Научная статья на тему 'Համակարգչային համախտանիշի դրսեվորումը հոգեխոսքային զարգացման հապաղման դեպքում'

Համակարգչային համախտանիշի դրսեվորումը հոգեխոսքային զարգացման հապաղման դեպքում Текст научной статьи по специальности «Психологические науки»

CC BY
3006
441
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Ключевые слова
համակարգչային գործունեության չարաշահում և կախվածություն / զարգացման «զգայուն շրջան» / շփման պակաս / համակարգչային համախտանիշ / կրկնխոսություն / հոգեխոսքային զարգացման հապաղում / ակնառու-գործնական մտածողություն / շաբլոնային մտածողություն:

Аннотация научной статьи по психологическим наукам, автор научной работы — Сирануш Антонян

Երեխայի հոգեկան զարգացումը յուրատիպ ընթացք է ստանում, երբ խոսքի զարգացման զգայուն շրջանում ընկալման, ճանաչողության և շփման դաշտում առանձնահատուկ դեր է սկսում զբաղեցնել համակարգչային գործունեությունը: Համակարգչային գործունեության չարաշահումն ու կախվածությունը նպաստում են խոսքի հապաղմանը, ինչին համընթաց հաճախ հապաղում է նաև երեխայի հոգեկան զարգացումը: Հետազոտությունների ընթացքում հոգեխոսքային զարգացման հապաղմամբ երեխաների մեջ բացահայտվեցին համակարգչային գործունեության չարաշահման և կախվածության հետևանքով դրսևորվող որոշ ախտանշաններ, որոնք միասին ձևավորում են համակարգչային համախտանիշը: Թեև իրականացված հետազոտությունները պահանջում են շարունակականություն, խորազնին և բազմամասնագիտական մոտեցում, սակայն հարկ է նշել, որ 21-րդ դարում վերոնշյալ համակարգչային համախտանիշի տարածումը երեխաների մեջ հնարավոր է աստիճանաբար ձևավորի մարդու պատմամշակութային զարգացման մի նոր տեսակ, ում թերևս և դեռևս վերապահումով կարելի է անվանել «մարդ համակարգիչ»:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ПРОЯВЛЕНИЯ КОМПЬЮТЕРНОГО СИНДРОМА ПРИ ЗАДЕРЖКЕ ПСИХОРЕЧЕВОГО РАЗВИТИЯ

Психическое развитие ребенка превращается в уникальный процесс, когда компьютерная деятельность начинает играть особую роль в сенcитивный период развития речи в сфере восприятия, общения и познания. Компьютерная зависимость и злоупотребление компьютером способствуют задержке речи, что, в свою очередь, часто приводит к задержке психического развития. У детей с задержкой психоречевого развития в процессе исследования были выявлены некоторые симптомы, которые развились впоследствии компьютерной зависимости. Можно сказать, что эти симптомы формируют компьютерный синдром. Хотя исследования требуют продолжительного, детального и многопрофильного подхода, но можно сказать, что 21-ом веке распространение у детей компьютерного синдрома может постепенно формировать новый вид культурно -исторического развития человека, которого можно, пока еще с оговоркой, называть «человеком-компьютером».

Текст научной работы на тему «Համակարգչային համախտանիշի դրսեվորումը հոգեխոսքային զարգացման հապաղման դեպքում»

 ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴՐՍԵ4ՈՐՈԻՄԸ ՀՈԳԵԽՈՍՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՊԱՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Սիրանուշ Անւռռնյաե"

Բանալիբաոեր համակարգչային գործունեության չարաշահում և կախվածություն, զարգացման «զգայուն շրջան», շփման պակաս, համակարգչային համախտանիշ, կրկնխոսություն, հոգեխոսքային զարգացման հապաղում, ակնառու-գործնական մտածողություն, շաբլոնային մտածողություն:

Անձի զարգացումն էապես պայմանավորվում է տվյալ ժամանակաշրջանի տնտեսական, սոցիալ-հասարակական և տեխնիկական փոփոխություններով ու զարգացումներով: Մասնավորապես, 20-րդ դարավերջին տեխնիկական նորարարությունները համակարգիչն ու համացանցը, ինչպես ներմուծեցին բազում դրական տեղաշարժեր, հեշտացրին մարդու կենսագործունեությունը, այնպես էլ սերմանեցին տարաբնույթ անցանկալի երևույթներ: Այսօր աշխարհում մարդը համարվում է տեխնածին էակ և գտնվում է տեխնիկական փոփոխությունների ու զարգացումների կիզակետում: Տեղին է շեշտադրել պատմամշակութային տեսության հիմնադիր Լ.Ս. Վիգոտսկու այն գաղափարը, որ անձը պատմական և մշակութային արժեքների յուրացման հետևանք է, իսկ սոցիալական միջավայրը անձի զարգացման հիմնական աղբյուրը [1]: Այդ առումով համակարգչային այս դարում պետք է սպասել, որ մեծ կլինի համակարգչային գործունեության ազդեցությունը 21-րդ դարի մարդու անձի և հոգեկան զարգացման վրա:

Այսօր հաճախ որպես գործունեություն մարդու, մասնավորապես երեխայի կյանքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում համակարգչային գործունեությունը: Համաձայն Ա.Ն. Լեոնտևի գործունեական և Ս.Լ. Ռուբին-շտեյնի սուբյեկտային մոտեցման, գործունեությունը պայմանավորում է անձի զարգացումը: Ա.Ն. Լեոնտևի դիտարկմամբ. «...անձը ոչ մի դեպքում չի նախորդում գործունեությանը, ինչպես և իր գիտակցությունը, նա ծնվում է նրանից» [2, с. 173]: Ս.Լ. Ռուբինշտեյնը նշում է. «.սուբյեկտը իր արարքներում ոչ միայն բացահայտվում և դրսևորվում է, այլև դրանցում կերտվում

՚ Հոգեբ.գ.թ., Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի հոգեբան:

116

և որոշակի է դառնում: Այդ իսկ պատճառով, նրանով, թե նա ինչ է անում, կարելի է որոշել այն, ինչ որ նա կա իր գործունեության ուղղվածությամբ կարելի է որոշել և ձևավորել նրան» [3, с. 438]:

Հոգեկան զարգացման համատեքստում հատկապես կարևոր է և հրատապ ուսումնասիրել համակարգչային գործունեության ազդեցությունը մինչև 6 տարեկան երեխաների անձի և հոգեկան զարգացման գործընթացում, քանի որ անձի զարգացման վաղ փուլերում տարաբնույթ սոցիալական և հոգեբանական ազդեցությունները վճռորոշ են հետագա կենսագործունեության համար: Եվ հենց այս շրջանում են տեղի ունենում երեխայի խոսքի զարգացումը, ինքնագիտակցության, սոցիալական «ես»-ի ձևավորումը, շփման հմտությունների զարգացումը և այլն [4]: Այդ իմաստով մեծահասակը որպես անձ արդեն կազմավորված է և զգալի չափով կարող է վերահսկել շրջակա միջավայրի տարաբնույթ ներգործությունները:

Բացի այդ, Լ.Ս. Վիգոտսկին, Մ.Մոնտեսորին [5], Ն.Ս. Լեյտեսը [6] և այլք մինչև 6 տարեկանը շեշտադրում են երեխայի զարգացման «զգայուն շրջան-ների»1 կարևորությունը խոսքի, հոգեկան գործընթացների զարգացման, վար-քաձևերի յուրացման համար: Ուստի, համակարգչային կախվածությունը և չարաշահումը հոգեկան գործընթացների զարգացման զգայուն շրջաններում տրամաբանորեն կունենան իրենց յուրատիպ ներգործությունը:

Առանձնահատուկ ուշադրություն պետք է հատկացնել համակարգչային գործունեության ազդեցությանը խոսքի զարգացման զգայուն շրջանում (06 տարեկան, մասնավորապես 1,5 տարեկանը առանձնահատուկ կարևոր շրջանն է խոսքի զարգացման համար [7]), քանզի նախադպրոցական տարիքում երեխայի առաջին կարևոր ձեռքբերումը, տարիքային նորագոյացությունը2 խոսքի զարգացումն է, և այն դիտարկվում է որպես անձի և հոգեկան զարգացման հիմնասյուն. խոսքի զարգացումն իր հետ զուգորդում է նաև մյուս հոգեկան գործընթացների զարգացումը, իսկ խոսքի հապաղմանը համընթաց հաճախ հապաղում է նաև երեխայի հոգեկան զարգացումը:

Խոսքը շփման անհրաժեշտ բաղադրիչ է և ձևավորվում է շփման ընթացքում: Համաձայն Ի.Յու. Կուլագինայի, եթե մինչև 1 տարեկանը շփման

1 «Զգայուն շրջան» հասկացությունը ներմուծել է Լ.Ս. Վիգոտսկին: Նա շեշտադրել է տարիքային զարգացման որոշակի փուլերի կարևորությունը, առավել բարենպաստ և զգայունակ լինելը որոշակի վարքաձևերի, հոգեբանական առանձնահատկությունների, հոգեկան գործընթացների ձևավորման համար:

2 Տարիքային նորագոյացությունները զարգացման որոշակի փուլում ձևավորվող և երեխայի գիտակցությունը, միջավայրի հետ նրա հարաբերությունները, զարգացման ընթացքը որոշող հոգեկան և սոցիալական փոփոխություններ են, ինչպես նաև նորագոյացությունը տվյալ տարիքային շրջանում երեխայի հոգեկան զարգացման ընդհանրացումն է որակական փոփոխության տեսքով:

պահանջմունքը չի բավարարվում կամ ոչ լիարժեք կերպով է բավարարվում, երեխայի հոգեկան զարգացումը հետ է ընկնում, իսկ խոսքը նման երեխաների մոտ շատ ուշ է ի հայտ գալիս [7, сс. 30-31]: «...Առաջին մեկ տարում մեծահասակի հետ լիարժեք շփումը կենսականորեն կարևոր է երեխայի համար» [7, с. 31]: Հետևապես, համակարգչային կախվածությունն ու չարաշահումը, կենդանի շփման, երկխոսության պակասը կարող են բացասաբար անդրադառնալ հոգեխոսքային զարգացման վրա: Եթե մեծահասակներն անտեսեն կամ բավականաչափ ուշադրություն չդարձնեն երեխայի խոսքի զարգացման զգայուն շրջանին, այն կարող է ավելի ուշ ձևավորվել նպաստելով նաև հոգեկան գործընթացների հապաղմանը:

Հիմք ընդունելով տեսական վերլուծությունները նպատակ դրվեց ուսումնասիրել համակարգչային գործունեության դերը հոգեխոսքային զարգացման հապաղմամբ երեխաների մոտ:

Որպես հետազոտվողներ ընտրվեց «հոգեխոսքային զարգացման հապաղում» ախտորոշմամբ 4 տարեկան 11 երեխա, որոնց անամնեստիկ տվյալների ուսումնասիրումը թույլ տվեց եզրակացնել, որ նրանք չունեն կենտրոնական նյարդային համակարգի, գլխուղեղի զարգացման շեղումներ և այլ կենսաբանական բնույթի պատճառներ: Բացի այդ, այս երեխաների ծնողների հետ իրականացվել է երեխայի զարգացմանը վերաբերող հե-տահայաց հարցում ուղղված խոսքի զարգացման փուլերի ուսումնասիրմանը, խոսքի ձևավորման ընթացքում երեխայի համակարգչային ակտիվության տևողության, հաճախակիության բացահայտմանը, սոցիալակա-նացման ինստիտուտներում երեխայի տարաբնույթ դրսևորումների ուսումնասիրմանը: Ծնողները շեշտադրում էին խոսքի զարգացման զգայուն շրջանում (մինչև 1,5-2 տարեկանը) երեխայի համակարգչային գործունեության չարաշահման և կախվածության մասին, ինչպես նաև ընտանիքում շփման դժվարությունների, ցրվածության, կամակորության վերաբերյալ: Համակարգչային կախվածության դրսևորումներից է ճաշելիս համակարգչային գործունեությամբ զբաղվելը: Հետաքրքիր էր, որ նրանք նշում էին երեխաների օտար լեզուներով ճանաչողական գիտելիքների հաշվելու կարողության, կենդանիների, մրգերի, ոտանավորների, երգերի իմացության մասին, թեև մայրենի խոսքն այս երեխաների մոտ դեռ հստակ ձևավորված չէր: Ծնողների ամենահաճախ հանդիպող արտահայտությունն էր. «լավ չի խոսում, բայց շատ լավ հաշվում է ռուսերեն, անգլերեն, մրգերը անգլերեն գիտի» և նմանատիպ այլ մեկնաբանություններ:

Հետազոտության ընթացքում կիրառվել է համակարգված, ներառված դիտում1, ինչպես նաև բնական ու լաբորատոր գիտափորձ2: Դիտումն իրականացվել է ըստ 3-4 տարեկան երեխայի հոգեկան զարգացման չափանիշների: Դիտման և գիտափորձի նպատակն էր բացահայտել համակարգչային գործունեության դրսևորումը երեխայի հոգեխոսքային զարգացման համատեքստում: Բնական գիտափորձի ընթացքում դիտարկվել են երեխայի առանձնահատկությունները տանը, դրսում, խաղալիս և այլ բնական միջավայրերում: Լաբորատոր գիտափորձն իրականացվել է նպատակային ստեղծված և հատուկ կահավորված խաղասենյակում:

Հետազոտությունների ընթացքում հոգեխոսքային զարգացման հա-պաղմամբ երեխաների մոտ բացահայտվեցին համակարգչային գործունեության չարաշահման և կախվածության հետևանքով դրսևորվող հետևյալ ախտանշանները.

1. Սահմանափակ բաոապաշարով իմաստավորված խոսքին համատեղ մեխանիկական, շաբշոնային խոսք զուգորդվող մայրենի Լեզվով կրկնխոսություններով (էխոլալիաներով) և օտարալեզու համակարգչային բաոապաշարով ու մենախոսությամբ:

Համաձայն Ժ.Պիաժեի կրկնխոսությունների դրսևորումը երեխայի խոսքի բնականոն զարգացման փուլերից է, որը բնորոշ է խոսքի զարգացման վաղ շրջանին [8, с. 18-19]: «Անձի, սոցիալական նմանակման տեսակետից այն շփոթ է «ես»-ի և «ոչ-ես»-ի միջև...» [8, с. 19] և հաճախ ներկայանում է խաղի տեսքով: «.Երեխային հաճույք է պատճառում բառերի կրկնողությունը հենց այնպես, զվարճանքի համար.» [8, с. 19]: Երեխան կրկնխոսություններով կարծես թե հաստատում է դիմացինի ասածը [8]: Ի տարբերություն բնականոն զարգացմամբ երեխաների, որոնց մոտ կրկնխոսությունները կարճատև բնույթ են կրում, համակարգչային ազդեցության ներքո դրսևորվող կրկնխոսությունները համեմատաբար ավելի երկար են տևում: Կրկնխո-սություններ հանդիպում ենք նաև աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների մոտ: Սակայն, ի տարբերություն աուտիզմով տառապող երեխաների, ովքեր կրկնում են բառերն ու արտահայտությունները հիմնականում իրավիճակին ոչ համարժեք և իմաստը չհասկանալով, համա-

1 Համակարգված դիտումն իրականացվում է ըստ պլանի, և հետազոտողն ընտրում է այս կամ այն առանձնահատկությունն ու ֆիքսում նրա դրսևորումները տարբեր իրավիճակներում: Ներառված դիտման ժամանակ հետազոտողը դիտման անմիջական մասնակիցն է:

2 Բնական գիտափորձն իրականացվում է կյանքի բնական պայմաններում, հետազոտվողի նվազագույն մասնակցությամբ, լաբորատոր գիտափորձը արհեստականորեն ձևավորված պայմաններում, որտեղ հնարավորինս ապահովվում է հետազոտվողի փոխազդեցությունը հետազոտողին հետաքրքրող գործոնների հետ:

կարգչային ազդեցության ներքո դրսևորվող կրկնխոսությունների դեպքում երեխաները հիմնականում հասկանում են կրկնած արտահայտությունների իմաստը դրանով հաստատելով դիմացինի ասածը: Օրինակ, ծնողի հարցին

ռ

«հաց ուզո ւմ ես», կրկնվող «հաց ուզում ես» պատասխանով երեխան հաստատում է նրա ասածը: Աուտիզմով երեխաների մոտ կրկնխոսությունները կատարում են զգայական, ուշադրություն գրավելու կամ ինչ-որ բանից խուսափելու գործառույթ1: Բացի այդ, այս երեխաների հետ աշխատելիս կրկնխոսություններն ավելի հեշտությամբ են փոխարինվում իմաստավորված խոսքով, քան աուտիզմով երեխաների մոտ: Եվ, ի տարբերություն աուտիզմով երեխաների, այս երեխաների իմաստավորված խոսքն ավելի շատ է: Այս երեխաները հաճախ են օգտագործում համակարգչային խաղերից և մուլտֆիլմերից յուրացրած օտարալեզու խոսքը, արտահայտությունները, բացի այդ, առանց առարկաների հետ հարաբերվելու մենախոսում են: Մենախոսությունը նույնպես խոսքի բնականոն զարգացման փուլերից է, սակայն, ի տարբերություն բնականոն զարգացմամբ երեխաների, ովքեր խաղալիս, ինչ-որ գործողություն անելիս մեկնաբանում են իրենց գործողությունները և իմաստային առումով մենախոսությունը կապված է իրենց գործողությունների հետ [8, с. 18-20], համակարգչային ազդեցությամբ երեխաները մենախոսում են խաղից դուրս, առանց խոսքի և գործողության իմաստային կապի, և մենախոսության հիմնական բովանդակությունը համակարգչային թեմաներն են, ընդ որում օտար լեզվով: Նրանք հաճախ նաև օգտագործում են համակարգչային գործունեության ընթացքում յուրացրած բառեր, արտահայտություններ, որոնք թերևս նպատակային, իրավիճակին համարժեք են կիրառվում և համակարգչային հնչողությամբ, օրինակ «правильно», «отлично», «мой животик такой голодный», «ой, какая красивая кукла»:

Հոգեխոսքային զարգացման հապաղմամբ և համակարգչային կախվածությամբ երեխաները հաճախ խոսքում ունենում են մեխանիկական, անգիր յուրացրած արտահայտություններ: Մեխանիկական խոսքի ցայտուն

ռ ռ \

օրինակներից են. «բարև, ո նց ես, լա վ ես», կամ դերային խաղի ժամանակ

ռ

«մեքենա եմ վաճառում, ի նչ արժի, 500 դրամ» նախադասությունները, որոնք նրանք արտաբերում են մի շնչով:

Համակարգչային ազդեցության ներքո դրսևորվող կրկնխոսությունները, օտարալեզու բառապաշարը, մենախոսությունը հավանաբար պայմանավորված են երեխայի զարգացման վաղ շրջանում նմանակման, ընդօրինակման փուլով:

1 https//www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC2598746/#!po=35.7955

Հաճախ զբաղվածության կամ երեխայի խնամքն ու իրենց առօրյա գործունեությունը հեշտացնելու նպատակով ծնողները չեն վերահսկում, երբեմն նաև խթանում համակարգչային խաղերի և օտարալեզու մուլտֆիլ-մերի չարաշահումը այդպիսով սահմանափակելով կենդանի շփումը շրջապատի մարդկանց հետ: Խոսքի զարգացման զգայուն շրջանում ընտանիքի անդամների խոսքը լսելու և յուրացնելու փոխարեն երեխան սկսում է յուրացնել համակարգչային խոսքը, որը և դառնում է ընդօրինակման հիմնական օբյեկտը:

Կրկնխոսություններ զարգացնող համակարգչային խաղերից է «Խոսող Թոմը»1 (Говорящий Том), որտեղ գլխավոր հերոսը կատուն, նույնությամբ կրկնում է համակարգչից այն կողմ լսվող խոսքը:

2 Համատեղ ուշադրության թույլ արտահայտվածություն, ուշադրության պակաս:

Հոգեխոսքային զարգացման հապաղում և համակարգչային կախվածություն ունեցող երեխաները դժվարանում են ինչ-որ մեկի հետ միասին կենտրոնացնել ուշադրությունը միևնույն գործողության վրա: Նրանք խաղում են միայնակ, ցանկություն չունեն շփվելու, դիմելու և համատեղ որևիցե մեկի հետ խաղալու, հարաբերվելու: Կարող են դիմել և փորձել հասկացնել իրենց ցանկությունը գլխավորապես գործողության ընթացքում արգելքների և խոչընդոտների հանդիպելիս: Ուշադրությունը կայուն չէ, հաճախ են տեղափոխում այն մի գործողությունից մյուսը, դժվարությամբ են արձագանքում հրահանգներին: Նմանօրինակ վարքաձևի դսևորման պատճառները հետևյալն են.

• Առաջինը համակարգչային գերակա ազդեցության դեպքում կենդանի շփման, երկխոսության պակասն է, որի ընթացքում երեխան պետք է յուրացներ սոցիալական տարբեր վարքաձևեր, շփման հմտություններ, սովորեր հաղորդակցվել մարդկանց հետ:

• Հաջորդը միակողմանի շփումն է համակարգչի հետ, որի հետևանքով երեխան սովորում է միայնակ խաղալ, տարբեր գործողություններ կատարել առանց որևէ մեկի մասնակցության, առանց որևէ մեկին լսելու, ուշադրություն դարձնելու, ինչի հետևանքով համատեղ գործունեություն իրականացնելու նրանց ցանկությունը շատ թույլ է:

• Եվ իհարկե, երեխան հաճախ չի արձագանքում հրահանգներին, երբ իրեն դիմում են, քանզի համակարգչի հետ գործողություններ կատարելիս նրան ոչ ոք չի դիմում, հրահանգներ չի տալիս և կարիք չկա ինչ-

1 https//play.google.com/store/apps/details?id=com.outfit7.mytalkingtomfree&hl=ru

որ մեկին լսելու: Հետևապես, ոչ համակարգչային խոսքին այս երեխաների ուշադրություն դարձնելու հատկությունը թույլ է արտահայտված:

Ի տարբերություն աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների, ովքեր նույնպես բնորոշվում են համատեղ ուշադրության թույլ արտահայտվածությամբ, հրահանգները չլսելու, անվանը չարձագանքելու հատկությամբ, համակարգչային ազդեցությամբ երեխաներն ավելի հեշտությամբ են ներգրավվում համատեղ գործունեության մեջ և, տեսողական կոնտակտի պահպանվածության շնորհիվ, մասնագետի օգնությամբ ուշադրությունը կենտրոնացնելու դեպքում կարողանում են իրականացնել հրահանգները, արձագանքել շրջապատի ազդակներին: Կարճատև հոգեբանական աշխատանքներն առավել ակնհայտ փոփոխություններ են արձանագրում այս երեխաների ուշադրության գործընթացում:

3. Տեսաշարժողական կոորդինացիայի, տարածական կոդմնորոշման զարգացածություն, ակնաոու-զործնական մտածողության գերակայություն: Համակարգչային գերակա ազդեցությունը զարգացնում է երեխայի տեսաշարժողական կոորդինացիան, տարածական կողմնորոշումը, քանի որ համակարգչային գործունեության ընթացքում, մասնավորապես խաղի ժամանակ, երեխան ձեռքի շարժումները համատեղում է պատկերի հետ1: Հետևապես, նրանց մեջ զարգացած և գերակայող է լինում ակնառու-գործ-նական մտածողությունը, թեև 3 տարեկանից հետո պետք է զարգանա ակ-նառու-պատկերավոր, ապա վերացական (բառա-տրամաբանական) մտածողությունը: Մտածողության վերջին երկու տեսակները այս երեխաների մեջ թույլ են զարգացած, քանի որ նրանց զարգացման համար անհրաժեշտ են կենդանի շփում, երկխոսություն, ինչը պակասում է համակարգչային ազդեցությամբ երեխաների մեջ, հետևաբար խոսքը հապաղում է, վերացական մտածողությունը նույնպես:

Այս երեխաներն ունեն ճանաչողական գիտելիքների մեծ պաշար, գիտեն իրերի ֆունկցիոնալ նշանակությունը, կարող են ինքնուրույն, առանց մեծի օգնության կիրառել առարկաներն ըստ նշանակության, օրինակ աթոռը հարմարեցնել, պահարանից վերցնել բաժակը, ծորակից ջուր լցնել և խմել: Սակայն, երբ մեծահասակը դիմի նրան «գնա, բեր պահարանի վրա դրված բաժակը», նա կարող է չհասկանալ, քանի որ այս դեպքում պետք է ակտիվանա երեխայի վերացական մտածողությունը:

1 https://dou24.ru/49/images/16-17/psiholog/reb_i_komp.pdf

4. Շաբլոնային մտածողություն, շաբլոնային վարք:

Համակարգչի դիտումը և կարգավորումը տեղի են ունենում ալգորիթ-մային կանոններով: «Այնպիսի բնութագրերը, ինչպիսիք են համակարգչային պատկերում շրիֆտի և սիմվոլի համակցումը, համակարգչային աշխատանքը կարգավորող հրահանգների կրկնողությունը, նրա տեմպոռիթմիկ հատկությունը, դիսփլեյի էկրանի չափսերի սահմանափակ լինելը և դիս-փլեյի վրա աշխատանքների կազմակերպման ստանդարտացումը, օգտագործողի մտավոր գործունեությունը ենթարկում են ալգորիթմային կանոնների նոր համակարգին դարձնելով այն ավելի շաբլոնային, քան ավանդական համակարգում»1: Համակարգչի հետ հաճախակի փոխազդեցությունը նպաստում է նաև գործունեության միատարրությանն ու շաբլոնային լինելուն2: Իսկ երեխաների շրջանում, ովքեր չեն կարող վերահսկել համակարգչի ազդեցությունը, վարքում հստակորեն դրսևորվում են շաբլոնային գործողություններ: Համակարգչային ազդեցությամբ և հոգեխոսքային զարգացման հապաղմամբ երեխաները հաճախ ճաշելիս, հագնվելիս, քնելիս գործողություններն իրականացնում են նույն հաջորդականությամբ, օրինակ երեխաներից մեկը վերցնում էր բարձը, իր լեզվով բարի գիշեր մաղթում եղբորը, գնում ննջարան, շորերը դնում միևնույն աթոռին, հագնում իր նույն գիշերազգեստը, պառկում քնելու և ամեն օր կրկնում այս նույն գործողություններն առանց հաջորդականությունը խախտելու: Դերա-յին խաղեր խաղալիս նրանք պահպանում են և կրկնում գործողությունների այն հաջորդականությունը, որը յուրացրել են առաջին անգամ այդ խաղը խաղալիս: Համակարգչային ազդեցության ներքո դրսևորվող շաբլոնային վարքը չպետք է շփոթել աուտիստիկ սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների, ստերեոտիպային, արարողակարգային վարքի հետ, երբ գործողության որևէ օղակի խախտման դեպքում այդ երեխաները հայտնվում են հուզական անկայուն վիճակում: Ի տարբերություն նրանց համակարգչային ազդեցությամբ երեխաները չեն շփոթվում և բացասական հուզական ապրումներ չեն ունենում շաբլոնային վարքի որևէ օղակի խախտման դեպքում, բացի այդ, նրանց շաբլոնային վարքն առավել հեշտությամբ է ենթարկվում փոփոխման: Ինչպես նաև, այս երեխաները վարքում չեն դրսևորում ստերեոտիպ, կրկնվող շարժումներ, չունեն սևեռունություններ (фиксации), ի տարբերություն աուտիզմով երեխաների:

1 prac.psy.msu.ru/science/public/voyskunskiy/voyskunskiy_2008a.pdf

2 Նույն տեղում:

Որպես շաբլոնային վարք ձևավորող համակարգչային խաղի օրինակ կրկին պետք է նշել «Խոսող Թոմը»1, որի գլխավոր հերոս կատվին հարկավոր է խնամել, օրինակ կերակրել, քնեցնել նույնատիպ, ստերեոտիպային, հաջորդական գործողություններով:

5. Կարգուկանոնի ընկալման թույլ արտահայտվածություն, կամակորություններ, հակադրվող վարքագիծ ուղեկցվող լացով կամ ագրեսիվ գործողություններով:

Համակարգչային գերակա ազդեցության դեպքում հոգեխոսքային զարգացման հապաղմամբ երեխաները հաճախ են դրսևորում հակադրվող վարքագիծ, այն դեպքում, երբ նրանց ցանկությունները չեն կատարվում: Նրանք հաճախ են կիրառում «չեմ ուզում» արտահայտությունը: Հակադրվող վարքագիծը հաճախ է ուղեկցվում անցանկալի վարքային դրսևորումներով իրեր նետելով, ջարդելով, գոռալով, գետնին պառկելով և այլն: Այս երեխաներն ուղղակիորեն չեն ենթարկվում սահմանված կանոններին և դժվարանում են կատարել այն, ինչ նրանց այդ պահին չի հետաքրքրում: Օրինակ նախադպրոցական հաստատություններում նրանք չեն ենթարկվում սահմանված ռեժիմին, չեն կարողանում շարք կանգնել, չեն ընկալում դասապրո-ցեսի կանոնները, ընդհանուր առմամբ անում են այն, ինչ ուզում են:

Միգուցե նման վարքագծի պատճառներից մեկն այն է, որ համակարգչային գործունեության ընթացքում երեխան ինքն է ղեկավարում գործընթացը, որպես այդպիսին վարքի ինքնակարգավորման դժվարությունների չի հանդիպում, հետևապես նա ենթադրում է, որ ամեն ինչ իր ցանկությամբ պետք է լինի: Քանի որ համակարգչային կախվածության դեպքում նվազագույնի է հասնում կենդանի շփումը միջավայրի մարդկանց հետ, երեխան չի յուրացնում վարքի կարգավորման ձևերը, նորմատիվները, կարգուկանոնին հարմարվելու հմտությունները: Պետք է նկատել նաև, որ հենց 0-3 տարեկանն է կարգուկանոնի ընկալման ձևավորման զգայուն շրջանը [7], և, եթե այդ փուլում նպաստող հանգամանքներ չեն լինում նշված զգացումի ձևավորման համար, երեխան դժվարանում է ընկալել կարգը, դառնում է կամակոր և հակադրվող:

Ընդհանրացնելով իրականացված հետազոտությունները հարկ է նշել, որ վերոշարադրյալ երևույթներն այն հիմնական ախտանշաններն են, որոնք դրսևորվում են համատեղ, միմյանց հետ փոխպայմանավորված: Ուստի, ինչ-որ իմաստով կարելի է նշել, որ նրանք ձևավորում են 21-րդ դարի համար արդիական համակարգչային համախտանիշը, որը և բնորո-

1 https//play.google.com/store/apps/details?id=com.outfit7.mytalkingtomfree&hl=ru

շում է երեխայի հոգեխոսքային զարգացման ընթացքը: Նրանց մեկուսի և անկայուն դրսևորումները դեռ չեն վկայում համակարգչային գործունեության չարաշահման և կախվածության մասին: Այս համախտանիշը բնութագրվում է ժամանակային և իրադրային կայունությամբ:

Ելնելով վերոնշյալ վերուծություններից այս երեխաների հետ հոգե-բանամանկավարժական աշխատանքների նախնական փուլը հարկ է կառուցել հետևյալ ուղղություններով.

1. համակարգչային գործունեության սահմանափակում,

2. կենդանի շփում, երկխոսությունների, հրահանգների հաճախակի կիրառում, երեխայի գործողությունների խոսքային մեկնաբանում,

3. համատեղ ուշադրության ձևավորում,

4. համատեղ գործունեության իրականացում,

5. պրոբլեմային իրավիճակների ստեղծում մտածողության զարգացման և երեխայի համար շփման մեջ մտնելու անհրաժեշտություն առաջացնելու նպատակով,

6. ոչ շաբլոնային վարքի ձևավորում, միևնույն վարքը տարբեր գործողություններով իրականացնելու ունակության զարգացում,

7. կարգուկանոնի ընկալման ձևավորում:

Ամփոփելով նշենք, որ երեխայի հոգեկան զարգացումը յուրատիպ ընթացք է ստանում, երբ խոսքի զարգացման զգայուն շրջանում ընկալման, ճանաչողության և շփման դաշտում առանձնահատուկ դեր է սկսում զբաղեցնել համակարգչային գործունեությունը: Մանկահասակ երեխային ակամա հրամցվում է այլ իրականություն, ինչը գրավում է նրան իր գույներով, տեղեկույթի հագեցածությամբ և այլն: Փաստացի, դեռ ամբողջությամբ չճանաչելով իրեն շրջապատող իրական աշխարհը նա նախևառաջ ծանոթանում է համակարգչային աշխարհին, որը և դառնում է երեխայի զարգացման համար առաջնահերթ իրողություն երկրորդային պլան մղելով իրական աշխարհն ու շփումները:

Իհարկե, իրականացված հետազոտությունները պահանջում են շարունակականություն, խորազնին և բազմամասնագիտական մոտեցում, սակայն հարկ է նշել, որ 21-րդ դարում վերոնշյալ համակարգչային համախտանիշի տարածումը երեխաների մեջ հնարավոր է աստիճանաբար ձևավորի մարդու պատմամշակութային զարգացման մի նոր տեսակ, ում թերևս և դեռևս վերապահումով կարելի է անվանել «մարդ համակարգիչ»:

Հունիս, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. ВыготскийЛ.С, Психология развития человека, М., 2005.

2. Леонтьев А.Н, Деятельность, сознание, личность, М., 1975, с. 173.

3. Рубинштейн СЛ, Избранные философско-психологические труды, М., 1997, с. 438.

4. БожовичЛ.И, Проблемы формирования личности, М., 2001.

5. МонтессориМ, Помоги мне это сделать самому, М., 2000.

6. Лейтес Н. С, Принцип развития в психологии, М., 1978.

7. Кулагина ИЮ, Возрастная психология: развитие ребенка от рождения до 17 лет, М., 1999.

8. Пиаже Ж, Речь и мышление ребенка, М., 1994.

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԴՐՍԵ4ՈՐՈԻՄԸ ՀՈԳԵԽՈՍՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՊԱՂՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Սիր անուշ Անտոնյան

Ամփոփագիր

Երեխայի հոգեկան զարգացումը յուրատիպ ընթացք է ստանում, երբ խոսքի զարգացման զգայուն շրջանում ընկալման, ճանաչողության և շփման դաշտում առանձնահատուկ դեր է սկսում զբաղեցնել համակարգչային գործունեությունը: Համակարգչային գործունեության չարաշահումն ու կախվածությունը նպաստում են խոսքի հապաղմանը, ինչին համընթաց հաճախ հապաղում է նաև երեխայի հոգեկան զարգացումը: Հետազոտությունների ընթացքում հոգե-խոսքային զարգացման հապաղմամբ երեխաների մեջ բացահայտվեցին համակարգչային գործունեության չարաշահման և կախվածության հետևանքով դրսևորվող որոշ ախտանշաններ, որոնք միասին ձևավորում են համակարգչային համախտանիշը:

Թեև իրականացված հետազոտությունները պահանջում են շարունակականություն, խորազնին և բազմամասնագիտական մոտեցում, սակայն հարկ է նշել, որ 21-րդ դարում վերոնշյալ համակարգչային համախտանիշի տարածումը երեխաների մեջ հնարավոր է աստիճանաբար ձևավորի մարդու պատմա-մշակութային զարգացման մի նոր տեսակ, ում թերևս և դեռևս վերապահումով կարելի է անվանել «մարդ համակարգիչ»:

ПРОЯВЛЕНИЯ КОМПЬЮТЕРНОГО СИНДРОМА ПРИ ЗАДЕРЖКЕ ПСИХОРЕЧЕВОГО РАЗВИТИЯ

Сирануш Антонян

Резюме

Психическое развитие ребенка превращается в уникальный процесс, когда компьютерная деятельность начинает играть особую роль в сенситивный период развития речи в сфере восприятия, общения и познания. Компьютерная зависимость и злоупотребление компьютером способствуют задержке речи, что, в свою очередь, часто приводит к задержке психического развития. У детей с задержкой психоречевого развития в процессе исследования были выявлены некоторые симптомы, которые развились впоследствии компьютерной зависимости. Можно сказать, что эти симптомы формируют компьютерный синдром.

Хотя исследования требуют продолжительного, детального и многопрофильного подхода, но можно сказать, что 21-ом веке распространение у детей компьютерного синдрома может постепенно формировать новый вид культурно -исторического развития человека, которого можно, пока еще с оговоркой, называть «человеком-компьютером».

MANIFESTATION OF COMPUTER SYNDROME DURING PSYCHOLOGICAL AND SPEECH DEVELOPMENTAL DELAY

Sinanusb Antonyan

Resume

Psychological development of the child starts to become unique process when in the sensitive period of speech development computer activities begin to play a special role in perception, cognition and communication. Abuse of and addiction to computer activities contribute to speech delay, often along with delays in psychological development of child as well. Studies have revealed some of the symptoms manifested as a result of the abuse and dependence on computer activities in children with psychological and speech developmental delay, which together form the computer syndrome.

Although the studies require continuity, deep and multidisciplinary approach, it has to be noted that in the 21st century, the spread of the above-mentioned computer syndrome among children is possible to gradually shape a new kind of human cultural development, who with some reservations can be called a “human-computer”.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.