Научная статья на тему '«ՆԱԻՐԻ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԻՆՏԵՐԻԵՐ-ԴԻԶԱՅՆԸ'

«ՆԱԻՐԻ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԻՆՏԵՐԻԵՐ-ԴԻԶԱՅՆԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
56
9
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
«Նաիրի» կինոթատրոն / դիտադահլիճ / ինտերիեր դիզայն / հատակագիծ / կտրվածք / նեոդասականություն / ոճ

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Միքայելյան Ռուզաննա

Սույն հոդվածը նպատակ ունի վերլուծելու և ներկայացնելու պատմական արժեք ունեցող դիտադահլիճային շինության՝ «Նաիրի» կինոթատրոնի՝ տարբեր ժամանակաշրջանների ինտերիեր դիզայնը: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Նաիրի կինոթատրոնի ստեղծման պամությանը և առաջին շենքի ինտերիերի մանրամասներին: Աշխատանքի խնդիրն է նկարագրել և վերլուծել կինոթատրոնի ինտերիեր դիզայնի առանձնահատկությունները՝ անդրադառնալով հատակագծային, ոճային, գոտևորման, միջավայրի հորինվածքային լուծումներին ու խնդիրներին։ Հոդվածում կիրառված են նկարագրական և վերլուծական մեթոդները: Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է փաստել, որ «Նաիրի» կինոթատրոնը, բացի մշակութային կարևոր օջախ հանդիսանալուց, մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև որպես դիտադահլիճային պատմական շենք, հատկապես այն առումով, որ ժամանակի ընթացքում ձևափոխվելու հետ զուգահեռ չի կորցրել իր դեմքը և նշանակությունը։ Որոշ փոփոխություններով հանդերձ՝ կինոթատրոնում պահպանվել է իր նախնական տեսքը մասնակիորեն չկորցրած և Երևանում հազվադեպ հանդիպող բեմ ունեցող դիտադահլիճը, որի գեղազարդմանն ու ոճավորմանն առանձին անդրադարձ է կատարվել հոդվածի շրջանակներում: Ուսումնասիրության ընթացքում հնարավորություն ստեղծվեց դիտարկել և ուսումնասիրել նաև տևական ժամանակ սովորական հանդիսատեսի համար փակված օվալաձև ճեմասրահը, որի ոճային լուծումները կարելի է համարել ազգային նեոդասականության փայլուն օրինակ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE INTERIOR DESIGN OF THE NAIRI CINEMA

The purpose of this article is to analyze and present the interior design of the Nairi cinema, a historical spectacular building type of importance for different periods and times. The article also presents the history of the creation of the "Nairi" cinema and the details of the interior of the first building. The task of the work is to describe and analyze the features of the interior design of the cinema, regarding the layout, style, zoning, inventive solutions and environmental problems. The research was done with the use of descriptive and analytical methods. As a result of the study, it can be stated that the Nairi cinema, in addition to being a culturally significant center, is of great interest as a historical building of a spectacular type, especially in the sense that it has not lost its face and significance over time. Apart from some changes, the cinema hall has been partially preserved, with a stage, which is a rarity for Yerevan, the style and decoration of which are discussed separately in the article. Also, as part of the study, it became possible to study the oval foyer of the cinema, which was closed to the audience for a long time, and its stylistic solutions can be considered a vivid example of national neoclassicism.

Текст научной работы на тему ««ՆԱԻՐԻ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԻՆՏԵՐԻԵՐ-ԴԻԶԱՅՆԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

«ՆԱԻՐԻ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԻՆՏԵՐԻԵՐ-ԴԻԶԱՅՆԸ*

ՀՏԴ 74/698 DOI: 10.52063/25792652-2022.2.13-242

ՌՈՒԶԱՆՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

ՀՀ Գիտություննների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ասպիրանտ,

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս, Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն ruza mik@yahoo.com

Սույն հոդվածը նպատակ ունի վերլուծելու և ներկայացնելու պատմական արժեք ունեցող դիտադահլիճային շինության՝ «Նաիրի» կինոթատրոնի՝ տարբեր ժամանակաշրջանների ինտերիեր դիզայնը: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Նաիրի կինոթատրոնի ստեղծման պամությանը և առաջին շենքի ինտերիերի մանրամասներին:

Աշխատանքի խնդիրն է նկարագրել և վերլուծել կինոթատրոնի ինտերիեր դիզայնի առանձնահատկությունները՝ անդրադառնալով հատակագծային, ոճային, գոտևորման, միջավայրի հորինվածքային լուծումներին ու խնդիրներին։

Հոդվածում կիրառված են նկարագրական և վերլուծական մեթոդները:

Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է փաստել, որ «Նաիրի» կինոթատրոնը, բացի մշակութային կարևոր օջախ հանդիսանալուց, մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև որպես դիտադահլիճային պատմական շենք, հատկապես այն առումով, որ ժամանակի ընթացքում ձևափոխվելու հետ զուգահեռ չի կորցրել իր դեմքը և նշանակությունը։

Որոշ փոփոխություններով հանդերձ ՝ կինոթատրոնում պահպանվել է իր նախնական տեսքը մասնակիորեն չկորցրած և Երևանում հազվադեպ հանդիպող բեմ ունեցող դիտադահլիճը, որի գեղազարդմանն ու ոճավորմանն առանձին անդրադարձ է կատարվել հոդվածի շրջանակներում: Ուսումնասիրության ընթացքում հնարավորություն ստեղծվեց դիտարկել և ուսումնասիրել նաև տևական ժամանակ սովորական հանդիսատեսի համար փակված օվալաձև ճեմասրահը, որի ոճային լուծումները կարելի է համարել ազգային նեոդասականության փայլուն օրինակ:

Հիմնաբառեր' «Նաիրի» կինոթատրոն, դիտադահլիճ, ինտերիեր դիզայն, հատակագիծ, կտրվածք, նեոդասականություն, ոճ:

Նախաբան

Կինոյի դերը հատկապես կարևորվում էր Խորհրդային Միությունում, քանի որ դա քաղաքական քարոզչության նշանակալից գործիքներից մեկն էր, այդ իսկ պատճառով կինոթատրոնների շուտափույթ կառուցումը հատկապես առաջին տասնամյակի տարիներին առաջնահերթ նշանակություն ուներ կառավարության համար։ 1922թ.-ի մայիսին ՀՍԽՀ ժողկոմխորհի որոշմամբ պետականացվում են «Ապոլլո» և Ալեքսանդրապոլի «Էրատո» կինոթատրոնները. վերջիններս

* Հոդվածը ներկայացվել ընդունվել' 10.07.2022թ.:

է 14.05.2022թ., գրախոսվել' 24.06.2022թ.,

տպագրության

242

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

վերանվանվում են' ստանալով «Պրոլետար» և «Շիրակ» անվանումները, որից հետո սկսվում են այլ շենքերի փնտրտուքներ՝ կինոթատրոն բացելու նպատակով:

«Նաիրի»-ն Խորհրդային Հայաստանում բացված 2-րդ կինոթատրոնն էր՝ Աբովյան փողոցում կառուցված ամառային փայտաշեն կինոթատրոնից հետո: Դեռևս հնարավորություն չունենալով կառուցել ձմեռային առանձին կինոթատրոնի շենք՝ «Պետլուսկինո»-ն, որը պատասխանատու էր Խորհրդային Հայաստանում կինոյի զարգացման համար, գտնում է համապատասխան շինություն՝ այնտեղ կինոթատրոն բացելու նպատակով: Հետագայում Գևորգ Թամանյանի նախագծով իրականացված Մաշտոց և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող էլեկտրոլամպի գործարանի աշխատողների համար նախատեսված բնակելի շենքի ճակատային հատվածը հատկացվում է կինոթատրոնին, որտեղ էլ առ այսօր գտնվում է «Նաիրի» կինոթատրոնը:

Կինոթատրոնի առաջին շենքը

Շենքը գտնվում էր Ամիրյան փողոցի վրա և ծառայում էր որպես ավետարանական եկեղեցու աղոթարան: Ավետարանական եկեղեցու առաջնորդը չի համաձայնվում շենքը հանձնել՝ հրաժարվելով տեղափոխվել ուրիշ վայր: Վերջինիս անդրդվելիությունը ի վերջո հանգեցնում է նրան, որ «Պետլուսկինո»-ի ներկայացուցիչը բառիս բուն իմաստով դուրս է հանում աղոթարանի կահույքը, և հոգևորականը ստիպված համաձայնվում է տեղափոխվել: Դրանից հետո ձեռնամուխ են լինում տարածքը կինոթատրոնի վերածելու գործընթացին:

Հատակագիծ և գոտևորում: Շինության առաջին հարկում տեղակայված էին արհեստանոցներ և «Դրուժբա» անունը կրող հրուշակեղենի խանութը: Երկրորդ հարկը, որտեղ նախատեսված էր տեղակայել կինոդահլիճը, իրենից ներկայացնում էր նեղ ուղղանկյուն դահլիճ: Առաջին հերթին դահլիճի մի մասը ներկվում է կանաչ գույնով, որը ծառայում էր որպես ճեմասրահ: Դահլիճի մի պատին կառուցվում են օթյակները և կինոխցիկը, տեղադրվում է էկրանը: 1924թ.-ին «Կոմունալ» բանկից ձեռք բերված վարկով կինոթատրոնի մակերեսը ընդարձակվում է հրուշակեղենի խանութի երկրորդ հարկի մի մասի հաշվին, նորոգվում է տանիքը, հետագայում ձեռք է բերվում նաև առաջին հարկի տարածքը, որը այնուհետև պետք է դառնար «Պիոներ» կինոթատրոնի անդրանիկ շենքը: «Պիոներ» կինոթատրոնի մի մասը տրամադրվում է «Նաիրի» կինոթատրոնին՝ որպես ճեմասրահ: Այս շենքում «Նաիրին» գործեց մինչև 1950թ.–ը։

«Նաիրի» կինոթատրոնի ներկայիս շենքը: Հանրապետության հրապարակի կառուցման աշխատաքներով պայմանավորված՝ 1950թ.-ի մայիսին Ամիրյան փողոցի վրա գտնվող այս փոքրիկ շենքը քանդվեց: 1954թ.-ին «Նաիրի» կինոթատրոնը տեղափոխվեց (նախկինում՝ Ստալինյան և Մռավյան) Մաշտոցի և Իսահակյան փողոցների անկյունի նորակառույց շենքը: «Նաիրի»-ն ներկառուցված կինոթատրոնի ամենահաջող օրինակն է Հայաստանում:

Հատակագիծ և գոտևորում: Ի տարբերություն շինության արտաքին տեսքի՝ կինոթատրոնի ինտերիերը բազմիցս փոփոխվել է: Դրա հետ մեկտեղ փոփոխության է ենթարկվել նաև կինոթատրոնի հատակագիծը: Կինոթատրոնը բաղկացած է 3 հարկից, որի ընդհանուր տեսքը իրենից ներկայացնում է լատիներեն v- տառի ձև ունեցող ծավալ, որին սիմետրիկ կերպով միանում է աստիճանավանդակային մասը: Կինոթատրոն տանող մուտքերը երեքն են. կենտրոնական և երկու կողային մուտքերը: Նախկինում առաջին հարկում էր գտնվում դրամարկղը և օվալաձև ճերմակ ճեմասրահը, որի երկու կողմերից հանդիսատեսը աստիճաններով բարձրանում էր երկրորդ հարկ, որտեղ գտնվում էին առաջին և երկրորդ դահլիճները: Երրորդ հարկում տեղադրված էր ադմինիստրատիվ գոտին: 1985թ.-ին «Նաիրի» կինոթատրոնը վերահատակագծվում է: Դրա արդյունքում դրսում գտնվող

տոմսարկղը, որը բավականին խնդրահարույց էր, քանի որ առիթ էր դառնում դրսում

243

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

հերթերի կուտակման համար, բերվում է ներս: Տոմսարկղի համար հատկացվում է մեծ ընդարձակ հատված մուտքի մասում: Պատուհաններից մեկը նախատեսված էր տոմսերի նախնական վաճառքի համար: Բացի այդ, «Նաիրի» կինոթատրոնը ուներ նաև տոմսերի առաքման ծառայություն: Ձևափոխվում են նաև ճեմասրահները, որտեղ տեղադրվում են էկրաններ՝ «Բումերանգ» կոչվող փոքր մանրապատումների դիտման համար: Նկուղային հատվածը վերածվում է կինոբարի, որը նույնպես ուներ էկրան: Բացի այդ, ձեռք են բերվում կիսանկուղային կից բնակարանները՝ դրանք կինոդահլիճների վերածելու նպատակով: Այստեղ կառուցվում է 70 տեղանոց դահլիճ, որը նախատեսված էր մանկական ու մասնագիտական ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրման համար: 1997թ.-ին կինոթատրոնում դարձյալ իրականացվեցին

վերանորոգման աշխատանքներ. տեղադրվեցին նստարաններ, էկրան, ավելացավ «Սինեմա» բարը: Ի վերջո, ներկայիս վերջնական տեսքը կինոթատրոնը ստացավ 2011 թ.-ին: Ներկայումս առաջին հարկի կենտրոնական մուտքը, ինչպես նաև օվալաձև ճեմասրահը փակ են: Հանդիսատեսը կինոթատրոն կարող է մտնել միայն կողային մուտքերից: Գործող կինոթատրոնի առաջին հարկը այլևս չունի տոմսարկղ, այն տեղափոխվել է երկրորդ հարկ: Առաջին հարկը ունի բավականին փոքրացված նախասրահ: Առաջին հարկում ճեմասրահին կից նախատեսված են փոքր

անկյունային սենյակներ՝ ադմինիստրատիվ աշխատանքների համար: Կինոթատրոնի ակտիվ գոտին այժմ գտնվում է երկրորդ հարկում: Այստեղ է կենտրոնացված տոմսարկղը, փոքր ճեմասրահը, որի դիմաց գտնվում է կինոդահլիճը: Երրորդ հարկի գործառույթը մնացել է անփոփոխ: Ըստ այժմյան գոտևորման՝ կինոթատրոնն ըստ էության զուրկ է ճեմասրահից ու սպասասրահից: Եթե նախկինում առաջին հարկի ճեմասրահը կարող էր տեղավորել մի ողջ նվագախումբ՝ իր բեմով, ապա այսօր հանդիսատեսի հոսքի խնդիրն անգամ դժվար է կազմակերպել: Երկրորդ հարկի պայմանական ճեմասրահը բավարարում է միայն տոմսակղի դիմաց հերթ կանգնողներին, այդ իսկ պատճառով սեանսից 15-20 րոպե առաջ տոմսակղի մոտ և նույն հարկում գտնվող դահլիճի հարևանությամբ առաջանում են մարդկային կուտակումներ:

Կինոդահլիճ: Նախկինում կինոթատրոնը ուներ երկու հիմնական դահլիճ՝ մեծ և փոքր, որոնց, ինչպես նշվեց վերևում, հետագայում միացան մանկական դահլիճը և ռետրոսպեկտիվ ցուցադրության համար դահլիճը: Փոքր դահլիճը գտնվում է առաջին և երկրորդ հարկերի միջև, մեծը՝ երկրորդ հարկում՝ սպասարկելով մոտ 400 հանդիսատեսի: Այս բոլոր դահլիճներից այսօր գործում է միայն մեծ դահլիճը: Փոքր դահլիճը չի գործում: Ինչ վերաբերվում է մեծ դահլիճին, ապա այստեղ պահպանվել են երբեմնի շքեղ դահլիճի բեկորները՝ դասական օրդերի առաստաղը, մոնումենտալ քիվը և եզրազարդը, բարդ կտրվածք ունեցող օթյակը:

Կինոդահլիճի հատակագիծ: Կինոդահլիճը իրենից ներկայացնում է

սեղանաձև ծավալ՝ երկու կողային մուտքերով ու ելքերով, որոնք իրար են կապում կինոթատրոնի հյուսիասային ու հարավային մասերը: Բեմի ու դահլիճի միջև առկա է թատերական դահլիճներին բնորոշ բավականին խորը նախաբեմ:

Կտրվածք: Դահլիճը ունի բավականին զգալի թեքություն, որը շեշտվում է պարտերի միջև գտնվող թեքահարթակներով: Կինոդահլիճի վերին մակերեսը զբաղեցնում է նրբագեղ օթյակը, որի մուտքը գտնվում է կինոթատրոնի չորրորդ հարկում: Օթյակը ունի բարդ ծավալային լուծում, որով էլ տրամադրություն և դինամիկա է հաղորդում ողջ դահլիճին:

Առաստաղ: Հատուկ ուշադրության է արժանի առաստաղը: Ի տարբերություն կինոդահլիճի մնացյալ տարրերի՝ առաստաղը մնացել է անփոփոխ կինոթատրոնի ստեղծման օրվանից: Իր շքեղությամբ այն չի զիջում Թամանյանի կողմից կատարված Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճի առաստաղային լուծումներին: Կինոթատրոնի ողջ դահլիճի առանցքն է

244

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

կազմում հսկա կենտրոնում տեղադրված ար դեկո ոճի ջահը, որը ներդաշնակվում է առաստաղի ընդհանուր հորինվածքի հետ:

Դասավորությունը և մանրամասները: Սեղանաձև դահլիճի առանցքը կազմում են լայնաղեղ էկրանը, խորը բեմը և նախաբեմային մասը, վերջինները թույլ են տալիս նաև այս բեմում թատերական ներկայացումներ բեմականացնել: Բեմի երկու կողմերում տեղակայված մուտքերը միմյանց նկատմամբ զուգահեռ չեն տեղադրված: Դրանցից առաջինը գտնվում է բեմի անմիջական հարևանությամբ, իսկ մյուսը սկսվում է պարտերի կեսից: Նույն սեղանաձև սկզբունքով են դասավորված դահլիճի պարտերը: Նստարանների շարքը միասնական է՝ առանց ուղղահայաց բաժանումների: Որպես առանձին և բնութագրական ինտերիերի տարր՝ կարելի է նշել դահլիճի հսկա ջահը, որը միակն է, որ պահպանվել է սկզբնական ինտերիերից: Նրա ողջ ծավալը և ձևերը ամբողջականորեն կարելի է տեսնել ամֆիթատրոնի օթյակների հատվածից: Ջահը եռաշար կառուցվածք ունի, որի մեջտեղի հատվածը կրկնում է լոտոսի գլխամասը: Երբ ջահը չի լուսավորվում, նրա միջին մասում երևում է նուրբ վարդագույն պլաստիկե կաղապարը, որի թափանցիկությունը նրբագեղ տեսք է հաղորդում ընդհանուր հորինվածքին:

Գունային լուծումները: Կինոթատրոնի գունային լուծումները համարձակ են. հատկապես դահլիճում պարտերի մուգ կարմիր թավշյա նրբախաղերը ինքնատիպ հակադրություն են կազմում մանուշակագույն հագեցված երանգին՝ ստեղծելով ար դեկո ոճի՝ արևմտյան կինոթատրոններին բնորոշ բարդ ձևերի և գույների միաձուլում: Սպիտակ առաստաղը կոտրում է մուգ և տաք երանգների խաղը, սակայն ընդհանուր գունային տպավորությունը դրանից չի նվազում: Սպիտակ առաստաղի քիվը և զարդաքանդակները ստեղծում են հավելյալ լուսաստվերային խաղեր, որոնք էլ ավելի հանդիսավորություն են հաղորդում տպավորիչ ինտերիերին:

Ֆակտուրային լուծումները: Կինոթատրոնի երրորդ հարկում պահպանել է 1950թ.-ի երբեմնի շքեղ ինտերիերը: Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել նյութի ընտրությանը և ֆակտուրային լուծումներին: Երրորդ հարկի սյունասրահը

երեսապատված է մոխրագույն ու սպիտակ մարմարով, իսկ հաստաբուն սյուները սլացիկ տեսք են հաղորդում ընդհանուր միջավայրին: Ցավոք, ճամասրահը և աստիճանավանդակը չեն պահպանվել նախկին տեսքով: Այստեղ արդեն կիրառվել են շուկայում տարածված ու հասանելի նյութեր, որոնց տպավորությունը կարելի է նկարագրել «չեզոք» բառով: Խոսելով դահլիճի մասին՝ այստեղ հատկապես շեշտվել է թավշյա նյութերի կիրառումը, որը ավելի բնորոշ է համերգային դահլիճին, քան կինոթատրոնին:

Կոմպոզիցիան և ոճը: Ընդհանուր առմամբ, դահլիճի ոճային լուծումները ավելի մոտ են դասական թատերական դահլիճի տիպին կամ ար դեկո ոճի՝ 1920-30-ական թվականների կինոթատրոնի ինտերիերներին: Երրորդ հարկի ճեմասրահը պահպանել է իր նախնական հարդարանքը՝ երեսապատված մարմարներով ու գրանիտով, հաստ կիսասյուներով: Կինոթատրոնի արտաքին ու ներքին լուծումները և ծավալատարածական հորիվածքը հարում են թամանյանական նեոդասական ոճին:

Ակուստիկա և լուսավորություն: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս լիարժեքորեն լուծել դահլիճի թե' տեսանելիության և թե' լսելիության հարցը՝ հատկապես նման փոքր դահլիճի պարագայում: Բացի այդ, դահլիճի հատակաձևը ևս օժանդակում է ճիշտ դիտելիության և լսելիության օրինաչափություններին:

Օվալաձև ճեմասրահ: 2022թ.-ին Հայկական «Գլոբինգ» ընկերությունը վարձակալության իրավունքով ձեռք բերեց «Նաիրի» կինոթատրոնի նախկին օվալաձև ճեմասրահը, որը այժմ ծառայում է որպես արտերկրից ներմուծված ապրանքների ստացման կետ: Չնայած ինտերիերի կահույքի փոփոխմանը՝ ինտերիերի հիմնական հարդարանքը պահպանվել է: Աչքի են ընկնում հատկապես հոնիական օրդերի կաթնագույն ու ճերմակ մարմարից կերտված կեղծ որմնասյուները,

245

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

որոնց նրբագեղ խոյակները, գրեթե չկրկնելով մեկը մյուսին, դինամիկ

բազմազանություն են ստեղծում դիտողի համար։

Եզրակացություն

Տվյալ հոդվածի շրջանակներում կատարված հետազոտությունը թույլ է տալիս պարզաբանել «Նաիրի» կինոթատրոնի ինտերիեր դիզայնի

առանձնահատկությունները և մանրամասները՝ արձանագրելով մի շարք ոճային ուղղությունների միաձուլումը կամ համատեղումը մի շինության մեջ, ինչպես նաև նրա պատմական նշանակությունը՝ որպես դիտադահլիճային շինության կարևոր օրինակ՝ վեր հանելով հետաքրքրական մանրամանսեր հայտնի կինոթատրոնի ստեղծման ու կայացման վերաբերյալ: Ցավոք, այսօր «Նաիրի» կինոթատրոնը, որը երկար տարիներ մի քանի սերունդների համար եղել է կինոաշխարհի մեծագույն նվաճումներին հաղորդակցվելու ավանդական վայր, այսօր փակ է հանդիսատեսի համար։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Դզնունի, Դանիել: Ուրվագիծ հայկական կինեմատոգրաֆիայի

պատմության.ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրության հրատ., Երևան, 1961:

2. Ջուլհակյան, Սանդրո. «Հրավիրում է Նաիրի կինոթատրոնը». Էկրան, № 9, Սեպտեմբեր 1984, էջ12:

3. Խեչումյան, Վիգեն. «Մի շատ հին կինոկադր». Էկրան, № 5, Մայիս 1973, էջ 1011:

4. Министерство культуры СССР. Кинематография Армении.издатеьство Восточной литературы, Москва, 1962:

5. Ղալիչյան, Նարինե: ««Նաիրի» կինոթատրոնում ֆիլմերի ցուցադրությունը դադարեցվել է. ի՞նչն է պատճառը». հոկտեմբերի 8: 2021,Youtube, վերբեռնել է Factor TV,

6. https://www.youtube.com/watch?v=rMK0UZ_J9oc. Հասանելի է 01.05.2022:

WORKS CITED

1. Dznuni, Daniel. Urvagic' haykakan kinematografiayi patmut'yan. Erevan. [Outline of the History of Armenian Cinematography. Yerevan] 1961. (In Armenian)

2. Julhakyan, Sandro. Hravirum e' Nairi kinot'atrony'. Ekran № 9, September 1984, p. 12. [Invites to Nairi Cinema. Screen№ 9, September 1984, p. 12.] (In Armenian)

3. Khechumyan, Vigen. Mi shat hin kinokadr. Ekran № 5, May 1973, pp. 10-11 [A very old film. Screen № 5,] May 1973, pp.10-11 (In Armenian)

4. Ministerstvo kul'tury SSSR. Kinematografija Armenii, izdate'stvo Vostochnoj literatury, Moskva, 1962. [Ministry of Culture of the USSR. Cinematography of Armenia, publishing house of Eastern literature ,Moscow,1962.] (In Russian)

5. Jalichyan, Narine. ««Nairi» kinot'atronum filmeri tsutsadrut'yuny' dadaretsvel e'. Tnchn e' patshary». Youtube, verber'nel e' Factor TV, hoktemberi 8, 2021. [Jalichyan, Narine. The Screening of Films in "Nairi" Cinema has been Stopped. What is the Reason?”. Youtube, uploaded by Factor TV, 8 October, 2021,

6. https://www.youtube.com/watch?v=rMK0UZ J9oc. Accessed: 01.05.2022].

THE INTERIOR DESIGN OF THE NAIRI CINEMA RUZANNA MIKAYELYAN

National Academy of Sciences of Armenia Institute of Arts, Ph.D. Student; State Academy of Arts of Armenia,Polytechnic University of Armenia, Lecturer,

Yerevan, the Republic of Armenia

246

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 2(13), 2022

The purpose of this article is to analyze and present the interior design of the Nairi cinema, a historical spectacular building type of importance for different periods and times. The article also presents the history of the creation of the "Nairi" cinema and the details of the interior of the first building.

The task of the work is to describe and analyze the features of the interior design of the cinema, regarding the layout, style, zoning, inventive solutions and environmental problems.

The research was done with the use of descriptive and analytical methods.

As a result of the study, it can be stated that the Nairi cinema, in addition to being a culturally significant center, is of great interest as a historical building of a spectacular type, especially in the sense that it has not lost its face and significance over time.

Apart from some changes, the cinema hall has been partially preserved, with a stage, which is a rarity for Yerevan, the style and decoration of which are discussed separately in the article. Also, as part of the study, it became possible to study the oval foyer of the cinema, which was closed to the audience for a long time, and its stylistic solutions can be considered a vivid example of national neoclassicism.

Keywords: Nairi, cinema, auditorium, interior design, plan, section, neoclassicism,

style.

ДИЗАИН ИНТЕРЬЕРА КИНОТЕАТРА «НАИРИ»

РУЗАННА МИКАЕЛЯН

аспирант Института Искусств

Национальной академии наук Республики Армения,, преподаватель Государственной академии художеств Армении и Национального политехнического университета Армении г. Ереван, Республика Армения

Цель данной статьи - проанализировать и представить дизайн интерьеров кинотеатра «Наири», исторического здания зрелищного типа, имеющего важное значение, для разных исторических периодов. В статье также говорится об истории создания кинотеатра «Наири» и деталях интерьера его первого здания.

Задача работы - описать и проанализировать особенности оформления интерьера кинотеатра, в том числе планировки, стиля, зонирования, а также изобретательских решений.

В статье использованы описательно-аналитические методы.

В результате исследования можно констатировать, что кинотеатр «Наири», являясь культурно значимым центром, представляет большой интерес и как историческое здание зрелищного типа, не утратившего со временем своего исторического облика.

За исключением некоторых изменений, в кинотеатре частично сохранился зрительный кинозал со сценой, и сцена, редких для ереванских зданий, стилистика и отделка которого, отдельно обсуждается в статье. Также в рамках исследования изучается овальное фойе кинотеатра, которое долгое время было закрыто для зрителей: его стилистические решения можно считать ярким образцом

национального неоклассицизма.

Ключевые слова: кинотеатр «Наири», зрительный зал, дизайн интерьера, план, разрез, неоклассика, стиль.

247

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.