Научная статья на тему 'ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ (XVIII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ - XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴ)'

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ (XVIII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ - XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴ) Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
46
17
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ГОСУДАРСТВЕННОСТЬ / ПОЛУЗАВИСИМОЕ КНЯЖЕСТВО / АВТОНОМНАЯ ОБЩИНА / КНЯЖЕСТВО / САСУН / ИСЬЯН / САВУР / МОКС / ШАТАХ / ХОТОРДЖУР / ЗАПАДНАЯ АРМЕНИЯ / КУРДЫ / ОСМАНСКАЯ ИМПЕРИЯ / պետականություն / կիսանկախ իշխանություն / ինքնավար համայնք / իշխանապետություն / Սասուն / Իսյան / Սավուր / Մոկս / Շատախ / Խոտորջուր / Արևմտյան Հայաստան / քրդեր / Օսմանյան կայսրություն / SEMI-INDEPENDENT GOVERNMENT / AUTONOMIC COMMUNITY / PRINCEDOM / SASSOUN / ISYAN / SAVOUR / MOKS / SHATAKH / KHOTORJUR / WESTERN ARMENIA / KURDS / OTTOMAN EMPIRE

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Մալոյան Արման

Հոդվածը նվիրված է հայոց պատմության՝ համեմատաբար քիչ ուսումնասիրված ժամանակահատվածներից մեկում՝ XVIII վերջին քառորդին, Արևմտյան Հայաստանում հայոց պետականության դրսևորումների առաջացման գոյատևման հանգամանքների լուսաբանմանը: Հայկական կիսանկախ իշխանությունները ինքնավար համայնքները պահպանվել էին հիմնականում լեռնային դժվարամատչելի շրջաններում, որտեղ թուրքական կառավարությունը քրդական ցեղապետերը չէին կարողացել հաստատել իրենց տիրապետությունը: Այդ պետական կազմավորումների գոյությանը նպաստող պայմաններից էին միատարր բնակչության առկայությունը, ինքնաբավ բնատնտեսական կացութաձևը, խոշոր հոգևոր կենտրոնի առակայությունը կամ մերձավորությունը, դաշնակից դրացի քրդական իշխանապետությունների ու աշիրեթների առկայությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

N THE CIRCUMSTANCES OF FORMATION AND PERSISTENCE OF MANIFESTATIONS OF ARMENIAN STATEHOOD IN WESTERN ARMENIA (SECOND HALF XVIII - FIRST QUARTER OF THE XIX CENTURY)

The article attempts to elucidate the circumstances of the formation and persistence of manifestations of Armenian statehood in Western Armenia towards the end of the second half XVIII - first quarter of the XIX century, a period relatively less studied. Armenian semi-independent and autonomic communities endured mainly in mountainous regions, where the Turkish government and Kurdish chieftains had been unable to establish dominance. Among the conditions that contributed to the survival of these state formations were the homogenous population, self-sufficient economy, existence of big spiritual centers as well as of allied Kurdish princedoms and Ashirets.

Текст научной работы на тему «ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ (XVIII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ - XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴ)»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ (XVIII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴ)

ԱՐՄԱՆ ՄԱԼՈՅԱՆ

Հայոց պետականության ոսկե շղթան, պատմական հանգամանքների բերումով, թեև հաճախակի թուլացել է, բարակել, սակայն երբեք չի կտրվել: Հայ ժողովրդի կազմավորման օրից պետականության գաղափարը՝ ազգային անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու և զարգացնելու մտայնությունն ու ձգտումը, մշտապես ուղեկցել է հայ ժողովրդին: Մեր պետականության պատմությունն ընթացել է մաքառումների ճանապարհով, ու թեև հաճախակի ունեցել ենք վերելքների դարաշրջաններ, սակայն չենք խուսափել նաև անկումներից ու վրիպումներից: Այո', երբեմն կորցրել ենք մեր պետական անկախությունը, ինքնիշխանությունը, ոգու արիությունն ու միասնականությունը, սակայն երբեք չենք կորցրել պետականությունը, որը, զանազան դրսևորումներով (նախարարական համակարգ, իշխանապետություն, մելիքություն և այլն), հարատևել է՝ միասնական համահայկական պետության բացակայության դժնդակ պայմաններում: Այսինքն՝ պետականությունը յուրաքանչյուր ազգի, ժողովրդի, էթնիկ հանրույթի ինքնակազմակերպման և քաղաքական անկախության անհրաժեշտության գաղափարի գիտակցումն է, իսկ պետությունը՝ այդ գաղափարի իրականացումը: Պետականության զանազան դրսևորումները' խլյակների կամ մարմնացում-առհավատչյաների ձևով հարաճուն վառ են պահել պետականության գաղափարը, որպեսզի, նպաստավոր պայմանների առկայության դեպքում, անհապաղ կյանքի կոչենք, միս ու արյուն տանք մեր գիտակցության մեջ և արյան բջիջներում անթեղված ազգային երազանքին ՝ անկախ և միացյալ Հայաստանի երկունքին:

1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Հայաստանի տարբեր տարածաշրջաններում իրենց գոյությունը շարունակեցին պահպանել մի շարք պետական կազմավորումներ:

Երկարատև ու արյունալի թուրք-պարսկական պատերազմներից հետո, 1639 թ. կնքված Կասրե Շիրինի պայմանագրով, Օսմանյան կայսրության վարչական սահմանների մեջ ներառվեց Հայաստանի մեծագույն հատվածը, որը հետագայում ստացավ «Արևմտյան Հայաստան» անվանումը:

Սույն հոդվածում, որը նվիրված է հայոց պատմության' համեմատաբար քիչ ուսումնասիրված ժամանակահատվածներից մեկին' XVIII վերջին քառորդին, ներկայացրել և լուսաբանել ենք Արևմտյան Հայաստանում հայոց պետականության դրսևորումների առաջացման ու գոյատևման հանգամանքները:

XVII դարում իր հզորության գագաթնակետին հասած Օսմանյան կայսրությունը XVIII դարի երկրորդ կեսին, ըստ էության, շարունակում էր գոյություն ունենալ միայն ձևականորեն: XVIII դարի վերջին և XIX դարի սկզբին պետության մեջ տեղի էին ունենում նահանգային փաշաների անջատողական, կենտրոնախույս ձեռնարկումներ, անիշխանությունն ու կամայականությունները, ինչպես նաև ավազակությունը հասել էին աննախընթաց չափերի: Որոշ խոշոր ավատատերեր իրենց ձեռքում կենտրոնացրին տվյալ տարածքի ամբողջ իշխանությունը: Նրանք այնքան ինքնագլուխ էին դարձել, որ նույնիսկ սեփական բանակ ստեղծեցին1: Բ.Դուռն անկարող էր ճնշել այդ ապստամբությունները և գոհանում էր նրանով, երբ

1 См.: Новичев А.Д., История Турции. Том I. Эпоха феодализма (XI-XVIII века). Ленинград, 1963, с. 241; Миллер А.Ф., Мустафа паша Байрактар. Оттоманская империя в начале XIX века. Москва-Ленинград, 1947, с. 59.

- 53 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

հասնում էր այն բանին, որ ապստամբները ճանաչում էին սուլթանի գերիշխանությունը և հարկ էին վճարում: Եգիպտոսում փաստական իշխանությունը պատկանում էր մամլյուք բեյերին: Սիրիայում սուլթանի կողմից նշանակված Ակրայի փաշա Ահմեդ Ջեզզարը նույնպես ինքնուրույն դարձավ և իր ձեռքում կենտրոնացրեց մեծ հարստություն և ռազմական ուժ: Բաղդադում իշխում էր ծագումով վրացի Սուլեյման փաշան: Շուտով նա իր իշխանությանը ենթարկեց Միջագետքը և Բաղդադի վալիի պաշտոնը դարձրեց ժառանգական: Շնորհիվ իր ռազմական հզորության, հարստությունների, արքունիքի ճոխության' նա մեծարվեց որպես «Սուլեյման Մեծ»1: Սուլթանի առջև լուրջ դժվարություններ ծագեցին Արաբիայում, որտեղ տարածվել էր վահաբիների կրոնական աղանդը: Արդեն XVIII դարի վերջին վահաբիների իշխանությունը տարածվում էր Նեջդից մինչև Հալեպ ու Դամասկոս, Հիջազից մինչև Պարսից ծոց: Վահաբիները սպառնում էին Իրաքին, Սիրիային և Հիջազի մահմեդական սուրբ քաղաքներին2: Նմանօրինակ իրադրություն էր տիրում նաև Բալկաններում3: Հեռավոր Մաղրիբում (Ալժիր, Թունիս, Տրիպոլի) սուլթանը միայն անվանապես էր գերագույն տիրակալ ճանաչվում: Անջատողական ձգտումներ ունեին նաև Ռումելիի ավատատերերը: Նրանք երկար ժամանակ պայքարում էին կենտրոնական իշխանության դեմ: Նրանց մեջ իրենց ուժով և ազդեցությամբ առանձնանում էին Սկյուտարի սանջակբեյ Կարա Մահմուդ փաշան, այաններ Իսմայիլ Թիրսինիկլին, Յըլըկօղլու Սուլեյմանը4, Իսմայիլ բեյը և այլք:

Նույնիսկ Փոքր Ասիայում, որտեղ ավատատերերը դեռևս բացեիբաց հանդես չէին գալիս Բ.Դռան դեմ, ստեղծվել էին փաստացի անկախ ավատատիրական կազմավորումներ: Կարաօսմանօղլուների ավատական տունն իշխում էր Իզմիրի և ամբողջ Փոքր Ասիայի Էգեյան-միջերկրածովյան շրջանում, Չափանօղլուները' Անկարայի, Յոզգատի, Չորումի, Ամասիայի շրջաններում5, Բատալները' Սամսունի և Տրապիզոնի շրջաններում6: Փոքր Ասիայի արևելյան և դրան սահմանակից շրջաններում իշխում էին քուրդ ավատատերերը, Արևմտյան Հայաստանի հյուսիսային շրջանները գտնվում էին Էրզրումի փաշայի տիրապետության տակ: Այս ավատատերերը սեփական զորք ունեին, իրենց կողմից թիմարներ և զեամեթներ էին բաժանում. սուլթանական կառավարության նշանակած փաշաները չէին կարող միջամտել նրանց գործողություններին:

Այսպիսով՝ XVIII դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունը գտնվում էր զարգացման ցածր մակարդակի վրա. դա միջնադարյան հետամնաց մի կայսրություն էր, որը հոգեվարք էր ապրում ներպետական հակասություններից, և ռազմաավատական կարգերի քայքայման փուլում գտնվող այդ պետության դժվարին դրությունից օգտվում էին կենտրոնախույս տարրերը, որոնք, կայսրության տարբեր շրջաններում, չընդունելով կենտրոնական իշխանության ներկայացուցչի գերիշխանությունը, ստեղծում էին նոր ինքնավար պետական կազմավորումներ կամ շարունակում էին կառավարել նախկին ինքնագլուխ, կիսանկախ կարգավիճակով: Այսպես, Արևմտյան Հայաստանի մի շարք վայրերում XVIII դարի երկրորդ կեսին գոյություն ունեին քրդական անկախ կամ կիսանկախ իշխանություններ, ինչպես

1 Адамов А., Ирак Арабский. СПб., 1912, с. 384-385, 387-388; Mantran R., Bagdad a l’epoque Ottoman. -“Arabica”, Leiden, 1962, p. 315-318, см. так же: Миллер А.Ф., Мустафа паша Байрактар, с. 60.

2 См.: Адамов А., Ирак Арабский, с. 373, 392-393.

3 См.: Погодин А.Л., История Болгарии. СПб., 1910, с. 167-169; История Болгарии. Том 1, Москва, 1954, с. 238-240; Миллер А.Ф., Краткая история Турции. Москва, 1948, с. 39. См. так же: Pouqueville F. C. H. L., Memoire sur la vie et la puissance d’Ali Pacha, visir de Janina. Paris, 1820.

4 См.: Новичев А.Д., История Турции, т. 1, с. 241; Грачев В.П., Балканские владения Османской империи на рубеже XVIII-XIX вв. Москва, 1990, с. 36-37; ավելի մանրամասն տե'ս Uzunjar^ili I. H., Me§hur Rumeli ayanlarindan Tirsinikli Ismail, Yilik oglu Suleyman agalar ve Alemdar Mustafa pa§a. Istanbul, 1942.

5 Տե'ս Երեմեև Դ., Թուրքերի ծագումը, Երևան, 1975, էջ 212:

6 См.: Миллер А.Ф., Мустафа паша Байрактар, с. 61; Миллер А.Ф., Краткая история Турции, с. 40.

- 54 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

օրինակ Բիթլիսի, Խոշաբի, Ջուլամերիկի, Խիզանի, Սպարկերտի, Մոկսի, Շիրվանի, Հզուի (Խզու), Աթակի, Թերջիլի, Միհրանիի, Խուլփի, Ճապաղջուրի, Ջերմուկի, Սաղմանի, Բերդակի, Բալուի, Էկիլի, Գենջի էմիրություններն ու օջաքլըք-հյուքյումեթությունները, որոնց նկատմամբ սուլթանի իշխանությունը միայն անվանական էր. դրանք կառավարվում էին առանձին քրդական իշխանապետերի կողմից և նրանց կախվածությունը կենտրոնական կառավարությունից արտահայտվում էր նրանով, որ ամեն տարի սուլթանական գանձարան էին մուծում որոշակի հարկ և պատերազմի դեպքում սանջակբեյերի հրամանատարությամբ մասնակցում պատերազմներին1 2:

Հայկական կիսանկախ իշխանությունները պահպանվել էին հիմնականում լեռնային դժվարամատչելի շրջաններում, որտեղ թուրքական կառավարությունը և քրդական ցեղապետերը չէին կարողացել հաստատել իրենց տիրապետությունը: «Միայն մնացած էին մի քանի լեռներ, - գրում է Ա. Ալպոյաճյանը, - որոնց վրայ հայ մարդիկ զէնքի ոյժով կը պահպանէին իրենց ազատութիւնը: Այսպէս, քանի մը լեռնային փոքրիկ գաւառներու մէջ պահուած էին հայկական կիսանկախութիւններ» . XVIII դարի երկրորդ կեսին իրենց գոյությունը պահպանած հայկական այդ կիսանկախ իշխանությունները Սասունում, Սավուրում, Իսյանում, Մոկսում, Շատախում, Ճապաղջրում, Խնուսում, Բաղլուում, Դերսիմում և այլուր3 ընդգրկում էին ոչ մեծ տարածք և շարունակում էին հարատևել Օսմանյան պետության թուլացման, ազատատենչ ոգու և քուրդ բեկերի ապստամբությունների շնորհիվ: Չի բացառվում նույնիսկ այն հանգամանքը, որ տեղ-տեղ քուրդ բեկերը ձգտում էին օգտագործել հայկական իշխանությունների ռազմական ուժը կառավարության դեմ4: Այդ հայկական իշխանություններից ամենազորեղն արծվաբույն Սասունն էր, որը թեև վարչականորեն մտնում էր Վանի էյալեթի կազմի մեջ, բայց սասունցիներն «ի սկզբանէ անտի միշտ եղեն ինքնագլուխ, ոչ ումեք ծառայելով. և ոչ ոք ի փաշայից կամ պէյից կարօղ գտաւ զսոսա նուաճել. սակս զօրութեան ուժոյ սոցա, և սակս ամուր վայրացն, յորս ապաստանեալ ոչ ումեք թողուն մուտս առնել: Ունին իւրեանց մասնաւոր պէյ ինքնագլուխ»5:

Հայկական կիսանկախ իշխանություններից էր Ամիդից հարավ, Մարդինի մոտ գտնվող Սավուրը, որի մասին Ղ. Ինճիճյանը գրում է հետևյալը. «Գաւառ ինքնագլուխ և անկախ. բնակիչք նորա ըստ մեծի մասին յազգէս հայոց, որք են արք հզօրք և սաստիկ պատերազմօղք. իսկ ի քրդաց սակաւք» 6:

Հայկական կիսանկախ իշխանություն էր Իսյանը կամ Իսքյանը, որի բնակչությունն արդեն ուծացման փուլում էր: Իսյանն էր «գաւառ ինչ ինքնագլուխ ապստամբ ի փաշայէն Տիարպէքիրոյ: ...Են ի սմա պէսպէս գիւղօրէք, որոց բնակիչք գրեթէ առհասարակ հայք, այլ սակաւք են որք խօսին հայերէն... Իսկ հասարակ լեզու նոցա է քրդերէն»7: 1782 թ. Դիարբեքիրի փաշան ևս երկու այլ փաշաների հետ 4500-հոգանոց զորքով արշավում է Իսյանի վրա, սակայն 8-օրյա մարտերից հետո, 500

1 Տե'ս Բայբուրդյան Վ. Ա., Հայ-քրդական հարաբերությունները Օսմանյան կայսրությունում XIX դարում և XX դարի սկզբին, Երևան, 1989, էջ 28, 60:

2 Ալպօյաճեան Ա., Պատմական Հայաստանի սահմանները, Գահիրէ, 1950, էջ 85:

3 Ավելի մանրամասն տե'ս Բադալյան Գ. Մ., Հայկական կիսանկախ իշխանություններն ու մելիքությունները Արևմտյան Հայաստանում և Լեռնային Կիլիկիայում (17-րդ դար - 19-րդ դարի 2-րդ կես) - Վէմ համահայկական հանդես, Գ (Թ) տարի, թիվ 3 (35), հուլիս-սեպտեմբեր, 2011, էջ 137-153:

4 Տե'ս Զուլալյան Մ. Կ., Արևմտյան Հայաստանը XVI-XVIII դդ., էջ 189:

5 Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն, Մասն Ա., հ. Ա., էջ 200:

6 Նույն տեղում, էջ 230:

7 Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն, Մասն Ա., հ. Ա., էջ 243:

- 55 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

զինվոր զոհ տալով, ձեռնունայն վերադառնում է: 1785 թ. ավելի պակաս թվով զորք է ուղարկում, որը չի համարձակվում գրոհել և ետ է դառնում1:

1777 թ. Ուզուն Աբդուլլա փաշան 30000-անոց զորքով մտել էր Իսյանի հարևան Միհրանի2 գավառ' նպատակ ունենալով հնազանդեցնել տեղի քուրդ և հայ բնակիչներին. սակայն ապստամբները փակում են սանջակը դրսի աշխարհին կապող ելումուտի միակ ճանապարհը, պաշարում փաշայի զորքն ու գրեթե գլխովին ջախջախում3:

Իսյանի և Սավուրի հայ և քուրդ բնակիչները 1782, 1785, 1798 թթ. ջախջախել և հետ են շպրտել Դիարբեքիրի փաշայի զորքերին: Թուրքական զորքերին միայն 1849 թ. է հաջողվել հպատակեցնել Իսյանը:

Հայկական կիսանկախ իշխանություն էր Մոկսը: Նախկինում այն

ենթարկվում էր Ջեզիրեի բեյին, իսկ հետո' Ջուլամերիկի բեյին. «սակայն միշտ ոմն ի հայոց մէլիք և գլխաւոր հրամանատար եղեալ հրամանաւ Ճուլամերկի պէյին, զամենայն իշխանութիւն ի գործ ածէ, բաց ի յարեանհեղութենէ»4:

Մոկսի նման Ջուլամերիկի գավառի Շատախի վիճակը ևս կիսանկախ էր, «ուր նստի մէլիք յազգէս հայոց. և ի գործ ածէ զամենայն իշխանութիւն և զդատաւորական պաշտօն. զի ոչ թողուն քուրդ պէյից նստիլ աստէն, որպէս և ի Մոկս: ...Ունի այս վիճակ բազմութիւն գիւղօրէից ըստ մեծի մասին բնակեալ ի հայոց և ի սակաւուց քրդաց. և են թեմ Աղթամարայ»5:

Հայկական կիսանկախ իշխանություն էր Ճորոխի ավազանում գտնվող Խոտորջուրը, որի մասին Ինճիճյանը գրում է, որ «Բաց ի հայոց օտար ազգ ոչ գտանի ի Խոտրջուր. ո'չ օսմանեանք, ո'չ քուրդք, և ո'չ լազք. միայն ի գարնան ժամանակի ընդ այս ճանապարհորդեն լազք ի գնալն յԷրզիռում. բայց բնակիչքն ամի ամի տան իբրև 200 կամ 300 ղուռուշ լազ տէրէպէյիին՝ որ բռնացեալ է յայն կողմանս»6:

Վերոհիշյալ հայկական կիսանկախ իշխանությունների բնակչությունը թուրքական կառավարության' այդ կիսանկախ իշխանություններն իրենց ենթարկելու փորձերին դիմակայելու համար ստիպված էր դաշնակցել դրացի քրդական իշխանապետությունների ու աշիրեթների հետ: Այդ « ...մի քանի գաւառներու Հայերը, իբրև քաջ և պատերազմասէր լեռնականներ' ազատութիւնը կը պահէին Քիւրտերուն հետ միացած», - գրում է Ա. Ալպոյաճյանը7: Քաղաքագետ ու հեռատես որոշ հայ գործիչներ և քուրդ ցեղապետեր հասկանում էին, որ ատելի թուրքական լծից ազատագրվելու միակ ուղին միավորվելն ու համատեղ պայքարելն է:

Այսպիսով, թեև Արևմտյան Հայաստանում Օսմանյան պետությունը հետևողականորեն և մեծագույն նպատակասլացությամբ իրականացնում էր ազգային կազմի բռնի կերպով փոփոխության քաղաքականություն, սակայն նույնիսկ այդ պայմաններում Արևմտյան Հայաստանը XIX դարի սկզբին դեռևս շարունակում

1 Տե'ս Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, Ասիոյ. Եւրոպիոյ. Ափրիկոյ. և Ամէրիկոյ, Մասն Առաջին, Ասիա, Հատոր Ա., Վէնէտիկ, 1806, էջ 245:

2 Միհրանին Դիարբեքիրի սանջակներից էր, բարձրաբերձ լեռներով շրջապատված, որն ուներ ելումուտի միայն մի ճանապարհ: Բնակիչներն էին «քուրդք և հայք ինքնագլուխք և ապստամբ ի փաշայէն»: Տե'ս Ղ. Ինճիճյան, Աշխարհագրութիւն, Մասն Ա., հ. Ա., էջ 222-223: XV դ. երկրորդ կեսին Միհրանին կազմել է Զըռըխիկ-Թարջիլի մի մասը (կազա): Ավելի ուշ՝ XVI դ., այն առանձնանալով կազմել էր քրդական զըռըկցի ցեղի ճյուղերից մեկի օջաքլըքը: Տե'ս Բադալյան Գ., Տարոնի Ս. Հովհաննեսի (Եղրդուտի) վանքի 1445 թվականի կոնդակը (պատմա-աշխարհագրական ակնարկ), - «Էջմիածին», N Ժ, 1997, էջ 93:

3 Տե'ս Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն, Մասն Ա., հ. Ա., էջ 223:

4 Նույն տեղում, էջ 161:

5 Նույն տեղում, էջ 163:

6 Նույն տեղում, էջ 133:

7 Ալպօյաճեան Ա., Պատմական Հայաստանի սահմանները, էջ 85:

- 56 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

էր մնալ գերազանցապես հայաբնակ1: Իրենց պատմական հայրենիքի որոշ նպաստավոր շրջաններում հայերը պահպանել էին մի բանի իշխանապետություններ: XVIII դարի երկրորդ կեսին այդ իշխանապետություններից Սասունը, Իսյանն ու Սավուրը, Մոկսը, Շատախը և Խոտորջուրը կիսանկախ էին. վերջինս տարեկան որոշ գումար (200-300 ղուրուշ) էր տալիս լազ դերեբեյին: Հայկական

իշխանապետություններից Մոկսի և Շատախի իսկական տերերն էին հայ մելիքները, որոնց ձեռքում էր կենտրոնացած ռազմական և վարչական իշխանությունը, դատավարությունը: Կիսանկախ և ինքնավար շրջանների հայությունը զերծ էր մնում բռնաճնշումներից, նրա վրա չէր տարածվում սուլթանական հրովարտակների ազդեցությունը: Քրդահպատակ գավառներում, կիսանկախ ու ֆերմանլը մարզերում հայերը, ասորիները զենք էին կրում, մասնակցում պարբերական արշավանքներին, հագնվում այնպես, ինչպես ցանկանային: Այստեղ հարգվում էր ուժը, որը և նվաճում էր իրավունք2: Բերենք Ղ. Ինճիճյանի վկայությունը Զեյթունի մասին, որը բնորոշ է նաև հայկական կիսանկախ մյուս իշխանություններին. «Բնակիչք նորա առհասարակ հայք... արք կորովիք քաջասիրտք պատերազմօղք ի մանկութենէ, յաջողակ ի զինաշարժութիւնս, և ընտիր այրուձիք: Գոլով այսպէս զօրաւորք զօրութեամբ և տեղեաւ, ապստամբ են ի փաշայէն Մարաշոյ. ոչ տան նմա հարկս, ոչ սովորական տուրս, ագանին արգելեալ զգեստս, հնչեցուցանեն համարձակ զանգակս ի յեկեղեցիս, և ինքեանք դատին զամենայն դատաստան իւրեանց նաև զդատաստան արեան... »3:

Այսպիսով' հայկական կիսանկախ իշխանությունները և ինքնավար համայնքները պահպանվել էին հիմնականում լեռնային դժվարամատչելի շրջաններում, որտեղ թուրքական կառավարությունը և քրդական ցեղապետերը չէին կարողացել հաստատել իրենց տիրապետությունը: Այսօրինակ պետական

կազմավորումների առաջացման և գոյատևման գլխավոր նախապայմանը Օսմանյան կայսրության ներքին անկայուն, վատթար իրավիճակն էր: Կենտրոնական իշխանության թուլության և անկարողության պայմաններում կենտրոնախույս ավատատերերի՝ միմյանց և կենտրոնական իշխանության դեմ բախումները կայսրությանը պատճառում էին նյութական մեծ կորուստներ, բացասաբար էին ազդում բանակի մարտունակության վրա, օժանդակում էին դասալքությանը, գցում էին առանց այդ էլ ընկած կենտրոնական իշխանության հեղինակությունը, նպաստում էին պալատական խմբավորումների միջև ծագած գահակալական պայքարի սրմանը, ավելի շիկացնում ներքաղաքական լարված մթնոլորտը: XVIII դարի երկրորդ կեսին Օսմանյան կայսրությունը գտնվում էր զարգացման ցածր մակարդակի վրա. դա միջնադարյան հետամնաց մի կայսրություն էր, որը հոգեվարք էր ապրում ներպետական հակասություններից, և ռազմաավատական կարգերի քայքայման փուլում գտնվող այդ պետության դժվարին դրությունից օգտվում էին կենտրոնախույս տարրերը, որոնք, կայսրության տարբեր շրջաններում, չընդունելով կենտրոնական իշխանության ներկայացուցչի գերիշխանությունը, ստեղծում էին նոր ինքնավար պետական կազմավորումներ կամ շարունակում էին կառավարել նախկին ինքնագլուխ, կիսանկախ կարգավիճակով: Հայկական կիսանկախ

իշխանությունների և ինքնավար համայնքների գոյությանը նպաստող պայմաններից էին միատարր բնակչության առկայությունը, ինքնաբավ բնատնտեսական կացութաձևը, խոշոր հոգևոր կենտրոնի առակայությունը կամ մերձավորությունը,

1 Տե'ս Մելքոնյան Ա., Սուլթանական կառավարության քաղաքականությունը Արևմտյան Հայաստանում և արևմտահայ ժողովրդագրական տեղաշարժերի միտումները, - Հայկական հարց, Հայկական հարցի միջազգայնացման 120-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, 2000, էջ 50:

2 Տե'ս Ղազարյան Հ., Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թթ., ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 1967, էջ 136:

3 Ինճիճեան Ղ., Աշխարհագրութիւն, Մասն Ա., հ. Ա., էջ 375:

- 57 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

դաշնակից դրացի քրդական իշխանապետությունների ու աշիրեթների առկայությունը: Հայկական կիսանկախ իշխանություններում և ինքնավար

համայնքներում գործել են սովորութային իրավունքն ու նահապետական օրենքները: Հետագայում, սակայն, Օսմանյան կայսրությունը վարում էր կենտրոնական իշխանության ուժեղացման քաղաքականություն, ձգտում էր իր ազդեցությունն ու տիրապետությունն իրական դարձնել կայսրության ողջ տարածքում: Ի վերջո՝ Օսմանյան պետական կենտրոնական իշխանության զորեղացման և ամբողջ կայսրության տարածքում լիակատար տիրապետության հաստատման հետևանքով, ինչպես նաև կիսանկախ իշխանությունների և ինքնավար համայնքների համար մի շարք աննպաստ գործոնների առկայության պայմաններում (հաղորդակցության վատ պայմաններ, հատվածականություն և ինքնամեկուսացում, սահմանափակ մարդկային ու նյութական ռեսուրսներ և պաշարներ, հարևան քրդական ցեղերի փոփոխություն կամ հարևան քրդական ցեղերի վերաբերմունքի փոփոխություն, թշնամական օղակ և այլն) հայկական պետականության դրսևորումները՝ կիսանկախ իշխանություններն ու ինքնավար համայնքները, աստիճանաբար թուլացան ու անկում ապրեցին:

Արման Մալոյան

ԱՐԵՎՄՏՑԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՏՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԵՎ ԳՈՏԱՏԵՎՄԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՇՈՒՐՋ (XVIII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ -XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՌՈՐԴ)

Բանալի բառեր' Պետականություն, կիսանկախ իշխանություն, ինքնավար համայնք, իշխանապետություն, Սասուն, Իսյան, Սավուր, Մոկս, Շատախ, Խոտորջուր, Արևմտյան Հայաստան, քրդեր, Օսմանյան կայսրություն

Հոդվածը նվիրված է հայոց պատմության՝ համեմատաբար քիչ ուսումնասիրված ժամանակահատվածներից մեկում՝ XVIII վերջին քառորդին, Արևմտյան Հայաստանում հայոց պետականության դրսևորումների առաջացման և գոյատևման հանգամանքների լուսաբանմանը: Հայկական կիսանկախ

իշխանությունները և ինքնավար համայնքները պահպանվել էին հիմնականում լեռնային դժվարամատչելի շրջաններում, որտեղ թուրքական կառավարությունը և քրդական ցեղապետերը չէին կարողացել հաստատել իրենց տիրապետությունը: Այդ պետական կազմավորումների գոյությանը նպաստող պայմաններից էին միատարր բնակչության առկայությունը, ինքնաբավ բնատնտեսական կացութաձևը, խոշոր հոգևոր կենտրոնի առակայությունը կամ մերձավորությունը, դաշնակից դրացի քրդական իշխանապետությունների ու աշիրեթների առկայությունը:

- 58 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Arman Maloyan

ON THE CIRCUMSTANCES OF FORMATION AND PERSISTENCE OF MANIFESTATIONS OF ARMENIAN STATEHOOD IN WESTERN ARMENIA

(SECOND HALF XVIII - FIRST QUARTER OF THE XIX CENTURY)

Key words: statehood; semi-independent government, autonomic community; princedom; Sassoun, Isyan, Savour; Moks, Shatakh; Khotorjur, Western Armenia, Kurds; Ottoman Empire.

The article attempts to elucidate the circumstances of the formation and persistence of manifestations of Armenian statehood in Western Armenia towards the end of the second half XVIII - first quarter of the XIX century, a period relatively less studied. Armenian semiindependent and autonomic communities endured mainly in mountainous regions, where the Turkish government and Kurdish chieftains had been unable to establish dominance. Among the conditions that contributed to the survival of these state formations were the homogenous population, self-sufficient economy, existence of big spiritual centers as well as of allied Kurdish princedoms and Ashirets.

Арман Малоян

ОБ ОБСТОЯТЕЛЬСТВАХ ВОЗНИКНОВЕНИЯ И СУЩЕСТВОВАНИЯ АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ В ЗАПАДНОЙ АРМЕНИИ (ВТОРАЯ ПОЛОВИНА ХУШ – ПЕРВАЯ ЧЕТВЕРТЬ XIX ВЕКА)

Ключевые слова: государственность, полузависимое княжество, автономная община, княжество, Сасун, Исьян, Савур, Мокс, Шатах, Хоторджур, Западная Армения, курды, Османская империя.

Статья посвящена истории Армении второй половины ХУШ – первой четверти XIX века (сравнительно малоизученного периода). В ней освещены вопросы возникновения и существования армянской государственности в Западной Армении. Полузависимые армянские княжества и автономные общины сохранились в основном в труднодоступных горных районах, где турецкое правительство и вожди курдских племен не могли установить свое господство. Среди способствовавших выживанию этих государственных формаций условий - однородный состав населения, прочный уклад натурального хозяйства, наличие или близость крупного духовного центра, наличие дружески настроенных соседних курдских княжеств и племен.

- 59 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.