Научная статья на тему 'Գերմանիայի թուրք բնակչությունը' դանդաղ գործողության էթնիկական ռումբ'

Գերմանիայի թուրք բնակչությունը' դանդաղ գործողության էթնիկական ռումբ Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
246
26
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Սերգեյ Սումյյռեեի

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) բնակվում են գրեթե 3 մլն թուրքեր, և այդ թիվը գնալով ավելանում է: Թուրքական համայնքները գերմանական քաղաքներում իսկական «զուգահեռ հանրույթներ» են ստեղծում, որոնցում չեն գործում Գերմանիայի օրենքները, որոնցում կնոջը կարող են սպանել գլխաշոր չկապելու համար, իսկ երեխաները հաճախ մեծանում են գերմաներեն ոչ մի բառ չիմանալով։ Թուրքական համայնքի գերմանական հասարակությանն ինտեգրվելու ցանկության լիակատար բացակայություն, ապաստան տված երկրի հանդեպ ագրեսիվություն, համայնքի անդամների խիստ ցածր կրթամակարդակ. ահա այն հիմնա- խնդիրները, որոնք, ճիշտ է անհաջող, բայց փորձում են լուծել գերմանական իշխանությունները հանկարծ գիտակցելով, որ խաղաղ բազմամշակու- թային հասարակություն գոյություն ունի միայն երազներում։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Германия планомерно ужесточает миграционное законодательство, а в стране стабильно наблюдается рост националистических настроений: до двух третей немцев недовольны слишком большим количеством иммигрантов, проживающих в стране. Главная этническая группа, вызывающая раздражение немцев, турецкие мигранты, являющиеся самой большой группой иностранцев, проживающих на территории ФРГ. По официальной статистике, в стране проживают 1 700 000 граждан Турции, еще около 150 тысяч турок получили за последние три года немецкое гражданство. Главная проблема, возникающая в местах компактного проживания турецкого меньшинства сохранение и воспроизведение традиционной системы социальных отношений, характерных для Турции. Даже среди иммигрантов из исламских стран турки лидируют по числу насилия по отношению к женщинам (в том числе по убийствам женщин — членов семьи) и домашнему насилию. Слабая интеграция в немецкое общество сохраняется даже среди представителей второго и третьего поколений турок, родившихся в Германии. Уровень образования среди турецкой молодежи существенно ниже, чем в среднем по стране: лишь 50% турецких подростков получают полное среднее образование (Realschule), и лишь 6% турецких подростков поступают в вузы. Между тем, турецкая община играет важную роль в политической жизни страны, оказывая существенное влияние на исход выборов в местные органы власти. Возможное вступление Турции в ЕС только усилит это влияние, наделив всех проживающих на территории Германии турок правом голосования на местных выборах и существенно упростив процедуру переезда в Германию.

Текст научной работы на тему «Գերմանիայի թուրք բնակչությունը' դանդաղ գործողության էթնիկական ռումբ»

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԹՈՒՐՔ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ' ԴԱՆԴԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՌՈՒՄԲ

Սերգեյ Սումյյռեեի

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում (ԳԴՀ) բնակվում են գրեթե 3 մլն թուրքեր, և այդ թիվը գնալով ավելանում է: Թուրքական համայնքները գերմանական քաղաքներում իսկական «զուգահեռ հանրույթներ» են ստեղծում, որոնցում չեն գործում Գերմանիայի օրենքները, որոնցում կնոջը կարող են սպանել գլխաշոր չկապելու համար, իսկ երեխաները հաճախ մեծանում են գերմաներեն ոչ մի բառ չիմանալով։ Թուրքական համայնքի գերմանական հասարակությանն ինտեգրվելու ցանկության լիակատար բացակայություն, ապաստան տված երկրի հանդեպ ագրեսիվություն, համայնքի անդամների խիստ ցածր կրթամակարդակ. ահա այն հիմնա-խնդիրները, որոնք, ճիշտ է անհաջող, բայց փորձում են լուծել գերմանական իշխանությունները հանկարծ գիտակցելով, որ խաղաղ բազմամշակու-թային հասարակություն գոյություն ունի միայն երազներում։

Ժամանակակից Եվրոպան ապրում է ազգային գիտակցության վերելքի և հակաիսլամական տրամադրությունների աճի ժամանակաշրջան։ Նույնիսկ այնպիսի ամենահանդուրժողական և բաց երկրներում, ինչպիսիք են Հոլանդիան և Դանիան, որոնք տարիներ շարունակ բազմամշակութային հասարակությունների ստեղծման հաջող օրինակ են ծառայել, իշխանության են գալիս աջ արմատական կուսակցություններ, իսկ ներքին քաղաքականությունը սկսում են որոշել ազգայնական տրամադրությունները։

Կոշտ հականերգաղթային օրենսդրության անհրաժեշտությունը հրատապ է նաև Գերմանիայում, որտեղ հետպատերազմյան բոլոր տարիների ընթացքում ազգային հարցերի արծարծումը խստորեն արգելված էր, իսկ հանրապետությունը ներգաղթյալների երկրի վերածելու քաղաքականությունը դարձել էր գրեթե պաշտոնական դոկտրին։ Տրամադրությունների նման կտրուկ փոփոխության պատճառը պարզ է. խաղի եվրոպական կանոնները եռանդուն կերպով չընդունող և եվրոպական մշակույթին բացահայտորեն հակադրվող ներգաղթյալների (առաջին հերթին իսլամական երկրներից) թիվը տարեցտարի ավելանում է, և կրոնամշակութային գետ-տոների գոյության հիմնախնդիրը, որոնցում չի գործում և ոչ մի եվրոպա-

46

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ս.ՍումԱոնեի

կան օրենք, այլևս չնկատել չի կարելի: Իսկ 2001թ. սկսած ահաբեկչության սպառնալիքի անընդհատ աճը, որի ցայտուն դրսևորումներն էին պայթյունները Մադրիդում և Լոնդոնում, այսօր նույնիսկ ամենաբարեսիրտ եվրոպացիներին ստիպում է երկյուղով նայել իրենց հարևան մահմեդականներին, նույնիսկ եթե վերջիններս առօրյա կյանքում սովորական բարեհամբույր ուսանողներ են կամ քաբաբ վաճառողներ։

Եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից խստացնում են իրենց միգրացիոն օրենսդրությունը։ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման արդյունքում կազմակերպված դանիացիներին ցնցած իսլամիստական ցույցերից շատ չանցած Դանիայի աշխատանքի նախարար Կլաուս Հյորտ Ֆրեդերիկսենը լրագրողներին հայտարարեց. «Մեզ մոտ գալ պատրաստվող օտարերկրացիները պետք է իմանան, որ այստեղ կաթի գետեր չեն հոսում։ Դանիայում ապրելու պայմանը աշխատանքն է, և ուրիշ որևէ այլ պայման չպետք է լինի»։ Առավել կտրուկ է արտահայտվել փախստականների, քաղաքացիության և ինտեգրման գործերով նախկին նախարար Բերտել Հաարդերը. «Օտարերկրացիները բեռ են մեր հասարակության համար։ Մենք նրանց վրա ավելի շատ ենք ծախսում, քան նրանք տալիս են մեզ։ Մենք պետք է վերջ տանք սրան»։ Փորձագետները նշում են, որ վերջին հինգ տարիներին Դանիան առանց այդ էլ հետևողական էր ներգաղթյալների թվի կրճատման քաղաքականության հարցում, թեև այդ մասին քաղաքական գործիչները բարձրաձայն չէին հայտարարում։ Այսպես, եթե 2001թ. փախստականի կարգավիճակ են ստացել ավելի քան 6 հազար մարդ, ապա 2005թ. ընդամենը 1,5 հազար։ Սա, առաջին հերթին, պայմանավորված է նրանով, որ այժմ մեխանիկորեն մուտքի վիզա չեն տալիս այն օտարերկրացիների հարազատներին, ովքեր երկրում քաղաքական ապաստան են ստացել։

2006թ. սկզբին Հոլանդիայի օտարերկրացիների գծով նախարար Ռի-տա Ֆերդոնկը առաջարկել է անցկացնել երկրում բնակվել ցանկացողների հոլանդերենի իմացության պարտադիր թեսթավորում։ Նախարարի կարծիքով թեսթավորումը պետք է անցկացվի դեռևս օտարերկրացու հայրենիքում, հոլանդական հյուպատոսության աշխատակիցների կողմից։ Ըստ նախարար Ֆերդոնկի՝ ընդօրինակման կատարյալ նմուշ է Ռոտերդամի քաղա-քապետարանի որոշումը, որով անցյալ տարի բնակիչներին պաշտոնապես կարգադրվել է դպրոցում, աշխատավայրում, խանութներում, հարևանների հետ հաղորդակցվել միայն հոլանդերենով։ Բոլոր հոլանդացիները պետք է օրինակ վերցնեն Ռոտերդամի բնակիչներից, հայտարարել է նախարարը և պահանջել հոլանդերենը հայտարարել միակ թույլատրելի լեզուն հասարակական ոլորտում։ Սա լավագույն նորությունը չէ Հոլանդիայում տեղա-

47

ՍՍու մլ/ոնեի

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

կայված այնպիսի միջազգային կորպորացիաների գլխամասային գրասենյակների համար, ինչպիսիք են Shell-ը, Philips-ը և Unilever-ը, բայց ազգային մշակույթի փրկությունը, ըստ նախարարի, ավելի կարևոր է, քան սեփական համբավը խոշոր ընկերությունների աչքում։ Արդեն մեկ ամիս անց կոալիցիոն կառավարությունում աջ արմատական «Ազատության ժողովրդական կուսակցությունը» ներկայացնող նախարար Ֆերդոնկի առաջարկությունները նոր զարգացում ստացան. որպես «ներգաղթի թեսթ» երկիր գալ ցանկացողներին ցուցադրվելու է հոլանդական մշակույթի մասին պատմող ֆիլմ։ Կինոնկարում առանձնապես ընդգծված է կնոջ դերը հոլանդական հասարակությունում. ներգաղթյալներին ցուցադրվելու են տեսարաններ, որտեղ ոստիկան կանայք խուզարկում են կասկածյալ տղամարդուն, կադրեր պետության ղեկավարի Նիդեռլանդների թագուհու մասին, ինչպես նաև մինչև գոտկատեղը մերկ հոլանդուհուն լողանալիս պատկերող տեսարան։ Ըստ այդ կադրերի նկատմամբ ներգաղթյալների ցուցաբե-

\ а

րած ռեակցիայի էլ պաշտոնյաները պետք է որոշեն արժե , արդյոք, թույլատրել նրանց մուտք գործել երկիր։

Ակնհայտ է, որ հոլանդական թեսթավորումն, առաջին հերթին, ուղղված է ներգաղթյալների շրջանում ագրեսիվորեն տրամադրված իսլամիստ-ների բացահայտմանը։ Այդ նույն նպատակին է ծառայում նաև Գերմանիայի մի շարք դաշնային հողերի կողմից առաջարկված թեսթավորումը։ 2006թ. մարտին անցկացված շրջանային ընտրությունների նախօրեին միանգամից երեք գերմանական հողերում Բադեն Վյուրտեմբերգում, Հեսե-նում և Ռայնլանդ Պֆալցում, այս բոլոր շրջաններում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) իր գլխավոր խնդիրներից մեկը հայտարարեց պայքարը իսլամական (իմա թուրքական) ներգաղթի դեմ։ Այս խնդիրը լուծելու համար Բադեն Վյուրտեմբերգի կառավարությունը մշակել է հատուկ «հակաիսլամական» հարցաթերթիկ, որը պարունակում է մոտ հիսուն հարց ամենատարբեր կենսական իրավիճակների վերաբերյալ։ Գերմանական քաղաքացիություն ստանալ ցանկացողներին առաջարկվում է ազնվորեն պատասխանել, թե ինչ են նրանք մտածում կանանց իրավահավասարության, բռնի ամուսնությունների, բազմակնության, արյան վրեժի, համաշխարհային սիոնիստական դավադրության, համընդհանուր դպրոցական կրթության, կրոնական թեմաներով ծաղրանկարների հրապարակման և շատ այլ բաների մասին։ Այնուհետև պաշտոնյաները վերլուծում են պատասխանների համապատասխանությունը ժողովրդավարական չափորոշիչներին և այդ հիմքի վրա էլ որոշում են ընդունում քաղաքացիություն տալու մասին։ Հեսենում ստեղծված հարցաթերթիկն ավելի շատ հանրակրթական բնույթի հարցեր է պարունակում պարզելու համար

48

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ս.ՍումԱոնեի

ներգաղթյալի գիտելիքները երկրի աշխարհագրության, մշակույթի, քաղաքական կարգի ու պատմության մասին1, սակայն այն ևս շոշափում է թեմաների մի ամբողջ շարք, որոնք կոչված են բացահայտելու արմատական իսլամիստներին թեսթավորվող օտարերկրացիների մեջ։

ՔԴՄ նախընտրական այս ծրագիրը միանգամայն բարեհաճ ընդունելություն գտավ ընտրողների շրջանում. բոլոր երեք շրջաններում էլ քրիս-տոնեա-դեմոկրատները կառավարություն ձևավորելու համար բավականաչափ թվով ձայներ ստացան։ Եվ դա զարմանալի չէ։ Անցած տարեվերջին Բիլեֆելդ քաղաքի համալսարանի անցկացրած սոցիոլոգիական հարցման համաձայն գերմանացիների 66%-ը կարծում է, որ Գերմանիան տառապում է օտարերկրացիների ճնշիչ ազդեցությունից։ ԳԴՀ քաղաքացիների գրեթե 40%-ը վստահ է, որ երկրի տնտեսությունը փրկելու համար կառավարությունը պետք է վտարի ավելորդ աշխատուժին։ Գերմանացիների մեկ երրորդը խոստովանել է, որ իրեն օտարերկրացի է զգում սեփական երկ-րում։ Ընդհանուր առմամբ, սոցիոլոգների կարծիքով քսենոֆոբիայի մակարդակը վերջին հինգ տարիներին բարձրացել է 15-20%-ով։

Միգրացիայի սահմանափակման կոչերն առավել հաճախ են հնչում ամենատարբեր մակարդակներում փողոցներում խոսակցություններից մինչև խորհրդարանական բանավեճերը։ Գերմանացիների մեծամասնությունը խոստովանում է. Գերմանիայի ազգային պատկերը շեշտակիորեն հիմնարար փոփոխությունների է ենթարկվում։ Երկրում, որն ընդամենը քսան տարի առաջ գրեթե միատարր էր էթնիկական առումով, այսօր բուռն կերպով իսկական ազգային անկլավներ են գոյանում։ Առայժմ դրանք գոյություն ունեն սոսկ քաղաքային շրջանների մակարդակով, բայց դրանց հետագա աճի բոլոր հնարավորություններն առկա են։ Գերմանիայի էթնիկական վերակառուցման ավանգարդում թուրքական ծագմամբ ներգաղթյալներն են։

Այսօր ԳԴՀ տարածքում ապրող գրեթե յոթ միլիոն օտարերկրացիների մոտ մեկ քառորդը կամ 1 մլն 700 հազար մարդ Թուրքիայի քաղաքացիներ են (տե ս Աղյուսակ 1): Նրանց մեծ տարբերությամբ հետևում են նախկին Հա-րավսլավիայի երկրների (950 հազար մարդ) և Իտալիայի (578 հազար մարդ) քաղաքացիները։ Թուրք ներգաղթյալները գերմանացիներին շատ ավելի խորթ մշակույթի կրողներ են, քան վերջին տասնամյակներին հաջողությամբ ասիմիլացվող (թեկուզև հաճախ իրենց նախնական քաղաքացիությունը պահպանող) իտալացիները կամ հարավսլավացիները։ Ներգաղթյալների ցուցակում մերձավոր էթնիկական խումբը, որի հետ կարելի է համեմատել

1 Օրինակ քննվողին առաջարկվում է անվանել Գերմանիայի որոշակի թվով գետեր, լեռնազանգվածներ և քաղաքներ, նկարագրել գերմանական խորհրդարանի կազմավորման սկզբունքները, բացատրել Ռեֆորմացիայի պատճառները, պատմել պատերազմից հետո Գերմանիայի բաժանման մասին, ինչպես նաև նշել գերմանացի հայտնի փիլիսոփաների և կոմպոզիտորների անունները։

49

ՍՍու մլյոնեի

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

թուրքերին, համապատասխանաբար 23 և 24-րդ տեղերը զբաղեցնող մարո-կոցիները և իրանցիներն են, որոնց թվաքանակը կազմում է, համապատասխանաբար, 65 և 57 հազար մարդ։ Հասկանալի է, որ ըստ գերմանացիների հենց թուրքերն են մարմնավորում իսլամական միգրացիան։

Աղյուսակ 1

Գերմանիայում ապրող օտարերկրացիների թիվը 2005թ.

Ծագման երկիր Ընդամենը Գերմանիայ ում չծնվածներ Գերմանիայում ծնվածներ

Թուրքիա 1 764 318 1 150 367 613 951

Նախկին Հարավսլավիայի երկրներ (բացի Սլովենիայից) 953 578 756 679 196 899

Իտալիա 548 194 384 158 164 036

Հունաստան 315 989 228 757 87 232

Լեհաստան 292 109 277 846 14 263

Ռուսաստան 178 616 173 710 4 906

Ավստրիա 174 047 147 463 26 584

Ուկրաինա 128 110 123 773 4 337

Պորտուգալիա 116 730 93 188 23 542

Նիդեռլանդներ 114 087 80 749 33 338

Իսպանիա 108 276 81 067 27 209

Ֆրանսիա 100 464 89 828 10 636

ԱՄՆ 96 642 90 459 6 183

Մեծ Բրիտանիա 95 909 86 320 9 589

Վիետնամ 83 526 65 633 17 893

Չինաստան 71 639 68 497 3 142

Ռումինիա 73 365 71 386 1 979

Մարոկո 73 027 58 300 14 727

Իրան 65 187 59 835 5 352

Աֆղանստան 57 933 50 457 7 476

Հունգարիա 47 808 45 853 1 955

Լիբանան 40 908 29 462 11 446

Հնդկաստան 38 935 36 800 2 135

Շվեյցարիա 35 441 28 502 6 939

Շրի Լանկա 34 966 27 049 7 917

Պակիստան 30 892 26 356 4 536

Չեխիա 30 301 29 441 860

Թունիս 22 429 18 615 3 814

Բելգիա 21 791 18 722 3 069

Սլովենիա 21 034 17 008 4 026

Գանա 20 636 17 939 2 697

Սլովակիա 20 244 19 745 499

Դանիա 17 965 16 547 1 418

Շվեդիա 16 172 15 073 1 099

50

«21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ. ՍՍումլոեեի

Գերմանիայում ապրող օտարերկրացիների թիվը 2005թ.

Ծագման երկիր Ընդամենը Գերմանիայում չծնվածներ Գերմանիայում ծնվածներ

Լիտվա 14 713 14 315 398

Ալժիր 14 480 13 199 1 281

Ֆինլանդիա 13 110 12 445 665

Իռլանդիա 9 989 9 294 695

Ավստրալիա 9 801 9 348 453

Լատվիա 8 844 8 450 394

Լյուքսեմբուրգ 6 841 5 967 874

Նորվեգիա 6 251 5 848 403

Արգենտինա 4725 4 609 116

Էստոնիա 3 775 3 607 168

Կիպրոս 788 734 54

Մալթա 332 323 9

Թուրքերն առաջին տեղում եե եաև գերմանական քաղաքացիություն ստացած օտարերկրացիների ցուցակում (տե ս Աղյուսակ 2): Վերջին 3 տարիներին օտարերկրացիներին տրված գերմանական անձնագրերի 35-40%-ը բաժին է ընկել հենց թուրքերին: Հաշվի առնելով այն, որ թուրքերը կազմում են ԳԴՀ-ում ապրող օտարերկրացիների ընդհանուր թվաքանակի ընդամենը 25%-ը, կարելի է ասել, որ Թուրքիայի քաղաքացիների համար Գերմանիայի քաղաքացիություն ստանալու հավանականությունը 40-60%-ով ավելին է, քան այլ երկրների քաղաքացիներինը, չնայած այդ հավանականությունը կայուն կերպով կրճատվում է 2001թ. սկսած:

Առանձնապես հարկ է նշել, որ այս թվերն իրական պատկերացում չեն տալիս ո չ Գերմանիայում ապրող էթնիկ թուրքերի թվաքանակի, ո չ երկրի տարբեր քաղաքներում նրանց խտության մասին: Բանն այն է, որ մի կողմից ներքին գործերի մարմիններում պաշտոնական գրանցման ենթակա են միայն այն օտարերկրացիները, որոնք չունեն գերմանական քաղաքացիություն, և գերմանական անձնագիր ստացող Թուրքիայի քաղաքացին անմիջապես «կորչում» է վիճակագրության տեսադաշտից այնտեղ «գրանցվելով» որպես «գերմանացի»: Նման «գերմանացիների» թվաքանակին կարելի է հետևել միայն գերմանական անձնագրերի հանձնման վերաբերյալ տվյալներն ուսումնասիրելով, սակայն Գերմանիայի թուրքական ծագմամբ քաղաքացիների երեխաների թվի վերաբերյալ տեղեկություններ գտնելն այլևս անհնար կլինի: Մինչդեռ, չնայած այդ ընտանիքների երեխաները հենց ծննդյան պահից համարվում են «գերմանացի», բայց հաճախ նրանք, ինչպես նաև նրանց ծնողները չեն խոսում գերմաներեն և դաստիարակվում են բացառապես թուրքական ավանդույթներով: Գերմանացի պաշտոնյաները չեն կարող պատասխանել նաև քաղաքացիների այն հարցին, թե երկրում թուրքերի կրոնա-

51

Ս. Սումլոնեի

21 րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

կան և ազգային քանի միություն է գործում. ոչ մեկ և ոչ մյուս տեսակին պատկանող կազմակերպությունները, ըստ գերմանական օրենսդրության, պարտավոր չեն գրանցվել իրավապահ մարմիններում։ Ինչ վերաբերում է թուրք բնակչության խտությանը, ապա Գերմանիայի արևմտյան և արևելյան հողերը ճիշտ հակադիր պատկերն են ներկայացնում։ Նախկին ԳԴՀ դեպրե֊ սիվ տարածքներում, որտեղ այլ երկրներից ներգաղթածները կազմում են բնակչության ոչ ավելի, քան 2-5%-ը (նախկին ԳՖՀ զարգացած քաղաքներում բնակչության 25-30%-ի համեմատ), թուրքերը փոքրամասնություն են կազմում նաև ներգաղթյալների շրջանում եկվոր ազգությունների ցուցակում գրավելով ընդամենը 10-15-րդ տեղերը1։ Մինչդեռ, երկրի տնտեսապես զարգացած, ուստի և ներգաղթյալների համար գրավիչ քաղաքներում, ինչպես, օրինակ, Մյունխենում, գոյություն ունեն թուրքական թաղամասեր, որտեղ դժվարությամբ կգտնվեն գերմաներեն ցուցանակներ։

Աղյուսակ 2

Քաղաքացիություն ստանալու դինամիկան ԳԴՀ-ում

Ծագման երկրներ Թվական

2002 2003 2004

Թուրքիա 64 631 56 244 44 465

Իրան 13 026 9 440 6 362

Լեհաստան 2 646 2 990 7 499

Աֆղանստան 4 750 4 948 4 077

Ռուսաստան 3 734 2 764 4 381

Ուկրաինա 3 656 3 889 3 844

Մարոկո 3 800 4 118 3 820

Իրաք 1 721 2 999 3 564

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Սերբիա և Չեռնոգորիա 8 375 5 104 3 539

Իսրայել 1 739 2 844 3 164

Լիբանան 3 300 2 651 2 265

Բոսնիա և Հերցեգովինա 2 357 1 770 2 103

Շրի Լանկա 2 904 2 431 1 968

Խորվաթիա 2 974 2 048 1 689

Ղազախստան 2 027 3 010 1 443

Պակիստան 1 681 1 500 1 392

Վիետնամ 1 482 1 423 1 371

Ռումինիա 1 974 1 394 1 309

Չինաստան 1 336 1 311 1 133

Թունիս 1 264 1 175 1 089

Ֆիլիպիններ 1 297 1 074 809

Այլ երկրներ 23 873 25 604 25 867

Ընդամենը 154 547 140 731 127 153

1 Օրինակ, Լայպցիգում նախկին ԳԴՀ տնտեսապես առավել զարգացած քաղաքներից մեկում, որը նաև ներգաղթյալների թվով առաջատարն է արևելյան քաղաքների մեջ, օտարերկրացիները կազմում են 500 հազարանոց բնակչության ընդամենը 6%-ը, ընդ որում ներգաղթյալների ցուցակում թուրքերը զբաղեցնում են 9-րդ տեղը և կազմում քաղաքում ապրող օտարերկրացիների ընդամենը 3 կամ բնակչության ընդհանուր թվի 0,18%-ը։

52

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ՍՍում/յոնեի

Ուրեմն, արդեն զարմանալի չէ, որ գերմանական հասարակությանը թուրքերի ինտեգրման խնդիրը վերջին տարիներին առաջնահերթ է դարձել։ Գերմանիայում հակաիսլամական և զգալի չափով հակաթուրքական, ինչպես նաև ներգաղթի դեմ ուղղված տրամադրությունների առաջին ծիծեռնակը դարձավ Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Հելմութ Շմիդտի Die Zeit շաբաթաթերթում 2000թ. հրապարակած «Եվրոպայի մաս չէ» պերճախոս վերնագիրը կրող հոդվածը [1]։ Դրանում նախկին կանցլերն անաչառորեն և սառնասրտորեն դիտարկում է Գերմանիա թուրքերի ներգաղթի հիմնախնդիրը և Թուրքիայի Եվրամիություն մտնելու շարժառիթները։ Մասնավորապես հոդվածում Շմիդտը պատմում է Թուրքիայի վար-չապետի (որի անունը չի տալիս. հոդվածի համատեքստից դատելով այդ վարչապետը Բյուլենթ Ուլուսուն է) հետ իր խոսակցության մասին, որտեղ նա իբր հայտարարել է, թե «ավելցուկային» ծնելիության և աճող գործազրկության հետ կապված խնդիրների լուծման համար Թուրքիային կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի երկրից տարեկան արտագաղթեն նվազագույնը 1 մլն թուրքեր, ցանկալի է Գերմանիա։

Սակայն եթե 2000թ. նախկին դաշնային կանցլերի հոդվածը ընդունելություն չգտավ հասարակության շրջանում, որն այն համարեց անհանդուրժողության և հիվանդագին ահազանգի դրսևորում, ապա այսօր Գերմանիայում իսլամա-թուրքական ներգաղթի սուր թեմայի շուրջ տպագիր խոսքով քչերին կզարմացնես։ Երկրում կանոնավորապես հրատարակվում են ստեղծված իրադրության միանգամայն տագնապալի վերլուծություն պարունակող գրքեր, որոնց բովանդակությունը պարզ է արդեն իսկ անվանումներից. «Մահացու հանդուրժողականություն։ Մահմեդականները և մեր բաց հասարակությունը» կամ «Նավակը լեփ-լեցուն է։ Եվրոպան մերձավորի նկատմամբ սիրո և ինքնապահպանման միջև» [2, 3]։ Նույնիսկ ամենապահպանողական և հավասարակշիռ գերմանական թերթերի խմբագրություններում կարելի է լսել, թե ինչպես են բոլոր մշակույթների համար բաց հասարակության կողմնակիցներին բացահայտորեն անվանում Gutmenschen կամ «բարեսիրտ». ընդամենը մեկ-երկու տարի առաջ այդ բառը տեղ ուներ բացառապես աջ արմատական քաղաքական գործիչների բառապաշարում։

Ներգաղթի հարցերի վերաբերյալ գերմանացիների ընկալումներում տեղի ունեցող փոփոխությունները խիստ սրընթաց են։ «Դեռևս մի քանի տարի առաջ երկրում տիրում էր այն համոզմունքը, թե փոքրամասնությունների ինտեգրման միակ գործող հայեցակարգը բազմամշակույթ հասարակության հայեցակարգն է։ Մենք պետք է ուրախանանք, որ այդ բոլոր մարդիկ եկել են մեզ մոտ և բերել են իրենց կենսակերպը,- ասում է Գերմա-

53

Ս. Սումլոնեի

21 րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

նիայի ամենապատկառելի և պահպանողական թերթի Frankfurter Allge-meine Zeitung-ի հրատարակիչ Վերներ դ’Ինկան: Այսօր այդ հայեցակարգի կողմնակիցների թիվը շեշտակիորեն նվազում է։ Գերմանացիները հոգնել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործությունների պատասխանատվության բեռը կրելուց։ Գերմանացիները հոգնել են ամաչել իրենց ազգությունից։ Գերմանացիները հոգնել են որոշել իրենց ազգությունը «հակառակն ապացուցելուց», այսինքն մշտապես հիշել, թե ինչ չպետք է լինեն գերմանացիները։ Գերմանացիներն ուզում են, որպեսզի ներգաղթյալները վերջապես սկսեն պահպանել խաղի գերմանական կանոնները կամ էլ վերադառնան իրենց տները։ Այս փոփոխությունները զանգվածային գիտակցության մեջ տեղի են ունեցել ընդամենը մի քանի տարվա ընթացքում։ Ես ինքս էլ դժվար թե ձեզ ինչ-որ նման բան կասեի հինգ տարի առաջ։ Իսկ եթե ինչ-որ մեկից այդպիսի խոսքեր լսեի տասը տարի առաջ, ապա վստահ կլինեի, որ իմ առջև նստած է ամենաիսկական աջ հետադիմական»։

Եվ այնուամենայնիվ, գերմանական հասարակության տրամադրությունների նման փոփոխությանը հնարավորինս նպաստել են նաև իրենք թուրք ներգաղթյալները։ Օրինակ, հենց նրանք են գերմաներենի մեջ ներմուծել քրեական ամփոփագրերի չոր լեզվում գոյություն ունեցող ամենանողկալի տերմիններից մեկը Ehrenmord կամ «պատվո սպանություն»։ Այժմ այսպես է նշվում «ընտանիքի պատվի փրկության» համար ազգական տղամարդկանց կողմից իրականացված կնոջ սպանությունը («պատվո սպանությունների» առնչությամբ ազգակցական հարաբերությունների վիճակագրությունը տե ս Աղյուսակ 3-ում): «Պատվո սպանությունների» զոհ սովորաբար դառնում են այն թրքուհիները, ովքեր որոշել են ամուսնալուծվել (անգամ այն դեպքում, եթե ամուսնությունը բռնի է եղել), սակայն երբեմն սպանության համար բավական է շատ ավելի համեստ առիթ, անգամ եթե աղջիկը պարզապես հրաժարվում է գլխաշոր կապել1: Թուրք կանանց աջակցության Papatya անկախ կենտրոնի հետազոտությունների տվյալներով 1996-2005թթ. Գերմանիայի տարածքում մահմեդական երկրներից եկածներն իրականացրել են նվազագույնը 50 այդպիսի սպանություն2։ Ընդ որում թուրքերին բաժին է ընկնում հանցագործությունների 77%-ը, ինչն ավելի քան 3 անգամ գերազանցում է թուրքերի թիվը ներգաղթյալների մեջ (թուրքերին հետևում են լիբանանցիները նման հանցագործությունների թվի 10%-ի չափով և նախկին Հարավսլավիայից եկածները 7%)։ Առանձնա-

1 Այնուամենայնիվ, «պատվո սպանությունների» զոհերի մոտ 10%-ը տղամարդիկ են։

2 Այս թիվն արտացոլում է միայն ապացուցված դեպքերը, որ տեղի են ունեցել ԳԴՀ տարածքում։ «Պատվո սպանությունների» զգալի մասը ծածուկ է մնում վիճակագրությունից, քանի որ այդ սպանությունները մեծ մասամբ կատարվում են ոչ թե Գերմանիայում, այլ Թուրքիայում, ուր ամուսինը նախապես ուղարկում է կնոջը մի պատեհ պատրվակով [4]։

54

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ս.ՍումԱոնեի

պես հարկ է նշել, որ «պատվո սպանությունները» հիմնականում կատարում են շատ երիտասարդ հաճախ Գերմանիայում ծնված և ամբողջ կյանքն այստեղ ապրած թուրքերը1։ Տարօրինակ կերպով այս երիտասարդ մարդիկ ամենամակերեսային ծանոթություն ունենալով Թուրքիայի հետ, այնուամենայնիվ, ակտիվորեն վերարտադրում են սոցիալական փոխհարաբերությունների ամենաբարբարոս և արխայիկ մոդելները։

Աղյուսակ 3

«Պատվո սպանությունները» Գերմանիայում. մարդասպան-զոհ հարաբերությունները

Ամուսին / նախկին ամուսին 36%

Եղբայր 28%

Հայր 19%

Մայր 4%

Ընտանիքի այլ անդամներ 9%

Վարձու մարդասպան 4%

Աղբյուրը Papatya (Hrsg): Verbrechen im Namen der Ehre in Deutschland. Ehrmorde, ver-

suchte Morde und Korperverletzungsdelikte. Materialsammlung: Zeitraum 1996-2005. Berlin. -2005 - Papatya,

2005թ. ընտանիքի, կանանց, տարեցների և պատանեկության հարցերով դաշնային նախարարության պաշտոնյաների կողմից հարցման ենթարկված տարբեր տարիքի 400 թրքուհիների կեսը խոստովանել է, որ մշտապես ֆիզիկական բռնության է ենթարկվում ընտանիքում2։ Սրան հարկ է հավելել ևս մեկ լրջագույն խնդիր. բռնի ամուսնությունները։ Ներգաղթյալների շրջանում կանանց նկատմամբ բռնության հիմնախնդրով զբաղվող Նեքլը Քելեքի (ծագումով թուրք) տվյալներով թուրք ներգաղթյալների շրջանում կնքվող յուրաքանչյուր երկրորդ ամուսնությունը հարկադրաբար է կատարվում։ Հաճախ ամբողջ կյանքը Թուրքիայում ապրած հարսնացուն, որ Գերմանիա է ուղարկվում գրեթե իբրև ապրանք, ընդհանրապես չի էլ իմանում, թե իրեն ում հետ են ամուսնացնում։ Իր «Հարսնացուն արտասահմանից. թուրքերի կյանքի գաղտնիքները Գերմանիայում» գրքում Քելեքն այսպես է նկարագրում բռնի ամուսնության դասական իրավիճակը. «Արտահանվող» տիպիկ հարսնացուն 18 տարեկան է, մեծացել է ոչ մեծ թուրքական գյուղում և հազիվ կարողանում է կարդալ-գրել։

1 Հանցագործներն ըստ տարիքի բաշխվում են հետևյալ կերպ. մինչև 17 տարեկան 7%, 18-21 տարեկան 24%, 22-25 տարեկան 29%, 26-30 տարեկան' 14%, 31-40 24%, 41 տարեկանից բարձր 2%։ Այսպիսով, «պատվո սպանությունների» 60%-ը կատարվել է մինչև 25 տարեկան, և 98%-ը մինչև 40 տարեկան անձանց կողմից [4]։

2 ԳԴՀ ընտանիքի, կանանց, տարեցների և պատանեկության հարցերով նախարարության զեկույցը. «Կանանց կենսապայմանները, անվտանգությունը և առողջությունը Գերմանիայում։ Գերմանիայում նրանց նկատմամբ բռնությունների ռեպրեզենտատիվ հետազոտություն. հետազոտության հիմնական արդյունքները» [5]։

55

ՍՍու մլ/ոնեի

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Աղջկա ծնողները որոշում են ամուսնացնել նրան Գերմանիայում բնակվող թուրքի հետ, որին աղջիկը սովորաբար բոլորովին չի էլ ճանաչում, և որը երբեմն աղջկա ընտանիքի հետ կապված է ազգակցական կապերով։ Հարսանիքից հետո աղջիկը տեղափոխվում է Գերմանիա, նոր թուրքական ընտանիք։ Նա ապրում է միայն և բացառապես այդ ընտանիքում, նրան թույլ չեն տալիս շփվել ուրիշ որևէ մեկի հետ, բացի թուրքական համայնքի ներկայացուցիչներից։ Նա չի ճանաչում ո չ քաղաքը, ո չ երկիրը, որտեղ ապրում է։ Նա գերմաներեն ոչ մի բառ չգիտի, չգիտի իր իրավունքները և ում դիմի օգնության համար։ Եթե նա ամուսնուն չի հնազանդվում, նրան հետ են ուղարկում հայրենիք հարազատների մոտ, և դա նրա համար ունի սոցիալական, հաճախ նաև ֆիզիկական մահվան նշանակություն։ Շուտով նա ունենում է երկու-երեք երեխա, քանի որ առանց դրա նա ընդհանրապես ոչինչ է։ Այնուամենայնիվ, երեխաների ծնունդը երկար տարիներ կապում է նրան նոր ընտանիքի հետ։ Քանի որ նա ոչինչ չգիտի Գերմանիայի մասին, իսկ նրա ազգականներն էլ ոչինչ չեն պատմում երկրի մասին, նա իր երեխաներին դաստիարակում է այնպես, ասես նրանք մեծանում են Թուրքիայում։ Երեխաների հետ նա խոսում է թուրքերեն, դաստիարակում նրանց իսլամական ավանդույթներով։ Չնայած ձևականորեն նա ապրում է Գերմանիայում, բայց փաստորեն երբեք էլ չի եկել այստեղ» [6]։

Խնդիրն առանձնահատուկ է նրանով, որ գերմանացի պաշտոնյաները բավական սուղ հնարավորություններ ունեն ոչ միայն այդ իրադրության վրա ազդելու, այլև նույնիսկ դրա ընթացիկ վիճակին հետևելու համար։ ԳԴՀ տարածքում ապրող զգալի թվաքանակով թուրքեր գերմանական քաղաքացիություն չունեն, և, ասենք, Գերմանիայում ապրող թուրքի հետ ամուսնացած թրքուհու վերադարձը հայրենիք արգելելու համար ԳԴՀ իշխանությունները իրավական ոչ մի հիմք չունեն։ Այն, որ հայրենիքում կնոջը կարող է սպառնալ ազգականների հաշվեհարդարը ամուսնական պարտականություններն «անպատշաճ» ձևով կատարելու համար, չի կարող օդանավակայանում նրան հետ պահելու պատճառ հանդիսանալ։ Պաշտոնյաները պատճառ չունեն նաև արգելելու, որպեսզի անչափահաս թրքուհիները չմեկնեն «արձակուրդի տատիկի մոտ», չնայած այն բանին, որ անկախ փորձագետների տվյալներով նման «արձակուրդների» զգալի մասն ավարտվում է բռնի ամուսնությամբ, որը կնքվում է մի որևէ թուրքական գյուղում և հակասում բոլոր եվրոպական նորմերին։

Գերմանացիներին լրջորեն մտահոգում է նաև այն փաստը, որ նման հանցագործություններն ավելի ու ավելի հաճախ են դուրս գալիս թուրքական համայնքի շրջանակներից և առնչվում նաև հենց գերմանացիներին։ 2005թ. դեկտեմբերին Մյունխենում թուրք դեռահասը ծեծել էր իրենից հղի

56

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ս.ՍումԱոնեի

ծագումով գերմանացի համադասարանցուն, իր իսկ խոստովանությամբ որպեսզի աղջիկը վիժի։ Հունվարին ճիշտ նույն պատմությունը կրկնվեց Ֆրանկֆուրտում, ընդ որում 17-ամյա թուրքը խոստովանել է, որ աղջկա վրա հարձակվելու գլխավոր պատճառն այն է, որ իր հայրը հայտարարել էր, թե «չի հանդուրժի քրիստոնյայի երեխային»։ Երկու դեպքում էլ տուժած աղջիկները, որոնք հայտարարությամբ դիմել էին ոստիկանություն, ենթարկվել են սպառնալիքների իրենց նախկին բոյֆրենդների, ինչպես նաև նրանց ընկերների կողմից. վերջիններս պահանջում էին անմիջապես հետ վերցնել հայցադիմումները։ Դեռահասների շրջանում հանցագործությունների դեմ պայքարի գերմանական համակարգը, որտեղ գլխավոր շեշտադրումը կատարվում է դեռահասներին և նրանց ծնողներին հորդորելու վրա, փաստորեն, միանգամայն անընդունակ է կարգավորել իրադրությունը ներգաղթյալների թաղամասերում, երբ դեռահասների հանցավոր պահվածքն ուղղակիորեն կամ անուղղակիորեն խրախուսվում է նրանց ծնողների կողմից, իսկ իրենք դեռահասները, իրենց նպատակը չեն համարում ինտեգրումը գերմանական հասարակությանը։

Գերմանիայում ներգաղթյալների համար միայն կրթական-ինտեգրա-ցիոն ծրագրերի վրա տարեկան ծախսվում է մինչև 300 մլն եվրո։ Այդ ծրագրերը, սակայն, մեծ հաջողություն չեն ունենում։ Վերջին տասնամյակներին Գերմանիայի ներգաղթի քաղաքականությունը կառուցվում էր այն համոզմունքի վրա, թե երկրում ապրող օտարերկրացիները կընդօրինակեն խաղի գերմանական կանոնները, կհարգեն երկրի ժողովրդավարական ավանդույթներն ու մշակույթը։ Սակայն ամեն ինչ բոլորովին այլ կերպ դասավորվեց։ Ներգաղթյալները կազմավորում են զուգահեռ հանրույթներ, որոնցում չեն գործում գերմանական օրենքները, որոնք ենթակա չեն ոստիկանության վերահսկմանը և անթափանց են կողմնակի դիտարկման համար։ Ի հավելումն այս ամենի, գերմանական քաղաքացիություն ստանալու ընթացակարգը վերջին տարիներին վերածվել է պարզ ձևականության, որի համար անհրաժեշտ է եղել ընդամենը ոչ պակաս, քան 8 տարի ապրել երկրի տարածքում, և նույնիսկ լեզվի չիմացությունը դեպքերի մեծամասնությունում գերմանական անձնագիր ստանալու խոչընդոտ չի հանդիսացել։ Տարօրինակ է, բայց Թուրքիայի քաղաքացիներն իրենք էին հիմնականում նախընտրում չստանալ գերմանական քաղաքացիություն. Գերմանիան չի ընդունում երկքաղաքացիությունը, և գերմանական անձնագիր ստանալը կապված էր թուրքական քաղաքացիությունից հրաժարվելու հետ, ինչն իր հերթին, թուրքական օրենքներով, նշանակում էր հրաժարում Թուրքիայում մնացած անշարժ գույքի սեփականությունից։ Այնինչ, Թուրքիայի շատ քաղաքացիների վերջին տարիներին հաջողվել է վերականգնել

57

ՍՍու մլոեեի

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

թուրքական քաղաքացիությունն արդեն գերմանական քաղաքացիություն ստանալուց հետո: Չնայած դա ԳԴՀ օրենսդրության խախտում է, բայց գործնականում անհնար է ապացուցել իրավական այն միջոցներով, որոնք կան գերմանացի պաշտոնյաների տրամադրության տակ։

Թուրք բնակչությանը վերահսկելու նրանց հնարավորություններն էլ ավելի կնվազեն Թուրքիայի Եվրամիություն հավանական մուտքից հետո։ ԵՄ-ին Թուրքիայի միանալու գաղափարը ջերմորեն պաշտպանվում էր սոցիալ-դեմոկրատների և կանաչների կոալիցիոն կառավարության կողմից, որն այն համարում էր Թուրքիան եվրոպական արժեքներին «կապելու» և այդ երկիրը կրոնական պետության վերածելու արմատական իսլամիստ-ների գաղափարները վերջնականապես թաղելու միակ հնարավորությունը։ 2005թ. սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխանության եկավ առավել պահպանողականորեն տրամադրված Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, տվյալ հարցի շուրջ պաշտոնական անձանց ելույթները դարձան ավելի զուսպ, սակայն ոչ ոք չի կասկածում, որ դաշնային կառավարության քաղաքական գիծը մնացել է նույնը, միայն թե այդ ծրագրերն իրականացնելու տեմպերը, հնարավոր է, փոքր-ինչ դանդաղել են։ Բացի դրանից, Եվրահանձնաժողովի այդ նախագծի իրագործման համար անմիջականորեն պատասխանատու պաշտոնյաները միանգամայն դրականորեն են վերաբերվում իրենց ազդեցության ոլորտին գրեթե 70 միլիոնանոց բնակչությամբ երկրի միանալու հեռանկարին։ Ամենամեծ խնդիրը, որն այսօր խանգարում է ԵՄ-ին Թուրքիայի միանալուն, Կիպրոսի ԵՄ անդամությունն է. Թուրքիան մինչ օրս այդպես էլ պաշտոնապես չի ճանաչել Կիպրոսը։ Մինչդեռ քչերն են, որ լրջորեն կարծում են, թե թուրք-կիպրոսյան հակամարտությունը կարող է լինել այն պատճառը, որը կփակի դեպի ԵՄ Թուրքիայի ճանապարհը։ Իսկ գերմանական ԶԼՄ-ում հրապարակվող բանավեճերում Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ ուղղված ամենաարմատական արտահայտությունները, որքան էլ տարօրինակ է հնչում, պատկանում են թուրք այլախոհներին, որոնք Գերմանիա են եկել այն հետապնդումների պատճառով, որոնց ենթարկվել են իրենց հայրենիքում հայերի ցեղասպանության հարցի շուրջ հասարակական բանավեճ սկսելու փորձի համար1։

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի համար, որտեղ ապրում է Եվրո-

1 Օրինակ, 2005թ. հայերի ցեղասպանության հարցի (որը մինչ օրս բացարձակ փակ թեմա է Թուր-քիայում) արծարծման փորձերի համար ձերբակալվեց Գերմանիայում հանրաճանաչ թուրք գրող Օր-հան Փամուկը։ Թուրքիայի Քր.օր. 301-րդ հոդվածով (Թուրքիան, հանրապետությունը և հասարակական ինստիտուտները վիրավորելու համար 3 տարվա բանտարկություն) ներկայացված մեղադրանքները Փամուկի վրայից հանվեցին միայն 2006թ. հունվարի վերջին, Գերմանիայի ԱԳՆ մի քանի դիվանագիտական ելույթներից հետո։

58

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ս.ՍումԱոնեի

պայում ամենամեծ թուրքական համայնքը, Թուրքիայի մուտքը ԵՄ կնշանակի ներգաղթյալների դիրքերի աղետալի ամրապնդում։ Նախ միավորումը կխորտակի այն պատնեշները, որոնք գերմանական կառավարությունը դեռևս կարողանում է դնել ներգաղթողների ճանապարհին. ԵՄ-ին երկրի միանալուց հետո ամեն մի թուրք, ցանկության դեպքում, կարող է անարգել գալ Գերմանիա առանց դրա համար գերմանական իշխանություններից թույլտվություն խնդրելու։ Երկրորդ Գերմանիայի տարածքում մշտապես ապրող Թուրքիայի քաղաքացիները որպես Եվրամիության նոր քաղաքացիներ, ինքնաբերաբար ձեռք են բերում իշխանության տեղական մարմինների ընտրություններում քվեարկելու (այսինքն քաղաքների վարչությունների և դաշնային հողերի խորհրդարանների ընտրություններին մասնակցելու), ինչպես նաև Եվրախորհրդարանի գերմանական ընտրություններում իրենց ձայնը տալու իրավունք։ Ելնելով այն հանգամանքից, որ այսօր արդեն իշխանության տեղական մարմինների ընտրությունների ժամանակ գերմանական կուսակցություններն ակտիվ ընտրական քարոզարշավ են վարում գերմանական քաղաքացիություն ունեցող էթնիկ թուրքերի շրջանում, և այսօր արդեն տեղական խորհրդարաններում կան նույնիսկ խմբակցությունների էթնիկ թուրք առաջնորդներ1, իսկ դաշնային խորհրդարանում թուրք պատգամավորներ2, ապա Գերմանիայի տարածքում ապրող Թուրքիայի բոլոր քաղաքացիներին ընտրական իրավունքներով օժտելուց հետո թուրքական համայնքի քաղաքական ճնշումը, անկասկած, էլ ավելի կուժեղանա։

Գերմանական հասարակությունում մշտապես սուր է նաև թուրք երիտասարդության սերտաճման խնդիրը։ Քանի որ թուրքական ընտանիքներն ավանդաբար բնութագրվում են բազմազավակությամբ, իսկ գերմանական ընտանիքները բազմազավակ չեն, շատ դպրոցներ, հատկապես այն դպրոցները, որոնք գտնվում են խիտ թուրք բնակչություն ունեցող շրջաններում, փաստորեն վերածվում են էթնիկական դպրոցների։ Օրինակ, եթե թուրք բնակչության թիվը Բեռլինի Մոաբիթ շրջանում կազմում է 25%-ից փոքր-ինչ պակաս, ապա թուրք սովորողների թիվն այդ շրջանի դպրոցներում տատանվում է 70-90%-ի միջև ըստ տարբեր դպրոցների։ Օտարերկրացիների այս աներևակայելի կուտակումը հանրակրթական դպրոցներում ի չիք է դարձնում գերմանական հասարակությունում երեխաներին ինտեգրելու ուսուցիչների բոլոր փորձերը, այն պայմաններում, երբ տասը դպրոցականից իննի մայրենի լեզուն թուրքերենն է, հավանականությունը, որ

1 Օրինակ, Հեսենի խորհրդարանում «Կանաչների» խմբակցության նախագահ Թարեք ալ Վազիրը։

2 Բունդեստագի պատգամավոր են էթնիկ թուրք չորս պատգամավոր. երկուսը «Նոր ձախեր», մեկը ԳՍԴԿ և մեկը «Կանաչների» խմբակցություններում։

59

ՍՍու մլ/ոնեի

<21 ֊րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

գերմանացիների 10%-ը կսկսի խոսել թուրքերեն, շատ ավելի մեծ է, քան թուրք դպրոցականներին գերմաներեն սովորեցնելու հնարավորությունը։

Լեզվական «բախումը» գերմանական դպրոցներում գագաթնակետին հասավ անցած տարեվերջին, երբ Բեռլինի Հերբերթ Հուվերի անվան դպրոցի տնօրինությունն արգելեց դպրոցականներին գերմաներենից բացի ուրիշ որևէ այլ լեզվով խոսել, այդ թվում նաև դասամիջոցների ժամանակ և նույնիսկ դպրոցի բակում։ Գերմանական հասարակությունն անմիջապես բաժանվեց երկու անհաշտ ճամբարների։ Պահպանողական գերմանացիները, որոնք հաճախ իրենց օտարերկրացի են զգում իրենց սեփական երկրում, թեթևությամբ շունչ քաշեցին։ Գերմանիայի թուրքերի միությունն իշխանություններին մեղադրեց ազգային խտրականության մեջ։ Այնինչ, Գերմա-նիայում ամենախոշոր մասնավոր բարեգործական Hertie հիմնադրամի (որ զբաղվում է նաև թուրք դեռահասների աջակցությանն ուղղված ինտեգրա-ցիոն ծրագրերով) ներկայացուցիչների կարծիքով նման արգելքները պետք է որ օգտակար լինեն թուրք երիտասարդությանը։ Բնակության երկրի լեզուն սովորելու լրացուցիչ խթանները մեծացնում են դպրոցը հաջողությամբ ավարտելու և պատշաճ աշխատանք ստանալու դեռահասի հնարավորությունները։ Մինչդեռ այսօր թուրք երիտասարդության կրթական մակարդակը պարզապես սարսափեցնող է։ Թուրք երեխաների 25%-ը թողնում է դպրոցը 9-րդ դասարանից հետո, այսինքն սահմանափակվում է այն նվազագույնով, որն անհրաժեշտ է ցածր վարձատրվող, որակավորում չպահանջող աշխատանքի ընդունվելու համար։ Եվս 25%-ը թողնում է դպրոցը չավարտելով նունիսկ 9-րդ դասարանը, այսինքն ըստ գերմանական չափանիշների, ընդհանրապես որևէ կրթություն չունի։ Բուհ ընդունվում է թուրքական համայնքի երեխաների ընդամենը 6%-ը (էթնիկ գերմանացիների շրջանում այդ թիվը հասնում է 23%-ի)։ Հաշվի առնելով, որ թուրք բնակչության թիվն աստիճանաբար ավելանում է, դա նշանակում է նաև, որ ամբողջ գերմանական հասարակության կրթական մակարդակն անշեղորեն ընկնում է։

Ամփոփելով ասվածը կարելի է առանձնացնել այն հիմնախնդիրնե-րը, որոնց այսօր բախվում է գերմանական հասարակությունը թուրքական բազմամարդ համայնքների հետ կապված։ Այդ հիմնախնդիրներից առաջինը հասարակությանը թուրքական համայնքների անդամների և գլխավորը երիտասարդության ինտեգրման խիստ ցածր մակարդակն է, ինչը հանգեցնում է մեկուսացված, շրջապատող աշխարհի հանդեպ ագրեսիվ տրամադրված, ապահասարակական և հաճախ քրեականացված հանրույթների ստեղծմանն ու կայուն պահպանմանը, որոնք գերմանական հասարակության ունեցած ո չ մշակութային ժառանգությունն են ճանաչում, ո չ առօրյա

60

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ՍՍում/յոնեի

վարվեցողության նորմերը: Երկրորդը նման համայնքների կյանքը վերահսկելու լեգալ մեթոդների բացակայությունն է, ինչն էապես դժվարացնում է ինչպես գերմանական հասարակությանն ուղղված սպառնալիքների բացահայտումը, այնպես էլ դրանց ժամանակին և արդյունավետորեն հակազդելու գործը։ Երրորդ հիմնախնդիրը թուրքական համայնքների մեկուսացվա-ծությունն ու համախմբվածությունն է, ինչի շնորհիվ դրանց անդամները ցանկության դեպքում երկար ժամանակ կարող են խուսափել «արտաքին միջավայրի» հետ ցանկացած մակարդակի շփումներից։ Այս բոլոր գործոնները բազմապատիկ զորեղանում են ի հետևանք Գերմանիայի տարածքում էթնիկ թուրքերի զանգվածային ներկայության, ինչը ոչ միայն առավել նշանակալի է դարձնում նրանց դիրքը ներգաղթյալների շրջանում, այլև թույլ է տալիս նրանց երկրի քաղաքների մեծամասնությունում ստեղծել իրենց անկլավները։ Թուրք ներգաղթյալների և տեղի բնակչության միջև առճակատման մակարդակը ժամանակի ընթացքում միայն կխորանա, քանի որ թուրք բնակչության մեջ ծնելիության խիստ բարձր մակարդակը (այն պայմաններում, երբ ամուսնանում և առաջին երեխան ունենում են շատ վաղ տարիքում) Գերմանիայի թուրքական համայնքի համար, սո-ցիալ-էթնիկական այլ խմբերի համեմատ, ապահովում է աճի անհամեմատ բարձր տեմպեր։ Վերջապես, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունից հետո թուրքական համայնքի ազդեցությունը կարող է մեծանալ մի քանի անգամ որպես Գերմանիա թուրքերի էլ ավելի զանգվածային ներգաղթի, ինչպես նաև Գերմանիայի քաղաքացի չհանդիսացող թուրքերին տեղական և եվրոպական ընտրություններում ընտրական իրավունքներով օժտելու հետևանք։ Այժմ այս հիմնախնդիրներից և ոչ մեկը ԳԴՀ ներկա քաղաքական համակարգում արմատապես (իսկ դրանց մի մասը նույնիսկ մասամբ) լուծվել չի կարող։ Առավելագույնը, որ այսօր կարող է արվել Գերմանիա-յում, ցանկացած պահի սրվելու պատրաստ ազգամիջյան, կրոնամշակու-թային և սոցիալ-տնտեսական խոր հակասությունների առկայությամբ բնութագրվող անկայուն ստատուս քվոյի պահպանումն է։

Ապրիլ, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Schmidt H, Wer nicht zu Europa gehoert // Die Zeit, Nr. 41/2000

2. Lachmann G. / Hirsi Kelek N, Die fremde Braut. Ein Bericht aus dem Inneren des turkischen Lebens in Deutschland. - Koln, Kiepenheuer & Witsch. - 2005. - 267 S.

3. Schwelien M, Das Boot ist voll. Europa zwischen Naechstenliebe und Selbstschutz. -Hamburg, Marebuchverlag. - 2004. - 209 S.

61

ՍՍու մլոեեի

21 րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

4. Papatya (Hrsg.): Verbrechen im Namen der Ehre in Deutschland. Ehrmorde, ver-suchte Morde und Karperverletzungsdelikte. Materialsammlung: Zeitraum 19962005. – Berlin, Papatya. – 2005. – 156 S.

5. Lebenssituation, Sicherheit und Gesundheit von Frauen in Deutschland. Eine representative Untersuchung zu Gewalt gegen Frauen in Deutschland -Zusammenfassung zentraler Studienergebnisse. Sommer 2005, S. 28.

6. Kelek N, Die fremde Braut. Ein Bericht aus dem Inneren des turkischen Lebens in Deutschland. - Kiepenheuer & Witsch, Koln, - 2005. - 267 S.

7. Munz R/ Seifert W/ Ulrich R, Zuwanderung nach Deutschland. Strukturen, Wirkungen, Perspektiven. - Frankfurt am Main, Campus Fachbuch. - 1999. - 225 S.

8. Ali A, Toedliche Toleranz. Die Muslime und unsere oeffene Gesellschaft. -Muenchen, Piper. - 2005. - 288 S.

9. Goldberg A. /Halm D. /Sen F, Die deutschen Turken. - Muenster, Lit. - 2005. - 162 S.

10. Heitmeyer W /Muller J. / Schroder H, Verlockender Fundamentalismus. Turkische Jugendliche in Deutschland. - Frankfurt am Main, Suhrkamp. - 1997. - 276 S.

11. Treibel A., Migration in modernen Gesellschaften. Soziale Folgen von Einwan-derung, Gastarbeit und Flucht. - Weinheim Munchen, Juventa. - 2003. - 272 S.

ТУРЕЦКОЕ НАСЕЛЕНИЕ ГЕРМАНИИ: ЭТНИЧЕСКАЯ БОМБА ЗАМЕДЛЕННОГО ДЕЙСТВИЯ

Сергей Сумленный

Резюме

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Германия планомерно ужесточает миграционное законодательство, а в стране стабильно наблюдается рост националистических настроений: до

двух третей немцев недовольны слишком большим количеством иммигрантов, проживающих в стране. Главная этническая группа, вызывающая раздражение немцев, - турецкие мигранты, являющиеся самой большой группой иностранцев, проживающих на территории ФРГ. По официальной статистике, в стране проживают 1 700 000 граждан Турции, еще около 150 тысяч турок получили за последние три года немецкое гражданство. Главная проблема, возникающая в местах компактного проживания турецкого меньшинства - сохранение и воспроизведение традиционной системы социальных отношений, характерных для Турции. Даже среди иммигрантов из исламских стран турки лидируют по

62

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ՍՍում/յոեեի

числу насилия по отношению к женщинам (в том числе по убийствам женщин — членов семьи) и домашнему насилию. Слабая интеграция в немецкое общество сохраняется даже среди представителей второго и третьего поколений турок, родившихся в Германии. Уровень образования среди турецкой молодежи существенно ниже, чем в среднем по стране: лишь 50% турецких подростков получают полное среднее образование (Realschule), и лишь 6% турецких подростков поступают в вузы. Между тем, турецкая община играет важную роль в политической жизни страны, оказывая существенное влияние на исход выборов в местные органы власти. Возможное вступление Турции в ЕС только усилит это влияние, наделив всех проживающих на территории Германии турок правом голосования на местных выборах и существенно упростив процедуру переезда в Германию.

63

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.