Научная статья на тему 'ՀՀ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը առեվտրային հաշվեկշռի վրա'

ՀՀ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը առեվտրային հաշվեկշռի վրա Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
816
230
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
դրամավարկային քաղաքականություն / փոխարժեք / առևտրային հաշվեկշիռ / տնտեսական մրցունակություն / գնաճ / իրական վերաֆինանսավորման տոկոսադրույք։

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աղասի Թավադյան

Ելնելով առևտրային հաշվեկշռի ներկա իրավիճակից` Հայաստանի Հանրապետությունում առկա է վերջինիս լավարկան և մրցունակության բարձրացման հստակ հիմնախնդիր: Իրական տոկոսադրույքի համեմատաբար մեծ լինելու դեպքում դրամավարկային գործիքների ազդեցությունը շուկայի մասնակիցների վրա հիմնականում զսպող է: Այս դեպքում դրամավարկային քաղաքականության ուղղվածությունն ունի ավելի շուտ շուկայական հարաբերությունները զսպող, քան գնաճը կարգավորող բնույթ: Տնտեսության զարգացման և առևտրային հաշվեկշռի լավարկման համար նպատակահարմար է, որ իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը չգերազանցի 2%-ը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի և պահուստավորման նորմի աստիճանական իջեցումը նպաստավոր է ՀՀ տնտեսության աճի և մրցունակության բարձրացման համար:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE IMPACT OF MONETARY POLICY ON THE TRADE BALANCE OF THE REPUBLIC OF ARMENIA

With the current structure of the trade balance, Armenia faces the problem of trade balance optimization and needs to increase its competiveness. With a relatively high real refinance rate, the monetary instruments have a mostly curtailing effect on the market. In this case, the monetary policy in fact holds back the economic growth instead of regulating the inflation. For the economic growth and optimization of the trade balance it would be prudent if the real refinancing rate would not exceed 2%. Gradual reduction of the refinancing rate and reserve requirements would contribute to economic growth and increase the competiveness of the Armenian economy.

Текст научной работы на тему «ՀՀ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը առեվտրային հաշվեկշռի վրա»

ՀՀ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՎՐԱ

Աղասի Թավադյան'

Բանալի բառեր ՝ դրամավարկային քաղաքականություն, փոխարժեք, առևտրային հաշվեկշիռ, տնտեսական մրցունակություն, գնաճ, իրական վերաֆինան-սավորման տոկոսադրույք։

Մակրոտնտեսական ցուցանիշները փոխկապակցված են, և անհրաժեշտ է դրանք դիտարկել համակարգված: Միայն մեկ առանձին ցուցանիշի որպես հիմնական նպատակի իրագործման խնդրի լուծումը չի կարող ապահովել համակարգի օպտիմալացման խնդրի լուծումը:

Նպատակահարմար է համակարգված դիտարկել ՀՀ մակրոտնտեսական դաշտը: ՀՀ մակրոտնտեսական դաշտի դիտարկման հրամայականը և արդյունքը պետք է լինեն կայուն տնտեսական աճն ու առևտրային հաշվեկշռի լավարկման ապահովումը: Այս հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ է իրականացնել արտադրության և արտահանման խթանման համապատասխան մակրոտնտեսական քաղաքականություն, քանզի հստակ առկա է բացասական առևտրային հաշվեկշռի և գործազրկության խնդիրը:

Արտահանման, ներմուծման և ՀՀ արժույթի փոխարժեքի փոփոխության կապը հստակ է, քանզի դրամի նկատմամբ այլ արժույթի տատանումը կարող է փոփոխել արտահանվող ապրանքի արժեքն արտարժույթով, և հակառակը՝ ազդել ներմուծվող ապրանքի գնի վրա՝ բերելով ներմուծման գնաճի, նաև փոփոխելով ներմուծման ծավալները: Պարզ է, որ ՀՀ-ում արտադրված, դրամային ինքնարժեք կրող ապրանքի գինն արտասահմանում դրամի արժևորման պարագայում արտարժույթով կբարձրանա, կկորցնի մրցունակությունը, և հակառակը՝ արժեզրկման դեպքում կլինի ավելի մրցունակ՝ խթանելով արտահանումը: Սակայն դա չպետք է ուղեկցվի փոխարժեքի կտրուկ փոփոխությամբ, որը կարող է բերել էական գնաճի և անորոշություն առաջացնել շուկայում:

՚ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տ.գ.թ.։

87

Դիտարկելով արժույթների դինամիկան նկատելի է, որ 2014թ. սկսած ՀՀ դրամն արժեզրկվել է դոլարի նկատմամբ և, ըստ էության, արժևորվել է տարածաշրջանի այլ արժույթների, ինչպես նաև եվրոյի նկատմամբ, որը բացասաբար է անդրադառնում Հայաստանի արտաքին առևտրի փոփոխության վրա, հատկապես դեպի Ռուսաստան և Եվրամիության երկրներ1:

Գծապատկեր 1

ՀՀ արտահանման և ներմուծման դինամիկան ($մլն)

= 00

400

300

200

100

л м Г

JyiyJU F Л/1

jT V V H

л /wy՜

z^/^Y V * v

LTl ԼՈ Щ

vsl Ի "-Г -кг '-.г Ի I >1 >1 Ի ■■■■•Г NT ".г У ■"■» 'Г 'Г У "Г Nf ֊I у Ы J4T vsr

-Ներւեււօուէ1

Ujiumdmilunti

Ըստ ՀՀ ԿԲ-ի մասին օրենքի 14-րդ հոդվածի Կենտրոնական բանկը պետք է ապահովի իր խնդիրներն իրականացնելու հնարավորությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների պատշաճ կառավարումը և հայկական դրամի փոխարժեքի կարգավորումը2: Փոխարժեքի փոփոխության դինամիկան էական կարևորություն ունի հատկապես առևտրային հաշվեկշռի անհամաչափություն ունեցող երկրներում: Նշենք որ, մինչև 2015թ. Հայաստանի Հանրապետությունում երկար ժամանակ ներմուծումը գերազան-

1 Աղ. Ա. Թավադյան, «Դրամավարկային քաղաքականությունը տնտեսական անվտանգության տեսանկյունից», «21-րդ ԴԱՐ, N6, 2015, էջ 80:

2 ՀՀ օրենքը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին:

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

ԱԹավադյան

ցում էր արտահանումը գրեթե 3 անգամ (տե ս Գծապատկեր 1): Առկա առևտրային հաշվեկշիռը բացասական է, և ՀՀ-ն փաստացի հանդիսանում է ներմուծող երկիր, որը վտանգավոր է ներմուծվող գնաճով ինչպես արտասահմանյան ապրանքների գնի բարձրացման, այնպես էլ արտասահմանյան արժույթների դրամի հանդեպ արժևորման դեպքում: Փաստացի, այս երևույթը ներքին մակրոտնտեսական ցուցանիշների կարգավորման համակարգից դուրս է: Այս պարագայում գնաճն էական կախվածություն ունի փոխարժեքից: Բացասական առևտրային հաշվեկշիռը վտանգավոր է նաև նրանով, որ ներմուծվող ապրանքները կարող են դրսևորել զգալի մրցակցություն ներքին արտադրության համար՝ խոչընդոտելով դրա մրցունակության բարձրացմանը:

2015թ. նկատվեց առևտրային հաշվեկշռի զուտ ցուցանիշային լավար-կում, որը պայմանավորված էր ոչ թե մրցունակությունը բարձրացնող արտադրության և, հետևապես, արտահանման դրական աճով, այլ ներմուծման զգալի նվազմամբ: Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների 2015թ. Հայաստանի արտահանումը կրճատվել է մոտ 3%, իսկ ներմուծումը 24%-ով1: Նշենք, որ 2015թ. դոլարային արտահայտությամբ Հայաստանի Հանրապետությունն ավելի քիչ ապրանք է ներմուծել, քան նույնիսկ 2010թ.: Ներմուծման էական կրճատման հանգամանքը և 2014 թվականից տարածաշրջանի արժույթների հանդեպ դրամի արժևորումն առաջին հայացքից իրար հակասում են, քանզի արժույթի արժեզրկումը պետք է բարձրացներ արտասահմանից եկող ապրանքի մրցունակությունը: Հարցի համակարգային դիտարկման պարագայում այս հանգամանքը բացատրվում է դեպի Հայաստանի Հանրապետություն արժութային հոսքերի կրճատումով պայմանավորված հիմնականում փոխարժեքների փոփոխության արդյունքում տրանսֆերտների կրճատմամբ: Նշենք նաև, որ մեր հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանից ներմուծման ծավալը գրեթե չի կրճատվել: Սակայն, ի տարբերություն ֆիզիկական ծավալների, ռուսական ռուբլու փոխարժեքի էական նվազման պատճառով դոլարային արտահայտությամբ արտահանումը Ռուսաստան 2015թ. նվազել է 21%-ով: Եթե ընդհանուր արտահանումը Հայաստանից գրեթե չի նվազել, իսկ ներմուծումը զգալիորեն նվազել է, ապա Ռուսաստանի Դաշնության առևտրաշրջանառության դեպքում պատկերը հակառակն է2:

1 http://www.customs.am/

2 ՀՀ մաքսային ծառայություն, ՀՀ արտաքին առևտուրն առանձին երկրների կտրվածքով (2014-2015թթ.):

Փաստացի, ՀՀ տնտեսությունն, առևտրաշրջանառության զսպմամբ պայմանավորված, գտնվում է որոշակի ստագնացիայի մեջ: Սա, իհարկե, բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսական աշխուժության և մրցունակության վրա, սակայն դրամավարկային քաղաքականության ճիշտ ուղղորդման պարագայում կարող է որոշակի խթան հանդիսանալ ՀՀ բիզնեսի լավարկման և արտահանման աճի համար: Հայաստանն ունի արտահանման բարելավման, բազմատեսակացման, հավասարակշռման, աճի և հատկապես ԵԱՏՄ շուկայում իր տեղը գտնելու խնդիր:

Կարևոր է արևելյան արագ զարգացող տնտեսությունների փորձը, որոնց ինդուստրիալ զարգացումը և որակային տնտեսական աճը հիմնված են առաջին հերթին արտադրության և արտահանման աճի վրա: Դրամավարկային քաղաքականությունները շեշտը դնում են արտահանման վրա:

Որպես ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացման և լավարկման առաջնահերթ միջոց առաջարկում ենք իջեցնել վերաֆինանսավորման տոկո-սադրույքը և պահուստավորման նորմը, որն իր հերթին կիջեցնի անհիմն բարձր իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանի Հան-րապետությունում:

Իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքն անվանական տոկո-սադրույքի և գնաճի տարբերությունն է: Իրական տոկոսադրույքը շուկայի իրական ակտիվությունը բնութագրող ցուցանիշ է: Եթե իրական տոկոսա-դրույքը համեմատաբար մեծ է, ապա դրամավարկային գործիքների ազդեցությունը շուկայի մասնակիցների վրա հիմնականում զսպող է, այս դեպքում դրամավարկային քաղաքականության ուղղվածությունն ավելի շուտ ունի շուկայական հարաբերությունները զսպող, քան գնաճը կարգավորող բնույթ: Պետությունը սովորաբար ապահովում է երկարաժամկետ տնտեսության խթանում և զարգացում, երբ իրական վերաֆինանսավորման տոկոսադրույ-քը չի գերազանցում 2%-ը, հաճախ ձգտում է զրոյի կամ նույնիսկ բացասական է: Բարձր իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը վկայում է այն մասին, որ դրամավարկային քաղաքականություն իրականացնող մարմինը, դե-յուրե որպես հիմնական նպատակ ունենալով գների և ֆինանսական կայունության ապահովումը, դե-ֆակտո կարող է ձևավորել շահույթ հետա-պնդելու նպատակ, որը չի նպաստում տնտեսության զարգացմանը և երկրի մրցունակության բարձրացմանը:

Նշենք, որ ՀՀ-ում իրական տոկոսադրույքն ամենաբարձրն է ոչ միայն ԵՄ, այլ նաև ԵԱՏՄ տնտեսությունների համեմատ, և հետևապես այս պարագայում տնտեսությունը բանկային համակարգից հնարավորություն ունի հիմնականում ստանալ փոխառու միջոցներ չարդարացված բարձր տոկոսա-դրույքներով:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումն, իհարկե, կարող է հանգեցնել որոշակի գնաճային երևույթների, սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, 2015թ. հոկտեմբերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը 10.25%-ից մինչև 8.5%-ի ոչ միայն էական ազդեցություն չունեցավ գնաճի վրա, այլև 2015թ. վերջի դրությամբ Հայաստանում գրանցվեց 0.1% գնանկում, իսկ 12-ամսյա գնաճի ցուցանիշը 2016թ. ապրիլին գրանցել է 2% գնանկում, որը մտահոգիչ է: Ինչ վերաբերում է ներմուծվող գնաճին, ապա ներմուծում-արտահանում հարաբերությունը կրճատվել է, ինչն իր հերթին էլ ավելի է իջեցրել դրամի փոխարժեքի արժեզրկման դեպքում առաջացող ներմուծվող գնաճի ռիսկը:

Նշենք, որ տնտեսության զարգացման տեսանկյունից ակնհայտ արդյունավետ չէ 0.1% և 2% գնանկման պարագայում ունենալ 8.75% վերաֆինանսա-վորման տոկոսադրույք, փաստացի իրական վերաֆինանսավորման տոկո-սադրույքը բավական մեծ է, և այս հանգամանքը կրում է տնտեսության աճը զսպող բնույթ: ՀՀ վերաֆինանսավորման տոկոսադրույքի, գնաճի, ինչպես նաև իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքի դինամիկան ցույց է տրված Գծապատկեր 2-ում: Այսպիսով, տնտեսության խթանման և մրցունակության բարելավման տեսանկյունից հրամայական է վերաֆինանսավոր-ման տոկոսադրույքի և գնաճի ցուցանիշների մոտեցումը: Ըստ ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի գնաճը պետք է լինի 2.5% և 5.5% միջակայքում1: Ներքին շեմը չի կատարվում, այսինքն օրենքի պահանջը չի իրականացվում: Ինչ վերաբերում է վերին սահմանին, ապա այն ընդունելի ցուցանիշ է տրանսֆորմացվող երկրի զարգացման համար: Վերաֆինանսավորման տո-կոսադրույքի իջեցումը և պահուստավորման նորմի աստիճանական նվազումը կնպաստեն ՀՀ տնտեսության խթանմանը և արտահանման աճին, որը կլավարկի ապրանքային հաշվեկշիռը: Այս միջոցառումները կնպաստեն ՀՀ տնտեսության մրցունակության բարձրացմանը և արտահանման աճին:

1 «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենք, հոդված 4; «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենք, հոդված 4:

Գծապատկեր 2

Վերաֆիեաեսավորմաե տոկոսադրույքի և գնաճի դինամիկան ՀՀ-ում

•5

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը և պահուստավոր-ման նորմի աստիճանական նվազումը կարող են հանգեցնել փոխարժեքի իջեցման, որն իր հերթին, հաշվի առնելով այն, որ ներմուծումն էապես գերազանցում է արտահանումը, կարող է հանգեցնել որոշակի գնաճի, սակայն, դրա հետ մեկտեղ, դա նպաստավոր է արտահանման և առևտրային հաշվեկշռի համար: Չափավոր և կայուն գնաճը նպաստավոր է տրանսֆորմացվող երկրի տնտեսության աշխուժացման համար:

92

<21֊րդ ԴԱՐ», թիվ 3 (67), 2016թ.

Ա.Թավադյան

Այսպիսով, ՀՀ տնտեսության համար հրամայական է այնպիսի դրամավարկային քաղաքականության իրականացումը, որը կլավարկի ՀՀ առևտրային հաշվեկշիռը և կբարձրացնի ՀՀ մրցունակությունը և ԵԱՏՄ տարածաշրջանում, և նաև այլ երկրներում:

Մայիս, 2016թ.

ՀՀ դրամավարկային քաղաքականության ազդեցությունը առեվտրային հաշվեկշռի վրա

Աղասի Թավադյան

Ամփոփագիր

Ելնելով առևտրային հաշվեկշռի ներկա իրավիճակից՝ Հայաստանի Հանրապետությունում առկա է վերջինիս լավարկան և մրցունակության բարձրացման հստակ հիմնախնդիր: Իրական տոկոսադրույքի համեմատաբար մեծ լինելու դեպքում դրամավարկային գործիքների ազդեցությունը շուկայի մասնակիցների վրա հիմնականում զսպող է: Այս դեպքում դրամավարկային քաղաքականության ուղղվածությունն ունի ավելի շուտ շուկայական հարաբերությունները զսպող, քան գնաճը կարգավորող բնույթ: Տնտեսության զարգացման և առևտրային հաշվեկշռի լավարկման համար նպատակահարմար է, որ իրական վերաֆինանսավորման տոկոսադրույքը չգերազանցի 2%-ը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի և պահուստավորման նորմի աստիճանական իջեցումը նպաստավոր է ՀՀ տնտեսության աճի և մրցունակության բարձրացման համար:

влияние на торговый баланс денежно-кредитной политики ра

Агаси Тавадян

Резюме

Исходя из структуры торгового баланса, перед Арменией стоит проблема его существенного улучшения и повышения уровня конкурентоспособности. При сравнительно высокой реальной ставке рефинансирования влияние денежно-кредитных инструментов на рынок в основном носит ограничительный характер. В этом случае денежно-

кредитная политика фактически больше сдерживает рост экономики, чем регулирует инфляцию. Для роста экономики и для улучшения состояния торгового баланса целесообразно, чтобы реальная ставка рефинансирования не превышала 2%. Поэтапное снижение ставки рефинансирования и нормы обязательного резервирования способствует росту экономики и повышению конкурентоспособности РА.

the impact of monetary policy on the trade balance of the republic of armenia

Aghasi Tavadyan

Resume

With the current structure of the trade balance, Armenia faces the problem of trade balance optimization and needs to increase its competiveness. With a relatively high real refinance rate, the monetary instruments have a mostly curtailing effect on the market. In this case, the monetary policy in fact holds back the economic growth instead of regulating the inflation. For the economic growth and optimization of the trade balance it would be prudent if the real refinancing rate would not exceed 2%. Gradual reduction of the refinancing rate and reserve requirements would contribute to economic growth and increase the com-petiveness of the Armenian economy.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.