Научная статья на тему 'Գնաճի վրա ազդող գործոնների համակարգումը'

Գնաճի վրա ազդող գործոնների համակարգումը Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
1335
121
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աղասի Թավադյաե

Տնտեսության, որպես կամայական բարդ համակարգի, մեջ բոլոր գործոնները փոխկապված են, յուրաքանչյուր գործոնի շեղումը կարող է ազդել այլ գործոնի, ինչպեսև ամբողջ համակարգի վրա: Գնաճը ճիշտ արդյունավետ կառավարելու համար առաջնահերթ է գտնել կապերը մակրոտնտեսական համակարգի այն ցուցանիշների հետ, որոնք գնաճի վրա հիմնական ազդեցություն ունեն: Տնտեսագիտության տեսության մեջ գոյություն ունեն գնաճի վրա այլ ցուցանիշների ազդեցությունը վերլուծող տարբեր տեսություններ: Գնաճի փոխկախվածությունները դիտարկում են հետևյալ տեսություններում` մոնետար, նեոքենսիական մոտեցումներ, նոր դասական տեսություն (ռացիոնալ սպասումների տեսություն), ինչպես նաև նոր քեյնսյան, հետքեյնսյան տեսություններ: Սկզբունքորեն այս տեսությունների հայեցակետերը կարելի է բաժանել երկու հիմնական ուղղության` դասական (որի հայեցակետերը հետագայում զարգացում ապրեցին մոնետարիզմի մեջ) քեյնսյան:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Для эффективного управления инфляцией прежде всего важен анализ связей показателей макроэкономической системы, оказывающих основное воздействие на инфляцию. В статье представлены модели, описывающие взаимосвязи инфляции и множества влияющих на нее факторов. Показатели сгруппированы соответственно денежно-кредитным, налогово-бюджетным и рыночным факторам, влияющим на цены и товарооборот и представленным нами по уровню и органу управления. Для повышения эффективности управления инфляцией необходимо системное воздействие на все указанные факторы. Программирование обеспечения соответствующего уровня инфляции должно осуществляться в четкой взаимосвязи с представленными показателями.

Текст научной работы на тему «Գնաճի վրա ազդող գործոնների համակարգումը»

ԳՆԱՃԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

Աղասի Թավադյաե*

Տնտեսության, որպես կամայական բարդ համակարգի, մեջ բոլոր գործոնները փոխկապված են, և յուրաքանչյուր գործոնի շեղումը կարող է ազդել այլ գործոնի, ինչպեսև ամբողջ համակարգի վրա: Գնաճը ճիշտ և արդյունավետ կառավարելու համար առաջնահերթ է գտնել կապերը մակրոտնտեսական համակարգի այն ցուցանիշների հետ, որոնք գնաճի վրա հիմնական ազդեցություն ունեն:

Տնտեսագիտության տեսության մեջ գոյություն ունեն գնաճի վրա այլ ցուցանիշների ազդեցությունը վերլուծող տարբեր տեսություններ: Գնաճի փոխկախվածությունները դիտարկում են հետևյալ տեսություններում' մոնե-տար, նեոքենսիական մոտեցումներ, նոր դասական տեսություն (ռացիոնալ սպասումների տեսություն), ինչպես նաև նոր քեյնսյան, հետքեյնսյան տեսություններ: Սկզբունքորեն այս տեսությունների հայեցակետերը կարելի է բաժանել երկու հիմնական ուղղության' դասական (որի հայեցակետերը հետագայում զարգացում ապրեցին մոնետարիզմի մեջ) և քեյնսյան:

Փողի քանակական տեսության դասական մոտեցման համաձայն' գնաճը փողի առաջարկի էկզոգեն (արտածին) մեծացման հետևանք է: Գների մակարդակի վրա ազդող գործոնները և նրանց դինամիկան առաջին անգամ համախմբված են Իրվինգ Ֆիշերի «Փողի գնողական ուժը» հիմնարար աշխատության մեջ [1]: Այստեղ ուսումնասիրված է գործոնների համախումբ, որոնք ազդում են գների մակարդակի վրա, և ձևակերպված է փողի քանակական տեսությունը, որը հայտնի է որպես «փոխանակման հավասարում».

MV=PY, որտեղ.

M - փոխանակության մեջ գտնվող փողի միջին քանակությունն է մեկ տարվա ընթացքում,

V - դրամական զանգվածի շրջանառության արագությունն է,

P - ընդհանուր գների մակարդակը,

Y - ապրանքաշրջանառության, թողարկվող արտադրության ծավալը:

* ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասպիրանտ:

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

Ա.Թավադյաև

Գների մակարդակի կամ գնողունակության վրա ազդում եև բազմաթիվ գործոններ, որոնց ներկայացումը և հետազոտումը կապված են բարդությունների հետ: Ի.Ֆիշերի հետազոտության արժեքն այն է, որ նա առաջին հերթին դիտարկել է գների մակարդակի վրա ազդող հիմնական գործոնները: Այս հավասարումը հնարավորություն է տալիս նաև դիտարկել այն գործոնները, որոնք անուղղակիորեն ազդում են գների մակարդակի վրա հիմնական գործոնների միջոցով:

Եթե փոխանակման հավասարման մեջ ներառվեն բանկային ավանդները և ընդհանրացվի տարվա ընթացքում վարկով վերցված ապրանքների արժեքը, ապա այն ընդունում է հետևյալ տեսքը'

MV+M'V'=PY, որտեղ.

M՛ - ավանդների հանրագումարն է,

V' - ավանդներում դրամական միջոցների շրջանառության միջին արագությունը:

Գծապատկեր 1

Փոխանակման հավասարման մեջ գեերի մակարդակի (գնաճի) վրա ազդող գործոնների համախումբը

Ըստ փողի քանակական տեսության հավասարման գների մակարդակի վրա ազդում է հինգ ուղղակի գործոն, որոնք ներկայացված են Գծապատկեր 1-ում: Այդ գործոնները պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում նաև այլ տնտեսական գործոնների հետ, որոնք ներառված չեն փոխանակման հավասարման մեջ: Այպիսով, փողի քանակը կարող է մեծանալ և գների մակարդակը համապատասխանաբար աճել ի հաշիվ էմիսիայի և փողի ներկրման: Գների մակարդակի վրա կարող են անուղղակի կերպով ազդել կապիտալի մեծացումը, աշխատանքի բաժանումը, ենթակառուցվածքների բարելավումը, որոնք շուկայական գործոններ են: Ինչպեսև բանկային համակարգի զարգա-

95

Ա.Թավադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

ցումը, վարկառուների մեծացումը, որոնք առաջին հերթին ազդում եե ավանդների ընդհանուր ծավալի և արագության վրա: Գների մակարդակի վրա ազդում է նաև փողի կուտակման չափի փոփոխությունը, որն անուղղակի ազդեցություն ունի գնաճի վրա փողի շրջանառության արագության միջոցով:

Նշենք մի հանգամանք' փողի քանակական տեսությունը չի պնդում, որ երբ փողի քանակը մեծանում է, այլ տնտեսական գործոնները չեն կարող ազդել M՛-ի, V-ի, V՛-ի, Y-ի վրա և դրանով իսկ մեծացնել կամ չեզոքացնել փողի զանգվածի (M) փոփոխության ազդեցությունը գների մակարդակի (P) վրա: Փողի քանակական տեսության պարզ պնդումը, որ P-ի փոփոխությունը ուղիղ համեմատական է փողի զանգվածի փոփոխությանը (M^), արդարացի է միայն այն դեպքում, երբ ենթադրվում է, որ այլ գործոններն անփոփոխ են:

Այսպիսով, Ի.Ֆիշերի փողի քանակական տեսությունից հետևում է, որ գների մակարդակի (կամ փողի գնողունակության) վրա տնտեսությունում ազդեցություն են թողնում անուղղակի գործոններ, որոնք փոփոխում են փոխանակման հավասարման M, M', Y, V և V' պարամետրերը և հետևաբար՝ P-ն:

Դասական մոտեցումն ունի որոշակի ամբողջականություն և հնարավորություն ընդգրկելու ամբողջ տնտեսական համակարգը, սակայն այս տեսությունը լիովին չի հետազոտում այն գործոնները, որոնք ազդում են փողի պահանջարկի և առաջարկի, դրանով իսկ գնաճի վրա: Այս կառուցվածքային խնդիրն առաջացավ Մեծ ճգնաժամի տարիների (1929-1933) ցնցումների ժամանակ: Կարիք կար վերըմբռնել տնտեսական գործընթացների ֆունկցիոնալ կապերը, ինչպես նաև գնաճի վրա ազդող գործոնները: Մեծ ճգնաժամի տարիներին երևան եկավ քեյնսյան տեսությունը [2, 3]:

Ըստ քեյնսյան տեսության դրամական զանգվածի առաջարկի փոփոխությունը, ի տարբերություն դասական տեսության, ուղղակիորեն չի ազդում գների վրա: Այս տեսությունը սահմանում է, որ գնաճը տնտեսության մեջ գների փոփոխությամբ արտահայտված ճնշումների հետևանք է, փողի առաջարկը գնաճի հիմնական, սակայն միակ պատճառը չէ:

Քեյնսը առաջարկել է գնաճի երկու մոդել:

Պահանջարկի գնաճը պայմանավորված է համախառն պահանջարկի աճով, որի հիմնական պատճառն է մասնավոր և պետական ծախսերի մեծացումը: Պահանջարկի գնաճը բնութագրվում է դասական արտահայտությամբ' «Մեծ քանակությամբ փողեր որսում են փոքր քանակությամբ ապրանք»: Պահանջարկի գնաճը կանխելու ամենապարզ եղանակը համապատասխան գների բարձրացումն է: Հաջորդ, արդյունավետ եղանակը ավելցուկային պահանջարկի բավարարումն է առաջարկի աճով, որն արտադրական ցիկլի երկարության, կամ ազատ արտադրական հզորությունների, կամ որակյալ աշխատուժի բացակայության հանգամանքներով դժվար է միշտ օպերատիվ կերպով

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36), 2011թ.

Ա.Թավադյաե

ապահովել, ինչը բնորոշ է մեր տնտեսությանը: Պահանջարկի գնաճն առաջանում է տարբեր եղանակներով դրամական զանգվածի ուղղակի և անուղղակի մեծացմամբ, վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմամբ, արտահանումից ստացած եկամուտների մեծացմամբ և այլն:

Ընդհանուր առմամբ պահանջարկի գնաճը բնույթով կառուցողական է, երբ ավելցուկային պահանջարկը և բարենպաստ շուկայական պայմանները բերում են տնտեսական աճի արագ տեմպի, որը խթանում է ներդրումները և շուկայի ընդլայնումը:

Ծախքերի գնաճը, որը նաև անվանում են «առաջարկի ցնցումների գնաճ», պայմանավորված է համախառն առաջարկի (արտադրության) անկ-մամբ, որը կարող է պայմանավորված լինել արտադրամիջոցների գների բարձրացմամբ, ինչպեսև անկանխատեսելի հանգամանքներով: Օրինակ, նավթի մատակարարման չնախատեսված նվազեցումը, որը բերում է նավթի գների մեծացմանը, կարող է հանգեցնել ծախքերի գնաճին: Այսինքն կբարձրանա վերջնական ապրանքի գինը, որի համար նավթը հանդիսանում է արտադրամիջոց:

Ծախքերի գնաճի մասնավոր դեպքն է ներկառուցված գնաճը, որն առաջանում է հարմարվողական սպասումներով և հաճախ կապակցված է «գներ-աշխատավարձ-գներ» մոդելին: Այսինքն գների աճը ստիպում է բարձրացնել աշխատավարձը, որն իր հերթին բերում է պահանջարկի աճի, այնուհետև ծախքերի գնաճի: Այնուհանդերձ, եթե աշխատավարձի բարձրացումը չի հանդիսանում գների բարձրացման պատասխան ռեակցիա և համապատասխանում է աշխատուժի արտադրողականության աճի տեմպերին, ապա այն ոչ գնաճային է:

Գնաճի քեյնսյան մոտեցման և դասական փողի քանակական տեսության մեջ առկա են որոշակի փոխադարձ կապեր: Դրամական զանգվածի (M) և արագության (V) մեծացումը, որոնք փոխանակման հավասարման աջ հատվածն են կազմում, ակնհայտորեն բերում են հասարակության պահանջարկի մեծացմանը, որը հանգեցնում է պահանջարկի գնաճին:

Առանձին ապրանքների և ընդհանուր գների մակարդակի (p, P) բարձրացումը ծախքերի մեծացման արդյունքում ստիպում է գործարարներին որպես հետևանք բարձրացնել արտադրանքի գինը, որը բերում է ծախքերի գնաճի:

Ինչ վերաբերում է ապրանքաշրջանառության ծավալին կամ շուկայի ծավալի ինդեքսին (Y), ապա ըստ արտադրական ֆունկցիայի Y=F (K, L), կապիտալի (K) և աշխատուժի (L) մեծացումը համապատասխանաբար մեծացնում է թողարկվող արտադրության ծավալը, ինչպեսև երկարաժամկետ կտրվածքով փոքրացնում է համախառն արտադրական ծախքերը, որը զսպում

97

Ա.Թավադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

է ծախքերի գնաճը և հակառակը: Հետևաբար, շուկայի ծավալի մեծացումը զսպում է ծախքերի գնաճը, իսկ փոքրացումը հանգեցնում է ծախքերի գնաճին: Այսինքն դրամական զանգվածի (M) և արագության (V) փոփոխությունն ազդեցություն է ունենում պահանջարկի գնաճի, իսկ գների մակարդակի (P) և շուկայի ծավալի (Y) փոփոխությունն առաջնահերթ ծախքերի գնաճի վրա: Ներկայացնենք այս կապը գծապատկերում:

Գծապատկեր 2

Ֆիշեբի դասական մոդեյի փnխկապվшծոlթյnlեը քեյնսյան մոդեյի հետ

Ֆիշերի դասական մոդել

MtVtf=PtY^

^ )

՝ ազդեցու г թյունը ՝ г

Քեյնսյան մոդել Г պահանջարկի գնաճ Л ծախքերի գնաճ У

Համակարգենք Ֆիշերի դասական և քեյնսյան մոդելների փոխկապակցությունները, ինչպես նաև գնաճի վրա ազդող գործոնների համախումբը:

Աղյուսակում ներկայացված ցուցանիշները խմբավորված են ըստ դրա-մավարկային, հարկաբյուջետային գործոնների և փողի շրջանառության, գների ու առևտրի ծավալի վրա ազդող շուկայական գործոնների:

Աղյուսակ 1-ից երևում է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը գնաճի վրա միանշանակ չէ: Տարածված տեսակետը, թե բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը միշտ զսպում է գնաճը, չի համապատասխանում իրականությանը: Այստեղ առկա է հետևյալ պատճառահետևան-քային կապը' վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճ - հետևաբար բանկային տոկոսադրույքների ավելի բարձր աճ - ինքնարժեքի աճ - ծախքերի գնաճ: Իհարկե, բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, բերելով առաջին հերթին բանկային տոկոսադրույքների աճին, զսպում է դրամական զանգվածը, հետևաբար գնաճը, սակայն դա արվում է ի հաշիվ պահանջարկի կրճատման, որն իր բացասական ազդեցությունը կարող է ունենալ տնտեսության համար:

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը կառավարելի և արդյունավետ գործիք է, սակայն, մեր կարծիքով, այն կայուն շուկայական պայմաններում չպետք է օգտագործվի գնաճի դեմ պայքարի համար, այն կարող է լինել միայն ժամանակավոր միջոց, այլ ոչ թե երկարաժամկետ քաղաքականության բաղ-

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36), 2011թ.

Ա.Թավադյաե

կացուցիչ մաս: Նշենք, որ վերջին համաշխարհային տնտեսական զարգացումները ցույց տվեցին, որ այն ճգնաժամային պայմաններում իջեցվել է' Միացյալ Թագավորությունում - 1%, Ճապոնիայում - 0.3%, իսկ ԱՄՆ-ում 6.5%-ից մինչև 0.25%: Հայաստանում այն 2009-2010թթ. եղել է 7 %-ի սահմաններում:

Աղյուսակ 1

Գնաճի վրա ազդող գործոնների պատճաnահետևաևքա]իե կապերը

Գործոնի անվանումը Գործոնի փոփոխու- թյան ուղղությ ունը Ազդեցությունը*

դրամական զանգվածի և արագության վրա (MV) շուկայի ծավալի վրա (Y) գնաճի վրա (P)

պահան- ջարկի գնաճ ծախքերի գնաճ

Դրամական զանգված (M) աճ աճ աճ աճ

Փողայնացման մակարդակ (М2/ГЬЩ աճ աճ աճ աճ

նվազում նվազում նվազում նվազում

Վերաֆինանսավորման տոկոսադրույք աճ նվազում նվազում նվազում աճ

նվազում աճ աճ աճ նվազում

Դոլարացման մակարդակ աճ աճ աճ

Փոխարժեք արժևորում նվազում նվազում** նվազում

արժեզրկում աճ աճ** աճ

Հարկեր և տուրքեր մեծացում նվազում աճ

փոքրացում աճ նվազում

Բյուջետային պակասուրդ մեծացում աճ աճ

Բյուջետային ծախսեր մեծացում աճ նվազում

Դրամական կուտակումներ աճ նվազում նվազում

նվազում աճ աճ

Վճարումների հաճախականություն զարգացում աճ աճ

Հետաձգված վճարումներ մեծացում նվազում նվազում

Ապառիկ ապրանքների պահանջարկ աճ նվազում աճ նվազում

Ազատ առևտրի խոչընդոտներ նվազում աճ նվազում

Հասարակության պահանջմունքներ մեծացում աճ նվազում

Աշխատանքի բաժանում աճ աճ նվազում

Տեխնոլոգիայի զարգացում աճ աճ նվազում

Կապիտալ մեծացում աճ նվազում

Ենթակառուցվածքներ բարելավում աճ աճ նվազում

* Որոշ գործոնների ազդեցությունն աղյուսակում բաց թողնված վանդակների վրա անորոշ է կամ ազդեցություն չի նկատվում

Փոխարժեքն ազդում է շուկայի ծավալի վրա առևտրային հաշվեկշիռի փոփոխության միջոցով:

99

Ա.Թավադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

Հայաստանում փողայեացմաե մակարդակը 2008 թվականին եղել է 19.3%, 2009-2010թթ. ունեցել ենք այդ ցուցանիշի որոշակի աճ, սակայն այն դեռևս էապես զիջում է նույնիսկ ԱՊՀ երկրների ցուցանիշների մեծամասնությանը: Փողայնացման ցածր ցուցանիշը նաև չի նպաստում դոլարացման մակարդակի իջեցմանը:

Ըստ Կենտրոնական բանկի տվյալների դոլարացման մակարդակը 2008թ. սեպտեմբերի 37%-ից աճեց մինչև 70%-ի, որը պայմանավորված է ճգնաժամի պայմաններում հայ գործարարների բացասական սպասումներով կապված դրամի արժեզրկման հետ1: Նշենք, որ բարձր դոլարացման պայմաններում տարադրամը կազմում է ոչ թե շուկայի (Y) հատվածը, այլ դրամական զանգվածի (M) էական հատվածը: Ընդգծենք, որ ՀՀ դրամի առաջարկի ոչ գնաճային մեծացումը կարելի է ապահովել դոլարացման մակարդակի կրճատմամբ:

Դոլարացման բարձր մակարդակի ազդեցությունը միանշանակ չէ գնաճի վրա, սակայն տնտեսության համար լուրջ վտանգ է ներկայացնում: Դոլարաց-ման էական մակարդակի պայմաններում դրամի արժևորումը, իհարկե, հակագնաճային բնույթ ունի, քանզի փոքրացնում է դրամական զանգվածը: «Փողի զանգվածի ցուցանիշն ավելի ճշգրիտ կլիներ, եթե դրանում ընդգրկվեր շրջանառության մեջ գտնվող կանխիկ արտարժույթը, որով կատարվում է գործարքների զգալի մասը» [4, էջ 35]: Սակայն դոլարացման բարձր մակարդակի վնասներն անհամեմատ մեծ են: Այս հանգամանքը դրամական զանգվածը դարձնում է դժվար կառավարելի դրանով իսկ մեծացնելով գնաճի վտանգը: Դրամի արժևորման պատճառով առանձնապես ոչ բարենպաստ պայմաններում են հայտնվում արտահանողները [5, էջ 5]: Նշենք, որ հատկապես փոքր տնտեսության համար արտահանումը որոշիչ դեր ունի:

Հարկերի և տուրքերի ոչ արդարացված մեծացումը բացասաբար է ազդում ծախքերի գնաճի վրա: Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկը կազմում է 20%: Մեր տարածաշրջանի պետություններում ԱԱՀ-ն Ռուսաստանում, Վրաստանում և Թուրքիայում կազմում է 18%, իսկ որոշ ապրանքների համար այդ ցուցանիշն ավելի փոքր է: Իրանում այն 3% է: ԱԱՀ ցուցանիշի հիմնավորված իջեցումը կարող է ոչ միայն զսպել ծախքերի գնաճը, այլև բարելավել մակրոտնտեսական ցուցանիշները, նաև երկարաժամկետ կտրվածքով նպաստել ՀՆԱ աճին:

Պետական բյուջեից պակասուրդային ֆինանսավորումը նույնպես գնա-ճային է, երբ պետական ծախսերի աճը չի ուղեկցվում հետադարձ եկամուտների մուտքով: Հատկապես գնաճային բնույթ ունի պետական բյուջեի պակա-

http://www.banker.am/guests.php?lang=2&color=r&g_id=62

100

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

Ա.Թավադյաև

սուրդը, որը չի ապահովվում պետական պարտքով (օրինակ օտարերկրյա վարկերով):

Գնաճի առաջացման պատճառ կարող է լինել նաև փողի շրջանառության ուղիների գերհագեցվածությունը, որն առաջանում է այն ոլորտներում, որոնք չեն ապահովում դրամական միջոցների արտահոսք, որն իր ազդեցությունն է թողնում շուկայական գործոնների վրա: Այդպիսի ոլորտ է, օրինակ, շինարարությունը, որը հիմնականում չի ապահովում իրական հատվածի անմիջական զարգացումը: Այն 2008թ. կազմել է ՀՆԱ 26.9%-ը: Ցուցանիշը բավական մեծ էր: 2009 և 2010թթ. այն համապատասխանաբար կազմել է 18.8 և 15.4%1:

Գների և առևտրի ծավալի վրա ազդող բոլոր գործոններից առևտրի ծավալի և դրանով իսկ գների մակարդակի վրա բացասական ազդեցություն ունեն ազատ առևտրի խոչընդոտները: Այլ գործոնները, օրինակ' տեխնոլոգիաների զարգացումը, կապիտալի մեծացումը, որոնք նպաստում են շուկայի զարգացմանը, զսպում են նաև գնաճը: Շուկայի վրա բացասաբար է ազդում նաև ձեռնարկությունների կողմից արտադրության գների բարձրացումը, որը պայմանավորված է ծախքերի բարձրացումով, օրինակ հումքի և նյութերի գնի բարձրացման շնորհիվ:

Փողի շրջանառության, գների և առևտրի ծավալի վրա ազդող շուկայական գործոնները, իրենց բնույթից ելնելով, դժվարկառավարելի են և հիմնականում ունեն երկարաժամկետ ազդեցություն, սակայն դրանք ունեն կարևոր նշանակություն կանխատեսման և մակրոտնտեսական քաղաքականության մշակման համար:

Գնաճի կառավարման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է համակարգված կառավարել նաև նրա վրա ազդող գործոնները: Աղյուսակ 1-ի գործոնները ներկայացնենք ըստ կառավարելիության մակարդակի և կառավարող մարմնի:

1 http://www.armstat.am/file/article/sv_12_09a_111.pdf, http://www.armstat.am/file/article/sv_08_10a_112.pdf

101

Ա.Թավադյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

Գծապատկեր 3

Գնաճի վրա ազդող գործոնների դասակարգումը

Այսպիսով, մեր կարծիքով գնաճի կառավարման արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է գնաճը դիտարկել փոխկապակցված տնտեսական համակարգի այլ գործոնների հետ: Գնաճի համապատասխան մակարդակի տարեկան ապահովումը չպետք է լինի կարճաժամկետ ինքնա-

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36) 2011թ.

Ա.Թավադյաև

նպատակ գործունեություն, և երկարաժամկետ կայուն զարգացման համար այև պետք է ծրագրվի այլ ցուցանիշների հետ հստակորեն փոխկապակցված:

Հունվար, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Irving Fisher, The Purchasing Power of Money, its Determination and Relation to Credit, Interest and Crises, 1911.

2. John Maynard Keynes, A Treatise on Money, 1931.

3. John Maynard Keynes, The General Theory of Employment, Interest and Money, 1936.

4. ՀՀ դրամատնային ֆինանսական վիճակագրության ձեռնարկ, ՀՀ ԿԲ, 2004:

5. ՀՀ կառավարության հակաճգևաժամայիև միջոցառումների իրականացման մասին ամփոփ հաշվետվություն, 2009:

СИСТЕМАТИЗАЦИЯ ВЛИЯЮЩИХ

на инфляцию факторов

Агаси Тавадян

Резюме

Для эффективного управления инфляцией прежде всего важен анализ связей показателей макроэкономической системы, оказывающих основное воздействие на инфляцию. В статье представлены модели, описывающие взаимосвязи инфляции и множества влияющих на нее факторов. Показатели сгруппированы соответственно денежно-кредитным, налогово-бюджетным и рыночным факторам, влияющим на цены и товарооборот и представленным нами по уровню и органу управления.

Для повышения эффективности управления инфляцией необходимо системное воздействие на все указанные факторы. Программирование обеспечения соответствующего уровня инфляции должно осуществляться в четкой взаимосвязи с представленными показателями.

103

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.