Научная статья на тему 'The small works offered to st. Gregory the Illuminator'

The small works offered to st. Gregory the Illuminator Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
101
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
Ключевые слова
հայ մատենագրություն / Ս. Գրիգոր Լուսավորիչ / "Յաճախապատում ճառք" / "Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի" / հեղինակային պատկանելություն / ժողովրդական հավատալիքներ / դավանաբանական բանաձևեր / բովանդակային առանձնահատկություններ / բացառիկ կարևորություն

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Петросяан Нелли

В статье рассмотрены сочинения армянского книгописания, дошедшие до нас в авторстве Св. Григория Просветителя, оказавшие существенное влияние на последующее развитие армянской христианской мысли. Хотя авторская принадлежность этих сочинений в филологии поставлена под сомнение, но только тот факт, что они дошли до нас под именем Просветителя, демонстрирует авторитет, которым они пользуются. В авторстве Св. Григория Просветителя известны два основных сочинения «Догматика Святого Григория» и «Многовещательные речи», а также другие рукописи. Работы «Многовещательные речи» и «Догматика Святого Григория» были многократно изучены в арменоведении, но известные под его авторством небольшие произведения исследованы мало. В данной статье выявлены содержательные особенности этих сочинений и подчеркнута их исключительная важность в армянской культуре.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Небольшие произведения, приписываемые Григорию Просветителю

The article referred to the literature St. Gregory the Illuminator named extant works, which affected the further development of Christian thought. Though the author has taken ownership of Philology in doubt, but the Illuminator works that bear the name indicates enjoyed the reputation. St. Gregory the Illuminator's two main works are known: "Catechism of Saint Gregory" and "Faitful Speech" in other texts. "Faitful Speech" ("Hachakhapatum chark") and "Catechism of Saint Gregory" armenology has repeatedly referred to the works, but her name is little known small works are studied. This article has been withdrawn and stressed that features exclusive content works the importance of culture.

Текст научной работы на тему «The small works offered to st. Gregory the Illuminator»

Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀՏԴ 27-9

ԳՐԻԳՈՐ ԼՈԻՍԱՎՈՐՉԻՆ ԸՆԾԱՅՎԱԾ ՄԱՆՐ ԵՐԿԵՐԸ

Ս. Գրիգոր Լուսավորիչն անկյունադար-ձա]ին դեր կատարեց հա] ժողովրդի քրիստոնեացման գործում: Նրա անձն ու պատմական վաստակն անգնահատելի են Հայ եկեղեցու պատմության մեջ: 301 թ. Հայաստանում քրիստոնեության պետականացման և դրա հետ կապված իրողությունների պատմության մասին շատ է խոսվել, բայց Լուսավորչի անունով ավանդված գրական ժառանգությունը հիմնականում հայտնի է մասնագետներին:

Հայ մատենագրության մեջ Ս. Գրիգորի անունով մեզ են հասել մի շարք երկեր (տե'ս Մատենագիրք Հայոց 2003. 7), որոնք էական ազդեցություն են թողել հայ քրիստոնեական մտքի հետագա զարգացման վրա: Թեպետ այդ երկերի հեղինակային պատկանելությունը բանասիրության մեջ կասկածի տակ է առնվել, բայց միայն Լուսավորչի անունը կրելը ցույց է տալիս այդ երկերի վայելած հեղինակությունը: Ս. Գրիգոր Լուսավորչի անունով հայտնի են երկու հիմնական երկեր, ինչպես նաև այլ բնագրեր, որոնք հիմնականում առանձնանում են իրենց ճառախոսական բնույթով:

Ճառը հռետորական արվեստի, այսինքն ճարտասանական կանոններով գրված ընդարձակ մի քարոզ է, որը եկեղեցական մատենագրության հնագույն ու կարևոր գրական տեսակներից մեկն է: Այն հանդիսավոր առիթներով ընթերցվում կամ արտասանվում էր ատյանում, եկեղեցում և այդ պատճառով էլ կոչվում էր ատենախոսություն, բանախոսութ-յուն:

Ինչպես ընդհանուր եկեղեցական գրականությունը, այնպես էլ մեր հին մատենագ-

րությունը հարուստ են եկեղեցական հայրերի ճառերով:

Գրերի գյուտից և Աստվածաշնչի հայերեն թարգմանությունից հետո մեր թարգմանիչ վարդապետները մեծ ուշադրություն են դարձնում նաև ճառերի թարգմանության վրա:

Կորյունը վկայում է, որ Մեսրոպ Մաշտոցը, իհարկե, նաև Սահակ Պարթևը, ստանում էին «բազում շնորհագիր մատեանս զհարցն եկեղեցւոյ» և «զհայրապետացն սրբոց ճշմարիտ զիմաստութիւնն» և թարգմանելով տարածում էին Հայաստանում (Մովսես Խորե-նացի 1913. 242):

Ե դարում մեր թարգմանիչների ձեռքով հայերենի վերածված հույն և ասորի եկեղեցական հայրերի գրվածքների մեջ հիշատակվում են Աթանաս Ալեքսանդրացու, Կյուրեղ Երու-սաղեմացու, Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նյուսացու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Եփրեմ Ասորու և այլ եկեղեցական հայրերի ճառերի թարգմանություն-ները:

Ճառ են գրում նաև մեր եկեղեցու հայ-րապետներն ու վարդապետները, ինչպես Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը, Եզնիկն ու Եղիշեն, Խորենացին ու Դավիթ Անհաղթը, Մանդակու-նին և ուրիշներ՝ հետագա դարերում (Հովան-նու Մանդակունւոյ ճառք, Վենետիկ, 1860):

Սակայն, ըստ մեր վաղ շրջանի պատմիչների և մատենագիրների վկայության, Գրիգոր Լուսավորիչն է հանդիսանում ո չ միայն հայ հոգիների լուսավորիչը' «զմերոյ լուսաւորու-թեանցն լուսաւոր վերակացու »-ն, ինչպես նրան բնութագրել է Խորենացին, այլ նաև «մե-րոյ լուսաւորութեան նախաշաւիղ և նահա-

պետ»-ը, այսինքն հիմնադիրը մեր եկեղեցական մատենագրության (Մ.Խորենացի 1913. 247): Արդարև, մատենագրական հնագույն վկայությամբ Լուսավորչին են ընծայվում, ա]լ գործերի շարքին, հատկապես կրոնական մեծ արժեք ներկայացնող երկու կարևոր աշխա-տութ]ուններ և մանր երկեր, որոնք իրենց բովանդակությամբ հիմք և աղբյուր են հանդիսացել մեր հետագա դարերի մատենագիրների և աստվածաբանների համար իրենց մատենագրական երկասիրությունների մեջ:

Այդ աշխատություններն են'

1. Յաճախապատում ճառք լուսաւորք սրբոյ Հօրն մերոյ երանել-այն Գրիգորի Լու-սաւորչի

2. Վարդապետու^ինն սրբոյն Գրիգորի

3. 30 կանոններ, կցված Նիկիայի 325 թ. Ա. Տիեզերաժողովի կանոններին

4. «Կանոն Սրբոյն Գրիգորի Պարթևւի, դար-ձեալ յարցումն և պատասխանիք» երկը

5. «Սահմանադրա-թխն կարգաց, ընկալեալ ի նահատակէն տեառնէ Գրիգորէ, թարգ-մանեցաւ ի ձեռե Եզնկայ, հրամանաւ երա-նելոյն Սահակայ Եպիսկոպոսապետին Հայոց և նորին աթոռակցաց, թէ որպէս սահ-մանեցաւ կարգ ուխտի և որոշումն վանաց» վանական սահմաևադրութ]ուևը,

6. Ժամագրքի «Աստուած մեծ, հզօր և փա-ռաւորեալ» մաղթանքը,

7. «Օրհնեալ է մարդագիրա-թիւն Քո], Տէր իմ» աղոթքը,

8. «Աղաչեմ զՔեզ» աղոթքը,

9. «Յորժամ յորոգայթ անկանի ոք» աղոթքը

10. Պատարագամատույցի մի խմբագրություն

Առաջին երկուսին' «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորին» և «Յաճախապատում ճառք»-ին հայագիտության մեջ բազմիցս անդրադարձել են, բայց նրա անունով հայտնի մանր երկերը քիչ են ուսումնասիրվել: Այս-

պես ստորև համառոտ կանդրադառնանք դրանց:

1. Կանոնք սրբոյն Գրիգորի.

Հայոց Կանոնագրքի մեջ (Тигранян 1918: 32, նաև տե ս Կանոնագիրք հայոց 1964: 243249), կան 30 կանոններ, որոնք կրում են Գրիգոր Լուսավորչի անունը: Լուսավորչի որդի Արիստակեսը ներկա էր Նիկիայի Ա տիեզերաժողովին. իր հետ բերել էր այդ ժողովի դավանաբանական բանաձևերը (հավատամ-քը): Լուսավորիչը դրանց կցել է ևս 30 կանոններ: Այս հարցին անդրադառնալով Մովսես Կաղանկատվացին գրում է. «Մեր հայրերը ընդունեցին Սուրբ Գրքից' Հին ու Նոր Կտակարաններից, Սուրբ Գրիգորի, Նիկիայի երեք հարյուր տասնութի... միջոցով» (Մովսես Կա-ղանկատուացի 1969. 93):

Հովհաննես Դրասխանակերտցու մոտ ևս կա վկայություն Արիստակեսի կողմից Նի-կիական ժողովի կանոնները բերելու, ինչպես նաև Լուսավորչի լրացումների մասին. «Իսկ ապա մերն Արիստակէս դարձեալ անտի բերելով ընդ իւր զարժանընկալն քսանական կանոնեալ զգլուխս ի ժողովոյն, ընդ որ յաւէտ խրախլեալ Սրբոյն Գրիգորի' յաւելոյր այլ եւս գլուխս ի նոյն ի զգուշութիւն վիճակելոյ իւրոյ» (Հովհաննես Դրասխանակերտցի 1912. 41): Մասնագետների կարծիքով Դ դարի բանավոր ավանդությունը գրի է առել Սահակ կաթողիկոսը և վերագրել Լուսավորչին (Կանոնագիրք հայոց 1964. 594, տես նաև Վարդանյան 1999), ինչպես ընդունված է ասել ավանդաբար հետևելով Մ.Օրմանյանին (Օրմանյան 1959. 103): Մինչդեռ այդ կանոնները, անկասկած, գրված էին հունարենով, և Սահակ Պարթևը կարող էր այն թարգմանել և խմբագրել: «Այդպես մտածելու համար... պետք է նկատի առնել այն կարևոր փաստը, որ Գրիգոր Լուսա-վորչին պատկանող մի սահմանադրության հունարենից թարգմանված լինելու մասին կա

1(4),2015

որոշակի վկայություն» (Խաչիկյան 1973. 27, նույնը, 1995. 33): Դրան դեռ կանդրադառնանք քիչ հետո, իսկ այստեղ պետք է հիշատակել ևս մի անուղղակի վկայություն հենց Նիկիական հավելվածից, որ լրիվ կերպով վերագրված է «Կանոն սրբոյն Գրիգորի Պարթևի' յաւվելումն Նիկիական», կամ փոքր-ինչ այլ կերպ (Տե'ս Կանոնագիրք հայոց 1964. 594), որտեղ 4-րդ կանոնի տակ կարդում ենք. «... որք երթան ի տունս հեթանոսաց եւ ուտեն եւ խմեն անխտիր, Գ (3) ամ արտաքո] ապաշխարես-ցեն» /էջ 245/: Այս կանոնն իր բովանդակությամբ համապատասխանում է IV դ. պատ-մամշակութային համատեքստին: Այն ժամանակավրեպ է V դ. համար, որովհետև V և հետագա դարերից ունենք հեթանոսական սովորույթների մնացուկներ, բայց ոչ նման զանգվածային իրողություն, ինչպես ձևակերպված է կանոնի մեջ: Իսկ ինչ վերաբերում է IV դարին, ապա տարօրինակ է թվում կանոնի արգելքը՝ չերթալ հեթանոսների տները: Չէ որ հեթանոսների տներ այցելելը պարտադիր պայման է անհատապես քրիստոնեական ուսմունքը նրանց քարոզելու և դարձի բերելու համար: Արգելելու դեպքում հավանաբար չէինք ունենա Ներսես Մեծի օրոք քրիստոնեության վերջնական հաստատման փուլը Հայաստանում: Նշանակում է բնագիրը պետք է կարդալ ավելի ճիշտ, համաձայն մի ընթերցվածքի, որով ասվում է. «.որք երթան ի տաւնս հեթանոսաց...»: Այս դեպքում հակասությունը վերանում է, և կանոնի մեջ արտացոլված երևույթը լիովին տեղավորվում է IV դ. I կեսում և իրավացիորեն վերագրվում Գրիգոր Պարթևին, ինչպես հակված է ասելու հայագետ Լ. Խաչիկյանը. «Պարզ նշմարվում է, որ (կանոնները - Ն.Պ.) շարադրված են ոչ վաղ անցյալում քրիստոնեություն ընդունած մի միջավայրում, ուր դեռևս մեծ ազդեցություն ունեն կախարդները». ուր...թաղման ժամանակ կա-

տարվում են հեթանոսական ծեսեր («կոծ դնեն. զհերս խզեն. զճակատս հարկանեն»), ուր կան դեռևս մեծ թվով հեթանոսներ, որոնց նկատմամբ քրիստոնյաներից շատերը շարունակում են ունենալ բարիդրացիական բնականոն հարաբերություններ («.որք երթան ի տաւնս.») (Խաչիկյան 1995. 33): Միայն թե հայագիտության մեծ երախտավորը չի նկատել հակասությունը:

Կանոնները վերաբերում են վաղ միջնադարյան Հայաստանի եկեղեցական, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներին և դրսևորում են դարաշրջանի իրավական գիտակցության տարբեր կողմերն ու շերտերը: Կանոնք Ս. Գրիգորի Պարթեւի կանոնները կարծես շարունակում են «Սահմանադ-րութիւն կարգացը» և ուսումնասիրված չեն հայագետների կողմից1:

Վերջիններս հիմնականում քննության նյութ են դարձրել Լուսավորչի անվանակիր 30 կանոնները: Հաշվի առնելով «Սահմանադ-րութիւն կարգաց» երկի տեղեկությունը հույների և հռոմեացիների վերաբերյալ' կարելի է եզրակացնել, որ մեր կանոնները գրվել են V դարի առաջին կեսին' 431 թ. հետո, քանի որ այստեղ կիրառված է «Աստվածածին» եզրը, որը ուժի մեջ մտավ 431 թ. Եփեսոսի տիեզերաժողովից հետո: Կանոնները, փաստորեն, ներկայացնում են Հայ եկեղեցու բարեպաշտական հնագույն սովորություններից մեկի' մատաղի նկարագրությունը: Դրա կարևորության մասին է վկայում այն փաստը, որ մատաղի վերաբերյալ Աշոտ իշխանի հարցումին

1 Հայոց կանոնագիրք բովանդակող Մաշտոցի անվ. Մատենադարանի թիվ 659 ձեռագրում այս բնագիրը (Կանոնագիրք հայոց ԽԱ-ԽԴ հոդվածներ) զետեղված է «Կանոն Լուսաւորչին» անվան տակ: Ա. Մխիթարյանցը, ինչպես երևում է, հետևելով ձեռագրային ծանուցմանը, կանոնական հոդվածների այս ենթախումբը ևս բերում է «Կանոնք Ս. Գրիգորի Պարթևի» անվան ներքո. տե ս Մխիթարեանց 1874. 31-32:

ի պատասխան Սահակ Մռուտ վարդապետը (IX դ.) վկայակոչում է Գրիգոր Լուսավորչի սահմանումը. «Սուրբն Գրիգոր սահմանեաց զիրաւունս եկեղեցւո] եւ զհաս քահանայից, ]որժամ զտունս Հայոց լուսաւորեաց, նոյնպէս եւ վասն մատաղի, քանզի զպատարագ զո-հիցն, զոր յաւդեաց կռոցն մատուցանէին, հրամայեաց զայն Աստուծոյ մատուցանել, եւ զի սրբոյ Լուսաւորչին է հրամանս, մեծ ամ-բարշտութիւն է թողուլ զտաւնն առանց մատաղի, զի որպէս ասէ սուրբ Սահակ, քանզի Հայք ոչ ողջակէզս զոհից ըստ հին աւրինացն մատուցանեն ... այլ յանուն Աստուծոյ Հայք զե-նուն զարջառս եւ զոչխարս, եւ վայելեն աղքա-տաւք, զԱստուած փառատրեն եւ զտաւնն մեծարեն ըստ հրամանի սրբոյն Գրիգորի...» (տե ս Վարդան Այգեկցի 1998. 288-289 ):

Լուսավորչին վերագրված 30 կանոնների մեջ չկա ագապեին վերաբերող այս կանոնը: Խոսքը վերաբերում է միայն «Սահմանադ-րութիւն կարգաց»-ի շարունակություն հանդիսացող այս կանոնին (Պարթարյանց 1873. 444, տե ս նաև Կանոնագիրք հայոց 1964. 399402):

2. Ս. Գրիգորի Պարթեւի դարձեալ հարցումն եւ պատասխանիր

Ի թիվս բազմաթիվ հեղինակների այլևայլ երկերի' Եզնիկ Կողբացու օգտագործած աղբյուրներից մեկն էլ եղել է «Հարցումն և պա-տասխանիք Ս. Գրիգորի Պարթևի» խորագրով պահպանված փոքրածավալ, բայց շատ արժեքավոր գրվածքը' ձեռագրերում վերագրված Ս. Գրիգոր Լուսավորչին (Խաչատրյան, Քյոսե-յան 2003. 45): Եզնիկի այդ աղբյուրի մասին նախ գրել է մեծանուն միջնադարագետ Ն.Ադոնցը (1920-ական թթ.) (տե ս Ադոնց 2006. 169-184), իսկ ավելի հիմնավոր' անվանի հայագետ Լ.Խաչիկյանը: Այժմ արդեն որոշակի է, որ Եզնիկն իր աշխատության առաջին գրքի ԺԵ-ԻԷ հատվածները (ըստ վենետիկյան 1826

թ. հրատարակության) շարադրելիս օգտվել է ժողովրդական կենդանի միջավայրից առած նյութերից' իբրև աղբյուրի դիմելով Գրիգորի Պարթևի հիշյալ աշխատությանը: Խաչիկյանի սկզբնական ենթադրությամբ «Հարցումի» հեղինակը Մեսրոպ Մաշտոցն է (Խաչիկյան 1995. 57-71, 85-91), սակայն, այդ հոդվածից մոտ տասը տարի անց (1973 թ.) նա հնարավոր է համարել, որ այս երկը միայն խմբագրվել և հայացվել է Մաշտոցի կողմից, ուստի իրական հեղինակը եղել է Ս. Գրիգորը (Խաչիկյան 1995. 35): Ավելի լավ է մեջբերել Լ.Խաչիկյանին. «Գրիգորի Պարթևին վերագրված «Հարցումը» որպես հայ մատենագրության երախայրիք» մեր հոդվածում, ելնելով անվիճելի այն իրողությունից, որ Եզնիկն իր ձեռքի տակ է ունեցել այդ բնագիրը, այն համարել էինք հայ ինքնուրույն մատենագրության ցարդ հայտնի հուշարձաններից մեկը' կարծելով, որ Մես-րոպ Մաշտոցն է նրա հավանական հեղինակը... Գրերի գյուտից առաջ օտարալեզու հայ գրականության առկայության մասին գոյություն ունեցող նյութերի համախմբումից հետո այլևս չենք տեսնում որևէ պատճառ' կասկածի տակ առնելու քննարկվող գրվածքի խորագրի ուղղակի վկայությունը այն Գրիգորի Պարթևի կողմից շարադրված լինելու մասին (Խաչիկյան 1995. 35): Նման եզրահանգման համար Լ.Խաչիկյանն ունեցել է ոչ միայն տրամաբանական, այլև բնագրագիտական հիմք, որը նա ներկայացնում է «Հարցումն տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի առ Եպիփան Միայնակեաց» գրվածքի հետ հա-մեմատելով: Պարզվում է, որ IV դ. երկրորդ կեսին հայ ժողովրդական հավատալիքներում ու պատկերացումներում պահպանված ոգիների մասին Ներսես Մեծի հարցին ի պատասխան Եպիփանը, ով Հայաստանի հույն հոգևորականներից էր, մեջ է բերում Գրիգոր

Պարթևի «Հարցմունքի» 14-րդ կետը, որ նույն հարցին է վերաբերում.

Գրիգոր Պարթև Եպիփան Միա]նակեաց

Նախ զայն տեսցուք, թե գոն այլ Նախ զայս պարտ է գիտել, զի ոչ արարածք բա-նաւորք քան զհրեշտակս այլ բավական արարածք գոն եւ զմարդիկ եւ զդեւս... քան զհրեշտակս եւ զմարդիկ.

Վերջում Լ. Խաչիկյանն իրավամբ նշում է, որ նկատվող բնագրական տարբերությունները հավանաբար առաջացել են այն պատճառով, որ «զույգ բնագրերը տարբեր անձնա-վորությունների կողմից հունարենից թարգմանվել են հայերեն» իրարից անկախ (Խաչիկյան 1995. 35):

Այս բավականին հետաքրքիր երկը Գրիգոր Լուսավորչի և հրեշտակի երկխոսություն է, որը վերաբերում է անդրշիրիմյան աշխար-հին: Այն հրեշտակաբանության մասին ամենավաղ երկերից մեկն է: Պետք է նշել, որ պատմիչներից և ոչ մեկը չի հիշատակել այն: Երկի մասին իրենց աշխատություններում գրել են Աբել արքեպիսկոպոս Պարթարյանցը (Պարթարյանց 1873. 408-409), Նիկողայոս. Մառը (Մառ 1898. 301-302), Բարսեղ Սարգիս-յանը (Սարգիսեան 1898. 468) և Լևոն Տեր-Պետ-րոսյանը (Տեր-Պետրոսյան 1993. 29): Ուշագրավ են Մառի և Սարգիսյանի կարծիքները: Ինչպես նկատում է Բ. Սարգիսյանը, հրեշտակի հետ այս հարցուպատասխանն իր վրա որոշակիորեն կրում է Եզրի Գ գրքի ազդե-ցությունը: «Հարցաքննութիւն Եզրի մար-

գարէին ընդ հրեշտակն Տեառն վասն հոգւոց մարդկան» խորագրով այս երկը համեմատելով Ս. Գրիգորի խնդրո առարկա հարցուպա-տասխանի հետ' նա եզրակացնում է. «Ահա այս համեմատութենէն յայտնապէս կը տես-նուին, բաց ի գաղափարական նոյնութենէն, որ կատարեալ է, նոյն իսկ այնպիսի բառական նմանութիւններ, որոնք դիպուածով եղած չեն,

այլ մէկուն' միւսին հետեւողութեամբ միայն' (Սարգիսեան 1898. 469): Գիտնականը, ցավոք, ենթադրում է, թե Ս. Գրիգորի հարցուպա-տասխանը ստեղծվել է ԺԲ դարից ոչ շուտ (Սարգիսեան 1898. 472):

Մառը ևս անդրադարձել է Գրիգոր Լու-սավորչի անունով հայտնի հարցուպատաս-խանին: Ըստ նրա (անգիտանալով Եզրի մասին)' այդ երկի համար կարևոր սկզբնաղբյուրներ են եղել Մարիամ Աստվածածնի և Սուրբ Մակարի Տեսիլքները (Մառ 1898. 303): Արդ, հենվելով Մառի տված այն տեղեկության վրա, ըստ որի Գրիգորի հարցաքննությունը հայտնի է նաև վրացերեն թարգմանությամբ, Սարգիսյանն ենթադրաբար եզրակացնում է, թե Գրիգոր Լուսավորչին «ընծայուած հար-ցաքննութեան սկզբնագիրն ոչ հայերէն լե-զուով գրուած էր եւ ոչ այլ Գրիգորի անունը կը կրէր իւր վերայ, այլ ասորի կամ պարսիկ լե-զուով, եւ Եզրի կամ բոլորովին այլ մակագ-րութեամբ: Այդ սկզբնագիրն շատ կը տար-բերէր' մեր ձեռքը հասած Եզրի եւ Գրիգորի հարցաքննութիւներէն եւ համեմատութեամբ աւելի ազատ էր քրիստոնէական ներա-ծութիւններէն» (Սարգիսեան 1898. 473):

Չվիճարկելով այս տեսակետը' մենք հակված ենք ենթադրելու, որ այդ երկը շարադրված է հայ իրականության մեջ, քանզի նրանում առկա սուրբգրային քաղվածքները համապատասխանում են Աստվածաշնչի հայերեն կանոնական թարգմանությանը: Մենք ուսումնասիրեցինք այն Մաշտոցի անվան Մատենադարանի N 11, 39, 2546, 2650, 2890, 3050, 3081, 3246, 4525 ձեռագրերով, բայց արդյունքը կներկայացնենք այլ տեղ' թեմայից չշեղվելու համար: Կարևորն այն է, որ արդի գիտական մակարդակը թույլ է տալիս եզրակացնելու, որ երկը գրվել է հունարեն' Գրիգոր Լուսավորչի կողմից, թարգմանվել և խմբագրվել է հայերեն' Մաշտոցի կողմից:

3. Սահմանադրութիւն կարգաց.

Ա]ս երկը բաղկացած է 2 մասից: Առաջինը վերագրված է Գրիգոր Լուսավորչին, երկրորդը համարվում է Սահակ կաթողիկոսի հավելումը: Հայոց կանոնագրքում ԼԶ-Խ հոդվածներով ներկայացվող այս միավորը Ա. Մխիթարյանցը բերում է Գրիգոր Լուսավորչի անունով (Տես Մխիթարեանց 1874. 25-32): Ի մտի ունենալով այն հանգամանքը, որ «Սահմանադրութիւն կարգացը» ունի երկու խորագիր' մեկը սկզբում, մյուսը' վերջում' իբրև հիշատակարան (ուր համառոտիվ խոսվում է թարգմանության մասին)' Վ.Հակոբ-յանը ենթադրում է, որ «միայն այս ենթա-խումբը' ԼԶ-ԽԳ հոդվածները, սակայն ոչ այս ծավալով, այլ համառոտ, եղել է հունարեն, Գրիգոր Լուսավորչի անվամբ, որը հետագայում' V դարում, թարգմանվել է հայերենի: Մեզ հասած «Սահմանադրութիւն կարգացի» վերջում պահպանված հիշատակարանի խորագրի ներքո կարդում ենք. «Սահմանադ-րութիւն կարգաց ընկալեալ ի նահատակէն տեառնէ Գրիգորէ թարգմանեցաւ ի ձեռն Եզնկայ հրամանաւ երանելոյն Սահակայ եպիսկոպոսապետին հայոց և նորին աթոռա-կեաց թէ որպէս սահմանեցաւ կարգ ուխտի եւ որոշումն վանաց»: Ս. Գրիգորի հունարեն գրած սահմանադրությունը Սահակ Պարթևի կարգադրությամբ թարգմանել է Եզնիկ Կող-բացին, որից հետո Սահակ կաթողիկոսը լրացրել, ընդարձակել և ճոխացրել է դրանք և որպես կանոնական շրջաբերական ուղարկել տեղերը»2:

2 Կանոնագիրք հայոց, հտ. Ա, էջ 626: Ի դեպ, հայագիտության մեջ Սահակ Պարթևի կանոնների վավերականությունը համարվել է կասկածելի. տե ս Ց.Գաթրճեան, Սրբազան Պատա-րագամատոյցք հայոց, աշխատակցութեամբ Ց. վրդ. Տաշեանի, Վիեննա, 1897, էջ 141, ծնթ. 103, էջ 231, ծնթ. 38, էջ 323, 733, նաև' Ն. Ակինեան, Ս. Սահակին վերագրուած կանոնները, «Հանդէս ամսօրեայ», 1946, էջ 48-70, 1947, էջ 1-25:

Պետք է նշել, որ երկի մասին չկա ոչ մի պատմական ակնարկ: Առաջին հատվածը իրենից ներկայացնում է եկեղեցու որպես քարեղեն շինության, գաղափարի մերժումը. «Քանզի ոմանք կարծեցին տգիտութեամբ այլ զոմն Եկեղեցի ասել Կոչարան, եւ այլ զոմն Վանս. եւ տխմար բանիւք իւրեանց կամեցան կռիւս, հերձուածս մուծանել ի միաբանութիւն հաւատոյ...» (Պարթարյանց 1873. 442): Վերը նշվածից արդեն պարզ երևում է այս տեքստի հիմնական բովանդակությունը: Խոսքը վերաբերում է եկեղեցու նվիրապետական կառուցվածքին. «Արդ զինչ իմանայցեմք ասելն

զՊետրոս Վէմ. միթէ որպէս զմի ոք ի քարա նց. քաւ լիցի. այլ մարդ բանաւոր եւ գլուխ առաքելական դասուն...» (Պարթարյանց 1873. 442): Հեղինակը տալիս է եկեղեցու «ստորաբաժանումները» ըստ Պողոս առաքյալի խոսքի ընդդեմ աղանդավորների, որոնք ժխտել են եկեղեցու նվիրապետական կառույցը: Այն, որ հերձվածողների տակ հեղինակը չի հասկացել քաղկեդոնականներին, երևում է հույներին և հռոմեացիներին որպես քրիստոնյա օրինակ բերելուց: Դա կարող է վկայել, որ այս հատվածը գրվել է շատ վաղ, այսինքն' V դարի առաջին կեսին: Խոսքը վերաբերում է մի աղանդավորական շարժման, որը ժխտել է եկեղեցու նվիրապետական կառույցը և «եկեղեցի» ասելով հասկացել լոկ շինությունը: V դարի սկզբին Հայաստանում լայն տարածում էր գտել մծղնեական շարժումը' ուղղված եկեղեցու դեմ: 444 թ. այդ կապակցությամբ գումարվեց Շահապիվանի ժողովը, որը դատա-պարտեց նրանց չարափառ ուսմունքը (Տեր-Մինասյան 1968. 64-67): Քանի որ Շահապի-վանի ժողովից հետո անիմաստ կլիներ նման երկ գրելը, ապա ենթադրում ենք, որ այն գրվել է Սահակ Պարթևի ժամանակ: Դա է հաստատում նաև երկի մաս կազմող' Գրիգոր Լուսա-վորչին վերագրված կանոնը, ուր օգտագոր-

ծված է Աստվածածին պատվանունը, որը գործածության մեջ մտավ 431 թ. Եփեսոսի ժո-ղովից հետո: Այսպիսով, ա]ս երկը և Կանոնքը գրվել են 431-444 թթ. ընկած ժամանակահատվածում, իսկ եթե կապենք Սահակի անվան հետ, ապա գրվել է 431-439 թվականի միջև:

4. Աստուած մեծ, հզօր եւ փառաւռրեալ.

Ժամագրքի այս մաղթանքի վերաբերյալ Մաղաքիա արք. Օրմանյանը նշել է «Իսկ Աստուած մեծ» քարոզի վրա կարդացած մակագիրը. «Ի սրբոյն Գրիգորէ Լուսաւորչէն մերմէ առաքեալ, աւելի լաւ կը լիներ՜ Վասն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ ասացեալ կարդալ, այնչափ հեռու կը գտնենք Լու-սաւորչի ժամանակին մէջ... քարոզի մը յօրի-նուածը, զի այս ձեւի սկզբնաւորութիւն ալ հետագա դարերու կը պատկանի: Լու-

սաւորչին կարողութենէն հեռու չենք գտներ գրական արդիւնքները, վասն զի կընդունենք թէ լաւ յունական զարգացում ստացած Փիր-միլիանոսի ձեռքին տակ, բայց ոչ երբէք հայ գրութեամբ զարգացած մըի որ տակաւին գոյութիւն չուներ» (Օրմանյան 1959. 8): Այս երկն ունի ծիսական նշանակություն: «Աս-տուած մեծ, հզօր և փառաւորեալ» մաղթանքը, ըստ ավանդության, երգվել է Սուրբ Հռի-փսիմեանց և Սուրբ Գայանեանց աճյունները վկայարանների մեջ ամփոփելիս:

5. Աղաչեմ զՔեզ.

Այս աղոթքն ունի բարոյաբանական ուղ-ղվածություն: Ինչպես երևում է, այն վաղ շրջանի ծնունդ է, քանի որ այստեղ չկան ընդհանուր մաղթանքներ «Աստուածածնի» անու-

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Ադոնց, Ն. (2006) Երկեր, հտ. Բ, Երևանի համալսարանի հրատ., Երևան, էջ 680:

նով: Ելնելով բոլոր նշաններից' պետք է ենթադրել, որ այս աղոթքը գրվել է բավականին վաղ, քանզի նրանում բացակայում են այն բոլոր եզրերն ու մաղթանքները («Աստուա-ծածին», «Աստուածածնի բարեխօսութեամբ» և այլն), որոնք կանոնացվեցին Եփեսոսի Գ տիեզերաժողովի կողմից:

6. Ցորժամ յորոգայթ անկանի որ.

Այս աղոթքը, նախորդի պես ավանդության համաձայն, կրում է Գրիգոր Լուսավորչի անունը և, հիրավի, ստեղծվել է վաղ շրջանում, որովհետև այստեղ «բարեխօսութեամբ սրբոց»-ի մեջ բացակայում է«Աստվածածնի» հավելումը: Աղոթքը բաղկացած է 4 հատված-ներից' հիմնականում արտահայտելով մարդ-Աստված անդրանցական կապը:

7. Պատարագամատույցի մի խմբագրություն

Լուսավորչին ընծայվող այս «Պատարագամատույցը» (Աճառյան 1968. 349) իրականում պատկանում է Ս. Բարսեղ Կեսարացուն: Այն հունարենից թարգմանվել է հավանաբար V դարում:

Վերջում փաստենք, որ Գրիգոր Լուսավորիչը հանդիսանում է մեր եկեղեցական մատենագրության առաջին հեղինակը, իսկ նրա մատենագրական ժառանգությունը իր կարևորությամբ ուրույն ու արժեքավոր տեղ է գրավում հայ մշակույթի գանձարանում:

2. Ակինեան, Ն. (1946) Ս. Սահակին վերագ-րուած կանոնները, «Հանդէս ամսօրեայ», էջ 48-70, 1947, էջ 1-25:

3. Աճառյան, Հ. (1968) Հայոց գրերը, Երևան, Հայաստան, էջ 399:

4. Գաթրճեան, Յ. (1897) Սրբազան Պատարա-գամատոյցք հայոց, աշխատակցութեամբ Յ. վրդ. Տաշեանի, Վիեննա, էջ 746:

5. Ընտրանի հա] եկեղեցական մատենագրության (2003) Էջմիածին, աշխատասիրությամբ Պ. Խաչատրյանի և Հ. Քյոսեյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, էջ 808:

6. Խաչիկյան, Լ. (1973) Օտարալեզու հայ գրականությունը IV դարում, (Ներսես Պարթևի և Եպիփանի նորահայտ «Հարցման» առիթով), Պատմա-բանասիրական հանդես, N 3, էջ 27-51:

7. Խաչիկյան, Լ. (1995): «Աշխատություններ», հտ. Ա, Երևան, էջ 72-84:

8. «Կանոնագիրք հայոց», աշխատասիրությամբ Վ. Հակոբյանի, հտ. Ա, , (1964): Երևան 742 էջ:

9. Մառ, Ն. ( 1892): Ամառնային ուղեւորութիւն դէպ ի Հայս, «Հանդէս ամսօրեայ», էջ 301302:

10. Մատենագիրք Հայոց, հտ. Ա, (ե դար), Անթիլիաս, 2003, 1288 էջ:

11. Մխիթարեանց, Ա. (1874): Պատմութիւն ժո-ղովոց Հայաստանեայց եկեղեցւոյ հանդերձ կանոնադրութեամբք ի պէտս ժառան-գաւորաց, Վաղարշապատ, էջ 159:

12. Մովսես Խորենացի (1913): Պատմություն հայոց, Տփղիս, էջ 396:

13. Մովսես Կաղանկատուացի (1969): Պատ-մութիւն Աղուանից աշխարհի, աշխ., թարգմ. և ծանոթ. Վարագ Առաքելյանի, Երևան, էջ 321:

14. Յովհաննու կաթողիկոսի Դրասխանա-կերտցւոյ, Պատմութիւն Հայոց (1912): Թիֆ-լիս, էջ 427:

15. Պարթարյանց, Ա. (1873): Սահմանադ-րաթիւն կարգաց..., «Արարատ», էջ 408-442:

16. Սարգիսեան, Բ. (1898): Ուսումնասի-

րութիւնք Հին Կտակարանի անվաւեր գրոց վրայ, Վենետիկ, էջ 486:

17. Վարդան Այգեկցի (1998): Գիրք Հաստա-տութեան եւ Արմատ Հաւատոյ, Երևան, Երևանի համալսարանի հրատ., էջ 448:

18. Վարդանյան, Ռ. (1999): Հայոց տոնացույցը (4-18-րդ դդ) Երևան, էջ 647:

19. Տեառն Յովաննու Մանդակունւոյ Հայոց հայրապետի ճառք (1860): Բ տպագրություն,'Վենետիկ, էջ 219:

20. Տեր-Մինասյան, Ե. (1968): Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Երևան, էջ 239:

21. Տեր-Պետրոսյան, Լ (1993): Դասեր հայ եկեղեցական մատենագրությունից (Ե դար), Սոչի, էջ 80:

22. Օրմանյան, Մ.( 1959), Ազգապատում, հտ. Ա., Պեյրութ, էջ 103:

23. Тигранян, С. (1918), Древнеармянская книга канонов, СПБ, 182 с.

Նելլի ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԳՐԻԳՈՐ ԼՈԻՍԱՎՈՐՉԻՆ ԸՆԾԱՅՎԱԾ ՄԱՆՐ ԵՐԿԵՐԸ

ԱՄՓՈՓՈՒՄ

Հոդվածում անդրադարձել ենք հա] մատենագրության մեջ Ս. Գրիգոր Լուսավորչի անունով մեզ հասած երկերին, որոնք էական ազդեցություն են թողել հայ քրիստոնեական մտքի հետագա զարգացման վրա: Թեպետ այս երկերի հեղինակային պատկանելությունը բանասիրության մեջ կասկածի տակ է առնվել, բայց միայն Լուսավորչի անունը կրելը ցույց է տալիս այդ երկերի վայելած հեղինակությունը: Ս. Գրիգոր Լուսավորչի անունով հայտնի են երկու հիմնական երկեր «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորին» և «Յաճախապատում ճառք»ը, ինչպես նաև այլ բնագրեր:

«Յաճախապատում ճառք» և «Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի» աշխատություն-

ներին հայագիտության մեջ բազմիցս անդրադարձել են, բայց նրա անունով հայտնի մանր երկերը քիչ են ուսումնասիրվել: Այս հոդվածում վեր են հանվել այդ երկերի բովանդակային առանձնահատկությունները և շեշտվել բացառիկ կարևորությունը հայ մշակույթի մեջ:

Հանգուցային հասկացություններ. հայ մատենագրություն, Ս. Գրիգոր Լուսավորիչ, «Յաճախապատում ճառք», «Վարդապետու-թիւն սրբոյն Գրիգորի», հեղինակային պատկանելություն, ժողովրդական հավատալիքներ, դավանաբանական բանաձևեր, բովանդակային առանձնահատկություններ, բացառիկ կարևորություն:

Nelly PETROSYAN

THE SMALL WORKS OFFERED TO ST. GREGORY THE ILLUMINATOR

ABSTRACT

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

The article referred to the literature St. Gregory the Illuminator named extant works, which affected the further development of Christian thought. Though the author has taken ownership of Philology in doubt, but the Illuminator works that bear the name indicates enjoyed the reputation. St. Gregory the Illuminator's two main works are known: "Catechism of Saint Gregory" and "Faitful Speech" in other texts.

"Faitful Speech" ("Hachakhapatum chark") and "Catechism of Saint Gregory" armenology has

repeatedly referred to the works, but her name is little known small works are studied. This article has been withdrawn and stressed that features exclusive content works the importance of culture.

Key concepts: Armenian literature, S. Gregory the Illuminator, "Faitful Speech","Catechism of Saint Gregory." the author's identity, folk beliefs, dogmatic formulas, content features, exceptional importance.

Нелли ПЕТРОСЯН

НЕБОЛЬШИЕ ПРОИЗВЕДЕНИЯ, ПРИПИСЫВАЕМЫЕ ГРИГОРИЮ ПРОСВЕТИТЕЛЮ

РЕЗЮМЕ

В статье рассмотрены сочинения армянского книгописания, дошедшие до нас в авторстве Св. Григория Просветителя, оказавшие существенное влияние на последующее развитие армянской христианской мысли. Хотя авторская принадлежность этих сочинений в филологии поставлена под сомнение, но только тот факт, что они дошли до нас под именем Просветителя, демонстрирует авторитет, которым они пользуются. В авторстве Св. Григория Просветителя известны два основных сочинения -«Догматика Святого Григория» и «Многовещательные речи», а также другие рукописи.

Работы «Многовещательные речи» и «Догматика Святого Григория» были многократно изучены в арменоведении, но известные под его авторством небольшие произведения иссле-

дованы мало. В данной статье выявлены содержательные особенности этих сочинений и подчеркнута их исключительная важность в армянской культуре.

Ключевые понятия: армянское книгописание, Св. Григорий Просветитель, «Многовещательные речи», «Догматика Святого Григория», авторская принадлежность, народные верования, догматические формулы, содержательные особенности, исключительная важность.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.