Научная статья на тему 'Կասպից ծովի միջազգային կարգավիճակի շուրջ պայքարի պատմությունից'

Կասպից ծովի միջազգային կարգավիճակի շուրջ պայքարի պատմությունից Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
986
80
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Արմեն Մանվեյյան

Կասպից ծովի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների 16 տարիներնայդպես էլ էական տեղաշարժի չեն հանգեցրել: Չնայած ժամանակ առ ժամանակհայտնվում են տարբեր տեղեկատվություններ այն մասին, որ ծովի կարգավիճակի հարցի շուրջ կան էական համաձայնություններ, սակայն իրականառաջընթաց այդպես էլ չկա: Հոդվածն անդրադառնում է լճի միջազգային իրավավիճակի շուրջ պայքարի պատմությանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассказывается о новой фазе борьбы за влияние в Каспийском бассейне после распада Советского Союза. После появления новых государств вокруг Каспийского моря стало ясно, что договор о статусе моря, подписанный между СССР и Ираном, потерял свою актуальность и не отвечает новым реалиям. Начался новый этап переговоров, который должен был завершиться подписанием нового договора о международном статусе моря. Но, несмотря на прошедшие 17 лет, новый договор так и не появился, и страны вокруг Каспийского моря не могут договориться о разделе моря. Фактически переговоры о международном статусе Каспийского моря превратились в борьбу за влияние над Каспийским бассейном и его энергетическими ресурсами. В переговорный процесс фактически активно вмешиваются внекаспийские государства, что еще больше ужесточает борьбу за море и его ресурсы.

Текст научной работы на тему «Կասպից ծովի միջազգային կարգավիճակի շուրջ պայքարի պատմությունից»

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՇՈՒՐՋ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Արմեն Մանվեյյան

Կասպից ծովի կարգավիճակի շուրջ ընթացող բանակցությունների 16 տարիներն այդպես էլ էական տեղաշարժի չեն հանգեցրել: Չնայած ժամանակ առ ժամանակ հայտնվում են տարբեր տեղեկատվություններ այն մասին, որ ծովի կարգավիճակի հարցի շուրջ կան էական համաձայնություններ, սակայն իրական առաջընթաց այդպես էլ չկա: Հոդվածն անդրադառնում է լճի միջազգային իրավավիճակի շուրջ պայքարի պատմությանը:

Կասպից ծովն աշխարհի ամենամեծ փակ ջրային տարածքն է, որի ընդհանուր մակերեսը մոտ 370 հազ. կմ2 է: Աշխարհագրորեն ծովը բաժանվում է 3 մասի' Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային: Ծովի հյուսիսային մասն աչքի է ընկնում ափամերձ ցածր գծով և ոչ մեծ խորությամբ (մոտ 8մ): Հյուսիսային Կասպիցի ընդհանուր մակերեսը մոտ 61 հազ. 408 կմ2 է: Ծովի կենտրոնական հատվածի մակերեսը 85 հազ. 200 կմ2 է, իսկ խորությունը' 95-130մ: Հարավային Կասպիցը ծովի ամենամեծ հատվածն է' 92 հազ.112 կմ2 ընդհանուր մակերեսով: Համարվում է, որ հենց այստեղ են կենտրոնացած նավթի ու գազի հիմնական պաշարները: Իսկ ամենահեռանկարային հատվածը սկսվում է Ադրբեջանի Ափշերոնյան թերակղզուց և ձգվում մինչև Թուրքմենստանի Փերի-Բալխանի շրջան: Միաժամանակ համարվում է, որ հենց այս շրջանը և հատկապես նրա հարավարևմտյան մասն է ամենաշատ հետազոտվածը [1]: Կասպից ծովի ողջ տարածքը համարվում է հեռանկարային' էներգետիկ նոր պաշարների հայտնաբերման առումով: Այն իր աշխարհագրական դիրքով գտնվում է Եվրասիա մայրցամաքի կարևորագույն խաչմերուկում և էներգետիկ պաշարներով հետաքրքրություն է ներկայացնում թե Արևմուտքի և թե Արևելքի պետությունների համար: Եվ չնայած ծովի աշխարհագրությունը չի փոխվել, սակայն դրա շուրջ ընթացող աշխարհաքաղաքական պայքարը գտնվում է պերմանենտ փոփոխման մեջ: ԽՍՀՄ փլուզումը վերակենդանացրեց Կասպից ծովի շուրջ ընթացող պայքարն աշխարհի տերությունների միջև: Եվ եթե նախկինում Կասպիցը բաժանված էր միայն ԽՍՀՄ-ի և Իրանի միջև, ապա այսօր այնտեղով անցնում են 5 երկրների սահմաններ: Եվ աշխարհաքաղաքական այս փոփո- 16

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մանվելան

խությունը չէր կարող ազդեցություն չգործել բուն ծովի վրա' փոխելով թե՛ նրա քաղաքական նշանակությունն աշխարհի համար և թե' նրա էներգետիկ կարևորությունը ծովի շուրջ գտնվող պետությունների զարգացման հեռանկարների տեսակետից: Նկատենք, որ Կասպից ծովն իր աշխարհագրական դիրքով և էներգետիկ նշանակալի պաշարներով լուրջ «ազդեցություն» ունի հարակից երկրների վրա՝ «ստիպելով» նրանց իրենց ներքին և արտաքին քաղաքականության մեջ հաշվի նստել ծովի աշխարհաքաղաքական առանձնահատկության և նրա նկատմամբ տերությունների հետաքրքրության հետ: Ինչպես նշում է ադրբեջանցի պատմաբան Ռուստամ Մամեդովը, «Կասպից ծովը տարածաշրջանի բոլոր երկրների և հատկապես Ադրբեջանի աշխարհաքաղաքական բոլոր խնդիրների պատճառն է» [2]:

Կասպից ծովի շուրջ ընթացող պայքարում, տարածաշրջանի երկրներից բացի, ակտիվորեն ներգրավված են նաև Թուրքիան, ԱՄՆ-ը և մասամբ Եվրամիությունը: Վերջին տարիներին այս հարցում ակտիվություն է ցուցաբերում նաև Չինաստանը: Սակայն ծովի շուրջ ընթացող պայքարում կարևոր ասպեկտներից է նրա միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը, որի շուրջ էլ հիմնականում բախվում են ծովի ափամերձ շրջանի երկրների շահերը:

Կասպից ծովի կարգավիճակը և ԽՍՀՄ-ը Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը միշտ էլ կարևոր է եղել տարածաշրջանի պետությունների համար: Այս հարցն առաջին անգամ բարձրացվել է ռուս-պարսկական պատերազմների ժամանակ (1722-23թթ., 1804-1813թթ., 1826-1828թթ.), իսկ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով Ռուսաստանը բացառիկ իրավունք ստացավ ռազմածովային ուժեր ունենալ Կասպից ծովում: Փաստորեն, վերը նշված պայմանագրերով առաջին անգամ ձևավորվեց Կասպից ծովի միջազգային կարգավիճակը: Նույն այդ պայմանագրերով Պարսկաստանն իրավունք ուներ միայն առևտրային նավատորմ պահել Կասպից ծովում: Գյուլիստանի պայմանագրի 5-րդ հոդվածը հավասար իրավունքներ էր տալիս Ռուսաստանի և Պարսկաստանի առևտրային նավատորմերին Կասպից ծովում գործունեություն ծավալելու համար: Սակայն նույն հոդվածը նշում էր նաև, որ «...Ռուսաստանից բացի այլ տերություն իրավունք չունի Կասպից ծովում ունենալ ռազմական դրոշ (նկատի ունի ռազմական նավատորմ- հեղ.)»: Այսպիսով, Գյուլիստանի պայմանագիրն առաջին փաստաթղթերից մեկն էր, որն իրավական բնորոշում էր տալիս Կասպից ծովի կարգավիճակին:

Հետագայում ցարական Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեցին ևս մի քանի պայմանագրեր (1881թ., 1893թ.), որոնք ճշտում էին ռուս-պարսկա-կան սահմանը Կասպից ծովում [3]: 1917թ. հեղափոխությունները և Ռուսական կայսրության անկումն ու դրան հետևած գործողությունները խախտեցին 17

17

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

ուժերի հավասարակշռությունը Կասպից ծովի տարածաշրջանում: Խորհրդային Ռուսաստանը հայտարարեց, որ չեղյալ է հայտարարում մինչ այդ կնքված բոլոր պայմանագրերը և հրաժարվում է 1907թ. անգլո-ռուսական պայմանագրից, որով Պարսկաստանը բաժանվում էր ազդեցությունների գոտինե-րի: Խորհրդային Ռուսաստանը հայտարարեց, որ հրաժարվում է Կասպից ծովի նկատմամբ ունեցած իր մենաշնորհային իրավունքներից: Ծովի կարգավիճակի հաստատման համար հետագայում Խորհրդային Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվեցին մի քանի պայմանագրեր' 1921, 1935 և 1940թթ., որոնցով կողմերը հավասար իրավունքներ էին ստանում Կասպից ծովում գործունեություն ծավալելու համար: Այսինքն' կողմերը հրաժարվեցին ծովի ջրային հատվածի ազգային բաժանումից: 1921թ. փետրվարի 26-ին Խորհրդային Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված պայմանագրով չեղյալ էին հայտարարվում նախկինում ստորագրված բոլոր պայմանագրերը, իսկ պայմանագրի 11-րդ հոդվածը, փաստորեն, նոր կարգավիճակ էր սահմանում Կասպից ծովի համար: Այստեղ, մասնավորապես, ասվում էր. «...կողմերը համաձայն են, որ ստորագրման պահից իրենք իրավունք են ստանում ազատ լողալ ծովի ողջ տարածքում սեփական դրոշների ներքո» [4]:

Պայմանագրի 6-րդ հոդվածում հատուկ նշվում էր, որ պարսկական կողմը չպետք է թույլ տա այլ երկրների զորքերի մուտքն իր երկրի տարածք, «.կողմերը համաձայն են, որ եթե երրորդ երկրի կողմից փորձ արվի զինված հարձակման միջոցով զավթման քաղաքականություն իրականացնել և Պարսկաստանի տարածքը վերածել ռազմահանգրվանի' հետագայում Ռուսաստանի վրա հարձակման համար, և այդ դեպքում սպառնալիք ստեղծվի Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կամ նրա դաշնակից երկրների նկատմամբ, և եթե պարսկական կառավարությունը, զգուշացման դեպքում, ի վիճակի չլինի չեզոքացնել այդ վտանգը, ապա Խորհրդային Ռուսաստանի կառավարությունն իրավունք ունի զորքեր մտցնել Պարսկաստանի տարածք, որպեսզի իեքեապաշտպաեակաե նպատակներով համապատասխան միջոցառումներ իրականացնի: Վտանգի չեզոքացումից հետո Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում է անմիջապես դուրս բերել իր զորքերը Պարսկաստանի տարածքից» [4]: Այս պայմանագիրը, որն Իրանին լուրջ կախվածության մեջ էր դնում Խորհրդային Ռուսաստանից, Թեհրանի համար, թերևս, ձեռնտու էր միայն նրանով, որ Կասպից ծովը ստանում էր նոր կարգավիճակ, և Իրանն իրավունք էր ստանում ազատ նավարկել ու զբաղվել անհրաժեշտ գործունեությամբ ծովի ողջ տարածքով մեկ: Այն ժամանակ նույնիսկ հատուկ «սովետա-պարսկական ծով» տերմին կար: Իսկ որ ծովը փակ էր երրորդ կողմի համար, հստակորեն ասվում էր 1935թ. Խորհրդային Միության և Պարսկաստանի միջև կնքված պայմանագրի 14-րդ հոդվա- 18

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մաեվելյաե

ծում. «...Կասպից ծովի ողջ երկայնքով կարող եե գտնվել միայն նավեր, որոնք պատկանում են ԽՍՀՄ-ին և Պարսկաստանին, կամ նրանց քաղաքացիներին ու ընկերություններին, որոնք լողում են միմիայն կողմերի դրոշների ներքո, և նրանց անձնակազմը բաղկացած է միայն այդ երկրների քաղաքացիներից» [4]: Այսպիսով, ԽՍՀՄ-ի և Պարսկաստանի միջև կնքված պայմանագրերով Կասպից ծովը համարվում էր «խորհրդա-իրանական փակ ջրային տարածություն», ուր ցանկացած այլ պետության մուտքն արգելված էր:

Կնքված պայմանագրերը չէին նշում Պարսկաստանի և ԽՍՀՄ սահմանները' նշելով միայն, որ 10 մղոնանոց ափամերձ տարածությունն առանձնացվում էր որպես ձկնորսության գոտի:

Հետագայում, 1921-ից մինչև 1991թ. կողմերի միջև կնքված բոլոր համա-ձայնագրերում հատուկ նշվում էր, որ Իրանի և Խորհրդային Միության միջև Կասպից ծովում չկան ներքին սահմաններ, այդպիսին չէր համարվում նաև ափամերձ 10 մղոնանոց հատվածը: 1940թ. կողմերի միջև կնքված պայմանագրում հատուկ շեշտվում էր, որ կողմերն իրավունք ունեն ձկնորսությամբ զբաղվել ծովի ջրային հատվածի ողջ երկայնքով: Չնայած երկկողմ բարեկամության և Կասպից ծովի ավազանում երկկողմ գործունեության մասին բազմաթիվ պայմանագրերին, իրականության մեջ ԽՍՀՄ-ը միակողմանի կերպով հաստատել էր Աստարա-Հասան-Կուլի գծով սահման, որը, սակայն, չուներ միջազգային կարգավիճակ և միակողմանիորեն ճանաչվում էր միայն ԽՍՀՄ-ի կողմից: 1982թ. Խորհրդային Միությունը հայտարարեց, որ Աստարա-Հասան-Կուլի սահմանային գծին տալիս է պետական կարգավիճակ [3]: Այսինքն' կարող ենք ասել, որ ԽՍՀՄ-ը խախտել էր Կասպից ծովի ավազանում հավասար իրավունքներով գործունեության գաղափարը, որն ամրագրված էր խորհրդա-իրանական բոլոր փաստաթղթերում: Վերը նշված գծով, փաստորեն, Կասպից ծովը բաժանվում էր Խորհրդային Միության և Իրանի միջև 88%-ը 12%-ի հարաբերակցությամբ: Հետագայում, սակայն, 1990թ. ԽՍՀՄ-ը միակողմանիորեն խախտեց երկկողմ պայմանագրերի մի կարևոր կետ ևս' «խորհրդա-իրանական փակ ջրային տարածքում» թույլ տալով արտասահմանյան ընկերությունների գործունեությունը [5]:

Կասպից ծովի կարգավիճակը հետխորհրդային շրջանում: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Կասպից ծովի ավազանում ի հայտ եկան նոր պետություններ, պարզ դարձավ, որ խորհրդա-իրանական նախկին պայմանագրերն այլևս չեն բավարարում տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին, հետևաբար հարկավոր է նոր պայմանագրեր կնքել' որոշելու համար Կասպից ծովի միջազգային կարգավիճակը: Ավազանի երկրների միջև սկսվեց բանակցությունների գործընթաց, որը տարբեր ընդհատումներով շա- 19

19

Ա. Մանվելան

21 րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

րուեակվում է մինչ օրս, և չնայած կատարված դիվանագիտական, հնգակողմ և երկկողմ ձևաչափով կատարվող աշխատանքներին' կողմերն այդպես էլ չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի ծովի կարգավիճակի որոշման հարցում: Հարցը հատկապես հրատապ էր, քանի որ նորանկախ երկրներին առաջին հերթին հետաքրքրում էին Կասպից ծովի ածխաջրածնային պաշար-ները, իսկ գոյություն ունեցող խորհրդա-իրանական պայմանագրերը կարգավորում էին միայն ծովի ջրային հատվածի բաժանման և նավագնացության հարցերը: Նորանկախ պետությունները' Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը, իրենց բաժինն էին պահանջում Կասպյան ավազանի ած-խաջրածնի պաշարներից, և հենց այս հարցն է, որ մինչև օրս հնարավորություն չի տալիս կողմերին' գալ ընդհանուր հայտարարի:

Օգտվելով ստեղծված իրավիճակից' տարբեր երկրներ սկսեցին ակտիվորեն ներգրավվել նորանկախ երեք պետությունների նավթային ծրագրերում: Հասկանալի է, որ այս գործընթացում առաջնությունը պատկանում է ԱՄՆ-ին: Ըստ ռուս մասնագետների, այս ամենը տեղի է ունենում ի խախտումն գործող իրանա-ռուսական պայմանագրերի, որոնք արգելում են այլ երկրների մուտքը Կասպից ծով, և այն համարվում է փակ ջրային տարածք [3]: ԽՍՀՄ փլուզումից հետո, արդեն 1991թ. դեկտեմբերին, Ռուսաստանի արտգործնախարարու-թյունը հանդես եկավ առաջարկությամբ' Կասպից ծովը համարել փակ ջրային տարածք և հիմք ընդունել խորհրդա-իրանական գործող պայմանագրերը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Իրանը և Ադրբեջանը սուվերեն իրավունք ունեն ծովի ափամերձ շրջանի 10 մղո-նանոց հատվածի վրա, իսկ ծովի մնացած հատվածների վրա կողմերն ունեն հավասար իրավունքներ: Այնուհետև. Կասպից ծովը համարվում է փակ այն երկրների և ընկերությունների համար, որոնք բնական ելք չունեն դեպի ծով և չեն կարող օգտվել նրա բնական ռեսուրսներից [6]:

Ռուսաստանի արտգործնախարարությունը նաև առաջարկեց մերձկաս-պյան երկրներին ստեղծել կառավարման ընդհանուր մարմին, որը կկարգավորեր երկրների գործունեությունը 10 մղոնանոց տարածքից դուրս գտնվող հատվածում: Ըստ ռուսական կողմի' այս մարմինը պետք է մենաշնորհային իրավունք ունենար և արտոնագիր տրամադրեր այն ընկերություններին, որոնք կցանկանան զբաղվել ածխաջրածնի արդյունահանմամբ: Սակայն առաջինն այս առաջարկը մերժեց Բաքուն: Ըստ նրա' իրանա-խորհրդային պայմանագիրը դադարել է գործել ԽՍՀՄ փլուզման հետ միաժամանակ: Կասպից ծովի կարգավիճակի հարցի շուրջ Թեհրանի առաջին հավաքին առաջարկվեց ծովը բաժանել ազգային սեկտորների մերձկասպյան երկրների միջև [7]: 1992թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Թեհրանում ընթացող մերձկասպյան երկրների առաջին կոնֆերանսին իրանական կողմն առաջարկեց ստեղծել Մերձկասպյան 20

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մանվելան

երկրեերի համագործակցություն կազմակերպությունը (ՄԵՀԿ): Ըստ իրանական կողմի' այս կառույցի հիմնական նպատակը պետք է լինի կողմերի քաղաքական և տնտեսական շահերի մոտեցումը, ինչը, նրանց կարծիքով, կնպաստի ծովի շահագործման հարցում ընդհանուր մոտեցումներ դրսևորելուն: Փաստորեն, 1992թ. հոկտեմբերին Թեհրանում առաջին անգամ հետխորհրդային երկր-ների կողմից բարձրացվեց Կասպից ծովի միջազգային կարգավիճակի հարցը [2]: Ռուսական կողմն իր հերթին գտնում էր, որ հարցի նման ձևակերպումը, այսինքն' ծովի բաժանումն ազգային սեկտորների, հակասում է խորհրդա-իրա-նական պայմանագրերին: Ըստ ռուսների' ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանը և Իրանն ամբողջովին իրենց վրա են կրում Խորհրդային Ռուսաստանի և Պարսկաստանի միջև նախկինում կնքված բոլոր պայմանագրերի պատասխանատվությունը: Եվ քանի դեռ դրանք չեղյալ չեն հայտարարվել պայմանագիրը ստորագրած երկրների' Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, այն շարունակում է գործել, և նորանկախ պետությունները պարտավոր են հետևել Կասպից ծովի կարգավիճակի շուրջ կնքված խորհրդա-իրանական բոլոր պայմանագրերի պահանջներին [3]:

1993թ. իրանական Ռեշտ քաղաքում հերթական անգամ հավաքվեցին մերձկասպյան երկրների պատվիրակությունները' քննարկելու համար Կասպից ծովի կենսառեսուրսների պահպանման և շահագործման հարցերը: Հենց այս հավաքի ժամանակ էլ առաջին անգամ Ադրբեջանն առաջարկեց քննարկել Կասպից ծովի միջազգային կարգավիճակը' որպես «սահմանային լիճ», ինչին ընդդիմացան Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները [2]: Թուրքմենստա-նի պատվիրակությունը լիակատար անտարբերությամբ վերաբերվեց քննարկվող հարցին, իսկ Ղազախստանը ձեռնպահ մնաց կարծիք հայտնելուց, թեև, ըստ ադրբեջանական աղբյուրների, հակված էր պաշտպանելու այդ դիրքորոշումը: Այսինքն' Ռեշտում ընթացող քննարկման ժամանակ ադրբեջանական դիրքորոշումն այդպես էլ չարժանացավ կողմերի պաշտպանությանը:

1993թ. մի քանի անգամ ևս մերձկասպյան երկրները հավաքվեցին տարածաշրջանի տարբեր քաղաքներում (հոկտեմբերի 14-ին' Աստրախանում, դեկտեմբերի 8-10-ը' Աշգաբադում), սակայն ընդհանուր հայտարարի կողմերն այդպես էլ չեկան: Ծովի կարգավիճակի շուրջ տարաձայնությունների և անորոշությունների պայմաններում տարածաշրջանի նորանկախ երկրները, չսպասելով կարգավիճակի հարցի շուրջ համընդհանուր պայմանագրի կնքմանը, շտապում էին պայմանագրեր կնքել նավթային ընկերությունների հետ: Պաշտոնական Բաքուն արդեն 1994թ. սեպտեմբերին հայտարարեց «դարի պայմանագրի» կնքման մասին [7]: Ռուսաստանի արտգործնախարարու-թյունը կոշտ հայտարարությամբ արձագանքեց դրան, որում մասնավորապես ասվում էր. «...վերջին շրջանում Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենս- 21

21

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

տանը համառ ջաեքեր եե գործադրում պայմանագրեր կնքել արևմտյան ընկերությունների հետ Կասպից ծովի ընդերքը շահագործելու համար: Բացի այդ, Ադրբեջանը և Թուքմենստանն ընդունել են օրենսդրական ակտեր' փորձելով տիրանալ Կասպից ծովի մեծ տարածքների: Նշված գործողությունները չեն համապատասխանում ծովի գործող իրավական կարգավիճակին և սպառնում են Ռուսաստանի իրավունքներին ու շահերին» [8]: Եվ այսպես, պարզ էր, որ նորանկախ պետությունները սկսում են ակտիվացնել գործողությունները ծովի ափամերձ շրջանում' առանց սպասելու, որ կողմերը համաձայնության գան կարգավիճակի վերաբերյալ: Պարզ էր նաև, որ նման դիրքորոշումը կապված էր այն կարծիքի հետ, որ կար համոզմունք, թե քաղաքական և տնտեսական շահերի սուր հակասությունների պայմաններում կողմերին դժվար թե կհաջողվի շուտափույթ լուծել իրենց համար կենսական նշանակություն ունեցող կարևոր հարցը' Կասպիցի կարգավիճակը: Սրվող հակասությունների պայմաններում, Ռուսաստանի նախաձեռնությամբ, 1994թ. հոկտեմբերի 11-12-ը մերձկասպյան երկրների լիազոր ներկայացուցիչները հավաքվեցին Մոսկ-վայում' քննարկելու Կասպից ծովի միջազգային կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծերը, որոնք ներկայացրել էին Ռուսաստանը, Ադրբեջանը և Ղազախստանը [2]: Եթե Ադրբեջանի ներկայացրած նախագիծն առաջարկում էր Կասպից ծովը սահմանել որպես «սահմանային լիճ», ապա Ղազախստանը' «փակ ծով», ինչը ձեռնտու չէր հատկապես Ռուսաստանին: Իր հերթին վերջինիս նախագծում կողմերին առաջարկվում էր լայն համագործակցություն ծովում, միաժամանակ Կասպիցի միջազգային կարգավիճակի մասին հարցում խորհուրդ էր տրվում հետաձգել խնդրի քննարկումն անորոշ ժամանակով, մոտեցում, որն իր հերթին ձեռնտու չէր նորանկախ մերձկասպյան պետություններին, որոնք օր առաջ ցանկանում էին սկսել համագործակցությունը միջազգային նավթային ընկերությունների հետ:

Ծովի կարգավիճակի անորոշությունը որոշակի դժվարություններ էր ստեղծում այդ հարցում: Հարաբերությունները կողմերի միջև սրվում էին, և դեռ մինչև խորհրդաժողովի սկսվելը, 1994թ. հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանը ՄԱԿ-ում տարածեց «Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» փաստաթուղթը [8]: Դրանում, մասնավորապես, հայտարարվում էր, որ նորանկախ պետությունները պարտավոր են կատարել ռուս-իրանական 1921 և 1940թթ. պայմանագրերի պահանջները, և իրավունք էր վերապահում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեն խախտված իրավական կարգավիճակի վերականգնման համար:

Նկատենք, որ 1990-ական թթ. սկզբի ռուսական դիրքորոշմանն ամբողջությամբ աջակցում էին Իրանը և մասամբ Թուրքմենստանը: Այսինքն' այդ շրջա- 22

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մաեվելյաե

եում Ռուսաստանի դիրքորոշումը հանգում էր երան, որ ծովի ափամերձ շրջանը 10-12 մղոն խորությամբ բաժանվում է կողմերի միջև, իսկ ծովի ընդերքի պա-շարներն ընդհանուր շահագործման օբյեկտ են հանդիսանում: Ըստ ռուսաս-տանցի մասնագետների, մասնավորապես' Ահմեդ Բուտաևի, 1921 և 1940թթ. պայմանագրերով նորանկախ պետությունները կարող են հավակնել միայն ափամերձ շրջանի 10 մղոնանոց հատվածին և նրա ընդերքում գտնվող ածխաջրածնային պաշարներին, իսկ Կասպիցի կենտրոնական շրջանում գտնվող հանքային պաշարներն ամբողջովին պատկանում են երկու պետության' Ռուսաստանի Դաշնությանը և Իրանի Իսլամական Հանրապետությանը [3]: Այսպիսով, պարզ էր, որ մի կողմից' Ռուսաստանի, Իրանի և մյուս կողմից' Ղազախստանի ու Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնություններ կային Կասպիցի կարգավիճակի և նրա ընդերքի ածխաջրածնի պաշարների շուրջ ընթացող պայքարում: Այս պայքարում Ռուսաստանն Իրանի աջակցությամբ փորձում էր պահպանել նախկին ազդեցությունը Կասպից ծովում, որն ավանդաբար համարում էր իր ներքին լիճը, իսկ Ադրբեջանը և Ղազախստանը ցանկանում էին ծովի նոր միջազգային կարգավիճակի հաստատմամբ սկսել էներգակիրների արդյունահանման և արտահանման գործընթացը: Հասկանալի է, որ այս պայքարում այդ երկրներն ակնկալում էին միջազգային այլ տերությունների աջակցությունը: Թուրքմենստանը փորձում էր հնարավորինս չեզոք դիրքորոշում ունենալ' կարծես ավելի շատ հակված լինելով պաշտպանել ռուս-իրանա-կան կողմնորոշումը: Պաշտոնական Աստանան այդ ժամանակ առաջարկեց ծովում հաստատել սահմանային գոտի' 12 մղոնանոց հատվածով, իսկ ծովի մնացած մասը բաժանել, այսպես կոչված, տնտեսական գոտիների, որի շահագործման իրավունքը պետք է տրվի ափամերձ երկրներին: Ղազախական տարբերակի ընդունման դեպքում կասպյան երկրները և նրանք, ովքեր չունեն ելք դեպի Կասպից ծով, իրավունք են ստանում ազատ նավարկության, խողովակաշարերի անցկացման և երկրաբանական ու գիտահետազոտական աշխատանքների անցկացման համար: Հասկանալի էր, որ այս տարբերակը չէր կարող արժանանալ Ռուսաստանի և Իրանի հավանությանը: Այսինքն' պարզ էր, որ Կասպից ծովի կարգավիճակի հարցում մերձկասպյան երկրների հակասություններն ավելի շատ էին, քան ընդհանրությունները:

О О

Կասպիցը ծով է թե իճ ԽՍՀՄ փլուզումը մեջտեղ բերեց հին հարցը.

ռ ռ

Կասպիցը ծո վ է, թե լիճ: Խորհրդային Միության տարիներին հրատարակված պաշտոնական քարտեզներում և ատլասներում այն ներկայացվում էր որպես լիճ [9]: Միջազգային մի շարք այլ հանրագիտարաններում այն ներկայացվում է որպես «ծով-լիճ»: Նկատենք, որ ոչ էական թվացող այս հարցը լուրջ տարաձայնություններ առաջացրեց մերձկասպյան երկրների մեջ: Աշ- 23

23

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

խարհագետեերը ծով եե անվանում ջրային այն տարածքները, որոնք բնական կապ ունեն համաշխարհային օվկիանոսի հետ:

Այս տեսակետը հաստատում է նաև ՄԱԿ Ծովային օրենսդրության մասին կոնվենցիան1 (1982թ. դեկտեմբերի 10): Այսպիսով, ըստ ՄԱԿ հռչակա-գրի' Կասպիցը ոչ թե ծով է, այլ լիճ, քանի որ չունի բնական ելք դեպի օվկիանոս: Նկատենք, նաև, որ Կասպիցի մակերեսը մոտ 28 մետրով ավելի ցածր է, քան օվկիանոսներինը և նրանց հետ բնական կապ ունեցող ծովերինը: Ուրեմն, թե աշխարհագրական բնորոշմամբ և թե միջազգային օրենսդրությամբ Կասպիցն իրականում լիճ է: Սակայն, ինչպես նշում է ռուսաստանցի հայտնի գիտնական Բուտաևը, «եթե մերձկասպյան 5 երկրների նախագահները հավաքվեն և որոշեն, որ Կասպիցը ծով է, ապա այն կստանա ծովի կարգավիճակ, ու նրա վրա կտարածվեն ՄԱԿ 1958 և 1982թթ. ընդունած համապատասխան հռչակագրի կետերը» [3]: 1990-ական թվականների սկզբին Ղա-զախստանը կարծում էր, թե Կասպիցը չի կարող համարվել ոչ լիճ, ոչ էլ ծով: Ըստ Աստանայի, եթե Կասպիցը լիճ համարվի, ապա լուրջ խնդիրներ կառաջանան նավագնացության հետ կապված, իսկ եթե համարվի ծով, ապա միջազգային օրենսդրությամբ ծովերին հատուկ ափամերձ 200 մղոնանոց հատվածները կհատեն միմյանց, ինչը լուրջ հակասությունների պատճառ կդառնա: Կասպիցի հնարավոր ծովային կարգավիճակը ձեռնտու չէր նաև Ռուսաստանին, քանի որ այդ դեպքում միջազգային օրենսդրության համաձայն' երրորդ երկրները կարող են Մոսկվայից պահանջել Վոլգա-դոնյան և Վոլգա-բալթյան ջրանցքները, որոնք Կասպիցը կապում են Սև և Բալթիկ ծովերի հետ' ապահովելով Կասպիցի ելքը դեպի օվկիանոս, ճանաչել դրանք որպես միջազգային ջրային ուղիներ, որոնք պետք է ազատ լինեն երրորդ երկրների նավերի նավարկության համար: Այսինքն' այս դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի այս ջրանցքներով թույլ տալ ոչ միայն այլ երկրների առևտրային, այլ նաև ռազմական նավերի ազատ նավարկությունը [7, p-23]: Հասկանալի է, որ Ռուսաստանը, որը միշտ էլ դեմ է եղել Կասպից ծովի միջազգային կարգավիճակին, այն ճանաչելով միայն որպես ներքին ջրային տարածք, չի համաձայնի, որ Կասպիցը պաշտոնապես ստանա ծովի կարգավիճակ' այստեղից բխող հետևանքերով: Ռուսաստանին ձեռնտու չէր նաև Ղա-զախստանի առաջ քաշած «փակ ծովի» գաղափարը: Նկատենք, որ ՄԱԿ ծովերի մասին օրենքի 122-րդ հոդվածով, որը սահմանում է փակ ծով հասկացությունը, նշվում էր, որ «փակ կամ կիսափակ ծով է համարվում ծոցը, ավազանը կամ ծովը, որը շրջապատված է երկու կամ ավելի երկրներով և որը կապ ունի այլ ծովի կամ օվկիանոսի հետ նեղ կապով ...» [7, p. 21]: Փակ ծովերի մասին միջազգային օրենքի այս ձևակերպումը ցանկության դեպքում կարելի էր կի- 24

1 http://www.un.org/russian/law/seabed/

24

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մաեվելաե

րառել Կասպից ծովի նկատմամբ, եթե Վոլգա-դոեյաե կամ Վոլգա-բալթյաե ջրանցքները համարվեիե հեեց այե «միջաեցքը», որը Կասպիցը կապում է այլ ծովերի հետ: Նկատեեք, որ ծովերի մասիե միջազգայիե օրեեքի հոդվածեերի այս աեորոշություեը և մասեագետեերիե, և ափամերձ պետություեեերիե հեարավորություե չէր տալիս միաեշաեակ եզրակացություե աեել, թե իեչ կարգավիճակ «շեորհել» Կասպից ծովիե' լճի, ծովի, փակ ծովի, թե մեկ այլ կարգավիճակ: Նմաե երկվություեե էլ ավելի էր խորաեում, երբ եույե օրեեքի 123-րդ հոդվածե ափամերձ պետություեեերիե հեարավորություե էր տալիս օգտագործել իրեեց իրավուեքեերը և համագործակցել ծովի միջազգայիե կարգավիճակը որոշելու հարցում: Իրավուեքեերի այս լայե շրջաեակե էլ խաեգա-րում է հարևաե երկրեերիե' հաեգել վերջեակաե համաձայեությաե:

Այսպիսով, Կասպիցի շուրջ ստեղծվել է քաղաքակաե մի իրավիճակ, երբ վերջիեիս կարգավիճակի հարցը որոշելիս եախևառաջ բախվում եե այե

խեդրիե, թե իեչ ջրայիե տարածքով եե այդ երկրեերե իրարից բաժաեվում' ծոռ ռ

վո վ, թե լճով: Միեչև այս կարգավիճակը չհստակեցվի և այս հարցի պատաս-խաեը չգտեվի, դժվար կլիեի խոսել արդեե 17 տարի ձգձգվող բաեակցայիե գործ-ըեթացում հեարավոր հաջողությաե մասիե: Իեչ վերաբերում է Կասպիցի «լճայիե» կարգավիճակիե, ասեեք, որ լճերը համարվում եե, այսպես կոչված, ջրայիե եերքիե տարածքեեր և երաեց վրա չի տարածվում ՄԱԿ ծովերի մասիե բաեաձևը: Իեչ վերաբերում է սահմաեամերձ լճերիե, ապա դրաեց իրավակաե կարգավիճակի շուրջ համաձայեություեեերը ձեռք եե բերվում միայե վերջիեիս հարող երկրեերի կողմից: Այսպես, սահմաեամերձ շատ լճերի և ջրայիե տա-րածքեերի կարգավիճակի ու շահագործմաե հարցերը որոշվում եե միայե սահ-մաեակից երկրեերի միջև փոխհամաձայեությամբ: Միայե երաեք կարող եե որոշել, թե իեչ կարգավիճակ է շեորհվելու ջրայիե այդ տարածքիե և արդյոք երա վրա տարածվելու եե ծովերի մասիե միջազգայիե օրեեքի դրույթեերը, թե ոչ:

О о

Իեչո ւ է հարկավոր բաժաեել Կասպիցը: Ի վերջո, ի եչ կարևոր է Կասպից ծովի միջազգայիե կարգավիճակի հարցը, եթե ափամերձ երկրեերե առաեց այդ միջազգայիե կարգավիճակի էլ կարողաեում եե գոյատևել ու շա-հագործել էեերգետիկ ռեսուրսեերը: Սակայե իրակաեում, առաեց կարգավիճակի խեդրի լուծմաե, կողմերը չեե կարող համաձայեությաե գալ մի շարք հարցերում: Նախ' տարածքեերի խեդիրե է, թե վերջապես որտեղով եե աեց-եում մերձափեյա այդ երկրեերի սահմաեեերը և ծովի որ մասե ում է պատկա-եում: Միեչև հիմա պարզ չէ, թե ափից միեչև որ մասե է ձգվում մի երկրի տարածքը, և որտեղ եե սկսվում, այսպես կոչված, չեզոք ջրերը: Տարածքայիե, սահմաեայիե խեդրի լուծումե իեքեըստիեքյաե կկարգավորի ծովի կեետրոեա-կաե և վիճելի հատվածեերում գտեվող այս կամ այե եավթահորի պատկաեե-լությաե հարցը: Միեչև ծովի կարգավիճակի մասիե համըեդհաեուր պայմա-

25

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

եագիր չկնքվի, այս հարցերն անպատասխան կմնան: Ռուսաստանը, որը Կասպիցի կարգավիճակի շուրջ պայքարի կարևոր խաղացողներից է, այս հարցում ելնում է հետևյալ տեսակետից. «Կասպիցը առանձնահատուկ, ներմայրցամաքային ջրավազան է, որի վրա ճիշտ նույնությամբ չեն տարածվում ՄԱԿ ծովերի մասին օրենսդրությունը և ծովերի բաժանման մասին միջազգային պրակտիկայում ընդունված փորձը: Ռուսաստանին ձեռնտու չէ ծովի սեկտորների բաժանման սկզբունքը, այդ թվում նաև ռազմաքաղաքական նկատառումներով, քանի որ այդ դեպքում խարխլվում է ազատ նավարկության սկզբունքը, և հնարավորություն է ստեղծվում ծովում այլ երկրների ռազմական նավատորմերի գտնվելու, ինչպես նաև հող է ստեղծվում տարածքային վեճերի ու հակամարտությունների համար: Այդ իրավիճակը նաև լրջորեն կվտանգի Կասպիցի բնապահպանական համակարգը» [10]: Սա հայտնի փորձագետ 4.Գրունինի կարծիքն է, որն արտահայտելով պաշտոնական Մոսկվայի տեսակետը' գտնում է, որ սկզբնական շրջանում Ռուսաստանը կողմ էր, որ միջազգային կարգավիճակի մասին պայմանագիրը տարածվի հանքային պաշարների ընդհանուր շահագործման սկզբունքով: Նկատենք, սակայն, որ Ռուսաստանը հետագայում հրաժարվեց նման տեսակետից, ինչը պայմանավորված էր նորանկախ պետությունների դիրքորոշմամբ, որոնք առանց սպասելու միջազգային պայմանավորվածություններին, արդեն սկսել էին ծովի բաժանման գործընթացը: Պաշտոնական Մոսկվան փորձում էր ապացուցել, որ ըստ ռուս-իրանական պայմանագրերի' Կասպիցը չի կարող բաժանվել սեկտորների, ինչը հակասում է 1921, 1935 և 1940թթ. կնքված պայ-մանագրերին: Ռուսաստանը կարծում է, որ այս պայմանագրերը մինչ օրս ուժի մեջ են, դրանք պաշտոնապես երբեք չեղյալ չեն հայտարարվել, հետևաբար' շարունակում են գործել: Եվ չնայած մերձկասպյան մյուս երկրները' Ադրբեջանը, Ղազախստանը և Թուրքմենստանը, չեն ստորագրել վերը նշված պայմանագրերը, սակայն 1991թ. Ալմա Աթայում Անկախ Պետությունների Համագործակցության մասին կնքված պայմանագրով նորանկախ պետությունները պարտավորվում են ճանաչել ԽՍՀՄ կնքած միջազգային բոլոր պայմանագրերը և պարտավորությունները [1]: Այսինքն' կա նախադեպ, և միջազգային իրավունքի տեսակետից Ռուսաստանը կարող է պնդել, որ հարգեն վերը նշված պայմանագրերն ու չզբաղվեն ծովի բաժանման գործընթացով, ինչը չէր նախատեսված ռուս-իրանական դեռ գործող բոլոր պայմանագրերում:

Կասպից ծովի կարգավիճակի շուրջ պայքարի նոր շրջանը: 1995-ը նույնպես առատ էր Կասպիցի կարգավիճակը որոշելու նպատակով հրավիրված հանդիպումներով: Մի քանի հանդիպումներ մերձկասպյան երկրներն անցկացրին Ալմա Աթայում և Թեհրանում, սակայն դրանք նույնպես ոչնչի չհան-գեցրին: Ադրբեջանը, որը կարգավիճակի շուրջ ընթացող բանակցություննե- 26

26

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մանվելան

րում բավական ինքնուրույն և նույնիսկ ագրեսիվ էր, որոշում է ընդունում միակողմանի կերպով հայտարարել Կասպիցի ազգային սեկտորի իր հատվածի գոյության մասին: Այս որոշումն արտահայտվեց երկրի սահմանադրության նոր հոդվածի (11-րդ) ավելացմամբ, որը, փաստորեն պաշտոնական Բաքվի համար հաստատում էր ծովի ազգային սեկտորի գոյության իրողությունը և այդ կարգավիճակի հաստատումը: Համաձայն այդ հոդվածի' Կասպից ծովի ադրբեջանական հատվածի ընդերքը, ջրային և օդային հատվածները համարվում էին այդ երկրի պետական սեփականությունը [2]:

Ադրբեջանի նման դիրքորոշումը չէր կարող արժանանալ մերձկասպյան մյուս երկրների հավանությանը: Իրանը շարունակում էր պնդել Կասպից ծովի երկրների կազմակերպության ստեղծման գաղափարը: 1995թ. Թեհրանի համաժողովի ժամանակ Իրանի ներկայացուցիչը հերթական անգամ առաջ քաշեց այս գաղափարը: Ըստ նրանց' միջազգային այդ կառույցը պետք է որոշեր և լուծեր ծովի կարգավիճակի, նավթի և մյուս ռեսուրսների արտահանման հարցերը, ինչպես նաև քաղաքական խնդիրները: Իրանն առաջ էր քաշում ծովի ընդհանուր օգտագործման' համատիրության գաղափարը, որը սկզբնական շրջանում պաշտպանում էր նաև Ռուսաստանը: Սակայն իրանական ծրագիրն առանձնապես չարժանացավ մերձկասպյան մյուս երկրների աջակցությանը, իսկ Ադրբեջանը կտրուկ դեմ էր նման կառույցի ստեղծմանը' այն գնահատելով որպես այլ երկրների ներկայությունը Կասպից ծովում սահմա-նափակելու փորձ: Նման քաղաքականության մեջ պաշտոնական Բաքվին ակտիվորեն պաշտպանում էին Արևմտյան երկրները: Փաստորեն, ունենալով նրանց աջակցությունը' Ադրբեջանը հայտարարեց. «Քանի որ Կասպից ծովը էներգետիկ հսկայական պաշարներ է պարունակում, ինչը կարևոր նշանակություն ունի ափամերձ և այլ տարածաշրջաններում գտնվող երկրների համար, ապա կարծում ենք, որ խնդիրը վաղուց արդեն զուտ տարածաշրջանա-յինից վերաճել է համաշխարհայինի» [2]: Այսինքն' պարզ էր, որ Ադրբեջանը փորձում էր կարգավիճակի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մեջ ներքաշել Արևմուտքին, որը լուրջ հետաքրքրություններ ուներ տարածաշրջանի նկատմամբ, և այսպիսով ամրապնդել իր դիրքերը բանակցություններում: Կողմերը համաձայնեցին արտգործնախարարների մակարդակով հանդիպում կազմակերպել Թուրքմենստանի մայրաքաղաքում' ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու համար: Կողմերն առաջարկեցին ծովը բաժանել հատուկ տնտեսական գոտիների, որն, ըստ Իրանի, պետք է կազմեր ափամերձ հատվածի 10 մղոնանոց հատվածը: Ռուսաստանն առաջարկում էր այդ սահմանը հաստատել 20 ծովային մղոն հատվածով: Իսկ Թուրքմենստանը և Ղազախս-տանը համապատասխանաբար առաջարկում էին 60 և 80 մղոնանոց հատվածները հայտարարել հատուկ տնտեսական գոտիներ: Միայն Ադրբեջանն էր, որ շարունակում էր պնդել, թե ծովն ամբողջովին պետք է բաժանվի ազ- 27

27

Ա. Մանվելան

21 րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

գային սեկտորների [7, p-23]: Փաստորեն, այս համաժողովը ևս չկարողացավ լուծել առկա ճգնաժամը: Միակ հարցը, որի շուրջ կողմերը համաձայնության եկան, ծովի կարգավիճակի շուրջ բանակցությունները շարունակելու աշխատանքային խումբ ստեղծելն էր: Այս բանակցություններից հետո Ռուսաստանը հայտարարեց, որ պատրաստ է համաձայնել փոխզիջումային տարբերակի, այսինքն' որպես տնտեսական գոտի ճանաչել Կասպիցի ափից մինչև 45 մղոն տարածքն ընկած հատվածը: Սակայն ծովի կենտրոնական մասը և ջրային հատվածը պետք է ընդհանուր լինեն ափամերձ երկրների համար [7]: Սակայն այս փոխզիջումային տարբերակը նույնպես չարժանացավ կողմերի հավանությանը: 1997թ. մայիսի 23-ին Ալմա Աթայում քննարկվում էր ծովի բաժանման ղազախական տարբերակը: Վերջինս առաջարկում էր Կասպիցի հատակը, միջին գծով, բաժանել տնտեսական գոտիների, որի սահմաններում էլ ափամերձ երկրներն իրավունք կունենան զբաղվել ածխաջրածնի շահագործման խնդիրներով, իսկ ձկնորսության, բնապահպանական, նավարկության և այլ հարցերը կլուծվեն արդեն միասնաբար: Սակայն Ղազախստանի առաջարկը նույնպես չարժանացավ կողմերից և ոչ մեկի հավանությանը: Ռուսաստանը շարունակում էր պնդել 45 մղոնանոց հատվածի գաղափարը, իսկ Ադրբեջանն առաջվա պես' սահմանային լճի, այսինքն' Կասպիցի ամբողջական գաղափարն էր պաշտպանում: Իրանը պահանջում էր պահպանել խորհրդա-իրա-նական համաձայնագրի հիմնական կետերը: Փաստորեն, այս պայմաններում ամեն մեկն առաջարկում էր հարցի լուծման իր տարբերակը, և միայն Թուրք-մենստան էր, որ պատրաստ էր թե ղազախների և թե ռուսների փոխզիջու-մային տարբերակներին' հարցի լուծումը թողնելով համաժողովի անդամ երկրների մեծամասնության որոշմանը:

Կողմերի միջև սրվող հարաբերությունների պայմաններում կարևորվում էր երրորդ երկրի միջամտությունը, իսկ որպես այդպիսին կարող էր հանդես գալ միայն ԱՄՆ-ը: 1997թ. նոյեմբերին Ղազախստանի նախագահ Նուրսուլ-թան Նազարբաևը, Սպիտակ տան աջակցությունը ստանալու համար, մեկնեց Վաշինգտոն: Նախագահ Բիլ Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտարարեց. «Կասպից ծովի կարգավիճակի հարցում Ղազախստանի դիրքորոշումը մեր դիրքորոշումն է» [3]: Այսինքն' Կասպից ծովի միջազգային կարգավիճակի շուրջ ընթացող ծանր բանավեճային գործընթացում, Ադրբեջանից բացի, Ղազախստանը ևս ստացավ ԱՄՆ աջակցությունը: Կողմերի համար այսուհետ էլ ավելի դժվար էր լինելու համաձայնության գալ: Պարզ էր նաև, որ երրորդ երկրի միջամտությունը բանակցային գործըթնացին արդեն իրականություն էր դարձել, և պաշտոնական Բաքուն ու Ադրբեջանն այս հարցում ակնկալում էին Վաշինգտոնի աջակցությունը Ռուսաստանի ու մերձկասպյան մյուս երկրների հետ բանակցությունենրում: 28

28

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մաեվելյաե

Կասպիցի կարգավիճակի շուրջ բաեակցայիե գործընթացի նոր շրջանը:

Կասպից ծովի բաժանման հատվածային սկզբունքը, սակայն, սկսեց «տեղի տալ», երբ Ռուսաստանում իշխանության եկավ Վլադիմիր Պուտինը: Վերջինս հայտարարեց, որ Կասպից ծովի ավազանը Ռուսաստանի համար հատուկ հետաքրքրությունների գոտի է: 2000թ. ապրիլի 21-ին Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհրդում քննարկվեց երկրի քաղաքականությունն այդ տարածաշրջանում: Արտգործնախարար Իգոր Իվանովը հայտարարեց, որ «Կասպիցը Ռուսաստանի ազգային հետաքրքրությունների ավանդական գոտի է» [11]: Ռուսաստանը փոխում էր դիրքորոշումը Կասպիցի շուրջ բանակցային գործընթացի նկատմամբ և հատուկ կարևորություն տալով այդ տարածաշրջանին' որոշում ընդունվեց ստեղծել Կասպից ծովի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը, որը զբաղեցրեց Վիկտոր Կալյուժնին (նա մինչ այդ ղեկավարում էր «Գազպրոմ» ընկերությունը [2]: Կալյուժնին շրջում էր տարածաշրջանի երկրներով' փորձելով ճշտել կողմերի մոտեցումը ծովի կարգավիճակին, առաջարկելով քննարկել ոչ թե Կասպիցի կարգավիճակի հարցը, այլ այն կետերը, որոնց շուրջ կողմերին հատկապես չի հաջողվում համաձայնության գալ: Ռուսաստանի համար հատկապես կարևոր էր ընդհանուր լեզու գտնել Իրանի հետ, քանի որ ռուս-ղազախական պայմանագիրը Թեհրանը ցավագին էր ընդունել' այն գնահատելով որպես հարված իր կենսական շահերին: 2001թ. մարտի 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մուհամադ Խաթամիի հանդիպման ժամանակ կողմերը ստորագրեցին մի հայտարարություն, որում ասվում էր .«ա) Կողմերը ճանաչում են 1921թ. փետրվարի 26-ին ՌԽՖՍՀ և Իրանի միջև կնքված և 1940թ. մարտի 25-ին ԽՍՀՄ-ի ու Իրանի միջև կնքված պայմանագրերը որպես իրավական հիմք, որոնք ներկա պահին կարգավորում են գործունեությունը Կասպից ծովում: Կողմերը մինչև նոր իրավական կարգավիճակի հաստատումը պաշտոնապես չեն ճանաչում և ոչ մի սահման..., բ) բոլոր որոշումները և պայմանավորվածությունները, որոնք կառնչվեն Կասպից ծովի իրավական կարգավիճակին, ուժ կունենան միայն այն դեպքում, եթե ընդունվեն բոլոր հինգ երկրների համաձայնությամբ» [3]: Այդ ժամանակ մոտեցում կար, թե ռուս-ղազախական պայմանագիրը ոչ մի ընդհանրություն չունի ծովի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացի հետ և որ ծովը բաժանվում է ոչ թե ազգային, այլ տնտեսական գո-տիների: Այսինքն' փորձ է արվում երկու երկրների միջև հստակեցնել այն գո-տիները, որտեղ կողմերը կարող են ազատորեն տնտեսական գործունեություն վարել ու զբաղվել արդյունահանմամբ:

Այս բացատրությունը և Իրանի հետ համատեղ հայտարարությունը, կարելի է ասել, վերջապես ամեն ինչ իրենց տեղը դրեցին, այլևս պարզ էր, որ Կասպից ծովի կարգավիճակի հարցը կարող է որոշվել միայն մերձկասպյան 29

29

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

բոլոր երկրեերի համաձայնությամբ, իսկ առայժմ Ռուսաստանը հարևան երկրեերի հետ փորձում է որոշել միմյանց տնտեսական հետաքրքրությունների գոտիները: Ռուսաստանը, Ղազախստանի հետ պայմանագիր ունենալով և հստակեցնելով հարաբերություններն Իրանի հետ, սկսեց կարևորել նաև հարաբերություններն Ադրբեջանի հետ: Կալուժնիի Բաքու կատարած մի քանի այցերի արդյունքում, 2001թ. հունվարին, ծնվեց Կասպիցի բաժանման ռուս-ադրբեջանական պայմանագիրը, որը երկու երկրների նախագահները կնքեցին 2001թ. հունվարի 10-ին [3]: Փաստորեն, այս պայմանագրում ևս առաջ քաշվեց ծովի բաժանման ռուսական սկզբունքը' «հատակը բաժանում ենք, իսկ ջուրն ընդհանուր է»:

Նկատենք, որ սա ամբողջությամբ հակասում էր Ադրբեջանի իշխանությունների մինչ այդ հայտարարած ազգային հատվածային բաժանման սկզբունքին, նաև այդ երկրի սահմանադրությանը, համաձայն որի' վերջինս փաստորեն արդեն «սեփականաշնորհել» էր Կասպիցի ափամերձ իր տարածքը: Այս պայմանավորվածությունների համաձայն' վիճելի նավթահանքերը կողմերը շահագործելու են 50/50 սկզբունքով: Բաժանման նման սկզբունքը, ըստ Վիկտոր Կալյուժնիի, «կողմերին տալիս է իրական դիվիդենտներ» [12]: Նման առաջարկ ռուսական կողմն արեց նաև իրանցիներին, սակայն վերջիններս մերժեցին: Բաժանման նման տարբերակին դեմ արտահայտվեց նաև պաշտոնական Աշգա-բադը [13]: Սակայն ռուսական կողմը շարունակում էր առաջ մղել ծովի բաժանման իր սկզբունքը, որն արտահայտվեց նաև նույն այդ սկզբունքով ադրբեջա-նա-ղազախական պայմանագրի կնքմամբ' 2001թ. դեկտեմբերի 1-ին. Մոսկ-վայում ԱՊՀ հոբելյանական' 10-րդ տարեդարձի արարողության ժամանակ [14]: Այսինքն' չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ Կասպից ծովի կարգավիճակի հարցի շուրջ' Ռուսաստանը սկսեց ծովի, այսպես կոչված, տնտեսական բաժանման գործընթացը, որի նպատակն էր ակտիվացնել ծովի ընդերքի շահագործման աշխատանքները: Ռուսաստանի այս քաղաքականության արդյունքում Կասպից ծովի ավազանում ձևավորվեցին երկու ուժեր, մի կողմում' Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, մյուս կողմում' Թուրքմենս-տան և Իրան: Նման բաժանմանը նպաստում էր նաև Թուրքմենստանի ու Ադրբեջանի միջև Կասպիցի կենտրոնում գտնվող մի քանի նավթահանքերի պատկանելության վեճերի պատճառով առաջացած լարվածությունը:

ռ

Ինչո ւ մինչև օրս մերձկասպյան երկրները համաձայնության չեն եկել: Կասպից ծովի կարգավիճակի շուրջ բանակցությունների 16 տարիներն այդպես էլ էական տեղաշարժի չեն հանգեցրել: Չնայած ժամանակ առ ժամանակ հայտնվում են տարբեր տեղեկություններ այն մասին, որ ծովի կարգավիճակի հարցի շուրջ կան էական համաձայնություններ, սակայն իրական առաջընթաց այդպես էլ չկա [15]: Բանակցություններում առկա տարաձայնու- 30

30

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մաեվելաե

թյուեեերը կարելի է բացատրել երկու հիմնական հանգամանքներով. նախ, մերձկասպյաե երկրներում հարցի նկատմամբ մոտեցումների տարբերությամբ, ապա' բաեակցայիե գործընթացին երրորդ երկրեերի ակտիվ միջամտությամբ: Ընդհանրապես, Կասպից ծովի շուրջ պայքարը կարելի է բնութագրել որպես քաղաքական շահերի պայքար: Երկրեերի մի խմբի համար (Ռուսաստան, Իրան) այդ տարածաշրջանը կարևոր է որպես սեփական քաղաքական ազդեցության պահպանման գոտի, մյուսների համար (Ադրբեջաե, Ղազախստաե, Թուրքմեեստաե) Կասպիցը կարևորվում է առաջին հերթին որպես նավթով առատ տարածք, որի շահագործումը հնարավորություն կտա այդ երկրեերի վերեախավերիե պահպանել իրենց քաղաքական իշխանությունը: Տրամաբանական այս տարբերությամբ էլ պայմանավորված էր այն մոտեցումը, որով առաջնորդվում էին այդ երկրեերը, և հենց այս փաստով էր պայմանավորված եաև այն, որ կարգավիճակի շուրջ բաեակցայիե գործընթացի առաջին շրջանում Իրանը և Ռուսաստանը Կասպիցի հարցում հանդես էին գալիս որպես բնական դաշնակիցներ: Ռուս որոշ վերլուծաբաեեեր Ռուսաստանի դիրքորոշումը գնահատում եե որպես հարցի նկատմամբ «հետկայսե-րակաե» դիրքորոշում [16]: Այս քաղաքականության էությունն այն էր, որ Ռուսաստանը, առաջնային համարելով Կասպիցի միջազգային իրավավիճա-կի սահմանումը, դեմ էր ծովում եավթարդյուեահաեմաե ցանկացած աշխատանքի: Պաշտոնական Մոսկվաե, հասկանալով, որ նորանկախ պետությունները նավթի շահագործման աշխատանքներին ներգրավելու եե հիմնականում արևմտյան աեդրազգայիե ըեկերություեեերիե, այն գնահատում էր որպես սպառնալիք իր շահերին: 1990-ակաե թթ. առաջին կեսին Ռուսաստանի քաղաքականությունն այս տարածաշրջաեուե հենվում էր հետևյալ տրամաբանության վրա. նախ լուծենք վիճելի բոլոր հարցերը և նոր միայն սկսենք նավթ արդյունահանել: Իրանը, որը նույնպես անհանգստացած էր Արևմուտքի հնարավոր ազդեցությամբ Կասպիցում, նույնպես հանդես էր գալիս ընդդեմ ցանկացած աշխատանքի ծովում, մինչև կարգավիճակի հարցի լուծումը: Հակառակ սրան, նորանկախ պետությունները չէին ցանկանում և չէին կարող սպասել կարգավիճակի հարցի լուծմանը, քանի որ նախ' պարզ էր, որ դրա շուրջ պայքարը դեռ երկար կտևի և երկրորդ' վերջիններս քաղաքական էլի-տայի «լիեել-չլիեելու» հարց ունեին: Նավթադոլարներից սպասվող եկամուտները կարող էին ամրապեդել այդ երկրեերի քաղաքական վարչակարգերի գոյությունը: Սա լավ էին հասկանում թե Ղազախստաեի նախագահ Նուրսուլթաե Նազարբաևը, թե Թուրքմեեստաեի նախագահ Սափարմուրադ Նիյազովը և թե 1993թ. Ադրբեջաեում իշխանության եկած Հեյդար Ալիևը:

Այսպիսով, մերձկասպյաե երկրեերի քաղաքական շահերի հակասությունների վրա էլ հիմնված էր Կասպիցի կարգավիճակի շուրջ բաեակցայիե 31

31

Ա. Մանվելան

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

գործընթացի ողջ տրամաբանությունը 1990-ակաե թթ. առաջին կեսին: 1990-ակաե թթ. երկրորդ կեսին Ռուսաստանի համար պարզ դարձավ, որ ծովի կարգավիճակի շուրջ բանակցությունների ձգձգումը նորանկախ պետությունների ու դրանց վարչակարգերի համար չի կարող արգելք լինել Կասպիցի նավթի շահագործումը սկսելու համար: Ղազախստանում և Ադրբեջանում արևմտյան մի քանի անդրազգային նավթային ընկերությունների հետ կնքած պայմանագրերը ցույց տվեցին, որի ծովի նկատմամբ ռուսական մենաշնորհի ժամանակներն անցել են, և նա ստիպված է համակերպվել նոր պետությունների ու ծովում ոչ ռուսական ընկերությունների գոյության հետ: Ռուսաստանն ուշ ըմբռնեց սա, ինչն էլ քաղաքական նոր' սեպարատ պայմանագրերի կնքման պատճառ դարձավ հարևան երկրների հետ: Քաղաքականության այս կտրուկ փոփոխությունը ոչ միանշանակ ընդունվեց ռուսական գիտական շրջանակների կողմից: Որոշ մասնագետներ (Ա.Բուտաև, Յու.Բարսեղով) փոփոխությունը գնահատեցին որպես հետքայլ տարածաշրջանում ռուսական ազգային շահերից, այն դեպքում, երբ մյուսները (Ա.Կոնոպլյանիկ, Ա.Լոբժանի-ձե) նման քաղաքականությունը համարում էին իրատեսական: Այս գնահատականը համընկնում է նաև արևմտյան որոշ հեղինակների գնահատականին. նրանք նշում են, որ հատկապես չեչենական պատերազմի անհաջողությունից հետո փոխվեց նաև ռուսական քաղաքականությունն այդ տարածաշրջաններում, և Ռուսաստանը, ունենալով ֆինանսական ու տեխնիկական որոշակի խնդիրներ, արդեն ինքն էր հետաքրքրված համագործակցելու արևմտյան նավթային ընկերությունների հետ [17]: Այսինքն' Ռուսաստանը պատրաստ էր նաև կիսել ազդեցությունը Կասպից ծովի ավազանում ափամերձ մյուս երկրների հետ և ընդունել այն իրողությունը, որ ստեղծվել էր այնտեղ:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Կասպից ծովի կարգավիճակի շուրջ բանակցությունների այս շրջանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի շահերը, կարելի է ասել, համընկնում էին: Այսինքն' կարևորվում էր ոչ այնքան ծովի կարգավիճակի հարցը, որքան Կասպիցի էներգետիկ հարստությունների շահագործման խնդիրը, և քանի որ կարգավիճակի անորոշությունը խանգարում էր այդ խնդրի լուծմանը, երեք երկրները (Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան) որոշում ընդունեցին նախ ճշտել միմյանց տնտեսական սահմանները: Այդ շրջանում Կասպիցի հարցով զբաղվում էր ոչ այնքան Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որքան Վառելիքի և էներգետիկայի նախարարությունը: Այսինքն' Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, պատմական այդ ընթացքում, կարծես հետին պլան էին մղված, և առաջնայինը նավթ ստանալու այսրոպեական շահն էր: Արդեն Պուտինի օրոք Մոսկվան փորձեց զբաղվել և տարածաշրջանային քաղաքական խնդիրներով, և նավթարդյու-նահանման հարցերով: Իրանի քաղաքական գիծը, ի տարբերություն Ռուսաս- 32

32

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մանվելան

տանի, ավելի կայուն է, վերջինիս համար մինչ օրս էլ Կասպիցը կարևորվում է իր քաղաքական շահերի տեսանկյունից, հետին պլան է մղված նավթի արդյունահանման հարցը, թեև վերջին տարիներին այս խնդիրը նույնպես կարևորվում է նրա կողմից: Պաշտոնական Թեհրանը մինչ օրս էլ համոզված է, որ Կասպից ծովը պետք է համարվի ափամերձ երկրների համար ընդհանուր օգտագործման տարածք, այսինքն' պաշտպանում է համատիրության գաղափարը: Իրանի մոտեցման որոշակի փոփոխությունն այն է, որ վերջին տարիներին այդ երկիրը նույնպես համաձայնել է ազգային հատվածների բաժանման գաղափարին, սակայն' բոլորի համար հավասար 20% փայաբաժնով, տարբերակ, որին դեմ են ափամերձ բոլոր երկրները: Կասպիցի հարցում Ղազախստանի և Ադրբեջանի քաղաքականությունների նմանությունը բացատրվում է նրանց քաղաքական շահերի ու երկրի ներսում ստեղծված քաղաքական իրավիճակների նմանությամբ: Երկուսի համար էլ Կասպից ծովը նախ հարստության (նկատենք' միակ) աղբյուրն է և երկու երկրներում էլ իշխանության եկած քաղաքական վարչակարգերը լավ էին հասկանում, որ ինչքան շուտ սկսվի նավթի արդյունահանումը և արտահանումը, այնքան ավելի կմեծանան իշխանությունը պահելու նրանց հնարավորությունները: Նավթից ստացվող դոլարները հնարավորություն կտային ոչ միայն պահպանել սեփական իշխանությունները, այլ նաև քաղաքական ու տնտեսական լուրջ հարաբերությունների մեջ մտնել արևմտյան տերությունների հետ: Ինչպես ցույց տվեց ժամանակը, այս հաշվարկներում թե Ղազախստանը և թե Ադրբեջանը չէին սխալվում: Թուրքմենստանի մոտեցումներն այս հարցում էականորեն տարբերվում էին նորանկախ մյուս պետություններից. սա բացատրվում է նրանով, որ Սափարմուրադ Նիյազովը, ի տարբերություն մյուսների, չուներ ներքին քաղաքական հարցեր լուծելու խնդիր: Ընդդիմության լիակատար բացակայության պայմաններում նա նաև, ի տարբերություն Ղազախստանի ու Ադրբեջանի, մեծ կախվածություն չուներ նավթի արտահանման ծավալներից: Թուրքմենբաշու տնտեսության համար կարևորը գազն էր, որը չի արդյունահանվում Կասպից ծովից: Այսինքն' Նիյազովը նաև կարիք չուներ Արևմուտքի աջակցության' սեփական քաղաքական վարչակարգը պահպանելու համար: Վերջինիս միակ խնդիրը Ռուսաստանն էր, որի տարածքով էր անցնում միջազգային շուկայի հետ կապող թուրքմենական գազի տարանցիկ խողովակաշարը: Հենց այս որոշակի ազատությունն էլ թուրքմենբաշուն հնարավորություն էր տալիս իրեն ավելի ազատ զգալ և չտրվել այլ երկրներից թելադրվող մերձկասպյան խաղերին: Սակայն, իհարկե, ասել, թե Նիյազովն ամբողջովին ազատ էր իր գործողություններում, չենք կարող:

Հարցի նկատմամբ քաղաքական այս տարբերություններով են պայմանավորված բանակցություններում առկա հակասությունները և գործընթացի 33

33

Ա. Մաեվելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

եմաե ձգձգումը: Ավելացնենք եաև, որ գործընթացի վրա, ինչպես արդեն եշել եեք, որոշակի բացասական ազդեցություն էր թողնում երրորդ երկրեերի' ԱՄՆ, Եվրամիության, Թուրքիայի և Չինաստանի ակտիվությունը: Վերջիններս, եշված տարածաշրջանում ունենալով որոշակի քաղաքական ու տնտեսական հետաքրքրություններ, ցանկանում էիե այս կամ այե կերպ ազդել բաեակցայիե գործընթացի վրա: Կասպից ծովի կարգավիճակի շուրջ ափամերձ երկրեերի 17 տարվա բաեակցություեեերե այդպես էլ էակաե առաջընթաց չեե գրանցել, և կարելի է ասել, որ տեսանելի ապագայում, հավանաբար, չեեք էլ տեսնի մի վերջնական փաստաթուղթ, որը հստակորեն կորոշի ծովի կարգավիճակը, երա բաժանման և շահագործման ընդհանուր մեխանիզմներն ու որի տակ կլինի ափամերձ 5 երկրեերի ստորագրությունը: Վերջին հանդիպումները և բաեակցություեեերը, որոնք տեղի եե ունեցել, արդեն 2007, հուշում եե, որ լավագույն դեպքում կարող է կնքվել միջանկյալ մի պայմանագիր, որե իր ամբողջության մեջ չի կարող ճշտել Կասպիցի միջազգային իրավական կարգավիճակը [15]: Այնպես որ, մեեք դեռ երկար ժամանակ ականատեսը կլիեեեք մերձկասպյաե երկրեերի' այս հարցի շուրջ իրեեց դիրքերի շտկման ջաեքերիե' տարբեր մակարդակներով:

Հոցիս, 2008թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Майкл П. Кроиссант, Синтиа М. Кроиссант, Диспут о статусе Каспийского моря: перспективы Азербайджана, т. 3, N1, 1997, Международная ассоциация кавказских региональных исследований, <http://www.vub.ac.be/POLI/>.

2. Мамедов Р, Современный международно-правовой статус Каспийского моря: политика, дипломатия и право // «Право и политика», №3, 2001 http://portalus.ru/ modules/internationallaw/readme.php?subaction=showcomments&id=1095958772

3. Бутаев А. Каспий: зачем он Западу? http://www.caspiy.net/

4. Трыханов В.Г, История международных отношений и внешняя политик СССР (1917-1939), т.1, М., 1961.

5. Гаджиев КС., Геополитика Кавказа, М., // Международние отношения, 2003.

6. Jamеstown Foundetion Monitor. December 6, 1995. Moscow Ministry Pursuing Pre-empptive Mineral Rights In Caspian Sea.

7. R.Hrair Dokmejian and Hovann H. Simonian, Trubled waters. The Geopolitics of The Caspian region, London, New York, 2001.

8. Jamestown Foundetion Monitor. September 23, 1999, Caspian Sea Status: Moscow Reaches Back to Soviet Tteaties.

9. Малый атлас СССР, 1978 г.; Малый атлас Мира, 1981 г.; Географический атлас, 1980.

10. Грунин В.Ф., Правовой статус Каспийского моря и проблемы обеспечения национальных интересов Российской Федерации в прикаспийском регионе // Журнал теории и практики Евразийства, №13. http://www.e-journal.ru/bzarub-st6-13.html 34

34

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.

Ա. Մաեվելաե

11. Тесемникова Е, Россия смещает акценты. В Москве предлагают отложить определение статуса Каспия на неопределенный срок // Независимая газета, 2000, 6 октября.

12. Дубнов А, Калюжный ввязался в игру с иранцами и напугал их Америкой // Время новостей, 2000, 3 августа.

13. Виноградов Б., Туркменбаши оказался неуступчивым. Ашхабад отверг позицию Москвы по статусу Каспия // Известия, 2000, 20 июля.

14. Бугаев А, Проблема политико-правового статуса Каспийского моря // Журнал Мировая энергетическая политика, 2002-06-04.

15. ИА REGNUM «Новости», Конвенция по статусу Каспийского моря согласована на 70%, но сопротивление сторон возрастает: www.regnum.ru/news/797095.html 15.03.2007.

16. Конопляник А., Лобжанидзе А, Каспийская нефть на евразийском перекрестке. Предварительный анализ экономических перспектив, Москва, 1998. http:// www.enippf.ru/material/material.htm

17. Rosemarie Forsythe, The Politics of Oil in the Caucasus and Central Asia, Adelphi, Paper N300, London // IISS and Oxford University Press, 1996.

ИЗ ИСТОРИИ БОРЬБЫ ВОКРУГ МЕЖДУНАРОДНОГО СТАТУСА КАСПИЙСКОГО МОРЯ

Армен Манвелян

Резюме

В статье рассказывается о новой фазе борьбы за влияние в Каспийском бассейне после распада Советского Союза. После появления новых государств вокруг Каспийского моря стало ясно, что договор о статусе моря, подписанный между СССР и Ираном, потерял свою актуальность и не отвечает новым реалиям. Начался новый этап переговоров, который должен был завершиться подписанием нового договора о международном статусе моря. Но, несмотря на прошедшие 17 лет, новый договор так и не появился, и страны вокруг Каспийского моря не могут договориться о разделе моря. Фактически переговоры о международном статусе Каспийского моря превратились в борьбу за влияние над Каспийским бассейном и его энергетическими ресурсами. В переговорный процесс фактически активно вмешиваются внекаспийские государства, что еще больше ужесточает борьбу за море и его ресурсы. 35

35

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.