Научная статья на тему 'Հյուսիսային Կովկասում հայության ներկայիս դրության շուրջ'

Հյուսիսային Կովկասում հայության ներկայիս դրության շուրջ Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
253
53
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Արսեն Հակոբյան

Հյուսիսային Կովկասում հայության ներկա հիմնախնդիրները չափազանց հրատապ են թե տեղի սփյուռքի գոյատևման, թե տարածաշրջանային բախումնածին իրավիճակի առումով։Հոդվածը հիմնված է Հյուսիսային Կովկասում 2005թ. մոտ մեկ ամիս տևած հետազոտությունների ընթացքում կատարված անմիջական դիտարկումների վրա։ Հետազոտության տարածքն ընդգրկում է հիմնականում Արևելյան Կովկասի հայկական համայնքները, որոնք, ըստ էության, դուրս են մնացել հասարակական և ակադեմիական ուշադրության տեսադաշտից, կամ էլ մերթընդմերթ հիշատակվում են վանդալիզմի այս կամ այն դրսևորման համատեքստում (օր. Բուդյոնովսկը)։Նկատենք, որ 2005թ. դաշտային հետազոտություններից անմիջապես հետո վերոնշյալ տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել (Նալչիկյան դեպքերը, Բուդյոնովսկի, Պյատիգորսկի հայկական համայնքների նկատմամբ տեղի ունեցած միջադեպերը):Այս համատեքստում հրատապ է դարձել Հյուսիսային Կովկասի հայկական համայնքների իրավիճակին և հիմնախնդիրներին անդրադառնալը1:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Нынешние проблемы армянства Северного Кавказа весьма актуальны как в плане выживания местной диаспоры, так и в связи с конфликтогенной ситуацией в регионе. В статье представлено положение армянства в Дагестане, Ставропольском крае. В Дагестане армяне проживают в основном в городах Кизляр и Дербент, селе Карабахлы. В городе Буденовск Ставропольского края РФ так же проживают армяне, обосновавшиеся здесь как в течение последнего десятилетия, так и задолго до этого как основатели этого города, до советизации называвшегося Сурб Хач. События последних десятилетий поставили перед местным армянством новые, обусловленные своеобразием региона, проблемы и в плане сохранения национальной самобытности, и в плане противостояния общим вызовам. В этом контексте в некоторых населенных пунктах были сформированы национально-культурные общинные объединения, которые пытаются организовать национально-религиозную жизнь местных армян. Геополитические, идеологические процессы и их ситуационные изменения непосредственно и опосредованно воздействуют на ход жизни местного армянства. Необходимость разработки политики информационного обеспечения, собственных и самостоятельных подходов для решения проблем армянства региона сегодня актуальна, как никогда.

Текст научной работы на тему «Հյուսիսային Կովկասում հայության ներկայիս դրության շուրջ»

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԻՍ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Արսեն Հակոբյան

Հյուսիսային Կովկասում հայության ներկա հիմնախնդիրները չափազանց հրատապ են թե տեղի սփյուռքի գոյատևման, թե տարածաշրջանային բախումնածին իրավիճակի առումով։

Հոդվածը հիմնված է Հյուսիսային Կովկասում 2005թ. մոտ մեկ ամիս տևած հետազոտությունների ընթացքում կատարված անմիջական դիտարկումների վրա։ Հետազոտության տարածքն ընդգրկում է հիմնականում Արևելյան Կովկասի հայկական համայնքները, որոնք, ըստ էության, դուրս են մնացել հասարակական և ակադեմիական ուշադրության տեսադաշտից, կամ էլ մերթընդմերթ հիշատակվում են վանդալիզմի այս կամ այն դրսևորման համատեքստում (օր. Բուդյոնովսկը)։

Նկատենք, որ 2005թ. դաշտային հետազոտություններից անմիջապես հետո վերոնշյալ տարածաշրջանում լուրջ իրադարձություններ են տեղի ունեցել (Նալչիկյան դեպքերը, Բուդյոնովսկի, Պյատիգորսկի հայկական համայնքների նկատմամբ տեղի ունեցած միջադեպերը):

Այս համատեքստում հրատապ է դարձել Հյուսիսային Կովկասի հայկական համայնքների իրավիճակին և հիմնախնդիրներին անդրադառնալը1:

Դաղստան

Դերբենտ

Հայ-դաղստանյան առնչությունները դարերի պատմություն ունեն: Նույնիսկ վաղ միջնադարում դաղստանյան իրականության մեջ առկա էր հայկական էթնիկ և մշակութային բաղադրիչը։ Չանդրադառնալով հայ-դաղստանյան բազմաթիվ առնչություններին նկատենք միայն, որ այս տարածաշրջանը բավական ակտիվ ներգրավված է եղել Հայ և Աղվանից եկեղեցիների քարոզչական ու միսիոներական գործունեության ոլորտում։ Այսօր էլ դաղստանյան իրականության մեջ, հատկապես երկրամասի հարավային լեզգիաբնակ հատվածում, պահպանվել են բազում բանավոր հիշողություններ և նյութական մշակույթի վկայություններ (սրբավայրեր,

1 Տե ս, օրինակ, Հակոբյան Ա, «Հյուսիսային Կովկասի հայկական համայնքների մասին», Հանրապետական, 2004, #10, «Ակնարկ Հիւսիսային Կովկասի հայկական համայնքների մասին», Ազդակ, 2005, #26։

35

ԱՀակոբյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

գերեզմանոցներ, տապանաքարեր), որոնք աներկբայորեն վկայում եե այս տարածաշրջանում հայկական և քրիստոնեական հետքերի մասին: Ավելին, վերջին տասնամյակներում լեզգիների ազգային զարթոնքը գաղափարական առումով որոշակիորեն սնվում է հենց տարածաշրջանի ու բուն Աղվանքի քրիստոնեական մշակութային ժառանգության հետնորդը լինելու հանգամանքով: Դա արտահայտվում է նախնիների քրիստոնեական անցյալի նկատմամբ հպարտության զգացումներով1 և քրիստոնեական հուշարձանների նկատմամբ որոշակի հոգատարությամբ, որը դրսևորվում է «ինչ որ քրիստոնեական է' մերն է» մոտեցման մեջ: Ասվածը վերաբերում է ոչ միայն աղվանական, այլև հայկական ժառանգությանը, սակայն ընդհանուր համատեքստում, հաշվի առնելով հայ-ադրբեջանական, լեզգի-ադր-բեջանական հարաբերությունները, կարևորվում է նաև այն, որ ադրբեջանական գիտաքարոզչական մեքենան հարկադրված «պատերազմում» է ոչ միայն հայկական, այլև լեզգիական գործոնի դեմ: Միևնույն ժամանակ, լեզգիական ինքնությունը «կառուցվում» է քրիստոնեական անցյալի նկատմամբ դրական գաղափարներով և որոշակի հակաթուրքական ուղղվածությամբ, որոնց կարևոր ռազմավարական նշանակությունն ակնհայտ է:

Այդ միտումները պարբերաբար տարբեր դրսևորումներ են ունենում: 1980-ական թթ. վերջերին սկիզբ առած լեզգիական ազգային շարժումը խնդիր էր դնում Ադրբեջանի և Հարավային Դաղստանի լեզգիաբնակ շրջանների միավորմամբ միասնական Լեզգիստանի ստեղծումը ՌԴ կազմում: Ադրբեջանում Հ.Ալիևի իշխանության օրոք լեզգիական «Սադվալ» շարժման դեմ համընդհանուր հալածանքներն ուժեղացան, ակտիվիստների մի մասը ձերբակալվեց, մի մասն էլ տեղափոխվեց Դաղստան: Ներկայումս լեզգիների ազգային շարժման խնդիրը Հարավային Դաղստանը և Դերբենտ քաղաքը լեզգիական «պլացդարմ» դարձնելն է: Այն իրագործվում է այդ տարածաշրջանի ժողովրդագրական փոփոխություններով, իշխանության, տնտեսական ոլորտների «լեզգիացմամբ» առաջին հերթին, բավական գերակշիռ դիրք ունեցող ադրբեջանական տարրի դուրսմղման ճանապարհով2:

Այս միտումները բավական անհանգստացնող են պաշտոնական Բաքվի համար, որն, ըստ տեղեկությունների, վերահսկում է Դերբենտի ադրբեջանական համայնքը և հանդես գալիս հակալեզգիական ու հակահայկական «նախաձեռնություններով» (քարոզչական սադրանքներ ևն)

1 Տե ս Абдурагимов Г, «Кавказская Албания—Лезгистан», СПб, 1995, որն, ըստ էության, լեզգիների «պաշտոնական» պատմությունն է: Այն որպես դասագիրք օգտագործվում է դաղստան^ն պետական ու մասնավոր բուհերում:

2 Մանրամասն տե ս Հակոբյան Ա, «Լեզգիական գործոն», Հանրապետական, 2005, # 7:

36

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Հակոբյան

փորձելով ուղղորդել գործընթացներն իրեն ցանկալի հունով կամ հարուցել դրանք1:

Այսօր էլ առկա է լարվածություն հայ-ադրբեջանական և լեզգի-ադրբե-ջանական հարաբերություններում, որը տարբեր դրսևորումներ է ստանում։ Այդ առումով Դերբենտ քաղաքը յուրահատուկ «ինդիկատորի» դեր է կատարում։ Օրինակ 2005թ. ապրիլին Դերբենտի ամենամեծ ու հին մզկիթում ընդհարում տեղի ունեցավ լեզգիների ու ադրբեջանցիների միջև, որին մասնակցում էին մոտ 200 մարդ։ Բաքուն դրան անմիջապես արձագանքեց սադրիչ բնույթ կրող «Դերբենտն ընդդեմ ադրբեջանցիների» հոդվածով, որտեղ ընդհարման պատասխանատվությունը դրվում էր լեզգի «ազգայնականների», Դերբենտի հայկական համայնքի ու Հայաստանի հատուկ ծառայությունների վրա [2]: Ի դեպ, հոդվածում, ըստ էության, շարադրված են Բաքվի մտահոգություններն այս տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, մասնավորապես' լեզգիական գործոնի ուժեղացման կապակցությամբ։ Արտատպելով հոդվածը' դաղստանյան մամուլը խնդրի լայն քննարկում ծավալեց:

Հետաքրքրական է, որ դաղստանյան մամուլը կոշտ արձագանքեց այս հրապարակմանը և նույնիսկ քննարկում ծավալվեց, թե վերջապես ում

ռ ռ

քաղաքն է Դերբենտը' ադրբեջանցիների , թե լեզգիների [3-6]: Ընդ որում' այդ հրապարակումները, լայն առումով, լեզգիների պատմության «հասարակայնացմանն» էին ծառայում հետաքրքրություն հարուցելով այդ ժողովրդի անցած ուղու նկատմամբ։ Ուշագրավ է ադրբեջանական այդ հրապարակմանն ուղղված առաջին պատասխան հոդվածը, որը շարադրված էր բավական կոշտ լեզգիական ազգայնական և հակաադրբեջանական մոտեցումների հիման վրա։ Ընդ որում' առաջարկվում էր Դերբենտի Ջումա մզկիթը, որը միջնադարում քրիստոնեական եկեղեցի է եղել, կիսել և մի հատվածը որպես քրիստոնեական սրբավայր վերականգնել ու վերադարձնել ադրբեջանցիների կողմից հալածված և բռնագաղթի ենթարկված քրիստոնյա ուդիներին, որոնք կովկասյան ժողովուրդ են և պատկանում են լեզգիական խմբին [4]:

Ընդհանուր առմամբ, ներկայումս գոնե քարոզչական ճակատում և հասարակական որոշակի ընկալումներում լեզգի-ադրբեջանական հարա-

1 Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի հակահայկական ու հակալեզգիական ակտիվությունը Դերբենտում և Հարավային Դաղստանում դրսևորվեց դեռևս 1988-90թթ., երբ Բաքվից գործուղված էմիսարները Դերբենտում հակահայկական հանրահավաքներ էին կազմակերպում: Տեղի հայությանը հալածելու, տեղահանելու փորձեր կատարվեցին, սակայն լեզգիների ու դաղստանյան իշխանությունների ջանքերով այդ սադրանքները կանխվեցին։ Հետաքրքրական է, որ ի պատասխան լեզգիների ազգային շարժման ակտիվացման Ադրբեջանի ժողովրդական ճակատը 1988-90-ական թթ. հայտարարեց Դերբենտ քաղաքի նկատմամբ իր նկրտումների մասին [1]:

37

ԱՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

բերությունները բավական լարված ու խնդրահարույց եե: Այս համատեքստում չափազանց կարևոր են Դերբենտի հայկական համայնքի հետ կապված խնդիրները: Համայնքը հայտնվել է բավական նուրբ իրավիճակում, և վերը հիշատակված իրողությունները, կամա թե ակամա, ազդում են նաև նրա վրա։ Ըստ էության, Դերբենտի հայկական համայնքի խնդիրը ոչ միայն զուտ սփյուռքյան ու հայապահպանության հարցերի հարթությունում է, այլև ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն վերը նկարագրված իրողությունների համատեքստում հաշվի առնելով լեզգի-ադր-բեջանական հարաբերությունները և հնարավոր զարգացումները։

Ըստ տեղեկությունների 1980-ական թթ. վերջերին Դերբենտում բնակվում էր մոտ 3000 հայ [1, c. 11-12]: Սակայն վերջին մեկուկես տասնամյակում նրանց թիվը համեմատաբար նվազել է կապված տնտեսական դժվարությունների, ընդհանուր անկայունության և հնարավոր լարվածությունների հետ։

1994թ. կազմավորվում է Դերբենտի հայերի համայնքային կառույցը ծավալելով մշակութային, լուսավորչական և կրոնական գործունեություն։ Ներկայումս այն նաև Ռուսաստանի հայերի միության տեղական մասնաճյուղն է և դաղստանյան կենտրոնը։ Համայնքին է պատկանում տեղի հայկական գերեզմանատունը, որը բարեկարգվել և այժմ խնամվում է։ Գերեզմանոցը նաև պատմական արժեք է ներկայացնում, քանի որ այստեղ կան նաև հին տապանաքարեր։

Համայնքի վերջին տարիների գործունեության կարևոր ու նշանակալի արդյունքներից է այն, որ համայնքը պաշտոնապես ձեռք բերեց Դերբեն-տից մոտ 40-50կմ հարավ Մոլլախալիլ գյուղում գտնվող Սբ Գրիգորիս եկեղեցին1: Այն գտնվում է ադրբեջանական գյուղում, ռուս-ադրբեջանական սահմանից մոտ 10- 15կմ հյուսիս, և մինչև այժմ անմխիթար վիճակում էր։ Ներկայումս համայնքի ջանքերով ընթանում են եկեղեցու և հարակից տարածքի վերակառուցման ու բարեկարգման աշխատանքներ։ Հիրավի, հերոսական գործ է կատարվել, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հարկ է եղել բազում խոչընդոտներ հաղթահարել (եղել են սադրանքներ, եկեղեցու պայթեցման մտադրություն ադրբեջանցիների կողմից և այլն)։

Համայնքի ջանքերով Դերբենտի նախկին Պիոներտանը կազմակերպվել են հայոց լեզվի դասընթացներ, որոնք վարում է Հայաստանից այստեղ մշտական բնակության տեղափոխված մի երիտասարդ։ Համայնքն ունի եռանդուն և ազգային խնդիրներին նախանձախնդիր ղեկավարություն։ Հա-

1 Մինչև 18-րդ դ. վերջը գյուղը հայաբնակ է եղել, իսկ եկեղեցին կառուցվել է Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսի նահատակության վայրում, երբ վերջինս 4-րդ դ. քրիստոնեություն էր քարոզում մերձկասպյան տարածքներում և Հարավային Դաղստանում։ Այս ավանդություններն ու սրբավայրի կարևորության մասին ընկալումները մինչև այժմ էլ տարածված են Հարավային Դաղստանի բնակչության շրջանում:

38

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Հակոբյան

յերը ներկայացված են նաև քաղաքի վարչակազմում: Դերբենտի «հին քաղաքի» կենտրոնում է գտնվում 19-րդ դ. կառուցված հայկական եկեղեցին, որը խորհրդային տարիներին վերածվել է քաղաքային թանգարանի և ներկայումս էլ այդպիսին է։ Այն, ինչպես նաև քաղաքի ողջ պատմական համալիրը, գտնվում է ՅՈԻՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո։

Ղզլար

Բացի Դաղստանի հարավից, հայեր բնակվում են նաև Մախաչկալայում, Խասավյուրտում, Ղզլարում:

Համեմատաբար հոծ հայկական բնակչություն' մոտ 3000 հոգի, ներկայումս ապրում է Ղզլար քաղաքում: Պետք է նկատել, որ Ղզլարում հայերը հաստատվել են դեռևս 18-րդ դ.' կապված Ռուսաստանի կողմից տարածաշրջանն իրեն հավատարիմ բնակչությամբ, տվյալ դեպքում հայերով բնակեցնելու քաղաքականության հետ: Մինչև 1920-ական թթ. Ղզլարը, ըստ էության, հայկական քաղաք է եղել մշակութային, կրոնական հարուստ ավանդույթներով: Օրինակ քաղաքում 19-րդ դ. վերջին-20-րդ դ. սկզբին կային 3 հայկական եկեղեցի, 1 մզկիթ: Այստեղ են ծնվել նշանավոր երաժիշտ Ռոմանոս Մելիքյանը, հեղափոխական գործիչ Իսահակ Լա-լայանցը1 և ուրիշներ:

Խորհրդային տարիների գաղափարախոսական ու քաղաքական պարտադրանքները բացասական ազդեցություն ունեցան տեղի հայության ազգային-մշակութային հետագա զարգացման վրա: Մասնավորապես, եկեղեցու և դպրոցի ոչնչացման հետևանքով ներկայումս այստեղ ապրող հայությունը ռուսախոս է:

Վերջին մեկուկես տասնամյակի իրողությունները նոր մարտահրավերների առջև կանգնեցրին քաղաքի հայությանը: Ազգային համախմբման առումով ռուսների ու վերջին տարիներին այստեղ հաստատված դաղստանցիների համեմատ, հայության դիրքերը բավական թույլ են: Այստեղ, թերևս, դեր է խաղում քաղաքային իշխանությունների վերաբերմունքը, որոնք վերապահումով են մոտենում ազգային խնդիրների արծարծմանը: Միևնույն ժամանակ, սակայն, նույն իշխանությունների թողտվությամբ քաղաքում 5 մզկիթ է կառուցվել և մեկ ռուսական եկեղեցի: Հայկական համայնքին դժվարությամբ հաջողվեց հայկական գերեզմանատանը աղոթատուն կառուցելու թույլտվություն ստանալ (բացումը տեղի է ունեցել 2005թ.):

Ղզլարի քաղաքային վարչակազմում հիմնականում ռուսներ են ներկայացված, որոնք մեծ մասամբ նախկին խորհրդային համակարգի ներկայացուցիչներ են: Դրա հետ մեկտեղ տեղական իշխանության համա-

1 Ներկայումս քաղաքում պահպանվել է Ի.Լալայանցի արձանը, կա նրա անունը կրող փողոց:

39

ԱՀակոբյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

կարգում աստիճանաբար մեծանում եե նաև դաղստացիեերի կշիռն ու ազդեցությունը: Քաղաքում վերջին տարիներին նկատվում է հայ և ոուս բնակչության արտագաղթ կապված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ, ինչը զուգակցվում է դաղստանցիների տեսակարար կշռի աճով: Մինչդեռ նախկինում Ղզլարում նրանք բավական քիչ են եղել, և քաղաքը ռուս-հայկական համարում է ունեցել (խորհրդային տարիներին ավելի շատ «ռուսական»):

Տեղի հայերն ավանդաբար զբաղվել են խաղողագործությամբ ու գինեգործությամբ: Ներկայումս էլ Ղզլարի կոնյակի գործարանի տնօրենը հայ է, աշխատակիցների գերակշիռ մասը նույնպես հայեր են:

Ղարաբաղլի

Ղարաբաղլին Դաղստանի միակ հայկական գյուղն է: Գտնվում է Ղզլարից մոտ 20-30կմ հյուսիս: Բնակչությունը հայախոս է: Մինչև վերջին մեկուկես տասնամյակը գյուղը հիմնականում հայերով է բնակեցված եղել: Սակայն վերջին տարիներին նկատվում է դաղստանցիների տեսակարար կշռի ավելացում, և այդ միտումը պահպանվում է նաև այժմ: Ըստ գյուղական վարչակազմի 2004թ. տվյալների' գյուղում բնակվում են 441 հայեր, 191 դարգի-ներ և այլն: Հաշվի առնելով ծնելիության ավանդական առավել բարձր ցու-ցանիշները դաղստանցիների շրջանում' կարող ենք փաստել նրանց հետագա աճի միտման մասին: Գյուղի հայ բնակիչներն ավանդաբար զբաղվել են խաղողագործությամբ, սակայն գորբաչովյան վերակառուցման շրջանում հայտարարված ալկոհոլիզմի դեմ պայքարը հանգեցրեց նրան, որ խաղողի այգիները ոչնչացվեցին (այն տարածվեց ողջ Դաղստանի վրա, և ներկայումս փորձեր են կատարվում վերականգնելու խաղողագործությունը երկրում): Դրա հետևանքով սոցիալ-տնտեսական իրավիճակը խիստ վատթարացավ: Այս հանգամանքը, ինչպես նաև հասարակական, տնտեսական, քաղաքական համակարգի փոխակերպումների հետևանքով առաջ եկած դժվարություններն ու խնդիրները հանգեցրին հայկական բնակչության արտագաղթին' հիմնականում Բուդյոնովսկ և ռուսաստանյան այլ քաղաքներ: Հարկ է նկատել, որ նույնիսկ չեչենական պատերազմի տարիներին Ղարաբաղլին համարվել է առավել հանգիստ ու խաղաղ բնակավայր: Այստեղ նույնիսկ Հայաստանից եկած մի քանի վերաբնակներ կան:

1988-90-ական թթ. ղարաբաղլեցիների մոտ նույնպես ազգային վերա-զարթոնքի միտումներ նկատվեցին: Դպրոցում ուսուցանվում էր հայոց լեզու, իսկ Հայաստանից համապատասխան դասագրքեր էին ուղարկվում: Սակայն, ցավոք, վերջին տարիներին այդ դասաժամերը հանվել են ծրագրից: Խնդիրն այն է, որ ըստ ՌԴ օրենսդրության, լեզվի դասաժամեր կարող

40

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Հակոբյան

են մտցվել այն ժամանակ, երբ դասարաններում տվյալ ազգությանը պատկանող աշակերտների թիվը 5-ից ավելի է, իսկ վերջին տարիներին' կապված ժողովրդագրական իրավիճակի հետ, հայ աշակերտները տարրական դասարաններում 2-3 հոգի են և հավասարվում են դաղստանցիների թվաքանակին։

Վերջին տարիներին ազգային-մշակութային համայնքային կառույց ձևավորելու փորձեր են կատարվել, սակայն, այս համատեքստում, հայերը ձեռնպահ են մնացել ժամատան կամ աղոթատան կառուցումից մտավախություն ունենալով, որ դաղստանցիների պատասխան նախաձեռնությունը որոշակի խնդիրներ կարող է հարուցել։

2005թ., սակայն, գյուղի դաղստանցի բնակիչները նախաձեռնել են մահմեդական աղոթատան կառուցումը հենց բնակավայրի մուտքի մոտ, ինչն առաջ էր բերել հայերի բուռն հակազդեցությունը, որոնց ջանքերով էլ աղոթատան կառուցումը կանխվեց կառուցվելիք շինության անօրինականության պատրվակով։ Հայկական կողմի մատուցմամբ' աղոթատունը պետք է կառուցվի գյուղի մահմեդական հատվածում, այլ ոչ թե հենց բնակավայրի մուտքի մոտ դառնալով Դաղստանում հայկական գյուղի խորհրդանիշ։

Այս իրադարձություններն ակտիվացրել են ազգային-մշակութային ուղղությամբ հայ բնակչության մեջ սկսված խմորումները, և արդեն գործուն քայլեր են ձեռնարկվում կրոնական-մշակութային համայնքային միավորում ձևավորելու ուղղությամբ։

Նկատենք նաև, որ վերջին տարիների հայտնի իրադարձությունների հետևանքով առաջ եկած հիմնախնդիրները դրդել են շատերին զինվորագրվել Թերեքյան կազակությանը (ք.Ղզլար) որպես ապահովության հավանական երաշխիքի։

Հայության ընդհանուր ընկալումներում տեղի են ունեցել փոփոխություններ կապված նոր «իրավիճակում» հայտնվելու հանգամանքի հետ, մասնավորապես' համընդհանուր էր այն մտայնությունը, թե իրենք նախկինում ապրում էին «Ռուսաստանում», իսկ այժմ հայտնվել են «Դաղստանում»։ Միևնույն ժամանակ, էթնիկական ակտիվացման ու տագնապի որոշակի ռեսուրս են պարունակում «Սա մեր դաղստանյան հողն է» ոճով կարգախոսները։

41

ԱՀակոբյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ստավրոպռփ մարզ

Բուդյոեովսկ

1999թ. մարդահամարի տվյալներով' քաղաքն ունի մոտ 70 հազար բնակիչ, որոնցից պաշտոնապես հայ են 7000-ը։ Սակայն ոչ պաշտոնական տվյալներով' հայերի թիվը կարող է հասնել մինչև 20 հազարի, որոնց մեջ մտնում են նաև Հայաստանից արտագաղթած, Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցները, կիսաձուլված և խառը ընտանիքները և այլն։

Խորհրդային տարիներին ընթացել է քաղաքի հայության ինտենսիվ ռուսացման գործընթաց ռուսական դպրոցներ, երեք եկեղեցիներից երկուսի ոչնչացում, պատերազմից հետո ռուսական բնակչության հոսքի ակտիվացում և այլն։ Այնուամենայնիվ, չնայած այս ամենին' ավագ սերունդը դեռ հայախոս է։

Վերջին 15 տարիների իրադարձություններն ակտիվացրել են նաև տեղի հայությանը: Ձևավորվել է «Սուրբ Խաչ» համայնքային միավորումը, գործում է Սբ Խաչ եկեղեցին։

Տեղի հայության ընդհանուր իրավիճակը բավական բարդ է, ինչը պայմանավորված է տարբեր խմբերի (հայաստանցիներ, ադրբեջանա-հայեր) ներկայությամբ։ Պետք է նկատել, որ կա լուռ հակադրություն «եկվոր» և «տեղաբնիկ» հայերի միջև, ինչը վերջին տարիներին փոքր-ինչ մեղմվել է։ Տեղի ռուսները նույնպես, ի տարբերություն «եկվոր» հայերի, քաղաքի հնաբնակ հայերին անվանում են «տեղացի հայեր», «մեր հայեր»։ Այդ հակադրությունը պայմանավորված է սոցիալական, կենցաղային և այլ գործոններով։

Նման բարդ միջավայրում ազգային համախմբման առումով լուրջ դեր է վերապահված հայկական եկեղեցուն, որի դերակատարությունն աճում է, ինչը կարևոր է կապված շրջակա բնակավայրերում Ադրբեջանից տեղահանված ուդիների առկայության հետ:

«Հայկականության» ամրապնդման ուղղությամբ վերջին տարիներին բավական կարևոր միջոցառումներ են ձեռնարկվել. քաղաքի հիմնադիր հայրերի հուշարձանի բացում, Մեծ եղեռնի 90-ամյակին նվիրված քայլարշավ և սգո հանրահավաք քաղաքային վարչակազմի մասնակցությամբ, Հայոց ցեղասպանությունը դատապարտելու կոչ' ուղղված քաղաքային Դումային, նոր եկեղեցու կառուցման նախաձեռնում և այլն։

Պետք է նշել, սակայն, որ քաղաքում վերջին շրջանում հայերի դեմ ուղղված մի շարք գործողություններ են արձանագրվել։ 2005թ. հոկտեմբեր-նոյեմբերին պղծվեց քաղաքի հիմնադիր հայրերին նվիրված հուշարձանը։ Այս փաստը, թերևս, Հյուսիսային Կովկասի հայության դեմ ուղղված լայնա-

42

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

Ա.Հակոբյան

ծավալ սադրանքի մի օղակն էր, քանի որ նույն ժամանակահատվածում օրերի տարբերությամբ, սադրանքներ եղան Պյատիգորսկի հայկական համայնքի նկատմամբ։

Ավելորդ չէ հիշեցնել, որ Հյուսիսային Կովկասի հայության դեմ ուղղված գործողությունները և այս համատեքստում' տարածաշրջանում հայ-ռուսական կամ հայ-կազակական բախումներ հրահրելը Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների գործունեության առաջնահերթու-թյունների մեջ են մտնում։

Մասնավորապես, 2005թ. մարտին Նովոռոսիյսկում տեղի ունեցած հայ-կազակական բախման արդյունքում քաղաքային իշխանություններն արգելեցին տեղի հայերին բողոքի ցույց անցկացնել տեղի թուրքական հյուպատոսության դիմաց [7]։ Այս բախումներն «աննկատ» չմնացին Ադրբեջանի ԶԼՄ ուշադրությունից, և վերջիններս հանդես եկան «ավագ եղբոր» պաշտպանությամբ, ավելին' ադրբեջանական կողմի շահագրգռությունն այս ուղղությամբ նոր որոշակի փաստերով ամրապնդվեց [8]։ Իսկ դրանից անմիջապես հետո հիշյալ հյուպատոսությունը բողոքի նամակ հղեց Կու-բանի պետական համալսարանի ղեկավարությանը' «Մեծ եղեռնի» թեմայով գիտաժողով կազմակերպելու առիթով [9]։

Պետք է նկատել, սակայն, որ հիշյալ արտաքին գործոնների գործառնության ու ակտիվացման համար պարարտ հող են ռուս-կազակական ազգայնականության անառողջ դրսևորումները, որոնք, որոշակի «հակակով-կասյան» ուղղվածություն ունենալով, իրենց ազդեցությունն են թողնում նաև տեղի հայության վրա: Մեր դիտարկումներով, այդ երևույթներն առավել ընդգծված են Կրասնոդարի երկրամասում, քան հյուսիսկովկասյան այլ շրջաններում, որտեղ ռուս-կազակական տարրը կազմակերպվածության ու ինստիտուցիոնալ զարգացման առումով համեմատաբար թույլ է: Ավելին, այդ շրջաններում ռուսական հասարակական ընկալման մեջ հենց հայկական տարրն է հանդիսանում հուսալիության ու ապահովության երաշխիք, ինչը առավել արդիական է դառնում չեչենական իրադարձությունների հա-մատեքստում:

Այսպիսով, վերը ներկայացված իրողությունները միայն ընդգծում են այն բարդ ու խնդրահարույց իրավիճակը, որում հայտնվել է Հյուսիսային Կովկասի հայությունը: Աշխարհաքաղաքական, գաղափարախոսական, իրավիճակային փոփոխություններն ու գործընթացներն իրենց անմիջական ու միջնորդավորված ազդեցությունն են թողնում հայության այս հատվածի վրա:

Սեփական և ինքնուրույն մոտեցումների, տեղեկատվական ապահովման, քարոզչական գործունեության համարժեք քաղաքականության մշակ-

43

ԱՀակոբյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

մաե անհրաժեշտությունը տարածաշրջանի հայության վերը եշված խնդիրների լուծման համար, առավել քան երբևէ, հրատապ է, որպեսզի հետագայում «հերթական» «անկանխատեսելի» իրադարձությունների հետևանքով չդիմավորենք փախստականության հերթական ալիքը:

Դեկտեմբեր, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Григорян В., Насильственная ассимиляция мусульманских национальных меньшиств в Азербайджане, Ереван, 1992, с. 11-12.

2. «Дербент против азербайджанцев», газ. «Черновик», 2005, N32.

3. Курбанов Ханжан, Международная провокация агентства, газ. «Новое дело», 2005, N37, http:// www.nedelo.ru.

4. Гьаджизхва Чудухри,Чей город Дербент?, газ. «Черновик», 2005, N34.

5. Аварс Бергман, Бергман против Чудухри, газ. «Черновик», 2005, N39.

6. Тимур Айтберов, Бергман и его изыскания о лезгинах, газ. «Черновик», 2005, N 44.

7. http://1917.com/Actions/AntiF/1111690560.html

8. Сафаров Б., Армяне нашли «виновника» их столкновения с казаками в Новороссийске, http://www.echo-az.info/archive/2005_04/1051/obshestvo08.shtml

9. Турция недовольна проведением в Краснодаре конференции по теме Геноцида армян, http://www.regnum.ru/news/445916.html

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ПОЛОЖЕНИЕ АРМЯН СЕВЕРНОГО КАВКАЗА В СВЕТЕ ПОСЛЕДНИХ РАЗВИТИЙ

Арсен Акопян

Резюме

Нынешние проблемы армянства Северного Кавказа весьма актуальны как в плане выживания местной диаспоры, так и в связи с конфликтогенной ситуацией в регионе.

В статье представлено положение армянства в Дагестане, Ставропольском крае. В Дагестане армяне проживают в основном в городах Кизляр и Дербент, селе Карабахлы. В городе Буденовск Ставропольского края РФ так-

44

<21-րդ ԴԱՐ», թիվ 2 (12), 2006թ.

ԱՀակոբյան

же проживают армяне, обосновавшиеся здесь как в течение последнего десятилетия, так и задолго до этого как основатели этого города, до советизации называвшегося Сурб Хач.

События последних десятилетий поставили перед местным армянст-вом новые, обусловленные своеобразием региона, проблемы и в плане сохранения национальной самобытности, и в плане противостояния общим вызовам. В этом контексте в некоторых населенных пунктах были сформированы национально-культурные общинные объединения, которые пытаются организовать национально-религиозную жизнь местных армян.

Геополитические, идеологические процессы и их ситуационные изменения непосредственно и опосредованно воздействуют на ход жизни местного армянства.

Необходимость разработки политики информационного обеспечения, собственных и самостоятельных подходов для решения проблем армянства региона сегодня актуальна, как никогда.

45

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.