Научная статья на тему 'Հետխորհրդային փոխակերպվող հասարակության սոցիալ-հոգեբանական ադապտացիայի որոշ տեխնոլոգիաներ'

Հետխորհրդային փոխակերպվող հասարակության սոցիալ-հոգեբանական ադապտացիայի որոշ տեխնոլոգիաներ Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
125
40
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom
Ключевые слова
TRANSFORMATION / SOCIO-PSYCHOLOGICAL ADAPTATION / REVOLUTIONARY AND EVOLUTIONAL TRANSFORMATIONS / SOCIAL-ECONOMIC FORMATION / BASIS / SUPERSTRUCTURAL FACTORS

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Հովհաննիսյան Առաքել

In the article an attempt is made to present in brief some technologies of social and psychological adaptation of postsoviet transforming society end evaluation of its productivity by the example of Armenian Republic. The author puts forward the idea that the transformation of the mode of Soviet economy into market economy was largely preconditioned by superstructural factors. It presumes that socio-psychological sphere of personality becomes the main object of the impact which in its turn has a huge backward impact on the socio-psychological sphere of individual and society, eventually bringing it into line with the new economic relations.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Текст научной работы на тему «Հետխորհրդային փոխակերպվող հասարակության սոցիալ-հոգեբանական ադապտացիայի որոշ տեխնոլոգիաներ»

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՌԱՔԵԼ ՀՏԴ 301. 051

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԴԱՊՏԱՑԻԱՅԻ ՈՐՈՇ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Տրանսֆորմացիա (լատիներեն' transformation - փոխակերպում) տերմինը ծագել և սկզբնապես օգտագործվել է կրկեսային կամ էստրադային ժանրում' հասկացվելով որպես յուրահատուկ հնար, որը հիմնված էր դերասանի կարողության վրա' գրիմի, կեղծամի, կոստյումի օգնությամբ արագորեն փոխելու արտաքինը (Советский энциклопедический словарь 1989: 1362): Ժամանակակից ընկալմամբ այդ եզրույթի կիրառումը պայմանավորված է համակարգերի այն արմատական փոփոխությունների որակական բնութագրիչների գնահատման անհրաժեշտությամբ, որոնք կրում են անշրջելի բնույթ և ապագա մոդելի ձևավորման ճանապարհին առաջացնում են անցման որոշակի իրա-վիճակ:

Սոցիալական փոխակերպումը' անհրաժեշտ փոփոխությունների տրված և մշակվող այն չափն է, որի շրջանակներում կատարվում է առավել էականի և հեռանկարայինի ընտրությունը, ինչպես նաև' ծրագրերի, նախագծերի, նպատակների, տեխնոլոգիաների, հակասությունների հաղթահարման և այլ ուղիներով իրականացվում է հասարակության ադապտացիան միջավայրի փոփոխություններին' (Зубенко 2009: 303-308):

Դ.Բելլը սոցիալական փոխակերպումների զարգացման երեք առանցքներ է առանձնացնում. տեխնիկա-տնտեսական, սեփականության հարաբերություններ, քաղաքական և մշակութային զարգացում: Նա ենթադրում է, որ այդ առանցքներն անկախ են,

սակայն կարող են ազդել միմյանց վրա (Bell 1976):

Սոցիալական փոխակերպումների վերլուծությունն ու ընդհանուր սկզբունքների բացահայտումը թույլ է տալիս առավել ա-դեկվատ ուսումնասիրել հասարակության սոցիալ-պատմական զարգացումը, հստակեցնել պլանայինի և տարերայինի, հնարավորի և իրականի, օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների հարաբերակցությունը, օպտի-մալացնել բուն փոփոխությունների գործընթացը: ՈԻստի և փոխակերպումը ոչ միայն հասարակության կամ նրա որևէ ոլորտի բովանդակության և ֆունկցիաների փոփոխությունն է, այլև անհրաժեշտ պայման' հենց փոփոխությունների օպտիմալ իրականացման համար: Այսինքն' հասարակության զարգացումը մեծապես պայմանավորված է սոցիալական փոխակերպումների գործընթացների բնույթից, ուղղվածությունից, կիրառվող տեխնոլոգիաներից, նախագծերից և այլն: Մյուս կողմից, քանի որ սոցիալական իրականությունը մարդկային իմաստավորման արդյունք է' ունի սուբյեկտիվ հիմքեր, ուստի սոցիալական համակարգի փոխակերպումը սերտորեն առնչվում է միկրոսո-ցիալական և հոգևոր այնպիսի ոլորտների, ինչպիսիք են ընտանիքը, կրոնական պատկերացումները, ընդհանուր արժեքային համակարգը, կյանքի նկատմամբ հայացքները և ենթադրում է սուբյեկտների գիտակցության մեջ իմաստի փոփոխություն:

Փոխակերպումների տիպաբանության ուսումնասիրությունը թույլ է տալիս առանձ-

նացնել դրանց հեղափոխական և էվոլյուցիոն ձևերը: Առավել խոր և արագ սոցիալական փոփոխություններ են ծնում հեղափոխությունները, որոնց դեպքում հասարակական ակտիվությունը հասնում է իր բարձրակետին և հասարակության փոխակերպումը իրականացվում է հսկայական արագութ-յամբ: Սոցիալական շատ գործընթացներ տեղի են ունենում տասնյակ անգամ ավելի արագ, քան սովորական ժամանակներում: Սոցիալական հեղափոխական փոխակերպումների վերաբերյալ իր արդիականությունը չի կորցրել հասարակական-տնտեսա-կան ֆորմացիաների հերթափոխության վերաբերյալ Կ.Մարքսի դասական կոնցեպցիան. «Իրենց զարգացման որոշ աստիճանի վրա հասարակության նյութական արտադրողական ուժերը հակասության մեջ են ընկնում գոյություն ունեցող արտադրական հարաբերությունների, կամ-ինչ որ դրա իրավաբանական արտահայտությունն է միայն սեփականության հարաբերությունների հետ, որոնց ներսում նրանք զարգանում էին մինչև այժմ: Արտադրողական ուժերի զարգացման ձևերից այդ հարաբերությունները վեր են ածվում նրանց կապանքների: Այն ժամանակ սկսվում է սոցիալական ռևոլյուցիայի դարաշրջանը: Տնտեսական հիմքի փոփոխվելու հետ միասին շատ կամ քիչ արագ հեղաշրջում է տեղի ունենում ամբողջ վիթխարի վերնաշենքում» (Մարքս, Էնգելս 1956: 427-428): Ըստ Կ.Մարքսի' սոցիալական փոխակերպումներն իրականացվում են օբյեկտիվորեն. ընդգրկում են հասարակական կյանքի բոլոր կողմերը' արտահայտում են հասարակության զարգացման որակական թռիչքները: Սրանից հետևում է նաև, որ ցանկացած բարեփոխում /ռեֆորմ/ իր բնույթով լինելով սուբյեկտիվ' արտահայտում է ոչ թե

ողջ հասարակության, այլ նրա առանձին շերտերի շահերը:

Խորհրդային տարածքի երկրների հետ-սոցիալիստական (շուկայական) տնտեսության անցումն իրականացվեց «վերակառուցման» (перестройка) միջոցով, որը ըստ որոշ հեղինակների' չէր կրում հեղափոխության բնույթ: Հիմնական գործոններից մեկը, որով ապահովվեց հետսոցիալիստական երկըր-ների հասարակության փոխակերպումը կա-պիտալիզմի' հասարակական գիտակցության վրա մասսայական ներգործությունն էր տարբեր մեթոդների օգնությամբ, որոնց շնորհիվ փոփոխություն «մտցվեց» մասսաների գաղափարախոսության մեջ: Ըստ էության, լիարժեք օգտագործվեց ինֆորմացիոն հասարակության ռեսուրսը (Бурдье 2007: 8796):

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ վերակառուցման արդյունքում իրականացված սոցիալական փոխակերպումը իր մեջ բովանդակում էր մեխանիզմ' հասարակության գիտակցությանը հասցնել իր գոյաձևի անհարմարությունները, տվյալ հասարակության մեջ իր ոչ լիարժեք գոյությունը' ի թիվս այլ տեխնոլոգիաների օգտագործելով նաև նորացված տերմինոլոգիա (շուկայական տնտեսություն, ...), նախկին հասկացություններին նոր իմաստ վերագրելով կամ փոխելով դրանց' մինչ այդ եղած մեկնաբանութ-յունները: Այնուհետև անցում կատարելով հասարակական սուբյեկտից (խորհրդային անձից) դեպի նոր ուրվագծվող սոցիում' իրականացվեց դրանից բխող և դրանով պայմանավորված սոցիալական դերերի, դիրքի, սոցիալական արդարության սկզբունքների փոփոխության: Ըստ էության, աշխարհայացքի և արժեհամակարգի փոփոխությունը հանդիսացավ շատ կարևոր և գործուն միջոց նախկին խորհրդային հանրապետություն-

ների' կապիտալիզմին անցման սոցիալական փոխակերպման մեխանիզմում (Ахиезер 1996):

Իհարկե, վերակառուցման հիմքում կային նաև բազիսային նախադրյալներ (տնտեսության լճացում, իրական մրցակցության բացակայություն, էկոլոգիական հիմնա-խնդիրներ և այլն), սակայն ըստ էության դա վերնաշենքային գործոններով պայմանավորված սոցիալ-տնտեսական փոխակերպում էր, որն ուղեկցվում էր անձի և հասարակության սոցիալ-հոգեբանական հիմնա-խնդիրների սրմամբ, ինչպես նաև նոր հիմ-նախնդիրների առաջացմամբ: Ընդ որում, թեև դրանք առնչվում են թե' նյութական և թե' հոգևոր ոլորտներին, սակայն փոխակերպման տիպը իր յուրահատուկ կնիքն է դնում հիմնախնդիրների դրսևորման վրա' ենթադրելով դրանց հաղթահարմանն ուղղված ադապտացիոն որոշակի տեխնոլոգիաների կիրառում:

Վերնաշենքային գործոններով պայմանավորված սոցիալ-տնտեսական փոխակերպումների դեպքում առավելապես ազդեցության օբյեկտ է դառնում անձի սոցիալ-հո-գեբանական ոլորտը, քանի որ'

1. Նախ՝ փոխակերպվում է անձի և հասարակական գիտակցությունը' հիմքեր ստեղծելով տնտեսական բազիսի փոխակերպման համար,

2. Այնուհետև' փոխակերպվող տնտեսական բազիսը հետադարձ հսկայական ներգործություն է ունենում անձի և հասարակության սոցիալ-հոգեբանական ոլորտների վրա' վերջին հաշվով դրանք համապատասխանեցնելով նոր արտադրահարաբերություններին:

Այս տիպի փոխակերպումների անցումային ժամանակահատվածի տևողությունը պայմանավորված է ինչպես անձի հոգեկան

ադապտացիայով և հասարակական գիտակցության փոխակերպմամբ, այնպես էլ կիրառվող տեխնոլոգիաների ադեկվատութ-յամբ և արդյունավետությամբ:

Մեր դիտարկմամբ' հետխորհրդային փոխակերպվող հասարակությանը բնորոշ հիմնախնդիրների դրսևորումներն են.

Ա. Տնտեսական անկումը և գործազրկության բարձր ցուցանիշը - Այս հիմնա-խնդրի լուծման հիմնական ուղիներն են' տնտեսության վերականգնումը և նոր աշխատատեղերի ստեղծումը, որոնց համար լուրջ ներդրումներ և տևական ժամանակահատված է անհրաժեշտ: ՈԻստի, հասարակության սոցիալ-հոգեբանական ադապտա-ցիայի և սրված սոցիալական խնդիրների օպերատիվ լուծման նպատակով օգտագործվում են նաև հետևյալ օժանդակ տեխնոլոգի-աները'

1. Զբաղվածության կենտրոնների հիմնում, քաղաքացիական ծառայողների մրցութային նշանակում, աշխատաշուկայի ձևավորում, որով փորձ է արվում եղած աշխատատեղերը օբյեկտիվորեն համալրել որակյալ մասնագետներով' ստեղծելով սոցիալական արդարության և արդար մրցակցության մթնո-լորտ: Սակայն հարկ է նշել, որ այս ոլորտներում դեռևս մեծ է սուբյեկտիվ գործոնների դերը, որի հետևանքով ցածր է դրանց արդյունավետությունը:

2. Շահումով խաղերի լայն տարածում, որով փորձ է արվում գործազուրկների որոշակի մասի մոտ ստեղծել իրավիճակի հեշտ շտկման հույսեր: Սակայն այս ոլորտի թույլ վերահսկողության հետևանքով իրականում դա վեր է ածվում միայն պատրանքի:

3. Հեռոատասերիալների լայն տարածում, որով փորձ է արվում ապագայի

նկատմամբ լավատեսությունը կորցրած մարդկանց հանել ֆրուստրացիոն վիճակից, նրանց առօրյան «հագեցնել» որոշակի բովանդակությամբ' կտրելով անցանկալի իրականությունից: Սակայն լուրջ, բովանդակալից և գեղարվեստական արժեք ներկայացնող սցենարների պակասի և անհրաժեշտ ֆինանսական ներդրումների սղության պատճառով դեռևս ցածր է այս տեխնոլոգիական միջոցի արդյունավետութ-յունը:

Բ. Սոցիալական ծանր վիճակը, պաշտպանված չլինելու զգացումը - Այս հիմ-նախնդրի լուծումը մեծապես պայմանավորված է նախորդ խնդրի բարեհաջող լուծմամբ, հարկային և մաքսային օրենսդրության կա-տարելագործմամբ, պետական բյուջեի սոցիալական ուղղվածության մեծացմամբ, հումանիտար օգնության կազմակերպմամբ, բանկային համակարգի կայացմամբ (ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադըր-ման հնարավորությամբ), նպաստների և կենսաթոշակային համակարգի բարեփոխ-մամբ: Միաժամանակ, որպես օժանդակ

տեխնոլոգիաներ օգտագործվում են բարեգործական ակցիաներ, հեռուստանախագծե-րի և առանձին հաղորդաշարերի միջոցով սոցիալական որոշակի խմբերի կամ անհատ մարդկանց խնդիրների լուծում, հովանավորների փնտրտուք, իրավաբանական և սոցիալական խնդիրներով անվճար խորհրդատվության կազմակերպում: Սակայն այս հիմնախնդրի լուծման արդյունավետությունը ցածր է սպասվածից, քանի որ չկարգավորված ԼՂ հիմնախնդրի, տնտեսական շըր-ջափակման, ինչպես նաև ձևավորված մենաշնորհային տնտեսության հետևանքով կարճ ժամկետներում դրանց լուծումը իրատեսական չէ:

Գ. Հասարակության քաղաքականաց-վածության բարձր մակարդակը - Այս

հիմնախնդրի լուծման հիմնական ուղիներն են' ժողովրդավարական սկզբունքների զարգացումը, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, հայրենակցական միությունների ստեղծման համար օրենսդրական նպաստավոր դաշտի ստեղծումը, անկախ հեռուստատեսության և մամուլի ձևավորումը, հանդուրժողականության և բազմակարծության մթնոլորտի ստեղծումը: Այս հիմնախնդրի լուծման կարևոր նախապայմաններ են տնտեսության զարգացումը, օրենսդիր, գործադիր և դատական համակարգերի իրական տարանջատումը, ինչպես նաև անկուսակցական որակյալ կադրերի առավել ներգրավումը կառավարման համակարգ: Սա իրական ժողովրդավարություն տանող ճշմարիտ ուղի է, սակայն չլուծված նախորդ հիմնա-խնդիրների, ինչպես նաև իշխանության եկող կուսակցությունների կողմից կադրային հարցերի լուծման պրակտիկան դեպի այդ կուսակցություններ են գրավում պատեհապաշտների մեծ մասսա, որով քաղաքական գործունեությունը էապես կորցնում է գաղափարական ուղղվածությունը և հասարակական զարգացման կարևորագույն գործոնի իր դերը:

Դ. Ընդհանուր արժեքային համակարգի, հոգևոր, մշակութային և բարոյական չափանիշների փոփոխությունը - Այս հիմնախնդրի լուծման հիմնական ուղիներն են' անձի իրավունքների և սեփականության հարաբերությունների օրենսդրական ամրագրումը, խղճի ազատության, գենդերային հավասարության, կրոնական կազմակերպությունների մասին օրենսդրության ընդունումը: Որպես օժանդակ տեխնոլոգիաներ օգտագործվում են տարբեր բնույթի շոուների, հումորային և

զվարճալի ակումբների ստեղծումը, քրեական և էրոտիկ բովանդակության սերիալ-ների ու ֆիլմերի տարածումը' փորձելով երիտասարդության եռանդն ու էներգիան ուղղորդել դեպի բարդույթների հաղթահարման, ինքնադրսևորման, ինքնիրակա-նացման ուղի, ինչպես նաև' դեռևս ավագ սերնդի մեջ կենսունակ համայնավարական պատկերացումների ազդեցության թուլացմանը: Դրանով միաժամանակ երիտասարդությանը «հուշում են» սեփական արտաքին կամ անձնային տվյալների շնորհիվ նյութական բարեկեցության հասնելու հնարավորության մասին: Սակայն նման օժանդակ տեխնոլոգիաների չարաշահումը հղի է ազգային, մշակութային արժեքներից հեռացման, քրիստոնեական արժեհամակարգի խարխլման, և դրանով իսկ' պետական անվտանգության թուլացման վտանգով:

Եթե փորձենք հակիրճ ամփոփել վերը շարադրվածը, ապա կարելի է ասել, որ փոխակերպվող հասարակության սոցիալ-հո-

ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀՂՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Մարքս, Կ., Էնգելս, Ֆ. (1956): Ընտիր երկեր երկու հատորում, հատ. 1, Երևան:

2. Ахиезер, А.С. (1996). Критика исторического опыта (социокультурная динамика России). Т. 1. Новосибирск.

3. Бурдье, П. (2007). Социология социального пространства. Москва.

4. Зубенко, С.А. (2009). Трансформация социально-экономических систем: тенденции, и фактори. Вестник Тамбовского университета.

գեբանական ադապտացիային ուղղված և' ռազմավարական և' մարտավարական տեխնոլոգիաները Հայաստանի Հանրապետությունում հիմնականում ճիշտ են ընտրված, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված' բարձր չէ դրանց արդյունավետությունը: Այդ հիմնախնդրի

լուծման, և ըստ այդմ՝ անցումային շրջանի արագ հաղթահարման համար մեծապես կարևորվում են առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները, որոնք մեծ հնարավորություններ են ստեղծում հասարակության սոցիալ-հոգեբանա-կան փոխակերպման այս փուլում հաջողությամբ շարունակելու իրականացնել առնվազն երեք հիմնարար խնդիրների լու-ծումը'

1. Ժողովրդավարության ամրապնդում,

2. Հարկային համակարգի բյուրեղացում,

3. Օբյեկտիվ կադրային քաղաքականութ-յուն:

5. Иноземцев, В.А. (2000). Современное постэкономическое общество: природа, противоречия, перспективы. Москва.

6. Советский энциклопедический словарь (1989). Москва.

7. Штомпка, П. (1996). Социология социальных изменений. Москва.

8. Штомпка, П. (2005). Социология. Анализ современного общества. Москва.

9. Bell, D. (1976). The cultural contridictions of capitalism. New York.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՌԱՔԵԼ

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԴԱՊՏԱՑԻԱՅԻ ՈՐՈՇ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

ԱՄՓՈՓՈՒՄ

Հոդվածում փորձ է արվում Հայաստանի Հանրապետության օրինակով համառոտա-կի ներկայացնելու հետխորհրդային փոխակերպվող հասարակության սոցիալ-հոգեբա-նական ադապտացիային ուղղված որոշ տեխնոլոգիաներ և գնահատել դրանց արդյունավետությունը:

Հեղինակի մոտեցմամբ' խորհրդային տարածքի երկրների շուկայական տնտեսության փոխակերպումը պայմանավորված էր առավելապես վերնաշենքային գործոններով, որի դեպքում ազդեցության հիմնական օբյեկտ է դառնում անձի սոցիալ-հոգեբանա-կան ոլորտը: Նախ փոխակերպվում է մարդկային գիտակցությունը' հիմքեր ստեղծելով

տնտեսական բազիսի փոխակերպման համար, այնուհետև' փոխակերպվող տնտեսական բազիսը հետադարձ հսկայական ներգործություն է ունենում անձի և հասարակության սոցիալ-հոգեբանական ոլորտների վրա' վերջին հաշվով դրանք համապատասխանեցնելով նոր արտադրահարաբերութ-յուններին:

Հանգուցային հասկացություններ.

տրանսֆորմացիա, սոցիալ-հոգեբանական ադապտացիա, հեղափոխական և էվոլյուցիոն փոխակերպումներ, հասարա-կական-տնտեսական ֆորմացիա, բազիս, վերնաշենքային գործոններ:

HOVHANNISYAN ARAQEL

SOME TECHNOLOGIES OF SOCIAL-PSYCHOLOGICAL ADAPTATION OF POST SOVIET

TRANSFORMING SOCIETY

SUMMARY

In the article an attempt is made to present in brief some technologies of social and psychological adaptation of postsoviet transforming society end evaluation of its productivity by the example of Armenian Republic.

The author puts forward the idea that the transformation of the mode of Soviet economy into market economy was largely preconditioned by superstructural factors. It presumes that sociopsychological sphere of personality becomes the

main object of the impact which in its turn has a huge backward impact on the socio-psychological sphere of individual and society, eventually bringing it into line with the new economic relations.

Key concepts: transformation, socio-

psychological adaptation, revolutionary and evolutional transformations, social-economic formation, basis, superstructural factors.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.