ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ
ITIKAF-Ի ԾԻՍԱԿԱՐԳՆ ԸՍՏ ՍՈՒՆՆԻ ԿՐՈՆԱԻՐԱՎԱԿԱՆ ՄԱԶՀԱԲՆԵՐԻ*
№ 4(7), 2020
ՀՏԴ 0.01.011/016
ՎԱՀԵՀԱԿՈԲՅԱՆ
Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի ասիստենտ և ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել i tikaf-ի265 ծիսակարգն իսլամում, դրա հիմունքներն ու իրագործման ժամանակացույցը, պայմանները, կատարման վայրը, իրականացման անթույլատրելի ու ոչ խրախուսելի հանգամանքներն ու կատարման վարվելակերպի կանոնները' հիմնական շեշտը դնելով սուննիական կրոնաիրավական չորս դպրոցների' հանաֆիական, շաֆիիական, հանբալիական և մալիքիական մազհաբների26 վրա' վերլուծելով վերոնշյալ դպրոցների ունեցած տեսակետներն այդ պաշտամունքի իրագործման հարցում:
Սույն ուսումնասիրության խնդիրն է ցույց տալ itikaf-ի շուրջ չորս մազհաբների ունեցած կարծիքների համընկնումներն ու տարբերությունները: Աշխատանքի մեթոդաբանության հիմքում ընկած են քննական ու վերլուծական մեթոդները:
Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ բոլոր չորս կրոնաիրավական դպրոցների ներկայացուցիչները հիմնականում տարբեր տեսակետներ են ունեցել i tikaf-ի արարողակարգի կատարման պայմանների առնչությամբ:
Հիմնաբառեր' իթիքաֆ, մութաքիֆ, մազհաբ, հանաֆիներ, հանբաիներ, մաիքիներ, շաֆիիներ, պայման, մզկիթ, ռամադան։
Ներածություն
Itikaf-ը մզկիթում մեկուսի մնալու ծիսակարգն է, հատկապես երկրպագության համար: Մուսուլմանի կողմից մզկիթում մեկուսանալու համար մտադրություն ունենալը ոչ թե հիմք է, այլ պայման։ Այս հարցում հանաֆիների ու հանբալիների կարծիքները համընկնում են, իսկ մալիքիներն ու շաֆիիներն հակառակվում են նրանց՝ ասելով, որ նման մտադրություն ունենալը հիմք է, այլ ոչ թե պայման։ Հարկ է նշել, որ ըստ սահմանման՝ բոլոր դեպքերում մտադրության առկայությունը պարտադիր է՝ լինի հիմք, 265 266
* Հոդվածը ներկայացվել է 08.12.2020թ., գրախոսվել' 13.12.2020թ., տպագրության ընդունվել' 22.12.2020թ.:
265 Itikaf (արաբ.' ևԱ1ՋԱ), լեզվական իմաստով նշանակում է ինքնազսպման դրսևորում հավասարապես թույլատրելի կամ ոչ թույլատրելի արարք կամ գործողություն կատարելիս: Իսկ կրոնական իմաստով' ըստ շարիաթի' տերմինը նշանակում է մնալ մզկիթում' Ալլահին երկրպագելու համար: Նա, ով itikaf է կատարում, կոչվում է mutakif (արաբ.' ճճճձ):
4^յճ11 _jj^jj . ^ t__jjxJI ^ևւ! ւխ1§95 ՚.J1 ( ՚ ^ A յ^ ^յ| ^,^5^ ^յ ^յյԱ| J. 4^oil ^յ|
.255 чС .Jl 1^1994
266 Մազհաբ (madhab) բառն աաբերենից թարգմանաբար նշանակում է ուղի, ուսմունք կամ դոկտրինա, որին պետք է հետևի մուսուլմանը:
93
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
թե պայման267; Նրանք, ովքեր ասում են, որ մտադրությունը հիմք է itikaf-ի ծիսակարգի կատարման համար, բնութագրում են այն՝ ավելացնելով maxsQs bilniyya (հատկապես մտադրությամբ) արտահայտությունը, իսկ նրանք, ովքեր համարում են պայման, «մտադրությամբ» բառը չեն ընդգծում;
Itikaf-ի ծիսակարգի երեք հիմունքներն են' մզկիթի առկայությունը, միայնակ մնացող անձը և նրա' մզկիթում մնալու հանգամանքը;
Ինչ վերաբերում է մզկիթում մենակյաց մնալու տեսակներին268, ապա դրանք երկուսն են' պարտադիր itikaf, որի դեպքում անձը ուխտ է անում և առանձնանում է մզկիթում, և խրախուսեի/կամովի itikaf, որի դեպքում մուսուլմանը կամովի է առանձնանում մզկիթում; Խրախուսելի itikaf-ի ժամկետը պետք է լինի առնվազն մեկ օր և մեկ գիշեր;
Itikaf-ի կատարման ժամանակացույցը
I tikaf-ի ժամկետի առումով մազհաբներն ունեն տարբեր տեսակետներ; Ըստ հանբալիների' itikaf-ի ժամանակահատվածը պետք է համընկնի ռամադանի269 ամսվա վերջին տասը օրերին, մինչդեռ համաձայն շաֆիիների ու հանաֆիների' այն պետք է կատարվի է կամ ռամադանի ամսվա, կամ այլ ամսվա վերջին տասը օրերին; Այս առումով մալիքիները գտնում էին, որ i tikaf-ի ժամանակահատվածը կարող է լինել ինչպես ռամադանի ամսվա վերջին տասը օրերին, այնպես էլ այլ ամիսների վերջին տասը օրերին, բայցևայնպես նախապատվությունը տալով ռամադանի ամսվա վերջին տասը օրերին; I tikaf-ի տևողության ժամկետի շուրջ սուննիական կրոնաիրավական չորս մազհաբները տարբեր տեսակետներ են ունեցել; Մասնավորապես շաֆիիներն ասում էին, որ i tikaf-ի տևողության ժամանակն առնվազն պետք է համընկնի subhanu Allah (փառք Տիրոջը) արտահայտության արտասանության ժամանակաչափին; Մալիքիները շեշտում էին, որ itikaf-ը պետք է տևի մեկ օր ու մեկ գիշեր և ոչ պակաս, քան 10 օր; Հանաֆիներն ասում էին, որ ամենակարևորն այն է, որ mutakif-ն ունենա մտադրություն, թեկուզև իր i tikaf-ը լինի կարճ ժամանակով, իսկ ըստ հանբայիների' կարևորը mutakif-ի' մզկիթում մնալու գաղափարի իրագործումն է անկախ այն բանից, թե նա մզկիթում կմնա մե՞կ ժամ, թե՞ մեկ ակնթարթ270;
267 4՛՛, .-’|| . -'՜Հ . .յ՛ ^1с. - CiljjAu ‘JjVl pj^Jl ‘A^-jVl !_1А1Лл]| Jc. 4ջջ]|
.529 .^^ ‘^2003 ‘AjjUJl tJUJ - Cjjjj ‘AjaUJI jb
jb ‘^1986 ‘AjjlUl 4^jL\i .208 .^^ pj^ll :
‘^IJjSJl ‘Aj—^^^| ^^LSjVl Sjl^j jl^J - 4jaQo\l ACj^jaJI -
AJC.
269 Ռամադան (արաբ.՝ ս^յ - Ramadan), իսլամական օրացույցի իններորդ ամիսն է: Այն համարվում է մուսուլման աշխարհի պահքի ամիսը, որով նրանք, ըստ իրենց հավատքի, հիշատակում են Մուհամմադ մարգարեի առաջին հայտնությունը և ծոմ են պահում արևածագից մինչև մայրամուտ; Արևածագին նախորդող կերակուրը կոչվում է suhGr, իսկ գիշերային ճաշկերույթը, որն ընդհատում է պահքը, կոչվում է iftan Այս ամենամյա ավանդույթը իսլամի 5 հիմնասյուներից է; Ռամադանի ամիսը տևում է 29-30 օր' կախված կիսալուսնի երևալուց: Այս ամենի հաշվարկները կատարված ու արձանագրված են մարգարեի մասին պատմող հադիսներում; Ռամադան բառը ծագել է արաբերեն ramida կամ al-ramad արմատից, որը նշանակում է կիզիչ շոգ կամ չորություն; Պահքի ընթացքում մուսուլմանները ձեռնպահ են մնում ոչ միայն սննդից ու խմիչքից, այլ նաև ծխախոտ օգտագործելուց (ցանկացած տեսակի), սեռական հարաբերությունից և մեղք գործելուց' փոխարենը նվիրվելով աղոթքին և Ղուրանի ընթերցանությանը; Ծոմ պահելը պարտադիր է բոլոր չափահաս մուսուլմանների համար' բացառությամբ նրանց, ովքեր ունեն հիվանդություններ, ճամփորդում են, շատ ծեր են, ունեն շաքարային դիաբետ, հղի են, կրծքով կերակրող կամ դաշտանային ցիկլի մեջ գտնվող կանայք են;
270 .1752 .^^ ‘^1985 ‘NtlJJl pj^Jl յԱ ;ևյյ^ւ t)4.*jl_^]l 4-xj^jl) 4յև1յ ^^Vl ձձձ]| ‘Nj^jJl ^ 4jAj
94
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
Itikaf -ի իրականացման պայմանները271'
Itikaf-ի ծիսակարգ կատարողը պետք է լինի մուսուլման, չափահաս ու խելամիտ անձնավորություն: Երրորդ պայմանն այն է, որ այդ ծիսակարգը պետք է պարտադիր տեղի ունենա մզկիթում, իսկ մզկիթից դուրս ցանկացած վայրում կատարվող itikaf-ը սխալ է համարվում: Ըստ շաֆիիների ու հանբալիների' mutakif-ը նախքան itikaf սկսելը պետք է ունենա մտադրություն և ծիսական մաքրում անցնի (ցանկացած սեռական հարաբերությունից հետո, կնոջ պարագայում' դաշտանային ցիկլից և
ծննդաբերությունից հետո): Հանաֆիները ևս պարտադիր պայման էին համարում ծիսական մաքրում անցնելը itikaf-ի կատարման թույլտվության համար: Հանաֆիներն ավելացնում էին նաև ծոմ պահելու պայմանն այն պարագայում, եթե mu takif-ը itikaf-ի կատարման ուխտ է արել, իսկ եթե կամովին է itikaf իրագործում, ապա տվյալ դեպքում ծոմը պարտադիր չէ272: Ըստ մալիքիների' mutakif-ի կողմից ծիսական մաքրում անցնելը պարտադիր պայման է, բայց այդ գործընթացը չի ընդհատում i tikaf-ը մզկիթում ջրի առկայության դեպքում: Մզկիթում ջրի բացակայության պարագայում mutakif-ը կարող է ծիսական մաքրում անցնել մզկիթից դուրս' սահմանափակ ժամանակահատվածով, քանզի մզկիթ ուշ վերադառնալու դեպքում իր itikaf-ը չեղյալ կհամարվի, բացառությամբ այն դեպքի, երբ նա ուշացել է ինչ-որ առաջնային կարիքից ելնելով: Ըստ մալիքիների' առաջնային կարիք կարող է համարվել եղունգներ կամ բեղեր կտրելը, և այդ դեպքում իր i tikaf-ը չեղյալ չի համարվի: Կնոջ պարագայում, ըստ մալիքիների, ծիսական մաքրում անցնելը պարտադիր պայման է itikaf-ի ծիսակարգի ճիշտ կատարման համար' անկախ այն բանից, թե itikaf-ը ուխտ արված է կամ ոչ: Այդ ընթացքում itikaf-ի բաց թողած օրերը կինը պետք է լրացնի իր' մզկիթ վերադառնալուց հետո: Մալիքիներն itikaf-ի կատարման պայմաններից մեկը համարում են ծոմը' անկախ այն բանից' itikaf-ն ուխտ կատարա՞ծ է, թե՞ կամովին273:
Իսկ շաֆիիներն ու հանբալիները274 ծոմը պարտադիր պայման են համարել այն դեպքում, երբ mu takif-ը ուխտ է արել կատարել itikaf-ի ծիսակարգը ծոմի հետ միասին275:
Itikaf-ի կատարման վայրի պայմանները
Մալիքիների' i tikaf-ի կատարման վայրի հետ կապված պայմանը հետևյալն է. ծիսակարգի կատարման վայրը պետք է բաց լինի բոլոր մարդկանց համար, ինչպես նաև հավաքատեղի լինի բոլոր ուրբաթօրյա աղոթք կատարողների համար: Ըստ նրանց' չի թույլատրվում itikaf կատարել ո'չ տուն-մզկիթի մեջ, ո'չ էլ Քաաբայի276 տաճարում.
271 tajjLi]l —Jj2ll - . A Ar.ljLJ NJ A ;4-pj* ..II tS՛՛, .-’llj --INI ^3 յ,յԱ| Alall t^jalj. Ar.j
.167 .^> ‘f2003 / 1425
272 -1762 .^^ 1^1985 ej^ll tj^all jlj ;ևյյ^ւ t(4_ijljll AijLII) 4_i]jIj ձՅտ]| s^Jj^jJl AjAj
.1763
273 .^^ t“2007 tJjVl ej^ll tAj^JiJl այճ!1 jlj ; ^jLbCiAjjjjj t(JjVl ^ul Nil. ^/^yl 4la ^3 ^jjajll t—5liJl ^jl
.187
274 .349 .^^ t^1983 t^iai ej^Jl tAj^Jill ^"^Jl jlj ;^Lj] t^UaVl ^1. ^Lall - s' ■ Հ t^jj^jll -j
275 .153 .^> tf1994 tJjVl ej*ll tjSill jIj ;bjj^ t—^iJl ^jbj —lAjll ^Ja t^jl^ajVl bj^j
276 Քա'աբայի տաճար (արաբ.' Aj^I - Ka aba), խորանարդաձև կառույց Մեքքայի կենտրոնում, մուսուլմանների գլխավոր սրբավայրը: Վաղ ժամանակներից սկսած' ողջ աշխարհի մուսուլմաններն աղոթե[իս ուղղվում են դեպի Քա'աբա: Ըստ մուսուլմանների' Քա'աբան Ալլահի առաջին տունն է, որը խորհրդանշում է մուսուլմանների միասնությունը, և մուսուլմանները դեպի Մեքքա են ուղղում իրենց սրտերն ու մարմինները: Ի սկզբանե եղել է հեթանոսական տաճար, որտեղ եղել են արաբական տարբեր կուռքեր: Մուհամմադ մարգարեի' Մեքքայից Մադինա (Յասրիբ) փախուստի ժամանակ' 622 թվականից, մուսուլմաններն աղոթե[իս ուղղվում էին Երուսաղեմ, իսկ Մեքքայի ազատագրումից հետո' Քա'աբա:
95
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
Հանաֆիները պայման էին դնում, որ մզկիթը լինի հանրային մզկիթ և որ այն ունենա կրոնական առաջնորդ - իմամ և աղոթքի կանչող278' անկախ այն հանգամանքից, թե իսլամով սահմանված ամենօրյա պարտադիր հինգ աղոթքները կատարվում են տվյալ
մզկիթու՞մ, թե՞ ոչ։ Այս ամենը տղամարդու պարագայում։ Ինչ վերաբերում է կնոջը, ապա նրան թույլատրելի է itikaf կատարել իր տան աղոթատեղի անկյունում և խրախուսելի չէ կնոջ համար այն, որ նա itikaf կատարի բոլորի համար նախատեսված մզկիթում: Ճիշտ չէ նաև կնոջ itikaf կատարելը որևէ այլ վայրում, բացի իր սովորական աղոթատեղիից277 278 279: Ըստ շաֆիիների, եթե mutakif-ը ենթադրում է, որ մզկիթը նախատեսված է ոչ հատուկ խմբի համար, այլ ընդհանուր է, ապա այնտեղ և' տղամարդը, և' կինը կարող են i tikaf կատարել: Հանաբիլներն ասում էին, որ թե' կնոջը, և թե' տղամարդուն թույլատրելի է i tikaf կատարել ցանկացած մզկիթում և չեն սահմանել հստակ պայմաններ2 : Իսկ եթե ցանկացած mutakif ցանկանում է itikaf կատարել այնպիսի մի ժամանակահատվածում, որի ժամանակ մուսուլմանների համար պարտադիր կատարելի արարք կա, ապա տվյալ դեպքում կարելի է i tikaf անել միայն այն մզկիթում, որտեղ այլ mu takif-ներով լի կրոնական այլ արարողություններ են կատարվում281:
Կնոջ կողմից կատարվող i tikaf-ն առանց ամուսնու թույլտվության
Կնոջ՝ առանց ամուսնու թույլտվության i tikaf կատարելու հետ կապված շաֆիիներն ասում էին, որ եթե կինը i tikaf է կատարում առանց իր ամուսնու թույլտվության, ապա նրա itikaf-ը ճիշտ է, սակայն մյուս կողմից նա մեղք է գործում նման կերպ վարվելով: Իսկ եթե ամուսինը թույլ է տվել նրան կատարել i tikaf ու նա արտաքնապես բարետես է, ապա նրա i tikaf-ն անընդունելի է, քանի որ նա կարող է գրավել ուրիշների ուշադրությունը282: Իսկ մալիքիները, հանաֆիներն ու շաֆիիները համարում էին, որ կնոջն ամեն դեպքում թույլատրելի է itikaf կատարել միայն ամուսնուց թույլտվություն ստանալու դեպքում283:
I tikaf-ի կատարման ժամանակ մզկիթից դուրս գալու պայմանները284
Մարգարեի հադիսներից285 * մեկում28 նշվում է, որ նա i tikaf-ի կատարման ժամանակ մզկիթից դուրս էր գալիս միայն անձնական կարիքներից ելնելով: Ըստ հանաֆիների' mu takif-ի' մզկիթից դուրս գալու առնչությամբ կա երկու պայման, առաջինը' երբ i tikaf-ը ուխտ արած է, ապա նման պարագայում մզկիթից դուրս գալ չի թույլատրվում, լինի գիշեր թե ցերեկ, դիտավորյալ կամ մոռանալով: Իսկ նա, ով տվյալ
277 auAI . -'՜Հ jAj] Aj. ^1с. ш! յյ.՛.՜՛,-. tJjVI pA^JI шл1лЛ Jc AaiJl -'՚ճ 1^jjA^)I A^J^ aac
.530 .^^ ‘f2003 ‘CAjIl At;'Jl ^ԼԱ - Cjjjjj ամճ]| jb
278 jb 1^1986 1Ajj1a!I at ՛1հյյյճ]| 1Aj—^yi ajaAJIj _bjVl pjlAj jlՆ ■ - Aj^ail Ac-j^jall ձ՚ր՚յл
.213 .^^ ш-՜ .'d pA^JI
279 AuaJI ա՛ճ jaj] Aj • A.' ^Jc ՜^. ш! jj.'-՜'. iJjVl pA^JI 1A-tajVI шд1лл]| ^Jc Aaa]l — 1'ճ 1^jjA^JI A^^jJI aac .530 .^^ 1^2003 1AaJ1aH At 'll lAlj2 - djJJA 1AApJt]| այճ]| jb lAci^^Ilj
280 jb i^1986 lAjjljjl at 'Jl i^jj^Jl lAj^^^yi ajA^JIj 1 ibjVl sjlAj jl ՛■ ■ - aj^qqJI Acj^ijall iaj^Ia^JI ACjд՜. .՛՛՛
.214-213 .^^ i^-l^ll pA^JI :J^-J
281 .264 .^^ 1^2005 iajj^oxII ^ all :^jj^ i(^ljVl ata'JI( ^1^шУ1 jjj ^jA ^^ill ^aIj— i^J^^jAll
282 au^JI ա՛ճ jAjJ Aj-^ja ա!յյս1՛- iJjVl pA^JI lA-r^jVl шд1ал11 <iill -1'ճ i^jjA^JI a^^jJI aac .531 .^^ 1^2003 lAjjLUl At 'Jl iAUa] - djJJJ 1A_JpJaJl այճ]| jb Actadj
283 . 531 .^^ lA^aj AaI^JI £^Ja)l
284 .269-268 .^^ 1^2000 lAjaJrll այճ!1 jb :a1ja! i(^JjVl at a'JI( aa-j^^tII a. ՜ ՛ a J i ^jA ^Aji!l ^l^Jall i^ajj^Jl j^^ aaI
285 Հադիսները (hadTt) Մուհամմադ մարգարեի կյանքի տարբեր դրվագների մասին պատմություններ են, նրա խոսքն ու արարքները, որոնք փոխանցվել են բանավոր ու գրավոր կերպով: Ислам: энциклопедический словарь / отв. ред. С. М. Прозоров. — М. : Наука, ГРВЛ, 1991, стр. 262.
■^Jt ■ 126408 :^aj!l jl Atq. Al 1aAij1c. ap-j^I ,4 Ac ‘՜՚լ L,4l ^յյա 1^jjiJjyi
96
ljj
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
դեպքում դուրս է գալիս մզկիթից առանց որևէ արդարացման, ապա նրա itikaf-ը պղծվում է։ Պարտադիր i tikaf անողին թույլատրվում է դուրս գալ մզկիթից երեք պարագաներում, առաջինը' բնական կարիքները հոգալու (միզել արտաթորել և այլն, քանի որ նմանատիպ դեպքերում նա չի կարող մզկիթում լվացվել' պայմանով, որ նա կարիքները հոգալու որոշակի ժամանակով միայն լինի մզկիթից դուրս), երկրորդը' շարիաթով287 պայմանավորված արդարացումներ. օրինակ' դուրս գալ ուրբաթօրյա աղոթք կատարելու համար, եթե իր այդ մզկիթում, որտեղ որ նա գտնվում է, չի կազմակերպվում ուրբաթօրյա աղոթք, և միայն թույլատրվում է դուրս գալ adan-ից288 առաջ, որպեսզի չորս կամ վեց ծնկի գալու (արաբ,' raka) չափ աղոթք անի խորանում: Դրանից ավելի երկար ժամանակով մնալու դեպքում նրա itikaf-ը չեղյալ չի համարվում, քանի որ երկրորդ մզկիթը, որտեղ նա աղոթում է, համարվում է itikaf-ի կատարման վայր, քանզի այն ևս մզկիթ է, սակայն դա անխրախուսելի է համարվում, քանի որ այն հակասում է նրան, ինչին որ նա պարտավորվել է կատարել, այն է' լինել առաջին մզկիթում: Երրորդը' անհրաժեշտ արդարացումների առկայության պայմանն է' վախ իր անձի կամ իր ունեցվածքի հանդեպ, ըստ որի, եթե նա շարունակի մնալ մզկիթում, հնարավոր է տեղի ունենա իր կյանքին վտանգ ներկայացնող որևէ գործողություն (օրինակ' մզկիթի փլուզումը), սակայն դուրս գալիս պայմանով, որ նա անմիջապես գնա այլ մզկիթ, որտեղ իր սկսած itikaf-ը կհասցնի ավարտին:
Երկրորդ պայմանի դեպքում, ըստ հանաֆիների, եթե itikaf-ը կամովին կատարվող է, ապա խնդիր չէ mutakif-ի կողմից մզկիթից դուրս գալն առանց արդարացման, քանի որ տվյալ դեպքում նա չունի հստակ սահմանված ժամանակահատված դուրս գալու համար, և իր i tikaf կատարած օրերի քանակը դուրս գալու դեպքում չեղյալ չի համարվում, և եթե նա կրկին վերադառնա մզկիթ և մտադրվի itikaf անել, ապա նա իր վարձքը կստանա Ալլահի կողմից: Իսկ եթե նա դուրս գա մզկիթից պարտադիր itikaf-ի ժամանակ առանց արդարացման, ապա դա մեղք է համարվում, և իր itikaf-ը կհամարվի ապարդյուն289:
Մալիքիները կարծում էին, որ եթե mutakif-ը մզկիթից դուրս է գալիս իր բնական կարիքները բավարարելու համար (սնունդ և խմիչք գնելու նպատակով, ինչպես նաև բնական կարիքները հոգալու համար), ապա իր itikaf-ը անարդյունավետ չի համարվում: Իսկ եթե mu takif-ը հանգամանքների բերումով ստիպված դուրս է գալիս ինչ-որ մի հիվանդի խնամելու կամ ուրբաթօրյա աղոթք կատարելու համար290, ելնելով նրանից, որ իր մզկիթում նման արարողություն չի կատարվում, կամ դուրս է գալիս վկայություն տալու և կամ հուղարկավորության մասնակցելու (թեկուզև հանգուցյալն իր ծնողներից մեկն է), ապա իր itikaf-ը սին է համարվում: Այն դեպքում, որ նա մնա մզկիթում և դուրս չգա ուրբաթօրյա աղոթք անելու, ապա դա մեղք կհամարվի աղոթք անելու տեսանկյունից, բայց itikaf-ի առումով ճիշտ է, քանի որ ուրբաթօրյա մեկ աղոթքի բաց թողնելը մեծ մեղք չի համարվում:
287Շարիաթ, շարիաթական օրենք, իսլամական օրենք (արաբ,' ЦоА sarT'a - ճշմարիտ ուղի, գործելակերպ), Ղուրանի ու սուրբ ավանդության' սուննայի հիման վրա կազմված իսլամական կրոնական ու իրավական օրենքների ժողովածու, որը մշակվել է Արաբական խալիֆայությունում' 7- 12-րդ դարերում: Կազմում է իսլամական ավանդույթի մասը:
288 Ազանը (adan) աղոթքի կանչն է, որով տեղեկացվում է աղոթքի կատարման ժամանակը:
289 -Д՛՛,.11 . -'՜Հ j2u] Qj ■ ^Jc. ^ CiljjAu tJjVl p_J^Jl t4_*_jVl i_iAlA*Jl ^Jc. Aaill ւ 1՜՜^ t^jjJ^Jl ^a^jJI
.532 .^^ ‘f2003 ‘Adjll 'л-->;'Jl - Cjjjj աճ!1 jb Ar.C^Jlj
290 .152 .^^ 1^1999 j2uU ^ Al Ay A jb ;^^ևյ]| .. olAV.Vl 4aa t^aj2uJl ԱԼ^.
97
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
Եթե mutakif-ի' itikaf կատարելու օրերը համընկնում են id al-Fitr-ի291 օրերի հետ (itikaf չի համարվում այդ օրերը), ապա նա պետք է շարունակի մնալ մզկիթում: Տոնի վերջանալուն պես անկախ այն բանից՝ ուխտ արած itikaf է, թե կամովի, պետք է id al-Fitr-ի ժամանակ բաց թողածը օրերը լրացվի mutakif-ի կողմից:
Հանբալիներն ասում էին, որ եթե mutakif-ը itikaf-ի ժամանակ մզկիթից դուրս է գալիս, լինի դիտավորյալ, թե սխալմամբ, ապա նրա itikaf-ը անհիմն է' բացառությամբ բնական կարիքները հոգալու դեպքերի (օրինակ' միզելն ու փսխելը, կամ լվանալու մի այնպիսի հագուստ, որի կարիքն ունի և դուրս է գալիս այն լվանալու համար): Այնուհետև մզկիթ վերադառնալիս նա պետք է ծիսական մաքրում անցնի մզկիթում այնպես, որ մզկիթին կամ տեղի մարդկանց վնաս չպատճառի: Եթե mu takif-ը դուրս է գալիս վերը նշված կարիքներից մեկը հոգալու համար, ապա նա պետք է քայլի ըստ իր սովորության, առանց շտապելու: Նա կարող է միաժամանակ դուրս գալ իր սնունդը բերելու համար, եթե չկա այնպիսի մարդ, որ իր համար կբերի այն: Կարող է դուրս գալ նաև ուրբաթօրյա աղոթքի համար, եթե համարում է այն պարտադիր իր համար: Այս բոլոր պարագաներում նրա դուրս գալու դեպքում իր itikaf-ը արդարացված է, քանի որ նա հարկադրված է դուրս եկել: Mutakif-ը կարող է երկար մնալ իր ուրբաթօրյա աղոթք կատարած մզկիթում առանց վարանելու, քանի որ երկրորդ մզկիթը ևս համարվում է itikaf-ի համար պիտանի վայր, սակայն առավել խրախուսելի է նրա վերադարձը առաջին մզկիթ' իր' արդեն իսկ սկսած itikaf-ը ավարտին հասցնելու համար: Եվ ընդհանուր առմամբ, ըստ հանբայիների' itikaf-ի կատարումը սխալ չի համարվում բնական կամ շարիաթով պայմանավորված կարիք հոգալու համար292:
Ըստ շաֆիիների' մզկիթից դուրս գալն առանց պատրվակի ապարդյուն է դարձնում itikaf-ը: Թույլատրելի արդարացումները, որոնք թույլ կտան նրան դուրս գալ մզկիթից, պետք է լինեն բնական, ինչպես, օրինակ, միզել և արտաթորել, կամ միգուցե անհրաժեշտ լինի նրա դուրս գալը, օրինակ, մզկիթի պատերի փլուզման հետևանքով, և վերը բերված պատրվակներով նրա' տվյալ մզկիթից դուրս գալը և այլ մզկիթ գնալը չեղյալ չի դարձնում իր itikaf-ը: I tikaf-ը չեղյալ է համարվում, եթե mu takif-ը կատարել է որևէ արարք դիտավորյալ, կամովի' իմանալով հանդերձ, որ տվյալ արարքը անթույլատրելի է, իսկ եթե տվյալ անթույլատրելի արարքը կատարի մոռանալու հետևանքով կամ ստիպված ու չիմացության պատճառով, ապա ըստ շարիաթի' նրա itikaf-ը հիմնավորված է, քանի որ տվյալ անձը նորեկ է իսլամում: Նա, ով շարիաթով ընդունելի պատրվակով է դուրս եկել մզկիթից, ապա նրա դուրս եկած ժամանակը չի ազդում itikaf-ի ժամկետի տևողության վրա, և վերադառնալիս նա պարտավոր չէ վերահաստատել իր itikaf կատարելու մտադրությունը, սակայն նա պետք է դրսում անցկացրած ժամանակը յրացնի մզկիթում, բացի բնական կարիքները հոգալու ժամանակաչափից, որի համար երկար ժամանակ չի ծախսել: Այս ամենը այն պարագայում, եթե itikaf-ը պարտադիր է և շարունակական, այսինքն' եթե mu takif-ը ուխտ է արել, որ իր itikaf-ը չլինի ընդհատվող, տվյալ երկու պարագայում էլ, նույնիսկ առանց արդարացման, նա կարող է դուրս գալ մզկիթից, սակայն իր դուրս գալով itikaf-ն ընդհատվում է: Այդ դեպքում նա մզկիթ վերադառնալիս պետք է վերահաստատի իր itikaf անելու մտադրությունը' բացառությամբ այն դեպքի, երբ նա դուրս գալու ժամանակ դուրս է եկել ետ վերադառնալու և շարունակելու մտադրությամբ, կամ երբ իր դուրս գալը բնական կարիք
291 id al-Fitr, (արաբ.' «ռամադանի ավարտը ավետող և դրան հաջորդող տոն»), իսլամի տոներց է: Նշվում է իսլամական լուսնային օրացույցի 10-րդ' sawwal ամսվա ընթացքում (արաբ.'
Այն աառանձնահատուկ է համայնքային աղոթքի (salat) կատարմամբ' տոնի առաջին օրվա կեսօրին: id al-Fitr-ը պաշտոնական ընդունելությունների և մասնավոր այցերի
ժամանակահատված է, որի ընթացքում մուսուլմանները ողջունում են միմյանց, փոխանակվում են նվերներով, նոր հագուստ են կրում, ինչպես նաև այցելում են հարազատների գերեզմանները:
292 . 1 59 .^^ ւձ.:Հ' ^յևւ]|
98
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
հոգալու համար է: Այս կանոնին է ենթարկվում նաև կամովի itikaf-ը, իսկ mutakif-ի կողմից միզելը մզկիթի որևէ ամանի մեջ խստիվ անթույլատրելի է շարիաթով, բայց դրանով իր itikaf-ը ընդունելի է293:
I tikaf-ի կատարման համար սահմանված անթույլատրելի հանգամանքները294 Itikaf-ի անթույլատրելիության հանգամանքներից մեկը դիտավրությամբ սեռական հարաբերություն ունենալն է295 երկուստեք համաձայնությամբ'
հավասարապես լինի գիշերը, թե ցերեկը, կամ էլ իրենց կամքին հակառակ' մոռանալով իրենց' i tikaf-ի ծիսակարգին մասնակից լինելու հանգամանքը: Տվյալ դեպքում i tikaf-ը չեղյալ է համարվում: Ըստ շաֆիիների' եթե զույգը կենակցում է' մոռանալով, որ իրենք itikaf-ի մեջ են, ապա նրանց itikaf-ը օրինական է համարվում, իսկ այն դեպքերը, որոնք առնչվում են մտածված դիտավորությամբ կենակցությանը, ապա itikaf-ը անօրինական է համարվում: Այս մտքին համամիտ են բոլոր մազհաբները, բացի մալիքիականներից, քանզի նրանք կարծում էին, որ բոլոր դեպքերում նման գործողությունն անօրինական է և դրանով itikaf-ը պղծվում է:
Itikaf-ը չեղյալ դարձնող իրողություններից է նաև իսլամից հրաժարվելը:
Ըստ հանաբիլների' եթե i tikaf-ի ընթացքում մուսուլմանը իսլամից հրաժարվի և նորից վերադառնա, ապա նա պետք է պարտադիր կերպով կատարի իր i tikaf-ը: Ըստ շաֆիիների' եթե i tikaf-ը պարտադիր կերպով կատարվելիք i tikaf-ն է և ունի շարունակական ժամկետային սահմանում, այսինքն' եթե նա ուխտ է արել itikaf կատարել տասը օր շարունակ առանց ընդհատելու և դրա ընթացքում հրաժարվել է իսլամից, ապա իսլամին կրկին վերադառնալու պարագայում պետք է նոր ժամկետ վերսկսի, իսկ եթե ուխտ է արել itikaf կատարել ոչ շարունակական ժամկետով և այդ ընթացքում հրաժարվում է իսլամից և կրկին ընդունում իսլամ, ապա նա նոր ժամկետ սահմանելու կարիք չի ունենում, այլ շարունակում է իր կիսատ թողած itikaf-ը:
Հանաֆիներն ու մալիքիներն այս հարցի շուրջ համակարծիք էին և, ըստ նրանց, եթե mu takif-ը հրաժարվի իսլամից, ապա նրա itikaf-ը ապարդյուն կհամարվի, քանզի հավատուրացությունը չեղյալ է դարձնում երկրպագության բոլոր ձևերը: Բացի այդ, itikaf-ի կատարման պարտադիր պայմաններից է նաև մուսուլման լինելու հանգամանքը:
I tikaf-ի ոչ խրախուսելի հանգամանքները և դրա իրականացման վարվելակերպը296 Ըստ մալիքիների' itikaf-ը պղծվում է տղամարդու կողմից այն դեպքում, երբ նա դիտավորությամբ կեսօրին սնվում է կամ հեղուկ է ընդունում: Նման պարագայում նա պարտավոր է կրկին սկսել itikaf անելը' անկախ այն բանից, թե itikaf-ն ուխտ արած է, թե ոչ: Իսկ եթե սնվի կամ հեղուկ օգտագործի մոռացության հետևանքով, ապա պարտադիր չէ սկզբից սկսել, այլ շարունակում է իր' արդեն իսկ սկսած itikaf-ը: Եթե itikaf-ը կամովին է, և գիշերը mutakif-ն արգելված ալկոհոլ օգտագործի, ինչպես նաև թմրանյութեր, որոնք իրեն իրապես թմրեցնեն, ապա իր itikaf-ը անհիմն կդառնա և տվյալ անձը պետք է նորից սկսի itikaf կատարել: I tikaf-ի ոչ խրախուսելի իրողություններից է նաև մեծ մեղք գործելը, որը չի պղծում ծոմը, սակայն չեղյալ է դարձնում itikaf-ը (օրինակ' վատաբանելն ու զրպարտելը)297: Ըստ մալիքինիերի' խելագարության և հոգեկան խանգարման պարագայում պղծվում է ծոմը, և i tikaf-ը ևս անհիմն է դառնում, սակայն
293 . -'՜Հ յ2'՚ւ Այ^յյ ^]с. CiljjAu tJjVl *A^ll ‘ArjjVl ւյ&1ճԱ1 ^Ic. Aaail աեճ t^jjA^ll .Ajc-
.533 .^^ ‘f2003 ‘Ajjljil At'il t^Uji - Cjjjjj ‘4_ini*Jl աճ]| jb ArC^ilj
294 209Л77 .^^ ‘^1999 ‘£j_jj3ilj jA-ii ^il A ՜. A jb ;^^iljjil t^l£jc.yl Ala t^ajAnil ՜Լ1.
295 .187 ;Aj! ‘ajajil ajj^i I^jj^il ^Ijail
.^^ ‘f2000 t^ljVl At J' i I ‘£jljil ^A^ll ‘Aj-rUl I jK'I jb ;^jjjj
296
121 .^^ ‘f2000 ‘^ijVl At 'll t^jljil PA^II ‘Aj-nlaJl ./*՝l jb ;^jjjj - ^jl—ji ‘Ajl^il £j2i Ajl—jil ‘^-ArJl ^յ՜11 յ՜յ
297 .202 .^^ ‘^1999 ‘^Ajjlilj j■ 2՛:i ^AL^iil Ay A jb ;^^iljjil t^l£jc.yl Ala t^ajAnil ԱԼ1.
99
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
ուշագնացությունը չի ազդում itikaf-ի վրա: Մալիքիներն ասում էին, որ itikaf-ի ոչ խբախուսեյի հանգամանքները, որոնք խարխլում են այն, շատ են, դրանցից են'
■ Itikaf-ի կատարման ժամկետը տասը օրից պակաս կամ մեկ ամսից ավել լինելը:
■ Մզկիթից դուրս կամ դրա մոտակայքում mutakif-ի սնվելը (ինչպես, օրինակ, մզկիթի հրապարակում ու բակում): Մզկիթից հեռու տարածքում սնվելը ապարդյուն է դարձնում itikaf-ը:
■ Կարողունակ լինելու դեպքում mutakif-ի կողմից իրեն բավարար ուտելիք, խմիչք, հագուստ չվերցնելը:
■ Այն դեպքում, երբ mutakif-ի տունը մզկիթի մոտակայքում է և նա տուն է գնում ինչ-որ կարիքից ելնելով, ապա տանը չպետք է լինեն իր կինն ու աղախինը, որպեսզի նա չշեղվի i tikaf-ից և զբաղվի նրանցով, իսկ եթե նրա տունը հեռու է մզկիթից, ապա այնտեղ գնալը չեղյալ է դարձնում նրա itikaf-ը:
■ Ոչ խրախուսելի հանգամանքներից է i tikaf-ի ժամանակ նոր բան սովորելը կամ սովորեցնելը, քանի որ itikaf-ի նպատակը հոգին մարզելն է, որը տեղի է ունենում միայն Ալլահի հիշատակմամբ և աղոթքով:
■ Շատ գրագրությամբ զբաղվելը, եթե mutakif-ը դրանով ստիպված չէ վաստակել իր հանապազօրյա հացը:
■ Անխրախուսելի արարքներից է նաև աղոթքով, Ալլահի հիշատակմամբ, նրան փառք տալով, փառաբանելով, մեղա գալով և Մուհամմադի համար աղոթելով չզբաղվելը, և հակառակը՝ զբաղվելն այլ բաներով, օրինակ՝ մզկիթում հիվանդի խնամքով զբաղվելը, մզկիթում հանգուցյալի վրա աղոթելը, կամ տանիք բարձրանալը' աղոթքի կանչելու համար, ինչպես նաև i tikaf-ի ծիսակարգ իրականացնելը' չունենալով բավարար պարագաներ:
Մալիքիների կողմից առաջ քաշված վարվելակերպի կանոններից է այն, որ mutakif-ը, բացի իր կրած հագուստից, իր հետ վերցնի նաև այլ հագուստ, քանզի հավանական է, որ վերջինս ունենա դրա կարիքը: Վարվելակերպի մյուս կանոնն է mu takif-ի' մզկիթի վերջնամասում մնալը' հեռու մնալով այն մարդկանցից, որոնք կզբաղեցնեն իրեն խոսելով:
Մալիքիների առաջ քաշած վերջին կանոնն է ռամադանի փառաբանումը և ռամադանի վերջին տասը օրերին մզկիթում մնալը, որպեսզի ռամադանի ամսվա վերջին տասը գիշերներից մեկի ժամանակ (laylat al-Qadr298) mutakif-ն իր աղերսը հղի առ Ալլահ: Ըստ հանաֆիների' itikaf-ը չեղյալ է համարվում ուշագնացության ու խելագարության դեպքում, եթե դրանք տևում են օրեր, իսկ գիշերով հարբելը չեղյալ չի դարձնում itikaf-ը: Ինչպես նաև itikaf-ը չի պղծում հայհոյելը, վիճաբանելը և նմանատիպ մեղքերը: Ինչ վերաբերում է դաշտանային և հետծննդաբերական կեղտից ծիսական մաքրում անցնելուն, ապա դա պարտադիր պայման է itikaf-ի ճիշտ կատարման համար: Եթե mutakif-ը կոնկրետ ժամկետով itikaf է կատարում, ինչպես օրինակ' մտադրվել է, որ պետք է անի 10 օր, ապա պետք է լրացնի իր բաց թողած այն օրերը, որոնց ժամանակ ինչ-ինչ պատճառներով itikaf չի կատարել, և տվյալ դեպքում չպետք է նորից սկսի itikaf-ը, իսկ եթե հստակ սահմանված ժամկետ չկա, ապա պետք է վերսկսի itikaf-ը:
298 Laylat al-Qadr (արաբ.' յ^ւ Щ, թարգմանաբար կանխորոշման գիշեր. համաձայն իսլամի' դա այն գիշերն է, երբ Ղուրանն առաջին անգամ իջեցվեց երկնքից երկիր և նաև այն գիշերը, երբ Ղուրանյան առաջին հայտնությունները հայտնվեցին Մուհամմադ մարգարեին: Ըստ իսլամական աղբյուրների' դա ռամադանի ամսվա վերջին տասը օրվա գիշերներից մեկն է: Այդ ժամանակվանից ի վեր մուսուլմանները օրհնված են համարել ռամադանի վերջին տասը գիշերը: Մուսուլմանները հավատում են, որ կանխորոշման գիշերը գալիս է առատ օրհնություններով և Ալլահի ողորմությամբ, մեղքերը ներվում են, իսկ աղաչանքները' ընդունվում:
100
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
Ըստ հանաֆիների' itikaf-ի կատարման ժամանակ անխրախուսելի և արգելված արարքներն են'
■ Ենթադրաբար Ալլահին մերձենալու համար mutakif-ի լուռ մնալը: Հակառակ դեպքում, եթե նա այդպես չենթադրի ու լուռ մնա, ապա դրա համար նրան չեն ստիպի, որ խոսի, ինչն անխրախուսելի չէ։ Ըստ հանաֆիների՝ լռելը լեզվական մեղք չգործելու համար ամենամեծ պաշտամունքներից է։
■ Վաճառելու նպատակով իր հետ մզկիթ ապրանք տանելը։ Սակայն իր և իր երեխաների կարիքները հոգալու նպատակով վաճառքի գործարք կատարելու համար մզկիթում պայմանավորվածություն ձեռք բերելն ու վաճառքի ակտ կնքելը առանց ապրանք բերելու թույլատրելի է299։
Ինչ վերաբերում է վարվելակերպի կանոններին, ապա, ըստ հանաֆիների, mutakif-ը պետք է բարի մտքեր արտահայտի և պետք է ընտրի լավագույն մզկիթը, որոնց թվում են300 ալ-Հարամ, ալ-Հարամ ալ-Նաբավի և ալ-Ակսա մզկիթները։ Դա այն դեպքում, երբ mu takif-ը ապրում է նշվածներից որևէ մեկի մոտակայքում։ Գերադասելի է նաև i tikaf-ի ծիսակարգ իրականացնելը ուրբաթօրյա աղոթքի կատարման մզկիթում' հետևելով Ղուրանի ընթերցմանը, մարգարեի հադիսներին։
Ըստ հանբալիների' itikaf-ը պղծող պայմաններն են'
■ Հարբելը301, թեկուզև դա լինի գիշերը, իսկ ալկոհոլ խմելը, բայց չհարբելը, կամ մեծ մեղք գործելը չեն պղծում itikaf-ը։
■ Կնոջ մոտ դաշտանային ցիկլն ու հետծննդաբերած վիճակը, քանզի դրանք չեղյալ են դարձնում itikaf-ը, սակայն եթե կինն այդ վիճակից ծիսական մաքրում անցնի, ապա կարող է շարունակել itikafa, քանի որ նա ունի հարգեյի արդարացում' ի տարբերություն հարբեցողի, որ հարբեցողությունից սթավելուց հետո նորից սկսում է սկզբից itikaf անել։
■ Հանբայիները գտնում էին նաև, որ ուշագնացությունը չի պղծում itikaf-ը։
■ Itikaf-ը պղծող հանգամանքներից է նաև mutakif-ի կողմից մզկիթից դուրս գալու մտադրություն ունենալու հանգամանքը, թեկուզ դուրս չգալու պարագայում։
■ Անխրախուսելի է համարվում mu takif-ի լուռ մնալը մինչ գիշեր, իսկ եթե ուխտ է արել, որ պետք է լուռ մնա, ապա պարտադիր չէ իր կողմից դրա կատարումը։
Ինչ վերաբերում է վարվելակերպի կանոններին ապա, ըստ հանբայիների, mutakif-ն այդ ընթացքում պետք է երկրպագի ու հիշատակի Ալլահին, ընթերցի Ղուրան, աղոթի ու խուսափի իրեն չվերաբերող բաներից։
Ըստ շաֆիիների' i tikaf-ը պղծվում է և' հարբեցողության, և' խելագարության դեպքում, եթե դրանց չափը գերազանցվում է, ինչպես նաև պղծվում է դաշտանային ցիկլի և հետծննդաբերության ժամանակ այն դեպքում, երբ ուխտ արած ժամկետում կինը չի նշում այն մասին, որ իրեն նման բան է սպասվում (նշելու դեպքում պետք է ընդգծել դաշտանային ցիկլի ժամանակը 15 օր կամ ավելի քիչ, իսկ հետծննդաբերականը' 9 ամիս կամ ավելի քիչ ժամանակահատվածից հետո ընկած շրջանը)302։ Իսկ դրանց պատահելու դեպքում (նշված ժամկետներից դուրս) ո'չ դաշտանային ցիկլը, ո'չ հետծննդաբերական շրջանը չեն պղծում i tikaf-ը։ Մեծ մեղք գործելը, ինչպիսիք են' կշտամբելն ու հայհոյելը, ևս չեղյալ չեն դարձնում itikaf-ը։
299 -Д՛՛,.-’ll .-'՜ճ jAj] Qj ■ ^Jc. ՜^ ^ CjIjjAu ‘JjVl pj^Jl ‘A^-jVl ша1ла]| ^Jc. Alill ւ ‘^jjj^Jl Ua^jJI
.535 .^^ ‘f2003 ‘4j4j]I '“■->;'Jl ‘qUj] - Cjjjj աճ!1 jb AcC^Jlj
300 .^j^ ■ ■ 1I995 :^Ջյ)1 ‘^j^iJl ՜;^ ^ uc ‘^jL^jII ^j^ ■ ■ ‘^jL^jII aljj
301Հարբելը խստիվ արգելված է նաև համաձայն Ղուրանի, որում նշվում է հետևյալը' «Մի' մոտեցեք աղոթքի հարբած վիճակում»։
.43 AJ >և2]| ajj^ ‘^ O'j^l
302 aJ.JI ա՜ճ jAjJ Qjլ ւյյ ՜^^ ^ ^Ijj2lu ‘JjVl «•jaJl ‘Ал-ijVl ^lAljaJl AaiJl i ‘^jjjaJl jJl
.534 .^^ ‘f2003 ‘AjjUJl Aaj'JI ‘qUjJ - Cjjjj ‘AJaIxII (_u£Jl jlj ‘Acla^Jlj
101
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
Ըստ շաֆիիների' ոչ խրախուսելի արաքներից են.
■ Itikaf-ի ժամանակ մզկիթի մաքրությունը պահպանելով երակից կամ մեջքից արյուն քաշելը, իսկ եթե չկարողանա պահպանել մաքրությունը, ապա անթույլատրելի է նման բան անել։
■ Մզկիթում երկար զբաղվել իր արհեստով (օրինակ՝ կար ու ձև անել կամ արմավենու տերևներից գետնի ծածկոցներ հյուսել)։
Ինչ վերաբերում է վարվելակերպի կանոններին, ապա ըստ շաֆիիների՝ mutaklf-ը պետք է երկրպագի Ալլահին' Ղուրան և hadTt303 ընթերցելով, Ալլահի անվան մշտական հիշատակմամբ: Վարվելակերպի ձևերից են նաև ծոմ պահելը, mu taklf-ի' ուրբաթօրյա աղոթքի համար նախատեսված մզկիթում լինելը' նախապատվությունը տալով ալ-Հարամ, ալ-Նաբավի, ալ-Ակսա մզկիթներին: Վարվելակերպի կանոններից է նաև այն, որ նա պետք է միայն բարի մտքեր արտահայտի և չհայհոյի ու չդատարկախոսի304:
Եզրակացություն
Այսպիսոով' ամփոփելով ltikaf-ից բխող արժանիքները, կարող ենք առանձնացնել հետևյալը305.
• Կեղծավորությունից ձերբազատվելը, քանզի itikaf-ը վարժեցնում է հոգին Ալլահի հանդեպ հավատարմության դրսևորման։
• Իր անձի նկատմամբ վերահսկողություն սահմանելը և հաշվետու լինելն ինքն իրեն' իր կողմից տարվա ընթացքում չափն անցած արարքների համար։
• Անձին վարժեցնելը պաշտամունքներ իրականացնելուն, որոնցից են Ղուրան ընթերցելն ու Ալլահին հիշատակելը:
• Ինքնազսպելու և աշխարհիկ հաճույքներից հրաժարվելու կարողության դրսևորումը, քանի որ i tikaf-ը mutaklf-ին վարժեցնում է նվազեցնել աշխարհիկ որոշ թույլատրելի արարքներ և նվիրվել Ալլահի պաշտամունքին:
• Հրաժարվելը որոշ վատ սովորույթներից (օրինակ' արթուն գիշերելը, ծխելը, չափից շատ ուտելն ու խմելը):
• Անձին վարժեցնելն ինքն իրեն հնազադվելուն և համբերություն դրսևորելուն:
• Կարգավորել ժամանակը, քանի որ i tikaf-ը սովորեցնում է mu taklf-ին ճիշտ օգտվել ժամանակից և կարգավորել կյանքը:
• Սիրտն ու հոգին անբիծ դարձնելն ու ախտերից մաքրելը, քանի որ mu taklf-ը, մնալով Աստծո տանը և հրաժարվելով աշխարհիկ զբաղվածություններից հանուն պաշտամունքի, մաքրում է սիրտը և դարձնում իր հոգին անբիծ:
303 Հադիս (արաբ.' - hadTt), Մուհամմադ մարգարեի կյանքի տարբեր դրվագների մասին պատմող զրույցներ, արաբամուսուլմանական իրավագիտության (Ֆիկհ) 4 հիմքերից մեկը: Որպես այդպիսին' կարող են լինել մարգարեի խոսքերը, որոնք փոխանցվել են գրավոր կամ բանավոր կերպով:
304 .5 3 5 .^^ ‘^■■■՜°՚ ^յևւ]|
305 .1751 .^^ ‘^1985 “AiIHII ‘j5all _յԱ ;ևյյ^ւ ‘(A^jljJl 4jE|j ajAj
102
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(7), 2020
THE RITUAL OF ITIKAF ACCORDING TO SUNNI RELIGIOUS LEGAL MADHABS
VAHE HAKOBYAN
Yerevan State University, Faculty of Oriental Studies, Chair of Arabic Studies, Assistant andPh.D. Student (Arabic Manuscripts)
Yerevan, Republic of Armenia
The purpose of this article is to examine the worship of itikaf in Islam, its foundations and timing, conditions, place of its performance, impermissible and unacceptable circumstances of performance, and rules of conduct putting the main emphasis on the four Sunni schools of law -Hanafi, Shafi'i, Hanbali and Maliki, analyzing the views of the above-mentioned schools on the implementation of that worship.
The aim of this study is to show the similarities and differences between the opinions of the four madhabs about i tikaf. The working methodology is based on examination-analytical methods.
As a result of the study, we came to the conclusion that the representatives of all four religious and legal schools had different views in relation to the conditions for performing itikaf ritual.
Keywords: I tikaf, mu takif madhab, Hanafites, Hanbalites, Malikites, Shafiites, condition, mosque, Ramadan.
РИТУАЛ «ИТИКАФ» В СООТВЕТСТВИИ С РЕЛИГИОЗНОПРАВОВЫМИ МАЗХАБАМИ
ВАГЕ АКОПЯН
аспирант, ассистент кафедры арабистики факультета востоковедения Ереванского государственного университета, г.Ереван, Республика Армения
Цель данной статьи - изучить ритуал поклонения «итикафу» в исламе, его основания и календарь, условия и место его исполнения, недопустимые и неприемлемые обстоятельства исполнения, а также правила поведения, в которых существенное внимание уделяется четырем суннитским школам права: Ханафи, Шафи'и, Ханбали и Малики; кроме того, анализируются взгляды вышеупомянутых школ на осуществление этого религиозного обряда.
Задача исследования - показать сходство и различие мнений четырех мазхабов об «итикафе». Методология работы основана на познавательно-аналитических методах.
В результате исследования мы пришли к выводу о том, что представители всех четырех религиозных и юридических школ придерживались разных взглядов в отношении условий проведения ритуала «итикаф».
Ключевые слова: итикаф, мутакиф, мазхаб, ханафиты, ханбалиты, маликиты, шафииты, условие, мечеть, Рамадан.
103