Научная статья на тему 'ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ (XVI-XVII ԴԱՐԵՐ)'

ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ (XVI-XVII ԴԱՐԵՐ) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
79
31
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Արցախ / պատմական ժողովրդագրություն / հայ բնակչություն / XVI-XVII դարեր / Օսմանյան կայսրություն / Սեֆյան Պարսկաստան / բռնագաղթ / Քաշաթաղ / Քարվաճառ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մալխասյան Միքայել

Սույն հոդվածում ներկայացված են Արցախի պատմական ժողովրդագրության՝ XVI-XVII դարերին առնչվող մի քանի խնդիրների վերաբերյալ լուսաբանումներ, որոնք հիմնված են սկզբնաղբյուրների տեղեկությունների վրա։ Այդ իսկ նպատակով մեր առջև խնդիր է դրվել առանձնացնել և դասակարգել սկզբնաղբյուրներում եղած պատմաժողովրդագրական տեղեկությունները, վերլուծել նրանց նշանակությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդագրական ընդհանուր գործընթացների համատեքստում և ցույց տալ, որ XVI-XVII դարերում, չնայած անբարենպաստ տարածաշրջանային իրավիճակին և քոչվորակենցաղ ցեղերի միգրացիոն ակտիվությանը, օտար էթնիկ ներթափանցումները դեռևս զգալի չէին Արցախի տարածքում, և հայ բնակչությունը բացարձակ գերակշռություն էր պահպանում։ Այսպիսով՝ ուսումնասիրության նպատակն է վերը նշված ժամանակաշրջանում՝ XVI-XVII դարերում, Արցախի պատմական ժողովրդագրության որոշ խնդիրների լուսաբանումը, որը կատարվել է պատմաքննական և պատմահամեմատական մեթոդների համադրությամբ։ Հետազոտության ընթացքում հավաքված տեղեկությունները խմբավորվել են չորս տեսակների՝ բռնագաղթերին և զանգվածային գերեվարումներին առնչվող հիշատակություններ, Հայաստանում փաստացի բնակվող հայ բնակչության թվաքանակին և ընտանիքի անդամների թվին վերաբերող տվյալներ, օտար (մասնավորապես՝ քրդական) ցեղերի միգրացիայի մասին տեղեկություններ և հայկական բնակավայրերի ցանցը ներկայացնող ցուցակներ։ Ի վերջո, կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բնակչության բռնագաղթի ու զանգվածային գերեվարումների դեպքերը, ի տարբերություն Հայաստանի մեծագույն մասի, Արցախում համեմատաբար քիչ են եղել, ինչը պայմանավորված է հայ մելիքական ինստիտուտի պահպանման գործոնով։ Նաև պարզվել է, որ Ս. Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսությունների նվիրապետության ներքո գտնվող բնակչության ընդհանուր թիվը կարող էր որոշ վերապահումներով շուրջ 3.5 մլն լինել, ինչը չափազանց մեծ ցուցանիշ էր քննարկվող ժամանակաշրջանի համար։ Պարզվել է նաև, որ Արցախում հայկական ընտանիքի անդամների միջին թիվը գերազանցել է Հայաստանի ընդհանուր ցուցանիշին։ Հետազոտության կարևոր եզրահանգումներից մեկն էլ այն էր, որ պատմական Ծար գավառում՝ Քարվաճառում ու Քաշաթաղի հյուսիսային մասում, հայ բնակչությունը գերակշռող էր XVI-XVII դարերում, ինչը փաստվում է XVII-XVIII դարերով թվագրվող հայկական գյուղացանկերի առկայությամբ և միայն XVII դարի երկրորդ կեսից սկսած՝ քրդական վրանաբնակ ցեղերի միգրացիոն գործընթացների մեկնարկի հիշատակությամբ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Похожие темы научных работ по истории и археологии , автор научной работы — Մալխասյան Միքայել

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SOME QUESTIONS ON THE HISTORICAL DEMOGRAPHY OF ARTSAKH (XVI-XVII CENTURIES)

This article covers several issues related to the historical demography of Artsakh in the XVI-XVII centuries, based on the information from the primary sources. To this end, we have the tasks of classifying the historical-demographic information in the primary sources, analyzing their significance in the context of general demographic processes in Armenia, showing that in the XVI-XVII centuries, despite the unfavorable regional situation, migration activities of nomadic tribes were not significant within the territory of Artsakh, and the Armenian population maintained an absolute majority. Thus, the aim of the study is to cover some issues of the historical demography of Artsakh in the above-mentioned period, in the XVI-XVII centuries, which was done by means of combination of historical and historical-comparative methods. The information collected during the research was grouped into four types: references related to deportations and mass captives, data on the number of Armenians actually living in Armenia and number of family members, information on migration of foreign (particularly Kurdish) tribes, and lists of Armenian settlements...This article covers several issues related to the historical demography of Artsakh in the XVI-XVII centuries, based on the information from the primary sources. To this end, we have the tasks of classifying the historical-demographic information in the primary sources, analyzing their significance in the context of general demographic processes in Armenia, showing that in the XVI-XVII centuries, despite the unfavorable regional situation, migration activities of nomadic tribes were not significant within the territory of Artsakh, and the Armenian population maintained an absolute majority. Thus, the aim of the study is to cover some issues of the historical demography of Artsakh in the above-mentioned period, in the XVI-XVII centuries, which was done by means of combination of historical and historical-comparative methods. The information collected during the research was grouped into four types: references related to deportations and mass captives, data on the number of Armenians actually living in Armenia and number of family members, information on migration of foreign (particularly Kurdish) tribes, and lists of Armenian settlements. Finally, as a result of the study, it turned out that the cases of deportation and mass captivity of the population, in contrast to most of Armenia, were relatively few in Artsakh, which is due to the preservation of the Armenian royal institution of melikdoms. In addition, it turned out that the total population of the dioceses subject to the Catholicos of St. Etchmiadzin and Gandzasar may, with some reservations, be around 3.5 million people, which was too high a figure for the period under discussion. It turned out that the average number of Armenian family members in Artsakh exceeded the general index of Armenia. One of the possible conclusions of the research was that in the historical Tsar province (in Karvachar and in the northern part of Kashatagh), the Armenian population was predominant in the XVI-XVII centuries, which is evidenced by the existence of Armenian village lists dating back to the XVII-XVIII centuries.

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ (XVI-XVII ԴԱՐԵՐ)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ

(XVI-XVII ԴԱՐԵՐ) * 1

ՀՏԴ 94 (479.25) DOI: 10.52063/25792652-2021.3-46

ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Երևանի պետակնա համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն mmalkhasyan@ysu.am

Սույն հոդվածում ներկայացված են Արցախի պատմական ժողովրդագրության' XVI-XVII դարերին առնչվող մի քանի խնդիրների վերաբերյալ լուսաբանումներ, որոնք հիմնված են սկզբնաղբյուրների տեղեկությունների վրա։ Այդ իսկ նպատակով մեր առջև խնդիր է դրվել առանձնացնել և դասակարգել սկզբնաղբյուրներում եղած պատմաժողովրդա-գրական տեղեկությունները, վերլուծել նրանց նշանակությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդագրական ընդհանուր գործընթացների համատեքստում և ցույց տալ որ XVI-XVII դարերում, չնայած անբարենպաստ տարածաշրջանային իրավիճակին և քոչվորակենցաղ ցեղերի միգրացիոն ակտիվությանը, օտար էթնիկ ներթափանցումները դեռևս զգալի չէին Արցախի տարածքում, և հայ բնակչությունը բացարձակ գերակշռություն էր պահպանում։ Այսպիսով՝ ուսումնասիրության նպատակն է վերը նշված ժամանակաշրջանում՝ XVI-XVII դարերում, Արցախի պատմական ժողովրդագրության որոշ խնդիրների լուսաբանումը, որը կատարվել է պատմաքննական և պատմահամեմատական մեթոդների համադրությամբ։

Հետազոտության ընթացքում հավաքված տեղեկությունները խմբավորվել են չորս տեսակների՝ բռնագաղթերին և զանգվածային գերեվարումներին առնչվող հիշատակություններ, Հայաստանում փաստացի բնակվող հայ բնակչության թվաքանակին և ընտանիքի անդամների թվին վերաբերող տվյալներ, օտար (մասնավորապես՝ քրդական) ցեղերի միգրացիայի մասին տեղեկություններ և հայկական բնակավայրերի ցանցը ներկայացնող ցուցակներ։ Ի վերջո, կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բնակչության բռնագաղթի ու զանգվածային գերեվարումների դեպքերը, ի տարբերություն Հայաստանի մեծագույն մասի, Արցախում համեմատաբար քիչ են եղել, ինչը պայմանավորված է հայ մելիքական ինստիտուտի պահպանման գործոնով։ Նաև պարզվել է, որ Ս. Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսությունների նվիրապետության ներքո գտնվող բնակչության ընդհանուր թիվը կարող էր որոշ վերապահումներով շուրջ 3.5 մլն լինել, ինչը չափազանց մեծ ցուցանիշ էր քննարկվող ժամանակաշրջանի համար։ Պարզվել է նաև, որ Արցախում հայկական ընտանիքի անդամների միջին թիվը գերազանցել է Հայաստանի ընդհանուր ցուցանիշին։ Հետազոտության կարևոր եզրահանգումներից մեկն էլ այն էր, որ պատմական Ծար գավառում՝ Քարվաճառում ու Քաշաթաղի հյուսիսային

* Հոդվածը ներկայացվել է 01.11.2021թ., գրախոսվել' 10.12.2021թ., տպագրության ընդունվել' 25.12.2021թ.:

1 Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ' «20TTSH-074» ծածկագրով գիտական նախագծի շրջանակներում:

46

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

մասում, հայ բնակչությունը գերակշռող էր XVI-XVII դարերում, ինչը փաստվում է XVII-XVIII դարերով թվագրվող հայկական գյուղացանկերի առկայությամբ և միայն XVII դարի երկրորդ կեսից սկսած՝ քրդական վրանաբնակ ցեղերի միգրացիոն գործընթացների մեկնարկի հիշատակությամբ։

Հիմնաբառեր' Արցախ, պատմական ժողովրդագրություն, հայ բնակչություն, XVI-XVII դարեր, Օսմանյան կայսրություն, Սեֆյան Պարսկաստան, բռնագաղթ, Քաշաթաղ, Քարվաճառ:

Մուտք

XVI դարի առաջին տասնամյակներին Օսմանյան կայսրությունը և Սեֆյան Պարսկաստանն իրենց տիրապետությունն են հաստատել Հայաստանի տարածքում և սկզբից ևեթ աշխատել ներմուծել սեփական պետական-քաղաքական համակարգը՝ ներդնելով վարչատարածքային բաժանման իրենց սկզբունքները: Պարսկահպատակ Արևեսան Հայաստանի տարածքի մեծ մասն ընդգրկվել է Չուխուր-Սաադի (Արարատյան կամ Երևանի), Ղարաբաղի (Արցախի), Շիրվանի, Ատրպատականի բեկլարբե-կությունների (կուսակալությունների), իսկ օսմանահպատակ Արևմտյան Հայաստանը՝ Վանի, Էրզրումի, Չըլդըրի (Ախալցխայի), Կարսի, Դիարբեքիրի, Սեբաստիայի էյալեթների (նահանգների) մեջ (Սաֆրաստյան, 285-302; Անասյան, 14-20; Զուլաւյան, Արևմտյան Հայաստանը XVI-XVIII դդ., 176-190; «Հայոց պատմություն», հ. III, գ. I, 625; Саркисян, 357-380): Այդ վարձամիավորներում իրենց իշխանության ամրապնդման կարևորագույն գործիքներից մեկը ժողովրդագրական քաղաքականությունն էր, որը դրսևորվում էր օտար էթնիկ տարրերի վերաբնակեցմամբ (օրինակ' 1510-1520-ական թթ. եզրագծին քրդական ցեղերի զանգվածային վերաբնակեցումները Արևմտյան Հայաստանի հարավում), հայերի բռնագաղթերով (օրինակ' 1570-ական թթ. վերջին Արարատյան դաշտից բնակչության մի ստվար մասի տեղահանումը Օսմանյան կայսրության արևմտափոքրասիական շրջաններ, կամ 1604 թ. պարսից շահ Աբաս I-ի (1587-1629) կազմակերպած զանգվածային բռնագաղթը) և այլն: Այս գործընթացներից համեմատաբար զերծ էին մնում այն գավառներն ու բնակավայրերը, որոնք գտնվում էին հայ մելիքների ժառանգական հողատիրության սահմաններում։ Այդպիսի իրավաքաղաքական կարգավիճակ ուներ Արցախը, որտեղ հայ մելիքների իրավունքները համապատասխան իրավական ակտերով վերահաստատվել էին շահական արքունիքի կողմից։

Սույն ուսումնասիրության նպատակն է վերը նշված ժամանակաշրջանում՝ XVI-XVII դարերում, Արցախի պատմական ժողովրդագրության որոշ խնդիրների լուսաբանումը։

Քննարկում և արդյունքներ

XVI-XVII դարերում Հայաստանի տարբեր հատվածների ժողովրդագրական նկարագրի մասին տեղեկությունները պահպանվել են զգալի ցրվածությամբ և տարբեր մանրամասնությամբ: Եթե որոշ դեպքերում օտար վարչակազմերն

աշխարհագիր մատյաններ են կազմել, ապա այլ դեպքերում էլ նման տեղեկություններ մեզ չեն հասել: Այդ իսկ պատճառով ժողովրդագրական իրավիճակին առնչվող ցանկացած, նույնիսկ անուղղակի տեղեկություն անհրաժեշտ է համարվում դուրս բերել մեզ հասած սկզբնաղբյուրներից:

Արցախի մասին ժողովրդագրական բնույթի տեղեկությունների մեջ նախ որոշել ենք դուրս բերել բռնագաղթերին առնչվող տվյալները: Նմանատիպ առաջին հիշատակությունը հանդիպում ենք օսմանյան հեղինակի' Իբրահիմ Փեչևիի երկում: Նա առանձին գլխով նկարագրել է 1533-1535 թթ. թուրք-պարսկական պատերազմական գործողությունների ընթացքում օսմանյան մեծ վեզիր Իբրահիմ փաշայի գլխավորած բանակի կողմից Երևանի, Նախիջևանի ու Արցախի տարածքում

47

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

իրականացված բնակչության թալանը, ինչպես նաև գեղանի աղջիկների և անգամ տղաների գերեվարումը (Փափազյան, 106; «Թուրքական աղբյուրներ», հ. Ա, 34): Հատկանշական է, որ մանրամասնությունները վերաբերում են նախևառաջ Երևան-Նախիջևան գոտուն, և Արցախի մասին հիշատակությունն ավելի համեստ է։ Սա բացատրվում է նրանով, որ այստեղ պահպանված հայկական ավանդական հողատիրության համակարգը նաև ենթադրում էր հայկական զինական ուժի առկայություն, որով հնարավոր էր ապահովել անվտանգությունը և պաշտպանել հայ բնակչության շահերը։

Արցախին առնչվող զանգվածային գերեվարումների ու բռնագաղթի մասին հաջորդ հիշատակությունը վերաբերում է 1580 թ.-ին և այս անգամ ևս Օսմանյան կայսրության արշավանքի հետևանքով է։ Այդ տարի օսմանյան զորքերը 1580 թ.-ին հերթական անգամ ներխուժել են Արևեսան Հայաստան՝ Արցախ, Գեղարքունիք ու Երևան՝ առանձնակի դաժանությամբ վարվելով Երևանի բնակչության հետ: Քաղաքի շինություններն ավերելուց հետո նրանք կուսակալությունից բռնագաղթեցրել են շուրջ 20 հազար կանանց ու երեխաների («Թուրքական աղբյուրներ», հ. Ա, 46-47): 1580 թ.-ին օսմանյան զորահրամանատար Օսման Յոզդեմիրի ասպատակությունների մասին ձեռագրի մի հիշատակարանում Իսրայել գրիչը հաղորդում է հետևյալը. «Երեկ ազգ մի կայր Ղայտաղ կու ասեն և գերեաց բազում տեղիս՝ Ղարայպաղն, Ղարաղաջն, Խաչէն, Վարանդայ մինչև Տիզակ... երեկ Քուրտն էառ Խոյ, Սալմաստ և Նախչվան և գերեցին և թալնեցին... վայ և եղուկ ազգիս Հայոց...» (ՄՄ, № 4173, 95ա; «Մանր ժամանակագրություններ (XNI-XVIN դդ.)», հ. 2, 252; Զուլաւյան, Թուրք-պարսկական

պատերազմները Հայաստանի տերիտորիայի վրա և նրանց հետևանքները (1555-1595 թթ.), 47): Փաստորեն, Արցախում զանգվածային գերեվարումներն ընդգրկել են Խաչենը, Վարանդան ու Դիզակը։

Սկզբնաղբյուրներում հանդիպող տեղեկությունների հիման վրա մեր նախորդ ուսումնասիրություններում դուրս ենք բերել, որ Արևելյան Հայաստանում հայ հոծ բնակչություն էր կենտրոնացված հատկապես Արարատյան դաշտում, որտեղից XVI դարում և XVII դարի սկզբին քանիցս կազմակերպվել են հայերի բռնագաղթեր։ Հայությունը գերկենտրոնացված էր և բնակչության գերակշիռ մեծամասնությունն էր հատկապես մելիքական տների հովանու ներքո գտնվող Արցախում, Գեղարքունիքում, ինչպես նաև Սյունիքի մյուս հատվածներում, Գանձակում, վրացահպատակ Լոռիում (Մալխասյան, Ժողովրդագրական գործընթացների միտումները և առանձնահատկությունները Հայաստանում ԺԶ դարում, 55-56):

Հաջորդ խումբ տեղեկությունները, որոնք վերաբերում են XVI դարի վերջին, առնչվում են ոչ թե բռնագաղթերին, այլ Հայաստանում փաստացի բնակվող հայ բնակչության թվաքանակին։ Ըստ այդմ՝ XVI դարի վերջին Երևանի ու Գանձակի նահանգներում (որի մեջ այդ տարիներին դիտարկվում էր նաև Արցախը), ըստ Խուան Պարսկաստանցու (XVI-XVII դարեր), 250 հազարական ծուխ բնակչություն կար, իսկ ըստ Սիդոնի եպիսկոպոսի մի գրության՝ 1587 թ.-ին «Մեծ Հայքի» կաթողիկոսի իրավասության տակ կար ավելի քան 260 հազար հայ ընտանիք, Սսի՝ ավելի քան 20 հազար (Կարապետյան, 97): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վանա լճի ավազանում գործում էր Աղթամարի կաթողիկոսությունը, իսկ Գանձակ-Ուտիքում և Արցախում՝ Գանձասարի կաթողիկոսությունը, ինչպես նաև այն, որ մեր կողմից հայ բնակչության ընտանիքի միջին մեծության գործակիցը 7.6 ենք հաշվարկել մեր նախընթաց ուսումնասիրություններում (Մալխասյան, 16-րդ դարում բնակչության տեղաբաշխման ընդհանուր պատկերը Հայաստանում՝ առանձին վարչամիավորների օրինակով, 30-38; Նույնի՝ Ժողովրդագրական գործընթացների միտումները և առանձնահատկությունները Հայաստանում ԺԶ դարում, 52-72), ստանում ենք, որ Սիդոնի եպիսկոպոսի գրության համաձայն՝ 1587 թ.-ի դրությամբ Հայաստանի տարածքում միայն Ս. Էջմիածնի նվիրապետության ներքո, որը XVI դարի վերջին թուրք-պարսկական պատերազմների ծանրագույն հետևանքներով լի ժամանա-

48

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

կաշրջան էր ապրում, կար մոտ 2 մլն հայ բնակչություն: Այս թվին զուգահեռ հաշվարկելով Խուան Պարսկաստանցու թվերը և դիտարկելով Լ. Սահակյանի և Ա. Մելքոնյանի կողմից մուսուլմանների համար ընդունելի համարվող ընտանիքի միջին մեծության 6 գործակիցը (Սահակյան, 63; Մելքոնյան, 112)՝ միջինացված գործակցով հաշվարկով ստանում ենք, որ Գանձակի ու Երևանի նահանգներում օսմանյան բռնազավթման սկզբնափուլում կար յուրաքանչյուրում շուրջ 1.75 մլն բնակչություն: Փաստորեն, այս երկու թվերի հաշվարկը բերում է միմյանց հակառակ ծայրահեղությունների, քանի որ այս դեպքում բնակչության ընդհանուր թիվը 3.5 մլն է ստացվում, իսկ եթե նկատի ենք ունենում, որ «ծուխ» ու «ընտանիք» եզրույթները տարբեր են, և ծխի անդամների թիվը միջինում 8-10 էր (Մալխասյան, Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում – 17-րդ դարի առաջին կեսին, 120), հետևաբար Ամենայն Հայոց և Գանձասարի կաթողիկոսներին ենթակա հայաս-տանյան բնակավայրերում բնակվում էին շուրջ 4-5 մլն մարդիկ։ Թե' 3.5 և թե' 4-5 մլն թվերը միայն երկու վարչամիավորների բնակչության հանրագումարի պարագայում փոքր-ինչ անհավանական ենք համարում, մանավանդ երբ հաշվի ենք առնում Սիդոնի եպիսկոպոսի հաղորդած տվյալների հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նվիրապետության ներքո՝ վերը հաշվարկված մոտ 2 մլն թվաքանակը: Հավանաբար եպիսկոպոսը նկատի է ունեցել Ս. Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսությունների նվիրապետության ներքո գտնվող բնակչության ընդհանուր թիվը, որը, փաստորեն, չի ներառում միայն Աղթամարի կաթողիկոսության ենթակայության ներքո գտնվող բնակավայրերը և ավելի տրամաբանական պատկեր է ցույց տալիս։ Ամեն պարագայում այս թվերը ցույց են տալիս, որ նշված տարածքներում, չնայած XVI դարում տեղի ունեցած արհավիրքներին, հայ բնակչությունը բավական հոծ էր։ Պատկերը գուցե ավելի ամբողջական լիներ, եթե մշակված և հրատարակված լինեին 1590 թ. Կոստանդնուպոլսի պայմանագրով Արևեսան Հայաստանում Օսմանյան կայսրությանը ժամանակավորապես անցնելուց հետո անցկացված աշխարհագրի հարկացուցակ-ները։

Անցնելով XVII դարի առաջին կեսին ժողովրդագրական իրավիճակը ներկայացնելուն՝ նշենք, որ այս ժամանակաշրջանի վերաբերյալ հետաքրքիր պատկեր ենք ստանում հայերեն ձեռագրերի հիշատակարանների տվյալները ուսումնասիրելիս։ Ընթերցելով նշված ժամանակաշրջանի մոտ 3 հազար հիշատակարաններ՝ մեր նախընթաց ուսումնասիրություններում դուրս ենք բերել աղբյուրագիտական տեսանկյունից մեզ համար կարևոր մոտ 650 հիշատակարաններում ներկայացված ընտանիքների մասին տվյալները (Մալխասյան, Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում – 17-րդ դարի առաջին կեսին, 13-15, 117-119)։ Հաշվարկների արդյունքում ստացել ենք հետաքրքիր մի պատկեր. ընտանիքների անդամների միջին թիվը XVII դարի առաջին կեսին առանձնապես մեծ է եղել Վանա լճի ավազանում, Էրզրումի նահանգում, Արցախում, Արարատյան կուսակալության մեջ մտնող Կոտայքում և մի քանի այլ շրջաններում (միջինը՝ 7.5-8, երբ Հայաստանի միջին ցուցանիշը 7 էր) (Մալխասյան, Ժողովրդագրական գործընթացների միտումները և առանձնահատկությունները Հայաստանում XVII դարի առաջին կեսին, 96-99): Մինչև ժողովրդագրական անցման առաջին փուլի տեղի ունենալը այս պատկերը բնական է, քանի որ ծնելիության մակարդակը սովորաբար ավելի բարձր էր լինում այն տարածքներում, որտեղ սննդի և առհասարակ էներգիայի ռեսուրսները շատ էին, իսկ նշված տարածքները Հայաստանի ամենառեսուրսառատ հատվածներն էին, աչքի էին ընկնում մի դեպքում հացահատիկի ու այգեգործական արտադրանքի (Արարատյան դաշտ, Էրզրումի նահանգ), մյուս դեպքում՝ անտառափայտի ու պտուղների (Արցախ) մեծ ծավալներով, իսկ Վանա լճի ավազանը՝ նշված բոլոր ռեսուրսներով ու ձկնամթերքով։

XVII դարի առաջին կեսին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդագրական ամենազանգվածային աղետը պարսից շահ Աբաս I-ի կազմակերպած բռնագաղթն էր։

49

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Ուսումնասիրողներից մի քանիսն անդրադարձել են բռնագաղթի տարածքային ընդգրկման խնդրին, և այս առումով առանձնահատուկ են Գ. Բադալյանի հետազոտությունների արդյունք հանդիսացող քարտեզները, որոնցում քարտեզագրված բռնագաղթի տարածքն ընդգրկել է Արարատյան կուսակալությունը, Վանա և Ուրմիո լճերի միջակայքը, Գանձակից մինչև Էրզրում և Թորթում ընկած տարածքը (Բադալյան, Հայերի բռնագաղթը Շահ-Աբաս 1-ինի կողմից Պարսկաստան XVII դ. սկզբին, 51; նույնի՝ Հայաստանը XVII դ. առաջին կեսին, 50)։ Բռնագաղթն ընդգրկել է ոչ միայն Արևելյան Հայաստանի Արարատյան կուսակալությունը (ներառյալ՝ Նախիջևանը), այլև Գանձակի գավառը, Ուրմիո, Սալմաստի, Խոյի, Մակուի վարչա-միավորները, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի արևելյան ու հյուսիսային մասերը, Էրզրումի նահանգի արևելյան ու կենտրոնական հատվածները և Կարսի նահանգն ամբողջությամբ (Մալխասյան, Շահ Աբաս Ա-ի կազմակերպած հայ բնակչության բռնագաղթի տարածքային ընդգրկման խնդիրը, 64)։ Մեր հոդվածի ուսումնասիրման խնդրի տեսանկյունից ուշագրավ է, որ հայ մելիքների կողմից տնօրինվող Արցախը և նրա հետո սերտորեն կապված Սյունիքի կենտրոնական ու արևելյան մասերը խուսափել են ժողովրդագրական այս արհավիրքից։ Ժամանակակից հեղինակները նույնիսկ խոսում են շահական արքունիքի կողմից հայ մելիքների ժառանգական իրավունքների պաշտոնական վերահաստատման մասին։ Այդ մեծագույն աղետից խուսափելը դրականորեն է անդրադարձել Արցախի հետագա զարգացման վրա, քանի որ պահպանվել է տեղի հայության տնտեսական ու ռազմական հզորությունը, ինչը երաշխիք էր բնակչության՝ որպես ժողովրդագրական մեկ համալիրի բնականոն ու անվտանգ զարգացման համար։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Արցախին չի հաջողվել ամբողջությամբ խուսափել բռնագաղթին հաջորդած 1606-1609 թթ. Մեծ սովի արհավիրքներից, որ պատել էր Հայաստանի ամբողջ տարածքը և հարևան երկրամասերը։

Մեր ուսումնասիրության հաջորդ կարևոր խնդիրը Արցախի ու Սյունիքի հարևանության գոտում օտար էթնիկական տարրի՝ մշտական բնակչության մասը դառնալու ժամանակաշրջանի՝ XVII դարում արհեստականորեն թվագրված լինելու հարցի քննությունն է։ Այս համատեքստում նախ անդրադառնանք Քաշաթաղում օտար էթնիկական ներթափանցումների խնդրին: Ա. Հակոբյանի կարծիքով՝ Քա-շաթաղը մասնատվել է Քաշաթաղի և հյուսիսարևմտյան Ալբաուտ գավառների (մա-հալների) շահ Աբաս I-ի օրոք, քանի որ այդ ժամանակ լայն տարածում էր գտել քոչվոր ազնվականությանը զինվորական ծառայության դիմաց հողային տիրույթների կամ հարկային մասնակի իրավունքների շնորհումը: Նա հավելում է, որ 1609 և 1620 թթ. շահական հրովարտակներով հաստատվել են Մելիք Հայկազ II-ի սեփականատիրական իրավունքները Քաշաթաղի և Կապանի մահալներում (այդ թվում՝ Աղավնո գետի հովտում) ունեցած կալվածքներում՝ պաշտպանելով նրան թուրք-պարսկական պատերազմում օսմանյան բանակի կողմն անցած քոչվոր ցեղերի ոտնձգություններից (Յակոբեան, 239; «Մատենադարանի պարսկերեն վավերագրերը», հ. I, պ. II, վավ. 9, 15): Մելիք Հայկազի օրոք աստիճանաբար զգալի են դարձել քոչվորական արշավանքները, որոնցից մեկի ժամանակ մելիքը նույնիսկ գերի է տարվել Գանձակ (Հախվերդյան, 93): Հենվելով շահի պալատական պատմիչ Իսքան-դար բեգ Մունշիի վկայությունների վրա՝ Հ. Փափադյանը ենթադրել է, որ Մելիք-Հայ-կադյանների թշնամիները «շահսևան» (շահին սիրող) հայտարարված ցեղերն էին, ուստի Ա. Հակոբյանն իր հերթին ենթադրել է, որ 1886 թ. ռուսական ծխական վիճակագրության ցուցակում Մինքենդի գյուղական հասարակության կենտրոն Շահսու-վարլու (արքա ձիավոր) անունը, որ չի նույնանում քրդական կամ թյուրքական որևէ ցեղանվան հետ, կարող է առաջացած լինել «շահսևան»-ի թյուրքական հորջորջումից (Յակոբեան, 238-240): Թեև դժվար է համաձայնվել իմաստային տեսանկյունից խիստ տարբեր երկու բառերի զուգադրմամբ նման եզրահանգման հետ, սակայն ուշագրավն այն է, որ Ա. Հակոբյանը շեշտում է, թե տվյալ տարածք քոչվորները երկար ժամանակ

50

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

ներթափանցում էին լոկ որպես սեզոնային արոտավայրեր (Յակոբեան, 240): Աղավնո գետի միջին ավազանում, առհասարակ, օտար քոչվորներ առաջին անգամ հիշատակվում են Զաքարիա Քանաքեռցու կողմից, երբ նա ներկայացնում է Քաշաթաղի Հոչիս գյուղի մոտ վրանային բնակություն ունեցող քրդերին (Զաքարիա Քանաքեռցի, 95): Այս առնչությամբ Պ. Չոբանյանը կարծում է, որ վրանաբնակ քրդերը չէին վայելում պարսից իշխանությունների հովանավորությունը և մուտք չէին գործել Ծար (Չոբանյան, 226): Ամիրգունա խանը խստորեն կանխել է քրդական ասպատակությունները Երևանի խանությունում, օրինակ՝ երբ Մասիսից հարավ բնակվող քրդական ցեղերը որոշել են ասպատակել Շարուրի դաշտը, նրանց սոսկալի հարված է հասցվել Թահմասպկուլիի կողմից, որը մինչ այդ անցել էր Գեղարքունիքով և Վայոց ձորով և քրդերի չէր հանդիպել (Չոբանյան, 228): Նշված ժամանակաշրջանում քոչվորական ասպատակությունների սպառնալիքն ստիպել է հայ մելիքներին և հոգևոր վերնախավին ամրացնելու իրենց տնօրինության ներքո գտնվող տարածքները, հետևաբար լրացուցիչ ամրակայվել են բերդերը, իսկ վանքերը պատվել են պաշտպանական պարիսպներով, ինչը ժամանակագրական հաջորդականությամբ նկատելի է Արցախի և Սյունիքի հարթավայրային գոտիներից դեպի նախալեռնային և լեռնային շրջաններ բարձրանալուն համընթաց։

Դարավերջին ևս մեկ կարևոր փաստ կա, որ Քաշաթաղի մշտական բնակչությունը հայեր էին։ 1691-1692 թթ.-ին Քաշաթաղի մելիք Հախնազարը մի շարք գյուղերի տանուտերերի հետ շարիաթական դատարանով կնքված համախոհական դիմում է ներկայացրել պարսից արքունիք՝ տեղական բնակչության շահերը հողային վեճի ժամանակ պաշտպանելու համար: Այստեղ թվարկված գյուղերի (Հալաք, Բայանդուր, Վաղազաղուն (Վաղազին), Սուարանց, Ղուշչի, Մերիկ, Հարար, Աֆաթխար (Աղբաթխեր), Մինքենդ, Փուլ, Հոչաս (Հոչանց), Յալղուզդամ, Արավիս) քեդխուդաները հայեր էին (Անդրիաս, Ամիր Խաչեն, Մարտիրոս, Պողոս, Մելքում, Առաքել, Իսախան, Հակոբ, Պետրոս, Սարգիս, Գիքոր և այլք) (Կոստիկյան, 168-175):

XVIII դարի մի շարք հիշատակություններ նույնպես հաստատում են հայ բնակչության առկայության փաստը, թեև տեղի են ունենում նաև անբարենպաստ գործընթացներ։

1730 թ.-ին դեռևս հիշվում են Քաշաթաղի գավառի Եզնագոմեր, Խանածափ, Խազնավար (Խոզնավար), Հոչանց, Հակ, Միրիկ, Սպիտակաջուր, Քարագլուխ և այլ գյուղեր, իսկ Չրաղլու գյուղում, որ XIX դարի վերջին հայաթափված էր, պահպանված 4 տապանաքարերից մեկը 1608 թ. է թվագրվում (Յակոբեան, 240, 242): Պ. Չոբանյա-նի կարծիքով՝ քրդական ու մահմեդական այլ տարրերի ներթափանցումը Քաշաթաղ նշմարելի չափեր է ընդունել 1730-1734 թթ.-ին օսմանյան ռազմակալման շրջանում, ինչի մասին վկայում է Աբրահամ Կրետացին, և XIX դարի առաջին քառորդում՝ միայն դարի կեսերին թվական գերակշռություն ձեռք բերելով հայերի նկատմամբ (Չոբանյան, 222, 227-228, 229): Աբրահամ Կրետացին խոսում է Խնձորեսկից դեպի արևելք՝ ձորի մեջ, կարաչոռլո քրդական ցեղերի վայրենությունների մասին, որոնց հետևանքով 1730-1734 թթ.-ին հայ բնակչության մի ստվար մասը նույնիսկ քարայրներում է բնակություն հաստատել (Աբրահամ Կրետացի, 150)։

Ավելի հյուսիս՝ Վերին Խաչենում (Ծարում), XVIII դ. երկրորդ կեսին նշմարելի է դառնում քրդական ծագում ունեցող քոչվոր քյոլանի ցեղը։ Ըստ Գ. Բադասանի՝ նրանց թիվը դարավերջին այնքան է մեծացել, որ որոշ սկզբնաղբյուրներում գավառը հաճախ Քյոլանու երկիր է անվանվել (Սիմեոն Կաթողիկոս Երևանցի, 461): Ֆրանսիական ծագմամբ ռուս պետական գործիչ, պատմաբան ու ազգագրագետ Ի. Շոպենը 1830-ական թթ.-ի սկզբի դրությամբ Արևելյան Հայաստանի մի մասը կազմող Հայկական մարզի տարածքում հաշվում է քյոլանի ցեղի 389 ներկայացուցիչներ, որոնք շիա դավանանքին էին պատկանում, դեռևս քոչվորակենցաղ էին և ձմեռում էին Սևանա լճից հարավ-արևելք ընկած շրջաններում (Шопен, 528):

51

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

Արցախի և Սյունիքի սահմանակցման գոտում հայ բնակչություն ունենալու մասին կարևոր տեղեկություն ենք ստանում Սիմեոն Ա Երևանցի Կաթողիկոսի (17631780) հաղորդած հարկացուցակներից։ Հատկանշական է, որ հարկատու կարող էր լինել միայն հայ բնակչություն ունեցող բնակավայրը: Սիմեոն Ա-ի ատենադպիր Ե-րեմիա Օշականցու երկը, որը, ինչպես և «Ջամբռ»-ը, գրվել է 1765 թ.-ին, տալիս է հայաբնակ բնակավայրերի առավել ամբողջական պատկերը, ըստ այդմ՝ Քաշաթաղ-Քարվաճառ գոտու բնակավայրերը հիշատակված են որպես Մայր Աթոռին հարկատու, ինչը նշանակում է, որ նրանց բնակչությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ էր, այսինքն՝ հայ էր, այլապես չէր կարող հարկատու լինել Հայոց Եկեղեցուն։ Սիմեոն Երևանցու աշխատության ԻԵ գլխում, որ վերնագրված է «Որում ցույց են տրվում Երևանի նահանգում գտնվող վանքերի ինչպիսին լինելը, այլև նրանց թեմերն ու վիճակները, մուլքերը և մյուս ձեռք բերված ունեցվածքները՝ առանձին-առանձին» (Սիմեոն Կաթողիկոս Երևանցի, 379), ներկայացված է Դադիվանքի («Ջամբռ»-ում՝ Խութավանք) որպիսությունը։ Այստեղ թվարկված են հարկատու գյուղերը, և մատնանշված է վարչական կացությունը. «Ունի վիճակներ՝ Քյոլանի ողջ երկիրը, որի հայերեն անունն է Ծարի երկիր, որը սահմանակից է Խամսային (իմա՝ Արցախի հայկական մելիքություններին – Մ.Մ.), սակայն Էջմիածնի վիճակ է և այժմ Երևանի իշխողի ձեռքի տակ է։ Սրա գյուղերն են՝ Էրք, Ծնիլանց, Կարմիրշեն, Սալամալիք, Քավթառանց, Ուռուցփոր, Ատարենիս, Ծուղրուղաշեն, Հոսաբակ, Կյավալու. Սրանք լեռան այս կողմում են, կից Գեղամա Արեգունուն։ Իսկ լեռան (իմա՝ Սոթքի (Արևեյյան Սևանի) լեռների – Մ.Մ.) մյուս կողմում՝ Մեծ Ծար, Կաժ, Անուխս, Խոլոզանց, Դաշտակ, Հաճար (Հաճավ – Մ.Մ.), Ապահեն, Ճումեն, Քարատակ, Զվար, Մոս, Սևաջուր, Ծովատեղ, Խրանց, Հալուճ, Մոթանց, երկու Դավաչխուր՝ մեծ եւ փոքր, Լեւ, Յանշաղ, Բարսեղիշեն, Մեյդան, Երիցիշեն, Խութավանք, Չափար, Կյարաք, Նորշեն, Խնդթրավանք (Խնթրավանք – Մ.Մ.)։ Ունի նաեւ մենաստաններ՝ իր ձեռքի տակ, Խնդրավանքի մենաստանը եւ Ծարի մենաստանը» (Սիմեոն Կաթողիկոս Երևանցի, 396; քարտեզագրումը առդիրում՝ Բադաւյան, Սևանա, Շղվագա, Մաքենյաց և Հութա վանքերի թեմերը)։ Մեջբերված հատվածից պարզ է դառնում, որ Ծարի գավառն այդ ժամանակաշրջանում գտնվում էր Երևանի խանության կազմում և ենթարկվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ծարից արևելք և հարավ-արևելք բնակավայրերի մասին հիշատակության բացակայությունը պայմանավորված է այն գործոնով, որ դրանք գտնվում էին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գանձասարի կաթողիկոսի իրավասության ներքո։ «Ջամբռ»-ի տեղեկությունները հավաստում են, որ անգամ 1760-ական թթ.-ի կեսերին Վերին Խաչենում (Ծար-Քարվաճառում)՝ մինչև Քաշաթաղ, գործ ունենք հայաբնակ գյուղերի ցանցի հետ։

Եզրակացություն

Ի մի բերելով մեր հետազոտության ընթացքում քննարկված հիշատակություններն ու տվյալները՝ պետք է փաստենք, որ հավաքված տեղեկությունները խմբավորել ենք չորս ուղղություններով՝ բռնագաղթերին ու զանգվածային գերեվարումներին առնչվող հիշատակություններ, Հայաստանում փաստացի բնակվող հայ բնակչության թվաքանակին և ընտանիքի անդամների թվին վերաբերող տվյալներ, օտար (մասնավորապես՝ քրդական) ցեղերի միգրացիայի մասին տեղեկություններ և հայկական բնակավայրերի ցանցը ներկայացնող ցուցակներ։ Այսպիսով՝ կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բնակչության բռնագաղթի ու զանգվածային գերեվարումների դեպքերը, ի տարբերություն Հայաստանի մեծագույն մասի, Արցախում համեմատաբար քիչ են եղել, ինչը պայմանավորված է հայ մելիքական ինստիտուտի պահպանման գործոնով։ Նաև պարզվել է, որ Ս. Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսությունների նվիրապետության ներքո գտնվող բնակչության ընդհանուր թիվը կարող էր, որոշ վերապահումներով, շուրջ 3.5

52

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

մլն լինել, ինչը չափազանց մեծ ցուցանիշ էր քննարկվող ժամանակաշրջանի համար: Պարզվել է նաև, որ Արցախում հայկական ընտանիքի անդամների միջին թիվը գերազանցել է Հայաստանի ընդհանուր ցուցանիշին։ Հետազոտության կարևոր եզրահանգումներից մեկն էլ այն է, որ պատմական Ծար գավառում՝ Քարվաճառում և Քաշաթաղի հյուսիսային մասում, հայ բնակչությունը գերակշռող էր XVI-XVII դարերում, ինչը փաստվում է XVII-XVIII դարերով թվագրվող հայկական գյուղացանկերի առկայությամբ և միայն XVII դարի երկրորդ կեսից սկսած քրդական վրանաբնակ ցեղերի միգրացիոն գործընթացների մեկնարկի հիշատակությամբ։

Օգտագործված գրականություն

1. Աբրահամ Կրետացի, Պատմություն, աշխատասիրությամբ՝ Ն. Ղորղանյանի, Երևան, 1973։

2. Զաքարիա Քանաքեռցի, Պատմութիւն, աշխատասիրությամբ՝ Ա. Վիրաբյանի, Երևան, 2015:

3. «Թուրքական աղբյուրները Հայաստանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժողովուրդների մասին», կազմեց՝ Ա. Սաֆրաստյանը, հատոր. Ա, Երևան, 1961։

4. «Մանր ժամանակագրություններ (XMI-XVIM դդ.)», հատոր 2, կազմեց՝ Վ. Հակոբյանը, Երևան, 1956:

5. «Մատենադարանի պարսկերեն վավերագրերը», հատոր I, հրովարտակներ, պրակ II (1601-1650 թթ.), կազմեց՝ Հ. Փափազյանը, Երևան, 1959:

6. Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 4173։

7. Սիմեոն Կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, աշխատասիրությամբ՝ Վ. Համբար-ձումյանի, պատմաաշխարհագրական ծանոթագրությունները՝ Գ. Բադալյանի, Երևան, 2003:

8. «Հայոց պատմություն», հատոր III, գիրք I, Երևան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ, 2010։

9. Անասյան Հակոբ, XVII դարի ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում, Երևան, 1961։

10. Բադալյան Գեղամ, Հայաստանը XVII դ. առաջին կեսին (քարտեզ), մասշտաբ' 1:3 600 000, «Հայաստանի ազգային ատլաս», հատոր Բ, Երևան, 2008, էջ 50:

11. Բադայյան Գեղամ, Հայերի բռնագաղթը Շահ-Աբաս 1-ինի կողմից Պարսկաստան XVII դ. սկզբին (քարտեզ), մասշտաբ' 1:4 000 000, «Հայաստանի ազգային ատլաս», հատոր Բ, Երևան, 2008, էջ 51:

12. Բադայյան Գեղամ, Սևանա, Շղվագա, Մաքենյաց և Հութա վանքերի թեմերը (քարտեզ), մասշտաբ' 1:400 000, Սիմեոն Կաթողիկոս Երևանցի, Ջամբռ, Երևան, 2003, առդիր 1:

13. Զուլալյան Մանվել, Արևմտյան Հայաստանը XVI-XVIII դդ., Երևան, 1980։

14. Զուլալյան Մանվել, Թուրք-պարսկական պատերազմները Հայաստանի տերիտորիայի վրա և նրանց հետևանքները (1555-1595 թթ.), «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1961, թիվ 3, էջ 43-54:

15. Կարապետյան Մերուժան, Երևանի բնակչության էթնիկական կազմի և թվա-քանակի փոփոխությունները 1600-1724 թթ., «Պատմաբանասիրական հանդես», 1986, թիվ 2, էջ 59-109։

16. Կոստիկյան Քրիստինե, Քաշաթաղի 17-րդ դարի պատմությանը վերաբերող մի փաստաթուղթ, «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», հատոր 20, Երևան, 2001, էջ 168-175:

17. Հախվերդյան Սերգեյ, Ուրվագծեր Սյունիքի Քաշաթաղի մելիքության պատմությունից, «Հայոց պատմության հարցեր», հատոր 9, Երևան, 2008, էջ 88-107:

18. Մալխասյան Միքայել, 16-րդ դարում բնակչության տեղաբաշխման ընդհանուր պատկերը Հայաստանում՝ առանձին վարչամիավորների օրինակով, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդես, 2021, թիվ 1, էջ 30-38։

53

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

19. Մալխասյան Միքայել, Ժողովրդագրական գործընթացները Հայաստանում 16-րդ դարում – 17-րդ դարի առաջին կեսին, Երևան, 2020:

20. Մալխասյան Միքայել, Ժողովրդագրական գործընթացների միտումները և առանձնահատկությունները Հայաստանում ԺԶ դարում, «Էջմիածին», 2016, թիվ Դ, էջ 52-72։

21. Մալխասյան Միքայել, Ժողովրդագրական գործընթացների միտումները և

առանձնահատկությունները Հայաստանում XVII դարի առաջին կեսին,

«Հայագիտության հարցեր», 2016, թիվ 1, էջ 94-104:

22. Մալխասյան Միքայել, Շահ Աբաս Ա-ի կազմակերպած հայ բնակչության բռնագաղթի տարածքային ընդգրկման խնդիրը, «Հայագիտության հարցեր», 2019, թիվ 3, էջ 49-65:

23. Մելքոնյան Աշոտ, Էրզրումի նահանգի հայ ազգաբնակչությունը XIX դարի առաջին եռեսնամյակին (պատմաժողովրդագրական ուսումնասիրություն), Երևան, 1994։

24. Յակոբեան Ալեքսան, Հակարիի վերնահովտի նորայայտ վիմագրերը. Բ, «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», հատոր 27, Երևան, 2009, էջ 224-253:

25. Չոբանյան Պավել, Քարվաճառի էթնիկ դիմագծի հարցի շուրջ, «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», հատոր 20, Երևան, 2001, էջ 204-232:

26. Սահակյան Լուսինե, Բարձր Հայքի Բաբերդ, Սպեր, Դերջան գավառների տեղանուններն ու ժողովրդագրությունը XVI դարի օսմանյան աշխարհագիր մատյաններում, Երևան, 2007։

27. Սաֆրաստյան Արամ, Օսմանյան կայսրության վարչական բաժանումը XVII դարում (պատմական ակնարկ), «Արևելագիտական ժողովածու», հատոր 1, Երևան, 1960, էջ 285-302։

28. Փափազյան Ավետիս, Թուրքական աղբյուրները Հայաստանի և հայերի մասին (XVI-XVIII դդ.), «Պատմաբանասիրական հանդես», 1992, թիվ 1, էջ 101-115։

29. Саркисян Ерванд, Административная и демографическая политика османского правительства в Западной Армении, «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», հատոր 5, Երևան, 1970, էջ 357-380։

30. Шопен Иван, Историческш памятникъ состояжя Армянской области въ эпоху ея присоединежя к Россшской имперш, СПб., 1852.

Works Cited

1. Abraham Kretaci, Patmut'yun, ashxatasirut'yamb N. Ghorghanyani, Erevan, [History, edited by N. Ghorghanyan, Yerevan,] 1973.

2. Zaqaria Qanaqer'ci, Patmut'iwn, ashxatasirut'yamb A. Virabyani, Erevan, [History, edited by A. Virabyan, Yerevan,] 2015.

3. «T'urqakan aghbyurnery' Hayastani, hayeri ev Andrkovkasi myus jhoghovurdneri masin», kazmec՝ A. Safrastyany', hator A, Erevan, [Turkish Sources on Armenia, Armenians and Other Transcaucasian Ethnicities, Yerevan,] 1961.

4. «Manr jhamanakagrut'yunner (XIII-XVIM dd.)», hator 2, kazmec V. Hakobyany’, Erevan, [Small Chronicles (XIII-XVIII Centuries), Volume 2, edited by V. Hakobyan, Yerevan] 1956.

5. «Matenadarani parskeren vaveragrery'», hator I, hrovartakner, prak II (1601-1650 t't'.), kazmec H. P'ap'azyany’, Erevan, [Persian Documents of Matenadaran, Volume 1, Edicts, edited by H. Papazyan, Yerevan] 1959.

6. Mesrop Mashtoci anvan Matenadaran, d'er'agir [Matenadaran after Mesrop Mashtots, Manuscript] № 4173.

54

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

7. Simeon Kat'oghikos Yerevanci, Jambr1, ashxatasirut'yamb V. Hambard'umyani, patmaashxarhagrakan c'anot'agrut'yunnery G. Badalyani, Erevan, [Jambr, Edited by V. Hambardzumyan, Historical-Geographical Notes by G. Badalyan, Yerevan,] 2003.

8. «Hayoc patmut'yun», hator III, girq I, Erevan, HH GAA patmut'yan institut, [History of Armenia, Volume III, Book I, Yerevan, NAS Institute of History,] 2010.

9. Anasyan Hakob, XVII dari azatagrakan sharjhumnern Arevmtyan Hayastanum, Erevan, [XVII Liberation Movements in Western Armenia, Yerevan,] 1961.

10. Badalyan Gegham, Hayastany' XVII d. ar'ajin kesin (qartez), masshtab 1:3 600 000, «Hayastani azgayin atlas», hator B, Erevan, 2008, e'j 50 [Armenia in the First Half of the XVII Century (Map), Scale: 1:3 600 000, “National Atlas of Armenia”, Volume II, Yerevan, 2008, p. 50].

11. Badalyan Gegham, Hayeri br'nagaght'y' Shah-Abas 1-ini koghmic Parskastan XVII d. skzbin (qartez), masshtab 1:4 000 000, «Hayastani azgayin atlas», hator B, Erevan, 2008, e'j 51 [The Deportation of Armenians by Shah-Abbas I at the beginning of the XVII Century (Map), Scale: 1:4 000 000, “National Atlas of Armenia”, Volume II, Yerevan, 2008, p. 51].

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

12. Badalyan Gegham, Sevana, Shghvaga, Maqenyac ev Hut'a vanqeri t'emery' (qartez), masshtab 1:400 000, Simeon Kat'oghikos Yerevanci, Jambr', Erevan, 2003, ar'dir 1 [The Dioceses of the Sevan, Shghvag, Makenis and Hout Monasteries (Map), Scale: 1:400 000, Simeon Kat'oghikos Yerevanci, Jambr', Yerevan, 2003, Attachment 1].

13. Zulalyan Manvel, Arevmtyan Hayastany' XVI-XVIII dd., Erevan, [Western Armenia in the XVI-XVIII Centuries, Yerevan] 1980.

14. Zulalyan Manvel, T'urq-parskakan paterazmnery' Hayastani teritoriayi vra ev

nranc hetevanqnery' (1555-1595 t't'.), «HSSR' GA Teghekagir hasarakakan

gitut'yunneri», 1961, t'iv 3, e'j 43-54 [The Turkish-Persian Wars on the Territory of Armenia and Their Aftermath (1555-1595), Bulletin of the Academy of Sciences of the USSR, 1961, No. 3, pp. 43-54].

15. Karapetyan Merujhan, Yerevani bnakchut'yan e't'nikakan kazmi ev t'vaqanaki p'op'oxut'yunnery' 1600-1724 t't'., «Patmabanasirakan handes», 1986, t'iv 2, e'j 59-109 [Changes in the Ethnic Composition of the Population of Yerevan in 1600-1724, "Historical-Philological Journal", 1986, No. 2, pp. 59-109].

16. Kostikyan Kristine, Qashat'aghi 17-rd dari patmut'yany' veraberogh mi p'astat'ught', «Merd'avor ev Mijin Arevelqi erkrner ev jhoghovurdner», hator 20, Erevan, 2001, e'j 168-175 [A Document on the 17th Century History of Kashatagh, "Near and Middle Eastern Countries and Peoples", Volume 20, Yerevan, 2001, pp. 168-175].

17. Hakhverdyan Sergey, Urvagc'er Syuniqi Qashat'aghi meliqut'yan patmut'yunic, «Hayoc patmut'yan harcer», hator 9, Erevan, 2008, e'j 88-107 [Outlines from the History of Kashatagh Melikutyun in Syunik, "Issues of Armenian History", Volume 9, Yerevan, 2008, pp. 88-107].

18. Malkhasyan Mikayel, 16-rd darum bnakchut'yan teghabashxman y'ndhanur patkery' Hayastanum՝ ar'and'in varchamiavorneri o'rinakov, «Patmut'yun ev mshakuyt'» hayagitakan handes, 2021, t'iv 1, e'j 30-38 [The General Picture of the Population Distribution in Armenia in the 16th century on the Example of Several Administrative Units, "History and Culture" Armenological Journal, 2021, No. 1, pp. 30-38].

19. Malkhasyan Mikayel, Jhoghovrdagrakan gorc'y'nt'acnery' Hayastanum 16-rd darum – 17-rd dari ar'ajin kesin, Erevan [Demographic Processes in Armenia in the 16th Century – in the First Half of the 17th Century, Yerevan], 2020.

20. Malkhasyan Mikayel, Jhoghovrdagrakan gorc'y'nt'acneri mitumnery' ev ar'and'nahatkut'yunnery' Hayastanum JhZ darum, «E'jmiac'in», 2016, t'iv D, e'j 52-72 [Trends and Peculiarities of Demographic Processes in Armenia in the 16th Century, "Echmiadzin", 2016, No. 4, pp. 52-72].

55

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

21. Malkhasyan Mikayel, Jhoghovrdagrakan gorc'y'nt'acneri mitumnery' ev ar'and'nahatkut'yunnery' Hayastanum XVII dari ar'ajin kesin, «Hayagitut'yan harcer», 2016, t'iv 1, e'j 94-104 [Trends and Peculiarities of Demographic Processes in Armenia in the First Half of the 17th Century, "Armenological Issues", 2016, No. 1, pp. 94-104].

22. Malkhasyan Mikayel, Shah Abas A-i kazmakerpac' hay bnakchut'yan br'nagaght'i tarac'qayin y'ndgrkman xndiry', «Hayagitut'yan harcer», 2019, t'iv 3, e'j 49-65 [The Problem of Territorial Coverage of the Massive Deportation of the Armenian Population Organized by Shah Abbas I, "Armenological Issues", 2019, No. 3, pp. 49-65].

23. Melkonyan Ashot, E'rzrumi nahangi hay azgabnakchut'yuny' XIX dari ar'ajin er'esnamyakin (patmajhoghovrdagrakan usumnasirut'yun), Erevan, [The Armenian Population of Erzurum province in the First Thirty Years of the XIX century (historical-ethnographic study), Yerevan,] 1994.

24. Yakobean Aleksan, Hakarii vernahovti norayayt vimagrery'. B, «Merd'avor ev Mijin Arevelqi erkrner ev jhoghovurdner», hator 27, Erevan, 2009, e'j 224-253 [The Newly Discovered Inscriptions of the Hakari Valley: B, "Near and Middle Eastern Countries and Peoples", Volume 27, Yerevan, 2009, pp. 224-253].

25. Chobanyan Pavel, Qarvatwar'i e't'nik dimagc'i harci shurj, «Merd'avor ev Mijin Arevelqi erkrner ev jhoghovurdner», hator 20, Erevan, 2001, e'j 204-232 [On the Question of the Ethnic Feature of Karvachar, "Near-Middle Eastern Countries-Peoples", Volume 20, Yerevan, 2001, pp. 204-232].

26. Sahakyan Lusine, Bard'r Hayqi Baberd, Sper, Derjan gavar'neri teghanunnern u jhoghovrdagrut'yuny' XVI dari o'smanyan ashxarhagir matyannerum, Erevan, [Toponyms and Demographics of Baberd, Sper, Derjan Provinces of Bardzr Hayk in the Ottoman Geographical Records of the 16th Century, Yerevan,] 2007.

27. Safrastyan Aram, O'smanyan kaysrut'yan varchakan bajhanumy' XVII darum (patmakan aknark), «Arevelagitakan jhoghovac'u», hator 1, Erevan, 1960, e'j 285-302 [The Administrative Division of the Ottoman Empire in the 17th Century (Historical Review), "Orientological Collection", Volume 1, Yerevan, 1960, pp. 285-302].

28. P'ap'azyan Avetis, T'urqakan aghbyurnery' Hayastani ev hayeri masin (XVI-XVIII dd.), «Patmabanasirakan handes», 1992, t'iv 1, e'j 101-115 [Turkish Sources on the Armenians of Armenia (XVI-XVIII Centuries), "Historical-Philological Journal", 1992, No. 1, pp. 101-115].

29. Sarkisjan Ervand, Administrativnaja i demograficheskaja politika osmanskogo pravitel'stva v Zapadnoj Armenii, «Merd'avor ev Mijin Arevelqi erkrner ev jhoghovurdner», hator 5, Erevan, 1970, e'j 357-380 [Administrative and Demographic Policy of the Ottoman Government in Western Armenia, "Near and Middle Eastern Countries and Peoples", Volume 5, Yerevan, 1970, pp. 357-380].

30. Shopen Ivan, Istoricheskij pamjatnik sostojanija Armjanskoj oblasti v jepohu eja prisoedinenija k Rossijskoj imperii, SPb., [Historical Monument of the State of the Armenian Oblast (Region) in the Era of its Accession to the Russian Empire, St. Petersburg,] 1852.

56

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

SOME QUESTIONS ON THE HISTORICAL DEMOGRAPHY OF ARTSAKH (XVI-XVII CENTURIES)

MIKAYEL MALKHASYAN

Yerevan State University, Chair of History of Armenia,

Ph.D. in History, Associate Professor Yerevan, Republic of Armenia

This article covers several issues related to the historical demography of Artsakh in the XVI-XVII centuries, based on the information from the primary sources. To this end, we have the tasks of classifying the historical-demographic information in the primary sources, analyzing their significance in the context of general demographic processes in Armenia, showing that in the XVI-XVII centuries, despite the unfavorable regional situation, migration activities of nomadic tribes were not significant within the territory of Artsakh, and the Armenian population maintained an absolute majority. Thus, the aim of the study is to cover some issues of the historical demography of Artsakh in the above-mentioned period, in the XVI-XVII centuries, which was done by means of combination of historical and historical-comparative methods.

The information collected during the research was grouped into four types: references related to deportations and mass captives, data on the number of Armenians actually living in Armenia and number of family members, information on migration of foreign (particularly Kurdish) tribes, and lists of Armenian settlements. Finally, as a result of the study, it turned out that the cases of deportation and mass captivity of the population, in contrast to most of Armenia, were relatively few in Artsakh, which is due to the preservation of the Armenian royal institution of melikdoms. In addition, it turned out that the total population of the dioceses subject to the Catholicos of St. Etchmiadzin and Gandzasar may, with some reservations, be around 3.5 million people, which was too high a figure for the period under discussion. It turned out that the average number of Armenian family members in Artsakh exceeded the general index of Armenia. One of the possible conclusions of the research was that in the historical Tsar province (in Karvachar and in the northern part of Kashatagh), the Armenian population was predominant in the XVI-XVII centuries, which is evidenced by the existence of Armenian village lists dating back to the XVII-XVIII centuries.

Keywords: Artsakh, historical demography, Armenian population, XVI-XVII centuries, Ottoman Empire, Safavid Persia, deportation, Kashatagh, Karvachar.

НЕКОТОРЫЕ ВОПРОСЫ ИСТОРИЧЕСКОЙ ДЕМОГРАФИИ АРЦАХА

(XVI-XVII ВЕКА)

МИКАЭЛ МАЛХАСЯН

доцент кафедры истории Армении Ереванского государственного университета, кандидат исторических наук, г. Ереван, Республика Армения

В данной статье освещается ряд вопросов, связанных с исторической демографией Арцаха в XVI-XVII вв., основанные на информации из

57

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 3(10), 2021

первоисточников. Для достижения этой цели мы поставили задачуклассифицировать историко-демографическую информацию в первоисточниках, проанализировать их значение в контексте общих демографических процессов, происходящих в Армении и показать что, несмотря на неблагоприятную региональную ситуацию и миграционную активность кочевых племен,в XVI-XVII вв., их присутствие на территории Арцаха было еще незначительно, и армянское население составляло абсолютное большинство. Таким образом, цель исследования – охватить некоторые проблемы исторической демографии Арцаха в указанный период – в XVI-XVII веках, что было выполнено с применением исторического и историко-сравнительного методов.

Информация, собранная в ходе исследования, была классифицирована по четырем типам: ссылки, связанные с депортациями и массовыми пленениями, данные о количестве армян, фактически проживающих в Армении, и о количестве членов их семей, информация о миграции чуждых (преимущественно курдских) племен и списки армянских поселений. В результате исследования мы пришли к выводу о том, выяснилось, что случаев депортации и массового пленения населения, в отличие от большей части Армении, в Арцахе было относительно немного, что связано с сохранением армянского княжеского (меликского) института. Выяснилось, что общая численность населения епархий, подвластных католикосам Св. Эчмиадзина и Гандзасара, может, с некоторыми оговорками, составлять около 3,5 миллионов человек, что является слишком высокой цифрой для рассматриваемого периода. Выяснилось также, что среднее количество членов армянских семей в Арцахе превышало общий показатель по Армении. Одним из важных выводов исследования было вывод о том, что в исторической провинции Цар (в Карвачаре и в северной части Кашатага) в XVI-XVII веках преобладало армянское население, о чем свидетельствует наличие списков армянских деревень, датируемых XVII-XVIII веками.

Ключевые слова: Арцах, историческая демография, армянское население, XVI-XVII вв., Османская империя, Сефевидская Персия, депортация, Кашатаг, Карвачар.

58

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.