Научная статья на тему 'Փոխակերպվող հասարակությունը որպես սոցիալական տագնապի միջավայր Եվ նրա սոցիալ-հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա'

Փոխակերպվող հասարակությունը որպես սոցիալական տագնապի միջավայր Եվ նրա սոցիալ-հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա Текст научной статьи по специальности «Психологические науки»

CC BY
368
540
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
Wisdom

Аннотация научной статьи по психологическим наукам, автор научной работы — Մկրտումյան Մելս, Մկրտումյան Լիլիթ

In article is rising the problem of transforming society as an environment for social concern and its social-psychological influence on people

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Текст научной работы на тему «Փոխակերպվող հասարակությունը որպես սոցիալական տագնապի միջավայր Եվ նրա սոցիալ-հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա»

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՄԵԼՍ

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հոգեբանության տեսության և պատմության»

ամբիոնի վարիչ

ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ԼԻԼԻԹ

Հոգեբանական գիտությունների թեկնածու, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Զարգացման և կիրառական հոգեբանության»

ամբիոնի դասախոս,

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԻ ՄԻՋԱՎԱՅՐ ԵՎ ՆՐԱ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՎՐԱ

20-րդ դարի վերջերին աշխարհում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական, քաղաքական իրադարձությունները շատ երկրներում հանգեցրեցին նոր տնտեսական համակարգերի առաջացման: 1988 թ-ի երկրաշարժը և դրան հաջորդած տնտեսական շրջափակումը, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը առանձնահատուկ ազդեցություն ունեցան հատկապես ՀՀ-յան ազգաբնակչության համեմատած ավելի խոցելի շերտերի վրա: Հասարակության ներսում առաջացան մինչ այդ բոլորովին գոյություն չունեցող երևույթներ, որոնց հետ մարդիկ գրեթե չէին առնչվել: Հանրապետությունում ամենուր նկատվում էին գործազրկության, աղքատության, արտագաղթի, արտագնա աշխատանքի մեկնողների համատարած երևույթներ: Դրանց ընթացքի շարունակականությունն ու միմիանց հետ փոխադարձ սերտ կապվածությունը ստիպում էին մարդկանց նոր պայմաններում ապրելու հնարավորություններ ստեղծել, ինչ որ ձևով հարմարվել իրականությանը, որում ամենուր անհարմարություններ էին, համատարած դժվարություններ: Մասնագիտական գրականության մեջ նման պայմանները համարվում են կյանքի համար անբարենպաստ, դժվար, արտակարգ (Մկրտումյան 2008, Малкина-Пых 2006, Раен 2006):

Որպես օրինաչափություն, պետք է նշել, որ փոխակերպվող հասարակության սկզբնական փուլերում առանձին երկրներում նկատվող տնտեսական, քացաքական համակարգերում դեռևս պահպանվող կարծրատիպերի պատճառով դիտարկվում են արտակարգ իրավիճակներ կամ ապրելակերպի առումով դրան մոտիկ պայմաններ: Օրինակ, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ստացած նորաստեղծ հանրապետություններում տնտեսական կապերի քայքայման, տարածքային վեճերի ծագման և այլ պատճառներով գրեթե միաժամանակ, բոլոր սուբեկտների տարածքներում առաջացան ապրելակերպի բավականին դժվար պայմաններ:

Փոխակերպվող հասարակութանը բնորոշ է նաև գործունեության բոլոր բնագավառներում իրականացվող բարեփոխումների համատարած դրսևորումներ, որոնք թվում է թե ուղղված են հասարակության բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծմանը, սակայն, որպես օրինաչափություն, դրանք ազգաբնակչության լայն շրջաններում առաջ են բերում բավականին լուրջ անհարմարություններ: Միջավայրում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն իզուր չի անցնում դրանցում ապրող մարդկանց առողջության, ապրելակերպի ու հատկապես հոգեկան համակարգի գործառութային համակարգերի հարմարողական հնարավորություն-ների կողքով:

Անցյալ դարի 90-ական թվականների ճգնաժամային տարիներին ապրելեկերպի նոր պայմաններում ազգաբնակչության կյանքում անընդհատ ավելացող սոցիալ-տնտեսական դժվարություններն ու դրանց հետևանքով առաջացած անհարմարությունները մարդկանց հոգեկան ոլորտում ստեղծում են տագնապի, լարվածության, իրականության և ապագայի նկատմամբ վախի ապրումներ: Հաճախ դրանք արտահայտվում են ուժեղ, տևական

սթրեսների ձևերով, կպչուն վախերի, նևրոզների հոգեվիճակներով (Александровский 2001, Емельянова 2004, Тарабрина 2001):

Ա. Ռեանի (և ուրիշներ) կարծիքով նման դեպքերում օրգանիզմը, հայտնվելով շարունակական փոփոխությունների պայմաններում, հնարավորություն չի ունենում հեշտությամբ ու լիարժեք հարմարվելու առաջացող սթրեսորներին, այդ իսկ պատճառով օգտագործում է նրանում գոյություն ունեցող պահեստային հնարավորությունները: Նոր պայմանների պահանջներին համապատասխան օրգանիզմի հոգեֆիզիոլոգիական համակարգերի գործառութային հնարավորությունների ներգրավումը հավանական խափանումների կանխարգելման ու դրանց դիմակայման նպատակով, գործի են դրվում նրա պահեստային հնարավորությունները (Реан 2006): Չնայած, որ այդպիսի իրավիճակներում երբեմն նկատվում են առանձին համակարգերի (սիրտ-անոթային, գազափոխանակության մարսողական, հենաշարժական և այլն) ընդհանուր հնարավորությունների առավելագույն դրսևորումներ (երբեմն խաթարումների ձևերով) սակայն հենց այդպիսի ցուցանիշներն են, որ միջնորդավորված վկայում են այն մասին, որ օրգանիզմի հոգեֆիզիոլոգիական համակարգերը գործում են իրենց հնարավորությունների սահմանային մակարդակում:

Չնայած փոխակերպվող հասարակությանը բնորոշ փոփոխությունների ընդհանրությանը, ՀՀում հոգեբանական տեսանկյունից այն իրեն բնորոշ առանձնահատկություններով խիստ տարբերվում է մնացած նույնատիպ հասարակություններին վերագրվող առանձնահատկություններով: Նախ, որ ՀՀ-ում սկսած 1987 թ-ից հայտնի պատճառներով հանդես եկան պետության և ժողովրդի համար դեռևս անհասկանալի, բավականին անհայտ բնութագրերով շատ սոցիալ-տնտեսական, քաղաքական, մշակութային ու

բարոյահոգեբանական երևույթներ, դրանց զուգակցվող հիմնական խնդիրներ, որոնք

շուտափույթ լուծում էին պահանջում և երկրորդ' դրանց լուծման ճանապարհների ու փորձված միջոցների բացակայությունն արդեն հասարակության գրեթե բոլոր խավերի մոտ ստեղծում էր լարվածության, համատարած տագնապի, անորոշության ու անվստահության մթնոլորտ, ուր համատարած անհարմարությունների պայմաններում գործող փորձառու ղեկավարներն անգամ ձեռնպահ էին մնում ինքնուրույն որոշումներ կայացնելու, իրենց վրա պատասխանատվություն վերցնելու նախաձեռնությունից: Հասարակության մեջ դիտարկվող այդպիսի վարքագիծը հոգեբանական իմաստով թերևս կարելի է մեկնաբանել: Այդ նշանավոր օրերին մեկը մյուսին շարունակաբար հետևում էին նորանոր սոցիալ-քաղաքական, տնտեսական,

բարոյահոգեբանական անհասկանալի, շատերի համար խորթ երևույթներ: Դրանք իրենց ազդեցության առումով' մինչ այդ անհայտ բնութագրեր ունեցող հզոր սթրեսորներ էին: Համատարած անհարմարությունների ու դեֆիցիտների պատճառով օրգանիզմը դեռևս դրանց չհարմարված' նրա վրա շարունակ ազդում էին ավելի հզորներն ու վտանգավորները (երկրաշարժ, տնտեսական շրջափակում, պատերազմ, քաղաքական ճգնաժամ,

համաշխարհային տնտեսական ճգնաժամ և այլն):

Փոխակերպվող հասարակությունում ապրող մարդկանց դժվարություններից մեկն էլ այն է, որ նրանում ապրող մարդիկ հարկադրաբար գտնվում են մոբիլ, լարված, սպասողական վիճակում: Տևական այդպիսի վիճակը օրգանիզմից բավականին էներգիա է խլում, որն ուղղվում է գոյություն ունեցող պայմաններում նրա համակարգերի գործառութային հարմարմանը, ինչպես նաև օրգանիզմի ընդհանուր հնարավորությունների վերակառուցմանը (Бодров 1995, Куликов 2004):

Օրգանիզմում տեղի ունեցող գործնթացները սովորաբար զուգակցվում են վեգետատիվ ու նյարդային համակարգերի բուռն փոփոխությունների բուռն տեղաշարժերով: Վեգետատիվ նյարդային համակարգության գործունեության մակարդակում' դրանք արտահայտվում են օրգանիզմի ընդհանուր հյուծվածությամբ, ջերմատվությամբ, անքնությամբ, կեցվածքի փոփոխություններով, ընդհանուր շարժունակության կորստով, աշխատունակության անկմամբ և այլն: Այդպիսի փոփոխությունները գրականության մեջ դիտարկվում են որպես

հետվնասվածքային սթրեսային խանգարումներ ՀՎՍԽ (Малкина-Пых 2006, Куликов 2004, Тарабрина 2001):

Ըստ Մալկինա-Պիխի ՀՎՍԽ -ի հիմքում ընկած են անձի անցյալում տեղի ունեցած եղելությունների հուզական ապրումները, որոնք մնացորդային բացասական օջախների ձևերով անժամկետ պահպանվում են մարդու հիշողության մեջ: Դրանք չեն մոռացվում, այլ քողարկված կերպով արտացոլվում են մարդկանց սոցիալ հոգեբանական վարքագծում (Малкина-Пых 2006): Կարծում ենք, որ հենց այդ մեխանիզմով պետք է մեկնաբանել վերջերս ՀՀում մարդկանց մոտ դիտարկված խուճապի, տագնապնի ու վախի այն զանգվածային դրսևորումները, որոնք կապված էին Ճապոնիայում, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի, Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքների հետ: ՀՎՍԽ-ների համատարած ախտանիշով պետք է մեկնաբանել նաև միմյանց նկատմամբ մարդկանց մոտ դիտարկվող անհանդուրժող ականությունը, անտարբերությունը, անձնային մակարդակում'

դյուրագռգռվածու-թյունը, լարված վիճակը: Հոգեկան առողջության, հոգեհիգիենայի առումով, այսպիսի ապրելակերպը նպաստավոր պայման է օրգանական հիվանդությունների, վարքային շեղումների, ընտանեկան հարաբերություններում միջանձնային կոնֆլիկտների ձևավորման համար: Մարդկանց ընդհանուր և հոգեկան առողջության նորմայի և հիվանդագին վիճակների բնութագրերը համաշխարհային առողջապահական կազմակերպության (ՀԱԿ) կողմից սահմանված հստակ ձևակերպումներ ունեն, որոնցում բացակայում են բոլոր տեսակի հիվանդությունները: Նման գնահատականի դեպքում միջավայրի կողմից մարդը ընդունվում է որպես առողջ, հասարակական պարտականությունների մեջ կոմպետենտ, քննադատություն և ինքնաքննադատություն ընդունող, ամեն դրական երևույթների, իրադարձությունների նկատմամբ առողջ հանդուրժողականություն ցուցաբերող: Կատարված հետազոտություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ ՀՀ-ում վերջին տասնամյակներում դիտարկվող մարդկանց հոգեկան ոլորտի ակտիվության դրսևորումները լիարժեքորեն չեն համապատասխանում ՀԱԿ-ի կողմից տրված հոգեկան առողջության բնութագրերին: Դեռ ավելին, դրանք հիմնականում համապատասխանում են առաջադրված կլինիկական բնութարերին (Մկրտումյան 2008: 35):

Փոխակերպվող հասարակությունում ապրելակերպ դարձած սոցիալ-տնտեսական, քաղաքական անկայունությունը մարդկանց համար դառնում է հոգեբանական լարվածության միջավայր: Օրգանիզմում հոգեֆիզիոլոգիական հավասարակշռություն ստեղծելուն ուղղված կենտրոնական նյարդային համակարգի սահմանային մակարդակի հասնող լարվածությունը սկզբնական շրջանում հանգեցնում է նրա պահեստային հնարավորությունների ներգրավմանը, այնուհետև դրանց սպառմանը: ՈԻղեղի համար միջավայրի անընդհատ փոփոխվող

պայմաններում ճշգրիտ որոշումներ կայացնելու, ինչպես նաև դրանց ընթացքի վերահարմարմանն ուղղված լարվածությունը դառնում է մշտապես պահպանվող վիճակ: Այն համապատասխանում է հոգեֆիզիոլոգիական ապահարմարման բոլոր բնութագրերին:

Ինչպես ցույց են տալիս փորձն ու դիտարկումները գոյություն ունեցող դժվարությունների պայմաններում սովորաբար մարդիկ դառնում են հաշվենկատ, չշփվող, ինքնամփոփ, ընկճված ու անհանդուրժող: Գոյության կռվում «մարզավիճակում» գտնվելու համար նրանցից

պահանջվում է բավականին մեծ ջանքեր, ֆիզիկական էներգիա, հոգեկան կայունություն և հուսալիություն, առաջացող բացասական հոգեվիճակների կառավարման հմտություններ ինչպես նաև ինքնատիրապետում: Ստեղծված պայմաններում ժամանակի ընթացքում շատերը դառնում են կոմֆորմիստ, կեղծավոր ու խարդախ, քծնող ու ամեն ինչին ընտելացող: Դրանց մի մասը հասարակության մեջ գտնում են իրենց ուզած տեղը: Շատերը իրենց թույլ չտալով անցնել սեփական սկզբունքների վրայով, կամ չկարողանալով վերափոխվել հասարակության նոր պահանջներին համապատասխան, հայտնվում են անկարողների, մերժվածների,

ֆրուստրացվածների շարքերում (Раен, Кудашев, Баранов 2006):

Դրա վտանգավորությունը թերևս կայանում է նրանում, որ հաճախ այդպիսի մարդիկ ակամա հայտնվում են աղքատեւթյան մեջ, երբեմն հայտնվում հանցագործ խմբավորումներում, աղանդավորների շարքերում, երբեմն ընդդիմադիր ուժերի բանակում, որոնք ոչ թե քաղաքական հայացքների համար, այլ նրա, որ նրանք դեմ են ամեն ինչի: Այս մեխանիզմով է բացատրվում նաև արտագաղթի ու արտագնա աշխատանքի մեկնողների վարքագիծը, որի հիմքում ընկած է իրականությունից փախուստի հոգեբանական պաշտպանական մեխանիզմը: Այսպիսի մարդիկ սովորաբար աչքի են ընկնում իրենց անվստահությամբ, ցածր ինքնագնահատականով, իներտությամբ ու ամեն ինչի նկատմամբ անտարբերությամբ: Չկայացված լինելով, նրանք կորցնում են իրենց հասարակական նախաձեռնողությունն ու սեփական ուժերի նկատմամբ վստահությունը: Այս երևույթի համատարած բնույթը հասարակությունը դարձնում է անդեմ, ամորֆ, ֆրուստրացված մարդկանց զանգվածների հավաքածու, որը մեր երկրի աշխարհաքաղաքական տնտեսական ռազմաքաղաքական զարգացումների պայմաններում բավականին լուրջ վտանգ է իրենից ներկայացնում: Վտանգների ու սպառնալիքների առումով, նշված երևույթները թերևս բոլորը չեն: Դրանք միայն լողացող սառցաբեկորի վերին մասն են կազմում:

ՀՀ-ը իր աշխարհագրական դիրքով գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, շրջապատված է առանձնապես ոչ բարեկամ երկրներով, չունի բաց ճանապարհներ դեպի ծով և հարևան երկրներ, որը մշտապես շահագործվում է մեզ շրջապատող երկրների կողմից: Մյուս կողմից' ահագնացող արտագաղթն էապես սպառնում է երկրի կարող ուժերին, դեմոգրաֆիական աճին, տնտեսական, մշակութային, գիտական, մասնագիտական ներուժի զարգացումներին, որի պատճառով հասարակությունը դանդաղ կերպով զրկվում է որակյալ բանվորներից, մտավորականներից, արվեստագետներից: Աշխատող ուժերի սակավության,կամ դրանց

բացակայության պատճառով հանրապետության գյուղատնտեսական հողերն ու ցանքատարածքները ամայանում են, այգիները' չորանում, աստիճանաբար հետաճ է ապրում անասնապահությունը, վերանում են արհեստները: Մի հանգամանք ևս' պատերազմի հետևանքով ականապատված սահմանամերձ հողատարածքները մնում են անմշակ, իսկ շատ տարածքներ էլ չեն մշակվում մշտապես թշնամու նշանառուների ու հրանոթային կրակոցների պատճառով, հավանական պատերազմի ժամառժամ վերսկսվելու պատճառով:

Հանրապետությունում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որտեղ գոյատևման և նորմալ կենսագործունեության պահանջը բավարար չէ բոլորի համար: Առաջացել է ծայրաստիճան հարուստների և աղքատների մի հասարակկություն, որտեղ մարդկանց միջև գոյություն ունի արժեհամակարգի, ապրելակերպի վերաբերյալ պատկերացումների մեծ անջրպետ: Հասարակ մարդիկ ամենուր հանդիպում են վատ պաշտոնյաների, հարկահավաքների կողմից իրականացվող անօրինականությունների, չարաշահումների: Ամենուր գործում է

օրինականություն դարձած անօրինականությունը, որը սոցիալապես անպաշտպան մարդկանց մոտ իրականության, վաղվա օրվա նկատմամբ արհեստական դժգոհություն առաջացնում է առաջացնում պետության, կառավարության ու նախագահի հանդեպ:

Պակաս վտանգ ու սպառնալիք չի հանդիսանում հեռուստատեսությունից հեղեղվող ցածրաճաշակ հաղորդումները, որոնք ավելի շատ վնասում են երեխաների ու պատանիների արժեհամակարգը, տուրք տալով օտար ու խորթ մշակույթի, ապրելակերպի ու վարքային դրսևորումների ընդօրինակման: Հասարակության ներսում բավականին լուրջ վտանգ է հանրապետություն մուտք գործած աղանդների, կասկածելի նպատակներ հետապնդող կրոնական կազմակերպությունների ներկայությունը, որոնք իրենց կործանարար

ազդեցությամբ ծանրացել են հատկապես երիտասարդ սերնդի գիտակցության, արժեքային կողմնորոշիչների ձևավորման գործընթացի վրա: Հասարակության ներսում գոյություն ունեցող բազմաթիվ գայթակղիչ երևույթներ ապակողմնորոշում են դեռևս չձևավորված պատանիներին ու երիտասարդներին: Թվում է, թե անկախության համար բազմադարյան պայքարում կորուստներից ու զրկանքներից հետո վերածնված հայրենիքում ամեն ոք իրեն պետք է զգա

լիարժեք քաղաքացի ու հպարտությամբ կրի նրա բարգավաճման պատասխանատվության ու պարտքի զգացումը, երկրում ապրելու պատիվը: Սակայն, հատկապես երիտասարդների շրջանում տիրում է կոսմոպոպոլիտիզմի, օտարամոլության ու օտար մշակույթի նկատմամբ հակվածությունը, օտար երկրներում ապրելու ձգտումը, դրանցում մասնագիտական ու անձնային ինքնահաստատումը:

Մի կարևոր հանգամանք ևս, բանակային ծառայությունը յուրաքանչյուր երկրի երիտասարդության համար պետք է հանդիսանա սեփական երկրի ժողովրդի նկատմամբ սիրո, նվիրվածության դրսևորում: Սակայն հայաստանաբնակ երիտասարդներից շատերի մոտ նկատվում է բանակային ծառայության նկատմամբ նույնիսկ հակակրանք: Այսպիսի

վերաբերմունքի ձևավորման գործում մեծ մասնակցություն ունեն ապակողմնորոշիչ դեր խաղացող կրոնական կազմակերպությունները, թաղային, բակային հեղինակություններն ու դպրոցական համակարգում գոյություն ունեցող թերությունները: Այդպիսի երիտասարդները հայտնվելով բանակի շարքերում, չունենալով զինծառայության անհրաժեշտ ֆիզիկական, բարոյահոգեբանական նախնական պատրաստվածություն, ծառայության նկատմամբ դրական շարժառիթներ ու կայուն դիրքորոշում, ընդունակ չեն կրել բանակային կյանքի զրկանքներն ու դժվարությունները, հույժ կարևորություն հանդիսացող խիստ կարգապահությունը: Այսպիսի անպատասխանատու վերաբերմունքն ու ծառայության նկատմամբ ցածր շարժառիթների տեր պատանիները հայտնվելով բանակում, դրանում գոյություն ունեցող պահանջների, մարտական պատրաստության գործընթացի համար դառնում են խոտան: Դեռ ավելին, սպայական անձնակազմի համար ստեղծում են կրկնակի դժվարություններ, որը անդրադառնում է ջոկի, վաշտի, գնդի մարտական պատրաստության ընդհանուր գործընթացի որակի վրա:

ՀՀ-յան փոխակերպվող հասարակության առանձնահատկություններից մեկն էլ հանդիսանում է իրականության փոփոխվող պայմանների, հավանական սպառնալիքների (ահաբեկչական գործողություններ, սահմանի զինված ընդհարումներ, հավանական երկրաշարժեր, սողանքներ, տնտեսական ճգնաժամեր և այլն) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների բացակայությունը, կամ դրանց աղավաղված լինելը: Տեղեկատվական պակասը ըստ Վ. Պ. Սիմոնովի հանդիսանում է հասարակության մեջ շշուկների, տագնապի ու խուճապի առաջացման ու տարածման պատճառ: Տեղեկատվական դեֆիցիտը, ըստ հեղինակի, առաջացնում է բացասական հույզերի առաջացման զանգվածային երևույթներ, որը տարածվում է շատ արագ և ընդգրկում կենտրոնական քաղաքներից մինչև գյուղերը, բանակն ու երկրի սահմանները (Симонов 1970):

Սոցիալական լարվածության, սթրեսածին գործոնների առկայության պայմաններում լուրջ սպառնալիք է հանդիսանում նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքները, դրանց վերաբերյալ տեղեկատվական վակումը: Սոցիալ-

տնտեսական դժվարությունների ազդեցությունը տեղեկատվական դատարկությունը, դրան զուգակցվող խուճապային տրամադրությունները: Մարդկանց բացասական հոգեվիճակների բազմազանությունը, համատարած գործազրկությունն ու աղքատությունը, պատերազմի վերսկսման հավանականությունը, մշակութային սովն ու հոգևոր արժեքների կորստյան վտանգը շատերին դարձնում են անհույս ու անհեռանկար իրականության մեջ ապրող մարդկանց, որոնց համար գերակա խնդիր է դառնում միայն գոյատևման պահանջմունքը: Սովորաբար այսպիսի պայմաններում առաջնային պլան են մղվում նյութական արժեքները, օրվա գոյատևման պահանջը: Այս ամենը մարդկանց դարձնում է նյութապաշտ, եսամոլ: Ժամանակի ընթացքում աստիճանաբար վերանում են միմյանց նկատմամբ նախկինում ունեցած հուզական կապերը, ապրումակցումն ու հարգանքի, բարեկամական զգացմունքները: Մարդկանց մոտ հետզհետե ներմուծվում են կոնֆորմիստական, հաշտվողական ու իներցիոն վարքագծեր: Մարդիկ միմյանց ու շուրջը տեղի ունեցող երևույթների նկատմամբ դառնում են անտարբեր ու խորթ: Հասարակությունը վերածվում է միմյանց նկատմամբ չեզոք, հաճախ

թշնամական վերաբերմունքով լցված միայնակ մարդկանց հանրույթի: Այսպիսով'

փոխակերպվող հասարակությունը իր սոցիալ-հոգեբանական բնութագրերով, նրանում գոյություն ունեցող կյանքի դժվար պայմաններով անբարենպաստ սոցիալ-հոգեբանական միջավայր է: Նրանում տեղի ունեցող անբարենպաստ տեղաշարժերն ու բացասական փոփոխությունները նպաստավոր պայմաններ են ստեղծում անձի օրգանիզմի հոգեֆիզիոլոգիական համակարգերի գործառութային ապահարմարմանը: Հոգեբանական

ապահարմարման իրենց զանգվածային բնույթով, օրգանիզմում տեղի ունեցող օրգանական և գործառնական տեղաշարժերով անծանոթ ու խորթ սոցիալ-հոգեբանական, տնտեսական, քաղաքական փոփոխությունները ուղղակիորեն անդրադառնում են ազգաբնակչության բոլոր շերտերի ընդհանուր և հոգեկան առողջության վրա, դրանով վտանգում անձի հոգեբանական անվտանգության պահպանման գործընթացը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մկրտումյան, Մ. Պ. (2008). Արտակարգ իրավիճակների հոգեբանության կանխարգելման և վերականգնողական հիմնախնդիրները,

Երևան:

Александровский, Ю. А. (2001). Психические расстройства во время и после чрезвычайных ситуаций. М.: ПИТЕР.

Бодров, В. А. (1995). Психологический стресс: развитие учения и современное состояние проблемы. М.: Инст. псих-гии. РАН.

Емельянова, Е. В. (2004). Кризис в созависимых отношениях. Принципы и алгоритмы консультирования. СПб.: Речь.

Ильин, Е. П. (2000). Психология воли. СПб – Москва: Питер.

Малкина-Пых, И. Г. (2006). Экстремальные ситуации. М.:ЭКСМО.

Куликов, Л. В. (2004). Психогигиена личности. Вопросы психологической устойчивости и психопрофилактики: Учебное пособие. СПб.: Питер.

Симонов, П.В. (1970). Теория отражения и психофизиология эмоций. М.

Тарабрина, Н.В. (2001). Практикум по психологии посттравматического стресса.

СПб.: ПИТЕР.

Раен, А.А., Кудашев, А.Р. & Баранов, А.А. (2006). Психология адаптации личности. СПб.:Прайм- Еврознак.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.