Научная статья на тему 'Միջնորդի ընտրությունը հակամարտող կողմերի համատեքստում'

Միջնորդի ընտրությունը հակամարտող կողմերի համատեքստում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
151
59
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Սարեն Մովսիսյան

Վերջին ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը քննա-դատության է ենթարկվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի քաղա-քագետների կողմից։ Հիմնական խնդիրն այն է, որ միջնորդների գործունեու-թյունն անարդյունավետ է։ Հնչում են տարբեր առաջարկություններ միջնորդու-թյան ձևաչափը փոխելու, ներկա եռյակի միջնորդներին այս կամ այլ երկրի ներ-կայացուցչությամբ փոխարինելու մասին։ Հնչում են կարծիքներ, թե Թուրքիայիմիջնորդության դեպքում անհրաժեշտ է ընդգրկել նաև Իրանի առաքելությունը՝հաշվի առնելով Թուրքիայի կողմնակալ վերաբերմունքն այս հակամարտու-թյան հարցում։Իսկ ինչպե՞ս են ընտրվում միջնորդները։ Ի՞նչ գործոններ են ազդում հակա-մարտող կողմերի՝ այս կամ այն միջնորդի ընտրության վրա։ Հոդվածում ուսում-նասիրվում է միջնորդության գործընթացը տարբեր տեսանկյուններից՝ դիտար-կելով այն գործոնները, որոնցով առաջնորդվում են միջնորդի ընտրության ժա-մանակ։ Հիմնական շեշտադրումն այն է, որ միջնորդի ընտրությունը պայմա-նավորված է ավելի շատ հակամարտող կողմերի առանձնահատկություններով,քան որևէ «այլ գործոնով»։Վերջին ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը քննադատության է ենթարկվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքագետների կողմից։ Հիմնական խնդիրն այն է, որ միջնորդների գործունեությունն անարդյունավետ է։ Հնչում են տարբեր առաջարկություններ միջնորդության ձևաչափը փոխելու, ներկա եռյակի միջնորդներին այս կամ այլ երկրի ներկայացուցչությամբ փոխարինելու մասին։ Հնչում են կարծիքներ, թե Թուրքիայիմիջնորդության դեպքում անհրաժեշտ է ընդգրկել նաև Իրանի առաքելությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի կողմնակալ վերաբերմունքն այս հակամարտության հարցում։ Իսկ ինչպե՞ս են ընտրվում միջնորդները։ Ի՞նչ գործոններ են ազդում հակամարտող կողմերի՝ այս կամ այն միջնորդի ընտրության վրա։ Հոդվածում ուսումնասիրվում է միջնորդության գործընթացը տարբեր տեսանկյուններից՝ դիտարկելով այն գործոնները, որոնցով առաջնորդվում են միջնորդի ընտրության ժամանակ։ Հիմնական շեշտադրումն այն է, որ միջնորդի ընտրությունը պայմա-նավորված է ավելի շատ հակամարտող կողմերի առանձնահատկություններով,քան որևէ «այլ գործոնով»։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В последнее время посредническая миссия Минской группы ОБСЕ критикуется политологами Армении и Азербайджана. Основная проблема в том, что за все 15 лет посредничества Минская группа не достигла прогресса в урегулировании Нагорно-Карабахского конфликта. Замена формата Минской группы стала одной из важнейших тем в Азербайджане. А политологи Армении с опаской относятся к подключению Турции к посредническому процессу. Многие из них предлагают также вовлечение Ирана как стабилизирующего фактора, в случае если Турция будет включена в состав посреднической миссии по Нагорному Карабаху. А как происходит выбор того или иного посредника? Особенности выбора посредника в международных конфликтах являются одним из главных аспектом всего процесса урегулирования конфликта. Некоторые факторы, которые влияют на процесс выбора посредника, рассчитаны только на привлечение внимания конфликтующих сторон. В то же самое время, посредники имеют свои особенности, а также разные причины и интересы вовлечения в процесс посредничества. К особенностям посредников относятся их навыки и ресурсы. Они могут представлять разные государства и организации или быть опытными и авторитетными личностями. Они также могут быть нейтральными, объективными или предвзятыми. Конфликтующие стороны также имеют свои особенности. Это могут быть демократические и/или не демократические государства, авторитарные и военные режимы. Конфликтующие стороны могут по-разному относиться к понятиям самоопределения и независимости, иметь разные культурные, исторические и религиозные направления, а также разные взгляды на мировую политику. Но в конечном итоге, несмотря на все различия и особенности как посредника, так и конфликтующих сторон, выбор посредника стоит за конфликтующими сторонами.

Текст научной работы на тему «Միջնորդի ընտրությունը հակամարտող կողմերի համատեքստում»

ՄԻՋՆՈՐԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Սարեն Մովսիսյան

Վերջին ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը քննադատության է ենթարկվում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքագետների կողմից։ Հիմնական խնդիրն այն է, որ միջնորդների գործունեությունն անարդյունավետ է։ Հնչում են տարբեր առաջարկություններ միջնորդության ձևաչափը փոխելու, ներկա եռյակի միջնորդներին այս կամ այլ երկրի ներկայացուցչությամբ փոխարինելու մասին։ Հնչում են կարծիքներ, թե Թուրքիայի միջնորդության դեպքում անհրաժեշտ է ընդգրկել նաև Իրանի առաքելությունը հաշվի առնելով Թուրքիայի կողմնակալ վերաբերմունքն այս հակամարտության հարցում։

Իսկ ինչպե ս են ընտրվում միջնորդները։ Ի նչ գործոններ են ազդում հակամարտող կողմերի այս կամ այն միջնորդի ընտրության վրա։ Հոդվածում ուսումնասիրվում է միջնորդության գործընթացը տարբեր տեսանկյուններից դիտար-կելով այն գործոնները, որոնցով առաջնորդվում են միջնորդի ընտրության ժամանակ։ Հիմնական շեշտադրումն այն է, որ միջնորդի ընտրությունը պայմանավորված է ավելի շատ հակամարտող կողմերի առանձնահատկություններով, քան որևէ «այլ գործոնով»։

Միջազգային հակամարտությունների միջնորդության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրություններ կենտրոնացել են հակամարտությունների կարգավորման արդյունավետության վրա ներկայացնելով միջնորդության և միջնորդների դրական արդյունքի հասնելուն ուղղված ռազմավարությունները և տեսակետները։ Տարբեր գիտնականներ անդրադարձել են նաև միջնորդության մի շարք առանձնահատկություններին։ Մեր նպատակն է ուսումնասիրել միջնորդության գործընթացը տարբեր տեսանկյուններից և քննարկել այն հիմնական գործոնները, որոնցով առաջնորդվում են հակամարտող կողմերը միջնորդի ընտրության ժամանակ։ Հիմնական թեզն այն է, որ միջնորդի ընտրությունը պայմանավորված է ավելի շատ հակամարտող կողմերի առանձնահատկություններով, քան որևէ «այլ գործոնով»։ Հոդվածում քննարկվում են արդյունավետ միջնորդի առանցքային հատկանիշները և նրա ընտրության գործընթացը։ Ավելի հստակ պատկերացում կազմելու նպատակով ներկայացվել են միջնորդությանը տրված տարբեր սահմանումներ, միջնորդի տեսակնե-

31

Ս. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

րի հակիրճ նկարագրությունը, ինչպես նաև այն հիմնական գործոնները, որոնք ազդում են հակամարտող կողմերի որոշումների վրա միջնորդի ընտրության ժամանակ։

Հակամարտող կողմերի բնույթը' որպես հիմնական գործոն, բնութագրվում է բազմաթիվ ազդակներով։ Բերկովիչը և Հոուսթընն ուսումնասիրել և ընդգծել են «հակամարտող կողմերի քաղաքական համատեքստը, հզորությունը, հնարավորությունները, անցյալում ունեցած հարաբերությունները» որպես նրանց բնույթի հիմնական բնորոշիչներ [1, p. 20-21]։ Մեկ այլ քաղաքագետ Կոհենը, վերլուծել է հակամարտող կողմերի մշակութային առանձնահատկությունները, որոնց նույնպես անդրադարձել ենք հոդվածում։ Նկատի ունենալով այն, որ հակամարտող կողմերի ընկալումները որպես նրանց առանձնահատկությունների մաս, նույնպես ընդգրկված են գործոնների շարքում և առնչվում են նրանց բնույթի հետ, հոդվածում բերված փաստերի միջոցով կքննարկվի նրանցից յուրաքանչյուրի ազդեցությունը միջնորդի ընտրության գործընթացի վրա։

ռ

Ի նչ ենք հասկանում «այլ գործոններ» ասելով։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս գործոնների շարքում ընդգրկված են միջնորդի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են իմիջը, հարգանքը, հնարավորությունները, ինչպես նաև անկողմնակալ^^յ^նն ու չեզոքությունը, որոնք նույնպես քննարկում ենք հոդվածում։

Միջնորդության' որպես երրորդ կողմի միջամտության, գաղափարն օգտագործվել է դարեր շարունակ, տարբեր հակամարտությունների կարգավորման ժամանակ։ Ժամանակակից գրականության մեջ հանդիպում են միջնորդության տարբեր ձևակերպումներ։ Այն ներկայացվել է որպես «հակամարտության կառավարման ձև, որը պահանջում է անմիջականորեն հակամարտության մեջ չընդգրկված դրսի կամ երրորդ կողմի առկայություն» [2, p. 3]։ Ջոֆ Բերիջն իր «Դիվանագիտություն. տեսություն և պրակտիկա» գրքում միջնորդությունը սահմանել է որպես «բանակցությունների հատուկ ձև, որը կոչված է նպաստելու հակամարտության կարգավորման գործընթացին» [3, p. 194]։ Ըստ մեկ այլ վերլուծաբանի, միջնորդությունը «հակամարտության կարգավորման նպատակով երրորդ կողմի ներգրավումն է, որը պետք է ազդի կամ նպաստի խնդրի լուծմանը, այլ ոչ թե պարտադրանք թելադրի հակամարտող կողմերին» [4, p. 3]։ Չնայած սահմանումների զանազանությանը, մի բան հստակ է. գոյություն ունեցող բոլոր ձևակերպումներում սահմանվում է, որ միջնորդության նպատակը հակամարտության կարգավորումն է։ Այնուամենայնիվ, ելնելով մեր հոդվածի նպատակից' առավել նպատակահարմար է գործածել միջնորդության հետևյալ ձևակերպումը, համաձայն որի' միջնորդությունը «երրորդ կողմի միջամտություն է հակամարտության կարգավորման գործընթա- 32

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ս. Մովսիսյաե

ցին բանակցությունների միջոցով... ինչը պետք է ընդունելի լինի հակամարտող կողմերի համար» [5, p. 7]։

Միջազգային ասպարեզում լայն ազդեցություն ունեցող միջնորդներին հոդվածում դասակարգել ենք հետևյալ կերպ անհատներ, կառավարություններ և կազմակերպություններ։ Անհատ միջնորդները սովորաբար բարձրաստիճան անձինք են նախկին նախագահներ կամ վարչապետեր, պետական այրեր և այլք։ Երբ Չեսթր Քրոքերը ստանձնեց Անգոլայի և Նամիբիայի հակամարտության կարգավորման գործընթացին միջնորդելու պարտավորությունը, նա փաստորեն ընկալվեց որպես մեկը, ով մասնագիտացել է Հարավային Աֆրի-կայի ոլորտում, բայց նա պաշտոնապես ներկայացնում էր ԱՄՆ կառավարությունը։ Անհատ միջնորդ էր նաև Ջիմի Քարթերը 1990թ. Բոսնիայի հակամարտության կարգավորման գործընթացում։ Ըստ Բերկովիչի և Շնեյդերի, անհատ միջնորդները «կարող են տարբերվել իրենց հնարավորությունների և ունակությունների աստիճանով, պահանջվող խնդիրը լուծելու կարողությամբ, գիտելիքներով, հմտություններով, փորձով և այլ հատկանիշներով» [6, p. 147]:

Չնայած միջազգային կազմակերպությունների միջնորդական գործունեության ակտիվացմանը, հիմնական կարևոր դերակատարները միջազգային միջնորդության ասպարեզում շարունակում են մնալ կառավարությունները։ Միակողմանի միջնորդության, այսինքն' միջնորդությանը պետության մասնակցության օրինակ են Ալժիրը «Իրանական պատանդների ճգնաժամի» ժամանակ, Նորվեգիայի և ԱՄՆ կառավարությունների փորձերը իսրայելյան հակամարտության ժամանակ, Պակիստանի օրինակը ԱՄՆ - Չինաստան բանակցությունների ժամանակ և այլն։ Անկախ այն բանից' միջնորդները գերտերություն են, թե երրորդ երկիր, նրանք ստանձնում են հակամարտությունը կարգավորելու միջնորդի դերը համաշխարհային անվտանգության ապահովման նպատակով։

Միջազգային կազմակերպությունները, ինչպես նշեցինք, նույնպես ակտիվորեն ներգրավված են միջնորդության գործընթացում, մասնավորապես սառը պատերազմի ավարտից հետո։ Այդպիսի միջազգային կազմակերպությունների շարքում են Միավորված Ազգերի Կազմակերպությունը, Արաբական պետությունների լիգան, Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը, Աֆրիկյան միության կազմակերպությունը, Քարթերի կենտրոնը և այլն։ Ըստ Բերկովիչի և Շնեյդերի, կազմակերպությունները կարելի է բաժանել 3 կարգի բազմակողմ, միջազգային և ոչ կառավարական [6, p. 148]։ Դրանցից յուրաքանչյուրն ունի նշանակալի փորձ միջազգային հակամարտությունների միջնորդության բնագավառում։

ռ ռ

Ինչպե ս են հակամարտող կողմերն ընտրում միջնորդին։ Որո նք են, ըստ հակամարտող կողմերի, այն չափանիշները, որոնց համաձայն պետք է ընտր- 33

33

Ս. Մովսիպաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

վեե միջնորդները: Միջազգային քաղաքականության ոլորտում քիչ ուշադրություն է դարձվել հակառակորդ կողմերի հարաբերությունների և միջնորդի ընտրության գործընթացի վերաբերյալ ուսումնասիրություններին։ Ուսումնասիրությունների մեծ մասը նվիրված է հիմնականում միջնորդի վարքագծին և նրա ազդեցությանը միջնորդության արդյունքի վրա։ Այնուամենայնիվ, միջնորդի ընտրությունն ամենակարևոր գործոնն է ողջ գործընթացում։

Չնայած միջնորդությունը միջազգային հակամարտություններին կամովին է, միջնորդների միջամտության ցանկությունը պայմանավորված է այլ հանգամանքներով ևս [1, p. 76; 7, p. 689]։ Տարբեր անհատներ, երկրներ և կազմակերպություններ հետապնդում են միջնորդության տարբեր նպատակներ։ Միջնորդության շարժառիթների շարքին են դասվում իրենց ուժի, ազդեցության և հեղինակության ընդլայնումը և այլն։ Միջնորդությունը կարող է նաև պարտադրված լինել, այնպես, ինչպես անգոլա-նամիբիական հակամարտության դեպքում։ Բերիջը նշում է, որ և Անգոլան, և Հարավային Աֆրիկան մեր-ժեցին ԱՄՆ միջնորդության փորձը։ Փաստորեն, շարունակում է նա, ամերիկացիները ներգրավվեցին միջնորդության գործընթացին շարունակելով Ռեյ-գանի վարչակազմի քաղաքականությունը ձեռք բերել վստահություն Անգո-լայից կուբացիներին հեռացնելու համար և ընդհանրապես ընդգծել ԱՄՆ կարևոր դերը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում [8, p. 468]:

Հակամարտող կողմերը միջնորդներ են փնտրում' նրանց մեջ «լեգիտի-մացնող գործիչներ» [4, p. 9] տեսնելով։ Պրինցենն այս հարցին անդրադառնում է հետևյալ կերպ. «նրանցից ակնկալում են, որ ապացուցեն մի կողմի իրավացիությունը մյուս կողմին..., զիջման գնալու անհրաժեշտությունը..., լինեն վստահելի..., ճնշում գործադրեն մյուս կողմի վրա և զերծ մնան դա անելուց ինչ-որ մեկի նկատմամբ..., հստակեցնեն մի կողմի դիրքորոշումը մյուս կողմի համար, նույնիսկ եթե հակառակ կողմը դա անհրաժեշտ չի համարում։ Այս ամենով հանդերձ ակնկալվում է, որ նրանք լինեն չեզոք կամ անկողմնակալ1, կամ, նվազագույնը, փորձեն ապահովել սպասվող և անհրաժեշտ արդյունքը» [4, p. 9]։

Ինչպես արդեն նշեցինք, կան միջնորդների հիմնական առանձնահատկություններ, որոնք ձևակերպվել և մեկնաբանվել են բազմաթիվ եղանակներով։ Այդ առանձնահատկությունների թվում են անկողմնակալությունը, հաստատուն արժանիքները կամ հնարավորությունները, հարգանքը, իմիջը։ Այնուամենայնիվ, ամենահակասական միջնորդի բնութագիրն անկողմնակա- 34

1 Ըստ Բերկովիչի, «հակամարտող կողմերն ընդունում են միջնորդներին ոչ թե իրենց անկոդմնակալության, այլ իրենց ազդեցության, կամ հակամարտող կողմերի շահերը պաշտպանելու, կամ ընդլայնելու ընդունակության պատճառով» [1, p. 12]:

34

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ս. Մովսիսյաե

լություեե է: Որոշ գիտնականներ, ինչպես, օրինակ, Յաեգը, փաստում եե, որ միջնորդը պետք է անկողմնակալ լինի: Երբ միջնորդը կողմնապահություն է դրսևորում կողմերից մեկի նկատմամբ, «եա կորցնում է իր' որպես ճշմարիտ երրորդ կողմ լինելու կարգավիճակը և ավելի ու ավելի է նմանվում հակառակորդ կողմերից մեկին կամ մյուսին բոլոր գործնական նպատակներում» [9, p. 81]: Մյուս կողմից, Նորթեջը և Դոեելաեը (1971թ.) նշում եե երկու հիմնական պայման, որոնք կարևոր եե միջնորդության ընդունման համար: Ըստ նրանց, միջնորդը պետք է լինի պրոֆեսիոնալ, հստակ պատկերացում ունենա հակամարտության բնույթի մասին, ինչպես եաև լինի պատրաստակամ և ընդունակ դրանում ներգրավվելու համար [10, p. 299]: Երկրորդ որոշիչ պայմանն այս դեպքում այն է, որ երկու հակամարտող կողմերն էլ պետք է ընդունեն միջնորդին: Արդյունքում' ընդունված լինելու գաղափարն այնքան կարևոր է, որքան միջնորդությունն իեքեիե, քանի որ «քանի դեռ այս պայմանը չի բավարարվել, միջնորդությունը չի կարող նույնիսկ սկսել իր աշխատանքը» [10, p. 299]: Սկժելսբեկը և Ֆերմանը պնդում եե, որ «նույնիսկ եթե հակամարտող կողմերն ընդունում եե երրորդ կողմի միջնորդությունը, դա կարող է տեղի չունենալ մինչև որակավորված, բոլորի կողմից ընդունված միջնորդի անհրաժեշտություն չզգացվի» [1, p. 77]: Միջնորդի ընտրության գաղափարն ուղղակիորեն կապված է ընդունելի լինելու հասկացության հետ: Նկատի ունենալով այս փաստարկները, ինչպես եաև ստորև ներկայացվելիք գործնական օրինակները, միջնորդի աեկողմեակալությաե հասկացությունը դառնում է նվազ կարևոր:

ռ

Այնուամենայնիվ, իեչպե ս եե հակամարտող կողմերի առանձնահատկություններն ազդում միջնորդի ընտրության վրա: Միջնորդության անհրաժեշտությունը և պատճառը, ինչպես եաև միջնորդի ընտրությունը որոշում եե հակամարտող կողմերը: Նրանց ընկալումը միջնորդների հնարավորությունների և հմտությունների վերաբերյալ ձևավորում եե հնարավոր թեկեածուի ընտրությունը: Կաուֆմաեը և Դուեկաեը պնդում եե, որ կողմերի ակնկալիքը' հակամարտության կարգավորման վրա միջնորդի ազդեցության աստիճանից, կարող է ազդել միջնորդի ընտրության վրա [7, p. 691]: Բազմաթիվ գործոններ հաստատում եե այս փաստը: Առաջինը միջնորդների աեկողմեակալություեե է, որ ազդում է նրանց ընտրության վրա: Յաեգը, ինչպես նշեցինք, աեկողմեա-կալություեը համարում է միջնորդի ընդունված լինելու հիմնական հատկանիշը: Սակայն Զարթմանը և Թյուվալը (1985թ.) նշում եե, որ կողմերից մեկի հետ մոտ հարաբերություններ ունենալը կարող է հանգեցնել նրանց միջև հաղորդակցման հաստատմանը, ինչը կդրդի նրանց համագործակցել այլ կողմի հետ [11, p. 36]: Այսպես եղավ Խորհրդային Միության դեպքում, որն ընդունվեց որպես միջնորդ Պակիստաեի կողմից չնայած նրանց թշնամական հարաբերություններին, հեդկա-պակիստաեյաե հակամարտության ժամանակ: Թեև երկու 35

35

Ս. Մովսիսյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

երկրեերե էլ Համագործակցության անդամ էին, Բրիտաեիաե մերժվեց, քանի որ Հնդկաստանը երան Պակիստաեի կողմնակից էր համարում: ԱՄՆ-ը, լինելով երկբևեռ աշխարհի հզոր պետություն, մոտ հարաբերություններ ունենալով երկու երկրեերի հետ, հակամարտության ընթացքում օգնությունը հետա-ձգելու արդյունքում մերժվեց նրանց կողմից: Մյուս կողմից' Հնդկաստանը մեղադրում էր ԱՄՆ-իե Պակիստաեիե զենք մատակարարելու մեջ, ինչն, ըստ նրանց, պատերազմի պատճառ հանդիսացավ: ՄԱԿ-ը նույնպես մերժվեց Պակիստաեի կողմից ելնելով այս կազմակերպությունում ԱՄՆ ունեցած ազդեցությունից: Խորհրդային Միությունը, լավ հարաբերությունների մեջ լինելով Հնդկաստանի հետ և ունենալով սեփական շահերը տարածաշրջանում, ընդունվեց անվերապահորեն: Ուսումնասիրելով հակամարտության զարգացումը և միջնորդության փորձը Թորթեըեը նշում է, որ «Հնդկաստանը դեռևս վայելում է ապահովված զգալու արտոնությունը, և Պակիստաեը բավականաչափ շահագրգռված էր այն հեարավորություեեերով, որոնք առաջարկում էր Խորհրդային Միությունը» [5, p. 145]:

Փաստորեն, աեկողմեակալություեը մեկն է այն գործոններից, որոնք ազդում եե կողմերի միջնորդ ընտրելու վրա: Անկողմնակալ միջնորդության օրինակ է Վատիկաեի միջամտությունը Չիլի - Արգենտինա' Բեգլ ջրանցքի հետ կապված վեճին 1979թ.: Այս դեպքում երկու երկրեերե էլ մերժել եե ԱՄՆ միջամտությունը, որը հետապնդում էր սեփական շահերը, ինչը կխոչընդոտեր միջնորդության ընթացքին: Արդյունքում Վատիկաեե ընտրվեց որպես միանգամայն անկողմնապահ և չեզոք կողմ: Մարկ Լաուդիե իր «Վատիկաեի միջամտությունը Բեգլ ջրանցքի շուրջ հակամարտությանը. միջամտություն ճգնաժամին և շինարարության ֆորում» հոդվածում (2000թ.) հստակ նկարագրել է հակամարտության ժամանակագրությունը և առանձնահատկությունները: Նա նշում է, որ երկու երկրեերի արտգործեախարարեերը հանդիպեցին 1978թ. դեկտեմբերին Բուեեոս Այրեսում, որպեսզի միջնորդ ընտրեին: Յուրաքանչյուր երկիր ներկայացրել էր հինգ թեկնածու առաջեահերթությաե կարգով: Երկու երկրեերե էլ նշեցին ենթադրյալ միջնորդի նույնատիպ, բայց և միևնույն ժամանակ տարբեր չափանիշներ: Չիլիի կարծիքն այն էր, որ միջնորդը պետք է լիներ հզոր պետություն: Ըստ 1978թ. Չիլիի արտգործեախարար Հերմաե Կու-բիլյոսի «դա պետք է լիներ այնքան հզոր երկիր, որ այն առաջարկները, որ եա կաներ որպես միջնորդ, ուժ ներկայացնեին... Երբ մենք խոսում ենք ուժի մասին, ես նկատի ունեմ ազդեցության, բարոյական ուժը, քաղաքական ուժը, տնտեսական ուժը..., երբ լեգալ ավանդույթները և լեգալությունը կարևոր եե և շատ թե քիչ հասկացված այն ձևով, ինչպես մենք ենք հասկանում այն: Եվ քանի որ մենք ունեինք մի շատ կարևոր իրավական նախադեպ հօգուտ մեզ, մենք զգացինք, որ ստիպված ենք ունենալ մի երկիր, որը ցանկանում է հասկանալ 36

36

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ս. Մովսիսյաե

այդ խնդրի լուծման կարևորությունը, մեկը, որ հարգում է միջազգային օրենքը» [12, p. 303]։

Սակայն Արգենտինայի թեկնածուները փոքր-ինչ տարբերվում էին։ Արգեետիեացիեերե առաջնային տեղ էին հատկացնում թեկնածուի չեզոք լինելուն նկատի ունենալով «հարցին ճիշտ կողմից անդրադառնալու ցանկությունը, առանց կենտրոնանալու Բրիտանական արբիտրալ գործընթացի արդյունքների վրա» [12, p. 303]։ Արգենտինան նաև հաշվի էր առնում միջնորդի հակամարտող երկու կողմերի քննարկմանը ներկայացված հատուկ տեսա-կետները մանրամասնելու կարողությունը։ Ի մի բերելով քննարկման արդյունքները Արգենտինան ներկայացրեց թեկնածուներին Իսպանիայի թագավորին, ՄԱԿ-ը և նրա գլխավոր քարտուղարին, Մեծ Բրիտանիայի թագուհուն, Հենրի Քիսինջերին և Հռոմի պապին։ Վերջնական ընտրությունը կանգ առավ Վատիկանի վրա, ինչն արդարացված էր։ Վատիկանը աշխարհագրորեն և քաղաքականորեն շատ հեռու է Լատինական Ամերիկայից և ակնհայտորեն հետաքրքրվածություն չուներ հակամարտության մեջ։ Լաուդին նշում է, որ «Կաթոլիկ եկեղեցու առաջնորդությունը դրան հաղորդեց այնպիսի բարոյական հեղինակություն, որն այս մեծաթիվ կաթոլիկ պետություններից որևէ մեկը հաշվի չառնել չէր կարող» [12, p. 304]։

Երկրորդ, փաստարկվում է, որ քաղաքական հիմքը ևս ազդեցություն ունի միջնորդի ընտրության վրա։ Բերկովիչը և Հոսթընը (1996թ.) պնդում են, որ ոչ դեմոկրատական երկրները, դեմոկրատական երկրների համեմատ, ավելի են հակված ներառված լինել հակամարտության մեջ։ Ըստ նրանց, ոչ դեմոկրատական երկրները կամ ռազմական վարչակարգերը սովորաբար ընդունում են միջամտությունը, երբ միջամտողները միևնույն վարչակարգն են ներկայացնում [1, p. 21]։ Այս փաստարկի պարզ օրինակ է 1979թ. Ալժիրի1 ընդունումը Իրանի կողմից Իրանական պատանդների ճգնաժամի ժամանակ։ Ըստ Թյուվալի և Զարթմանի (1985թ.), ԱՄՆ-ը սկզբում ծրագրում էր օգտագործել Շվեյցարիան որպես չեզոք պետություն, որը նաև ներկայացնում էր ԱՄՆ կառավարությունը Թեհրանում։ Այնուամենայնիվ, մանրակրկիտ քննարկումներից հետո ընտրվեց Ալժիրը, որովհետև այս երկիրը ներկայացնում էր Իրանի շահերը ԱՄՆ-ում ճգնաժամից հետո [5]։ Մեկ այլ օրինակ է չին-ամերիկյան հարաբերությունների մեղմացումը 1970թ. սկզբին։ Ջոֆ Բերիջը (1994թ.) իր «Խոսել թշնամու հետ» գրքում փաստում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը նախապես ծրագրել էր առաջադրել Ռումինիային մեկ այլ ոչ դեմոկրատական պետության, համարելով, որ Չինաստանը կհամաձայներ այդ ընտրությանը որպես նույնատիպ քաղաքական վարչակարգ ունեցող պետու- 37

1 Ալժիրը ոչ ժողովրդական պետություն է (տե ս Freedom House Report 2006 at http://www.freedomhouse.org/ template.cfm?page=22&year=2006&country=6907).

37

Ս. Մովսիսյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

թյուն [13, p. 16]: Այնուամենայնիվ, վերջնական ըետրություեը կանգ առավ կրկին ոչ դեմոկրատական պետություն հանդիսացող Պակիստանի վրա։

Երրորդ գործոնը, որն ազդում է միջնորդի ընտրության վրա, հակամարտող կողմերի հզորությունն է։ Ուժեղ կողմերն ավելի ինքնավստահ են և հազիվ թե զիջումներ կատարեն։ Նշանակում է' նրանք ուժեղ կլինեն միջնորդի ընտրության գործընթացում նույնպես։ Այս փաստը հաստատում է Մարիեկե Քլեյբոռը։ Նա պնդում է, որ նշված ուժային անհավասարությունը կուժեղացնի ավելի ուժեղ կողմի միջնորդի մասին ունեցած կարծիքը որպես կայուն ճանապարհ վերջնական հաղթանակ ձեռք բերելու ուղղությամբ [14, p. 368]։ Բացի այդ, ուժեղ պետությունը երբեք չի անի միջնորդություն կանչելու առաջին քայլը, որովհետև «խաղաղություն փնտրելը... թուլության նշան է» [3, p. 30]։ Այնուհետև, հակամարտող կողմերի միջև նախկին հարաբերությունները ևս կարող են ազդել միջնորդի ընտրության վրա այն կտրվածքով, որ նրանք կարող են համաձայնության գալ կոնկրետ միջնորդի շուրջ, բայց նաև օգտագործել այլ աղբյուրներ ուղիղ բանակցությունների համար, ինչպես Եգիպտոս-Իսրայել հակամարտության ժամանակ, երբ ԱՄՆ-ը ստանձնեց առաջնորդողի դերը որպես միջնորդ և ընդունելություն գտավ երկուսի կողմից։ Սակայն իսրայելական պաշտոնյաները մի քանի գաղտնի հանդիպում ունեցան Մարոկկոյի Հասան թագավորի, Հորդանանի Հուսեյն թագավորի հետ Ժնևի կոնֆերանսից առաջ Եգիպտոսի նախագահ Սադաթի հետ հանդիպում կազմակերպելու համար։ Նման բանի օրինակ կարելի է համարել 1977թ. Սադաթի անսպասելի այցը Երուսաղեմ, նույն Ժնևի կոնֆերանսից մի քանի ամիս առաջ, որովհետև ոչ ոք չէր կանխատեսում, թե դա տեղի կունենա։ Քանդտը պնդում է, որ արդյունքում ԱՄՆ-ին, որը երեք ամիս շարունակ բանակցում էր և հանդես էր գալիս որպես ամենաակտիվ նախաձեռնություն ցուցաբերող, հատկացվեց հանդիսատեսի դերը [15, p. 136]։ Մեկ այլ օրինակ է հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, որտեղ երկու կողմերն էլ համաձայնության եկան ԵԱՀԿ միջնորդության վերաբերյալ օգտագործելով, սակայն, ուղիղ հաղորդակցման այլ աղբյուրներ հրադադարի հասնելու նպատակով [16, p. 121]։

Հաջորդ գործոնը, որն ազդում է միջնորդի ընտրության վրա, հակամարտության բնույթն է։ Միջազգային նշանակություն ունեցող հակամարտությունները (ինքնորոշում, անկախություն և անվտանգություն) սովորաբար ավելի անկայուն են, այդ պատճառով պահանջում են միջնորդի հատուկ տեսակ։ Բերկովիչը և Շնեյդերը (2000թ.) նշում են, որ հակամարտության բնույթն ու հաջողության հավանականությունն են զգալի չափով որոշում միջնորդի այն տեսակը, որն ընտրում են կողմերը [6, p. 152]։ Նման հակամարտությունների դեպքում կողմերը փնտրում են հեղինակավոր միջնորդ կազմակերպություն- 38

38

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ս. Մովսիսյաե

եեր' որպես «օրիեակաե ագեետեեր», ինչպիսիք եե ՄԱԿ-ը կամ Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը։ Դա տեղի ունեցավ Ղարաբաղյաե հակամարտության, ինչպես եաև Հարավսլավիայում ծագած մի շարք հակամարտությունների ժամանակ1: Սակայն Ղարաբաղյաե հակամարտությունը ցույց տվեց, որ միջնորդները կարող եե կորցնել հեղինակությունը և մերժում ստանալ հակամարտող երկու կողմերից, նույնիսկ միեչ պաշտոնական միջնորդություն սկսելը: Բարսեղյաեը և Կարաևը պնդում եե, որ ՄԱԿ պասիվ դերը հակամարտության կարգավորման գործում հիմնականում հետապնդում էր «քեեողակաե» առաքելություն' հետագա զեկուցումների կազմման և քաղաքական պահանջների առաջադրման համար [17]: Տվյալ դեպքում ՄԱԿ Աեվտաեգությաե խորհրդի վճիռը Լեռեայիե Ղարաբաղի խնդրի վերաբերյալ պահանջում էր «բոլոր ուժերի անհապաղ դուրսբերում» Ադրբեջաեի տարբեր տարածքներից, իեչե էլ մերժեց հայկական կողմը այե որակելով որպես կողմնակի ազդեցություն իրեեց վրա [18, p. 202]: Նույն հաջողությամբ Հայաստանի շրջափակման վերաբերյալ ՄԱԿ Աեվտաեգությաե խորհրդի 1993թ. հունվարի որոշումը մերժվեց Ադրբեջաեի կողմից: Այս որոշումների արդյունքում, որոնք ընկալվեցին որպես կողմնակի ազդեցություն հակամարտող կողմերից մեկի, այնուհետև մյուսի վրա, ՄԱԿ-ը կորցրեց իր հեղինակությունը որպես միջնորդ:

Միջնորդի ընտրության վրա ազդող երկու այլ գործոններ եե գաղափարախոսությունը և մշակութային նմանությունը: Միջնորդությունը' որպես հակամարտության կարգավորման մի մաս, ձևավորվում է արժեքներից, համոզմունքներից և հետաքրքրություններից: Միջեորդե ակնհայտ առավելություն կուեեեա, եթե հակամարտող կողմերը միևնույն գաղափարախոսակաե դաշտից լիեեե: Ըստ Բերկովիչի և Շեեյդերի, «գաղափարախոսակաե դիրքն ապահովում է աեվտաեգությաե ցաեցի մի ձև հակամարտության բոլոր մասնակիցների համար... երբ երաեք ուեեե աեվտաեգությաե այդ ցաեցը, ավելի հավանական է, որ երաեք ներգրավվեն կառուցողական երկխոսության մեջ» [6, p. 150]:

Մյուս գործոնը, որը կարող է ազդել միջնորդի ընտրության վրա, մշակույթն է: Ըստ Կոհեեի, մշակույթի ամեեաճշգրիտ բեութագրմամբ' այե իմաստային և արժեքայիե համակարգ է, որիե մասնակցում է հասարակությունը տեղեկացնելով իր կենսակերպի մասին և հնարավորություն տալով հասկանալ աշխարհը... սովորելու բարդ գործընթացի միջոցով... լեզվական, բանավոր, ծիսական և խորհրդանշական դյուրըմբռնելի հաղորդակցության և փոխազդեցության հնարավորություններ ըեձեռելով [1, p. 109]: 39

1 ԵԽ-ը և ՄԱԿ-ը որպես միջնորդ հանդես եե եկել մի շարք հակամարտությունների կարգավորման գործընթացներում Հարավսլավիայի փլուզումից հետո [1, p. 176-182]:

39

Ս. Մովսիսյաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Կոհենը փաստում է, որ տարբեր մշակութային հիմքեր ունեցող մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է շփոթության և սխալ եզրակացությունների տեղիք տալ, ինչպես տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Նիքսոնի և Ճապոնիայի վարչապետ Սատոյի հանդիպման ժամանակ1։ Նկատի ունենալով մշակութային գործոնը' ակնհայտ է դառնում, որ կողմերն ավելի շատ հակված են ընդունել այն միջնորդին, որն ունի նույն տիպի մշակութային հիմք։ Ասվածի վառ օրինակ է ՄԱԿ' որպես միջնորդի ընդունումը Էլ Սալվա-դորում։ Որպես չեզոք և հզոր կազմակերպություն' ՄԱԿ-ն ընդունվել էր որպես միջնորդ հակամարտության կարգավորման գործընթացին։ Սակայն, ինչպես Քրոքերը, Հեմփսոնը և Աալն են փաստում, գոյություն ուներ մեկ այլ հանգամանք, որով էլ պայմանավորված էր ՄԱԿ ընտրությունը։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը Խավիեր Պերես դե Կուելյարը և իր ողջ «շքախումբը» ծագումով Կենտրոնական Ամերիկայից էին [19, p. 158]։

Ամփոփելով' նշենք, որ միջնորդի ընտրությունը հակամարտության կարգավորման ամենակարևոր ասպեկտներից է։ Հակամարտող կողմերը միջնորդին համարում են «օրինական գործիչ» (լեգիտիմացնող ագենտ), որը խաղաղություն և արդարություն կբերի նրանց։ Հիմնվելով այս համոզմունքի վրա նրանք փորձում են ընտրել հարմար թեկնածու։ Հիմնական փաստարկն այն է, որ «այլ գործոնները» չեն ազդում նրանց ընտրության վրա, քանի որ դրանք կապված են միջնորդի անձնական բնութագրի հետ։ «Այլ գործոնները» նպատակ ունեն «հրապուրել» հակամարտող կողմերին, ապացուցել նրանց պատ-րաստակամությունը և համապատասխանությունը տվյալ հակամարտությանը։ Մյուս կողմից, միջնորդներն ունեն տարբեր առանձնահատկություններ, հմտություններ ու միջոցներ։ Նրանք հակամարտության կարգավորման գործընթացին են ներգրավվում տարբեր պատճառներով, շարժառիթներով և շահերով։ Նրանք կարող են ներկայացնել տարբեր պետություններ, կազմակերպություններ կամ լինել փորձառու և ուժեղ անհատներ։ Ինչպես վերը նշեցինք, միջնորդները կարող են լինել անկողմնապահ կամ հակված լինել դեպի կողմերից որևէ մեկը, ներկայացված լինել հզոր պետությունների կամ կազմակերպությունների կողմից, ունենալ հսկայական միջազգային հեղինակություն, բայց հակամարտող կողմերի բնույթով է պայմանավորված միջնորդի ընտրությունը։ Հակամարտող կողմերը կարող են լինել ժողովրդավարական և ոչ ժողովրդավարական երկրներ, ռազմական վարչակարգեր։ Նրանք կարող են «զգայուն լինել» ինքնիշխանության, ինքնորոշման և անկախության հարցերի հանդեպ, ունենալ մշակութային, կրոնական տարբերություններ։ Նրանք կարող են կիսել կամ չկիսել միևնույն գաղափարախոսությունը կամ մասնակցել տարբեր դաշինքների։ Ի վերջո, նրանք կարող են ունենալ տարբեր կարծիքներ միջազգային քաղաքականության խնդիրներին առնչվող տարբեր թեմաների 40

1 «Ինձնից կախված ամեն ինչ կանեմ» արտահայտությունը ճապոներենից թարգմանաբար նշանակում է պարտավորությունից խուսափելու քաղաքավարի ճանապարհ, ինչը սխալ էր մեկնաբանվել ԱՄՆ նախագահ Նիքսոնի կողմից [1, p. 114]։

40

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

Ս. Մովսիսյաե

վերաբերյալ: Սակայն մի բաե հստակ է. չնայած այս տարբերություններին, հակամարտող կողմերը համարվում են առաջին ատյանը, որտեղ կատարվում է միջնորդի ընտրությունը։

Սեպտեմբեր, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Bercovitch J, (ed.), Resolving International Conflicts (London: Lynne Rienner Publishers, Inc., 1996).

2. Bercovitch J, “Focus on: International Mediation,” Journal of Peace Research 28, no.1 (1991).

3. Berridge G. R, Diplomacy: Theory and Practice (3rd ed., Basingstoke: Palgrave Macmillan, 2005).

4. Princen T, Intermediaries in International Conflicts (Princeton: Princeton University Press, 1992).

5. Touval S. and W. Zartman (eds), International Mediation in Theory and Practice (Boulder, Colorado; London: Westview Press with the Foreign Policy Institute, School of Advanced International Studies, Johns Hopkins University, 1985).

6. Bercovitch J and G.Schneider, “Who Mediates? The Political Economy of International Conflict Management,” Journal of Peace Research 37 (2000).

7. Kaufmann S. and G.Duncan, “A Formal Framework for Mediator Mechanisms and Mediations,” The Journal of Conflict Resolution 36 (1992).

8. Berridge G.R, “Diplomatic Procedure and the Angola/Namibia Accords,” International Affairs 65 (1989).

9. Young O.R, The Intermediaries: Third Parties in International Crises (Princeton, New Jercey: Princeton University Press, 1967).

10. Northedge F. and M. Donelan (eds), International Disputes: The Political Aspects (London: Europa Publications, 1971).

11. Zartman W and S. Touval, “International mediation: Conflict resolution and Power Politics,” Journal of Social Issues 41 (1985).

12. Greenberg M, J. Barton, and M. McGuinness (eds), Words over War: Mediation and Arbitration to Prevent Deadly Conflict (Carnegie Commission on Preventing Deadly Conflict. Lanham, Md.: Rowman and Littlefield, 2000).

13. Berridge G.R, Talking to the Enemy (Basingstoke: The Macmillan Press, 1994).

14. Kleiboer, M, “Understanding Success and Failures of International Mediation,” The Journal of Conflict Resolution 40 (1996).

15. Quandt W, Camp David: Peace Making and Politics (Washington D.C: The Brooking Institutions, 1986).

16. Wanis-St. John, A., “In Theory: Back-Channel Negotiation: International Bargaining in the Shadows,” Negotiation Journal 22 (2006).

17. Barsegyan K and Z. Karaev, “Playing Cat-and-Mouse: Conflict and Third Party mediation in Post Soviet Space”, OJPCR: The Online Journal of Peace and Conflict Resolution, Issue 6.1 Fall: 192-209, 2004, http://www.trinstitute.org/ojpcr/6_1n-k.htm accessed May 4 2008.

18. United Nations, “UN Security Council Resolutions 822, 853, 874 and 884 on Nagorno-Karabakh”, respectively 30 April, 29 July, 14 October, 12 November 1993, http:// 41

41

Ս. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (22), 2008թ.

www.un.org/Docs/scres/1993/scres93.htm accessed May 10, 2008.

19. Crocker C, F. O. Hampson, andP. R. Aal, “Ready for Prime Time: The When, Who, and Why of International Mediation,” Negotiation Journal 19 (2003).

20. Freedom House, “Country report: Algeria 2006”, http://www.freedomhouse.org/ template.cfm?page=22&year=2006&country=6907 accessed May 10, 2008.

21. Organization of Security and Cooperation in Europe, “Joint statement by OSCE Minsk Group Co-Chairs”, 30 November 2006, http://www.osce.org/item/13668.html accessed December 24 2006.

ВЫБОР ПОСРЕДНИКА В КОНТЕКСТЕ КОНФЛИКТА СТОРОН

Сурен Мовсисян

Резюме

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

В последнее время посредническая миссия Минской группы ОБСЕ критикуется политологами Армении и Азербайджана. Основная проблема в том, что за все 15 лет посредничества Минская группа не достигла прогресса в урегулировании Нагорно-Карабахского конфликта. Замена формата Минской группы стала одной из важнейших тем в Азербайджане. А политологи Армении с опаской относятся к подключению Турции к посредническому процессу. Многие из них предлагают также вовлечение Ирана как стабилизирующего фактора, в случае если Турция будет включена в состав посреднической миссии по Нагорному Карабаху. А как происходит выбор того или иного посредника?

Особенности выбора посредника в международных конфликтах являются одним из главных аспектом всего процесса урегулирования конфликта. Некоторые факторы, которые влияют на процесс выбора посредника, рассчитаны только на привлечение внимания конфликтующих сторон. В то же самое время, посредники имеют свои особенности, а также разные причины и интересы вовлечения в процесс посредничества. К особенностям посредников относятся их навыки и ресурсы. Они могут представлять разные государства и организации или быть опытными и авторитетными личностями. Они также могут быть нейтральными, объективными или предвзятыми.

Конфликтующие стороны также имеют свои особенности. Это могут быть демократические и/или недемократические государства, авторитарные и военные режимы. Конфликтующие стороны могут по-разному относиться к понятиям самоопределения и независимости, иметь разные культурные, исторические и религиозные направления, а также разные взгляды на мировую политику. Но в конечном итоге, несмотря на все различия и особенности как посредника, так и конфликтующих сторон, выбор посредника стоит за конфликтующими сторонами. 42

42

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.