Научная статья на тему 'Աշխարհաժողով. Հին Հայաստանի բարձրագույն խորհրդակցական ժողովը' երկրի դասային համերաշխության երաշխավոր'

Աշխարհաժողով. Հին Հայաստանի բարձրագույն խորհրդակցական ժողովը' երկրի դասային համերաշխության երաշխավոր Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
1149
166
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Արտակ Մովսիսյաե

Հոդվածում անդրադարձ է կատարվում Հին Հայաստանի բարձրագույն խորհրդակցական ժողովի' Աշխարհաժողովի իրավունքներին, գործառույթներին,այդ մարմնի դասային ընդգրկմանը: Պատմական սկզբնաղբյուրներիցպարզ է դառնում, որ այն իրավասու է եղել հայտարարելու պատերազմ, աթոռազրկելու երկրի անարժան աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին, կազմակերպելու կաթողիկոսի ընտրություն, սահմանելու օրենքներ ու կանոններբոլորի համար: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին,որ երկրի բարձրագույն խորհրդակցական ժողովում ներկայացված են եղել երկրի գրեթե բոլոր դասերն ու խավերը' արքայից մինչև շինականներ: Դասային համընդգրկման այս խիստ դրական հանգամանքը կարելի է օգտագործել մերօրյա կառավարման համակարգում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассмотрены правомочия, функции и сословный состав высшего совещательного совета Древней Армении — Ашхаражохова. Первоисточники указывают, что Ашхаражохов был правомочен объявлять войну, отстранять от должностей недостойных светских и духовных лидеров страны, организовывать выборы католикоса, устанавливать законы и правила. Особо отмечается тот факт, что в составе высшего совещательного совета были представлены все сословия страны. Включение представителей всех сословий в состав высшего совещательного совета, по мнению автора, является чрезвычайно позитивным явлением, и данный принцип следует использовать в нынешней системе правления Армении.

Текст научной работы на тему «Աշխարհաժողով. Հին Հայաստանի բարձրագույն խորհրդակցական ժողովը' երկրի դասային համերաշխության երաշխավոր»

ԱՇԽԱՐՀԱԺՈՂՈՎ. ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ' ԵՐԿՐԻ ԴԱՍԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ

Արտակ Մովսիսյաե

Հոդվածում անդրադարձ է կատարվում Հին Հայաստանի բարձրագույն խորհրդակցական ժողովի' Աշխարհաժողովի իրավունքներին, գործառույթներին, այդ մարմնի դասային ընդգրկմանը: Պատմական սկզբնաղբյուրներից պարզ է դառնում, որ այն իրավասու է եղել հայտարարելու պատերազմ, աթոռազրկելու երկրի անարժան աշխարհիկ և հոգևոր առաջնորդներին, կազմակերպելու կաթողիկոսի ընտրություն, սահմանելու օրենքներ ու կանոններ բոլորի համար: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ երկրի բարձրագույն խորհրդակցական ժողովում ներկայացված են եղել երկրի գրեթե բոլոր դասերն ու խավերը' արքայից մինչև շինականներ: Դասային համընդգրկման այս խիստ դրական հանգամանքը կարելի է օգտագործել մերօրյա կառավարման համակարգում:

Ներածություն

Յուրաքանչյուր ժողովրդավարական հասարակության ներդաշնակ գոյատևման կարևոր նախապայմաններից մեկն այն կազմող դասերի ու սոցիալական խավերի իրավահավասար գոյակցությունն է, ինչը ենթադրում է պետության ներքին քաղաքականության մշակման մեջ այդ խավերի շահերի ներառում: Այս իմաստով կարևոր է պատմական փորձի ուսումնասիրումը (եթե այդպիսին գոյություն ունի), ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն չկրկնել անցյալի սխալները, այլև գործածել պատմական փորձի արդյունքում կուտակված դրականը:

Այս առումով ուրախալի է, որ հայոց բազմահազարամյա պատմության ընթացքում շատ են փաստերը, որոնք վերաբերում են դասերի և սոցիալական խավերի իրավունքներին: Անդրադառնանք Հին Հայաստանի բարձրագույն խորհրդակցական մարմնին' Աշխարհաժողովին:

164

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ա. Մովսիսյան

1. Համառոտ պատմական անդրադարձ

1265 թվականին Անգլիայում ծագած քաղաքացիական պատերազմի ընթացքում հրավիրվեց ներկայացուցչական ժողով, որին, բարոններից բացի, մասնակցում էին երկուական ասպետ և երկուական քաղաքացի' միայն նշանավոր քաղաքներից: Այսպես ստեղծվեց աշխարհում առաջինը համարվող անգլիական պառլամենտը' մերօրյա պառլամենտարիզմի նախակարապետը [1-3]։

Անգլիայում, ապա Եվրոպայի և այլ մայրցամաքների երկրներում ստեղծված պառլամենտները (որոշ երկրներում այլ կերպ էին կոչվում' կոնգրես, ռիքսդագ, սեյմ, ստորտինգ, խորհուրդ, խորհրդարան և այլն) ընդունում էին օրենքներ, ստեղծում սահմանադրական հսկողության մարմիններ, հաստատում բյուջե, միջազգային պայմանագրեր և այլն: Պառլամենտը համարվում էր դեմոկրատիայի բարձրագույն արտահայտություն և, այսօրվա չափանիշներով, այն ծնունդ առավ 1265 թվականին։

301 թվականին Մեծ Հայքի արքա Տրդատ 3-րդը հրովարտակ հղեց «երկրին, գավառներին, նախարարներին, զորքերին, շինականներին ու ամենքին», որ ներկայացուցիչներ ուղարկեն' վճռելու Հայոց աշխարհի դավանանքի հարցը: Ագաթանգեղոսի վկայությամբ, Գրիգոր Լուսավորիչը «հավանության խորհուրդ առավ» հավաքվածներից' նախկին կրոնն իր բոլոր հետքերով հանդերձ «քանդելու, կործանելու և մեջտեղից վերացնելու ու ջնջելու նպատակով» [4, ՃԸ, 777]: Եվ քրիստոնեությունը ճանաչվեց պետական կրոն։

Հայոց կյանքում բախտորոշ նշանակություն ունեցող այս վճիռը կայացնող ժողովն առաջինը չէր հայոց պատմության մեջ և վերջինն էլ չեղավ: Հայ մատենագրության և պատմագիտության մեջ նման ժողովները կոչվում են «Աշխարհաժողով» [5, էջ 249-252; 6]: Դրանց մասին կան բազմաթիվ տեղեկություններ, որոնցից իմանում ենք, որ Աշխարհաժողովն իրավասու էր մշակելու և ընդունելու բոլորի համար պարտադիր կանոններ, օրենքներ, լուծելու պետական նշանակության կարևորագույն հարցեր, ինչպիսիք են պատերազմ հայտարարելը, կաթողիկոսի ընտրությունը և անգամ թագավորին գահընկեց անելը:

2. Արտակարգ իրավիճակներում Աշխարհաժողովի հրավիրումը

Աշխարհաժողովը սովորաբար գումարվում էր արքայի հրամանով, որն էլ նախագահում էր ժողովում. «Ամեն կողմից, ըստ հրամանի, շուտափույթ հասան նշանակված վայրը' Վաղարշապատ քաղաքը' Այրարատ գավառում, և հենց թագավորն էլ ճամփա ընկնելով' հասավ այնտեղ» [4, ՃԺԱ, 791]:

165

Ա. Մովսիպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Աշխարհաժողովներ էիե գումարվում արտակարգ պայմաններում: Ահա նման իրավիճակում հրավիրված Աշխարհաժողովի մասին Փավստոս Բուզանդի հաղորդումներից մեկը, որը վերաբերում է Տիրան թագավորի գերվելուն հաջորդած իրադարձություններին. «Այնուհետև ավելի մեծ միաբանությամբ հավաքվեցին Հայոց աշխարհի մարդիկ - մեծամեծ նախարարները, ավագները, կուսակալները, երկրի տերերը, ազնվականները, բացի զորավարներից, նույնիսկ ռամիկ շինական մարդիկ: Սկսեցին իրար հետ

ռ

խոսել և ասում էին. «Այս ինչ է մեր արածը, նստել սուգ ենք անում. թշնամիները սրանից կօգտվեն, շատ չանցած' էլի մեր երկիրը կարշավեն: Եկեք, մենք մեզ մխիթարենք, մեզ ու մեր երկրին տեր կանգնենք և մեր բնիկ տիրոջ համար վրեժխնդիր լինենք» [7, դպր. Գ, գլուխ ԻԱ]:

Արտակարգ իրավիճակում հրավիրված մեկ այլ Աշխարհաժողով է տեղի ունենում Արշակ Բ-ին գահընկեց անելու նպատակով, ինչը ձախողվում է կաթողիկոս Ներսես Մեծի միջամտության շնորհիվ: Կաթողիկոսի մոտ տեղի ունեցած աշխարհաժողովին մասնակցում էին երկրի մեծամեծներից մինչև շինականների դասապետերը1:

Ի տարբերություն Արշակ Բ-ին գահընկեց անելու անհաջող փորձի, մեր թվարկության 16 թվականին Նպատ լեռան մոտ հրավիրվեց Աշխարհաժողով, որի նպատակն էր Հայաստանի գահին տիրացած հռոմեական դրածո Վոնոնես Արշակունուն գահընկեց անելը, ինչը և տեղի ունեցավ: Ժամանակակից մատենագրի վկայության համաձայն' Վոնոնեսը Նպատի ժողովից հետո «թագավորելու ոչ մի այլ հնարավորություն չուներ» [8, 9]:

Քանիցս Աշխարհաժողով է հրավիրվել երկրի հոգևոր առաջնորդի ընտրության հարցի առթիվ: Ահա թե ինչպես է ներկայացվում նման իրավիճակներից մեկը Փավստոս Բուզանդի երկում. «Այն ժամանակ աշխարհո֊ վին միաբան խորհուրդ արեցին, թե ով պետք է դառնա հայրապետության կաթողիկոսը» [7, դպր. Գ, գլուխ ԺԷ]։

О

3. Աշխարհաժողովի ամենամյա գումար ւմ

Մեր մատենագրության մեջ հիմնականում հիշատակվում են արտակարգ պայմաններում գումարված Աշխարհաժողովները: Իսկ թե երբ են գումարվել սովորական (հավանաբար' ամենամյա) Աշխարհաժողովները, կարելի է ենթադրել 5-րդ դարում տեղի ունեցած Շահապիվանի կանոնադիր ժողովի ընդունած կանոնադրության նախաբանից' «Նորաբեր տոնի ժամանակ» [10, 11], այսինքն' նավասարդյան տոնակատարության օրերին:

1 «Ապա Հայոց աշխարհի թագավորության բոլոր մարդիկ հավաքվեցին և եկան Հայոց մեծ եպիսկոպո-սապետ Ներսեսի մոտ,- մեծամեծներ, նախարարներ, կուսակալներ, կողմնակալներ, գավառատերեր, գործակալներ և շինականների դասապետեր» [7, դպր. Դ, գլուխ ԾԱ]:

166

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ա. Մովսիպան

Նախաքրիստոնեական շրջանում Աշխարհաժողովը գումարվում էր Բագրևանդ գավառի Նպատ լեռան ստորոտին գտնվող Բագավանի Վանատուր աստծո տաճարի սրբավայրում, իսկ քրիստոնեության շրջանում' Վաղարշապատում, Շահապիվանում և այլուր:

4. Աշխարհաժողովի ծագումը

Աշխարհաժողովը Հայաստանում, ամենայն հավանականությամբ, գոյություն է ունեցել 16 թվականից շատ ավելի վաղ ժամանակներում: Թերևս ճիշտ են այն ուսումնասիրողները, ովքեր Աշխարհաժողովի ծնունդը կապում են դեռևս տոհմացեղային վաղնջական ժամանակների հետ, երբ ստեղծվում էին տոհմերի կամ ցեղերի ավագների ժողովներ կամ խոր-հուրդներ [5, էջ 249; 6, 828]:

Վաղ պետական կազմավորումներում դրանք դառնում են արքային կից գործող բարձրագույն խորհրդակցական մարմիններ: Արքայի հրավերով գումարվող բարձրագույն խորհրդակցական մարմին' Ավագների ժողով է հիշատակվում Հայաստանի առաջին' Արատտա պետությունում (Ք.ա. XXVIII-XXVII^.): Սկզբնաղբյուրների համաձայն, Արատտայում Ավագների ժողովը գործում էր իշխանության գլուխ կանգնած քրմապետ-արքային կից. վերջինիս իշխանությունը տարածվել է և աշխարհիկ, և հոգևոր իշխանությունների ոլորտներում, այսինքն' երկրի կառավարման համակարգը եղել է աստվածապետական (կրոնապետական, թեոկրատա-կան)1: Ավագների ժողովի հետ խորհրդակցելով' քրմապետ-արքան որոշում էր առավել կարևոր պետական հարցերը (պատերազմ հայտարարել, հաշտություն կնքել և այլն) [12]:

Արքային կից գործող բարձրագույն խորհրդակցական մարմին' Ավագների ժողով է հիշատակվում նաև Հայասա-Ազզի թագավորությունում (Ք.ա. XV-XIII^.) [13-15]: Վանի թագավորությունում (Ք.ա. IX-VII^.) հիշատակվում են արքայի խորհրդականները, որոնք, թերևս, Ավագների ժողովի անդամներն էին [16]:

Թե ինչպիսի դասային և սոցիալական կազմ է ունեցել Ավագների ժողովը հնագույն հայկական թագավորություններում, հայտնի չէ: Սակայն

1 Աշխարհիկ և հոգևոր իշխանությունների հարաբերակցությունը հայոց պատմության հետագա դարերում, թեոկրատիայից անցումը աշխարհիկ պետության ունեցել են հետաքրքիր ընթացք: Նախ տեղի է ունենում քրմապետ-արքայի պաշտոնի բաժանումը արքայի և քրմապետի, ընդ որում, սկզբնական շրջանում արքայական ընտանիքն իր ձեռքում է պահում նաև քրմապետի պաշտոնը (Երվանդ Դ-ի օրոք քրմապետը նրա եղբայր Երվազն էր, Արտաշես Ա-ն քրմապետ դարձրեց իր որդի Մաժանին), ավելի ուշ այդ պաշտոնը տրվում է քրմապետական տոհմին (Վահունիներ), որի իրավասությունները քրիստոնյա Հայաստանում անցնում են Գրիգոր Լուսավորչի տոհմին: Հետագայում կաթողիկոսական պաշտոնը դարձավ ընտրովի, շատ ավելի ուշ տեղի ունեցավ եկեղեցու և պետության անջատումը։

167

Ա. Մովսիպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ավագների ժողովի զարգացմամբ ստեղծված Աշխարհաժողովն արդեն որակապես նոր երևույթ էր: Այն գոյություն է ունեցել Արտաշեսյան և Արշա-կունյաց ժամանակաշրջաններում, ունեցել է բացառիկ մեծ ընդգրկում' ներառելով բոլոր խավերի ներկայացուցիչներին:

5. Աշխարհաժողովի դասային ընդգրկումը և իրավասությունները

Աշխարհաժողովն ընդգրկում էր ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչներին' արքայից մինչև ռամիկ շինական, որոնք «աշխարհովին միաբան խորհուրդ անելով»' լուծում էին երկրի կյանքում ծառացած խնդիրները: Այդ առումով Աշխարհաժողովը երկրի ներկայացուցչական բարձրագույն ժողովն էր, դեմոկրատիայի բարձրագույն արտահայտությունը' իր ժամանակի համար շատ լայն ընդգրկումով (կային այլ ժողովներ ևս. եկեղեցական, նախարարական, քաղաքային ավագանու խորհուրդներ):

Ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչների նկատմամբ անխտիր հարգանքն արտահայտվում էր նաև Հայոց արքաների հրովարտակների ներածական բանաձևերում: Օրինակ' «Մեծ Հայքի Տրդատ արքայից' մեծամեծներին, իշխաններին, նախարարներին, գործակալներին և այլ մարդկանց, որոնք իմ իշխանության ներքո են' ավաններում, շեներում, գյուղերում ու ագարակներում, ազատներին ու շինականերին' ողջույն, բոլորին միաժամանակ» [4, ԺԲ, 126] կամ «Մեծ Հայքի Տրդատ արքայից' երկրներին, գավառներին, նախարարներին, զորքերին, շինականներին ու ամենքին' ողջույն» [4, ԺԲ, 134]: Աշխարհաժողովում բոլոր խավերի ներկայացուցիչների ընդգրկումն արդեն ոչ թե նրանց նկատմամբ պարզ հարգանքի, այլ նրանց շահերի հետ հաշվի նստելու արտահայտություն էր, նրանց մասնակցությունը պետության կառավարմանը:

Համեմատելով հայկական Աշխարհաժողովն այսօրվա պառլամենտարիզմի առաջնեկը համարվող անգլիական պառլամենտի հետ' տեսնում ենք, որ Աշխարհաժողովն ունեցել է դասային ավելի մեծ ընդգրկում. նրանում ընդգրկված էին նաև գյուղացիության ներկայացուցիչները («ռամիկ շինականներ», «շինականների դասապետեր»), իսկ անգլիացի գյուղացիությունն ընդհանրապես ձայն չուներ պառլամենտում: Աշխարհաժողովն իրավասություններով ևս չէր զիջում անգլիական պառլամենտին. ինչպես վերը նշեցինք, այն իրավասու է եղել հայտարարելու պատերազմ, աթոռա-զրկելու երկրի անարժան աշխարհիկ և հոգևոր տերերին, կազմակերպելու կաթողիկոսի ընտրություն, սահմանելու օրենքներ ու կանոններ բոլորի համար: (Գիտական ճշգրտության հանդեպ մեղանչած չլինելու համար նշենք, որ Անգլիայում ևս հիշատակվում է Աշխարհաժողով, որը, սակայն,

168

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ա. Մովսիպան

արքային խորհուրդ տալուց բացի այլ իրավասություններ գրեթե չուներ, կատարում էր ավելի ձևական դեր, ուստի և ճիշտ համարեցինք մեր Աշխարհաժողովը համեմատել անգլիական պառլամենտի հետ):

Եզրակացության փոխարեն

Մեր պատմության ընթացքում երկրի ներկայացուցչական բարձրագույն ժողովի այդպիսի մեծ խավային ընդգրկումը գնահատելով որպես խիստ դրական երևույթ չենք կարող անդրադարձ չկատարել մերօրյա իրականությանը: Դժբախտաբար, վերջին տարիների (հատկապես վերջին) պառլամենտական ընտրություններում ձևավորվել է պառլամենտը «գործարար վերնախավի ժողովի» վերածելու միտում։ Մինչդեռ երկրում կան բնակչության զգալի տոկոս կազմող և լուրջ դերակատարում ունեցող խավեր, որոնք չունեն ներկայացուցիչներ խորհրդարանում, և նրանց շահերի ներկայացումը հաճախ պայմանավորվում է այս կամ այն «գործարարի» կամ քաղաքական գործչի պոպուլիստական միտումներով' չստանալով հետևողական ընթացք։

Պետության կառավարման բարձրագույն օղակներում երկրի բոլոր խավերի շահերը ներկայացնող որևէ օղակի (կամ օղակների) գոյությունը, կարծում ենք, միայն դրականորեն կնպաստի Հայաստանի Հանրապետության հետագա զարգացմանը:

Այս ամենի համատեքստում, ճիշտ կլիներ, որ այսօր ոչ թե կրկնօրի-նակեինք Արևմուտքին, այլ հիմք ընդունելով մեր պատմական իրականությունը' ՀՀ խորհրդարանը «Ազգային ժողով»-ի փոխարեն կոչեինք «Աշխարհաժողով»: Պատմական անվանումից բացի, այն իմաստաբանորեն ևս ավելի ճիշտ կլիներ, քանի որ մեր խորհրդարանն այսօր միայն Հայաստան (այն էլ' միայն ՀՀ) աշխարհի ժողովն է: Իսկ համայն հայության համար, երբ մեր ազգի մոտ 70%-ը սփռված է հայրենիքից դուրս, «Ազգային ժողով» լինելու հավակնություն պետք է ունենար «Համահայկական վեհաժողովը (կոնգրեսը)»:

Նման մտահղացման իրականացումն, անշուշտ, ավելի ցանկալի կլիներ, եթե մի պահ պատկերացնեինք, որ «Աշխարհաժողովը» մերօրյա Հայաստանում կարող է դառնալ բոլոր դասերի, բոլոր խավերի իրավունքների պաշտպանության և համերաշխության երաշխավորը1։

Հոլիս, 2006թ.

1 Ծան. խմբ. — Հաշվի առնելով պառլամենտական ինստիտուտի կարևորությունը արդի պետության օպերատիվ կառավարման համակարգում, ինչպես նաև երկու հայկական պետությունների (ՀՀ և ԼՂՀ) առկայությունը «Ազգային ժողովը» «Աշխարհաժողովի» վերածելու միտքը փոքր-ինչ վիճելի է։ Միևնույն ժամանակ, ներկայումս գործող «Հայրենիք-Սփյուռք» խորհրդաժողովների կազմակերպչական ձևաչափը և բովանդակությունը հիշեցնում են խորհրդային տարիներին «հերթական» համագումարները և ադեկվատ չեն հայությանն ուղղված մարտահրավերներին։ Այդ համատեքստում նման «խորհրդաժողովը» «Համահայկական վեհաժողովի» վերածելու առաջարկությունը առավել քան կառուցողական է և հրատապ։

169

Ա. Մովսիսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Левицкий Я.А, Гражданская война 1263-126 гг. Возникновения парламента, «Всемирная история», т. III, М., 1957, с. 369-371.

2. БаглайМ.В, Парламент, Большая советская энциклопедия, т. 19, М., 1975, с. 215.

3. Պառլամենտ, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 9, Ե., 1983, էջ 135-136։

4. Ագաթաեգեղռս, Հայոց պատմություն (քնն. բնագիրը Գ. Տեր-Մկրտչյանի և Ստ. Մալխասյանցի, աշխարհաբար թարգմ. Բ. Ուլուբաբյանի), Ե., 1982։

5. Մանանան Հ, Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Երկեր, հ. Դ, Ե., 1981։

6. Երեմյան ՍՏ, Մեծ Հայքի թագավորության պետական կառուցվածքը մ. թ. I-II դարերում, Հայ ժողովրդի պատմություն (ԳԱ հրատ.), հ. I, Ե., 1971, էջ 828-829։

7. Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն (աշխարհաբար թարգմ. Ստ. Մալխասյանցի), Ե., 1968։

8. Հովսեպռս Փլավիոս, Հրեական հնախոսություն (հատվածներ), Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, հ. 1, Ե., 1981, էջ 313-314։

9. Երեմյան ՍՏ, Մեծ Հայքի պայքարը անկախության համար Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո, Հայ ժողովրդի պատմություն (ԳԱ հրատ.), հ. I, Երևան, 1971, էջ 712։

10. Հայոց կանոնիս (Կանոնք Շահապիվանի), Կանոնագիրք Հայոց, հ. Ա (աշխատասիրությամբ' Վ. Հակոբյանի), Ե., 1964, էջ 427։

11. Կատվայան Մ, Աշխարհաժողով, Հայկական սովետական հանրագիտարան, հ. 1, Ե., 1974, էջ 484։

12. Մովսիսյան Ա.Ե., Հայաստանը Քրիստոսից առաջ երրորդ հազարամյակում (ըստ գրավոր աղբյուրների), Ե., 2005, էջ 92-93։

13. ForrerE, Hajasa-Azzi, “Caucasica”, 1931, № 9, p. 5.

14. Капанцян Г, Хайаса-колыбель армян. Этногенез армян и их начальная история. Е., 1948, с. 25.

15. Բարսեղյան Լ, Հայասա-Ազզիի սոցիալ-տնտեսական հարաբերությունների մասին, ՏՀԳ, 1963, թիվ 6, էջ 103-105։

16. Հարությունյան Ն.Վ, Ուրարտուի պետական կառուցվածքը, Հայ ժողովրդի պատմության (ԳԱ հրատ.), հ. I, Ե., 1971, էջ 346։

170

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

Ա. Մովսիսյան

АШХАРАЖОХОВ: ВЫСШИЙ СОВЕЩАТЕЛЬНЫЙ СОВЕТ ДРЕВНЕЙ АРМЕНИИ КАК ГАРАНТ СОСЛОВНОГО СОГЛАСИЯ СТРАНЫ

Артак Мовсисян

Резюме

В статье рассмотрены правомочия, функции и сословный состав высшего совещательного совета Древней Армении — Ашхаражохова. Первоисточники указывают, что Ашхаражохов был правомочен объявлять войну, отстранять от должностей недостойных светских и духовных лидеров страны, организовывать выборы католикоса, устанавливать законы и правила. Особо отмечается тот факт, что в составе высшего совещательного совета были представлены все сословия страны. Включение представителей всех сословий в состав высшего совещательного совета, по мнению автора, является чрезвычайно позитивным явлением, и данный принцип следует использовать в нынешней системе правления Армении.

171

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.