Научная статья на тему 'Նախիջեվանի գործոնը արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում'

Նախիջեվանի գործոնը արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում Текст научной статьи по специальности «Языкознание и литературоведение»

CC BY
157
37
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Նախիջևանի գործոն / արցախյան հակամարտություն / էթնոքաղաքական հակասություններ / տարածքային զիջումներ / թուրքա- կան նկրտումներ։

Аннотация научной статьи по языкознанию и литературоведению, автор научной работы — Դավիթ Ջամալյան

Արցախյան հակամարտության ներկա փուլում, երբ բանակցայինգործընթացի առարկան կարգավորման հիմնարար սկզբունքներն են,հայկական կողմերի համար արդիական է դառնում այդ կարգա-վորման մեթոդաբանության հստակեցումը: Հոդվածն անդրադառնումէ հետևյալ հարցադրումներին. արդյո՞ք հայության և անդրկովկասցիթուրքերի միջև հակամարտության միակ պատճառն Արցախն է, ևարդյոք տարածքային զիջումների սցենարով արցախյան հակամար-տության կարգավորմամբ կվերանա՞ Հայաստանի և Ադրբեջանի էթ-նոքաղաքական շահերի միջև առկա հակասությունը, կհաստատվի՞արդյոք երկու պետությունների միջև խաղաղ, բարիդրացիական հա-մագործակցություն:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

THE FACTOR OF NAKHICHEVAN IN THE CONTEXT OF RESOLVING THE ARTSAKH CONFLICT

At the current stage of the Artsakh Conflict, when the negotiation process is focused on the fundamental principles of resolution, clarification of the methodology for such resolution becomes especially relevant for both of the Armenian states. The article elaborates on the following questions: (i) Is Artsakh the only subject of contention between Armenians and Transcaucasia Turks? (ii) Will a resolution of Artsakh conflict based on territorial concessions eliminate the conflict of ethno-political interests and establish peaceful, neighborly cooperation between Armenia and Azerbaijan?

Текст научной работы на тему «Նախիջեվանի գործոնը արցախյան հակամարտության կարգավորման համատեքստում»

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Դավիր Ջամայյաե'

Բանալի բաոեր Նախիջևանի գործոն, արցախյան հակամարտություն, էթնոքաղաքական հակասություններ, տարածքային զիջումներ, թուրքական նկրտումներ:

Արցախյան հակամարտության ներկա փուլում, երբ բանակցային գործընթացի առարկան կարգավորման հիմնարար սկզբունքներն են, հայկական կողմերի համար խիստ արդիական է դառնում այդ կարգավորման մեթոդաբանության հստակեցումը: Այս համատեքստում տեղին է կատարել հետևյալ երկու հարցադրումները:

Առաջին. արդյո ք հայության և անդրկովկասցի թուրքերի* 1 միջև հակամարտության միակ պատճառն Արցախն է:

Երկրորդ. արդյոք տարածքային զիջումների սցենարով արցախյան հակամարտության կարգավորմամբ կվերանա Հայաստանի և Ադրբեջանի էթնոքաղաքական շահերի միջև առկա հակասությունը,

՚ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական:

1 Կարծում եմ, սխալ է ժամանակակից Ադրբեջանի տիրապետող էթնիկական միավորն անվանել «ադրբեջանցիներ», քանզի նման էթնոնիմով էթնիկական հանրույթ պարզապես գոյություն չունի: Տվյալ դեպքում խոսքն ընդամենը թուրքական էթնիկական միավորի առանձին ճյուղի մասին է: Այլ հարց է, որ ժամանակակից Ադրբեջանում հետևողականորեն տարվում է ադրբեջանցիների որպես առանձին էթնիկական հանրույթի, «ինքնության կայացման» հետևողական քաղաքականություն, ինչն առանձին հետազոտության խնդիր է:

42

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԴՋամալան

կհաստատվի արդյոք երկու պետությունների միջև խաղաղ, բարիդրացիական համագործակցություն:

Մեր համոզմամբ սկզբունքորեն սխալ է Արցախի տարածքը դի-տարկել որպես հայության և անդրկովկասցի թուրքերի միջև առկա հակամարտության միակ պատճառ:

Սկզբունքորեն սխալ է նաև այն տեսակետը, թե տարածքային զիջումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ հայության և անդրկովկասցի թուրքերի միջև առկա էթնոքաղաքական հակասությունները կվերանան: Ավելին. մեր համոզմամբ անգամ Ադրբեջանի մաքսիմալիստական նկրտումների լիակատար բավարարման Արցախն Ադրբեջանին հանձնելու դեպքում1 Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա էթնոքաղաքական հակասությունները ոչ միայն չեն վերանա, այլև, ընդհակառակը, թևակոխելով նոր փուլ է լ ավելի կխորանան: Փորձենք հիմնավորել այս տեսակետը:

Մեր համոզմամբ արցախյան հակամարտության ծագումնաբանության մեջ հարկ է առանձնացնել երկու բաղադրիչ, որոնք ուղղակիորեն պայմանավորում են այդ հակամարտության կարգավորման մեթոդաբանության ձևավորումը:

Առաջին, հայերի և անդրկովկասցի թուրքերի միջև առկա է ակնհայտ քաղաքակրթական բախում: Աչքի զարնող, բացահայտ էթնիկական անհամատեղելիությունն ուղղակի անհնարին է դարձնում այս երկու էթնիկական հանրույթների համատեղ գոյակցությունը միևնույն պետության սահմաններում:

Տվյալ դեպքում հարկ է շեշտել, որ ի ցույց դնելով էթնիկական անհամատեղելիության փաստը մենք ընդամենը ընդգծում ենք այս երկու էթնիկական հանրույթների աշխարհընկալման, էթնիկական հո-գեկերտվածքի տարբերությունները, տարբերություններ, որոնք թույլ

1 Բնականաբար, այդ սցենարի կենսագործումը չի կարելի համարել կարգավորում բառի բուն իմաստով:

43

ԴՋամալան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

չեն տալիս այս երկու հանրույթներին լիարժեքորեն ինտեգրվել միևնույն պետության մեջ, համատեղ ձևավորել ընդհանուր հանրություն: Առավել քան ակնհայտ է, որ թուրքերի ստեղծած պետական կազմավորման մեջ հայությունը եթե անգամ գոյություն ունենա, ապա միայն որպես ազգային փոքրամասնություն, այսինքն ուղղահայաց էթնիկական հարաբերությունների համակարգում ստորադասված դիրքում ենթարկվելով ամենատարբեր տիպի խտրականությունների, ընդհուպ մինչև ֆիզիկական բռնությունը1: Իսկ, ինչպես գիտենք, ժամանակակից սոցիալական գիտություններում «ազգային փոքրամասնություն» եզրով բնորոշում են որևէ պետության կազմում գտնվող էթնիկական հանրույթի ոչ թե քանակապես փոքրաթիվ լինելու փաստը, այլ ուղղահայաց էթնիկական հարաբերությունների աստիճանակարգում ստորադասված դիրք ունենալու հանգամանքն ու դրանով պայմանավորված տարաբնույթ խտրականությունների ենթարկվելը [1]:

Երկրորդ արցախյաե հակամարտությունը հարկ է դիտարկել իբրև հայ-թուրքական էթեnքաղшքակաե արմատական հակասությունների մասնավոր դրսևորում, որն ակտուալ է տվյալ պատմական ժամանակահատվածում: Ընդ որում, իր հենց այդ արմատականության պատճառով հայ-թուրքական հակամարտությունն ունի շարոմւա-

1 Ասվածի վառ ապացույցներից է այն, որ թեև ներկայիս հանրապետական Թուրքիայում գոյություն ունի որպես կրոնական համայնք գրանցված հայություն, այդուհանդերձ, Թուրքիայի զինված ուժերի համակարգում չկա գեթ մեկ հայ, ով կզբաղեցներ բարձր և պատասխանատու զինվորական պաշտոն: Տվյալ դեպքում մենք միտումնավոր ենք որպես օրինակ բերում հենց Թուրքիայի Զինված ուժերը, քանզի այստեղ ավանդաբար զինվորականությունն ընկալվել է որպես բարձր սոցիալական դիրքի կրող: Հորիզոնական, այսինքն իրավահավասար էթնիկական հարաբերությունների առկայության դեպքում այդ հարգի կառույցին անդամակցելու պոտենցիալ հնարավորություն ընձեռվում է նաև տվյալ երկիրը բնակեցնող այլ ազգերի ներկայացուցիչներին, մի բան, որ ժամանակակից Թուրքիայում անգամ պատկերացնելն է անհնարին: Մինչդեռ մի շարք այլ երկր-ներում, որտեղ նույնպես գոյություն ունի հայ համայնք, բայց որտեղ վերջինս լիովին ինտեգրված է տվյալ երկրի հասարակությունում և զբաղեցնում է հորիզոնական իրավահավասար էթնիկական դիրք, օրինակ Լիբանանում, Չիլիում ազգությամբ հայեր, չթաքցնելով սեփական ազգային պատկանելությունը, զբաղեցնում են բարձր զինվորական պաշտոններ:

44

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԴՋամալան

կական բնույթ և ժամանակ առ ժամանակ «ցիկլային» տրամաբանությամբ ակտուալանալու կայուն միտում: Այս համատեքստում Արցախի տարածքը հարկ է դիտարկել որպես հայ-թուրքական հակամարտության հերթական ցիկլի պատճառ: Հետևաբար, այս իրողությունից ելնելով առավել քան ակնհայտ է դառնում հետևյալը. Արցախի տարածքին տիրապետելը հակամարտող կողմերից յուրաքանչյուրին տալիս է ժամանակի մեջ երկարաձգված հակամարտությունումդիմա-ցինի հանդեպ «մրցակցային ռազմավարական առավելություն»:

Տվյալ դեպքում «հայ-թուրքական» ձևակերպման մեջ մենք ներառում ենք նաև Ադրբեջանի հետ առկա վիճահարույց խնդիրները, քանզի ելնում ենք այն համոզմունքից, որ Թուրքիայի և Ադրբեջանի էթնոքաղաքական հեոահար շահերն ու ռազմավարական նպատակները նույնական են: Այդպես է, քանզի 96 տարվա պատմություն ունեցող ժամանակակից Ադրբեջանը թուրքական նախագիծ է, թուրքական հեռահար նվաճողական նկրտումների իրականացման մի փուլ: Մենք համոզված ենք, որ քանի դեռ Ադրբեջան պետության տիրապետող էթնիկական հանրույթը նախկին կովկասյան թաթարները կամ անդրկովկասցի թուրքերն են, ապա Ադրբեջանի և Թուրքիայի միջև կարող են լինել միայն մարտավարական բնույթի հակասություններ: Ուստի, Թուրքիան պակաս շահագրգռված չէ Արցախի տարածքի զավթմամբ, այլ կերպ թրքացմամբ, քան պաշտոնական Բաքուն: Այստեղ հարկ է նշել, որ ռազմավարական բնույթի էթնոքաղաքական շահերի բախում Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի քրդացման գործընթացը, որ սկիզբ է առել ալիևյան կլանի իշխանության օրոք և ներկայումս հարաճուն տեմպերով շարունակվում է, հասնի այնպիսի մասշտաբների, որ էապես փոփոխի այդ պետության էթնիկական դիմագիծը: Այսօր, սակայն, Ադրբեջանի էթնիկական դիմագիծը թուրքական է' դրանից բխող բոլոր հետևություններով հանդերձ:

45

ԴՋամալան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Այսպիսով, ելնելով հայ-թուրքական հակամարտության շարունակականության իրողությունից հանգում ենք այն հետևության, որ արցախյան հակամարտության կարգավորման այսպես կոչված «հանձևողակաև» կամ «փոխզիջումային» սցենարները չեն կարող հանգեցնել ՀՀ և Ադըբեջանի միջև հաշտության: Ավելին. այդ սցենարների կենսագործման դեպքում առաջին պլան կմղվի հայ-թուրք-ադրբեջանական հակամարտության շարունակականության ժամանակային առումով հաջորդ «նախիջևանյան» ցիկլը: Մանրամասնենք: Ակնհայտ է, որ Ադրբեջան պետական կազմավորման ռազմավարական նպատակներից մեկը Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելն է: Հետևաբար, պաշտոնական Բաքվի ներկայիս մաքսիմալիզմը բնավ չի սահմանափակվում ողջ ազատագրված Արցախին վերատիրանալու ցանկությամբ: Վերջինս ենթադրում է նաև ՀՀ Սյունիքի մարզի օկուպացիա Նախիջևանը հուսալի ցամաքային կապով «մայր» Ադրբեջանին միավորելու նպատակով: Այսօր այդ մասին բաց տեքստով դեռևս չի խոսվում: Ներկայումս ալիևյան վերնախավը դեռևս փորձում է հիմնավորել Սյունիքի վրա Ադրբեջանի «պատմական» հավակնությունները: Սակայն Արցախը կամ նրա սահմանադրորեն ամրագրված տարածքի մի մասը հետ ստանալու պարագայում Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելու նպատակը կդառնա իրականանալի, հետևապես արդիական: Հետևաբար, Նախիջևանի գործոնն անհնարին է դարձնում Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքների որոշ մասի զիջման գնով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը բառի բուն իմաստով: Ընդ որում, որքան ավելի լինեն այդ տարածքային զիջումները, այնքան ավելի իրատեսական կդառնա Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելու սցենարը: Ի դեպ, բոլորովին վերջերս Նախիջևանում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի 5-րդ բանակային զորամիավորումը վերակազմավորվեց որպես առանձին

46

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԴՋամալան

համազորային բանակ: Առավել քան ակնհայտ է, որ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե զուտ անվանափոխության, այլ Նախիջևանում ավելի մեծաքանակ զինուժ ունենալու նպատակի հետ: Մասնավորապես պետք է ակնկալել, որ առաջիկայում նախկին զորամիավորման խոշորացման նպատակով տեղի կունենան համապատասխան կազմ-հաստիքային փոփոխություններ:

Ելնելով Նախիջևանի գործոնից ուրվագծվում է նաև արցախյան հակամարտության կարգավորման մեթոդաբանությունը: Մասնավորապես, արցախյաե հակամարտության կարգավորման արդյունքում երբևէչպետք է ստեղծվեն այնպիսի աշխարհաքաղшքակաե պայմաններ, որոնք Նախիջևանի աևկլավային վիճակն ուժային սցենարով վերացնելու հրապուրանք առաջացնեն Ադրբեջանի որևէ ռազմաքաղաքական ղեկավարության մոտ: Մինչդեռ տարածքային զիջումների դեպքում այդ հեռանկարը դառնում է միանգամայն իրական: Ներկայիս իրողությունները նման զարգացումները դարձնում են անիրականանալի և հենց այդ առումով էլ հուսալի խաղաղություն են ապահովում: Հետևաբար, Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքների մի մասի, առավել ևս ողջ Արցախի հանձնումը միմիայն կխթանի հայ-ադրբեջանական հակամարտությունը ի վերջո հանգեցնելով նոր պատերազմի: Հետևաբար, տարածքային զիջումների տրամաբանությունը կարելի է բնորոշել որպես «մեկ քայլ ընդառաջ դեպի պատերազմը»: Ի դեպ, այստեղից ածանցվում է մեկ այլ կարևոր հետևություն ևս. Նախիջևանի թրքապատկանությունն իրավամբ կարելի է որակել որպես Հայաստանի անվտանգության սպառնալիք: Այստեղ տեղին է նշել, որ դեռևս Հայաստանի առաջին Հանրապետության ռազմաքաղաքական վերնախավը հստակ գիտակցել է այդ հանգամանքը: Հայոց պետականության կենսունակության ապահովման գործում Նախիջևանի ռազմավարական նշանակությունը ժամանակի հայ քաղաքագիտական միտքը հստակ ձևակերպել է Փա-

47

ԴՋամալան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

րիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության տարածքային պահանջները հիմնավորելու համատեքստում1:

Սույն համատեքստում միանգամայն տեղին է կատարել հե-

а

տևյալ հարցադրումը. իսկ ի նչ տիպի հակամարտություններն են կարգավորվել տարածքային զիջումների կամ միակողմանի զիջումների միջոցով: Հիմնվելով միջպետական հարաբերությունների

պրակտիկայի վրա վստահաբար կարող ենք փաստել հետևյալը. տարածքային զիջումների միջոցով կարգավորվել են միմիայն այն հակամարտությունները, որոնք ծագել են երկու միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտների միջև, և որի արդյունքում պատերազմող կողմերից մեկը գրավել է մյուսի տարածքը կամ դրա մի մասը: Ահա այս դեպքում բանակցային փուլում խաղաղությունը ձեռք է բերվել հակառակորդի ողջ գրավված տարածքը կամ այդ տարածքի մի մասը վերադարձնելու միջոցով: Ընդ որում տվյալ դեպքում տարածքային զիջումների ծավալը կանխորոշում է պատերազմի բուն նպատակը. հակառակորդի ռազմատնտեսական ներուժի թուլացում կամ նրա տարածքի մի մասի հանդեպ հավակնություն կամ էլ հակառակորդի տարածքի մի մասն ինչ-ինչ նպատակներով ժամանակավորապես վերահսկելու ցանկություն: Տարածքային հավակնությունների առկայության դեպքում, որպես կանոն, նվաճվում է ավելին, քան այնքանը, որին հավակնում են' բանակցություններում զիջումներից հետո ցանկալին պահպանելու համար:

Սակայն միջազգային հարաբերությունների պատմությանը հայտնի չէ գեթ մեկ նախադեպ, երբ տարածքային զիջումներով կարգավորվի հանրույթի ինքնորոշման իրավունքի իրացման պատճառով ծագած հակամարտությունը: Տարածքային զիջումներով կարգավո-

1 Առավել մանրամասն տես «La republique Armenie’nne e’t ses voisins. Questions territoria-les, Paris, 1919» /Շարուր – Նախիջևանի նշանակությունը Հայաստանի համար, «Ժողովուրդ», 7 հուլիսի 1920թ. /Նախիջևան – Շարուրը 1918 - 1921թթ., փաստաթղթեր և նյութեր, Բանբեր Հայաստանի արխիվների, 1 – 2, 1993, Երևան, 1993, էջ 232 – 241:

48

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԴՋամալան

րելու մեթոդաբանությունն այս դեպքում անպիտան է: Չկա նախադեպ, երբ ինքնորոշված հանրույթն իբրև միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելու գործընթացում զիջի այն տարածքի մի մասը, որի վրա կերտել է իր պետականությունը: Այս դեպքում առավելագույնը կարող է խոսք լինել ընդամենը սահմանների ճշգրտման մասին, բնականաբար նախկին մետրոպոլիայի կողմից նորանկախ սուբյեկտի իրավա-սուբյեկտությունը ճանաչելուց հետո: Տվյալ դեպքում, սակայն, նորանկախ պետության սահմանների ուրվագիծը շեշտակիորեն փոփոխվել չի կարող: Այս դրույթն այնքան կարևոր է, որ արժե ևս մեկ անգամ ընդգծել. երբևէ չի եղել այնպես, որ անկախ պետականություն կերտող, ինքնորոշված որևէ հանրույթ նախկին մետրոպոլիայի կողմից որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչվելու դիմաց նրան տարածք զիջի, «տարածք ճանաչման դիմաց» բանաձևը բառի բուն իմաստով աննախադեպ է և սնանկ: Ի դեպ, տեսակետն այն մասին, որ հանրույթի ինքնորոշման իրավունքի իրացման պատճառով ծագած էթնոտարած-քային հակամարտությունների կարգավորումը «ողջմիտ», պարիտետային փոխզիջումներով անհնարին է տիրապետող է քաղաքագիտական շրջաններում [2]:

Բանն այն է, որ ազգերը, որպես կանոն, իրենց ինքնորոշման իրավունքն իրացնում են սեփական էթնոգենետիկ տարածքի վրա, այսինքն այն տարածքի, որի վրա ընթացել է նրանց էթնոգենեզը, որի վրա նրանք կայացել են իբրև ազգ, և որն ընկալում են իբրև հայրենիք: Այս առումով կայացած ազգի յուրաքանչյուր ներկայացուցիչ կրում է հայրենիքի տարածական հոգեկան պատկերը: Վերջինս նրա էթնիկական ինքնագիտակցության կարևորագույն բաղադրիչներից է: Հենց այդ է պատճառը, որ տվյալ դեպքում զիջում ասվածը հակասում է ինքնորոշված, սեփական պետականությունը կերտող ազգի ներկայացուցիչների և ուրեմն ազգի որպես հավաքականության, կենսական շահերին, այն անդին է այն կարմիր գծից, որն այդ հանրույթն

49

ԴՋամալան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ընկալում է որպես զիջումների ռացիոնալ սահման: Այստեղից հետևություն. եթե անգամ արտաքին հարկադրող ուժի առկայության դեպքում հանրույթը գնա նման զիջումների, ապա խոսքն այդ դեպքում կարող է լինել լոկ հակամարտությունը ժամանակավորապես սառեցնելու մասին: Այն անմիջապես կբռնկվի նոր թափով այդ պարտադրող ուժի անհետացման կամ թուլացման դեպքում: Արցախյան հակամարտությունը ԽՍՀՄ կենտրոնական իշխանության թուլացման ֆոնին ասվածի վառ ապացույցն է:

Ինքնորոշման իրավունքի իրացման պատճառով ծագած էթնո-տարածքային հակամարտությունների կարգավորման ուղին մեկն է. եթե նախկին մետրոպոլիային չի հաջողվում բռնի ուժով վերանվաճել ինքնորոշված հանրույթի տարածքը, ապա այստեղի քաղաքական վերնախավն ու հանրությունը վաղ թե ուշ հաշտվում է իր նախկին գաղութի կորստի, նրա հետայսու անկախ գոյության անխուսափելիության հետ հրաժարվելով ծավալապաշտական նկրտումներից: Բնականաբար, սա տևական ժամանակ պահանջող գործընթաց է, քանզի ենթադրում է կայսրապաշտական նկրտումներ ունեցող հանրույթի էթնոքաղաքական նպատակների և հզոր պետության մասին պատկերացումների արմատական տրանսֆորմացիա: Հարկ է նշել, որ այդպիսի տրանսֆորմացիայի առաջին փուլը ռազմի ուժի գործադրմամբ նախկին գաղութին վերատիրանալու անհնարինության հետ համակերպվելն է: Ասվածը պատմական օրինաչափություն է: Նման հակամարտությունները չունեն այլընտրանքային լուծումներ նաև այն պատճառով, որ ժամանակին հակամարտության կողմ հանդիսացող ինքնորոշված հանրույթը կա մ բռնակցվել, կա մ վոլյունտարիստական որոշմամբ միացվել է օտար ընկալվող պետությանը: Բնականաբար, նման պարտադրված միությունը կենսունակ լինել չի կարող: Հենց այդպիսին է արցախյան հակամարտության բնույթը: Եվ ուրեմն Արցախի տարածքի հանդեպ անդրկովկասցի

50

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԴՋամալան

թուրքերի հանիրավի նկրտումներով պայմանավորված հակամարտության պարագայում «այլընտրանքային» մոտեցումներ լինել չեն կարող: Ի դեպ, «Արցախի տարածքի հանդեպ անդրկովկասցի թուրքերի հանիրավի նկրտումներով պայմանավորված հակամարտություն» ասվածը թեև չափից ավելի երկարաշունչ է գործնականում կիրառելի եզրույթ լինելու համար, այդուհանդերձ, մեր համոզմամբ, ճշգրիտ է արտահայտում հակամարտության կարգավորման ադրբեջանական պատկերացումը: Անդրկովկասցի թուրքերին հարկավոր է Արցախի տարածքը, այլ ոչ թե այդ տարածքի վրա ապրող արցախա-հայությունը: Այս համատեքստում արցախահայությանը լայն ինքնավարություն տրամադրելու մասին Բաքվից մերթ ընդ մերթ հնչող խոստումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հայաստանաբնակ հայությանը մոլորեցնելու փորձ:

Ամփոփելով որպես հետևություն. հարափոփոխ աշխարհում հայկական երկու պետականությունների, լայն առումով հայապատկան Հայաստանի անվտանգության կայուն երաշխիքներից մեկը տարածքն է ռազմավարական առավելություն տվող տարածքը: Առավել քան ակնհայտ է, որ մենք ստիպված ենք զարգանալ մշտական արտաքին վտանգի պայմաններում, և այդ պարագայում Ադրբեջանի հետ Արցախի պետական սահմանի ներկայիս կոնֆիգուրացիան, Արցախի 11458 կմ2 սահմանադրորեն ամրագրված տարածքը հայկական երկու պետությունների կենսունակությունն ապահովող հիմնական գրավականն է: Հատկապես ընդգծենք. Արցախն իբրև պետություն իր նախկին ԼՂԻՄ տարածքով, իր կիսանկլավային վիճակով կենսունակ լինել չի կարող: Առանց Արցախի ներկայիս' նրա սահմանադրությամբ ամրագրված 11458 կմ2 տարածքի կենսունակ լինել չի կարող և Հայաստանի Հանրապետությունը' հենց Նախիջևանի գործոնի պատճառով:

Մարտ, 2014թ.

51

ԴՋամալան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Налчаджян А.А, Этнопсихология, 2-е издание, Питер, Москва, 2004.

2. Минасян С, Нагорный Карабах после двух десятилетий конфликта: неизбежная пролонгация статус-кво?, аналитические доклады Института Кавказа N2, август, 2010г., Ереван, Институт Кавказа, 2010.

ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԳՈՐԾՈՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Դափթ Ջամայան

Ամփոփագիր

Արցախյան հակամարտության ներկա փուլում, երբ բանակցային գործընթացի առարկան կարգավորման հիմնարար սկզբունքներն են, հայկական կողմերի համար արդիական է դառնում այդ կարգավորման մեթոդաբանության հստակեցումը: Հոդվածն անդրադառնում

ռ

է հետևյալ հարցադրումներին. արդյո ք հայության և անդրկովկասցի թուրքերի միջև հակամարտության միակ պատճառն Արցախն է, և արդյոք տարածքային զիջումների սցենարով արցախյան հակամար-

ռ

տության կարգավորմամբ կվերանա Հայաստանի և Ադրբեջանի էթ-

ռ

նոքաղաքական շահերի միջև առկա հակասությունը, կհաստատվի արդյոք երկու պետությունների միջև խաղաղ, բարիդրացիական համագործակցություն:

52

<21֊րդ ԴԱՐ», թիվ 2 (54), 2014թ.

ԴՋամալան

ФАКТОР НАХИЧЕВАНА В КОНТЕКСТЕ

урегулирования арцахского конфликта

Давид Джамалян

Резюме

На нынешнем этапе арцахского противостояния, когда предметом переговоров являются основные принципы урегулирования, для армянских сторон актуализируется уточнение методологии этого урегулирования. В статье затрагиваются следующие вопросы: является ли Арцах единственной причиной конфликта между армянами и закавказскими турками; исчезнет ли противоречие между этнополитическими интересами Армении и Азербайджана при урегулировании арцахского конфликта в случае использования сценария территориальных уступок; установится ли мирное, доброжелательное сотрудничество между двумя государствами?

THE FACTOR OF NAKHICHEVAN IN THE CONTEXT OF RESOLVING THE ARTSAKH CONFLICT

Davit Jamalyan

Resume

At the current stage of the Artsakh Conflict, when the negotiation process is focused on the fundamental principles of resolution, clarification of the methodology for such resolution becomes especially relevant for both of the Armenian states. The article elaborates on the following questions: (i) Is Artsakh the only subject of contention between Armenians and Transcaucasia Turks? (ii) Will a resolution of Artsakh conflict based on territorial concessions eliminate the conflict of ethno-political interests and establish peaceful, neighborly cooperation between Armenia and Azerbaijan?

53

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.