ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Աշոտ Թավւայյաե
Զարգացած երկրներում աեցել եե եեղ գաղափարախոսության ժամանակները: Կոնվերգենցիայի սկզբունքը գործում է նաև տնտեսությունում: Ապացուցվում է, որ եթե որոշակի սոցիալական պահանջների պարագայում ընտրվում է ազատության և տնտեսական արդյունավետության նպատակ, իսկ որոշակի արդյունավետության պահանջների դեպքում ձևավորվում է սոցիալական նպատակի առավելագույնը, արդյունքում' օպտիմալ լուծումները երկու խնդիրների համար համընկնում են:
Արդյունավետությունը և սոցիալական նպատակները միասնական տնտեսական համակարգի առանցքային շղթաներն են, այնպես որ օպտիմալ, բանական կառավարման պարագայում տնտեսական վեկտորը միասնական է' սոցիալական արդյունավետություն:
Հոդվածում ձևակերպված են վարկային ծրագրերի ընտրության սկզբունքները: Սահմանված է նաև սոցիալական քաղաքականության «զգայականության շեմ» հասկացությունը:
1. Տնտեսության գաղափարախոսության և «աջերի» ու «ձախերի» միավորման հեարավnյmւթյաե մասին
Մեր իրականությունում մինչ օրս արդիական է այն հարցը, թե ինչու կարող են միավորվել առաջին հայացքից միմյանցից հեռու տեսակետներ ներկայացնող ուժերը: Մինչդեռ զարգացած երկրներում անցել են նեղ գաղափարախոսության ժամանակները, ինչն ակնհայտորեն արդյունավետ է և գրեթե հակազդեցություն չի առաջացնում:
Արդեն վաղուց քաղաքականության տարբեր ոլորտներում օգտագործվում է կոնվերգենցիայի սկզբունքը (լատ. converge - մոտենալ, համընկնել), որի հիմքում դրված է տնտեսական, քաղաքական և գաղափարախոսական տարբերությունների աստիճանական հարթեցման գաղափարը: Ժամանակակից որևէ զարգացած երկրում չեն արվում նման կոշտ փորձեր' ուղղված գաղափարախոսությունների մանրակրկիտ տարանջատմանը: Մինչդեռ այդ չկայացած և նույնիսկ թերի ու վնասակար սկզբունքը պարբերաբար փորձում են կիրառել մեզ մոտ:
28
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.
Ա.Թավադյաե
Կոնվերգենցիայի սկզբունքը գործում է նաև տնտեսությունում: Հստակ ապացուցվում է, որ եթե մի դեպքում ընտրվում է ազատության և տնտեսական արդյունավետության նպատակ' որոշակի սոցիալական պահանջների պարագայում, իսկ այլ դեպքում ձևավորվում է սոցիալական նպատակի առավելագույնը' որոշակի արդյունավետության պահանջների դեպքում, ապա արդյունքում լավագույն, օպտիմալ լուծումները երկու խնդիրների համար համընկնում են: Այնպես որ տնտեսության տեսանկյունից գաղափարախոսության մեջ չկա բևեռացման պատճառ: Այդ տեսանկյունից կեցությունը հստակորեն ընտրում է կենտրոնամետությունը:
ռ ռ ռ
Որն է առաջնայինը' ազատությունն ու արդյունավետությո ւնը, թե սոցիալական նպատակները. մեր ժամանակներում սա հիշեցնում է ձվի և հավի առաջնայնության անբովանդակ վեճը: Իսկ պատասխանն այն է, որ արդյունավետությունը և սոցիալական նպատակները միասնական տնտեսական համակարգի առանցքային շղթաներն են, այնպես որ օպտիմալ, բանական կառավարման պարագայում այժմ' զարգացած աշխարհում, տնտեսական վեկտորը միասնական է' սոցիալական արդյունավետություն:
Այդ իսկ պատճառով զարգացած տնտեսություններում նպատակները և արդյունավետ ծրագրերի կառուցման սկզբունքները բավական մոտ են: Գլխավոր են դառնում ծրագրերի նպատակներին հասնելու մեթոդները և հաջորդական քայլերը:
2. Ծրացիր, համադարման, կամ' ինչպես կազմել և իրագործել ծրագրերը
Ծրագրերի դերը տնտեսությունում, անշուշտ, կարևոր է, սակայն չարժե դրանք մեխանիկորեն գերագնահատել, քանզի տնտեսությունն ունի իր օրինաչափությունները, և այնքան էլ հեշտ չէ դրանք խցկել «երկաթբետոնի» սկզբունքով կառուցված ծրագրերի մեջ: «Տնտեսական հրաշքի» հեղինակ Լյուդվիգ Էրհարդը (1949-1963թթ.' ԳՖՀ էկոնոմիկայի նախարար և Կոնրադ Ադենաուերից հետո' 1963-1966թթ. Գերմանիայի կանցլեր) չէր սիրում այդ տերմինը' շեշտը դնելով խնդիրներ կատարողների ազնվության, ազատության և եռանդի վրա: Արդեն 1967թ. Գերմանիայում ընդունվեց տնտեսական կայունության և աճի աջակցության վերաբերյալ օրենք, որում ապագայում չհիմնավորված, կամային որոշումներից խուսափելու համար գերմանական ճշտապահությամբ ձևակերպված են տնտեսական քաղաքականության առանցքային սկզբունքները' այսպես կոչված «մոգական քառակուսին»: Բյուջեները, ֆինանսական ծրագրերն ուղղակիորեն հրահանգվում է կառուցել' ելնելով տնտեսական քաղաքականության գլխավոր սկզբունքներից: Դրանք այնքան կարևոր են, որ արժե առանձնացնել.
29
Ա.Թավադյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.
• գների կայունություն,
• զբաղվածության բարձր մակարդակ,
• հավասարակշռված արտաքին առևտուր,
• կայուն տնտեսական աճ:
Կարծում ենք' նպատակահարմար է նմանատիպ օրենք ընդունել մեզ մոտ: Տնտեսական ծրագրերը պարտադիր պետք է համապատասխանեն այդ սկզբունքներին, իսկ հետո սկսվում է կառավարման արվեստը մակրո-տնտեսությունում:
Վաղուց հայտնի է, որ շախմատում ամենափայլուն մտահղացումները փլուզվում են, եթե խախտվում է քայլերի հաջորդականությունը: Նույն սկզբունքն է գործում տնտեսությունում, այնպես որ մասնագետների արհես-տավարժությունը և փորձը չափազանց կարևոր են: Դժբախտաբար, տնտեսական զարգացման ծրագրերն ավտոմատ գործող հասարակ համակարգչային ծրագրեր չեն: Այս պարագայում առանցքային դեր են խաղում տնտեսական օրինաչափությունների հստակ իմացությունը, «նեղ տեղերի» արագ բացահայտման և անկանխատեսելի իրավիճակներում իրատեսորեն կողմնորոշվե-լու ունակությունը:
Բացի դրանից, տնտեսությունում առկա է անորոշության միջակայքը, ինչը հատկապես արդիական է միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի համար, քանզի այդ ծրագրերի տարբերակայնությունը և ճկունությունը էապես բարձրացնում են դրանց արդյունավետությունը [1, с. 55-56]:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում, կառավարության գործունեության հիմնական գերակայությունները բաժնում, նշված է, որ պետական կառավարման համակարգը ներառում է առավելագույն արժեքի ստեղծման սկզբունքը: Դա, իհարկե, համապատասխանում է սոցիալական արդյունավետության նպատակին և, կարծում ենք, ենթադրում է ծրագրի ճշգրտման մեխանիզմների հստակ մշակում տարբեր սցենարների պարագայում, այդ թվում և լավատեսական, որոնց հավանականությունը նույնպես պետք է հաշվի առնել: Տնտեսությունը չի զարգանում հստակ ծրագրված սկզբունքով, և եթե կան որոշակի փոփոխություններ քաղաքական, սոցիալական իրավիճակում կամ միջազգային տնտեսական հարաբերություններում, ապա տնտեսական քաղաքականությունում առաջանում է որոշակի ճշգրտումներ կատարելու անհրաժեշտություն, ինչին մենք պետք է պատրաստ լինենք:
30
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.
Ա.Թավադյաե
3. Կոորդինացման շուրջ
Տնտեսական աճի, բյուջեի կատարման համար չափազանց կարևոր է համակարգային մոտեցումը' տնտեսությունում պետական կառավարման առանցքային լծակների' բյուջետային, հարկային, դրամավարկային քաղաքականությունների հստակ միակցումը: Ցավոք, առկա են այդ միակցման բացակայության կամ անհստակության բազմաթիվ օրինակներ: Ասենք, կարևորագույն սկզբունքը' գների կայունությունն ապահովելու համար երբեմն դրամավար-կային քաղաքականությունը լինում է կոշտ, ոչ ճկուն: Մինչև այժմ բավարար ուշադրություն չի դարձվում դրամավարկային քաղաքականության կարևորագույն դերին' գների կոնկրետ կայունության ազդեցությանը տնտեսական աճի, առևտրային հաշվեկշռի և բյուջեի կատարման վրա: Վաթսունական թվականներին Գերմանիայում ձևավորվեց «մոգական քառակուսու» սկզբունքը, որտեղ կարևորագույն դեր է խաղում գների կայունությունը, ինչն անվիճելի է,
ռ
սակայն ինչպիսի կայունության մասին է խոսքը' տնտեսական համակարգից
ռ ռ
դո ւրս, թե ներդաշնակ' համակարգված առանցքային տնտեսական ցուցա-նիշներին: Նշենք, որ Գերմանիայում, որտեղ գնաճն այժմ կազմում է տարեկան մոտ 1%, 1970-ական թվականներին, տնտեսական էական վերելքի ժամանակ, գնաճը կազմել է մոտ 6%: Ի դեպ, մեր հարևանների մոտ' Իրանում, Թուր-քիայում, Ռուսաստանում, գնաճը մոտ 10% է: Այնպես որ գնաճին պարտադիր պետք է համակարգված մոտեցում ցուցաբերվի, ընդ որում' ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև տնտեսության զարգացման երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից:
Հատկապես արտահանողների համար բացասական են դրամի արժևո-րումը և որոշակի միջակայքում փոխարժեքի հնարավոր փոփոխության վերաբերյալ ուղեցույցի բացակայությունը: Նպատակահարմար է որպես ուղեցույց վերցնել դրամի փոխարժեքի հետևյալ տարադրամները' ԱՄՆ դոլարը և եվրոն: Ի դեպ, ռուսական ռուբլու համար ուղեցույց են հենց դոլարն ու եվրոն: Դրանք մեր հիմնական տնտեսական գործընկերների կամ արտաքին առևտ-րում օգտագործվող արժույթն են: Իհարկե, կոշտ ամրագրված փոխարժեքի մակարդակի նշումը ճիշտ չէ, սակայն որոշակի միջակայքի կանխատեսումը վերոհիշյալ փոխարժեքների միջոցով հստակ ուղեցույց կլինի արտահանողների համար:
Նշենք նաև, որ ըստ Մաասթրիխթյան չափանիշների' եվրոյի գոտի մտնելու պարտադիր պայմաններից է ոչ միայն գների ամբողջ դաշտի կայունությունն ապահովելը, այլ նաև եվրոյի նկատմամբ ազգային փոխարժեքի կայունությունը: Ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ չփոփոխվելու պայմանը կարևորագույն պայման է արտահանողների և ներդրողների համար:
Երկրի տնտեսական պոտենցիալը մեծացնելու համար անհրաժեշտ է
31
Ա.Թավադյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.
ձևակերպել առաջնային խնդիրը' արտահանման ծավալների էական մեծացում + ներքին շուկայի գրավում, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով + զբաղվածության աճ: Այս խնդիրները հատուկ ներկայացնում ենք համախմբված տեսքով, քանզի համոզված ենք, որ դա է այդ խնդիրների արդյունավետ լուծման միջոցը:
Սննդամթերքների գրեթե կեսի ներկրման պայմաններում ՀՆԱ և արտահանման հարաբերությունը մեզ մոտ 2007թ. կազմել է 19.3% և, ըստ Կայուն զարգացման ծրագրի'2008թ.' 15.9% [2, էջ 7]: Կանխատեսվում է, որ 2009թ. այն կկազմի 15.8%, 2010թ.' 16.6% և միայն 2015թ.' 27%, այն պայմաններում, երբ այդ ցուցանիշը ներմուծման համար ըստ ծրագրի կկազմի 2015թ.' 48.9%: Ընդ որում' արտահանման աճի ցուցանիշն այն եզակի ծրագրային ցուցանիշներից է, որի կատարման հետ մենք խնդիրներ ունենք: Զարգացած փոքր երկրներում ՀՆԱ և արտահանման հարաբերությունը 30%-ից պակաս չէ, քանզի ակնհայտ է, որ այդ կարգի երկրների շուկան փոքր է և արտահանումն այստեղ դառնում է որոշիչ:
Այնպես որ, տնտեսական ծրագրերի կոորդինացումը' նպատակաուղղ-ված ոչ թե ուղղակի արտահանման աճին, այլ ոչ պակաս, քան 30% ցուցանիշին հասնելուն և համապատասխան նպատակների, թիրախների, հաջորդական քայլերի ու միջոցառումների ձևավորումը, հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանց հակազդելու մեխանիզմների ձևավորումը, դառնում են մեր տնտեսության առաջնահերթ խնդիրը:
4. Մասհավռրեցմահ քաղաքականություն
Մասնավորեցման առաջին փուլում շեշտադրվում էր հետևյալ նպատակը. ստեղծել սեփականատերերի լայն դաս, համենայնդեպս' այդպես էր հայտարարվում: Մասնավորեցման երկրորդ փուլում ակնհայտ շեշտադրում կատարվեց մասնավորեցման միջոցով պետական բյուջեն լրացնելու վրա, ինչը չի կարող մասնավորեցման հիմնական նպատակ լինել: Մասնավորեցման հիմնական նպատակը, անշուշտ, տնտեսության էական վերելքն է: Այստեղ, իհարկե, պետք է գործեն արդյունավետ մեթոդները, որոնք բնորոշ են անշարժ գույքին: Այդ նպատակով էապես պետք է բարելավել մասնավորեցման մասին օրենքը' անպայման հաշվի առնելով Միացյալ Թագավորության, Հունգա-րիայի, Չեխիայի ակնհայտորեն դրական փորձը: Կարծում ենք' զուր չէ, որ չեխական մասնավորեցման գաղափարախոս և իրականացնող Վացլավ Կլաուսն ընտրվեց Չեխիայի նախագահ:
ռ
Փորձենք պատասխանել նաև հետևյալ հարցին. կարելի է արդյոք թույլ տալ արտասահմանյան ներդրողներին ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների մասնավորեցումը: Ի դեպ, շատ երկրներում, նաև Ռու-
32
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.
Ա.Թավադյաե
սաստաեում, դա չի թույլատրվում: Մեզ համար, կարծում ենք, բանաձևը հետևյալն է. եթե հումքը տեղական է, ապրանքն արտադրվում և սպառվում է ներքին շուկայում, ապա այդպիսի ոլորտի մասնավորեցումը արտասահմանյան ներդրողների կողմից չափազանց վիճելի է, և միայն այդ 3 գործոններից մեկի բացակայության պարագայում նման մասնավորեցումը կարող է արդարացված լինել:
5. Պետական ապարատի արդյունավետությունը
Կառավարությունն, ըստ իր ծրագրի, մտադիր է զգալիորեն ավելացնել պետական կառավարման համակարգում աշխատելու գրավչությունը, աշխատանքի որակը և աշխատավարձի չափը: Իհարկե, նպատակահարմար է պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, և դրա հնարավորություններն առկա են նույնիսկ առանց ծախսերի մեծացման: Բայց դա արդյունավետ և հակակոռուպցիոն կլինի միայն այն դեպքում, եթե հարցին համակարգված լուծում տրվի: Ելնելով համաշխարհային փորձից' ձևակերպենք այդ բանաձևը. պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը կլինի արդյունավետ, եթե միաժամանակ օրենսդրորեն հստակեցվում և ուժեղացվում են պաշտոնյաների պատասխանատվությունը, հաշվետու լինելը, հրապարակայնությունը, վերահսկելիությունը և աշխատանքի արդյունքների գնահատման մեթոդները: Պաշտոնյայի իրավունքները, պարտականությունները և, իհարկե, այն պատասխանատվությունը, որը կրում է այդ պարտականությունները չկատարելու համար, պետք է հստակ ձևակերպված լինեն թե նախարարի, թե միջին օղակի ղեկավարի համար: Այդ դեպքում ոչ միայն կարելի է, այլև պարզապես անհրաժեշտ է դառնում մեծացնել շահագրգռվածությունը պետական աշխատանքի նկատմամբ:
Այս պարագայում, իհարկե, պետք է հստակ և մանրամասն ձևակերպվեն աշխատանքի նպատակը և կոնկրետ խնդիրները: Չափազանց կարևոր է նաև հաշվետվության ձևի արդյունավետության բարձրացումը' հատկապես բարձրագույն ներկայացուցչական վերահսկող մարմնում' Ազգային ժողովում: Ակնհայտ է, որ նախարարներին ուղղված հարցի ու հապճեպ, հաճախ իմպրովիզացիոն պատասխանի սկզբունքը բարձր արդյունավետություն չունի: Այստեղ նույնպես հաշվի առնելով միջազգային փորձը' անհրաժեշտ է անցնել թեմատիկ քննարկման և համապատասխան նիստում քննարկել կոնկրետ ոլորտի խնդիրների իրականացումը' նախապես ներկայացնելով հիմնական հարցադրումները: Այդ ձևաչափը պետք է կիրառվի նաև պետական այլ մարմիններում, ԱԺ հանձնաժողովներում:
Անարդյունավետ աշխատանքի, առավել ևս կոռուպցիոն երևույթների հնարավորություններն ի սկզբանե պետք է հասցնել նվազագույնի: Դա անհա-
33
Ա.Թավադյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.
մեմատ ավելի արդյունավետ է, քան կամա թե ակամա կոռուպցիոե ռիսկեր ունենալը և միայն հետո վերահսկելն ու չարաշահումները բացահայտելը: Այս առումով հասունացել է հատկապես տնտեսագիտական օրենքների հակակո-ռուպցիոն փորձաքննության անհրաժեշտությունը:
6. Պետական բյուջեի կաոուցվածքի մասին
Պետական աշխատողների աշխատավարձերը բարձրանում են, ինչն ուշադրություն է գրավում և տրամաբանական է: Սակայն աշխատանքային փորձից ելնելով' նկատում եմ, որ պետական բյուջեի աճի հետ միասին աճում են նաև ոչ միշտ հստակ հիմնավորված, թույլ վերահսկելի և սուբյեկտիվության ավելի բարձր աստիճան ունեցող ծախսերը: Այդ իսկ պատճառով այդ ծախսերի արդյունավետությունը համեմատաբար ավելի դժվար է գնահատվում:
Ակնհայտ է, որ դեռևս առկա են նաև առանձին հոդվածների ծախսերի վերահսկելիության հստակեցմանը և արդյունավետության գնահատմանը վերաբերող խնդիրները: Կարծում ենք' պետական խնդիրները կարելի է լուծել ծախսերի ավելի արդյունավետ կառուցվածքով' ռացիոնալ վերաբաշխելով խնայված միջոցները, հաշվի առնելով նաև սոցիալական գործոնը: Այստեղ, անշուշտ, առկա է ծախսերի օպտիմալացման խնդիրը:
Անհրաժեշտ է ծախսային բյուջետային սկզբունքից լիարժեքորեն անցնել արդյունքների գնահատման բյուջետային մոդելի, որը նախատեսում է բյուջեի ինչպես ձևավորման, այնպես էլ կառավարման համակարգային արդիականացում: Արդյունավետ է նաև օրենսդրորեն պետական բյուջեի փաստացի մեկ ընթերցման կարգից անցնել առնվազն երեք ընթերցման (մակրոցուցանիշներ, եկամուտներ և պակասուրդ, ծախսային հոդվածներ) կարգի: Դա է հուշում նաև միջազգային փորձը:
7 Արտասահմանյան վարկեր կամ' այն մասին, թե ուր «գնաց» միփայւդը
Մինչև այժմ տնտեսությունում օգտագործվել են մոտ $1,5 մլրդ վարկային գումարներ: Սակայն տնտեսության իրական ոլորտում կատարված ուղղակի ներդրումներն, իհարկե, չեն համապատասխանում այդ գումարին: Բանն այն է, որ արտաքին վարկերն օգտագործվել են տարբեր նպատակների համար: Խոսքը վարկային ծրագրերի կառուցվածքի մասին է: Առավել ակներև լինելու համար ներկայացնենք կլորացված թվեր: Մոտ 300 մլն արտաքին վարկերն են, որոնք տրամադրվել են Կենտրոնական բանկին: Մոտ $350 մլն-ը «SAC» տիպի վարկերն են, որոնք օգտագործվել են հիմնականում պետական բյուջեի ընթացիկ ծախսերը կատարելու համար: 100 մլն-ն հիմնականում հացահատի-
34
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.
Ա.Թավադյաե
կի տեսքով ապրանքային վարկերն եե: Գումարները, որոնք ստացվել եե այդ վարկերից, նույնպես լրացրել են բյուջեն: 50 մլն-ն վճարվել է խորհրդատուներին և ծրագրի իրագործման գրասենյակների գործունեությունն ապահովելու համար: Այսպիսով, ըստ վարկային ծրագրերի, ուղղակի ներդրումները տնտեսության իրական հատված կազմել են մոտ $700 մլն: Արտաքին վարկերի օգտագործման թերությունները և արդյունավետությունը տվյալ հատվածում անաչառ գնահատելու համար ճիշտ է առաջնորդվել այդ կարգի թվով:
Ուղղակի ներդրումները, նույնիսկ առևտրային վարկերը մասնավոր կառույցներին, որոնց նպատակն է պետական խնդիրների լուծումը, ավելի արդյունավետ են, և մեր խնդիրն է առաջին հերթին նպաստել այդ ուղղությունների խթանմանը: Զուր չէ, որ մի շարք զարգացող երկրներ հրաժարվում են միջազգային կառույցների արտոնյալ վարկերից: Սակայն եթե այդ գումարները դեռևս բավարար չեն տնտեսության զարգացման համար և անհրաժեշտ է նաև լրացնել պետբյուջեի պակասուրդը, ապա հրաժարվել այդ գումարներից դեռևս վաղ է:
Իհարկե, վերահսկողության դերն արտաքին վարկերի օգտագործման գործում կարևոր է: Սակայն պետք է հստակ ձևակերպել վարկային ծրագրերի ընտրության սկզբունքները: Սահմանենք դրանք' վարկային ծրագրերի ընտրության ժամանակ պետք է. 1. հստակ ձևավորել ծրագրերի նպատակը, 2. տնտեսական աճի տեսանկյունից հստակ գնահատել յուրաքանչյուր նպատակի արդյունավետությունը, 3. գնահատել ծրագրի կառուցվածքի արդյունավետությունը, ինչն իսկապես արդիական է, քանզի ոչ արդյունավետ բաղադրիչը փաստացի վերածվում է վարկի անուղղակի տոկոսի' երբեմն շատ բարձր:
8. Սոցիալական քաղաքականություն
Վերջին ութ տարում աղքատության ցուցանիշը 56%-ից նվազել է 26-ի: Սակայն կառավարության ծրագրում նշվում է. «աղքատության առկա մակարդակը և եկամուտների բաշխման անարդարությունը շարունակում են լուրջ վտանգ հանդիսանալ երկրի կայուն զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման համար» [3, էջ 3]: Ակնկալվում է 2010թ. կրճատել աղքատության ընդհանուր մակարդակը մինչև 13.6%, իսկ 2012թ.' մինչև 11.2%:
Աղքատության սահմանված ցուցանիշը ցածր է 25 հազար դրամից, ինչը գրեթե 1,5 անգամ զիջում է նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշին: Այստեղ իսկապես ունենք «զգայականության շեմը» հաղթահարելու լուրջ խնդիր, և այս կարևոր հարցում հույսը դնել միայն տնտեսական աճի վրա' բավարար չէ: Առանց նպատակասլաց փոփոխությունների սոցիալական քաղաքականությունում, բյուջեի կառուցվածքում' այս հարցի լուծումը կարող է երկարաժամկետ բնույթ ընդունել:
35
Ա.Թավադյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.
Եվրամիության երկրեերում աղքատության ցուցանիշը տատանվում է 10%-ից (Հյուսիսային Եվրոպա) մինչև 20% (Հունաստան և Պորտուգալիա): Ընդ որում' այդ ցուցանիշը համապատասխանում է մեկ շնչին ընկնող եկամտի 60%-ին: Այնպես որ, միջին եկամուտներ ունեցողների դասի և, իհարկե, հենց միջին եկամտի աճի խնդիրն իսկապես առաջնահերթ է: Կարծում ենք' հեշտ չէ, սակայն իրական է ձևավորել խնդիր' հասցնելով աղքատության ընդհանուր ցուցանիշը առնվազն նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշի մակարդակին, մոտակա 2-3 տարում այն իջեցնել մինչև ծրագրային ցուցանիշը և հասնել միջին աշխատավարձի այնպիսի մակարդակի, որն էապես բարձր է 150 հազար դրամից: Այդ դեպքում մենք իրականում կհաղթահարենք «զգայականության շեմը» այդ կարևոր հիմնահարցում: Առավել ևս, որ նպատակ ունենք հնարավորինս կարճ ժամկետներում տեղափոխվել միջին եկամուտ ունեցող երկրների խումբ:
Դեկտեմբեր, 2008թ.
Աղբյուրներ և գրականություն
1. ДадаянВ.С, ТавадянА.А, Системология экономических категорий. М., Наука, 1992.
2. Կայուն զարգացման ծրագիր, 2008, http://www.mineconomy.am/
3. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր, 2008, <http://
www.gov.am/>
КЛЮЧЕВЫЕ ЗАДАЧИ ЭКОНОМИКИ Ашот Тавадян
Резюме
В развитых странах прошло время узких идеологий. Что явно эффективно, то крайне редко вызывает возражение. Принцип конвергенции работает и в экономике. Четко доказывается, что если в одном случае выбирается цель – свобода и эффективность экономики при определенных требованиях к социальности, а в другом формируется цель – максимум социальности при определенных требованиях к эффективности, то в результате лучшее, оптимальное решение для обеих задач совпадает.
36
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (23), 2009թ.
Ա.Թավադյաե
Эффективность и социальность — это ключевые звенья единой экономической системы, так что в итоге при оптимальном, разумном правлении экономический вектор сейчас в развитом мире един — социальная эффективность.
Цели в современной экономике очевидны и разумные программы достаточно близки. Подчеркнуты основополагающие принципы экономической политики: стабильность цен, высокий уровень занятости, сбалансированная внешняя торговля, устойчивый экономический рост. Обоснована необходимость системного подхода и учета взаимовлияния данных принципов. В экономике главными становятся методы и приемы достижения целей программ. Причем эти методы должны быть упорядочены и четко скоординированы.
В экономике присутствует сформулированный автором интервал неопределенности, что особенно актуально для среднесрочных и долгосрочных программ, поэтому вариативность и гибкость таких программ существенно повышают их эффективность.
Для усиления экономического потенциала страны сформулирована представленная в синтетическом виде первоочередная задача экономики: существенное увеличение экспорта + занятие определяющих позиций внутреннего рынка + рост занятости.
На основе опыта приватизации сформулированы принципы, только при выполнении которых может быть обоснованно проведение приватизации в стратегических сферах экономики. Сформулирован системный подход к уровню оплаты труда в государственных структурах. Рост зарплаты будет эффективен только в том случае, если одновременно законодательно уточняется и усиливается ответственность, отчетность, транспарентность, контроль и методы оценки результата роботы.
Государственные задачи можно решать за счет более эффективной структуры затрат, учитывая также социальный фактор, рационально перераспределив сбереженные средства. Сформулированы принципы выбора кредитных программ. Определено также понятие «порога чувствительности» социальной политики. Сделана попытка упорядочить исследованные вопросы в виде ключевых задач экономики.
37