Научная статья на тему 'ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԹՂԹԵՐԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ'

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԹՂԹԵՐԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
164
35
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Բագրատունիների հայոց պետականություն / Գագիկ Երկրորդ / Գրիգոր Մագիստրոս / պատմական թղթեր / Վեստ Սարգիս / դավաճանություն / հալածանքներ / նվաճված պետականություն / ARMENIAN KINGDOM OF BAGRATIDS / ARMENIAN STATE / GAGIK II / GRIGOR MAGISTROS / HISTORICAL EPISTLES / VEST SARKIS / TREACHERY / PERSECUTION / CONQUERED STATE / АРМЯНСКОЕ ЦАРСТВО БАГРАТИДОВ / АРМЯНСКОЕ ГОСУДАРСТО / ГАГИК II / ГРИГОР МАГИСТРОС / ИСТОРИЧЕСКИЕ ПИСЬМА / ВЕСТ-САРКИС / ПРЕДАТЕЛЬСТВО / ПРЕСЛЕДОВАНИЯ / ЗАВОЕВАННОЕ ГОСУДАРСТВО

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Հովսեփյան Հասմիկ

Հետազոտության նպատակը Բագրատունիների հայոց պետականության կործանման պատճառների բացահայտումն ու հիմնավորումն է՝ ըստ Գրիգոր Մագիստրոսի թղթերի: Հետազոտության խնդիրն է վերլուծելով Գրիգոր Մագիստրոսի՝ Անիի պետականության վերջին շրջանի պատմական իրադարձությունների գնահատության տեսակետից արժեքավոր թղթերը՝ ներկայացնել վերջինիս՝ քաղաքական ներքին ու արտաքին հակասությունների վերաբերյալ ուշագրավ մեկնաբանությունները: Հետազոտությունն իրականացրել ենք հետևյալ մեթոդների միջոցով՝ համեմատություն, վերլուծություն (անալիզ), վերացարկում, համադրություն (սինթեզ), դեդուկցիա: Հետազոտության արդյունքում հանգել ենք հետևյալ եզրակացությանը. ըստ Գրիգոր Մագիստրոսի նամակների՝ Անիի պետականության կործանման պատճառը Գագիկ Երկրորդի անփորձ լինելն էր, Վեստ Սարգսի՝ կենտրոնաձիգ պետությանը չենթարվելու հանգամանքը: Չնայած Վեստ Սարգսի բացահայտ դավադիր քայլերին` դյուրահավատ արքան շարունակում էր վստահել նրան՝ այդպիսով բռնելով կործանման ուղին փոխարենը հալածական վերաբերմունք էր դրսևորում Պահլավունի իշխանի նկատմամբ, որը, Վեստ Սարգսի դեմ դուրս գալով, կանխել էր վերջինիս կողմից հայոց գահին տիրանալը՝ թագավորեցնելով Գագիկ Երկրորդին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

GRIGOR MAGISTROS' LETTERS ON THE ARMENIAN KINGDOM OF THE BAGRATIDS

The aim of the study is to clarify and substantiate the reasons for the fall of the Armenian Kingdom of Bagratids, according to the epistles of Grigor Magistros. The subject of the research is the presentation of valuable in terms of assessing the historical events of the last period of the Ani State, by analyzing the epistles of Grigor Magistros, his interesting commentaries on internal and external political contradictions. The study was carried out by the following methods: comparison, analysis, abstraction, synthesis, deduction. As a result of the study, we came to the following conclusion: according to the epistles of Grigor Magistros, the inexperience of Gagik II and the circumstance of insubordination to the centripetal state of Vest Sarkis, caused the fall of the Ani State. Despite the obvious treacherous steps of Vest Sarkis, the credulous king continued to trust him, thus embarking on the path of fall, and instead pursued Prince Pahlavuni, who, coming out against Vest Sarkis, prevented the latter from seizing the throne, raising Gagik II to royalty.

Текст научной работы на тему «ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԹՂԹԵՐԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, LITERATURE STUDY ЛИТЕРАТУРОВЕДЕНИЕ

ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԹՂԹԵՐԸ ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ*

ՀԱՍՄԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ՀՀ Արմավիրի մարզի «Արտաշարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ,

Խ. Աբովյանի անվան ՀՊՄ-ի, հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն hasmik.hovsepyan. J99J@mail.ru

Հետազոտության նպատակը Բագրատունիների հայոց պետականության կործանման պատճառների բացահայտումն ու հիմնավորումն է' ըստ Գրիգոր Մագիստրոսի թղթերի:

Հետազոտության խնդիրն է վերլուծելով Գրիգոր Մագիստրոսի' Անիի պետականության վերջին շրջանի պատմական իրադարձությունների

գնահատության տեսակետից արժեքավոր թղթերը' ներկայացնել վերջինիս' քաղաքական ներքին ու արտաքին հակասությունների վերաբերյալ ուշագրավ մեկնաբանությունները:

Հետազոտությունն իրականացրել ենք հետևյալ մեթոդների միջոցով' համեմատություն, վերլուծություն (անալիզ), վերացարկում, համադրություն

(սինթեզ), դեդուկցիա:

Հետազոտության արդյունքում հանգել ենք հետևյալ եզրակացությանը. ըստ Գրիգոր Մագիստրոսի նամակների' Անիի պետականության կործանման պատճառը Գագիկ Երկրորդի անփորձ լինելն էր, Վեստ Սարգսի' կենտրոնաձիգ պետությանը չենթարվելու հանգամանքը: Չնայած Վեստ Սարգսի բացահայտ դավադիր քայլերին' դյուրահավատ արքան շարունակում էր վստահել նրան' այդպիսով բռնելով կործանման ուղին և փոխարենը հալածական վերաբերմունք էր դրսևորում Պահլավունի իշխանի նկատմամբ, որը, Վեստ Սարգսի դեմ դուրս գալով, կանխել էր վերջինիս կողմից հայոց գահին տիրանալը' թագավորեցնելով Գագիկ Երկրորդին:

Հիմնաբառեր' Բագրատունիների հայոց պետականություն, Գագիկ Երկրորդ, Գրիգոր Մագիստրոս, պատմական թղթեր, Վեստ Սարգիս, դավաճանություն, հալածանքներ, նվաճված պետականություն:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունին Բագրատունիների հայոց թագավորության վերջին շրջանի իրականության ժամանակակիցներից, կերտողներից ու ապա նվաճված պետականության անմիջական վերապրողներից է: Գիտական աշխարհին հայտնի է իր բազմամոտիվ թղթերով, որոնք ֆրանսիացի անվանի հայագետ Վիկտոր

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 12.12.2019թ.:

է 28.09.2019թ., գրախոսվել'

12.11.2019թ., տպագրության

355

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Լանգլուան համարում է էպիստույար ժանրի բացառիկ դրսևորումներ545: ԺԱ դարի այս մտավորականից հայտնի են նաև «Տաղասացութիւն ներհուն առն Գրիգորի Մագիստրոսի ուղղափառ իշխանի» չափածո ստեղծագործությունը և

«Քերականութեան մեկնութիւն» աշխատությունը546: Այս ստեղծագործությունների ընդօրինակություններից պահպանվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագիր մատյաններում (98, 739, 874, 1138, 1638, 1715, 1739, 1740, 1741, 1742, 1744,1748, 1752, 1764, 1797, 1805,1813, 1837, 2079, 3062, 3068, 3130, 3172, 3293, 3860, 3914, 3917, 4207, 4232, 4330, 4337, 4424, 4669547, 5066, 5205, 5997, 6009, 6045, 6331, 6346, 6485, 6562, 6734, 6897, 6988, 7257, 7581 8312, 9827, 10182548, 10485,10982549):

Մեր ուսումնասիրության նյութը Մագիստրոսի' պատմական բովանդակություն ունեցող թղթերն են, որոնցում վերջինս ներկայանում է քաղաքական խնդիրների ընկալումների յուրովի տրամաբանությամբ, ներքին ու արտաքին հակասությունների ուշագրավ գնահատություններով: Ընդ որում, ԺԱ դարի պատմաքաղաքական դրվագների և դրանց շուրջ ստեղծված իրողությունների ու հարաբերությունների բարդ համակարգն արտացոլող մագիստրոսյան թղթերը կարելի է դիտարկել ժամանակագրական վերլուծության համատեքստում: Այսպես՝ հետաքրքրական

փաստեր և ճանաչողական արժեք ունեցող պատմական հարցերին անդրադարձող նամակներում երեք հիմնական խմբով կարելի է ենթակարգել. ա) թղթեր, որոնք գրվել են Գագիկ 2-րդի գահակալությունից առաջ՝ Հովհաննես Սմբատի և Աշոտի գահակալության շրջանում («Առ տէր Պետրոս, ի ժամանակի խուժան յառնելոյ ի քաղաքին, ի վերայ նորա. բան մխիթարական եւ հարցումն Անանիայի գրոց Շիրակայնոյն, զոր մեծ Քննիկոն անուանեն», «Առ հոգեւոր տէրն Պետրոս կաթողիկոս ի ժամանակին, յորում ի կապանաց իւրոց վերստին յաջորդեաց յաթոռ իւր, խնդրեալ ի Գրիգորէ զգիր սրբոյն Եփրեմի Հաւատոցն, զոր ընթեռնոյր մինչ ի բանտին էր»), բ) թղթեր, որոնք գրվել են Գագիկ 2-րդի գահակալության ընթացքում («Պատասխանի

Տե'ս Դոլուխանյան Ա., Հայ միջնադարյան գրականության հիմնական

ուղղություններն ու ժանրերը, (ուսումնական ձեռնարկ), Ե., 2012թ., էջ 37:

46 «Տաղասացութիւնը....» լույս է տեսել 1825 թ. Կոստանդնուպոլսում, իսկ 1868-ին տպագրվել Վենետիկում «Տաղասացութիւնք Գրիգորի Մագիստրոսի Պահլաւունւոյ» վերնագրով: Իսկ ինչ վերաբերում է «Քերականութեան մեկնութիւն» աշխատությանը, դրան անդրադարձել է Նիկողայոս Ադոնցն իր հայերենագիտական ուսումնասիրություններում: 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին մեզ հայտնում է, որ Մագիստրոսն այս աշխատությունը գրել է որդու' Գրիգոր Վկայասերի խնդրանքով, մեջբերենք. «Ապա աշխարհս Հայոց ժողովեալ'ի մի վայր' կացուցին հայրապետ զտէր Վահրամ զոր անուանեցին Գրիգորիս. զորդին Գրիգորի Մագիստրոսի' ի քաղաքէն Բջնոյ, զթոռն Վասակայ մարտիրոսի, զայր իմաստուն և առաքինի: Սա խնդրեաց յիւրմէ մեկնել զարուեստն քերականի, զի էր նա իմաստասէր. և մեկնեաց զնա արուեստաւոր բանիւ» (Կիրակոս Վարդապետ Գանձակեցի, Համառօտ պատմութիւն ի սրբոյն Գրիգորէ ցաւուրս իւր լուսաբանեալ, Վենետիկ, 1865, էջ 54): Ն. Ադոնցը նշում է, որ «Գրիգորի' մեծ հեղինակություն վայելող քերականական երկասիրությունը հետագայում դուրս է մղվել դպրոցից և առհասարակ գործածությունից Հովհաննեսի ավելի հանգամանալից բանաքաղով, որը լույս է ընծայվել 1923 թ.: Դրանով է բացատրվում Մագիստրոսի գործի համեմատաբար հազվադեպ լինելը» (Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատոր Գ, Երևան, 2008, էջ LX):

47 Ցուցակձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հատորԱ/ կազմեցին' Օ. Եգանյան, Ա.Զեյթունյան, Փ.Անթաբյան/ ներածությունը' Օ.Եգանյանի, խմբագրությամբ' Լ. Խաչիկյանի, Ա. Մնացականյանի, Երևան, 1965:

48 Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Բ/ կազմեցին' Օ. Եգանյան, Ա.Զեյթունյան, Փ. Անթարյան/ ցանկերը և համեմատական տախտակները' Օ. Եգանյանի, խմբագրությամբ' Լ. Խաչիկյանի, Ա. Մնացականյանի, Երևան, 1970:

549 Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հատոր Գ/ կազմեց' Ա. Մալխասեան, խմբագրութեամբ' Ա. Տէր-Ստեփանեանի, Երևան, 2007:

356

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Սարգիս վարդապետի եւ ողբ ի վերայ Արամեանս նահանգի», «Պատասխանի Սարգսի վարդապետին», «Առ վարդապետն Սարգիս ի ժամանակի հալածանաց գրեաց ի մայրաքաղաքն Անի», «Առ որդին Աշոտի պատասխանի, մինչ զհօրէն իւր գրէր բանս կեղերջականս»), գ) թղթեր, որոնք գրվել են Գագիկ 2-րդի գահակալությունից հետո («Պատասխանի կաթողիկոսին յաղագս Գագկայ, որ ասէր թէ խորհին կորուսանել զքեզ», «Առ վարդապետն Սարգիս», «Պատասխանի թղթոյն Գագկայ որդւոյն Աշոտոյ, եկեալ վասն ոչինչ իրաց վայրապար զկնի կրօնաւորաց սակս պարտուց ինչ նոցա ի գաւառէն Տարօնոյ»): Խնդրո առարկա թղթերը եղել են նաև պատմաբան Կարեն Մաթևոսյանի ուշադրության կենտրոնում: Վերջինս «Անիի ազնվականության

պատմությունից կամ երեք Գրիգոր Մագիստրոս» գրքում ներկայացրել է կաթողիկոսական աթոռի անցումը Պահլավունիներին, Բագրատունյաց

թագավորության ճգնաժամը, Պետրոս կաթողիկոսի գործունեությունը,

Պահլավունիների և կաթողիկոսի հարաբերությունները, Գրիգոր Բջնեցու

գործունեությունը մինչև մագիստրոսության արժանանալը, Գագիկ 2-րդին թագադրելը և մագիստրոսի կոչում ստանաք, Վահրամ Պահլավունու մահը, կաթողիկոսության հեռացումն Անիից, ժամանակի վախճանաբանական կանխատեսումները և Գրիգոր Մագիստրոսի ծրագիրը550:

Նամակներում Մագիստրոսի հիմնական թղթակիցներն են Գագիկ արքան, Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, Սարգիս Անեցի վարդապետը: Նշենք նաև, որ պատմաբան Կարեն Մաթևոսյանը Սարգիս վարդապետին ուղղված հինգ թղթերին՝ ԺԸ, ԺԹ, Ի, ԻԱ, ԻԲ, անդրադարձել է նաև իր «Անի. եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը» աշխատության մեջ: Վերջինս կարևորում է այդ թղթերը Սարգիս վարդապետի կենսագրության, հեղինակության, գիտական և ուսումնական հմտության վերաբերյալ կարևոր նյութեր պարունակելու տեսակետից551:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունին Պետրոս կաթողիկոսի հետ «կապուած էր առանձին իմն սիրով և յարգանքով»552, և նրա հետ նամակագրական կապի մեջ է եղել նաև այն իրադարձությունների ընթացքում, երբ Հովհաննես Սմբատի և Պետրոս Ա-ի հարաբերությունները սրվել են, ինչպես Սմբատ պատմիչն է ասում, «վասն զի թագաւորն և ամենայն նախարարքն ոչ լսէին նմա, զինչ և խօսէր ընդ նօսա վասն պատուիրանացն Աստուծոյ....»553, որի հետևանքով «Ի ՆՁԶ (1037) թվին Հայոց զայրացել տէր Պետրոս կաթողիկոսն յԱնի ի Յովանէս թագաւորէն եւ յիշխանացն եւ գնացեալ ի Վասպուրական գաւառ եւ եկաց Դ (4) ամ ի Ձորաւանս Սալնապատի, զոր շինեալ էր տէր Ներսէսի: Եւ ապա խաբանօք յուղարկեալ տարան յԱնի եւ եդին յարգելանի»554, և նրա փոխարեն կաթողիկոս «նստուցին» Սանահինի հայր Դեոսկորոսին' «առանց ժողովոյ եպիսկոպոսաց և քահանայից. և ոչ ոք էր որ ընդունէր զնա, և ոչ քարոզեցաւ անուն նորա ի սուրբ եկեղեցի ընդ այլ հայրապետսն, վասն զի ամենեքեան անարժան համարեցան զնա»555, արդյունքում ինչպես կարդում ենք Սամվել Անեցու ժամանակագրության մեջ, սաստիկ բարկացան բոլոր եկեղեցականները «եւ ոչ լինէր խաղաղութիւն մինչեւ եկեալ Աղուանից կաթուղիկոսն համոզեաց զնոսա ի խաղաղութիւն մեծաւ աղաչանօք հանեալ զՍէր Պետրոս ի

550 Մաթևոսյան Կ., Անիի ազնվականության պատմությունից կամ երեք Գրիգոր Մագիստրոս, Երևան, 2015, էջ 36-83:

551 Տե'ս Մաթևոսյան Կ., Անի. եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը, Ս. Էջմիածին, 1997, էջ 330-335:

5 2 Գրիգոր Մագիստրոսի թղթերը, բնագիրն յառաջաբանով և ծանօթագրութիւններով առաջին անգամ ի լոյս ընծայեց Կ.Կոստանեանց, Աղէքսանդրապօլ, 1910, էջ 285-286:

553 Սմբատ Սպարապետ, Մատենագրութիւնք նախնեաց, Վենետիկ, 1956, էջ 31:

554 Սամուէլ Անեցի և շարունակողներ, Ժամանակագրութիւն, Երևան, 2014, էջ 185:

555 Սմբատ Սպարապետ, Մատենագրութիւնք նախնեաց, էջ 32:

357

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

բանդէն եւ յուղարկեալ զԴէոսկորոս ի վանս իւր»556: Սմբատ պատմիչը ուղարկվել բառի փոխարեն գործածում է արտաքսվել բառը. «....իսկ զանօրինեալ եպիսկոպոսապետն Դէոսկորոս մեծաւ նախատանօք արտաքսեալ, սուգ մեծ հասուցին նմա»557, պատճառը Դեոսկորոսի անչափ ամոթալի արարքներն էին, Մատթեոս Ուռհայեցին այս մասին գրում է, որ նա հանդգնություն ունեցավ կամայականորեն բազմաթիվ անարժանների եպիսկոպոս ձեռնադրել, առաջ քաշել բոլոր նրանց, ովքեր գործած բացահայտ հանցանքների պատճառով նախկին հայրապետների կողմից մերժված էին աթոռից, հայոց աշխարհի եպիսկոպոսներն ու վարդապետները նզովեցին թագավորին և բոլոր հայոց նախարարներին եկեղեցու ներսում ստեղծված հակառակության համար558: Այս պայմաններում «..Գրիգոր Բջնեցին միջնորդի դեր ստանձնեց հայ իշխանների ու խռովյալ հայրապետի միջև, Պետրոսը մեղմացավ և իշխաններին թույլ տվեց հորդորներով խորտակեն իր անդրդվելիության դարպասները, մոտենան իր բարկության անմատույց բարձունքին և դեսպանախոսության ճոպան նետեն իր անձկության տապանը»559: 10 3 8-ին Պետրոս կաթողիկոսը վերահաստատվում է կաթողիկոսական աթոռին, իսկ Սանահինի վանքի առաջնորդ, գիտնական Դեոսկորոսին «..շուտով ձգեցին, երկու կողմանէ ալ տհաս ընտրութեամբ եւ հաւանութեամբ, յորմէ սրտցաւութիւն և մահ պատճառեցաւ Դէոսկորեայ»560: Վարդան Արևելցին, որը չի անդրադարձել դեպքի մանրամասներին, Դեոսկորոսի հանդեպ իր գնահատությունների մեջ միայն ընդգծված համակրանք ունի, իր պատմության մեջ գրում է, որ երբ Աղվանքի Հովսեփ կաթողիկոսի միջամտությամբ Պետրոս հայրապետը հաստատվում է իր աթոռին, «..Դիոսկորոսը' առաքինի և սուրբ այդ մարդը, վերադարձավ իր վանքը»561:

«Առ տէր Պետրոս, ի ժամանակի խուժան յառնելոյ ի քաղաքին, ի վերայ նորա. բան մխիթարական եւ հարցումն Անանիայի գրոց Շիրակայնոյն, զոր մեծ Քննիկոն անուանեն» թղթում (թուղթ Բ)բացի այն, որ Գրիգոր Մագիստրոսը Պետրոս կաթողիկոսին իր մտահոգությունն է հայտնում, որ Անանիա Շիրակացու գրվածքները, որոնք «բազում աշխատութեամբ» և «յածաչու խոնջմամբ» հաւաքել էր զանազան և «յոքնաբեղուն» մատյաններից, անուշադրության են մատնվել և առաջ է քաշում դրանց գիտական ըմռնման և գնահատության հարցը, նա նաև իր մխիթարական խոսքն է ուղղում կաթողիկոսին' նրա անվան շուրջ ծագած հասարակական դժգոհությունների առիթով' դա կապելով արամյան անմտության հետ. «զի Արամեան անմտութիւն զայս ոչ մի անգամ կամ երկիցս բայց եւ բազում անգամ յամառեալք..»562 և հիշեցնում է, որ Գրիգոր Լուսավորչին, Հոմերոսին, Դենոսթենեսին, Ոդիսևսին նույնպես հալածել են, Պլատոնը «ի Սիկիյիայ վաճառեալ»563, Սոկրատեսը մեռել է «սակս համբակացն դիտողութեան եւ ի կատական հեգնաբանութիւնսն»564:

Թղթում Մագիստրոսն ընդգծում է կաթողիկոսի արժանիքները, արդար ու ողջախոհ լինելը և քաջալերում է, որ ստեղծված «տկար» դրությունը նրա նման վսեմ մարդուն միայն ու միայն առավել կզօրացնի.«.. քանզի յորժամ տկարանամք, յայնժամ զօրանամք.եւ հոգին ի թիկունս հասանէ տկարութեան մերում. քանզի որ զփորձ առեալն է, կարող է փորձաւորացն օգնական լինել»565:

556

557

558

559

560

561

562

563

564

565

Նույն տեղում:

Նույն տեղում, էջ 32-33:

Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1973, էջ 51-52:

Գրիգորյան Վ., Դար կորստյան, Երևան, 1985, էջ 83:

Շնորհայի և պարագայ իւր, գրեաց Հ. Ղևոնդ Մ. Այիշան, Վենետիկ, 1873, էջ 132:

Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, Երևան, 2001, էջ 140:

Գրիգոր Մագիստրոսի թղթերը, էջ 6:

Նույն տեղում, էջ 5:

Նույն տեղում:

Նույն տեղում, էջ 7:

358

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Պետրոս կաթողիկոսին ուղղված Ա թուղթը, որն ունի հետևյալ խորագիրը' «Առ հոգեւոր տէրն Պետրոս կաթողիկոս ի ժամանակին, յորում ի կապանաց իւրոց վերստին յաջորդեաց յաթոռ իւր, խնդրեալ ի Գրիգորէ զգիր սրբոյն Եփրեմի Հաւատոցն, զոր ընթեռնոյր մինչ ի բանտին էր», գրվել է այն ժամանակ, երբ կաթողիկոսն արդեն ազատ էր արձակվել, վերանշանակվել աթոռին և Մագիստրոսից խնդրել Սուրբ Եփրեմի գիրքը, որն ընթերցել էր բանտում եղած ժամանակ: Նամակում չկան մանրամասներ կաթողիկոսի բանտարկության, ապա վերստին աթոռին նշանակվելու մասին: Այստեղ կա ստեղծված իրադարձությունների վերաբերյալ Մագիստրոսի վերաբերմունքը: Նա խորին ակնածանքով է դիմում կաթողիկոսին, գնահատում նրա՝ հավատի մեջ հաստատուն լինելը, բանտարկության ու միայնության մեջ միայն ու միայն հավատին ապավինելը. «.... վասն զի ըղձալի էր քեզ քան զոսկի եւ քան զարծաթ. վասն զի պատուիրանք Տեառն լոյս են եւ լոյս տան աչաց, եւ յայնմանէ երկիւղ սուրբ, որ մնայ յաւիտեան»566:

Պատմական բովանդակության տեսակետից հետաքրքրական է Պետրոս կաթողիկոսին ուղղված մի այլ նամակ՝ «Պատասխանի կաթողիկոսին յաղագս Գագկայ, որ ասէր թէ խորհին կորուսանել զքեզ» վերնագրով: Բովանդակությունից կարելի է ենթադրել, որ նամակը գրվել է Գագիկ արքայի՝ խաբեությամբ Հունաստանում արգելափակվելուց հետո: Մագիստրոսը խորին ցավ է ապրում, որ չնայած իր այդքան ջանքերին' չի կարողացել կանխել Բագրատունիների հայոց պետականության կորուստը, և այդ կորստի բեռը ծանրացել է նաև նրա ուսերին: Սակայն այդ ժամանակ Պահլավունի իշխանը բախվել էր պատմաքաղաքական իրավիճակը լրջորեն գնահատելու փաստին, և վերջինս վճռում է նախաձեռնող լինել՝ իր կամքով Բջնիի բանալին հանձնելով Մոնոմախ կայսերը: Խնդիրն այն էր, որ Գագիկն արդեն հավատացել էր թագավորի երդումներին և գնացել նրա մոտ, իսկ վերջինս, ինչպես գրում է Արիստակես Լաստիվերցին, չէր մտաբերել ո'չ երդումները, ո'չ էլ խաչի միջնորդությունը, փակել էր նրան և պահանջել, որ իրեն տա Անին567: Այս

հանգամանքներում է Մագիստրոսը շտապում Մոնոմախ կայսեր մոտ՝ իրավիճակը փրկելու և Գագիկին հետ բերելու նպատակով, սակայն իրադարձությունները մեզ հայտնի ձևով են զարգանում: Լաստիվերցի պատմիչն այս մասին գրում է. «Երբ այս խնդիրը երկարաձգվեց, քաջ Վասակի որդի Գրիգորը, որ իմաստուն և աստվածաբանությանը հույժ քաջահմուտ մարդ էր, որի նմանը ոչ ոք չկար, վեր կացավ գնաց թագավորի մոտ: Երբ տեսավ, որ Գագիկին չեն թողնելու վերադառնա իր երկիրը, թագավորին ներկայանալով՝ հանձնեց նրան Բջնու բանալին ու իր հայրական բոլոր կալվածները և նրա կողմից մեծարվելով ստացավ մագիստրոսության պատիվ ու բնակության տեղ Միջագետքի սահմաններում՝ գյուղեր ու քաղաքներ, գրով ու ոսկյա կնիքով հաստատված, որպես ազգեազգ հավիտենական ժառանգություն»568: Վարդան Արևելցին նշում է այն կալվածքների անունները, որոնք Մագիստրոսը հանձնել էր կայսերը. «Այդ ժամանակներում քաջ Վասակի որդի Գրիգորը Բջնին, Կայանը, Կայծոնը, որոնք իր ձեռքի տակ էին, տալիս է Մոնոմախին և փոխարենն ստանում է Միջագետքի դքսությունը»569:

Հայոց պետականությունն այլևս չկար և չկար Հովհաննես Սմբատի կտակի, Գագիկ արքայի անփորձության պատճառով, և որպեսզի երկինքը հիմնովին չփլուզվեր հայոց աշխարհի վրա, կարծում ենք՝ Մագիստրոսը փորձեց այդ կերպ փրկել դրությունը: Իհարկե, միևնույն ժամանակ հետաքրքրական է Պետրոս Գետադարձի նկատմամբ Գրիգոր Մագիստրոսի դրական վերաբերունքն այն պարագայում, երբ

566

567

568

569

Նույն տեղում, էջ 4:

Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, Երևան, 1971, էջ 36:

Նույն տեղում, էջ 36:

Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, էջ 142:

359

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

«Անին բյուզանդական կայսերը հանձնել են Վեստ Սարգիսը և Պետրոս Գետադարձ կաթողիկոսը»570: Թղթի վերջին մասում նա պատմում է արտույտի մասին

ժողովրդական առակը: Արտույտը փորձում էր զգուշությամբ մեջքի վրա պառկած ոտքերով պահել երկինքը՝ կանխելով վերջինիս փլուզումը երկրի վրա: Եվ երբ նրան ծաղրելով հարցնում են, թե ինչպես է իր ծնկներով երկինքը պահելու, թռչունը պատասխանում է՝ որքան կարողանում է, այդքան էլ պահում է: Մագիստրոսն իրեն համեմատում է այդ արտույտի հետ. «Արդ իմ ծղէ ծնգօքս է. օգնական է սրբոյն Գրիգորի եւ Արամեան նահանգիս, զոր Երեմիաս ի Տեառնէ կոչէ յօգնականութիւն....»571: Այստեղ ուշագրավ է մի ուրիշ հանգամանք ևս. Մագիստրոսը ստեղծված անօգնական դրության մեջ մեղադրում է հայրենիքը ծախողներին, և այդ վաճառքի պատճառով է, որ սեփական երկրից «.... հալածական լեալ փախչիմք, Տէր արասցէ դատաստան»572: Եվ առաջին հերթին հենց ինքը' Գագիկն է իբրև գերի կալանավորվել «հեռավոր աշխարհում»: «Այս վաճառքն,- գրում է Լաստիվերցին,- ինձ ավելի անմարդկային է թվում, քան Հուդայինը, որովհետև այն ժամանակ, թեև վաճառվողը անարգանքի ենթարկվեց, բայց վաճառը գին եղավ ամբողջ աշխարհի փրկության..իսկ այստեղ՝ վաճառողը չափազանց տմարդի էր ու անգութ, որովհետև այսքան չարիքների պատճառ դարձավ, որովհետև այն այգին, որ տերը տնկեց և մեր Լուսավորիչը իր տասնհինգամյա քրտնաջան աշխատանքով մշակեց, ցանկապատը քանդելով ու աշտարակները կործանելով, դարձրեց օտարների ոտքի կոխան....Այս բոլորի լուրը թող տիրոջը հասնի, և նրա դատաստանը թող տերը տեսնի»573:

Մագիստրոսն անմիջապես Գագիկ 2-րդին ուղղված երկու թուղթ ունի' «Առ որդին Աշոտի պատասխանի, մինչ զհօրէն իւր գրէր բանս կեղերջականս» (թուղթ ՀԲ), «Պատասխանի թղթոյն Գագկայ որդւոյն Աշոտոյ, եկեալ վասն ոչինչ իրաց վայրապար զկնի կրօնաւորաց սակս պարտուց ինչ նոցա ի գաւառէն Տարօնոյ» (թուղթ ՀԳ): Թղթերն ամբողջական պատկերացում են տալիս Պահլավունի իշխանի և Գագիկ 2-րդի բարդ ու անառողջ փոխհարաբերությունների մասին: Մագիստրոսն իր մտահոգությունն է հայտնում այն հարցի շուրջ, թե իր նկատմամբ հալածանքների ալիքը իրատեսական հիմքեր չունի, և խոհեմ արքան չէր կարող չըմբռնել այդպիսի առերևույթ մեղադրանքների անարդարացիությունն ու չար միտումները: Այնուամենայնիվ, տարակուսանքով, կեղծիքով և անօրեն խորհուրդներով չպիտի կաշկանդել սեփական միտքը: Այսպիսի դիտողությունն ուղղված էր հենց Գագիկ արքային, և այս հիմնական գաղափարի շուրջ է տարածվում ՀԲ թղթի բովանդակությունը: Նամակից պարզ է դառնում, որ Գագիկ արքան սպառնացել է անիծել իրեն, ի պատասխան դրան, Մագիստրոսը գրում է, որ ինքը ոչ մի գաղտնի նենգության գիտակ չէ և արքայի' անիծելու սպառնալիքին կարող է միայն նրա համար աղոթելով արձագանքել. «... դու սպառնաս անիծանել, այլ ես աղօթել ի վերայ քո. զորս ոչ երբէք սխալեցի եւ ոչ սխալեմ....»574: Եվ ավելացնում է, որ եթե իրեն խռովարար է կարծում, թող տիրոջ առաջ ասի, որովհետև ինքն անմեղ է. «..զիա՞րդ ճանաչես զիս' հալածելոցն հաւաքի՞չ կամ խռովութեան շիջուցի՞չ, եթէ ընդ խազմարարս խռովիչ, ասա' առաջի Տեառն»575: Այսպիսի անհաշտ ու հակասական մթնոլորտը տիրապետող է նաև Գագիկ 2-րդին գրված հաջորդ' ՀԳ թղթում, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ գրվել է այն ժամանակ, երբ արքան բանտարկված էր: Նամակի վերջին մասում արքային ցավեցնելու համար սուր շեշտերով Մագիստրոսը նշում է բոլոր այն տարածքները, որոնք Մոնոմախ կայսեր կողմից էր ստացել և որոնց վրա իշխում էր, մինչդեռ Գագիկը

570 Դոլուխանյան Ա., Ֆրանսիացի հայագետներ (XIX-XX դարեր), էջ 183:

571 Գրիգոր Մագիստրոսի թղթերը, էջ 13:

572 Նույն տեղում:

573 Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, էջ 35:

574 Գրիգոր Մագիստրոսի թղթերը, էջ 210:

575 Նույն տեղում:

360

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

կորցրել էր իր իշխանությունը. «Ե՜կ տէ՜ր իմ, Վասպուրականի եւ Տարօնոյ եւ Մանազկերտի, Արճիշոյ, Բերկրոյ, Միջագետաց տէ՜ր եւ Մօնումախին մագիստրո՜ս, վեստ եւ տուկ ի Խարբի որդւոյդ ի գանգատ գնա՜.չէ, մի՜ աւատայք: Բայց յԱստուծոյ երկնչիմ յայն, յոր յուսամ, որում երկրպագեմ»576: Բայց և այնպես, Մագիստրոսը պատրաստ է ներել արքային և աստծուց կյանք ու բարի միտք է խնդրում նրա համար: «.... Եւ ես ներեմ եւ աղաչեմ, որ ձեզ կեանք տայ եւ բարի միտս, ողջ լի՜ք»577:

Գագիկի բանտարկությունը Մագիստրոսը կապում է նրա անմտության և դրա հետևանքով «ոմանց» չար խրատների ու խորհուրդների կամակատարը դառնալու հետ և անկեղծորեն խոհեմ լինելու խորհուրդ է տալիս. «Տէ՜ր իմ, աղէ՜ զմտաւ ա՜ծ զքսութիւն ոմանց եւ զի չարն եւ ի վատթարագոյնսն կողմ զհակամիտօղսն զքեզ խրատողացն....եւ ի բարձրագոյնն մակարդակ լեռան ձգեա՜ զքոյդ վեհական խոհեմութիւն: Եւ այսոքիկ նախուստն մինչ տակաւին ի քումն սեպհականի»578: «Ոմանց» ասելով՝ Մագիստրոսը նկատի ունի արքային իր դեմ տրամադրած Վեստ Սարգսին ու նրա կողմնակիցներին: Արիստակես Լաստիվերցին իր աշխատության մեջ այս խնդրի մասին գրում է, որ Գագիկը Վահրամի և իրեն թագավորեցնող մյուս իշխանների խորհուրդը չլսեց, այլ ենթարկվելով նենգավոր Սարգսի սադրանքին' դուրս եկավ քաղաքից և կարթով բռնված մի ձկան նման կամ ծուղակն ընկած մի թռչունի պես անդառնալի ուղևորությամբ գնաց Հունաստան579: Վարդան Գրիգորյանն իր «Դար կորստյան» պատմավեպում գրում է, որ Անիի մեծամեծները «Գլխապատառ նետվեցին վեստ Սարգսի բացած կորստյան «պատվավոր» ուղին և խոսքները մեկ արած սկսեցին արքայի շուրջ հյուսել դավաճանության ոստայնը»580: Այստեղ պիտի ընդգծենք, որ ժամանակի պատմիչներից Սամվել Անեցին համակրանքով է խոսում Վեստ Սարգսի մասին' վերջինիս բերդաշինության և եկեղեցաշինության համար581: Սամվել Անեցու և նրան շարունակողների «Ժամանակագրություն»-ում Գագիկի' Կոստանդնուպոլիս գնալու հարցում շեշտվում է նաև Գրիգոր Մագիստրոսի միջամտությունը. «Տէր Պետրոս եւ ազատ Սարգիս եւ Գրիգոր Բջնեցին նենգեցին զԳագիկ եւ զԱնի ետուն ի կայսրն Յունաց, վասն որոյ ելին ի բընիկ աշխարհէն իւրեանց' տէր Պետրոս եւ Գրիգոր' Վասակայ որդին, Գագիկ եւ այլք իշխանք Հայոց եւ եկին ի Հոռոմս»582: Այս նույն դիրքորոշումը տեսնում ենք նաև 17-րդ դարի ժամանակագիր Դավիթ Բաղիշեցու մոտ, նա գրում է, որ հույներն իրենց սովորության համաձայն խաբեությամբ իրենց մոտ են

576 Նույն տեղում, էջ 213:

577 Նույն տեղում:

578 Նույն տեղում, էջ 212:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

579 Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, էջ 36:

580 Գրիգորյան Վ., Դար կորստյան, էջ 153:

581 «Մեծապատիւ Վեստն Սարգիս, զկնի բազում շինուածոց, բերդից և եկեղեցեաց զհրաշալի վանքն զԽցկունս շինեաց, պայծառ պսակաւ զարդարեալ սուրբ քաւարանաւն, որ ճանաչի անուն Սուրբ Սարգիս: Նաև զԾառաքար վանքն բերդ արարեալ, պարսպեալ հաստահեղոյս կրով, բրգունս ձուլածոյս, յորում և ընդ սրբոյ խորանարդ տաճարին կանգնելոյ յանուն սուրբ Գէորգա, շինէ Բ (2) այլ յարակիցս գմբեթաւորս, զսուրբ Յովաննէս և Սուրբ Սեքենոս» (տե՜ս Սամուէլ Անեցի և շարունակողներ, Ժամանակագրութիւն, էջ 183):

582 Սամուէլ Անեցի և շարունակողներ, Ժամանակագրութիւն, էջ 187: Կարեն Մաթևոսյանը գրքի «Ծանոթագրություններ» բաժնում գրում է, որ թեև ժամանակագրության վաղարշապատյան հրատարակությունից օգտվողներն այս վկայությունը համարել են Սամվել Անեցունը, սակայն այն հավելում է' իրազեկ մեկի կողմից արված (տե՜ս Սամուէլ Անեցի և շարունակողներ, Ժամանակագրութիւն, էջ 395):

Սամվել Անեցու ժամանկագրության վերահրատարակության մեջ «Ժամանակագրության լրացումներն ու հավելումները» բաժնում հիշյալ փաստի վերաբերյալ ասվում է, որ հնագույն ձեռագրերից ոչ մեկը չունի նման տեղեկություն, և խնդիրն այն չէ, թե հիշատակությունն ինչ չափով է իրականությանը համապատասխանում, պարզապես այն չի պատկանում Սամվել Անեցու գրչին (տե՜ս Սամուէլ Անեցի և շարունակողներ, Ժամանակագրութիւն, էջ 34):

361

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

կանչում Գագիկին «ի սադրելոյ իշխանացն Սարգսի եւ Գրիգոր Բճնեցոյև արգե[ին զթագաւորն ի կղզին Աղթամար...»583: Իսկ Մատթեոս Ուռհայեցին իր

ժամանակագրության մեջ շեշտում է միայն Վեստ Սարգսի անունը՝ նրան անվանելով նենգավոր, որը այլ ազատների հետ քաջալերում է արքային գնալ Մոնոմախի մոտ584: Վիկտոր Լանգլուան նույնպես կարծում է, որ «Գրիգոր Մագիստրոսը չի եղել Անին բյուզանդացիներին հանձնողների մեջ և չի եղել դավաճան»585: Սմբատ պատմիչն այս մասին գրում է, որ անօրեն Սարգիսը, որն այդ ժամանակ Պարսկաստանի արևելքում էր, Մոնոմախ կայսերը խորհուրդ է տալիս, որ Գագիկին «պատճառանօք սիրոյ» կանչի Կ. Պոլիս և բաց չթողնի, քանի դեռ Անին չի վերցրել նրանից, և հենց ինքն էլ իր համախոհների հետ արքային համոզում է գնալ՝ միջնորդ բերելով տեր Պետրոսին. «Եւ կացուցին միջնորդ զտէր Պետրոս, և բերեալ զսուրբ խորհուրդն, և թացեալ անդ զգրիչն, և արարին սոսկալի երդմունս յաւուր յայնմիկ: Եւ յայնժամ Գագիկ անկասկած ելեալ գնաց ի Կոստանդինուպօլիս»586: Սամվել Անեցու և Դավիթ Բաղիշեցու ժամանակագրություններում Գրիգոր Բջնեցու հիշատակումը վիճելի է: Ոչ մի պարագայում չէր կարող Մագիստրոսը համախոհ լինել Վեստ Սարգսի հետ, այն էլ Գագիկին Կ.Պոլիս ուղարկելու, Անիի հայոց պետականության հիմքերը խարխլելու հարցում: Պատմաբան Բարթիկյանը, խորհրդածելով «Գրիգոր Մագիստրոսի

քաղաքական կողմնորոշման հարցի շուրջ»587, այն տեսակետն է հայտնում, որ Մագիստրոսի բազմաթիվ թղթեր անափ հայրենասիրությամբ են տոգորված և ընթերցելով դրանք՝ մեր առաջ պատկերանում է մի անձնավորություն, որին ծայրաստիճան մտահոգում է հայրենիքի ճակատագիրը, նրա ապագան588: Չմոռանանք, որ Գրիգոր Մագիստրոսը «..մեծ խոհեմությամբ ջանք էր թափում ամրապնդել Հայաստանի թագավորական գահը և խնդրում աստծուն, որ իրեն ու Բագրատունյաց տոհմին նեցուկ կանգնի»589 և Վեստ Սարգսի դեմ դուրս գալով' կարողացել է կանխել վերջինիս կողմից հայոց գահին տիրանալը' թագավորեցնելով գահի օրինական ժառանգին' Գագիկ 2-րդին: Այս մասին հիշատակում են Արիստակես Լաստիվերցին590, Մատթեոս Ուռհայեցին591, Սմբատ պատմիչը592, միայն Վարդան Արևելցին է, որ Գագիկին թագավորեցնողների մասին չի խոսում. «Քանի որ չորս հարյուր իննսուներեք թվին մեռան Հովհաննեսն ու Աշոտը, թագը տվեցին Աշոտի որդի

3 Մանր ժամանակագրություններ,\111-^111 դդ. հ.2, Երևան, 1956, էջ339:

584 Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, էջ 104:

585 Դոլուխանյան Ա., Ֆրանսիացի հայագետներ (XIX-XX դարեր), էջ 162:

586 Սմբատ Սպարապետ, Մատենագրութիւնք նախնեաց, էջ 40:

587 Պատմաբան Հրաչ Բարթիկյանի հոդվածի խորագիրն է (տե'ս Բարթիկյան Հրաչ Մ., Հայ-բյուզանդական հետազոտություններ, հատոր Ա, Երևան, 2002, էջ 265-274):

588 Բարթիկյան Հրաչ Մ., Հայ-բյուզանդական հետազոտություններ, հատոր Ա, էջ 269:

589 Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, էջ 58:

590 «Բայց Վահրամը, որը մի հզոր, անվանի, բարեպաշտ ու վեհ մարդ էր, այնպես որ ոչ ոք չկար նրան հավասար, իր ազգակիցներով, որդիներով ու եղբորորդիներով հանդերձ, թվով մոտ երեսուն իշխաններ, չմիաբանվեցին նրա հետ, այլ հրավիրելով, այլ հրավիրելով իրենց մոտ Աշոտի որդի Գագիկին' թագավորեցրին իրենց վրա և հնարամտորեն քաղաք բերին» (տե'ս Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, էջ 32):

5 1 «Հայոց բոլոր նախարարները, հավաքվելով տեր Պետրոս հայրապետի մոտ, սուրբ Հոգու շնորհիվ և ազգությամբ հայկազնյան, Պահլավունիների տոհմին պատկանող, իր նախահոր անունով Գրիգոր կոչվող և սուրբ Գրիգորի ազգից սերող մեծ իշխանի հրամանով, Գագիկին օծեցին համայն Հայաստանի թագավոր» (տե'ս Մատթեոս

Ուռհայեցի,Ժամանակագրություն, էջ 58):

592 «..և ժողովեցան իշխանքն Հայոց, հրամանաւ մեծին Գրիգորի, որդւոյ Վասակայ Պահլաւունւոյ, և գնացեալ առ սուրբ հայրապետն տէր Պետրոս' օծին զԳագիկ թագաւոր ի վերայ տանն Հայոց» (տե'ս Սմբատ Սպարապետ, Մատենագրութիւնք նախնեաց, էջ 36-37):

362

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Գագիկին»593: Իսկ Սամվել Անեցին, խոսելով արքայի թագադրման մասին, չի նշում Բջնեցու անունը594: Չնայած Վեստ Սարգսի՝ Շիրակի ու շրջակա գավառների վրա թագավորելու մտադրությանը, Հովհաննեսի տան ամբողջ գանձերը վերցնելուն595 և այլ բացահայտ դավադիր քայլերին՝ Գագիկ արքան շարունակում էր վստահել նրան' փոխարենը մեղադրելով ու հալածական վերաբերմունք դրսևորելով Գրիգոր Մագիստրոսի նկատմամբ, իսկ վերջինս չէր դադարում զգուշացնել, որ իրեն մեղադրելով' Գագիկ Երկրորդը մեծ մեղք է գործում. չգիտե՞ր արքան, որ ինքը երկնչում է Աստծուց. «եւ ո՞չ գիտես, եթէ երնչիմ յԱստուծոյ, տակաւին խոցոտես զիս եւ ոչ երկնչիս յԱստուծոյ ամենակալէն այն, որ նստին ի քերօբէս»596: Թեև ժամանակի պատմիչները Գագիկ արքայի ու Գրիգոր Մագիստրոսի միջև տարաձայնությունների մասին լռում են, բայց այդպիսի փոխհարաբերությունների մասին հաղորդում են Մագիստրոսի նամակները:

Իր նկատմամբ հալածանքների շրջանում Մագիստրոսը գրել է նամակներ նաև Սարգիս վարդապետին: Դրանցից մեկն ունի հետևյալ խորագիրը՝ «Առ վարդապետն Սարգիս ի ժամանակի հալածանաց գրեաց ի մայրաքաղաքն Անի» (թուղթ ԺԸ): Իրավիճակը, որում հայտնվել էր ինքը, Մագիստրոսը գնահատում էր որպես մի «խարդաւանօղ խորհրդովք» [ի փորձություն, որն իրեն տարակուսանքի էր մատնել, բայց «ակն ունելով» միայն Աստծուն' Մագիստրոսն իրեն հալածող կարճամիտների չարությունից ու ատելությունից ծնված անարգանքներից, խորամանկություններից և անչափելի տառապանքներից դառնացած շուտափույթ օգնություն և փրկություն է խնդրում. «....արի' Տէ'ր օգնեա' ինձ, զարթի'ր, ընդէ՞ր ննջես, եւ ա'ռ զզէն զասպար քո եւ արի' յօգնել ինձ»597:

Մագիստրոսը հույս է հայտնում, որ արդարը չի արհամարհվի և Աստված կլսի իրեն, որովհետև ինքն աղքատ ու տնանկ, և իր հանդեպ անիրավ են եղել, «....խոնարհեցո' Տէ'ր զունկն քո եւ լո'ւր ինձ, զի աղքատ եւ տնանկ եմ ես....մի' մատներ զիս ի ցանկութիւն մեղաւորաց խորհելոց վասն իմ տարապարտ հարկանել զիս. եւ մի' բարձրասցին խորհուրդք նոցա»598:

Այսպիսով՝ Մագիստրոսը Սարգիս վարդապետին բացատրում է, որ իր թշնամիների անտեղի հալածանքները վիշտ են պատճառում իրեն, և ինքը մեղմում է այդ վշտի մեծությունը աստվածային խոսքի միջոցով, որը «դիւրացուցանօղ» և «զօրացուցանօղ» է նրա համար, ինչպես ջուրը' անապատ հողի կամ «որպէս եղջերու զի փափագէ աղբերս ջուրց»599:

Ոչ միայն պատմական իրադարձությունների, այլև գրական ժանրի տեսակետից խիստ ուշագրավ է Սարգիս վարդապետին ուղղված Գրիգոր Մագիստրոսի ԺԹ թուղթը՝ «Պատասխանի Սարգիս վարդապետի եւ ողբ ի վերայ Արամեանս նահանգի»: Դրանում կան հատվածներ, որոնք ողբի ժանրի յուրահատուկ դրսևորումներ են: Նամակը հավանաբար գրվել է այն ժամանակ, երբ Անիի պետականությունը կորստի շեմին էր և դրանում Մագիստրոսը մեղադրում էր Գագիկին, որը ոչինչ չէր փորձում անել աթոռը պահելու համար, որովհետև ավելի հաճախ ականջալուր է եղել ստին, իսկ «ստութիւնը»

3 Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն, էջ 141:

594 «Արդ յետ մահուանն Սմբատայ որ և Յովհանէսն, միաբանեալ ազատագունդ զաւրացն և իշխանացն, յաւէտ ևս պատրիարգին տեառն Պետրոսի. ժողովեցան առ դրունս մեծափառ Կաթուղիկէին' ի մայրաքաղաքս յԱնի, և հաստատեն զԳագիկ զեղբաւրորդին Յովանիսի, թագաւոր ի վերայ ինքեանց ի տեղի հաւրեղբայր իւրոյ....» (տե'ս ՍամուէլԱնեցի և շարունակողներ, Ժամանակագրութիւն, էջ 186):

595 Արիստակես Լաստիվերցի, Պատմություն, էջ 32:

596 Գրիգոր Մագիստրոսի թղթերը, էջ 212-213:

597 Նույն տեղում, էջ 53:

598 Նույն տեղում, էջ 54:

599 Նույն տեղում:

363

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

Բագրատունյաց թագավորության վերջին ողբերգական շրջանում ընդարձակ սահմաններ ուներ. «....քանզի այժմ լռեալ դադարեալ է ճշմարտութեանն ճանապարհ եւ ստութեանն ընդարձակեալ հանդէս, որում ոչ հաւանիմ»600, բայց որին «զմանկան խակութեան» պատճառով հավան է մի ամբողջ թագավորության գլուխը' Գագիկ արքան. «Արդ այսմ չարեաց դարձեալ հաւանեալ դա, որ երբեմն ուխտեաց Տեառն Աստուծոյ այնմ, որ նստինի քրովբէս, զատե[իսն նորա ատել եւ զսիրելիսն սիրել.եւ այժմ եթէ ոչ դարձցի դա ի չարեաց, զոր վերստին ստացաւ, դարձեալ ներեսցո՞ւք արդեօք, քաջ գիտեմ. եթէ ոչ»601:

Եվ ահա ողբի ժանրին բնորոշ օրինաչափությամբ Մագիստրոսը հիշատակում է հայոց աշխարհի անցյալի բոլոր նահապետներին, որոնցից ոմանք թեպետ «..անարի եւ անզօր գոլ սակայն տիրապետեալ տանս Թորգոմեան, պահելով զաթոռն»602: Այսպիսի մտածությամբ Մագիստրոսը ողբում է Արամյան նահանգի անփարատելի դրության համար. ո՜ւր են Հաբեթը, հայկյան հանդեսը, Արամյան արմատի մեծությունը, Արամ Արամյան նահապետը, Վաղարշակը' «քաջ ի քաջացն Բախլայ», Արշակն ու Արտաշեսը, Տիգրանն ու Արտավազդը, Արշամն ու Աբգարը, Սանատրուկն ու Երվանդը, Արտաշեսն ու «միւս Արտաւազդ», Տիգրանը, Վաղարշը, Խոսրովը. «ո՜ւր մերն Տրդատ, Խոսրով, Տիրան եւ Տիգրան, Արշակ, Վարազդատ, Արշակ եւ վերջին Վաղարշակ»603:

Այսպիսով' Պահլավունի իշխանի մեծագույն բարկությունը ծնունդ է առնում հիացման արժանի անցյալի և իր ժամանակի այն դառը կենցաղի հակադրությունից, որում, ինչպես ինքն է ասում, անկենցաղների պես են ապրում. «Քանզի զի՞նչ օգուտ մեզ երկարութիւն ամաց, եւ մեծագոյն բարկութիւնս եւ զտառապանս կրել եւ տեսանել եւ ի վերայ յոքունց առնուլ ողբս եւ զնոցայն ցաւակցելվասն զի իմ է բոլորիցն բեկումն»604:

Սարգիս վարդապետին Մագիստրոսը շատ բարձր է գնահատում, համարում է նրան հզոր «պուետիկոսականն մատենագրութեան» մեջ, իսկ թղթերից մեկում գրում է' «..եւ հաւանիմ քեզ, որ բժիշկդ ես հոգւոց մերձ ելոյ ի ծնունդս»605: Նա սրբազան վարդապետին ուղղել է մի պատասխան նամակ («Պատասխանի Սարգսի վարդապետին» (թուղթ Ի)' հավանաբար Գագիկի գահակալության վերջին շրջանում, որում հայտնում է, որ գնացել է Ամբերդ նրան տեսնելու' «առաքեալ ի մանկամիտ արքայէ»606: Եվ բացատրում է, որ ինքը արքային մանուկ է ասում այն պատճառով, որ վերջինս իմաստուն չէ, այլ իմաստունների կամքը կատարող. «Մանուկ ասելով Հոգին բարբառի ի ձեռն իմաստնոյն.վա՜յ քեզ քաղաք. վասն զի թագաւոր քո մանուկ է. բաւական է բանդ»607:

Թղթում Մագիստրոսը խոսում է այն մասին, որ չնայած Սարգիս վարդապետը իրեն գրել էր, թե մեր արքան դեպի լավն է գալիս և այդպես գործելը խակության կամ անիմաստության նշան չի կարող լինել, և որ ի վերջո նա հռետորական կրթությամբ է զարգացել բայց այնուամենայնիվ, Գրիգոր Պահլավունին այն համոզմանն է, որ Արամյան աշխարհի ավերածությունն անխուսափելի է, և պատճառը մեր գործած մեղքերն են և Աստծու զայրույթն ու սրտմտությունը. «..բայց պատճառ աւերածոյ

600 Նույն տեղում, էջ 62:

601 Նույն տեղում, էջ 63:

602 Նույն տեղում, էջ 61:

603 Նույն տեղում, էջ 59-61:

604 Նույն տեղում:

605 Այս բնորոշումը Սարգիս վարդապետին ուղղված ԻԲ թղթում է, որը գրվել է այն ժամանակ, երբ վադապետը եղել է Սևանում, իսկ Մագիստրոսը' Տարոնում: Նամակի խորագիրն է' «Առ վարդապետն Սարգիս առաջնորդ ուխտին Սևանայ, քանզի գրեալ էր Գագիկ առ վարդապետս այս, եթէ եկեսցես առ իս և ի միասին գրոց պարապեսցուք»:

606 Գրիգոր Մագիստրոսի թղթերը, էջ 64:

607 Նույն տեղում: Գրիգոր Մագիստրոսն այս միտքը վերցրել է Ժողովողից. «Վա՜յ քեզ, քաղա'ք, որ թագաւորդ մանուկ է.» (10, 16):

364

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

աշխարհիս մեր ըստ մեղաց մերոց պատահեաց մեզ, քանզի մեղաք Տեառն Աստուծոյ մերոյ»608: Ինչ վերաբերում է Սարգիս վարդապետի ընդգծած մտքին' արքայի կրթված լինելուն, Սամվել Անեցին իր ժամանակագրության մեջ գրում է Գագիկի մասին՝ «....սա, զի ի մանկութենէ ընդ դպրութեան գրոց վարժեալ էր, ի նոսին զբաւսնոյր եւ ի տերութեանն աւուրս....»609, կամ ինչպես Մ. Ուռհայեցին է գրում' նա իմաստասիրական շրջաններում անպարտելի էր610, սակայն այդպիսի պատերազմական իրավիճակը պահանջում էր քաղաքական կամք ու արիություն դրսևորելու ունակություն, բայց Գագիկը «....ո'չ պատերազմական արութեանց ջանայր, որով վարի իշխանութիւնն, մանաւանդ զի առ այնու ժամանակաւն աւելի իմն զդէպ էր քաջանալ..»611, այդպիսի պայմաններում հույները նրան «առ իւրեանս կոչեցին խաբկանաւք. յաւէտ եւս ի սադրելոյ իշխանացն, որք երդմամբ հաստատեցին պահել զիշխանութիւն նորա աննենգ ի վերայ իւրեանց, եւ ոչ կացին յուխտին Տեառն..»612:

Գրիգոր Մագիստրոսի՝ Սարգիս վարդապետին ուղղած մի ուրիշ թղթի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրելու, որ գրվել է այն ժամանակ, երբ Գագիկ արքան այլևս չէր տիրապետում Բագրատունյաց հայոց գահին, իսկ Գրիգորն արդեն մագիստրոս էր և բյուզանդական կայսեր կողմից նշանակվել էր կուսակալ Միջագետքում:

Այսպես՝ Սարգիս վարդապետին ուղղված ԻԱ պատասխան նամակում («Առ վարդապետն Սարգիս») Մագիստրոսը գրում է, որ ինքը երբեք դանդաղկոտ, չարակն ու ապաշնորհ չի եղել «առ ընկերս եւ բարւոք ծառայակիցս», ամբողջ Հաբեթյան նահանգն է վկա, թե ինքը ինչպիսի գործառնություն է իրականացրել Տարոն գավառում և իր տկար ձեռքով ինչպիսի բարձրության է հասցրել նահանգը. «..աղէ՜ հարցի'ր ընդ բոլոր Յաբեթեան նահանգի, զի՞նչ յաւուրս յայսոսիկ ի բոլոր տանս Մարդպետական եղեալ գործառնութիւնս' ի քաղաքս եւ ի դեղեակս, յաւանս եւ ի գիւղս եւ ի պատս, ի բոլոր տնօրինական առաջարկութիւնս կամ ի հարաւային բռնութենէն խաղաղանալս, զի՞նչ եւ ի Միջագետս եւ կամ ո՞րպիսի պատուասիրութիւնս, մանաւանդ եթէ եւ բարձրութիւն մերոյս նահանգի եհաս ի ձեռն իմոյ տկարութեանս»613:

Այնուհետև Մագիստրոսը խոսում է իր կատարած թարգմանական աշխատանքների մասին, «վասնզի ոչ եմք երբէք դադարեալ ի թարգմանութենէ եւս» և թարգմանել է այն բազում մատյանները, որոնց հայերեն թարգմանության օրինակներ չկային. «..զերկուս մատեանսն Պղատոնի, զՏիմէոսի տրամաբանութեանն եւ զՓեդովնի, յորս բոլոր ճառսն նախագիտականին այն պարփակեալ կայ»614, բացի սրանցից նաև այլ գործեր, որոնք փիլիսոփայական բնույթ ունեն, և որոնց հայերեն թարգմանությունները կային. «..բայց եւ գտեալ մեր իսկ ի հայ լեզու գրեալ թարգմանչացն' զգիրս Ողոմպիոդորոսի, զոր Դաւիթ յիշատակէ, կարի յոյժ սքանչելի եւ հրաշալի բանաստեղծութիւնս մակաւասար բոլոր իմաստասիրական բանից. գտեալ եմ եւ զԿալիմաքոսի եւ զԱնդռօնիկեայն ի հայ լեզու. բայց եւ զերկրաչափականն զԵվկլիդոսին սկսայ թարգմանել..»615:

Ըստ Գրիգոր Մագիստրոսի նամակների' Բագրատունիների պետականության կորուստը Գագիկ Երկրորդի դյուրահավատության ու անփորձ լինելու պատճառով էր, միաժամանակ Վեստ Սարգսի ու նրան համակիր նախարարների' կենտրոնաձիգ պետությանը չենթարկվելու և դավաճանության դիմելու արատավոր վարքագծի * 609 610 611 612 613 614 615

Գրիգոր Մագիստրոսի թղթերը, էջ 64:

609 Սամուէլ Անեցի և շարունակողներ, Ժամանակագրութիւն, էջ 186:

610 Մատթեոս Ուռհայեցի, Ժամանակագություն, էջ 58:

611 Նույն տեղում:

612 Նույն տեղում:

613 Գրիգոր Մագիստրոսի թղթերը, էջ 65:

614 Նույն տեղում, էջ 66:

615 Նույն տեղում:

365

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(3), 2019

հետևանքն էր, որը Գրիգոր Մագիստրոսի համար դարձել էր մեծագույն մտահոգության և ազգային վշտի պատճառ: Այնուամենայնիվ, Գրիգոր Մագիստրոսի' պատմական բովանդակություն ունեցող թղթերի ուսումնասիրության արդյունքում գալիս ենք հետևության, որ դրանցում Բագրատունյաց թագավորության անկման ոչ բոլոր պատճառներն են արծարծված, հետևաբար խնդրո առարկա թղթերը դրանց բացահայտմանն օժանդակող արժեքավոր սկզբնաղբյուրներից են:

GRIGOR MAGISTROS՛ LETTERS ON THE ARMENIAN KINGDOM OF THE BAGRATIDS

HASMIK HOVSEPYAN

SNCO “Secondary School of Artashar” of the Armavir Province of RA,

PhD student of the Chair of Ancient and Medieval Armenian Literature and Methods of its Teaching of the ASPU after K. Abovian Yerevan, Republic of Armenia (RA).

The aim of the study is to clarify and substantiate the reasons for the fall of the Armenian Kingdom of Bagratids, according to the epistles of Grigor Magistros.

The subject of the research is the presentation of valuable in terms of assessing the historical events of the last period of the Ani State, by analyzing the epistles of Grigor Magistros, his interesting commentaries on internal and external political contradictions.

The study was carried out by the following methods: comparison, analysis, abstraction, synthesis, deduction.

As a result of the study, we came to the following conclusion: according to the epistles of Grigor Magistros, the inexperience of Gagik II and the circumstance of insubordination to the centripetal state of Vest Sarkis, caused the fall of the Ani State.

Despite the obvious treacherous steps of Vest Sarkis, the credulous king continued to trust him, thus embarking on the path of fall, and instead pursued Prince Pahlavuni, who, coming out against Vest Sarkis, prevented the latter from seizing the throne, raising Gagik II to royalty.

Key words: Armenian Kingdom of Bagratids, Armenian State, Gagik II, Grigor Magistros, historical epistles, Vest Sarkis, treachery, persecution, conquered State.

ПИСЬМА ГРИГОРА МАГИСТРОСА ОБ АРМЯНСКОМ ЦАРСТВЕ БАГРАТИДОВ

АСМИК ОВСЕПЯН

ГНКО «Средняя школа Арташара» Армавирской области РА,

Аспирант кафедры древней и средневековой армянской литературы и методики ее преподавания АГПУ им. Х. Абовяна, г.Ереван, Республика Армения

Целью исследования является выяснение и обоснование причин падения армянского царства Багратидов по письмам Григора Магистроса.

Предметом исследования является представление, посредством анализа писем Григора Магистроса, ценных с точки зрения оценки исторических событий последнего

366

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах № 2(3), 2019

периода Анийского государства, его интересных комментариев о внутренних и внешних политических противоречиях.

Исследование было осуществлено методами сравнения, анализа, абстрагирования, синтеза, дедукции.

В результате исследования мы пришли к следующему выводу: согласно письмам Григора Магистроса, причиной гибели Анийского государства стала неопытность Гагика II, обстоятельство неподчинения центростремительному государству князя Вест-Саркиса. Несмотря на очевидные предательские шаги Вест- Саркиса, легковерный царь продолжал доверять ему, вступив таким образом на путь гибели, а взамен преследовал принца Пахлавуни, который, выйдя против Вест-Саркиса, предотвратил овладение трона последним, возведя на царство Гагика II.

Ключевые слова: Армянское царство Багратидов, армянское государсто, Гагик II, Григор Магистрос, исторические письма, Вест-Саркис, предательство, преследования, завоеванное государство.

367

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.