Научная статья на тему 'ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ'

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
130
43
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
փախստական / ներքին տեղահանված անձինք / ՆՏԱ / հարկադիր տեղահանվածներ / Ղարաբաղյան հակամարտություն / «չվերադարձնելու» սկզբունք

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մխիթարյան Էլինա

Հոդվածի նպատակն է լայն շրջանակնների քննարկման առարկա դարձնել Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում հարկադիր տեղահանված անձանց, այդ թվում՝ փախստականների և ներքին տեղահանված անձանց (այսուհետ՝ ՆՏԱ) վերադարձի խնդիրը՝ այն համադրելով միջազգային իրավունքում ամրագրված սկզբունքների և երաշխիքների հետ: Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում «փախստականների վերադարձ» դրույթը, հետաքրքիր մետամորֆոզներ ունենալով հանդերձ, շրջանցել է 1988-94 թվականների ավելի քան 800 000 հայ փախստականների և ներքին տեղահանված անձանց՝ վերադարձի թիրախ դիտարկելով միայն ադրբեջանական կողմի տեղահանվածների՝ արհեստականորեն ուռճացված թվերը: Հոդվածի շրջանակներում առաջադրված խնդիրների ուսումնասիրության ընթացքում կիրառվել են իրավահամեմատական, վերլուծական, վիճակագրական, ինչպես նաև ընդհանուր գիտական՝ դիալեկտիկական, տրամաբանական, պատմական մեթոդներ: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց մշտական բնակության վայրից տեղահանված Արցախի բնակչության ավելի քան 25%-ի վերադարձի խնդրի լուծման համար անհրաժեշտ է տեղահանված և փաստացի ԱՀ-ում բնակվողներին տրամադրել ներքին տեղահանված անձանց՝ ՆՏԱ կարգավիճակ, իսկ ՀՀ-ում բնակվողներին՝ հարկադիր վերաբնակված/տեղահանված անձանց՝ ՀՎԱ/ՀՏԱ կարգավիճակ, ինչպես նաև բանակցային գործընթացում բարձրացնել 1988-1992թթ.-ին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով բռնագաղթած 510 000 հայ փախստականների վերադարձի, իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովման խնդիրները:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PROBLEM OF RETURN OF REFUGEES AND INTERNALLY DISPLACED PERSONS IN THE EVOLUTION OF INTERNATIONAL LAW WITHIN THE FRAMEWORK OF THE KARABAKH CONFLICT

The prupose of the article is to discuss the issue of the return of forced displaced persons, including refugees and internally displaced persons (IDPs), in the context of the Nagorno-Karabakh conflict, combining with the principles of international law. In the negotiation process on Nagorno-Karabakh, the provisions on the “return of refugees”, despite interesting metamorphoses, “bypassed” more than 800,000 Armenian refugees and internally displaced persons of 1988-94, “serving” only the Azerbaijani policy of artificially inflating the number of IDPs. In the course of study of the issues posed within the article, individual (personal) or special methods - legal-comparative, analytical, statistical, systemic, as well as general scientific, such as dialectical, logical, historical methods were used. The result of the research is the conclusion that it is necessary to learn lessons from the “Azerbaijani experience” of the refugee return policy in order to solve the problem of the return of more than 25% of the Artsakh population, who have the IDP status due to the aggression of Azerbaijan in 2020.

Текст научной работы на тему «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԽՆԴԻՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՈՒՄ*

ՀՏԴ 341.2 DOI: 10.52063/25792652-2021.4-104

ԷԼԻՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միգրացիայի, հայրենադարձների և փախստականների հարցերի բաժնի պետ, միգրացիայի և փախստականների հարցերով փորձագետ,

Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ք. Ստեփանակերտ, Արցախի Հանրապետություն (ԼՂՀ) mkhitaryan. elina. m@gmail. com

Հոդվածի նպատակն է լայն շրջանակնների քննարկման առարկա դարձնել Դարաբաղյան հակամարտության շրջանակներում հարկադիր տեղահանված անձանց, այդ թվում՝ փախստականների և ներքին տեղահանված անձանց (այսուհետ՝ ՆՏԱ) վերադարձի խնդիրը՝ այն համադրելով միջազգային իրավունքում ամրագրված սկզբունքների և երաշխիքների հետ:

Դարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում «փախստականների վերադարձ» դրույթը, հետաքրքիր մետամորֆոզներ ունենալով հանդերձ, շրջանցել է 1988-94 թվականների ավելի քան 800 000 հայ փախստականների և ներքին տեղահանված անձանց՝ վերադարձի թիրախ դիտարկելով միայն ադրբեջանական կողմի տեղահանվածների՝ արհեստականորեն ուռճացված թվերը:

Հոդվածի շրջանակներում առաջադրված խնդիրների

ուսումնասիրության ընթացքում կիրառվել են իրավահամեմատական, վերլուծական, վիճակագրական, ինչպես նաև ընդհանուր գիտական՝ դիալեկտիկական, տրամաբանական, պատմական մեթոդներ:

Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրենց մշտական բնակության վայրից տեղահանված Արցախի բնակչության ավելի քան 25%-ի վերադարձի խնդրի լուծման համար անհրաժեշտ է տեղահանված և փաստացի ԱՀ-ում բնակվողներին տրամադրել ներքին տեղահանված անձանց՝ ՆՏԱ կարգավիճակ, իսկ ՀՀ-ում բնակվողներին՝ հարկադիր վերաբնակված/տեղահանված անձանց՝ ՀՎԱ/հՏա կարգավիճակ, ինչպես նաև բանակցային գործընթացում բարձրացնել 1988-1992թթ.-ին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով բռնագաղթած 510 000 հայ փախստականների վերադարձի, իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովման խնդիրները:

Հիմնաբառեր' փախստական, ներքին տեղահանված անձինք, ՆՏԱ, հարկադիր տեղահանվածներ, Ղարաբաղյան հակամարտություն, «չվերադարձնելու» սկզբունք:

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 25.12.2021թ.:

է 11.11.2021թ., գրախոսվել' 24.11.2021թ.,

տպագրության

104

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Ներածություն

Զինված հակամարտությունների հետևանքով մարդու և միջազգային հումանիտար իրավունքի խախտման, հետապնդումների, բռնության, ահաբեկչության, ինչպես նաև տարերային ու տեխնածին աղետների պատճառներով ահագնանում է հարկադիր տեղահանված անձանց (այդ թվում՝ փախստականներ, ՆՏԱ) թիվն աշխարհում՝ ընդհանուր առմամբ հատելով 80 մլն-ի սահմանը (UN 1): Հատկանշական է, որ երկրաչափական պրոգրեսիայով մեծացող այդ թվի առաջնային պատճառը զինված հակամարտություններն են, ընդ որում՝ մի կողմից այդ զինված հակամարտությունները «տաքացվում են», «սնուցվում», մյուս կողմից «խորը

անհանգստություն է արտահայտվում» դրանց առաջ բերած հետևանքների վերաբերյալ: Ոլորտի տեսաբանների ու փորձագետների կողմից հաճախակի է օգտագործվում «փախստականների պատմությունը միայն փախստականների մասին չէ» շրջասույթը (Gatrell 178), որն արտացոլում է երևույթի նախապատմությունն ու էությունը:

Խնդրի նախապատմությունից

Բախումնաբանությունը (կոնֆլիկտոլոգիա) Ղարաբաղյան հակամարտությունը դասում է հակամարտությունների էթնոքաղաքական դասին և կարգավորման բարդությամբ առանձնացնում է այն: Ղարաբաղյան հիմնահարցն աչքի է ընկնում նաև հակամարտությանը ներգրավված սուբյեկտների բազմազանությամբ, կարգավորման դինամիկայի վրա ազդող ներքին ու արտաքին գործոնների բարդ համակցությամբ, տարածաշրջանում անընդհատ և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական վերադասավորումներով, որոնք իրենց հերթին որոշակիորեն ազդում են Ղարաբաղյան հակամարտության վրա՝ կարգավորման տեսանկյունից այն դարձնելով ավելի բարդ ու խճճված (Գալստյան 63):

Լեռնային Ղարաբաղի հարցը հակամարտության վերածվեց այն պահին, երբ 1988 թվականին ի պատասխան խաղաղ ցույցերի՝ Ադրբեջանը ուժ կիրառեց փետրվարի 27-29-ին հայերի հանդեպ ազգային զտման ու ցեղասպանական գործողությունների, հայության բռնագաղթի իրագործմամբ' ի վերջո հանգեցնելով ռազմական գործողությունների:

Ղարաբաղյան հակամարտության առանցքային՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, տարածքների ու զինված ուժերի հետքաշման, հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման հիմնախնդիրներից առանձնացրել ենք փախստականների և ներքին տեղահանված անձանց ու նրանց վերադարձի հիմնախնդիրը: Այս կոնտեքստում հակամարտության մեջ հատկանշական է այն, որ ի տարբերություն այլ ազգամիջյան հակամարտությունների, երբ որպես կանոն, հարկադիր տեղահանվածների ալիք բարձրանում է զինված բախումներից հետո, Ղարաբաղյան հակամարտության պարագայում Ադրբեջանական ԽՍՀ տարածքում մշտապես բնակվող ավելի քան 510 000 հայեր փախստականի կարգավիճակում հայտնվեցին մինչ պատերազմական ռազմական գործողությունները:

Հակամարտության առաջին տարիներին նախկին խորհրդային տարածքում տարաբնույթ, երբեմն իրարամերժ ու չհամակարգված, ցաքուցրիվ ու պատահական միջնորդական ջանքեր գործադրվեցին, որոնք այդպես էլ չհանգեցրին որևէ հետևողական գործընթացի, և դրանց արդյունքում չծնվեց կարգավորման որևէ փաստաթուղթ (Geopolitics):

Միջազգային կառույցներից առաջիններից ԵԽԽՎ-ն է 1993 թվականին արցախյան հակամարտության շրջանակներում բնակչության տեղաշարժի խնդրին անդրադառնում «նախկին խորհրդային երկրների միջև բնակչության տեղաշարժերի մասին 996» բանաձևի ընդունմամբ: Փաստաթուղթը մասնավորապես նշում է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո «Մոլդովայից, Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից,

105

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Օսիայից և Ինգուշեթիայից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից և Կենտրոնական Ասիայի որոշ երկրներից շուրջ մեկ միլիոն էթնիկ ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ են տեղահանվել: Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում ու Տաջիկստանում վերջին և դեռևս շարունակվող բռնությունների պատճառով տասնյակ հազարավոր ընտանիքներ անհապաղ օգնության և շարունակական օժանդակության կարիք ունեն' ձմռանը դիմակայելու համար»: Այսինքն՝

հակամարտության վերաբերյալ միջազգային հանրության առաջին արձագանքները վերաբերվում են հենց մարդասիրական կողմին (Ակոպյան և Պետրոսյան 54), «բնակչության տեղաշարժի» խնդրին, ինչը հավասարապես խնդիր էին համարում և' գերտերությունները, և' տարածաշրջանային պետությունները: Փախստականների ու տեղահանվածների հարցը որպես խաղաթուղթ, իսկ հաճախ նաև նենգասպառնալիքի (շանտաժի) միջոց կիրառելու ազդակները շատ արագ ընկալեցին ադրբեջանական իշխանությունները: Նրանց պնդմամբ բանակցային գործընթացում որպես

առանցքային առանձին դրույթ մտցվեց «փախստականների վերադարձ» ձևակերպումը՝ հետագայում լրացվելով «փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ» դրույթով: «Տեղահանված անձանց» վերադարձի խնդիրը հակամարտության կարգավորման 1997 թվականի «փաթեթային» տարբերակում առաջադրվել է որպես առաջնային կարևորության բաղադրիչ (հոդված 5)՝ հիմնավորելով տեղահանված անձանց տեղաբաշխումը բաժանարար գծի երկայնքով, որն ընդգրկում էր միայն ԼՂ-ի հարակից շրջանները: Ընդգծենք նաև, որ համաձայնագրի մեջ որևէ կերպ չէին հիշատակվում Ադրբեջանի հայ փախստականների և նրանց վերադարձի մեխանիզմները. սահմանափակվում էին հետևյալ ձևակերպմամբ. «Կողմերը համաձայնում են համագործակցել Միջազգային Կարմիր խաչի, ՄԱԿ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի և այլ միջազգային կազմակերպությունների հետ' հակամարտության արդյունքում (Абасов и Хачатрян 147):

«Փուլային» տարբերակը, որը հակամարտության կարգավորման նոր բանաձևեր էր առաջադրում, կրկին որևէ հստակ ձևաչափ չէր առաջարկում փախստականների վերադարձի վերաբերյալ, ավելին՝ այստեղ չէր պարզաբանվում՝ հա՞յ, թե՞ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին է խոսքը (Абасов и Хачатрян 156):

Հետաքրքիր ձևակերպումների ենք հանդիպում հակամարտության

կարգավորման հաջորդ՝ «ընդհանուր պետության» փաթեթում. այստեղ երրորդ գլուխն անդրադառնում է Շուշիի և Շահումյանի հարցին, ինչի շրջանակներում էլ մեր խնդրո առարկայի վերաբերյալ նշվում էր հետևյալը. «Կողմերը համաձայնում են, որ բոլոր ադրբեջանցի փախստականները կարող են վերադառնալ իրենց բնակության վայր Շուշի» (Абасов и Хачатрян 160-161): Հիմքում ունենալով վերոգրյալ ձևակերպումը՝ հենվելով միջազգային իրավունքի՝ «փախստական» եզրույթն ամրագրող դրույթներին՝ հանգում ենք հետևյալ եզրակացությանը. Շուշիի ադրբեջանցիների՝ փախստականի կարգավիճակով հանդես գալը նշանակում է, որ նրանք տեղաշարժվել են, «բռնագաղթել են» մի պետության տարածքից, այսինքն՝ ԼՂՀ-ից մեկ այլ պետության՝ Ադրբեջանի Հանրապետության տարածք, ինչը մի կողմից՝ Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների իրավական կարգավիճակն է արտացոլում, մյուս կողմից՝ ԼՂՀ-ի՝ որպես միջազգային իրավունքի առանձին սուբյեկտի իրավական ճանաչման փաստ է:

Հակամարտության կարգավորման քիվեսթյան փաստաթղթում (հոդված 12) խնդիրը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հակամարտության համատեքստում՝ փախստականների հարցում առաջարկվում է լուծման հետևյալ ձևաչափը. յուրաքանչյուր կողմ ինքն է փոխհատուցում իր ազգակիցների (փախստականների) կորուստները և

106

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

պարտավորվում է հետագայում որևէ պահանջ չներկայացնել հակառակ կողմին' կապված ԼՂ հակամարտության հետ:

Հակամարտության կարգավորման նախորդ՝ վերոհիշյալ փաստաթղթերում արտացոլվում է «փախստական» ձևակերպումից դեպի «ներքին տեղահանված» եզրույթ մետամորֆոզը, որը պարզապես ձևակեպումների փոփոխություն չէ, այլ այս ճակատում ադրբեջանական դիվանագիտության ծանրակշիռ հաջողություն, որը կպարզաբանենք ստորև:

Ադրբեջանը 1999 թվականի մայիսի 21-ին ընդունել է հիմնարար փաստաթուղթ՝ օրենք «Փախստականների և հարկադիր տեղահանվածների (երկրի սահմաններում վերաբնակված անձանց) կարգավիճակի մասին», որի հենց 1-ին հոդվածում սահմանվում են «փախստական» և «ներքին տեղահանված» կարգավիճակները: Ըստ այդմ՝ ադրբեջանական կողմը «փախստականներ» է համարում Հայկական ԽՍՀ-ից 1989-1990 թվականներին տեղահանված ադրբեջանցիներին՝ այդ թիվը

պաշտոնապես ներկայացնելով 500 000, այնինչ ԽՍՀՄ 1959 թվականի մարդահամարով ՀԽՍՀ-ում բնակվում էին 108 000 ադրբեջանցիներ (Всесоюзная перепись населения 1959г. 15-16), իսկ 1989 թվականի մարդահամարով որոշ աղբյուրներ նշում են շուրջ 140 000 մարդ, իսկ որոշները՝ 84 860 (Всесоюзная перепись, 1989г.): Թվի նման տատանումը կապված է Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Լոռիում, Շիրակում և Տավուշում բնակվող 1988թ.-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով տնազուրկ ադրբեջանցիների՝ դեռևս մինչև հակամարտության «տաքացումը» ՀԽՍՀ տարածքից հեռանալու հետ, որոնք իրենց ունեցվածքի լիարժեք փոխհատուցում են ստացել, և իրենց նախկին հիմնական բնակության վայրերը սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից ելնելով լքելիս ինքնակամ նախընտրել են ոչ թե ՀԽՍՀ այլ բնակավայր, այլ Ադրբեջանի ԽՍՀ: Նշենք նաև, որ Հայկական ԽՍՀ-ում բնակվող ադրբեջանցիների մեծ մասը հեռացել է խաղաղ պայմաններում, իսկ նրանց տեղահանումը կազմակերպվել է ԽՍՀՄ համապատասխան զինված ստորաբաժանումների ուղեկցությամբ, անվտանգ պայմաններում, իսկ այդ ընթացքում ադրբեջանցիներից շատերը հասցրել էին իրենց տներն ու ունեցվածքը վաճառել Բաքվից, Սումգայիթից, Կիրովաբադից (ներկայումս' Գյանջա) և այլ վայրերից մազապուրծ փախած հայերին կամ անհամարժեք փոխանակել վերջիններիս ունեցվածքի հետ: Հատկանշական է, որ ԱդրԽՍՀ ՆԳՆ ՀԽՍՀ-ից եկած հայերենի իմացությամբ ադրբեջանցիներից Մոսկվայից գաղտնի կազմում էր «հարվածային» ջոկատներ, որոնց ուսուցանվում էր ոչ թե կարգուկանոնի պահպանումը, այլ զենքի կիրառումը խաղաղ բնակչության վրա:

Եվ այսպես, Ադրբեջանական կողմը «ներքին տեղահանված անձանց» կարգավիճակի տակ է մտցնում նախկին ԼՂԻՄ և հարակից շրջաններից տեղահանվածներին՝ պաշտոնապես դրանց թիվն ուռճացնելով ավելի քան 700 000 մարդու: Այնինչ 1989թ.-ի մարդահամարի տվյալներով՝ ԼՂԻՄ տարածքում բնակվում էր ոչ ավել, քան 35.000 ադրբեջանցի, իսկ հարակից շրջաններում՝ մոտ 300.000: Ադրբեջանական արտաքին քարոզչության առանցքային դրույթներից մեկն է փախստականների ու տեղահանվածների մեկ միլիոնանոց թվաքանակի ներկայացումը՝ որպես ավելի պատկառազդու և հրատապ լուծում պահանջող հարց: Իրականում և' Հայաստանից, և' Լեռնային Ղարաբաղից, և' ԼՂ հարակից շրջաններից գնացած ադրբեջանցիների թվաքանակը, միասին վերցրած, չի անցնում հինգ հարյուր հազարը (Գալստյան 70): Ավելին՝ Ադրբեջանական կողմը հասել է նրան, որ միջազգայնորեն ամրագրել է իր քաղաքականության համար «նպաստավոր» թվաքանակ ՄԱԿ-ի Փախստականների Հարցերով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակի՝ ՄԱԿ ՓԳՀ/UNHCR Ադրբեջանի մասով 2009 թվականի հոկտեմբերին ընդունած հատուկ զեկույցում «250 000 փախստականներ Հայաստանից» և «600 000 ՆՏԱ՝ Լեռնային Ղարաբաղից և հարակից 7 օկուպացված շրջաններից» (AzIDPs):

107

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

«Փախստականների մասին» և «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենքներն ընդունվել են համապատասխանաբար 03.03.1999թ.-ին և 26.11.2006թ.-ին, իսկ Արցախում՝ 06.12.2006թ.-ին և 20.10.2004թ.-ին: Դրանց դրույթներով՝ փախստական համարվում են ԱդրԽՍՀ տարածքից 1988-1992թթ.-ին բռնագաղթած ազգությամբ հայերը. նրանց թիվը 1959 թվականին համամիութենական մարդահամարով 442 000 էր (Всесоюзная перепись населения 1959г. 14), 1979 թվականին՝ 475 486, իսկ 1989թ.-ին՝ շուրջ 510 000 (Всесоюзная перепись, 1989г.) այն դեպքում, երբ 1988թ.-ին ցեղասպանական առաջին փուլերի հետևանքով արդեն սպանվել և բռնագաղթել էին մեծաթիվ հայեր:

Ինչ վերաբերվում է ՀՀ-ում և ԱՀ-ում «ներքին տեղահանված անձանց» կարգավիճակին, ապա արտառոց երևույթի ենք հանդիպում. ԱՀ-ում, ինչպես և ՀՀ-ում բացակայում է ՆՏԱ իրավական կարգավիճակը հստակեցնող և նրանց հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող իրավական որևէ ակտ (Մխիթարյան 134135): Փաստենք, որ նախկին ԼՂԻՄ տարածքում 1989 թվականի դրությամբ բնակվող շուրջ 145 500 հայերը, որոնք 1991-1994թթ.-ի ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվել են, Շահումյանի շրջանի ավելի քան 17 000 հայ բնակչությունը, Հյուսիսային Արցախի շուրջ 105 500 բնակիչները (ընդհանուրը՝ 268 000) չեն ստացել որևէ կարգավիճակ, հետևաբար և անվտանգության, սոցիալ-իրավական երաշխիքներ: Հարկադիր տեղահանվածի կարգավիճակին

համապատասխանում են 1991-1994 թվականների Արցախյան առաջին

պատերազմից ընթացքում Ադրբեջանի կողմից բռնազավթված՝ նախկին ԼՂԻՄ Մարտակետի շրջանի Այգեստան, Կարմիրավան, Հայկաջուր, Ղազանչի, Մարաղա, Սեյսուլան և Լենինավան գյուղերի բնակիչները, որոնք ևս անցած 30 տարիների ընթացքում որևէ իրավական կարգավիճակ չեն ստացել:

Փախստականներին «չվերադարձնելու» (non-refoulement) սկզբունքը Դարաբաղյան հակամարտության կոնտեքստում

Ծագման կամ մշտական բնակության պետության պաշտպանությունից զրկված լինելը փախստականին բնորոշող երևույթներից է: Անձին միջազգային պաշտպանությամբ ապահովելու անհրաժեշտություն է առաջանում այն դեպքում, երբ պետությունը մերժում է այդ անձին՝ իր քաղաքացուն ազգային պաշտպանություն տրամադրել կամ այն անհնար է լինում տրամադրել այլ պատճառներով (Վարդանյան 493): Փախստականների միջազգային պաշտպանության հանրաճանաչ

սկզբունքներից կարևորագույնն է վտարման կամ վերադարձն արգելելու սկզբունքը, իսկ միջազգային փաստաթղթերում կիրառվում է այս եզրույթի ֆրանսերեն տարբերակը՝ «non-refoulement»՝ չվերադարձնել: 19-րդ դարի առաջին քառորդում տարբեր երկրների կողմից ակտիվորեն կիրառվում էր չվտարելու-չվերադարձնելու երևույթը, իսկ որոշակի հանգամանքների առկայության դեպքում մարդկանց այլ պետություններ չվերադարձնելու միտքը ծագել է անհամեմատ վաղ ժամանակներում: Արդեն Ազգերի լիգայի օրոք 1933 թվականի հոկտեմբերի 28-ին ընդունվեց «Փախստականների միջազգային կարգավիճակի մասին» կոնվենցիան, որում առաջին անգամ ամրագրվում են փախստականներին չարտահանձնելու և չարտաքսելու սկզբունքները (Сарашевский 35): Այն ընդունեցին 14 պետություններ, բայց վավերացրին միայն 3-ը: Այդ տարիներին առաջին անգամ կնքված իրավական պայմանագրերն ընկան 1951թ. Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի հիմքում (Анисимович 67-68): ՄԱԿ-ի ԳԱ 1951թ. հունիսի 2-ի Կոնվենցիայում բավական մանրակրկիտ ներկայացվում են Փախստականի իրավական կարգավիճակի սկզբունքները, որոնք փախստականների պաշտպանությունն իրականացնելիս պետությունների կողմից կիրառած

108

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

հիմնադրույթներ են: Կոնվենցիայի 33-րդ հոդվածի 1-ին մասում «չվերադարձնելու» կամ վերադարձի արգելում, չվտարում' nonrefoulement սկզբունքն ամրագրվել է որպես բոլոր փախստականների համար իմպերատիվ, jus cogens նորմ: Այդ դեպքում միջազգային պաշտպանություն տրամադրելու պատասխանատվությունը կրում է այն երկիրը, որտեղ անձը ապաստան է հայցում: Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն՝ պայմանավորվող ոչ մի պետություն փախստականին չի վտարում կամ որևէ կերպ վերադարձնում («վերադարձ այն երկիր, որտեղից եկել է») այն տարածքների սահմանները, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ կսպառնար' իր ռասայի, կրոնի, քաղաքացիության, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքական կարծիքի հարելու հիմքով (1951 Convention 32):

Ներդրվելով ունիվերսալ ու տարածաշրջանային մի շարք կոնվենցիաներում՝ չվտարման սկզբունքը սկսեց կիրառվել նաև որպես մարդու իրավունքների պաշտպանության միջոց: Այսպես՝ մարդու իրավունքների բնագավառում գործող համընդհանուր սկզբունքներից (ունիվերսալությունը, անօտարելիությունը,

անբաժանելիությունը, իրավահավասարությունը) (Նիկողոսյան 14-15) զատ, ամրագրվում են փախստականներին վերաբերվող ոլորտային նեղ սկզբունքները, որոնց մեջ հստակորեն առանձնացվում է non-refoulement' «չվերադարձնելու» սկզբունքը:

Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում non-refoulement'

«չվերադարձնելու» սկզբունքը ի սկզբանե «խաղում» էր ոչ Ադրբեջանի օգտին, քանի որ արդեն 1994 թվականի դրությամբ Ադրբեջանը միջազգային իրավունքի սուբյեկտ էր և ընդունել էր ՄԱԿ-ի ԳԱ 1951թ. հունիսի 2-ի Կոնվենցիայի դրույթները: Սա նշանակում էր, որ Ադրբեջանը պարտավոր է իր պետության սահմաններում ապաստնած փախստականների հանդեպ կիրառել non-refoulement'

«չվերադարձնելու» սկզբունքը, առավել ևս երբ խոսքը ծագմամբ ադրբեջանցիների մասին է:

Այսպիսով՝ Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում

փախստականների վերադարձի հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը հենված է միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ըստ որոնց՝ «փախստականի» կարգավիճակը կարող է տարածվել միայն կես միլիոն մարդկանց վրա, որոնք ոչ թե պարզապես տուժել են հակամարտության ընթացքում, շատ ավելի վաղ՝ մինչև զինված հակամարտությունը, դարձել են ադրբեջանական պետության կողմից նախապես մտածված ու կազմակերպված ցեղասպանական

գործողությունների զոհ: Նշենք նաև, որ այդ իսկ պատճառներով այսօր Ադրբեջանը չի պնդում «փախստական» իրավական ձևակերպումը, այլ ավելի շատ խոսում է տեղահանված անձանց հիմնահարցերի առաջնային լուծման մասին՝ լավ հասկանալով, որ այդ պարագայում «փախստական» իրավական կատեգորիայի կիրառումն աշխատում է ի վնաս իրեն: Ըստ էության «փախստականներ» կարելի է համարել միայն նախկինում Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, իսկ նախկին ԼՂԻՄ տարածքից ծագմամբ ադրբեջանցիներին փախստական կարելի է համարել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ, քանի որ «փախստական համարվում է ընդունող երկրի քաղաքացի չհանդիսացող անձը...»:

Եզրակացություն

Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահներից Ջեյմս Ուորլիքը հաճախակի էր հնչեցնում այն միտքը, թե «ստատուս քվոն դարձել է անտանելի». այն Ադրբեջանը հօգուտ իրեն փոխեց 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի «հրամանատարությամբ» լայնամասշտաբ պատերազմի արդյունքում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի

համաձայնագրով' Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի համատեղ

109

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

հայտարարության 7-րդ կետով «Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ» (Հայտարարություն): Կետն այս որպես «ներքին տեղահանված և փախստական» որպես ամրագրում է ադրբեջանցիներին և իր հստակությամբ անգամ երկբայելու տեղիք չի տալիս՝ արդյո՞ք խոսքը երկու կողմերի փախստականների ու ՆՏԱ մասին է: Հայկական կողմն ընդհանրապես չի

արձագանքել (բացառությամբ որոշ փորձագիտական շրջանակների) 1988-92թթ.-ին բռնագաղթած հայ փախստականների, 1991-1994թթ.-ին հարկադիր ու ներքին

տեղահանված անձանց՝ նախկին հիմնական բնակության վայրեր վերադարձի, նրանց կորսված գույքի (ի հակակշիռ Ադրբեջանի) մասին: Ճիշտ է, Ադրբեջանի կողմից 1988-92թթ.-ի ցեղասպանական գործողությունները, 2020թ.-ի պատերազմում

անմարդկային վայրագությունները, ՀՀ կիսակապիտուլացված վիճակը բռնահանված հայ փախստականներին և ՆՏԱ-ին իրենց բնակատեղիները վերադառնալու անվտանգության բացարձակապես ոչ մի երաշխիք չեն տալիս, բայց այդ խնդրի բարձրաձայնումը ոչ թե բարի ցանկություն է, այլ հայկական կողմի պարտավորություն՝ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ պաշտպանել ազգությամբ շուրջ 800 000 (510 000+268 000) հայ փախստականների և ներքին տեղահանված անձանց շահերը: Եթե դա չի անում ՀՀ պետական քաղաքական իշխանությունը՝ ընտրված ՀՀ բնակչության մեծամասնության կողմից, ապա գիտական ու հասարակական դաշտը ունի աշխատելու, պայքարելու, տարափոխելու տարբեր միջոցներ՝ փորձելու խնդիրը վերածել «խաղաթղթի»:

Ի հակակշիռ հայկական կողմի՝ Ադրբեջանը տարիներ շարունակ «վերադարձին» միտված քաղաքականություն է վարել: 2010թ.-ի մայիսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով հատուկ ներկայացուցիչ Վոլտեր Կելին իր զեկույցում հայտարարել է, որ «...տասնյակ հազարավոր ադրբեջանական ՆՏԱ ապրում են հակասանիտարական պայմաններում», բնականաբար Կելիին ցույց չեն տվել Բաքվի կենտրոնական փողոցներում հայերի տները զավթած ադրբեջանցիներին, այլ տեսակցության են տարել «հատուկ նշանակության» ՆՏԱ-ների հետ՝ պնդելու նախկին բնակավայրեր վերադարձի իրենց դրույթը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից նորանոր գումարներ կորզելու համար: Ընդ որում, մինչ այդ միջազգային կառույցներից ստացած գումարներով 2007 թվականի դրությամբ ներքին տեղահանվածների համար 315 000 բնակելի տուն էր կառուցվել, որի համար ծախսվել էին ստացված գումարների չնչին տոկոսները միայն:

2020թ.-ի պատերազմից հետո Ի.Ալիևի հանձնարարկանով հարցում է սկսվել ՆՏԱ շրջանում՝ «պատրա՞ստ են նրանք վերադառնալու հայրենիք»: Իբր այդ հարցումը պիտի վերհանի իրական նկարագիրը: Եթե այո, ապա պետության կողմից կառուցված և նրանց տրամադրված բնակելի տները կփոխանցվեն պատերազմում զահված շեխիդներին: Հրաժարվողները կզրկվեն իրենց ՆՏԱ կարգավիճակից և համապատասխան արտոնություններից (BBC NEWS): Ալիևը հայտարարել է, որ իմաստ չունի նախկին հարկադիր տեղահանվածներին շարունակել պահել Բաքվում, Գյանջայում, Սումգայիթում, քանի որ «հողերը ազատագրված են». նրանց հատկացված «տները շեխիդների ընտանիքներին տալը շատ լավ որոշում է»:

Սակայն ամեն ինչ միանշանակ չէ, 30 տարիների ընթացքում ՆՏԱ և փախստականների մեծ մասը մեկեն է ՌԴ, նախկին ԽՍՀՄ երկրներ ու արտերկիր, մի մասն արդեն նատուրալիզացվել՝ բնավորվել է Ադրբեջանի տարբեր բնակավայրերում և այդքան էլ հեշտ չէ տեղահանել իրենց սովորական կենսաձևից կամ քաղաքային բնակավայրերից տեղափոխել գյուղական բնակավայր: Այնպես որ ադրբեջանական կողմը կիրառելու է հարկադիր վերաբնակեցում, կանխատեսվում է նաև նախկին «կարմիր քրդստանի» նորօրյա բանաձևի կիրառում՝ շրջափակել ՀՀ-ն և Արցախը Սիրիայից ահաբեկիչների, թուրքոմանների ընտանիքներ վերաբնակեցնելով:

110

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

Որպես խնդրի ներհայկական լուծում առաջարկում ենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառով և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Համաձայնագրի հետևանքով տեղահանված և փաստացի ԱՀ-ում բնակվողներին տրամադրել ներքին տեղահանված անձանց՝ ՆՏԱ կարգավիճակ, իսկ ՀՀ-ում բնակվողներին՝ հարկադիր վերաբնակված/ տեղահանված անձանց՝ ՀՎԱ/ ՀՏԱ կարգավիճակ՝ օրենսդրորեն սահմանելով այդ խմբերի իրավական կարգավիճակը և սոցիալ-տնտեսական, իրավական երաշխիքները, ակտիվորեն ներկայացնելով ու պաշտպանելով այդ անձանց շահերն արտաքին-քաղաքական հարթակներում: Միաժամանակ անհրաժեշտ է ցանկացած բանակցային սեղանի շուրջ անընդհատ բարձրացնել 1988-1992թթ.ին Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով բռնագաղթած 510 000 հայ փախստականների վերադարձի, իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովման խնդիրները:

Օգտագործված գրականություն

1. Ակոպյան, Ցոլակ և Պետրոսյան, Գոռ. «Արցախյան հիմնախնդիրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում». Կրթությունը և գիտությունը Արցախում, N 1-2, Հունվար-հուլիս 2017, էջեր 54-60:

2. Գալստյան, Խաչիկ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները». 21-րդ դար, N 4 (10), 2005, էջեր 63-82:

3. Մխիթարյան, Էլինա. ««Ապաստան Հայցողներ», «ներքին տեղահանված անձինք», «հարկադիր վերաբնակված/տեղահանված անձինք» եզրույթները, կարգավիճակները. Դրանց իմպլեմենտացիայի անհրաժեշտությունն Արցախի իրավական դաշտում». Գիտական Արցախ, N 2(9), Երևան, «Արցախ» հրատարակչություն, 2021, էջեր 127-139:

4. Նիկողոսյան, Գոռ. «Փախստականների իրավական կարգավիճակի սկզբունքները». Դատական իշխանություն, N 2 (163), Երևան, 2013, էջեր 14-23:

5. Վարդանյան, Քնարիկ. «Չվերադարձնելու սկզբունքը փախստականների միջազգային-իրավական պաշտպանության մեխանիզմում». ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու' նվիրված ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին, ԵՊՀ հրատ., Երևան, 2012, էջեր 493-505:

6. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի արդի փուլը. Մադրիդյան սկզբունքներ». Գեոպոլիտիկս հետազոտություններ, 8 հունիս 2016, http://geopolitics.am/archives/ 12208, դիտվել է 26.08.2021:

7. «Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի

Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը». Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական կայք-էջ. Մամլո հաղորդագրություն 10.11.2020, https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/10/ Announcement/:

8. Абасов, Али и Хачатрян, Арутюн А. Карабахский конфликт. Варианты решения: идеи и реальность, Москва, 2004.

9. Анисимович, Арсений. «Некоторые аспекты решения проблемы беженцев в XX в.». Журнал международного права и международных отношений, N 2, Минск, 2006, с. 66-69.

10. Сарашевский, Юрий. «Роль Лиги Наций в формировании права беженцев». Белорусский журнал международного права и международных отношений, N 1, Минск, 2001, c. 33-36.

111

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

11. «Сможет ли Азербайджан вернуть своих беженцев в Карабах?». BBC NEWS: Русская служба, 12 апреля 2021, https://www.bbc.com/russian/news-56660532.

12. «Всесоюзная перепись населения 1989 года. Национальный состав по республикам СССР». Институт демографии имени А.Г. Вишневского-Национальный исследовательский университет «Высшая школа экономики», http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_89.php?reg=13. Доступно 30.08.2021.

13. Центральное статистическое управление при Совете министров СССР. Уровень образования, национальный состав, возрастная структура и размещение насиления СССР по республикам, краям и областям: по данным Всесоюзной переписи населения 1959 года. ГОССТАТИЗДАТ, Москва, 1960.

14. 1951 Convention and The Protocol relating to the status of refugees. The UN Refugee Agency (UNHCR), https://www.unhcr.org/3b66c2aa10.

15. “AzIDPs: Azerbaijan:Analysis of Gaps in the Protection of Internally Displaced Persons (IDPs)”. The UN Refugee Agency (UNHCR), October 2009, https://www.unhcr.org/protection/convention/4bd7edbd9/azerbaijan-analysis-gaps-protection-internally-displaced-persons-idps.html.

16. Peter Gatrell, Refugees-what’s wrong with history?, Journal of Refugee Studies, vol. 30, N 2, 2017, p.170-189.

17. “UN refugee chief laments nearly 80 million people forcibly displaced”. UN news, 18 June 2020, https://news.un.org/en/story/2020/06/1066492.

Works Cited

1. Akopyan, Colak & Petrosyan, Gor'. «Arcaxyan himnaxndiry' Evropayi xorhrdi xorhrdaranakan vehajhoghovum». Krt'ut'yuny' & gitut'yuny' Arcaxum, N 1-2, Hunvar-hulis 2017, e'jer 54-60 [The Artsakh issue in the Parlamentary Assambly of the Council of Europe]. (In Armenian)

2. Galstyan, Xachik. «Gharabaghyan hakamartut'yan kargavorman her'ankarnery'». 21-rd dar, N 4 (10), 2005, e'jer 63-82 [Prospects for the settlement of the Karabakh conflict]. (In Armenian)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

3. Mxitaryan, Elina. ««Apastan Haycoghner», «nerqin teghahanvac' and'inq», «harkadir verabnakvac'/teghahanvac' and'inq» ezruyt'nery', kargavitwaknery'. Dranc implementaciayi anhrajheshtut'yunn Arcaxi iravakan dashtum». Gitakan Arcax, N 2(9), Erevan, «Arcax» hratarakchut'yun, 2021, e'jer 127-139 [The terms and status ''asylum seekers'', ''internally dispaced persons'', ''forced resettlement/displaced persons'': their implementation in the ligal sphere of artsakh, Erevan] 2021. (In Armenian)

4. Nikoghosyan, Gor'. «P'axstakanneri iravakan kargavitwaki skzbunqnery'». Datakan ishxanut'yun, N 2 (163), Erevan, 2013, e'jer 14-23 [Principles of legal status of refugees, Erevan] 2013. (In Armenian)

5. Vardanyan, Qnarik. «Chveradard'nelu skzbunqy' p'axstakanneri mijazgayin-iravakan pashtpanut'yan mexanizmum». EPH iravagitut'yan fakulteti profesoradasaxosakan kazmi gitajhoghovi nyut'eri jhoghovac'u՝ nvirvac' HH ankaxut'yan hr'chakman 20-amyakin, EPH hrat., Erevan, 2012, e'jer 493-505 [The principle of non-refoulement in the mechanism of international legal protection of refugees, Erevan] 2012. (In Armenian)

6. «Ler'nayin Gharabaghi hakamartut'yan banakcayin gorc'y'nt'aci ardi p'uly'. Madridyan skzbunqner». Geopolitiks hetazotut'yunner, 8 hunis 2016, http://geopolitics.am/archives/ 12208, ditvel e' 26.08.2021 [The current stage of the Nagorno Karabakh conflict negotiation process. Madrid Principles] 2016. (In Armenian)

112

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

7. «Hayastani Hanrapetut'yan varchapeti, Adrbejani Hanrapetut'yan naxagahi & R'usastani Dashnut'yan naxagahi haytararut'yuny'». Hayastani Hanrapetut'yan varchapeti pashtonakan kayq-e'j. Mamlo haghordagrut'yun, https://www.primeminister.am/hy/press-release/item/ 2020/11/10/Announcement/ [Statement by the Prime Minister of the Republic of Armenia, the President of the Republic of Azerbaijan and the President of the Russian Federation] 10.11.2020. . (In Armenian)

8. Abasov, Ali i Hachatrjan, Arutjun A. Karabahskij konflikt. Varianty reshenija: idei i real'nost', Moskva, [Karabakh conflict. Solution options: ideas and reality] 2004. (In Russian)

9. Anisimovich, Arsenij. «Nekotorye aspekty reshenija problemy bezhencev v XX v.». Zhurnal mezhdunarodnogo prava i mezhdunarodnyh otnoshenij, N 2, Minsk, 2006, s. 6669 [Some aspects of solving the problem of refugees in the XX century, Minsk] 2006. (In Russian)

10.Sarashevskij, Jurij. «Rol' Ligi Nacij v formirovanii prava bezhencev». Belorusskij zhurnal mezhdunarodnogo prava i mezhdunarodnyh otnoshenij, N 1, Minsk, 2001, c. 3336 [Role of the League of Nations in shaping refugee law, Minsk] 2001. (In Russian)

11. «Smozhet li Azerbajdzhan vernut' svoih bezhencev v Karabah». BBC NEWS: Russkaja sluzhba, 12 aprelja 2021, https://www.bbc.com/russian/news-56660532 [Will Azerbaijan be able to return its refugees to Karabakh] 12 april 2021. (In Russian)

12. «Vsesojuznaja perepis' naselenija 1989 goda. Nacional'nyj sostav po respublikam

SSSR». Institut demografii imeni A.G. Vishnevskogo-Nacional'nyj issledovatel'skij universitet «Vysshaja shkola jekonomiki»,

http://www.demoscope.ru/weekly/ssp/sng_nac_89.php?reg=13. Dostupno 30.08.2021. [1989 All-Union Population Census. National composition in the republics of the USSR]. (In Russian)

13. Central'noe statisticheskoe upravlenie pri Sovete ministrov SSSR. Uroven' obrazovanija, nacional'nyj sostav, vozrastnaja struktura i razmeshhenie nasilenija SSSR po respublikam, krajam i oblastjam: po dannym Vsesojuznoj perepisi naselenija 1959 goda. GOSSTATIZDAT, Moskva, [Central Statistical Office under the Council of Ministers of the USSR. The level of education, ethnic composition, age structure and distribution of the population of the USSR by republics, territories and regions: according to the data of the All-Union Population Census of 1959, Moskva] 1960. (In Russian)

14.1951 Convention and The Protocol relating to the status of refugees. The UN Refugee Agency (UNHCR), https://www.unhcr.org/3b66c2aa10.

15. “AzIDPs: Azerbaijan:Analysis of Gaps in the Protection of Internally Displaced

Persons (IDPs)”. The UN Refugee Agency (UNHCR), October 2009,

https://www.unhcr.org/protection/convention/4bd7edbd9/azerbaijan-analysis-gaps-protection-internally-displaced-persons-idps.html.

16. Peter Gatrell, Refugees-what’s wrong with history?, Journal of Refugee Studies, vol. 30, N 2, 2017, p.170-189.

17. “UN refugee chief laments nearly 80 million people forcibly displaced”. UN news, 18 June 2020, https://news.un.org/en/story/2020/06/1066492.

113

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

THE PROBLEM OF RETURN OF REFUGEES AND INTERNALLY DISPLACED PERSONS IN THE EVOLUTION OF INTERNATIONAL LAW WITHIN THE FRAMEWORK OF THE KARABAKH CONFLICT

ELINA MKHITARYAN

Ministry of Labour, Social Affairs and Housing of Artsakh Republic, Department of Migration, Refugees and Repatriation, Head;

Refugee and Migration Expert;

Artsakh State University, Faculty of History and Law, Lecturer;

Stepanakert, the Republic of Artsakh

The prupose of the article is to discuss the issue of the return of forced displaced persons, including refugees and internally displaced persons (IDPs), in the context of the Nagorno-Karabakh conflict, combining with the principles of international law.

In the negotiation process on Nagorno-Karabakh, the provisions on the “return of refugees”, despite interesting metamorphoses, “bypassed” more than 800,000 Armenian refugees and internally displaced persons of 1988-94, “serving” only the Azerbaijani policy of artificially inflating the number of IDPs.

In the course of study of the issues posed within the article, individual (personal) or special methods - legal-comparative, analytical, statistical, systemic, as well as general scientific, such as dialectical, logical, historical methods were used.

The result of the research is the conclusion that it is necessary to learn lessons from the “Azerbaijani experience” of the refugee return policy in order to solve the problem of the return of more than 25% of the Artsakh population, who have the IDP status due to the aggression of Azerbaijan in 2020.

Keywords: refugees, internally displaced persons, IDPs, asylum seekers, internally dispaced persons, forced displacements, the nonrefoulement principle.

ПРОБЛЕМА ВОЗВРАЩЕНИЯ БЕЖЕНЦЕВ И ВНУТРЕННЕ ПЕРЕМЕЩЕННЫХ ЛИЦ В РАМКАХ КАРАБАХСКОГО КОНФЛИКТА В ЭВОЛЮЦИИ МЕЖДУНАРОДНОГО ПРАВА

ЭЛИНА МХИТАРЯН

начальник отдела миграции, беженцев и репатриации Министерства труда, социальных и жилищных вопросов Республики Арцах, эксперт по вопросам беженцев и миграции, преподаватель факультета истории и юриспруденции Арцахского государственного университета, г.Степанакерт, Республика Арцах (НКР)

Целью данной статьи является обсуждение вопроса возврашения вынужденно переселенных лиц, в том числе, беженцев и внутренне перемещенные лица (ВПЛ), в контексте нагорно-карабахского конфликта и принципами международного права.

В переговорном процессе по Нагорному Карабаху положения о «возвращении беженцев», несмотря на интересные метаморфозы, «обошли стороной» более

114

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(11), 2021

800 000 армянских беженцев и внутренне перемещенных лиц 1988-94гг., «прислуживая» только азербайджанской политике искусственного завышения числа ВПЛ.

В рамках темы при изучении поставленных проблем использовались индивидуальные (частные) или специальные методы - сравнительно-правовые, аналитические, а также статистические и системные общенаучные методы, такие, как диалектические, логические, исторические.

В результате исследования мы пришли к выводу о том, что необходимо извлечь уроки из «азербайджанского опыта» политики возвращения беженцев для решения проблемы возвращения более 25% населения Арцаха, оказавшейся в статусе ВПЛ из-за агрессии Азербайджана 2020г.

Ключевые слова: беженцы, внутренне перемещенные лица, ВПЛ,

вынужденные переселенцы, Карабахский конфликт, принцип невозвращения.

115

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.