Научная статья на тему 'Ղարաբաղյան հակամարտությունը խսհմ տրոհման համատեքստում'

Ղարաբաղյան հակամարտությունը խսհմ տրոհման համատեքստում Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
1167
261
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
ղարաբաղյան շարժում / ԽՍՀՄ տրոհում / պերեստրոյկա / ժողո- վրդավարական վերակառուցումներ / կարգավորման գործընթաց / ԽՍՀՄ-ը տրո- հելու Հիմնական ծրագիր

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Ալեքսանդր Մանասյան

Չկա այնպիսի թեմա, որն ավելի համարժեք ձևով բացահայտի ԽՍՀՄ ղեկավարու-թյան վարքը երկրի տրոհման գործընթացներում, ինչպիսին գերտերության քաղա-քական օրակարգում հայտնված ղարաբաղյան հիմնախնդիրն է: Այն, անկասկած,ուներ միջազգային քաղաքական տեսանկյուններ: Բայց դարասկզբին սկսված և 1988-ին վերաբորբոքված կոնֆլիկտն այն հայելին դարձավ, որում անդրադարձան ԽՍՀՄներքին քաղաքական, ազգային և տնտեսական հիմնախնդիրները և երկրի ղեկավա-րության պահվածքը դրանք հաղթահարելու հարցում: Պարզվում է, որ նրանցգործողությունները և ձեռնարկած կոնկրետ քայլերը միշտ չէ, որ ուղղված են եղելծագած խնդիրների լուծմանը: Ղարաբաղյան հակամարտության 1988-1991թթ. պատ-մությունը հսկայական նյութ է տրամադրում այն մասին, որ Կենտրոնի և անձամբԽՄԿԿ գլխավոր քարտուղարի գործունեությունն ավելի շուտ ուղղված է եղել ոչ թեկոնֆլիկտի հարթմանն ու կարգավորմանը, այլ ծավալմանը, որն, անշուշտ, պիտիդառնար ԽՍՀՄ տրոհման արագացուցիչ, ինչպես որ եղավ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE KARABAKH CONFLICT IN THE CONTEXT OF DISINTEGRATION OF THE USSR

There is probably no other topic that can more adequately uncover the behavior of the Soviet leadership during the processes of disintegration of the USSR than the Karabakh problem, which at the time popped up in the superpower’s political agenda. Certainly, it did have international political aspects. However, the conflict that started early 20th century and re-unleashed in 1988 became a mirror, which reflected the USSR’s internal political, national and economic problems and the behavior of the country’s leadership in tackling those. It turns out, their actions and specific steps undertaken were not always aimed at solving the problems arisen. The history of Karabakh conflict in 1988-1991 provides enormous volumes of material showing that the actions of the Center and personally the general secretary of the Communist Party of the USSR were not driven toward alleviating and resolving the conflict, but rather, they were aimed at intensifying it, which undoubtedly was intended to work as an accelerator of the USSR’s disintegration, as it actually did.

Текст научной работы на тему «Ղարաբաղյան հակամարտությունը խսհմ տրոհման համատեքստում»

ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՀՄ ՏՐՈՀՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ալեքսանդր Մաեասյաե’

Բանալի բաոեր դարաբաղյան շարժում, ԽՍՀՄ տրոհում, պերեստրոյկա, ժողովրդավարական վերակառուցումներ, կարգավորման գործընթաց, ԽՍՀՄ-ը տրո-հելու Հիմնական ծրագիր:

Ընդունված տեսակետ կա, թե դարաբաղյան շարժումը հնարավոր դարձավ Մ.Գորբաչովի նախաձեռնությամբ հռչակված գլասհոսաի (հրապարակայնության), պերեստրոյկայի (վերակառուցման) և արագացման քաղաքականության պայմաններում: Բայց, ինչպես հայտնի է, քաղաքական բարդ գործընթացներում դեպքերի ժամանակագրական «հանդիպումը» կամ մեկը մյուսին հաջորդելը դրանց միջև պատճառահետևանքային կապերի հայտնաբերման անվերապահ երաշխիք չէ: Նրանց կապը կարող է լինել ոչ էական կամ նույնիսկ պատահական: Ավելին, հնարավոր է, որ դրանք երկուսն էլ «սերված» լինեն իրենցից դուրս գտնվող մի այլ հիմքից: Դարաբաղյան շարժման և ԽՍՀՄ տրոհման ողջ ընթացքը, ինչպես մենք կփորձենք ցույց տալ ստորև, հաստատում է, որ ԽՍՀՄ քաղաքական կյանքի այդ երկու երևույթներն ունեն նաև իրենցից դուրս գտնվող խորքային շարժառիթների վերլուծության և բացատրության կարիք:

Քանի որ դեպքերը տեղի են ունեցել ԽՍՀՄ-ում, դրանք ճիշտ հասկանալու համար պետք է ելնել Խորհրդային Միության ներքաղաքական իրողություններից: Հիշատակության արժանի առաջին կարևոր հանգամանքն այն է, որ ԽՄԿԿ գլխավոր քարտուղարը նախընթաց տասնամյակներում հաստատված ավանդույթով իրապես ունեցել է անսահմանափակ իշխանություն և քաղաքական որոշումներ կայացնելու փաստացի մենաշնորհ: Գլխավոր քարտուղարին այդ մենաշնորհից զրկելու միակ ձևը նրան դավադրությամբ պաշ-

՚ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

47

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

տոնանկ անելն էր, ինչպես դա կատարվեց, օրինակ, Խրուշչովի դեպքում: ԽՄԿԿ կանոնադրության համաձայն կուսակցության քաղաքական ուղեգիծը որոշում էր կուսակցության քաղբյուրոն, և դեռևս Լենինից եկող դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքի համաձայն նրա որոշումները պարտադիր էին ստորադաս կուսակցական օղակների համար: Սակայն բուն քաղբյուրոյում վճռական դերը պատկանել է կուսակցության գլխավոր քարտուղարին: Այնպես որ, 1980-ական թթ. Խորհրդային Միությունում ծավալված քաղաքական գործընթացների աշխղեկ-ճարտարապետը ԽՄԿԿ առաջնորդն է եղել: Դժվար է ասել, թե ինչպես են «խմբագրվել» նրա սոցիալ-քաղաքական հայացքներն արևմտյան գործիչների հետ անձնական շփումների արդյունքում1, բայց կասկածից դուրս է, որ գլասնոստի և պերեստրոյկայի գորբաչովյան գաղափարախոսությունն «արևմտյան ծագում» ուներ: Հայտնի է, որ ժամանակակից գլոբալ զարգացումների մասին Արևմուտքում արդեն կային տեսական մշակումներ այսպես կոչված ժողովրդավարացման ալիքների, ոչ արևմտյան հասարակությունների ժողովրդավարական փոխակերպումների մասին: Մարդկային դեմքով սոցիալիզմի, տնտեսական ու հասարակական վերակառուցումների և հրապարակայնության գաղափարներն իրենց ներքին պաթոսով հակադրվում էին խորհրդային զորանոցային սոցիալիզմին, կառավարման նրան հատուկ վարչահրամայական մեթոդներին: Երկրի առաջնորդի հրապարակ նետած միտքը, թե ողջ հասարակարգը լուրջ փոխակերպումների կարիք ունի, ծայրահեղ պահպանողականներից բացի՝ ընդունելի էր բոլորի համար: Միայն թե երևի ոչ ոք չգիտեր, թե որն է այդ վերափոխությունների ամենաարդյունավետ և անվտանգ ուղին: Տասնամյակների ընթացքում այնքան խնդիրներ էին կուտակվել, այնքան ցավոտ հարցեր էին «վերևից լռեցվել», որ հայտնի չէր, թե ինչ տեղի կունենար, եթե «ներսում եռացող այդ կաթսայի բերանը բացվեր»: Հասարակարգային փլուզման վտանգն իրական էր: Բայց Արևմուտքը, որի մասնագետները գուցեև հաշվարկել էին դրա բարձր հավանականությունը, քաջալերում էին Գորբաչովին գովաբանելով «մեծ ռեֆորմատորի խիզախությունը»: Բանը հասավ Սումգայիթի ու Բաքվի

1 Հայտնի է, որ Գորբաչովին' որպես խորհրդային նոր տիպի քաղաքական գործչի, որի հետ «Արևմուտքը կարող է աշխատել», 1984թ. դեկտեմբերին Լոնդոն կատարած այցի ժամանակ «հայտնագործել» է Մարգարեթ Թետչերը, որն այդ մասին ԱՄՆ ղեկավարությանը տեղյակ պահելու համար հատուկ մեկնել է Վաշինգտոն: Դա եղել է այն ժամանակ, երբ Գորբաչովը դեռ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար չէր:

48

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանասյան

ոճրագործությունից հետո նրան Նոբելյան մրցանակ շնորհելուն (1990թ. հոկտեմբեր): Ինչևէ, գորբաչովյան վերակառուցումների հանդեպ Արևմուտքի ընդգծված դրական վերաբերմունքն ակնհայտ է եղել հենց սկզբից:

ԽՍՀՄ ներքաղաքական կյանքի ըմբռնման համար կարևոր մյուս իրողությունը կապված է ազգային հարցի հետ: Նրա կապը խորհրդային քաղաքական կարգի հետ տարբեր տեսանկյուններ ուներ: Քննարկվող թեմայի տեսակետից կարևոր է ընդգծել, որ հենց ազգային հարցն էր ԽՍՀՄ հնարավոր փլուզման դյուրավառ պայթուցիկը (քաղաքագիտական գրականության մեջ այս հարցը չի վիճարկվում): Նախորդ տասնամյակների փորձն արդեն ցույց էր տվել, որ անարդարությունները, որ ժամանակին բոլշևիկյան Մոսկվան թույլ էր տվել ազգային հանրապետությունների սահմանները որոշելիս տնտեսական ու քաղաքական կարգի հանդեպ ներքևների դժգոհության էներգիան այլ հուն փոխադրելու համար, վերածվել էին դանդաղ գործողության ականների (այս հարցում ևս վերլուծաբանները տարակարծություններ չու-նեն): Նախընթաց պատմությունը ցույց էր տվել նաև, որ այդ պայթուցիկն ամենից հեշտ գործողության մեջ կարելի էր դնել հենց Լեռնային Ղարաբա-ղում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ 1920-ական թթ. ազգային ամենամեծ անարդարությունն ամենացինիկ ձևով այդտեղ էր իրագործվել: Ինչպես երկրի քաղաքական ղեկավարության բարձր օղակներում, այնպես էլ դրսում հրաշալի գիտեին, որ արցախցիները քսանականներից ի վեր պարբերաբար բարձրացրել էին կատարված անարդարությունն ուղղելու հարցը1:

Եվ այսպես, Ղարաբաղն ամենացավոտ հարցերից մեկն էր, և բնական է, որ եթե եղել է ԽՍՀՄ կազմաքանդման ծրագիր, ապա տրամաբանական պիտի լիներ հենց Լեռնային Ղարաբաղն ընտրել որպես նրա մեկնարկի հրապարակ: Մենք ասում ենք' եթե եղել է ԽՍՀՄ կազմաքաեդմաե ծրագիր: Բայց տարօրինակ կլիներ, եթե «մարդկային առաջադիմության հոգսն իր վրա

1 Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը տարբեր կարգավիճակներով բոլշևիկների կողմից Խորհրդային Ադրբեջանի սահմաններ մտցվեցին Թուրքիային սիրաշահելու, այն մահմեդական Արևելքի հեղափոխության ջահակիրը դարձնելու հաշվարկով (սա հարցի մասին պաշտոնական, հրապարակային հնչեղություն ստացած, բայց ըստ երևույթին ոչ միակ տեսակետն է): Հայկական հողերի թալանը կատարվել էր Հայոց ցեղասպանությունից անմիջապես հետո: Պատժվելու փոխարեն թուրքերը կատարված ոճրագործության համար յուրատեսակ պարգևներ ստացան: Հայոց ցեղասպանությունը և հայկական հողերը Թուրքիային ու Խորհրդային Ադրբեջանին որպես քաղաքական կաշառք նվիրաբերելը հայոց քաղաքական գիտակցության մեջ մշտապես «կարճ միացման» մեջ գտնվող հարցեր են եղել և մնում են այդպիսին: Ցեղասպանության թեմայի քննարկումը կամ անգամ հիշատակումն անմիջապես արթնացնում էին հայկական հողերի բոլշևիկյան առուծախին վերաբերող հարցեր: Շոշափել առաջինը նշանակում էր օրակարգում դնել նաև երկրորդը:

49

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

վերցրած» Արևմուտքը չարիքի կայսրություն հռչակած ԽՍՀՄ-ը պատմական ասպարեզից հեռացնելու նպատակ կամ ծրագիր չունենար: Ոչ թե նման նպատակի լինել-չլինելու հարցը պիտի քննարկվի, այլ այն, թե ինչպես է այն իրագործվել: Այդ դեպքում հետաքրքիր են դառնում այն տեխնոլոգիաները, քաղաքական, գաղափարախոսական այն հնարքները, որոնք գործադրվել են այդ խնդիրն իրագործելիս: Այդ իմաստով 1988-ին պայքարի դրոշ պարզած ղարաբաղյան շարժման պատմությունը բացառիկ նյութեր է տրամադրում:

Հատուկ քննարկման նյութ է այն, թե խորհրդային հասարակությունում, նրա կուսակցական և վարչական կառույցներում ինչ աջակիցներ է ունեցել Արևմուտքը: Հայտնի է, օրինակ, որ խրուշչովյան ժամանակներից մտավորականության մեջ արդեն ձևավորվել էր այլախոհների մի շերտ, որը տարված էր արևմտյան ժողովրդավարության և ազատությունների իդեալներով: Դա, իհարկե, ինչ-որ միջավայր կարող էր ստեղծել երկրում վերափոխությունների համար: Բայց դա հազիվ թե բավարար լիներ զորանոցային կյանքին ինչ-որ իմաստով համակերպված զանգվածներին, ներքին կարգապահության կանոններին հետևող կուսակցականներին ոտքի հանելու համար: Պետք էր համակիրներ ունենալ պետության կառավարման բարձրագույն մարմիններում: Քանի գնում, այնքան հետխորհրդային շրջանում ԽՍՀՄ տապալմանը նվիրված ռուսական և արևմտյան քաղաքագիտական գրականության մեջ լայն տեղ է հատկացվում խորհրդային կայսրության տապալման գործում ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի' Գորբաչովի դերակատարությանը1:

Եթե Գորբաչովը ԽՍՀՄ լուծարման ծրագրի մասնակիցն է եղել, ինչպես այսօր պնդում են շատ վերլուծաբաններ, ապա արդեն հետին թվով կարելի է ստուգել, թե նրա նախաձեռնությամբ իրագործված քայլերը, ներառյալ հրապարակայնության և վերակառուցման կարգախոսների տակ իրագործածնե-

ռ

րը, տեղավորվո ւմ են արդյոք այդ բարդ գործընթացի համար նախապես մշակված և հընթացս կառավարվող գործողությունների ծրագրում: Պարզվում է, որ 1985թ. ապրիյյան հայտնի պլենումից սկսած մինչև 1991-ի դեկտեմբերը ծավալված բոլոր իրադարձություններն իրոք ընթերցվում են որպես ԽՍՀՄ-ը

1 Տե ս, օրինակ, Майкол Бешлосс, Строуб Тэлботт, Измена в Кремле: протоколы тайных соглашений Горбачева с американцами, М., «Алгоритм», 2012; Владимир Исаков, Кто и как развалил СССР, М., «Книжный мир», 2012.

50

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

ասպարեզից հեռացնելու համար մշակված և վարպետորեն գործողության մեջ դրված նախագծի իրագործման քայլեր1:

Մենք քաղաքագիտական գնահատական չենք տա այն հարցին, թե արդյոք անխուսափելի ու անկասելի է եղել ԽՍՀՄ լուծարումը: Չենք անդրադառնա նաև այն հարցին, թե որքանով էր արդարացված խորհրդային կայսրության կազմաքանդման և նոր տնտեսական ու քաղաքական կարգին անցնելու այն ուղին, որն ընտրվեց1 2: Բայց պետք է նշենք, որ այդ գործընթացների մեկնարկի հենց սկզբում, հրապարակայնության և վերակառուցման կարգախոսների տակ ձևավորված հուսադրող տրամադրությունների այդ շրջանում էր, որ Եվրոպական խորհուրդը 1987թ. հունիսի 18-ին ընդունեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը: Կասկածից դուրս էր, որ նման փաստաթուղթը պիտի արձագանք գտներ հայերի մեջ: Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի հայության մեջ: Չնայած Եվրախորհրդի բանաձևը հատկապես Ղարաբաղի մասին չէր, այն օբյեկտիվորեն դարձավ նաև ղարաբաղցիներին ուղղված ուղերձ: Եվ այդպիսին պիտի դառնար, եթե անգամ ենթադրենք, որ բանաձևը մշակողների և ընդունողների մտքում նման մտադրություն չկար: Նույն տարում «Известия» թերթը տպագրում է «Столь долгое ожидание»

1 Նշված ժամանակահատվածում ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի և 1990-ից նաև երկրի նախագահի նախաձեռնությամբ իրագործված գործողություններն, իրոք, ստանում են նման մեկնաբանություն, եթե այդ ծրագրով նախատեսվում էր երկիրը նետել «ժողովրդավարական վերակառուցումների» և քաղաքական ցնցումների հորձանուտը և հընթացս ազատել ազգային խնդիրների մինչ այդ փականի տակ գտնվող ջինը: Հրապարակայնության, վերակառուցման, արագացման, նոր քաղաքական մտածողության մասին կարգախոսները պիտի դառնային այդ գործողությունների գաղափարական քողը: ԽՍՀՄ գորբաչովյան շրջանի պատմությունն իր բոլոր իրադարձություններով տեղավորվում է երկրի կազմաքանդման այդ նախագծի մեջ, եթե նույնիսկ ենթադրենք, որ երկրի առաջնորդն այդ ծրագրում ներքաշված է եղել առանց իր իմացության և անկեղծորեն նվիրված է եղել երկրի վերակառուցման գործին:

2 Դա հատուկ քննարկման նյութ է, որը ենթադրում է սոցիալիզմի կերպափոխման այլ փորձերի (օրինակ, չինական փորձի) վերլուծություն: Ավելին, դա ենթադրում է ԽՍՀՄ լուծարման պատմական փաստին նայել ոչ միայն ռուսական կայսերական հավակնությունների, այլև Խորհրդային Միության մյուս ժողովուրդների շահերի դիտակետից: Խորհրդային Միության մյուս հանրապետությունների ժողովուրդները բնավ դեմ չէին ծավալվող գործընթացին' նրանում տեսնելով անկախ պետականության ձեռքբերման հեռանկարը: Նրանց համար Գորբաչովի վարած քաղաքականությունն առաջադիմական է, իսկ դրա արդյունքները պատմական բարեպատեհություն: Գերմանացու համար Գորբա-չովն այն քաղաքական գործիչն է, որի օրոք քանդվել է Բեռլինյան պատը: Արևմտյան քաղաքական վերնախավը հանձին Գորբաչովի տեսնում է ԽՍՀՄ այն ղեկավարին, որի օրոք պատմական ասպարեզից հեռացավ «չարի կայսրությունը»: Խնդիրը մեկ այլ տեսքով է ներկայանում աշխարհաքաղա-քական զարգացումների լույսի ներքո: Նույնիսկ արևմտյան մասնագետներից շատերը (օրինակ, Իմանուել Վալերստայնը) գտնում են, որ ԽՍՀՄ հեռացումը գլոբալ դաշտից աշխարհը հանել է ռազմաքաղաքական այն հավասարակշռությունից, որի մեջ այն գտնվել է տասնամյակներ շարունակ, և մատնացույց են անում միաբևեռ աշխարհի այն վտանգները, որ չկային նախորդ շրջանում: Գնահատելով Գորբաչովի ծառայությունները պատմության առջև վերջապես հնարավոր չէ չընդգծել, որ հասարակարգի կերպափոխման ցնցումային այն տարբերակը, որ ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի մատուցմամբ ընտրվեց ԽՍՀՄ-ում, սոցիալական մեծ ողբերգությունների ուղին էր:

51

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

հոդվածն այն մասին, թե ինչպես են Ադրբեջանում ազգային պատկանելության համար հալածում հայերին1: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթի հատուկ թղթակիցները հոդվածում ներկայացնում են պատմություն այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները Նիջ գյուղի պահածոների գործարանի տնօրեն Դանաքյանի և հաշվապահ, Հայրենական պատերազմի մասնակից Բաղդասարյանի վրա բարդում խոշոր յուրացումների մի գործ, որի հետ նրանք ոչ մի կապ չունեին, ու դատական կարգով նրանց դատապարտում գնդակահարության: Խարդախությունը բացահայտվում է պատահաբար, Հայրենական պատերազմի վետերանների համամիութենական կազմակերպության միջամտությամբ: Հոդվածագիրները բաց տեքստով գրում են, որ, ճիշտ է, Բաղդասարյանի և Դանաքյանի նկատմամբ գնդակահարության դատավճիռ էին կայացրել խոշոր յուրացման գործը ծածկելու համար, բայց ահռելի չափերի յուրացումների <մեղավորներին» պատահականությամբ չէ, որ ընտրել էին: Այդ անմեղ մարդիկ դատական և վարչական օղակների (շրջանայինից մինչև համապատասխան հանրապետական մարմինները) հանցագործ համաձայնության զոհ պիտի դառնային միայն այն բանի համար, որ հայ են:

Հետաքրքիր է, որ նույն 1987-ին են ծավալվում իրադարձությունները Լեռնային Ղարաբաղի հյուսիսում' ինքնավար մարզից դուրս գտնվող Չար-դախլու գյուղում, որին անդրադարձել է Ա.Բեկկերը «Сельская жизнь» թերթում տպագրած իր «Անցյալի գերության մեջ» վերնագրով հոդվածում: Դա Խորհրդային Ադրբեջանում սովորական դարձած մի դեպքի նկարագրություն է այն մասին, թե ինչպես էին հայկական գյուղերին պատկանող հողատարածքներն ապօրինաբար օտարում նրանցից հօգուտ սահմանակից ադրբե-ջանաբնակ գյուղերի: Կոնֆլիկտը բռնկվում է այն բանից հետո, երբ կոլտնտեսության նախագահը վճռականորեն դեմ է դուրս գալիս հողատարածքների թալանին: Գործը հասնում է նրան, որ գյուղ «ժամանած» ադրբեջանական միլիցիան ծեծկռտուք է սադրում և ահաբեկում գյուղացիներին1 2:

1 Евгений Жбанов, Виталий Пименов, Столь долгое ожидание, газета “Известия” от 18 апреля 1987г. Մանրամասները' А.Беккер, "У прошлого в плену". Газета "Сельская жизнь" от 24 декабря 1987г.

2 Հայկական գյուղերի տարածքներում ադրբեջանական գյուղեր հիմնելու պրակտիկան կիրառվել է նաև ԼՂԻՄ-ում: Հայտնի է, օրինակ, Ասկերանի շրջանի Դահրավ գյուղի տարածքում Լեսեոյե (կամ Կարագյավ) անվանմամբ ադրբեջանական գյուղ հիմնելու պատմությունը: Որոշ հայկական գյուղեր գրավվում էին ժողովրդագրական գրոհով, ինչպես, օրինակ, Խոջալուն: 1988-ին ադրբեջանցիներն արդեն հօգուտ իրենց էին թեքում բնակչության կազմի նժարը Տող, Քարաղբյուր հինավուրց հայկական գյուղերում:

52

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

Արևմուտքը և դարաբաղյան շարժումը 1988-1989թթ.

Արևմուտքը 20-րդ դարում այլ առիթներ է ունեցել իր վերաբերմունքը դրսևորելու Ղարաբաղի նկատմամբ: Հայտնի է Անգլիայի բացասական դերն արցախյան հարցում 1918-1920թթ., երբ որպես նահանգապետ Բաքվում հայտնված անգլիական գեներալ Թոմսոնը վերջնագրային բնույթի պահանջներ էր ներկայացնում արցախցիներին' նրանցից Բաքվին ենթարկվելու համաձայնություն ստանալու համար: Հայտնի է նաև, որ 1918թ. գերմանական զորքեր են ուղեկցել Նուրի փաշայի հրամանատարությամբ Բաքուն գրոհող թուրքական զորքերին և թուրքերի հետ մեկտեղ քաղաքը հանձնելու վերջնա-գիր են ներկայացրել Բաքվի Հայոց ազգային խորհրդին: Բայց մենք «այդքան հեռու» չենք գնա: Որպես դիտարկումների մեկնակետ մենք կընդունենք ԽՍՀՄ լուծարման նախօրյակին թափ առած ղարաբաղյան շարժումը 1988թ.: 1988-1989թթ. ԱՄՆ և Եվրոպայի դիրքորոշումը ղարաբաղյան շարժման նկատմամբ կարելի է բնութագրել որպես ակնհայտ, բայց և զուսպ համակրանքի շրջան, որ նույնքան ակնհայտ զգուշավորության կնիք էր կրում: Արևմուտքն ամեն կերպ աշխատում էր ստվեր չնետել երկրի առաջնորդի անվան և գործի վրա, եթե խոսքն անգամ բացահայտ սայթաքումներին էր վերաբերում: Դա դրսևորվեց նույնիսկ սումգայիթյան ցեղասպանական ակտին Վաշինգտոնի տված գնահատականներում: Թվում էր ժողովրդավարության անունից ամեն չնչին առիթով խոսող «պաշտոնական Արևմուտքը» պետք է դատապարտեր կատարված ոճրագործությունը, ինչպես, ի դեպ, դա անում էին ողջ աշխարհի առողջ հասարակական ուժերը: Բայց ակնհայտ էր, որ արևմտյան մայրաքաղաքները հետ էին մնում իրենց երկրների հասարակական կարծիքից: Նրանք ուշիուշով հետևում էին, թե Մոսկվան ինչ գնահատական պիտի տա Սումգայիթիև, որպեսզի հանկարծ նրանից առաջ չանցնեն և ավելի խիստ գնահատական չտան: Այդ տեսակետից բնութագրական էր պաշտոնական Վաշինգտոնի պահվածքը: 1989թ. նոյեմբերի 19-ին ի պաշտպանություն ղարաբաղյան շարժման Կոնգրեսի ընդունած բանաձևում Վա-շինգտոնը սումգայիթյան ոճրի գնահատման հարցում «Մոսկվայից առաջ չանցնելու» իր կեցվածքը ներկայացրեց բաց տեքստով: Բանաձևի նախաբանի «նկատի առնելով, որ սովետական կառավարությունը 1988թ. փետրվարի 28-29-ին Սումգայիթում, Ադրբեջանում հայերի սպանությունը բնութագրել է

53

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

որպես «ջարդեր»...»1 ձևակերպումն այդ զգուշավորության ավելի քան թափանցիկ արձանագրումն էր: Ոճրի քաղաքական որակումը պաշտոնական Վաշինգտոնը թողնում էր Մոսկվայի հայեցողությանը1 2' ավելի խիստ գնահատականներով նրան հարվածի տակ չդնելու համար: Եվ Վաշինգտոնի այս վարքը «հանգիստ տեղավորվում» է այն վարկածում, որ ԽՍՀՄ առաջնորդը «ներառված» էր (եթե անգամ ենթադրենք, որ նա տեղյակ չէր այդ մասին) ԽՍՀՄ կազմաքանդման ծրագրերում: Այդ պահին նրան բնավ պետք չէր ներկայացնել որպես մի առաջնորդի, որի թողտվությամբ կատարվել էր սումգայիթյան ոճիրը:

Այն ձևակերպումները, որ տեղ էին գտել Կոնգրեսի վերը հիշատակված բանաձևում, սոսկ առաջին հայացքից էին խիստ: Այն ժամանակ Ստեփանա-կերտում և Երևանում փորձառություն չունեցող հայկական քաղաքական շրջանակները ոգևորված էին Կոնգրեսի ընդունած փաստաթղթով: Այն կոչ էր անում ԽՍՀՄ նախագահ Գորբաչովին «վերականգնել կարգուկանոնը, անմիջապես վերականգնել տնտեսական կառույցների գործառումը և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների մատակարարումը, ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգությունը հարձակումներից և շարունակել երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խաղաղ կարգավորման շուրջ.»3: Ամեն ինչ ասված է ժողովրդավարության բարձր սկզբունքների անունից: Կոնգրեսը հուսադրում էր ղարա-բաղցիներին, որպեսզի նրանք հանկարծ չհուսահատվեն, և չէր մեղադրում երկրի ղեկավարին Սումգայիթում հայերի ջարդերը չկանխելու համար, մի բան, որ նա պարտավոր էր և կարող էր անել:

Ղարաբաղը 1սՍՀՄմասնատման ծրագրում, նոր բովանդակության վերագրում ւիութենական հանրապետությունների սահմանների անձեոնմխեյխււթյանը

ԱՄՆ Կոնգրեսն իր բանաձևն ընդունեց այն ժամանակ էր, երբ արդեն Կրեմլն արտահայտել էր իր տեսակետը խնդրի իրավական կարգավորման վերաբեր-

1 «Коммунист» օրաթերթ, 23 նոյեմբերի 1989թ.:

2 Իսկ վերջինս 1988-ի հունիսին ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի միջոցով վճռականորեն մերժել էր տեղի ունեցածը ցեղասպանություն որակելուց, մինչդեռ օբյեկտիվ դիտարկման դեպքում այն չէր կարող ստանալ այլ բնութագրում:

3 1989թ. նոյեմբերի 19-ին ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումների արդյունքում Կոնգրեսի ընդունած թիվ 178 բանաձևի լրիվ տեքստին կարելի է ծանոթանալ համացանցում' http//Thomas.loc.gov/cgi-bin/query/D?c101:1:./temp/-c101evJtWu:

54

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

յալ: Կենտրոնի փորձագետները խնդրին նվիրված հեռուստահաղորդումներում այդ դիրքորոշումը ձևակերպել էին հետևյալ կերպ' ինքնավար մարզը Ադր. ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ տեղափոխելու համար հարկավոր է ստանալ Բաքվի համաձայնությունը, քանի որ ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն միութենական հանրապետության սահմանները կարելի է փոխել միայն նրա համաձայնությամբ: Հղում էր կատարվում երկրի Հիմնական օրենքի 78-րդ հոդվածին: Ի դեպ, նույնն ասվում էր ինքնավար մարզի սահմանների մասին: Ոչ Բաքուն և ոչ էլ որևէ միութենական վերադաս ատյան կամ կառույց իրավասություն չուներ փոխելու ինքնավար մարզի սահմաններն առանց մարզի համաձայնության:

Թվում էր, թե իրադրությունը ներկայացվում է իրավունքի անունից և իրավունքի լեզվով: Սակայն նման փաստարկումը Կենտրոնի վարքի սկզբունքային փոփոխության մասին էր վկայում: Մինչ այդ հանրապետությունների և ինքնավար կազմավորումների սահմանների տասնյակ փոփոխություններ էին կատարվել' առանց իրավական լուրջ իմաստ վերագրելու միութենական հանրապետությունների սուվերենության մասին ԽՍՀՄ Սահմանադրության 78 հոդվածին: ԽՍՀՄ որպես միասնական պետության գաղափարն ինքնին գերակա էր դիտվում ազգային-պետական կառուցվածքի սուբյեկտներին (միութենական հանրապետություններին և ինքնավար կազմավորումներին) վերաբերող սահմանադրական դրույթների նկատմամբ: Կար սահմանադրություն, բայց և կար երկրի կոմկուսի կողմից իրագործվող քաղաքական պրակտիկա, որն անհրաժեշտ դեպքերում իրավական ու քաղաքական «փաստարկներով» հիմնավորումներ էր տալիս հանրապետությունների և ինքնավարությունների սահմանների փոփոխմանը, որոնք արդեն իսկ գիտակցվում էին որպես միասնական երկրի ներքին վարչական (այլ ոչ թե սուվերեն պետությունների) սահմաններ: Ամեն ինչ որոշվում էր ԽՄԿԿ քաղբյուրոյում, որի վճիռները պարտադիր էին նաև բարձրագույն օրենսդիր մարմնի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի համար: Առանց ստանալու Ռուսաստանի համաձայնությունը և առանց համապատասխան ձևականությունների ու ձևակերպումների Խրուշչովը 1956թ. Ղրիմը հանձնել է Ուկրաինային: Եվ նման շուրջ երկու տասնյակ դեպք կար գրանցված ԽՍՀՄ ներքին սահմանների վերանայման պրակտիկայում1: Բայց ահա Ղարաբաղի դեպքում ինչ-որ չափով անսպասելի

1 Նման 23 դեպքի ցուցակ բերված է «Статус Нагорного Карабаха в политико-правовых документах и материалах» (изд. Центра русско-армянских инициатив, Ер., 1995, стр. 93-96) գրքում:

55

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ձևով Կենտրոնն իրական իրավական բովանդակություն դրեց Սահմանադրության 78-րդ հոդվածում, երբ բոլորին հայտնի էր, որ ԽՍՀՄ ներքին քաղաքական կյանքի և սահմանադրության միջև աշխատող կապեր չկային: Իհարկե, կարելի է ենթադրել, որ դա արվում էր հանրային կյանքի ժողովրդավարացման հռչակված ուղեգծի հունում: Կարելի է: Սակայն մյուս կողմից ակնհայտ էր, որ այդ ձևով Կենտրոնն օրինական է դարձնում բռնություններով Լեռնային Ղա-րաբաղի ժողովրդին պարտադրած ըստ էության չընդունված ապօրինի որոշում և փակում օրինական ձևով այն վերանայելու ճանապարհը: Փաստորեն, Կենտրոնը Ադր. ԽՍՀ ոչ լեգիտիմ սահմանները ներկայացրեց որպես անձեռնմխելի: Այս մոտեցումը միայն Ադր. ԽՍՀ սահմաններին չէր վերաբերում: Այն հնչեց որպես միութենական հանրապետությունների ինքնիշխանությանը նոր որակ վերագրելու մոտեցում և խթանեց նրանցում կենտրոնախույս ուժերի ակտիվացումը: Բնական է, որ դա արվում էր խորհրդային սոցիալիզմին ժողովրդավարության նոր որակներ պատվաստելու հայեցակարգի համաձայն: Բայց նկատել է պետք, որ հրապարակայնության և հասարակական կյանքի ժողովրդավարացման հետ Սահմանադրության այդ 78-րդ կետը խիստ միջնորդավորված և նույնիսկ հեռավոր կապեր ուներ, իսկ ահա երկրի կազմաքանդման նախագծում (եթե ընդունենք, որ այդպիսին կար) այն պիտի անմիջապես կատարեր տրոհման արացացուցչի դեր:

Ղարաբաղյան խնդրի համատեքստում ԽՍՀՄ Սահմանադրության 78-րդ հոդվածին «նման լրջություն հաղորդելը» անակնկալ մի բան էր երկրի ներքաղաքական կյանքում: Միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում զգացին, որ իրենց հանրապետությունները, որոնցից օտարված էին սուվերենության բոլոր կարևոր ատրիբուտները, կարող են հավակնել ավելի բարձր ինքնուրույնության: ԽՍՀՄ-ը լքելու իրավական աշխատակարգը, որի մասին մտածելն անգամ մինչ այդ անիմաստ էր թվում, «ընդհանուր խոսակցության» թեմա դարձավ: Այդ քննարկումներում դժվար չէր բացահայտել, որ երկրի Հիմնական օրենքը միութենական հանրապետությունների սուբյեկտների սուվերենությունն ըստ էության հանգեցնում է նրանց սահմանների սոսկ թղթի վրա գրված անձեռնմխելիությանը: Պարզվեց, որ նրանում ոչ մի հոդված չկար, որով իրավաբանորեն ապահովվեր ու կանոնակարգվեր, օրինակ, ԽՍՀՄ-ից հանրապետությունների դուրս գալը: Այդպես 1989թ. ընթացքում քաղաքական օրակարգի համար նախապատ-

56

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

րաստվեց 1990թ. ապրիլի 3-ին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի կողմից ընդունված «Միութենական հանրապետության ԽՍՀՄ-ից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքը1: Իսկ հետո, 1990-ի դեկտեմբերին, Գորբաչովի նախաձեռնությամբ հանրապետությունների իրական ինքնուրույնության ընդլայնման կամ ինքնիշխանության բարձրացման նույն քաղաքական գծի վրա օրակարգում հայտնվեց նոր միութենական դաշնագրի նախագիծը:

Այստեղ կարևոր է նկատել, որ Արևմուտքն ամենատարբեր ձևերով, բայց նրբանկատորեն քաջալերում էր Գորբաչովի քայլերը և դրան զուգահեռ դարձյալ զուսպ շեշտադրումներով սատարում ղարաբաղյան շարժմանը: 1989թ. նոյեմբերի 19-ին Կոնգրեսի ընդունած և վերը հիշատակված թիվ 178 բանաձևի ձևակերպումները ցույց են տալիս, թե ինչ զգուշությամբ են ընտրված ձևակերպումները: Կոնգրեսը հորդորում է ԽՍՀՄ ղեկավարությանը

ղարաբաղյան խնդրի համար գտնել այնպիսի լուծում, «որը կհամապատասխանի մարզի ժողովրդի հայացքներին»: Փաստաթուղթը կազմողները, իհարկե, կարող էին այդ բառերի փոխարեն հիշատակել ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքը, քանի որ տեքստում տեղ գտած արտահայտությունն, ըստ էության, մարզի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգելու կոչ էր: Կարող էին հենց այդպես էլ ձևակերպել հորդորը, բայց խուսափել են ինքնորոշման սկզբունքի ուղղակի մատնանշումից: Նման խնդիրներով ծանրաբեռ բազմազգ ԽՍՀՄ-ի համար այդպիսի հղումը 1989-ին կարող էր ընկալվել որպես երկիրը մասնատելու ուղղակի կոչ, ինչն այդ պահին բնավ նպատակահարմար չէր լինի: Ոչ միայն հիշատակված թիվ 178 բանաձևում, այլև 19881991 թթ. Կոնգրեսի ընդունած փաստաթղթերում վերլուծական աչքը կարող է տեսնել ոչ թե ԽՍՀՄ ներքին գործերին չմիջամտելու ԱՄՆ իշխանությունների կեցվածքը կամ դրանով պայմանավորված նրանց նրբանկատությունը (ինչպես կարող է թվալ առաջին հայացքից), այլ մինչև 1991թ. ԽՍՀՄ-ում ծավալված իրադարձությունների նկատմամբ հրապարակայնորեն չբարձրաձայնված որոշակի քաղաքական ծրագրի գոյությունը: Կոնգրեսի բանաձևերում ոչ այնքան նրբանկատություն պետք է փնտրել ու տեսնել, որքան հաշվարկ ու հաշվենկատություն: Անբնական կլիներ, եթե Միացյալ Նահանգների նման երկիրը Գորբաչովի իշխանության գալուց և, առավել ևս, սումգայիթյան եղեռնից հետո

1 Տե ս Закон СССР от 3 апреля 1990 года «О порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР» // Ведомости СНД и ВС СССР, 1990, № 15, с. 252.

57

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

չունենար ԽԱՀՄ-ում ծավալվող իրադարձությունների հնարավոր սցենարների փաթեթ կամ դեպքերի վրա ազդելու մշակված գործողությունների ու դրանց մշտադիտարկման ծրագիր: Դարավերջին աշխարհաքաղաքական գործընթացներն ուղղորդելու Արևմուտքի և նրա առաջատարի անթաքույց հավակնությունների համատեքստում նման ծրագրի բացակայությունն ուղղակի բացառվում է: Խնդիրը, ինչպես արդեն նշել ենք, այն է, թե որն է եղել այդ կոնկրետ, արդեն գործողության մեջ դրված ծրագիրը: Քաղաքական այն վարկածը, որը մեր կողմից այստեղ առաջադրվում և հիմնավորվում է, հետևյալն է. արդեն 1988թ. Արևմուտքը և, առաջին հերթին, նրա առաջատար ԱՄՆ-ը հետամուտ էին 1սԱՀՄ-ն ըստ միութենական հանրապետությունների լուծարելու (տրոհելու, կազմաքանդելու) ծրագրի իրագործմանը: Մենք հետագա մեր շարադրանքում դա կանվանենք Հիմնական ծրագիր:

Մենք դա որակում ենք որպես քաղաքական վարկած միայն այն պատճառով, որ ծրագրի հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր և փաստեր դեռ գաղտնազերծված կամ բացահայտված չեն: Իրականում բուն ծրագիրն իր վերջնարդյունքի բանաձևման տեսքով բացահայտվել է 1991-ի նոյեմբերին, երբ ԱՄՆ պետքարտուղար Բեյքերը հայտարարեց, որ հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ը նորանկախ պետությունները կճանաչի նախկին միութենական հանրապետությունների սահմաններում: Մինչ օրս էլ այն դիտվում է իրադարձությունների օբյեկտիվ ընթացքով պայմանավորված և, ուրեմն, հենց 1991-ին ընդունված որոշում և կատարված քայլ: Դա էլ մեկ այլ վարկած է, և մենք համաձայն չենք դրան գտնելով, որ նման ծրագիր ԱՄՆ համապատասխան ծառայություններն ունեցել են վաղուց: Մեր առաջադրած դրույթի հիմնավորումը հանգում է մի կողմից 1988-1991թթ. իրադարձությունների, քաղաքական որոշումների և կարևոր փաստաթղթերի և մյուս կողմից նրա ու ԽԱՀՄ-ում ծավալված իրադարձությունների ներքին կապի և համատեղելիության բացահայտմանը: Այս հարցադրումով վերլուծաբանի առջև ծառացած խնդիրն առաջադրված «վարկածի աչքով» այդ տարիների իրադարձությունները գնահա-տելուն է հանգում հաստատելու կամ հերքելու համար ստուգվող վարկածը, ինչպես դա արվում է ցանկացած գիտական հետազոտության ժամանակ:

Երեք միջանկյալ հարց

Առաջադրված վարկածի կապակցությամբ անհապաղ պատասխան են պահանջում սկզբունքային բնույթի հետևյալ երեք հարցերը.

58

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

°

1. Ինչո ւ ԽՍՀՄ կազմաքանդման հնարավոր ամենատարբեր ծրագրերի մեջ նախապատվությունը տրվեց «տրոհում ըստ միութենական հանրապետությունների» տարբերակին:

ռ

2. ԽՍՀՄ բարձրագույն իշխանություններում տեղյա կ էին, արդյոք,

ռ

արևմտյան այդ նախագծի մասին: Եթե այո, ապա ինչպիսի ն էր նրանց վերաբերմունքը դրա նկատմամբ:

ռ

3. Համաշխարհային պատմական ընթացքի տեսակետից ինչպե ս պիտի գնահատվեն ԽՍՀՄ լուծարումն ու նրա հեռացումը միջազգային աս-

\ <օ ռ

պարեզից հետընթա ց էր այն, թե առաջընթաց:

Նախ առաջին հարցի մասին: Գաղտնիք չէր, որ «տրոհում ըստ միութենական հանրապետությունների» բանաձևը կողմնակիցներ կգտներ հենց միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում, որտեղ և գտնվում էին ԽՄԿԿ հիմնական ջոկատները և ազգայնական ուժերը: Այնպես որ, դժվար չէր հաշվարկել, որ միութենական հանրապետություններին իրական ինքնիշխանությամբ օժտելը ԽՍՀՄ-ը կազմաքանդելու հզոր լիցք ունի և հնարավոր մյուս տարբերակների մեջ ամենից ընդունելին պիտի լիներ երկըի տրոհման գործընթացը սահմանային վեճերով բարդացնելու առումով: Միութենական հանրապետությունները հոժարակամ մի կողմ պիտի դնեին անցյալից ժառանգած այդպիսի հարցերը անկախության ռեալ հնարավորության պատմական շանսը չկորցնելու համար: Հնարավոր ուղիների մեջ դա էր խորհրդային կայսրությունը «մասերի բաժանելու» ամենակարճ, ամենաար-դյունավետ, ամենաանվտանգ և, վերջապես, ամենաքիչ ծախսեր պահանջող ճանապարհը: Հետադարձ հայացք նետելո վ դժվար չէ նկատել, որ 1988-1990թթ. իրադարձությունների «ներքին տրամաբանությունը» հանգում էր հենց դրան: Այստեղ ճիշտ տեղն է արձանագրելու առաջադրված քաղաքական մեր վարկածի ստուգմանն ուղղված սեփական դիտարկումների գլխավոր արդյունքը 1988-1991թթ. ԽՍՀՄ-ում ծավալված գործընթացների և ոչ մի դրվագ կամ փաստ ոչ միայն չի հակասում առաջադրված վարկածին, այլև ուղղակիորեն հաստատում է այն:

ռ

Երկրորդ հարցի մասին: Տեղյա կ էր արդյոք ԽՍՀՄ քաղաքական վերնախավն այդ ծրագրի մասին: Սա հատուկ ուսումնասիրության թեմա է: Վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, որոնք ԽՄԿԿ գլխավոր քար-

59

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

տուղարին մեղադրում են գիտակցված ձևով ԽԱՀՄ-ը կազմաքանդելու մեջ, անկասկած, ելնում են այն կանխավարկածից, որ Գորբաչովը գիտեր դրա մասին և գործում էր ըստ այդ ծրագրի: Մենք նույնպես հակված ենք այդ տեսակետին, և դրան մեզ բերում են հենց ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ երկրի ղեկավարի կատարած կոնկրետ քայլերը: Սույն վերլուծությունը հատկապես դրան չի նվիրված, բայց 1988-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ մենք կամա-ակամա կանդրադառնանք հարցին այդ կողմից:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Կարևոր է ընդգծել, որ երկիրն ըստ միութենական հանրապետությունների մասնատելու պետության առաջին դեմքի մտադրությունը ոչ մի հարցում այնքան ակնհայտ չի դրսևորվել, որքան Ղարաբաղի շուրջ ծավալված

ռ

իրադարձություններում: Սակայն հարցն ունի նաև այլ կողմ: Արդյո ք կարող էր գլխավոր քարտուղարը միայնակ գլուխ բերել նման լայնամասշտաբ գործ: Այս հարցը նույնպես կարոտ է ուսումնասիրության: Բայց կան նաև կասկածից դուրս փաստեր: Օրինակ այն, որ Ալեքսանդր Յակովլևը ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյում եղել է Գորբաչովի ամենամերձավոր թիմակիցը և տարվող քաղաքականության գլխավոր գաղափարախոսներից մեկը: Կասկածից դուրս է, որ ԽԱՀՄ-ը կազմաքանդող «բրիգադի» անդամների ցուցակը նրանցով չի սահմանափակվում:

Եվ այսպես, եսԱՀՄ կագմաքանդմանը գիտակցված ձևով Գորբաչովի մասնակցությունն ամենից պարզ ու անառարկելի ձևով երևում է նրա «դարաբաղյան գործից», որը դեռ սպասում է իր ամբողջացմանը: Սակայն դա չի նշանակում, որ երկրի քաղաքական վերնախավում բոլոր անդամները տեղյակ էին, թե «ուր է տանում գործը» պետության ղեկավարը: Նրանցից շատերն ամենայն հավանականությամբ բանից անտեղյակ էին ընդգրկված այդ գործընթացում: Հետաքրքիր է, որ ոմանք Գորբաչովին հասկացան հետին թվով, ԽԱՀՄ փլգումից հետո, երբ, ինչպես ասում են, բանը բանից անցել էր: Բայց դա այլ ուսումնասիրության նյութ է: Այստեղ մեր առաջադրած վարկածի տեսակետից հարցի մեկ այլ կողմ պետք է ընդգծվի: Եվ դա այն է, որ ԽԱՀՄ տրոհումը պետք է քողարկվեր այլ ծրագրերով և կարգախոսներով: Դրանք կարող էին ունենալ խորհրդային սոցիալիզմի ժողովրդավարացման տեսական հիմնավորումների, երկրի սոցիալ-տնտեսական վերելքի խոստումնալից կարգախոսների բնույթ: Հրապարակայնության, վերակառուցման, արագացման դրույթների շուրջ ծավալված քննարկումները, դրանց ճակատագրական անհրաժեշտության մասին

60

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

քարոզները պետք է կատարեին հենց այդ դերակատարությունը: Իսկ այդ հարցերում օգնության ձեռք կարող էին մեկնել նաև արևմտյան փորձագետներն ու խորհրդատուները, որոնք հաճախ էին այցելում Կրեմլ:

Վերջին հարցի մասին: Այն դեռևս վերջնական պատասխան չի ստացել: Աշխարհաքաղաքական հավասարակշռության վերացումը և միաբևեռ աշխարհակարգ ձևավորելու ԱՄՆ փորձերի վերջին քսանամյակն ավելի կայուն ու անվտանգ չեն դարձրել աշխարհը: Մյուս կողմից լիբերալիզմի հաղթարշավը չի մեղմել համաշխարհային տնտեսության քրոնիկական բնույթ ստացած հիվանդությունները սոցիալական բևեռացումը, տնտեսական լիբերալիզմի ուղին ընտրած երկրների միջև հակասությունների խորացումը և այլն: Բնական է, որ հարցին պատասխանելու համար հետազոտողը պիտի դուրս գա խորհրդային սոցիալիզմի ձախողված օրինակի սահմաններից և հարցը քննարկի լիբերալիզմի պատմական հեռանկարների, սոցիալիզմի կերպափոխման այլ օրինակների դիտակետից:

Ղարաբաղը ԽՍՀՄ մասնատման ծրագրում (երկրորդ անդրադարձ).

դարաբաղյան հակամարտությունը միութենական հանրապետությունների ինքնիշխանության բարձրացման գործիք

Այսօր արդեն կարելի է հասկանալ, թե Վաշինգտոնն ինչու պիտի սատարեր ղարաբաղյան շարժմանը և Գորբաչովի նախաձեռնություններին միաժամանակ: Հարցի պատասխանը գրեթե ակնհայտ է' թե մեկում, թե մյուսում երևում էր ԽՍՀՄ լուծարման հեռանկարը: Ղարաբաղն այդ գործընթացներում հատուկ դերակատարություն է ունեցել: Այն կատարել է ամբողջ գործընթացը շարժման դնող առաջին լիցքի կամ, կարելի է ասել, ստարտերի դեր: Որպեսզի Հիմնական նախագիծը (ասել է թե' ԽՍՀՄ-ն ըստ միութենական հանրապետությունների տրոհելու նախագիծը) մեկնարկի, ղարաբաղյան շարժումը հենց սկզբից խորհրդային տարիների ոգով չպետք է ճնշվեր: Հակառակը պետք էր թողնել, որ այն թափ վերցնի, դառնա երկրի համար կարևոր խնդիր և «գլխավոր գործընթացի» արագացուցիչ: Ըստ էության, այդպես էլ արվեց: Գորբաչովին դժվար չէր ԽՄԿԿ քաղբյուրոյի անդամներին համոզել, որ խորհրդային տարիների մեթոդներով չի կարելի զսպել ղարաբաղցիներին, քանի որ դա հակասում է հրապարակայնության ու վերակառուցման հռչակված սկզբունքներին: Բայց միաժամանակ դժվար չէր համոզել, որ չի կարելի

61

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

բավարարել նրանց պահանջը, քանի որ այդ նախադեպն, իբր, կործանարար կլինի ԽՍՀՄ-ի համար: Սկզբից խոստումներ և «վարդագույն հույսեր» տրվեցին շարժման առաջնորդներին: Իսկ երբ մարզխորհրդի նիստը 1988-ի փետրվարի 20-ին ընդունեց Խորհրդային Հայաստանին վերամիավորվելու մասին դիմում-խնդրանքը, անմիջապես հետևեց մերժումը: Բայց ոչ այնպես, որ շարժումը կանգ առնի: Հարցին տրվեց կայուն և անլուծելի անհաշտության բնույթ: Չթողնել, որ շարժումը մարի և լուծում չտալ նրան' սա է ընթերցվում ղարաբաղյան շարժման 1988-1990թթ. պատմությանը վերաբերող իրադարձություններում և փաստաթղթերի փաթեթում:

Այդ եզրակացությանն են բերում հատկապես այդ ժամանակահատվածում Կենտրոնի ձեռնարկած քայլերը, որոնք ակնհայտորեն հակամարտությունը ձգձգելուն, լուծում չտալուն էին միտված: Ղարաբաղի շուրջ և դրանից հետո երկրի տարբեր մասերում (Ֆերգանա, Նովի Ուզեն և այլն) ծագած կոնֆլիկտներն այն քաղաքական ֆոնն էին, որի վրա առաջ էր տարվում Հիմնական ծրագիրը: Հիմնախնդիրների շարքում դարաբաղյանն ամենակարևորն էր, քանի որ անմիջապես շոշափում էր հանրապետությունների ինքնիշխանության թեման:

Սահմանադրության 78-րդ հոդվածի հիմքի վրա ղարաբաղցիների պահանջը մերժելն անխուսափելիորեն պետք է տաներ դեպի հանրապետու-թյունների' մինչ այդ միայն «թղթի վրա գրված» ինքնիշխանությանն իրական իրավական բովանդակություն տալուն: Բացառվում է, որ երկրի ղեկավարը դա չիմանար կամ գլխի չընկներ իրադարձությունների ծավալման ընթացքում: Ղարաբաղյան խնդիրն այդ համատեքստում ստանում է այն հարթակի դերը, որտեղից մեկնարկել է այդ գործընթացը1: «Ղարաբաղյան» փետրվարից

1 ԽՍՀՄ ազգային պետական կառուցվածքում ԼՂԻՄ կարգավիճակի մասին անդրադարձներում սովորաբար անուշադրության է մատնվում այն հանգամանքը, որ ինքնավար մարզը հիմնվել է որպես խորհրդային տիպի պետական կազմավորում: Ճիշտ է, հետագա տարիներին նկատվել է միութենական հանրապետությունների' որպես պետական կազմավորումների հատկանիշների ընդգծում, սակայն դա իրավական լուրջ բովանդակություն չի ստացել: ԽՍՀՄ ազգային պետական կառուցվածքում ինքնավար կազմավորումներն իրենցից օտարած և նրանց պետականության ատրիբուտներով օժտելու տեսակետից ինքնավար կազմավորումներն էականորեն չեն զիջել միութենական հանրապետություններին: Ժամանակագրորեն վերջին' 1977թ. ԽՍՀՄ Սահմանադրության մեջ միութենական հանրապետությունների և ինքնավար կազմավորումների կարգավիճակը սահմանված էր «ԽՍՀՄ ազգային-պետական կառուցվածքը» բաժնում, ինչն ուղղակի հաստատումն է այն բանի, որ ինքնավար կազմավորումներն ըստ երկրի Հիմնական օրենքի ունեին ազգային պետական կազմավորումների կարգավիճակ' ինքնորոշման ճանաչված իրավունքով: Սահմանադրորեն արձանագրված իրավական այդ փաստը նոր հաստատում գտավ 1991թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Միութենական հանրապետության ԽՍՀՄ-ից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքում, որն արտոնում էր ինքնավար կազմավորումներին' ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում ինքնուրույն որոշել իրենց ազգային պետական կարգավիճակը:

62

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

հետո ընդամենը երկու տարի պահանջվեց, որպեսզի երկրի օրենսդիր մարմինն ընդունի «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման մասին» օրենքը, որը դարձավ Հիմնական ծրագրի կենսագործման հաջորդ հանգրվանը:

Հետին թվով այդ օրենքի ընդունումը երբեմն ներկայացվում է որպես ԽՍՀՄ փլուզումը կանխելու քայլ: Դա արվում է այն հիմնավորմամբ, թե, իբր, միութենական հանրապետությունները չէին համարձակվի դուրս գալ ԽՍՀՄ-ից, քանի որ օրենքն արտոնում էր միութենական հանրապետությունների կազմում հայտնված ինքնավար կազմավորումներին և հավաք ապրող ազգություններին ինքնուրույն որոշել իրենց կարգավիճակի հարցը' ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում: Ինքնավարություններին իրավունք էր տրվում ընտրություն կատարել երեք հնարավոր տարբերակների միջև: Դուրս եկող հանրապետության հետ միասին լքել ԽՍՀՄ-ը, մնալ ԽՍՀՄ կազմում կամ ինքնուրույն որոշել իրենց ազգային-պետական կարգավիճակը' ընդհուպ մինչև անկախ պետության հռչակումը: Դա իրապես ինքնավար կազմավորումների ժողովուրդների ազատ ինքնո-րոշման իրավունքի ճանաչում կամ արդեն իսկ ճանաչված իրավունքի վերահաստատում էր' ամրագրված օրենքի ձևով: Առաջին հայացքից թվում է, թե իրենց կազմում ինքնավարություններ ունեցող հանրապետություններն իրոք չէին դիմի ԽՍՀՄ-ից դուրս գալու քայլին' իրենց սպառնացող մասնատման վտանգի պատճառով: Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ օրենքի պաթոսը հենց պետությունն ըստ հանրապետությունների մասնատելն էր: Բանն այն էր, որ մի շարք հանրապետություններ (օրինակ, մերձբալթյան հանրապետությունները, Հայաստանը, Մոլդովան) իրենց կազմում չունեին ինքնավար կազմավորումներ և անվարան կարող էին դիմել ԽՍՀՄ-ը լքելու քայլին սկիզբ դնելով երկիրը տրոհելու այլևս անկասելի գործընթացին: Իրադարձությունների նման ընթացքի կանխատեսումը 1990-ին քաղաքական բարձր պատրաստականություն չէր պահանջում1: Ընդամենը ութ ամիս անց 1990թ. դեկտեմբերին, երկրի նախագահն օրենսդիր իշխանությունների քննարկմանը ներկայացրեց ԽՍՀՄ-ը վերակազմավորելու մասին առաջարկը' նոր միութենական դաշնագրի նախագծի տեսքով: Համացանցը

1 Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, հենց այդ հանրապետությունները դարձան անկախության աննահանջ վճռականություն ցուցաբերողները 1991-ին:

63

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

լիքն է նախկին ԽՍՀՄ պետական և կուսակցական ղեկավար աշխատողների հոդվածներով, որոնցում հիմնավորվում է այն միտքը, որ միութենական նոր դաշնագրի շուրջ սկսված քննարկումները միտված էին ԽՍՀՄ-ը փլուզելու նույն նպատակին: Նոր նախագիծը Խորհրդային Միության 1977թ. Սահմանադրությանն ըստ էության որևէ նոր բան չէր կարող ավելացնել, քանի որ նրանում ԽՍՀՄ-ն արդեն սահմանված էր որպես ինքնիշխան հանրապետությունների դաշնություն: Նոր միութենական դաշնագիրը չէր կարող կանխել հանրապետությունների իրավունքների և լիազորությունների սահմանափակումը քաղաքական պրակտիկայում: 1977թ. Սահմանադրությունը տեսականորեն (կամ թղթի վրա) ապահովում էր այդ ինքնիշխանությունը: Բայց դրանք ձևական բնույթ էին ստանում իրական կյանքում, որտեղ տասնամյակներով հաստատված էր մի մշակույթ, որը հանրապետությունների և ինքնավար կազմավորումների իրավունքներն իրականում հանգեցնում էր ոչնչի: Այդ իմաստով անելիքները նոր քաղաքական պրակտիկա ձևավորելու մեջ էին, այլ ոչ թե մեկ այլ «սահմանադրություն» ընդունելու:

ԽՍՀՄ քաղաքական և տնտեսական համակարգի բարեփոխումը կարող էր առանց ցնցումների ծավալվել քաղաքական պրակտիկայի աստիճանական վերափոխման հարթությունում, ինչպես, օրինակ, դա տեղի ունեցավ Չինաստանում: Երկրի նախագահի համար նոր միութենական դաշնագրի շուրջ ստեղծված իրարանցումը, ինչպես գտնում են նրա ընդդիմախոսները, ըստ էության, նշանակում էր երկիրը նոր վայրիվերումների մեջ պահել: Այստեղ նորից պետք է ընդգծվի' եթե ԽՄԿԿ գլխավոր քարտուղարը կամ նույն ինքը' երկրի նախագահը պետությունը մասնատելու ծրագիր ունեցել էր, ապա դա եղել է ըստ միութենական հանրապետությունների տրոհման ծրագիր (ստորև կանդրադառնանք 1991-ի դեպքերին, որոնք, ինչպես կտեսնենք, հաստատում են այդ վարկածը): Ընդ որում, ամենահեշտ, ավելորդ գլխացավանք չհարուցող այդ ծրագրով անփոփոխ պիտի թողնվեին նաև միութենական հանրապետությունների ներքին բաժանումները' ինքնավար ազգային կազմավորումներն իրենց սահմաններով, քանի որ դրանցում կատարված ցանկացած փոփոխություն կարող էր խառնել բոլոր հաշվարկները: 1991-ին Հիմնական ծրագրի ձախողումը կարող էր կապվել Լեռնային Ղարաբաղի հետ, որը համառորեն պահանջում էր դուրս բերել իրեն Ադր. ԽՍՀ կազմից և վերամիավորել Խորհրդային Հայաստանին: Պարզ էր, որ նման նախադեպ չէր կարելի թույլ տալ: Այստեղից էլ հասկանալի է դառնում,

64

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

թե ինչու էր Կենտրոնը կերպափոխում 1989թ. ամռանը Տարազևիչի հանձնախմբի արած եզրակացությունները մինչև դրանք կդրվեին ԽՍՀՄ ԳԽ նոյեմբերյան նիստի քննարկմանը: Դրանցում (վերափոխված-խմբագրվածներում), այնուամենայնիվ, առաջարկ կար այն մասին, որ եթե նույնիսկ ինքնավար մարզը դուրս չբերվի Ադր. ԽՍՀ կազմից, ապա գոնե պետք է ուժեղացվի հատուկ կառավարման կարգավիճակը: Գզրոցը նետելով ներկայացրած առաջարկությունները Կենտրոնը 1989թ. նոյեմբերի 28-ին Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացրեց Հատուկ կառավարման կարգավիճակը վերացնելու մասին որոշման նախագիծը: Որոշումն ընդունվեց, և, ինչպես արդեն նշվեց վերը, միութենական հանրապետությունները դրանում տեսնում էին ԽՍՀՄ-ից դուրս գալու սկսված գործընթացի քայլերից մեկը: Չի բացառվում, որ 1988-ից ի վեր հարցին արդարացի լուծում տալու ղարաբաղցիների պահանջն անթաքույց համակրանքով պաշտպանող մերձբալթյան հանրապետությունների պատգամավորները հենց այդ պահից են կռահել կամ հստակ գիտակցել (դրսից նրանց կարող էին նաև բաց տեքստով հուշել) պետության ղեկավարի միտքը և սկսել իրենց վարքը մի տեսակ լռելյայն, առանց այդ մասին բարձրաձայնելու համաձայնեցնել նրա մտադրություններին:

1991-ի գարնանը երկիրը մտավ տրոհման անմիջական իրագործման փուլ: Մարտին երկրի ղեկավարը հանրաքվեի դրեց նորացված միության

ռ

մասին հարցը1: Արդեն իսկ հանրաքվեի դրված «Արդյոք Դուք անհրաժե շտ եք համարում Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պահպանումը...» հարցի ձևակերպումից դժվար չէր կռահել, որ այն կասկածի տակ է դնում հենց ԽՍՀՄ պահպանման անհրաժեշտությունը1 2:

1 Հետագայում իր հարցազրույցներում և ելույթներում ԽՍՀՄ նախագահն ամեն կերպ կատարվածի պատասխանատվությունը փորձում էր դնել Բորիս Ելցինի վրա: Ընթերցողը կարող է դրանում համոզվել 2011թ. փետրվարի 28-ին Պոզների հետ հարցազրույցից (http://www.youtube.com/watch? v=jGlSLdSZlN8):

2 Ռուսերեն բնագրում հարցադրումն այսպիսին էր. “Считаете ли Вы необходимым сохранение Союза Советских Социалистических Республик как обновленной федерации равноправных и суверенных республик, в которой будут в полной мере гарантироваться права и свободы человека любой нацио-налцьности?”. Հանրաքվեին մասնակցած բոլոր հանրապետությունների (այդ թվում և Ադր. ԽՍՀ) բնակչության ճնշող մեծամասնությունը 76%-ը, արտահայտվեց ԽՍՀՄ-ը պահպանելու օգտին: Այդ հանգամանքը հիմք ընդունելով ՌԴ Պետդուման 1996թ. մարտի 15-ին ընդունել է № 156-II ГД և №157-II ГД որոշումներն այն մասին, որ ԽՍՀՄ լուծարումը կատարվել է 1991թ. մարտի 17-ին ԽՍՀՄ բնակչության կամքին հակառակ և օրինական դիտվել չի կարող: № 156-II ГД թվակիր որոշումը կրում էր «ԽՍՀ Միության մեջ միավորված ժողովուրդների ինտեգրման խորացման և 1991թ. դեկտեմբերի 12-ի Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Դաշնային Հանրապետության Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմավորման մասին Պայմանագրի դենոնսացման մասին» որոշումը չեղյալ հայտարարելու մասին» վերտառությունը: Երկրորդը «Ռուսաստանի Դաշնության Ռուսաստանի համար 1991թ. մարտի 17-ի ԽՍՀՄ հանրաքվեի արդյունքների իրավական ուժի մասին» որոշումն էր, որն ընդունում էր, որ այդ հանրաքվեի արդյունքներն ուժի մեջ են:

65

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Մերձբալթյան հանրապետություններն ու Հայաստանը,Վրաստանը և Մոլդո-վան բոյկոտեցին հանրաքվեն ի ցույց դնելով ԽՍՀՄ-ից դուրս գալու իրենց վճռականությունը (Վրաստանից բացի մյուս բոլոր հանրապետություններն իրենց կազմում ազգային ինքնավար կազմավորումներ չունեին, ինչը նրանց թույլ էր տալիս շրջանցել 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վտանգները): Թե Մերձ-բալթիկայում, թե Հայաստանում իշխանության էին եկել նոր, ոչ կոմունիստական քաղաքական ուժեր, և այդ բոյկոտն ուներ նաև այն ենթատեքստը, որ նոր ուժերի քաղաքական խորհրդատուներն այլևս Մոսկվայում չեն նստում: ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեն չտվեց Հիմնական ծրագրի համար ցանկալի արդյունքներ: Հանրաքվեին մասնակցած ԽՍՀՄ քաղաքացիների 76%-ն արտահայտվեց ԽՍՀՄ-ը պահպանելու օգտին: Եթե ԽՍՀՄ նախագահն այլ նպատակ չունենար, ապա այդ հանրաքվեի արդյունքները կդարձներ ԽՍՀՄ պահպանման ամենահզոր իրավական կռվանը1:

Ղարաբաղը Հիմնական ծրագրի գփւավոր խոչընդոտ.

«Օղակ» պատժիչ գործողությունը

ԽՍՀՄ-ն ըստ միութենական հանրապետությունների կազմաքանդելուն ուղղված գլխավոր իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում ծավալվեցին 1991-ին: Խոսքն «Օղակ» գործողության մասին է: Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը 1991-ին մնում էր ԽՍՀՄ տրոհման Հիմնական ծրագրի ձախողման թիվ մեկ գործոնը: Հարցը կապված էր ոչ միայն միջազգային հնչեղության հետ, որ ձեռք էր բերել ղարաբաղյան հիմնախնդիրը: Կային նաև այլ հանգամանքներ, և գլխավորը դրանց շարքում 1989թ. դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի միացյալ նիստում ՀԽՍՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին համատեղ որոշումն էր1 2: Հայտնի է, որ (դեռևս) Խորհրդային Հայաստանի գլխավոր քաղաքական ուժն այդ ժամանակ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), դեմ էր «ՄԻԱՑՈՒՄ» որոշման ընդունմանը: Հայտնի է, որ գորբաչովյան Մոսկվան դեմ արտահայտվեց համատեղ նիստում ընդունված բանաձևին: Բայց նաև ակնհայտ էր, որ անհնարին է ՄԻԱՑՄԱՆ մասին

1 Նորից հիշեցնենք, որ մեր նպատակը ԽՍՀՄ լուծարմանը (կամ կազմաքանդմանը) դրական կամ բացասական գնահատական տալը և այդ գործում Մ.Գորբաչովին մեղադրելը չէ: Մենք փորձում ենք «ղարաբաղյան դիտակետից» երևույթների թիկունքնում տեսնել ԽՍՀՄ-ը պատմական ասպարեզից հեռացնելու ընթացքը և դրանում երկրի ղեկավարության վարքը:

2 Սումգայիթից սկսած միջազգային հանրային գիտակցության մեջ ձևավորվել էր կոնֆլիկտի կերպար, որտեղ Ստեփանակերտը գործում է իրավունքի, արդարության, իսկ Բաքուն բռնության և ցեղասպանության անունից: Ադրբեջանահայության ցեղասպանությունն առնվազն բարոյական բնույթի անհարմարություն էր առաջ բերում հարցը հօգուտ Բաքվի անվերապահ լուծելու փորձերում:

66

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄաեապաե

որոշումն իրավունքի տեսակետից որակել իբրև անօրինական: Ինքնորոշման ճանաչված իրավունքով օժտված ԽՍՀՄ ազգային պետական կառույցի երկու սուբյեկտներ ընդունել էին որոշում, որը լիովին համապատասխանում էր ժողովուրդների ազատ ինքնորոշման մասին միջազգային իրավունքի տառին ու ոգուն: Պատահական չէ, որ համատեղ որոշմանն իր մերժողական դիրքը ցուցադրելուց հետո Կենտրոնը հետագա փաստաթղթերում հորդորում էր հայկական իշխանություններին վերանայել այն և «վերականգնել նախկին սահմանադրական կարգը»: Այդ կոչերն ու հորդորները ընդունված որոշման օրինականության և իրավազորության ուղղակի ապացույցն էին:

Ղարաբաղը գորբաչովյան Կենտրոնի համար ԽՍՀՄ-ը տրոհելու պայթուցիկից դարձել էր Հիմնական ծրագիրը վտանգող գլխավոր գործոն: Այն հայտնվել էր միջազգային շրջանակների ուշադրության կենտրոնում: Վերջապես, պարզվել էր, որ այստեղ են Հիմնական ծրագրին դիմադրող ամենահամառ ուժերը: Երկրի նախագահը և ԽՄԿԿ գլխավոր քարտուղարը 1991-ին, երբ ԽՍՀՄ տրոհման գործընթացն ընդհուպ մոտեցել էր եզրագծին, պետք է վճռական միջոցներ ձեռնարկեր «ղարաբաղյան խոչընդոտը» վերացնելու համար: Մինչև 1991-ը ներքին սահմանների վերանայման այլ փորձեր էլ էին եղել: Օրինակ, 1990թ. հունվարի 19-ին Բաքվի հայկական ջարդերից անմիջապես հետո Խորհրդային Ադրբեջանից դուրս գալու մասին որոշում է ընդունվել Նախիջևանում: Սակայն դա ոչ մեկը լուրջ չի ընդունել, և այն որևէ հետևանք չի ունեցել: Ղարաբաղի դեպքն ուրիշ էր: Նորանկախ պետությունները միութենական հանրապետությունների սահմաններում «տեղավորելու» ծրագիրը լուրջ դիմադրության էր հանդիպում հենց Ղարաբաղի դեպքում: Եվ խնդիրը միայն մարզով չէր սահմանափակվում: ԼՂԻՄ-ին հարող Շահու-մյանի շրջանը և Խանլարի շրջանի դեռևս հայաբնակ գյուղերը (Գետաշենի ենթաշրջանը) ԽՍՀՄ լուծարման դեպքում նույնպես Հիմնական ծրագրի իրագործման խոչընդոտներ պիտի լինեին1, որովհետև արդեն իսկ արտահայտել էին մարզի հետ միավորվելու իրենց կամքը1 2: Որևէ նախադեպ անընդունելի

1 1989թ. հուլիսի 26-ին ժողպատգամավորների Շահումյանի շրջանի արտակարգ նիստը դիմում է Ադր. ԽՍՀ ԳԽ-ին քննարկել և դրական լուծել շրջանը ԼՂԻՄ կազմ մտցնելու հարցը: Միաժամանակ, նիստը նույն որոշմամբ դիմել է ԽՍՀՄ ԳԽ-ին իր հսկողության տակ վերցնել հարցի լուծումը և շրջանի բնակչության անվտանգությունը: Բնական է, որ ոչ Ադր. ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ոչ էլ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընթացք չտվեցին շահումյանցիների պահանջին:

2 1991թ. հունվարի 14-ին Ադր. ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունում է Շահումյանի շրջանը լուծարելու և այն ադրբեջանաբնակ Կասում-Իսմայիլովի շրջանին միացնելու որոշում: Պարզ էր, սակայն, որ շահումյանցիների համար դա թղթի վրա գրված մի բան էր, որը որևէ ազդեցություն չթողեց նրանց տրամադրությունների և մարզին վերամիավորվելու վճռականության վրա:

67

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

պիտի լիներ այդ ծրագրի հեղինակների համար: Լեռնային Ղարաբաղի դեռևս հայաբնակ մասի բռնի հայաթափումը (երկրամասի հյուսիսային շրջաններն արդեն հայաթափված էին) 1991-ին Կենտրոնի համար դառնում է ըստ Հիմնական ծրագրի շարժվելու միակ եղանակը:

Կարևոր է նկատել, որ Լեռնային Ղարաբաղի դեմ 1991-ին իրագործված «Օղակ» գործողությունը ԽՍՀՄ-ն ըստ միութենական հանրապետությունների տրոհելու ծրագրից դուրս բանական որևէ այլ բացատրություն չի ստանում1: «Օղակ» գործողությունը Գորբաչովը կարող էր գործողության մեջ դնել մինչև 1991-ը, ասենք, 1988-ին կամ 1990-ին: Բայց դա չի արվել, քանի դեռ Ղարաբաղը կատարում էր երկիրը ցնցումների մեջ պահելու գործոնի դերը: Իսկ ահա 1991-ին, երբ երկիրն արդեն կարող էր փլուզվել նաև առանց Ղարաբաղի, այն դարձավ Հիմնական ծրագրի իրագործման խոչընդոտը:

Բնական է, որ պատժիչ գործողությունն ամենաթույլ կետերից պիտի սկսվեր: Դրանք մարզի սահմաններից դուրս գտնվող Խանլարի շրջանի հայկական գյուղերն էին: Նախորդ տարիների փորձն արդեն ցույց էր տվել, որ ադրբեջանցիները դա անկարող են անել սեփական ուժերով: Հայկական ինքնապաշտպանական խմբերը կռվում էին անձնազոհաբար, քանի որ պաշտպանում էին իրենց պապենական հողերն ու իրենց տները: Ահա թե ինչու, «խախտելով խաղի բոլոր կանոնները», երկրի նախագահը Գետաշենի ենթաշրջանի հայկական գյուղերի (Գետաշեն, Մանաշիդ, Բուզլուխ) հայա-թափման համար ադրբեջանական կողմի տրամադրության տակ դրեց խորհրդային բանակի ուժերը1 2: Հայտնի է, թե խորհրդային բանակն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ն ինչ բռնությունների են դիմել 1991-ի ապրիլ-մայիսին այդ գյուղերի բնակչության տեղահանության համար3: 1991թ. հուլիսի 4-ին երկրի

1 Մյուս գրեթե անհավանական բացատրությունը Գորբաչովի հայատյացությունը կարող էր լինել:

2 «Мемориал» կազմակերպության դիտորդները հետևյալ կերպ են փաստել խորհրդային ներքին գործերի և բանակային ուժերի մասնակցությունն «Օղակ» գործողությանը. «Ընդհանուր առմամբ, նրանք ոչ միայն չէին խոչընդոտում բնակիչների բռնի տեղահանմանը, այլև օգնում էին ադրբեջանական ՕՄՕՆ-ի աշխատակիցներին իրականացնել բռնի տեղահանում։ Գոյություն ուներ աշխատանքի ինքնատիպ բաժանում. զինվորականները շրջափակում էին գյուղը, իսկ ՕՄՕՆ-ականները գործում էին գյուղի ներսում», http://www.memo.ru/hr/hotpoints/karabah/Getashen/ chapter1.htm#_VPID_2։

3 Ահա թե ինչպես է նկարագրել դեպքերի ականատես ռուս գրող Ինեսա Բուրկովան. «6 մայիսի 1991թ.։ Թալանում, այրում են տները։ Ե վ զինվորները, և ՕՄՕՆ-ականները, որոնք վերադարձել են գյուղ։ Պատանդ վերցված տղամարդկանց մահացու ծեծի են ենթարկում։ Ռուս կապիտանը փորձեց պաշտպանել։ Ադրբեջանցի ՕՄՕՆ-ականը դեմն առավ. «Քեզ վճարել են, ձայնդ կտրիր»։ Նա հեռացավ թքելով։ Վերսկսվեցին գնդացիրների, ավտոմատների կրակահերթերը։ Ծերունիները խմբվեցին, կրակը նրանց էր ուղղված։ Սպանվածներն ընկնում են։ Մյուսները հազիվ ողջ, դուրս են սողում տներից սպասելով մահվան եզրին։ Հիվանդ տատիկին անկողնու մեջ սպանեցին։ 50 տարեկան Մելսիկ Սողոմոնյանին սպանեցին։ Նա պառկած էր. ոտքերը հիվանդ էին։ Վարորդ էր։ Խանլար-Գետաշեն երթուղում էր աշխատում։ Նրան շատերը գիտեին։ Մի ինչ-որ ադրբեջանցի ՕՄՕՆ-ական կացնահարեց նրան անկողնում», http://sumgait.info/ring/seda-vermisheva/karabakh-deportation-6.htm.

68

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

ղեկավարի մտադրություններից անտեղյակ անկախ քաղաքական գործիչների, փորձագետների, լրագրողների, դիտորդների համար անսպասելի և անբացատրելի ձևով ԽՍՀՄ նախագահի հրամանագրով վերացվեց արտակարգ իրավիճակի ռեժիմը Շահումյանի շրջանում (մամուլում որոշումը բացահայտ սխալ որակող հոդվածներ հայտնվեցին): Արտակարգ իրավիճակի վերացումն ըստ էության նշանակում էր, որ ադրբեջանական գյուղերում տեղակայված ՕՄՕՆ-ականները կարող են անարգել հարձակումներ գործել հայկական գյուղերի վրա: 1991-ի մայիսից «Օղակ» գործողությունը ծավալվեց նաև ԼՂԻՄ հարավային մասում' Հադրութի շրջանում և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում: Հաշվարկը նույնն էր' հայաթափել մարզի սահմանամերձ հայկական գյուղերը' համընդհանուր խուճապ առաջացնելու և մարզի հայա-հոծ մասերում տեղահանությունը հեշտացնելու համար1: «Օղակ» գործողությունը կարող էր վերջ դնել հայկական ինքնավար մարզի գոյությանը, եթե մինչև օգոստոս ղարաբաղցիները խուճապի մատնվեին և զանգվածաբար լքեին իրենց բնակավայրերը: Դա տեղի չունեցավ: Հակառակը' մարդկանց չէր լքում հավատը, և դիմադրում էին բռնություններին' ինչով կարող էին: Չի կարելի անտեսել նաև մեկ այլ հանգամանք: Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները հայտնվել էին Խորհրդային Միության ազատախոհ մտավորականության և համաշխարհային հասարակության ուշադրության կենտրոնում: Բազմաթիվ ռուս մտավորականներ' պատգամավորներ, գրողներ, լրագրողներ, ոչ միայն զանգվածային լրատվամիջոցներում իրենց ելույթներով էին պաշտպանում պապենական հողում ապրելու արցախահայե-րի իրավունքը, այլև ամենաթեժ տեղերում անձամբ էին փորձում կանխել կամ անհրաժեշտության դեպքում պաշտպանել խաղաղ բնակչության իրավունքները: Վերջապես, հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ռուս զինվորականները, արհամարհելով վերևի հրահանգները, զանազան հնարքներով օգնում էին ղարաբաղցիներին: Դրանք այն զինվորականներն էին, որոնք դեպքերի անմիջական մասնակիցները լինելով համոզվել էին, որ Կենտրոնը վարում է անարդարացի հակահայ քաղաքականություն և խղճի թելադրանքով փորձում էին ծառայողական պարտքի սահմաններում մեղմել այդ քաղաքականության դաժան բնույթը: Նրանցից շատերը Կենտրոնի այդ քայլերն ընկալում ու որակում էին որպես հակառուսական և հակապետական:

1 1991-ի մայիս-օգոստոս ամիսներին հայաթափվեցին Հադրութի շրջանի Քարինգ, Առաքյալ, Բանարար, Կարմրաքար, Սարալանջ, Արևշատ և Քարագլուխ, Շուշիի շրջանի Եխծահող և Հինշեն սահմանային գյուղերը:

69

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Գորբաչովյան Մոսկվային չհաջողվեց «ղարաբաղյան խոչընդոտը» վերացնել մինչև օգոստոս, երբ պետք է տեղի ունենար նորացված միության հանրաքվեն: Սակայն օգոստոսի 20-ին նշանակված հանրաքվեն տեղի չունեցավ:

Օցոսւռոսյաե խռովությունը ԽՍՀՄ ւոյահման համատեքստում. Ղարաբաղյան «խոչընդոտը» վերացնելու Կենտյանի վերջին ճիգերը

Օգոստոսի 18-ին, երբ երկրի ղեկավարը հանգստանում էր Փարոսում, Մոսկ-վայում տեղի ունեցավ խռովություն: Ցայսօր օգոստոսյան խռովությունը հստակ քաղաքական գնահատականներ չի ստացել: Հայտնի չեն խռովության հղացման կոնկրետ մանրամասներն ու շարժառիթները: Պարզ չէ, թե ինչու ԽՍՀՄ փրկությամբ մտահոգ քաղաքական բարձրաստիճան գործիչները ձախողեցին հենց ԽՍՀՄ փրկության համար նախատեսված հանրաքվեն (գոնե այդպես էր ներկայացվում միջոցառումը): Օգոստոսին արդեն հայտնի էին մարտյան հանրաքվեի արդյունքները, որոնք հաստատում էին, որ ԽՍՀՄ ազգաբնակչության երկու երրորդից ավելին կողմ է ԽՍՀՄ-ը որպես նորացված դաշնային պետություն պահպանելու գաղափարին: Հանրաքվեն փաստորեն իրավական հիմքեր պիտի տրամադրեր Մոսկվային միասնական դաշնային պետության պահպանման համար: Տրամաբանական այդ փաստարկը դժվար թե անհասանելի լիներ քաղաքական հեղաշրջմանը մասնակցած այնպիսի գործիչների համար, ինչպիսիք էին Լուկյանովը, Յանաևը, Յազովը... Հայտնի չէ նաև, թե ինչու հենց այդ օրերին պիտի երկրի ղեկավարը ծովափնյա հանգիստ վայելելու ցանկություն ունենար, երբ դա կարող էր անել հանրաքվեից հետո1: Խելքին մոտ որևէ բացատրություն չեն ստանում իշխանությունն այդ օրերին իրենց ձեռքը վերցրած մարդկանց անգործությունն ու անճարակությունը:

Ի վերջո, «խռովարարների» միակ նշանակալից գործը ԽՍՀՄ-ը փրկելու հանրաքվեի ձախողումը դարձավ: Եվ այսպես, խռովության կապակցությամբ ծագող բազմաթիվ այլ հարցեր պատասխաններ չունեն մինչ օրս: Բայց ահա ԽՍՀՄ տրոհման Հիմնական ծրագրի համատեքստում այդ բոլոր հարցերը

1 2008թ. ռուսական առաջին հեռուստաալիքով Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցի ժամանակ Գորբաչովը «խոստովանեց», որ ափսոսում է Փարոս հանգստի գնալու համար. «.. .պետք չէր Փարոս մեկնել 1991թ. օգոստոսին: Կարծում եմ, Խորհրդային Միությունը կպահպանվեր...»: Սակայն օգոստոսյան դեպքերին նախորդած և հաջորդած դեպքերը հաստատում են հակառակը: Փարոսից Մոսկվա վերադարձած Գորբաչովը սեպտեմբերի 6-ին ստորագրեց մերձբալթյան հանրապետությունների անկախության ճանաչման մասին փաստաթուղթը:

70

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

ստանում են համոզիչ և նույնիսկ սպառիչ պատասխաններ: Այդ դիտակետից հասկանալի է դառնում այն անթաքույց համակրանքը, որ ԽՍՀՄ նախագահն ուներ ադրբեջանական կողմի նկատմամբ հատկապես այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղն այլևս պետության կազմաքանդման գործընթացի գլխավոր շարժիչը չէր (առանց Ղարաբաղի էլ ԽՍՀՄ տրոհման գործընթացն ըստ երևույթին 1990-ի կեսերից անդառնալի բնույթ էր ընդունել) և արդեն խոչընդոտում էր վերակառուցման գլխավոր նպատակի երկիրն ըստ հանրապետությունների տրոհելու նախագծի իրագործմանը: Դա դրսևորվեց ոչ միայն «Օղակ» գործողության ընթացքում, երբ խորհրդային զինված ուժերի' Կիրովա-բադում տեղակայված 23-րդ դիվիզիան դրվեց Բաքվի իշխանությունների տրամադրության տակ, այլև նույնիսկ օգոստոսյան խռովությունից հետո, երբ միութենական կառույցներն արդեն կաթվածահար էին: Այս անգամ երկրի կառավարման իրավասություններն ու լիազորությունները փաստորեն կորցրած նախագահն ամեն ինչ արեց, որպեսզի Բաքուն ավելի շատ զենք ու զինամթերք ձեռք բերի հարցն ինքնուրույն կերպով հօգուտ իրեն լուծելու համար:

Օգոստոսյան խռովությունից հետո ԽՍՀՄ-ը մտավ ապամոնտաժման եզրափակիչ փուլ: Փարոսից Մոսկվա վերադարձած Գորբաչովն օգոստոսի 25-ին հապճեպ վայր դրեց ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները և հայտարարեց ԽՄԿԿ-ից դուրս գալու որոշման մասին1: Օգոստոսի 30-ին անկախություն հռչակեց Ադրբեջանական Հանրապետությունը: Սեպտեմբերի 6-ին Գորբաչովը որպես երկրի նախագահ, ստորագրեց մերձբալթյան հանրապետությունների անկախության ճանաչման փաստաթուղթ: Նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղար Բեյքերն ի լուր աշխարհի հրապարակեց հետխորհր-դային տարածքում նորանկախ հանրապետությունները նախկին միութենական հանրապետությունների սահմաններում ճանաչելու իր երկրի դիրքորոշումը: Դա առնվազն 1985-1986-ից ի վեր գոյություն ունեցող, բայց լռության քողի տակ պահվող ԽՍՀՄ տրոհման Հիմնական ծրագրի քողազերծում-բա-ցահայտումն էր, ծրագիր, որի իրագործման համար հնարավոր ամեն ինչ արել էր ԽՄԿԿ գլխավոր քարտուղարն ու երկրի առաջին և վերջին նախագահը: Տրված առաջադրանքի մասշտաբները և բարդությունը հաշվի առնելով կարելի է արձանագրել, որ այն կատարվել է ոսկերչական ճշգրտությամբ:

1 Ակնհայտ էր, որ ԽՄԿԿ շարքերը լքելու պատճառը հանգստյան օրերին Մոսկվայում տեղի ունեցած խռովությունը չէր: Նման որոշումը հասունանում է տարիների կամ գոնե ամիսների ընթացքում:

71

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

Հիմնական ծրագրի ստվերը հեւոխռրհրդային զարգացումներում

Միջազգային հանրությունը հետխորհրդային տարածքում չկարգավորված ընդամենը մի քանի կոնֆլիկտային խնդիրներ «ժառանգեց», որոնց թվում նաև դարաբաղյան հիմնախնդիրը: Միջազգային զինված հակամարտության

բնույթ ընդունած հակամարտության կարգավորումը 1992-ին հայտնվեց ԵԱՀԿ հովանու տակ: Արևմուտքը հավատարիմ մնաց Հիմնական ծրագրի գլխավոր դրույթին որպես հակամարտության կարգավորման կանխապայման ընդունելով նախկին միութենական հանրապետությունների (այդ թվում և Ադրբեջանական Հանրապետության) տարածքային ամբողջականությունը, նորանկախ Ադրբեջանական Հանրապետությունը ճանաչելով նախկին Ադր. ԽՍՀ սահմաններում: Անտեսվեց այն հանգամանքը, որ վերջինս միակն էր նախկին միութենական հանրապետությունների շարքում, որ միջազգային գործող պայմանագրերի համաձայն չուներ Ադր. ԽՍՀ սահմաններում անկա-խանալու իրավունք: Անտեսվեցին միջազգային իրավունքի տեսակետից ԼՂՀ կայացման անբասիր լինելու և Լեռնային Ղարաբաղում 1989-ից ի վեր Բաքվի փաստական քաղաքական, տնտեսական ու վարչական վերահսկողության բացակայության հանգամանքները: Անտեսվեցին 1988-1989թթ. ղարաբաղյան շարժմանը սատարող Արևմուտքի հայտարարություններն այն մասին, որ խնդրին պիտի տրվի այնպիսի լուծում, որն «իրապես կարտացոլի այդ մարզի ժողովրդի հայացքները»: Վերջապես, անտեսվեց ադրբեջանահայության ցեղասպանության փաստը1:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դեպքում ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի հիմնարար սկզբունքն արհեստականորեն հակադրվեց տարածքային ամբողջականության սկզբունքին և հավասարեց-

1 Այս վերջին հանգամանքը հատուկ ընդգծման կարիք ունի: Պատմությունը կարծես կրկնվեց: 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունն իրագործած Թուրքիան պատժվելու փոխարեն յուրահատուկ պարգևատրություն ստացավ: Գզրոց նետվեց Սևրի պայմանագիրը, Հայոց ցեղասպանության թեմայի վրա դրվեց «լռության փական»: Նույն մոտեցումը հետխորհրդային շրջանում Արևմուտքը դրսևորում է ադրբեջանահայության ցեղասպանության հարցում, որը Հայոց ցեղասպանության նույն հանցագործ ծրագրի շարունակությունն է Արևելյան Անդրկովկասի տարածքներում: Արևմտյան Հայաստանում և Արևելյան Անդրկովկասում հայերի ցեղասպանությունն իրագործման մեթոդների տեսակետից շատ նմանություններ ունի: Բավական է ասել, որ երկու դեպքում էլ հանցագործության անմիջական իրագործողը թուրքն էր: Երկու դեպքում էլ հայերին կոտորում էին իրենց հայրենիքում, բնակության իրենց հազարամյա վայրերում: Բայց կան նաև տարբերություններ: Եթե Արևմտյան Հայաստանում խոսք կարող է լինել կայսրության ժողովուրդներից մեկի ցեղասպանության մասին, ապա երկրորդ դեպքում խոսքը ոչ միայն բնիկ, այլև Ադր. ԽՍՀ հիմնադիր ժողովրդի ցեղասպանության մասին է: Կա նաև երկրորդ տարբերությունը: Եթե արևմտահայության' տասնամյակների դավադիր լռության քողի տակ պահված ցեղասպանության մասին այսօր խոսում է ողջ աշխարհը, ապա ադրբեջանահայության ցեղասպանության թեման դեպքերից քառորդ դար հետո քաղաքական արգելքի տակ է մնում:

72

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

վեց դրան, չնայած վերջինիս բուն գաղափարը և ինքը սկզբունքը, պատմականորեն, տրամաբանորեն, իրավաբանորեն ածանցվում են ինքնորոշման

սկզբունքից:

Ինքնին պարզ էր, որ եթե Բաքվին հաջողվեր 1991-1994թթ. կոտրել Արցախի դիմադրությունը և շարունակեր ցեղասպանական քաղաքականությունը ԼՂՀ ազգաբնակչության նկատմամբ, ապա Արևմուտքը «դատապար-տող» մի քանի ձևական հայտարարություններից այն կողմ չէր գնա: Բայց պարզվեց, որ առանց խորհրդային բանակի օգնության և ռազմական գործողություններին անմիջական մասնակցության Բաքուն ոչ միայն չկարողացավ իրեն ենթարկել անկախություն հռչակած ԼՂՀ-ն, այլև պարտություն պարտության հետևից կրեց և 1994թ. ստիպված եղավ Բիշքեկում Ստեփանակերտի և Երևանի հետ ստորագրել հրադադարի արձանագրություն: Ղարաբաղյան առ-ճակատումն ընդունեց միջազգային զինված հակամարտության բնույթ, և նրա կարգավորումը տարածաշրջանի աշխարհաքաղաքական դիրքի բերումով հայտնվեց գլոբալ ուժային կենտրոնների շահերի հատման կետում: 1992-ից ի վեր հակամարտության կարգավորման միջնորդների կողմերին առաջարկվող բոլոր նախագծերի վրա ընկած է 1991-ին լեգալացված ԽՍՀՄ տրոհման հիմնական նախագծի ստվերը: Դրանք միաժամանակ ներառում են թե տարածքային ամբողջականության, թե ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքները որոնց համատեղման փորձերը ոչ բացահայտ ձևով ենթադրում են ինքնորոշման սկզբունքի արժեզրկում: Կարգավորման գործընթացում անտեսվում են կողմերի նկատմամբ այդ սկզբունքների կիրառման հետ կապված կարևոր հանգամանքներ: Մասնավորապես, անտեսվում է այն, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը վաղուց և մի քանի անգամ ճանաչված է (և ճանաչվել է ոչ միայն Բաքվի կողմից): Վերջին անգամ 1990թ. ապրիլի 3-ին, երբ «Միութենական հանրապետության ԽՍՀՄ-ից դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» օրենքով վերահաստատվեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Անտեսվում է այն հանգամանքը, որ «Ադրբեջան» անունով ոչ մի պետություն տարածաշրջանում չի կայացել ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքի համաձայն: Ոչ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետությունը, որը հիմնել է Նուրի փաշայի հրամանատարությամբ Անդրկովկաս ներխուժած թուրքական կանոնավոր բանակը, ոչ Խորհրդային Ադրբեջանը, որն ինքնորոշման

73

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

սկզբունքի շրջանցումով հիմնվել է Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի կողմից, ոչ էլ մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը, որի' նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմաններում կայանալու իրավունքը սահմանափակված էր Կարսի պայմանագրով1, Լեռնային Ղարաբաղին վերաբերող Կովբյուրոյի որոշման ապօրինությամբ1 2, ԼՂՀ կայացման իրավական անբասիրությամբ, որ տեղի է ունեցել մինչև Ադրբեջանական Հանրապետության պաշտոնական ճանաչումը և ՄԱԿ ընդունվելը 1992-ի մարտին: Այդ իրավական փաստերը նաև նշանակում են, որ Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ մեխանիկորեն կիրառելի չէ տարածքային ամբողջականության սկզբունքը: Արևմուտքը այդ բոլորն անտեսել է 1991-ին և շարունակում է անտեսել մինչ օրս:

Եզրակացաթյռւնեեր

1. Ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր իրադարձություններն ու փաստերն «առանց դիմադրության», առանց հակասությունների հիմնավորում են այն վարկածը, ըստ որի ԽՄԿԿ գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը տարել է ԽՍՀՄ-ն ըստ միութենական հանրապետությունների տրոհելու քաղաքականությունը: Այդ առումով Գոր-բաչովի «ղարաբաղյան գործն» ակնհայտ առավելություններ ունի նրա վարքը ճիշտ «ընթերցելու» խնդրում: Ահա փաստերի ու իրադարձությունների համառոտ շարքը, որը հաստատում է ասվածը.

ա. Արդեն 1987-ին կենտրոնական մամուլում հրապարակվում էին նյութեր այն մասին, թե ազգային հողի վրա ինչ հալածանքների են ենթարկվում

1 Պայմանագրով արդեն Խորհրդային Հայաստանի անկապտելի մաս ճանաչված Նախիջևանը ոչ թե հանձնված էր Ադր. ԽՍՀ ինքնիշխանությանը որպես նրան պատկանող տարածք, այլ միայն նրա հովանավորությանը: 1991-ին Ադր. ԽՍՀ իրավահաջորդությունից հրաժարվելու ակտով Բաքուն նաև զրկվել է Նախիջևանն իբրև իր կողմից հովանավորվող տարածք ունենալու իրավունքից:

2 ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. փետրվարի 13-ի որոշմամբ արձանագրել է այդ ակտի անօրինական բնույթը: Հայ հեղինակների մոտ հաճախ հանդիպող այն միտքը, թե Կովբյուրոն 1921թ. հուլիսի 4-ի որոշմամբ տվել է հարցի օրինական լուծում, իսկ հուլիսի 5-ին ապօրինի որոշում, քննադատվում է ադրբեջանական տեսաբանների կողմից այն փաստարկումով, որ չի կարելի որոշում ընդունող նույն մարմինը մի դեպքում իրավազոր դիտել, մյուս դեպքում' ոչ: Ընդ որում, հղում է կատարվում այն փաստին, որ այդ ժամանակ իրավազոր այլ մարմիններ չեն եղել: Բաքվի մասնագետներն անտեսում են հետևյալ հակափաստարկը. եթե նույնիսկ Կովբյուրոն դիտվի որպես նման որոշում ընդունելու համար իրավազոր մարմին, ապա ստիպված պիտի լինենք հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ հուլիսի 4-ին որոշումն ընդունվել է առանց կանոնակարգի խախտման, իսկ հաջորդ օրը' հուլիսի 5-ին, կոպիտ խախտումներով: Ըստ էության, այն չի ընդունվել, քանի որ ոչ քննարկվել է, ոչ էլ քվեարկվել:

74

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

ԱՄանապան

հայերն Ադր. ԽՍՀ-ում: Նախօրյակին ԼՂԻՄ-ից Մոսկվա ժամանած պատվիրակներին հուսադրում էին, ինչը շարժումն սկսելու խրախուսանք էր:

բ. Կենտրոնը չկանխեց վայրի ամբոխի երթն Աղդամից դեպի Ստեփա-նակերտ, չնայած կարող էր դա անել, մանավանդ որ նախապես տեղեկացված էր: Չնայած քրեական գործ բացվեց այդ երթի երկու ադրբեջանցի մասնակիցների սպանության կապակցությամբ և չնայած կային դեպքին ներկա վկաներ, սպանության բացահայտումն այդպես էլ ընթացք չստացավ:

գ. Խորհրդային զորքերի Սումգայիթ մտցնելու որոշումն անհասկանալի հանգամանքներում ձգձգվեց, իսկ հետո, ուշացումով քաղաք մտնելուց հետո, զորքերն անգործության էին մատնված համապատասխան հրաման չստանալու պատճառով:

դ. Սումգայիթյան ոճրագործությանը Կենտրոնը համապատասխան քաղաքական գնահատական չտվեց այն որակելով խուլիգանություն, ինչն, ըստ էության, ջարդերը շարունակելու թույլտվություն էր:

ե. Միութենական հանրապետությունների սահմանների անձեռնմխելիությանը բացարձակ իմաստ վերագրելու միջոցով, որը նոր երևույթ էր ԽՍՀՄ քաղաքական պրակտիկայում, Կենտրոնը որդեգրեց հակամարտությունը փակուղի մտցնելու և ավելի բորբոքելու գիծ:

զ. Խորհրդային զորքերը Բաքու չմտցվեցին, երբ այնտեղ մոլեգնում էին հայ բնակչության կոտորածները:

է. 1991թ., երբ արդեն ԽՍՀՄ տրոհման գործընթացը մտել էր ավարտական փուլ, Կենտրոնը Լեռնային Ղարաբաղի դեմ իրագործեց «Օղակ» պատժիչ գործողությունը:

Այս և մի շարք այլ փաստեր և իրադարձություններ գալիս են հաստատելու, որ ԽՄԿԿ գլխավոր քարտուղարը գործում էր ԽՍՀՄ-ն ըստ միութենական հանրապետությունների տրոհելու Հիմնական ծրագրի հունում:

2. ԽՍՀՄ-ն ըստ միութենական հանրապետությունների տրոհելու ծրագիրը մշակվել է Արևմուտքում, որի վարքը և կոնկրետ քայլերը 1988-1991թթ. հաստատում են այդ վարկածը: Ահա այդ դրույթը հաստատող մի քանի փաստեր.

ա. 1988-1989թթ. Արևմուտքը սատարում էր ղարաբաղյան շարժմանը' զուգահեռաբար պաշտպանելով «ղարաբաղյան խարույկը» բորբոք պահելու Գորբաչովի քաղաքականությունը:

75

Ա. Մանասյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

բ. 1988-ին մեկնարկած ԽՍՀՄ տրոհման գործընթացում Արևմուտքը ղարաբաղյան շարժմանը բարոյապես սատարեց այնքանով, որքանով որ այն կատարում էր երկրի տրոհման պայթուցիկի դերը:

գ. 1989-ին հորդորելով ԽՍՀՄ ղեկավարությանը գտնել խնդրի այնպիսի լուծում, որն «իրապես կարտացոլի այդ մարզի ժողովրդի հայացքները», 1991-ին Արևմուտքը ղարաբաղյան հարցում ընդունեց տրամագծորեն հակառակ որոշում' Լեռնային Ղարաբաղը երկրամասի ժողովրդի կամքին հակառակ ճանաչելով Ադրբեջանական Հանրապետության սահմաններում:

Մայիս, 2015թ.

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽՍՀՄ ՏՐՈՀՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Ալեքսանդր Մանասյան

Ամփոփագիր

Չկա այնպիսի թեմա, որն ավելի համարժեք ձևով բացահայտի ԽՍՀՄ ղեկավարության վարքը երկրի տրոհման գործընթացներում, ինչպիսին գերտերության քաղաքական օրակարգում հայտնված ղարաբաղյան հիմնախնդիրն է: Այն, անկասկած, ուներ միջազգային քաղաքական տեսանկյուններ: Բայց դարասկզբին սկսված և 1988-ին վերաբորբոքված կոնֆլիկտն այն հայելին դարձավ, որում անդրադարձան ԽՍՀՄ ներքին քաղաքական, ազգային և տնտեսական հիմնախնդիրները և երկրի ղեկավարության պահվածքը դրանք հաղթահարելու հարցում: Պարզվում է, որ նրանց գործողությունները և ձեռնարկած կոնկրետ քայլերը միշտ չէ, որ ուղղված են եղել ծագած խնդիրների լուծմանը: Ղարաբաղյան հակամարտության 1988-1991 թթ. պատմությունը հսկայական նյութ է տրամադրում այն մասին, որ Կենտրոնի և անձամբ ԽՄԿԿ գլխավոր քարտուղարի գործունեությունն ավելի շուտ ուղղված է եղել ոչ թե կոնֆլիկտի հարթմանն ու կարգավորմանը, այլ ծավալմանը, որն, անշուշտ, պիտի դառնար ԽՍՀՄ տրոհման արագացուցիչ, ինչպես որ եղավ:

76

«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.

КАРАБАХСКИЙ КОНФЛИКТ В КОНТЕКСТЕ РАЗВАЛА СССР

ԱՄանապան

Александр Манасян

Резюме

Нет такой темы, которая бы адекватнее отражала поведение руководства СССР в процессах развала страны, как оказавшаяся в политической повестке сверхдержавы карабахская проблема. У нее, безусловно, были международные политические аспекты. Но начавшийся в начале 20 века и вновь обострившийся в 1988г. конфликт стал тем зеркалом, в котором отразились внутриполитические, национальные и экономические проблемы СССР и позиция руководства по их урегулированию. Оказывается, их действия и предпринятые конкретные шаги не всегда были направлены на решение возникших проблем. История карабахского конфликта 1988-1991гг. предоставляет огромный материал о том, что деятельность Центра и лично генерального секретаря ЦК КПСС были скорее направлены не на сглаживание и урегулирование конфликта, а на его углубление, что, несомненно, должно было стать катализатором развала СССР, как это и произошло.

THE KARABAKH CONFLICT IN THE CONTEXT OF DISINTEGRATION OF THE USSR

Alexander Manasyan

Resume

There is probably no other topic that can more adequately uncover the behavior of the Soviet leadership during the processes of disintegration of the USSR than the Karabakh problem, which at the time popped up in the superpower’s political agenda. Certainly, it did have international political aspects. However, the conflict that started early 20th century and re-unleashed in 1988 became a mirror, which reflected the USSR’s internal political, national and economic problems and the behavior of the country’s leadership in tackling those. It turns out, their actions and specific steps undertaken were not always aimed at solving the problems arisen. The history of Karabakh conflict in 1988-1991 provides enormous volumes of material showing that the actions of the Center and personally the general secretary of the Communist Party of the USSR were not driven toward alleviating and resolving the conflict, but rather, they were aimed at intensifying it, which undoubtedly was intended to work as an accelerator of the USSR’s disintegration, as it actually did.

77

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.