Научная статья на тему '«Սեվրի սինդրոմը» որպես Թուրքիայի ազգային անվտանգության դիսկուրսի բաղկացուցիչ'

«Սեվրի սինդրոմը» որպես Թուրքիայի ազգային անվտանգության դիսկուրսի բաղկացուցիչ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
212
39
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Լեռն Հովսեփյան

Թուրքիայի քեմալական հետազոտությունների կենտրոնի (ADD) տնօրեն Թ.Չոլաշանը 2011թ. ապրիլին Թուրքիայի Բիլեջիք նահանգում կազմակերպված մի միջոցառման ժամանակ ունեցած ելույթում թուրքական հանրությանը կոչ է արել պատրաստվել «երկրորդ ազատագրական պատերազմին»` երկիրը վերահաս վտանգից` տարածքային մասնատումից փրկելու համար: Զուգահեռներ անցկացնելով պատմական անցյալի հետ` ներկա ժամանակաշրջանը նա նմանեցրել է Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանի հետ`ահազանգելով թուրքական պետության մասնատման ու տրոհման մասին:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье представлены происходящие в общественно-политических, научных и аналитических кругах Турции обсуждения относительно стоящих перед данной страной вызовов, которые видятся сквозь призму различных фобий. Эти фобии в основном связаны с недоверием и сомнением турецкой стороны относительно внешнеполитической окружающей среды. В этом же контексте были активизированы обсуждения в различных кругах о возможном распаде Турции и о наличии инициатив внешних сил относительно осуществления подобных сценариев.

Текст научной работы на тему ««Սեվրի սինդրոմը» որպես Թուրքիայի ազգային անվտանգության դիսկուրսի բաղկացուցիչ»

«ՍԵՎՐԻ ՍԻՆԴՐՈՄԸ» ՈՐՊԵՍ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԻՍԿՈՒՐՍԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ

Լեռն Հովսեփյան՛

Թուրքիայի քեմալական հետազոտությունների կենտրոնի (ADD տնօրեն Թ.Չոլաշանը 2011թ. ապրիլին Թուրքիայի Բիլեջիք նահանգում կազմակերպված մի միջոցառման ժամանակ ունեցած ելույթում թուրքական հանրությանը կոչ է արել պատրաստվել «երկրորդ ազատագրական պատերազմին»' երկիրը վերահաս վտանգից' տարածքային մասնատումից փրկելու համար: Զուգահեռներ անցկացնելով պատմական անցյալի հետ' ներկա ժամանակաշրջանը նա նմանեցրել է Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանի հետ' ահազանգելով թուրքական պետության մասնատման ու տրոհման մասին: Ըստ նրա' Թուրքիան կանգնած է Հայկական հարցի ու քրդական խնդրի առջև, և թուրքական պետությունը գնում է դեպի տարածքային մասնատում, ուստի պետք է սկսել նոր ազատագրական պատերազմ* 1:

Այս ելույթին հարկ չէր լինի անդրադառնալ, եթե այն կրեր եզակի կամ մասնավոր բնույթ և չարտացոլեր թուրքական հանրային ու նաև քաղաքական գիտակցության տարրեր: Նման ընկալումներն ու աշխարհայացքը Թուրքիա-յում բավական տարածված բնույթ են կրում' որոշ դեպքերում վերածվելով «հասարակական-քաղաքական պարանոյա»-ի: Նմանատիպ բովանդակության ելույթներն ու հայտարարությունները նորություն չեն Թուրքիայի հասարակական-քաղաքական, գիտավերլուծական քննարկումներում ու հրապարակումներում, ուստի կփորձենք դիտարկել ներթուրքական միջավայրում նման դիսկուրսի միտումներն ու հարցադրումները:

Թուրքիայի հասարակական-քաղաքական, գիտական ու վերլուծական շրջանակներում ընթանում են երկրի առջև կանգնած մարտահրավերների, պետության հետագա տեսլականի մասին քննարկումներ, որոնց շրջանակում դրսևորվում են թուրքական հասարակության ու քաղաքական որոշ շրջանակների ֆոբիատիկ ընկալումները: Դրանք կապված են հիմնականում Թուրքիայի տեսլականի ու արտաքին միջավայրի նկատմամբ հասարակական-քաղա-

* Թուրքագետ, անկախ փորձագետ:

1 ^ola^an'dan 'sava^a hazirlarnn' £agrisi,

http://www.haber7.com/haber/20110404/Colasandan-savasa-hazirlanin-cagrisi.php

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Լ .Հովսեփյան

քական անվստահության ու կասկածամտության երևույթի հետ: Այս համատեքստում ակտիվացել են քննարկումները Թուրքիայի հնարավոր մասնատման, պետության քայքայման ու արտաքին ուժերի կողմից նման նախաձեռնությունների առկայության մասին: Այդ երևույթը կարելի է անվանել «Սևրա-ֆոբիա» կամ «Սևրի սինդրոմ»: Այսպիսի քննարկումները թուրքական պետական ու հասարակական մակարդակներում առկա բազում խնդիրների համալիր ընկալման արդյունք են, որոնք իրենց հերթին ծնում են մտավախությունների ու ֆոբիաների վրա հիմնված վախեր:

Թուրքական պետության տարածքային մասնատման կամ հնարավոր տրոհման մասին քննարկումներն ունեն երկու կողմ' ներքին և արտաքին: Առաջինը վերաբերում է ներքին պայմաններից բխող, ճգնաժամային զարգացումներով պայմանավորված այնպիսի իրադարձություններին, ինչպիսիք են քրդական հիմնախնդիրը, աշխարհիկ-իսլամ հակադրությունը, ինքնության ճգնաժամը: Երկրորդ կողմն առնչվում է արտաքին ուժերին, որոնց քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, որը չի համընկնում թուրքական շահերին, ընկալվում է որպես դավադրություն պետության նկատմամբ: Լայն տարածում են գտնում այսպես ասած «դավադիր տեսությունները (conspiracy theories»), որոնցով հաճախ Թուրքիայում մեկնաբանվում և բացատրվում են թե ներքին, թե արտաքին քաղաքական հիմնախնդիրները:

Նման ընկալումները կրում են ինչպես քրդական խնդրի և քրդական պետության հնարավոր ստեղծման, այնպես էլ Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ազդեցությունը1: Կարող ենք ասել, որ մասնատման ախտանիշը կամ սևրաֆոբիան ունի հիմնականում քրդական ու հայկական ուղղվածություն: Չնայած այդ երևույթը շատ դեպքերում առաջին հերթին ասոցիացվում է այս խնդիրների հետ, սակայն այն ունի ավելի խորքային բնույթ, ինչը կապվում է արտաքին դերակատարների կողմից վարվող քաղաքականության հետ:

Սևրաֆոբիայի երևույթն առնչվում է այդ երկրի անվտանգության մշակույթին (security culture), ավելի ճիշտ այդ մշակույթի տարրերից մեկն է: Դեռ Սառը պատերազմի ընթացքում Թուրքիայի ավանդական (traditional) անվտանգության մշակույթը, որն արմատավորված էր թուրքական ինքնության մեջ, համարվում էր որպես Արևմտյան, հոմոգեն և աշխարհիկ, որին բնորոշ էին աշխարհագրական դետերմինիզմը (geographical determinism), Սևրի սինդ-

1 Ժամանակակից քննարկումների ու աշխարհընկալման վրա իրենց մեծ ազդեցությունն են պահպանում Թուրքիայի պատմական անցյալի այն իրադարձությունները, որոնք մինչև օրս իշխում են հասարակական-քաղաքական շրջանակների աշխարհընկալման վրա: Խոսքը վերաբերում է առաջին հերթին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանն ու հայրենազրկմանը, 1916թ. Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից Օսմանյան Թուրքիայի տարածքային մասնատման գաղտնի պայմանագրին (Սայքս-Պիկո), 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի դաշնագրին ու նույն թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնի կողմից ստորագրված իրավարար վճռին:

37

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

րոմը և տարբեր տեսակի վախերը, ինչպես, օրինակ, տարածքային կորուստը, մեկուսացումը, շրջափակումը և այլն1:

Թուրքիայում ֆոբիաների վրա հիմնված աշխարհընկալումն ու պատկերացումները, ցանկացած օտարի նկատմամբ վախի դրսևորումներն ինչ-որ կերպ կապված են նաև ինքնության ճգնաժամի (identity crisis) հետ: Թուրքիայում առկա է և ազգային ինքնության (national identity), և պետական ինքնության (state identity) ճգնաժամ: Չկարողանալով հաստատել ինքնության իրենց սահմանումը և գտնվելով անընդհատ փնտրտուքների մեջ' անում են հասա-րակական-քաղաքական այնպիսի հիմնավորումներ, սահմանում այնպիսի մոտեցումներ, որոնք առաջացնում են դրանց սուր հակամարտությունը: Ներքին, ազգային ինքնության խնդիրն առաջին հերթին վերաբերում է այդ երկրի էթնիկ-ժողովրդագրական իրավիճակին, մտածելակերպին ու արժեքային համակարգին, որտեղ էլ առաջանում են հակասություններ ու բախումներ, ինչպես, օրինակ' ազգային պետություն, միատարր պետություն-բազմէթնիկ, դաշնային պետություն, պահպանողականություն-առաջադիմականություն, աշխարհիկություն-իսլամ-հետադիմականություն, արևմտականացում-ավան-դապաշտություն հակամարտությունները: Ինչ վերաբերում է պետական ինքնությանը, ապա Թուրքիան մինչև օրս ցանկանում է հաստատել իր տեղն աշխարհի թե քաղաքակրթական, թե մշակութային «քարտեզի» վրա: Հատկապես 1990-ականներից վերսկսված այդ գործընթացը դեռևս որոնողական փուլում է, և փորձ է արվում ինչ-որ կերպ ընդունել այն նպատակահարմար մոդելը, որն ինչ-որ կերպ համահունչ կլինի երկրի անվտանգության շահերին: Որոշ մասնագետներ այդ «չհաստատված ինքնության» մեջ տեսնում են որոշ ռիսկեր, որոնք որոշ չափով կկանխորոշեն թե այդ երկրի ներքաղաքական, թե արտաքին քաղաքական հետագա զարգացումներն ու գործընթացները: Թուրք հետազոտող Բ.Դեմիրթաշն իր ուսումնասիրության մեջ խոսելով Թուրքիայի «մշակութային անորոշության» մասին' նկատել է, որ «թուրքերը մշակութային առումով Եվրոպայի ճանապարհին են' չնայած չեն հասել իրենց նպատակին, բայց այլևս արևելյան չեն: Մի խոսքով' նրանք գտնվում են հատուկ' փոխակերպման փուլում» [1, p. 34]: Այստեղ առավել բնորոշը Թուրքիայի համար, կարծում ենք, «մշակութային անորոշության» հասկացությունն է, որին էլ կավելացնեինք նաև «քաղաքակրթական անորոշություն» եզրույթը: Իսկ

ռ

քաղաքական, ինչո ւ չէ, նաև քաղաքակրթական առումով Թուրքիան փորձում է հաշտվել Արևմուտքի մասը դառնալու իր պատմական ձախողման հետ' փորձելով քննարկման դնել Արևմուտքի ու Արևելքի միջև «քաղաքակրթական կամուրջ» լինելու իր նոր դերակատարությունը [2, p. 21]:

1 Paula Sandrin, Turkey’s Competing Security Cultures and Their Impact on Foreign Policy,

http://changingturkey.com/2010/05/09/turkey%E2%80%99s-competing-security-cultures-and-their-impact-on-foreign-policy/, May 9, 2010.

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Լ .Հովսեփյան

Թուրք մեկնաբան և հրապարակախոս Բ.Յինանչի խոսքերով Թուրքիայում սերունդները մեծացել են այն բարդույթներով, որ արևմտյան տերությունները երբեք չեն հրաժարվել Թուրքիան քրդական, հունական ու հայկական տարածքների բաժանելու գաղափարից, և այդ ընկալումն առկա է և քաղաքական, և հասարակական մակարդակներում1: Առավել բնորոշ էին թուրք մտավորական, գրող Է.Շաֆաքի այն խոսքերը, թե Թուրքիայում բոլորը մեծացել են «Սևրի սինդրոմի» պայմաններում, թե երկիրը «շրջապատված է երեք ծովերով ու չորս թշնամիներով», և այդ հոգեբանական ճնշումը կրում էր շարունակական բնույթ: Իսկ լրագրող Մ.Աքյոլը Star թերթում հրապարակած իր հոդվածում նշում է, որ յուրաքանչյուր թուրք ապրում է Սևրի որպես ազգային վախի, ստվերի տակ, քնում և արթնանում այդ վախով1 2: Թուրք վերլուծաբան Ս.Լաչիների համոզմամբ' Հայկական հարցը որոշ շրջանակների կողմից դիտարկվել և կիրառվել է որպես միջոց Թուրքիան Արևմուտքից կամ այլ երկր-ներից մեկուսացնելու համար: Թուրքական ազգայնականների կողմից գիտակցաբար Թուրքիայում շարունակաբար սերմանվել է Սևրի և տարածքային մասնատման սպառնալիքի վախը3:

Զինվորական շրջանակներում ևս առկա են արտաքին ուժերի' թուրքական պետությունը մասնատելու մտադրության մասին խոսակցությունները: Այս համատեքստում խիստ բնորոշ էին 2007թ. Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ (1990-1994թթ.) Դ.Գյուրեշի այն խոսքերը, թե «Թուրքիայի համար առկա է մասնատման վտանգը, ինչը ցանկանում են թե ԱՄՆ-ը, թե Եվրամիությունը: Նրանց նպատակը Թուրքիայի փոքրացումն է4: Մի շարք թուրք բարձրաստիճան զինվորականների հրապարակումներում Թուրքիայի նկատմամբ առկա սպառնալիքներն ամբողջացվում էին տարածքային մասնատման ու տարածքների կորստի վախի մեջ: Թուրք գեներալ Ն.Շենօղլուն համարում էր, որ Թուրքիան աշխարհում ունի ամենաշատ արտաքին թշնամիները, որոնց ցանկությունը Թուրքիայից «վրեժխնդրությունն» է, իսկ գեներալ Դ.Բայազիտը (1992-1995թթ. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար) նշում էր, որ արտաքին ուժերը տարածաշրջանում ուժեղ ու հզոր Թուրքիայի գոյությունը շատ դեպքերում ընկալում են որպես մարտահրավեր և որդեգրել են քրդական պետություն ստեղծելու

1 Bargrn Yinang, Obama’s choice as envoy to Ankara: Is Ricciardone a friend of Turkey?, Hurriyet Daily News, 18.08.2010.

2 Mustafa Akyol, Turk irkgilarmm inandigi yalanlar- III, Star, 28.09.2009.

3 Sedat Laginer, Ermeni sorunu, diaspora ve Turk diy politikasi, Ermeni iddialari Turkiye’nin dunya ile iliykilerini nasil etkiliyor?, USAK, 2008, s. 579.

4 Gurey Hakkari bir gun Barzani nin olursa, http://www.haber7.com, 04.11.2007; ABD-AB, Turkiye’nin bolunmesini

istiyor, Milliyet, 04.11.2007.

39

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

գաղտնի քաղաքականություն1:

Ազգային անվտանգություն հասկացությունը Թուրքիայում վերաբերում էր պետական ինքնավարության և տարածքային ամբողջականության ու ազգային ամբողջականության վտանգներին դիմակայելուն, ազգային արժեքների պահպանմանը: Ավանդաբար անվտանգությունը Թուրքիայում սահմանվել է ռազմական դիրքերից և ունեցել է «ռազմակենտրոն» մոտեցում: Զինվորական էլիտայի կողմից էր իրականացվում անվտանգության քաղաքականությունը, իսկ քաղաքացիական իշխանություններն ուղղակի ստիպված էին ընդունել զինվորականության հաստատած «օրակարգը»: Իսկ «Սևրի սինդրոմի»' որպես անվտանգության դիսկուրսի բաղադրիչի, առկայությունն ու շրջանառությունը պայմանավորված էր մեծ մասամբ նաև զինվորական իշխանությունների «օրակարգային սահմանումով»: Ազգությամբ թուրք Ֆ.Գյոչեքն (ԱՄՆ Միչիգա-նի համալսարան), ուսումնասիրելով «Սևրի սինդրոմի» առկայությունն ու կենսունակության պատճառները, նկատում է. «Հանրապետական էլիտան ու առաջին հերթին զինվորականներն ազգային պետության ստեղծման նպատակով զարգացրին այդ գաղափարը, իսկ հետագայում այն վերափոխեցին ազգային անվտանգության պարադիգմի»1 2:

Ըստ թուրք հետազոտող Փ.Բիլգինի' թուրքական զինվորականության անվտանգության ընկալումներն ավանդաբար հիմնվել են տարածքների կորստի ու երկրի լքվածության վախի վրա, իսկ նման ընկալումներն ավելի ցայտուն դարձան հատկապես Սառը պատերազմի ավարտից հետո [3, p. 185]:

Ինչպես իրավացիորեն նկատում է դանիացի արևելագետ Դ.Յունգը,, չնայած Լոզանի պայմանագիրը չեղյալ հայտարարեց Սևրի պայմանագիրը և ճանաչեց թուրքական հանրապետության ինքնիշխանությունը, այնուամենայնիվ, Սևրի փորձառությունը չմոռացվեց քեմալիստական էլիտայի կողմից: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր առասպելաբանությունն ու ժամանակակից քաղաքական մշակույթն արդյունք են ներքին ու արտաքին թշնամիների դեմ անընդհատ պայքարի, դավադիր տեսությունների, որոնք դարձան հանրապետական էլիտայի սոցիալական հաբիթուսի բաղկացուցիչ մասը: Ավելի պարզ' Թուրքիայի ռազմական բյուրոկրատիայի ընկալումներով պետությունը գտնվում է մշտական վտանգի մեջ3։

Իզմիրի համալսարանի դասախոս, փորձագետ Զ.Յորուքը Սևրի պայմանագիրը որակել է որպես պատմական սարսափ: Ըստ նրա թեև այն չի վավերացվել, այդուհանդերձ, սպառնալիք է ներկայացնում Թուրքիայի համար, և

1 Mustafa Akyol, Turk lrk^larinin inandigi yalanlar- III, Star, 28.09.2009.

2 Sevr Sendromu' nedir ve neden azar?, Zaman, 07.07.2009.

3 Dietrich Jung, Turkey at the Crossroads,

http://www.diis.dk/graphics/COPRI_publications/COPRI_publications/publications/16-1999.do, p. 31-32.

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Լ .Հովսեփյան

այդ մասին պարբերաբար հիշեցնում են1:

Թուրք հետազոտող Ի.Դաղը թուրքական անգլիալեզու Today’s Zaman պարբերականում հրապարակած իր հոդվածում իրավացիորեն նկատում է, որ նեոքեմալականները կասկածանքով են վերաբերվում ցանկացած օտարի, արտաքին ուժերի նկատմամբ, և նրանց շրջանում տիրում են դավադիր տեսությունների վրա հիմնված նախապաշարումները, ըստ որոնց Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը ամեն ինչ անում են Սևրի պայմանագիրը վերակենդանացնելու ուղղությամբ: Հյուսիսային Իրաքում քրդական էթնիկ ինքնության զարգացումն ու պետական կազմավորումը ԱՄՆ հովանու ներքո նրանց կողմից դիտվում է որպես էթնիկ սկզբունքով Թուրքիայի մասնատման «նախաբան»1 2: Նաև այստեղ է ի հայտ գալիս հակասականությունը: Այն, որ Թուրքիայի արևմտականացման-արդիականացման ու եվրոպական ինտեգրման ուղեգիծն ավանդաբար առաջադրվել ու պաշտպանվել է քեմալիստական ուժերի, այդ թվում նաև զինվորականության կողմից, այժմ նույն այդ ուժերի շրջանում էլ դրսևորվում են հակաարևմտյան տրամադրությունների նրբերանգները:

2007թ. թուրքական պարբերականներից մեկում հրապարակվեց «Ինչու են թուրքերն այդքան շատ սիրում դավադրության տեսությունները» վերտառությամբ հոդվածը, որտեղ հեղինակը նույնպես նկատում է, որ Թուրքիայում համատարած «ժողովրդականություն» են վայելում դավադիր տեսությունները (conspiracy theories), շատերը, այդ թվում նաև քաղաքական գործիչները, հավատում են, որ արտաքին ուժերի կողմից երկրի նկատմամբ դավադրություն է իրագործվում, որի նպատակը Թուրքիայի թուլացումն ու մասնատումն է: Ըստ հոդվածագրի' դրա ակունքները գտնվում են պատմության մեջ, քանի որ Օսմանյան կայսրությունն իր վերջին տարիներին ճաշակեց պարտություններ, ի վերջո մասնատվեց, ստորագրվեց Սևրի դաշնագիրը և այլ նման բաներ: Եվ բոլորի մեջ առկա է այն կարծրատիպը, որ արտաքին ուժերն իրենց գաղտնի օրակարգում պահում և բանեցնում են թուրքական պետության մասնատման իրենց գաղտնի ծրագիրը, որը կարող է դառնալ հենց Սևրը: Ըստ հեղինակի' նման վախերն ու կարծրատիպերի առկայությունը պայմանավորված են պետական գաղափարաբանությամբ: «Բանն այն է, որ հանրապետության սկզբնական տարիներից ի վեր քաղաքացիների ուղեղներում դրոշմվել է Սևրի հիշողությունը: Կրթական համակարգը և պետական քարոզչությունը մեզ անընդհատ ասել են, որ երկիրը շրջապատված է թշնամիներով, որոնք չեն ցանկանում, որ երկիրը զարգանա, լինի ապահով ու բարգավաճ»,- նշում է հեղինակը3:

1 Թուրք փորձագետ. Սևրի պայմանագիրը սպառնալիք է Թուրքիայի համար, http://news.am/arm/print/29824.html, 04.09.2010.

2 Ihsan Dagi, Understanding anti-Americanism in Turkey, Today’s Zaman, 02 July 2007.

3 Mustafa Akyol, Why Turks Love Conspiracy Theories (I), Turkish Daily News, 15.12.2007.

41

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում Թուրքիայում ընթացող քննարկումներում հաճախ կատարվում էին հարցադրումներ, որոնք վերաբերում էին Թուրքիայի տարածքային ամբողջականության խնդիրներին, Հայաստանի կողմից տարածքային պահանջների ներկայացման հնարավորությանը կամ Թուրքիայի կողմից Հայաստանին դրանից պաշտոնապես հրաժարվելու պայման ներկայացնելու անհրաժեշտությանը: Հաճախ Թուրքիայում հայկական թեմատիկայի շատ հարցեր առաջին հերթին մեկնաբանվում են «Սևրաֆոբիայի» տեսանկյունից' առաջին պլան մղելով տարածքային խնդիրներն ու Թուրքիայի մարտահրավերները: Հենց այդ համատեքստում կարելի է դիտարկել թուրքական «Անհիմն ցեղասպանության պնդումների դեմ պայքարի միության» ղեկավար Սավաշ Էգիլմեզի այն հայտարարությունը, թե «հայերը փորձում են մշտապես գիտական, քաղաքական ու հասարակական օրակարգում պահել Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջների հարցը, Անատոլիայի արևելյան շրջաններից մինչև Ադանա ձգվող տարածքներին տիրանալ, և այդ ուղղությամբ սկսել են Թուրքիայի քաղաքացիություն ձեռք բերելու համար միջոցներ ձեռնարկել»: Ըստ նրա դա Հայաստանի ու Սփյուռքի ռազմավարության առանցքային կետերից մեկն է, որի համար որպես միջոց օգտագործվում է նաև ՔԲԿ-ն1: 2009թ. հոկտեմբերի 22-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունները թուրքական խորհրդարանում ներկայացնելու ժամանակ Թուրքիայի արտ-գործնախարար Ա.Դավութօղլուն անդրադարձել է նաև տարածքային պահանջների խնդրին' նշելով, որ «Հայաստանը կամ էլ որևէ այլ երկիր չի հանդգնի տարածքային կամ հողային պահանջներ ներկայացնել Թուրքիային»1 2: Տարածքային պահանջատիրության հարցը, ամենայն հավանականությամբ, քննարկման առարկա է դարձել նաև քաղաքական հարթությունում, ինչի հետ կապված էլ խորհրդարանում նման հայտարարություն է հնչել Թուրքիայի արտգործնախարարի կողմից: Իրականում թուրքական քաղաքական որոշ շրջանակներում տարածքային պահանջատիրության հարցի քննարկումները մեծ մասամբ կապված են վախի սինդրոմի հետ, որն ամփոփվում է ընդհանրապես թուրքական պետության դեմ իրագործվող շարունակական դավադրությունների հոգեբանական բարդույթի մեջ:

Ամեն տարի ապրիլի 24-ի մոտենալուն պես թուրքական հասարակա-կան-քաղաքական շրջանակներում սաստկանում է հերթական «պարանոյան», դրան զուգահեռ գործի է դրվում թուրքական պետության քաղաքական-դիվա-նագիտական ողջ զինանոցը' հերթական անգամ մարտավարական «հաջո-

1 Ermeniler Anadolu’ya donu^ plani yapiyor,

http://haber.mynet.com/detay/guncel/ermeniler-anadoluya-donus-plani-yapiyor/550547.

2 Kimse Turkiye’den toprak talep etmeye curet edemez, Star, 22.10.2009.

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Լ .Հովսեփյան

ղությունն» ապահովելու համար: Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում նոր առաջընթաց է լինում, Թուրքիա-յում ուժեղանում են ֆոբիաներն արտաքին աշխարհի նկատմամբ' առաջին պլան մղելով «թուրքական պետության դեմ արտաքին դավադրությունների» հիմնավորումները: Դեռևս 1987թ., երբ Եվրախորհրդարանի կողմից ընդունվեց «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևը1, լուրջ իրարանցում առաջացավ Թուրքիայի քաղաքական համակարգում: Նույնիսկ իշխանական շրջանակների կողմից սուր հակաարևմտյան ելույթներ ու քննարկումներ եղան: Թուրքիայի նախագահ Ք.Էվրենն այդ բանաձևն ընդունեց որպես «դավադրություն թուրքական պետության դեմ»: Սվասում արած հայտարարությամբ նա մեղադրեց Եվրոպային' նշելով, որ «արտաքին ուժերի բոլոր սպասելիքները Թուրքիան ոչնչացնելը, բաժանելն ու մասնատելն է, և այդ մտադրությունները դարերով են շարունակվել ու հիմա էլ շարունակվում են»: Մեղադրելով Եվրոպային և նույնիսկ ՆԱՏՕ-ին դավաճանության մեջ' նա հռետորական հարցի ձևով նշել է, թե «այդ որոշումից հետո այլ պահանջներ են լինելու, մի որոշ ժամանակ հետո ասելու են' ժամանակին արևելյան շրջաններում Հայաստան է եղել, այդ տարածքները հայերին վերադարձրեք»1 2։ Ժամանակակից թուրքական գիտական, հասարակական-քաղաքական քննարկումներում այսօր էլ կենսունակ են նման ձևակերպումները: Իսկ «թուրքական վախն» ու «սարսափները» հիմնված են ոչ միայն հոգեբանական բարդույթի, այլև հեռանկարի այն գիտակցման վրա, որ վաղ թե ուշ թուրքական պետությունը կանգնելու է Հայկական հարցի լուծմանը դեմ-հանդիման: Գուցե թուրքական ռազմաքաղաքական վերնախավը հստակ պատկերացնում է այդ հեռանկարի անխուսափելիությունը. որ ժամանակակից Թուրքիայի' Օսմանյան կայսրությունից ստացած «պատմական ժառանգությունը» պետք է ենթարկվի քաղաքական, իրավական ու բարոյական վերաձևման ուղղակի ժամանակի խնդիր է: Իսկ թուրքական պետությունն աշխարհագրական, էթնոժողովրդագրական ու միջազգային իրավապայմանագրային հիմքերով վաղ թե ուշ բախվելու է տարածքային մասնատման անխուսափելիությանը:

Ապրիլ, 2011թ.

1 Resolution on a political solution to the Armenian question,

http://www.europarl.europa.eu/intcoop/euro/pcc/aag/pcc_meeting/resolutions/1987_07_20.pdf.

2 SedatLaginer, Turkiye-Avrupa Ili^kilerinde Ermeni Sorunun Etkisi (1980ler), 12 Haziran 2009, http://www.usakgundem.com/ders-notu/4/t%C3%BCrkiye-avrupa-%C4%B0li%C5%9Fkilerinde-ermeni-sorunun-etkisi-1980ler-.html.

43

Լ .Հովսեփյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (38), 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Birgtil Demirta$-Co§kun, Systemic Changes and State Identity: Turkish and German Responses, Insight Turkey, Vol. 10, No. 1, 2008.

2. Hasan Kosebalaban, Torn Identities and Foreign Policy: The Case of Turkey and Japan, Insight Turkey, Vol. 10, No. 1, 2008.

3. Pinar Bilgin, Turkey’s changing security discourses: The challenge of globalisation, European Journal of Political Research 44, 2005.

СЕВРСКИЙ СИНДРОМ КАК СОСТАВНАЯ ЧАСТЬ ДИСКУРСА НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ ТУРЦИИ

Левон Овсепян

Резюме

В статье представлены происходящие в общественно-политических, научных и аналитических кругах Турции обсуждения относительно стоящих перед данной страной вызовов, которые видятся сквозь призму различных фобий. Эти фобии в основном связаны с недоверием и сомнением турецкой стороны относительно внешнеполитической окружающей среды. В этом же контексте были активизированы обсуждения в различных кругах о возможном распаде Турции и о наличии инициатив внешних сил относительно осуществления подобных сценариев. Данное явление можно обозначить в качестве «Севрофобии» или же «Севрского синдрома». Следует отметить, что и в годы Холодной войны традиционные восприятия национальной безопасности Турции, да и вообще сама культура безопасности носили на себе отпечаток «Севрского синдрома», что проявлялось как в различных концепциях (например, «географического детерминизма»), так и выражаемом страхе потери территории, блокады и региональной и международной изоляции. Что же касается собственно «повестки дня» национальной безопасности Турции, то ее определение в основном являлось прерогативой военных и укоренение «Севрского синдрома» было связано прежде всего с деятельностью и восприятиями военных кругов.

44

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.