի առնչությամբ ուսումնա-սիրողների իրարամերժ տեսակետները: Արդյունքում հանգամանորեն ներկայացվել են Երևանի միջնադարյան պատմության այդ կարևոր շրջանի հիմնական իրադարձությունները և դրանց բովանդակությունը: Ուսումնասիրության հիմքում պատմաքննական մոտեցումն է, որով փորձ է կատարվել պարզելու IX-XI դդ. Երևանի պատմության վերաբերյալ սկզբնաղբյուրների տեղեկությունների հավաստիությունը և վերականգնելու պատմական իրողությունները: Պատմածագումնաբանական մեթոդի կիրառմամբ ներկայացվել ու լուսաբանվել են Երևանի՝ Բագրատունիների դարաշրջանում որպես քաղաք ձևավորման գործընթացը և արքունի տիրույթ լինելու իրողությունը: Հստակեցվել է, որ Բագրատունիների դարաշրջանի Երևանի պատմության ուսումնասիրությունը հույժ կարևոր է մի կողմից՝ նրա զարգացման ընթացքի ամբողջական և համակողմանի լուսաբանման, իսկ մյուս կողմից՝ որպես քաղաք ձևավորվելու ժամանակի հստակեցման տեսանկյունից: Հիմնավորվում է, որ Երևանը, դեռևս VII դ. կեսերից ձևավորվելով որպես քաղաքագյուղ, իսկ Բագրատունիների դարաշրջանում լինելով արքունի տիրույթ և գտնվելով միջազգային նշանակության մայրուղիների վրա, էապես զարգացել է և ձեռք բերել ավատատիրական քաղաքին բնորոշ բոլոր հատկանիշները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

YEREVAN IN THE AGE OF BAGRATIDS

The purpose of the article is to study the history of Yerevan in the era of the Bagratids (IX-XI centuries). The task is to explore the time and circumstances of the process of the formation of Yerevan as a feudal city. To effectively solve the problem, all the material from the primary sources on the history of Yerevan, relating to the period under review, and the conflicting opinions expressed by researchers on the topic were collected and researched. As a result, the main events and their content of that important period of the medieval history of Yerevan were presented in detail. The study was carried out with a historical-critical approach, within the framework of which an attempt was made to find out the reliability of the information from sources on the history of Yerevan in the 9th-11th centuries, to restore historical realities. With the help of the historical-genetic method, the process of development of Yerevan as a city is presented and highlighted, as well as the fact that in the era of the Bagratids Yerevan was a royal possession...The purpose of the article is to study the history of Yerevan in the era of the Bagratids (IX-XI centuries). The task is to explore the time and circumstances of the process of the formation of Yerevan as a feudal city. To effectively solve the problem, all the material from the primary sources on the history of Yerevan, relating to the period under review, and the conflicting opinions expressed by researchers on the topic were collected and researched. As a result, the main events and their content of that important period of the medieval history of Yerevan were presented in detail. The study was carried out with a historical-critical approach, within the framework of which an attempt was made to find out the reliability of the information from sources on the history of Yerevan in the 9th-11th centuries, to restore historical realities. With the help of the historical-genetic method, the process of development of Yerevan as a city is presented and highlighted, as well as the fact that in the era of the Bagratids Yerevan was a royal possession. It has been found out that the study of the history of Bagratid era Yerevan is of great importance, on the one hand, in terms of full and comprehensive coverage of its development, and on the other hand, in terms of clarifying the time of Yerevan's formation as a city. It is substantiated that Yerevan, having formed as an urban settlement by the middle of the 7th century, in the Bagratid era, being a royal possession and situated on the highways of international importance, developed significantly, acquiring all the features of a feudal city.

Текст научной работы на тему «ԵՐԵՎԱՆԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 2(13), 2022

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, HISTORY, ИСТОРИЯ

ԵՐԵՎԱՆԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ *1

ՀՏԴ 93 DOI: 10.52063/25792652-2022.2.13-9

ԱՐՄԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, «Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն armanveghiazaryan@ysu.am

Հոդվածի նպատակը Բագրատունիների դարաշրջանում (IX-XI դդ.) Երևանի պատմության հիմնահարցերի ուսումնասիրությունն է:

Խնդիր է դրվել քննության առնելու և ներկայացնելու Երևանի՝ որպես ավատատիրական քաղաք ձևավորվելու գործընթացի ժամանակն ու հանգամանքները: Խնդրի արդյունավետ իրականացման համար ի մի են բերվել և վերլուծվել Երևանի պատմության՝ խնդրո առարկա շրջանին վերաբերող ողջ աղբյուրային նյութը և թեմայի առնչությամբ ուսումնասիրողների իրարամերժ տեսակետները: Արդյունքում հանգամանորեն

ներկայացվել են Երևանի միջնադարյան պատմության այդ կարևոր շրջանի հիմնական իրադարձությունները և դրանց բովանդակությունը:

Ուսումնասիրության հիմքում պատմաքննական մոտեցումն է, որով փորձ է կատարվել պարզելու IX-XI դդ. Երևանի պատմության վերաբերյալ սկզբնաղբյուրների տեղեկությունների հավաստիությունը և վերականգնելու պատմական իրողությունները: Պատմածագումնաբանական մեթոդի

կիրառմամբ ներկայացվել ու լուսաբանվել են Երևանի՝ Բագրատունիների դարաշրջանում որպես քաղաք ձևավորման գործընթացը և արքունի տիրույթ լինելու իրողությունը:

Հստակեցվել է, որ Բագրատունիների դարաշրջանի Երևանի պատմության ուսումնասիրությունը հույժ կարևոր է մի կողմից՝ նրա զարգացման ընթացքի ամբողջական և համակողմանի լուսաբանման, իսկ մյուս կողմից՝ որպես քաղաք ձևավորվելու ժամանակի հստակեցման տեսանկյունից:

Հիմնավորվում է, որ Երևանը, դեռևս VII դ. կեսերից ձևավորվելով որպես քաղաքագյուղ, իսկ Բագրատունիների դարաշրջանում լինելով արքունի տիրույթ և գտնվելով միջազգային նշանակության մայրուղիների վրա, էապես զարգացել է և ձեռք բերել ավատատիրական քաղաքին բնորոշ բոլոր հատկանիշները:

* Հոդվածը ներկայացվել է 13.04.2022թ., գրախոսվել' 20.06.2022թ., տպագրության ընդունվել' 10.07.2022թ.:

1 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ՝ 21T-6A043 ծածկագրով գիտական թեմայի շրջանակներում:

9

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Հիմնաբառեր՝ սկզբնաղբյուրներ, Երևան, քաղաք, Հովհաննես

Դրասխանակերտցի, ձևավորում, Ծիծեռնակաբերդ, բյուզանդական բանակ, Բագրատունիների դարաշրջան:

Երևանի հիշատակությունները IX-XI դարերում

Երևանի VIII դ. պատմության մասին սկզբնաղբյուրներում հիշատակություններ չեն պահպանվել: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ Հայաստանում հաստատվել էր արաբական տիրապետությունը, և պատմիչների ուշադրության կենտրոնում երկրում տիրող ծանրագույն իրավիճակն էր, երկրի ասպատակությունը, ժողովրդի հարստահարություններն ու հալածանքը: Այդ իսկ պատճառով ոչ միայն Երևանի, այլ նաև Հայաստանի բազմաթիվ քաղաքների վերաբերյալ VIII դ. տեղեկություններ չեն պահպանվել:

IX դ. վերջի և X դ. սկզբին Հովհաննես Դրասխանակերտցին (հայոց կաթողիկոս՝ 898-925 թթ.) VII դ. երկրորդ կեսին վերաբերող մի հիշատակության մեջ Երևանը կոչում է քաղաքագյուղ: Սկզբնաղբյուրներում օգտագործվում է նաև այդ եզրույթի «գյուղաքաղաք» տարբերակը (Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց 567; Սամուէլ Անեցի եւ շարունակողներ 182), որ միևնույնն է: Խոսելով հայոց Անաստաս կաթողիկոսի (661-667) աթոռակալության և Գրիգոր Մամիկոնյանի իշխանության շրջանի (662-685) իրադարձությունների մասին՝ Հովհաննես Դրասխանակերտցին գրում է, որ «Յայնմ ժամանակի ասեն լինել զկռիւն, որ ի քաղաքագիւղն Երեւանի, զոր եւ բաւական քեզ ուսուցանեն զայնր պատերազմի զհանգամանս՝ որ նախ քան զմեզ զնա պատմագրեցին» (Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց 414): Այդ իրադարձության մասին պատմող մյուս միջնադարյան հեղինակը՝ Սամվել Անեցին, չի նշում, թե ինչ բնակավայր էր Երևանը (Սամվել Անեցի և շարունակողներ 152):

IX դարից սկսած Երևանը, պայմանավորված Բագրատունիների վերելքով, շարունակում էր կարևոր դեր խաղալ Հայաստանի կյանքում։ Գեղարքունյաց ծովի կղզու Ս. Առաքելոց եկեղեցու 874 թ. արձանագրությամբ Սյունյաց տիկին Մարիամը հայտնում է, որ նորակառույց եկեղեցուն նվիրաբերել է ի թիվս այլոց նաև «այգի ի Գառնի եւ յԵրեւան» (Մելիքսեթ-Բեկ 117-118): Միևնույն արձանագրության տեքստը մեջ է բերում նաև Ստեփաննոս Օրբեսանը, բայց այստեղ խոսքը ոչ թե այգու, այլ այգիների մասին է. «այգիս ի Գառնի և յԵրևան» (Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց 174): Պատմիչը, որ տեղյակ էր արձանագրության բովանդակությանը, դժվար թե իրականությանը հակասող հիշատակություն թողներ, ուստի կարելի է համոզված ասել, որ Երևանից եկեղեցուն նվիրաբերվել է ոչ թե մեկ այգի, այլ այգիներ, ինչը վկայում է նրա՝ այգեգործությամբ հարուստ բնակավայր լինելու մասին:

Հույժ կարևոր է նաև Մաքենիս վանքին Սյունյաց Գրիգոր Սուփան իշխանի նվիրաբերությունների մասին 901 թ. տեղեկությունը: Ըստ Ստեփաննոս Օրբեւյանի՝ իշխանը «զարդարէ զնա անխնայ գանձիւք և փարթամացուցանէ բազում ընչիւք. նա և գեղօք և ագարակօք և այգեստանօք ի Գառնի և յԵրևան և յայլ տեղիս»: Այնուհետև նա մեջ է բերում նաև վանքի պատին արված արձանագրության տեքստը, որով իշխանը հայտնում է, որ, ի թիվս այլոց, վանքին «...ետու և 5 կուղպակս ի յԱնի և 5 այգի յԵրևան և 500 առու այգի ի գիւղաքաղաքն Գառնի, և 2 այգի յԵղեգիս» (Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց 179; Վիմական տարեգիր 5): Հետաքրքրական է այն, որ պատմիչը, ի տարբերություն իր իսկ կողմից մեջբերված արձանագրության, հիշատակում է վանքին Գառնիում, Երևանում և այլ վայրերում նվիրաբերված գյուղերի, ագարակների ու այգեստանների մասին: Հավանաբար նրան հայտնի էր, որ բացի այգիներից Երևանում ու Գառնիում վանքին են նվիրաբերվել նաև գյուղեր ու

10

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ագարակներ, թեև արձանագրության մեջ նվիրաբերված գյուղերի ու ագարակների մասին խոսք չկա:

Երևանը հիշատակված է նաև Աշոտ Գ Ողորմած արքայի (953-978) դստեր՝ Հռիփսիմեի' Ս. Նախավկայի վանքին տրված 981 թ. կալվածական ընծայագրում: Վանքին նվիրաբերվում են կալվածքներ, ի թիվս այլոց, նաև «հանդէպ Երևանու» (Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային

վավերագրեր 11): Այս ընծայագրում հիշատակված է նաև «Երևանի ճանապարհը» (Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային

վավերագրեր 11): Ակնհայտ է, որ Երևանի՝ X դարի վերջին տնտեսապես բարգավաճ քաղաքագյուղ լինելու պատճառով էլ ճանապարհը կոչվում էր նրա անունով:

Երևանի կարևորագույն հիշատակություններից մեկը Բագրատունիների շրջանում վերաբերում է Գագիկ Ա-ի գահակալության (990-1018) շրջանին: Ըստ Սամվել Անեցու' «...ասեն եկե(ա)լ ի Հայս Վա[սի]լ կայսրն [և ուն]ել ընդ ինքե[ա]ն զխաչն փրկչական եւ զպատկե[րն] տիրական զսուրբ Ամենափրկիչն եւ պարգեւ[եաց] արքային Գա[գկայ] շահանշահի եւ թագ[աւորն] պարգեւե(ա)ց Գեորգայ իշխ[ան]ին///զարեգակն/// մ[եծ մ]ենարանն եւ խաչն մեծահրաշ եւ բազում ակամբ յաւրինե(ա)լ եւ [ո]ր ի գլուխս դրոշային [որ] կայս/// յԵրեւան գեղա[ք]աղաքն, որ ասեն երկ[ու]/// եւ ի սուրբ նշան եւ է անունն ///այ Տէրունական սուրբ նշանն» (Սամվել Անեցի և շարունակողներ 182):

Այս տեքստից հեռուն գնացող եզրակացություններ կատարելը դժվար է, քանի որ այն խիստ վնասված է, առավել ևս, որ Ստեփաննոս Օրբե[յանից հայտնի է, որ Գագիկ Ա-ն Բյուզանդիայի կայսր Վասիլ Բ-ից (976-1025) ստացված փրկչական խաչի մասունքը, որի վրա պահպանվել էր Հիսուս Քրիստոսի արյան հետքը, նվիրել էր Սյունիքի Հովհաննես եպիսկոպոսին (Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց 304): Կարելի է ենթադրել, որ Երևան գյուղաքաղաքում էին պահվում քրիստոնեության կարևոր երկու սրբությունները՝ փրկչական խաչի մասունքն ու Հիսուս Քրիստոսի պատկերը, որ կոչվում էր Ամենափրկիչ (Սամվել Անեցի և շարունակողներ 388, ծանոթագրություն 217): Դա ցույց է տալիս, որ XI դարի սկզբին Երևանը, որ դարձյալ հիշատակված է որպես գյուղաքաղաք կամ քաղաքագյուղ, կարևորություն էր ձեռք բերել Հայոց թագավորության ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր կյանքում:

Դատելով Մխիթար Այրիվանեցու մի տեղեկությունից' XI դարում Երևանում գործունեություն է իրականացրել այնպիսի մի նշանավոր իշխան, ինչպիսին էր Բյուզանդիայից մագիստրոսի կոչում ստացած Գրիգոր Ապիրատը: Նա XI դ. սկզբին «շինեաց զԿեչառուս և եհան զառուն Երեւանայ» (Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն ժամանակագրական 73): «զԿեչառուսի» ներքո պետք է հասկանալ Կեչառիսի Ս. Գրիգոր եկեղեցին (Մաթևոսյան 7, 34):

Խնդրո առարկա ժամանակաշրջանում բյուզանդական աղբյուրում

հիշատակվում է նաև Երևանի ամրոցը' Ծիծեռնակաբերդը, որը, դատելով հնագիտական պեղումների արդյունքներից, իր կարևորությունը չի կորցրել ողջ Բագրատունիների դարաշրջանում և հետագայում' մինչև XVII դ. (Բաբայան և Ժամկոչյան 6): 1046-1047 թթ. բյուզանդացիները նվաճում էին տարածաշրջանի բերդերը, այդ թվում' փորձ կատարելով գրավել Խելիդոնիոնը կամ թարգմանաբար' Ծիծեռնակաբերդը (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 356, ծանոթագրություն 533; John Skylitzes 413, ծանոթագրություն 80; Honigmann 176; Minorsky 53-54; Grousset 584; Юзбашян 88), «որը գահավեժ լեռան վրա է կառուցված և գտնվում է Դվինից ոչ հեռու»: Ըստ Հովհաննես Սկիլիցեսի' բյուզանդացիներն «...այդ բերդը խրամատներով ու ցանկապատներով օղակի մեջ առնելով, ջանում էին [երկարատև] պաշարմամբ տիրանալ. պաշարյալները պարենի պակաս էին զգում, անակնկալ հարձակման պատճառով նրանք չէին հասցրել իրենց պարենով ապահովել»: Թեև պատմիչը փորձում է այնպես ներկայացնել, որ բյուզանդական

11

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

բանակը «համարյա գրավել էր բերդը», սակայն, ի վերջո, թիկունքում ապստամբության բռնկման պատճառով, պաշարումը դադարեցվեց և, «Խելիդոնիոնն ահա այսպես խույս տվեց գրավումից» (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 149-150):

Հաշվի առնելով ասվածը՝ կարելի է ենթադրել, որ նույն Ծիծեռնակաբերդն է, որ 650 թ. արաբները գրավել չկարողացան (Պատմութիւն Սեբէոսի 220; Մանանդյան 528536; Եղիազարյան, Երևանի հիշատակությունը 3-13):

Երևանում գտնված՝ Բագրատունիների ժամանակաշրջանին վերաբերող դրամները ցույց են տալիս, որ այն նաև հանդիսացել է կարևոր հանգույց առևտրական ճանապարհների վրա: Ըստ որում, VII դ. երկրորդ կեսին, երբ Հայաստանում դեռ վերջնականապես չէր հաստատվել արաբական

տիրապետությունը, Երևանում շրջանառվում էին բյուզանդական, իսկ VIII դ. սկզբից՝ նաև արաբական դրամներ, որոնք գերակշռող էին: IX դարի վերջերից, երբ հիմնադրվեց Բագրատունիների թագավորությունը, Երևանում դարձյալ սկսում են, ի թիվս այլոց, շրջանառվել բյուզանդական դրամներ, որոնց քանակությունը հատկապես ավելանում է X դարից (Մուշեղյան 30-31): Դրա պատճառն այն էր, որ 893 թ.–ին հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը (891-914) դաշինք կնքեց Բյուզանդիայի հետ (Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ 455-456), ինչի շնորհիվ վերականգնվեցին երկար ժամանակ դադարած առևտրական կապերը Փոքր Ասիայի տարածքով, ընդհանուր առմամբ՝ Արևելքի ու Արևմուտքի և մասնավորապես՝ Հայաստանի ու Բյուզանդիայի միջև (Եղիազարյան, Մետաքսի ճանապարհը 3):

Նշված ուղղակի և անուղղակի տեղեկությունները հաշվի առնելով՝ կարելի է փաստել, որ Երևանը Բագրատունիների վերելքի շրջանում Հայաստանի նշանակալից բնակավայրերից էր: Այն անշեղորեն բռնել էր մեծ քաղաքի վերածվելու ճանապարհը, և պատահական չէ, որ VII դարի դեպքերի մասին պատմող Հովհաննես Դրասխանակերտցին, հաշվի առնելով ինչպես օգտագործած աղբյուրների

տեղեկությունները, այնպես էլ, անկասկած, իր դարաշրջանի (IX դարի վերջ և X դարի սկիզբ) իրողությունները, այն կոչում է քաղաքագյուղ: Որպես կանոն, դատելով «քաղաքագյուղ» եզրույթից՝ հայկական պատմագրության մեջ այդպես են կոչվել քաղաքի վերածվող բնակավայրերը, որտեղ, չնայած քաղաքային մշակույթի, տնտեսության ու կենսակերպի ձևավորմանը, դեռևս զգալի տեղ ուներ գյուղատնտեսությունը: Այդպես էր նաև իրավիճակը միջնադարյան Եվրոպայում (Առաքեսան, հ. I 25-32; Town and Country in the Middle Ages 7-22, 111-197, 229-250, 275-292; Город в средневековой цивилизации Западной Европы, I 9-41, 150-160, 169-187, 251-271; Город в средневековой цивилизации Западной Европы, II 8-35, 279-293): Բ. Առաքե[յանը նաև հստակեցնում է, որ գյուղաքաղաքները «գավառական փոքրիկ և զուտ տեղական նշանակություն ունեցող կենտրոններ էին: Կային և խոշոր քաղաքների մերձակայքում գտնվող գյուղաքաղաքներ, որտեղ արհեստներն ու առևտուրը նշանակալից զարգացում չունեցան, բայց որոնք ոչ միայն սպասարկում էին տվյալ խոշոր քաղաքը մթերքներով և հումքով, այլև ունեին իրենց արհեստանոցներն ու շուկան» (Առաքեսան, հ. I 84):

Երևանի' քաղաքի վերածվելու ժամանակի խնդիրը պատմագրության մեջ

Երևանի՝ Բագրատունիների շրջանի պատմությունը և զարգացման փուլերը հետաքրքրել են բազմաթիվ հետազոտողների, որոնք, ուսումնասիրելով հիմնահարցը, հանգել են տարաբնույթ եզրակացությունների:

Ղ. Ալիշանը, խոսելով Հովհաննես Դրասխանակերտցու հիշատակած կռվի մասին, ուղղակի արձանագրում է, որ Երևանը VII դ. կեսերին եղել է քաղաքագյուղ (Այրարատ բնաշխարհ Հայաստանեայց 300):

12

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Ե. Շահազիզը Հովհաննես Դրասխանակերտցու տեղեկության հիմամբ կարծում է, որ «...յոթներորդ դարու սկզբից մինչև ԺԵ դարու կեսը Յերեվանը յեղել ե մի փոքրիկ գյուղաքաղաք» (Շահազիզ 71):

Լ. Մելիքսեթ-Բեկը կարծում է, որ IX դ. վերջին Երևանը «այգեպատ» բնակավայր էր (Մելիքսեթ-Բեկ 117):

Ս. Բարխուդարյանը համարում է, որ Հովհաննես Դրասխանակերտցին պարզապես կրկնել է Սեբեոսի տեղեկությունն արաբների կողմից Երևանի 650 թ. կռվի մասին: Նա կարծում է, որ Երևանը նախքան IX դարը չի եղել նշանավոր կենտրոն և քաղաքատիպ վայր, քանի որ IX դ. հեղինակ Բալազուրին, որը իր աշխատության՝ Հայաստանի նվաճման հատվածում հիշատակում է երկրի քիչ թե շատ կարևոր բնակավայրերը, Երևանը չի հիշատակում: Բացի այդ, 901 թ. Մաքենիս վանքին կատարած նվիրատվությունների արձանագրության մեջ Գառնին հիշատակված է որպես գյուղաքաղաք, իսկ Երևանը՝ ոչ, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ Երևանը գյուղաքաղաք չի եղել: Ավելին՝ ըստ նրա՝ հատկանշական է այն, որ Երևանից նվիրաբերվել են այգիներ, քանի որ Երևանը գերազանցապես այգեգործական վայր էր (Բարխուդարյան 70): Ուսումնասիրողը հավելում է, որ միայն Հովհաննես Դրասխանակերտցին է, որ հիշատակում է Երևանը որպես քաղաքագյուղ (Բարխուդարյան 70), փաստորեն, համարելով, որ Երևանը քաղաքագյուղ է դարձել X դարում, իսկ քաղաքի է վերածվել XIV դ. (Բարխուդարյան 71):

Տեսակետը, որ Երևանի մասին հիշատակությունը Հովհաննես

Դրասխանակերտցին վերցրել է Սեբեոսից, կրկնում է նաև կաթողիկոս-պատմիչի աշխատության անգլերեն թարգմանությունն իրականացրած և ծանոթագրած Կ. Մակսուդյանը (Drasxanakertc'i 45), սակայն ոչինչ չի ասում Երևանի՝ քաղաքի վերածվելու գործընթացի մասին:

Ըստ Կ. Ղաֆադարյանի՝ V-VII դդ. Երևանը աղբյուրներում հաճախ չի հիշատակվում: Այն գյուղաքաղաք չէր, բայց մեծ բնակավայր էր և զգալի դեր է խաղացել երկրի քաղաքական ու ռազմական անցուդարձի մեջ (Ղաֆադարյան, Երևան քաղաքի պատմության մի քանի հարցերի մասին 12-14): Պատահական չէ, որ V դ. այնտեղ գոյություն ուներ եռանավ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին (Ղաֆադարյան, Երևան քաղաքի պատմության մի քանի հարցերի մասին 12; Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները 77):

Թ. Հակոբյանը սխալ է համարում որոշ ուսումնասիրողների այն տեսակետը, թե Հովհաննես Դրասխանակերտցին Երևանը քաղաքագյուղ է կոչել՝ ելնելով իր ժամանակաշրջանի իրողություններից, իսկ VII դ. Երևանը քաղաքագյուղ չէր: Իրականում, ըստ Թ. Հակոբյանի՝ Հովհաննես Դրասխանակերտցին արաբական արշավանքների շրջանի կռիվները ներկայացրել է ոչ թե իր ժամանակաշրջանի իրողությունները նկատի ունենալով, այլ օգտագործած աղբյուրների հիման վրա, ուստի Երևանը քաղաքագյուղ է եղել դեռևս VII դարից՝ զարգանալով Դվին-Պարտավ ճանապարհի այն հատվածի վրա, որն անցնում էր Երևան-Սևան-Գավառ-Մարտունի-Սոթքի լեռնանցք-Պարտավ ուղեգծով (Հակոբյան, Երևանը VII-IX դարերում 22-24): Ըստ հեղինակի դիպուկ դիտարկման՝ որպես կանոն, հայկական պատմագրության մեջ քաղաքագյուղ են կոչվել այն քաղաքային բնակավայրերը, որտեղ մեծ տեղ էր հատկացված գյուղատնտեսական ճյուղերին և մասամբ՝ արհեստներին ու առևտրին (Հակոբյան, Երևանի պատմությունը 283): Ուսումնասիրողը նկատել է նաև այն իրողությունը, որ Երևանը, որպես քաղաքագյուղ, 901 թ. արձանագրության մեջ հիշատակված է ոչ թե գյուղերի (Վարսեր, Ցամաքաբերդ, Գոմաձոր, Բերդք, Ուռեաց տափ, Բողաշեն, Դեղձանագետ, Կեթիկ, Անմեռ), այլ Անի քաղաքի և Գառնի ու Եղեգիս քաղաքագյուղերի մեջ (Հակոբյան, Երևանի պատմությունը 201):

Հաշվի առնելով եղած տվյալները [Երևանում հիշատակվող խանութները, Երևանին առնչվող՝ հարուստների գործարքները, քաղաքում և նրա շրջակայքում հայտնաբերված մոնղոլական շրջանի տարբեր երկրների մեծ թվով դրամները

13

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

(Մուշեդյան 31) և այլն]' Թ. Հակոբյանը ենթադրում է, թե Երևանը քաղաք է դարձել XIII-XIV դարերում (Հակոբյան, Երևանի պատմությունը 209):

Ա. Սիմոնյանն ու Թ. Հակոբյանը իրենց համատեղ՝ «Երևան 2750» աշխատության մեջ, խոսելով այն մասին, որ աղբյուրային նյութից դատելով՝ Երևանը IX դարում արդեն գյուղաքաղաք էր, հավելում են. «Հավանաբար, նա գյուղաքաղաք է համարվել նաև VII դարում» (Հակոբյան և Սիմոնյան 31):

Միջնադարյան Հայաստանի քաղաքների ուսումնասիրությամբ զբաղված Բ. Առաքեսանը կարծում էր, որ Երևանը IX-X դդ. Երևանը կարևոր ու հայտնի բնակավայր էր՝ հայտնի իր այգիներով (Առաքեսան, հ. II 86): Այն քաղաք է դարձել XII դարից սկսած (Առաքեսան, հ. II 87): Ըստ նրա՝ XII-XIII դարերում Հայաստանում առաջացել է չորս քաղաք, որոնցից առավել աչքի էր ընկնում Երևանը (Առաքեսան, հ. II 86):

Վիմագիր արձանագրություններում Երևանի հիշատակություններին անդրադարձած Ա. Հարությունյանը նշում է, որ վիմագրերում Երևանը հիշատակվում է IX դ. սկսած՝ մինչև XIII-XIV դդ. ներկայացվելով որպես այգեվետ բնակավայր: Հեղինակը, սակայն, համոզված է, որ Երևանը որպես քաղաք ձևավորվել է առնվազն XI-XII դդ. (Հարությունյան 247-248):

Ու. Բ. Ֆիշերը և Կ. Է. Բոսվորթը, խոսելով XI դ. իրողությունների մասին, Երևանը Դվինի ու Անիի հետ միասին ներկայացնում են այն քաղաքների թվում, որոնք գտնվել են պատերազմների թատերաբեմում (Fisher, et al. 268-271):

Փաստորեն, ուսումնասիրողների շրջանում միասնական տեսակետ չկա Երևանի՝ քաղաքի վերածվելու և, մասնավորապես, Բագրատունիների դարաշրջանում կարգավիճակի վերաբերյալ:

Երևանի' քաղաքագյուղից քաղաքի անցումը Բագրատունիների դարաշրջանում

Վերևում ներկայացվածը փաստում է, որ հայագիտական միտքը Երևանի՝ որպես քաղաք հանդես գալու ժամանակաշրջանի առումով երկփեղկված է. ուսումնասիրողների մի մասը կարծում է, որ այն քաղաք է դարձել խնդրո առարկա ժամանակաշրջանում, իսկ մյուս մասը՝ ավելի ուշ: Խնդիրն այն է, որ Հովհաննես Դրասխանակերտցին Երևանը ներկայացնում է որպես քաղաքագյուղ, իսկ որպես քաղաք այն հիշատակվում է XIII դարից սկսած: Վարդան վարդապետի XIII դարի «Աշխարհացոյց»-ում Երևանը հիշատակված է որպես քաղաք: Այնտեղ կարդում ենք. «Կոտայք Երեւան քաղաքն է իւր վիճակովն...» (Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի 31): Փաստորեն, Երևանն այդ շրջանում արդեն ոչ միայն քաղաք էր, այլև վերոհիշյալ տեքստի տրամաբանությամբ՝ նաև Կոտայք գավառի կենտրոնը:

Երևանի՝ որպես քաղաքի վերաբերյալ մնացյալ հիշատակությունները վերաբերում են նշված և ավելի ուշ շրջաններին: 1336 թ. մի ձեռագրի

հիշատակարանում գրված է. «Ի քաղաքէն այն պատուական, որ իր անունն է Երևան» (ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ 287, 288, 329): Ակնհայտ է, որ «պատուական» բառի ներքո հասկացվում էր թե' քաղաքի մեծությունը և թե' կարևորությունը:

Հայտնի է, որ զարգացած միջնադարում երկրի քաղաքական կենտրոն եղած որոշ ավաններ ու քաղաքագյուղեր այդպես էլ քաղաքի չվերածվեցին: Դրանցից հատկապես նշելի են Բագարանը (Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց 478) և Երազգավորսը (Յովհաննու կաթողիկոսի

Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց 436, 471, 544): Վերջիններիս աճն ու կարևորությունը հատկապես ընդգծվել է այն պատճառով, որ հանդիսացել են արքայանիստ քաղաքագյուղեր, սակայն արքունի նստոցի տեղափոխությունը կասեցրել է դրանց զարգացումը: Խնդիրն այն է, որ այդ քաղաքագյուղերը

14

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Հայաստանի կարևոր առևտրական կենտրոնների շարքին երբեք էլ չեն դասվել, այլ միայն եղել են արքայանիստ կենտրոն (Առաքեւյան, հ. I 85, 124):

Երևանն այս առումով շահեկանորեն տարբերվում էր նրանցից: Գտնվելով առևտրական մայրուղիների խաչմերուկում՝ նրա զարգացումն ու քաղաքի վերածվելու գործընթացը կախում չուներ երկրի քաղաքական կյանքում ունեցած կարևորությունից: Ուստի պատահական չէ, որ այստեղ արդեն XI դարում գործունեություն են սկսում իրականացնել նշանավոր իշխաններ, որոնցից էր Գրիգոր Ապիրատը, որ 1031 թ.–ին զարկ էր տվել Երևանի գյուղատնտեսությանը՝ առու կառուցելով (Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն ժամանակագրական 58): Կ. Մաթևոսյանը Մխիթար Այրիվանեցու տեղեկությունից եզրակացրել է, որ Գրիգոր Ապիրատ իշխանը Երևանում ջրանցք է կառուցել (Մաթևոսյան 15-16, 34), իսկ Թ. Հակոբյանը ենթադրել է, որ Երևանը Գրիգոր Ապիրատի տիրույթն էր (Հակոբյան, Երևանի պատմությունը 212): Անկախ ամեն ինչից, անհայտ է մնում Երևանի կարգավիճակը այդ շրջանում: Ինչպես տեսանք, Գագիկ Ա-ի թագավորության շրջանում այն հիշատակված է որպես գյուղաքաղաք, սակայն դա մատնանշում է, որ մեծ քաղաքի վերածվելու ուղին բռնած Երևանում արդեն առկա են քաղաք համարվելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Հավանական է թվում, որ Երևանի՝ քաղաքագյուղից անցումը քաղաքի պետք է տեղի ունենար հենց Բագրատունիների դարաշրջանի ավարտին, երբ ստեղծված էին բոլոր պայմանները դրա համար: Այդ են վկայում վերջին շրջանի հնագիտական պեղումները, որոնց արդյունքները հնարավորություն են տալիս Երևանի՝ որպես քաղաքի հանդես գալը թվագրել XI-XII դարերով (Բաբայան և Ժամկոչյան 9), այսինքն՝ այդ գործընթացը հասցնելով Բագրատունիների դարաշրջան:

Այլ բան է, որ այս շրջանի սակավ հիշատակություններում չկա Երևանի' որպես քաղաքի վերաբերյալ որևէ ուղղակի հիշատակություն, սակայն այդ երևույթը չի վերաբերում միայն Երևանին: Աղբյուրների տեղեկությունները, որպես կանոն, կենտրոնացել են երկրի քաղաքական կյանքի համար կարևոր իրադարձությունների շուրջ, իսկ Երևանը դուրս է մնացել այդ շրջանակից: Սակայն նշվածը բոլորովին էլ չի նշանակում, որ քաղաքը դուրս էր նաև երկրի տնտեսական զարգացումներից, քանի որ գտնվելով հարավից հյուսիս և արևմուտք ընթացող և երկրի համար կենսական կարևորություն ունեցող մայրուղիների վրա՝ այն առևտրից քաղում էր մեծ օգուտներ:

Ի դեպ, այս համատեքստում հարկ է նշել, որ Ս. Բարխուդարյանի տեսակետը, թե Երևանը Բագրատունիների դարաշրջանում քաղաքագյուղ չի եղել, քանի որ այգեգործական բնակավայր էր, այնքան էլ հիմնավոր չէ: Խնդիրն այն է, որ նույնիսկ XIII դարում, երբ Երևանն արդեն քաղաք էր, դարձյալ այնտեղ այգիներ կային, որոնք նվիրաբերվում էին: Նման տեղեկություններ են պահպանվել Հառիճավանքի Ս. Աստվածածին եկեղեցու՝ 1201 թ. արձանագրության մեջ (Դիվան հայ վիմագրության, պրակ X 45, 53), Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցու պատին փորագրված 1215 թ. արձանագրության մեջ (Դիվան հայ վիմագրության, պրակ I 63): Ուստի կարող ենք նշել, որ Երևանում այգիների հաճախակի հիշատակությունը չի կարող հիմք դառնալ նրա՝ զուտ այգեգործայան բնակավայր լինելու մասին տեսակետի համար: Նույնիսկ շատ ավելի ուշ՝ XVIII դ. սկզբին, ըստ Աբրահամ Երևանցու՝ Երևանն աչքի էր ընկնում այգեգործական ընդարձակ գոտիներով: Ըստ պատմիչի՝ «քաղաքի մէջն բօվայդակ պարտէզ եւ բուրաստան այ, յայգեստան այ» (Աբրահամ Երևանցի 29) և «...շուրջ քաղաքաւն էին այգիք եւ ծառատունկք ուռեաց բազում խիտք, զորս ի վաղ ժամանակաց տնկեալք էին լինիլ ի պահպանութիւն, ի պատսպարութիւն քաղաքին» (Աբրահամ Երևանցի 102), այսինքն՝ պտղատու այգիները և ուռիները շրջապատում էին Երևանը և տնկված էին հին ժամանակներում, ըստ որում՝ այնքան խիտ, որ հեղինակն ավելացնում է, թե դրանք «լինիլ ի պահպանութիւն, ի պատսպարութիւն քաղաքին» (Աբրահամ Երևանցի 102): Այսինքն՝ Երևանը, որի՝ մեծ և նշանակալի քաղաք լինելը XVIII դ. սկզբին կասկածից վեր է, այդ ժամանակ դարձյալ լի էր

15

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

այգիներով: Ավելին, XIX դ. վերջին ևս Երևանում բնակիչների հիմնական զբաղմունքը մնում էր այգեգործությունը: Երևանի վերաբերյալ 1889 թ.–ին և 1899 թ.–ին տպագրված հայրենագիտական ձեռնարկներում ասված է. «Մեր քաղաքի բնակիչները գխաւորապէս պարապում են այգեգործութեամբ և պարտիզպանութեամբ, որովհետև Երեւանը իւր կլիմայով ամբողջ Կայսրութեան (Ցարական կայսրություն – Ա. Ե.) մէջ առաջին յարմար տեղին է այգեգործութեան համար» (Տեղագրութիւն

[հայրենագիտութիւն] Երեւանի 30; Տեղագրութիւն [հայրենագիտութիւն] Երեւանի, 2-րդ հրատ. 34):

Ի վերջո փաստ է, որ Հովհաննես Դրասխանակերտցին Երևանը հիշատակում է որպես քաղաքագյուղ, այսինքն՝ փաստում, որ առնվազն իր օրոք այն արդեն ձեռք էր բերել միջնադարյան քաղաքին բնորոշ հատկանիշները: Ասողիկը Հայաստանում քաղաքի ձևավորման առումով բերում է ագարակից մինչև քաղաք անցման բանաձևը. «...ագարակաց աւանացեալ եւ աւանաց քաղաքացեալ բազմամար-դութեամբ եւ ընչեղութեամբ, մինչեւ հովուաց եւ անդէորդաց մետաքսեայս զգենուլ պատմուճան» (Ասողիկ 742), ասել է՝ ձևավորվող քաղաքներում մեծ հարստություններ են կուտակվում, և նույնիսկ հովիվները մետաքսե պատմուճաններ են հագնում: Փաստորեն, Բագրատունիների շրջանում քաղաքը ձևավորվում էր ավանների զարգացման և ընդարձակման արդյունքում, այն աչքի էր ընկնում մեծ բնակչությամբ և հարստությամբ: Ակնհայտ է, որ քաղաքագյուղը, որը բնակավայրի՝ ավանից առաջանցիկ զարգացման հաջորդ աստիճանն է, արդեն իսկ ունի քաղաքին բնորոշ բոլոր հատկանիշները, այնտեղ ծաղկում են արհեստներն ու առևտուրը և աստիճանաբար չքանում են գյուղին բնորոշ երևույթները:

Այն, որ Երևանն արդեն ձեռք էր բերել քաղաքին բնորոշ դիմագիծ, երևում է նաև նրանից, թե ինչպիսի ընդարձակ տարածք էր այն զբաղեցնում: Հիմնվելով ճարտարապետական հին հուշարձանների առկայության վրա՝ կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ քաղաքը Բագրատունիների դարաշրջանում գրեթե նույնությամբ համընկնում էր ուշ միջնադարում քաղաքի ընդգրկած տարածքին: Այն ներառում էր Կոնդը և մայրաքաղաքի ներկայիս կենտրոնական հատվածները՝ Ս. Զորավոր եկեղեցի [եկեղեցու տարածքում էր գտնվում Ս. Անանիայի մատուռը՝ կառուցված Երևանի սահմանին հին դարերում (Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ 225, 294-295)] - Օպերայի և բալետի պետական թատրոն [այստեղ էր գտնվում Գեթսեմանի մատուռը՝ կառուցված XII-XIII դարերում (Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները 45)] - Աբովյան ու Սայաթ֊ Նովա փողոցների խաչմերուկ - [այստեղ է գտնվում Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցին՝ կառուցված նախքան XIII դարը (Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները 24, 26), ինչպես նաև այստեղ է եղել V դ. կառուցված եկեղեցի (Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները 24, ծանոթագրություն 1)] -Մոսկվա կինոթատրոն [այստեղ էր գտնվում Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին՝ կառուցված V-VI դդ. (Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները 32; Հակոբյան, Երևանի պատմությունը 204-205)] գծի (Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները 16) և Հրազդան գետի միջև (Բաբայան և Ժամկոչյան 6):

Երևանը Բագրատունիների արքունի տիրույթ

Հնագիտական պեղումները ցույց են տվել, որ Երևանի այն բերդը, որ կառուցված էր Հրազդան գետի ափին և գրավվել է ռուսական զորքի կողմից 1827 թ.– ին, հիմնվել է XVI դ. վերջին «բոլորովին նոր տեղում, որտեղ նախապես ոչինչ կառուցված չի եղել» (Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները 96-97): Հետևաբար անհրաժեշտ է պարզել, թե Բագրատունիների դարաշրջանում որտեղ էր գտնվում Երևանի բերդը: Ինչպես նշվեց, Հովհաննես Սկիլիցեսը հիշատակում է անառիկ Ծիծեռնակաբերդը, որն էլ, անկասկած, Երևանի հիմնական ամրությունն էր:

16

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

Հույժ կարևորվում է նաև պարզելը, թե Բագրատունիների թագավորության անկման շրջափուլում ում էր պատկանում Ծիծեռնակաբերդը, հետևաբար նաև' Երևանը: Դա հնարավոր է Հովհաննես Սկիլիցեսի վերոբերյալ՝ Խելիդոնիոն-Ծիծեռնակաբերդի հետ առնչվող իրադարձությունների նկարագրության տվյալներով: Ըստ պատմիչի՝ մինչև Անիի գրավումը բյուզանդացիների կողմից Անիի թագավորության մի քանի բերդ նրանց թույլտվությամբ ռազմակալել էր Դվինի Շադդադյան տիրակալ Աբու ալ-Ասվարը: Անիի Բագրատունի վերջին գահակալ Գագիկ Բ-ն, փաստորեն հարձակման ենթարկվելով բյուզանդացիների և շադդադյանների զորքերի կողմից, հուսահատվեց և Անին հանձնեց կայսերը: Դրանից հետո բյուզանդացիներն Աբու ալ-Ասվարից հետ պահանջեցին նրա գրաված բերդերը: Նա հրաժարվեց, և ռազմական գործողություններ սկսվեցին: Դվինի պարիսպների մոտակայքում հայ-բյուզանդական բանակը պարտություն կրեց և նահանջեց (Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ 63), որից հետո բյուզանդական զորքը նոր հրամանատարի գլխավորությամբ որոշեց նախ գրավել շադդադյանների տիրացած բերդերը՝ Սուրմարին, Ամբերդը, ինչպես նաև՝ Սուրբ Գրիգորը: Վերջինիս տեղորոշումը հստակ չէ: Փորձ է կատարվել այն նույնացնելու Խոր Վիրապին կամ Փարպիին (Minorsky 53; Տեր-Ղևոնդյան 212) կամ Ամբերդի մոտակա Սուրբ Գրիգոր գյուղին (Юзбашян 88): Հ. Բարթիկյանն այն տեղորոշում է Աշոցքում (Հովհաննես Սկիլիցես 356, ծանոթագրություն 532): Բյուզանդական բանակը պաշարեց ու գրավեց Սուրմարին, Ամբերդը, Սուրբ Գրիգորը, իսկ Աբու ալ-Ասվարը օգնության շտապելիս պարտություն կրեց (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 147-148): Այնուհետև բյուզանդացի հեղինակը նշում է, որ «Նրանք (բյուզանդացիները – Ա. Ե.) եկան նաև Խելիդոնիոն կոչվող բերդը» (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 149), որից հետո տեղի ունեցավ վերոհիշյալ անհաջող պաշարումը: Այն ավարտին չհասցվեց Բյուզանդիայում բռնկված ապստամբության պատճառով, ուստի բյուզանդացի հրամանատարը Աբու ալ-Ասվարի հետ հաշտություն կնքեց, թողեց պաշարումն ու հեռացավ կայսերն օգնության (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 149-150): Ա. Տեր-Ղևոնդյանը, հիմնվելով Հովհաննես Սկիլիցեսի տեղեկությունների վրա, կարծում է, որ Ծիծեռնակաբերդ-Խելիդոնիոնը բյուզանդացիների թույլտվությամբ նախապես գրավվել էր Աբու ալ-Ասվարի կողմից, իսկ 1047 թ.– ին դիմացել բյուզանդական բանակի պաշարմանը: 1048 թ.–ին Հայաստան են ներխուժել սելջուկները, որով բյուզանդական հաջորդ արշավանքը կասեցվել է (Տեր-Ղևոնդյան 211-213): Փաստորեն, ըստ ուսումնասիրողի՝ Ծիծեռնակաբերդը գտնվել է Դվինի քուրդ տիրակալի ենթակայության ներքո, որն այն գրավել էր Գագիկ Բ թագավորից: Ծիծեռնակաբերդը գտնվում էր Դվինից ոչ այնքան հեռու՝ նշված բերդերի հետ միևնույն աշխարհագրական միջավայրում, ինչը կարող է հավելյալ հիմնավորում լինել ուսումնասիրողի կարծիքի համար: Սակայն իրականում Հովհաննես Սկիլիցեսի տեղեկությունն այնքան էլ միանշանակ չէ: Նա, որպես Դվինի ամիրային ենթակա, հիշատակում է միայն Սուրմարին, Ամբերդը և Սուրբ Գրիգորը, որոնց Աբու ալ-Ասվարը փորձեց օգնության հասնել բյուզանդական բանակի կողմից պաշարման ժամանակ, իսկ Խալիդոնիոն-Ծիծեռնակաբերդի պաշարումը ներկայացնում է այդ բերդերի գրավումից հետո միայն: Պատմիչը որևէ կերպ չի հիշատակում Խոլիդոնիոն-Ծիծեռնակաբերդի պատկանելը Դվինի ամիրային, ավելին, վերջինս չի փորձում, ինչպես վերոհիշյալ երեք բերդերի պարագայում էր, օգնության հասնել Երևանի պաշարված բերդին: Իսկ այն, որ Խելիդոնիոն-Ծիծեռնակաբերդի պաշարումը թողնելով՝ բյուզանդական զորավարը հաշտություն է կնքում Աբու ալ-Ասվարի հետ, որևէ կերպ չի հիմնավորում այդ բերդի՝ քուրդ ամիրային ենթակա լինելը, այլ միայն վկայում է այն բանի օգտին, որ հեռանալիս բյուզանդացիները փորձել են ապահովել իրենց թիկունքը: Ուստի Ծիծեռնակաբերդի՝ քուրդ ամիրային պատկանելու

տեսակետը հարկ է համարել հավելյալ հիմնավորումների կարոտ: Նույնիսկ եթե այն ճշմարիտ է, կարելի է հստակորեն արձանագրել, որ Երևանը Անիի թագավորների

17

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

արքունի տիրույթ էր (Եղիազարյան, Հայ Բագրատունիների տերությունը, 81-82, նաև' էջ 81-ին կից քարտեզը), որի պատճառով էլ Անիին տիրանալուց հետո բյուզանդացիները փորձ են կատարել գրավել այն և մերձակա անառիկ Ծիծեռնակաբերդը, սակայն բերդի պաշարման փորձը հաջողություն չի բերել:

Եզրակացություն

Ի մի բերելով հետազոտության արդյունքները՝ կարելի է նշել, որ Երևանը, դեռևս VII դարում լինելով քաղաքագյուղ, Բագրատունիների դարաշրջանում ձեռք էր բերել ավատատիրական քաղաքին բնորոշ հատկանիշներ և աղբյուրներում դարձյալ հիշատակվում է որպես քաղաքագյուղ, այսինքն՝ քաղաքի վերածված, բայց դեռևս գյուղին բնորոշ հասարակական-տնտեսական հարաբերություններ պահպանող բնակավայր: Փաստորեն, Երևանն աստիճանաբար վերածվում էր մեծ քաղաքի և կարևորություն էր ձեռք բերում Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչի պատճառով ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում սկզբնաղբյուրներում: Խնդրո առարկա դարաշրջանում Երևանում հայտնի էր Ծիծեռնակաբերդը, որտեղ բյուզանդական բանակը անհաջողության է մատնվել 1047 թ.–ին: Երևանի տարածքը, որը Բագրատունիների դարաշրջանում մտնում էր արքունի տիրույթների մեջ, ընդարձակ էր. Ընդգրկում էր մի կողմից՝ Հրազդան գետի, իսկ մյուս կողմից՝ Կոնդի, Կաթողիկե և Ս. Պողոս-Պետրոս եկեղեցիների միջև ընկած տարածքները:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Աբրահամ Երեւանցի. Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թուի. յառաջաբան, բնագիր, խմբագիր օրինակ եւ ծանոթագրութիւններ պատրաստեց Հ. Սահակ Ճեմճեմեան, Վենետիկ, 1977:

2. Այրարատ բնաշխարհ Հայաստանեայց. տեղագրեաց Հ. Ղեւոնդ Վ. Մ. Ալիշան, Վենետիկ, 1890:

3. Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի. քննական հրատարակութիւն Հայկ Պէրպէրեանի, Բարիզ, 1960:

4. Առաքեյյան, Բաբկեն. Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ. հ. I. Երևան, 1958:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

5. ---. Քաղաքները և արհեստները ՀայաստանումIX-XIII դդ. հ. II. Երևան, 1964:

6. Բաբայան, Ֆրինա և Աղավնի Ժամկոչյան. Ուրվագծեր հին Երևանի պատմության և հնագիտության. Երևան, 2015:

7. Դիվան հայ վիմագրության. պրակ I, Անի քաղաք, կազմեց Հ. Ա. Օրբելի. Երևան, 1966:

8. Դիվան հայ վիմագրության. պրակ X, Շիրակի մարզ, կազմեց Ս. Գ. Բարխուդարյան, Երևան, 2017:

9. Եղիազարյան, Արման. Հայ Բագրատունիների տերությունը (պատմաաշխարհագրական ուսումնասիրություն). Երևան, 2011:

10. ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. կազմեց Լ. Ս. Խաչիկյան. Երևան, 1950:

11. Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային

վավերագրեր (976, 981, 1432, 1564, 1614 և 1839 թ.թ.). առաջաբանով,

ծանոթագրություններով և բառարանով, Կազմեց՝ Հար. Աբրահամյան, պրակ I, Երևան, 1941:

12. Հակոբյան, Թադևոս. Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև 1500թ.. Երևան, 1969:

13. Հակոբյան, Թադևոս և Աբել Սիմոնյան. Երևան 2750. Երևան, 1968:

18

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

14. Ղաֆադարյան, Կարո. Երևան. միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները. Երևան, 1975:

15. Մանանդյան, Հակոբ. Երկեր. հատոր Բ, Երևան, 1978:

16. Մաթևոսյան, Կարեն. Անիի ազնվականության պատմությունից կամ երեք Գրիգոր մագիստրոս. Երևան, 2015:

17. Մխիթարայ Այրիվանեցւոյ Պատմութիւն ժամանակագրական. ի լոյս ընծայեաց Ք. Պ., Ս. Պետերբուրգ, 1867:

18. Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց. Մատենագիրք Հայոց, ԺԱ հատոր, Ժ դար, Պատմագրութիւն, Անթիլիաս, 2010:

19. Շահազիզ, Յերվանդ. Հին Յերևանը. Յերևան, 1931:

20. Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ. Վաղարշապատ, 1896:

21. Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ. աշխատասիրությամբ՝ Կ. Ն. Յուզբաշյանի, Երևան, 1963:

22. Պատմութիւն նահանգին Սիսական արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց. Թիֆլիս, 1910:

23. Պատմութիւն Սեբէոսի. քննական բնագիրը՝ Գ. Վ. Աբգարյանի, Երևան, 2004:

24. Սամուէլ Անեցի եւ շարունակողներ. Ժամանակագրութիւն Ադամից մինչեւ 1776թ.. աշխատասիրությամբ Կ. Մաթևոսյանի, Երևան, 2014:

25. Վիմական տարեգիր, ցուցակ ժողովածոյ արձանագրութեանց հայոց. կազմեաց Կ. Կոստանեանց, Ս. Պետերբուրգ, 1913:

26. Տարաւնեցի, Ստեփանոս Ասողիկ. Պատմութիւն տիեզերական. Մատենագիրք հայոց, ԺԵ հատոր, Ժ դար, Պատմագրութիւն, գիրք Բ. Երևան, 2011:

27. Տեղագրութիւն [հայրենագիտութիւն] Երեւանի. աշխատասիրեց Ա.

Ադամեանց, Երևան, 1889:

28. Տեղագրութիւն [հայրենագիտութիւն] Երեւանի. երկրորդ տպագրություն, աշխատասիրեց Ա. Ադամեանց, Վաղարշապատ, 1899

29. Տեր-Ղևոնդյան, Արամ. Արաբական ամիրայությունները Բագրատունիների Հայաստանում. Երևան, 1965:

30. Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին. 10, Բյուզանդական աղբյուրներ, Գ, Հովհաննես Սկիլիցես. թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ Հրաչ Բարթիկյանի, Երևան, 1979:

31. Drasxanakertc'i, Yovhannes. History of Armenia. Translation and Commentary by Rev. Fr. Krikor Vardapet Maksoudian, Atlanta, 1987.

32. Grousset, Rene. Histoire de I’Armenie des origines a 1071. Paris, 1973.

33. Honigmann, Ernst. Die Ostgrenze des byzantinischen Reiches: von 363 bis 1071 nach griechischen, arabischen, syrischen und armenischen Quellen. Bruxelles, 1935.

34. Skylitzes, John. A Synopsis of Byzantine History 811-1057. Translated by John Wortley, with Introductions by J.-C. Cheynet and B. Flusin and Notes by J.-C. Cheynet. Cambridge, 2010.

35. Minorsky, Vladimir. Studies in Caucasian History. London, 1953.

36. Town and Country in the Middle Ages: Contrasts, Contacts and Interconnections, 1100-1500. Edited by K. Giles and Ch. Dyer, Leeds, 2005.

37. Город в средневековой цивилизации Западной Европы. в 4-х томах, том 1 и 2. Москва, 1999.

38. Բարխուդարյան, Սեդրակ. «Մի քանի դիտողություններ Երևանի Կաթողիկե եկեղեցու արձանագրությունների վերաբերյալ». ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր

հասարակական գիտությունների, թիվ 5, 1947, էջ 69-78:

39. Եղիազարյան, Արման. «Երևանի հիշատակությունը VII դարի առաջին կեսին». Բանբեր Երևանի համալսարանի, «Հայագիտություն», N 1,2018, էջ 3-13:

19

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

40. «Մետաքսի ճանապարհը և հայոց թագավորությունը IX դարի վերջին և X դարի սկզբին (ճանապարհային երթուղիների քննություն)». Բանբեր Երևանի համալսարանի, «Հայագիտություն», 137.1,2012, էջ 3-16:

41. Հակոբյան, Թադևոս. «Երևանը VII-IX դարերում». Պատմաբանասիրական հանդես, թիվ 3, 1968, էջ 14-26:

42. Հարությունյան, Արսեն. «Միջնադարյան Երևանը վիմական

արձանագրություններում». Վէմհամահայկական հանդես, թիվ 3, 2020, էջ 246-268:

43. Ղաֆադարյան, Կարո. «Երևանի միջնադարյան հուշարձանները». Լրաբեր հասարակական գիտությունների, թիվ 1, 1969, էջ 73-93:

44. —. «Երևան քաղաքի պատմության մի քանի հարցերի մասին». Պատմաբանասիրական հանդես, թիվ 1, 1969, էջ 3-14:

45. Մելիքսեթ-Բեկ, Լևոն. «Երևանի հիշատակությունը Սևանի 874 թ. արձանագրության մեջ». ՍՍՌՄ ԳԱ հայկական ֆիլիալի Տեղեկագիր, թիվ 4-5, 1940, էջ 117-118:

46. Մուշեղյան, Խաչատուր. «Դրամագիտական տվյալներ Երևանի պատմության վերաբերյալ». Պատմաբանասիրական հանդես, թիվ 3, 1968, էջ 27-38:

47. Fisher, William Bayne, et al. “Araxes River”. Encyclopaedia Iranica, Edited by E. Yarshater, Volume II, Fascicle 3, London, Boston and Henley, 1987.

48. Юзбашян, Карен. «Скилица о захвате Анийского царства в 1045 г.». Византийский временник, том 40, 1979, с. 76-91.

WORKS CITED

1. Abraham Yerevants’I. Patmut’yun paterazmats’n 1721-1736 t'vi. yar'ajaban, bnagir, khmbagir o'rinak ev ts'anot'agrut’yunner patrastets’ H. Sahak Tjhemtjhemean, Venetik. [History of the War of 1721-1736. The Preface, the Original, the Editor Copy and the Notes were Prepared by H. Sahak Jemjemian, Venice] 1977. (In Armenian)

2. Ar'aqelyan, Babken. Qaghaqnery' ev arhestnery' Hayastanum IX-XIII dd.. h. I, Erevan. [Cities and Crafts in Armenia in IX-XIII centuries. Vol. I, Yerevan] 1958. (In Armenian)

3. ---. Qaghaqnery' ev arhestnery' Hayastanum IX-XIII dd.. h. II, Erevan. [Cities and Crafts in Armenia in IX-XIII centuries. Vol. II, Yerevan] 1964. (In Armenian)

4. Ashkharhats’oyts’ Vardanay vardapeti. qnnakan hratarakut’yun Hayk Pe'rpe'reani, Bariz. [Geography of Vardan Vardapet. Examination Edition of Hayk Perperian, Paris] 1960. (In Armenian)

5. Ayrarat bnashkxarh Hayastaneayc’. teghagreac’ H. Ghevond V. M. Alishan, Venetik, [Ayrarat Homland of Armenians. placed H. Ghevond V. M. Alishan, Venice] 1890. (In Armenian)

6. Babayan, Frina ev Aghavni Zhamkochyan. Urvagc'er hin Yerevani patmut'yan ev hnagitut'yan. Erevan, [Outlines of Ancient Yerevan History and Archaeology. Yerevan] 2015. (In Armenian)

7. Divan hay vimagrut'yan. prak I, Ani qaghaq, kazmec’ H. A. Orbeli, Erevan. [Corpus of Armenian Inscriptions. Vol. I, Ani city, Compiled by H. A. Orbeli Yerevan] 1966. (In Armenian)

8. Divan hay vimagrut'yan, prak X, Shiraki marz, kazmec’ S. G. Barkhudaryan, Erevan, [Corpus of Armenian Inscriptions. Vol. II, Shirak region, Compiled by S. G. Barkhudaryan, Yerevan] 2017. (In Armenian)

9. Draskhanakerts'i, Yovhannes. History of Armenia. Translation and Commentary by Rev. Fr. Krikor Vardapet Maksoudian, Atlanta, 1987.

10. Eghiazaryan, Arman. Hay Bagratunineri terut’yuny' (patmaashkharhagrakan usumnasirut’yun). Erevan. [Power of Armenian Badratids (Historical and Geographical Research). Yerevan] 2011. (In Armenian)

20

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

11. Ghafadaryan, Karo. Erevan. mijnadaryan hushardzannery' ev vimakan ardzanagrut’yunnery'. Erevan. [Yerevan: Medieval Monuments and Inscriptions. Yerevan] 1975. (In Armenian)

12. Gorod v srednevekovoj civilizacii Zapadnoj Evropy. v 4-h tomah, tom 1 i 2, Moskva. [A City in the Medieval Civilization of Western Europe. in 4 volumes, Vol. 1 and 2, Moscow] 1999. (In Russian)

13. Grousset, Rene. Histoire de I’Armenie des Origines a 1071. Paris. [History of Armenia from the Origins to 1071. Paris] 1973. (In French)

14. Hakobyan, T'adevos. Yerevani patmut’yuny' hnaguyn zhamanakneric minchev 1500 t'.. Erevan. [History of Yerevan from Ancient Times to 1500. Yerevan] 1969. (In Armenian)

15. Hakobyan, T'adevos ev Abel Simonyan. Erevan 2750. Erevan. [Yerevan 275. Yerevan] 1968. (In Armenian)

16. Honigmann, Ernst. Die Ostgrenze des byzantinischen Reiches: von 363 bis 1071 nach griechischen, arabischen, syrischen und armenischen Quellen. Bruxelles. [The Eastern Frontier of the Byzantine Empire: from 363 to 1071 according to Greek, Arabic, Syriac and Armenian Sources. Bruxelles] 1935. (In German)

17. Kalvatsagrer ev tntesakan ayl gorts'arqneri veraberyal arkhivayin vaveragrer (976, 981, 1432, 1564, 1614 ev 1839 t't'.). ar'ajabanov, ts'anot'agrut’yunnerov ev bar'aranov, Kazmec’ Har. Abrahamyan, prak I, Erevan. [Bills of Sale and Various Other Archival Documents on Economic Transactions (946, 981, 1432, 1564, 1614, 16551839). With preface, notes and dictionary, Compiled by Har. Abrahamyan, Vol. 1, Yerevan] 1941. (In Armenian)

18. Manandyan, Hakob. Erker. hator B, Erevan. [Works. Vol. II, Yerevan] 1978. (In Armenian)

19. Mat'evosyan, Karen. Anii aznvakanut'yan patmut’yunic’ kam ereq Grigor magistros. Erevan. [From the History of Nobility of Ani or Three Grigor Magistroses. Yerevan] 2015. (In Armenian)

20. Minorsky, Vladimir. Studies in Caucasian History. London, 1953.

21. Mkhit'aray Ayrivanetsvoy Patmut’yun zhamanakagrakan. i loys y'nc'ayeac Q. P., S. Peterburg. [Chronological History of Mkhitar Ayrivanetsi. published by Q. P., S. Petersburg] 1867. (In Armenian)

22. Otar aghbyurnery' Hayastani ev hayeri masin. 10, «Byuzandakan aghbyurner», G, Hovhannes Skilic’es, t'argmanut'yun bnagric, ar'ajaban ev ts'anot'agrut'yunner Hrach Bart'ikyani, Erevan. [Foreign Sources about Armenia and Armenians. 10, "Byzantine sources", III, John Skylitzes, Translation from the Original, Preface and Notes by Hrach Bartikyan, Yerevan] 1979. (In Armenian)

23. Patmut’yun Ar'aqel vardapeti Davrizhec’voy. Vagharshapat, [History of Arakel Davrizhec’i. Vagharshapat] 1896. (In Armenian)

24. Patmut’yun Aristakisi Lastivertc’voy. ashkhatasirut'yamb՝ K. N. Yuzbashyani, Erevan. [History of Aristakes Lastivertc’i. with Diligence K. N. Yuzbashyan, Yerevan] 1963. (In Armenian)

25. Patmut’yun nahangin Sisakan arareal Step'annosi O'rbe'lean arqepiskoposi Syuneac’. T'iflis. [History of the Province of Sisakan of Archbishop Stepanos Orbelian from Syunik. Tiflis] 1910. (In Armenian)

26. Patmut’yun Sebe'osi. qnnakan bnagiry'՝ G. V. Abgaryani, Erevan. [History of Sebeos. Examination Original by G. V. Abgaryan, Yerevan] 2004. (In Armenian)

27. Samue'l Anets’i ev sharunakoghner, Zhamanakagrut’yun Adamic minchev 1776 t'.. ashkhatasirut'yamb K. Mat'evosyani, Yerevan. [Chronology from Adam to 1776. with Diligence K. Matevosyan, Yerevan] 2014. (In Armenian)

21

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

28. Shahaziz, Yervand. Hin Erevany'. Erevan. [Old Yerevan. Yerevan] 1931. (In Armenian)

29. Skylitzes, John. A Synopsis of Byzantine History 811-1057. Translated by John Wortley, with Introductions by J.-C. Cheynet and B. Flusin and Notes by J.-C. Cheynet, Cambridge, 2010.

30. Taravnetsi, Step'anos Asoghik. Patmut’yun tiezerakan. Matenagirq hayots’, ZhE hator, Zh dar, Patmagrut’yun, girq B, Erevan. [Universal History. Chronicler of Armenia, Vol. XV, 10th century, Historiography, Book 2, Yerevan] 2011. (In Armenian)

31. Teghagrut’yun [hayrenagitut’yun] Yerevani. ashkhatasirec A. Adameanc, Erevan. [Topography of Yerevan. with Diligence A. Adameants, Yerevan] 1889. (In Armenian)

32. Teghagrut’yun [hayrenagitut’yun] Yerevani. erkrord tpagrut’yun, ashkhatasirec A. Adameanc, Vagharshapat, [Topography of Yerevan. Second Edition, with Diligence A. Adameants, Vagharshapat] 1899. (In Armenian)

33. Ter-Ghevondyan, Aram. Arabakan amirayut’yunnery' Bagratunyac’ Hayastanum. Erevan. [The Arab Emirates in Bagratid Armenia. Yerevan] 1965. (In Armenian)

34. Town and Country in the Middle Ages: Contrasts, Contacts and Interconnections, 1100-1500. Edited by K. Giles and Ch. Dyer, Leeds, 2005.

35. Vimakan taregir, tsutsak zhoghovats'oy ardzanagrut'eanc hayots’, kazmeats’ K. Kostaneants, S. Peterburg. [Annal of Inscriptions. List of Armenian collection of protocols, complied by K. Kostaneants, S. Peterburg] 1913. (In Armenian)

36. Yovhannu kat'oghikosi Draskhanakertsvoy Patmut’yun Hayots’. Matenagirq Hayots’, ZhA hator, Zh dar, Patmagrut’yun. Ant'ilias. [History of Armenia of Catholicos Hovhannis Draskhanakerts’i. Chronicler of Armenia, Vol. XI, 10th century, Historiography, Antilias] 2010. (In Armenian)

37. ZhD dari hayeren dzer'agreri hishatakaranner. kazmets’ L. S. Khachikyan, Erevan. [Colophons of Armenian Manuscripts of XIV Century. Complied by L. S. Khachikyan, Yerevan] 1950. (In Armenian)

38. Barkhudaryan, Sedrak. «Mi qani ditoghut’yunner Yerevani Kat'oghike ekeghetsu ardzanagrut’yunneri veraberyal». HSSR' GA Teghekagir hasarakakan gitut’yunneri, tiv 5, e'j 69-78. [“Some Remarks on the Inscriptions of the Catholicos Church of Yerevan”. Bulletin of the Academy of Sciences of the Armenian SSR: Social Sciences, N 5, pp. 6978] 1947. (In Armenian)

39. Eghiazaryan, Arman. «Erevani hishatakut’yuny' VII dari ar'ajin kesin». Banber Yerevani hamalsarani, «Hayagitut’yun». N 1, e'j 3-13. [“The Mention of Yerevan in the First Half of VII Century”. Bulletin of Yerevan University, “Armenology”, N 1, pp. 3-13] 2018. (In Armenian)

40. ---. «Metaqsi tjhanaparhy' ev hayots’ t'agavorut’yuny' IX dari verjin ev X dari skzbin». Banber Yerevani hamalsarani, «Hayagitut’yun», 137.1, e'j 3-16. [“The Silk Road and the Armenian Kingdom at the End of IX and at the Beginning of X Centuries”. Bulletin of Yerevan University, “Armenology”, 137.1, pp. 3-16] 2012. (In Armenian)

41. Fisher, William Bayne, et al. “Araxes River”. Encyclopaedia Iranica, Edited by E. Yarshater, Volume II, Fascicle 3, London, Boston and Henley, 1987.

42. Ghafadaryan, Karo. «Yerevani mijnadaryan hushardzannery'». Lraber hasarakakan gitut’yunneri, tiv 1, e'j 73-93. [“The Medieval Monuments of Yerevan”. Herald of the Social Sciences, N 1, pp. 73-93] 1969. (In Armenian)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

43. ---. «Yerevan qaghaqi patmut'yan mi qani harts’eri masin». Patmabanasirakan handes, tiv 1, e'j 3-14. [“On Some Issues of the History of Yerevan”. Historical-Philogical Journal, N 1, pp. 3-14] 1969. (In Armenian)

44. Hakobyan, T'adevos. «Erevany' VII-IX darerum». Patmabanasirakan handes, tiv 3, e'j 14-26. [“Yerevan in VII-IX Centuries”. Historical-Philological Journal, N 3, pp. 14-26] 1968. (In Armenian)

22

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

45. Harut'yunyan, Arsen. «Mijnadaryan Yerevany' vimakan ardzanagrut’yunnerum». Ve'm hamahaykakan handes, tiv 3, e'j 246-268. [“Medieval Yerevan in Epigraphic Inscriptions”. Vem Pan-Armenian Journal, N 3, pp. 246-248] 2020. (In Armenian)

46. Juzbashyan, Karen. “Skilica o zahvate Anijskogo carstva v 1045 g.”. Vizantijskij vremennik, tom 40, s. 76-91. [“Skilitsa about the Capture of the Kingdom of Ania in 1045”. Byzantine Chronicle, Vol. 40, pp. 76-91] 1979. (In Russian)

47. Meliqset'-Bek, Levon. «Erevani hishatakut’yuny' Sevani 874 t'. ardzanagrut'yan mej». SSR'M GA haykakan filiali Teghekagir, tiv 4-5, e'j 117-118. [“The Mention of Yerevan in Sevan Inscription of 874”. Bulletin of the Armenian Branch of the Academy of Science of the USSR, N 4-5, pp. 117-118] 1940. (In Armenian)

48. Musheghyan, Khachatur. «Dramagitakan tvyalner Yerevani patmut'yan veraberyal». Patmabanasirakan hands, tiv 3, e'j 27-38. [“Monetary Data on the History of Yerevan”. Historical-Philogical Journal, N 3, pp. 27-38] 1968. (In Armenian)

YEREVAN IN THE AGE OF BAGRATIDS

ARMAN YEGHIAZARYAN

Yerevan State University, Faculty of History,

Master's program «Diaspora Studies», Head;

Journal «Scientific Artsakh», Member of the Editorial Board,

Doctor of Sciences, Professor,

Yerevan, the Republic of Armenia

The purpose of the article is to study the history of Yerevan in the era of the Bagratids (IX-XI centuries).

The task is to explore the time and circumstances of the process of the formation of Yerevan as a feudal city. To effectively solve the problem, all the material from the primary sources on the history of Yerevan, relating to the period under review, and the conflicting opinions expressed by researchers on the topic were collected and researched. As a result, the main events and their content of that important period of the medieval history of Yerevan were presented in detail.

The study was carried out with a historical-critical approach, within the framework of which an attempt was made to find out the reliability of the information from sources on the history of Yerevan in the 9th-11th centuries, to restore historical realities. With the help of the historical-genetic method, the process of development of Yerevan as a city is presented and highlighted, as well as the fact that in the era of the Bagratids Yerevan was a royal possession.

It has been found out that the study of the history of Bagratid era Yerevan is of great importance, on the one hand, in terms of full and comprehensive coverage of its development, and on the other hand, in terms of clarifying the time of Yerevan's formation as a city.

It is substantiated that Yerevan, having formed as an urban settlement by the middle of the 7th century, in the Bagratid era, being a royal possession and situated on the highways of international importance, developed significantly, acquiring all the features of a feudal city.

Keywords: sources, Yerevan, city, Hovhannes Draskhanakertsi, formation, Tsitsernakaberd, Byzantine army, Bagratid era.

23

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

ЕРЕВАН В ЭПОХУ БАГРАТИДОВ АРМАН ЕГИАЗАРЯН

руководитель магистерской программы «Диаспороведение» на факультете истории Ереванского государственного университета, член редакционного совета журнала «Научный Арцах», доктор исторических наук, профессор, г.Ереван, Республика Армения

Цель статьи - изучение истории Еревана в эпоху Багратидов (IX-XI вв.).

Задача, поставленная в статье, состоит в том, чтобы исследовать время и обстоятельства процесса формирования Еревана как феодального города. Для эффективного решения проблемы был собран и изучен весь материал первоисточников по истории Еревана, относящийся к рассматриваемому периоду, и противоречивые мнения, высказанные исследователями по данной теме. В результате были подробно представлены основные события и их содержание этого важного периода средневековой истории Еревана.

Исследование проведено с применением историко-критического подхода, в рамках которого предпринята попытка выяснить достоверность сведений источников по истории Еревана IX-XI веков, восстановить исторические реалии. С помощью историко-генетического метода представлен и освещен процесс развития Еревана как города, а также факт того, что в эпоху Багратидов Ереван был царским владением.

Выяснено, что изучение истории Еревана эпохи Багратидов имеет большое значение, с одной стороны, с точки зрения полного и всестороннего освещения его развития, а с другой стороны, с точки зрения уточнения времени становление Еревана как города.

Обосновано, что Ереван, сформировавшись как городское поселение к середине VII века, в эпоху Багратидов, будучи царским владением и располагаясь на магистралях международного значения, значительно развился, приобретя все черты феодального города.

Ключевые слова: источники, Ереван, город, Ованнес Драсханакертци, формирование, Цицернакаберд, византийская армия, эпоха Багратидов.

24

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.