Научная статья на тему 'Տնտեսական քաղաքականության իրական հնարավորությունները'

Տնտեսական քաղաքականության իրական հնարավորությունները Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
129
37
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աշոտ Թավադյան

Հոդվածում ներկայացված են այն «նեղ տեղերը», որոնց վերացումը կամ մեղմա-ցումը համեմատաբար հեշտ է իրականացնել, իսկ սպասվող էֆեկտը կարող էունենալ ազդեցիկ վճռորոշ նշանակություն: Փոխկապակցված առաջարկու-թյունները ներկայացվել են տնտեսական քաղաքականության երեք հիմնականուղղություններով:Բարեփոխումների արդյունավետությունը բարձրանում է, եթե դրանք սկսվումեն պետական ապարատից: Պետական խնդիրները կարելի է լուծել եկա-մուտների ու ծախսերի ավելի արդյունավետ կառուցվածքով՝ ռացիոնալ վերա-բաշխելով խնայված միջոցները: Այստեղ առկա է եկամուտների ծախսերիօպտիմալացման խնդիրը:Վերլուծվում են դրամավարկային քաղաքականության երեք հստակ փոխկա-պակցված գործոնները` վերաֆինանսավորման տոկոսադրույքը, փողայնաց-ման մակարդակը փոխարժեքը, որոնք առանցքային են ֆինանսականճգնաժամի ժամանակ: Ընդգծվում է, որ նշված միջոցառումները պետք է իրա-կանացվեն համակարգված` հաշվի առնելով ժամանակի գործոնը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье обозначены те «узкие места», устранение которых относительно легко осуществить, а ожидаемый эффект может иметь решающее значение. Взаимосвязанные предложения представлены по трем основным направлениям экономической политики. Эффективность реформ повышается, если их начать с государственного аппарата. В этом случае принцип «начни с себя» решающий. Государственные задачи можно решать за счет более эффективной структуры доходов и затрат, рационально перераспределяя сэкономленные средства. Задача оптимизации доходов и затрат имеет решающее значение особенно в условиях финансово-экономического кризиса. Повышение пенсий соответствует также и первоочередной задаче — вместе с экспортом стимулировать и импортозамещение. Целесообразно при предоставлении гарантий поощрять реорганизацию компаний в общества открытого типа. Крайне необходимо, исходя из сформулированной первоочередной задачи, предоставлять государственные гарантии экспортерам и, конечно, производству, заменяющему на внутреннем рынке импорт. Ибо очень трудно при финансово-экономическом кризисе модернизировать производство, если доходы существенно снижаются, вероятность колебания инфляции и курса валют значительна, а банковские проценты неподъемно высоки. Целесообразно снизить НДС с 20% до 18%. Эта мера, сдерживая спад, стимулирует экономику, а также имеет антиинфляционное значение. Анализируются три четко взаимосвязанных фактора денежно-кредитной политики — ставка рефинансирования, уровень монетизации и курс национальной валюты, – которые играют ключевую роль при финансовом кризисе и имеют системообразующий характер. Заблуждение, что высокая ставка рефинансирования всегда сдерживает инфляцию, а низкая — наоборот. Поскольку при высокой процентной ставке часто срабатывает следующая причинно-следственная цепь: высокая процентная ставка рефинансирования — более высокие банковские ставки — при остром дефиците собственных средств, рост себестоимости — инфляция издержек. Следует оценить, как ставка рефинансирования отражается на ВВП и на его структуре, на экспорте. Сравнительный анализ ВВП на душу населения, курса валюты, паритета покупательной способности необходим для оценки интервала реального курса национальной валюты. Чтобы предлагаемые меры имели действительно решающее значение, учитывая фактор времени, они обязательно должны быть взаимосвязаны и упорядочены.

Текст научной работы на тему «Տնտեսական քաղաքականության իրական հնարավորությունները»

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Աշոտ Թավաւյյտե

Հոդվածում ներկայացված են այն «նեղ տեղերը», որոնց վերացումը կամ մեղմացումը համեմատաբար հեշտ է իրականացնել, իսկ սպասվող էֆեկտը կարող է ունենալ ազդեցիկ և վճռորոշ նշանակություն: Փոխկապակցված առաջարկությունները ներկայացվել են տնտեսական քաղաքականության երեք հիմնական ուղղություններով:

Բարեփոխումների արղյունավետությունը բարձրանում է, եթե դրանք սկսվում են պետական ապարատից: Պետական խնդիրները կարելի է լուծել եկամուտների ու ծախսերի ավելի արդյունավետ կառուցվածքով ռացիոնալ վերաբաշխելով խնայված միջոցները: Այստեղ առկա է եկամուտների և ծախսերի օպտիմալացման խնդիրը:

Վերլուծվում են դրամավարկային քաղաքականության երեք հստակ փոխկապակցված գործոնները' վերաֆինանսավորման տոկոսադրույքը, փողայնաց-ման մակարդակը և փոխարժեքը, որոնք առանցքային են ֆինանսական ճգնաժամի ժամանակ: Ընդգծվում է, որ նշված միջոցառումները պետք է իրականացվեն համակարգված' հաշվի առնելով ժամանակի գործոնը:

Գնահատելով մեր ձեռքբերումները և բացթողումները, որոնք վճռորոշ չէին կայուն վիճակում, փաստենք' դրանք կարող են չափազանց ազդեցիկ դառնալ ընդհանուր ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ: Ընդ որում, ինչպես տնտեսության զարգացման տեմպերի, այնպես էլ տնտեսական անվտանգության տեսանկյունից:

Հայաստանում տնտեսության կառավարման հարցերում առաջընթաց կա: Հատկապես բավական կայուն վիճակում է գտնվում բանկային համակարգը: Սակայն մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք տնտե-սական-սոցիալական անվտանգության վրա, ինչն ակնհայտորեն կախված է ֆինանսական, տնտեսական, համաշխարհային և տարածքային խնդիրներից, որոնք, իրոք, կարող են բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա:

Այժմ բոլոր ուժերը հիմնականում կենտրոնացվել են տնտեսության անկման տոկոսը նվազեցնելու, բանկային համակարգի հուսալիությունն էլ ավելի ամրացնելու, առանձին ոլորտների անկումը թույլ չտալու վրա, որպեսզի դա չվերածվի «շղթայական ռեակցիայի»:

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Ա.Թավադյաե

Նշված խնդիրները հիմնականում այս կամ այն չափով լուծվում եե: Սակայն այս իրավիճակում, որը կարող է և երկարաժամկետ բնույթ ընդունել, մենք պետք է ապահովենք շոշափելի տնտեսական աճ, ինչն անհրաժեշտ է ներտնտեսական անվտանգությունն ապահովելու համար:

Հոդվածի նպատակն է վերհանել մեր պետության հիմնական իրական ռեզերվները, որոնք, կարծում ենք, պարտավոր ենք օգտագործել, քանզի եկել է ավելի վճռական քայլերի, «ճգնելու» ժամանակը, երբ ինքը' ժամանակն էլ է դառնում որոշիչ գործոն:

Նախ փորձենք գնահատել մեր տնտեսության վերջին տարիների իրավիճակը:

Որպես ակնհայտ դրական արդյունք պետք է նշել ՀՆԱ աճը և, համապատասխանաբար, պետբյուջեի աճը1.

2004 2005 2006 2007 2008

Անվանական ՀՆԱ (մյրդ դրամ) 1907.9 2242.9 2656.2 3149.3 3646.1

Անվանական ՀՆԱ ($ մյն) 3576.6 4900.4 6384.5 9206.3 11916.6

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ($) 1113 1523 1982 2853 3689

ՀՆԱ իրական աճ, % 10.5 13.9 13.2 13.7 6.8

ՀՀ պետբյուջեն (մլն դրամ) 2004 2005 2006 2007 2008

Եկամուտներ 302249.1 374746.9 412356.2 490206.8 746005.5

Ծախսեր 333969.8 417505.9 482193.9 558677.7 822054.4

Դեֆիցիտ (պակասուրդ) 31720.7 42759.0 69837.7 68470.2 76048.9

Եվրոյի, դոլարի, ռուսական ռուբլու և զարգացած այլ երկրների արժույթների նկատմամբ դրամի ամրացման աննպաստության մասին, հատկապես ռազմավարական առումով, զգուշացրել ենք հենց սկզբից: Այստեղ ունենք հետևյալ պատկերը.

Ժամկետը (տարեկան միջին) 1 USD / դրամ 1 EUR / դրամ 1 RUR / դրամ

2003 578,8 653.76 18.83

2004 533.5 662.28 18.52

2005 457.7 570.39 16.19

2006 416.0 521.2 15.29

2007 342.1 467.81 13.36

2008 306.0 450.24 12.35

1 Տվյալները www.gov.am,www.minfin.am,www.cba.am,www.armstat.am,www.imf.org,en.wikipedia.org/wiki/ Value_added_tax կայքերից:

77

Ա.Թավադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

«Ազգային արժույթի թուլացումը լավ հնարավորություն է ստեղծում արտահանողների համար, որոնք դրամի շարունակական արժևորման պատճառով վերջին տարիներին ոչ բարենպաստ պայմաններում էին»1: Իհարկե, դրամի ամրացումը նպաստել է առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի աճին.

2004 2005 2006 2007 2008

Ապրանքային հաշվեկշիռ ($մլն) -458.0 -587.9 -895.9 -1600.3 -2663.5

Ապրանքների արտահանում ($մլն) 738.3 1004.9 1025.4 1196.6 1112.0

Ապրանքների արտահանման աճ, % 6.1 36.1 2.0 16.7 -7.1

Ապրանքների ներմուծում ($մլն) -1196.3 -1592.8 -1921.3 -2796.9 -3775.5

Ապրանքների ներմուծման աճ, % 5.8 33.1 20.6 45.6 35.0

Ապրանքների և ծառայությունների արտահանման աճ, % 18.5 32.2 6.7 17.6 -1.1

Ապրանքների և ծառայությունների ներմուծման աճ, % 15.8 30.5 19.4 41.5 32.3

Արտահանում (ապրանքներ և ծառայություններ)/.^^ % 29.9 28.9 23.7 19.3 14.7

Ներմուծում (ապրանքներ և ծառայություններ)/.^^ % -45.5 -43.3 -39.7 -39.0 -39.8

Ձևավորված ՀՆԱ կառուցվածքում ակնհայտորեն մեծացել է մեր կախվածությունը արտաքին շուկայից, մասնավորապես ներմուծումից:

2009թ. ունենք ՀՆԱ անկում և, համապատասխանաբար, պետական բյուջեի եկամուտների նվազում: Դա նույնպես վկայում է արտաքին հարվածներից մեծացող կախվածության մասին, հատկապես, ինչը, կարծում եմ, ավելի վտանգավոր է, նաև իրական հատվածի կախվածության:

Տնտեսական աճի դանդաղումը, իսկ մեր իրավիճակում անկումը, կարող է ունենալ ճակատագրական բնույթ: Այստեղ նաև շատ կարևոր է իրապես գնահատել իրականությունը: Նույնիսկ իրականության մոտավոր գնահատումը չափազանց արժեքավոր է, մինչդեռ ինչպես հոռետեսությունը, այնպես էլ ծայրահեղ լավատեսությունը վտանգավոր են: Առաջին դեպքում կոչ են անում ուշադրությունը կենտրոնացնել դժվարությունների վրա, որոնք ներկայացվում են որպես աղետալի, դրանով իսկ խանգարում են իրական խնդիրների լուծմանն ուժերը կենտրոնացնելուն: Նույնը վերաբերում է ծայրահեղ լավատեսությանը: Խոսքը վերաբերում է, օրինակ, խիստ ծայրահեղ գնահատականներին Հայաստանը ֆինանսական, տուրիստական, մասամբ նաև առողջարանային կենտրոնի վերածելու հետ կապված: Ի դեպ, «գնահատական» եզրն այստեղ նույնպես կարելի է խիստ վերապահումով օգտագործել, քանզի իրական սցենարների որևէ հստակ հաշվարկ չի ներկայացվում: Չնայած այդ ուղղու- 1

1 Ամփոփ հաշվետվություն ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականացման մասին, էջ 3:

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Ա.Թավադյաե

թյուններով աշխատելը նույնպես նպատակահարմար է: Սակայն չկա նաև համեմատական վերլուծություն նմանատիպ կենտրոնների հետ, որտեղ նշված լինեին աշխարհագրական, առողջական կամ ֆինանսական առավելությունները: Արդյունքում առաջանում է խաբկանք, որ իրական խնդիրների լուծումն այնքան էլ արդիական չէ, որովհետև այսքան փայլուն երկնագույն ապագա է սպասվում: Իսկապես, ծայրահեղությունները հաճախ նույն արդյունքն են ունենում:

Ներկայացնենք այն լուծումները, որոնք առաջնահերթ ենք համարում։ Առաջարկվող լուծումները պետք է պարտադիր փոխկապակցված ու համակարգված լինեն և ուղղորդված մեկ նպատակի' տնտեսության երկարաժամկետ կայուն աճի ապահովմանը: Արդյունավետ լուծումերը կարող են շաբլոն չլինել և չտեղավորվել միջազգային կառույցների ստանդարտ առաջարկություններում, որոնք երբեմն «պրոկրուստյան մահճի» են նման: Մի շարք դեպքերում փաստացի պարտադրված այդ խորհուրդները դառնում են ազդեցիկ, նույնիսկ վճռորոշ, ինչպես, օրինակ, դրամի կտրուկ ամրացման պարագայում: Նման դեպքերում, եթե տվյալ առաջարկությունները հակասում են ազգային տնտեսական շահերին, այդ շահերը պետք է հիմնավորված ու համոզիչ պաշտպանել: Քանզի հրավիրված մասնագետները միշտ չէ, որ քաջատեղյակ են մեր իրավիճակին (տվյալ դեպքում' առևտրային դեֆիցիտի կտրուկ աճի մեծ հավանականությանը) և պատրաստ են ճշգրտել ստանդարտ առաջարկությունները... Սակայն, իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ եթե առաջարկությունները կամ ճշգրտումները հստակ հիմնավորված են մեր կողմից, ապա դրանք ընդունվում են: Չմոռանանք, որ նրանք, որպես կանոն, որակյալ մասնագետներ են և գիտեն, թե որոնք են արդյունավետ լուծումները:

«Տնտեսության առանցքային հիմնախնդիրները» հոդվածում ձևակերպել ենք տնտեսական պոտենցիալը մեծացնելու համար անհրաժեշտ առաջնային խնդիրը1: Դա արտահանման ծավալների էական մեծացումն է + ներքին շուկայի գրավումը, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով + զբաղվածության աճը: Այժմ փորձենք ձևակերպել այն միջոցները, որոնք, կարծում եմ, մեր իրավիճակում ամենանպաստավորն են, և դրանց իրականացումը, հաշվի առնելով ժամանակի գործոնը, կարող է մեծացնել մեր տնտեսության և նրա կառավարման արդյունավետությունը: Ներկայացնենք այն «նեղ տեղերը», որոնց վերացումը կամ մեղմացումը համեմատաբար հեշտ է իրականացնել, իսկ սպասվող էֆեկտը կարող է ունենալ ազդեցիկ և վճռորոշ նշանակություն: Փորձենք մեր կարծիքով առաջնահերթ առաջարկությունները ներկայացնել փոխկապակցված ու համակարգված տեսքով, տնտեսական քաղաքականության երեք հիմնական ուղղություններով: 1

1 Թավադյան Ա, «Տնտեսության առանցքային հիմնախնդիրները», 21-րդ ԴԱՐ, #1, 2009, էջ 31-32:

79

Ա.Թավադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

1. Բյուջետային քաղաքականության առաջնային խնդիրները

Բյուջետային քաղաքականության առաջնային միջոցառումը պետական բյուջեի կառուցվածքի արդյունավետության բարձրացումն է: Բարեփոխումների հաջողության արդյունավետությունը բարձրանում է, եթե դրանք սկսվում են պետական ապարատից, դա վերաբերում է նաև ապարատի ծախսերին և դրանց արդյունավետության գնահատմանը: Տվյալ պարագայում «Սկսիր քեզնից» սկզբունքը վճռորոշ է:

Վերջին տարիներին աճում են սուբյեկտիվության ավելի բարձր աստիճան ունեցող ծախսերը: Այդ պատճառով ծախսերի արդյունավետությունը համեմատաբար ավելի դժվար է գնահատվում: Մասնավորապես, ՀՀ կառավարման ապարատի պահպանման ծախսերի կառուցվածքում աշխատավարձի տոկոսի նույնիսկ նվազման միտում կա, իսկ համեմատաբար ավելի արագ տեմպերով աճում են հետևյալ հոդվածները' գրասենյակային ապրանքներ և նյութեր, սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր, կապի ծառայությունների վճարներ, տրանսպորտային ծառայությունների վճարներ, երբեմն գործուղումներ և ծառայողական ուղևորություններ: Հատկապես պետական բյուջեի ապրանքների գնման և ծառայությունների վճարման արդյունավետության գնահատումը և վերահսկելիության հստակեցումն արժանի են հատուկ ուշադրության: Այստեղ անհրաժեշտ է ոչ միայն հաշվարկել ծախսերի արդյունավետությունը, նաև հարաբերականորեն կրճատել այդ ծախսերը, այլև կրճատել այն ապրանքների վրա կատարվող ծախսերը, որոնք ներմուծվում են, և համեմատաբար մեծացնել ներքին արտադրության ապրանքների գնումը:

Առաջարկելով կրճատել ծախսերը, սկսելով մասնավորապես նաև պետական ապարատից նպատակահարմար է իրականացնել աշխատավարձերի և թոշակների բարձրացում1: Այստեղ, կարծում եմ, «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքի վերանայման կարիք կա, և պետք է անդրադառնալ բազմաթիվ խորհուրդների, կառույցների աշխատանքի արդյունավետ գնահատման, այնուհետև կրճատման կամ նույնիսկ դրանց գործելու անհրաժեշտության հարցին:

Թոշակների բարձրացումը ճգնաժամի ժամանակ ոչ միայն աջակցություն է ավագ սերնդին և նրանց ընտանիքներին' հաշվի առնելով մեր ավանդույթները, այլ նաև խթանում է տեղական ապրանքների ներքին պահանջարկը, քանի որ, որպես կանոն, ցածր եկամուտներ ունեցողներն առաջին հերթին սպառում են առաջին անհրաժեշտության ապրանքները, որտեղ տեղական արտադրանքի տոկոսն ավելացնել ավելի հեշտ է: Այսինքն այս քայլը համապատասխանում է նաև մեր առաջնային խնդրին' արտահանման հետ միասին

1 Նույն տեղում, էջ 33, 36:

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Ա.Թավադյաե

խթաեել նաև ներմուծմանը փոխարինող տեղական արտադրությունը: Այդ միջոցառումը նույնպես պետք է իրականացնել համակարգված' մասնավորապես խթանելով սննդամթերքի արտադրությունը: Վերը նշված միջոցառումը կարևոր է նաև հնարավոր սոցիալական բևեռայնության մեղմացման տեսանկյունից, ինչը էական է ճգնաժամի ժամանակ:

Նշենք, որ չպետք է տարվել բյուջետային վարկերով: Պետական երաշխիքներ տրամադրելն ավելի արդյունավետ է, քանի որ չեն ծախսվում բյուջետային սուղ միջոցները: Ընդ որում, երաշխիքներ պետք է տրամադրել ոչ թե առաջին հերթին հանքարդյունաբերության ընդլայնմանը, այլ վերազինմանը և հումքի մշակմանը' նպատակ ունենալով էապես բարձրացնել ավելացված արժեքի տոկոսը: Տվյալ պարագայում համաշխարհային շուկայում ապրանքն անհամեմատ ավելի թանկ է, և սա պետք է սկզբունք լինի: Երաշխիքները հատկապես կարևոր գործոն են ճգնաժամի ժամանակ և դրանից դուրս գալու համար:

Հարկ է հիշել նաև, որ բյուջետային վարկերը հիմնականում ոչ շուկայական բնույթ ունեն, եթե համեմատենք երաշխիքներ տրամադրելու հետ: Ընդ որում, բյուջետային վարկերի դեպքում կոռուպցիոն ռիսկերն ավելի բարձր են:

Խիստ նպատակահարմար է նաև երաշխիքներ և բյուջետային վարկեր տրամադրելիս (եթե, իհարկե, երկրորդը բացառիկ դեպքերում տրամադրվում է) խրախուսել և նույնիսկ երաշխիքներն օգտագործել որպես գործիք, որպեսզի կազմակերպությունները վերակազմավորվեն որպես բաց բաժնետիրական ընկերություններ' արժեթղթերի շուկան աշխուժացնելու համար: Շեշտենք, որ եթե կազմակերպության գինը որոշված չէ շուկայում, նրա արժեթղթերը չեն վաճառվում, ապա լուրջ ներդրումներին դա ակնհայտորեն չի նպաստում: Իսկ մենք ունենք նաև ներդրումների չափը բարձրացնելու խնդիր, որտեղ դեր ունի երկրի ներդրումային վարկանիշը:

Պետական բյուջեում հարկային եկամուտների նույնիսկ որոշակի չկա-տարման դեպքում պետական պարտքի էական աճի նպատակահարմարությունն անպայման անհրաժեշտ է գնահատել: Ամեն դեպքում պետության կողմից վարկեր վերցնելիս նպատակահարմար է կատարել վարկային ծրագրերի ընտրության սկզբունքները1:

Առաջին հերթին նպատակահարմար է արտահանողներին, ներքին շուկայում ներմուծմանը փոխարինող արտադրությանը ոչ թե վարկեր (որոնք մեծացնում են մեր պետական պարտքը), այլ պետական երաշխիքներ տրամադրել' ելնելով մեր առաջնահերթ խնդրից: Կարծում եմ, նպատակահարմար է նաև, որ պետությունը սեփականության բարձր տոկոս ունենա այն բանկերում, որոնք աջակցում են գյուղատնտեսությանը և հատկապես ֆինանսական աջակցություն են ցուցաբերում տեղական ապրանքներն արտասահմանում վաճառելուն (օրինակ, այս դերը ԱՄՆ-ում կատարում է Էքսիմբանկը):

1 Նույն տեղում, էջ 35։

81

Ա.Թավադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

2. Հարկային քաղաքականություն

Պետությունների մեծ մասում, հատկապես մեր հարևանների մոտ (տես աղյուսակը), ճգնաժամի պայմաններում ԱԱՀ-ն ավելի ցածր է, քան Հայաստանում: Մենք պետք է նույնպես իջեցնենք ԱԱՀ-ն 20%-ից առնվազն մինչև 18%, իսկ որոշ ապրանքների համար նույնիսկ ավելի ցածր: Հաշվի առնելով, որ դա, զսպելով անկումը, կխթանի տնտեսությունը, բյուջետային կորուստներ, հատկապես երկարաժամկետ առումով, չենք ունենա: Չմոռանանք, որ այս անուղղակի հարկի իջեցումը, հատկապես ճգնաժամի պայմաններում, որը միտված է տնտեսության աշխուժացմանը, նաև վերաֆինանսավորման տոկոսի նվազեցման պարագայում հակագնաճային բնույթ ունի:

Պետություն ԱԱՀ Որոշ ապրանքների համար ԱԱՀ

Ռուսաստան 18% 10% կամ 0%

Բելառուս 18% -

Իրան 3% -

Վրաստան 18% 0%

Թուրքիա 18% 8% կամ 1%

Իսրայել 16.5% -

Կիպրոս 15% 5%

Լիբանան 10% -

Ֆրանսիա 19.6% 5.5% կամ 2.1%

Գերմանիա 19% 7%

Շվեյցարիա 7.6% 3.6% կամ 2.4%

Հունաստան 19% 9% կամ 4.5% (որոշ տարածքներում իջեցված է համապատասխանաբար 13%, 6% և 3%)

Իսպանիա 16% 7% կամ 4%

Չինաստան 17% 6% կամ 3%

Ճապոնիա 5% -

Հարավային Կորեա 10% -

Անհրաժեշտ է նաև մաքսատուրքերի էական փոփոխություն կատարել ուղղված առևտրային հաշվեկշռի լավացմանը:

Այլ երկրների հետ համեմատելով մեր գույքահարկը և հողի հարկը նկատում ենք, որ ունենք դիֆերենցված աճի ռեզերվներ: Դա արդարացված է և պետբյուջեի, և սոցիալական տեսանկյունից:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Ա.Թավադյաե

Պետական խնդիրները կարելի է լուծել եկամուտների ու ծախսերի ավելի արդյունավետ կառուցվածքով ռացիոնալ վերաբաշխելով խնայված միջոցները: Այստեղ առկա է եկամուտների և ծախսերի օպտիմալացման խնդիրը:

3 Դրամավարկայիհքաղաքականություն

Ընդգծենք, որ նպատակ չունենք քննադատել մեր դրամավարկային քաղաքականությունը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում: Պարզապես ուզում ենք շեշտել այն կետերը, որոնք դրամավարկային քաղաքականությունում առանցքային են ճգնաժամի պայմաններում և ունեն ընդգծված համակարգային բնույթ: Խոսքը վերաբերում է երեք փոխկապակցված գործոններին' վերաֆինանսավորման տոկոսադրույքին, փողայնացման մակարդակին և փոխարժեքին:

Նախ անդրադառնանք այն մոլորությանը, որ բարձր վերաֆինանսա-վորման տոկոսադրույքը միշտ զսպում է գնաճը, իսկ ցածրը հակառակը: Դա այդպես չէ, քանզի բարձր տոկոսադրույքի ժամանակ հաճախ աշխատում է հետևյալ շղթան' բարձր վերաֆինանսավորման տոկոս - ավելի բարձր բանկային տոկոսադրույքներ - սուղ սեփական միջոցների պարագայում ինքնարժեքի աճ - ծախքերի գնաճ:

Իզուր չէ, որ ճգնաժամային իրավիճակում զարգացած երկրները գրեթե անընդհատ իջեցրել են վերաֆինանսավորման տոկոսադրույքները: Այն Եվրոպայում կազմել է մոտ 2%, իսկ Միացյալ Թագավորությունում 1%, Ճապոնիայում' 0.3%, ԱՄՆ-ում' մինչև 0.25%:

Իրականում դժվար է մեթոդներ գտնել արտադրությունն արդիականաց-նելու համար, երբ եկամուտներն էապես իջնում են, գնաճը և փոխարժեքը շոշափելիորեն տատանվում են, իսկ իրական բանկային տոկոսադրույքները բարձր են: Այնպես որ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարող է լինել միայն ժամանակավոր միջոցառում, հատկապես մեր փողայնացման պայմաններում, այլ ոչ թե երկարաժամկետ քաղաքականություն: Հաշվի առնենք նաև այն, որ տրանսֆերտների հարաբերական կրճատման պատճառով այդ կողմից ճնշումը փողային զանգվածի վրա որոշակիորեն նվազել է: Չնայած այստեղ առաջին հակազդեցությունը դոլարայնացման մակարդակի էլ ավելի իջեցումն է:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը մեզ մոտ 6-7%-ի շրջանակներում է և նույնիսկ 2009թ. ապրիլին հասել է 7.75%-ի, պետք է լինի ճկուն, բայց նրա կարգավորման ժամանակ, մտածելով առաջին հերթին գնաճի մասին, չպետք է մոռանալ գնահատել, թե վերաֆինանսավորման տոկոսա-դրույքն ինչպես է անդրադառնում ՀՆԱ և նրա կառուցվածքի, արտահանման վրա: Նշենք նաև, որ մեր բանկային համակարգը կայուն է, բայց ունի փոքր

83

Ա.Թավադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

պոտենցիալ, որը լիարժեք չի համապատասխանում ձեռք բերված տնտեսական մակարդակին ու երկրի առաջ դրված իրական խնդիրներին: Այստեղ որոշակի աշխատանք տարվում է երկրի ներսում բարձր վարկանիշ ունեցող բանկեր ներգրավելու ուղղությամբ: Չնայած պետք է գնահատել նաև այն, թե արդյոք տարածքային ֆինանսական կենտրոնին ներկայացվող պահանջները համապատասխանում են ներգրավման տեմպերին:

Ընդգծենք նաև հանրային ծառայությունները կարգավորող և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների դերը, որոնք ոչ միայն պետք է կարգավորեն մենաշնորհների գնագոյացման խնդիրները, այլ նաև, անպայման կոորդինացնելով իրենց գործունեությունը ԿԲ-ի հետ, հակազդեն գնաճին: Կարծում ենք այս դրույթը նպատակահարմար է նաև ամրագրել օրենսդրորեն:

Հայաստանում դրամային զանգվածի հարաբերությունը ՀՆԱ-ին մոտ 20% է: Բոլոր զարգացած երկրներում այդ ցուցանիշը գերազանցում է 40%-ը: Փողայնացման մակարդակով շատ ավելի լավ է վիճակը, ասենք, Չեխիայում (69.6%), Էստոնիայում (41.2%), Ռուսաստանում (31.6%), Ուկրաինայում (36.4%), Մոլդովայում (38.3%)1: Հայաստանում փողայնացման մակարդակի դինամիկան հետևյալն է.

2003 2004 2005 2006 2007 2008

11.9 12.6 16.4 18.3 22 19.3

Նման փողայնացման պարագայում երկիրը, որպես կանոն, ունենում է լուրջ դժվարություններ կապված կայուն զարգացման հետ, և ակնհայտ է, որ շուկայում տվյալ պարագայում գործում է դրամի փոխարինիչը, և դոլարայ-նացմանը հակազդելու արդյունավետությունը տվյալ դեպքում իջնում է:

Մեր գնահատականներով, եթե կարողանանք միայն ներմուծվող ապրանքների շրջանառությունից դուրս մղել արտարժույթը, ապա դրամի փողայնացումը 20%-ից կդառնա մոտ 28%: Այսինքն դրամային զանգվածի շոշափելի մեծացումը չի բերի գնաճի, եթե հնարավոր լինի զուգահեռաբար էլ ավելի իջեցնել տնտեսության դոլարայնացումը և կարգավորել կանխիկ փողի շրջանառությունը հնարավորինս կրճատելով և վերահսկելի դարձնելով այն: Այս պարագայում մենք կունենանք նաև դրամի փողայնացման այնպիսի ցուցանիշ, որը կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը:

Նույնիսկ ներկա իրավիճակում մենք ունենք ազգային արժույթի էական գերագնահատում, որի մշտական ուղեկիցն է արտաքին դեֆիցիտը և (կամ) տնտեսական անկումը:

Եթե մեր երկրում համեմատենք փոխարժեքը գնողունակության պարի-

1 2004թ. տվյալներ:

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

Ա.Թավադյաե

տետի հետ, ապա կտեսնենք, որ մեզ մոտ այդ հարաբերությունը կազմում է մոտ 2 (380/184): Օրինակ' Չինաստանում այն մոտ 3.5 (7/2) է: ԱՊՀ մի շարք երկրներում, օրինակ, Ղազախստանում, այն կազմում է 2.3, Ղրղզըստանում' 3.2, Բելառուսում' 3.1:

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ փոխարժեքի և գնողունակության պարիտետի համեմատական վերլուծություն կատարելը կարևոր է: Դա, անշուշտ, կաջակցի դրամի իրական շուկայական փոխարժեքի միջակայքը գնահատելուն: Հատկապես վտանգավոր է գերագնահատել ազգային արժույթի փոխարժեքը ճգնաժամի ժամանակ, քանզի դա կարող է փաստացի արհեստականորեն իջեցնել երկրի մրցունակությունը' նպաստելով կրկնակի դեֆիցիտի' առևտրային և պետական բյուջեի դեֆիցիտի աճին:

Վերը նշված բոլոր միջոցառումները պետք է իրականացվեն փոխկապակցված ու համակարգված' հաշվի առնելով ժամանակի գործոնը, միայն այդ դեպքում դրանք կունենան իրական, վճռորոշ նշանակություն:

Սեպտեմբեր, 2009թ.

РЕАЛЬНЫЕ ВОЗМОЖНОСТИ ЭКОНОМИЧЕСКОЙ ПОЛИТИКИ

Ашот Тавадян

Резюме

В статье обозначены те «узкие места», устранение которых относительно легко осуществить, а ожидаемый эффект может иметь решающее значение. Взаимосвязанные предложения представлены по трем основным направлениям экономической политики.

Эффективность реформ повышается, если их начать с государственного аппарата. В этом случае принцип «начни с себя» решающий. Государственные задачи можно решать за счет более эффективной структуры доходов и затрат, рационально перераспределяя сэкономленные средства. Задача оптимизации доходов и затрат имеет решающее значение особенно в условиях финансовоэкономического кризиса.

Повышение пенсий соответствует также и первоочередной задаче — вместе с экспортом стимулировать и импортозамещение. Целесообразно при пре-

85

Ա.Թավադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (27), 2009թ.

доставлении гарантий поощрять реорганизацию компаний в общества открытого типа. Крайне необходимо, исходя из сформулированной первоочередной задачи, предоставлять государственные гарантии экспортерам и, конечно, производству, заменяющему на внутреннем рынке импорт. Ибо очень трудно при финансово-экономическом кризисе модернизировать производство, если доходы существенно снижаются, вероятность колебания инфляции и курса валют значительна, а банковские проценты неподъемно высоки. Целесообразно снизить НДС с 20% до 18%. Эта мера, сдерживая спад, стимулирует экономику, а также имеет антиинфляционное значение.

Анализируются три четко взаимосвязанных фактора денежно-кредитной политики — ставка рефинансирования, уровень монетизации и курс национальной валюты, – которые играют ключевую роль при финансовом кризисе и имеют системообразующий характер.

Заблуждение, что высокая ставка рефинансирования всегда сдерживает инфляцию, а низкая — наоборот. Поскольку при высокой процентной ставке часто срабатывает следующая причинно-следственная цепь: высокая процентная ставка рефинансирования — более высокие банковские ставки — при остром дефиците собственных средств, рост себестоимости — инфляция издержек. Следует оценить, как ставка рефинансирования отражается на ВВП и на его структуре, на экспорте. Сравнительный анализ ВВП на душу населения, курса валюты, паритета покупательной способности необходим для оценки интервала реального курса национальной валюты. Чтобы предлагаемые меры имели действительно решающее значение, учитывая фактор времени, они обязательно должны быть взаимосвязаны и упорядочены.

86

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.