ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ XXI ԴԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿ
Սերռբ Սուջյաե’
Բանալի բաոեր ագրեսիա, ահաբեկչություն, անկախություն, անհամաչափ, անջատողականություն, դիվերսիա, կրոն, հակամարտություն։
Նախկին զանգվածային բախումներով մասշտաբային գլոբալ պատերազմներին այսօր փոխարինելու են եկել տարածաշրջանային, հիբրիդային, անհամաչափ պատերազմները և հակամարտությունները: Արդի ժամանակաշրջանում գերտերությունների հետ հավասարը հավասարի պայքարելու աշխարհի պետությունների զգալի մասի անկարողությունը հանգեցրել է ահաբեկչական ակտերի, զինված հակամարտությունների և լոկալ կամ տարածաշրջանային պատերազմների էական աճի: Արդյունքում ձևավորվել է հակամարտությունների կամ պատերազմների մի տեսակ, որը ռազմաքաղաքական տեսաբանների կողմից անվանվում է անհամաչափ:
Անհամաչափ կամ ասիմետրիկ պատերազմը զուտ ռազմագիտական տեսանկյունից ընդգրկուն հասկացություն է և, ըստ էության, ներառում է պաշտպանության և հարձակման վերաբերյալ ժամանակակից ռազմական գիտության ոլորտում առկա մի շարք հայեցակարգեր ու ենթադրում է դրանց համադրությունը պայմանավորված պատերազմի բնույթով ու նպատակներով, պատերազմի ընթացքում ի հայտ եկած կոնկրետ խնդիրներով: Ռազմական ուղիներից զատ, անհամաչափ պատերազմի ռազմավարությունը ենթադրում է թշնամուն այլընտրանքային, ոչ ռազմական ճանապարհով թուլացնելու հնարքների ակտիվ կիրառություն:
Ներկայումս աշխարհի մի շարք տարածաշրջաններում ընթանում են տարբեր բնույթի գործողություններ, որոնց մեծ մասը պարունակում է անհամաչափ պատերազմներին և հակամարտություններին բնորոշ տարրեր: 1
1 Փոխգնդապետ, ՀՀ ԶՈւ ԳՇ ոազմատեղագրական բաժին, աշխ.գիտ.թ.։
117
Ս. Սուջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
Տարեցտարի այդ գործողություններում ավելանում են անհամաչափ մարտավարությանը հատուկ ահաբեկչությունն ու դիվերսիան:
Եթե ավանդական պարտիզանական շարժումները ձգտել են հակառակորդի նկատմամբ հասնել համաչափության, իսկ հետո հաղթել նրան զինված պայքարում, ապա ահաբեկչականի պարագայում այդ խմբերը ձգտում են կոտրել հակառակորդի բարոյահոգեբանական ներուժն առանց նրա ռազմական մեքենայի հետ անմիջական շփման պայմաններում: Միևնույն ժամանակ, նրանք ընտրում են առավել խոցելի տեղերը ուղղակիորեն շրջանցելով բոլոր ռազմական արգելքները, պաշտպանական մեխանիզմները, որի ստեղծման համար ներդրվել են մեծ միջոցներ' անվտանգությունն ապահովելու համար: Ահաբեկչական գործողություններից ներկայումս լայն կիրառում ունեն անջատողական և քաղաքական ու հատկապես կրոնական տեսակները: Մասնավորապես, իսլամական ահաբեկչության դեպքում հազվադեպ են քննարկվում պայքարի նպատակները, և մարտական գործողությունների մասնակցող անձնակազմի հոգեբանական վիճակն ամբողջությամբ բնութագրվում է «հաղթանակ կամ մահ» կարգախոսով: Հաճախ օգտագործվում են պայթուցիկ սարքավորումներ, ինքնաոչնչացումներ, զինված հարձակումներ, նպատակային սպանություններ, փոխանակում կատարելու նպատակով երբեմն հակամարտության հետ կապ չունեցող մարդկանց առևանգում, բնակչության շրջանում վախի մթնոլորտի ձևավորում և այլն: Օգտագործվող միջոցներն ունեն լայն տիրույթ. ավանդական սպառազինությունից մինչև քիմիական զենք, լայնորեն կիրառվում են նաև հոգեբանական պատերազմի մեթոդները: Աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում 21-րդ դարի առաջին երկու տասնամյակի ռազմական հակամարտությունների հիմնական ձևը դարձել են ահաբեկչությունը և պայքարը դրա դեմ: Ահաբեկչությունն ընդգրկում է ինչպես դասական դիվերսիոն պատերազմները, այնպես էլ կենդանի ուժի նպատակային ոչնչացումը պայթեցումներով, հաճախ մահապարտների միջոցով: 21-րդ դարը սկսվեց անհամաչափ պատերազմի տեսակ համարվող զանգվածային ահաբեկչական գործողությամբ, երբ 2001թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդայի» մահապարտների գործողությունների արդյունքում ոչնչացվեցին Նյու Յորքի 2 երկնաքերերը և հարձակում կատարվեց Պենտագոնի վրա: Այս իրադարձություններն ունեցան, ինչպես գիտենք, գլոբալ հետևանքներ պատերազմներ Աֆղանստանում, Իրաքում և այլն:
118
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
ՍՍուջյաե
Անհամաչափ պատերազմների պրակտիկան այն է, որ հակամարտության այս տիպը կարելի է հիմնովին ընդգրկել պատերազմ հասկացության մեջ, որը հաստատվում է վիճակագրական տվյալներով. 1990թ. հունվարից մինչև 2012թ. մարտ ահաբեկչական գործողությունների (հարձակումների) արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 8254 և վիրավորվել 12576 մարդ, ընդ որում 1990-ականների համեմատ այդ թիվը 21-րդ դարի 1-ին տասնամյակում ավելացել է 560 անգամ: Այս սպանդն իր տեղն է գտել մի ժամանակահատվածում, որը պատմաբաններն ու քաղաքագետները համարում են արդյունաբերական երկրների համար խաղաղ: Այս առումով կարևոր է ցույց տալ, որ Պարսից ծոցում իրաքյան 2-րդ պատերազմում կոալիցիայի կորուստները կազմել են 4836 մարդ, որը վերջին 20 տարվա անհամաչափ հակամարտությունների ընթացքում եղած զոհերի կեսից մի փոքր ավելի է: Հարկ է նշել, որ ներկայի անհամաչափ հակամարտություններում ակտիվ է արմատական իսլամը, սակայն ներկայացված են նաև ոչ իսլամական ուժեր. փորձենք թվարկել այդ կազմակերպությունները.
1. Մերձավոր Արևեւքում - «Համաս» (Իսլամական ընդդիմադիր շարժում), լիբանանյան «Հըզբոլլահ» (Աստծո կուսակցություն), ալ-Ակսիի նահատակների բրիգադ, Ֆատահ Թանզիմ, Պաղեստինի ազատագրության ազգային ճակատ, Պաղեստինի իսլամական ջիհադ, Թուրքիայի ազգային ժողովրդավարական ազատագրության ճակատ կուսակցություն, Մեծ Արևելքի հեծյալների իսլամական ճակատ, և, իհարկե «Ալ-Քաիդա» ու «Իսլամական պետություն»։
2. Աֆրիկայում - «Բոկո Հարամ» (Նիգերիա), «Ալ Շաբաաբ» (Սոմալի), «Անսար աշ Շարիա» (Թունիս, Լիբիա)։
3. Եվրոպայում - բասկերի ԷՏԱ շարժում, «Արմատա Կոր-
սա» (կորսիկական բանակ), Իռլանդական հանրապետական բանակ:
4. Լատինական Ամերիկայում - պերուական «Տուպակ-Ամարու» և «Փայլող ուղի» (Սեն-դերո Լումինոսո), կոլումբիական Ազգային-ազատագրական բանակ և հեղափոխական զինված ուժեր:
5. Ասիայում - ճապոնական «Վերին ճշմարտություն» (Աում Սինրիկյո), Կարմիր բանակ, «Անսար ալ Իսլամ» (իսլամի մարտիկներ), «Հիզբ-ալ մոջահեդին» Քաշմիրում, Թամիլ-Իլամի ազատագրության Վագրեր, Ուզբեկստանի իսլամական շարժում և պակիստանյան Լաշկարե-Թայբա:
119
Ս. Սուջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
Թեև իսլամական արմատականությունը ներկա պահին անհամաչափ պատերազմի ոլորտում գլխավոր դերակատարն է, այնուամենայնիվ, այն չպետք է բերի մեզ սխալ եզրակացության, և պետք է գիտակցենք, որ իսլամական աշխարհում գոյություն ունի խոր տարանջատում չափավոր իսլամիզմի, որը քարոզում է մարդկանց միջև բարիդրացիական հարաբերությունները և քննադատում է ահաբեկչությունը, և արմատական իսլամիզմի միջև, որը պաշտպանում է շարիաթի կրոնական օրենքը, ձգտում է գլոբալ խալիֆայության ստեղծման և արդարացնում է ցանկացած բռնարարք, որը կատարվում է ջիհադի անվան տակ նպատակին հասնելու համար:
Անհամաչափ պատերազմի ահաբեկչական գործողությունների տեսակի մյուս կարևոր ձևն անջատողականությունն է: Բոլոր մայրցամաքներում անջատողականության երևույթն առկա է: Բավական է ասել, որ ներկայումս աշխարհի 95 պետությունում կան ոչ վաղ անցյալում տեղի ունեցած, ներկայումս ընթացող կամ տեսականորեն հնարավոր 292 անջատողական շարժում և պայքար: Դրանց մեծագույն մասն ունի ռազմական բնույթ, և միայն մի քանիսն են ընթանում խաղաղ ճանապարհով (օրինակ'շոտլանդական հանրաքվեն անկախության համար): Այսօր անջատողականության գլխավոր օջախներն են'
Ադրբեջան - Ավարստաե - Ադրբեջանի հյուսիսում ապրող ժողովուրդը ցանկանում է միավորվել Դաղստանում ապրող իրենց ազգակիցներին և ստեղծել ինքնավարություն:
Թալիշստան - 1993թ. հունիսին թալիշները Ադրբեջանի հարավային 7 շրջաններում հռչակել են Թալիշ-Մուղանի ինքնավար հանրապետություն' 4 658 կմ2 տարածքով: Սակայն նույն թվականի օգոտոսին ադրբեջանական իշխանություներին հաջողվեց բռնի ուժով ոչնչացնել Լենքորանի իշխանությունը: Անկախանալու և սեփական պետություն ունենալու գաղափարը թալիշների մոտ հիմա էլ առկա է:
Լեqqիստաե - լեզգիներն Ադրբեջանի հյուսիսում ձգտում են անկախության կամ վերամիավորման Դաղստանի հարավում ապրող իրենց ազգակիցների հետ:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ - ԱՄՆ հարավ - ինքնավարության պահանջով հարավային նահանգների միավորումով ձգտում են վերականգնել նախկինում 1.995.392 կմ2 մակերես զբաղեցնող տարածքով Ամերիկայի
120
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
ՍՍուջյան
Համադաշնային Նահանգներ անվանումով պետությունը: ԱՄՆ հարավը ոչ պաշտոնական անվանում են Դիքսիլենդ: Այս տարածաշրջանը ԱՄՆ ամենա-զարգացած տնտեսաաշխարհագրական շրջանն է:
Տեխաս - նահանգի անջատականները կարծում են, որ 1845թ. Տեխասն անօրինական անեքսիայի է ենթարկվել, և ներկայումս այն օկուպացված տարածք է ԱՄՆ-ի կողմից: Տեխասի անջատողական շարժում կազմակերպությունը ցանկանում է ստեղծել Տեխասի Հանրապետություն անկախ պետությունը նահանգի սահմաններում:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում առկա է անջատողականության 13 օջախ: Անգոլա - Կաբիեդա - հիմնականում Կոնգոյում և Անգոլայում ապրող բանտու խմբի ընդհանուր 2 մլն թվաքանակով քրիստոնյա ժողովուրդը ցանկանում է ստեղծել Լունդա Չոկվե միացյալ թագավորությունը: Կաբին-դայի համար երբեմն-երբեմն զինված ընդհարումներ են տեղի ունենում:
Աֆղանստան - Թալիբներ - իսլամական շարժումը, որը ստեղծվել է 1994թ. փուշտունների միջավայրում, Աֆղանստանը կառավարել է 19962001 թթ., որը կոչվել է Աֆղանստանի Իսլամական Էմիրություն: 2004-ից ղեկավարել է նաև Վազիրիստանի տարածաշրջանը, որը գտնվում է Պակիստա-նի հյուսիսում և կոչվել է Վազիրիստանի Իսլամական Հանրապետություն:
Հազարստան - շիա մահմեդական հազարները ցանկանում են ստեղծել անկախ պետություն արդի Աֆղանստանի տարածքի կենտրոնական հատվածում: Իրենց ապագա երկրի մայրաքաղաքը հազարները համարում են Բամիյանը:
Բելգիա - Ֆլամանդական տարածաշրջան - նպատակն է ստեղծել Ֆլանդրիա պետությունը: Միավորում է Բելգիայի հյուսիսային 5 պրովինցիաները, որոնք միասին ունեն 13.522 կմ2 տարածք և 6.353 հազար բնակիչ: Պաշտոնական լեզուն նիդեռլանդերենն է:
Վալոնական տարածաշրջան - նպատակն է ստեղծել Վալլոնիա պետությունը կամ միավորվել Ֆրանսիային: Միավորում է Բելգիայի հարավային 5 պրովինցիաները, որոնք միասին ունեն 16.844 կմ2 տարածք և 3.498 հազար բնակիչ: Առավել տարածված լեզուն ֆրանսերենն է:
Եմեն - Հարավային Եմեն - չնայած 1990թ. 2 Եմենների միավորմանը, այնուամենայնիվ, մինչ օրս հարավային հատվածում պահպանվում են անջատական տրամադրությունները:
121
Ս. Սուջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
Թաիլանդ - Մահմեդականներ - ուզում են ազգային անախ պետություն ստեղծել Նարատհիվատ և Սունգաի Կոլոկ պրովինցիաներում, որտեղ հաճախակի են զինված ընդհարումները: Ներկայումս իրենց ազդեցության ոլորտում են պահում Նարատհիվատ, Պատտանի և Յալա պրովինցիաները:
Թուրքիա - Քրդսւոան - նպատակն է Թուրքիայի Իրանի, Իրաքի, Սիրիայի տարածքում ապրող 35-40 մլն քրդերին մոտ 500 հազար կմ2 տարածքով պետությունում միավորելը:
Իսպանիա - Բասկերի երկիր - Իսպանիայի մարզ հանդիսացող Բասկերի երկրի մեջ մտնող Բիսկայա, Գիպուսկոա և Ալավա պրովինցիաները և Նավարան ցանկանում են ստեղծել Բասկերի երկիր անկախ պետությունը, որը ներառելու է նշված մարզերը և Ֆրանսիայի ծայր հարավարևմտյան բասկերով բնակեցված Լաբուրդան, Զուբերու և Ներքին Նավարա շրջանները: Գլխավոր նախաձեռնող և շարժիչ ուժը Բասկերի երկիր և ազատություն ռազմական կազմակերպությունն է (ETA):
Կատալոնիա, Վալեեսիա, Բալեարյաե կղզիներ - Իսպանիայի արևելքում, հյուսիս-արևելքում և Միջերկրական ծովի արևմուտքում գտնվող ինքնավար համայնքները ցանկանում են միավորել կատալոնական բոլոր հողերը և ստեղծել միասնական անկախ պետություն' Կատալոնիա: Պաշտոնական լեզուներն են կատալոներենը, իսպաներենը, օքսիտաներենը:
Իրաք - Իրաքի և էնանտի իսլամական պետություն - նպատակն է ստեղծել խալիֆայություն, որը կմիավորի բոլոր իսլամական պետությունները' Հյուսիսային Աֆրիկայից մինչև Կենտրոնական Ասիա:
Կանադա - Ալբերտա, Բրիտանական Կոլումբիա + ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հյուսիս-արեմուտք, Նյnւֆաուեդլեեդ և Լաբրադոր, Սասկաչեան:
Նուշալկ - այս ժողովուրդն ապրում է Բրիտանական Կոլումբիա պրովինցիայում' մոտ 16.000 կմ2 տարածքում: Նրանց թվաքանակը 3 հազար է: Բաժանվում են 4 հիմնական ցեղերի, որոնք համախմբված պայքարում են ինքնավարության համար:
Քվեբեկ - անկախության համար պայքարող ամենաակտիվ շրջանն է Կանադայում, որտեղ անկախ պետության ստեղծման համար պայքարում են բազմաթիվ հասարակական և քաղաքական կազմակերպություններ:
Մալի - երկրի հյուսիս-արևելքում մինչև վերջերս հնչում էին կրակոցներ' Ազավադ պետության ստեղծման համար:
122
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
ՍՍուջյաե
Մյանմա - այստեղ առավել հայտնի և ակտիվ անջատողական շրջաններն ու ժողովուրդներն են Արական, Կաշին, Կարեն, Մոն, Շան, Վա, Չին, որոնք պայքարում են անկախության կամ ինքնավարության համար:
Նիգերիա - այստեղ առկա է 6 անջատողական պայքար, որոնցից գլխավորը, թերևս, երկրի հյուսիս-արևելքում «Բոկո Հարամ» իսլամական շարժման պայքարն է, որոնք ցանկանում են ստեղծել իսլամական խալիֆայություն' շարիաթի օրենքներով:
Ռուսաստան - Ռուսաստանում ընդհանուր առմամբ առկա է 21 հնարավոր անջատողական օջախ, որոնցից առավել ակտիվներից են Չեշնիա, Ինգուշեթիա, որոնք ցանկանում են ստեղծել Կովկասյան Էմիրաթ պետությունը: Այս հանրապետությունների անջատականների երազանքն է միավորել Հյուսիսային Կովկասի մահմեդականներին մեկ պետության կազմում: 2007թ. այս «պետության» կազմի մեջ էին մտնում Դաղստանը, Չեչնիան, Ինգուշեթիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաևո-Չերքեզիան, Ադըգեյան, Հս.Օսիան, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամասերը: Նշված սուբյեկտները Էմիրության կազմում կոչվում են վիլայաթներ:
Ռուսաստանում անջատական շարժումներ կան նաև հետևյալ հանրապետություններում և տարածաշրջաններում Ադըգեյա, Բաշկորտոստան, Բուրյաթիա, Կարելիա, Մորդովիա, Չերքեզիա, Սախա-Յակուտիա, Տիվա, Ուդմուրաիա և այլն:
Ուկրաինա - Դոնբաս - փաստացի գոյություն ունի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանշչինա - փաստացի գոյություն ունի Լու-գանսկի Ժողովրդական Հանրապետությունը:
Անջատողական շարժումներ, զինված պայքար և հակամարտություններ կան նաև հետևյալ երկրներում' Ալժիր, Անտիգուա և Բարբուդա, Ավստ-րալիա, Ավստրիա, Արգենտինա, Բանգլադեշ, Բոսնիա-Հերցեգովինա, Բրազի-լիա, Գերմանիա, Դանիա, Եգիպտոս, Եթովպիա, Զամբիա, Էկվադոր, Ինդոնե-զիա, Իտալիա, Իրան, Լաոս, Խորվաթիա, Կամերուն, Կոլումբիա, Կոնգո, Կոտ դ՚Իվուար, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Հնդկաստան, Հունաստան, Ղրղզստան, Մալայզիա, Մավրիտանիա, Մարոկո, Մեքսիկա, Միացյալ Թագավորություն, Մոլդովա, Նամիբիա, Նիդեռլանդներ, Շրի Լանկա, Չիլի, Չինաստան, Պակիստան, Սերբիա, Սուդան, Վրաստան, Տանզանիա, Տաջիկստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ, Ֆրանսիա և այլն:
123
Ս. Սուջյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ անհամաչափ պատերազմները և անջատողականությունը ժամանակակից պայմաններում ամենատարածվածն են և ունեն ամենամեծ աշխարհագրությունը: Անհամաչափ պատերազմներում ներկայումս լայն կիրառում է ստացել ահաբեկչությունը, որը լուրջ վտանգ է պետությունների խաղաղության, կայունության, տարածքային ամբողջականության պահպանման համար: Ժամանակակից ահաբեկչության հատկանիշներն են համարվում.
• մարդկային կորուստները և նշանակալի նյութական վնասները,
• ահաբեկչական կառույցներին ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու բարձր մակարդակը,
• կայուն կապերի առկայությունն ահաբեկչական և միջազգային ու ազգային կառույցների, ինչպես նաև հանցավոր կազմակերպությունների և հանցավոր բիզնեսի սուբյեկտների միջև,
• վարձկանների ակտիվ օգտագործումը,
• զանգվածային ոչնչացման միջոցներին տիրանալու ձգտումը,
• ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների նկատմամբ ահաբեկչական գործողություններ կատարելու հնարավորությունը,
• ահաբեկչական կառույցների գործունեությունը որպես ազգային-ազա-տագրական կամ հավատքի համար պայքար ներկայացնելը,
• հասարակական միավորումների քողի տակ մարտիկների պատրաստման կենտրոնների և բազաների, ինչպես նաև զենքի, զինամթերքի, հանդերձանքի պահեստների ստեղծումը:
Ապրիլ, 2015թ.
ԱՆՀԱՄԱՉԱՓ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ XXI ԴԱՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԵՍԱԿ
Սերբ Սուջյան
Ամփոփագիր
Հոդվածում ներկայացված են ժամանակակից պատերազմներին բնորոշ գծերը, որտեղ մեծ դերակատարություն են ստացել անհամաչափ պատերազմը և նրա բաղկացուցիչը կազմող ահաբեկչությունն ու անջատողականությունը: Համապա-
124
«21-րդ ԴԱՐ», թիվ 4 (62), 2015թ.
ՍՍուջյաե
տասխաեաբար ակտիվացել եե տեղեկատվական և տնտեսական պատերազմները: 21-րդ դարասկիզբն անհամաչափ պատերազմների և ակտիվ անջատողական գործողությունների ժամանակաշրջան է հանդիսանում: Անկախության և ինքնավարության համար զինված կամ ոչ զինված պայքար է ընթանում աշխարհի 95 երկրի շուրջ 300 տարածքներում:
АСИММЕТРИЧНАЯ ВОЙНА И СЕПАРАТИЗМ КАК ОСНОВНОЙ ТИП ВОЙН XXI ВЕКА
Сероб Сулджян
Резюме
В статье представлены черты, присущие современным войнам, когда большое значение приобрели асимметричные войны и их компоненты — терроризм и сепаратизм. Соответственно активизировались информационные и экономические войны. Начало 21-го века — период асимметричных войн и активных сепаратистских действий. Вооруженная или невооруженная борьба за независимость и суверенитет ведется примерно в 300 областях 95 стран мира.
ASYMMETRIC WARFARE AND SEPARATISM AS MAJOR WAR TYPES IN THE 21st CENTURY
Serob Sujyan
Resume
The article presents characteristic traits of modern wars, in which asymmetric warfare and its integral components of terrorism and separatism play important roles. Correspondingly, the information and economic wars are also on the rise. The beginning of the 21st century is a period of asymmetric warfare and active separatist movements. Armed or unarmed struggle for independence and autonomy is ongoing in about 300 places of 95 countries.
125