ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ
ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ*
ՄՈՒՇԵՂ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Երևանի պետական համալսարանի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է գիտաքննորեն ներկայացնել հայկական
ռադիոընկերությունների նպատակային ու հասցեական դերակատարությունը Հայաստան-Արցախ-Ափյուռք փոխգործակցության և գլոբալ տեղեկատվական հոսքերի կառավարման համատեքստում:
Ուսումնասիրության մեջ կարևորել ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի հանրային ու մասնավոր ռադիոկայանների վարած ծրագրային քաղաքականությունը, որը հնարավորություն տվեց հայ և օտարազգի լսարաններին աշխարհի ցանկացած վայրում, ռադիոյի հասանելիության շառավղում, օֆլայն և օնլայն ռեժիմներով ունկնդրել հայկական ռադիոկայանները:
Փաստացի նյութերի հիման վրա կատարված ուսումնասիրությունների միջոցով ներկայացվել են արդիական ու հրատապ մի շարք դիտարկումներ, որոնց լուծման շնորհիվ ավելի արդյունավետ ու հասցեական կդառնա Հայաստան-Արցախ-Սփյուռք տեղեկատվական փոխգործակցությունը:
Հետազոտության ընթացքում օգտագործվել են համադրության, վերլուծության և պատմական մեթոդները:
Հոդվածի ենթավերնագրային բաժանումները կարող են դառնալ նաև առանձին ուսումասիրության առարկա' խորքային վերլուծական մեկնակետով և գիտագործնական մոտեցումներով:
Վերլուծության ընթացքում անդրադարձել ենք նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք տեղեկատվական փոխգործակցության ամրապմդմանն ուղղված համատեղ ջանքերին և նախանշել նոր հնարավոր ուղիներ ու հեռանկարներ:
Հիմնաբառեր' հայկական ռադիոընկերությունների արդի փուլը, Հայաստան-Արցախ-Սփյուռք տեղեկատվական փոխգործակցությունը և նրանց գործունեությունն արտակարգ և պատերազմական իրավիճակներում, ռադիոհեռարձակման թվային ձևաչափեր, ռադիոկայքեր, մոբայլ շարժական սարքեր:
XXI դարում թվային տեխնոլոգիաների ու համացանցի զարգացման ու տարածման շառավղի ընդլայնումը նոր հնարավորություններ ընձեռեց Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի ավանդական և առցանց հեռարձակվող լրատվամիջոցների համար, որոնք տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ձեռք բերեցին տեղեկատվության հավաքման, մշակման ու տարածման անսահմանափակ, արդիական նոր ռեսուրսներ ու միջոցներ:
* Հոդվածը ներկայացվել է ընդունվել' 10.04.2020թ.:
28.02.2020թ.,
գրախոսվել' 09.03.2020թ.,
տպագրության
204
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
Արդեն XXI դարասկզբին աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում' Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, Սփյուռքի գաղթօջախներում սկսեցին ձևավորվել որակապես նոր տիպի լրագրությանը հատուկ հանրային ու մասնավոր հաղորդակցման իրավահարաբերություններ, ձևեր ու մոդելներ՝ սկիզբ դնելով ժամանակի պահանջներին համահունչ թվային ու համացանցային տեղեկատվական հաղորդակցման ձևավորմանն ու զարգացմանը:
Թվային տեխնոլոգիաներն ու համացանցը հայկական ռադիոընկերություններին հնարավորություն տվեցին հուսալի «եթերային» կամուրջ ձևավորել հայության երեք հատվածների միջև՝ նրանց համար պատրաստելով ու հեռարձակելով որակապես նոր, ազգային հենքով բնութագրվող, հայկական միասնական դաշտի խնդիրները շոշափող, ժանրաձևաչափային, թեմատիկ առանձնահատկություններով ու արդիական
մոտեցումներ պարունակող հաղորդումներ, ծրագրեր, շարքեր ու թողարկումներ: Ինչպես նշում է լրագրության և հաղորդակցության ոլորտի ճանաչված մասնագետ Ելենա Վարտանովան՝ «ժամանակակից փուլում տեղեկատվական-հաղորդակցայն
տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել նոր ու ավանդական լրատվամիջոցներին ձևավորել որակապես նոր, շուկայական հարաբերություններով պայմանավորված լրատվադաշտ»325:
Հայկական ռադիոընկերությունների տեղեկատվական փոխգործակցությունը թվային հեռարձակման պայմաններում
Թվային ռադիոհեռարձակումը զարգացման նոր շրջափուլ էր Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Սփյուռքի գաղթօջախներում հեռարձակվող վերգետնյա ռադիոընկերությունների համար, որոնց մեծ մասը պատմական կարճ ժամանակահատվածում կարողացավ անցում կատարել անալոգային հեռարձակման ձևաչափից թվայինի և ձևավորել բազմամոդել, որակապես նոր, ազգային ձեռագիր ու դիմագիծ ունեցող լրատվադաշտ: Սա նաև ժամանակի հրամայականն էր՝ տեղեկատվական վակումի մեջ չհայտնվելու և հրատապ, օպերատիվ տեղեկատվական հոսքը թվային խողովակներով միջազգային ասպարեզ հասցնելու և բազմալեզու լսարանին մատուցելու համար:
XXI դարի առաջին տասնամյակներին ձևավորված նոր լրատվադաշտը, որը նաև ռազմավարական նշանակություն ունի, փոխգործակցության ու շփման նոր հորիզոններ բացեց՝ ուղիներ նախանշելով հայության երեք հատվածների առկա տեղեկատվական հոսքերի տարածման համար։
Նոր լրատվադաշտը մեծապես կարևորեց և արժևորեց հայկական ռադիոկայանների տեղն ու դերը՝ որպես առանցքային դերակատարում ունեցող օղակների, հանրային տրամադրությունների արտահայտողի ու տարածողի: Նախկինում առկա արհեստական խոչընդոտները, տեղեկատվական անջրպետվածությունն այլևս որևէ ազդեցություն չէին կարող ունենալ մերձեցման ու սերտացման ուղին բռնած, տարբեր երկրներում հեռարձակվող հայկական ռադիոընկերությունների համար:
Արդի փուլում հայության երեք հատվածների տեղեկատվական
փոխգործակցության պայմաններում կարևոր խթան են հանդիսանում մի շարք անշրջելի գործընթացներ, որոնք պայմանավորված են ռազմավարական նշանակություն ունեցող թվային տեխնոլոգիաների զարգացմամբ, արդիականացմամբ ու տարածմամբ, համահայկական, ազգային, մշակութային, հոգևոր-եկեղեցական ոլորտների
միասնականությամբ: Նոր, թվային գործիքակազմերի միջոցով հնարավորություն
325 Տե'ս՝ Вартанова Е.Л., Алеексева М.И., Болотова Л.Д., Средства массовой информации России. Учебное пособие для студентов вузов, М., 2011, էջ 62.
205
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
ընձեռվեց ավելի ինտերակտիվ ու հասցեական դարձնելու հեռարձակվող հաղորդումների պատրաստումն ու մատուցումը հատկապես արտակարգ ու պատերազմական իրավիճակներում, որոնք մեծապես կանխորոշեցին և կարևորեցին հայկական ռադիոընկերությունների զարգացման հետագա ընթացքն ու նախանշեցին նոր հեռանկարներ ու միտումներ: Պատմական կարճ ժամանակահատվածում բազմամոդել ռադիոկայանների հիմնումը և միջազգային խոշոր ռադիոընկերությունների («Ամերիկայի ձայն», «Ազատություն», «Ռադիո Ֆրանս Ինտերնացիոնալ», «Միր») մուտքը տեղական ու տարածաշրջանային լրատվադաշտ օգնեցին հայկական
լրատվամիջոցներին՝ ձևավորելու հայության երեք հատվածների տեղեկատվական հոսքերի տարածման ու կառավարման նոր իրավահարաբերություններ ու ձևեր: «Ամերիկայի ձայն», «Ազատություն», «Ռադիո Ֆրանս Ինտերնացիոնալ», «Միր» միջազգային ռադիոկայանները, հատկապես «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը գործուն դերակատարություն ունեցան հայաստանյան և արցախյան լրատվադաշտում՝ ակտիվորեն լուսաբանելով Հայաստանի ու Արցախի
Հանրապետություններում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները՝ նպաստելով որակապես նոր տիպի լրատվադաշտի ձևավորմանը:
Արդական այս գործընթացները մեծապես նպաստեցին հայկական
ռադիոընկերությունների տեղեկատվական հոսքերի կտրուկ աճին, ընդլայնմանն ու տարածմանը: Հատկապես 2016թ.-ի ապրիլյան պատերազմի շրջանում և 2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունից հետո մեծապես ազատականացվեց հայկական լրատավադաշտը և նոր հնարավորություններ նախանշվեցին հայության երեք հատվածների լրատվամիջոցների տեղեկատվական գլոբալ հոսքերի տարածման և կառավարման ասպարեզում:
Տեղական ու միջազգային լրատվաշուկաներին սերտորեն ինտեգրված հայաստանյան, արցախյան և Սփյուռքի հեռարձակվող ու առցանց
ռադիոընկերությունները կարողանում են ոչ միայն բավարարել տեղական և արտերկրի հայ և օտարալեզու լսարանի՝ օրեցօր աճող տեղեկատվական պահանջները, միմյանց տրամադրել սեփական ռադիոարտադրանքը, այլև ձևավորել հանրային կարծիք և տրամադրություն հայկական զույգ հանրապետություններում տեղի ունեցող գործընթացների ու զարգացումների վերաբերյալ՝ մնալով ճկուն, կոնվերգենտ, լսարանի կողմից սիրված և հեղինակություն վայելող լրատվամիջոցներ («ՀՀ հանրային ռադիո», «Արցախի հանրային ռադիո», «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն, «Լրատվական ռադիո», «Վանա ձայն», (Բեյրութ, Լիբանան), «Ռադիո Արմենիա» (Մոնտեվիդեո, Ուրուգվայ), «Սպուտնիկ-Արմենիա» և այլն)։ Այս պարագայում առավել կարևորվում է ՀՀ հանրային ռադիոյի դերակատարությունը, որը յուրօրինակ կապող օղակ է, «եթերային կամուրջ» Արցախի ու Սփյուռքի միջև, միաժամանակ հեռարձակվող տեղեկատվության, ստուգված, հավաստի փաստերի ու տվյալների տարածման գլխավոր դերակատարն է: Լինելով տասից ավելի լեզուներով հաղորդումներ պատրաստող միջազգային ճանաչված ռադիոընկերություն, ռազմավարական նշանակության տեղեկատվական կառույց՝ ՀՀ հանրային ռադիոն կարողանում է ոչ միայն օպերատիվ տեղեկատվություն տրամադրել հայ և այլալեզու լսարանին, այլև թարմ տեղեկատվություն տրամադրել Արցախում և Սփյուռքում գործող հայկական ռադիոկայաններին և ռադիոժամերին326:
XXI դարի մարտահրավերների առջև կանգնած ռադիոյին բավականին դիպուկ է բնորոշել ռուս տեսաբան Յասեն Զասուրսկին, ըստ որի՝ «Ռադիոն ժամանակակից
326 Պետրոսյան Ա., ՀՀ Հանրային ռադիոն տեղեկատվության տարածման հուսալի գործընկեր, «Ռադիոլուր», 2018թ., 25 դեկտեմբերի:
206
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
մարտահրավերների պայմաններում կարողացավ ոչ միայն պահպանել իր տեղը ԶԼՄ-ների համակարգում, այլև լսարանի համար մնաց անկեղծ ու սրտացավ զրուցակից»327: Արդի փուլում հայկական ռադիոընկերությունների տեղեկատվական
փոխգործակցության խորացումն ու որակապես նոր փուլի անցնելը, հաղորդումների փոխադարձ տրամադրման հոսքի ընդլայնումը հրատապ անհրաժեշտություն է հայության երեք հատվածներում գործող ռադիոընկերությունների բնականոն գործունեութունը առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու, փոխգործակցությունը հնարավորինս սերտացնելու և հասցեական դարձնելու համար: Ըստ ՀՀ հանրային ռադիոյի պատասխանատուների՝ «ՀՀ հանրային ռադիոն լուրջ մարտահրավերների պայմաններում արհեստավարժ տիրապետելով մեդիակառավար-ման ժամանակակից մեթոդաբանությանը, թվային տեխնոլոգիաների հնարավորություններին՝ կարողանում է արդյունավետ կառավարել տեղեկատվական հոսքերը, պատրաստել և տարածել ինչպես օպերատիվ տեղեկատվություն, այնպես էլ ժանրաձևաչափային բազմաբնույթ և բազմալեզու հաղորդումներ տեղական և արտերկրի լսարանների համար»328:
Հայկական ռադիոընկերությունների գործունեության հնարավորություններն ու նախադրյալները համացանցային տիրույթում
Անդրադառնալով համացանցի հնարավորությունների օգտագործմանը՝ պետք է նշենք, որ այն նոր ասպարեզ է Հայաստանի և Արցախի Հանրապետություններում, ինչպես նաև Սփյուռքում գործող ռադիոընկերությունների համար։
Հայաստանի և Արցախի Հանրապետություններում այդ գործընթացներն ակտիվացան հատկապես XXI դարի սկզբներին և շարունակվեցին հետագա տարիներին։ Համացանցի զարգացումը հնարավորություն տվեց Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում, Սփյուռքում գործող ռադիոկայաններին («ՀՀ հանրային ռադիո», «Արցախի հանրային ռադիո», «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն, «Այբ ՖՄ» (Փարիզ, Ֆրանսիա), «Վանա ձայն» (Բեյրութ, Լիբանան) և այլն) բացի օֆլայն հեռարձակումից կազմակերպել նաև օնլայն հեռարձակում, որոնք կարճ ժամանակահատվածում բավականին մեծ լսարան հավաքեցին և հայության տարբեր հատվածների միջև շուրջօրյա, միավորիչ «եթերային կամուրջ» դարձան։ Հայկական ռադիոընկերությունների
ներկայացվածությունը համացանցում նախանշեց մրցակցության և զարգացման նոր շրջափուլ' էականորեն մեծացնելով պոտենցիալ լսարանի թիվն ու տեղեկատվություն հաղորդելու շառավիղը: Այդ շառավղում ընդգրկվեց Արցախի հանրային ռադիոն, որը համացանցային կայքի միջոցով անմիջական շփման հնարավորություն ունեցավ թե' Հայաստանի Հանրապետության, թե' Սփյուռքի լսարանների հետ:
Ռադիոյի զարգացման արդի միտումները դրական է գնահատել նաև հայտնի սոցիոլոգ ու փիլիսոփա Մանուել Կաստելսը՝ նշելով, որ համացանցի շնորհիվ «ռադիոն ռենեսանս է ապրում' դառնալով ամենատարածված կապի միջոցն աշխարհում»329:
Համացանցը հնարավորություն տվեց հայաստանյան, արցախյան և Սփյուռքի ռադիոկայաններին ձևավորելու մուլտիմեդիա հնարավորություններով, կոնվերգենտ,
327 Տես' Засурский Я.Н. Информационное общество и СМИ // Медиаскоп // 20.06.2006г., стр. 89.
328 Տե'ս' Վարդանյան Ա., 93 տարի առաջ և 93 տարի հետո., «Ռադիոլուր» [րատվական գործակալություն, 01 սեպտեմբերի, 2019թ.:
329 Տե՜ս' Кастельс М. Галактика Интернет: Размышления об Интернете, бизнесе и обществе/ пер. c англ. А. Матвеева под ред. В. Харитонова. Екатеринбург, 2004, է ջ 223.
207
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
ինտերակտիվ ռադիոկայքեր, որոնք կարողացան ամենօրյա օնլայն հեռարձակում իրականացնել և կողմնորոշել տեղական և արտերկրյա ունկնդիրներին իրենց վարած ծրագրային քաղաքականությամբ, ինչպես նաև որակապես նոր ու արդիական չափանիշներով պայմանավորված տեղեկատվական-հաղորդակցային ռադիոկոնտենտ պատրաստել բազմալեզու և բազմաշետ լսարանների համար: ՀՀ հանրային ռադիոն հայկական ռադիոկայանների հետ կապը սերտացնելու և աշխարհասփյուռ հայության համար հասցեական հաղորդումներ պատրաստելու համար վերջին տարիներին հեռարձակում է նաև արևմտահայերեն հաղորդումներ (հատկապես «Ռադիոլուր» լրատվական գործակալությունը և Սփյուռքի համար հաղորդումների պատրաստման բաժինը): Վերջին տարիներին համացանցային մուլտիմեդիա հնարավորություններով աշխատող կայքերը դարձել են հայկական ռադիոկայանների համար նորությունների հաղորդման 24-ժամյա չընդհատվող լրահոսային ժապավեն, որը մեծապես օգնում է կառավարել հեռարձակվող օպերատիվ տեղեկատվական հոսքերը և ունկնդրին մատուցել հանրային տրամադրություններ արտահայտող, բազմաժանր ու բազմաթեմատիկ տեղեկատվություն: Ռադիոկայքերը դարձել են սեփական
ռադիոարտադրանքը միմյանց տրամադրելու լավագույն առցանց հարթակ, որի կարիքը մեծապես զգում են հատկապես այլ երկրներում գործող հայկական ռադիոկայաններն ու ռադիոժամերը: Հայկական եթերային և առցանց ռադիոկայաններից շատերն իրենց կայքի առկայությունը համացանցային տիրույթում ընկալում են որպես ռադիոկայանի այցեքարտ և իրենց բրենդի տեսատարածման հնարավորություն, որի միջոցով օֆյալն և օնլայն ռեժիմներով կարողանում են շփվել ռադիոլսարանի հետ, կազմակերպել հաղորդման բովանդակային մասերի տեսատարածում (անոնսներ, հայտարարություններ, ծրագրեր, լուսանկարներ և այլն):
Կայքի միջոցով իրողություն է դարձել հարցազրույցային ռադիոտաղավարից կազմակերպել օնլայն հեռուստահեռարձակում վեբ-տեսախցիկի օգնությամբ, որի շնորհիվ «անտեսանելի» ռադիոն ոչ միայն դարձել է «տեսանելի», այլև սկսել է մրցակցել լրատվական և օպերատիվ տեղեկատվություն տարածող այլ լրատվամիջոցների հետ՝ սկիզբ դնելով որակապես նոր՝ ռադիոդիտողների լսարանի ձևավորմանը (օր.՝ «ՀՀ հանրային ռադիո», «Վանա ձայն», «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն, «Լրատվական ռադիո» և այլն):
Այդ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար
ռադիոկայանները սոցիալական ցանցերում ձևավորել են աջակցման խմբեր, որոնց միջոցով պարբերաբար կազմակերպում են ճեպահարցազրույցներ և օնլայն
բանավեճեր, որոնք նպաստում են համացանցային միջավայրում ռադիոկոնտենտի յուրովի մատուցմանն ու դրսևորմանը («ՀՀ հանրային ռադիո», «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն, «Լրատվական ռադիո», «Վանա ձայն»)330:
Մեր կարծիքով, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող հեռարձակվող և առցանց ռադիոկայանների կողմից ռադիոկայքերի մուլտիմեդիա հնարավորությունների նպատակային օգտագործումը մեծապես նպաստեց Հայաստան -Արցախ-Սփյուռք տեղեկատվական փոխգործակցման սերտացմանը՝ մերձեցման եզրեր ձևավորելով աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայության տարբեր հատվածների միջև՝ նրանց համար պատրաստելով նաև համատեղ ու հասցեական մի շարք հաղորդումներ։ Հատկապես մեզ նման մեծ Սփյուռք ունեցող երկրի համար համացանցը փոխադարձ լսելի դարձրեց Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հանրային, մասնավոր և առցանց ռադիոկայանների՝ եթեր հեռարձակվող հաղորդումները, հնարավորություն տվեց ավելի ընդլայնելու ազգային հենքի վրա պատրաստվող
330 Տե'ս Հովսեփյան Մ., Ռադիոժուռնա[իստիկայի հիմունքներ. պատմություն և տեսություն, ԵՊՀ հրատ., Երևան, 2014, էջ 57:
208
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
սեփական ռադիոարտադրանքը, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ կազմակերպել համահայկական նշանակություն ունեցող մի շարք միջոցառումներ, նվիրատվություններ ու հանգանակություններ, փոխճանաչելի դառնալ աշխարհասփյուռ հայության շրջանում («ՀՀ հանրային ռադիո», «Վանա ձայն» (Լիբանան), «Աբ FM» (Ֆրանսիա)՝ հնարավորություն տալով տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին պարբերաբար շփվելու միմյանց հետ և օգնելու տարբեր երկրներում, արտակարգ և պատերազմական իրավիճակներում ապրող մեր հայրենակիցներին: Սփյուռքի
պայմաններում գործող չորս տասնյակից ավելի ռադիոկայանների և ռադիոժամերի մեծ մասը, ինչպես նաև մեկ տասնյակի հասնող առցանց ռադիոկայանները համացանցի միջոցով լսելի են դարձել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում («Երևաննայթս»՝ Լոս Անժելես, «Ռադիո Հայ»՝ Բրուկլին, «Նարեգ»՝ Մոնրեալ «Այբ FM»՝ Փարիզ, «Սևան»՝ Բեյրութ, «Վանա ձայն»՝ Բեյրութ, «Ռադիո Արմենիա»՝ Մոնտեվիդեո, «Ռադիո Արմենիա»՝ Սիդնեյ, «Այգ»՝ Շարժա, ԱՄԷ և այլն)։
Բացի համացանցային տիրույթից, հայկական ռադիոկայանները ներկայացված են նաև YօuTube տեսահոսթինգում, որը հնարավորություն է տալիս նրանց օգտվելու տեղեկատվական այս նոր հարթակի դրսևորման ձևերից ու միջոցներից և տեղեկատվական կոնտենտ տեղադրել ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում տեղի ունեցող իրադարձությունների ու դեպքերի մասին:
XXI դարասկզբին թվային տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների և համացանցի զարգացումը նպաստեցին դյուրակիր, մոբայլ սարքերի, հատկապես բջջային հեռախոսների միջոցով ռադիոհեռարձակման լսելիության շառավղի մեծացմանն ու ընդլայնմանը, որից լայնորեն օգտվում են նաև տարբեր երկրներում գտնվող հայկական ռադիոկայանները: Կապի նոր միջոցով FM ռադիոյի հասանելիությունն ու մատչելիությունը հնարավորություն տվեց պոտենցիալ
ռադիոունկնդրին բջջային հեռախոսի միջոցով, օֆլայն և օնլայն եղանակներով ունկնդրել ՀՀ-ում, Արցախում և արտերկրում հեռարձակվող հայկական ռադիոկայաններին' օգտվելով նրանց արխիվային ռեսուրս ծառայություններից ու հավելվածներից: Մոբայլ ռեսուրսի այդ ծառայությունները հնարավորություն տվեցին օֆլայն և օնլայն հեռարձակում իրականացնող հայկական ռադիոկայաններին կատարելու երկարաժամկետ ու կարճաժամկետ հավելվածների արխիվացում հնարավորություն ընձեռելով օգտատերերին իրենց հարմար ժամին ունկնդրելու արխիվացված հավելվածները («ՀՀ հանրային ռադիո», «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն, «Վանա ձայն», «Սպուտնիկ-Արմենիա», «Լրատվական ռադիո» և այլն):
INTERACTION OF ARMENIAN RADIO STATIONS IN THE CONTEXT OF ARMENIA-ARTSAKH-DIASPORA
MUSHEGH HOVSEPYAN
Head of the Depatment of Print and Broadcast Media, Yerevan State University,
Doctor of Philology, Professor,
Yerevan, Republic of Armenia
At the present stage, radical processes are taking place in the world for the development and dissemination of TV and radio communication tools and the Internet, which has provided the traditional and new media of Armenia, Artsakh and the Diaspora with unlimited resources and means for collecting, processing and distributing information.
In the article, we also touched upon joint efforts to strengthen information interaction between Armenia-Artsakh-Diaspora and outlined possible ways of development.
209
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(4), 2020
Information technologies and the Internet provided new prospects for the development of digital and Internet broadcasting for the Republic of Armenia, Artsakh and Diaspora, that initiated the formation of a qualitatively new Armenian information field in the current new geopolitical and economic situation.
Key words: Armenian radio in modern digital age, digital radio standards, mutual cooperation between radio stations of Armenia, Artsakh and Diaspora, activities of the Armenian radio in emergency and military situations, Internet-streaming radio, radio-websites, mobile devices.
ВЗАИМОДЕЙСТВИЕ армянских радиостанции в КОНТЕКСТЕ АРМЕНИЯ - АРЦАХ - ДИАСПОРА
МУШЕГ ОВСЕПЯН
Заведующий кафедрой печатных и транслирующих СМИ ЕГУ, доктор филологических наук, профессор, г.Ереван, Республика Армения
На современном этапе в мире происходят радикальные процессы по развитию и распространению теле-радиокоммуникационных средств и интернета, что обеспечило традиционные и новые медиа Армении, Арцаха и Диаспоры безграничными ресурсами и средствами для сбора, обработки и распространения информации.
В статье мы коснулись также совместных усилий по укреплению информационного взаимодействия Армения – Арцах – Диаспора и наметили возможные пути и развития.
Информационные технологии и интернет предоставили новые перспективы развития цифрового и интернет-вещания для Республики Армения, Арцаха и диаспоры, которые в сложившейся новой геополитической и экономической ситуации стали формировать качественно новое армянское информационное поле.
Ключевые слова: армянское радио на современном этапе, взаимосотрудничество между радиостанциями Армении, Арцаха и Диаспоры, деятельность Армянского радио в чрезвычайных и военных ситуациях, цифровые радиостандарты, интернет-радиовещание, радиосайты, мобильные устройства.
210