ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, PSYCHOLOGY, ПСИХОЛОГИЯ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒԳԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ
ՏԻՐՈՒՅԹՈՒՄ
ՀՏԴ 159.9 (07)
DOI: 10.52063/25792652-2024.3.22-163
ՆԱՐԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության
ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ,
հոգեբանական գիտությունների թեկնածու
ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
ORCID: 0000-0001-7264-2705
ԻՐԻՆԱ ՄԱՐԿԱՐՅԱՆ
Երևանի պետական համալսարանի քաղաքացիական պաշտպանության
ամբիոնի վարչարարության մասնագետ
ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
ORCID: 0009-0007-5367-9466
Ժամանակակից աշխարհում հաղորդակցության գործընթացի վիրտուալացումը հնարավորություններ ստեղծեց մարդկանց համար հաղորդակցվելու
ժամանակից և տարածությունից դուրս: Մարդկանց հետ շփումները,
տարատեսակ
տեղեկատվության
փոխանցումը, ինչ որ
տեղեկույթի
որոնումները և այլն, որոնք
տեղի են ունենում համացանցի միջոցով,
հնարավորություն են տալիս անձին ոչ միայն լինելու տեղեկացված
աշխարհում տեղի ունեցող զանազան փոփոխությունների և իրադարձությունների մասին, այլև՝ տարածելու սեփական փորձը, կյանքի այս կամ այն
իրադարձությունները, ինչպես նաև ձեռք բերելու ճանաչվածություն:
Համացանցային տարածքում ծանոթությունների համար վիրտուալ հարթակների տարածվածությունը մեծացրեց ռոմանտիկ հարաբերությունների
ձևավորման հնարավորությունները:
Մեր աշխատանքի նպատակն է դուրս բերել երիտասարդության
միտումները համացանցի միջոցով ամուսնական զուգընկերոջ ընտրության
հարցում: Ուսումնասիրել ինչպես երիտասարդների դիրքորոշումները, այնպես
էլ սուբյեկտիվ ընկալումների իմաստային պատկերացումները համացանցային
տիրույթի՝ որպես զուգընկերոջ ընտրության հարթակի վերաբերյալ:
Հետազոտության համար կիրառել ենք հոգեբանական թեստեր և
ստացված
արդյունքները
ենթարկել
քանակական
ու
որակական
վերլուծության:
Հոդվածը ներկայացվել է 14.07.2024թ., գրախոսվել` 15.08.2024թ., տպագրության
ընդունվել` 31.10.2024թ.:
163
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Կարող ենք եզրակացնել, որ առցանց տարածությունը երիտասարդների
կողմից ընկալվում է որպես անձնական հարաբերությունների ձևավորման
յուրօրինակ միջավայր, որտեղ դյուրին և արդյունավետ, կարևոր ու օգտակար,
հաճելի ու գրավիչ է դառնում նոր ընկերներ և նոր զրուցակիցներ գտնելը,
սիրային կապեր հաստատելը, կյանքի ընկեր ընտրելը:
Հիմնաբառեր՝ համացանց, սոցիալական ցանցեր, վիրտուալ տարածք,
առցանց ծանոթություններ, հաղորդակցում, շփում, ամուսնական զուգընկեր,
երիտասարդություն, արժեքներ, դիրքորոշումներ:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ժամանակակից աշխարհում շփումը մարդկանց միջև մեծ մասամբ իրական
տարածքից տեղափոխվել է առցանց հարթակ, մասնավորապես՝ սոցիալական
ցանցեր: Համացանցի ի հայտ գալը մեծ դեր է խաղացել ժամանակակից
հասարակության և ժամանակակից մարդու համար, որն առօրյայի մեծ մասը
անցկացնում է վիրտուալ տարածքում: Ե. Ա. Ռիլսկայան և Դ. Ն. Պոգորելովը կարծում
են, որ ժամանակակից հասարակության կյանքը նույնիսկ անհնար է պատկերացնել
առանց համացանցի, որի միջոցով կատարվում է տեղեկատվության որոնում և
փոխանցում, շփում և տարատեսակ գործունեություն ծավալվում (Рыльская,
Погорелов 2021): «Համացանցից օգտվող անձինք հիմնականում ծավալում են
հետևյալ գործունեությունները. էլեկտրոնային շփում տարբեր սոցիալական ցանցերում, տեղեկատվության որոնում համացանցում, էլեկտրոնային նամակագրություն,
գիտական և մասնագիտական գործունեության ծավալում, կրթական գործընթացի
կազմակերպում, մշակութային ոլորտի ուսումնասիրություններ, համացանցային
խաղեր, երաժշտության ու ֆիլմերի ներբեռնում, դրանց ունկնդրում, դիտում և այլն»
(Ասատրյան 131-132):
Սոցիալական ցանցերը մեծ տեղ ունեն հատկապես երիտասարդների կյանքում:
Որպես «իդեալական աշխարհ», նրանց առօրյայի գրեթե մեծ մասն անցնում է
համացանցում, որտեղ ժամանակն ու հեռավորությունը խոչընդոտ չեն (Дыжова
2021): Համացանցը մեծ ազդեցություն ու նշանակություն ունի երիտասարդների
սոցիալականացման գործընթացում, արժեքային համակարգի ձևավորման համար:
Երիտասարդների մեծամասնությունը գրանցված է տարբեր սոցցանցերում։
Ամենակիրառելին՝ Ֆեյսբուք, Ինստագրամ, Տելեգրամ, Վայբեր սոցկայքերն են, որտեղ
նրանք ոչ միայն իրականացնում են ինֆորմացիայի փոխանցում և ընդունում,
կարդում են նորություններ, այլև տեղադրում են նկարներ, տարածում իրենց կյանքի
որոշ իրադարձություններ, ինչպես նաև հնարավորություն ունեն գնահատական տալ
համացանցում գտնվողներին, մեկնաբանել նրանց վարքը, գործողությունները,
նկարները, մեկնաբանություններն ու հրապարակումները: Համաձայն Մ.Մակերետի
և Ջ. Անդերսոնի՝ երիտասարդների համար ժամանակակից տեխնոլոգիաները
վերածվում են մշակութային կարևորագույն գործիքի, որով նրանք հաղորդակցվում
են, զբաղվում են ինքնակրթմամբ և ինքնազարգացմամբ, գտնում նոր
հետաքրքրություններ, սովորում և աշխատում (Mackereth & Anderson 2000):
Ա. Ա. Լիսոնկովան և Ա. Յու. Մելնիկովան իրենց կողմից իրականացված
հետազոտությունների արդյունքում եզրակացրին, որ երիտասարդները սոցիալական
ցանցերը համարում են յուրօրինակ հարթակ՝ սոցիալական գործունեության տարբեր
տեսակներ իրականացման համար: Երիտասարդները նկարվում են ոչ այնքան հաճելի
պահը ընդգծելու համար, այլ առավելապես դրանք համացանց տեղադրելու, դրական
մեկնաբանություններ տեսնելու և դրական հույզ ապրելու, բավականություն
ստանալու համար (Лисенкова, Мельникова 2017): Համաձայն Գ. Յու Միրոնովայի՝
սոցիալական ցանցերը, որտեղ երիտասարդները այսօր ակտիվորեն ներգրավված են,
164
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
նպաստում են նրանց արժեքային կողմնորոշմանը, սոցիալականացմանը,
հնարավորություն են տալիս բացահայտելու աշխարհը, ճանաչելու սեփական անձը
(Миронова 2016):
Ի․ Վ․ Պացկանը, իր հոդվածում վերլուծելով առցանց հաղորդակցման
առանձանահատկությունները, կարծում է, որ անձը համացանցային տիրույթում
զբաղվում է գործունեության
նույն ձևերով, ինչ որ իրական կյանքում՝ խաղ,
կրթություն, աշխատանք և, իհարկե, շփում: Ըստ նրա՝ «Որոշ անհատական և
անձնական հատկանիշներ, կարողություններ և հմտություններ, որոնք իրական
պայմաններում կյանքի գործունեության տարբեր ձևերում ակտուալ չեն, կարող են
հայտնվել վիրտուալ տիրույթում հաղորդակցության ժամանակ» (Пацкань 543) և
կազմել անձի վարքի մոդելը համացանցային տիրույթում:
Այստեղ առաջ է գալիս պահանջմունքների բավարարման հիմնախնդիրը, ինչը
Պացկանը վերլուծել է համաձայն Զանինի դրույթների՝ առանձնացրնելով է 3
հիմնական
պահանջմունքներ, որոնք
անձը
կարողանում
է
բավարարել
համացանցային սեփական ընդգրկվածության, իսկ ավելի ստույգ՝ վիրտուալ
հաղորդակցության
շնորհիվ: Դրանք են անվտանգության պահանջմունքը,
սոցիալական միջավայրին պատկանելու պահանջմունքը, հանրության կողմից
սոցիալական ճանաչման պահանջմունքը:
•
Անվտանգության պահանջմունքը հնարավորություն է տալիս բավարարելու
այնպիսի նպատակներ, որոնք կա՛մ տաբու են հասարակության մեջ, կա՛մ
սոցիալապես անընդունելի, և համացանցային միջավայրը թույլ է տալիս առանց վախի
խոսելու դրանց մասին:
•
Սոցիալական
պատկանելության
պահանջմունքը,
վիրտուալ
հաղորդակցության տեսանկյունից, որոշակի ինտերնետային խմբին պատկանելու
պահանջմունքն է: Իհարկե, համացանցային հսկայական ռեսուրսի շնորհիվ
հնարավոր է այդ պահանջմունքի բավարարումը: Սակայն պետք է ասել, որ
համացանցային փոքր խմբերում առավելապես ընդգրկվում են մարդիկ, որոնք չեն
գիտակցել իրական «տարածքի»՝ անձին շրջապատող սոցիալական միջավայրի
կարևորությունն
ու
այնտեղ
որոշակի
գործունեություն
ծավալելու
անհրաժեշտությունը, հետևաբար, որպես ավելի անվտանգ միջավայր, տեղափոխվել
են վիրտուալ տարածք։
•
Սոցիալական ճանաչման պահանջմունքը, համացանցային հանրության
կողմից ճանաչման ձգտումն է, որը, ըստ էության, ինքնաիրականացման
պահանջմունքն է: Այն բավարարել հնարավոր է համացանցային մարքեթինգի,
սեփական անձի համացանցային գովազդի, համացանցային հաղորդակցության
միջոցով, նաև լրագրությամբ, բլոգերությամբ, հոդվածներ և մեկնաբանություններ
գրելով և այլն (Пацкань 2014):
Այս ամենից զատ՝ համացանցը ունի ևս մի կարևոր ֆունկցիա, որի շուրջ
ծավալվող քնարկումները փորձենք ներկայացնել: Խոսքը առցանց ծանոթությունների
մասին է, նոր սոցիալական կապերի, նոր միջանձնային հարաբերությունների
կառուցման, դրանց ներքո կյանքի ընկեր, ամուսնական զուգընկեր որոնելու, գտնելու
գործընթացի: Առցանց ծանոթությունը, համաձայն Հ. Ռայնհոլդի դարձել է անձնական
հարաբերությունների ձևավորման և աջակցության այլընտրանքային դաշտ: Ըստ
հեղինակի այն սոցիալ-մշակութային հաղորդակցության ձև է, որի էական
առանձնահատկությունը
անհատների
միջև
հաղորդակցության
տարածաժամանակային համատեքստն է, ինչը էականորեն տարբեր է իրական
շփումից, և նպաստում է մարդկանց ավելի հեշտ ու արագ միավորմանը,
խմբավորմանը (Рейнгольд 2006): Օրինակ՝ օգտատիրոջ իրական սոցիալական
կարգավիճակի քողարկումը, ինքնությունը փոխելու և ցանկալի կարգավիճակ
ընտրելու հնարավորությունները կարող են մեծացնել առցանց ծանոթանալու անձի
հնարավորությունները
(Пупкова,
Чердакова
2018):
«Ռեալ
ինքնության
165
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
ատրիբուտները
ակտիվանում
են
մարդկային
փոխհարաբերությունների
միջավայրում, որտեղ ծանոթությունների հնարավորությունները սահմանափակ են:
Այլ է պատկերը վիրտուալ իրականության մեջ: Այստեղ անհատի կերպարը, նրա
վիրտուալ «անձնագիրը» բոլոր օգտատերերի տեսադաշտում են, և հասանելիության
ու ծանոթությունների հավանականությունը, ինչպես նաև
զրուցակիցների
ընտրությունն անհամեմատ մեծ է» (Պետրոսյան 77-78):
Վ. Վ. Սաուշևայի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երիտասարդների՝
համացանցում զուգընկեր որոնելու միտումները, առավելապես պայմանավորված են
նրանով, որ ավելի քիչ անձնային ռեսուրսներներ ու նյութական միջոցներ են ծախսում,
ինչպես նաև ժամանակատար չէ: Սակայն պետք է ասել, որ հեղինակը
թերահավատորեն է վերաբերվում համացանցով ծանոթության արդյունքում
կազմավորված ամուսնության ամրությանն ու կայունությանը: «Հազվադեպ երևույթ է
մեր օրերում ծանոթությունները սրճարաններում, ռեստորաններում, հասարակական
տրանսպորտում, զբոսայգիներում, պարզապես ցանկացած միջոցառման այցելելիս»
(Саушева 11-12), ի վերջո, հարազատ-բարեկամների միջնորդությամբ, քանի որ
զուգընկերոջ որոնման և ընտրության ամենահարմարավետ միջավայրը, ըստ
երիտասարդության,
տարբեր
առցանց
հարթակներն
են,
հատկապես՝
ծանոթությունների կայքերը: Իհարկե, մի կողմից բոլոր ծանոթությունների կայքերն ու
համացանցը հեշտացնում են ամուսնական կամ սիրային հարաբերությունների
համար թեկնածուների որոնումը, ինչ-որ առումով նեղացնում դրանց ցանկը, բայց
իրականում առկա են որոշ խնդիրներ: Նախ՝ հիմնական խնդիրն այն է, որ
ծանոթությունների կայքերում գրանցվածներից ոչ բոլորն են ձգտում լուրջ և տևական
հարաբերությունների: Երկրորդ՝ եթե նույնիսկ զույգը նույն նպատակն է հետապնդում,
ապա նրանց հետաքրքրությունները, նախասիրությունները
և կենսական
առաջնահերթությունները կարող են լինել բոլորովին տարբեր, այսինքն՝ ծագում է
համատեղելիության խնդիր: Ի վերջո, համացանցային տիրույթում ծանոթությունները
ռիսկեր են պարունակում, օրինակ, անձի հոգեբանական անվտանգության
տեսանկյունից (Саушева 2021):
«Չնայած այն հանգամանքին, որ վիրտուալ հաղորդակցությունը զուրկ է
իրական հաղորդակցությանը բնորոշ բազմաթիվ առավելություններից, միևնույնն է,
սոցիալական ցանցերի միջոցով ծանոթությունները դառնում են ընդունելի ամբողջ
աշխարհում» (Пупкова, Чердакова 153), իսկ երիտասարդության շրջանում ավելի ու
ավելի լայնորեն տարածվում է առավելապես նրա համար, որ «վիրտուալ տարածքում
սոցիալական կապերի ձևավորման գործընթացը մարդուց ավելի քիչ նյութական և
բարոյական ջանք է պահանջում, քան իրական կյանքում» (Пупкова, Чердакова 153):
Հետազոտողների
կողմից
իրականացված
հարցումները՝ ծանոթությունների
կայքերում երիտասարդների գրանցման նպատակի վերաբերյալ, բացահայտեցին, որ
18-24 տարեկան տղաների և աղջիկների 26.1%-ը և 12.5%-ը, իսկ 25-34 տարեկան
տղաների 55.5%-ը և աղջիկների 25.0%-ը ծանոթությունների կայքերը օգտագործում
են ամուսնական զուգընկերոջ ընտրություն կատարելու նպատակով (Пупкова,
Чердакова 2018):
Յու. Գ. Միրոնովան համեմատական վերլուծություններ է կատարել ռուսական և
ամերիկայն սոցիալական միջավայրերում առցանց ծանոթությունների և դրա շնորհիվ
ամուսնական զուգընկերոջ ընտրության վերաբերյալ ուսումնասիրությունների
արդյունքների միջև և եզրակացրել, որ երիտասարդների շրջանում հստակորեն առկա
է «ամուսնական (մատրիմոնալ) վարքագծի փոխակերպում» (Миронова 163), որի
բովանդակությունը կազմում է սոցիալական կյանքի անհատականացումը, անձնական
ազատության
ձգտումը
և
ինքնարտահայտման
աճի
բարձր
տեմպերը,
պահանջմունքների բավարարման և հեդոնիզմի՝ որպես արժեքների ընկալումը
(Миронова 2016):
166
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Անդրադառնալով
զուգընկերոջ
ընտրության
հիմնահարցին
վիրտուալ
տիրույթում՝ կարող ենք ներկայացնել, թե տեխնոլոգիաների զարգացումը և
համացանցի հնարավորությունները ինչպես են ազդում անձի առցանց ծանոթության,
զուգընկերոջ փնտրման և ընտրության վրա: Նախ՝ ինչպես վերը նշվեց, համացանցը
տարածաժամանակային յուրօրինակ կոնտեքստով լայն ու նոր հնարավորություններ է
ստեղծում առցանց ծանոթությունների, այդ թվում՝ զուգընկեր փնտրելու, ինչու չէ
նաև գտնելու համար: Այսինքն համացանցի տարածվածությունն ու լայն
հասանելիությունը անձին հնարավորություն են տալիս շփվելու համացանցային
տիրույթում գտնվող մարդկանց հետ, ձևավորելու ընկերային, գործընկերային,
սիրային հարաբերություններ: Մարդիկ համացանցում ոչ միայն մտքեր են
փոխանակում, հասկանում իրար, այլև ստեղծում են հուզականորեն մտերմիկ,
զգացմունքներով լի հարաբերություններ: Երկրորդը՝ համացանցը՝ որպես յուրօրինակ
սոցիալական միջավայր, անձին տալիս է որոշակի կարգավիճակ՝ այս կամ այն
հարթակի անդամի կամ ներկայացուցչի, կամ, ինչպես ընդունված է ասել, օգտատիրոջ
կարգավիճակ, որին էլ վերագրվում են որոշակի նորմեր ու կանոններ և դրա
պահպանման պարտավորությունը՝ վիրտուալ համայնքում: Հաջորդը համացանցում
սեփական կերպարը ստեղծելու հնարավորությունն է: Թե ինչպես կներկայանա անձը
համացանցային ընկերներին, պոտենցիալ զուգընկերոջը և ինչ ակնկալիքներ կունենա
ստեղծված հարաբերություններից, պայմանավորված է հետադարձ կապով, այսինքն՝
մարդկանց արձագանքը սոցցանցերում տեղադրած կենսագրական տվյալների,
նկարների, անձնական կյանքի դրվագների վերաբերյալ այն ազդակներն են, որոնք
վճռորոշ դեր ունեն այդ հարցում: Բացի վերը նշվածներից՝ վիրտուալ տիրույթը
անխուսափելիորեն փոխում է անձի արժեքները, դիրքորոշումները, ինչպես նաև
մոտեցումները ամուսնության, կյանքի ընկեր ընտրելու հարցում: Ի վերջո,
տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ հարաբերությունների համար ի հայտ են
գալիս
նոր
մարտահրավերներ,
ինչպիսիք
են
սոցիալական
ցանցերից
կախվածությունը, անմիջական հաղորդակցության, առանց որևէ տեխնիկական
միջոցի միջանձնային շփման բացակայությունը, ինչպես նաև հարաբերություններում
տեխնոլոգիայի օգտագործման էթիկական ասպեկտների ընկալման բացակայությունը
և այլն (Ասատրյան 2017, Պետրոսյան 2022, Дыжова 2021, Лисенкова, Мельникова
2017, Саушева 2021):
Այսպիսով՝ կարող ենք ասել, որ մասնագիտական գրականության
վերլուծությունը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում զուգընկերոջ ընտրության
հիմնահարցի վերաբերյալ ուսումնասիրությունները հոգեբանական, սոցիալհոգեբանական առումով սակավ են, ոչ բազմակողմանի: Դրանց մի մասը
երիտասարդների համացանցում
զուգընկերոջ որոնումները քննարկում են
համացանցի
տարածվածության
կամ
սոցիալական
ցանցերի
ընձեռած
հնարավորությունների տեսանկյունից, մյուս ուսումնասիրությունները առավելապես
վերաբերում են սոցցանցերում ծանոթությունների, շփումների, զուգընկերոջ
ընտրության մատչելիությանը, անձնային ռեսուրսների խնայողությանը, ինչպես նաև
մի շարք ուսումնասիրություններ դուրս են բերում համացանցի միջոցով զուգընկերոջ
ընտրության պայմանավորվածությունը անհատական առանձնահատկություններով,
անձի արժեհամակարգով և այլն:
Էմպիրիկ հետազոտություն
Մեր աշխատանքի նպատակն է ուսումնասիրել երիտասարդների սուբյեկտիվ
դիրքորոշումներն
ու
դրանց
իմաստային
(սեմանտիկ)
նշանակությունը
համացանցային տիրույթում զուգընկերոջ որոնում իրականացնելու նկատմամբ: Այդ
նպատակը իրագործելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները՝
1. դուրս բերել երիտասարդների վերաբերմունքը համացանցի նկատմամբ,
167
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
2. գտնել
նրանց շփման առանձնահատկությունները համացանցում
զուգընկերոջ որոնման գործընթացում,
3. բացահայտել սոցցանցերում երիտասարդների կողմից զուգընկերոջ որոնման
նկատմամբ դիրքորոշումների սեմանտիկ, իմաստային նշանակությունը:
Հետազոտության ընթացքում կիրառված մեթոդներն են․
1. «Անավարտ նախադասություններ» մեթոդ (Жичкина, Щепилина):
2. «Սեմանտիկ դիֆֆերենցիալ» (Серкин 2008):
3. Համացանցում
շփման
առանձնահատկությունների
բացահայտման
հարցաթերթիկ։
Հետազոտությունը մասնակցել են 60 չամուսնացած երիտասարդներ՝ 22-30
տարեկան:
Նախ
ներկայացնենք
երիտասարդների
վերաբերմունքը
համացանցի
նկատմամբ առհասարակ, և անձի ժամանակային ու տարածական ընկալումները՝
համացանցում:
Նկար 1. Երիտասարդների ընկալումները համացանցի նկատմամբ, տոկոսային ցուցանիշներ (n=60)
Ինչպես երևում է ստացված արդյունքների վերլուծությունից՝ 1. Համացանցի
մասին ընկալումները որպես դրական արձանագրել է հետազոտվող մասնակիցների
մեծամասնությունը՝ 60%-ը: Սա նշանակում է, որ համացանցը հարցվածների
մեծամասնության համար օգտակար է, հուզականորեն հաճելի և հետաքրքիր: Այն
օգտագործվում է ընկերների և այլ մարդկանց հետ շփման և հաղորդակցման համար,
ինչպես նաև համացանցից տեղեկատվություն ստանալու համար: Հետազոտվող
մասնակիցներից 30%-ի ընկալումները բացասական են: Քանի որ ըստ նրանց՝
համացանցն առաջացնում է կախվածություն, շեղում է մարդկանց ուշադրությունը
կարևոր գործերից: Ինչպես նաև այն կեղծիք է պարունակում, այսինքն՝ քիչ է
հավանականությունը, որ այնտեղ առկա ինֆորմացիան հավաստի է: Եվ միայն 10%-ն
է համացանցին վերաբերում չեզոք: 2. Ժամանակի ընկալման սանդղակի տվյալների
վերլուծության
համաձայն՝
հետազոտվող
մասնակիցների
60%-ի
համար
համացանցում անցկացված ժամանակը ունի դրական ազդեցություն, այն
հնարավորություն է տալիս ստանալու և ապրելու դրական հույզեր, նպաստում է նոր
և հաճելի մարդկանց հետ ծանոթությունների, օգնում է մարդկանց զբաղվելու
աշխատանքով, ինչպես նաև ֆիզիկապես հանգստանալ, հոգեպես լիցքաթափվել:
Հետազոտվողների որոշ մասը` 15%-ը, նշել է, որ համացանցում ժամանակն ունի
բացասական ազդեցություն, քանի որ նրանց խանգարում է լիարժեք կազմակերպել
առօրյան, կտրում է մարդուն իրականությունից, առաջացնում է հոգնածություն, և
ժամանակը, որը մարդը տրամադրում է համացանցին, անիմաստ է, նույնիսկ՝
168
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
կորսված: Իսկ հետազոտվողների մյուս մասը՝ 25%-ը, ունի չեզոք վերաբերմունք
համացանցում անցկացրած ժամանակի նկատմամբ: Ընդ որում, սեփական
տրամադրության փոփոխությունները, ըստ նրանց, կախված են այնտեղ առկա
ինֆորմացիայից և մարդկանց վարքային դրսևորումներից:
Համացանցային
տարածության
նկատմամբ
հարցվողներից
50%-ի
ընկալումները դրական են, նրանք համացանցը համարում են նպաստավոր միջավայր
անձի ինքնակրթման, ինքնազարգացման համար, ինչպես նաև նոր ծանոթներ ու
ընկերներ ձեռք բերելու, հինը պահպանելու համար: Ըստ նրանց՝ մարդը այդ
տարածության մեջ ազատ է, անկաշկանդ և գրեթե միշտ ապրում է
բավարարվածության
զգացում:
Հետազոտվողների
մյուս
մասը՝
40%-ը,
համացանցային տիրույթը ընկալում է որպես բացասական երևույթ: Նրանց համար
համացանցային տարածքը անհետաքրքիր է, անիմաստ ու անհրապույր: Իսկ
հետազոտվողների մյուս մասը` 10%, տվել է չեզոք պատասխան, ինչը նշանակում է,
որ համացանցային տարածքը նրանց համար ընկալվում է որպես սովորական
երևույթ, որտեղ լինելն այդքան էլ պարտադիր պայման չէ:
Այժմ
ներկայացնենք
համացանցի
նկատմամբ
դիրքորոշումների
ուսումնասիրման
արդյունքում
ստացած
տվյալները՝
կրկին
տոկոսային
ցուցանիշներով՝
ըստ
հետևյալ
սանդղակների՝
համացանցի
դրական
հատկությունները, համացանցի բացասական հատկությունները, համացանցում
գտնվող մարդիկ, տեղեկույթը համացանցում, ես համացանցում:
Նկար 2. Երիտասարդների ընկալումները համացանցի նկատմամբ, տոկոսային ցուցանիշները (n=60)
Առաջին սանդղակը թույլ է տալիս դուրս բերելու անձի վերաբերմունքը
համացանցի դրական հատկությունների նկատմամբ: Ըստ դրա՝ հետազոտվողների
մեծամասնությունը՝ 70%-ը, նշել է, որ համացանցը իր բնույթով դրական է, օգնում է
կարևոր տեղեկություններ գտնել և լինել տեղեկացված: Նպաստում է հետաքրքիր,
կարևոր, հաճելի շփումներ իրականացնել և ձեռք բերել նոր ծանոթություններ:
169
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Հարցվողների 25%-ը ունի բացասական վերաբերմունք, իսկ 5%-ը՝ չեզոք: Հաջորդ
սանդղակը համացանցը դիտարկում է, որպես բացասական հատկություններ ունեցող
երևույթ, ըստ որի՝ մասնակիցների 50%-ը, որպես բացասական հատկություն,
դիտարկում
է
համացանցում
առկա
պարբերաբար
գովազդները,
ապատեղեկատվությունը, որոշակի տեխնիկական խնդիրները և այլն: Հետազոտման
մասնակիցների 30%-ի համար համացանցում խանգարող գործոն չկա․ այն
բացասական հատկանիշներ չունի: Իսկ հարցվողների 20%-ի պատասխանը՝ կախված
անձի հոգեվիճակից, ըստ որի՝ երբ անձը
հանգիստ է, չունի լարվածություն՝
համացանցում ոչ մի խանգարող գործոն չկա, իսկ հոգնածության կամ հոգեպես
անհանգիտ կամ հուզականորեն լարված վիճակում՝ ցանկացած գործոն նրա կողմից
ընկալվում է որպես բացասական: «Համացանցում գտնվող մարդիկ»՝ սանդղակի
արդյունքների վերլուծության համաձայն հարցվողների 60%-ը, տվել է դրական
պատասխան՝ համացանցում մարդիկ ինքնավստահ են, հավասարակշռված,
մոտիվացված և հետաքրքիր, ինչպես նաև հաճելիորեն հաղորդակցվում են միմյանց
հետ, կիսվում են իրենց առօրյայով, կենսափորձով և այլն: Իսկ 30%-ի կարծիքով՝
համացանցում մարդիկ առավելապես քողարկված, թաքնված են և տպավորություն է
ստեղծվում, որ նրանք կեղծ են, ոչ իրական: Ըստ նրանց՝ համացանցում գտնվող
մարդիկ հուզականորեն տխուր են, ավելի հաճախ՝ անզգացմունք, «ռոբոտացված»:
Հետազոտման մասնակիցների 10%-ը համացանցում գտնվող մարդկանց համարում է
սովորական, ուղղակի օտար և ունի չեզոք վերաբերմունք նրանց նկատմամբ: Ինչ
վերաբերում է «ինֆորմացիան համացանցում» սանդղակի տվյալներին, ապա
հետազոտվողների գերակշռող մասը՝ 85%-ը, համացանցային տեղեկույթը համարում
է ճշգրիտ, հավաստի, անհրաժեշտ և այն դիտարկում, որպես գիտելիքի աղբյուր: Ըստ
նրանց՝ համացանցից կարելի է ստանալ ոչ միայն տեղեկություն այս կամ այն
իրադարձության մասին, այլև գիտական, բժշկական, քաղաքական, սոցիալական և
մարդու կյանքի գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող ցանկացած տեղեկություն:
Նրանց համար տեղեկատվության հիմնական աղբյուրը համացանցն է: Հետազոտման
մասնակիցների 5%-ի վերաբերմունքը չեզոք է, իսկ 10%-ը չի վստահում
համացանցային ինֆորմացիային: Նրանք կարծում են, որ համացանցում
ինֆորմացիայի տարածման բաց և ազատ լինելու փաստը մեծացնում է կեղծիքի
տարածումը: Հաջորդիվ կներկայացնենք վերջին՝ «ես համացանցում» սանդղակի
արդյունքների վերլուծությունը, ըստ որի՝ հետազոտման մասնակիցների 40%-ը
պատասխանել է, որ իրեն լավ է զգում համացանցում, երջանիկ է, ազատ,
հանգստանում է համացանցում, թոթափում առօրյա հոգսերից առաջացած
հոգնածության բեռը: Նրանք ուրախ են, որ կարողանում են շփվել ընկերների,
հարազատների հետ անկախ ժամանակից և տարածությունից:
Կարևոր են
համարում մարդու համար նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորությունը: Նրանց
համար վիրտուալ տիրույթում գտնվելը նախընտրելի է, նույնիսկ առաջնահերթություն
է իրական սոցիումից: 20%-ը հարցվողների տվել է բացասական պատասխան: Սա
նշանակում է, որ համացանցում անձը հուզականորեն ագրեսիվ է, իրեն օտար է
զգում վիրտուալ տիրույթում, ճնշված է, հոգնած, ձգտում է թաքնվել, քողարկվել: Ես
համացանցում սանդղակի վերաբերյալ չեզոք պատասխան են տվել հետազոտման
մասնակիցների 40%-ը, նրանց միևնույնն է, թե համացանցում ինչ կարգավիճակ
կունենան:
Այժմ ներկայացնենք շփման առանձնահատկությունների արդյունքների
վերլուծության մեկնաբանությունը՝ ըստ մեր կողմից կազմված հարցաթերթիկի:
Արդյոք մեր ընտրակազմում ընդգրկված երիտասարդները լիարժեք օգտագործո՞ւմ են
համացանցի ընձեռած հնարավորությունները ծանոթությունների առումով, թե՞ ոչ:
170
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Աղյուսակ. 1 Համացանցում անձի շփման և զուգընկերոջ որոնման առանձնահատկությունները
(տոկոսային ցուցանիշներ), (n=60)
Հարցեր
Այո
Ոչ
1.
Պատասխանո՞ւմ եք անծանոթների հաղորդագրություններին կամ
29.3
70.7
նամակներին։
2.
Ձեզ դո՞ւր է գալիս, որ համացանցը հնարավորություն է տալիս հանդիպել
74.1
25.9
ամենատարբեր մարդկանց։
3.
Հավատո՞ւմ եք սոցցանցերում ծանոթությունների դրական վերջաբանին։
53.4
46.6
4.
Համարո՞ւմ եք, որ վիրտուալ շփումը կարող է հանգեցնել սիրային
58.6
41.4
(ռոմանտիկ, ինտիմ) հարաբերությունների։
5.
Ձեզ պատահե՞լ են մարդիկ, կամ լսե՞լ եք նրանց մասին, ովքեր ամուսնացել են 60.3
39.7
սոցցանցերով ծանոթության միջոցով։
6.
Փնտրո՞ւմ եք սոցցանցերում զուգընկեր, կյանքի կողակից։
53.3
46.7
Այսպես, «Պատասխանո՞ւմ եք անծանոթների հաղորդագրություններին»
հարցին, հետազոտվող մասնակիցների ընդամենը 29.3%-ն է տվել դրական
պատասխան՝
համարելով,
որ
սոցցանցերում
անծանոթ
մարդկանց
հաղորդագրություններին արձագանքելը քաղաքակիրթ է և ոչ մի խնդիր չի կարող
առաջացնել, իսկ մեծամասնությունը՝ 70.7%-ը, ցուցաբերում է զգուշավորություն
օտար, անծանոթ մարդկանց հետ նամակագրություն հաստատելիս: Հետաքրքիր է, որ
վերաբերմունքի տեսանկյունից հետազոտվողների մեծ մասին՝ 74.1%-ին, դուր է գալիս
համացանցում ամենատարբեր մարդկանց առկայությունը, անգամ հաճելի են նրանց
հետ «համացանցային հանդիպումները»՝ ժամանակից և տարածությունից անկախ:
Նույնիսկ դրական են արձագանքում ծանոթությունների շրջանակը ընդլայնելուն,
սակայն վերապահումներով են մոտենում հաղորդագրություններին պատասխանելու
փաստին: Մեր ընտրանքի 53.4% երիտասարդները հավատում են, որ սոցցանցերում
ծանոթությունները կարող են ունենալ դրական վերջաբան։ Ըստ նրանց՝
համացանցում գտնվող մարդկանց կարելի է վստահել, շփվել, մտերմանալ, ձևավորել
ընդհանուր
հետաքրքրությունների
շրջանակ,
նաև
ծավալել
համատեղ
գործունեություն: Հետազոտվող մասնակիցներերի 58.6%-ը դրական է պատասխանել
այն հարցին, որը վերաբերում է սիրային հարաբերությունների ձևավորման
հնարավորությանը՝ վիրտուալ շփման ճանապարհով: Նրանք հավատում են, որ
համացանցում շփումը կարող է հուզական առումով վերածվել առավել մտերմիկ,
ռոմանտիկ, սիրային հարաբերությունների: Ավելին՝ հարցվողների 60.3%-ը փաստում
է այնպիսի դեպքերի գոյությունը, որտեղ համացանցային ծանոթություններն ու
շփումները ավարտվել են ամուսնությամբ:
Այժմ անդրադառնանք վերջին՝ «Փնտրո՞ւմ եք սոցցանցերում զուգընկերներ»
հարցի պատասխանների վերլուծությանը: Հետազոտվող մասնակիցներերի 53.3%-ը
տվել է դրական պատասխան։ Սա նշանակում է, որ նրանք դիտարկում են
համացանցը որպես սիրային հարաբերություններ կառուցելու, զուգընկեր, կյանքի
կողակից գտնելու հարմարավետ միջավայր: Իսկ հարցվածների 46.7%-ը տվել է
բացասական պատասխան, քանի որ համացանցում զուգընկերների որոնումը
համարում է անօգուտ ու անիմաստ և զուգնկերոջ որոնման վարքային դրսևորումներ
համացանցում չի իրականացնում:
Թե ինչպիսին են երիտասարդների դիրքորոշումները համացանցի, որպես
ամուսնական զուգընկեր որոնելու կամ գտնելու միջավայրի նկատմամբ,
կբացահայտենք՝ վերլուծելով իմաստային դիֆերենցիալի արդյունքները:
171
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Նկար 3. Սուբյեկտիվ ընկալումների իմաստային դրսևորումների տոկոսային ցուցանիշներ (n=60)
Հավելում՝ 1_ վատ-լավ, 2_ տհաճ-հաճելի, 3_ անհրապույր-գրավիչ, 4_ ավելորդ-պահանջված, 5_ անօգուտօգտակար, 6_ անցանկալի-ցանկալի, 7_ անկարևոր-կարևոր, 8_ ոչ էական-էական, 9_ ոչ իրական-իրական,
10_ թույլ-ուժեղ:
Ինչպես երևում է նկար 3-ում, համացանցում զուգընկեր գտնելու հարցի
նկատմամբ երիտասարդ հարցվողների գերակշռող մասը ունի դրական
վերաբերմունք: Նրանց սուբյեկտիվ ընկալումներում համացանցում ընտրություն
կատարելու երևույթը գնահատվում է որպես «լավ» և «հաճելի» (յուրաքանչյուրը՝
80%): Ուժի տեսանկյունից գերակշռում են «էական» և «օգտակար» իմաստային
մեկնաբանությունները (յուրաքանչյուրը՝ 85%), իսկ ակտիվության տեսանկյունից
համացանցում զուգընկեր որոնելու և ընտրելու գործընթացը դիտվում է, որպես
«ցանկալի» ու «կարևոր» գործողություն (համապատասխանաբար՝ 70% և 65%):
Այսպիսով՝ մեր ընտրանքում ընդգրկված երիտասարդների դիրքորոշումները,
սուբյեկտիվ ընկալումները համացանցային տիրույթի՝ որպես զուգընկերոջ որոնման
կամ ընտրության միջոցի վերաբերյալ, ստանում են էական ու կարևոր, օգտակար ու
ցանկալի երևույթի իմաստ ու նշանակություն, իսկ հուզական առումով՝
երիտասարդների համար
ամուսնությունը համացանցի օգնությամբ դառնում է
հաճելի ու գրավիչ:
Ամփոփում և եզրակացություն
Այսպիսով՝ մեր կողմից իրականացրած հետազոտության տվյալների
արդյունքները կամփոփենք Պիրսոնի գծային կոռելյացիոն վերլուծությամբ.
Աղյուսակ 4․ Երիտասարդների համացանցի նկատմամբ վերաբերմունքի, համացանցի միջոցով
զուգընկերոջ ընտրության արդյունքների համահարաբերակցումը նրանց սուբյեկտիվ ընկալումների
իմաստային նշանակության հետ
Վերաբերմունքը համացանցի նկատմամբ
Անձնային դիրքորոշումը սոցցանցերում
զուգընկերոջ որոնման սուբյեկտիվ
ընկալումների իմաստային նշանակությունը
Համացանցի մասին ընկալումները
0,432
Ժամանակի ընկալում
0,412
172
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
Համացանցի դրական հատկությունները
0,470
Համացանցի բացասական հատկությունները
-0,531
Համացանցում գտնվող մարդիկ
0,312
Համացանցում անձի շփման և զուգընկերոջ
որոնման առանձնահատկությունները
Անձնային դիրքորոշումը սոցցանցերում
զուգընկերոջ որոնման սուբյեկտիվ
ընկալումների իմաստային նշանակությունը
0,269
Պատասխանո՞ւմ ենք անծանոթների
հաղորդագրություններին
Հավատո՞ւմ ենք սոցցանցերում ծանոթությունների
դրական վերջաբանին
0,324
Համարո՞ւմ եք, որ վիրտուալ շփումը կարող է հագեցնել
սիրային (ռոմանտիկ, ինտիմ) հարաբերությունների
0.438
Ձեզ պատահե՞լ են մարդիկ, կամ լսե՞լ եք նրանց մասին,
ովքեր ամուսնացել են սոցցանցերով ծանոթության
միջոցով
Փնտրո՞ւմ եք սոցցանցերում զուգընկեր, կյանքի
կողակից
0.398
0.293
Հավելում. n=60-համար, p<0,05 նշանակալիությամբ կոռելյացիոն թույլատրելի աղյուսակային գործակիցը՝
r=0.254
Կոռելյացիոն վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ այն
երիտասարդները, որոնք ունեն դրական վերաբերմունք համացանցի (r=0.470) և
այնտեղ գտնվող մարդկանց նկատմամբ (r=0.312), ազատ են համացանցային
շփումներում և հեշտ են ծանոթանում այլոց հետ, ապա այդ երիտասարդները միտված
են համացանցը օգտագործելու կյանքի ընկերոջ փնտրտուքների համար, քանի որ
համացանցի միջոցով զուգընկեր գտնելը, ըստ
իրենց պատկերացումների ու
դիրքորոշումների իմաստային մեկնաբանման, ոչ միայն հաճելի ու գրավիչ գործընթաց
է, այլև օգտակար է ու կարևոր: Բացի այդ՝ կոռելյացիոն վերլուծության արդյունքները
ցույց են տալիս՝ որքան էլ երիտասարդների համար զուգընկերոջ որոնումը
համացանցում, նրա ընտրությունը սոցցանցերի միջոցով պահանջված ու ցանկալի է
և ունի էական նշանակություն, այնուամենայնիվ, երիտասարդները ցուցաբերում են
զգուշավորություն՝ անծանոթների հաղորդագրություններին ու նամակներին
պատախանելու հարցում (r=0.269): Բայց միևնույն ժամանակ հավատում են, որ
ծանոթությունները կարող են ունենալ դրական վերջաբան (r=0.324), նրանց
պատկերացումները համացանցային տիրույթում կողակից գտնելու վերաբերյալ
դրական են (r=0.293) և կյանքում հանդիպած նմանատիպ երևույթները (r=0.398)
ձևավորել են վիրտուալ շփումները սիրային հարաբերությունների վերածելու մասին
կայուն ու դրական դիրքորոշումներ (r=0.438):
Ընդհանրացնելով կարող ենք եզրակացնել, որ ժամանակակից աշխարհում
սոցցանցերը դարձել են մարդու կյանքի մի մասը, որոնք հնարավորություն են տալիս
ոչ միայն լինելու տեղեկացված և հասանելի, այլև նպաստում են տվյալ պահին անձի
ակտուալ պահանջմունքի բավարարմանը: Համացանցային միջավայրը ունի
հնարավորությունների լայն շրջանակ թե՛ հաղորդակցման տեսանկյունից, թե՛
ցանկացած բնույթի տեղեկույթ գտնելու և ստանալու տեսանկյունից, թե՛ կյանքի որոշ
իրադարձություններով ու հույզերով կիսվելու տեսանկյունից, ի վերջո, զուգընկերոջ,
կյանքի ընկերոջ որոնման, ամուսնական կողակից ընտրելու տեսանկյունից:
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Ասատրյան,
Սամվել.
«Տեխնոլոգիական
կախվածությունը
որպես
հիմնախնդիր». «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (74), Երևան, մայիս 2017թ, էջ 128-136
https://cyberleninka.ru/article/n/tehnologicheskaya-zavisimost-kak-problema/pdf։ Մուտք՝
05.07.24։
173
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
2. Պետրոսյան, Դավիթ. «Անհատի ինքնության նոր որակները վիրտուալ
իրականության մեջ («Ֆեյսբուքի» հայ օգտատերերի օրինակով)». Բանբեր Երևանի
պետական համալսարանի, բանասիրություն, №1, Եր., 2022, էջ 76-82, Մուտք՝
25.07.24։
3. Дыжова, Анна. «Социальные сети в жизни современной молодежи».
Социологический анализ журнал Современная наука, №6, 2021, с. 64-67,
https://cyberleninka.ru/article/
n/sotsialnye-seti-v-zhizni-sovremennoy-molodezhisotsiologicheskiy-analiz/viewer. Досупно: 05.07.24.
4. Жичкина, Анастасия. Щепилина, Елена. Методика «Незаконченные
предложения».
http://www.li.ru/interface/pda/?jid=2669031&pid=115109810&redirected=1&page=0&back
url=/users/redhead_queen/post115109810/. Доступно: 12.12.23.
5. Лисенкова, Анастасия. Мельникова, Алина. «Социальные сети как фактор
активного влияния на формирование ценностей молодежи». Российский
гуманитарный
журнал.
Том
6,
№4,
2017,
с.
322-328,
https://cyberleninka.ru/article/n/sotsialnye-seti-kak-faktor-aktivnogo-vliyaniya-naformirovanie-tsennostey-molodezhi/viewer. Досупно: 08.07.24.
6. Миронова, Юлия. «Альтернативная формаматримониального поведения:
Интернетзнакомства».
Вестник Самарского муниципального института управления, № 2, Россия, 2016,
стр. 157-164, https://www.imi-samara.ru/wp-content/uploads/2017/03/19 Mironova 157164.pdf. Досупно: 09.07.24.
7. Пацкань, Иван. «Психологические особенности виртуального общения».
Збірник наукових праць К-ПНУ імені Івана Огієнка, Проблеми сучасної психології /
Інституту психології імені Г.С.Костюка, НАПН України 2014, Випуск 23, с. 542-552.
8. Пупкова,
Юлия.
Чердакова,
Елена.
«Онлайн-знакомства
как
социокультурный феномен Научные труды». КубГТУ, No 8, Краснодар, 2018, стр.
152-162, https://ntk.kubstu.ru/data/mc/0056/2299.pdf. Доступно: 09.07.24.
9. Рейнгольд, Говард. Умная толпа: Новая социальная революция. Фаирпресс, М., 2006, стр. 416.
10. Рыльская, Елена. Погорелов, Дмитрий. «Идентичность личности в
виртуальном пространстве социальных сетей и реальная идентичность:
сравнительные характеристики». Ярославский педагогический вестник, No 1 (118),
Ярославль, 2021, с.105-113, https://cyberleninka.ru/article/n/identichnost-lichnosti-vvirtualnom-prostranstve
-sotsialnyh-setey-i-realnaya-identichnost-sravnitelnyeharakteristiki/viewer. Доступно: 13.07.24.
11. Саушева, Виктория. «Психологические проблемы выбора брачного
партнера в цифровом обществ». Научные труды московского гуманитарного
университета,
№
2,
М.,
2021,
стр.
10-16,
https://cyberleninka.ru/article/n/psihologicheskie-problemy-vybora-brachnogo-partnera-vtsifrovom-obschestve/viewer. Доступно: 24.02.23.
12. Серкин, Владимир. Методы психологии субъективной семантики и
психосемантики. Издательство «ПЧЕЛА», Москва 2008, стр. 382.
13. Mackereth, Mathew. “Anderson, James. Computers. Video Games, and Literacy:
What do Girls Think?”. Australian Journal of Language and Literacy 2000, 23(3), p. 184–
195.
WORKS CITED
1. Asatryan, Samvel. Texnologiakan kaxvac'ut'yuny' vorpes himnaxndir «21-rd DAR»
t'iv 4 (74), Erevan. [Technological Dependence as a Problem "21st CENTURY" No. 4
174
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
(74), Yerevan] 2017, p.128-136 https://cyberleninka.ru/article/n/tehnologicheskayazavisimost-kak-problema/pdf (05.07.24, 22:40)(In Armenian)
2. Dyyzhova, Anna. Socyal'nyye sety v zhyzny sovremennoj molodezhy,
socyologycheskyj analyz, zhurnal Sovremennaja nauka, №6 [Social Networks in the Life
of Modern Youth, Sociological Analysis, journal Modern Science, No. 6] 2021, p.64-67
https://cyberleninka.ru/article/n/sotsialnye-seti-v-zhizni-sovremennoy-molodezhisotsiologicheskiy-analiz/viewer (05.07.24, 22:15) (In Russian)
3.
Lysenkova, Anastasyja. Mel'nykova, Alyna. Socyal'nyye sety kak faktor
aktyvnogo vlyjanyja na formyrovanye cennostej molodezhy, Rossyjskyj gumanytarnyyj
zhurnal.Tom 6. №4, [Social Networks as a Factor of Active Influence on the Formation of
Youth Values, Russian Humanitarian Journal. Vol. 6. No. 4] 2017. p. 322-328
https://cyberleninka.ru/article/n/sotsialnye-seti-kak-faktor-aktivnogo-vliyaniya-naformirovanie-tsennostey-molodezhi/viewer (08.07.24, 16:21) (In Russian)
4. Myronova, Julyja. Al'ternatyvnaja forma matrymonyal'nogo povedenyja: Ynternet
znakomstva, Vestnyk Samarskogo munycypal'nogo ynstytuta upravlenyja. № 2, Rossyja
[An Alternative Form of Matrimonial Behavior: Internet Dating Bulletin of the Samara
Municipal Institute of Management. No. 2, Russia] 2016 p. 157-164 https://www.imisamara.ru/wp-content/uploads/2017/03/19_Mironova_157-164.pdf (09.07.24, 13.30) (In
Russian)
5. Packan', Yvan. Psyhologycheskye osobennosty vyrtual'nogo obshhenyja, Zbirnyk
naukovyh prac' K-PNU imeni Ivana Ogijenka, Problemy suchasnoi' psyhologii'. /Instytutu
psyhologii' imeni G.S.Kostjuka/ NAPN Vypusk 23, Ukrai'ny. [Psychological Features of
Virtual Communication, Collection of scientific works of K-PNU named after Ivan Ogienko,
Problems of Contemporary Psychology. /Institute of Psychology named after G.S.
Kostyuk/ NAPS of Ukraine, Issue 23] 2014 p. 542-552 (In Russian)
6. Petrosyan, Davit'. Anhati inqnut'yan nor voraknery' virtual irakanut'yan mej
(«Feysbuqi» hay o'gtatereri o'rinakov), Banber Erevani petakan hamalsarani,
banasirut'yun, Er.: №1, [New Qualities of Individual Identity in Virtual Reality (on the
example of Armenian Facebook users), Banber Yerevan State University, Philology,
Yerevan. No.1] 2022 pp. 76-82 (In Armenian)
7. Pupkova, Julyja. Cherdakova, Elena. Onlajn-znakomstva kak socyokul'turnyyj
fenomen, Nauchnyye trudyy KubGTU, Krasnodar, No 8 [Online Dating as a Sociocultural
Phenomenon Scientific works of KubSTU, Krasnodar, 2018, No. 8] 2018 p. 152-162
https://ntk.kubstu.ru/data/mc/0056/2299.pdf (09.07.24, 15:30) (In Russian)
8. Rejngol'd, Govard. Umnaja tolpa: Novaja socyal'naja revoljucyja. M.: Fayr-press,
[Smart Crowd: New Social Revolution. Moscow: Fair Press] 2006 (In Russian)
9. Ryyl'skaja, Elena. Pogorelov, Dmytryj. Ydentychnost' lychnosty v vyrtual'nom
prostranstve socyal'nyyh setej y real'naja ydentychnost': sravnytel'nyye harakterystyky.
Jaroslavskyj pedagogycheskyj vestnyk, Jaroslavl', No 1 (118) [Personal Identity in the
Virtual Space of Social Networks and Real Identity: Comparative Characteristics.
Yaroslavl pedagogical bulletin, Yaroslavl, No. 1 (118)] 2021 p. 105-114,
https://cyberleninka.ru/article/n/identichnost-lichnosti-v-virtualnom-prostranstvesotsialnyh-setey-i-realnaya-identichnost-sravnitelnye-harakteristiki/viewer
(25.07.24,
12:21) (In Russian)
10. Sausheva, Vyktoryja. Psyhologycheskye problemyy vyybora brachnogo partnera
v cyfrovom obshhestv, Nauchnyye trudyy moskovskogo gumanytarnogo unyversyteta,
M.: № 2 [Psychological Problems of Choosing a Marriage Partner in a Digital Society,
Scientific works of the Moscow Humanitarian University, M.: No. 2] 2021 pp. 10-16
https://cyberleninka.ru/article/n/psihologicheskie-problemy-vybora-brachnogo-partnera-vtsifrovom-obschestve/viewer (25.07.2024, 11:47) (In Russian)
175
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
11. Serkyn, Vladymyr. Metodyy psyhologyy sub#ektyvnoj semantyky y
psyhosemantyky Yzdatel'stvo «PChELA» Moskva [Methods of Psychology of Subjective
Semantics and Psychosemantics Publishing house "PCHELA" Moscow] 2008 (In
Russian)
12. Mackereth, Mathew. Anderson, James. Computers. Video Games, and Literacy:
What do Girls Think? Australian Journal of Language and Literacy 2000, 23(3), p. 184–
195.(in English)
13. http://www.li.ru/interface/pda/?jid=2669031&pid=115109810&redirected=1&page
=0&backurl=/users/redhead_queen/post115109810/(12.12.23,
18:25)
Zhychkyna,
Anastasyja. Shhepylyna, Elena. Metodyka "Nezakonchennyye predlozhenyja" [Method
"Unfinished Sentences"] (In Russian)
PSYCHOLOGICAL CHARACTERISTICS OF YOUNG PEOPLE'S PARTNER
SELECTION IN THE INTERNET DOMAIN
NARINE HARUTYUNYAN
Yerevan State University, Faculty of Philosophy and Psychology,
Department of General Psychology,
Ph.D. in Psychology, Associate Professor,
Yerevan, the Republic of Armenia
IRINA MARKARYAN
Yerevan State University, Civil Defense Department Administration, Specialist,
Yerevan, the Republic of Armenia
In the modern world, the virtualization of the communication process has created
opportunities for people to communicate across time and space. Communication with
people, transmission of various information, searches for any information, etc., which take
place through the Internet, give a person the opportunity not only to be informed about
various changes and events taking place in the world, but also to share one's experience,
one or another event in life, as well as gain recognition. The proliferation of virtual dating
platforms in the Internet space has increased the possibilities of forming romantic
relationships.
The purpose of our work is to reveal the trends of youth in choosing a marriage
partner through the Internet. To explore both young people's attitudes and subjective
perceptions of the Internet domain as a partner selection platform.
We used psychological tests for research and subjected the obtained results to
quantitative and qualitative analysis.
It can be concluded that the online space is perceived as a unique environment for
forming personal relationships by young people, where finding new friends and
interlocutors, as well as establishing romantic relationships and finding life partners
becomes easy and effective, important and useful, pleasant and attractive.
Key words: The Internet, social networks, virtual space, online dating,
communication, spouse, youth, values, attitudes.
176
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
НАУЧНЫЙ АРЦАХ
№ 3 (22), 2024
ПСИХОЛОГИЧЕСКИЕ ОСОБЕННОСТИ ВЫБОРА БРАЧНОГО ПАРТНЕРА
МОЛОДЫМИ ЛЮДЬМИ В ИНТЕРНЕТ-ПРОСТРАНСТВЕ
НАРИНЕ АРУТЮНЯН
доцент кафедры общей психологии
факультета философии и психологии
Ереванского государственного университета
кандидат психологических наук,
г. Ереван, Республика Армения
ИРИНА МАРКАРЯН
специалист администрации кафедры гражданской обороны
Ереванского государственного университета,
г. Ереван, Республика Армения
В современном мире виртуализация процесса общения создала для людей
возможности общаться вне времени и пространстве. Общение с людьми, передача
различной информации, поиск любой информации и т. д., которые происходят
через Интернет, дают человеку возможность не только быть информированным о
различных изменениях и событиях, происходящих в мире, но и делиться своим
собственным жизненным опытом, а также получить известность. Распространение
виртуальных платформ знакомств в интернет-пространстве увеличило возможности
формирования романтических отношений.
Цель нашей работы – выявить тенденции среди молодежи в выборе брачного
партнера через Интернет; изучить как установки молодых людей, так и
субъективное восприятие Интернета как платформы выбора партнера. Для
исследования были использованы психологические тесты, и полученные
результаты подверглись количественному и качественному анализу.
Можно сделать вывод, что онлайн-пространство воспринимается молодежью
как уникальная среда формирования личных отношений, где становится легко и
эффективно, важно и полезно, приятно и привлекательно находить новых друзей и
новых собеседников, устанавливать любовные отношения, выбирать себе спутника
жизни.
Ключевые
слова:
интернет,
социальные
сети,
виртуальное
пространство, онлайн-знакомства, общение, комуникация, партнер по браку,
молодежь, ценности, установки.
177