Научная статья на тему 'ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԿՊԱԼԱՏ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ'

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԿՊԱԼԱՏ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
20
5
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
СПРАВЕДЛИВОСТЬ / НАЦИЯ / ГОСУДАРСТВО / ФЕДЕРАЦИЯ / ПАРЛАМЕНТСКАЯ ДЕМОКРАТИЯ / КОНСОЛИДАЦИЯ / JUSTICE / NATION / STATE / FEDERATION / PARLIAMENTARY DEMOCRACY / CONSOLIDATION / արդարություն / ազգ / պետություն / դաշնություն / պառլամենտական ժողովրդավարություն / համախմբում

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Սիմոնյան Գուրգեն

Հազարամյակներ ի վեր հայերը, իբրև քաղաքական ազգ, առանձնացել են կենտրոնաստեղծ քաղաքականությամբ՝ դիմակայելով չհամակերպվելով օտար բևեռների կողմից Հայաստանը բռնի պրովինցիալացնելու նկրտումներին: Կարևոր է հայկական պետության զարգացման շուրջ հեռանկարային ռազմավարության կառուցակարգումը, որը հնարավորություն կընձեռի պետական ապարատին իրականացնել խելացի կառավարում տակտիկական ճիշտ որոշումների ընդունում: Այս համատեքստում առաջարկվում է Հայաստանում վարչատարածքային կառավարչական դաշնային համակարգի ներդրումը, որը հայկական քաղաքակրթությանը հնարավորություն կնձեռի՝ հնարավոր բազմազանության մեջ զարգացնելով պետական ինստիտուտները, ոչ միայն պատասխանել նոր սերնդի մարտահրավերներին, այլև հարկ եղած դեպքում հանդես գալ սեփական ազգային շահերը սպասարկող մարտահրավերներով:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE PERSPECTIVES OF THE DEVELOPMENT OF TE STATE APPARATUS OF THE REPUBLIC OF ARCAKH IN THE ARMENIAN FEDERAL STATE WITH BICAMERAL LEGISLATIVE STRUCTURE

For millennia, Armenians as a political nation have focused on a centrally-oriented policy, resisting and unwilling to tolerate the invasion of Armenia by foreign poles. In this regard, it is important to build a perspective strategy for the development of the Armenian State, which will enable the state apparatus to carry out intelligent management and make tactically correct decisions. Given that the federal administrative and managerial model of Armenia is offered to be introduced, which enabling Armenian civilization to develop state institutions in a variety of ways, will not only answer the challenges of the new generation, but also respond the challenges that serve their own national interests

Текст научной работы на тему «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԿՊԱԼԱՏ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԿՊԱԼԱՏ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

ԳՈՒՐԳԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Նորագույն քաղաքագիտական միտքը' պայմանավորված տեղեկատվական դարի հրամայականներով, վերարժևորում է պետության տեղին և դերին վերաբերող հայեցակարգերը:

Տեխնոլոգիաները, հասանելի տեղեկատվության անսահմանափակ ծավալները, հաղորդակցման միջոցների բազմազանությունն ու արագությունը շահադրդում են ժամանակակից մարդուն անընդհատ արդիականանալ՝ դառնալով մրցունակ միջազգային աշխատանքի շուկայում: Սա այն դարաշրջանն է, երբ յուրաքանչյուրը՝ արդյունավետ օգտագործելով սեփական մտավոր հնարավորությունները, միջնոցներն ու կապերը, իզորու է ստեղծել հանրային բարիք: XXI դարում մարդը տիրապետում է մեծ արագություններին, որը տրամադրում է անհամեմատ շատ ժամանակ ինքնակրթվելու և հմտությունները կատարելագործելու համար: Դրա շնորհիվ քաղաքացին հնարավորություն ունի սոցիալականացվել և լինել հանրային շարժունակ՝ իրականացնելով կարգավիճակի արագ փոխակերպում ոչ միայն ուղղահայաց, այլև հորիզոնական շարժընթացով: Նկատի ունենալով վերոգրյալ, կարող ենք փաստել, որ XXI դարի աշխարհա-քաղաքական գործընթացները, տնտեսությունը, գաղափարախոսությունները, պետությունը նույնանում են ևս մեկ հատկանիշով՝ մարդակենտրոնությամբ: Սա է պատճառը, որ քաղաքատնտեսության և պետության սոցիալ-հումանիտար նշանակությունը բարոյապես մաշվել են: Ուստի տեսաբանների մի հոծ զանգված կարծում է, որ պետությունը ենթարկվում է էրոզիայի: Ոմանք էլ հիմնավորում են, որ պետությունը ենթարկվում է կերպափոխումների և վերաձևումների. այսինքն, բոլոր նախկին հարցերը մնացել են, պարզապես փոխվում են պատասխանները:

Քաղաքական ազգը՝ ինքնորոշվելով սեփական քաղաքակրթամշակութային սահմաններում, ինստիտուցիոնալացվում է: Այդ ինստիտուցիոնալացումը կոչված է, ոչ միայն կանոնակարգելու հանրային գործընթացները, հաստատելու յուրօրինակ բարոյաիրավական ընդհանուր մթնոլորտ և արտաքին ու ներքին մարտահրավերներին միասնաբար պատասխանելու ռազմավարություն, այլև պետք է կարողանա լինել «ժամանակի մեքենա», որը պետականաշեն հանրույթին իր էթնոգենետիկ կոդով և քաղաքակրթական արժեհամակարգով հանդերձ կթեղափոխի ապագա: Միով բանիվ պետականաշինությունը մարդու

կենսասոցիալական տիպին բնորոշ վարքատիպ է, քանի որ այն զարգացած բանականության կողմից ինքնապաշտպանության բնազդը բավարարելուն միտված ռացիոնալ և համակարգված գործողությունների շարք է:

Աշխարհում ոչ մի պետություն չի ապրում ներկայով: Անգամ այժմյան բարեկեցիկ երկրների ցոփ ու շվայտ ներկան, այդ երկրների մի ինչ-որ հեռավոր կամ ոչ այնքան հեռու անցյալի ռազմավարական ծրագիրն է, որին հասել են ժամանակի թելադրած իրավիճակներում տակտիկական լուծումների միջոցով: Սակայան զարգացած պետությունների ներկան հարցականի տակ չի դնում այդ պետության գոյության նպատակահարմարությունը, քանի որ բացի նյութական բարեկեցությունը պետութնները շարունակում են կատարել իրենց կարևորագույն ֆունկցիան՝ ապագայի պլանավորումն ու ազգի հարատևությունը ժամանակի մեջ: Այդ ընթացքը միտված է ոչ միայն նյութական բարեկեցության էլ ավելի բարձր մակարդակի նվաճմանը, այլև այնպիսի ոչ նյութական իդեալներին հասնելուն, ինչպիսիք են

- 186 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ժողովրդավարությունը, գիտությունը, մշակույթը, արդարությունն ու վստահությունը:

Պետության դեպի ապագա ընթացքը ակնառու է պետական բյուջեների հաստատման գործընթացում, որի ընթացքում հաշվարկվում են առկա միջոցները, կանխատեսվում են ապագա տնտեսական, քաղաքական, հումանիտար, ազգագրական, կլիմայական և այլ բազմաթիվ ռիսկեր պարունակող ու մեծամասամբ անկանխատեսելի չափորոշիչներ: Այսինքն արդեն գոյություն ունեցող միջոցները հաշվարկվում և բաշխվում են ապագայի համար: ոչ թե ներկայի:

Պետության գենեզիսի տեսությունները պատասխանում էին «հ՞ևչ»«, «Ինչու՞» և «Ինչպե՞ս» հարցերին: Այսօր ժամանակակից քաղաքագիտությունը այդ հարցերին ավելացրել է նաև «Հանուն ինչի՞» հարցը: Եթե նախկինում բավարար էր կանոնակարգել պետության տիպը' պատասխանելով «Ի՞նչ» հարցին, սահմանել այս կամ այն գոյաբանական հիմնախնդիրների լուծման առաքելությունը' պատասխանելով «Ինչու՞» հարցին, որոշել նախորդ հարցադրումների պատասխաններից ածանցյալ գործիքակազմն ու քաղաքականությունը' պատասխանելով «Ինչպե՞ս» հարցին, ապա այսօր շատ կարևոր է նաև պատասխանել թե ո՞րն է այն արժեքը որին պետք է ծառայի այդ պետությունը (Հանուն ինչի՞): Այդ հիմնահարցը իր մեջ պարունակում է, ոչ միայն պետականակերտ քաղաքակրթության արժեքաբանական հիմքը, այլև ապագայում գտնվող այն հեռավոր ափը, դեպի ուր ընթանում է պետության նավը: Այս համատեքստում կարևոր նաև այն թե ի՞նչ համամարդկային արժեհամակարգի և ներհանրային ու միջհանրային համակեցության ինչպիսի կանոնների կրողն է ազգ-պետությունը, ինչպես նաև ինչպիսի արքետիպային ընկալում է ձևավորում հարևանների և միջազգային հանրության պատկերացումներում:

Պատմությունից գիտենք, որ ժողովրդավարական արժեհամակարգը ընկած է հայկական պետականության հիմքում, քանի որ այն հայ ազգի արժեքաբանական հիմքերից մեկն է: Հազարամյակներ ի վեր հայ ազգը իր պետականաշեն քաղաքականության մեջ հատուկ տեղ է հատկացրել պետական կառավարմանը համազգային լայն մասնակցային հնարավորության ինձեռմանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման շնորհիվ երկրի վարչատարածքային միավորների իրավասությունների ընդլայնմանը:

Հայոց արքա Արտաշես Բարեպաշտը (մ.թ.ա. 189-160 թթ.), Հայքում իրականացրել է լայնածավալ բարեփոխումներ, որի արդյունքում արդիականացվեց թագավորության վարչատարածքային կառուցվածքը և երկիրը ստորաբաժանվեց 120 շրջանների' դրան զուգահեռ սահմանելով պետության պաշտպանությունը արդյունավետ կազմակերպող չորս բդեշխություններ. «Ընդ իրավաքաղաքական, տնտեսական, մշակութային, կրոնաքարիզմատիկ երաշխավորությամբ Արտաշես արքայի Մեծ Հայքում հավասարակշռություն հաստատվեց ընկերային համակեցության ամենատարասեռ միավորների միջև' տոհմիկ ավագանի, ծառայողական ավագանի, քրմություն, քաղաքային համայնք, գյուղական համայնք: Նման բարդ ու համալիր հասարակաշինական ծրագիր իրագործելիս Արտաշես արքան, անտարակույ միայնակ չէր: Հելենիստական իշխանական փորձը հուշում է, որ կողքին տարաստիճան բարեկամները, մերձավորները և ընկերներն էին: Եվ ընդհանրապես' արքունիքը»1:

Ակընհայտ է, որ հնուց Հայաստանում շեշտադրվում էր արդյունավետ և կազմակերպված տեղական ինքնակառավարման մարմինների դերը, որը 21-րդ

1 Ստեփանյան Ա.: Պատմության կերպափոխումները Մեծ Հայքում. Գիրք Ա, Արտաշիսյան դարաշրջան: Երևան. Արագիս Խաչենց - Փրինթինֆո: 2օ 12, 61 էջ:

- 187 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

դարում հանդիսանում է ժողովրդավարական կարգի կարևորագույն բաղկացուցիչներից մեկը:

Նկատի ունենալով վերոգրյալը օգտակար կլինի համակողմանի ուսումնասիրության ենթարկել վարչատարածքային բաժանման դաշնային ձևը, քանի որ խորհրդարանական կարգերի հաստատման պայմաններում, ՀՀ վարչատարածքային կառուցվածքի արդիականացումը Հայաստանը դուրս կբերի նոր ուղեծիր, որի շրջանակում հնարավոր կլինի կառուցել ավելի ուժեղ պետություն: Հաշվի առնելով այն, որ գործող Սահմանադրությամբ Հհ Նախագահը1 այլևս չունի սահմանադրաիրավական որևէ լծակ պետական իշխանության հավասարակշռությունը վերահսկելու համար, Անհրաժեշտ է ձևավորել ներկայացուցչական վերահսկողություն: Խնդիրն այն է, որ միապալատ

խորհրդարանի պայմաններում այդ վերահսկողությունը չի կարող լինել օբյեկտիվ:

Ուստի Դաշնության երկմակարդակ կառավարման համակարգը, հնարավորություն կնձեռի Հայաստանին ոչ միայն զարգացնել արդյունավետ տեղական ինքնակառավարման համակարգ՝ հիմնվելով պատմական արժեհամակարգի վրա և հաստատելով մարդակենտրոն, ժողովրդավարական և ռեգիոնալ առանձնահատկությունների շեշտադրմամբ պետական կառավարում, այլև ձևավորել երկպալատ պառլամենտարիզմ, որի երկրորդ պալատը կվերահսկի ու կհավասարակշռի պետության իշխանությունը՝ պահպանելով Սահմանադրական կարգի կենսունակությունը:

Այն իր մեջ ներառում է ինտեգրացիոն հսկայածավալ ներուժ, որի դրոշի ներքո կրկին կվերամիավորվի Արցախը՝ պահպանելով 27 ամյա պետականության այն բաղադրիչները, որոնք դեֆակտո ունի այսօր:

Արտաքին և ներքին մարտահրավերները ժամանակի ընթացքում կրում են քանակական և որակական փոփոխություններ, ուստի Ազգային շահերի արդիականացման գործընթացը չպետք է կանգ առնի:

Հայաստանի ազգային շահերը ծառայում են ազգային անվտանգության և պատմական հայրենիքում հայ ազգի բնականոն կեցության նպատակներին: Բազմադարյա կենսափորձ ունեցող հայ ազգը բազմիցս համոզվել է, որ ազգային անվտանգության ապահովման համար չկա ավելի հուսալի և կայուն միջոց, քան ինքնիշխան պետությունն է:

Դա է պատճառը, որ հայ ազգը իր գոյության ակունքներից ի վեր միշտ ունեցել է պետականություն, իսկ դրա բացակայության պարագայում, երբեք բաց չի թողել պատմական շանսը ազատությունը կրկին վերանվաճելու համար, անգամ, եթե դա զուգորդվել է թանկ կորուստներով:

Հայ ազգը եղել և մնում է քաղաքական ազգ, անգամ պետականության կորստի պայմաններում հայերը ծանրակշռի պետական, գիտական, ռազմական և մշակութային դեր են կատարել Հայաստանը նվաճած կայսրությունների ծիրում:

Վերոգրյալը հիմք է տալիս պնդելու, որ պետականաշեն հատկանիշը հայ ազգին բնութագրող բազմաթիվ չափորոշիչներից մեկն է, մենք միշտ եղել ենք, կանք ու կմնանք սեփական ճակատագիրը ինքնակամ տնօրինելու կամք ունեցող ազգ:

Այս ամենը նկատի ունենալով՝ մենք պետք է կարողանանք, դուրս գալ հին կարծրատիպերից, և առայժմ, գոնե տեսականորեն հասկանանք թե որքանո՞վ է արդիական հայկական պետության միատարր տիպը, այսինքն, Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիճակում, որքանով է արդյունավետ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման առկա ձևը:

Արցախի Հանրապետությունը ենթակա չէ մասնատման, տրոհման, կամ ինքնիշխանության վերանայման. Այն չի կարելի վերածել մարզ Հայաստանի

1 http://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510

- 188 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Հանրապետության կազմում: Դրա արդյունքում կթուլանա հայկական հավաքական պետականությունը: Ուստի ելնելով այն հայեցակարգից, որ վաղ թե ուշ Արցախը պետք է դառնա մայր Հայաստանի մասը՝ ընդունելի կլինի, եթե այն դառնա Հայաստանի Հանրապետության մաս՝ պահպանելով պետականությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, որոնք առկա են այսօր: Քանի որ միատարր պետությունների կազմում չեն կարող լինել պետությանը մոտ իրավասություններով և ինքնիշխանությամբ սուբյեկտներ, ապա պետության ձևը պետք է վերափոխվի դաշնային համակարգի:

Ժամանակակից հայկական պետությունը գրեթե ամբողջական տարածքներով կարող է վերականգնել Սյունիքի և Արցախի նահանգները (Տե'ս քարտեզ 1), ընդ որում Արցախը որպես Հանրապետություն1: Մասամբ հնարավոր կլինի վերականգնել Այրարատ, Գուգարք և Գարդման նահանգները: Այսպիսով Հայաստանի Դաշնային Հանրապետության վարչատարածքային սուբյեկտները կդառնան Նահանգները, Հանրապետությունը, ինչպես նաև նահանգի կարգավիճակ ունեցող քաղաքները իրենց վարչատարածքային միավորներով՝ գավառներով:

Հետևաբար Արցախի Հանրապետությունը կարող է պատերազմի միջոցով ամրագրված սահմաններով հանդերձ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինքնորոշվել և դառնալ Հայաստանի մաս, այսինքն հայկական պետության կազմում Արցախի Հանրապետության կարգավիճակով: Դրա համար անհրաժեշտ կլինի Հայաստանում հաստատել նոր Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունը կհռչակի որպես դաշնային Հանրապետություն:

Քարտեզ 1

1

http://www.nankr.am/hy/1838

- 189 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

192 ճանաչված պետությունների1 թվաքանակի աճ երկրորդ հայկական պետության միջոցով դժվար թե արձանագրվի. 150 000 հայության ձայնը որևէ մեկը հաշվի չի առնի այն պարագայում, երբ արդեն իսկ գոյություն ունի միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող մեկ հայկական պետություն:

Բացի դա բազմաթիվ ռազմաքաղաքական խնդիրներ ունեցող Հայաստանին ՄԱԿ-ում երկրորդ օժանդակող, լրացուցիչ ձայնով օժտելը արգելափակվելու է տարբեր հարթություններում և սա նաև այն ատճառով, որ Հայաստանը դեռևս շարունակում է միջազգային հանրության աչքում մնալ Ռուսաստանի, այն է թե Արևմուտքի արդեն իսկ բացահայտ հակառակորդի, կամակատար:

Արդեն 27 տարի է, ինչ դեֆակտո Հայաստանը Դաշնություն է, ունենալով իր կազմում Արցախի Հանրապետություն. Արցախում բնակվող մեր հայրենակիցները ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր, շրջանառվող փողը դրամն է, պաշտպանությունը իրականացվում է ամբողջական տրամաբանությամբ և ողջ հայկական ներուժով, տեղի է ունենում վերնախավի ազատ շրջանառություն և այլն: Փաստացի ունենք Դաշնություն, սակայն ներկայանում ենք իբրև միատարր պետություն և միջազգային հանրությունից պահանջում ենք այն, ինչը դժվար թե երբևէ իրականանա: Մինչդեռ, միջազգային հանրությունը ավելի իրակտեսական կհամարի Արցախի Հանրապետության ինտեգրումը Հայաստանին, խուսափելով տարածաշրջանի հավելյալ մանրացման տնտեսապես ոչ շահավետ և դժվարին քաղաքականությունից:

Հարցի մյուս կողմը վերաբերում է ռազմավարական ապագային:

Ես պատկանում եմ այն վերլուծաբանների շարքին, որոնք չեն թաքցնում այն թեզը, որ քանի գոյություն ունի Ադրբեջանը Հայաստանի ներկան և ապագան վտանգված է լինելու: Ուստի Ադրբեջանը ենթակա է կազմաքանդման մասնատման միջոցով:

Եթե դա հաջողվի, ապա Ադրբեջանը կփշրվի Ավարստանի (դա հին Աղվանքն է), Թալիշ-Մուղանյան Հանրապետության (իր Լենքորան մայրաքաղաքով), Լեզգիստանի, ինչպես նաև Բաքվի, կամ Ափշերոնի թաթարական ինքնավար մարզի: Կլինեն նորաստեղծ միավորներ, որ հնարավորություն կստանան ներառվելու Հայաստանի Դաշնային Հանրապետության կազմում:

Ցանկացած Սահմանադրություն, իր մեջ պետք է ունենա ոչ միայն ռացիոնալ մեր առօրյա կյանքը և գործող կարգը բնութագրող դրույթներ, այլև պրակտոպիստական, որոշ դեպքերում էլ ուտոպիստական նորմ ցանկություններ: Ուստի վարչատարածքային բաժանման դաշնային ձևը հնարավորություն է

1 http://www.un.org/ru/member-states/

- 190 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

ընձեռում տեսական ապագայում երկրի քաղաքական, մշակությային և քաղաքակրթական սահմանների ընդարձակում կողմնացույցի բոլոր ուղղություններով, Ընդհուպ մինչև Մեծ Հայքի սահմանների վերականգնում: Այս պարագայում մեզ կմնա լուծել երեք խնդիր, դեմոգրաֆիական, տնտեսական և դիվանակիտական, քանի որ իրավաքաղաքական համակարգը լիովին պատրաստ կլինի Մեծ Նպատակների իրագործմանը:

Գուրգեն Սիմոնյան

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ԵՐԿՊԱԼԱՏ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱԿԱՆ ԴԱՇՆԱՑԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ

Բանալի բառեր' արդարություն, ազգ, պետություն, դաշնություն, պառլամենտական ժողովրդավարություն, համախմբում

Հազարամյակներ ի վեր հայերը, իբրև քաղաքական ազգ, առանձնացել են կենտրոնաստեղծ քաղաքականությամբ՝ դիմակայելով և չհամակերպվելով օտար բևեռների կողմից Հայաստանը բռնի պրովինցիալացնելու նկրտումներին:

Կարևոր է հայկական պետության զարգացման շուրջ հեռանկարային ռազմավարության կառուցակարգումը, որը հնարավորություն կընձեռի պետական ապարատին իրականացնել խելացի կառավարում և տակտիկական ճիշտ որոշումների ընդունում:

Այս համատեքստում առաջարկվում է Հայաստանում վարչատարածքային և կառավարչական դաշնային համակարգի ներդրումը, որը հայկական քաղաքակրթությանը հնարավորություն կնձեռի՝ հնարավոր բազմազանության մեջ զարգացնելով պետական ինստիտուտները, ոչ միայն պատասխանել նոր սերնդի մարտահրավերներին, այլև հարկ եղած դեպքում հանդես գալ սեփական ազգային շահերը սպասարկող մարտահրավերներով:

Gurgen Simonyan

THE PERSPECTIVES OF THE DEVELOPMENT OF TE STATE APPARATUS OF THE REPUBLIC OF ARCAKH IN THE ARMENIAN FEDERAL STATE WITH BICAMERAL LEGISLATIVE STRUCTURE.

Key words: justice, nation, state, federation, parliamentary democracy, consolidation

For millennia, Armenians as a political nation have focused on a centrally-oriented policy, resisting and unwilling to tolerate the invasion of Armenia by foreign poles.

In this regard, it is important to build a perspective strategy for the development of the Armenian State, which will enable the state apparatus to carry out intelligent management and make tactically correct decisions.

Given that the federal administrative and managerial model of Armenia is offered to be introduced, which enabling Armenian civilization to develop state institutions in a variety of ways, will not only answer the challenges of the new generation, but also respond the challenges that serve their own national interests.

- 191 -

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ №1, 2018

Гурген Симонян

ПЕРСПЕКТИВЫ РАЗВИТИЯ ГОСУДАРСТВЕННОГО АППАРАТА РЕСПУБЛИКИ АРЦАХ В СОСТАВЕ ФЕДЕРАТИВНОГО АРМЯНСКОГО ГОСУДАРСТВА С ДВУХПАЛАТНЫМ ОРГАНОМ ЗАКОНОДАТЕЛЬНОЙ ВЛАСТИ

Ключевые слова: справедливость, нация, государство, федерация,

парламентская демократия, консолидация

На протяжении тысячелетий армяне, как политическая нация, выделялись политикой создания собственного центра, не адаптируясь и противостоя намерениям насильственной провинциализации Армении со стороны чужих полюсов влияния.

В этом плане важно построить в рамках развития армянской государственности стратегию перспективного будущего, что позволит государственному аппарату осуществлять умную политику и принимать правильные тактические решения.

Учитывая это, предлагается внедрить в Армении федеральную форму государственного устройства, модернизируя и административно-территориальное устройство, и модель управления страной. Это предоставит новые возможности армянской цивилизации, совершенствуя плюралистические государственные системы, не только равнозначно отвечать на вызовы нового поколения, но и в случае необходимости самим инициировать вызовы в собственных национальных интересах.

- 192 -

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.