Научная статья на тему 'Նախագծային էսքիզավորման դերն ու նպատակը դիզայնում'

Նախագծային էսքիզավորման դերն ու նպատակը դիզայնում Текст научной статьи по специальности «Строительство и архитектура»

CC BY
22
2
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
դիզայն / գործիք / ստեղծագործական միտք / գործընթաց / գաղափար / նախագիծ / հայեցակարգ / հմտություն / The article considers the significance and importance of project sketching in the field of design. The process of origin and formation of sketching as a unique branch is described. The article aims to explore examples of sketching in different fields and to appreciate their role and purpose through analysis. The importance of sketching in the creative and design processes is highlighted. The effectiveness of developing cognitive and motor skills through sketching is addressed. The use of sketching techniques is considered not only in education but also in scientific and medical fields as an effective method of brain training and the development of motor skills. There are also comments on the progress of sketching / based on the analysis of which new solutions are proposed. Reference is also made to the materials and methods used in sketching. The article can serve as educational material for students and professionals studying the field.

Аннотация научной статьи по строительству и архитектуре, автор научной работы — Knkush Malkhasyan, Ani Arakelyan

Հոդվածում դիտարկված է նախագծային էսքիզավորման նշանակությունն ու կարևորու­թյունը դիզայնի ոլորտում: Տրված է էսքիզավորման, որպես ուրույն ճյուղի, ծագման ու ձևավոր­ման ընթացքը: Հոդվածի նպատակն է հետազոտել տարբեր ոլորտների էսքիզավորման օրինակ­ները և վերլուծության միջոցով արժևորել դրանց դերն ու նպատակը: Կարևորվում է էսքիզա­վորման նշանակությունը ստեղծագործական և նախագծային գործընթացներում: Անդրադարձ­ված է էսքիզավորման միջոցով ճանաչողական և շարժողական հմտությունների զարգացման արդյու­նավետությանը: Դիտարկվում է էսքիզավորման տեխնիկայի կիրառումը ոչ միայն կրթա­կան, այլ նաև գիտական և առողջապահական ոլորտներում որպես ուղեղի վարժանքի և շար­ժիչային հմտությունների (մոտորիկա) զարգացման արդյունավետ մեթոդ: Առկա են նաև էսքիզավորման ընթացքի մեկնաբանություններ, որոնց վերլուծության հիման վրա առաջարկվում են նոր լուծումներ: Անդրադարձ է կատարվում նաև էսքիզավորման մեջ կիրառվող նյութերին և մեթոդ­ներին։ Հոդվածը կարող է ծառայել որպես ուսուցողական նյութ ոլորտն ուսում­նասիրող ուսանողների և մասնագետների համար։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Role and Purpose of Project Sketching in Design

The article considers the significance and importance of project sketching in the field of design. The process of origin and formation of sketching as a unique branch is described. The article aims to explore examples of sketching in different fields and to appreciate their role and purpose through analysis. The importance of sketching in the creative and design processes is highlighted. The effectiveness of developing cognitive and motor skills through sketching is addressed. The use of sketching techniques is considered not only in education but also in scientific and medical fields as an effective method of brain training and the development of motor skills. There are also comments on the progress of sketching, based on the analysis of which new solutions are proposed. Reference is also made to the materials and methods used in sketching. The article can serve as educational material for students and professionals studying the field.

Текст научной работы на тему «Նախագծային էսքիզավորման դերն ու նպատակը դիզայնում»

DOI: https://doi.org/10.54338/18294200-2023.3-05 ԴԻԶԱՅՆ

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԷՍՔԻԶԱՎՈՐՄԱՆ ԴԵՐՆ ՈԻ ՆՊԱՏԱԿԸ ԴԻԶԱՅՆՈՒՄ

Քնքուշ Սաշիկի Մալխասյան*, Անի Գագիկի Առաքելյան

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

'maqnqush@gmail.com

Հոդվածում դիտարկված է նախագծային էսքիզավորման նշանակությունն ու կարևորությունը դիզայնի ոլորտում: Տրված է էսքիզավորման, որպես ուրույն ճյուղի, ծագման ու ձևավորման ընթացքը: Հոդվածի նպատակն էհետազոտել տարբեր ոլորտների էսքիզավորման օրինակները և վերլուծության միջոցով արժևորել դրանց դերն ու նպատակը: Կարևորվում է էսքիզավորման նշանակությունը ստեղծագործական և նախագծային գործընթացներում: Անդրադարձ է կատարվել էսքիզավորման միջոցով ճանաչողական և շարժողական հմտությունների զարգացման արդյունավետությանը: Դիտարկվում է էսքիզավորման տեխնիկայի կիրառումը ոչ միայն կրթական, այլ նաև գիտական և աոողջապահական ոլորտներում որպես ուղեղի վարժանքի և շարժիչային հմտությունների (մոտորիկա) զարգացման արդյունավետ մեթոդ: Աոկա են նաև էսքիզավորման ընթացքի մեկնաբանություններ, որոնց վերլուծության հիման վրա առաջարկվում են նոր լուծումներ: Անդրադարձ է կատարվում նաև էսքիզավորման մեջ կիրառվող նյութերին և մեթոդներին: Հոդվածը կարող է ծառայել որպես ուսուցողական նյութ ոլորտն ուսումնասիրող ուսանողների և մասնագետների համար:

Բանայի բառեր, դիզայն, գործիք, ստեղծագործական միտք, գործընթաց, գաղափար, նախագիծ, հայեցակարգ, հմտություն

Ներածություն

Նախագծային էսքիզավորում նկարչական ճյուղը համեմատաբար երիտասարդ ուղղություն է և առավել առնչվում է դիզայնի և ճարտարապետության ոլորտին: Էսքիզավորման այս ոճը, էսքիզների կատարման և մատուցման եղանակը միանշանակ չեն կարող դասվել դասական գծանկարչության ճյուղին: Դասական գծանկարի և գեղանկարչության մեջ էսքիզավորումն ապագա աշխատանքի նախնական գծագրումն է: Ներկայումս էսքիզավորման այս ուղղությունն առանձնացել է վերոնշյալներից և աստիճանաբար դառնում է ինքնուրույն ճյուղ արվեստի և դիզայնի բնագավառում:

Էսքիզավորում բառի միջազգային տերմինը sketching-ն, ունի մեծ շրջանառում և թարգմանաբար նշանակում է արագ նկար, էտյուդ, ճեպանկար: Այս տերմինն օգտագործվում է նաև թատերական միջավայրում նշանակելով կարճ, հումորային ներկայացում: Նախագծային էսքիզավորումն որպես այդպիսին առաջացել է 19-րդ դարի սկզբին արդյունաբերության, քաղաքաշինության և դիզայնի զարգացմանը զուգընթաց, երբ կարիք առաջացավ էսքիզավորելով նախագծել այս

կամ այն գաղափարը: Էսքիզավորման հիմնական խնդիրն է որոշակի կարճ ժամանակահատվածում տեսողական պատկերել տարբեր մտքեր, օբյեկտներ, միջավայր և արտադրանք: Ներկայումս էսքիզավորման տեխնիկան, որպես մտքերի ու գաղափարների արագ պատկերման ու մատուցման գործիք, հաջողությամբ կիրառում են դիզայներները:

Դիզայներ մասնագիտության ստեղծման ժամանակահատված են համարում 20-րդ դարի սկիզբը, երբ տարբեր արտադրական հաստատություններ սկսեցին ղեկավարել նկարիչներ, ովքեր մշակում էին ֆիրմային ոճ այդպիսով ազդելով արտադրանքի տեսքի և ձևագոյացման վրա: Դիզայն բառի հոմանիշ հաճախ գործածել են նաև գեղարվեստական կոնստրուկտավորում, իսկ դիզայներ նկարիչ-կոնստրուկտոր տերմինները:

Դիզայնի կամ ստեղծագործական մտքի էսքիզավորման նախահայր կարելի է համարել Լեոնարդո դա Վինչիին, ով լինելով ժամանակի լավագույն նկարիչ և գյուտարար իր մտքերն ու գաղափարներն իրականացնելու համար փորձեց դրանք մանրամասնորեն ու դետալային նկարել: Նրա էսքիզներն ունեն կատարողական յուրահատուկ ձեռագիր և ընդգրկում են թեմաների լայն շրջանակ ճարտարապետությունից, արդյունաբերական սարքավորումներից մինչև մարդու անատոմիայի ուսումնասիրություններ: Սակայն առաջնային նպատակն էսքիզների կատարման գեղեցկությունը չէր, այլ այն, որ հեղինակն այդ էսքիզները նկարում էր իր գաղափարներն ու հայեցակարգերն ուսումնասիրելու համար։ Նրա էսքիզները պարունակում են նաև անձնական գրառումներ, բացատրագրեր, որոնք լրացնում են գծագրերի որակն ու յուրահատկությունը [1]:

Նկարելու կարողությունը դարձավ լավագույն միջոց նախագծային մտքերը վերարտադրելու համար: 20-րդ դարում նոր դարաշրջանի գեղագիտական և ֆունկցիոնալ պահանջները բավարարելու համար, արվեստի դպրոցներին զուգահեռ սկսեցին ձևավորվել տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ: 19-20-րդ դարերի տեսաբան և մանկավարժ Վան դե Վելդեն Գերմանիայի Վայմար քաղաքում ստեղծում է բարձրագույն տեխնիկական կիրառական արվեստների ուսումնարան, որտեղ ի թիվս այլ առարկաների, դասավանդվում էր նաև տեխնիկական նկարչություն - ներկայիս էսքիզավորման նախատիպը: Հետագայում կրթական այս ուղղությունն իր զարգացումն ու շարունակությունը գտավ Բաուհաուզի դպրոցում [2]: Այստեղ դասավանդող մասնագետները կարևորում էին նախագծերի գրաֆիկական պատկերումները, որոնց կատարման որակը բարձրացնելու համար մշակվել էին տարբեր գծային, երկրաչափական և գունային հորինվածքային վարժանքներ: Իսկ նախագծային գործընթացը սկսում էին գրաֆիկական վերացական հորինվածքներով, որոնք կատարվում էին երկրաչափականացված նկար-գծագրերի տեսքով:

1920 թ. Մոսկվայում Ստրոգանովի անվան գեղարվեստի ուսումնարանի հիման վրա ստեղծվեցին (ВХУТЕМАС) բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցներ, որտեղ առաջնային խնդիր էր համարվում կրթել արտադրության համար բարձրակարգ նկարիչների ու վար-պետների: Ուսուցման վերջնարդյունքն էր պատրաստել դիպլոմավորված նկարիչ-ինժեներներ: Իր դպրոցը ստեղծելիս Ստրոգանովը համարում էր, որ միայն գծանկարի և գունագրաֆիկական

հմտությունների գրագիտությունն է առաջնայինը վարպետ-արհեստավորի համար [3]: Այդպիսի կարծիք ուներ նաև Գլազգոյի արվեստի դպրոցի տնօրեն Ֆրենսիս Նյուբերրին, որն ասում էր, որ «Արտադրության մեր բոլոր ուղղությունները նավաշինարարություն, ինժեներական կոնստրուկ-տավորում կամ մեքենաշինություն, զարդանախշերի նկարչություն կամ գեղանկարչություն. այս ամենն իր հիմքը պետք է գտնի նկարի (էսքիզի) մեջ և առանց այդ հիմքի ոչինչ գոյություն ունենալ չի կարող» [3]: Արտադրական արվեստի տեսաբան Բ. Կուշները, վերլուծելով ինժեներական գործունեությունը, գալիս է այն եզրակացության, որ նկարիչը պետք է մտնի արտադրություն և փոխարինի ինժեներին դառնալով նկարիչ-ինժեներ [2]:

Տեխնոլոգիական զարգացումներին զուգընթաց, էսքիզավորումը սկսել է մեծ պահանջարկ վայելել: Այդ պատճառով տարբեր բուհեր և ուսումնական հաստատություններ սկսեցին ներառել այդ դասընթացն իրենց ուսումնական ծրագրերում:

Նյութեր և մեթոդներ

Էսքիզավորումը դիզայների առաջնային և արժեքավոր գործիքներից է: Այն ամենաարագ միջոցն է ցանկացած գաղափար հասանելի և պատկերավոր կերպով հասցնելու դիտորդին օգտագործելով թուղթ, համապատասխան նյութեր և թվային տեխնոլոգիաներ (էսքիզներն արվում են գրիչով թվային տախտակի վրա) կամ համատեղելով դրանք: Էսքիզների համար նյութ կարող են ծառայել մարկերները, ջրաներկերը, մատիտները և ձեռքի տակ եղած այլ պարագաները:

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս, օգտագործելով եռաչափ ծրագրեր, ստանալ իրական պատկերներ, սակայն ներկայիս մեր կյանքի ռիթմն այլ է և դիզայները, ով տիրապետում է էսքիզավորման տեխնիկային, կարողանում է քանակապես ավելի շատ պատկերել և վերարտադրել գաղափարներ, քան դիզայներն, ով աշխատում է միայն եռաչափ մոդելավորման համակարգչային ծրագրերով: Համակարգչային ոչ մի ծրագրով հնարավոր չէ պատկերել տասնյակ և ավելի մտքեր 30 րոպեի ընթացքում և իհարկե դա ստեղծագործական առավելություն է:

Էսքիզավորումն արժեքավոր գործիք է նաև ուղեղի վարժանքի և շարժիչային հմտությունների զարգացման համար: Ինչպես բացատրում են Արտ-թերապիայով զբաղվող շատ մասնագետներ, գծելը, նկարելը և շարժումն ակտիվացնում են մարդու շարժիչային ունակությունները հանգեցնելով նրան, որ այդ գործընթացի ժամանակ ուղեղը սկսում է ինքն իրեն անընդհատ խթանել: Արդյունքում նկարող մարդը կարող է հասնել ստեղծագործական այնպիսի վիճակի, որի ընթացքում կորչում է ժամանակի զգացողությունը, չի զգում ոչ քաղց, ոչ ցուրտ և կենտրոնացած է միմիայն իր արվեստի վրա: Այդ գործընթացն էլ բնականաբար նպաստում է ստեղծագործական մտքի, աշխատանքների քանակի և կատարման որակի վրա [4]: Բրիջիթ Փեյնը նշում է [5], որ «.. .որ արվեստի գործերի մասին խորհելը խթանում է ուղեղի այն հատվածը, որը վերահսկում է մարմնի շարժումը: Երբ նայում ես արվեստի առարկայի, դու ոչ միայն տեսնում ես այն կամ մտածում դրա մասին, այլ այն զգում ես ամբողջ էությամբ»:

Արտ-թերապիայի կարևորագույն նպատակներից է ակտիվացնել շարժիչային և ճանաչողական (կոգնիտիվ) հմտությունները: Էսքիզավորման և նկարելու բուն գործընթացներն այն կարևորագույն բաղադրիչներն են, որոնց օգնությամբ հոգեբաններն ու արտ-թերապևտները կարողանում են հասնել ցանկալի արդյունքների ոչ միայն երեխաների և տարբեր առողջական խնդիրներ ունեցող, այլև մասնագիտական կողմնորոշում ունեցող մարդկանց մոտ: Այսպիսով, կրթական գործընթացում էսքիզավորման արդյունավետությունը բազմասպեկտոր հիմնավորում ունի:

Արդյունքներ և քննարկում

Նկարելու կամ էսքիզավորելու ցանկություն կարող է առաջանալ ցանկացած անհատի մոտ: Ոմանք առաջնորդվում են ուղղակի նկարելու, մտքերն արտահայտելու ցանկությամբ, իսկ մյուսները մասնագիտական ոլորտում աշխատանքային գործընթացի պահանջներից ելնելով: Էսքի-զավորումը հաղորդակցության յուրատեսակ միջոց է և հանդիսանում է ստեղծագործողի մտածողության ֆիզիկական դրսևորում: Էսքիզները դյուրացնում են ուսումնասիրության փուլը և օգնում կատարել հայեցակարգային բացահայտումներ: Ֆրեյզերը և Հենմին բացատրում են [6], որ էսքիզները կարող են խթանել մտածողությունը և ստեղծել իրադարձությունների հաջորդականություն, որոնք բերում են ընկալման և ըմբռնման նոր ուղիներ. «...Տեսարանը տեսնելը, մեկնաբանելը և փոխելը, գծագրման գործիքները նյութական ազդեցություն են թողնում: Այսպիսով, գծանկարը միջամտում է հեղինակի և նրա մտահղացումների միջև, որը փաստորեն դառնում է այս իմաստով երրորդ ներկայությունը։ Նկարչությունը չի հանդիսանում միտքը ծավալի փոխանցելու թափանցիկ թարգմանություն, այլ ավելի շուտ միջոց է, որն ազդում է մտքի վրա, ինչպես միտքն է ազդում նկարչության վրա»: Դոնալդ Շոնը պարզաբանում է նաև, թե ինչպես է էսքիզա-վորումը բերում խնդրի լուծմանը և, որ այդ էսքիզների մեկնաբանությունն ու օգտագործումը կարևոր նշանակություն ունեն նախագիծը ավարտին հասցնելու համար «.Պատկերելու գործընթացը կարող է լինել արագ և ինքնաբուխ, բայց հետքերի արդյունքները կայուն են: Դիզայները կարող է դրանք ուսումնասիրել ազատ ժամանակ» [6]: Աշխատանքային էսքիզներն ունեն հստակ նպատակ և ուղղորդում:

Դիտարկենք էսքիզավորման հետևյալ փուլերը:

1. Գաղափարների էսքիզավռրում (Ideations sketching)

Այս փուլում պատկերվում է ոչ թէ նախագծվող առարկայի արտաքին տեսքը, այլ կատարվում է տեղեկատվական հետազոտություն նախագծվող առարկայի ֆունկցիայի և նշանակության վերաբերյալ: Հետազոտական գծանշումներ, ուսումնասիրական տեքստային տեղեկատվություն, հարցադրումներ ահա սա է այս փուլի նպատակը (նկ. 1) [7]: Այս փուլի էսքիզներն օգտագործվում են խնդիրը հասկանալու և կառուցելու համար: Այստեղ ամենևին կարևոր չէ, որ էսքիզներն ընկալելի լինեն և գաղափարները փոխանցեն ուրիշներին: Այս փուլում առաջարկվում է ձեռք բերած տեղեկատվությունը վերածել պատկերների այսպիսով դրանց բերելով տեսողական դաշտ, որը նախատեսված է միայն ստեղծագործողի համար:

Նկ. 1. Դիզայներ Ռիդ Շյեգելի աշխատանքներից [7]

2. Հետազոտական էսքիզներ (Explorativsketches)

Այս փուլում կարևոր է հասկանալ նախագծվող առարկայի հիմնական հայեցակարգը բաց չթողնելով մասնիկները: Այստեղ էսքիզներին ավելի բնորոշ են արագ կառուցողական գծեր, կոպիտ մակերեսներ և հորինվածքային խառը դասավորություն (նկ. 2) [8]: Հետազոտական փուլում առաջարկվում է դասակարգել նախօրոք ձեռքբերված տեղեկատվությունը, համակարգել և վերլուծելով սեփական գաղափարները, էսքիզավորել ամբողջական ծավալներով, բաղկացուցիչ տարրերով: Այստեղ կարևոր է հասկանալ ընդհանուր գաղափարը և չմոլորվել մանրամասների մեջ:

Նկ. 2. Դիզայներ Կարլ Լյուի աշխատանքներից [8]

3. Բացատրական էսքիզներ (Explanatory sketches)

Այստեղ նպատակ է հետապնդվում տեսողական միջոցներով բացատրել գաղափարի ավարտուն կառուցվածքը, ֆունկցիան և ձևը: Տեխնիկապես կատարվում է մաքուր և ազատ լուծումներով: Այն պետք է լինի պարզ և դիտողի համար ընթեռնելի (նկ. 3) [9]: Բացատրական էսքիզների ժամանակ խորհուրդ է տրվում բացի առարկայի ամբողջական տեսքից, մասնակիորեն ներկայացնել բաղկացուցիչ տարրերը, առաջարկվող գունապնակը, անհրաժեշտության դեպքում նաև իրականացման, ֆունկցիայի կամ լուծումների վերաբերյալ որոշակի բացատրագրեր:

ISSN 1829-4200 ՃՇՀԱՀ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2023. Հ. 3 (87)

Նկ. 3. Դիզայներ Սպեեսեր Նազեեթի աշխատանքներից [9]

4. Ներկայացուցչական էսքիզներ (Persuasive sketches)

Սա էսքիզավորման վերջին փուլն է, որի միջոցով դիզայները ներկայացնում է իր նախագիծը: Որպես կանոն, շատ դիզայներներ այս փուլում օգտագործում են եռաչափ ծրագրեր կամ համատեղում են այս երկու տեխնիկաները: Սակայն էսքիզավորման տեխնիկայով կատարված ավարտուն աշխատանքներն ունեն առավել ստեղծագործական արտահայտչականություն, այդ իսկ պատճառով այս փուլում հաճախ դիզայների էսքիզները թվայնացվում են և ենթարկվում հավելյալ մշակման (նկ.4) [10]: Այս փուլում ձեռքով կատարված էսքիզի առանձնահատկությունները չկորցնելու և միաժամանակ ավելի ներկայացուցչական էսքիզներ ունենալու համար առաջարկվում է չենթարկել իրական լուսանկարային մշակման, չվերածել նկարի և պահպանել էսքիզ մտածողությունը: Կարևոր է պահպանել էսքիզ մտածողությունը և ստեղծագործական արտահայտչականությունը։

Նկ. 4. Դիզայներ Կիսրերի Վյուի աշխատանքներից [10]

Գոյություն ունեն էսքիզավորման տարբեր ուղղվածություններ, որոնք ունեն իրենց առանձնահատկությունները.

• Ճարտարապետական (քաղաքային), (Architectural urban sketching)

Ճարտարապետական կամ քաղաքային էսքիզները շենքերի և շինությունների, փողոցների, քաղաքային բնանկարների էսքիզներն են: Էսքիզավորման այս տեսակն անվանվում է նաև քաղաքային (urban) ուրվագիծ: Էսքիզավորման այս ուղղությունը բավական ընդգրկուն է և ներառում

է մի շարք ենթաուղղություններ էքստերիերի, լանդշաֆտի, ճանապարհորդային էսքիզավորու-մներ: Ճարտարապետական ուղղության էսքիզները պահանջում են առավել շատ ունակություններ հեռանկարի օրենքների իմացություն, համաչափության զգացողություն, ծավալների ընկալում և միջավայրի տարրերի (entourage) էսքիզավորում: Էսքիզավորման այս ճյուղն ակտիվորեն օգտագործվում է պրոֆեսիոնալ ճարտարապետների, կոնսրուկտորների, նախագծող ինժեներների կողմից ճարտարապետական և նախագծման գրասենյակներում: Անվանի ճարտարապետներ Սթիվեն Հոլը, Մասիմո Մարիանին և Սատոշի Օկադան, Ռաֆաել Իսրաելյանը, Ջիմ Թորոսյանը և այլոք ստեղծել են բացառիկ և ճանաչողական էսքիզներ: Նրանց էսքիզների ներկայացումը չի սահմանափակվում երկչափ գրաֆիկայով։ Նրանք իրենց աշխատանքներում հաճախ անդրադառնում են ծավալներին կատարելով եռաչափ մոդելավորում (նկ. 5) [11]:

Նկ. 5. Ռաֆաել Իսրաեյյաեի «Արագի» ռեստորանի էսքիզ [11]

• Ինտերիերի էսքիզավորում (Interior sketching )

Ինտերիերի էսքիզավորումն իրենից ներկայացնում է շինությունների, բնակարանների, աշխատավայրերի, խանութ-սրահների և այլնի էսքիզավորում, որտեղ դիզայներների կողմից ուշադրություն է դարձվում ձևավորման և ֆունկցիոնալ նպատակներով արված փոփոխություններին ու օգտագործվող կահույքի, ներքին հարդարման տարրերի մանրամասն էսքիզավորու-մանը: Այդ նպատակով էսքիզավորման այս ուղղության մեջ նույնպես կարևորվում է հեռանկարի, համաչափության, մասշտաբի, առարկաների ծավալները ճիշտ վերարտադրելու, ինչպես նաև նյութեր, կազմվածքային տեսքերը պատկերելու ունակությունը: Էսքիզավորման այս ճյուղն օգտագործվում է դիզայներների, ճարտարապետների, դեկորատորների կողմից (նկ. 6 ա, բ) [12]:

ա բ

Նկ. 6 ա - դիզայներ Արմեն Բույբււշյան (անձնական արխիվ), բ - ինտերիերի էսքիզավորում[12]

• Արդյռւեաբերակաե էսբիզավռրում (Industrial sketching)

Արդյունաբերական էսքիզները կյանքում և առավելապես առօրյա կենցաղում օգտագործվող իրերի և առարկաների պատկերներն են: Էսքիզավորման այս ճյուղը լայնորեն կիրառվում է արտադրության մեջ դիզայներների և նախագծող-ինժեներների աշխատանքներում: Այս ոլորտը դիզայներին և նախագծողին թույլ է տալիս էսքիզավորել արտադրության համար նախատեսվող ցանկացած գաղափար բացելով նախագծվող օբյեկտի ֆունկցիոնալ գործառույթը, ցույց տալով արտաքին տեսքի ուրվագիծը, նյութը, գույնը, մակատեսքը (նկ. 7 ա [13], բ, գ [14]):

Փ

Նկ. 7 Արդյունաբերական էսքիզավոյտւմներ. ա - [13], բ, գ - [14]

TURNKEY DESIGN, A compact foldable buggy 2010

£

Ծ О

• Ճամփորդական էսքիզավոյոոմ ( Travel sketching)

Սրանք հիմնականում ճանապարհորդական ճեպանկար-էսքիզներ են, որոնք արվում են առավելապես որպես գովազդ զբոսաշրջությունը խթանելու և ներկայացվող տեսարժան վայրերը

զբոսաշրջիկներին ավելի գրավիչ ու հրապուրիչ դարձնելու համար: Այդ պատճառով էլ հաճախ թույլատրելի սահմաններում խախտվում են հեռանկարի օրենքները և կատարվում ձևի խեղաթյուրումներ: Ճանապարհորդությունների ժամանակ էսքիզավորումն ինչ-որ տեղ փոխարինում է լուսանկարչական ապարատին թույլ տալով նկարողին ընդհանուր միջավայրում առանձնացնել ու ցույց տալ ուշադրության արժանի հատվածը: Արվեստագետներն օգտագործում են էսքիզա-վորումը տպավորությունները վավերագրելու համար: Նրանք գրառում և պատկերում են բոլոր տեսողական հիշողությունները, զգացմունքներն ու մտքերը: Այդպես ուղևորությունների ժամանակ Լյո Կորբյուզիեն իր տեսածի արտապատկերումներով հետագայում հաճախակի դիմում էր սեփական ճանապարհորդական էսքիզներին, որոնք էլ կիրառում էր իր ապագա նախագծերում։

Ճամփորդական էսքիզներ կարելի է հանդիպել տարբեր գովազդային վահանակների, մասնագիտական ամսագրերի և ճանապարհորդական ուղեցույցերի էջերում (նկ. 8ա [15], բ [16]):

ա) բ)

Նկ. 8. ա — Լյո Կռրբյոպե [15], բ - Դենի Գրեգոբի [16]

• Նորաձևության էսքիզավոյաւմ (Fashion sketching)

Նորաձևության էսքիզավորումն ընդհանրական ոլորտ է, որը ներառում է հագուստի, մոդելային, դիմահարդարման, սանրվածքի, կոշկեղեն և կաշվե իրերի, զանազան պարագաների (պայուսակներ, ակնոցներ, գոտիներ, գլխարկներ) ճյուղեր: Էսքիզավորման այս ուղղությունն օգտագործում են նորաձևության մոդելավորող-դիզայներները, ոճաբան-մոդելավորողները, ովքեր իրենց էսքիզներում պատկերում են մոդելի ամբողջական կերպարն իր բաղկացուցիչ տարրերով: Աշխատանքային էսքիզներում դիզայներները մանրամասն ցույց են տալիս մշակած գաղափարները առաջարկելով հագուստի, մոդելի կերպար, գունային սանդղակ, նյութ, տեսք: Այս բնագավառի էսքիզներում նույնպես երբեմն նկատելի են որոշակի շեղումներ համաչափություններից հատկապես մարդկային մարմիններում: Փոխարենը հատուկ ուշադրության է արժանանում ոճը իր բոլոր արտահայտչամիջոցներով: Նորաձևության էսքիզները հաճախ օգտագործվում են նորաձևության ամսագրերում, ցուցադրությունների ժամանակ, գովազդներում, ինչպես նաև արտադրության մեջ (նկ. 9 ա [17], բ [18]):

Նկ. 9. ա - հագուստի դիզայներ Ջորջիո Արմաեիի էսքիզներից [17], բ - հագուստի դիզայներ Քրիստիաե Դիորի էսքիզներից[18]

• Սննդի էսքիզավորում (Food sketching)

Սննդի էսքիզավորումն այսօր էսքիզավորման ուղղություններից ամենահայտնի և համեղ տեսակն է: Օգտագործվում է բաղադրատոմսեր, գովազդային իրեր ճաշացանկ և ինտերիեր ստեղծելու համար: Սննդի որոշ տեսակների էսքիզավորումը մշակման և ոճավորման արդյունքում վերափոխվել են տարբերանշանների և կենցաղում կատարում են ուղղորդող նշանների դեր: Սննդի էսքիզավորումը կատարում է յուրատեսակ հրապուրիչ գովազդի դեր (նկ. 10) [19]:

Նկ. 10. Դենի Գրեգորի էսքիզներից [19]

• Բուսաբանական էսքիզավոյսոմ (Flonstic, botanical sketching)

Բույսերի ու ծառերի էսքիզավորումը լայնորեն կիրառում են լանդշաֆտային դիզայներները, բուսաբան-ծաղկավաճառները, դեկորատոր-ձևավորողները: Այս ոլորտի էսքիզները հաջողությամբ օգտագործվում են կոսմետիկ արտադրանքների, էկո-ապրանքների, բուսաբանության դասագրքերի, գովազդների և այլնի համար (նկ. 11) [20]:

Նկ. 11. Լիզի Հարպերի էսքիզներից [20]

Վերոնշածները երևի թե ամենաշրջանառվողներն են, որոնց կարելի է շարունակել բաժանելով ավելի նեղ մասնագիտական ուղղությունների:

Եզրակացություն

Էսքիզավորումը կարևոր և անհրաժեշտ հմտություն է դիզայների համար:

Էսքիզավորելու հմտությանը տիրապետելու դեպքում կարելի է ունենալ հետևյալ արդյունքները

• էսքիզավորման ընթացքը հնարավորություն է տալիս կատարել պատկերվող առարկայի հիմնային ուսումնասիրություն, համաչափության ու ծավալի, գունագրաֆիկական լուծման, մասնիկների և նյութականության վերլուծություն: Դրա համար իրականացվում է պատճառահետևանքային քննում, սինթեզ և վերարտադրում, որն էլ զարգացնում է մարդու վերլուծական մտածողությունը,

• էսքիզավորելը թույլ է տալիս ներկայացնել և ցույց տալ առարկայի տեսքերը տարբեր դիտակետերից այսպիսով զարգացնելով նաև տեսողական պատկերացումը: Տեսողական կառուցվածքային մտածողությունը թույլ է տալիս տեսնել առարկայի, պատկերի տարրերի միջև կապը և ազատորեն օգտագործել դրանք մտքում (նուրբ շարժիչ հմտություններ), այնուհետև թղթի վրա: Այս հմտությունը զարգացնում է անհատի եռաչափ մտածողությունը հնարավորություն տալով էսքիզավորել գաղափարները ցանկացած դիտակետից,

• էսքիզավորումը դիզայներին հնարավորություն է տալիս հետազոտել, ձևավորել և հետևել դիզայն հայեցակարգային զարգացման ընթացքին (հայեցակարգի ձևավորման պատմություն):

Վարժ էսքիզավորելու կարողությունը դյուրացնում է դիզայներների ստեղծագործական որոնումները և վերջնարդյունքի գրանցման հաջողության գրավական է:

Էսքիզավորումը զարգացնում է.

- ուշադրությունը որպես ճանաչողական գործընթաց, որը նպաստում է մարդու կենտրոնացմանը որոշակի գործունեության շրջանակներում, միջավայրում,

- մտածողությունը որպես ճանաչողական կարևորագույն գործընթաց, որը թույլատրում է համակարգել ստացված տեղեկատվությունը և կապ հաստատել դրա բաղկացուցիչ տվյալների միջև,

- ընկալումը որպես ճանաչողական ընթացք, որն օգնում է հասկանալ ու կազմակերպել շրջապատող աշխարհը զգայարանների օգնությամբ (պրոպրիոցեպցիա-սեփական մարմնի մասերի, շրջապատող առարկաների դիրքի զգացում տարածության մեջ և միմյանց նկատմամբ),

- երևակայությունը որպես ստեղծագործական գործունեության անհրաժեշտ և կարևորագույն երևույթ,

- մոտիվացիան որը բարձրացնում է գործունեության նկատմամբ վերահսկողության մակարդակը, տալիս հոգեբանական աճ:

Որպես վերջնարդյունք էսքիզավորումն օգնում է խորհրդանշական լեզվի (էսքիզի) օգնությամբ բանավոր և ոչ բանավոր փոխանցվող տեղեկատվությունը, գաղափարը վերարտադրել և մատուցել տեսողական մակարդակում:

Գրականության ցանկ

[1] Francesc Zamora Mola, The sketch book, 2010, pp.1-10.

[2] С.М. Михайлов, Л.М. Кулеева, Основы дизайна. Новое знание, Казань, 1999, с. 12-14, 6878, 214-229 .

[3] А. Н. Лаврентьев, История дизайна: Уч. пос., 2007, с. 63-68.

[4] Н. Отставнов, Исскуство как лекарство, 2021, Режим доступа: <https://knife.media/art-cognition>.

[5] Б. Пейн, Как искусство может сделать вас счастливее, изд-во Манн, Иванов и Фербер, 2018.

[6] Iain Fraser, Rod Henmi, Envisioning Architecture: An Analysis of Drawing, 1st ed., Wiley, 1993.

[7] https://www.instagram.com/reid.schlegel/.

[8] http://www.carlliu.com/.

[9] 500 Sketches Volume 1 & mdash; Sketch A Day. Sketch - <https://bit.ly/3RFQ6lq>.

[10] https://cargocollective.com/kwu.

[11] https://risraelyan.com/category/graphic/.

[12] Teoh Yi Chie, Sketching interiors: Colour, 2010.

[13] O.Asensio, Product Design: World Wide Design, Barcelona, 2007.

[14] Koos Eissen, Roselien Steur, Sketching the basics, BIS Publishers, 2011.

[15] www.researchgate.net/figure/Drawings-by-Le-Corbusier-taken-from-his-third-sketchbook-in-the- Voyage-dOrient,https://architizer.com/blog/practice/tools/architects-sketchbooks-le-corbusier/

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

[16] Дэнни Грегори, Скетчбук. Учимся у гуру дизайна, Питер, 2017, 9 c.

[17] https://www.telegraph.co.uk/luxury/womens-style/giorgio-armani-explains-approach-couturewomen- want- look-beautiful/.

[18] Bergdorf Goodman sketches: Dior 1947-1949. Available from: <https://libmma.contentdm.oclc.org/digital/collection/p16028coll1/id/889/>

[19] Danny Gregory, Art Before Breakfast: A Zillion Ways to be More Creative No Matter How Busy You Are, February 17, 2015, 160p.

[20] Lizzie Harper. Natural History Illustration for books, magazines & packaging. Available from: <https://lizzieharper.co.uk/category/botanical-illustration-step-by-step/>.

РОЛЬ И ЦЕЛЬ ПРОЕКТНОГО ЭСКИЗИРОВАНИЯ В ДИЗАЙНЕ

Кнкуш Сашиковна Малхасян*, Ани Гагиковна Аракелян

Национальный университет архитектуры и строительства Армении, г. Ереван, РА

*maqnqush@gmail. com

В статье рассматривается значение и важность эскизного проекта в сфере дизайна. Цель статьи - изучить примеры зарисовок в разных областях и посредством анализа оценить их роль и назначение. Подчеркнута важность эскизирования в творческом и дизайнерском процессах. Сделана ссылка к эффективности развития когнитивных и моторных навыков посредством эскизирования. Рассматривается использование техники зарисовки не только в образовательной, но и в научной и медицинской сферах как эффективный метод тренировки мозга и развития моторики. Имеются комментарии к процессу эскизирования, на основе анализа которых предлагаются новые решения. Также рассматриваются материалы и методы, используемые при эскизировании. Статья может служить учебным материалом для студентов и специалистов, изучающих данную область.

Ключевые слова: дизайн, инструмент, творческая мысль, процесс, идея, проект, концепция, мастерство

ROLE AND PURPOSE OF PROJECT SKETCHING IN DESIGN

Knkush Malkhasyan*, Ani Arakelyan

National University of Architecture and Construction of Armenia, Yerevan, RA

*maqnqush@gmail. com

The article considers the significance and importance of project sketching in the field of design. The process of origin and formation of sketching as a unique branch is described. The article aims to explore examples of sketching in different fields and to appreciate their role and purpose through analysis. The importance of sketching in the creative and design processes is highlighted. The effectiveness of developing cognitive and motor skills through sketching is addressed. The use of sketching techniques is considered not only in education but also in scientific and medical fields as an effective method of brain training and the development of motor skills. There are also comments on the progress of sketching, based on the analysis of which new solutions are proposed. Reference is also made to the materials and methods used in sketching. The article can serve as educational material for students and professionals studying the field.

Keywords: design, tool, creative thought, process, idea, project, concept, skill

Մաւխասյան Քնքուշ Սաշիկի, դոցենտ (ՀՀ ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Դիզայնի ամբիոն, (+374)93326293, maqnqush@gmail.com, Աոաքելյան Անի Գադիկի (ՀՀ ք. Երևան) - ՃՇՀԱՀ, Դիզայնի ամբիոն, դասախոս, (+374)77912718, ani.arakelyan.art@gmail.com

Малхасян Кнкуш Сашиковна, доцент (РА, г. Ереван) — НУАСА, кафедра Дизайна, (+374)93326293, maqnqush@gmail.com, Аракелян Ани Гагиковна (РА, г. Ереван) — НУАСА, кафедра Дизайна, преподаватель, (+374)77912718, ani.arakelyan.art@gmail.com

Malkhasyan Knkush, Associate Professor (RA, Yerevan) - NUACA, department of design, (+374)93326293, maqnqush@gmail.com, Arakelyan Ani (RA, Yerevan) - NUACA, department of design, lecturer, (+374)77912718, ani. arakelyan. art@gmail. com

Ներկայացվել է 15.09.2023թ. Գրախոսվել է 02.10.2023թ.

Ընդունվել է տպագրության 20.12.2023թ.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.