Научная статья на тему 'Դրամավարկային քաղաքականությունը տնտեսական անվտանգության տեսանկյունից'

Դրամավարկային քաղաքականությունը տնտեսական անվտանգության տեսանկյունից Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
839
865
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
տնտեսական անվտանգություն / դրամավարկային քաղաքակա- նություն / ԵՏՄ / գնաճ / փոխարժեք / վերաֆինանսավորման տոկոսադրույք

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Աղասի Թավադյան

Գնաճի կառավարումը պետք է լինի համակարգային, որը հաշվի է առնում սեզոնայ-նությունը, գնային միտումները և կանխատեսումները միջազգային շուկաներում,նաև գնաճի և այլ առանցքային տնտեսական ցուցանիշների` վերաֆինանսավորմանտոկոսադրույքի օգտակար ռեզերվի, փողայնացման մակարդակի, փոխարժեքի,միջազգային պահուստների և առևտրային հաշվեկշռի հետ կապը:ԵՏՄ տարածաշրջանում ներքին արժույթներով փոխհաշվարկներին անցումըոչ միայն կնպաստի գնաճի կարգավորման մոտեցումների համաձայնեցմանը, այլևկբարելավի տնտեսական ակտիվությունը՝ խթանելով արտահանումը և բարելա-վելով ապրանքային հաշվեկշիռը, կապահովագրի ՀՀ տնտեսությունն էներգակիրնե-րի գների թանկացումից:Տնտեսական անվտանգության ապահովման և դրամավարկային քաղաքակա-նության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ են հաջորդական, համակարգված քայլեր` հաշվի առնելով գնաճի փոխկապվածությունն այլ տնտեսա-կան ցուցանիշների հետ:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

MONETARY POLICY IN TERMS OF ECONOMIC SECURITY

Inflation control should be systemic, taking into account its seasonality, price trends and forecasts in the international market, as well as its interrelations with key economic indicators: the useful reserve index of refinancing rate, monetization level, exchange rates, foreign exchange reserves and trade balance. The transition to settlement payments in national currencies in EEU will not only contribute to coordination of inflation regulation, but also will improve the economic activity, stimulate export and optimize the trade balance. In addition, it can eliminate the negative effects of fluctuations in world energy prices on the economy of Armenia. Taking into account the relationship of inflation and other key economic indicators, consistent and systematic steps are needed to ensure the economic security and improve the effectiveness of monetary policy.

Текст научной работы на тему «Դրամավարկային քաղաքականությունը տնտեսական անվտանգության տեսանկյունից»

ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Աղասի Թավադյաե’

Բանալի բաոեր ' տնտեսական անվտանգություն, դրամավարկային քաղաքականություն, ԵՏՄ, գնաճ, փոխարժեք, վերաֆինանսավորման տոկոսադրույք։

Գնաճը ՀՀ-ում փաստացի կանխորոշում է դրամավարկային քաղաքականությունը: Գնաճի նպատակադրումը չպետք է իրականացվի միայն այն դրույթի հիման վրա, որ այն գտնվում է ուղղակի և անմիջական կախվածության մեջ փողի զանգվածց, քանզի անկատար շուկայի և այլ մակրոտնտեսական գործոնների համակարգային կապերը հաշվի առնելու դեպքում այս վերլուծության լիարժեքության պնդումը թերի է: Նույնիսկ այն պնդումը, որ դրամական զանգվածի աճը հստակորեն կբերի գնաճի, առավել ևս անկառավարելի, մեր տնտեսության պայմաններում թերի է և հեռու իրական դրությունից: Այնուամենայնիվ, գնաճի կառավարումը կատարվում է առավելապես դրամական զանգվածի զսպմամբ, և այլ մակրոտնտեսական գործիքներն ուղղված են հիմնականում այդ նպատակի իրականացմանը: Տվյալ հանգամանքի ուսումնասիրությունը և որոշակի լուծման որոնումն ուղղակի փոխկապակցված են ՀՀ տնտեսական անվտանգության հետ:

Հայաստանի Հանրապետությունում առկա է գների աճի և նվազման հստակ սեզոնային միտում, և այն լիարժեքորեն հաշվի չի առնվում, որը նույնպես տնտեսական անվտանգության խնդիր է: Գնաճային տատանումներն առկա են ոչ միայն մեկ տարվա ընթացքում, այլև մի քանի տարիների կտրվածքով: Տվյալ իրավիճակն ակնկալում է գնաճային երևույթների վերլուծություն և մակրոտնտեսական ցուցանիշների պատճառահետևանքային կապերի բացահայտում: ՀՀ գնաճի սեզոնային բնույթը պատկերված է Գծապատկեր Հ-ում.

՚ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տ.գ.թ.։

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԹավադյան

Գծապատկեր 1

ՀՀ գնաճի սեզոնային բնույթի նկարագիրը

Գծապատկերից երևում է, որ 2006թ. գնաճի նպատակադրման քաղաքականությանն անցնելուց հետո տարեկան գնաճի մակարդակը, որը հաշվարկված է յուրաքանչյուր ամսվա վերջից նախորդ 12 ամիսների կտրվածքով, փաստացի միայն 25% դեպքերում է գտնվել ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 4±1.5 շրջանակներում: Այսպիսով, տարեվերջյան գնաճի ցուցանիշը, որի կարգավորումը ՀՀ ԿԲ հիմնական խնդիրն է, չի արտացոլում տնտեսության իրական պատկերը: Փաստացի, արդյունավետորեն չի ապահովվում գնաճի 4±1.5 սահմաններում գտնվելու պահանջը: Տնտեսական ակտիվության լավարկման նպատակից և սահմանադրությամբ սահմանված ԿԲ հիմնական խնդրի տրամաբանությունից ելնելով' գնաճի տարեկան ցուցանիշը պետք է գտնվի 4±1.5 միջակայքում ոչ միայն տարեվերջին, այլև յուրաքանչյուր 12 ամսվա կտրվածքով: ՀՀ գնաճն ունի տատանողական բնույթ, որը խաթարում և դժվարացնում է բանկային տոկոսադրույքների ու տնտես-վարող սուբյեկտների կանխատեսումները: Անորոշության պայմաններում բանկային տոկոսադրույքներն ավելի բարձր են: Սա կարող է դժվարացնել դրամական միջոցների շարժը տնտեսությունում, անվստահություն առաջացնել ազգային դրամի նկատմամբ և բերել գործարարության ակտիվության նվազմանը: Անորոշության հաղթահարման համար նպատակահարմար է ունենալ գնաճի կայուն և որոշակի ցուցանիշ: Խելամիտ է նույնիսկ 5.5 վերին

81

Ա. Թա վադան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

սահմանից որոշակիորեն բարձր առանց սեզոնային տատանումների գնաճի ցուցանիշը, քան տատանողական բնույթ կրողը: Այս դեպքում «խաղի կանոնները» տնտեսությունում հստակ են, և տնտեսական ցուցանիշները կանխա-տեսելի: Կայուն գնաճի պարագայում վարկային տոկոսադրույքները համեմատաբար ավելի ցածր են, քան այն գնաճի դեպքում, որի մակարդակը ցածր է, սակայն ունի տատանողական բնույթ:

Գնաճի տարվա կտրվածքով տատանողական բնույթն էական է մեր տնտեսության համար: Այն կարող է նաև խանգարել ԵՏՄ երկրների և Հայաստանի միջև տնտեսական կապերի լավարկմանը, որը բացասաբար է անդրադառնում ՀՀ տնտեսական անվտանգության վրա:

Գնաճի կառավարումը պետք է լինի ճկուն, որը հաշվի է առնում գնային միտումները, սեզոնայնությունը, գների իրական վիճակը և գների կանխատեսումները միջազգային շուկաներում, հատկապես էներգակիրների և հացահատիկի: Անհրաժեշտ է նաև համակարգված վերլուծել գնաճի և այլ առանցքային տնտեսական ցուցանիշների' վերաֆինանսավորման տոկոսադրույքի, փողայնացման մակարդակի, փոխարժեքի, միջազգային պահուստների, առևտրային հաշվեկշռի հետ կապը:

Տնտեսական ակտիվության և անվտանգության կարգավորման գործում մակրոտնտեսական ցուցանիշներից կարևորվում է նաև փոխարժեքը, որի կարգավորումն էական կարևորություն ունի հատկապես առևտրային հաշվեկշռի անհամաչափություն ունեցող երկրներում: Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում 2014թ. արտահանումը կազմել է $1.5 մլրդ, իսկ ներմուծումը' $4.4 մլրդ: Ներմուծումը գերազանցում է արտահանումը գրեթե 3 անգամ: ՀՀ-ն փաստացի ներմուծող երկիր է, որը վտանգավոր է տնտեսական անվտանգության տեսանկյունից ներմուծվող ապրանքների գնաճով և նրանով, որ ներմուծվող ապրանքները կարող են դրսևորել զգալի մրցակցություն ներքին արտադրության համար' խոչընդոտելով դրա զարգացմանը:

2015 թվականից Հայաստանը ԵՏՄ անդամ է և պետք է հետապնդի իր տնտեսական շահերը տվյալ կառույցում' ՀՆԱ առավելագույն աճ ստանալու և դրա կառուցվածքը բարելավելու նպատակով: Նշենք, որ ՀՀ արժույթն էական փոփոխության է ենթարկվել հիմնականում ռուսական ռուբլու հանդեպ (Գծապատկեր 2), որն ունի իր բացասական հետևանքները: ՀՀ արժույթի տատանումները դոլարի և եվրոյի նկատմամբ ԵՏՄ երկրներում ամենացածրն

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԹավադյան

էին, 2014 թվականից տարածաշրջանում դրսևորված փոխարժեքային տատանումներից դրամն արժեզրկվել է ընդամենը 18% դոլարի հանդեպ, ռուսական, բելառուսական, ղազախական և տարածաշրջանի այլ արժույթների համեմատ: 2014թ. սկզբից մինչև 2015թ. սեպտեմբեր վերջիններս արժեզրկվել են համապատասխանաբար 97%, 82% և 78%1:

Դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ միայն առաջին հայացքից է նպաստավոր տնտեսական զարգացման և արտահանման խթանման համար: Ակնհայտ է, որ դրամային արժեք կրող ապրանքը դոլարի թանկացումից արտասահմանում տվյալ արժույթով ավելի մրցունակ գին կունենա: Սակայն ազգային արժույթն արժեզրկվել է ՀՀ շուկայում առկա փոխարկելի արժույթներից միայն դոլարի նկատմամբ, դրամը տարածաշրջանի այլ արժույթների, նույնիսկ եվրոյի նկատմամբ արժևորվել է, որը փաստացի հանգեցրեց հայկական ապրանքների գների տվյալ արժույթներով թանկացմանը:

Գծապատկեր 2

ՀՀ դրամի դինամիկան ԱՄՆ ւբւլարի, եվրոյի և ռուսական ոուբլու հանդեպ

2014թ. ռուբլու և եվրոյի նկատմամբ դրամի արժևորումը բացասաբար անդրադարձավ դեպի Ռուսաստան և Եվրամիության երկրներ Հայաստանի

1 Տվյալները հաշվարկված են «bankir.ru/kurs» աղբյուրի հիման վրա։

83

Ա. Թա վադան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

արտահանման վրա: Տեղի է ունեցել արտահանման կառուցվածքի ոչ նպաստավոր փոփոխություն: Դեպի Ռուսաստան 2014թ. արտահանումը կրճատվեց 8%, դեպի Եվրամիություն' 12%, որոնք անբարենպաստ փոփոխություններ են, քանզի ՀՀ-ից Ռուսաստան և ԵՄ արտահանման ծավալն ընդամենի համեմատ համապատասխանաբար կազմում է 22,7% և 33.6%1: Ռուսաստանը ՀՀ պատրաստի արտադրանքի հիմնական ներկրողն է: Իհարկե, պատրաստի արտադրանքի արտահանման կրճատումը ՀՀ տնտեսական անվտանգության խնդիր է: Նշենք, որ 2014թ. ՀՀ-ն գրանցեց արտահանման որոշակի աճ, սակայն ի հաշիվ դեպի Չինաստան արտահանման տեսակարար կշռի գրեթե 2.5 անգամ աճի: Սա պայմանավորված է ընդերքից ստացվող պղնձի խտանյութի արտահանմամբ, որի գինը 2015թ. սկզբից դրսևորում է նվազման միտում' նվազելով գրեթե 20%-ով: Փաստացի, 2015թ. արտահանման ցուցանիշը կարող է նվազել նաև բերված հանգամանքի պատճառով' էլ ավելի մեծացնելով արտահանում-ներմուծում տարբերությունը:

Տարածաշրջանում փոխարժեքի ամենացածր փոփոխության գինը եղավ նաև այն, որ կտրուկ պակասեցին ՀՀ միջազգային պահուստները: Միայն 2014թ. ընթացքում միջազգային պահուստները կրճատվել են ավելի քան 35%-ով, ի տարբերություն, օրինակ, Ռուսաստանի Դաշնության, որի ազգային արժույթը ԵՏՄ-ում ամենամեծ փոփոխություններն է կրում, սակայն ՌԴ ԿԲ-ն 2014թ. փոխարժեքային և տնտեսական տատանումները հաղթահարեց ավելի քիչ միջազգային պահուստներ օգտագործելով (այս ցուցանիշը նույն ժամանակահատվածում կրճատվել է 22%-ով)1 2: 2015թ. ՀՀ միջազգային պահուստները լրացվեցին, սակայն ի հաշիվ արտաքին պարտքի էական մեծացման: Միջազգային պահուստների կրճատումն, իհարկե, վտանգավոր է տնտեսական անվտանգության տեսանկյունից, քանզի նվազեցնում է տնտեսության կարգավորման հնարավորությունները ճգնաժամային իրավիճակում:

Հայաստանի համար նպաստավոր է ԵՏՄ Պայմանագրի 64-րդ «Համաձայնեցված արժութային քաղաքականության նպատակները և սկզբունքները» հոդվածի3 կիրառումը հատկապես էներգակիրների գնագոյացման համար, քանզի մենք գազ և նավթամթերք ներկրող երկիր ենք, և ռուսական ռուբլով

1 ՀՀ Մաքսային ծառայության տվյալների բազա։

2 Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների բազա։

3 http://www.eurasiancommission.org/ru/Lists/EECDocs/635375701449140007.pdf

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԹավադյան

գնագոյացման դեպքում որևէ պատրվակ չէր լինի էներգակիրների գների բարձրացման համար: Այս դեպքում հաշվարկները կկատարվեին ոչ թե դոլարով, որն ամրացել է դրամի համեմատ, այլ ռուբլով: Պետք է նշել, որ էներգակիրների հարաբերականորեն ցածր գները նպաստավոր են ոչ միայն սոցիալական խնդիրների լուծման համար, այլև, առաջին հերթին, դրական են ազդում երկրի տնտեսության մրցունակության վրա, ինչը կարևոր ցուցանիշ է տնտեսական անվտանգության համար, մասնավորապես' փոքր տնտեսությամբ երկրի առանցքային ցուցանիշ հանդիսացող արտահանման համար: Այսպիսով, ՀՀ արժույթը, տարածաշրջանի արժույթների փոփոխության դինամիկայի համեմատ, հստակ կարգավորման կարիք ունի: Ներքին արժույթներով փոխհաշվարկներին անցումը, որը փաստացի ԵՏՄ Պայմանագրի պահանջն է, ոչ միայն կբարելավի ներքին տնտեսական ակտիվությունը խթանե-լով արտահանումը և բարելավելով ապրանքային հաշվեկշիռը, այլև կապահովագրի ներքին սպառողին, հատկապես էներգակիրների գների թանկացումից: Փողայնացման մակարդակը ՀՀ-ում 36% է (2013թ.): Եվրոգոտու տնտեսություններում այդ ցուցանիշը մոտ 100% է, զարգացած ասիական երկրնե-րում' 150%-ից բարձր, Ռուսաստանում' 56% (2013թ.)1: Տվյալ իրավիճակում առաջանում է դրամի սով, ինչը բերում է դոլարիզացիայի, և փաստացի փողայնացման զանգվածի կարգավորումը դժվարանում է:

2015թ. սեպտեմբերի դրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 10.25%, որը բարձր ցուցանիշ է: ՀՀ-ում բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը միայն առաջին հայացքից է զսպում գնաճը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի շեմի բարձրացման դեպքում այն, փոքրացնելով դրամաշրջանառության և շուկայի գործարքների չափը և արագությունը, զսպում է պահանջարկի գնաճը, սակայն ավելի երկար կտրվածքով նպաստում է ծախքերի գնաճին: Այս գործոնն ունի հակառակ ազդեցություն շեմի իջեցման դեպքում: Նույնիսկ կատարյալ շուկայական պայմաններում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը գնաճի վրա միանշանակ չէ: Այս պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճն արդարացված է կարճ ժամանակահատվածում, որը մեղմում է պահանջարկը և, հետևաբար, գնաճը: Որպես այդպիսին կարճաժամկետ կտրվածքով այն արդյունավետ միջոց է չնախատեսված, ճգնաժամային ռիսկերը հաղթահա-

1 OECD iLibrary, World Bank, World Economic Indicators.

85

Ա. Թա վադան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

րելու համար: Սակայն այն զսպում է շուկան և երկարաժամկետ կտրվածքով կարող է բերել ծախքերի գնաճի:

ՀՀ բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքի և ցածր փողայնաց-ման պայմաններում տնտեսվարող սուբյեկտներում առաջանում է սեփական միջոցների պակասուրդ, որը չափազանց դժվար է լրացնել բարձր բանկային տոկոսադրույքի դեպքում: Բարձր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, առաջին հայացքից նպաստելով ցածր գնաճին, բացասաբար է անդրադառնում տնտեսական անվտանգության վրա:

ՀՀ-ում գործնականում վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը գնաճի վրա թույլ է, քանզի ՀՀ-ում փողի առաջարկի և պահանջարկի տարբերությունն ակնհայտորեն լրացվում է արտարժույթով, առկա է դո-լարիզացիայի մեծ ցուցանիշ, բացասական առևտրային հաշվեկշռի պատճառով մեծ է ներմուծվող գնաճի ազդեցությունը, ներքին գներն էլ հիմնականում ունեն մենաշնորհային բնույթ: Դա հանգեցրել է նրան, որ ՀՀ-ում թուլացել է վերաֆինանսավորման տոկոսադրույք և գնաճ կապը: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը հանգեցնում է տնտեսական ակտիվության իջեցման' առանց ցանկալի ազդեցություն ունենալու բարձր դոլարիզա-ցիայի պայմաններում գնաճի վրա:

Գնաճը Հայաստանի Հանրապետությունում մեկ գործոնային երևույթ չէ և ունի ոչ մոնետար բնույթ: Գնաճը պայմանավորված է ոչ միայն դրամական զանգվածի փոփոխությամբ, այլև մեր փոքր տնտեսության որոշ ապրանքների մենաշնորհային դիրքով և ներմուծվող ապրանքների գներով, հատկապես երբ ներմուծումը գերազանցում է արտահանումը գրեթե 3 անգամ: Էներգակիրների գները, որպես ոչ մոնետար գործոն, ունեն մեծ ազդեցություն գնաճի վրա, և դրանք պայմանավորված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումներով ամբողջ համակարգի էներգակիրների գների գնագոյացման վերաբերյալ:

Շուկայի անկատարությունը հանգեցնում է որոշակի խոչընդոտների գնաճի նպատակադրման քաղաքականության իրականացման ժամանակ: Այս խոչընդոտները կարելի է համարել անցանկալի տնտեսական «շփում», որի մեծացումը բացասաբար է անդրադառնում դրամավարկային գործոնների փոխկապվածության վրա: Մասնավորապես, կայուն տնտեսական և արտաքին գների ոչ էական փոփոխվող իրավիճակում նպատակահարմար է

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

ԱԹավադյան

վարել վերաֆինանսավորման տոկոսադրույքի սահուն իջեցման քաղաքականություն: Այս գործընթացը կմեծացնի վերաֆինանսավորման տոկոսադրույքի օգտակար ռեզերվը ավելի կառավարելի դարձնելով պոտենցիալ ռիսկերը տնտեսական ոչ բարենպաստ պայմաններում: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի օգտակար ռեզերվը տնտեսական ցուցանիշների վրա ազդեցության արդյունավետության գործակից է, որի բարձր լինելու պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունն ավելի հստակ ազդեցություն կունենա տնտեսության վրա: Կխթանվեն բանկային գործունեությունը և շուկան, ինչպես նաև կբարելավվի փողայնացման մակարդակը, որը բավական ցածր է ՀՀ-ում փողի համեմատաբար մեծ պահանջարկի և ՀՀ դրամի ցածր առաջարկի պայմաններում:

Այսպիսով, տնտեսական անվտանգության ապահովման և դրամավար-կային քաղաքականության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ են հաջորդական, համակարգված քայլեր' հաշվի առնելով գնաճի փոխկապվածությունն այլ տնտեսական ցուցանիշների հետ: Առանձնացված միայն մեկ ցուցանիշի կարգավորումը չի նպաստում տնտեսության զարգացմանը և կարող է հարված հասցնել տնտեսական անվտանգությանը:

Հոկտեմբեր, 2015թ.

ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ

Աղասի Թավադյան

Ամփոփագիր

Գնաճի կառավարումը պետք է լինի համակարգային, որը հաշվի է առնում սեզոնայնությունը, գնային միտումները և կանխատեսումները միջազգային շուկաներում, նաև գնաճի և այլ առանցքային տնտեսական ցուցանիշների' վերաֆինանսավորման տոկոսադրույքի օգտակար ռեզերվի, փողայնացման մակարդակի, փոխարժեքի, միջազգային պահուստների և առևտրային հաշվեկշռի հետ կապը:

ԵՏՄ տարածաշրջանում ներքին արժույթներով փոխհաշվարկներին անցումը ոչ միայն կնպաստի գնաճի կարգավորման մոտեցումների համաձայնեցմանը, այլև կբարելավի տնտեսական ակտիվությունը խթանելով արտահանումը և բարելավելով ապրանքային հաշվեկշիռը, կապահովագրի ՀՀ տնտեսությունն էներգակիրների գների թանկացումից:

Տնտեսական անվտանգության ապահովման և դրամավարկային քաղաքականության արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ են հաջորդական,

87

Ա. Թա վադյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 6 (64), 2015թ.

համակարգված քայլեր' հաշվի առնելով գնաճի փոխկապվածությունն այլ տնտեսական ցուցանիշների հետ:

ДЕНЕЖНО-КРЕДИТНАЯ ПОЛИТИКА С ТОЧКИ ЗРЕНИЯ ЭКОНОМИЧЕСКОЙ БЕЗОПАСНОСТИ

Агаси Тавадян

Резюме

Регулирование инфляции должно быть системной, учитывающей сезонность, тенденции изменения цен и их прогнозы на международном рынке, также их взаимосвязи с ключевыми экономическими показателями: сформулированным в работе показателем полезного резерва ставки рефинансирования, уровнем монетизации, курсом национальной валюты, золотовалютными резервами и торговым балансом.

Переход на взаиморасчеты на национальных валютах в ЕАЭС не только будет способствовать согласованию подходов регулирования инфляцией, но и улучшит экономическую активность, стимулируя экспорт и положительно воздействуя на торговый баланс. Кроме того, это нивелирует отрицательное воздействие колебания мировых цен энергоносителей на экономику РА.

Для обеспечения экономической безопасности и повышения эффективности денежно-кредитной политики необходимы последовательные, систематизированные шаги, учитывающие взаимосвязи ее ключевых экономических показателей.

MONETARY POLICY IN TERMS OF ECONOMIC SECURITY Aghasi Tavadyan

Resume

Inflation control should be systemic, taking into account its seasonality, price trends and forecasts in the international market, as well as its interrelations with key economic indicators: the useful reserve index of refinancing rate, monetization level, exchange rates, foreign exchange reserves and trade balance.

The transition to settlement payments in national currencies in EEU will not only contribute to coordination of inflation regulation, but also will improve the economic activity, stimulate export and optimize the trade balance. In addition, it can eliminate the negative effects of fluctuations in world energy prices on the economy of Armenia.

Taking into account the relationship of inflation and other key economic indicators, consistent and systematic steps are needed to ensure the economic security and improve the effectiveness of monetary policy.

88

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.