ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах № 1(2), 2019
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՆՈՒՅԹԸ*
ՀՏԴ 323.173
ՌԱՖԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ՀՀ ՊԿԱքաղաքական կառավարման և հանրային քաղաքականության ամբիոնի ասպիրանտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն ravetisvan94@gmail.com
Հոդվածում ուսումնասիրված են անջատողականության հայեցակարգային ըմբռնումները: Ժամանակակից աշխարհում կենտրոնամետ ու կենտրոնախույս արդիականացման միտումները հանգեցնում են ինտեգրացման ու տեղայնացման գործընթացների ակտիվացմանը: 21-րդ դարից սկսած քաղաքական անջատողականության, ինքնավարության, ինքնիշխանության ու սեցեսիայի գաղափարները վերաարժևորվեցին:
Աշխատության նպատակն անջատման էության ըմբռնումն է, որի համար անհրաժեշտ է լուծել որոշակի հետազոտական խնդիրներ, որոնցից են ' բնութագրել տեսական ու մեթոդական մոտեցումներն անջատողական դրսևորումների ուսումնասիրման համար, հստակեցնել «սեպարատիզմ» և «սեցեսիոնիզմ» հասկացությունների բնույթը:
Ուսումնասիրության օբյեկտը անջատումն է, որը դիտարկվում է որպես քաղաքական գործընթացների բաղկացուցիչ մաս: Իսկ ուսումնասիրության առարկան հանդիսանում է անջատման բովանդակությունն ու դինամիկան, որոնք դիտարկվում են քաղաքական գործընթացներում:
Հետազոտության մեթոդաբանական հիմքը կազմում են վերլուծության, համադրման, համակարգային մոտեցման մեթոդները: Հետազոտության շրջանակներում կիրառվել են տրամաբանական, պատմական, իրավական, մեկնաբանության և այլ մեթոդներ:
Ուսումնասիրելով քաղաքական անջատողականության էությունն ու բովանդակությունը, կարելի է եզրակացնել, որ ժամանակակից միջազգային հարաբերություններում անջատման միջոցով քաղաքական անկախության հասնելը բավականին տարածված է և «սեպարատիզմ» և «սեցեսիոնիզմ» հասկացությունների նորովի մեկնաբանության անհրաժեշտություն է առաջանում:
Հոդվածում դիտարկված են քաղաքական անջատողականության էության ու բնույթի արդի մոտեցումները: Այդ համատեքստում առաջարկված է
անջատողականությունն ուսումնասիրել որպես քաղաքական արդիականացման բաղադրիչ:
Բանալի բառեր' Սեպարատիզմ, սեցեսիոնիզ, պետություն, բաժանում, ավտոնոմիզմ, ինքնիշխանություն, անկախություն, կենտրոնական իշխանություն:
Արդի գլոբալացման պայմաններում քաղաքական գործընթացների մեծ մասը կապված է անջատողականության ( лат. separatus-անջատ) խնդիրների հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված Յալթա-Պոտսդամյան
համակարգի քայքայումը և ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած Չեխոսլովակիայի և
* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 17.06.2019թ.:
19.04.2019թ., գրախոսվել' 31.05.2019թ., տպագրության
74
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Հարավսլավիայի կազմալուծման հիմքում որոշակի դեր են խաղացել նաև անջատողական ձգտումները: Ցանկացած անջատողականություն ունի սեփական պատմությունը, փաստարկները, հիմնավորումները, նպատակները, իրագործման մեթոդները:
«Անջատողականություն» եզրույթը, ժամանակաշրջանով պայմանավորված, տարբեր մեկնաբանություններ է ունեցել: Օքսֆորդի բառարանում սահմանվում է որպես «որոշակի մարդկանց խմբի բաժանում ավելի մեծ խմբից՝ պայմանավորված նրանց էթնիկական, կրոնական, գենդերային առանձնահատկությամբ»124: Իսկ ըստ Քեմբրիջի բառարանի՝ անջատողականությունը նշանակում է ընդհանուրից անջատվելու ձգտում (սովորաբար որևէ հանրությունից կամ խմբից): Թեև հաճախ կարող է վերածվել նաև քաղաքական անջատման՝ սեցեսիայի125:
Անջատողականությունը մի կողմից՝ հիմնված է ինքնորոշման սկզբունքին, մյուս կողմից էլ՝ խախտում է պետության տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը: Ինչպես փորձը ցույց է տալիս, դա կարող է հանգեցնել միջպետական ու միջազգային հակամարտությունների: Անջատողականության պատճառները շատ հաճախ կապված են մարդու իրավունքների, ժողովուրդների, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբերի իրավունքների խախտման հետ: Այդ առումով անջատողականությունը կարող է դրական նշանակություն ունենալ ինչպես եղավ գաղութատիրության դեմ պայքարում, որի արդյունքում առաջացան նոր, ինքնիշխան պետություններ: Անջատողական շարժումներն այսօր կարող են բազմաթիվ խնդիրներ ստեղծել ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար:
«Սեցեսիա» եզրույթը նույնպես ունի տարբեր մեկնաբանություններ: Ըստ Օքսֆորդի բառարանի՝ այն համարվում է պետության կազմից պաշտոնապես դուրս գալու գործողություն126: Իսկ Քեմբրիջի բառարանում այն ներկայացվում է որպես որևէ պետությունից, կազմակերպությունից, տարածքից դուրս գալու և անկախության հասնելու գործընթաց127: Այն ներառում է նաև գոյություն ունեցող պետությունից տարածքային անջատում և բնակչության առանձնացում՝ այդ պետության տարածքում նոր պետություն ստեղծելու նպատակով128:
«Սեցեսիա» եզրույթը շատ հաճախ կարող է բացասական ընկալում ունենալ, քանի որ այն համարվում է տարածքային ամբողջականության խախտում: Բացսական ընկալումներից խուսափելու համար «անջատողական խմբավորումներ»-ը հաճախ փոխարինում են «անկախություն» եզրույթով129: Անկախությունը ենթադրում է նոր պետության ստեղծում, որը պետք է իրագործվի իրավական ճանապարհով, սակայն աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք թույլ կտան իրավական ճանապարհով իրենց տարածքները մասնատել և նոր պետություններ ստեղծել, հակառակ դեպքում աշխարհը կլիներ ավելի մասնատված, քան այսօր է: Իսկ եթե քննարկենք սեցեսիայի և անկախության ներքին էությունը, ապա կարելի է փաստել որ դրանց բուն էությունը գրեթե չի տարբերվում, քանի որ երկուսի պարագայում էլ նրանց հիմնական նպատակը տարածքային անջատումն ու նոր պետության ստեղծումն է:
4 Oxford Living Dictionaries,
[հասանելի էր՝ 10.12.2018].
125 Cambridge Dictionaries [հասանելի էր՝ 10.12.2018].
126 Oxford Living Dictionaries,
[հասանելի էր՝ 15.12.2018].
127 Cambridge Dictionaries https://dictionary.cambridge.org/dictionary/english/ secession [հասանելի էր՝ 15.12.2018].
128 Pavkovic, A., Radon, P., Secession, Ashgate Research Companion, GB, 2011, p.1.
129 Տե'ս նույն տեղում:
https://en.oxforddictionaries.com/definition/separatist Online, http://dictionary.cambridge.org/ru/separatism https://en.oxforddictionaries.com/definition/secession
Online,
75
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Ինչպես շատ այլ սոցիալական ու քաղաքական երևույթներ, քաղաքական անջատումը կամ սեցեսիան, որպես հասկացություն, կարիք ունի համակողմանի պարզաբանման: Այդ համատեքստում հատկապես կարևորվում է սեցեսիայի իրավական բացատրությունը, որն, ըստ Ջ.Կրավֆորդի մոտեցման, սահմանափակվում է տարածքային անջատումով, որը հակասում է կենտրոնական իշխանության շահերին130: Համատեղ համաձայնեցված տարածքների դուրսբերումը կամ
առանձնացումը, համաձայն տվյալ սահմանման, չի համարվում սեցեսիա:
Իրավագիտության տեսանկյունից «սեցեսիա» եզրույթն առավել շատ ներկայացվում է իրավական ակտերի, միջպետական համաձայնագրերի շրջանակներում, և քննարկվում է դրա իրավաչափության աստիճանը, այսինքն՝ ինչքանով է օրինական պետության կազմից դուրս գալը որոշակի պայմաններում: Իսկ եթե դիտարկենք քաղաքական գիտության տեսանկյունից, ապա կարելի է նշել, որ տվյալ ոլորտում առավել շատ քննարկվում են անջատման պատճառները, հետագա քաղաքական զարգացումները և նախադեպային լինելու հանգամանքները կոնկրետ տարածաշրջանային քաղաքական գործընթացներում:
Քաղաքական անջատողականության էությունն ավելի պարզ հասկանալու համար պետք է դիտարկենք ոչ թե տվյալ տարածքի նկատմամբ իշխանության կամ ռեժիմի փոփոխության հարցերը, այլ պետք է քննարկենք միջազգայնորեն ճանաչված պետությունների կազմում տարածքների մասնատման խնդիրները: Այսինքն՝
սեցեսիան ներառում է միջազգայնորեն ճանաչված պետության կազմից դրա որոշակի միավորի առանձնացումը, որը ենթադրում է դուրս գալ կենտրոնական իշխանության կառավարման շրջանակներից, ընդ որում՝ և' տարածքային, և' բնակչության առումով՝ ստեղծելով նոր սուվերեն պետություն:
Ա.Պավկովիչը, ընդհանրացնելով «սեցեսիա» եզրույթի էությանը, նշում է, որ այն համարվում է քաղաքական անջատման փորձ, որը կարող է հանգեցնել այլ պետությունների ստեղծմանը տվյալ պետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ առանց նախկին իշխանության համաձայնության, որն էլ կարող է ուղեկցվել ուժի սպառնալիքի կիրառմամբ131:
Ինչպես նշեցինք, իրավագիտության մեջ քաղաքական անջատման վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Որոշները կարծում են, որ ժամանակի ընթացքում հնարավոր է միջազգային իրավունքի նորմերի միջոցով կարգավորել գոյություն ունեցող պետությունների կազմից դուրս գալու և նոր պետություն ստեղծելու իրավաքաղաքական խնդիրները, իսկ մյուս մասը թերահավատ է, քանի որ համոզված են, որ միջազգային իրավունքի նորմերը երբեք չեն կարող դառնալ պարտադրող գործիք:
Այնուամենայնիվ, կարելի է փաստել, որ սեպարատիզմն ավելի շատ քաղաքական գնահատական պարունակող եզրույթ է, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից սեցեսիան ենթադրում է անջատվող սուբյեկտի իրավական գործողությունների ամբողջություն: Սեպարատիզմին քաղաքական գնահատական տալը՝ լինի դրական, թե բացասական, անմիջականորեն կապված է տվյալ երկրի շահերի հետ: Դա կարելի է փաստել ԵՄ օրինակով, որ ընդունում է Կոսովոյի անկախությունը, սակայն անտեսում է Արցախի ինքնորոշումը: Սա ապացուցում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր պետություն կամ միջազգային կազմակերպություն անջատումը դիտում է միայն իր շահերի տեսանկյունից, այլ ոչ թե հարգելով որևէ շրջանում ապրող ժողովրդի ազատ ինքնորշման իրավունքը:
Անջատողականությամբ զբաղվող շատ հեղինակներ, համեմատելով «բաժանում» ու «անջատում» հասկացությունները, հանգել են եզրակացության, որ
130 Տե'ս նույն տեղում:
131 Տե'ս նույն տեղում, էջ 5:
76
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
թեև դրանք ունեն անվանական նմանություն, սակայն իմաստային առումով տարբեր են, քանի որ բաժանումը ենթադրում է երկու լեգիտիմ կողմերի համաձայնությամբ տարածքային բաժանում կողմերի միջև, իսկ անջատման պարագայում անջատվող կողմը չի համարվում լեգիտիմ: Չնայած որոշակի տարբերություններին՝ հաճախ օգտագործվում է նաև «բաժանում» հասկացությունը, որն իրավական տեսանկյունից համարվում է օրինական և կարող է ամրագրվել նաև պայմանագրով: Պատմության մեջ հաճախ կարելի է հանդիպել այդպիսի դեպքերի, որոնցից կարելի է նշել Չեխոսլովակիայի բաժանումը, երբ բաժանման սկզբունքով ստեղծվեցին երկու առանձին պետություններ՝ Չեխիան ու Սլովակիան:
«Սեցեսիոնիզմ» և «սեպարատիզմ» հասկացությունները հաճախ կարող են փոխարինել միմյանց, քանի որ նրանց բառարանային թարգմանությունները գրեթե նույնն են: Անջատողականությամբ զբաղվող մի շարք հետազոտողներ սեպարատիզմը բնորոշում են որպես ավելի լայն հասկացություն, քան սեցեսիան, որը ներառում է քաղաքական օտարում կենտրոնական կառավարությունից և այդ տարածքի նկատմամբ իշխանության վերահսկողության կրճատում:
Ս.Սոկոլովսկին կարծում է, որ ի տարբերություն անջատողականության՝ սեցեսիան ավելի նեղ ու կոնկրետ հասկացություն է, ինչը ենթադրում է պետության կազմից պաշտոնապես առանձնացում, կապերի խզում կենտրոնական իշխանության հետ և ինքնիշխանության ձեռքբերում132: Այնուամենայնիվ, այդ երկու
հասկացությունները ենթադրում են կապերի խզում, ինչը տեղի է ունենում անջատվող կողմի և կենտրոնական իշխանության միջև, և հաճախ այդ հակասությունները վերածվում են լուրջ հակամարտության:
Անջատումն ու անջատողական շարժումները կարող են փոխակերպել միմյանց քաղաքական զարգացման տարբեր փուլերում, մասնավորապես նրանց ղեկավարները կարող են փոխել նպատակները, գիտակցաբար կամ անգիտակցաբար շահարկել այդ հասկացության նշանակությունը133: Կարելի է փաստել, որ գրեթե բոլոր
անջատողական շարժումներում ղեկավարները կարող են առաջնորդվել նաև անձնական փառասիրությամբ և կարող են կատարել այնպիսի որոշումներ, որոնք կարող են բխել նաև իրենց անձնական շահերից: Մասնավորապես՝ քննարկելով եվրոպական անջատողական շարժումները՝ կարելի է արձանագրել, որ հիմնականում դրանց կազմակերպման գլխավոր դերակատարները որոշ կուսակցություններ են, որոնց նպատակը, բացի անջատվելուց և առանձին պետություն ստեղծելուց, այն է որ ցանկանում են ավելի մեծ իշխանություն ձեռք բերել և ավելի մեծ ռեսուրսների տիրապետել: Այդ պարագայում կարելի է համաձայնվել այն մտքի հետ, որ որոշ կուսակցությունների ղեկավարներ հաճախ շահարկում են «անջատողականություն» հասկացությունը, որը վաղ թե ուշ կարող է ըմբռնելի դառնալ հասարակության համար:
Ա. Բյուկենենայի կարծիքով՝ որոշ դեպքերում անջատումը կարծես բարոյապես արդարացված է, քանի որ այն չի խախտում լիբերալիզմի հիմնական արժեքները, որոնք են' ազատությունը և մարդու իրավունքների գերակայությունը134: Սակայն, եթե առաջնորդվենք միայն լիբերալիզմի հիմնական արժեքներով, ապա աշխարհում կլինեին ավելի շատ սուվերեն երկրներ, քան այսօր: Աշխարհում աստիճանաբար մեծանում է այն տարածքների թիվը, որոնք ցանկանում են դառնալ անկախ ու
132 Соколовский С. В., Права меньшинств: антропологические, социологические и международно-правовые аспекты, Московский общественный научный фонд, 1997, http://societv.polbu.ru/sokolovskv prava/ch!8 i.html [հասանելի էր՝ 08.12.2018].
133 Տե'ս նույն տեղում:
134 Бьюкенена А., “Сецессия. Право на отделение, права человека и территориальная целостность государства”, Музей и общественный центр имени Андрея Сахарова, Москва, 2001, http://old.sakharov-center.ru/publications/sec/002.html [հասանելի էր՝ 02.12.2018].
77
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
ինքնուրույն, սակայն նրանք հաճախ հաշվի չեն առնում այն խնդիրները, որոնք կարող են ծագել կենտրոնական իշխանությունից առանձնանալուց հետո:
«Սեպարատիզմ» եզրույթը հաճախ նույնականացվում է «ավտոնոմիզմ» եզրույթի հետ, ինչը կարող է հիմնավորված լինել այն փաստով, որ ինքնավարությունը հաճախ հանգեցնում է անջատման և կա հստակ տարանջատում այդ երկու հասկացությունների միջև: Դրանք հաճախ կարող են օգտագործվել միմյանց փոխարեն, սակայն ավտոնոմիզմի համար մղվող շարժումներն ավելի չափավոր են և, ի տարբերություն անջատողական շարժումների, պատրաստ են որոշակի
փոխզիջումների135:
Բ.Ռոհները պետությունը կառուցվածքային համախմբման առումով նմանեցնում է արեգակնային համակարգի հետ, այսինքն՝ եթե արեգակնային համակարգում թուլանա արեգակի ձգողականությունը, ապա որոշ մոլորակներ կհեռանան արեգակից, որին կհաջորդի նաև այլ մոլորակների հեռացումը, և դա կշարունակվի ընդհուպ մինչև արեգակնային համակարգի վերջնական վերացումը: Հնարավոր է նաև հակառակ երևույթը, երբ արեգակի ձգողականության մեծացմանը զուգահեռ այլ մոլորակներ, որոնք նախկինում չեն պատկանել արեգակնային համակարգին, ձգտեն միանալ դրան136:
Այս նկարագրությունը հնարավորություն է ստեղծում ավելի պատկերավոր հասկանալու համար անջատողականությունը, որտեղ արեգակը համարվում է կենտրոնական կառավարությունը, իսկ մոլորակները՝ պետության տարբեր տարածաշրջանային բաղադրիչները, որոնք միասին կազմում են պետություն: Հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհի պետությունների մեծ մասում բնակվում են մեկից ավելի ազգերի ներկայացուցիչներ, որոնք սովորաբար կենտրոնացած են լինում որոշակի շրջաններում, ապա կենտրոնական կառավարության թուլացումից հետո հավանականությունը մեծանում է, որ պետության տարածքային բաղադրիչները կձգտեն ստանալ ինքնավարություն կամ ծայրահեղ դեպքում կփորձեն դառնալ անկախ պետություն:
Ըստ որոշ տվյալների՝ 1990-ական թվականներից ի վեր աշխարհում ստեղծվել է 34 նոր պետություն137: Այդ պետություններից շատերն անկախություն ձեռք բերեցին Խորհրդային միության և Հարավսլավիայի փլուզումից հետո: Անջատողական շարժումների արդյունքում հետագայում աշխարհում ստեղծվեցին մի շարք նորանկախ պետություններ, որոնցից են՝ Հարավային Սուդանը, Կոսովոն, Էրիտրեան, Արևեյյան Թիմորը, Չեռնոգորիան և այլն:
Եթե քննարկենք անջատողականության տեսահայեցակարգային հիմքերը Դարաբաղյան հակամարտության համատեքստում, ապա կարելի է փաստել, որ Արցախի ինքնորոշումը չի կարող համարվել անջատման արդյունք, քանի որ այն երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Երբ Ադրբեջանը հռչակում էր իր
անկախությունը, տվյալ ժամանակ Արցախն իրավական առումով չէր գտնվում Ադրբեջանի հանրապետության կազմում, ավելին' 1991 թ.-ին Ադրբեջանը իրեն հայտարարեց 1918-1920թթ. Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդ, որի կազմում Արցախը չկար:
Արցախի ինքնորոշումը եղել է ԽՍՀՄ գործող սահմանադրության համապատասխան, ուստի այն չի կարելի համարվել անջատողական շարժում, քանի որ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես մնացած այլ հանրապետությունները, այնպես էլ ԼԴԻՄ-ը հավասար իրավունքներ են ունեցել ինքնորոշվելու:
135 Roehner B., Rahilly L., Separatism and disintegration, University of Paris 6 (Pierre and Marie Curie), 2016, p.7.
136 Տե'ս նույն տեղում, էջ 8:
137 Dayton R., Separatism, Globalization, and the European Union, Miami-Florida European Union Center of Excellence, Vol. 15 No. 2015, p.3.
78
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Այժմ աշխարհի տարբեր հատվածներում ծավալվում են անջատողական շարժումներ, որոնց նպատակների վերջնակետը նույնպես անկախ պետական միավորի ստեղծումն է: Այդ համատեքստում կարելի է առանձնացնել քրդական անջատողականությունը Մերձավոր Արևելքում, Տիբեթի անջատողականությունը Չինաստանում, Քվեբեկի անջատողականությունը Կանադայում և այլն:
Հաճախ անջատողական շարժումները զուգորդվում են ահաբեկչական գործողությունների հետ: Դրա վառ ապացույցներից են ռուս-չեչենական պատերազմի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Կարելի է նաև առանձնացնել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչական
գործողությունները, որոնք նույնպես անմիջականորեն կապված են անջատողականության հետ: Կրոնական ծայրահեղականությունը որպես
գաղափարախոսության հիմք ընդունելով՝ նրանք փորձում են ստեղծել
համաշխարհային խալիֆայություն:
Ահաբեկչական ակտ կարելի է համարել նաև արցախյան շարժաման ժամանակ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և Ադրբեջանի այլ հայաշատ քաղաքաներում տեղի ունեցած դեպքերը: Այդ ժամանակ Բաքվի կողմից իրականացվում էին հայության նկատմամբ զանգվածային կոտորածներ, որոնց արդյունքում ունեցանք բազմաթիվ զոհեր, իսկ հայության մնացյալ հատվածը բռնի տեղահանության ենթարկվեց:
Ներկայումս աշխարհում կան անջատողականության մոտ 50 թեժ կենտրոններ, որոնք ներգրավվում են ավելի քան 200 միլիոն մարդու, դրանցից մոտ 20-ը գտնվում է Եվրոպայում: Տարբեր հաշվարկներով Եվրոպայում ներկայումս գործունեություն են ծավալում մոտ 200 անջատողական կուսակցություններ, շարժումներ,
կազմակերպություններ138: Նրանցից շատերի գործունեությունը համարվում է հակաօրինական, բայց կան նաև օրինական կազմակերպություններ: Նույնիսկ զարգացվածության աստիճանով աշխարհի առաջատար երկրներից Ֆինլանդիայում նույնպես կան նման կուսակցություններ, ինչպիսիք են՝ «Ալանդի ապագան» և «Սամիի խորհրդարանը»:
Եվրոպայում անջատողական կազմակերպությունների մեծ մասն իրենց գործունեությունը ծավալում են Իսլանդիայում, Իտալիայում և Ֆրանսիայում: Նրանց թվում են նաև այնպիսի հայտնի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ բասկյան «Բատասունա» և «Նիցյան ապստամբություն» կուսակցությունները: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, արտաքին կամ ներքին որոշակի ազդեցության պայմաններում անջատողական կազմակերպությունների էվոլյուցիան կարող է փոխվել և չափազանց վտանգավոր դառնալ պետությունների համար: Այդ դեպքում առաջ է գալիս նաև «գունավոր հեղափոխությունների» կանխման խնդիրը, որոնց հետևանքները հաճախ կապված են անջատողականության հետ:
Այսպիսով՝ ընդհանրացնելով «սեպարատիզմ» և «սեցեսիոնիզմ» հասկացությունների ուսումնասիրումը, կարելի է փաստել, որ թեև դրանք ունեն հասկացութային որոշակի նմանություններ, սակայն բուն էությունը տարբեր է, մասնավորապես' «սեպարատիզմ» հասկացությունը ենթադրում է ընդհանուրից առանձնանալու ձգտում, իսկ «սեցեսիոնիզմ» հասկացությունն ունի ավելի կոնկրետ բնորոշում՝ համարվում է քաղաքական անջատում և պետության կազմից առանձնացում:
Կարելի է փաստել, որ քաղաքական անջատողականությունը հիմնված է միջազգային իրավունքի՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա, սակայն մյուս կողմից այն համարվում է միջազգային իրավունքի մեկ այլ նորմի՝ պետության տարածքային ամբողջականության խախտում: Վերջինս անընդմեջ շեշտվում է պաշտոնական
138 Носов М.Г., Сепаратизм в политической Жизни современной Европы, Институт Европы Российской академии наук, Москва, 2015, с. 9.
79
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
Բաքվի կողմից Արցախի հիմնահարցի առնչությամբ, սակայն փաստ է, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, հետևաբար չի կարող առկա լինել այդ պնդումը:
Կարելի է եզրակացնել նաև, որ յուրաքանչյուր պետություն կամ միջազգային կազմակերպություն, հաշվի առնելով սեփական շահերը, կարող է յուրովի մեկնաբանել քաղաքական անջատողականությունն ու ինքնորոշումը:
Թե հետագայում ինչպես կարող է զարգանալ անջատողականությունը, դժվար է ասել, բայց եթե հաշվի առնենք միգրացիայի, կրոնական առճակատման ու սոցիալական անհավասարության աճը, ապա կարելի է պնդել, որ անջատողական ձգտումները գնալով կմեծանան:
THE ESSENCE AND NATURE OF POLITICAL SEPARATISM
RAFIK AVETISYAN
PhD Student of the Political Governance and Public Policy At the Public Administration Academy of the RA,
Yerevan, Republic of Armenia
The conceptualist perceptions of separatism are examined in the article. In the modern world, the centrifugal modernization trends lead to the activation of integration and localization processes. From the 21st century, the ideas of political separatism, sovereignty and secession have been re-evaluated.
The purpose of the work is to grasp the essence of secession, for which it is necessary to solve certain research problems, such as to describe the theoretical and methodological approaches for studying separatist manifestations, to clarify the nature of the concepts of "separatism" and "secessionism."
The object of the study is the separation that is viewed as part of the political process. And the subject of the study is the content and dynamics of separation, which are observed in political processes.
The methodological basis of the research is the methods of analysis, comparison, and system approach. The study included logical, historical, legal, interpretative and other methods. Studying the essence and content of political separatism, one can conclude that the achievement of political independence by secession in modern international relations is quite common, and there is a need for the interpretation of the terms of "separatism" and "secessionism."
The article considers current trends in the nature and nature of political separatism. In that context, it is proposed to study separatism as a component of political modernization.
Keywords: Separatism, secession, state, division, autonomy, sovereignty, independence, central government.
80
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(2), 2019
СУЩНОСТЬ И ХАРАКТЕР ПОЛИТИЧЕСКОГО СЕПАРАТИЗМА
РАФИК АВЕТИСЯН
аспирант кафедры политического управления и публичной политики Академии государственного управления РА, г.Ереван, Республика Армения
В статье рассматриваются концептуалистические представления о сепаратизме. В современном мире тенденции централизованной и центробежной модернизации приводят к активизации процессов интеграции и локализации. С 21-го века идеи политического сепаратизма, суверенитета и отделения были переоценены.
Цель работы – понимание сути отделения, для чего необходимо решить некоторые исследовательские задачи, такие как: охарактеризовать теоретические и методические подходы для изучения сепаратистских проявлений; уточнить характер понятий "сепаратизм" и "сецессионизм". Объектом исследования является отделение, которое рассматривается как составная часть политических процессов. А предметом исследования является содержание и динамика отделения, которые рассматриваются в политических процессах.
Методологическую основу исследования составляют методы анализа, сопоставления и системного подхода.
Изучая суть и содержание политического сепаратизма, можно сделать вывод о том, что в современных международных отношениях достаточно распространено достижение политической независимости посредством отделения, и поэтому возникает необходимость в новом толковании понятий "сепаратизма" и "сецессионизма".
В статье рассматриваются современные подходы к сущности и характеру политического сепаратизма. В данном контексте предлагается изучить сепаратизм как компонент политической модернизации.
Ключевые слова: сепаратизм, сецессия, государство, разделение, автономия, суверенитет, независимость, центральное правительство.
81