Научная статья на тему 'ՍՐԲՈՒՀԻ ՏՅՈՒՍԱԲԸ ԵՎ ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ'

ՍՐԲՈՒՀԻ ՏՅՈՒՍԱԲԸ ԵՎ ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
51
12
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
Սրբուհի Տյուսաբ / բարեգործական ընկերություններ / Կ. Պոլիս / Պոլ Տյուսաբ / Նազլը Վահան / Հայր Եփրեմ Պողոսեան վարդապետ / Օսմանյան կայսրություն

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Համբարձումյան Նաիրա, Փարսադանյան Սիրանուշ

Սրբուհի Տյուսաբը հայ առաջին վիպասանուհին է: Նրա ստեղծագործության և գործունեության առանցքը կանանց ազատագրության հիմնախնդիրներն էին՝ սոցիալ-տնտեսական, բարեգործական, իրավական, կրթական, քաղաքական և ազգային գիտակցությունը, դրանց դրսևորումները և պաշտպանությունը: Ուսումնասիրության նպատակը «Սրբուհի Տյուսաբը և հայ բարեգործական ընկերությունները» բազմաշերտ նյութի գիտական համակարգումն է, ինչը կարևոր է հայ գրականության պատմության ընթացքի և զարգացման տեսանկյունից: Ուսումնասիրության խնդիրը փաստական և վավերագրական նյութերի հիման վրա Սրբուհի Տյուսաբի հասարակական, բարեգործական և հովանավորչական գործունեության վրա լույս սփռելն է: Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի միջգիտակարգայնությամբ. այն վերլուծվել է պատմության, գրականագիտության և փիլիսոփայության միջև փոխադարձ կապերի և առնչությունների համատեքստում՝ կենսագրական, պատմահամեմատական և ֆենոմենոլգիական մեթոդների կիրառմամբ: Մասնակցելով Կ. Պոլսում հիմնադրված բարեգործական ընկերությունների գործունեությանը և ներգրավվելով որպես գործուն անդամ և ատենապետ՝ Տյուսաբը կազմակերպում էր հանգանակություններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ՝ դրանցով նպաստելով ազգի առաջադիմությանը, զարգացմանը, բարեգործական ընկերությունների՝ ճգնաժամային իրավիճակներից դուրսբերմանը: «Սրբուհի Տյուսաբը և հայ բարեգործական ընկերությունները» թեման ուսումնասիրվում է առաջին անգամ: Այն կարևոր է և արդիական ոչ միայն միջգիտակարգայնության, այլև հայագիտության մեջ կանանց հիմնախնդիրների վերլուծության տեսանկյունից։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Похожие темы научных работ по истории и археологии , автор научной работы — Համբարձումյան Նաիրա, Փարսադանյան Սիրանուշ

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

SRBUHI TYUSAB AND ARMENIAN CHARITIES

Srbuhi Tyusab is the first Armenian woman-novelist. The core of her work and activity was the issues of women's emancipation: socio-economic, charitable, legal, educational, political, and national consciousness, their manifestations and protection. The aim of the study is the scientific systemization of the multi-layered material “Srbuhi Tyusab and Armenian Charities”, which is impoprtant from the angle of the development and course of the history of the Armenian literature. The problem of the study is to shed light on Srbuhi Tyusab's social, charitable and sponsorship activities based on factual and documentary materials. The actuality of the study lies in its interdisciplinarity, according to which the material was analyzed in the context of mutual connections between literary studies, history and philosophy. Biographical, historical-comparative and phenomenological methods were used. Participating in the activities of charities founded in Constantinople, being involved as an active member and chairwoman, Tyusab organized fundraisers, performances, and exhibitions, thus contributing to the progress and development of the nation and the recovery of charities from crisis. This kind of study has been attempted for the first time. It is important and actual not only in terms of interdisciplinarity, but also in terms of the analysis of women’s issues in Armenian Studies.

Текст научной работы на тему «ՍՐԲՈՒՀԻ ՏՅՈՒՍԱԲԸ ԵՎ ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, LITERATURE STUDY, ЛИТЕРА ТУРОВЕДЕНИЕ

ՍՐԲՈՒՀԻ ՏՅՈՒՍԱԲԸ ԵՎ ՀԱՅ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ * 1

ՀՏԴ 821.19(091):364 DOI: 10.52063/25792652-2022.4.15-150

ՆԱԻՐԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն nairahambardzumvan@vahoo. com

ՍԻՐԱՆՈՒՇ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, «Գիտական Արցախ» պարբերականի հայերենի պատասխանատու, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն Darsadanvansiranush@amail.com

Սրբուհի Տյուսաբը հայ առաջին վիպասանուհին է: Նրա

ստեղծագործության և գործունեության առանցքը կանանց ազատագրության հիմնախնդիրներն էին՝ սոցիալ-տնտեսական, բարեգործական, իրավական, կրթական, քաղաքական և ազգային գիտակցությունը, դրանց դրսևորումները և պաշտպանությունը: Ուսումնասիրության նպատակը «Սրբուհի Տյուսաբը և հայ բարեգործական ընկերությունները» բազմաշերտ նյութի գիտական համակարգումն է, ինչը կարևոր է հայ գրականության պատմության ընթացքի և զարգացման տեսանկյունից: Ուսումնասիրության խնդիրը փաստական և վավերագրական նյութերի հիման վրա Սրբուհի Տյուսաբի հասարակական, բարեգործական և հովանավորչական գործունեության վրա լույս սփռելն է:

Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի միջգիտակարգայնությամբ. այն վերլուծվել է պատմության, գրականագիտության և փիլիսոփայության միջև փոխադարձ կապերի և առնչությունների համատեքստում՝ կենսագրական, պատմահամեմատական և ֆենոմենոլգիական մեթոդների կիրառմամբ: Մասնակցելով Կ. Պոլսում հիմնադրված բարեգործական ընկերությունների գործունեությանը և ներգրավվելով որպես գործուն անդամ և ատենապետ՝ Տյուսաբը կազմակերպում էր հանգանակություններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ՝ դրանցով նպաստելով ազգի առաջադիմությանը, զարգացմանը, բարեգործական ընկերությունների՝ ճգնաժամային * 1

* Հոդվածը ներկայացվել է 20.10.2022թ., գրախոսվել' 21.12.2022թ., տպագրության ընդունվել' 30.12.2022թ.:

1 Ուսումնասիրությունը իրականացվել է ՀՀ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային «Կանանց հիմնախնդիրները 19-րդ դարի երկրորդ կեսի արևմտահայ գրականության մեջ» թեմատիկ ծրագրի շրջանակներում: Ծածկագիր՝ 2IT-6B118:

150

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ

SCIENTIFIC ARTSAKH

научный арцах

№ 4(15), 2022

իրավիճակներից դուրսբերմանը: «Սրբուհի Տյուսաբը և հայ բարեգործական ընկերությունները» թեման ուսումնասիրվում է առաջին անգամ: Այն կարևոր է և արդիական ոչ միայն միջգիտակարգայնության, այլև հայագիտության մեջ կանանց հիմնախնդիրների վերլուծության տեսանկյունից։

Հիմնաբառեր' Սրբուհի Տյուսաբ, բարեգործական ընկերություններ, Կ. Պոլիս, Պոլ Տյուսաբ, Նազլը Վահան, Հայր Եփրեմ Պողոսեան վարդապետ, օսմանյան կայսրություն:

Նախաբան

1859 թվականին Օրթագյուղի Հռիփսիմյան վարժարանի հիմնադրմանը զուգահեռ տեղի հայ կանայք վարժարանի կարիքները հոգալու նպատակով հիմնում են «Խնամակալուհի Տիկնայք»1 ընկերությունը, որը, ըստ Վիեննայի Մխիթարյան միաբանության Հայր Եփրեմ վարդապետ Պողոսյանի (Պողոսեան 189-190), ունեցել է տարբեր անվանումներ՝ «Տիկնայց Խնամակալութիւն», «Խնամակալ Տիկնայք» («Մուսայք Մասեաց» 79) կամ «Խնամակալուհի Տիկնայք» («Մասիս» 811):

Հայր Եփրեմ Պողոսյանը «Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու» (Պողոսեան 189-190) եռագրության առաջին հատորում գրում է, թե 1859 թվականին հայոց պատվավոր տիկնայք, Սրբուհի Վահանյանի մոր՝ Նազլը Վահանի1 2 գխավորությամբ, ստեղծել են «Խնամակալուհի տիկնայք» միությունը, իսկ 1864 թվականին, նույն տիկնայք հիմնադրել են «Աղքատախնամ Տիկնանց Ընկերությունը» (Համբարձումյան 35-43): Սրբուհին եղել է այս ընկերության օգնական ատենադպիրը և աջակցել է մորը, մասնակցել է տարբեր միջոցառումների կազմակերպմանը և դրանցից մեկի ժամանակ հանդես է եկել ճառով: Այդ տարիներին է, որ նրա մեջ ձևավորվում է համարձակ և սկզբունքային մտավորականը, որի լավագույն հավաստումը հետևյալ դեպքն է. 1865 թվականին Զմյուռնիայում տպագրվող «Ծաղիկ» («Ծաղիկ» 107) հանդեսի խմբագիր Գրիգոր Չիլինկիրյանը ամբաստանվել է և հալածանքների ենթարկվել «Ժեոն-Ժաններու պարահանդեսը»3 ֆելիետոնը տպագրելու համար, որում ներկայացվում էին զմյուռնահայ բարձրատոհմիկ քաղքենի երիտասարդության վարքագիծն ու վայելքները՝ իբրև պատվավոր քաղաքացիների անհատական և ընտանեկան պատիվը նվաստացնող (Խառատյան 81), և բանտարկվում է4:

Մատթեոս Մամուրյանի (Վրույր) ուշադրությունը այդ ընթացքում գրավում է մի գեղանի և աշխույժ օրիորդ' Սրբուհի Վահանյանը, ով զայրույթով դատապարտում էր Չիլինկիրյանի հակառակորդներին' «Գեղադեմ օրիորդին այս պարզ ու իմաստալից խորհրդածությունները լսելով' գետնե գետին անցա, մերթ կզմայլեի անոր

1 «Խնամակալուհի Տիկնայք» ընկերության ներկայացուցիչները 1864 թվականին հիմնում են նաև Օրթագյուղի «Աղքատախնամ Ընկերութիւն Տիկնանց»-ը:

2 Ժամանակակիցները, տարբեր առիթներով, համակրանքով են խոսել Նազլը Վահանի հանրային գործունեության մասին: Մասնավորապես Ա. Արփիարյանը (Հրազդան) Նազլը Վահանի մահվան առիթով գրած քրոնիկներում նրա դագաղի վրա գրված պսակները համարում է «Պոլսո հայոց հանրային վշտին» արտահայտությունները: Մեկ այլ առիթով Արփիարյանը խոսում է Սրբուհի Տյուսաբի մոր ազնիվ սրտի ու ոգու մասին:

3 Ալբերտ Խառատյանի կարծիքով' ֆելիետոնի հեղինակը ինքը' Գրիգոր Չիլինկիրյանն էր, ով գրում էր. «Մեր ձեռքը գրիչն էր, իսկ անոնց ձեռքը' բռնություն» («Ծաղիկ» 107): Չիլինկիրյանը «Ծաղիկ»-ը տեղափոխեց Կ. Պոլիս և 109-րդ համարից ակսած տպագրեց այստեղ:

4 Մատթեոս Մամուրյանը գրում է, թե ֆելիետոնում այնպիսի բան գրված չէր, որի համար պատժի ենթարկեին Չիլինկիրյանին, ինչը ենթադրվում էր դրանից երեք ամիս առաջ գործողության մեջ մտած մամուլի օրենքով, այլ դա արել է Զմյուռնիայի երևելիների ժողովը, որը իրավասություններ չուներ դատելու («Մասիս» 2):

151

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

անկեղծության և Իզմիրի կանայքը պաշտպանելու և երիտասարդությունը դատապարտելու երկսայրի լեզվին վրա, մերթ կսրտմտեի, որ նորաբույս կույս մը մեզնե ավելի ազատամիտ՝ մեզի կանացի բնության վրա դաս տալու կհանդգնի...» (Մամուրյան 56),- գրում է նա:

Սրբուհի Վահանյանից' Սրբուհի Տյուսաբ

1869 (կամ 1870) թվականին Սրբուհին այն ժամանակվա հայ կանանց համար բավականին ուշ' երեսուն տարեկանում, ամուսնանում է երաժշտության ուսուցիչ, խմբավար, երաժշտագետ, Տյուսաբի բնութագրումով' ամուսիններուն լավագույնի, ֆրանսիացի դաշնակահար Պոլ Տյուսաբի1 հետ, ով սուլթանական արքունիքի երաժշտախմբի ղեկավարն էր: Ժամանակակիցների կողմից Պոլ Տյուսաբը

հիշատակվում է բեյ կամ փաշա տիտղոսներով: Սրբուհի Վահանյանը Տյուսաբ ազգանունով սկսում է ստորագրել 1871 թվականից' ամուսնությունից հետո: Ամուսինը և նոր ձեռք բերված ամուսնական և ծնողական պարտականությունները ոչ միայն չեն խանգարել Սրբուհուն' զբաղվելու հասարակական գործունեությամբ, այլև Պոլ Տյուսաբը ամեն կերպ օգնել է, որպեսզի նա կայանա որպես վիպասանուհի' «հոգվույս պետքը հասկցած, քաջալերած և կերպով մի Մորս ընթացքը շարունակած ըլլալուն համար» (Շարուրյան 32, Տյուսաբ (ա) 3): Բացի մորից Սրբուհին նաեւ ամուսնու' իր երաժշտության ուսուցիչ, ֆրանսիացի դաշնակահար Պոլ Տյուսաբի հետ էր մշակութային միջավայր ապահովում: 1870-ական թվականներին Սրբուհի Տյուսաբը զբաղվում է իր զավակների' Դորիի (Դորոթեա) և Էդգարի (Էթիեն) դաստիարակությամբ:

Այդ տարիներին նրանց տուն այցելում և նրանց տանը հավաքվում էին Պոլսի հայ և եվրոպացի մտավորականները ու արվեստագետները, ազատական հայացքների տեր հանրային գործիչներ և զրուցում ու քննարկում էին գրական ու հասարակական տարբեր հարցերի շուրջ: Այդ հավաքատեղին եվրոպական ոճի սալոն էր հիշեցնում: Շփվելով հասարակական տարբեր խավերի հետ, շատ լավ ճանաչելով հասարակության հոգեբանությունը և խնդիրները' որպես մտածող, նրբամիտ ստեղծագործող Տյուսաբը չէր կարող աննկատ թողնել այն երևույթները, որոնք խոչընդոտում էին հասարակության զարգացմանն ու առողջացմանը' «Իր «սալոն»ը ֆրանսիական գրական սալոններու համբաւը կը վայելէր, որ կը հաւաքուէին հայ թէ ֆրանսացի մտաւորականներ, գրական հարցերու եւ այլ խնդիրներու շուրջ խօսելու եւ վիճելու համար» (Թէօլեօլեան 20):

Գրական-հասարակական գործունեությունը

1869 թվականին Սրբուհի Տյուսաբը մեկնում է Փարիզ, ծանոթանում և կապեր հաստատում ֆրանսիացի հայտնի խմբագիր և հրապարակախոս Ժյուլիետա Ադանի, կոմպոզիտորներ Շառլ Գունոյի, Ամպրուազ Թոմայի (Շարուրյան 210) և այլոց հետ: 1879 թվականի մայիսի 1-ին Կ. Պոլսում, Օրթագյուղի Հռիփսիմյան վարժարանի

1 Պոլ Տյուսաբը ծնվել է 1840 թվականին: Ըստ որոշ այլ աղբյուրների' 1834 թվականին. «Ծննդյան թուականը նշուած է 1840, իսկ մահուան թուականը' 1922, որ կը համապատասխանն Ֆէրիգիւղի Լատին Կաթողիկէ գերեզմանատան արձանագրութեան, ուր կը կարդանք թէ Փոլ Տիւսաբի յուղարկաւորութիւնը եւ թաղումը տեղի ունեցած է 28 Օգոստոս 1922ին: Փոլ Տիւսաբի յուղարկաւորութեան առթիւ Բերայի Սանթա Մարիա Տրաբէրիս եկեղեցւոյ մահատոմարին մէջ կը նշուի թէ Փոլ Տիւսաբ մեռաւ 88 տարու: Ուրեմն իր ծննդեան թուականն ալ պէտք է ըլլայ 1834» (Սարըասլան 3): Բնակվել է Բեյօղլու թաղամասի, Ժուռնալ փողոցում, դաշնակահար Ֆուրլանիի տանը: Մահացել է 88 տարեկանում, 1922 թվականին: Նա արքունական նվագախմբի ղեկավարն էր և Աբդուլ Համիդին ձոնված «Կայսերական Քայլերգի» հեղինակը:

152

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

սանուհիների և հովանավորյալ մի քանի կանանց նախաձեռնությամբ, հայ աղջիկների կրթության և դաստիարակության գործին նպաստելու և վարժուհիներ պատրաստելու նպատակով ստեղծվում է «Դպրոցասեր Տիկնանց Ընկերությունը» (Համբարձումյան 35-43), որը սկզբում կոչվում էր «Դպրոցասեր Հայուհեաց Ընկերություն»։ Ընկերության հիմնադիրներն էին տիկին Նազլը Վահանը, Սրբուհի Տյուսաբը, տիկին Թագուհի Պալտազարյանը, օրիորդ Նուրիկ Սիմոնյանը և Զապել Ասատուրը: Սրբուհի Տյուսաբը և նրա մայրը՝ Նազլը Վահանը, մեծապես աջակցել են նաև կազմակերպչական աշխատանքներին1: Ընկերության պատվավոր նախագահն էր Կոնստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանը, ապա՝ պատրիարք Հարություն Վեհապետյանը, պատվավոր անդամներն էին Հովհաննես Այվազովսկին, Գրիգոր Չիլինկիրյանը, Սրբուհի Տյուսաբը և ուրիշներ:

1879 թվականի նոյեմբերի 5-ին բացվում է «Դպրոցասեր Տիկնանց

Ընկերության» վարժարանը, որը 1880 թվականի վերջին ուներ արդեն երեսունհինգ աշակերտուհի: Վարժարանը գործում է մինչ օրս։ Ընկերության կողմից բացված «Դպրոցասեր» վարժարանի կրթական ծրագիրը նախատեսում էր երկու տարվա նախապատրաստական և հինգ տարվա նախակրթական դասընթաց: 1882

թվականին ընկերությունը Կ. Պոլսում կազմակերպում է առաջին հայկական գեղարվեստական ցուցահանդեսը Հովհաննես Այվազովսկու մասնակցությամբ1 2:

Սրբուհի Տյուսաբը հասարակական կյանք լիարժեքորեն մուտք գործեց 1880-ական թվականներին: 1880 թվականի մայիսից Տյուսաբը «Դպրոցասեր Հայուհյաց» բարեգործական ընկերության գործուն անդամներից էր, Ընդհանուր ժողովի ատենապետը և փորձում էր հայթայթել ընկերության համար անհրաժեշտ միջոցները: Կազմակերպել է նաև հանգանակություններ, ներկայացումներ, ցուցահանդեսներ: Սրբուհի Տյուսաբին հաջողվել է ընկերությունը դուրս բերել ճգնաժամից և զարգացման հունի մեջ դնել: Ժամանակակիցները նրան համարում էին

Դպրոցասիրաց հոգին (Չիլինկիրյան 125), իսկ նրա՝ իբրև ընկերության ատենապետուհու հրաժարականը հավասար էր ընկերության լուծարմանը: 1882 թվականի հուլիսի 25-ին ամուսնու՝ Պոլ Տյուսաբի հետ ներկա է եղել Արծրունյան վարժարանի սաների մրցանակաբաշխության հանդեսին և տեսնելով վարժարանի անմխիթար վիճակը՝ հանդեսից հետո հազար հինգ հարյուր ղուրուշ է հանգանակել:

1880 թվականին Տյուսաբը հրատարակում է «Աշխարհաբառ հայ լեզուն» փոքրիկ, տասնհինգ էջանոց գրքույկը (Տյուսաբ (բ) 15), որը, ըստ էության, մեկ հոդվածի արժեք ունի, և որում արձագանքելով գրապայքարին՝ պաշտպանում էր աշխարհաբարի շահերը։ Գրքույկի վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրում է ընկերությանը: Տյուսաբի ժամանակակիցները թեպետ նրան անվանում էին ազգասեր, սակայն ինքն առավել համեստ էր՝ ասելով, թե պարզապես

1 Ընկերության միջոցները ստեղծվում էին անդամավճարներից, նվիրատվություններից։ Ընկերությանն անդամագրվել կարող էին չափահաս կանայք և օրիորդները, եթե ընդհանուր ժողովի անդամների մեծամասնությունը տալիս էր իր համաձայնությունը: Անդամակցության ամսական անդամավճարը մեկ ղուրուշն էր: Ընկերությանը կարող էին անդամակցել նաև տղամարդիկ, սակայն նրանք քվեարկության իրավունք չունեին: Հիմնադրման պահին ընկերությունն ունեցել է 37, իսկ տարեվերջին՝ 380 անդամ (Պողոսեան, էջ 250):

2 Ըստ ականատեսների վկայության՝ Սրբուհի Տյուսաբը այնքան էր տարված ընկերության համար ֆինանսական միջոցներ հայթայթելու հարցերով, որ ցուցահանդեսներից մեկի ժամանակ հաջողում է վաճառել Հովհաննես Այվազովսկու կտավներից և ողջ հասույթը փոխանցում է ընկերության ֆոնդին: Ֆինանսական միջոցներ հայթայթելու նպատակով ընկերությունը ժամանակ առ ժամանակ կազմակերպել է նաև բարեգործական պարահանդեսներ: «Դպրոցասէր Հայուհեաց ընկերությունը» ուներ նաև կանոնադրություն՝ բաղկացած երեսունութ հոդվածից: Ընկերության բարձրագույն մարմինը՝ Ընդհանուր ժողովն էր, գլխավոր ատենադպիրը՝ տիկին Աննա Չայանը, իսկ Գործադիր ժողովի ղեկավարը՝ օրիորդ Թագուհի Պալտազարյանը:

153

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

հայուհի մ՛ է, ով դույզն-ինչ աշխատում է հօգուտ ազգի, ինչպես աշխատում են մյուս հայուհիները: Չափազանց զուսպ այս ինքնագնահատականը ընդվզումի և հիացումի զգացումներ է առաջացնում, քանի որ Տյուսաբի անկեղծությունը ստիպում է հարգել նրան ու նաև պարտավորեցնում է, քանի որ նրա շնորհիվ մեծ առաջընթաց էր ապրում նաև հայ կինը:

Սրբուհի Տյուսաբը կազմակերպում էր գրական-մշակութային միջոցառումներ, երեկույթներ, ճաշկերույթներ, ցուցահանդեսներ, երաժշտական, թատերական ներկայացումներ, մտավոր և նյութական օգնություն էր ցուցաբերում դպրոցներին, Գալֆայան որբանոցին, ուսուցիչներին, աշակերտներին: «Իր հոգին գթութեամբ լեցուն էր իր սեռին նկատմամբ, գրեց անոր համար, խօսեցաւ անոր համար, գործեց անոր համար, «Դպրոցասէր Տիկնանց» գլուխը անցնելով: Կնոջ տխուր վիճակը իր մտքի լլկանքն էր: Կը տառապէր տեսնելով աղքատ կինը, լքեալ կինը, խաբուած կինը, ինկած կինը» (Սիպիլ 3):

1880-ական թվականներին ծանր իրավիճակում էին հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Դպրոցների և կրթական-լուսավորական ընկերությունների

հիմնադրումը դառնում էր առաջնակարգ նշանակություն: Դրանք այն եզակի ապաստարաններից էին, որոնցում այս կամ այն կերպ կարող էին ինքնուրույն գոյություն ունենալ հայոց լեզուն և հայ մշակույթը: Այդ փաստը գիտակցում էին հայ մտավորականության ներկայացուցիչները, և բնավ պատահական չէ, որ նրանցից շատերը՝ Հակոբ Պարոնյանը, Գրիգոր Զոհրապը, Արփիար Արփիարյանը, Մատթէոս Մամուրյանը, Գր. Չիլինկիրյանը, գլխավորում էին լուսավորական ընկերությունների և կրթական հաստատությունների աշխատանքները: 1880 թվականին Տյուսաբը

նույնպես ամբողջովին ներգրավվել էր հասարակական գործունեության մեջ:

1882 թվականի «Արեւելեան մամուլի» 6-րդ համարում տպագրվում է Սրբուհի Տյուսաբի «Հայ ընկերությունք» (Տյուսաբ (գ) 244-251) հրապարակախոսական հինգ հոդվածներից վերջինը: Այն գրված է Գրիգոր Չիլինկիրյանի խնդրանքով և հստակեցնում է Տյուսաբի հայացքը կրթական-լուսավորական ընկերությունների մասին: Հոդվածից առաջ տպագրվել է Չիլինկիրյանի նամակ-խնդրանքը (Տյուսաբ (գ) 241-244), որը հեղինակը խնդրել է տպագրել «Արեւելեան մամուլի» խմբագրին՝ «Ազնիւ Մամուրեան, Տիկին Սրբուհի Տիւսաբ՝ խնդրանացս համեմատ՝ բարեհաճեր է ազգային ընկերութեանց վրայ իր կարծիքը յայտնելու նամակաձև յօդուածի մը մէջ, և արտօնութիւն տուեր է ինձ հարատարակութեան յանձնելու զայն՝ եթէ յարմար դատեմ, կամ' պատռելու յարմար համարիմ: <...> Անհնարինը ֆրանսերեն չէ, կ՚ըսէ գաղիացին: Ահա գաղափար մ՛ որ կրնայ ազգերու ճակատագիրը յեղաշրջել, թեէ մէն մի անհատի կենաց անողոքել կանոններուն մին ըլլայ: Հրէից համար հնարինը Հայոց համար անհնարին համարիլ մեր ազգային արժանապատուութեան զգացումը վիրաւորել է, և ահա ինձ ուղղուած յօդուածին կորովամիտ հեղինակն իրաւունք ունի իր առաջարկութեան գործադրութիւնը հնարին կարծելու և ընկերութեանց ծանր ուշադրութիւնը այս կէտին վրայ հրաւիրելու: Ինչ որ մարդկային է' հնարին է, և ինչ որ հնարին է' գործադրելի է, եթէ գործելու յանձնառու անհատական կամքեր միանան: <...> Տաղանդաւոր արմենուհի մ՛ այսօր կը կատարէ այս պարտքը' գրելով ընտիր յօդուած մը զոր քեզ կը ղրկեմ' որպէս զի հաճիս Արեւելեան Մամլոյ սէգ էջերը անոր նուիրելու: Գր. Չիլինկիրեան» (Տյուսաբ (գ) 243-244):

«Հայ ընկերությունք» հոդվածում Տյուսաբը փորձում էր պատասխանել հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր զարգացնել հայ ընկերությունների աշխատանքը, որոնք զուրկ էին նյութական միջոցներից և ենթարկվում էին հալածանքների, թեև տարիներ շարունակ բազում ընկերություններ են ծնվում ու անհետանում, և չնայած զանազան արգելից և դժվարությանց, դրանց գործը չի կորչում, քանի որ «հառաջադիմական սկզբունքն երբեք չմեռնիր և լուսավորության շենքերու փլատակաց ներքև ուր նույնիսկ մահ կը մակաբերվի, կյանք կա» (Տյուսաբ (գ) 245):

154

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

1880 թվականի սեպտեմբերին Տյուսաբը պատրիարք Ներսես Վարժապետյանին առաջարկել էր յուրաքանչյուր ընտանիքից ըստ կարողության գանձել որոշակի տուրք, որով հնարավոր կլիներ Կ.Պոլսում բացել մի կենտրոնական վարժարան' «տեղացի և պանդուխտ հայ աղջիկներին ուսում տալու համար» («Մասիս» 2)։ «Հայ ընկերությունք» հոդվածում Տյուսաբը կրկնում է այն՝ «...Եթե ամեն Հայե տարեկան տուրք մ՚առնվի, մեծ և որոշ հասույթ մի կը գոյանա, որով մեր ընկերությանց վիճակը կ՛ապահովի, գործող անձանց եռանդը կարծարծի' երբ անոնք ստույգ միջոցներ կը տեսնեն» (Տյուսաբ (գ) 250)։ Եվ այդ ամենը մի նպատակով՝ դպրոցները բազմացնենք, լույս ծավալվի ամենուրեք: Այդ առաջարկը թեև չիրագործվեց, սակայն Տյուսաբը դրանից չհրաժարվեց: Ավելին, այն հավանության արժանացավ բոլորի կողմից։ Զմյուռնիայում այս հանգամանքին արձագանքեց Գր. Չիլինկիրյանը՝ ցանկություն հայտնելով, որ Տյուսաբի գաղափարները «ամեն հայաբնակ երկիրներու մեջ հռչակվեին և տարածվեին այն ամեն գրագետներու և խմբագիրներու կողմեն, որք իրենց գրիչը միայն դրամ շահելու համար չեն շարժեր» (Տյուսաբ (գ) 245)։ Այս գաղափար-առաջարկը թեև գործնական կիրառում չգտավ, սակայն եղել և մնում է Տյուսաբի լուսավորական ծրագրի կարևորագույն և հանգուցային կետը:

1880-ական թվականներին սուլթանական կայսրության պատմության մեջ սկսվել էին սարսափներով լի ժամանակներ: Հայության վիճակը ծանր էր:

Գավառներում մոլեգնում էր սովը, մարդիկ գաղթում էին: Համիդյան բռնապետությունը խեղդում էր ամեն տեսակ ազատ խոսք և գաղափար: Փակվել էր հայոց թատրոնը, արգելվել էին հայոց թագավորների և զորավարների նկարների, ազգային երգարանների տպագրությունը, հայրենասիրական բանաստեղծությունների արտասանությունը: Ամեն ինչ ենթարկվում էր գրաքննության:

Սրբուհի Տյուսաբի ոչ միայն գեղարվեստական, այլև հրապարակախոսական գործունեությունը սկսվում է 1880-1882 թվականների Կ. Պոլսի և Զմյուռնիայի մամուլում տպագրած հոդվածներից: 1887 թվականից հետո քրոնիկական

գւխացավերի պատճառով դադարել է զբաղվել գրական գործունեությամբ, սակայն շարունակել է հանգանակություններ կատարել «Դպրոցասեր Տիկնանց» ընկերության և Երզնկայի դպրոցի օգտին, օժանդակել է Գալֆայան որբանոցին, այցելել մի շարք դպրոցներ։ Նրա շնորհիվ Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը դրվում է Միացյալ ընկերության աճուրդի։

Սրբուհի Տյուսաբը 1887-1889 թվականներին ստանձնել էր նաև Ասիական ընկերության լսարանի հովանավորությունը: Այստեղ կարդացվում էին զանազան բանախոսություններ՝ հօգուտ այդ ընկերության, կազմակերպվում էին գրական-երաժշտական հանդեսներ: Բացի ֆրանսիացի նշանավոր գործիչներից Սրբուհի Տյուսաբը մտերմություն է ունեցել տարբեր հայ մտավորականների հետ՝ Պետրոս Ադամյան, Գևորգ Ապտուլլահյան, Գրիգոր Չիլինկիրյան և այլք:

Եզրակացություն

Սրբուհի Տյուսաբը ստեղծագործել է հազիվ տասը տարի, սակայն այդ տասնամյակը կարևոր է հայ գրականության պատմության զարգացման օրինաչափությունների տեսանկյունից: Տյուսաբի ստեղծագործության առանցքը կանանց ազատագրության հիմնախնդիրներն էին՝ սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական, քաղաքական և ազգային գիտակցությունը, դրանց դրսևորումները և պաշտպանությունը: Տյուսաբը փորձում էր հիմնավորել նաև ազատագրության կարևոր նախապայմանը՝ աշխատանքի գաղափարը, որը անկախություն կապահովեր կնոջ համար։

19-րդ դարավերջի հայ մշակույթի պատմության բացառիկ երևույթներից էր Սրբուհի Տյուսաբը, ով կարողացավ ներդաշնակել կնոջ կարևորագույն սոցիալական

155

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

դերը' լինելով առաջին հայ վիպասանուհին և հասարակական գործիչը: Ուսումնասիրելով Տյուսաբ-մտավորականի կյանքը, գրական և հասարակական գործունեությանը' հավաստիանում ենք, որ առաջին հայ արձակագրուհու, հրապարակախոսի, մտավորականի և հասարակական գործչի մտավոր կարողությունները և կյանքը սովորական չէին: Ուշագրավ է, որ հայ գրականության և մշակույթի պատմությունների մեջ Սրբուհի Տյուսաբը կարողացավ ներդաշնակել կնոջ բոլոր դերակատարումները՝ ընտանեկան, մտավորական, գրողական, սոցիալ-հասարակական:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Թէօլեօլեան, Գոհար. «Կիներու հերկը մեր գրականութեան մեջ. Սրբուհի Տիւսաբ». «Հայ սիրտ», պարբերաթերթ հայ օգնութեան միութեան, Բոստոն, 1964, թիւ 1:

2. Խառատյան, Ալբերտ. Արևմտահայ պարբերական մամուլը և գրաքննությունը Օսմանյան Թուրքիայում (1857-1908). ՀԽՍՀ ԳԱ Պատմ. ինստ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատ., 1989:

3. «Ծաղիկ». Զմյուռնիա, 1865, թիւ 107:

4. Համբարձումյան, Նաիրա. Կ. Պոլսի հայոց բարեգործական ընկերությունների և վարժարանների դերակատարությունը կանանց ազատագրության

գործընթացներում 19-րդ դարի երկրորդ կեսին». «Գիտական Արցախ» Երևան, 2021, թիւ 4(11):

5. «Մասիս». Կ. Պոլիս, 1865, 27 մարտի:

6. «Մասիս». Կ. Պոլիս, 1867, թիւ 811:

7. «Մասիս». Կ. Պոլիս, 1880, թիւ 2712։

8. Մամուրյան, Մատթեոս. Հայկական նամականի. Զմյուռնիա, 1872:

9. «Մուսայք Մասեաց». Կ. Պօլիս, թիւ 1858:

10. Շարուրյան, Ալբերտ. Սրբուհի Տյուսաբ. կյանքը և ստեղծագուծությունը. Երևան, 1963:

11. Չիլինկիրյան, Գրիգոր. Ուղեւորութիևն ի Կոստանդնուպոլիս. Զմյուռնիա, 1883:

12. Պողոսեան, Հայր Եփրեմ Վարդապետ. Պատմութիւն հայ մշակութային ընկերութիւններու. հ. Ա, Մխիթարեան տպարան, Վիեննա, 1957:

13. Սարըասլան, Ինգա. «Սրբուհի Տիւսաբին հետքերուն վրայ». «Մարմարա», 2006, 29 սեպտեմբերի:

14. Սիպիլ. «Այդ տաղանդաւոր կինը' Սրբուհի Տիւսաբ». «Մարմարա», Կ. Պոլիս, 2006, 27 սեպտեմբերի:

15. Տյուսաբ, Սրբուհի. (ա) Երկեր. Երևան, 1953:

16. Տիւսաբ, Սրբուհի. (բ) Աշխարհաբար հայ լեզուն». Կ. Պոլիս, 1880:

17. Տյուսաբ, Սրբուհի. (գ) «Հայ ընկերութիւնք». «Արևեյյան մամուլ», Զմիւռնիա, 1882, թիւ 6:

WORKS CITED

1. T'e'o'leo'lean Gohar, «Kineru herky' mer grakanutean mej. Srbuhi Tyusab» [Ploughing of Women in our Literature. Srbuhi Tusab], «Hay Sirt»: parberat'ert' Hay Ognutean miutean, Boston, 1964, no 1. (In Western Armenian)

2. Xaratyan, Albert, Arevmtahay parberakan mamuly' ev graqnnadatutyuny' Osmanyan Turqiayum (1857-1908) [Western Armenian Periodical Press and Sensorship in Ottoman Turkey (1857-1908)],, HXSH GA Patm. inst, Erevan, HXSH GA hrat., 1989:

3. «Caxik», Zmyurnia, 1865, no 107. (In Armenian)

4. Hambardzumyan, Naira, «K. Polsi hayoc baregorc'akan y'nkerut'yunneri ev varjharanneri derakatarut'yuny' kananc azatagrut'yan gorc'y'nt'acnerum 19-rd dari erkrord

156

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

kesin», «Gitakan Artsakh» ["The Role of Armenian Charitable Societies and Schools in Constantinople in the Processes of Women's Emansipation in the Second half of the 19th century"], Yerevan, 2021, no 4(11). (In Armenian)

5. «Masis», 1865, Constantinople, 27 March. (In Armenian)

6. «Masis», 1867, Constantinople, no 811. (In Armenian)

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

7. «Masis», 1880, Constantinople, no 2712. (In Armenian)

8. Mamurean, Matteos, Haykakan namakani (Armenian Letters), Zmyurnia, 1872. (In Armenian)

9. «Musayq Maseac», Constantinople, no 1858 (In Western Armenian).

10. Sharuryan, Albert, Srbuhi Tyusab. Kyanqy ev steghcagorcut'yuny' [Srbuhi Tyusab: Life and Work], Yerevan, 1963 (In Estern Armenian).

11. Chilinkirian, Grigor, Oughevorout'yun i Kostandnupolis [Travel to Constantinople], Zmyurnia, 1883 (In Western Armenian).

12. Poghosean, F. Eprem V., Patmut'iun hay mshakout'ayin y'nkerout'iunnerou [History of Armenian Cultural Societies], Vienna, vol. A, 1957 (In Western Armenian).

13. Saryaslan, Inga, «Srbuhi Tyusabin hetqerun vray» [On the Footsteps of Srbuhi Tyusab], «Marmara», 2006 (In Western Armenian).

14. Sipil, «Ayd taghandawor kiny'՝ Srbuhi Tyusab» [That Talented Woman, Srbuhi Tusab], «Marmara», Constantinople, 2006 (In Western Armenian).

15. Tyusab Srbuhi, (a) Yerker [Works], Yerevan, 1953 (In Western Armenian).

16. Tyusab Srbuhi, (b) «Ashxarhabar hay lezun» [The New Armenian language], Constantinople, 1880 (In Western Armenian).

17. Tyusab Srbuhi, (g) «Hay y'nkerut'iwnq» [Armenian Organizations], «Arevelean Mamul», Zmyurnia, 1882, no 6 (In Western Armenian).

SRBUHI TYUSAB AND ARMENIAN CHARITIES NAIRA HAMBARDZUMYAN

Academy of Sciences of Republic of Armenia, Institute of Literature after Manuk Abeghian, Ph.D. in Philology, Associate Professor Yerevan, the Republic of Armenia

SIRANUSH PARSADANYAN

Academy of Sciences of Republic of Armenia, Institute of Literature after Manuk Abeghian, Junior Research Fellow, Journal «Scientific Artsakh»,

Responsible for Armenian,

Yerevan, the Republic of Armenia

Srbuhi Tyusab is the first Armenian woman-novelist. The core of her work and activity was the issues of women's emancipation: socio-economic, charitable, legal, educational, political, and national consciousness, their manifestations and protection. The aim of the study is the scientific systemization of the multi-layered material “Srbuhi Tyusab and Armenian Charities”, which is impoprtant from the angle of the development and course of the history of the Armenian literature. The problem of the study is to shed light on Srbuhi Tyusab's social, charitable and sponsorship activities based on factual and documentary materials. The actuality of the study lies in its interdisciplinarity, according to which the material was analyzed in the context of mutual connections between literary studies, history and philosophy. Biographical, historical-comparative and phenomenological methods were used. Participating in the activities of charities founded in Constantinople, being involved as an active member and chairwoman, Tyusab organized fundraisers, performances, and exhibitions, thus contributing to the progress

157

ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 4(15), 2022

and development of the nation and the recovery of charities from crisis. This kind of study has been attempted for the first time. It is important and actual not only in terms of interdisciplinarity, but also in terms of the analysis of women’s issues in Armenian Studies.

Keywords: Srbuhi Tyusab, Charities, Constantinople, Pol Tyusab, Nazi Vahan, Father Yeprem Boghosyan, Ottoman Empire.

СРБУИ ТЮСАБ И АРМЯНСКИЕ БЛАГОТВОРИТЕЛЬНЫЕ ОРГАНИЗАЦИИ

НАИРА АМБАРЦУМЯН

старший научный сотрудник Института литературы имени Манука Абегяна Академии Наук Республики Армения, кандидат филологичских наук, доцент г. Ереван, Республика Армения

СИРАНУШ ПАРСАДАНЯН

младший научный сотрудник Института литературы имени Манука Абегяна, Академии Наук Республики Армения, Ответственный за армянский язык журнала «Научный Арцах», г.Ереван, Республика Армения

Србуи Тюсаб - первая армянская женщина-романист. Основу ее творчества и деятельности составляют проблемы женской эмансипации: социально-

экономические, благотворительные, правовые, образовательные, политические и связанные с проявлением и защитой национального сознания. Цель исследования – научная систематизация многоуровневого материала «Србуи Тюсаб и армянские благотворительные организации», что является важным с точки зрения изучения хода и развития истории армянской литературы. Задачи исследования – на основе фактических и документальных материалов.раскрыть социальную, благотворительную и спонсорскую деятельность Србуи Тюсаб Актуальность исследования обусловлена междисциплинарным характером изучаемого

материала, который был проанализирован в контексте взаимосвязей и взаимоотношений между такими дисциплинами, как история, литературоведение и философия. Использовались биографический, историко-сравнительный и феноменологический методы.

Выводы: участвуя в качестве активного члена и председателя в деятельности благотворительных организаций, основанных в Константинополе, Тюсаб организовывала сбор пожертвований, спектакли, выставки, тем самым способствуя национальному прогрессу и выводу благотворительных организаций из кризисной ситуации. В таком контексте анализ ее деятельности проводится впервые. Это важно и актуально не только с точки зрения междисциплинарности, но и с точки зрения анализа женского вопроса в арменоведении.

Ключевые слова: Србуи Тюсаб, благотворительные организации,

Константинополь, Пол Тюсаб, Назлу Ваган, архимандрит отец Епрем Погосян, Османская империя.

158

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.